PDA

Դիտել ողջ տարբերակը : Չափածո զրույց



Էջեր : [1] 2

Ուլուանա
12.05.2006, 19:11
Այս թեմայում բոլոր գրառումներն անում ենք միայն չափածո՝ ոտանավորի տեսքով։ Ամեն մեկը գրում է իր վերևի անդամի՝ նախորդ գրառման հեղինակի մասին որևէ կարծիք, տպավորություն կամ պարզապես նրան ուղղված որևէ խոսք, հարց և այլն, և այդ ամենը միմիայն չափածո, հետևաբար գրառումը պետք է բաղկացած լինի առնվազն երկու տողից։ Կարծում եմ՝ երկու չափածո տող գրելն այնքան էլ դժվար չի լինի։

Նույնիսկ եթե ձեր վերևի մարդու հետ որևէ բանում համաձայն չեք և ուզում եք վիճել, ապա պետք է վիճեք միայն չափածո ձևով, իսկ եթե չեք կարողանում, ուրեմն... ի՞նչ արած, ստիպված եք «խոսքի տակ մնալ», մինչև որ կարողանաք ձեր ասելիքը չափածո ձևակերպել։

Թող ոչ ոք չվախենա անտաղանդ կամ ծիծաղելի երևալուց։ Ոչ ոք ձեզնից հանճարեղ բանաստեղծական տողեր չի պահանջում։ Դե, եթե իրոք տաղանդավոր եք, իհարկե, ավելի լավ, իսկ եթե ոչ, միևնույն է, մի ամաչեք, գրեք այնպես, ինչպես կարող եք (բայց միայն չափածո), հնարավոր է, որ ընթացքում հմտանաք։

Բոլորին մաղթում եմ գոնե նվազագույն բանաստեղծական շնորհք՝ այս թեմային մասնակցելու համար։

Ուշադրություն։ Արձակ գրված բոլոր գրառումները ջնջվելու են։

Վերջ, սա այս թեմայի առաջին և վերջին արձակ գրառումն էր։ :P

Շարունակում ենք չափածո զրուցել այստեղ։ ;)

Հայկօ
04.06.2009, 15:43
Չեմ հասկանում' ինչու է լուռ
Այսքան երկար այս թեման:
Ու՞ր է կորել ձեր մուսան, ու՞ր.
Հանգ նկարեք' զարմանամ:

:)

Հայկօ
04.06.2009, 15:45
Էդ մի բրդուճն էլ կուլ տու,
Ու հել գնանք Տիմբուկտու:

Գալաթեա
04.06.2009, 15:46
Ես չեմ ուզում Տիմբուկտու
Ես ուզում եմ Կատմանդու
Արի խաղանք մենք նարդի
Ու ես գցեմ սեբայդու:

Հայկօ
04.06.2009, 15:49
Մուսան լուռ էր,
Հանգը ծուռ էր...
Խեղճ պոետի խեղճ ուղեղը
Մոտավորապես կես բուռ էր:

Հայկօ
04.06.2009, 15:52
Ու հայտնվեց սեգ պոետը
Զառ ու նարդի շալակած...
Կատմանդուում մարդ են ուտում,
Արի հելնենք Արագած:

Գալաթեա
04.06.2009, 15:55
Արագածին դեմ չեմ ես
Խաշ են տալիս այնտեղ վես
Թե օղի էլ հետը տան
Ոտքով կերթամ Չինաստան:
Նույն օրը:

Հայկօ
04.06.2009, 16:01
Չինաստանի կայսր Չինը
Առավ մի շիշ նաֆթիզին.
Չինի կինը տեսավ գինը
Ու տվեց մարդու վզին:

Rhayader
04.06.2009, 16:13
2 3 16,
15 48...
64 3.5,
3;
3~; 3~ 28;
28, 46...
3~, 3~, 3~, 8~,
3, 3, 3... 6...:(

Հայկօ
04.06.2009, 16:16
Չորս, հինգ, վեց,
Զրուցը լռվեց:

:pardon

Ուրվական
04.06.2009, 16:16
Ինչ ասիացի, կայսր, չին,
Հենց մեր մեծ Եվրոպացին,
Ինքը շշով չի առնում,
Տան մոտ էլ գազաններ ա պահում:
Ունի լիքը օբյեկտներ,
Եկեք գնանք "Ծղոտներ":
:think

Փոքրիկ
04.06.2009, 16:18
յոթ, ութ, ինը
ի՞նչ է նրա գինը

:'

Հայկօ
04.06.2009, 16:21
Հաստավիզ Եվրոպացին
Զանգեց Ալրաղացին.
- Մենակ մի բան չեմ ջոգում.
Դրանք էդքան ո՞նց լցին:

Ուրվական
04.06.2009, 16:23
յոթ, ութ, ինը
ի՞նչ է նրա գինը

:'
Դե խորոված՝ 10000,
Խմիչք-մմիչք՝ 5000,
Մնացածը 20000,
Նրա գինն էլ:think՝ դե հասկացար:D

Գալաթեա
04.06.2009, 16:24
Չինաստանից հետ եկա
Բրինձ ուտել չէի սիրում
Տոննան երկու կոպեկ ա
Փայտիկով են այն ուտում:

Հայկօ
04.06.2009, 16:30
Հարկայինը
"Նրա գինը"
Դարձըրել ա կես միլիոն:
Աղջկեքից
Առանց կսկիծ
Ուզեք ՀԴՄ կտրոն:

Փոքրիկ
04.06.2009, 16:48
Նրան բռնեց մեր մենթը,
Ես դիմեցի դատարան,
Նա պահանջեց ալիմենտը
:oլավ չէ՞ր գնայի զուգարան

:DԲլթ

Ուրվական
04.06.2009, 16:59
Ինտիմ թեմաներով խոսել,
Ես էդքան էլ չեմ սիրում,
Բայց մի բան հաստատ կասեմ,
Ավելի լավ ա ալիմենտ, քան զուգարանում:
:D

Yellow Raven
04.06.2009, 17:27
Կյանքս անցավ զուգարանում,
Սպասի, սպասի, բայց չեկավ,
Ասի հելնեմ գնամ բալկոն,
Հելա բալկոն ու եկավ:

:pardon

ministr
04.06.2009, 19:33
Իսկ բալկոնում լիքը փայտ
Տարիներից ցուրտումութ
Ման է գալիս ճարահատ
Որ գտնի գեթ մի էջ փափուկ թուղթ...

:[

armena
13.06.2009, 02:22
Թուղտ է գտնում,տաքանում,
Ձմռան վերջին է սպասում,
երբ կբացվեն ծաղիկներ,
կգան ջերմ ու լավ օրեր

VisTolog
11.07.2009, 08:00
Մոդերատորական: Վիրավորական ու սադրիչ գրառումը ջնջված է: Մասնակիցը ստացել է տուգանային միավորներ: Հաջորդ նման գրառում կատարողը կպատժվի:

Հայկօ
04.08.2009, 04:55
Եվ ստեղնաշարը Աբու-Հայկօի,
Աղբյուրի նման մեղմ կարկաչելով,
Գրում էր՝ հանգիստ, նիրհած գիշերով
Երկնելով մտքի պայծառ գոհարներ...

Հայկօ
04.08.2009, 04:56
Ու սեղմեց Հայկօն «Ով է ֆորումում»,
Ու տեսավ, որ վսեմ Ֆոտոնն է միայն
Անքուն. ու հարցրեց «Ո՜վ դու լուսանուն,
Կուզե՞ս չափածո տալ ինձ պատասխան»:

Հայկօ
04.08.2009, 05:08
Լքեց պոետին դավաճան մուսան,
Արցունք-հառաչով ջարդվեց քնարը,
Անմուսա պոետն անվանվեց «գուսան»
Ու կլկլացրեց «Իմ ազիզ յարը»:

Հայկօ
04.08.2009, 05:13
Գնաց-եկավ,
Նստեց-մնաց,
Ծխեց, խմեց՝ մինչ հատակ,
Ու Ակումբի
Բեժ էջերին
Թողեց անմեռ հիշատակ:

Հայկօ
04.08.2009, 05:34
Մոզամբիկում կար մի զամբիկ,
Ինդոնեզում՝ լիքը եզ,
Բանգլադեշում շատ էր էշը.
Զամբեզիում կար բզեզ,

Ու միայն Գանդուրասն էր նեռվային ծխում՝ անկյունում կուչ եկած:

dvgray
04.08.2009, 05:36
Ա՛զգ սիրեցեք
ասեց "Ազգի" խմբագիրը աղվեսաբար
ու խցկվեց նա մի բաց տեղ
Սերոժի հետույքում լեղապատառ

Հայկօ
04.08.2009, 05:50
:)

Եվ երբ դու, «Ազգում», «Հայոց Աշխարհում» կարդալով մի քիչ քո ազգի մասին,
Պատռես թերթերն ու վազես զուգարան,
Հիշիր, ո՜վ անցորդ, հիշի՛ր անպայման,
Որ տպագրական թունավոր ներկը անչափ վնաս է մարդկանց անուսին:

dvgray
04.08.2009, 06:26
-ականջիտ օղ կանես որդիս,
ասաց հայրը որդուն
երբ խորհուրդ տվեց բարի

որդին գնաց պիրսինգ սրահ
օղ արեց ականջին ու եկավ հորը ասաց
-լա՞վն է , պապա ;)

Kor-Kor
02.10.2009, 21:12
Ամեն անգամ,երբ հետադարձ հայացք եմ ես նետում,
Իմ սուրբ ազգի բազմաչարչար պատմությանը,իմ սրտում,
Խոր կսկիծ է առաջանում,որ ոչ միայն չենք պահել
Կորցրել էինք այն ինչը մեր ՄԵԾ պապերն են ավանդել:

Apsara
03.10.2009, 03:29
Ամեն անգամ,երբ հետադարձ հայացք եմ ես նետում,
Իմ սուրբ ազգի բազմաչարչար պատմությանը,իմ սրտում,
Խոր կսկիծ է առաջանում,որ ոչ միայն չենք պահել
Կորցրել էինք այն ինչը մեր ՄԵԾ պապերն են ավանդել:

Մի եղեք այսքան պեսիմիստ,
Միշտ էլ կան լավ ու վատ մարդիկ,
Եթե մեկը համարում է կորցրած,
Ապա մյուսը գտնում է, անկասկած:;)

Թեկուզ մեկ հատիկ,
Բայց հայահատիկ,
Ազգապահպան
Կա Գագիկ Գինոսյան:love

Kor-Kor
03.10.2009, 13:03
Կա լավատես, կա հոռետես,այո ճիշտ է,
Բայց երբ չկա մի իրատես արդեն վիշտ է...
<<Մի ծաղիկով գարուն չի գա>> ես չեմ ասել...
Ասել կուզեմ,որ իրատես պետք է լինել...:ok

Շինարար
18.10.2009, 11:24
Լինել իրատե՞ս, օ, մի եղիր այդքան դաժան:
Թույլ տուր հավատամ ես պայծառ ապագային,
Հավատամ, թե որքան էլ լինեմ անարժան,
Բազմելու եմ մի օր պոեզիայի գահին::D

Enigmatic
18.10.2009, 12:38
Պոեզիայի գահից մի օր վայր կընկնեմ,:king
Քանի որ անտաղանդ բաներ կգրեմ:sorry,
Բայց դե Սերժի հետ միքիչ դոստ լինեմ,
Աչքիս նախարար էլ մի օր կլինեմ:pardon

Yellow Raven
18.10.2009, 12:49
Հա բա չես ասում, ինչ-որ Էդվարդ,
Էդ նույն պատճառով նախարար դառավ,
Գնաց Ցյուրիխում պոնչիկներ կերավ,
Մտքում էլ ասեց «Վայ Սերժ, ես քո ...-ն » :D

Enigmatic
18.10.2009, 12:56
Իսկ Սերժը գնաց կազինո, կրվավ:sad
հետո էլ անճար, Կլինտոնի տակ պարկավ:[
Մի երկու կոպեկ փող շպրտեցին,
Էսի էլ գնաց, որ փողերը փագվի:

Դատարկություն
18.10.2009, 13:01
Կյանքում մի եղիր այդքան քննադատ
Երբ դու ունենաս փառք, այդքան շատ
Դու էլ կփոխվես բոլորի նման
Ու գուցե դառնաս Սերժից էլ դաժան....

Շինարար
18.10.2009, 14:11
Լինե՞լ, թե՞ չլինել նախագահ,
Խնդիր չէ սա, իհարկե լինել,
Լինել նախագահ, բայց ոչ ագահ,
Սա է միակ խնդիրը անել :think

Դատարկություն
18.10.2009, 14:18
Ես համաձայն եմ քո հետ` համաքաղաքացի
Նախ պետք է լինել լավ քաղաքացի
Ու հայրենիքին նվիրված լինել
Եվ ապա միայն փառքերի ձգտել

Հայկօ
23.10.2009, 17:18
Դատարկությունը
Այս դատարկ թեման
Թափով դատարկեց
Ու քաշվեց մի յան:

Եվ միայն Հայկն էր,
Որ մութ անկյունում
Մալբորոն վառել
Ու հանգ էր գրում:

Դատարկություն
23.10.2009, 17:27
...Ու երբ դու հոգնես հանգերից դատարկ
Ու երբ հանգերդ դառնան անհատակ
Ծխախոտի տուփում չմնա հաճույք
Կհրավիրեմ թեմայում խնջույք...
Ու թող հասկանա Հայոն Դատարկին
Որ կյանքն այլևս չունի ոչ մի գին
Երբ ծխախոտի ծուխն է բարձրանում
Ու ամեն րոպե թոքերդ խեղդում...

Հայկօ
23.10.2009, 18:01
Անչափ վնաս է այս դատարկությունը
Ողջ համակարգին սիրտ-անոթային:
Վերցրե՛ք լուցկիներ, լցնե՛նք անհունը
Ծխով մալբորո-ծխախոտային:

Rhayader
23.10.2009, 18:14
Անչափ վնաս է այս դատարկությունը
Ողջ համակարգին սիրտ-անոթային:
Վերցրե՛ք լուցկիներ, լցնե՛նք անհունը
Ծխով մալբորո-ծխախոտային:

Ձեր այդ Մալբորոն թունաքիմիկատ,
Օ, ավաղ, սին է քսակը փողի...
Փուչ է ու դատարկ ծուխը աննկատ...
Ախ, ինչու՞ անցա ես փափուկ «Նոյի»:(

Շինարար
23.10.2009, 18:34
Ծխել, թե չծխել, սա է խնդիրը,
Ծխել, հարկավ ծխել անմնացորդ,
Եվ դուրս փչել ծխի կապույտ ծիրը,
Դուրս փչել ծխի քուլաները հորդ,
Ծխել, ծխել անդադար ու սևանալ,
Եվ վերածել կոկորդը ծխնելույզի._
Ընտրությունն այս այսքան բանալ
Դարձրել է ինձ գերին պապիրոսի::)

Դատարկություն
23.10.2009, 19:09
Անչափ վնաս է այս դատարկությունը
Ողջ համակարգին սիրտ-անոթային:
...Ճիշտն ասաց սկզբում մի փոքր զարմացա
Թե ինչպես հանկարծ ես վարակ դարձա...

..Մազանոթներով երակներ կանցնեմ
Ու երակները ես կախտարեմ...
Երակներից հետո կանցնեմ նախասիրտ
Եվ նախասրտից փորոք կլցվեմ...
Եվ հետո գուցե ինչպես մի անսիրտ
Զարկերակներով գլխուղեղ հասնեմ...

...Եվ ասա արդյոք ու՞ր է <անհունը>
Սիրտ-անոթային մեծ համակարգում....
Նիկոտինով լցված մարդկանց արյու՞նը...
Թե՞ ծխախոտի կազմած անկյունը
Բազում քայքայված գլխուղեղների...

...ՈՒզում եմ անհունով հոգի թափանցեմ
Ու հոգին նունպես ես ախտահարեմ...

Հայկօ
23.10.2009, 22:21
Ձեր այդ Մալբորոն թունաքիմիկատ,
Օ, ավաղ, սին է քսակը փողի...
Փուչ է ու դատարկ ծուխը աննկատ...
Ախ, ինչու՞ անցա ես փափուկ «Նոյի»:(

Սատանան մի օր երկնեց
Նենգ ու դաժան մի պլան.
Երկնքից Նոյին մեկնեց
Իր ձեռքն՝ ասես հենարան:

Եվ երբ Նոյը միամիտ
Բռնեց խարդախ ձեռքը այն,
Դևը տապանից հանեց
Եվ իսկույն... Ծխեց նրան :D:

dvgray
24.10.2009, 04:19
Սատանան մի օր երկնեց
Նենգ ու դաժան մի պլան.
Երկնքից Նոյին մեկնեց
Իր ձեռքն՝ ասես հենարան:

Եվ երբ Նոյը միամիտ
Բռնեց խարդախ ձեռքը այն,
Դևը տապանից հանեց
Եվ իսկույն... Ծխեց նրան :D:
այդ պահը ներքևից ֆիքսեց
մի հարբած հայ իր ՄՊ3-ի վրա
ու երբ որ հաջորդ գինետանը հանդիպեց նա Խորենացուն, որը այդ ժամին իր քերթողական գործի էր անում,
Նրան դա ցույց տվեց որպես արտասահմանից բերած վերջին զապիս,

ու միասին մի կլիպ նրանք նկարահանեցին հետո
թե ինչպես է ամերիկյան փողը ՝ դոլար անունով շփելիս, ծուխ դուրս գալիս
ու այդ ծխի քուլաների մեջ պարում է Վահագը իր հայտնի ստրիպը:

Դատարկություն
24.10.2009, 10:07
Սատանան մի օր երկնեց
Նենգ ու դաժան մի պլան.
Երկնքից Նոյին մեկնեց
Իր ձեռքն՝ ասես հենարան:

Եվ երբ Նոյը միամիտ
Բռնեց խարդախ ձեռքը այն,
Դևը տապանից հանեց
Եվ իսկույն... Ծխեց նրան :

..Ես ինչքան գիտեմ առաջինը Նոյը
Ցամաքում տնկեց խաղողի ճյուղը
Ու եթե հանկարծ խաղողը ծխեր
Նոյի սաղ ազգը պլանքաշ կեղներ...

Հայկօ
27.10.2009, 01:00
Էքսգումացիա, սուբլիմացիա,
Տրանսցենդենտալ անամնեզ,
Հիմա ո՞վ ա ում քֆրտում,
Դու՝ Հայկի՞ն, թե՞ Հայկը՝ քեզ:

:D

Մարկիզ
27.10.2009, 01:06
..Ես ինչքան գիտեմ առաջինը Նոյը
Ցամաքում տնկեց խաղողի ճյուղը
Ու եթե հանկարծ խաղողը ծխեր
Նոյի սաղ ազգը պլանքաշ կեղներ...
Եթե իմանար Նոյն իր տուֆտա քոլով,
Թե ինչ ասել է քնաբեր կակաչը,
Գազաններով-մազաններով ուՍԱՂ ցեղով
Կդառնային նրանք այսօր Մարկիզի պացիենտը:

Մարկիզ
02.11.2009, 00:42
:o

Եթե իմանար Նոյն իր տուֆտա քոլով,
Թե ինչ ասել է քնաբեր կակաչը,
Գազաններով-մազաններով ուՍԱՂ ցեղով
Կդառնային նրանք այսօր Մարկիզի պացիենտը:
:think
Վերջերս շատ եմ լինում այսքան հարբած…
Ու եթե շարունակվի այս տենդենցը,
Մի քանի տարի հետո կամաց-կամաց
Մարկիզը կդառնա… :oՄարկիզի պացիենտը…

:))

Շինարար
02.11.2009, 00:50
Ծխել, հարբել, ուռել,
Սա՞ է պոեզիան նոր,
Էլ չեմ ուզում լսել
Նման խոսքեր հանգավոր…
Ու՞ ր են թեմաները հին,
Երբ երգում էին պոետները
Միայն սիրո մասին,
Ու՞ ր է կորել մեր սերը:

Մարկիզ
02.11.2009, 00:57
Ծխել, հարբել, ուռել,
Սա՞ է պոեզիան նոր,
Էլ չեմ ուզում լսել
Նման խոսքեր հանգավոր…
Պլան, մորֆ, զիրթ ու զիբիլ
Միշտ են եղել «մուսա-բեր»… :))
Չե՞ս հավատում:
Հարցրու Չարենցին մեր…

Շինարար
02.11.2009, 01:09
Պլան, մորֆ, զիրթ ու զիբիլ
Միշտ են եղել «մուսա-բեր»… :))
Չե՞ս հավատում:
Հարցրու Չարենցին մեր…

Բայց Չարենցը հանճարեղ,
Հարգելի իմ գրչակից,
Թեկուզ ուռած հաշիշից՝
Սեր էր երգում կրքազեղ:
Շատ էր սիրում հաշիշ, մորֆին,
Բայց որքան էլ լիներ ուռած,
Մի պատճառով էր գրգռված,
Այդ պատճառը կոչվում է կին::)

Մարկիզ
02.11.2009, 01:21
Բայց Չարենցը հանճարեղ,
Հարգելի իմ գրչակից,
Թեկուզ ուռած հաշիշից՝
Սեր էր երգում կրքազեղ:
Շատ էր սիրում հաշիշ, մորֆին,
Բայց որքան էլ լիներ ուռած,
Մի պատճառով էր գրգռված,
Այդ պատճառը կոչվում է կին::)
Հարգելի իմ բարեկամ,
Թող չթվա քեզ հանկարծ,
Որ ես մղում եմ մարդկանց
Դեպի եզրը կործանման՝
Դեպի մորֆին ու պլան…
Ոչ, սրանք չարիք են, եղբայր:
Բայց ահա օղին ու գինին
Պետք են մեզ այնքան,
Որքան էակը, որ կոչվում է կին… :))

Շինարար
02.11.2009, 01:28
Հարգելի իմ բարեկամ,
Թող չթվա քեզ հանկարծ,
Որ ես մղում եմ մարդկանց
Դեպի եզրը կործանման՝
Դեպի մորֆին ու պլան…
Ոչ, սրանք չարիք են, եղբայր:
Բայց ահա օղին ու գինին
Պետք են մեզ այնքան,
Որքան էակը, որ կոչվում է կին… :))

Ուշացրեցիր պատասխանդ, պոետ,
Բայց ուրախալի են տողերդ վերջին,
Կյանքն անկասկած կլիներ անհեթեթ,
Թե չլինեին կինը, գինին ու օղին:
:))

Դատարկություն
02.11.2009, 09:08
Կյանքն անկասկած կլիներ անհեթեթ,
Թե չլինեին կինը, գինին ու օղին:

...Բայց թե կա գինի, օղի ու կին
Կյանքը նորից անհեթեթ է ահագին
Դու երևի հիմա հարբած ես կարգին
Ու չես հիշում`
Կյանքը դա չէ ամենևին...
...Թե չկա սե~ր, թե չկա սե~ր
Սիրուց ծված երգե~ր, երգե~ր...

Շինարար
03.11.2009, 20:33
Լռություն է տիրում պոեզիայի թեմայում,
Ավա՜ղ, պոեզիան ակումբում անկում է ապրում,
Բոլորի միտքը քաղաքականությամբ է տարված,
Իսկ պոեզիան, ցավոք, մնացել է մոռացված:

Դատարկություն
04.11.2009, 17:08
Դու տեսնում ես, լռում է պոեզիայի թեման
Բայց պոեզիան անվերջ է անսահման
Թե պոեզիա չգտնես հանգերի մեջ
Կյանքն ինքը պոեզիա է, կյանք` երգերի մեջ

Շինարար
14.11.2009, 20:35
Չդզեց ինձ օրը այս,
Ձանձրանում եմ շարունակ,
Կատարում եմ ակումբայց,
Բայց թեմաներն են դատարկ:

_Հրաչ_
14.11.2009, 20:54
Դատարկ ասիր բարեկամ,
Օրը անցավ այս անհամ,
Անձրևը քցեց սաղիս տրամ,
Արամայիս Սահակյամ :D:D

Դատարկություն
14.11.2009, 21:04
........Վատ եղանակը, թե հանկարծ թողի`
Ձանձրույթը կխմեմ ես ինչպես օղի,
Եվ անհամ ժամերը, թեմաները դատարկ
Ձանձրույթը երկար է, երկար` ամեն զարկ..........

_Հրաչ_
14.11.2009, 21:07
Ձանձրո՞ւյթ ես փնտրում, խնդրեմ բարեկամ,
Դարում թեմաներ կգտնես բազմազան:

Դատարկություն
23.11.2009, 21:57
.....Մտածեցի, թե ուզում ես գրառել անհամ,
Մտքերդ կպցնել, որպես մի շարան,
Գրառումներիդ մեջ հանգեր կարկատիր,
Մտքերդ կապիր, խոսքերդ պահիր,
Ու դարձիր պոետ դու այս թեմայում,
Ու կյանքդ փնտրիր չափածոներում.....

Ուրվական
23.11.2009, 22:03
Միթե վերջին պոետն եմ ես,
Վերջին պոետն ակումբի,
Պոետը գնաց բանակ,
Դու չունե՞ս պրոբլեմ բանակի:

Հայկօ
23.11.2009, 22:07
Հանգ ու շարան,
Կապ ու պարան...
Թեման սարքել եք քարոզ.
Արդեն մեծ եք,
Ջրիկացե՛ք.
Ինձ ո՞վ կտա պառավոզ :think:

Հայկօ
23.11.2009, 22:08
Միթե վերջին պոետն եմ ես,
Վերջին պոետն ակումբի,
Պոետը գնաց բանակ,
Դու չունե՞ս պրոբլեմ բանակի:

Վերջին պոետին շուտ ռասխոդ արին,
Ու սաղ փողերը տվին արաղին...

Դատարկություն
23.11.2009, 22:09
Դու չունե՞ս պրոբլեմ բանակի:
Ամենուր է այդ բանակը
Կյանքս մաշող զսպանակը /:D/
Եթե հանկարծ չազատվեմ
Պիտի գնամ ծառայեմ:)


Ինձ ո՞վ կտա պառավոզ :
Ես քեզ կտամ պառավոզ
Որպես ազգի մի հերոս
Գնալու եմ ծառայեմ
Պառավոզը պաշտպանեմ:D

Հայկօ
23.11.2009, 22:13
Բանակ, դանակ, զսպանակ,
Փափագ փագ ժամանակի.
Որտեղից էլ սենց ճարում եմ
Հանգերը այս... «Քամակի» :D:

Շինարար
24.11.2009, 02:55
Սա ի՞նչ թեմա է տղամարդկանց,
Մոռացել եք փափկասուն տիկնանց՝
Հայոց աշխարհի և այլ աշխարհաց,
Վերջին բառն ասի հանուն հանգաց:

Ժողովրդական իմաստությունը հիշեք
Ու մեր պապերից ավանդված պոեմը կրկնեք՝
Փետ-փետ մարթըկեք,
Փինջ-մանիշակ ախչկեք:

Kuk
24.11.2009, 03:07
Ինչպե՞ս կարող ենք մոռանալ կանանց,
Երբ գրառում ենք մենք նրանց գրկած,
Սիրում, գուրգուրում այդ նուրբ էակին
Ու գործն ավարտում մեծ մահճակալին:

Երբ ճռճռում է մահճակալը շատ,
Շարունակում ենք մենք փոքր-ինչ վհատ,
Բայց միևնույնն է՝ շատ համառ ենք մենք.
«Չկա-չկա, այլ դիրքով փորձենք»:

Ու փորձում ենք մենք դիրքերը հերթով,
Եվ դա անում ենք շատ մեծ եռանդով:
Ու զբաղվում ենք ժամերով
Ազգանվեր այդ գործով:

Գործն է անմահ, լավ իմացեք,
Որ արվում է դարեդար:
Երնեկ նրան, ով իր գործով
Կապրի օրգազմ ամեն ժամ:

dvgray
24.11.2009, 04:55
իրական օռգազմը ապրելու համար
պետք է՝ նախ ունենալ երկաթի կռավաթ
հետո մլիցուց ձեռշղթա թռցել
ու դրանով օռգազմին կռավաթին կապել
հետո ոռենու ճյուղերից հյուսել մի լավ ճիպոտ
եվ չիպոտել նրան, ով կապված է անկողնուց

ահա և քեզ ամբողջ օռգազմը

Շինարար
24.11.2009, 09:56
Ինչպե՞ս կարող ենք մոռանալ կանանց,
Երբ գրառում ենք մենք նրանց գրկած,
Սիրում, գուրգուրում այդ նուրբ էակին
Ու գործն ավարտում մեծ մահճակալին:

Երբ ճռճռում է մահճակալը շատ,
Շարունակում ենք մենք փոքր-ինչ վհատ,
Բայց միևնույնն է՝ շատ համառ ենք մենք.
«Չկա-չկա, այլ դիրքով փորձենք»:


Բայց մահճակալը կոտրվեց,
Ինտիմ ակտը ձախողվեց::(

Հայկօ
24.11.2009, 11:52
-Սպիդոմե՞տր, թե՞ ջրաչափ
Պետք է գտնել մոտեցում,-
Մտորում էր հարկայինը
Ծերեթելի փողոցում:

Տատ
24.11.2009, 13:27
Շները կապած են,
Տղերքն՝ արձակած:
Կռավաթը ունեք՝
Չեմ վախում, եկա:)

Kuk
24.11.2009, 16:08
Սիրում եմ համարձակ այն կանանց,
Որ մոտենում են տղերքին արձակած
Ու չեն խուսափում հուժկու այն սեքսից,
Որ կարող է լինել ոչ քիչ երեքից:

Շինարար
24.11.2009, 18:20
-Սպիդոմե՞տր, թե՞ ջրաչափ
Պետք է գտնել մոտեցում,-
Մտորում էր հարկայինը
Ծերեթելի փողոցում:

Հարկային, հարկային,
Մի եղիր դու արխային,
Գործերիդ համար անօրեն
Ստանալու ես արժանին:

Շինարար
27.11.2009, 03:41
Ջրիկանա՞լ, թե՞ լուրջ կուլ տալ,
Ես ընտրում եմ՝ ջրիկանալ,
Օ, հարկավ լինել ջրալի,
Բայց բնավ երբեք անալի:

Դժվար է շատ ընտրությունն այս,
Այն, ինչ կասեմ, թող լինի դաս,
Մարդն անհամ՝ լուրջ, թե ջրալի,
Մնում է անհամ, անալի:

Օֆ, ականջդ կանչի, Հայկո՝
Ոչ թե վերջում կլոր օ,
Այլ արանքում կետիկներ,
Ինչ դժվար է ընտրել հանգեր:

Արդեն չորրորդ տունն եմ գրում,
Դժվարությունն հաղթահարում,
Ստացվեց ոչ լուրջ, ոչ ջրալի,
Զատո՝ անհամ ու անալի:hands:D

Հայկօ
27.11.2009, 12:38
"Ձի, ձի, փայտե ձին",
Երկնեց սեգ Վանաձորցին.
Այս խոսքերը հուզեցին
Համայն մարդկության կեսին:

Սակայն մեծն Կոնֆուցին
Ասաց. "Ֆու-ձին տաո ցին,
Սույն անգրագետ ասիացին
Զվարճացրեց իմ տանձին":

Այդ օրվա լուսաբացին
Վանաձորցու փայտե ձին
Խմեց շատ դոմփամիցին
Ու մեծին արեց ձին-ձին:

Շինարար
27.11.2009, 17:20
Վանաձորցու փայտե ձին
Հերթով կանի ձին-ձին
Բոլոր նրանց, որ համարեցին,
Թե անգրագետ է վանաձորցին:

_Հրաչ_
27.11.2009, 22:16
Փայտե ձիուն հանգիստ տվեք,
Թե չէ իրար կուտեք երկուստեք,
Ձիու տեղը գառ առեք
Ու մի հավեսով մորթեք,
Ու խաշլամա դու սարքեք,
Ողջ ակումբին հրավիրեք,
Ու հավեսով քեֆ արեք:
Էս ինչ սովի հոտ ընկավ երեխեք :D
Դե, ձեզ տենամ, չալարեք:
Բայց գնահատում եմ անսահմանափակ
Ձեր հումորը մի քիչ տափակ: :D

*e}|{uka*
20.12.2009, 03:44
Փայտե ձիուն հանգիստ տվեք,
Թե չէ իրար կուտեք երկուստեք,
Ձիու տեղը գառ առեք
Ու մի հավեսով մորթեք,
Ու խաշլամա դու սարքեք,
Ողջ ակումբին հրավիրեք,
Ու հավեսով քեֆ արեք:
Էս ինչ սովի հոտ ընկավ երեխեք :D
Դե, ձեզ տենամ, չալարեք:
Բայց գնահատում եմ անսահմանափակ
Ձեր հումորը մի քիչ տափակ: :D

Հոփ հլը :stop , սենց չեղա՜վ...
Ձին փոխենք մենք ինչո՞վ, գառո՞վ
Մի գուցե հատիկ-հատիկ ոչխարներո՞վ:
Ձին հլը ու՜ր, գառը ու՜ր,
Համեմատության աստիճաններն էլ բյուր,
Մեկը բոյով սիմպածիշնի,
Մյուսը նագլի դեբիլիչնի:
Հավեսով քե՞ֆ , խաշլամա՞,
Միգուցե կոկայի՞ն , :o մարիխուաննա՞:
Հը՞ն, սպասում եմ, մի ամաչեք,
Հերթով մանրից, ասե՛ք-ասե՛ք:
Տեսնենք ապա ինչ ենք անում,
Ինչքան փող ենք քցվում-մցվում,
Ձեր իղձերը հնադարյան
Ածում ենք ի կատար, աման- աման:

Հայկօ
27.12.2009, 01:35
Արի գնանք Ծաղկաձոր՝
Քաղելու կարմիր խնձոր :)):

impression
27.12.2009, 01:39
Հայկօ ջան, Ծաղկաձորում
Կարմիր խնձոր չեն քաղում,
Խնձորները այդ խակ-խակ
Դարձան անմեղ նահատակ... :(

Apsara
27.12.2009, 01:48
Ծաղկաձորում հիմա ձյուն-ձմեռ է
Թե սար, թե ծառ քուրք հագել է՝
Սպիտակ սիրուն նախշազարդվել,
Ձմեռ Պապուն ճամփա բացել :)

Հայկօ
28.12.2009, 22:59
Կուսությա՜ն դաշտեր, անմեղությա՜ն բեմ,
Մտածում էր ծեր Առաքել պապին՝
Փորելով կարմիր խնձորի պարտեզը.
Հե՜յ գիդի Վարդուշ, ծիծիկդ ուտեմ,
Խնձորի չիրդ փռեմ արևին,
Ո՞նց ինձ քարշ տվիր դեպի այն դեզը:

Սերխիո
06.01.2010, 00:55
Ակումբում բոլորն են հաշտ,
քրիստոնյա, թե կռապաշտ,
Սիրես ակումբը լավագույն
Կամ էլ կուլե նռնագույն…

mxmxm1
03.03.2010, 20:49
մոռացել էր իր փայտե ձին
մի հարգարժան վանաձորցի...
այժմ տակնա լենդքրո`սերը
պաջե`ռոն ու լենդռո`վեռը

-էս սաղ հումոր ա:)վանաձորում լավ ախպերներ ունեմ

Հայկօ
03.03.2010, 21:38
Ինչ կարդում ես՝ համատեղ ա,
Ուր մտնում ես՝ «Վանաձոր»:
Չեմ հասկանում՝ տեղը նեղ ա՞,
Եկեք խոսենք չափածո :)):

mxmxm1
03.03.2010, 21:47
խասանք,ընգեր, ..չափածո
որ տեղնա նեղ..կամ էլ լեն
պատասխանով ու հարցով
կարան մարդիկ որոշեն
հետևյալնա կարևոր
սրտերը թող լեն ըլնեն..

Sophie
05.03.2010, 12:28
խասանք,ընգեր, ..չափածո
որ տեղնա նեղ..կամ էլ լեն
պատասխանով ու հարցով
կարան մարդիկ որոշեն
հետևյալնա կարևոր
սրտերը թող լեն ըլնեն..
Խոսենք ընկեր իհարկե
սակայն մի բան թող ասեմ
լավ կլինի ոչ թե լեն
այլ լայն բառն օգտագործես;)

mxmxm1
09.03.2010, 19:34
և ուրեմն ուշադիր
փորձեմ գրել ամեն բառ
թեչէ Sophie-ն կտեսնի
կորոշի խորհուրդ տալ...
համենայնդեպԶ MERCi

fero396uu63
13.03.2010, 20:45
իսկ երբ տեսնեք քաղաքում
396սս63 համարը
ուրեմ ֆառսաժ է անում
արագության մեծ սիրահարը...
ՈղջՈՒյն Հայեր

Շինարար
30.03.2010, 22:17
Լսիր, այ գիտունիկ,
Չգիտես՝ ընդունիր,
Գլուխ մի հարթուկիր,
Ոչ թե խաղա տունտունիկ…

My World My Space
30.03.2010, 22:19
Լսիր, այ գիտունիկ,
Չգիտես՝ ընդունիր,
Գլուխ մի հարթուկիր,
Ոչ թե խաղա տունտունիկ…


Գիտունիկ եմ թե անգետ
Գործ չունես իմ կյանքի հետ
հարդուկելն իմ արհեստը չի,
էդ հարցում հետդ չեմ մրցի.....

My World My Space
30.03.2010, 22:24
հանգերդ ես հավաքո՞ւմ
Շինարար ախպեր,
Թե հանգերը չի ստացվում
Մալադ մոտիկ բեր......:)

Շինարար
30.03.2010, 22:27
Գիտունիկ եմ թե անգետ
Գործ չունես իմ կյանքի հետ
հարդուկելն իմ արհեստը չի,
էդ հարցում հետդ չեմ մրցի.....

Իմ փոքրիկ բարեկամ,
Կներեմ քեզ այս անգամ,
Թե կարողանաս ցուցադրել՝
Ինչում կարող ես մրցակցել:
Իսկ թե հոխորտում ես պարզապես,
Լավ կանես՝ պոչդ քեզ քաշես:

My World My Space
30.03.2010, 22:29
Իմ փոքրիկ բարեկամ,
Կներեմ քեզ այս անգամ,
Թե կարողանաս ցուցադրել՝
Ինչում կարող ես մրցակցել:
Իսկ թե հոխորտում ես պարզապես,
Լավ կանես՝ պոչդ քեզ քաշես:

Լավ է շառդ քեզ քաշես
Հոխորտացող աներես
Թե չէ, հաստատ էս անգամ
Թոզդ կանեմ ցիր ու ցան.....

Շինարար
30.03.2010, 22:32
հանգերդ ես հավաքո՞ւմ
Շինարար ախպեր,
Թե հանգերը չի ստացվում
Մալադ մոտիկ բեր......:)

Լավ է՝ մալաս հանգիստ թողնես,
Ոտքիդ չընկնի, չցավեցնի,
Խոսքով մրցի, թե կարող ես,
Թե չես կարող, լուռ հեռացիր:

Շինարար
30.03.2010, 22:35
Լավ է շառդ քեզ քաշես
Հոխորտացող աներես
Թե չէ, հաստատ էս անգամ
Թոզդ կանեմ ցիր ու ցան.....

Օ, կորցնում ես արդեն քեզ,
Պարտությունդ ճանաչիր
Ու պատվով թեմայից հեռացիր,
Տես, հանկարծ չխայտառակվես
Ու սաղ չասեն, թե Շինարարը շինեց քեզ:

My World My Space
30.03.2010, 22:36
Լավ է՝ մալաս հանգիստ թողնես,
Ոտքիդ չընկնի, չցավեցնի,
Խոսքով մրցի, թե կարող ես,
Թե չես կարող, լուռ հեռացիր:

ես էլ էդ եմ ասում հենց,
Որ չեմ մրցի քո հետ ես
Ով մեծն խոսքի վարպետ
մալովդ հլուխ կհարդուկես

My World My Space
30.03.2010, 22:37
Օ, կորցնում ես արդեն քեզ,
Պարտությունդ ճանաչիր
Ու պատվով թեմայից հեռացիր,
Տես, հանկարծ չխայտառակվես
Ու սաղ չասեն, թե Շինարարը շինեց քեզ:

Շինարար ես դու տուֆտիչ,
Ունես մի մեծ, լայն սրբիչ
Դա լեզուդ է, հետ քցես,
Հետույքիդ հաստատ կհասնես.....

