Դիտել ողջ տարբերակը : "Ավել-Պակաս" երիտասարդական հեռուստածրագիր
Ակումբ ջան ո՞վ ա նայում "Ավել-Պակաս" երիտասարդական հեռուստածրագիրը։ Ես այն շատ եմ սիրում....իսկ դու՞ք։ "Մենք ենք"-ի նախկին սերնդի հեղինակային ծրագիրն է։
Այսօր ժամը 18:10 ԱՐԱՐԱՏ-ով է հեռարձակվելու, կրկնությունը վաղը` 10:30։ Խորհուրդ եմ տալիս դիտել։:hands
Լավ հաղորդում է բայց Մենք ենք ին շատ է նման:hands
Լավ հաղորդում է բայց Մենք ենք ին շատ է նման:hands
Նման ա, տրամաբանական ա, հին սերունդն ա աշխատում...
Բայց մենք ենք-ից հազար անգամ լավն ա, որովհետև նյութերը մենակ տարածաշրջանից չեն ստանում, իսկ էդ մեծ +-ա։
Համ էլ, հոգնել եմ վրացիքի միատեսակ նյութերից։:angry
Բայց «Մենք ենքին» շատ նման նյութեր են ցուցադրում:)
Sunny Stream
05.01.2009, 15:43
Բայց «Մենք ենքին» շատ նման նյութեր են ցուցադրում:)
կամ կոնկրետ օրինակներով գրիր, կամ մի փորձիր զուգահեռներ անցկացնել: Հաղորդումները տարբեր են թե' ֆորմատով, թե' իրենց հեռուստադիտողի տարիքային սանդղակով: Ու եթե համընկնում են նպանատիպ թեմաները, ապա հաստատ լրիվ տարբեր կերպ են ներկայացվում ու լուսաբանվում: Նկատի ունես էմոները՞. դե ասա, խնդրե'մ, նյութերն ինչո՞վ էին նման, բացի թեմայից` ոչ հերոսներն էին նույնը, ոչ մոտեցումը:
Նայեցի հաղորդումը, ու հավանեցի կարող եմ ասել: Այ իրանց պես լինեին բոլոր հաղորդումները, շատ լավ կլիներ: Մի տեսակ հաղորդման մեջ անկեղծություն կա, որը գրավումա: Մենք ենք -ն էլ էր լավը: Նույն ոճով: