PDA

Դիտել ողջ տարբերակը : Կարմիրը և սևը



ars83
19.12.2008, 19:19
Կարմիրը և սևը. վարիացիաներ Մալևիչյան թեմայով
(Հեղինակ՝ ամերիկահայ գրող Ստեն Դալյան՝ Sten Dhalian)

Գործողության վայրը՝ Իտալական քաղաք Չուկանո
Ժամանակաշրջանը՝ մեր օրեր
Տարվա եղանակը՝ ձմեռ

Գործող անձինք

Չո՛ւկկո՝ (Հայաստանից Իտալիա վերջերս տեղափոխված) Չուկազյանների ընտանիքի հայրը, տաղանդավոր ձևավորող, ֆիզիկոս-մտավորական

Չուկե՛լլա՝ նրա կինը (զբաղվում է տնային տնտեսությամբ և իկեբանայով, մասնագիտությամբ՝ կենսաբան)

Չուկե՛տտո՝ նրանց որդին, ավելի հայտնի է Ռեդդի անունով, քանի որ սիրում է իրեն «կարմիր սատանիկ կոչել», սովորում է Չուկանոյի համալսարանի կիրակռական մաթեմատիկայի ֆակուլտետում, սիրում է նվագել կիթառ, չի սիրում գծային հանրահաշիվ, ֆուտբոլի մեծ սիրահար է

Սելե՛ստա՝ նրանց դուստրը, ապագա լեզվաբան, նրբազգաց էակ, սիրում է թիթեռնիկներ

Նո՛ննա՝ հարևանուհի, բոլորը կոչում են նրան Տատ, ունի մի քանի երեխա և թոռներ, ինչպես նաև՝ շալեներ՝ Ծվեյցարական Ալպերի տարբեր լանջերին, սիրում է դասական երաժշտություն՝ հատկապես Չեչիլիա Բարտոլիի կատարմամբ

Գալաթե՛ա՝ էքստրավագանտ անձնավորություն, Չուկկոյի վաղեմի ծանոթներից, փոքրերը նրան դիմում են «тетя Галя» (կամ «теть Галь», երբեմն էլ` «Գալյա տոտա»), սիրում է միստիկական դետեկտիվներ: Լատիներենի մեծ գիտակ և սիրահար:

Մա՛րկո-Սամուե՛լլե՝ Չուկկոյի ընկերներից, բժիշկ, շախմատի սիրահար։ Պնդում է, որ իր նախնիները մարկիզներ և մարկիզուհիներ են եղել, սակայն քչերն են նրան հավատում

Վարպե՛տտի՝ ընտանիքի բարեկամ, ներքին հոգևոր մեծությանը և խորությանը համապատասխանող չափերի տեր մարդ, գրականագետ, շախմատի սիրահար, զգայուն և բարի անձնավորություն։ Կրտսերները նրան կոչում են «дядь Ва»

Արտո՛ւրո՝ թափառական երաժիշտ, երգում է սերենադներ լուսնկա գիշերներին

Ուլյա՛նա՝ ընտանիքի վաղեմի բարեկամ, բնակվում է ԱՄՆ-ում

Ա՛յկօ՝ Չուկկոյի ընկերներից, լեզվաբան, տեխնոկրատ, դեմոկրատ, ֆրանսերենի գիտակ, ծխում է սիգարներ, ամեն ինչի մասին ունի սեփական կարծիքը

Նիդլե՛տտո Ինա՛յզի՝ ծրագրավորող-կաբալիստ երաժիշտ-կիթառահար։ Համարում է ներկայիս հասարակությունը ծայրահեղ կրոնականացված և կոմպլեքսավորված, ձգտում է վերացնել նրա բարդույթները: Միշտ կրում է սև մայկա, որի վրա պատկերված է Ջորդանու Բրունոն՝ խարույկի մեջ այրվելիս, ներքևում գրված է՝ Я враг всякой веры!

Կանիբա՛լլո՝ մականունն է, իսկական անունը հայտնի չէ, Ռեդդիի ընկերներից, 17 տարեկան, հետաքրքրվում է միստիկայով:

Էլա՛մոս՝ հույժ պրակտիկ և ռեալիստ անձնավորություն, Չուկկոյի ընկերներից

Տրիբո՛ւնիս՝ Էլամոսի, Վարպետտի և Չուկկոյի ընկերն է, սիրում է ամեն ինչում հստակություն, առանց ավելորդ «զիզի-բիզի» բաների

Կորդելի Կոր (Корделий Кор)` Չուկկոյի ընկերը, սիրում է կուշտ ուտել, որի համար ընկերները նրան կոչում են Բգո

ars83
19.12.2008, 19:21
Մաս Ա
Տեսարան առաջին
Չուկկոն՝ նստած իր գրասենյակում համակարգչի առջև, գործ է անում: Լսվում է հեռախոսազանգի ձայնը: Չուկկոն վերցնում է լսափողը:

Չուկկո. - Չուկկո Չուկազիանի, լսում եմ:
Այո՛, պարոն Գլխավոր Դեկորատոր:
Շնորհակալություն, լավ եմ... ամենայն ուշադրությամբ: Պետք է ձևավորել քաղաքապետարանը և Մեծ հրապարա՞կը: Որ լինի յուրահատուկ և գրավի՞չ… ոչ բանալ... հասկանում եմ: Յուրահատուկ և մտածելու տեղիք տվո՞ղ... «սիմփլ, բըթ սոֆիսթիքեյթեդ», ինչպես հիմա ասում են /ժպտում է/ :
Հետաքրքիր առաջարկ է: Շատ խայտաբղետ չլինի... «քրդի տռուսի՞կ» /ծիծաղում է/… Պարզ է: Սենա՞տն է պատվիրել: /զարմացած/ Սենատը զբաղվում է դեկորացիաներո՞վ: Չե՞ք հարցրել... հասկանալի է: Ես կմտածեմ այդ ուղղությամբ, երկու օրից կառաջարկեմ նախագիծ:
Ցտեսություն, պարոն Գլխավոր Դեկորատոր: /հեռախոսափողը վայր է դնում և նորից անցնում գործի՝ քթի տքկ մռմռալով հատվածներ «Ռիգոլետո» օպերայից/

Հինգ րոպե անց: Հեռախոսազանգ:
Չուկկո /զայրացած/. Ա՜, դե թողելո՞ւ են՝ մարդ գործ անի:

Վերցնում է լսափողը
- Լսում եմ:
Այո՛, սիրելի՛ս /ժպտում է/: Աշխատանք, աշխատանք ու կրկրին՝ աշխատանք: Ի՞նչ եմ մոռացել, ես երբեք ոչինչ չեմ մոռանում: Գրեթե բոլորը եկե՞լ են: Ո՞ւր են եկել: Մեր տո՞ւն... /զարմացած/ Ինչո՞ւ: /ավելի զարմացած/ Ե՞ս եմ հրավիրել: Աաա՜, հիշեցի: Բայց այսօ՞ր էի հրավիրել, որ /քորում է գլուխը/: Պարզ է: Չէ, չէի մոռացել, իհարկե: /ժպտում է/ Փչանը դու ես: Կգամ, իհարկե, կես ժամից տանը կլինեմ: Չաո-չաո:

Վայր է դնում լսափողը: /մտածկոտ/
- Տեսնես, ո՞ր մոդելն է այստեղ ավելի հարմար կիրառել. ադիտիվը, թե սուբստրակտիվը... նույն բանն է, միևնույն է, բայց այնուամենայնիվ... «ադիտի՞վ, թե՞ սուբստրակտիվ», «ադիտի՞վ, թե՞ սուբստրակտիվ»....

Անընդհատ կրկնելով այս բառերը՝ հագնում է կուրտկան, գլխարկը և դուրս գալիս սենյակից

Chuk
19.12.2008, 19:51
Մոդերատորական. Թեման «Գրականություն» բաժնից տեղափոխվել է «Ստեղծագործողի անկյուն» բաժին:

ars83
19.12.2008, 19:53
Տեսարան երկրոդ
Չուկազյանների տան հյուրասենյակում հավաքված են հյուրերը, Չուկելլան թեյ և սուրճ է մատուցում հյուրերին

Չուկելլա. Ասաց, որ որ որ է կլինի, գործը շատ է :(
Կորդելի. /մի մեծ կտոր խմորեղեն վերցնելով/ Բան ուտում ա՞, թե տենց սոված-սոված էլ աշխատում ա:
Չուկելլա. /հոգոց քաշելով և Վարպետտիի բաժակը սուրճ լցնելով/ Եթե չհետևես, ամբողջ օրը կարող է սոված մնա, չի էլ հիշի, որ ուտել է պետք: Պատրաստում ես ամեն ինչ, դնում ես որ ուտի, մի տաս անգամ պետք է ձայն տաս, հիշեցնես, մի տաս անգամ էլ տաքացնես: Ամբողջ օրը՝ աշխատանք, աշխատանք:
Ուլյանա. Ինչքան ես նրան հիշում եմ, միշտ այդպիսին է եղել:
Կորդելի. /վերցնելով երկրորդ կտոր խմորեղենը/ Լավ չի, լավ չի: Էրեխեքի տեր մարդ ես, պիտի լավ ուտես, որ առողջ ըլնես, տուն-տեղ, ընտանիք պահես:
Չուկելլա. Հիմա էլ ինչ-որ նոր բառ է ընկել բերանը, ամբողջ օրը դա ասելով ման է գալիս: «Սուբա՞կցիա»... չէ, «սուբտրա՞կցիա»... չէ... չեմ հիշում
Նիդլետտո Ինայզի. Սուբլիմա՛ցիա :D
Սելեստա. Դա ի՞նչ է: :o
Մարկո-Սամուելլե. Դեռ փոքր ես, քո խելքի բանը չէ: Պապայիդ կհարցնես, կբացատրի:
Նիդլետտո Ինայզի. Խի՞ պապյին, մենք վա՞տ կբացատրենք: Էդ ի՞նչ կոմպլեքս է:
Մարկո-Սամուելլե. Հետո, Նիդլետտո, հետո:
Նիդլետտո Ինայզի. Ինչի՞ հետո: Ով գիտի այստեղ լիքը մարդ կա, որ ոչ էլ լսել ա էդ բառը: Սուբլիմացիան...

Գալիս է դռան զանգի ձայնը:
Սելեստա. Պապա՛նա :):hands /վազում է՝ դուռը բացելու/

Վարպետտի. Եկավ ախպերս, ուտեմ դրա հոգնած մռութը:

Միջանցքից լսվում է.
- Ուծյու, պստո ջան :) Ո՞նց ենք: Չե՞մ ուշացել:

Ռեդդի. /ուրախ/ Теть Галя-ն ա:
Վազում է դեպի հյուրասենյակի դուռը:

Հյուրերն աշխուժանում են: Ներս է մտնում Գալաթեան: Ուրախ անցկացնում է բոլորին հայացքով, ձեռքով անում Վարպետտիին.
Գալաթեա. Լրիվ մասյակա վիճակա: :)

Այկո. Գալաթե՜ա :love:love:love
Գալաթեա. Ուծյո՜ւ քեզ:
/հանում է վերարկուն և տալիս Ռեդդիին: Տակից երևում է նոր զգեստը/
Donnons du style à la vie! *

Հյուրերը տպավորված են
Այկո. /վառելով սիգարը/ C'est magnifique!**, Գալ :ok
Վարպետտի. Լավնա, Գա՛լո :)
Գալաթեա. Մասյակայա, չէ՞, Վա՞ :)

/անցնում է սենյակի կենտրոն. նստում սեղանի շուրջը/
Գալաթեա. Чукуль-ը տանը չի՞:
Ռեդդի. Հըլը չի եկել:
Գալաթեա. Ինչի մասին էին խոսո՞ւմ, պստոներս:
Նիդլետտո Ինայզի. Սուբլիմացիայի:
Գալաթեա. Полная масяка! Լավ թեմայա: Մի դետեկտիվի մեջ մեկը էդ սուբլիմացիայի պահին...

/հնչում է դռան զանգի ձայնը/
Չուկելլա. Ռեդդի, պապան է, մի հատ բաց արա:

===========================================
* Donnons du style à la vie! - (ֆր.) կյանքին ոճ հաղորդենք
** C'est magnifique! - (ֆր.) հրաշալի է

*e}|{uka*
19.12.2008, 20:04
Օօօօօօ ~, ինչ մտքի թռիչք... , դուրս ահավոր էկավ , լավնա :D:hands

Ռեդ
19.12.2008, 20:05
:mda
Արս, :D, ես գիտեի որ դու վերջն ես :D

Հայկօ
19.12.2008, 20:40
Я требую продолжения банкета!!! :hands

Ա՜րս, սըբանել ես :D:D:D: Մեռա՜: Մենակ «գործող անձինք» կարդալը ինձ հերիք էր, որ տրամս հելնի միլիոն :)): Չմեռանք՝ գործող անձ էլ դարձանք, թու-թու-թու, չար սադանա :): Մտքից բռնած, իրականացումով վերջացրած ահավոր բեսամթ մի այլ կարգի շատ լավ բան ես սկսել գրել: Երևանում մի արկղ գարեջուր ուզես իրա թաշախուստով:):


Շարունակություն եմ ուզում :good:clap:

ars83
19.12.2008, 20:42
Տեսարան երկրոդ
Նույն մարդիկ և Չուկկոն

Չուկկո. Բարև, Ակու.. ժողովուրդ, ո՞նց եք:
Կորդելի. Լույս քեզ տեսնողին, լավ ենք, ախպեր, ասա դո՞ւ ոնց ես:
Գալաթեքա. Ուծյու, հըլը դրա հոգնած դեմքը նայեք:
Վարպետտի. Ուտեմ ես դրա հոգնած մռութը:
Մարկո-Սամուելլե. Բարեողջություն եմ ցանկանում ձեզ :)

Չուկկոն մի պահ դուրս է գալիս, լվանում ձեռքերը ու գալիս, նստում սեղանի շուրջը
Նոննա. Չուկկո ջան, ո՞նց ես:
Չուկկո. Լավ եմ Տատ ջան, լավ: Դո՞ւ ոնց ես:
Նոննա. /ծխելով/ Լավ եմ, Չուկկո ջան:
Սելեստա. /մեկնելով կոնֆետների տուփը/ Տատ, մի հատ կոնֆետ վերցրու:
Նոննա. Էդ ի՞նչ կոնֆետա, ջան:
Սելեստա. Ուկրաինսկիե, Տատ:
Նոննա. /զննում է տուփը/ աաա՜, Չո՞ւկեռկի:
Սելեստա. Նե չուկեռկի, ա ցուկեռկի, Տատ:
Նոննա. /անհամբեր/ բա ե՞ս ինչ եմ ասում, չուկեռկի:
Ռեդդի. Ախչի ի՞նչ ես էդ սութի բաները տալիս, Տատ, մի հատ էկլեռ:
Նոննա. Չէ, չեմ ուզում, ջան:
Այկո. Քից ստեղ, ջիգ:
Ռեդդի. Յո, բռատ:

Նիդլետտո Ինայզի. /կիսաձայն դիմելով Մարկո-Սամուելլեին/ Գիտեի՞ր, որ տանտրայի պրակտիկայի ժամանակ, օրինակ, ֆրիգիդ կանայք կարող են օրգազմ զգալ:
Մարկո-Սամուելլե Ոչ… Չգիտեի: Շնորհակալ եմ տեղեկացման համար:
Բայց ներիր, որ տանտրա ես ուսումնասիրել, դա չի նշանակում, որ համոզված կարող ես պնդել, որ իբր դու մյուսներից՝ տվյալ դեպքում ինձնից, լավ ես հասկանում…
Կանիբալլո միքիչ շոկի մեջ եմ :o:noti

Գալաթեա. /ծխելով/ Ի՞նչ կա, Չուկկո:
Չուկկո. /չբացած կոնֆետը ձեռքում պտտելով/ Քաղաքն ենք դեկորացնում:
Սելեստա. թիթեռնիկներո՞վ, պապ:
Չուկկո. /գորովալից հայացք ձգելով դստեր վրա/ կարող է, ջանս, դեռ չգիտեմ:
Գալաթեա. /Սելեստային/ Ուծյո՜ւ, պստո :)

Ուլյանա. /կիսաձայն, Չուկելլային, շարունակելով խոսակցությունը/ ... Ավելացնեմ նաև, որ անձամբ ինձ նյարդայնացնում ու ձանձրացնում են ընդհանրապես հրապարակային սիրաքստիկները՝ լինեն դրանք «ուծյու»–ի, «տաչիկ»–ի, թե փաղաքշական այլ բառի կամ արտահայտության տեսքով, հատկապես անընդհատ ու ամեն պատահած մարդու նկատմամբ կիրառվելու դեպքում։

Ռեդդին ներս է մտնում սենյակ՝ ձեռքին երկու A4 ֆորմատի թուղթ՝ գունավոր տպագրությամբ:
Ռեդդի. Մի հատ հարց ունեմ բոլորիդ: /ցույց տալով գունավոր տպագրությունը, որի վրա երկու քառանկյուն է պատկերված, մեկը՝ սև, մյուսը՝ կարմիր/
Կազիմիր Մալեվիչի այս երկու նկարները գլուխգործոցներ «ե՞ն», թե «չե՞ն»

Հայկօ
19.12.2008, 20:50
Արս ջան, հիմա ե՞ս գրում, թե՞ արդեն գրել ես, դնում ես :): Ալեգորիան մի քիչ շատացրու՛, է՛լի :): Կլանված կարդում ենք:

Yellow Raven
19.12.2008, 20:52
Արս լաաաաավնա:D:D:hands:hands
Բայց հլը լուրջ նայեք,թե մտքի թռիչքը ուրա հասնում:D

ars83
19.12.2008, 20:54
Արս ջան, հիմա ե՞ս գրում, թե՞ արդեն գրել ես, դնում ես :): Ալեգորիան մի քիչ շատացրու՛, է՛լի :): Կլանված կարդում ենք:
Հայկ ջան, հիմա եմ գրում :) Ինչ մտքիս փչումա, գրում եմ: Իդեպ, եթե ուզես ինքդ էլ ավելացնել որևէ բան /օրինակ ինչ-որ մաս գրել :)/, խնդրե՛մ, ես իմ ստեղծագործությունը վստահում եմ փորձառու մասնագետներին ;)

Երկնային
19.12.2008, 21:36
սպանեց… :D

Ծով
19.12.2008, 21:44
վայ, իսկականից շատ լավն ա:D:hands...
Հ.Գ. Հույս ունեմ՝ հերոսներդ Մալևիչին կհասկանան:P...:love:love:love

ars83
19.12.2008, 21:51
Մաս երկրորդ
Տեսարան առաջին

Նույն գործող անձինք՝ Չուկկոյի տան հյուրասենյակում: Ճաշը մատուցված է, հյուրերը կամ արդեն նստած են սեղանի շուրջը, կամ պատրաստվում են նստել:
Հետագայում՝ գործող անձնաց թվին ավելանում է Արտուրոն

Չուկելլա. /Ռեդդիին/ դու էլ ժամանակ գտար, այ բալա, տեսնում ես՝ հաց ենք ուտում, աթոռը քաշի՛ր, նստի՛ր:
Տատ. /ակնոցը դնելով/ մի դեսը բեր, տե՛նամ:
/Ռեդդին մոտեցնում է նկարները/
Տատ. չգիտեմ, նամնա պորտսիգարի կռիշկային...
Ռեդդի. /դժգոհ/ Էէ՜, Տատ... Դե լավ, դնում եմ ստեղ, դիվանին, կողքն էլ էս սպիտակ թուղթը ու գրիչը: Կմոտենաք, կգրեք «այո» կամ «ոչ»:
Չուկելլա. Հա՛, լա՛վ, դու արի, նստի՛ր, հացդ կեր: Սելե՛ստա, տի կո՞ւշայեշ, բա՛լիկս: Քո սիրած դոլմանա, չէ՞:
Սելեստա. Հա, մա՛մ :) Կաղամբով դոլմա՝ մայա սամայա լյուբիմայա դոլմա:
Գալաթեա. Ուծյո՞ւ, պստո: Մի հատ դետեկծիվում, էրեխեք, сышик подавился долмой :D
/բոլորը փռթկում են/
Էլամոս. Հորինիր, Գա՛լ:
Վարպետտի. Գալո, քո գրած դետեկտիվնա՞:
Կորդելի. /երկու տոլմա միանգամից բերանը տանելով/ Սուտա, Գալյա, չհավատաս, «մարդ ուտելե՞ն կմեռնի»:
Գալաթեա. Ուծյո՜ւ քեզ, Բգո, դու որ չես մեռնի:
Չուկկո. Էս տոլմայի աղը պետք էր մի քիչ սուբստրա... քչացնել:
Չուկելլա. Վա՛յ, աղի ա ստացվե՞լ:
Ռեդդի. Նորմալա, Կա՛նո, ի՞նչ կասես:
Կանիբալլո. :good սուբլիմացիայի կարիք չկա, բռո՛:
Այկո. Տանտրան տեղնա :D

/մի առ ժամանակ բոլորը լուռ հաց են ուտում/
/դրսից ինչ-որ երգի կամ գոչյունի ձայներ են լսվում/

Ուլյանա. Էն ի՞նչա:
Չուկելլա. Երևի ժավել են ծախում:
Ուլյանա. Ժավե՞լ: Ես էլ կուզեի մեկ-մեկ ժավելով շորերը լվանալ, բայց մեր մոտ, Ամերիկայում չեն ծախում:
Նոննա. Հա, ես էլ մեր շալեների մոտ չեմ տեսել:
Վարպետտի. Տատ ջան, կա, ուղղակի շալեների մոտ չեն հանում:
Տրիբունիս. Մարդը ասումա՝ չկա, ուրեմն, չկա:

Դրսի աղմուկն ուժեղանում է:
Գալաթեա. /հանկարծակի բարկանալով/ Ես ոնց որ թե գիտեմ, թե էս ովա:
Չուկկո. /ուզում է վեր կենալ/ Ովա, է՞, սպասի տենամ:
Գալաթեա. Նստի, Չուկկո ջան, յա շաս ռազբեռուս:

/մոտենում է պատուհանին, նայում ներքև և ուժեղ ձայնով բղավում./

Գալաթեա. Գրո՛ղ:
Վարպետտի. Քաշվանք, Արտուրոնա:
Գալաթեա. /գոռում է պատուհանից/Գրող ու ցավ: Ինչա, է՞:

Արտուրո. /դրսից, բարձրաձայն/ ծի՜՜- տաաաաա՜՜՜
Գալաթեա. ի՞նչ ես ուզում:
Արտուրո. /դրսից, բարձրաձայն/ ծի՜՜- տաաաաա՜՜՜
Նոննա. /դիմելով Չուկելլային/ Հաճա՞խ է լինում:
Չուկելլա. Արդեն մի շաբաթ է:
Ուլյանա. Մեր մոտ, Ամերիկայում, այսպիսի բան չկա:
Նոննա. Ես էլ չեմ նկատել շալեների մոտ, Շվեյցարական ալպերում:

Գալաթեա. Ինչա ասում, է՞: Ինչա՞:
/դրսից լսվում է խոսակցության ձայն/
Գալաթեա. Врешь, паразит!
Արտուրո. /դրսից, բարձրաձայն/ ծի՜՜- տաաաաա՜՜՜
Գալաթեա. Գրո՛ղ: /շրխկացնում է պատուհանը, գալիս, կանգնում սեղանի մոտ/
Էդ պառազիտը ասումա, որ մարիկ իմ «ուծյո՜ւ»-ին միանշանակ չեն վերաբերվում, ու, իբր թե, չեն սիրում:
Վարպետտի. Գալ, ուծյո՜ւ, կյանքս, նստի՛, բանի տեղ մի՛ դիր:
Գալաթեա. Չէ, մի հատ պիտի հարցում անցկացվի: Ռեդուլ, ո՜ւծ... թո՛ւ, տաչիկ :) ջանս, մի հատ քո թղթի վրա գրի, մարդիկ քվեարկեն:
Չուկելլա. /կիսաձայն/ Է՜ս ինչ նոր կրակ էր:
Կորդելի. /ուտելով հերթական լոլիկը/ Ես անտարբեր եմ:
Տրիբունիս. Գոլոն, որ ուծյու չէ, ծյուծյու էլ ասի, կուտվի
Գալ ջան, կոնկրետ ինձ կարաս անսահման քանակությամբ ասես

/յուրաքանչյուրը սկսում է իր կարծիքն արտահայտել «ուծյու»-ի վերաբերյալ/
Չուկկո. /ձեռքի մեջ մտախոհ պտտելով պատառաքաղը, որով դեռ ոչ մի տոլմա չի վերցրել/ Բայց ի՞նչ եք կռիվ անում: Ես օրիգինալը չեմ լսել, դրա համար էլ կարծիք չունեմ: Վերջ:
Գալաթեա. Ուծյո՜ւ, Чукуль, ուրիշն ես դու, է՛լի

Հայկօ
19.12.2008, 21:52
վայ, իսկականից շատ լավն ա:D:hands...
Հ.Գ. Հույս ունեմ՝ հերոսներդ Մալևիչին կհասկանան:P...:love:love:love
Հեսա հենց ազատ ժամանակ ունենամ՝ մի հատ նենց հերոսապատում եմ նկարելու՝ հողը դղրդա :)):

Ստեն Դալյա՜ն :D:
Ես ընտրում եմ Էդ Գարպօ կեղծանունը :):

Ծով
19.12.2008, 22:02
Հեսա հենց ազատ ժամանակ ունենամ՝ մի հատ նենց հերոսապատում եմ նկարելու՝ հողը դղրդա :)):

Ստեն Դալյա՜ն :D:
Ես ընտրում եմ Էդ Գարպօ կեղծանունը :):


Կսպասենք Գարպօ՛ ջան:hands սիրում եմ սենց քառակուսի բաներ:D:D:D
Ա՛րս, ուծյու, ծի՜՜՜տա....շատ լավն են էէէ...շարունա՛՛՛՛կ:hands

Yellow Raven
19.12.2008, 22:02
Լավ ես ներկայացնում Արս, դու հիշի Ակումբում ուրիշ ինչա եղել,ներկայացրու,ահագին ծիծաղացի:D:D

Վարպետ
19.12.2008, 22:07
Ես մեռա: Բառիս ամենաուրախ իմաստով:))
Մենակ թե էդ Վարպետտին ինչ նեմնագասլովնի ու տուպոյոտ կերպար ա բայց... :ցռը~

Հայկօ
19.12.2008, 22:12
Իմ Այկոն աչքիս ձենբուդդիստ կիտայոզ ա :think... Այկո...

*e}|{uka*
19.12.2008, 22:16
Կորդելի -ին ինչ բգո կերպարա:D :oy

Էլի, Էլի, ԷլԻ.... :clap

ars83
19.12.2008, 23:46
Տեսարան երկրորդ
Նույն գործող անձինք՝ առանց Արտուրոյի

Հյուրերն արդեն կերել են, ծխողները կանգնած պատուհանների մոտ, կամ նստած՝ ծխում են, կանայք հավաքում են սեղանը: Կորդելին կանգնած է՝ մի ձեռքում կիսատ գինով բաժակը, մյուսում՝ մի բրդուճ, լսում է և ուտում:

Այկօ. /պտտելով սիգարը, և թափահարելով գարեջրի բանկան/ Հեչ պիվով բանբանեռկա կերած կա՞ք:
Մարկո-Սամուելլե. Վնասա էդքան պիվեն, մանավանդ՝ բանբանեռկով:
Այկօ. Զատօ համովա: /Դիմելով Ռեդդիին/ Ջիգ, մի հատ բանբանեռկից կանֆետ տուր, է՛լի:
Ռեդդի. /մեկնելով կոնֆետների տուփը/ Յո, ախպեր:
Էլամոս. /միացրած հեռուստացույցի մոտով անցնող Սելեստային/ Էդ ի՞նչա ասում, Սելեստիկ, հըլը զվուկ տուր մի քիչ:
Սելեստա. /բարձրացնելով հեռուստացույցի ձայնը/ Շոպենա, Էլմո ձյաձյա: /Հնչում է Ֆ.Շոպենի ֆանտազիան, որի ֆոնի վրա հաղորդավարը մտահոգված դեմքի արտահայտությամբ ներկայացնում է հետևյալը./
«Դասականը մոռացվում է: Այսօր ավելի ու ավելի շատ են տեղ գտնում անմակարդակ, պրիմիտիվ, կենդանական, աններդաշնակ մեղեդիները, եթե դրանք կարելի է մեղեդիներ անվանել: Երիտասարդները հրճվում են անիմաստ, հոգեպես անարժեք, դժգույն երաժշտությամբ: Բախը, Շոպենը, Բեթհովենը, Լեոնարդո դա Վինչին, Ռուբենսը և մնացած մեծ հանճարները...»

Ռեդդի. /ցույց տալով օթոցի վրա դրված իր նկարները/ Մալևիչը...

«... մոռացված են: Դասականը մահանում է:» /Հնչում է Բեթհովենի «Պաթետիկ» սոնատի բուռն հատվածներից մեկը, հավանաբար, ցույց տալու համար, թե ի՛նչ տեմպերով և արագությամբ է «մեռնում դասականը»

Այկօ. Զավզակություն ա, է՛լի: Դասականը հլը թող մի հատ սահմանեն, հետո ասեն, թե մեռնումա:
Վարպետտի. Դասականը մարդու զգացմունքների վրա է ազդում, որոնք միշտ էլ նույնն են, դրա համար էլչի մոռացվի:
Այկօ. Ամեն բան էլ մոռացվում է: Մոցարտներ, Բեթհովենները մի քանի հարյուր տարի հետո էլ չեն լսվելու: 5122 թ-ին ինչ ասես՝ կարող է դասական համարվի, բայց ոչ՝ Բեթհովենը: Իր ու իր ժամանակակիցների տվյալները լինելու են միայն ամենափոշոտ թանգարաններում:
Նոննա. /անցնելով սեղանի մոտով/ Ինչ ես ասու՞մ, Այկօ: Ո՞նց թե՝ կմոռացվեն:

Հաղորդավարը շարունակում է. «Դասականը միայն իր անունով հուշում է, որ չի՛ մոռացվելու»

Այկօ. Հայտնի, բայց ճոռոմ միտք է: Կմոռացվի, կգնա:
Բոլորն իրար են անցնում: Տարբեր կողմերից լսվում է.
- Ուրեմն՝ Բեթհովենի սիմֆոնիաներն է՞լ են մոռացվելու:
- Ինչ է խոսում :o Ռախմանինովը հավերժ հնչելու է, քանի դեռ մենք կանք:
- Մի հատ նայի Լեոնարդոյի «Ջոկոնդան», բա դա կմոռացվի՞:

Վարպետտի. /տարակուսանքով/ Անհեթեթ բաներա ասում
Գալաթեա․ /գլխով անելով Այկօին՝ ի նշան համաձայնության/ Прелестно, прелестно!

Ներս են գալիս Ուլյանան և Չուկելլան
Ուլյանա. Ինչի՞ մասին եք վիճում:
Կորդելի. /ըմպելով գինու վերջին կաթիլները/ Թե դասականը մեռնելույա, թե չէ:
Գալաթեա. Մասյական երբե՛ք չի մեռնի:
Վարպետտի. Հա՛, մռութդ ուտեմ, ես էլ եմ էդ ասում:
Այկօ. Ասում եմ՝ չմոռացվող բան չկա: Շատ «դասականներ», ում աստվածացնում էին 19-րդ դարում և ում մասին գրում էին նույն բաները, ինչ այսօր էստեղ են գրվում, արդե՛ն իսկ կիսամոռացված ու խղճուկ գոյություն են քարշ տալիս: Գիտե՞ս ինչու: Որովհետև միշտ էլ դասականին փոխարինելու եկող դասական կա: Բախ, Բեթհովեն, Մոցարտ, դրանք լրիվ...
Ուլյանա. Մեր մոտ, Ամերիկայում տենց բան չկա:
Չուկելլա, Ի՞նչ չկա:
Ուլյանա. /զարմացած/ Բախ, Բեթհովեն, Մոցարտ...
Նոննա. Մեզ մոտ էլ չկա: Մենակ Չեչիլիա Բարտոլին ա գալիս: Մի անգամ եկել էր Ցյուրիխ, խեղչը ոտքը կոտրել էր, բայց դուրս եկավ, երդեց:

Ռեդդի. Դե լավ, եկեք ուրիշ դասականից խոսանք, հա՞: Հիմա, Մալևիչի քառակուսիները գլուխգործո՞ց են, թե՞ չէ:
/Այդ ընթացքում Չուկկոն լուռ նայում է նկարները/
Ռեդդի. Պա՛պ, տուր մարդիկ նայեն:

Անկյունում կանգնած զրուզում են Մարկո-Սամուելլեն և Նիդլետտո-Ինայզին
Նիդլետտո. Ես տասներկու տարեկանից տանտրա եմ ուսումնասիրում: Լսի՛ր, եթե քո համար սեքսը 2-10 րոպե թպրտալն է, ապա դու շատ նեղ տեսանկյուն ունես հարցի շուրջ:
Մարկո-Սամուելլե. Տեսանկյունս էլ նեղ չի, վստահեցնում եմ քեզ, որպես հոյակապ սիրեկանի: Բայց լպստումները չեմ համարում աստվածայինին մոտենալ
Գալաթեա. Մարկո, ուզում ես ասել՝ Ego imperator Romanus supra grammaticos sto? *
Կանիաբալլո. լավ ասենք թե ես դառա տանտրիստ.հետո՞բա իգական սեռ որտեղից ճարեմ.նույննել իգական սեռը ոնց ա գտնում արականին՞ :oy

Չուկկո. /կանգնած ուշադիր զննում է նկարները/ /կիսաձայն/ Ա՛խր սրանցից մարդ բան չի հասկանա: Պետք է օրիգինալները տեսնել: Թե չէ առանց օրիգինալների՝ ի՞նչ...

=============================================
* «Ես, հռոմեական կայսրս, բարձր եմ կանգնած քերականությունից»: Կայսր Սիգիզմունդի պատասխանն է մի եպիսկոպոսի մեղադրանքին, որ նա աղավաղում է լատիներենը:

Ռեդ
19.12.2008, 23:48
Արանքում "Յո"-ի պահը սպանում ա :)) :))

Հայկօ
19.12.2008, 23:58
Դասյակա - մասյակա :lol:

Chuk
20.12.2008, 00:10
Զրպարտություն ա :angry
Ես բողոքում եմ :angry

Մի քիչ հետո ազատ ժամանակ ունենամ, կկարդամ :)

Գալաթեա
20.12.2008, 00:18
ԸնԴիր էր :)

Chuk
20.12.2008, 00:27
:D
Շարունակությունն եմ ուզում :oy

Ֆրեյա
20.12.2008, 00:31
Սպանեցուցիչ էր :hands :D

Վարպետ
20.12.2008, 01:13
Չբռնեմ էս տղու մռութն ուտեմ, այ մարդ? :D:D:D Արագ գրի!!!:))

Երկնային
20.12.2008, 01:26
:D
Շարունակությունն եմ ուզում :oy
Պա, սուբլիմացիան ի՞նչ ա… :oy :D

Chuk
20.12.2008, 01:28
Պա, սուբլիմացիան ի՞նչ ա… :oy :D

Բալա ջան, կմեծանաս, կիմանաս... հետո էլ ինձ կասես :oy

Մարկիզ
20.12.2008, 01:33
Արսե՛նիո, վերջն ես…:D:D:hands:D

Kita
20.12.2008, 01:44
Վայյյյյյյյյյյյյյյյյյյ:D սպանիչ էր:D ինչ հավեսով բոլորիտ բոլորեց:D

Rhayader
20.12.2008, 02:20
Աաաաաաաա սպանիչ էր))) :D:D:D

Morpheus_NS
20.12.2008, 04:23
Աչքիս գնամ էտ թեմաներում մի երկու հատ գրառում անեմ, ուզում գործող անձ դառնամ:D

Երվանդ
20.12.2008, 12:26
Վերջնա Չուկի հեռախոսային խոսակցությունները ու Բգոի կերպարը սպանում են վաբշե:D:D

Yellow Raven
20.12.2008, 12:47
Աչքիս գնամ էտ թեմաներում մի երկու հատ գրառում անեմ, ուզում գործող անձ դառնամ:D

Ճիշտ ես ասում բայց:D
Արս հասարակությունը շարունակություն տրեբուետ:D

Ռեդ
20.12.2008, 14:21
Արս, պատմվածքդ բարով խերով ավարտին հասցրու :pardon

Տատ
20.12.2008, 21:54
Ars, էս ի՞նչ ուռագան էր: Տարավ:hands: Միայն գործող անձաց ցուցակն ինչ ասէս արժի:
Լսիր, քո հասցեն ինֆորմատիկ կատակ է՞, թե՝ իրականություն: CERN, Genève? Բախտիս չեմ հավատում...

Լուսաբեր
20.12.2008, 23:15
Էս բա խի՞ չեք շարունակում :hands :D

Ուլուանա
21.12.2008, 00:26
Հզոր էր :hands

Մենակ թե չգիտեի, որ ես էդ աստիճանի ներվերի դեղ ու տուպոյ եմ... :8 Կարևորը՝ արդեն իմացա։ :(

Երկնային
21.12.2008, 01:44
Հզոր էր :hands

Մենակ թե չգիտեի, որ ես էդ աստիճանի ներվերի դեղ ու տուպոյ եմ... :8 Կարևորը՝ արդեն իմացա։ :(
Ան, ինչի էնտեղ մեկը կա՞ր, որ ներվերի դեղ չէր :))

Հայկօ
21.12.2008, 01:49
Ան, ինչի էնտեղ մեկը կա՞ր, որ ներվերի դեղ չէր :))

Հայելին մեղավոր չէ, որ... :):

Ռուֆուս
21.12.2008, 02:38
Արտակարգ էր, ծիծաղից մեռա :D

Բայց մենակ մի բան չեմ ջոգել, Չուկելլան ո՞վ ա :8

Moon
21.12.2008, 12:37
Արտակարգ էր, ծիծաղից մեռա :D

Բայց մենակ մի բան չեմ ջոգել, Չուկելլան ո՞վ ա :8

Ընտիրա ....շարունակությունն եմ ուզում:hands
Իսկակակնից որ, Չուկելլան ո՞վ ա:think

Ռեդ
21.12.2008, 14:49
Ընտիրա ....շարունակությունն եմ ուզում:hands
Իսկակակնից որ, Չուկելլան ո՞վ ա:think
Ինչքանով հասկացա ակուբցի չի

Chuk
21.12.2008, 19:18
Ինչքանով հասկացա ակուբցի չի

Թեկուզ, ես մեկ ա ուզում եմ իմանալ, թե ո՞վ ա :D

Երկնային
21.12.2008, 19:34
Թեկուզ, ես մեկ ա ուզում եմ իմանալ, թե ո՞վ ա :D
Ժամանակից առաջ մի ընկի… ամեն ինչ կիմանաս, իր ժամանակին… :D

ars83
23.12.2008, 22:42
Տեսարան երրորդ
Նույն գործող անձինք, ինչ որ նախորդ տեսարանում

Այկօ. /շուռ գալով Չուկկոյի կողմը/ Էդ ի՞նչ ա նայում: Չուկկո ջան, հասարակ քառակուսիներ են. մինը սև, մյուսը՝ կարմիր: Ես էլ կարող եմ դրանցից նկարել, եթե ոչ ավելի լավը:
Գալաթեա. Ab ovo usque ad mala*, հավատում եմ:
Այկօ. /ժպտալով/ Հա, դրա եղածն ի՞նչ է որ:
Չուկկո. Այդքան մարդ է տեսել, ասում են՝ գլուխգործոց է, դու ասում ես՝ հասարակ քառակուսի՞ է: /գրպանից հանում է գրպանի համակարգիչը և սկսում ինչ-որ բան հավաքել էկրանին ստիլոյով/:

Չուկելլա. /Կորդելիին/ Մեր կիտրոնի ծառը պտուղ է տվել:
Կորդելի. Յա՛, իսկական կիտրո՞ն:
Չուկելլա. Այո, իսկական:
Կորդելի. Գնանք, նայենք:
Չուկելլա. Գնանք:

Այկօ. Եկել էր մի պահ, երբ որոշ արվեստաբանների չէր բավարարում արվեստի ներկա սահմանումը: Այն չափազանց հնաոճ կամ չափազանց սեղմ էր թվում: Իրենք ուզում էին այդ «ծամծմված» շրջանակից դուրս գալ: Դրա համար էլ սկսեցին սև քառակուսիներ նկարել:

Չուկկո. /նայելով գրպանի համակարգչի էկրանին/ Այ տեսեք, Սերգեյ Լևինն ասում է՝ երբ ուշադիր նայում ես նկարին, ճաքերի արանքից նուրբ գունային երանգներ են երևում :
Այկօ. Գլուխը պատին է տալիս Լևինը: Սև քառակուսի է, ուրիշ ոչինչ, Չուկկո ջան, ինչքան ուշադիր ուզում ես, նայիր:
Վարպետտի. Սկսվե՞ց: Ի՞նչ հատուկ բան պիտի տեսնես, է՞: Ես, օրինակ միայն սև քառակուսի եմ տեսնում:
Տրիբունիս. Ես էլ:
Ուլյանա. Փաստորեն սուրճի մրուրից ոչնչով չի տարբերվում:
Չուկկո. Ես ոչինչ չեմ կարող ասել, մինչև բնօրինակը չտեսնեմ:
Էլամոս. Հիմա որտե՞ղ է այդ քառակուսին:
Ռեդդի. Ռուսաստանում, Էրմիտաժում:
Տրիբունիս. Իմիջիայլոց, մեկ միլիոն է վճարվել այ նկարի համար: /ժպտալով/ Եվ գիտեք՝ հետաքրքիրն ի՞նչ է՝ Մալևիչի խոսքերով, ինքը մի քանի ամիս աշխատել է այդ նկարի վրա:

Ներս են գալիս Չուկելլան և Կորդելին, Կորդելիի ձեռքին մի կիտրոն կա:
Չուկելլա. Ախր դեռ լրիվ չէր հասունացել այդ կիտրոնը:
Կորդելի. /հոտ քաշելով կիտրոնից/ Հեսա մենք սրան կստուգենք: /մոտենում է սեղանին, կիտրոնը դնում ափսեի մեջ, վերցնում դանակը, սկսում կտրատել/: Ոնց որ թե իսկական է: /դիմելով Սելեստային/ Սելեստիկ ջան, մի հատ Կորդելի ձյաձայի համար չայ կդնե՞ս:
Սելեստա. /կանգնած հեռուստացույցի մոտ, ԴՎԴ-նվագարկչի մեջ սկավառակ է դնում/ Հեսա, մի հատ теть Галя-ի համար իրա սիրած մուլտերից դնեմ, թեյ կպատրաստեմ:
Գալաթեա. Ո՞րն ես դնում, Սելյակա:
Սելեստա. Կառլսոնը, теть Галь:
Գալաթեա. Կայֆ :hands

Ուլյանա. Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ տարբերվելու, ինքնահաստատվելու պահանջ են ունեցել, բայց ինչո՞ւ դա մասսայականացնել, դարձնել հանրային կարծիք:
Այկօ. /թոթվելով ուսերը/. Vox pópuli, vox Déi **
Սելեստա. /հետևից մոտենալով հորը և փաթաթվելով նրան/ Պապուլի, պապուլի :)
/տեսնելով, որ մայրն իրեն է նայում, ավելացնում է/ Նաև մամուլի :)

Չուկկո. /Ցույց տալով հավաքվածներին իր գրապնի համակարգչի էկրանը/ Այ կարո՞ղ եք ասել, թե ինչ է սա: /Էկրանին երևում է սև քառակուսի/
Այկօ. /Մեկնելով ձեռքը և վերցնելով համակարգիչը/ Չուկկոյի սև քառակուսին: /փոխանցում է Ուլյանային/
Ուլյանա. /տարակուսանքով/ Քառակուսի: /փոխանցում է Նոննային/
Նոննա. Ինձ թվում է՝ քառակուսի: /փոխանցում է Մարկո-Սամուէլլեյին/
Մարկո-Սամուելլե. Նորմալ ֆիզիկա-հոգեբանական վիճակում գտնվող մարդը կասի՝ սև քառակուսի: Բայց, օրինակ, որոշ հատուկ բաղադրությամբ նյութեր ընդունած մարդն այստեղ ինչ ասես կտեսնի՝ սկսած...
Նիդդլետտո. /ընդհատելով/ ... սուբլիմացված Մադոննայից մինչև տանտրավորած Լեոնարդոն:
Ռեդդի. /Մարկո-Սամուելլեյի ուսի ետևից նայելով/ Չէ, այստեղ տեքստ կա գրված...
Veritas vincit, Veritas vos liberabit *** Ուղղակի սև ֆոնի վրա համարյա սև ֆոնով է գրված:
Չուկկո. /ժպտալով/ Եվ միայն Ռեդուլը նկատեց ;)
Չուկելլա. /հրճվանքով/ Խելոք հորն է քաշել...
Տրիբունիս. Դա դու ես հորինում, եղբայր, նայոներից ոչ մեկը չի ասում, թե Մալևիչի նկարին նայելիս ուրիշ գույներ է տեսել:
Վարպետտի. Ուզո՞ւմ ես, մի րոպեում ես էլ նման սև քառակուսի նկարեմ:
Այկօ. Մի հատ էլ իմ կողմից: Ի՞նչ պակաս կլինեն իմ նկարները կոնկրետ այս նկարից:

Էկրանին այդ ժամանակ Կառլսոնի մասին մուլտֆիլմն է ցուցադրվում: Հեռուստացույցի դիմաց նստած Ֆրեկենբոկ դաստիարակչուհին, խմելով թեյն, ասում է.
Подумать только! По телевизору показывают всяких жуликов! Ну чем я хуже??

Չուկկո. Որտեղի՞ց եք այդքան համոզված ասում, եթե բնօրինակը չեք տեսել:
Վարպետտի. Ես հանձնվում եմ, այս մարդն անուղղելի է:
Էլամոս. Կներեք, բայց ավելի հիմար բան, քան էս քառակուսիները, ես չեմ տեսել: Սենց որ գնա, կարող ա հայտնաբերեն, կներեք,իհհարկե, բայց պետք ա ասեմ, որ Մալևիչը փոքր ժամանակ տակը չիշիկ անելուց էլ ա գլուխգարծոց-լաքաներ թողել սավանի վրա: Այ դրա համար էլ արվեստագետները սովամահ են լինում, որովհետև ամեն ինչ ռասկռուտկի հարց ա:
Նոննա. /ծիծաղելով/ Դու էլ հո չասեցիր, Էլ:
Կորդելի. Քաիսով էր ծախվել դրա քառակուսի՞ն:
Ռեդդի. Մեկ միլիովով:
Կորդելի. Եկեք ես երեք հատ նկարեմ՝ տարբեր գույների տաս հազարով տալիս եմ, մուշտարի ճարեք:
Չուկելլա. Բա էդ փողն ի՞նչ ես անելու:
Կորդելի. /մտածում է/ Դե, մի հատ սկզբում կգնամ Սասսիենց պիցցայանոցը, հետո տեսնանք...

Գալաթեա. Դե լավ, չհոգնեցի՞ք, եկեք մի ուրիշ բանից խոսենք:
Վարպետտի. Ես առաջարկ ունեմ...

========================================================================
* Ab ovo usque ad mala (լատ.)՝ ձվից միանգամից մինչև խնձորը, փոխաբ.՝ սկիզբից մինչև վերջ
** Vox pópuli, vox Déi (լատ.)՝ հանրության ձայնն Աստծո ձայնն է
*** Veritas vincit - Ճշմարտությունը հաղթում է, Veritas vos liberabit - Ճշմարտությունը ձեզ ազատ կանի (լատ.)

*e}|{uka*
23.12.2008, 22:55
Կորդելի-ի կերպարը վերջնա.... :D:hands

Երկնային
23.12.2008, 23:55
Արս, ես ուղղակի զարմանում եմ, թե դու որտեղի գիտես, որ ես իսկապես սիրում եմ պապայիս տենց ձևով գրկել… :oy

Չուկին չէ, պապանիկիս :))

Լավն ես :)

ars83
24.12.2008, 00:14
Տեսարան չորրորդ
Նույնք, վերջում՝ միայն Չուկազյանների ընտանիքը:

Սելեստա. Ասա, ձյաձ Վա, դու միշտ հետաքրքիր բաներ ես առաջարկում:
Վարպետտի. Ուտեմ մռութդ, Սելեստիկ ջան: :) Առաջարկում եմ այսպիսի մի խաղ: Մեկը ինչ-որ պատմության սկիզբ է պատմում, հետո մնացածները շարունակություն են հորինում, գրում, հետո կարդում ենք դրանք, որոշում ամենալավը:
Կորդելի. Բա պրիզը ի՞նչա:
Վարպետտի. Մի հատ մենձ պիցցա Սասսիենց մոտ, կբավե՞, Բգո:
Կորդելի. /մտածելով/ Պլյուս մի շիշ գինի:
Վարպետտի. Հարց չկա:
Էլամոս. Վատ միտք չէ:
Տրիբունիս. Լավ միտք է, սկսենք: Ո՞վ է պատմում սկիզբը:
Վարպետտի. Թող Գալոն սկսի, հը՞:
Գալաթեա. /ժպտալով/ Volens et potens * Մի հադ դեդեկտիվ:
Վարպետտի. Դավայ, Գալո ջան:
Գալաթեա. /մի փոքր խորհրդավոր ձայնով/
Դռան վերևում գրված էր` "Գտիր քեզ այստեղ":
Կարմիր նեոնե տառերից "ք"-ն չէր վառվում: Քմծիծաղ տվեց ու մտավ ներս:
Նախասրահից հյուրասենյակ տանող դռան վերևից կախած զանգակը ծլնգաց, երբ ներս մտավ:
- Մտեք նստեք, հիմա կգամ, - լսվեց սենյակի խորքից:
Հայացք նետելով քիչ առաջ լսված ձայնի ուղղությամբ` մոտեցավ սեղանին: ...
Գուշակելու քարտերը մաշված էին, կողքերը ծալծված:
Յուրաքանչյուր քարտը շուռ տալիս կինը հայացքով մերկացնում էր դիմացը նստած տղամարդուն ու ասում հերթական ախմախությունը:
Հանկարծ հասկացավ, որ դիմացինի ժպիտը դադարում է պարզապես սիրալիր լինելուց ու լռեց:
- Կտաք ձեր ձեռքը? Ես էլ եմ ուզում փորձել գուշակել - մեղմ, խորը ձայնով ասաց տղամարդը:
Հայացքը չկարողանալով կտրել մոխրագույն աչքերից` լարովի տիկնիկի մեխանիկական շարժումով, անճաշակ մատանիներով ծանրացած ձեռքը մեկնեց տղամարդուն:
Մի քանի վայրկյան ձեռքի ափին նայելուց հետո տղամարդը բարձրացրեց գլուխը և սարսռեցնող ժպիտով նայեց կնոջը:
- Դուք հինգ րոպեից մեռնելու եք:
Չուկելլա. Ո՞ւֆ, մարմինս փշաքաղվեց:
Վարպետտի. Տաս րոպե ժողովուրդ: /Ռեդդին այդ ընթացքում թղթեր և գրիչներ է դնում սեղանին: Գալաթեայի պատմածը շարունակել ցանկացողները մոտենում են սեղանին, վերցնում թղթերն ու գրիչները: Մնացածները շարունակում են խոսել միմյանց հետ:/
Այկօ. Գալ, փորձե՞լ ես բանբանեռկա պիվով:
Գալաթեա. Այկօ, իսկ դու փորձե՞լ ես Շոպեն ս պնդուկոմ:
Սելեստա. /հոգոց հանելով/ Ձյաձ Այկօ, ծյոծ Գալ, էնքան դժվար կուրսային եմ գրում:
Այկօ. Ինչի՞ մասինա, Սելօ:
Սելեստա. Հիպերբոլացված հիպոթեզների հապաղող-հիպնոսացնող հպումը հիպ-հոպում:
Չուկկո. Մաթեմի՞ց ես գրում:
Սելեստա. Չէ, պապ ջան, լեզվի տեսությունից:
Այկօ. Հա, մենք էդ տիպի բաներ էինք գրում, օրինակ ռուսերենից: Մի հատը կոչվում էր, կարծեմ "палатализация платоновых паталогий на полотерах":
Սելեստա. Երկու հիմնական ուղղություն կա՝ մեկը հիպերբոլը, մյուսը՝ հիպ-հոպը: Չեմ որոշել, որի վրա շեշտը դնեմ:
Գալաթեա. Via media**, իհարկե, պստո:
Այկօ. Ես էլ եմ այդպես կարծում:

Վարպետտի. Ժամանակը սպառվեց, ո՞վ ունի պատրաստի շարունակություն:
Կորդելի. Ես:
Վարպետտի. Կարդա, Կորդո, կուլինարնի բանա՞:
Կորդելի. Հա, բավականին: Ուրեմն... /կարդում է գրածը/
«Կինը թերահավատորեն նայեց տղմարդուն:
- Ինչի՞ց պետք է մեռնեմ,- հարցրեց նա:
- Չուտելուց,- պատասխանեց տղամարդը: - Դուք չափազանց հյուծված եք:
- Ես նոր եմ ընթրել,- պատասխանեց կինը:
- Եվ ի՞նչ եք կերել,- հետաքրքրվեց տղամարդը:
- Խաշած կարտոֆիլ:
- Վա՛յ քու,- զարմացավ տղամարդը: - Հո քառասունհինգ թիվը չի՞: Մի նորմալ բան չկար:
- Ես բեմի պրոֆեսիոնալ մոդել եմ:
«Հա էլի, դո՛ւ, քաֆթառ»,- մտածեց տղամարդը:
- Պետք է պահպանեմ դիետա, որպեսզի ֆիգուրաս չփչացնեմ:
- Դուք համարյա կմախք եք,- ասաց տղամարդը: Քանի՞ տարեկան եք:
- Մահս գուշակում եք, տարիքս չկարողացա՞ք,- քմծիծաղ տվեց կինը: Քսանմեկ:
«Քուանշ», - անցավ տղամարդու մտքով:
- Ասում եք, երբ կմեռնե՞մ:
- Երկու րոպեից,- վստահությամբ ասաց տղամարդը:
- Դուք մասնագիտությամբ ո՞վ եք,- հետաքրքրվեց կինը:
- Պատալոգոանատոմ,- պատասխանեց տամարդը:
- Ա՜, հասկանալի է,- ասաց կինը մի տեսակ թույլ ձայնով: - Օդը քիչ է մի տեսակ: Չէիք բացի պատուհանը:
- Խնդրեմ,- պատասխանեց տղամարդը վեր կենալով և պատուհանը բացելով:
–Շնորհակալու... Կինը չհասցրեց պատասխանել: Նրա հյուծված մարմինը թուլացած ընկավ աթոռին: Տղամարդը մոտեցավ նրան, ստուգեց զարկերակը և անտարբեր տոնով ասաց.
- Մարդ չուտելեն կմեռնի: »

Չուկելլա. /վախեցած/ Ռեդդի, Կորդելի ձյաձյային մի հատ էկլեր տուր:
Վարպետտի. մդա՜: Դուք ձեր ամպլուայում եք, մաեստրո, շնորհավորում եմ:
Կորդելի. /ծամելով էկլերը/ Շնորհակալ եմ, պարոն դատավոր:

Վարպետտի. Ուրիշ ցանկացողնե՞ր:
Ուլյանա. Ես:
Վարպետտի. Համեցեք, մադամ: :)
Ուլյանա. Գրացիա, սինյոր: :) /վերցնում է թուղթը և սկսում ընթերցել/
«Կինը վախեցած ետ քաշեց ձեռքը, սակայն միանգամից տիրապետեց իրեն և անհոգ ժպիտով ասաց.
- Թույլ տվեք չհավատալ:
- Կարող եք և չհավատալ, բայց դա փաստ է: Ես...»
Չուկելլա. Սիրտս ծակեց:
Սելեստա. Ինչի՞ց, մամ:
Չուկելլա. Էս ծանր պատմություններից:
Նիդլետտո Ինայզի. Տանտրավորիք կնգան:
Մարկո-Սամուելլե Էլ մի ասա:
Կանիբալլո. Հետաքրքիրա, թող կարդա:
Էլամոս. Եկեք թողնենք մյուս անգամվա: Ուշ էլ է...
Գալաթեա. Թղթերը տվեք Վա-ին, միասին կնայենք, մյուս անգամ կասենք, ո՞րն է ամենալավը:

Հյուրերը վեր են կանում իրենց տեղերից:
Չուկելլա. Վայ, չէ, նստեք, ուղղակի ուրախ թեմաներից խոսենք:
Նոննա. Չուկելլա ջան, դրա համար չենք գնում, իրոք ուշ է:
Բոլորը շնորհակալություն են հայտնում տանտերերին, հագնվում և հերթով դուրս գալիս տանից:
Գալաթեա. Veni, Vidi, volo in domum redire *** /համբուրում է Չուկկոյին/ Պոկա, Չուկկո ջան: Մյուս շաբաթ իմ տանը, ընտանիքով հանդերձ:
Չուկկո. /ժպտալով/ կհարմարացնեմ, Գալ:
Ռեդդի. /սեղմելով Այկօ-ի ձեռքը/ Յո, բռատ: Կերևաս, չէ՞:
Այկօ. Հա, ջիգ:

Հյուրերը հեռանում են:
Չուկելլա. Հավաքենք ամեն ինչ ու պառկենք քելու:
Սելեստա. Բա իմ կուրսայի՞նը:
Չուկելլա. Վաղը չի՞ լինի շարունակես:
Սելեստա. Չէ, շատ է: Մի երկու ժամ կնստեմ:
Ռեդդի. Զատո ես ֆուտբոլ եմ նայելու :hands
Չուկկո. Տղա ջան, դու քննություն, ստուգարք չունե՞ս:
Ռեդդի. /անվստահ/ Ունեմ, պապ, խի՞:
Չուկկո. Մի օր չտեսանք պարապես:
Ռեդդի. Ինչ կա՞ այդտեղ պարապելու: /միացնում է հեռուստացույցը/ Օհո՜, «Բարսան» է խաղում:
Չուկկո. /մոտենում է օթոցին և վերցնում գունավոր քառակուսիները/ Պետք է մտածել...