Շինարար
30.03.2010, 22:41
ես էլ էդ եմ ասում հենց,
Որ չեմ մրցի քո հետ ես
Ով մեծն խոսքի վարպետ
մալովդ հլուխ կհարդուկես

Զինանոցդ բանաստեղծական
Աղքատիկ է ահավոր,
Գիտելիքներդ շինարարական,
Սահմանափակվում են մալայով,
Բայց ես ունեմ նաև սղոց, ուրագ ու տապոռ:

My World My Space
30.03.2010, 22:41
Ես Շինարար եմ պարապ
մտքեր ունեմ շատ անկապ
Գանգատուփս խեղճանում`
Պրեսինգին չի դիմանում......

My World My Space
30.03.2010, 22:43
Զինանոցդ բանաստեղծական
Աղքատիկ է ահավոր,
Գիտելիքներդ շինարարական,
Սահմանափակվում են մալայով,
Բայց ես ունեմ նաև սղոց, ուրագ ու տապոռ:


լեզու ունես գազ ու կես
բայց հանգերից կաղում ես........:acute

Շինարար
30.03.2010, 22:43
Շինարար ես դու տուֆտիչ,
Ունես մի մեծ, լայն սրբիչ
Դա լեզուդ է, հետ քցես,
Հետույքիդ հաստատ կհասնես.....

Այո, իմ խեղճ բարեկամ,
Լեզվից ես չեմ խեղճանում,
Ուրիշ բաներ էլ ունեմ երկար,
Թե կուզես, քեզ ցույց կտամ…

My World My Space
30.03.2010, 22:45
Այո, իմ խեղճ բարեկամ,
Լեզվից ես չեմ խեղճանում,
Ուրիշ բաներ էլ ունեմ երկար,
Թե կուզես, քեզ ցույց կտամ…

Խնդրեմ մնաս չափիդ մեջ
թե չէ կասեմ երկու խոսք
ու խոսքերիցս հետո
Էլ չես հելնի մարդամեջ

Շինարար
30.03.2010, 22:48
Ես Շինարար եմ պարապ
մտքեր ունեմ շատ անկապ
Գանգատուփս խեղճանում`
Պրեսինգին չի դիմանում......

Դու Շինարար դառնալուն,
Երկար ճամփա ունես գնալու,
Գանգատուփդ, որ դիմանա,
Պետք է մի քիչ լիանա:

Շինարար
30.03.2010, 22:49
լեզու ունես գազ ու կես
բայց հանգերից կաղում ես........:acute

Հանգերից, գուցե, կաղում եմ,
Բայց բեր ասենք՝ լավ դաղում եմ:

My World My Space
30.03.2010, 22:50
Հանգերից, գուցե, կաղում եմ,
Բայց բեր ասենք՝ լավ դաղում եմ:

չես դաղում է հարգելիս
Այլ կծում ես մեղվի պես,
Ոնց կծում ես մեղվի պես
մեղվի պես էլ կսատկես.......:P

Շինարար
30.03.2010, 22:51
Խնդրեմ մնաս չափիդ մեջ
թե չէ կասեմ երկու խոսք
ու խոսքերիցս հետո
Էլ չես հելնի մարդամեջ

Լեզուս դու սկսեցիր չափել,
Ես էլ ներկայացրի այլ չափեր,
Ոչինչ, թե մարդամեջ էլ չհելնեմ,
Կգամ քեզ կընկերակցեմ:

My World My Space
30.03.2010, 22:51
Դու Շինարար դառնալուն,
Երկար ճամփա ունես գնալու,
Գանգատուփդ, որ դիմանա,
Պետք է մի քիչ լիանա:

Գանգատուփս ռազմեռով
հաստատ չի զիջի քոնին
բայց ֆալերը այլազան
Որակով կլինեն քո քաշին.....

My World My Space
30.03.2010, 22:53
Լեզուս դու սկսեցիր չափել,
Ես էլ ներկայացրի այլ չափեր,
Ոչինչ, թե մարդամեջ էլ չհելնեմ,
Կգամ քեզ կընկերակցեմ:

դե էլ մի արդարանա
Այ փուչ ու վախկոտ
Իմ հետ չես կարա
Գցես հաստատ ոտ

My World My Space
30.03.2010, 22:55
ինչո՞ւ ապշած ես լճա՜կ......
ու չես գրում ոչ մի վանկ
Միթե՞ ուղեղդ սատկավ
կամ վանկդ հատավ....

Շինարար
30.03.2010, 22:56
չես դաղում է հարգելիս
Այլ կծում ես մեղվի պես,
Ոնց կծում ես մեղվի պես
մեղվի պես էլ կսատկես.......:P

Խայթում եմ մեղվի պես,
Գովում եմ մեղրի պես,
Իսկ դու թե մեկը, թե մյուսը
Անում ես շնաճանճի պես:

Շինարար
30.03.2010, 22:57
դե էլ մի արդարանա
Այ փուչ ու վախկոտ
Իմ հետ չես կարա
Գցես հաստատ ոտ

Չեմ կարող, այո, հետդ գցեմ ոտ.
Խուսափում եմ վայրերից գարշահոտ:

My World My Space
30.03.2010, 23:02
Չեմ կարող, այո, հետդ գցեմ ոտ.
Խուսափում եմ վայրերից գարշահոտ:
հանգերդ նեղվան արդեն Շինո ջան
հազիվ վրաքաշ ես անում երկու բան
Ավելի լավ է գնա պարապի
Թե չէ վարպետդ թոզդ կհանի................

Շինարար
30.03.2010, 23:04
ինչո՞ւ ապշած ես լճա՜կ......
ու չես գրում ոչ մի վանկ
Միթե՞ ուղեղդ սատկավ
կամ վանկդ հատավ....

Թե վանկերով ես հետս մցում,
Միանգամից պարտությունդ ճանաչիր,
Քո պես վանկեր չեմ կցմցում,
Գաղափարով եմ հարվածում:
Իսկ դու կարծես վանկին ես տալիս,
Դրսում էլ երևի մախին ես տալիս,
Գաղափարդ էլ չի՞ բավարարում,
Որ այսպես յուղ ես այրում:

My World My Space
30.03.2010, 23:06
Թե վանկերով ես հետս մցում,
Միանգամից պարտությունդ ճանաչիր,
Քո պես վանկեր չեմ կցմցում,
Գաղափարով եմ հարվածում:
Իսկ դու կարծես վանկին ես տալիս,
Դրսում էլ երևի մախին ես տալիս,
Գաղափարդ էլ չի՞ բավարարում,
Որ այսպես յուղ ես այրում:


Ես քեզ կարծեցի մի այր մեծարգո
խոսքերդ դառնա գողական ժարգոն
Չափդ ճանաչի այ անտաղանդ մարդ
Թե չէ տեղնուտեղդ կանեմ քարուքանդ

Շինարար
30.03.2010, 23:08
հանգերդ նեղվան արդեն Շինո ջան
հազիվ վրաքաշ ես անում երկու բան
Ավելի լավ է գնա պարապի
Թե չէ վարպետդ թոզդ կհանի................

Ինչ ես կպել հանգերից
Կամ էլ թե չէ վանկերից,
Հարվածներիցս ուշագնաց՝
Ցավերդ մի կողմ ես դրել,
Քեզ հույս ես տալիս, թե ծուռ է խփել:

Շինարար
30.03.2010, 23:09
Ես քեզ կարծեցի մի այր մեծարգո
խոսքերդ դառնա գողական ժարգոն
Չափդ ճանաչի այ անտաղանդ մարդ
Թե չէ տեղնուտեղդ կանեմ քարուքանդ

Անընդհատ հոխորտում ես,
Բայց դեռ տեղում դոփում ես:

My World My Space
30.03.2010, 23:10
Անընդհատ հոխորտում ես,
Բայց դեռ տեղում դոփում ես:

դե դատվելու ես հեչ չունեմ հավես
Քո համար դատվե՞մ, մի մեծ բան էլ չես....

Շինարար
30.03.2010, 23:12
դե դատվելու ես հեչ չունեմ հավես
Քո համար դատվե՞մ, մի մեծ բան էլ չես....

Աղվեսի դունչը խաղողին չհասավ,
-Խակ է,- ասաց ու հեռացավ:

My World My Space
30.03.2010, 23:13
Աղվեսի դունչը խաղողին չհասավ,
-Խակ է,- ասաց ու հեռացավ:

առա՞կ ես ցիտում,
Այ դու շեկ աղվես
հեսա զույգ ոտով
տես թալակ չընկնես.....

Շինարար
30.03.2010, 23:14
առա՞կ ես ցիտում,
Այ դու շեկ աղվես
հեսա զույգ ոտով
տես թալակ չընկնես.....

Հոխորտալից նույն ոճը,
Այո, կարծես քաշել ես քո պոչը:think

My World My Space
30.03.2010, 23:20
Հոխորտալից նույն ոճը,
Այո, կարծես քաշել ես քո պոչը:think

լսի սուտլիկ կռվազան
բաց ես արել կապերդ
խոսում ես ավել պակաս
տես, չջարդեմ ոտներդ

Շինարար
30.03.2010, 23:24
լսի սուտլիկ կռվազան
բաց ես արել կապերդ
խոսում ես ավել պակաս
տես, չջարդեմ ոտներդ


Հոխորտալից նույն ոճը,
Այո, կարծես քաշել ես քո պոչը:think
Լավ, ձանձրացա ես քեզ հետ,
Լավ է՝ գնամ արդեն ես քնեմ,
Քան քո հետ ես գլուխ դնեմ,
Դու էլ, որ չխայտառակվես այսուհետ,
Գնա մի լավ պարապիր,
Վանկ ու հանգի պաշար հավաքիր:

Հայկօ
06.04.2010, 22:34
Հլը եկեք զրուցենք՝
Ո՞նց հարկերը չմուծենք:

AniwaR
06.04.2010, 23:10
Հլը եկեք զրուցենք՝
Ո՞նց հարկերը չմուծենք:

Ո՞նց թե հարկեր չմուծես,
Լոկ մի բանի չկասկածես.
Այն ժամ, երբ մահից դու խուսափես,
Ասեմ ես քեզ՝ հարկերից էլ կազատվես:

:))

Rammstein
06.04.2010, 23:25
Ախր Հայկօ, դու ինպե՞ս
Կազատվես այդ հարկերից,
Դու օրենքի երկրում ես,
Գալու են քո հետեւից։

CactuSoul
06.04.2010, 23:35
Այն ժամ, երբ մահից դու խուսափես,
Ասեմ ես քեզ՝ հարկերից էլ կազատվես:


Սիրելի՛դ իմ անվանակից,
Մի՞թե այս խոսքը չես լսել.
Երկու երնեկ իրար կողքի
Երբեք, երբե՛ք չի եղել:

Հա՛մ մահվանից խուսափես,
Հա՛մ հարկերից ազատվես…
Բա էլ մեր Աստված պապին
Դրախտն ինչո՞վ գովազդի:

Թե չէ՝ մինչև կյանքի վերջ
Մահից հո՛ խուսափում ենք,
Իսկ հարկերը դժկամորեն, բայց
Սուսուփուս վճարում ենք:

Հայկօ
06.04.2010, 23:48
Վճարիր հարկերն
Ու քնիր հանգի՞ս :o.
Գերադասում եմ
Ես դառնալ տանկիստ :beee

Ու բնաջնջել համայն ՊԵԿ-ը

Շինարար
06.04.2010, 23:49
Թե հարկերը չմուծենք,
Մեր հարցերը կլուծեն:8

My World My Space
07.04.2010, 00:00
Թե հարկերը չմուծենք,
Մեր հարցերը կլուծեն:8

Երբ մեր հարցերը լուծվի
Էլ հարկեր ո՞վ կմուծի.....

AniwaR
07.04.2010, 00:55
Սիրելի՛դ իմ անվանակից,
Մի՞թե այս խոսքը չես լսել.
Երկու երնեկ իրար կողքի
Երբեք, երբե՛ք չի եղել:

Հա՛մ մահվանից խուսափես,
Հա՛մ հարկերից ազատվես…
Բա էլ մեր Աստված պապին
Դրախտն ինչո՞վ գովազդի:

Թե չէ՝ մինչև կյանքի վերջ
Մահից հո՛ խուսափում ենք,
Իսկ հարկերը դժկամորեն, բայց
Սուսուփուս վճարում ենք:

Մի՞թե դուք չիմանալ
Հայտնի խոսք մը թևավոր,
Կյանքում հաստատ է երկու բան՝
Մեկ մահն է,
Մեկ հարկերն են...
Արդ ես ասել ձեզ բոլորիդ.
Ինչպես սուսուփուս մահվան գիրկն եք ընկելու,
Այդպես էլ ուզած-չուզած հարկեր եք վճարելու: :diablo

Դատարկություն
07.04.2010, 09:22
Մի՞թե դուք չիմանալ
Հայտնի խոսք մը թևավոր,
Կյանքում հաստատ է երկու բան՝
Մեկ մահն է,
Մեկ հարկերն են...
Արդ ես ասել ձեզ բոլորիդ.
Ինչպես սուսուփուս մահվան գիրկն եք ընկելու,
Այդպես էլ ուզած-չուզած հարկեր եք վճարելու: :diablo

Բայց կան մարդիկ,
Որ միգուցե մեռնել գիտեն
Ու կմեռնեն,
Բայց հարկերը վճարելիս
Ու վճռելիս,
Ոչ թե իրենք են հարկ տալիս,
Որ չկորչենք,
Այլ ստիպում են` մե՛նք վճարենք...

