PDA

Դիտել ողջ տարբերակը : Երևանը 90-ականներին

Ներսես_AM
21.12.2008, 02:48
Մի քիչ առաջ նկարներիս պանակում գտա վաղուց փոշոտված մի քանի նկար: Ժամանակին մի ֆորում կար այնտեղ ինչ-որ մեկը տեղադրել էր, ես էլ պահել էի իմ մոտ: Հիմա այդ ֆորումն այլևս չկա բայց նկարները մնացել են:) Եթե ինչ-որ մեկը ունի այս շարքին համապատասխան նկարներ տեղադրեք, Մի խոսքով երևանցիների կյանքը անկախության առաջին, պատերազմի ու հաղթանակի տարիներին :)
1. ով չճանաչեց տեղանքը, Համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի մուտքից դեպի ռադիոտուն տանող հատվածն է, ձախ կողմում հենց համալսարանի մասնաշենքն է:
http://thumbnails2.imagebam.com/2146/4045a421451047.gif (http://www.imagebam.com/image/4045a421451047)
2. պարզ ա:)
http://thumbnails5.imagebam.com/2146/186c8421451048.gif (http://www.imagebam.com/image/186c8421451048)
3. Ռուսական տանկերն ու զինվորները հրապարակում
http://thumbnails9.imagebam.com/2146/1dbb5b21451050.gif (http://www.imagebam.com/image/1dbb5b21451050)
4. չգիտեմ որտեղ. ով, բայց ինչ որ ստուգում է
http://thumbnails4.imagebam.com/2146/8e4e4521451051.gif (http://www.imagebam.com/image/8e4e4521451051)
5. դեռ մի քանի հոգու տեղ կա տրամվայում :think Ծնողներս չէին թողնում որ ես էլ կախված գնամ, սպիպված ոտքով էի գնում,ու երազում, որ մի օր էլ ես մեծ կլինեմ ես էլ կախված կգնամ: Էն էլ մինչև մեծացա ոչ տրամվայ մնաց ոչ էլ կախվելու տեղ :cry
http://thumbnails8.imagebam.com/2146/768c5821451052.gif (http://www.imagebam.com/image/768c5821451052)
6. տոնավաճառ «Հրազդան» մարզադաշտի մոտ կիրճում
http://thumbnails9.imagebam.com/2146/95f97e21451053.gif (http://www.imagebam.com/image/95f97e21451053)
7. Օպերայի մոտ կանգնած տանկեր: Չգիտեմ ինչական են: նկարի անունից ենթադրվում է որ 92 թիվն է, բայց այդ թվերին ինչ էր կատարվում օպերայի մոտ չգիտեմ: Իսկ միգուցե՞ 96 թվականն է: :think
http://thumbnails12.imagebam.com/2146/499f3e21451055.gif (http://www.imagebam.com/image/499f3e21451055)

Gev77
09.03.2009, 21:49
Շատ հետաքրքիր նկարներ են...

Ahik
10.03.2009, 01:32
Մտքով անցյալը գնացի, իսկապես տխուր ժամանակներ էին:(

Kuk
10.03.2009, 14:13
Մտքով անցյալը գնացի, իսկապես տխուր ժամանակներ էին:(

Ահիկ ջան, տխուրը գիտե՞ս որն ա, որ սրանից անցել ա քսան տարի, ու ոչ թե առաջ ա գնացել, այլ ետ: Էն ժամանակ ռուսական տանկեր էին, հիմա հայկական են լինում: Էն ժամանակ տրամվայից կախված էին մարդիկ գնում, հիմա տրամվայ չկա, որ կախվեն, վրայից ընկնելու վտանգ չկա, բայց կա ջպերի տակ ընկնելու վտանգ: Առաջին նկարում չեմ կարողանում պատկերացնել, թե որ փողոցն ա, բայց որ հիմա էդքան ծառ ունեցող փողոց չկա, գրեթե համոզված եմ: Եվ ինչպես տեսնում եմ` ոչ թե հատվել են ծառերը, այլ ճյուղերն են կտրել, որպեսզի նորմալ աճի: Ծառերի սպանդի նկարները այստեղ (http://cpanel.host.am/~akumb/showpost.php?p=1560745&postcount=14) են. 2008 թ.:

Kuk
10.03.2009, 14:19
Ներսես ջան, երկրորդ նկարը ո՞նց իմանանք` բեմահարթակին ո՞վ ա, որ գուշակենք, թե որ թվերն ա:))
Եթե իմացողներ կան, խնդրում եմ ասեք` երրորդ նկարում ի՞նչ համազգեստ ա զինվորականների հագը:
Դե չորրորդն ու յոթերորդն էլ պարզ չի, թե որ թիվն ա: Սենց նկարներ դնելուց շատ կարևոր ա, թե որ թիվն ա, այլապես իմաստը կորում ա նկարի:)

Elmo
10.03.2009, 14:32
Ժողովուրդ ես էդ թվերին Ջերմուկում եմ ապրել, ընդեղ տրամվայ չկար համ էլ մի ծերից մյուսը ոտքով 5 րոպեյում հասնում էիր: Նենց որ տեյակ չեմ. կախված գնացողներն էլ է՞ին փող տալիս տրամվային: Ու ի՞նչ արժեր տենց երթևեկությունը:

Kuk
10.03.2009, 14:43

Հա, Էլմո ջան, փողը տալիս էին, ՀԴՄ-ով տպվում էր, չեկը տրվում էր, գնում տուն Թոխատյան Հրանտի օգնությամբ հինգ միլիոն էին շահում:))
Ճիշտ հակառակը էլի;)

Kuk
10.03.2009, 15:00
Ներսես ջան, եթե դեմ չես, թեմայում նաև համեմատություններ անենք:)

6. տոնավաճառ «Հրազդան» մարզադաշտի մոտ կիրճում
http://thumbnails9.imagebam.com/2146/95f97e21451053.gif (http://www.imagebam.com/image/95f97e21451053)

Ինչո՞վ ա տարբերվում մոտ 15 տարի առաջվա Հրազդանի կիրճը այսօրվա Վերնիսաժից:

Kuk
10.03.2009, 15:10
Ժող, ճիշտ ա՞, որ մի ժամանակ Ազատության Հրապարակը սենց ա եղել, թե՞ ֆոտոշոփ ա:unsure

http://ieritspokhov.narod.ru/fotoalbom/teatr.jpg

Elmo
10.03.2009, 15:24
Թանկարժեք քարակուսի մետրերի վրա բա թողնեն ծառ մնա՞: Հենա կաֆե ու զուգարան կսարքեն էլի:

Kuk
10.03.2009, 15:30
Համեմատություն սերիայից:)

7. Օպերայի մոտ կանգնած տանկեր: Չգիտեմ ինչական են: նկարի անունից ենթադրվում է որ 92 թիվն է, բայց այդ թվերին ինչ էր կատարվում օպերայի մոտ չգիտեմ: Իսկ միգուցե՞ 96 թվականն է: :think
http://thumbnails12.imagebam.com/2146/499f3e21451055.gif (http://www.imagebam.com/image/499f3e21451055)

http://photos.day.az/images/110113/23.jpg

Kuk
10.03.2009, 15:32
3. Ռուսական տանկերն ու զինվորները հրապարակում
http://thumbnails9.imagebam.com/2146/1dbb5b21451050.gif (http://www.imagebam.com/image/1dbb5b21451050)

20 տարի անց.

http://img.pravda.ru/img/idb/photo/3-1723.jpg

Ներսես_AM
10.03.2009, 18:00
Ներսես ջան, երկրորդ նկարը ո՞նց իմանանք` բեմահարթակին ո՞վ ա, որ գուշակենք, թե որ թվերն ա:))
Եթե իմացողներ կան, խնդրում եմ ասեք` երրորդ նկարում ի՞նչ համազգեստ ա զինվորականների հագը:
Դե չորրորդն ու յոթերորդն էլ պարզ չի, թե որ թիվն ա: Սենց նկարներ դնելուց շատ կարևոր ա, թե որ թիվն ա, այլապես իմաստը կորում ա նկարի:)

2րդ նկարի մասին լավ չհասկացա ինչ ես ասում… եթե ինկատի ունես հիմիկվա ցույցերիցա միանշանակ չէ որովնետև նկարները մի 2002-2003 թվականին եմ քաշել:
4րդ նկարում ավտոների համարներից երևումա որ էլի առնվազն մինչև 96 թվերնա, կարծեմ 96ին համարները փոխեցին: 7րդ նկարի անունը opera92.jpg էր ենթադրաբար 92-ի է բայց դե մենակ անունը քիչ ա:

Աբելյան
10.03.2009, 22:21
Մի երկու հատը ոնց որ Սովետի վախտվա են:

Kuk
10.03.2009, 23:36
2րդ նկարի մասին լավ չհասկացա ինչ ես ասում… եթե ինկատի ունես հիմիկվա ցույցերիցա միանշանակ չէ որովնետև նկարները մի 2002-2003 թվականին եմ քաշել:
4րդ նկարում ավտոների համարներից երևումա որ էլի առնվազն մինչև 96 թվերնա, կարծեմ 96ին համարները փոխեցին: 7րդ նկարի անունը opera92.jpg էր ենթադրաբար 92-ի է բայց դե մենակ անունը քիչ ա:

Երկրորդ նկարի մասով նկատի չունեի հիմիկվա ցույցերից, նկատի ունեի` 88-ի ցույցերից ա, 96-ի, թե 2003-ի: Չորրորդ նկարը կարողա՞ մինչև 90 թիվը լինի, թե՞ վստահ ես, որ 90-ականների ա: Յոթերորդը նույնպես կարող ա մինչև 90 թիվն ա, կամ հենց 90 թիվն ա:)

Kuk
11.03.2009, 00:09
1. ով չճանաչեց տեղանքը, Համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի մուտքից դեպի ռադիոտուն տանող հատվածն է, ձախ կողմում հենց համալսարանի մասնաշենքն է:
http://thumbnails2.imagebam.com/2146/4045a421451047.gif (http://www.imagebam.com/image/4045a421451047)

http://common.regnum.ru/pictures/news/2007-03/img_1118-big.jpg

Ուլուանա
11.03.2009, 00:22
Ժողովուրդ ես էդ թվերին Ջերմուկում եմ ապրել, ընդեղ տրամվայ չկար համ էլ մի ծերից մյուսը ոտքով 5 րոպեյում հասնում էիր: Նենց որ տեյակ չեմ. կախված գնացողներն էլ է՞ին փող տալիս տրամվային: Ու ի՞նչ արժեր տենց երթևեկությունը:
Էդ թվերին նույնիսկ ներսում գտնվողներից շատերը չէին վճարում, էլ ուր մնաց՝ կախված գնացողները։ :))

Ժող, ճիշտ ա՞, որ մի ժամանակ Ազատության Հրապարակը սենց ա եղել, թե՞ ֆոտոշոփ ա:unsure

http://ieritspokhov.narod.ru/fotoalbom/teatr.jpg
Հըմ... Սենց ա եղել, փաստորեն... Ինչ տխուր ա բայց, չէ՞։ :( Էս նկարը տեսնելով՝ նենց ուժեղ զգացի, թե ինչքան ա մեր քաղաքն ամայացել էս տարիների ընթացքում, ոնց ա ծառազրկվել... :(

Հետաքրքիրն էն ա, որ էդ ժամանակների Երևանը շատերս տեսել ենք, բայց մենակ սենց համեմատությունների դեպքում ենք զգում, թե ինչ անճանաչելիության աստիճանի ա փոխվել... Ահավոր ա...

Ahik
11.03.2009, 01:10
Ահիկ ջան, տխուրը գիտե՞ս որն ա, որ սրանից անցել ա քսան տարի, ու ոչ թե առաջ ա գնացել, այլ ետ: Էն ժամանակ ռուսական տանկեր էին, հիմա հայկական են լինում: Էն ժամանակ տրամվայից կախված էին մարդիկ գնում, հիմա տրամվայ չկա, որ կախվեն, վրայից ընկնելու վտանգ չկա, բայց կա ջպերի տակ ընկնելու վտանգ: Առաջին նկարում չեմ կարողանում պատկերացնել, թե որ փողոցն ա, բայց որ հիմա էդքան ծառ ունեցող փողոց չկա, գրեթե համոզված եմ: Եվ ինչպես տեսնում եմ` ոչ թե հատվել են ծառերը, այլ ճյուղերն են կտրել, որպեսզի նորմալ աճի: Ծառերի սպանդի նկարները այստեղ (http://cpanel.host.am/~akumb/showpost.php?p=1560745&postcount=14) են. 2008 թ.:

Կուկ ջան կխնդրեյի թեման չշեղես դեպի քաղաքականություն, սա դրա մասին չի այլ ուղղակի վերադարձա դեպի պատմության մի էջ:

Kuk
11.03.2009, 01:56
Կուկ ջան կխնդրեյի թեման չշեղես դեպի քաղաքականություն, սա դրա մասին չի այլ ուղղակի վերադարձա դեպի պատմության մի էջ:

Դե որպես պատմություն մեկնաբանի երրորդ, չորրորդ ու յոթերորդ նկարները:

Norton
11.03.2009, 02:00
Դե որպես պատմություն մեկնաբանի երրորդ, չորրորդ ու յոթերորդ նկարները:

Արթ. դա էլ Հայաստանի այդ ժամանակահատված պատմության մասն է:

Ծով
11.03.2009, 02:05
Դե Կու՛կ ջան, Թամանյանը նախատեսել էր, որ Երևանը պետք է լինի քաղաք-այգի...
բայց դե ոչ քաղաք մնաց, ոչ էլ այգի:(
լավ թեմա է...

Ahik
11.03.2009, 14:46
Դե որպես պատմություն մեկնաբանի երրորդ, չորրորդ ու յոթերորդ նկարները:

Չեմ մեկնաբանի, ուղղակի անցյալը կհիշեմ, ու կհիշեմ ոնց էի տրամվայի միջից առանց վճարել փախնում:D, կամ տանկերի կողքով մանկապարտեզ գնում:
Իդեպ կենտրոնով անցնող տրամվայով զբոսնած կա՞ս:

Kuk
11.03.2009, 14:59
Արթ. դա էլ Հայաստանի այդ ժամանակահատված պատմության մասն է:

Անդո ջան, Բաղրամյանի վրա կանգնած երկու զինվորականի նկարը կարող ես համարել պատմությո՞ւն: Խեղճ լինի էն ազգը, որ էդ ա իրա պատմությունը:

Ժող, ո՞վ կարա մի հատ հացի հերթի նկար դնի, 90-ականները պատկերացնենք:

Kuk
11.03.2009, 15:04
Դե Կու՛կ ջան, Թամանյանը նախատեսել էր, որ Երևանը պետք է լինի քաղաք-այգի...
բայց դե ոչ քաղաք մնաց, ոչ էլ այգի:(
լավ թեմա է...
Ծով ջան, մի օր էլ կարողա Թամանյանի արձանը հանեն:

Չեմ մեկնաբանի, ուղղակի անցյալը կհիշեմ, ու կհիշեմ ոնց էի տրամվայի միջից առանց վճարել փախնում:D, կամ տանկերի կողքով մանկապարտեզ գնում:
Իդեպ կենտրոնով անցնող տրամվայով զբոսնած կա՞ս:

Վայ, Ահի՞կ, բա քեզ սազե՞ց, ո՞նց կարելի ա առանց գումարը վճարելու փախուստի դեմել հասրակական տրանսպորտի այնպիսի ազնիվ տեսակի միջից, ինչպիսին տրամվայն է: Բա այդ գումարի այն մասը, որ պետք է գնար վարորդի գրպանը, որպեսզի նրա երեխաներն այդ օրն իրենց հանապազօրյա հացն ուտեին, այն մասը, որ պետք է գնար պետության բյուջե, որտեղից էլ պետք է գնար թոշակառու տատիկ-պապիկներին, որպեսզի նրանք ևս կարողանային իրենց հանապազօրյա հացն ուտեին:

Kuk
11.03.2009, 16:53
http://armenia.h1.ru/yerevan/dostop/yerevan/erebuni.jpg

Elmo
11.03.2009, 16:55
էս ինչ սիրուն ա :love
Եռաբուրն ա՞: Ափսոս Էդ թվերին շատ քիչ եմ եղել Երևանում:

Էրեբունի թանգարանն ա:)

Ahik
11.03.2009, 18:38
Ծով ջան, մի օր էլ կարողա Թամանյանի արձանը հանեն:

Վայ, Ահի՞կ, բա քեզ սազե՞ց, ո՞նց կարելի ա առանց գումարը վճարելու փախուստի դեմել հասրակական տրանսպորտի այնպիսի ազնիվ տեսակի միջից, ինչպիսին տրամվայն է: Բա այդ գումարի այն մասը, որ պետք է գնար վարորդի գրպանը, որպեսզի նրա երեխաներն այդ օրն իրենց հանապազօրյա հացն ուտեին, այն մասը, որ պետք է գնար պետության բյուջե, որտեղից էլ պետք է գնար թոշակառու տատիկ-պապիկներին, որպեսզի նրանք ևս կարողանային իրենց հանապազօրյա հացն ուտեին:

9-10 տարեկանում չէ:D