==========================================================================
* Volens et potens (լատ.)՝ ցանկանում է և կարող է:
** Via media (լատ.)՝ մեջտեղի ճանապարհը
*** Veni, Vidi, volo in domum redire (լատ.)՝ եկա, տեսա, ուզում եմ գնալ տուն

Գալաթեա
24.12.2008, 00:22
Ինձ գիտե՞ք ինչնա մի այլ կարգի դզում։
Որ միայն իմ անունն ա լիովին անփոփոխ մնացել ;) Հավես ա :oy

Արսուլ, պստո թուլացնում ես :) Մի հիասթափեցրու ;)

Perfice te :)

Morpheus_NS
24.12.2008, 00:23
Տեսարան չորրորդ
Նույնք, վերջում՝ միայն Չուկազյանների ընտանիքը:

Սելեստա. Ասա, ձյաձ Վա, դու միշտ հետաքրքիր բաներ ես առաջարկում:
Վարպետտի. Ուտեմ մռութդ, Սելեստիկ ջան: :) Առաջարկում եմ այսպիսի մի խաղ: Մեկը ինչ-որ պատմության սկիզբ է պատմում, հետո մնացածները շարունակություն են հորինում, գրում, հետո կարդում ենք դրանք, որոշում ամենալավը:
Կորդելի. Բա պրիզը ի՞նչա:
Վարպետտի. Մի հատ մենձ պիցցա Սասսիենց մոտ, կբավե՞, Բգո:
Կորդելի. /մտածելով/ Պլյուս մի շիշ գինի:
Վարպետտի. Հարց չկա:
Էլամոս. Վատ միտք չէ:
Տրիբունիս. Լավ միտք է, սկսենք: Ո՞վ է պատմում սկիզբը:
Վարպետտի. Թող Գալոն սկսի, հը՞:
Գալաթեա. /ժպտալով/ Volens et potens * Մի հադ դեդեկտիվ:
Վարպետտի. Դավայ, Գալո ջան:
Գալաթեա. /մի փոքր խորհրդավոր ձայնով/
Դռան վերևում գրված էր` "Գտիր քեզ այստեղ":
Կարմիր նեոնե տառերից "ք"-ն չէր վառվում: Քմծիծաղ տվեց ու մտավ ներս:
Նախասրահից հյուրասենյակ տանող դռան վերևից կախած զանգակը ծլնգաց, երբ ներս մտավ:
- Մտեք նստեք, հիմա կգամ, - լսվեց սենյակի խորքից:
Հայացք նետելով քիչ առաջ լսված ձայնի ուղղությամբ` մոտեցավ սեղանին: ...
Գուշակելու քարտերը մաշված էին, կողքերը ծալծված:
Յուրաքանչյուր քարտը շուռ տալիս կինը հայացքով մերկացնում էր դիմացը նստած տղամարդուն ու ասում հերթական ախմախությունը:
Հանկարծ հասկացավ, որ դիմացինի ժպիտը դադարում է պարզապես սիրալիր լինելուց ու լռեց:
- Կտաք ձեր ձեռքը? Ես էլ եմ ուզում փորձել գուշակել - մեղմ, խորը ձայնով ասաց տղամարդը:
Հայացքը չկարողանալով կտրել մոխրագույն աչքերից` լարովի տիկնիկի մեխանիկական շարժումով, անճաշակ մատանիներով ծանրացած ձեռքը մեկնեց տղամարդուն:
Մի քանի վայրկյան ձեռքի ափին նայելուց հետո տղամարդը բարձրացրեց գլուխը և սարսռեցնող ժպիտով նայեց կնոջը:
- Դուք հինգ րոպեից մեռնելու եք:
Չուկելլա. Ո՞ւֆ, մարմինս փշաքաղվեց:
Վարպետտի. Տաս րոպե ժողովուրդ: /Ռեդդին այդ ընթացքում թղթեր և գրիչներ է դնում սեղանին: Գալաթեայի պատմածը շարունակել ցանկացողները մոտենում են սեղանին, վերցնում թղթերն ու գրիչները: Մնացածները շարունակում են խոսել միմյանց հետ:/
Այկօ. Գալ, փորձե՞լ ես բանբանեռկա պիվով:
Գալաթեա. Այկօ, իսկ դու փորձե՞լ ես Շոպեն ս պնդուկոմ:
Սելեստա. /հոգոց հանելով/ Ձյաձ Այկօ, ծյոծ Գալ, էնքան դժվար կուրսային եմ գրում:
Այկօ. Ինչի՞ մասինա, Սելօ:
Սելեստա. Հիպերբոլացված հիպոթեզների հապաղող-հիպնոսացնող հպումը հիպ-հոպում:
Չուկկո. Մաթեմի՞ց ես գրում:
Սելեստա. Չէ, պապ ջան, լեզվի տեսությունից:
Այկօ. Հա, մենք էդ տիպի բաներ էինք գրում, օրինակ ռուսերենից: Մի հատը կոչվում էր, կարծեմ "палатализация платоновых паталогий на полотерах":
Սելեստա. Երկու հիմնական ուղղություն կա՝ մեկը հիպերբոլը, մյուսը՝ հիպ-հոպը: Չեմ որոշել, որի վրա շեշտը դնեմ:
Գալաթեա. Via media**, իհարկե, պստո:
Այկօ. Ես էլ եմ այդպես կարծում:

Վարպետտի. Ժամանակը սպառվեց, ո՞վ ունի պատրաստի շարունակություն:
Կորդելի. Ես:
Վարպետտի. Կարդա, Կորդո, կուլինարնի բանա՞:
Կորդելի. Հա, բավականին: Ուրեմն... /կարդում է գրածը/
«Կինը թերահավատորեն նայեց տղմարդուն:
- Ինչի՞ց պետք է մեռնեմ,- հարցրեց նա:
- Չուտելուց,- պատասխանեց տղամարդը: - Դուք չափազանց հյուծված եք:
- Ես նոր եմ ընթրել,- պատասխանեց կինը:
- Եվ ի՞նչ եք կերել,- հետաքրքրվեց տղամարդը:
- Խաշած կարտոֆիլ:
- Վա՛յ քու,- զարմացավ տղամարդը: - Հո քառասունհինգ թիվը չի՞: Մի նորմալ բան չկար:
- Ես բեմի պրոֆեսիոնալ մոդել եմ:
«Հա էլի, դո՛ւ, քաֆթառ»,- մտածեց տղամարդը:
- Պետք է պահպանեմ դիետա, որպեսզի ֆիգուրաս չփչացնեմ:
- Դուք համարյա կմախք եք,- ասաց տղամարդը: Քանի՞ տարեկան եք:
- Մահս գուշակում եք, տարիքս չկարողացա՞ք,- քմծիծաղ տվեց կինը: Քսանմեկ:
«Քուանշ», - անցավ տղամարդու մտքով:
- Ասում եք, երբ կմեռնե՞մ:
- Երկու րոպեից,- վստահությամբ ասաց տղամարդը:
- Դուք մասնագիտությամբ ո՞վ եք,- հետաքրքրվեց կինը:
- Պատալոգոանատոմ,- պատասխանեց տամարդը:
- Ա՜, հասկանալի է,- ասաց կինը մի տեսակ թույլ ձայնով: - Օդը քիչ է մի տեսակ: Չէիք բացի պատուհանը:
- Խնդրեմ,- պատասխանեց տղամարդը վեր կենալով և պատուհանը բացելով:
–Շնորհակալու... Կինը չհասցրեց պատասխանել: Նրա հյուծված մարմինը թուլացած ընկավ աթոռին: Տղամարդը մոտեցավ նրան, ստուգեց զարկերակը և անտարբեր տոնով ասաց.
- Մարդ չուտելեն կմեռնի: »

Չուկելլա. /վախեցած/ Ռեդդի, Կորդելի ձյաձյային մի հատ էկլեր տուր:
Վարպետտի. մդա՜: Դուք ձեր ամպլուայում եք, մաեստրո, շնորհավորում եմ:
Կորդելի. /ծամելով էկլերը/ Շնորհակալ եմ, պարոն դատավոր:

Վարպետտի. Ուրիշ ցանկացողնե՞ր:
Ուլյանա. Ես:
Վարպետտի. Համեցեք, մադամ: :)
Ուլյանա. Գրացիա, սինյոր: :) /վերցնում է թուղթը և սկսում ընթերցել/
«Կինը վախեցած ետ քաշեց ձեռքը, սակայն միանգամից տիրապետեց իրեն և անհոգ ժպիտով ասաց.
- Թույլ տվեք չհավատալ:
- Կարող եք և չհավատալ, բայց դա փաստ է: Ես...»
Չուկելլա. Սիրտս ծակեց:
Սելեստա. Ինչի՞ց, մամ:
Չուկելլա. Էս ծանր պատմություններից:
Նիդլետտո Ինայզի. Տանտրավորիք կնգան:
Մարկո-Սամուելլե Էլ մի ասա:
Կանիբալլո. Հետաքրքիրա, թող կարդա:
Էլամոս. Եկեք թողնենք մյուս անգամվա: Ուշ էլ է...
Գալաթեա. Թղթերը տվեք Վա-ին, միասին կնայենք, մյուս անգամ կասենք, ո՞րն է ամենալավը:

Հյուրերը վեր են կանում իրենց տեղերից:
Չուկելլա. Վայ, չէ, նստեք, ուղղակի ուրախ թեմաներից խոսենք:
Նոննա. Չուկելլա ջան, դրա համար չենք գնում, իրոք ուշ է:
Բոլորը շնորհակալություն են հայտնում տանտերերին, հագնվում և հերթով դուրս գալիս տանից:
Գալաթեա. Veni, Vidi, volo in domum redire *** /համբուրում է Չուկկոյին/ Պոկա, Չուկկո ջան: Մյուս շաբաթ իմ տանը, ընտանիքով հանդերձ:
Չուկկո. /ժպտալով/ կհարմարացնեմ, Գալ:
Ռեդդի. /սեղմելով Այկօ-ի ձեռքը/ Յո, բռատ: Կերևաս, չէ՞:
Այկօ. Հա, ջիգ:

Հյուրերը հեռանում են:
Չուկելլա. Հավաքենք ամեն ինչ ու պառկենք քելու:
Սելեստա. Բա իմ կուրսայի՞նը:
Չուկելլա. Վաղը չի՞ լինի շարունակես:
Սելեստա. Չէ, շատ է: Մի երկու ժամ կնստեմ:
Ռեդդի. Զատո ես ֆուտբոլ եմ նայելու :hands
Չուկկո. Տղա ջան, դու քննություն, ստուգարք չունե՞ս:
Ռեդդի. /անվստահ/ Ունեմ, պապ, խի՞:
Չուկկո. Մի օր չտեսանք պարապես:
Ռեդդի. Ինչ կա՞ այդտեղ պարապելու: /միացնում է հեռուստացույցը/ Օհո՜, «Բարսան» է խաղում:
Չուկկո. /մոտենում է օթոցին և վերցնում գունավոր քառակուսիները/ Պետք է մտածել...

==========================================================================
* Volens et potens (լատ.)՝ ցանկանում է և կարող է:
** Via media (լատ.)՝ մեջտեղի ճանապարհը
*** Veni, Vidi, volo in domum redire (լատ.)՝ եկա, տեսա, ուզում եմ գնալ տուն

Ռեդդի զբարկացիր զայս տողի վրա:D

Ռեդ
24.12.2008, 00:27
Ռեդդի զբարկացիր զայս տողի վրա:D
ՃԻՇՏ Ա :scen Ի՜նչ Բարսա, Ռեալը լիներ :goblin :goblin :goblin

ars83
24.12.2008, 00:29
ՃԻՇՏ Ա :scen Ի՜նչ Բարսա, Ռեալը լիներ :goblin :goblin :goblin

Այ մարդ, դե հիմա արի ֆուտբոլային ճաշակներն էլ հաշվի առ...

Ռեդ
24.12.2008, 00:30
Այ մարդ, դե հիմա արի ֆուտբոլային ճաշակներն էլ հաշվի առ...
:D:D
Գրի գրի ;)

Վարպետ
24.12.2008, 00:51
Բրավո!:))

Մարկիզ
24.12.2008, 00:55
Չուկկո. Մաթեմի՞ց ես գրում:
Սելեստա. Չէ, պապ ջան, լեզվի տեսությունից:
Այկօ. Հա, մենք էդ տիպի բաներ էինք գրում, օրինակ ռուսերենից: Մի հատը կոչվում էր, կարծեմ "палатализация платоновых паталогий на полотерах":
Սելեստա. Երկու հիմնական ուղղություն կա՝ մեկը հիպերբոլը, մյուսը՝ հիպ-հոպը: Չեմ որոշել, որի վրա շեշտը դնեմ:
Գալաթեա. Via media**, իհարկե, պստո:
Այկօ. Ես էլ եմ այդպես կարծում:



==========================================================================
* Volens et potens (լատ.)՝ ցանկանում է և կարող է:
** Via media (լատ.)՝ մեջտեղի ճանապարհը
*** Veni, Vidi, volo in domum redire (լատ.)՝ եկա, տեսա, ուզում եմ գնալ տուն
Էս հատվածը ինձ մի այլ կարգի բացել ա::D:D:hands

Երկնային
24.12.2008, 00:58
Էս հատվածը ինձ մի այլ կարգի բացել ա::D:D:hands
ինձ էլ :)) յօ!
:D

Հայկօ
24.12.2008, 01:11
Կորդելի. Հա, բավականին: Ուրեմն... /կարդում է գրածը/
«Կինը թերահավատորեն նայեց տղմարդուն:
- Ինչի՞ց պետք է մեռնեմ,- հարցրեց նա:
- Չուտելուց,- պատասխանեց տղամարդը: - Դուք չափազանց հյուծված եք:
- Ես նոր եմ ընթրել,- պատասխանեց կինը:
- Եվ ի՞նչ եք կերել,- հետաքրքրվեց տղամարդը:
- Խաշած կարտոֆիլ:
- Վա՛յ քու,- զարմացավ տղամարդը: - Հո քառասունհինգ թիվը չի՞: Մի նորմալ բան չկար:
- Ես բեմի պրոֆեսիոնալ մոդել եմ:
«Հա էլի, դո՛ւ, քաֆթառ»,- մտածեց տղամարդը:
- Պետք է պահպանեմ դիետա, որպեսզի ֆիգուրաս չփչացնեմ:
- Դուք համարյա կմախք եք,- ասաց տղամարդը: Քանի՞ տարեկան եք:
- Մահս գուշակում եք, տարիքս չկարողացա՞ք,- քմծիծաղ տվեց կինը: Քսանմեկ:
«Քուանշ», - անցավ տղամարդու մտքով:
- Ասում եք, երբ կմեռնե՞մ:
- Երկու րոպեից,- վստահությամբ ասաց տղամարդը:
- Դուք մասնագիտությամբ ո՞վ եք,- հետաքրքրվեց կինը:
- Պատալոգոանատոմ,- պատասխանեց տամարդը:
- Ա՜, հասկանալի է,- ասաց կինը մի տեսակ թույլ ձայնով: - Օդը քիչ է մի տեսակ: Չէիք բացի պատուհանը:
- Խնդրեմ,- պատասխանեց տղամարդը վեր կենալով և պատուհանը բացելով:
–Շնորհակալու... Կինը չհասցրեց պատասխանել: Նրա հյուծված մարմինը թուլացած ընկավ աթոռին: Տղամարդը մոտեցավ նրան, ստուգեց զարկերակը և անտարբեր տոնով ասաց.
- Մարդ չուտելեն կմեռնի: »

Այ էս պատմությունը սըբանեց :hands:

Ժողովու՛րդ, ծիծաղում եք, բայց սա իսկական, զտարյուն աբսուրդի թատրոն է: ««Ակումբը» ծուռ հայելիների թագավորությունում»:

Ռուֆուս
24.12.2008, 01:26
Արս, մեռաաաա... :D

Ամենահետաքրքիրն էնա, որ գործող անձերից ոչ մեկին կյանքում չճանաչելով, կարողացել ես իրենց մարդկային բնութագիրը տալ գրոտեսքային ձևով ;)

Համ էլ վերջը չասիր թե Չուկելլան ովա :D

Ռեդ
24.12.2008, 01:47
Ամենահետաքրքիրն էնա, որ գործող անձերից ոչ մեկին կյանքում չճանաչելով, կարողացել ես իրենց մարդկային բնութագիրը տալ գրոտեսքային ձևով ;)
Թաքնված տաղանդ ա ;)

ars83
24.12.2008, 01:50
Մաս երրորդ
Տեսարան առաջին

Չուկկանոյի միջազգային օդանավակայան: Չուկկոն՝ սահմանապահի զգեստով նստած է անձնագրային ստուգման բաժնում ապակու ետևում և ստուգում է մեկնողների անձնագրերը: Մի խումբ ուղևորներ կանգնած սպասում են իրենց հերթին:

Չուկկո. /ուղևորին հանձնելով անձնագիրը/ Բարի ճանապարհ: /սեղմում է կոճակը, լուսատախտակին երևում է նրա խցիկի համարը, հերթի սկզբում կանգնած կինը /որին խաղում է Ուլյանան/, բռնած 6-7 ամյա տղայի ձեռքից՝ մոտենում է խցիկին/
Չուկկո. Բարև ձեզ... /ուրախ/ Ուլյա՛նա, ոջո՛ւյն :)
Կինը. /զարմացած/ Ներեցե՞ց, սինյոր:
Չուկկո. /շփոթված/ Ներողություն, տիկին, ես Ձեզ իմ ծանոթներից մեկի հետ շփոթեցի:
Կինը. Խնդիր չկա, սինյոր:
Չուկկո. /դեռևս թերահավատորեն նայելով կնոջը/ Ձեր անձնագիրը, խնդրեմ:
Կինը. Համեցեք: Սա էլ որդուս անցագիրը:
Չուկկո. Ա՜, դուք մենակ չեք ճանապարհորդում: /կանգնում է և ապակու ետևից նայում տղային/
Երեխան. /մորը/ Մա՜մ, չիշիկ եմ ուզում:
Մայրը. մի քիչ համբերիր, հիմա ստուգումն անցնենք, կգնաս զուգարան:
Չուկկո. Ո՞ր երկիր եք մեկնում:
Կինը. Ռուսսիա:
Չուկկո. /մի փոքր զարմացած/ Ռուսաստանի Դաշնությո՞ւն:
Կինը. Այո:
Չուկկո. Ինչ նպատակո՞վ:
Կինը. Որդուս ցուցահանդեսն է Էրմիտաժում: Ահա Էրմիտաժի տնօրենի հրավերը: /պայուսակից հանում է մի թուղթ և տալիս Չուկկոյին/
Չուկկո. /վերցնում է թուղթը և դնում մի կողմ, որպեսզի հետո կարդա/ Խնդրում եմ ինձ նայեք մի պահ:
Կինը նայում է Չուկկոյին: Չուկկոն նայում է կնոջը, ապա անձնագրին: Ապա նայում է կնոջ զգեստին՝ կարմիր և սև քառակուսիներից պատկերներով: Գլուխը թեթև ցնցվում է
Կինը. /երեխային/ Կազիմի՛րո, հանգիստ կանգնիր:
Տղան. /մորը/ Մամ, զուգարան եմ ուզում:
Կինը. /երեխային/ Մի քիչ համբերիր:
Չուկկո. Ձեր փաստաթղթերը կարգին են, հիմա տղայինը... /վերցնում է անձնագիրը/ Ձեր տղան նկարո՞ւմ է:
Կինը. /հպարտության նոտաներով ձայնի մեջ, խոսում է բարձր, ակնհայտորեն, որպեսզի կանգնածները լսեն/ Ոչ միայն, սինյոր: Նաև դեկորացիաներ է անում: Պարզ, ինքնատիպ, և անկրկնելի: Նրա նկարները մեծ համբավ ունեն: Ոչ բոլորն են դրանք հասկանում: Եթե դուք միայն տեսնեք բնօրինակները... :oy կրկնօրինակներն ամենը չեն կարող հաղորդել...
Չուկկո. Հետաքրքիր է... Ինչպե՞ս է նրա անունը /նայում է անցագրի մեջ/
Կինը. Կազիմի՛րո Մալե-Վինչի
Չուկկո. Ահա, տեսնում եմ: Իսկ... /զարմացած կկոցելով աչքերը/ ո՞ւր է նրա լուսանկարը:
Կինը. /ոչ պակաս զարմացած/ Ինչպե՞ս թե՝ ո՞ւր է, այդտեղ... փակցված է անցագրին:
Չուկկո. Ես այստեղ միայն սև քառակուսի եմ տեսնում:
Կինը. /չոր, նեղացած տոնով/ Դուք, հավանաբար, ուշադիր չեք նայում, սինյոր:
Չուկկո. Սխալվում եք, տիկի, ես ամենայն ուշադրությամբ զննում եմ Ձեր որդու «լուսանկարը»: /մոտեցնում է լամպի լույսին/ Եվ ոչինչ չեմ տեսնում բացի սև քառակուսուց:
Կինը. Սինյոր, ուշադիր նայեք, խնդրեմ: Մի՞թե չեք տեսնում տղայիս նուրբ դիմագծերը:
Չուկկո. Թերևս, այնքան նուրբ են, որ ես չեմ կարողանում նշմարել դրանք...
Կինը. Սինյոր, այս անցագրով իմ տղան բազմաթիվ օդանավակայաններու է անցել, ի՞նչ եք խոսում, ոչ մի խնդիր երբեք չի առաջացել: Մոսկվայում, Վիեննայում, Հիթրոյում, Փարիզի «Օռլիում», «Շառլ դը Գոլում»...
Չուկկոն. Սպասեք մեկ րոպե, խնդրեմ: Վերցնում է անցագիրը և դուրս գաով խցիկից գնում անցագրային բաժնի պետի սենյակը:
Պետը. /խաղում է Վարպետտին/ Ի՞նչ է եղել, Չուկազինի:
Չուկկոն. Պարոն պետ, մի խնդիր կա: Մի կին պնդում է, որ սա իր որդու լուսանկարն է, բայց ես այստեղ ոչինչ չեմ տեսնում՝ սև քառակուսուց բացի: /մեկնում է անցագիրը պետին/
Պետ. /վերցնելով անձնագիրը, ուշադիր նայում է, ապա որոշակի զարմանքով արտասանում/ հըմ... Կանչեք կնոջը, խնդրեմ:
Չուկկո. Հիմա: /Դուրս է գալիս և վերադառնում կնոջ և երեխայի հետ/
Պետը և կինը բարևում են միմյանց: Ապա պետը հարցնում է.
Պետ. Սինյորա, դուք պնդում եք, որ սա Ձեր որդու լուսանկա՞րն է:
Կինը. Իհա՛րկե, սինյոր: Իսկ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է:
Պետ. Այնքան էլ կարևոր չէ: Իսկ...
Կինը. /ընդհատելով նրան/ Այս անցագրով տղաս անցել է բազմաթիվ օդանավակայաններում, ոչ մի տեղ խնդիր չի առաջացել լուսանկարի հետ:
Պետ. Տարբեր օդանավակայաններո՞ւմ: Օրինա՞կ:
Կինը. Հիթրոու, «Շառլ ը Գոլ»...
Պետ. Եվ բոլորը ճանաչե՞լ են Ձեր տղայի դեմքն այս... լուսանկարի վրա:
Կինը. Բոլորն անխտիր, սինյոր:
Պետ. Հըմմ... /ուշադիր զննում է նկարը/
Կինը. Զարմանում եմ, թե ինչ դժվար բան կա այդտեղ: Մի՞թե չեք տեսնում: Ահա քիթը, աչքերը, բերանը, մազերը... /մատով ցույց է տալիս անցագրի պատկերի վրա/
Պետ. Կարծես թե մի բան նշմարում եմ:
Կինը. Իհարկե, կնշմարեք, ի՞նչ կա դրանում դժվար:
Չուկկո. Ես ոչինչ չեմ նշմարում:
Պետը. /անվստահ/ Ինչո՞ւ ոչ, Չուկազինի, ահա նայեք, բերանը, քիթը...

Ներս են մտնում մի քանի աշխատակիցներ /Տրիբունիս, Էլամոս, Նոննա/
Պետ /դիմելով նրանց/. Նայեք, խնդրեմ այս լուսանկարին, ի՞նչ եք տեսնում:
Նոննա. /դնելով ակնոցները/ Պորտսիգարի տուփի կափարիչ:
Էլամոս. Սև քառակուսի:
Պետ. Ուշադիր նայեք, մի՞թե չեք տեսնում՝ տղայի քիթ, աչքեր, մազեր...
Կինը. /հեգնորեն/ «Հիթրոուի» կամ «Օռլիի» աշխատակիցները ճանաչելու հետ այսպիսի դժվարություններ չեն ունեցել:
Էլամոս. Հա, ես կարծես տեսնում եմ:
Նոննա. Հա, դե իհարկե, ահա քիթը, բերանը: Երևի լուսավորությունն էր վատը, որ միանգամից չտեսա:
Բոլորը միահամուռ գլուխները թափահարում են:
Կինը. /շրջվում է դեպի Չուկկոն և հաղթական տոնով հարցնում/ Իսկ Դո՞ւք սինյոր, ճանաչեցիք իմ տղայի լուսանկարը:
Բոլորը նայում են տղային, ապա նկարին
Էլամոս. Դե իհարկե, ինքն է:
Նոննա. Անցյալ տարվա նկար է, հավանաբար, այժմ նա մի փոքր մեծ է երևում:
Կինը. Երկու տարի առաջվա լուսանկար է:
Չուկկո. /վերցնում է անցագիրը, նայում… կիսաձայն/ Բան չեմ տեսնում:
Պետ. Խնդիր չկա, սինյորա, փաստաթղթերը կարգին են: Սինյոր Չուկազինի, ձևակերպեք, խնդրեմ:
Չուկկոն լուռ դուրս է գալիս սենյակից, անցագիրը ձեռքին: Նրա ետևից դուրս են գալիս կինը, երեխան և մնացած աշխատողները:
Ճանապարհին երեխան կանգնում է:
Կինը. Ի՞նչ է պատահել, Կազիմիրո:

Երեխան չի պատասխանում: Հատակին նրա շալվարի վրայով հեղուկի դեղնավուն շիթ է հոսում:
Կինը. /վախեցած/ Կազիմի՛րո, այդ ի՞նչ ես անում:
Տղան. Ասացի, որ զուգարան եմ ուզում, չէ՞:
Կինը. /Շփոթված շուռ գալով դեպի իր ուղեկիցները/ Ներեցե՛ք:
Պետ. Ոչինչ, տիկին, մի անհանգստացեք:
Կինը. Միայն զարմանալ է կարելի, որ այնպիսի ճանաչված նկարիչը, ինչպիսին դու ես, Կազիմիրո, ում նրակները ցուցադրվում են Էրմիտաժում, գնվում մեծամեծ գումարներով, կարող է նման բաներ անել...

Բոլորը բացի Չուկկոյից իրար են նայում
Պետ. Բայց նայեք, խնդրեմ՝ ինչ հետաքրքիր գույն ունի այս հեղուկը: Մի տեսակ վարդագույն է:
Կինը. /զարմացած/ Վարդագո՞ւյն: Չէ, սինյոր, սովորական դեղնավուն գույնի է:
Նոննա. Ուշադիր նայեք, սինյորա, կանաչավուն-կապտավուն է, մի՞թե չեք նկատում:
Կինը. /շփոթված/ Չեմ նկատում, ճիշտն ասած, միգուցե ա՞յդ ռակուրսից: /կանգնում է Նոննայի կողքին/ Ոչ... /զարմացած/
Տրիբունիս. Չի կարող պատահի, որ չնկատեք, սինյորա, ես տեսնում եմ այս հեղուկում ծիածանի բոլոր գույները:
Չուկկո. Ես համաձայն եմ տիկնոջ հետ, բնական դեղին գույնի է:
Պետ. Չուկկո, Դուք այսօր այնքա՜ն անուշադիր եք: Ի՞նչ է Ձեզ պատահել:
Կինը. Թերևս ես էլ եմ սկսում նշմարել:

/Հերթից դուրս է գալիս մի ուղևոր և մոտենում նրանց /Մարկո-Սամուելլեն//
Մարկո-Սամուելլե. Ի՞նչ է եղել, մենք շա՞տ ենք սպասելու:
Չուկկո. ասացեք խնդրեմ, այս հեղուկն ի՞նչ գույնի է:
Մարկո-Սամուելլե. Ձե՞ռք եք առնում: Հեղուկի գո՞ւյնն եք պարզում, հերթը Ձեզ է սպասում:
Պետ. Հիմա, հիմա: Այնուամենայնիվ, ի՞նչ գույնի է:
Մարկո-Սամուելլե. Բայց սա ի՞նչ հեղուկ է: Հայացքով հետևում է տղայի շալվարի վրայի մուգ բծին, ժպտում է Հասակցա: Մի բան կարող եմ ասել, որպես բժիշկ, որ տղան դեղնախտով հիվանդ չի:

Հերթից լսվում է Նիդլետտոյի ձայնը:
Նիդլետտո. Շա՞տ ենք այստեղ տանտրասւոբլիմելո՞ւ: Ի՞նչ եղավ այդ մարդը:
Պետ. Չուկկո, ձևակերպեք փաստաթղթերը: /կնոջը/Սինյորա, թույլ կտա՞ք Ձեր որդուն ուղեկցել զուգարան: Ես նրան այնուհետև կբերեմ Ձեզ մոտ:
Կինը. Օ՜, դուք շատ բարի եք, շնորհակալություն:
Չուկկոն և կինը վերադառնում են խցիկի մոտ:
Կինը. /բարձրաձայն/ Այս երեխան հանճար է: Նրա ամեն ինչն ուրույն, անկրկնելի է:
Հերթից լսվում է.
- Ի՞նչ էր ինքնատիպ, տակն անե՞լը:
Հերթի մի մասը փռթկացնում է:

Կինը/Ձեռքերը կրծքին սեղմելով, ողբացող ձայնով/ Ի՜նչ դժվար է լինելու նրա՝ նորարարի կյանքն այս դաժան, անհասկացող աշխարհում...

Ռեդ
24.12.2008, 01:54
Կազիմի՛րո Մալե-Վինչի
Դա Վինչի-ի թոռներից սիրում ա կարդալ գրքեր, բայց բախտի բերումով կարդում ա սիրուհու սմսները

ars83
24.12.2008, 02:03
Լսիր, քո հասցեն ինֆորմատիկ կատակ է՞, թե՝ իրականություն: CERN, Genève? Բախտիս չեմ հավատում...
Դեկտեմբերի 20-ին վերադարձա այնտեղից. արդեն իրականություն չէ

Գալաթեա
24.12.2008, 02:26
Էս էլ իմ համեստ ներդրումը :oy

Մաս Երրորդ, տեսարան Երկրորդ

Չուկկոյի և ընտանիքի ընկերների սիրած վայրերից մեկը՝ Վեստելլո։ Չուկազյաններն ու ընկերների մեծ մասը։
Մնացածը գալիս միանում են ընթացքում։

Ավելացել են նոր կերպարներ։

Արսենիո - Ընդհանուր ծանոթ։ Ոչ ոք կոնկրետ չգիտի՝ որտեղից է նա հայտնվել։ Բայց սիրված ու հարգված է շատերի կողմից։ Խելացի է։ Զուսպ։ Արդարասեր։ Ունի հումորի զգացում և շատ բաներ նկատելու նուրբ զգացողություն, որի համար վերջերս դարձել է շատերի սիրելին։ Հայա-հայա գալու է հայրենիք։ Էնտեղից էլ՝ Վեստելլո։

Երվանդես - Չուկազյանների ընտանիքի հին ընկերը, Չուկկոյի վաղեմի սաբուտիլնիկն ու գաղափարակիցը։ Սիրում է կատակել, մարդկանց հոգու հետ խաղալ, բայց նրանից ոչ ոք գրեթե չի նեղանում, քանի որ հարգված ու սիրված է բոլորի կողմից։ Մասնագիտությունն անհայտ է, բայց լեգենդներ են պտտվում, որ նա կապ ունի բարձր տեխնոլոգիաների հետ։

Իմփրեսսիո - Խորհրդավոր, շատերի համար անհասկանալի անձնավորություն։ Վարպետտիի մտերիմներից։ Շատերը նրանից խուսափում են, քանի որ չեն դիմանում սուր հումորի և աշխատում են նրա տեսադաշտից հնարավորինս դուրս լինել։ Գրում է։ Ասում են՝ լավ է գրում։

Սիվիս - թարգմանաբար՝ քաղաքացի։ Չուկազյանների ընտանիքի հին ընկեր։ Համեստ, լուռ երիտասարդ։ Շատերը նրան նմանեցնում են Փոքրիկ Իշխանին։ Իր համեստ կարծիքով՝ շատերը բնավ չեն սխալվում։ Նրա մասնագիտության մասին պտտվում է նույն լեգենդը, ինչ Երվանդեսի դեպքում՝ բարձր տեխնոլոգիաներ։

Նաև՝ Մարիետտա՝ Վեստելլոյի գեղեցկուհի և դարավոր մատուցողուհին։
Սյոմինյո՝ Չուկազյանների կողքի սեղանի անփոխարինելի տարր։

Արարված առաջին և վերջին


Չուկելլա - Տանը կնստեինք, հաց կուտեինք էլի նորմալ, տոլմա բան էի սարքել։
Ռեդդի - Ստեղ լավ ջերկի կա, մամ։
Չուկելլա - /խիստ հայացք նետելով/ դու՞ ինչ գիտես։
Սելեստա - Դե լավ, մամասկին, էդ նույնիսկ ես գիտեմ/սեղանին մատիկով նկարում է այս :oy սմայլիկը/
Չուկելլա - /խիստ հայացքն ամուսնուն փոխանցելով/ Չուկկո..մեր երեխաները..

Բավականին զգալի շուխուրով ներս է մտնում Սյոմինյոն և նստում է կողքի սեղանին։ Չուկազյաններն ամեն կերպ փորձում են իրենց ձև տալ, որ իրենք Վեստելլոյում չեն։

Նոննա - Վարպետտիս ու Երվանդոս ու՞ր են, է՞։
Այկօ - Հանգիստ, Տատ, սըբանիր արդեն։ Կգան էլի հեսա։
Նոննա - Ես հանգիստ եմ ինչպես երբեք/մատի հրաշք վարդը խաղացկուն թափահարելով/։
Նիդլետտո - Էս Վեստելլոյի երաժշտություն ինձ սուբլիմացնում ա պո սամոե նիկուդա/ինքնամոռաց ծխելով/։
Տրիբունիս - Հոպ, բռատ, էրեխա կա նստած/հայացքն ուղղելով Սելեստային/։
Ուլյանա - Տիկին Դեփրուշի գուլպայախառը հոտն եմ առնում, ո՞վա վատ։
Արտուրո - Շուտ եմ ասել՝ ինձ չնայեք...թու..ուզում էի ասել՝ ծի տաաաաաա
Չուկկո - /գարեջրի գավաթը առանց աղմուկի ցած դնելով ու խորհդավոր ժպտալով/ Լսեք, բան եմ ասում։
Ռեդդի- Էն ես չէ ասելու պապ..էն քառա..
Գալաթեա - Վայ պստոս, արի մի հատ պաչ մաչ անեմ...մենակ սուս մնա էդ թեմայով։
Չուկկո- /հանգիստ/ Չէ, բալես, էդ չի։ Սեյնթ Սարքիսսոյի տարածքում լավ տուն եմ գտել...Նոր Տարին նշելու համար :)

Բոլորն ուրախ բացականչում են ու այդ պահին ներս են մտնում Երվանդեսը, Վարպետտին, Սիվիսը և Ինմփրեսսիոն։ Ողջունում են՝ բոլորին հերթով համբուրելով և տեղավորվում սեղանի շուրջ։

Այկօ - Վարպետտի, Արսենիոյից ի՞նչ կա։ Եկա՞վ։
Գալաթեա - Վայ, գալիս ա՞ էդ մասյական։
Վարպետտի - /ժպտալով/Հա, ես դրա մռ...թին հո չեմ տալու՛՛։
Երվանդես - Ինչի՞, ախպեր ջան։ Վռոդի կարգին տղայա։
Սիվիս - Հա, ինձ շատ ա դուր գալիս։ Ազնիվ ա շատ։
Նոննա - /գորովալից հայացքով Սիվիսին նայելով/ Petit Prince
Կորդելի - /հենց նոր սրահ մտած Մարիետտային/ կոնյակս ի՞նչ եղավ։
Մարիետտա - /Հմայիչ ժպիտով/Շյաս բուձիտ։
Կորդելի/խունջիկ մունջիկ գալով/Լավ Մառ ջան..վռազ չի..
Չուկկո - Տունը...
Երվանդես - /ժպտալով/ Հաա՛, ես էլ եմ տեսելլլ..հո տուն չիի՛՛։
Մարկո -Սամուելլե - Սանիտարահիգիենիկ կանոնները պահպանված ե՞ն։
Իմփրեսսիո - Եթե Կետիկո-Հայկիտոն չգա՝ հա։
Տրիբունիս - /Մարկոյին/Այ տղա դե մորթիր էլի..դու հոմ Առյուծելոն չես։ Չեղած բանի մասին եդքան կխոսա՞ն։
Սելեստա - Տոնածառ կդնե՞նք։ Թիթեռնիկնորով...հավես կլինի :love
Վարպետտի - Նոր Տարին էդ տանը նշենք...ու պարզենք թե "են" թե "չեն"։

Չուկկոյի դեմքը մթնում է։

Երվանդես - Ախպեր, նկատ ունի՝ խոզի բդերը որձի "են" թե "չեն"։
Իմփրեսսիո -/անհողդողդ տեսքով/ Ոնց եք պարզելու՞ որ, տարբերանշանը հետն ե՞ն ծախում։

Ընդհանուր ծիծաղ։

Չուկկո -/իր անփոխարինելի ժպիտով/ Լավ ա անցնելու :)
Բոլորը - Գիտենք, գիտենք../միթոմ էլի/

Վեստելլոյում հնչում է "Արդյոք ովքեր են, ինչ կտրիճներ են"
Ներս է մտնում Արսենիոն։

Արսենիո - Բոնժուղ, իմ հերոսներ :)

Բոլորն ուրախ ողջունում են Արսենիոյին։

Արսենիո - /ցույց տալով ձեռքի մեծ տոպրակը/Ինչ եմ բերել, կարո՞ղ եք ասել։

Բոլորի հայացքն ուղղվում է Արսենիոյի ձեռքի տոպրակին։
Այն կասկածելիորեն քառակուսի է։

Ռուֆուս
24.12.2008, 02:35
Սյոմինյո՝ Չուկազյանների կողքի սեղանի անփոխարինելի տարր։


Լիիիլ, էս կարդացի ընկա սեղանի տակ... :lol

Վերջն եք... :D

Ռեդ
24.12.2008, 02:36
Ո՞վ կարա մի քիչ ֆինանսավորի կինո եմ ուզում նկարեմ :lol
Գալաթեա, լավն էր :good

Հայկօ
24.12.2008, 02:42
Լի՜լ, այ իսկականից՝ ՍԸԲԱՆԻՐ :)): Վատացել էի :D:D:D: Քառակուսիոտի վախտ մեռա :angel:

Հ.Գ. Տարբերանշա՜ն :lol:

Երկնային
24.12.2008, 02:43
Սյոմինյո :D :D

Chuk
24.12.2008, 02:55
Գովերգները շատ էին, քննադատության պահն է:
Շատ լավ, թեթև, սարկազմային ու գրոտեսկային ոճով ներկայացված պատմություն է, որի սկիզբը կարդալուց անկեղծ ժպտացել եմ, հաջորդ մասերում արդեն ոչ մի նորություն չլինելու, անընդհատ կրկնվելու պատճառով սկսել ձանձրանալ, իսկ վերջում արդեն մի բոլ հորանջում էի :)
Մի քիչ դրությունը փրկեց Գալաթեայի նորամուծությունները, բայց դրանք էլ ժամանակավոր են:

Անշուշտ կարելի է անվերջ շարունակել, սակայն ճիշտ տեղում կանգնելու որոշում կայացնելը կլինի իմաստուն որոշում: Պետք չի հասնել նրան, որ ձանձրանամ ոչ միայն ես, այլև մյուսները ;)

Կարծում եմ, ավարտելու ժամանակն է:

Իսկ ընդհանուր գնահատականը՝ գերազանց եմ գնահատում հումորն ու շարադրանքը :)

Մարկիզ
24.12.2008, 02:56
Իմփրեսսիո - Եթե Կետիկո-Հայկիտոն չգա՝ հա։
:D :D :D

Հայկօ
24.12.2008, 03:15
Կարծում եմ, ավարտելու ժամանակն է:

Կարծում եմ՝ դեռ չէ: Օդանավակայանում սև քառակուսիով ինքնությունը ստուգելու պահը մեր էն քսան էջ խզբզածից հազար անգամ ավելի լավ ու դիպուկ էր :):

Էս պիեսը նախ և առաջ ռեալն ու վիրուալը խառնելու փայլուն փորձ է: Ակումբային Մատրիցա, էսպես ասած (նոր 2-րդն էի նայում, դեռ թարմ ա :) ):

Chuk
24.12.2008, 03:18
Կարծում եմ՝ դեռ չէ: Օդանավակայանում սև քառակուսիով ինքնությունը ստուգելու պահը մեր էն քսան էջ խզբզածից հազար անգամ ավելի լավ ու դիպուկ էր :):
Մեր քսան էջ խզմզածը ախմախություն էր ու դրանից լավ լինելը եթե չափանիչ էլ է, ապա բացասական չափանիշ է :)

Հայկօ
24.12.2008, 03:20
Մեր քսան էջ խզմզածը ախմախություն էր ու դրանից լավ լինելը եթե չափանիչ էլ է, ապա բացասական չափանիշ է :)

Մարմարից տատս էլ Վեներա կսարքի, դու կարա՞ս՝ ցեխից կերտի :):

Գալաթեա
24.12.2008, 03:21
Մի քիչ դրությունը փրկեց Գալաթեայի նորամուծությունները, բայց դրանք էլ ժամանակավոր են:


Արտ, ես գիտեմ, որ պետք չի շարունակել...իմ կողմից, համենայն դեպս...նայի ինչ եմ գրել :oy


Արարված առաջին և վերջին

Նոստրադամուսիկ եմ, է :oy

Chuk
24.12.2008, 03:22
Մարմարից տատս էլ Վեներա կսարքի, դու կարա՞ս՝ ցեխից կերտի :):
Ես ընդամենը հայտնում եմ իմ կարծիքը, որ աստիճանաբար դադարում է գործը «Վեներա» դառնալուց ու դա ապացուցել կամ բանավեճի մեջ մտնել ու հիմնավորել իմ ճշմարտացիությունը չեմ պատրաստվում :)

Հայկօ
24.12.2008, 03:22
Որ էդպես է՝ ձեզի հագառա՛կ պիդի գրեմ (c):

Rhayader
24.12.2008, 09:15
Նիդլետտոյի պատկերը մի քիչ շատ էիք կապել էն տանտրայի թեմայի հետ))) էնդեղ ավելի խոխմա պրակոլներ էլ են եղել:
Բգոյի պատմվածքը վերջն էր:D

Ուրվական
24.12.2008, 16:44
Երվանդես - Չուկազյանների ընտանիքի հին ընկերը, Չուկկոյի վաղեմի սաբուտիլնիկն ու գաղափարակիցը։ Սիրում է կատակել, մարդկանց հոգու հետ խաղալ, բայց նրանից ոչ ոք գրեթե չի նեղանում, քանի որ հարգված ու սիրված է բոլորի կողմից։ Մասնագիտությունն անհայտ է, բայց լեգենդներ են պտտվում, որ նա կապ ունի բարձր տեխնոլոգիաների հետ։

Աաաաաաաաաաաա, բացել ա.....

ars83
24.12.2008, 19:03
Գովերգները շատ էին, քննադատության պահն է:
Շատ լավ, թեթև, սարկազմային ու գրոտեսկային ոճով ներկայացված պատմություն է, որի սկիզբը կարդալուց անկեղծ ժպտացել եմ, հաջորդ մասերում արդեն ոչ մի նորություն չլինելու, անընդհատ կրկնվելու պատճառով սկսել ձանձրանալ, իսկ վերջում արդեն մի բոլ հորանջում էի :)
Մի քիչ դրությունը փրկեց Գալաթեայի նորամուծությունները, բայց դրանք էլ ժամանակավոր են:

Անշուշտ կարելի է անվերջ շարունակել, սակայն ճիշտ տեղում կանգնելու որոշում կայացնելը կլինի իմաստուն որոշում: Պետք չի հասնել նրան, որ ձանձրանամ ոչ միայն ես, այլև մյուսները ;)

Կարծում եմ, ավարտելու ժամանակն է:

Իսկ ընդհանուր գնահատականը՝ գերազանց եմ գնահատում հումորն ու շարադրանքը :)

Արտակ ջան, ինձ թվում է, որ ընթերցողները /այդ թվում և դու/ գերագնահատում եք ստեղծագործությունը և ակնկալում նրանից ավելին, քան նախատեսված է: Այն ավելին չէ, քան այն, ինչ ասում է վերնագիրը՝ «կարմիրը և սևը. վարիացիաներ Մալևիչյան թեմայով», այսինքն՝ հիմքում ընկած է սև և կարմիր քառակուսիների քննարկումը, յուրաքանչյուր տեսարան այս կամ այն չափով իրենից ներկայացնում է հիմնական թեմայի վարիացիան: Նպատակը Ակումբի տարբեր քննարկումների և թեմաների միահյուսումը չէ, այլ թեմաները միայն «երկրորդական թեմաներ են»՝ որոշակի կոլորիտ և տրամադրություն հաղորելու համար: /ornamentation/

Կրկնությունների հարցում համամիտ եմ քեզ հետ. դրանք չափից շատ են ստացվել: Պատճառը, երևի թե, այն է, որ ստեղծագործությունը գրվել է սպոնտան կերպով, առանց նախնական մշակման...

Ի սկզբանե նախատեսել եմ երեք մաս՝ յուրաքանչյուրը կազմված երեք տեսարանից, հետո դրանց քանակը մի փոքր ավելացավ: Մնացել է երկու տեսարան, այնպես որ շատ չի ձգձգվի: :)

Շնորհակալություն բոլորին՝ տված գնահատականների և արտահայտած կարծիքների համար: :)

Chuk
24.12.2008, 19:21
Արտակ ջան, ինձ թվում է, որ ընթերցողները /այդ թվում և դու/ գերագնահատում եք ստեղծագործությունը և ակնկալում նրանից ավելին, քան նախատեսված է:
Ես ընդամենը արտահայտում եմ իմ սուբյեկտիվ տեսակետը, առանց գերագնահատելու կամ թերագնահատելու: Ես ինքս այդ թերությունն ունեմ, երբ ստեղծագործությունն առավել ձգելով ձանձրացնում եմ ընթերցողին: Սա ընդամենը խորհուրդ է. շատ չձգել՝ այն էֆֆեկտը, որը ստեղծագործությունը թողել է, չվերացնելու համար :)

impression
25.12.2008, 00:12
էս ի՜նչ հավես էր, ապրեն Արսենն ու Լիլը, ես նենց էի ծիծաղում, մամաս անհանգստացել էր. մարդ էլ նայի էդ ախմախ տելեվիզորին ու տենց ծիծաղի՞ :D
ամենաշատը Արթուրի ու Գալաթեայի կերպարներն էին ուրախացնում, դե իմ քոմենթներն էլ ոնց որ իրոք ես արած լինեի

ԱՊՐԵՔ :)

Ռուֆուս
25.07.2009, 01:43
Նոր թեման էլի ծերից ծեր կարդացի.... :D

Մահ էր, ամեն ինչ տեղին տեղին նկարագրած էր....

Տրամադրությունս բարձրացավ :)

Փիսիկ
25.07.2009, 11:21
նախանձով հիանում եմ :)

բայց հեեեչ լավ չեղավ, որ Չուկկոն ամեն ինչ ճմռթեց ու շպրտեց մի կողմ :( մի տեսակ անարդար էր՜

որպես նորեկ, ասեմ, որ շաաաատ օգնեց կազմել պատկերներ... լոլ կարդալուց նույնիսկ մի քանի հոգու իրականից ճանաչեցի =)

ars83
10.09.2009, 21:25
Էս էլ իմ համեստ ներդրումը :oy

Մաս Երրորդ, տեսարան Երկրորդ

Չուկկոյի և ընտանիքի ընկերների սիրած վայրերից մեկը՝ Վեստելլո։ Չուկազյաններն ու ընկերների մեծ մասը։
Մնացածը գալիս միանում են ընթացքում։

Ավելացել են նոր կերպարներ։

Արսենիո - Ընդհանուր ծանոթ։ Ոչ ոք կոնկրետ չգիտի՝ որտեղից է նա հայտնվել։ Բայց սիրված ու հարգված է շատերի կողմից։ Խելացի է։ Զուսպ։ Արդարասեր։ Ունի հումորի զգացում և շատ բաներ նկատելու նուրբ զգացողություն, որի համար վերջերս դարձել է շատերի սիրելին։ Հայա-հայա գալու է հայրենիք։ Էնտեղից էլ՝ Վեստելլո։

Երվանդես - Չուկազյանների ընտանիքի հին ընկերը, Չուկկոյի վաղեմի սաբուտիլնիկն ու գաղափարակիցը։ Սիրում է կատակել, մարդկանց հոգու հետ խաղալ, բայց նրանից ոչ ոք գրեթե չի նեղանում, քանի որ հարգված ու սիրված է բոլորի կողմից։ Մասնագիտությունն անհայտ է, բայց լեգենդներ են պտտվում, որ նա կապ ունի բարձր տեխնոլոգիաների հետ։

Իմփրեսսիո - Խորհրդավոր, շատերի համար անհասկանալի անձնավորություն։ Վարպետտիի մտերիմներից։ Շատերը նրանից խուսափում են, քանի որ չեն դիմանում սուր հումորի և աշխատում են նրա տեսադաշտից հնարավորինս դուրս լինել։ Գրում է։ Ասում են՝ լավ է գրում։

Սիվիս - թարգմանաբար՝ քաղաքացի։ Չուկազյանների ընտանիքի հին ընկեր։ Համեստ, լուռ երիտասարդ։ Շատերը նրան նմանեցնում են Փոքրիկ Իշխանին։ Իր համեստ կարծիքով՝ շատերը բնավ չեն սխալվում։ Նրա մասնագիտության մասին պտտվում է նույն լեգենդը, ինչ Երվանդեսի դեպքում՝ բարձր տեխնոլոգիաներ։

Նաև՝ Մարիետտա՝ Վեստելլոյի գեղեցկուհի և դարավոր մատուցողուհին։
Սյոմինյո՝ Չուկազյանների կողքի սեղանի անփոխարինելի տարր։

Արարված առաջին և վերջին


Չուկելլա - Տանը կնստեինք, հաց կուտեինք էլի նորմալ, տոլմա բան էի սարքել։
Ռեդդի - Ստեղ լավ ջերկի կա, մամ։
Չուկելլա - /խիստ հայացք նետելով/ դու՞ ինչ գիտես։
Սելեստա - Դե լավ, մամասկին, էդ նույնիսկ ես գիտեմ/սեղանին մատիկով նկարում է այս :oy սմայլիկը/
Չուկելլա - /խիստ հայացքն ամուսնուն փոխանցելով/ Չուկկո..մեր երեխաները..

Բավականին զգալի շուխուրով ներս է մտնում Սյոմինյոն և նստում է կողքի սեղանին։ Չուկազյաններն ամեն կերպ փորձում են իրենց ձև տալ, որ իրենք Վեստելլոյում չեն։

Նոննա - Վարպետտիս ու Երվանդոս ու՞ր են, է՞։
Այկօ - Հանգիստ, Տատ, սըբանիր արդեն։ Կգան էլի հեսա։
Նոննա - Ես հանգիստ եմ ինչպես երբեք/մատի հրաշք վարդը խաղացկուն թափահարելով/։
Նիդլետտո - Էս Վեստելլոյի երաժշտություն ինձ սուբլիմացնում ա պո սամոե նիկուդա/ինքնամոռաց ծխելով/։
Տրիբունիս - Հոպ, բռատ, էրեխա կա նստած/հայացքն ուղղելով Սելեստային/։
Ուլյանա - Տիկին Դեփրուշի գուլպայախառը հոտն եմ առնում, ո՞վա վատ։
Արտուրո - Շուտ եմ ասել՝ ինձ չնայեք...թու..ուզում էի ասել՝ ծի տաաաաաա
Չուկկո - /գարեջրի գավաթը առանց աղմուկի ցած դնելով ու խորհդավոր ժպտալով/ Լսեք, բան եմ ասում։
Ռեդդի- Էն ես չէ ասելու պապ..էն քառա..
Գալաթեա - Վայ պստոս, արի մի հատ պաչ մաչ անեմ...մենակ սուս մնա էդ թեմայով։
Չուկկո- /հանգիստ/ Չէ, բալես, էդ չի։ Սեյնթ Սարքիսսոյի տարածքում լավ տուն եմ գտել...Նոր Տարին նշելու համար :)

Բոլորն ուրախ բացականչում են ու այդ պահին ներս են մտնում Երվանդեսը, Վարպետտին, Սիվիսը և Ինմփրեսսիոն։ Ողջունում են՝ բոլորին հերթով համբուրելով և տեղավորվում սեղանի շուրջ։

Այկօ - Վարպետտի, Արսենիոյից ի՞նչ կա։ Եկա՞վ։
Գալաթեա - Վայ, գալիս ա՞ էդ մասյական։
Վարպետտի - /ժպտալով/Հա, ես դրա մռ...թին հո չեմ տալու՛՛։
Երվանդես - Ինչի՞, ախպեր ջան։ Վռոդի կարգին տղայա։
Սիվիս - Հա, ինձ շատ ա դուր գալիս։ Ազնիվ ա շատ։
Նոննա - /գորովալից հայացքով Սիվիսին նայելով/ Petit Prince
Կորդելի - /հենց նոր սրահ մտած Մարիետտային/ կոնյակս ի՞նչ եղավ։
Մարիետտա - /Հմայիչ ժպիտով/Շյաս բուձիտ։
Կորդելի/խունջիկ մունջիկ գալով/Լավ Մառ ջան..վռազ չի..
Չուկկո - Տունը...
Երվանդես - /ժպտալով/ Հաա՛, ես էլ եմ տեսելլլ..հո տուն չիի՛՛։
Մարկո -Սամուելլե - Սանիտարահիգիենիկ կանոնները պահպանված ե՞ն։
Իմփրեսսիո - Եթե Կետիկո-Հայկիտոն չգա՝ հա։
Տրիբունիս - /Մարկոյին/Այ տղա դե մորթիր էլի..դու հոմ Առյուծելոն չես։ Չեղած բանի մասին եդքան կխոսա՞ն։
Սելեստա - Տոնածառ կդնե՞նք։ Թիթեռնիկնորով...հավես կլինի :love
Վարպետտի - Նոր Տարին էդ տանը նշենք...ու պարզենք թե "են" թե "չեն"։

Չուկկոյի դեմքը մթնում է։

Երվանդես - Ախպեր, նկատ ունի՝ խոզի բդերը որձի "են" թե "չեն"։
Իմփրեսսիո -/անհողդողդ տեսքով/ Ոնց եք պարզելու՞ որ, տարբերանշանը հետն ե՞ն ծախում։

Ընդհանուր ծիծաղ։

Չուկկո -/իր անփոխարինելի ժպիտով/ Լավ ա անցնելու :)
Բոլորը - Գիտենք, գիտենք../միթոմ էլի/

Վեստելլոյում հնչում է "Արդյոք ովքեր են, ինչ կտրիճներ են"
Ներս է մտնում Արսենիոն։

Արսենիո - Բոնժուղ, իմ հերոսներ :)

Բոլորն ուրախ ողջունում են Արսենիոյին։

Արսենիո - /ցույց տալով ձեռքի մեծ տոպրակը/Ինչ եմ բերել, կարո՞ղ եք ասել։

Բոլորի հայացքն ուղղվում է Արսենիոյի ձեռքի տոպրակին։
Այն կասկածելիորեն քառակուսի է։

Ժողովուրդ, բայց հիմա, որ ավելի շատ մարդ գիտեմ, էս մասն էնքան հետաքրքիր էր կարդացվում :) Լիլ ջան :ok

Ֆոտոն
15.09.2009, 22:20
Շաա՜տ հավանեցի, կարևորը՝ կոլորիտը ստացվել է, լրիվ ակումբային է… :)
Արս, շնորհակալ եմ…
Լիլ, քեզ էլ շնորհակալ եմ...
Հավե՜ս էր… :)
Ու՜խխ...

Մանուլ
19.09.2009, 00:50
Շաաաաատ լավն էր :hands Ահագին ծիծաղեցի :lol :D
Սկզբի մասը ավելի լավ էր ստացվել ;) Գալաթեայինն էլ էր լավը :)

Բայց մի անհամեստ հարց կարելի՞ ա :oy: Իրենց չճանաչեցի, ովքե՞ր են:

Նիդլե՛տտո Ինա՛յզի՝ ծրագրավորող-կաբալիստ երաժիշտ-կիթառահար։ Համարում է ներկայիս հասարակությունը ծայրահեղ կրոնականացված և կոմպլեքսավորված, ձգտում է վերացնել նրա բարդույթները: Միշտ կրում է սև մայկա, որի վրա պատկերված է Ջորդանու Բրունոն՝ խարույկի մեջ այրվելիս, ներքևում գրված է՝ Я враг всякой веры!