Հայկօ
07.04.2010, 19:51
Ջրիկացնել այս «Չափածոն»
Չի հաջողվում ընդհանրապես:
«Ո՜նց, սե՜գ պոետ, դու՝ ծաղրածու՞...»
Շա՛տ ծիծաղիր, որ շատ ապրես:

:beee

Շինարար
07.04.2010, 19:57
Ջրիկացնել այս «Չափածոն»
Չի հաջողվում ընդհանրապես:
«Ո՜նց, սե՜գ պոետ, դու՝ ծաղրածու՞...»
Շա՛տ ծիծաղիր, որ շատ ապրես:

:beee

Ջրալի պոետ է անհրաժեշտ,
Որ թեման դառնա ջրալի,
Լավ է՝ տաս հրաժեշտ
Այս թեմային, որովհետև շատ ես պնդալի:8

kyahi
07.04.2010, 20:00
Շա՛տ ծիծաղիր, որ շատ ապրե՞ս,
Անշուշտ միտք է շատ հանճարեղ,
Սակայն ես էլ ունեմ մտքեր զորեղ,
Ոմանց համար շատ հանճարեղ.
Անիմաստ է մեր կյանքն ահեղ,
Եթե չկա հավատը մեր
Մեր երկրային կյանքի հանդեպ

CactuSoul
07.04.2010, 20:07
Ջրիկացնել այս «Չափածոն»
Չի հաջողվում ընդհանրապես:
«Ո՜նց, սե՜գ պոետ, դու՝ ծաղրածու՞...»
Շա՛տ ծիծաղիր, որ շատ ապրես:

:beee


Ով էլ մի խոսե՜ր ջրիկությունից,
Ինքդ չե՞ս գցել հարկերի ցեցը,
Լավ էլ խոսում ենք… Հո չե՞նք քննարկի
Ձեր հարևանի «Զապորոժեցը»:
:think

Հայկօ
07.04.2010, 20:10
Ով էլ մի խոսե՜ր ջրիկությունից,
Ինքդ չե՞ս գցել հարկերի ցեցը,
Լավ էլ խոսում ենք… Հո չե՞նք քննարկի
Ձեր հարևանի «Զապորոժեցը»:
:think

«Զրուցենքն» ու «չմուծենքը»
Հանգ էին կազմում շատ սիրուն.
Բախտս բերեց՝ «Զրուցենք» էր,
Ոչ թե մի մարզի անուն :D:

Հայկօ
07.04.2010, 20:15
Ջրալի պոետ է անհրաժեշտ,
Որ թեման դառնա ջրալի,
Լավ է՝ տաս հրաժեշտ
Այս թեմային, որովհետև շատ ես պնդալի:8

...Եվ թվում է ինձ (այստեղ՝ խոր հառաչ),
Որ այս «Չափածոն» մտնող ակումբցին,
Փետուր ու գրիչ վերցնելուց առաջ
Խմում է մի տուփ... լևոմիցիծին:

:P

Շինարար
07.04.2010, 20:18
«Զրուցենքն» ու «չմուծենքը»
Հանգ էին կազմում շատ սիրուն.
Բախտս բերեց՝ «Զրուցենք» էր,
Ոչ թե մի մարզի անուն :D:

Դու երևի նկատի ունեիր Սյունի՞քը,
Ոի հանգին հարմար է Փյունիկը,
Կամ էլ գուցե Շիրա՞կը,
Որտեղից է մեր Սիրակը,
Միայն չասես հանկարծ
Թե այդ մարզի անունն է Լոռի,
Թե չէ ճարս կտրած
Պիտի գնամ հետևից տապոռի…

Հայկօ
07.04.2010, 20:29
Իսկ եթե միայն տապոռն է
Լոռու հասանելիքը,
Ապա ի՞նչ պիտի ասի
Խեղճ Գեղարքունիքը:

_Հրաչ_
07.04.2010, 20:32
Տո ինչի՞ մենակ տապոռը, այ Հայկ ջան,
Լիքը զվարճալի գործիքներ կան, մեծ տեսականի`
Բենզասղոց, աքցան, մուրճ ու գերանդի,
Որն էլ ուզես, համեցի, մերոնք անվարան կտան :)

Շինարար
07.04.2010, 20:33
Իսկ եթե միայն տապոռն է
Լոռու հասանելիքը,
Ապա ի՞նչ պիտի ասի
Խեղճ Գեղարքունիքը:

Եթե հանգավորես Գեղարքունիքը
Այն բառով, որ ենթադրում է իմ միտքը,
Բնութագրելու վիճակը՝ պետք է դիմել այն բառին,
Որով հանգավորվում էր Լոռին:8

Հայկօ
07.04.2010, 20:43
Ուտիք ու Խորխոռունիք,
Բզնունիք, Գեղարքունիք...
Մեր պապերը ո՜նց դարձրեցին
Քարտեզն՝ ինտիմ խաղալիք:

Դատարկություն
07.04.2010, 20:51
Երբ հեղուկանաք, լցվեք բաժակը,
Ցանկերը նշեք հայոց մարզերի,
Երևի փոխեմ ես իմ ճաշակը`
Դառնամ ավելի ջրիկ, նազելի:D
Բայց թե չմուծեք ջրիկիս վարկը,
Հեղուկով բաժակը կըմպի Դատարկը:)

Շինարար
07.04.2010, 20:56
Լավ է լինես վարորդ գազելի,
Քան հեզաճկուն ու նազելի:angry

_Հրաչ_
07.04.2010, 21:03
Գազելի վարորդը քեֆս բերեց,
Բերեք բացենք գազարով պերեց,
Ով որ լիտրանոց բանկի տակը քերեց,
Նա էլ չափածո մրցույթում հաղթեց :esim

Շինարար
07.04.2010, 22:21
Գազելի վարորդը քեֆս բերեց,
Բերեք բացենք գազարով պերեց,
Ով որ լիտրանոց բանկի տակը քերեց,
Նա էլ չափածո մրցույթում հաղթեց :esim

Հրաչ, դու լավ գիտես,
Ուտելում հետս չես մրցի,
Կուտեմ մի բանկա պերեց,
Մի պղինձ էլ փլավ բրնձի:P

_Հրաչ_
07.04.2010, 22:27
Կարծում եմ, բարեկամ, չես մոռացել բնավ,
Ում մտքին կգար բրնձով փլավ,
Երբ Հրաչը հարկադրաբար միսը շատ կերավ,
Նոր տարվա սեղանից ու սիրտը խառնավ: :[

Շինարար
07.04.2010, 22:33
Լավ է, որ ընդունում ես,
Որ ուտելում թերանում ես,
Իսկ ես ուտում, ուտում,
Ու այդպես էլ չեմ կշտանում:(

My World My Space
07.04.2010, 22:41
Լավ է, որ ընդունում ես,
Որ ուտելում թերանում ես,
Իսկ ես ուտում, ուտում,
Ու այդպես էլ չեմ կշտանում:(

Հենց Շինարարը Պրարաբ դառավ
Աչքերից քունը իսպառ չքացավ
Ու ի հայտ եկավ մի հիվանդություն
Անվերջ ուտելու մոլի ցանկություն......

_Հրաչ_
08.04.2010, 21:34
Հենց Շինարարը Պրարաբ դառավ
Աչքերից քունը իսպառ չքացավ
Ու ի հայտ եկավ մի հիվանդություն
Անվերջ ուտելու մոլի ցանկություն......

Ի՜նչ գիտես դու, իմ լավ բարեկամ,
Այդքան չի ուտում Շինարար տղան:
Մենակ դու թողնես իր բանվորներին
Զրկի ընդմիջումից ու ՇԻՆԻ գերի: :)) :)

My World My Space
08.04.2010, 23:35
Ի՜նչ գիտես դու, իմ լավ բարեկամ,
Այդքան չի ուտում Շինարար տղան:
Մենակ դու թողնես իր բանվորներին
Զրկի ընդմիջումից ու ՇԻՆԻ գերի: :)) :)

Չգիտեմ կարա՞ նա ՇՒՆԻ գերի
Համա որ լեզուն շարժեց վիթխարհի
ինչքան որ օձ կա քար ու կիրճերում
Բներից հաստատ նա դուրս կհանի.....:P:D

Շինարար
09.04.2010, 00:16
Իսկ ու՞ր են բաժնի մոդերները,
Արդեն քանի գրառում,
Նրանք են ինձ են սադրում,
Ում համարում եմ իմ ընկերները…:(

Rammstein
09.04.2010, 00:53
Իսկ ու՞ր են բաժնի մոդերները,
Արդեն քանի գրառում,
Նրանք են ինձ են սադրում,
Ում համարում եմ իմ ընկերները…:(

Մոդեր եմ ես այս բաժնում,
Ոչ մի սադրանք չեմ տեսնում,
Թե կատակն այդ չես ընդունի,
Սեղմի՛ր կոճակը ռեփորթի։ :P

Գալաթեա
09.04.2010, 01:05
Մոդեր եմ ես այս բաժնում,
Ոչ մի սադրանք չեմ տեսնում,
Թե կատակն այդ չես ընդունի,
Սեղմի՛ր կոճակը ռեփորթի։ :P

Ո~վ մեր մոդեր նուրաթուխ
Բարի ես հանց Վիննի Պուխ
Արի գնանք Տիրասպոլ
Այնտեղ խաղանք բալեբոլ:

Շինարար
09.04.2010, 09:12
Տիրասպոլում սնունդը ո՞նց ա,
Թե կտան ինձ օրական
Ուտելիքներ լավ, տնական,
Կգամ այդտեղ, ուրեմն բոց ա::nyam

Rammstein
09.04.2010, 12:26
Ո~վ մեր մոդեր նուրաթուխ
Բարի ես հանց Վիննի Պուխ
Արի գնանք Տիրասպոլ
Այնտեղ խաղանք բալեբոլ:

Չար եմ ես հանց փղաձի,
Միայն թվում եմ բարի։

_Հրաչ_
09.04.2010, 19:28
Իսկ ու՞ր են բաժնի մոդերները,
Արդեն քանի գրառում,
Նրանք են ինձ են սադրում,
Ում համարում եմ իմ ընկերները…:(

Ի՞նչ մեղք ունեն մոդերները,
Որ խռովկան է Շինարարը:
Քո կարծիքով ո՞րն էր խերը,
Եթե սադրեինք, լինեինք չարը: :)

Սա զրույց է չափածո,
Զվարճանում ենք, Փառք Աստծո,
Եթե լինեի գյումրեցի,
Կասեի` «ընճի՞ կնեղնաս, ծօ՛»:

Ոնց նկատեց ընկեր World-ը,
Ունես լեզու վիթխարի,
Պատմիր հապա, լսի world-ը,
Թե ինչ եղավ «Վերջը չարի»: ;)

Շինարար
14.04.2010, 01:09
Խորհում եմ լոկ ու տվայտվում անվերջ,
Բայց օբշիով էդ սաղ վեջս էլ չի հեչ,
Սակայն աղերսում եմ թող սա մեր մեջ մնա,
Ջոգի՞ր, մնին էլ ա ասես ոչ հա:

Շինարար
15.04.2010, 15:43
Ո՜վ դու, հանճար, ամենագետ,
Քո բարձունքից բարեհաճիր,
Հետս խոսա երբեմն գեթ,
Այդպես վսեմ ինձ մի նայիր:

Գալաթեա
15.04.2010, 16:12
Ո՜վ դու, հանճար, ամենագետ,
Քո բարձունքից բարեհաճիր,
Հետս խոսա երբեմն գեթ,
Այդպես վսեմ ինձ մի նայիր:

Արդ, խոսում եմ ես քեզ հետ
Գահավիժած բարձունքից
Ու հայացքս անկնդետ
Վեհազերծվում է նորից:

Շինարար
15.04.2010, 16:17
Օ, երբ այնտեղ էիր՝ վերում,
Ինձ երբեք չէիր նշմարում,
Հիմա ընկել ես ներքև
Արդեն տալիս ես ինձ բարև:think

Գալաթեա
15.04.2010, 16:22
Օ, երբ այնտեղ էիր՝ վերում,
Ինձ երբեք չէիր նշմարում,
Հիմա ընկել ես ներքև
Արդեն տալիս ես ինձ բարև:think

Մեր բնույթն է այդպիսին
Կուրանում ենք վերևում
Իսկ գլորված վիճակում
Դադարում ենք լինել սին:

Շինարար
15.04.2010, 16:28
-Աշխարհ, աշխարհ,
Անարդար աշխարհ,-
Լինելով հասարակ ակումբցի՝
Ինչ հանճարեղ երկտող հորինեցի:o

Գալաթեա
15.04.2010, 16:34
-Աշխարհ, աշխարհ,
Անարդար աշխարհ,-
Լինելով հասարակ ակումբցի՝
Ինչ հանճարեղ երկտող հորինեցի:o

Ասեմ քեզ ով Տնաշեն
Ականջ արա իմ խոսքին
Մեր Ակումբում Չուկաշեն
Նիխտ հասարակ Ակումբցի:

Շինարար
15.04.2010, 16:36
Ասեմ քեզ ով Տնաշեն
Ականջ արա իմ խոսքին
Մեր Ակումբում Չուկաշեն
Նիխտ հասարակ Ակումբցի:

Այո, ես վերջապես դա հասկացա,
Ու դրանով իսկ հույժ զարմացա:

Rammstein
15.04.2010, 16:42
-Աշխարհ, աշխարհ,
Անարդար աշխարհ,-
Լինելով հասարակ ակումբցի՝
Ինչ հանճարեղ երկտող հորինեցի:o

Դու ակումբցի չես էլ հասարակ,
Մոդերատոր ես նորանշանակ,
Դեպի քո բաժին թեմաներ տշեմ,
Որ շատ չսպասես, ով դու Տնաշեն:
:P

Գալաթեա
15.04.2010, 16:49
Այո, ես վերջապես դա հասկացա,
Ու դրանով իսկ հույժ զարմացա:

Եկ զարմանքդ փարատենք
Երգենք երգեր սիրառատ
Հետո գնանք Արտաշատ
Չրթմա զարգենք ու պարենք:

Շինարար
15.04.2010, 17:07
Եկ զարմանքդ փարատենք
Երգենք երգեր սիրառատ
Հետո գնանք Արտաշատ
Չրթմա զարգենք ու պարենք:

Ավելի լավ է՝ եկեք դուք Վանաձոր,
Կհյուրասիրեմ ձեզ մանդարին ու խնձոր:

Ձայնալար
15.04.2010, 18:05
Պետք չի ինձ մանդարին ու խնձոր
Ոչ էլ անտառը ձեր գունագեղ
Բայց կշտապեմ ես Վանաձոր
Եթե խոստանաս ինձ տանել Բոզգեղ

Շինարար
15.04.2010, 18:10
Ես չեմ եղել էդ գեղում,
Ուր վայելքներ կան գեղգեղուն,
Ու ասում են նաև պեմզաբլոկ,
Արեք, գնանq՝ էդ գեղում,
Փնտրենք կայֆեր գեղգեղուն,
Կամ էլ խաղանք մենք բլոտ:8

Ձայնալար
15.04.2010, 18:15
Այ քեզ հրաշք վանաձորցի
Որ չի եղել էն գեղում
Որի մասին ժամանակին
Ֆարսի Ֆիրդուսն էր գրում:

Նա գրում էր ու գովում
Տողեր ձոնում աննման,
Էն էլ հանկարծ մեկ օրում
Գյուղը դարձավ Համզաչիման

:D

Շինարար
15.04.2010, 18:18
Ես չեմ եղել Բոզգեղում,
Բայց շահառուներն այդ գյուղի
Եղել են Վանաձորում՝
Մութ սենյակում նկուղի:B

Smokie
16.04.2010, 15:47
Ողջույն բոլորին,
Ահա եւս մի
Չափածո գրող
«Դար» ակումբցի:

Եկել եմ ձեզ հետ
Զրույց վարելու,
Հուսով եմ լավ ենք
Լեզու գտնելու:

Rammstein
16.04.2010, 17:06
Ողջույն բոլորին,
Ահա եւս մի
Չափածո գրող
«Դար» ակումբցի:

Եկել եմ ձեզ հետ
Զրույց վարելու,
Հուսով եմ լավ ենք
Լեզու գտնելու:

Գալդ բարի,
Ուստա Սմոկի,
Լավ-լավ բանե՛ր
Էստեղ գրի: :)

Smokie
16.04.2010, 17:36
Շատ սիրեցի ձեր չափածոն
Հետաքրքիր ու հումորով:good:
Իսկ ի՞նչ կասեք եթե հիմի
Խոսենք բանաստեստեղծությունից:

Ariadna
16.04.2010, 19:33
Շատ սիրեցի ձեր չափածոն
Հետաքրքիր ու հումորով:good:
Իսկ ի՞նչ կասեք եթե հիմի
Խոսենք բանաստեստեղծությունից:

Առաջարկդ հեչ դյուրին չէ,
ու լուրջ դեմքով էստեղ պետք չէ,
Գյոզալ թեման փչացնել,
լուրջ–լուրջ տարրեր մտցնել։
թե ուզում ես զրուցել ու պոեզիա քննարկել,
Կառաջարկեմ անհապաղ Սոնետ թեման այցելել :)

Շինարար
16.04.2010, 21:00
Տաղ անձնական ես գրեցի,
Նվիրումով ինձ ձոնեցի,
Աքրոստիկոս է այն կարծես,
Շատ ուշադիր թե վերլուծես,
Երևի թե կհասկանաս,
Նուրբ ժպիտով կժպտաս:

Rammstein
16.04.2010, 21:31
Տաղ անձնական ես գրեցի,
Նվիրումով ինձ ձոնեցի,
Աքրոստիկոս է այն կարծես,
Շատ ուշադիր թե վերլուծես,
Երևի թե կհասկանաս,
Նուրբ ժպիտով կժպտաս:

Երրորդ տողիդ բառն առաջին
Ճիշտ չես գրել դու, պարոն Շին.
«Կեն»-ն ու «քե»-ն ես տեղափոխել,
«Ակրոստիքոս» պետք էր գրել: :)

Շինարար
16.04.2010, 21:45
Երրորդ տողիդ բառն առաջին
Ճիշտ չես գրել դու, պարոն Շին.
«Կեն»-ն ու «քե»-ն ես տեղափոխել,
«Ակրոստիքոս» պետք էր գրել: :)

Դե մոդերն ես դու այս բաժնի,
Փոխանակ մի բանով օգնես,
Անգրագիտությունս կցուցանես,
Մի տառ էս կողմ, մի տառ էն կողմ,
Իմ հանճարս չի պակսի,
Լավ է կանչենք մենք տաքսի,
Ու շուտ գնանք Սլավյանսկի,
Կամ էլ թե չէ Բրյուսով,
Ուր աղջիկներ կան հոգեթով:

Rammstein
16.04.2010, 23:26
Դե մոդերն ես դու այս բաժնի,
Փոխանակ մի բանով օգնես,
Անգրագիտությունս կցուցանես,
Մի տառ էս կողմ, մի տառ էն կողմ,
Իմ հանճարս չի պակսի,
Լավ է կանչենք մենք տաքսի,
Ու շուտ գնանք Սլավյանսկի,
Կամ էլ թե չէ Բրյուսով,
Ուր աղջիկներ կան հոգեթով:

Ա՜խ, ես ինչպե՞ս չգիտեի,
Որ մոդեր եմ այս բաժնում,
Շնորհակալ եմ, լուսավորեցիր
Միտքն իմ այս խորին խավարում:

Սակայն բնավ դա կապ չունի
Գրածիս հետ վերեւում,
Ինքս էլ առաջ չգիտեի
Թե ոնց է բառն այդ գրվում:

Չորս օր առաջ տեսա թեմա.
«Ակրոստիքոս» էր կոչվում,
«Արդյոք ճի՞շտ է վերնագրված»
Հարցը ծագեց իմ գլխում:

Հանրագիտարան բացեցի,
Հաստափոր, սովետական,
Կասկածներս փարատեցի,
«Ակրոստիքոս» էր այդ բառն:

Շինարար
16.04.2010, 23:38
Հանրագիտարան սովետական,
Ով դու մեծ, հաստ ու կանաչ,
Մի գիրք ես դու ավանդական,
Որ դարձնում ես մեզ ճանաչ:

_Հրաչ_
18.04.2010, 00:42
Հանրագիտարանը կարող է լինել կանաչ,
Վարդագույն, դեղին կամ էլ ալ կակաչ,
Բայց եկեք բոլորս պարտաճանաչ,
Գրենք չափածո, որ գործներս գնա աջ:)

Ինչ էլ մենք անենք, մեկ ա` կա գնաճ,
Պետություն է սա` չափերով գաճաճ,
Ինչքան էլ որ փորձենք շարժվել առաջ,
Միշտ էլ կա մի ստոր ու չար աչք,

Որ մշտարթուն աչքն է չուզողի,
Որ հետևում է մեզ գաղտագողի,
Որ աչքը վրան է քո փողի,

Կյանքը կարճ է լոկ ուրիշի տակը փորողի,
Թող որ չարակամ աչքերը ժանտ չուզողի
Վաղորդյան լույսի հետ մտնեն տակը հողի:

«Հանրագիտարանից հողի տակ» սոնետ :esim :D (չնայած սա բլթագրքի բան էր) :think

Շինարար
18.04.2010, 00:49
Հրաչ, գարեջուրը վրադ ազդել,
Բանաստեղծ ես դու դառել,
Անցյալ շաբաթ խմեիր,
Մրցույթին կմասնակցեիր:))

_Հրաչ_
18.04.2010, 00:54
Մրցույթին մասնակցելու ժամանակ չեմ ունեցել,
Գործերս ինձ ամեն ինչից են գցել,
Բայց դե գարեջրի դոզան ստեղ կապ չունի,
Հրաչն ընդամենը հիմա քուն չունի: :)

Շինարար
18.04.2010, 00:59
Ի՞նչ ես այդքան դու տքնում,
Որ կորցրել ես դադար ու քուն,
Լավ է՝ մտիր խուժան սայտեր,
Ու լրացրա ծանոթության հայտեր:

_Հրաչ_
18.04.2010, 01:04
Խուժան սայթերում ես քյար չեմ տեսել,
Քանի անգամ եմ ես քեզ ասել,
Որ խուժան սայթերում ոչ մեկը լավ բանի չի հասել: :acute:nono

Smokie
02.05.2010, 14:08
Չափածո զրույց, ա՛յ քեզ թեմա
Այս քանի օր է ինչ լռում է նա:
Գրառողների մուսա՞ն է փախել,
Թե՞ այլ պատճառով է լուռ ու մունջ նստել:

Շինարար
03.05.2010, 00:07
Վորդ, էքզել, աքսես, փաուեր փոյնթ,
Տիրապետեցի ձեզ ոնց որ լայթսոտ,
Օրն այս թե չլիներ անձրևոտ,
Կգնայի հաստատ յարիս մոտ,
Բայց յա չունեմ, հարց է սա ցավոտ,
Ախ յար ունենայի թեկուզ խանդոտ,
Սիրտս ու հոգիս կդառնային յարոտ,
Տանից կփախչեի խաղալու բլոտ
Թեկուզ եղանակին անձրևոտ,
Ու վերջում էլ` Հ. Գ. ևս մի ոտ:

Smokie
03.05.2010, 09:29
Վորդ, էքզել, աքսես, փաուեր փոյնթ,
Տիրապետեցի ձեզ ոնց որ լայթսոտ,
Օրն այս թե չլիներ անձրևոտ,
Կգնայի հաստատ յարիս մոտ,
Բայց յա չունեմ, հարց է սա ցավոտ,
Ախ յար ունենայի թեկուզ խանդոտ,
Սիրտս ու հոգիս կդառնային յարոտ,
Տանից կփախչեի խաղալու բլոտ
Թեկուզ եղանակին անձրևոտ,
Ու վերջում էլ` Հ. Գ. ևս մի ոտ:

Դե ել բարձրացիր բանվոր դասակարգ,
Մի դժգոհիր դու այս անձրեւից,
Հիշիր խոսքերը այս հայտնի ֆիլմից47592
«Բնությունը չունի վատ եղանակ:»

Լավատես եղիր,
Ժպտա ու ապրիր:yahoo:

mxmxm1
10.05.2010, 19:10
http://У меня слёзы 500 Х 500; 59 КБ - jpg liveinternet.ru
...ու մոռանալ անձրևի մասին,
մոռանալ քեզ,ամեն-ամենինչ,
բարձր ոռնոցով փշրել ապակին...
որը չի թողնում հասնել դռներին
վերջին հանգստի..

Հայկօ
10.05.2010, 19:17
«...Բարձր ոռնոցով փշրել ապակին
Եվ գողացել է տանտիրոջ ֆենը...»
Դատավորի սև գլխարկը հագին՝
Հերթով պատմում էր Սարգսյան Արմենը:

:D

mxmxm1
10.05.2010, 19:27
ու դատավորի գլխարկը հագին
չի էլ հասկանա տգետ ծաղրածուն
որ քիթը մտցրել է ...(մի տեղ) դիակի
իսկ նա հռհռում է ու քրքջում...
...գիտունը կյանքի

Smokie
11.05.2010, 11:52
...ու մոռանալ անձրևի մասին,
մոռանալ քեզ,ամեն-ամենինչ,
բարձր ոռնոցով փշրել ապակին...
որը չի թողնում հասնել դռներին
վերջին հանգստի..

Ոռնում է այստեղ քո ավատարը,
ՈՒզում է փախցնել գյուղացու գառը, (կամ իմ ճագարը:(,)
Չի ուզում գնալ վերջին հանգստի,
Կյանքից նա դեռ չի ձանձրացել սկի:

Ընտանիք ունի, ունի երեխաներ,
Չէ՞-որ նրանց պետք է խնամել,
Պահել, մեծացնել, կյանք սովորեցնել,
Նոր հանգիստ սրտով պառկել ու քնել:

mxmxm1
12.05.2010, 18:10
ճագարտ լավն է,իրոք շատ լավն է
ընտանիք ունի ու երեխաներ
թող պահի,մեծացնի,կյանք սովորեցնի
բայց մեկ-մեկ,բարեկամս,թող հաշվի առնի,
որ ,միամիտ,մի խռովված հոգի կարող է նեղացնել

Smokie
17.05.2010, 15:40
Տասնյոթ Մայիսի,
Չորս-անց տասներեք,
Եղանակն այնպիսին
Ինչպիսին երեկ:

Այսպիսի օրը ցանկացած մարդ էլ
Հանգիստ կարող է պաղպաղակ ուտել:
Շուտով իր տեղը տալով ամռանը՝
Գարունը կերգի իր վերջաբանը:

Շինարար
30.05.2010, 03:09
Անցավ դարձյալ մի լոկշ օր,
Լավ ձանձացա ես էսօր,
Բայց չեմ կարա քնեմ մինչ կեսօր,
Զի գործեր ունեմ նորանոր::8

My World My Space
30.05.2010, 09:10
Շատ մի մտածի եղբայր Շինարար
Վաղը առավոտ հենց որ մտնես Դար
Կկարդաս լոքշից գրված տողերից
Ու լոքշը քեզ մոտ կսկսվի նորից.....