Կանիբա՛լլո՝ մականունն է, իսկական անունը հայտնի չէ, Ռեդդիի ընկերներից, 17 տարեկան, հետաքրքրվում է միստիկայով:

Ռուֆուս
20.09.2009, 00:25
Շաաաաատ լավն էր :hands Ահագին ծիծաղեցի :lol :D
Սկզբի մասը ավելի լավ էր ստացվել ;) Գալաթեայինն էլ էր լավը :)

Բայց մի անհամեստ հարց կարելի՞ ա :oy: Իրենց չճանաչեցի, ովքե՞ր են:

Նիդլե՛տտո Ինա՛յզի - Rhayader մասնակցի նախկին նիքն է (Needles In The Eyes)

Կանիբալլո - Cannibal անդամը

Մանե ջան, եթե բոլորին ճանաչել ես, խնդրում եմ ասա, թե Չուկելլան ով էր, մինչև հիմա ոչ մեկս չգիտի :))

Մանուլ
20.09.2009, 00:28
Նիդլե՛տտո Ինա՛յզի - Rhayader մասնակցի նախկին նիքն է (Needles In The Eyes)

Կանիբալլո - Cannibal անդամը

Մանե ջան, եթե բոլորին ճանաչել ես, խնդրում եմ ասա, թե Չուկելլան ով էր, մինչև հիմա ոչ մեկս չգիտի :))
Աաա, շնորհակալ եմ :)

Ո՞նց, Հայկ, հիմա էլ չգիտե՞ք :o Էդ 9-10 ամիս առաջ էր, որ չգիտեիք, բա հիմա՞ :)

Ուլուանա
20.09.2009, 00:50
Նիդլե՛տտո Ինա՛յզի - Rhayader մասնակցի նախկին նիքն է (Needles In The Eyes)
Needles In Eyes՝ առանց The–ի։ ;)

Գուգօ
30.09.2009, 00:11
Դզզեց:D
մալադեց Արսեն, չեմ ճանաչում ոչ մեկին, բայց հասկացա ակումբցինեի մասին էր, որոնք էլ գլխավոր դերում էին:
Լավ էր գրված:hands

ars83
30.09.2009, 01:43
Մանե ջան, եթե բոլորին ճանաչել ես, խնդրում եմ ասա, թե Չուկելլան ով էր, մինչև հիմա ոչ մեկս չգիտի :))
Ուրեմն... միայն ու միայն Ձերդ Մեծության կասկածները փարատելու նպատակով՝ փորձում եմ շարունակել, «խաղացնելով» Չուկելլային :) Եվ ոչ միայն նրան ;)

Նոր գործող անձինք.
Ռուֆաելլե. լեզվաբան-արվեստաբան-շնագետ: Ունի մի շուն՝ Պլանշ (Planche) անունով, որին սակայն նախընտրում է կոչել Բաքս :think (մանկությունն անցկացրել է ԱՄՆ-ում, ունի որոշ «ամերիկամետ» դրսևորումներ): Վերին աստիճանի օրինապահ և արդարամիտ անձնավորություն:
Կիտտի. Ֆրանսախոս օրիորդ, ընկերություն է անում Այկօ-ի հետ: Եվս շնատեր է. շան անունը՝ Կեռբերոս, սակայն, Ռուֆաելլեի նման, իր շանն այլ անունով է կոչում՝ Լոկկի: Սիրում է գինի: Ուղղախոս անձնավորություն:
Սիվիս. կերպարն արդեն նկարագրվել է Գալաթեայի կողմից: Ավելացնենք միայն, որ շատ հարգող
մարդիկ (օրինակ՝ Արսենիոն) կոչում են նրան Սիվիլուս Սիվիլիզատուս՝ ի շեշտումն վերին աստիճանի քաղաքավարության և քաղաքակրթվածության: Շուն չունի, փոխարենը, ասում են, լավ նրբերշիկի խորոված է պատրաստում (իմա՝ հոթ-դոգ):

Մաս երրորդ․ տեսարան երրորդ
Չուկկոն և Չուկելլան պառկած են անկողնում, քնած են։
Չուկկոն անհանգիստ շուռումուռ է գալիս անկողնում, խոսում, հանկարծ վեր է թռնում; Վեր է թռնում նաև Չուկելլան։
Չուկկո․ Անհեթեթությո՛ւն, մեզը՝ ծիածանագույն, ո՞վ է լսել նման բան։
Չուկելլա /վախեցած/․ ի՞նչ մեզ ա՛յ մարդ, հո չե՞ս գժվել։ :o
Չուկկո․ Ո՛չ, սենյորա, այդ դուք եք գժվել, որ ձեր երեխայի մեզը հանճարեղ եք համարում։
Չուկելլա․ /տարակուսանքով/ ո՞ր մեկինը։
Չուկկո /սթափվելով/․ ո՛հ, ների՛ր, սիրելիս, հիմար երազ տեսա․․․
Չուկելլա․ Ասում էի, չէ՞՝ այդքան աշխատել չի կարելի, վերջը մի բան բերելու ես քլխիդ։ /Աչքերը լցվում են արցունքով, գրկում է Չուկկոյին/ Խոստացի՛ր, որ այդքան շատ չես աշխատի այլևս։
Չուկկո /գրկում է կնոջը/․ Մի՛ անհանգստանա, սիրելի՛ս, ամեն ինչ լավ կլինի․․․ ինչ տարօրինակ երազ էր․․․
Չուկելլա․ Սպասի՛ր մի հանգստացնող բան բերեմ․․․ /դուրս է գալիս սենյակից։ Քիչ անց վերադառնում է՝ բաժակը ձեռքին/․․․ ահա, խմի՛ր, կատվախոտի թուրմ է։
Չուկկո․ /ժպտալով/ Կատվախոտը թող կատուները խմեն։
Չուկելլա․ /ժպտում է ի պատասխան/ Մի կատու էլ դու էս, էլի։
Չուկկոն խմում է թուրմը, վեր է կենում անկողնուց, իացնում սեղանի վրա դրված լամպը, սկսում քայլել սենյակում։

Չուկկո․ Դու քնիր, ես մի հատ դուրս գամ պատշգամբ, մաքուր օդ շնչեմ, կգամ, կքնեմ։
Չուկելլա․ Լավ, լամպը մի հանգցրու։
Չուկկո․ Եղավ։ /դուրս է գալիս սենյակից/

Չուկկոն կանգնած է պատշգամբում, դիտում է աստղազարդ երկինքը։
Չուկկո․ Էս ա՞ստղը ինչու է կարմիր։ Երևի Մարսն է։ /Վախեցած/ Կարմիր աստղ՝ սև ֆոնի վրա :o Հանգիստ, Չուկկո, հանգիստ։ Սառնասիրտ եղիր․․․ ասենք՝ Ռուֆաելլեի նման։ Նստում է պատշգամբում դրված բազկաթոռին և խորասուզվում մտքերի մեջ։

ars83
30.09.2009, 02:25
Մաս երրորդ․ տեսարան չորրորդ
Տեսարանը ներկայացնում է մի բնակարան, որտեղ մահճակալի վրա քնած է Այկօն։ Կողքի սենյակում Կիտտին շորերն է դասավորում։ Կեռբերոսը քնած է Այկօի կողքին, Կիտտիի բարձի վրա։
Կիտտի /բարկացած/․ Ատո՛ւմ եմ էդ Դիլիջիանին։ Ամբողջ օրը՝ աշխատանք։ Ոչ հանգստանալ կա, ոչ կինո գնալ, ոչ թատրոն։ Հազարից մեկ՝ մի ռոք-համերգի։ Մի քիչ գինի պիտի խմվի․․․
Մոտենում է սերվանտին, որպեսզի գինի լցնի։
Կիտտի․ Է՞ս ինչ էր։ :o Ծաղկամանն է ջարդվել։ Լավ էլ ծաղկաման էր։ Այս ինչպե՞ս է ընկել, տեսնես։ Երեկ եմ մաքրել սերվանտւ, էլի հետքեր են․ հազար անգամ ասել եմ, ապակուն ձեռք մի տվեք․․․ Բայց էս ի՞նչ էր :think մարդու ձեռք չի․․․ Լո՛կկի։ Անշնորհք շուն, այս ի՞նչ ես արել։
Կիտտիի ձայնից արթնանում է Կեռբերոսը, հաչում է, վազում հարևան սենյակը։ Կեռբերոսի ձայնից արթնանում է Այկօն, դժգոհ դեմքի արտահայտությամբ ծանր նստում է մահճակալի վրա, տրորում աչքերը։

Լսվում է Կիտտիի բարկացած ձայնը․
Շատ էս լկստվել, հա՛։ Քեզ ո՞վ է թողել սերվանտի վրա թռնես։ Հիմա որ մի հատ մռութիդ ուտես, լավ կլինի՞։
Այկօ․ Արա դե լավ էլի, թողեք մարդ քնի։ Ի՞նչ սերվանտ, ի՞նչ մռութ։ Կի՛տտի, Կիի՜տտի։

Ներս է մտնում Կիտտին․
Ի՞նչ։
Այկօ․ Սոված եմ։
Կիտտի․ Այս ժամի՞ն։ Սպասի, գոնե լույսը բացվի։
Այկօ․ ժամն ի՞նչ կապ ունի․․․ ի՞նչ ունենք ուտելու․ պիցցայից, բանբանեռկայից-բանից։
Կիտտի․ Սպասի տաքացնեմ։ Պիցցա է։ /դուրս է գալիս սենյակից/
Վազելով ներս է մտնում Կեռբերոսը՝ բերանում մսի մի կտոր։ Վազում է Այկօի մոտ, միսը դնում նրա առաջ։
Այկօ․ Լավ էլ ապրում ես, Կեռբերոս։
Կեռբերոսն ուրախ թափահարում է գլուխը։
Այկօ․ չէ՞ դու քո փայը կեր, իմը հեսա տիրուհիդ կբերի։
Վերցնում է մահճակալի կողքին բազմոցի վրա դրված տաբատը, մոտեցնում լույսին։
Այկօ․ Կեռբերո՛ս, բայց դու ինչ ճղճիմ շուն ես, հա։ Դու ամոթ չարի՞ր, որ ինձ կծեցիր։ /ձեռքով տրտրում է նստատեղը/
Կեռբերոսը կախում է գլուխը և պոչը խաղացնում։

Ներս է մտնում Կիտտին․ մեր ծանոթներն էլի տափակ-տափակ դուրս էին տալիս։
Այկօ․ հա էլ էդ ա, էլի․․․ ի՞նչը դուրդ չի եկել։
Կիտտի․ ասում են Ռուֆաելլեի Պլանշը Լոկկիիս մի թափից կխեղդի։ Էն էլ ով-ով, էդ «պոլի փեդը»։
Այկօ․ Արա, դրանք ոնց որ խաչբառի հորիզոնական ու ուղղահայաց տողերը լինեն, որ միասին քայլում են :D /ծիծաղում է/
Կիտտի․ էլ մի ասա։ Լոկկիիս լավ ժիլետ ե՞մ առել։ /ցույց է տալիս մի ժիլետ՝ սև և կարմիր քառակուսիներով/
Այկօ․ շախմատի տախտակ ոնց որ լինի։ Կեռբերոս, կհագնե՞ս էս շորը։
Կեռբերոսն ուրախ թափահարում է պոչը։
Կիտտի․ /ժպտալով/ արի, հագցնեմ, Լոկկիս։
Այկօն դուրս է գալիս սենյակից, քիչ անց վերադառնում է պիցցայով և սրճով, նախաճաշում են։

Տեսարանը ներկայացնում է փողոցը, որտեղ Այկօն բացում է մեքենայի դուռը Կիտտիի և Կեռբերոսի համար։
Կիտտի․ Յա՛, մի տես ո՞վ է գալիս։

Փողոցով քայլելով մոտենում են Ռուֆաելլեն և Պլանշը։ Պլանշի թոկն ամրացրած է Ռուֆաելլեի ուսին։
Այկօ․ Բարլուս, Ռուֆ ջան։
Ռուֆաելլե․ Բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Ահագին մեծացել է Կեռբերոսը։
Կիտտի․ Հա՛, Պլանշն էլ ահագին երկարել է։ Թո՞կն ինչու ես ուսիդ գցել։
Այկօ․ Սովորություն ա, տաքսի նստելուց ամրագոտին ա գցում, սենց քայլելուց էլ՝ Պլանշի թոկը։ :D
Ռուֆաելլե․ /առանց վրդովմունքի որևէ նշանի/ վատ չէր լինի, եթե դուք էլ ձեր շանը թոկով կապեիք, քաղաքային օրենքն արգելում է առանց թոկի շներին ման ածելը։
Կիտտի․ Ամեն շուն ու գել փողոցում առանց թոկի ման է գալիս․․․
Այկօ․ Ջիպերով․․․
Կիտտի․ ․․․իմ Լոկկին էր իրենց խանգարո՞ւմ։
Ռուֆաելլե․ Քաղաքային օրենքը․․․
Կիտտի․ Ղալաթ է անում քաղաքային օրենքդ։ Մի հատ նայի՝ սիրո՞ւն ժիլետ եմ առել Լոկկիիս համար։

Լսվում է գզվռտոցի ձայն, հաչոց։
Կիտտի․ Էս ի՞նչ արեց շունդ, Ռուֆաելլե։
Պաևզվում է, որ Պլանշը կրծոտել է Կեռբերոսի ժիլետը և թելերը գզել։
Ռուֆաելլե․ Բա՛քս, էս ի՞նչ ես անում, չի՛ կարելի․․․
Այկօ․․․ քաղաքային օրենքն արգելում է, վերջապես։
Ռուֆաելլե․ Մի մտածեք, ես կհատուցեմ։
Կիտտի․ Դե լավ, հիմա, բոլորն էլ շուն են, ում հետ չի պատահում․․․ Մի հատ նայեք ո՞վ է գալիս․․․

Քայլելով մոտենում է Սիվիսը․ ձեռքին մի տոպրակ։
/Ժպտալով/ Բարև, ժողովուրդ։
Բոլորը ժպտում են, ջերմորեն բարևում։
Կիտտի․ Բարի գալուստ։ Ինչպե՞ս անցավ ուղևորությունդ ԱՄՆ։
Ռուֆաելլե․ Really? ԱՄՆ-ո՞ւմ էիր։
Սիվիս․ Այո։ Ամեն ինչ լավ անցավ, բացի մեկնումից։ Փարիզում հինգ ժամ սպասեցի։
Կիտտի․ ինչո՞ւ։
Սիվիս․ Հիմա պատմեմ։ /դնում է տոպրակը մեքենայի վրա/

ars83
30.09.2009, 03:27
Մաս երրորդ․ տեսարան հինգերորդ
Տեսարանը ներկայացնում է Փարիզի Օռլի կամ Շառլ դը Գոլ օդանավակայանը։ Վարպետտին, ծառայողական հագուստով, զենքը կապած գոտկատեղին բացատրություններ է տալիս ուղևորուհիներից մեկին /Նոննա/։
Վարպետտի․ Մեզ ահազանգել են, որ օդանավում դանակ է գտնվել։
Նոննա․ Լավ, բայց քանի՞ ժամ եք այն ման գալիս, մսյո։ Արդեն չորս ժամ է, ինչքա՞ն կարելի է սպասել։
Վարպետտի․ Մադամ, մենք կատարում ենք մեր աշխատանքը։ /հեռանում է/
Նոննա․ Շուռ գալով կողքին կանգնած տղամարդկանց խմբին։ Messeurs, կրակայրիչ չունե՞ք։
Նիդլետտո․ Կրակայրիչն ո՞վ կթողնի անցկացնել ինքնաթիռ։
Նոննա․ Թո՛ւ, մոռացել էի։ Ներվայնանում եմ։ Չէ, սա, այնուամենայնիվ ավելի լավ է, քան AIR MAROC-ը։
Նիդլետտո․ Ինչո՞վ է լավ։
Նոննա․ Մի տաս ժամ անսահման չաղ(հատուկ բթած) քրտնած կանաց ու գետնին աղոթողների կամպանիայում։
Նիդլետտո․ Հա, դա լրիվ կարող է մարդու սուբլիմացիայի հասցնել։
Նոննա․ Մի սաքսոֆոնահար էլ չկա։
Նիդլետտո /ժպտալով/․ Եթե սաքս տաք, կնվագեմ։
Նոննա․ Հաստա՞տ։
Նիդլետտո․ Անպայման։
Նոննա․ Պատկերացրեք, որ ես ունեմ սաքսոֆոն, գնել եմ, որպեսզի ամուսինս սովորի նվագել։ Հիմա․․․
Մոտենում է նստարաններին, որտեղ դրված է սաքսոֆոնը՝ պատյանի մեջ։ Բերում է, տալիս Նիդլետտոյին։
Նոննա․ Խնդրեմ։
Նիդլետտոն հանում է սաքսոֆոնը պատյանից, մի քանի փորձ անում և սկսում է նվագել։ Մարդիկ մոտենում են Նոննային և Նիդլետտոյին։ Նրանց մեջ է Ուլյանան, որը բերադառնում է ԱՄՆ։
Ուլյանա․ Լա՞վ է նվագում։
Նոննա․ /ժպտալով/ Վատիկը չի․․․ Սիրում եմ սաքսոֆոն նվագող միրուքավոր տղամարդկանց։
Նայում է Նիդլետտոյի մայկային, որտեղ Ջորդանո Բրունոյի փոխարեն այս անգամ պատկերված է Կառլ Մարքսը։

Pas mal, pas mal*...
Ուլյանա․ Ի՞նչ է նվագում։
Նոննա․ Մալևսկու «Ռեդ սքուեըռ ին դը մոռնինգը»։
Ուլյանա․ Լսած չկամ։

Լսվում է աղմուկ, ձայներ։
Վարպետտի․ Անհրաժեշտ է շուն բերել։ Հրահանգեք, որ բերեն։
Քիչ անց երևում է Ռուֆաելլեն՝ ծառայողական հագուստով, կողքից քայլում է Պլանշը։
Վարպետտի․ Մսյո, խնդրում եմ հետազոտեք օդանավը շան հետ։
Ռուֆաելլե․ Yes, sir!
տեսնելով, որ Վարպետտիին դուր չեկավ պատասխանը՝
** Tout de suite, Monseur

Ուլյանա․ Բա հիմա՞ ինչ է նվագում։
Նոննա․ Մալևսկու «Բլեք սքուեըռ ին դի իվնինգը»։

Վարպետտին մոտենում է նրանց․
Վերջացրե՛ք, սա օպերա չէ, այլ օդանավակայան։
Նիդլետտո․ Հետո՞ ինչ։ Ուրեմն պիտի ձանձրույթից մեռնե՞նք։
Վարպետտի․ Լսե՛ք, պարոն․․․
Լսվում է Ռուֆաելլեի ձայնը․ Մսյո Վաղպետի՞։
Վարպետտի․ Այո՞։ Ի՞նչ նորություն։
Նիդլետտո․ /շատ ուրախացած/ Օ՜, Ռուֆաելլեն, վաղեմի ընկերս․․․ ուտեմ ծիծիկդ :D
Ուլյանա․ Անձամբ ես զզվում եմ այս արտահայտությունից։ :[
Ռուֆաելլեն ժպտում է Նիդլետտոյին, ձեռքով բարևում։
Դիմում է Վարպետտիին․
Դանակը գտնվեց։ /մեկնում է տոպրակով դանակը/
Վարպետտի․ Շատ լավ, հիմա կպարզենք, թե ումն է։ Այս ինչո՞ւ է տոպրակը թաց։
Ռուֆաելլե․ Ներեցեք, շունս է լպստել, Բաքսը։
Նիդլետտո․ Բաքս սաքս, չեմ սիրում սրան։ Տիրոջը սիրում եմ, իրան չէ։ Ոնց որ Գորիսը սիրես, իսկ գորիսեցիներին՝ չէ։
Ռուֆաելլե․ Բանն այն է, որ դանակով կտրել են․․․
Ուլյանա․ Սարսափելի է :o
Ռուֆաելլե․ ․․․նրբերշիկներ, հավանաբար։ Հոտ է գալիս։
Վարպետտի․ /հոտ է քաշում/ իսկապես։ Տեսնես ո՞վ է նրբերշիկ կտրել այս դանակով։
Խմբին մոտենում է Սիվիսը․
Ես, պարոնայք, սա իմ դանակն է։ Ես նրբերշիկ էի կտրում նրանով՝ հոթ-դոգ պատրաստելու համար։
Նոննա․ Բա քեզ պետք է՞ր էդ սասիսկին։ ***

Նոննա․ Բայց տեսքից չես ասի, որ մարդասպան է։
Ուլյանա․ Մեր մոտի մարդասպանները լրիվ ուրիշ տեսք ունեն։
Նոննա․ Մերոնք էլ։