Շինարար
31.05.2010, 02:34
Արթնացա... Մի հատ ծխախոտ, մի հատ ծխախոտ,
Մի հատ ծխախոտ, մի հատ էլ ծխախոտ,
Նորից ծխախոտ, մի հատ ծխախոտ,
Մի հատ ծխախոտ, նորից ու կրկին մի հատ ծխախոտ,
Էլի ծխախոտ, մի հատ էլ, էլի մի հատ,
Մի հատ ծխախոտ, լավ է, մի հատ էլ ծխախոտ,
Չկա-չկա, մի հատ էլ ծխախոտ,
Մի հատ ծխախոտ...
-Այ տղա, քիչ ծխիր: Մի հատ ծխախոտ...
-Էս գործերիցդ պրծնես, մի հատ գնա թոքերդ ստուգիր,
Մի հատ ծխախոտ... -Ի՞նչ:
-Ասում եմ` հազդ դուրս չի գալիս:
-Հազի ի՞նչը դուրդ գա... Մի հատ էլ ծխախոտ...
-Գնա թոքերդ ստուգել տուր:
-Հա, էս գործերս պրծնեմ, կգնամ...
Էլի մի հատ ծխախոտ,
Մի հատ էլ ծխախոտ:
-Քիչ ծխի: -Եղավ... Մի հատ ծխախոտ:
Մի հատ ծխախոտ, հատ ծխախոտ, ծխախոտ…
Գնամ քնեմ... Մի հատ էլ ծխախոտ...
Էս քունս խի՞ չի տանում...
Մի հատ ծխախոտ, ծխախոտ:
Ծխախոտ, մի հատ ծխախոտ...
Արթնացա... Մի հատ ծխախոտ…

Smokie
31.05.2010, 07:47
Շինարար ընկե՞ր,
Առո՞ղջ ես քեզ զգում,
Արդյոք չի՞ լցվել
Ծուխը սենյակում՝
Դարձել մառախուղ:

Թոքեր, թոքեր,
Մի-քիչ էլ դիմացեք,
Դեռ երկար պետք է
Ապրեք ու շնչեք:

Դե ես գնացի,
Ձեզ առողջություն . . .
Վա՛յ, չասեցի
Ցտեսություն:bye:

Smokie
21.06.2010, 17:20
Սիրտս չափածո հումոր է ուզում
ԵՒ կատարում եմ այստեղ գրառում:
Տրամադրությունս բարձր է ինչպես միշտ,
ՈՒրախ եմ, զվարթ, սիրտս էլ հանգիստ:

Skeptic
21.06.2010, 17:57
Smokie-ն նստած ծառի տակ
Ուտում է համեղ պիստակ,
Հետո ծամում է մաստակ
Ու նկարում նապաստակ:
:pardon

Smokie
21.06.2010, 19:09
Պիստա՞կ ... օօօ, շատ եմ սիրում
Սիրում եմ ու վայելում:

Իսկ հիմա, լսեք հեքիաթ
Երկար քան մեկ ակնթարթ,
Գարդմանյանը՝ քաջ զինվոր,
Հսկում է իր շուրջբոլոր,
Հանկարծ տեսավ նա հեռվում,
Նստել է չարքն ու երգում.
«Արի ինձ մոտ Գարդմանյան,
Կնվիրեմ քեզ նոր կյանք,
Այն կսիրես անկասկած
ՈՒ չես ուտի ցամաք հաց»:
«Հեռու՜, հեռու՜ ինձանից,
Զզվում եմ ես քեզանից,
Չեմ լինի չարքին գերի
Քանզի սիրտն է իմ բարի»:

Բրավո, բրավո, անպայման
Դարձար մարշալ Գարդմանյան:
Ակնթարթն է ավարտվում
Հեքիաթի գիրքն էլ փակվում,
Իսկ երկինքից անգլխարկ
Ընկավ երեք նապաստակ,
Չնեղանաք դուք հանկարծ
Երեքն էլ ինձ անկասկած:

Խաչիկ-Ապեր
21.06.2010, 19:23
Էս ի՜նչ բարի ֆորում է,
Իրար դաղում, ներում են.
Որ էջը որ փորում եմ,
Հաճույքի մեջ կորում եմ:
Լավ է ուրախ ծիծաղել,
Թեկուզ ասեն՝ սարսաղ է.
Եթե լինես մանկան պես,
Արքայություն կմտնես:
Ու, թե դեմ չեք, ներս գամ ես,
Անուշ-անուշ... ծեծ տամ ձեզ.
Ով լրջանա՝ քոթակեմ,
Ով շատ ծռվի, շիտակեմ:
Շինարարին հավան եմ,
Ճիշտ կրոն է դավանել:
Հիմա ասեմ և այլն
Ու առաքեմ այս ֆայլը:

Խաչիկ-Ապեր
04.07.2010, 19:48
Մի երկու տեղ լույս արի,
Ասին` հոպար, դուրս արի:
Լավ է էստեղ մութ անեմ,
Ազատ ելումուտ անեմ:

Շինարար
04.07.2010, 20:08
Մութ է, մութ է անտառում,
Ուր ծտերն են հավաքվում,
Ծտերի հետ գնա անտառ,
Որ միշտ լինես դու կայտառ:

Շինարար
04.07.2010, 22:40
Ով հնէաբան իմ բարեկամ,
Դու չես լինի հանճարեղ,
Մինչ չգտնես մի տրեխ,
Որ լինի հինգ հազար տարեկան:

Ուլուանա
04.07.2010, 22:58
Ով հնէաբան իմ բարեկամ,
Դու չես լինի հանճարեղ,
Մինչ չգտնես մի տրեխ,
Որ լինի հինգ հազար տարեկան:
Հանգիստ թող էդ մաշիկը,
Այ Շինարար բարեկամ,
Հարգիր նրա տարիքը.
Քեզնից ծեր է անսահման։ :D

Խաչիկ-Ապեր
05.07.2010, 13:47
Հանգիստ թող էդ մաշիկը,
Այ Շինարար բարեկամ,
Հարգիր նրա տարիքը.
Քեզնից ծեր է անսահման։ :D

Ծեր եմ, ծեր եմ
Անսահման,
Խոսքիս տեր եմ
Անպայման:

---------- Ավելացվել է՝ 14:47 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:40 ----------

Ձեր այդ «սմայլիկները»
Նորօրյա հիերոգլիֆներ են,
Իսկ տափակ անիմացիան
Պահանջում է ռեստավրացիա:

Խաչիկ-Ապեր
05.07.2010, 14:35
Ով հնէաբան իմ բարեկամ,
Դու չես լինի հանճարեղ,
Մինչ չգտնես մի տրեխ,
Որ լինի հինգ հազար տարեկան:

Մի նեղացիր, Ուլուանա,
Թե չէ, Chuk – ը կզարմանա:
Շինարարին նմանվեք,
Սուր խոսքերին հարմարվեք:
Հենց ասացի, որ մութ է,
Նա բացեց լուսամուտը:
Ուշք մի՛ դարձրեք տրեխին.
Խաղալիքն է երեխի:

Smokie
06.07.2010, 18:51
Տրեխ հինգհազարամյա,
Ափսոս հին տերը չկա:
Եթե նա էլ «պահպանվեր»
Մի ինտերվյու կանցկացվեր:
:D

Խաչիկ-Ապեր
06.07.2010, 20:38
Տրեխ հինգհազարամյա,
Ափսոս հին տերը չկա:
Եթե նա էլ «պահպանվեր»
Մի ինտերվյու կանցկացվեր:
:D

Ո~նց տերը չի պահպանվել...
Իմ կողմից է այն պահվել,
Իսկ էն մյուս ձախ թայը
Եղավ Մոխրոտի փայը:
Տվեք հերթով հարցերը
Ու պատրաստեք վարձերը:
Ողջ հավաքված գումարը
Նոր կոշիկի համար է.
Կաշին, ոչինչ, լավ հաստ է,
Թաղման տեղն էլ պատրաստ է:scleros

Smokie
06.07.2010, 20:52
Ո~նց տերը չի պահպանվել...
Իմ կողմից է այն պահվել,
Իսկ էն մյուս ձախ թայը
Եղավ Մոխրոտի փայը:
Տվեք հերթով հարցերը
Ու պատրաստեք վարձերը:
Ողջ հավաքված գումարը
Նոր կոշիկի համար է.
Կաշին, ոչինչ, լավ հաստ է,
Թաղման տեղն էլ պատրաստ է:scleros

Դե թող դուրս գա հրապարակ,
Որպես անմահ արարած,
Թող բազում մարդկանց նախնին
Ի հայտ գա ժողովրդին:

Թե սկլեռոզ չի ունեցել
Թող ասի ինչ է տեսել,
Հինգհազարամյա կյանքում
Ինչն Աստված է շնորհում:

Խաչիկ-Ապեր
07.07.2010, 08:42
Դե թող դուրս գա հրապարակ,
Որպես անմահ արարած,
Թող բազում մարդկանց նախնին
Ի հայտ գա ժողովրդին:

Թե սկլեռոզ չի ունեցել
Թող ասի ինչ է տեսել,
Հինգհազարամյա կյանքում
Ինչն Աստված է շնորհում:

Հիմա առանց օֆիսի
Նման գործ չեն սկսի:

Խաչիկ-Ապեր - տնօրեն,
Smokie - գանձապահ,
Ուլուանա, Շինարար -
Զույգ, կենտ օրվա հերթապահ:

Մինչ օֆիսը գրանցվի,
Գումար պիտի փոխանցվի:
Սպոնսորի անունը
Կոշիկի տակ գրվում է:

Խաչիկ-Ապեր
14.07.2010, 09:56
Հայավարի

Ասում են, թե մայաների օրացույցով
Երկու հազար տասներկուսն է վերջին տարին,
Եվ, որ կանխավ իրենց ամբողջ փոքր ու մեծով
Համբարձվել են մատույցները նուրբ աշխարհի:

Մոտենում ենք մայաների նշած շեմին.
Եվ երբ անցնի այդ ժամկետից մի վեց տարի,
Խոստանում եմ մայաների «վռազ» ցեղին
Այցի գնալ անշտապ ու... հայավարի:

Հայկօ
14.07.2010, 18:12
Երկու հազար տասներկուսին,
Հենց որ լինի լիալուսին,
Որոշել եմ երջանկացնել
Մեր հարևան պառավ կույսին:

Yellow Raven
14.07.2010, 18:16
Պառավ կույսին, պառավ կույսին,
Պառավ կույսը դաշտի միջին:

:lol

Հայկօ
14.07.2010, 18:18
Երկու հազար տասներկուսին,
Մոռանալով կույսի մասին,
Որոշել եմ իմ քվեն տալ
Մեր փառապանծ, քաջ Կոմկուսին:

:pioneer

Ժունդիայի
14.07.2010, 18:25
Քո նշած թվականի դեկտեմբերի քսաներկուսին,
Բեռ ու բողչես գցած ուսիս,
Կգամ՝ միասին երջանկացնենք «աղջիկ» պառվին,
Ավաղ այստեղ չկա մեկը այդ առումով հոգա /հորոսկոպով/ կույսիս:

Հայկօ
14.07.2010, 18:32
Երկու հազար տասներկուսին
Քրֆելու եմ հին Կոմկուսին
Ու գլուխս մտամոլոր
Դնելու եմ կույսի ուսին:

:love

---------- Ավելացվել է՝ 19:32 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:25 ----------

Երկու հազար տասներկուսին՝
Ուղիղ չորրորդ ամսվա կեսին,
Վախենում եմ՝ նենց բան լինի,
Որ ես մնամ կույսի հույսին:

:cry


Գնացի, չեք զրիցում :beee:)):

ars83
14.07.2010, 18:49
Երկու հազար տասներկուսին
Քրֆելու եմ հին Կոմկուսին
Ու գլուխս մտամոլոր
Դնելու եմ կույսի ուսին:
:love


Իմ հարգարժան Գնդլաբոքոն,
Կույսի հարցում եղիր դու զգոն,
Երկու հազար տասներկուսին,
Էլ չի լինի լիալուսին: :P (սև հումոր CERN-ից;) )

Մինչ ֆռֆռաս մտամոլոր,
Եվ ըսպասես լուսին լինի,
Կույսերն կողքովդ կանցնեն բոլոր,
Ու քեզ կասեն. «Հա՛յկ... c'est fini»:

Yellow Raven
14.07.2010, 18:58
Իմ հարգելի Կլորասեր,
Լսիր խոսքը մարդու ալեհեր,
Ահա եկել է նա Ժնևից,
Ու թոզ է փչում անմեղ աչքիդ:

Չլսե՛ս հանկարծ Արսին,
Այլապես երկու հազար տասներկուսին,
Կնայես այդ նույն դաշտին ու,
Parbleu,կտեսնես կույսի գլուխը Արսի ուսին: :P

Դարք
14.07.2010, 21:17
Վայ Վահիկ ջան դու Վահիկ
ընկար նորից նրանց գիրկ
Բայդ դե նրանք ուրիշ են
բարձր ստաժով կույսեր են

Yellow Raven
14.07.2010, 21:22
Մթնշաղեն եկած կույս,
Արի դու ինձ տուր գեթ հույս,
Թե չէ Արսն ու Կլորը,
Առգրավել են ողջ կույսադրոմը: :))

Խաչիկ-Ապեր
15.07.2010, 09:24
Երկու հազար տասներկուսին,
Հենց որ լինի լիալուսին,
Որոշել եմ երջանկացնել
Մեր հարևան պառավ կույսին:

Հայկօ, բա մինչ լիալուսին
Կույսին թողնում ես ու՞մ հույսին...
Չէ՜, իմ սիրտը շա՜տ բարակեց:(.
Վայ թե դուրս գամ Աշտարակից
Ու էս գիշեր տասներկուսին
Գամ, սփոփեմ անբախտ կույսին:

(Հեչ չնայեք իմ տարիքին,
Կանչեք, կգամ ըստ կարիքի)

---------- Ավելացվել է՝ 10:24 ---------- Սկզբնական գրառումը՝ 10:21 ----------


Հայկօ, բա մինչ լիալուսին
Կույսին թողնում ես ու՞մ հույսին...
Չէ՜, իմ սիրտը շա՜տ բարակեց:(.
Վայ թե դուրս գամ Աշտարակից
Ու էս գիշեր տասներկուսին
Գամ, սփոփեմ անբախտ կույսին:

(Հեչ չնայեք իմ տարիքին,
Կանչեք, կգամ ըստ կարիքի)

Լա՜վ գիտեմ քո սփոփանքը.
Բան չես թողնի ախր տակը...
Հա՛, հասկացանք, որ կատակ է,
Բայց չլքե՜ս քո փեթակը:

Դարք
15.07.2010, 09:28
խա՜ - խա՜ ասիր քո տարիքին

բա որ նայես ի՜մ տարիքին

Իմ տարիքին չխաբնվեʹս

ուժեր ունեմ թարմ բկի պես

Խաչիկ-Ապեր
15.07.2010, 10:12
խա՜ - խա՜ ասիր քո տարիքին

բա որ նայես ի՜մ տարիքին

Իմ տարիքին չխաբնվեʹս

ուժեր ունեմ թարմ բկի պես

Կենացները քաղցրացան,
Տարիքները բարձրացան:
Ջահելները լռեցին,
Գործը մեծին թողեցին:)

Խաչիկ-Ապեր
15.07.2010, 10:48
Մնաց պառավ օրիորդին
Մեկնումեկը ուղղորդի:think
Հայկօ, չկա՞ս էդ գործում.
Վերևու՞մ է, թե՞ ցածում...
Հասցեն հայտնիր դու Դարք-ին,
Բախտ կբացվի մի կարգին:love

Երվանդ
15.07.2010, 11:01
Տղերք կարաք չսպասեք
Ոնց տեսնում եմ բոլով
Շատ եք սիրում պառավ էք:Ճ
Ցելա քցեք ու դուխով
Առաջացեք դուք հերթով:

Խաչիկ-Ապեր
15.07.2010, 11:28
Պապի, տատի, չալ հավիկ
Հավաբնում գիշերով
Ածին ոսկե մի ձվիկ
Միահամուռ ուժերով:

Խաչիկ-Ապեր
15.07.2010, 13:04
Հոգնած, ջարդված միացա
Ջահելների հոծ խմբին,
Հիմա առույգ, թարմացած՝
Վերադառնամ իմ ճամփին:

Արձակուրդս վերջացավ,
Ձեր զրույցն էլ հեշտացավ.
Էլ չեմ մտնի ես ֆորում,
Մի ողջ տարով եմ կորում:

Chuk-ին ասեմ շատ ապրես,
Շինարարին՝ տաղանդ ես,
Tribun-ն ու Lion-ը
Կփրկեն մեր անունը,
Մեֆն էլ, առած դանակը,
Փռեց Jhon-ի դիակը;):
Մյուսներից շատ գոհ եմ,
Ինչու՞ պիտի դժգոհեմ:)
Դե, գնացի... լավ կացեք,
Իրար կարիք զգացեք:love

impression
15.07.2010, 13:14
Խաչիկ Ապեր, լավ մնա,
Մեզ էլ դու մի մոռանա,
Հաջորդ տարի այս օրը
Քեզ կսպասեն բոլորը:

Քեզ հետ ցավոք չափածո
Զրուցել չեմ հասցրել,
Այսօր մտա ի վերջո,
Էն էլ` դու ես գնացել...

Մտեք մեկդ, խղճացեք,
Ես պարապ եմ, գործ չկա,
Հետս զրույց սկսեք,
Օրը մթնի, անց կենա:

Mephistopheles
15.07.2010, 13:18
Հոգնած, ջարդված միացա
Ջահելների հոծ խմբին,
Հիմա առույգ, թարմացած՝
Վերադառնամ իմ ճամփին:

Արձակուրդս վերջացավ,
Ձեր զրույցն էլ հեշտացավ.
Էլ չեմ մտնի ես ֆորում,
Մի ողջ տարով եմ կորում:

Chuk-ին ասեմ շատ ապրես,
Շինարարին՝ տաղանդ ես,
Tribun-ն ու Lion-ը
Կփրկեն մեր անունը,
Մեֆն էլ, առած դանակը,
Փռեց Jhon-ի դիակը;):
Մյուսներից շատ գոհ եմ,
Ինչու՞ պիտի դժգոհեմ:)
Դե, գնացի... լավ կացեք,
Իրար կարիք զգացեք:love

Դու իզուր ես նեղանում
գնում կորչում հանդերում:
վերադարձիր եկ այստեղ
քեզ նվիրեմ ճակնդեղ


Խաչիկ-Ապեր մոտ արի
Քեզ տամ ցորեն ու գարի
Չնեղանաս չլքես
Էլչեմ ուզում բռնել քեզ

Smokie
15.07.2010, 13:31
Հոգնած, ջարդված միացա
Ջահելների հոծ խմբին,
Հիմա առույգ, թարմացած՝
Վերադառնամ իմ ճամփին:

Արձակուրդս վերջացավ,
Ձեր զրույցն էլ հեշտացավ.
Էլ չեմ մտնի ես ֆորում,
Մի ողջ տարով եմ կորում:

Chuk-ին ասեմ շատ ապրես,
Շինարարին՝ տաղանդ ես,
Tribun-ն ու Lion-ը
Կփրկեն մեր անունը,
Մեֆն էլ, առած դանակը,
Փռեց Jhon-ի դիակը;):
Մյուսներից շատ գոհ եմ,
Ինչու՞ պիտի դժգոհեմ:)
Դե, գնացի... լավ կացեք,
Իրար կարիք զգացեք:love

Մի՞թե իրոք գնում եք
Հետաքրքիր անդամ էիք,
Լավ էիք դուք բանաստեղծում
Ո՛չ-միայն այս թեմայում:

Հուսով եմ որ մեկ տարին
Արագ կգնա-կանցնի:
Դե ձեզ հաջողություն
Եւ ինչու՞-չէ համբերություն:


Խաչիկ Ապեր, լավ մնա,
Մեզ էլ դու մի մոռանա,
Հաջորդ տարի այս օրը
Քեզ կսպասեն բոլորը:

Քեզ հետ ցավոք չափածո
Զրուցել չեմ հասցրել,
Այսօր մտա ի վերջո,
Էն էլ` դու ես գնացել...

Մտեք մեկդ, խղճացեք,
Ես պարապ եմ, գործ չկա,
Հետս զրույց սկսեք,
Օրը մթնի, անց կենա:

Բարեւ-բարեւ, ինչպե՞ս ես,
«Դար» ակումբցի Իմպրեսիոն:
Բայց ինչու՞ եմ հարցնում,
Ախր պարզ է երեւում՝
Համակարգչի մոտ նստած,
Պարապ կյանքից ձանձրացած:

impression
15.07.2010, 13:44
Բարեւ-բարեւ, ինչպե՞ս ես,
«Դար» ակումբցի Իմպրեսիոն:
Բայց ինչու՞ եմ հարցնում,
Ախր պարզ է երեւում՝
Համակարգչի մոտ նստած,
Պարապ կյանքից ձանձրացած:

Ձանձրացած եմ հիրավի,
Գործս մնաց, կոմպ չունեմ,
Մինչև ԱյԹի-ն այն սարքի,
Էստեղ մի քիչ կգրեմ:

Հավաքվե~ք բազում տաղանդներ Դարի,
Եկեք միասին կերտենք նոր տողեր,
Թող այս պաթոսը մեզ վկա լինի,
Ու մենք արարենք հատընտիր երկեր

ars83
15.07.2010, 13:52
Մտեք մեկդ, խղճացեք,
Ես պարապ եմ, գործ չկա,
Հետս զրույց սկսեք,
Օրը մթնի, անց կենա:

Տըպավորիչ մասնակից,
Արի լինենք զրուցակից,
Գործը ջնջիր քո ցուցակից,
Ու մի՛ տանջվիր ձանձրույթից:

Հայացքդ վեհ բարձրացրու օպերայի ժամացույցին,
Պաղպաղակով մրգային քեզ թարմացրու կիզիչ տապին,
Սառը հյութի թե մի գավաթ քեզ ավելորդ չթվա,
Գուցե մարմինդ հայրենի անուշ բարով զվարթանա:

Իսկ թե ուզես մթնշաղին հոգիդ սփոփել դու տաղտուկից,
Թերթիր էջերը վիրտուալ անկապ, դեղնած օրագըրից:
Մուսադ թերևս սավառնի Մասսի ձնոտ կատարներից,
Ընթերցողին ուրախացնի՝ երկ հյուսելով գրչիդ ծայրից:

:hi

Երվանդ
15.07.2010, 13:56
Էկենք խոսենք մենք նորից,
Ջենիֆեր Լոպեսի տուտուզից:
Ավելի լավ ա տուտուզից,
քան թե չեղած գործերից:pardon

impression
15.07.2010, 14:00
1983 թվին հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին,
Վիրտուալ ակումբն էդ թվին ու՞ր էր, դժվար է ասել,
Սակայն այդ թվին ունեցանք նվեր,
Արսեն անունով բնության պարգև,
Որ հետո պիտի դառնար պատանի, և երիտասարդ, և այր իմաստուն,
Նա պիտի մի օր Դարում գրանցվեր,
Ու մեզ հետ կիսվեր տողերով սիրուն,

Արս, բարով եկար, լուս քեզ տեսնողին,
Ուրախ եմ, որ քեզ գիտեմ ռեալում,
Լավ եղիր, եղբայր, թեկուզ հեռու ես,
Բայց մեր հետ ես միշտ հանդիպումների
Խառը ու փնթոր ուրախ հուշերում:

---------- Ավելացվել է՝ 15:00 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:59 ----------

Ջեյ Լո, տուտուզդ գովենք,
Երոն մի քիչ ծիծաղի,
Մեր ախպոր ուրախությունը
Լավն է տուտուզիցդ ավելի :D

Smokie
15.07.2010, 14:00
Հայացքդ վեհ բարձրացրու օպերայի ժամացույցին,
Պաղպաղակով մրգային քեզ թարմացրու կիզիչ տապին,
Սառը հյութի թե մի գավաթ քեզ ավելորդ չթվա,
Գուցե մարմինդ հայրենի անուշ բարով զվարթանա:

Բայց այսօր հով է Արսեն,
Պաղպաղակ պետք չի կարծեմ:

impression
15.07.2010, 14:03
Սմոքի, էս ամառ օրով
Էլ ի՜նչ քամի, էլ ի՜նչ հով
Պաղպաղակից գոնե ես
Չեմ հրաժարվի, գիտե՞ս

ars83
15.07.2010, 14:15
Բայց այսօր հով է Արսեն,
Պաղպաղակ պետք չի կարծեմ:

Սմոկի ջան, ժանրը պոետիկ,
Չի չանաչում շողեր, ամպիկ...
Հանգի համար բարեհնչուն,
Արևը բարկ կելնի իսկույն:

---------- Ավելացվել է՝ 15:15 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:07 ----------



Արս, բարով եկար, լուս քեզ տեսնողին,
Ուրախ եմ, որ քեզ գիտեմ ռեալում,
Լավ եղիր, եղբայր, թեկուզ հեռու ես,
Բայց մեր հետ ես միշտ հանդիպումների
Խառը ու փնթոր ուրախ հուշերում:


Խառըխըշտի՞կ ինձ կը հիշեք
«Ավազակներ» սիրասուն, :P
Կարոտել եմ ժպիտը ձեր, :(
Արսը մատաղ ձեր հոգուն: (:)) էս վերջը իմ ոճով չէր, բայց զատո ջիգյարով էր)

Երվանդ տղա, հերի՛ք խոկաս,
Մեր ժենիկի ստորին գանգից,
Գործը փախավ, օֆիս փութա,
Փող չպահեն եկամուտից: :P

impression
15.07.2010, 15:01
Մեր հոսանքն էր գնացել,
Արդեն հույս չէր մնացել,
Ուզում էի տուն գնալ,
Կամ իջնել ինչ-որ կաֆե,
Թե բախտը երկար ժպտար,
Բայց տվեցին լույսը մեր...
Ես ձեր... :(

Դարք
15.07.2010, 21:03
ես ձեր...այդ ոնց թե մե՞ր

այս ին՞չ խոսք էր, այլասեր:)

էխ գալիս եմ ես ձեր տուն

քանի լիֆտն է աշխատում:)

շատ սոված եմ ես ինձ զգում:

Շինարար
15.07.2010, 21:09
Քանի լիֆտն է բարձրանում,
Ձեռքով լիֆն է անջատում,
Լիֆտը բացվեց չորրորդ հարկում,
Լիֆը մնաց տղու բռում:8

Yellow Raven
15.07.2010, 21:11
Օ, դու լեգենդ ոսկեջուր,
Գալիս ես դու մեր տուն իզուր,
Մ՞իթե դեռ չես հասկացել,
Որ ես քեզ հաց տվողը չե՜մ:P