Վարպետտի /Սիվիսին/․ Եկեք իմ ետևից։
Հեռանում են։

Ուլյանա․ Կարմիր քարտ են ցույց տալու։
Նիդլետտո․ Սև օրն են գցելու։

Մի առ ժամանակ անց վերադառնում են Վարպետտին և Սիվիսը, նրանց ուղեկցում է Տրիբունիսը։
Տրիբունիս․ Ես ճանաչում եմ այս մարդուն և հավաստիացնում եմ, որ նրա նման բարի անձնավորություն ողջ Փարիզում չի գտնվի։ Ի՞նչ Փարիզ, նույնիսկ Ֆրանսիայում։
Վարպետտի․ Դանակը չի կարելի անցկացնել օդանավ։
Ուլյանա․ Սըր, նայեք այս մարդու դեմքին, տեսեք ինչ ժպիտ ունի։ Մի՞թե հավատում եք, որ նա կարող էր որևէ վատ մտադրություն ունենալ։ Ես նույնպես հավաստիացնում եմ ձեզ, որ ողջ ԱՄՆ-ում նրա նման անվտանգ մարդ չի գտնվի։
Վարպետտի․ Մադամ, ես հասկանում եմ և ․․․․ միգուցե համամիտ եմ․․․
Ռուֆաելլե․ Բայց օրենքն արգելում է օդանավ անցկացնել դանակներ։
Նոննա․ /մի փոքր ետ հրելով Ռուֆաելլեին/ Herr Վարպետտի, ես կարող եմ պնդել, որ ողջ Շվեյցարիայում նման ազնիվ մարդ չեք գտնի, նույնիսկ եթե բարձրանաք մեր Մոլեզոն սարը։ Եթե նա ասում է, որ նրբերշիկի համար էր, ուրեմն այդպես է։
Վարպետտի․ Այո, տիկին, իհարկե․․․
Նոննա․ Ուրեմն թույլ տվեք բոլորիս նստել ինքնաթիռ և մեկնել, արդեն ուշ է։
Վարպետտի․ Ըըը․․․ միգուցե․․․
Նոննա․ Առանց առարկության։ Եթե ցանկանում եք, կարող ենք ձեզ համար կատարել "Red bloodstain on the black shirt" երգը։ Մալևսկին է գրել։ Նիդլե՞տտո։
Նիդլետտո․ Խնդիր չկա։
Վարպետտի․ /սարսափահար/ Ո՛չ, ո՛չ, հիմա կհրահանգեմ․․․ Անցե՛ք, խնդրեմ։
Բոլորը մոտենում են անձնագրային ստուգման անցակետին։


===========
* Pas mal - վատ չէ /ֆր․/
** Tout de suite, Monseur - հենց հիմա, պարոն։
*** Այս նախադասության վերաբերյալ խմբագիրները միակարծիք չեն։ Ոմանք պնդում են, որ հեղինակն այն գրառել է հետևալ տարբերակով բնագրում․
Բա դա քեզ պետք է՞ր, Սասիսկին։

ars83
23.11.2010, 22:40
Արար չորրորդ, տեսարան առաջին

Առավոտյան ժամը 07:30 է, Չուկկոն լողանում է՝ գործի գնալուց առաջ: Չուկելլան նախաճաշ է պատրաստում: Սելեստան փորփրում է զգեստապահարանը, շոր է փնտրում: Ռեդդին նստած է հեռուստացույցի առջև և դիտում է Դար-21:
Հեռուստացույցով կոտրատվելով ծվծվում է մի երիտասարդ աղջիկ՝ սև մազերով, կարճ շրջազգեստով, որի վերին մասը կազմում է սև շերտը՝ վրան ամրացված վարդագույն բանտիկ: «Կա՛րոտո՜ւմ եմ»,- արտասանում է նա՝ Էյֆելյան աշտարակի ֆոնին: Հոլովակը վերջանալու վրա է, տակը գրվում է կատարողի անունը՝ Էմմի: Սենյակ է մտնում Չուկկոն՝ սրբվելով վարդագույն սրբիչով:

Չուկկո. Էլի առավոտվանից էդ արկղը միացրել ե՞ս:
Ռեդդին չի պատասխանում:
Չուկկո. Ռե՛դդի, քեզ հե՛տ եմ խոսում:
Պատասխան չկա:
Չուկկոն մոտենում է և կանգնում տղայի և հեռուստացույցի միջև:
Չուկկո. Ռե՛դդի, չե՞ս լսում, ինչ է:
Ռեդդի. Նախ և առաջ ոչ թե Ռեդդի, այլ Բլեքի, կամ էլ Փինքի: Երկրորդ՝ էս ի՞նչ սիրուն սրբիչ ունես, պա՛պ:
Չուկկո. (զարմացած նայում է սրբիչին) Ի՞նչ սրբիչ: Էս ինչ եմ արել... մորդ սրբիչն է, սխալվել եմ: Հա... ի՞նչ Փինքնի, ի՞նչ ես խոսում, տղաս:
Սենյակ է մտնում Սելեստան՝ զոլավոր շորով, զոլերը սև և վարդագույն, գլխին թիթեռնիկ-բանտիկ, նույն ոճի:
Սելեստա. Բարև, պապ, բարև Բլեքի: Նախաճաշո՞ւմ ենք:
Չուկկոն զարմացած նայում է երեխաներին, ապա զարմացած դիմում է թեյնիկը ձեռքին սենյակ մտնող կնոջը՝ մեր երեխաներն այսօր գժվել են:
Լսվում է դռան զանգը:
Չուկելլա. (զարմացած) Ռե՛դդի, դուռը բացիր:
Ռեդդին տեղից չի շարժվում: Չուկկոն բացում է դուռը: Շեմին երևում է հևացող Նիդլետտոն՝ մազերը գզգզված, արագ փաթաթելով վարդագույն վզկապը:
Նիդլետտո. Ա՛յ, դուք հարգված, պատվելի ընտանիք եք այս քաղաքում, ասացեք, խնդրեմ, էմո լինելն արգելվո՞ւմ է:
Չուկելլա. Էմոլինելը ի՞նչ է: Լիմոնի հե՞տ ես:
Նիդլետտո. Տո ի՞նչ լիմոն, բանը բանից անցել, ծովաբողկ է դարձել:
Ռեդդի. Խրե՞ն, այսինքն:
Նիդլետտո. (գլխով դրական շարժում է անում, արագ մի թերթ է խցկում Չուկկոյի ձեռքերի մեջ) Առե՛ք, կարդացե՛ք, թե ինչ է կատարվում մեր երկրում: (Պատրաստվում է հեռանալ)
Չուկկո. Նե՛րս արի, մի բաժակ սուրճ խմիր, նոր գնա:
Նիդլետտո. Ի՞նչ սուրճ, սև՞: Չէ, չեմ ուզում:
Չուկելլա. Համով կրեմով տորթով:
Նիդլետտո. Ի՞նչ տորթ:
Ռեդդի. Կրեմով տորթ: (Խորամանկ ժպտալով) Վարդագույն կրեմով տորթ:
Նիդլետտո. Հա՞, վարդագո՞ւյն: Հմմ... Կարելի է (ներս է մտնում):

Քիչ անց բոլորը նստած են սեղանի շուրջը, Չուկկոն կարդում է Նիդլետտոյի տված թերթը, Չուկելլան թեյ և սուրճ է լցնում, ապա նստում է:
Տեսնելով, որ մոռացել է դանակ դնել Նիդլետտոյի ափսեի կողքին, դիմում է Սելեստային.
Չուկելլա. Սելեստա, մի հատ դանակ բեր Նիդլետտոյի համար:
Նիդլետտո. (ձեռքով անհանգիստ շարժում է անում, բարձրաձայն) Պետք չէ, ես իմն ունեմ:
Զարմացած Չուկելլայի աչքի առաջ ուսապարկից հանում է մի 20-30 սմ-անոց մի հուշանվեր-դաշույն և սկսում կտրատել տորթը:
Ռեդդի. Ձյաձ, որ պրծնես, ինձ էլ տուր, կտրեմ:
Չուկելլա. (զարմացած) Չուկկո... ըըը... դու ... տեսե՞լ ես Նիդլետտոյի... դանակը:
Չուկկո. (բարձրացնում է գլուխը, նայում Նիդլետտոյին) Քանի դեռ ոչ մեկին չի խանգարում, կարող է տորթ ուտել ինչով ուզի: (Կախում է և շարունակում ընթերցանությունը)

Հեռուստացույցով սկսվում է լուրերի թողարկումը: Հաղորդավարը տեղեկացնում է.


Երեկ ժամը 16:30-ի սահմաններում մանկական երկաթուղու տարածից Երևան քաղաքի Կենտրոնական բաժին բերման են ենթարկել վեց աղջկա: Այսօր աղջիկներից երեքը հանդես են եկել ասուլիսով, մանրամասն պատմել` ինչ է եղել: Պարզվում է` աղջիկներից մեկի ձեռքին եղել է հուշանվեր թուր, ինչը նկատել են տարածքի հսկիչները եւ աղջիկներին հորդորել, ասել, որ հեռանան տարածքից, քանի որ իրենց մոտ սառը զենք է, անվանել են աղջիկներին էմոներ, սատանիստներ, ոչ ֆորմալ տեսք ունեցողներ: Մինչեւ աղջիկները կհեռանային տարածքից` հայտնվել են ոստիկանները, որոնցից ընդամենը մեկը ոստիկանական համազգեստով է եղել, մյուս երկուսը` քաղաքացիական, որոնք հրելով, աղջիկների մազերը քաշելով մեքենա են նստեցրել, տարել ոստիկանություն:


Նիդլետտո. (թափահարելով դաշույնով) ՈՎ Է ԱՅՍ ԻԴԵՈՏԻԶՄԻ ՀԵՂԻՆԱԿԸ? Որն է էս բեսպրեդելի նպատակը? Ում հիվանդ ուղեղն ա էս եզրակացությանն եկել? Ինչ իրավունքով?

Չուկելլա Մի լավ բան չես լսի հեռուստատեսությամբ:
Վերցնում է հեռակառավարման վահանակը և փոխում ալիքը: Էկրանին հայտնվում է մի տաղավար, որտեղ մասնակիցներն ինչ-որ բան են քննարկում:
Մասնակիցներից մեկը. «Ավելի մեծ ապուշություն չէի լսել..... Ստեղ ո՞վ ա կարծում, որ ոստիկանը կարա աղջիկ երեխային քացով ծեծելով տանել բաժին....»
Հաղորդավար. Ո՞վ է դահլիճում կարծում, որ ոստիկանը կարող է աղջիկ երեխային քացով ծեծելով տանել բաժին:
Մեկ այլ մասնակից. Ես հավատում եմ:

Նիդլետտո Ես էլ եմ հավատում: Նույն մենթե՞րը չեն ցույցեր ցրելուց աղջիկներ, տատիներ ու այլ նման մարդկանց ծեծում:

Հաղորդման մասնակիցներից մեկը, սև հագուստով և վարդագույն գլխարկով մի աղջիկ. Ես էլ եմ հավատում, դա այդպես էլ եղել է:
Հաղորդավար. Ձեր անո՞ւնը:
Աղջիկը. Էսմորալդա: Կարճ՝ Էմո:
Հաղորդավար. Որևէ կուսակցաության հարո՞ւմ եք:
Աղջիկը. Այո, Կվազիդոդոյի կուսակցությանը: Եվ, ընդհանրապես, Չուկանոյի էմոներ, խնդրում եմ, մի կրեք ծակող, կտրող իրեր կամ այլ բաներ, որոնք կարող են օրինականացնել ձեր նկատմամբ ոստիկանության վարքը:

Դռան զանգ: Չուկելլան գնում է դուռը բացելու:
Նիդլետտո. Հենա գրաքննության ենթարկեք Հովհաննես Թումանյանի «Մարոն» ու «Անուշը», հանեք դպրոցական նյութից, կամ էլ խմբագրեք. «Մարոն» վերջում կթողնի գյուղն ու կդառնա ՀՀ ՆԳՆ սպա, իսկ Անուշը մեղադրանք կներկայացնի եղբոր նկատմամբ ու լեյտենանտ Մարոն կհետաքննի գործը:

Ռեդդին և Սելեստան ծափահարում են:
Չուկկո. (փակելով թերթը) Գործի իմիտացիա՞, թե՞ վախի մթնոլորտի սերմանում:
Ամեն դեպքում դատապարտելի է: Շատ չեմ ծավալվում հասարակ պատճառով. էստեղ ծավալվելու բան չկա:

Լսվում է Չուկելլայի ձայնը. Թափահարում է թրով, հարցնում է էմոլինելը արգելվո՞ւմ են:
Ներս են մտնում Չուկելլան և Այկօն:
Այկօ. Այո՛, էմո լինելն արգելված է, ինչպես և արգելված է լինել ընդդիմադիր, լինել ձեռնարկատեր, լինել հաշմանդամ, լինել ազատամարտիկ, լինել երաժիշտ և այլն: Բիզնեսմենները ղժժում են էմոների վրա և գլխով հավանության նշաններ անում նրանց ճնշող ոտիկաններին, քանի դեռ հենց այդ նույն բիզնեսմեններին չեն սկսել քաղմասների պատուհաններից նետել դուրս. զանազան երիտասարդական շարժումների հետևորդները ղժժում են չկատարած հանցագործությունների համար՝ միայն ու միայն իրենց համբավի և տեսքի երեսից, քաղմասներում ծեծ ուտող «ռագացցոների» վրա, քանի դեռ հենց իրենց չեն սկսել նախիրի նման հավաքել-տանել ոստիկանություններ: (Տարածելով ձեեռքերը զարմացած իրեն նայող նստածներին) Բացառությունները շատ քիչ են: Ղժժացեք իրար վրա, բարեկամներ, ղժժացեք: Դրա մասին առողջապահության նախարարությունը ոչ մի բան չի զգուշացրել:

*e}|{uka*
23.11.2010, 22:51
Թող ապրի միշտ սարկազմը... Լավն էր, Արս թիվ 83: :))
Նիդլետտոն փաստորեն մոտը դաշույն ունի տորթ կտրելու համար:scareՀամ էլ շշուկներ են պտտվում, որ նա իր անունը փոխել է վաղուց, այսուհանդերձ Ռայադետե են նրան ասում մոտիկները::D

ars83
23.11.2010, 22:54
Ի դեպ, ժողովուրդ ջան, ազատ զգացեք ձեզ և շարունակեք օպուսը, եթե ցանկանաք: :)

ars83
25.11.2010, 15:26
Արար չորրորդ, տեսարան երկրորդ
Նույն անձինք ինչ որ նախորդ տեսարանում:

Այկօ. Լույսներդ բարի: Քոփիրայթ՝ չուկանցի:
Չուկկո. Ողջույն, համեցի՛ր, նստի՛ր: Լսե՞լ ես՝ ինչ է կատարվել:
Այկօ. (խորամանկ ժպիտով) Ես ամեն ինչ լսում եմ (պայուսակից մի հաստափոր հուշատետր է հանում) և գրի եմ առնում:
Նիդլետտո. Այդ ի՞նչ դավթար է:
Այկօ. Մի կտոր տորթից հետո ամեն ինչ կպարզվի: Ինձ թեյ, խնդրեմ, սուրճ չեմ ուզում:
Չուկելլա. Սև՞, թե՞ կանաչ թեյ:
Այկօ. Չեմիչէ, սպիտակ: Իհարկե սև: Շնորհակալություն:
Չուկելլա. Դուք անցյալ օրը նայեցի՞ք Սան-Ռեմոյի երգի մրցույթը:
Այկօ. Արդեն saint էմո էլ կա՞: Երբ են կարգել:
Չուկելլա. 1951-ին է առաջին անգամ անցկացվել մրցույթը, ինչքանով գիտեմ:
Այկօ. (բացում է դավթարը, վերցնում գրիչը) Գրանցենք, առանջին անգամ էմոն սանկտիֆիկացվել է էմո-շարժման կողմից 1951-ին: Անկասկած՝ հետմահու:
Ռեդդի. Ինչո՞ւ հետմահու:
Այկօ. (թերթում է դավթարի էջերը) որովհետև «Էմոյական գաղտնի կոդեքսը խստիվ արգելում է մեծանալը: Ծանոթագրություն. որոշ անտիկ աղբյուրներում «մեծանալ» բառի փոխարեն գործածված է «դախանալ» բառը»:
Նիդլետտո. Օգտակար գործ ես անում: Ես էլ պիտի նստեմ տանտրայի ու սուբլիմացիայի ձեռնարկս ավարտեմ:
Այկօ. (կծում է տորթը) Անշնորհակալ գործ է բայց, պիտի ասեմ: Իսկ նկատե՞լ եք, որ բոլոր էմոներն անչափահաս են: Նրանք պարզապես չեն հասցնում մեծանալ: (Մատն անցկացնում է վզի դիմացով) Չը՛խկ և վերջ:
Նիդլետտո. Սխալ է, ես, օրինակ, էմո եմ այսօրվանից և չափահաս եմ:
Այկօ. Հետաքրքիր է... Քանի՞ անգամ ես ինքնասպան եղել:

Էկրանից լսվում է նախորդ ծրագրի հաղորդավարի ձայնը:
Հաղորդավար. Ներկայացե՛ք, խնդրեմ:
Մի օրիորդ. Ֆրեյլինա Անիտա:
Հաղորդավար. Դուք պնդում եք, որ էմոները վտանգավոր են հասարակության համար: Ինչո՞վ կհաստատեք դա:
Օրիորդը. Մեր հարևանի աղջիկը էմո է: Աղջիկներով հավաքվում են, գնում Չուկանոյի երկաթուղային կայարանը, ինչ են անում այնտեղ՝ չգիտեմ: Ասում են՝ մի անգամ կատու են քերթել: Երկու անգամ էլ ինքնասպանության փորձ են կատարել:
Այկօ. (թերթում է դավթարը) Կա այդպիսի բան: Անհերքելի Փաստ No. 19542. «Էմոները սնվում են փողոցային կատուներով, պարկեշտ ոստիկաններով, ինչպես նաև նման այլ վայրի գազաններով»:
Նիդլետտո. Կատուներն ափսոս են, իհարկե:

Չուկելլա. (փորձելով փոխել խոսակցության թեման) Իսկ դուք լսե՞լ եք Պուլենկի «Ստաբատ Մատերը»: Հրաշալի՜ ստեղծագործություն է, շատ բարդ: Դիեզներով ու բեմոլներով լեցուն:
Այկօ. Բեմոլ... ինչ ծանոթ բառ է:
Չուկելլա. Իհարկե, ալտերացիայի նշան է:
Այկօ. Չուկկո, դու գիտե՞ս, որ կինդ քայլող հանրագիտարան է: Իհա՛րկե, ալտերացված են դրանք, էն էլ ինչ աստիճանի ալտերացված: (Թերթում է դավթարը) Պոկեմոն... Նեմո... Մեմորանդում... Դեմոնստրացիա... Դեմոբիլիզացիա... ահա՛, գտա, բեմոլ՝ բենամուս * էմո լակոտ:
Նիդլետտո. Բեխեր **, ես կասեի:
Չուկկո. Բեջուռա, իմ կարծիքով:
Այկօ. (գրի է առնում բոլոր տարբերակները) Շնորհակալություն տարբերակների համար:
Ռեդդի. Ձյաձ, լսե՞լ ես: (Այկօյին է մեկնում մի ձայնասկավառակ)
Այկօ. (բեղի տակ ժպտալով) Տոկիո Հոթե՞լ: (Նորից թերթում է դավթարը) Անհերքելի Փաստ No. 19543. «Եթե լիալուսնի ժամանակ էմոն կծում է մարդուն, այդ պահից սկսած յուրաքանչյուր հաջորդ լիալուսնի ժամանակ զոհն անխուսափելիորեն ծածկվում է սև-վարդագույն զոլերով և մինչև լուսաբաց Տոկիո Հոթել է լսում»:

Չուկկո. (Չուկելլային) Ես որոշեցի, թե ինչ ենք դնելու մեր շան անունը, երբ գնենք նրան:
Չուկելլա. (ուրախ) Ռե՞քս:
Չուկկո. Ո՛չ, Արտեմոն:

;)

* բենամուս - նամուս չունեցող
** բեխեր - տարաբախտ, դժբախտ

Freeman
06.05.2011, 17:22
Լավն էր,ոնց հասկացա ակումբում կատարված իրական դեպքերի հիման վրա էր գրված,բայց դրանցից ոչ բոլորին էի ծանոթ :oy
Հ.Գ. բայց սուբլիմելը վատ բան չի :)