PDA

Դիտել ողջ տարբերակը : Բեթ Գիբբոնս և Փորթիսհեդ/Beth Gibbons and Portishead

Rhayader
19.12.2008, 18:14
Փորթիշեդն անգլիական թրիփ-պոպ խումբ է, հայտնի իր մինիմալիստական սաունդով ու օրիգինալ գործիքավորումով:
Խումբն ունի ևս մեկ բնորոշ գիծ՝ վոկալիստուհի Բեթ Ջիբոնսի սուր՝ գրեթե ուլտրաձայնի հասնող վոկալը:
Ժամանակին սարսափելի ատում էի այս խումբը (եթե իմանաք, ով է ինձ իրենց մասին պատմել, կհասկանաք՝ ինչու): Հետո կարծես վարժվեցի, նույնիսկ սիրեցի այս տարօրինակ երաժշտությունը՝ զուտ անգլիական, խոնավ, ցրտահար ու մառախլապատ, հագեցած ջազային հարմոնիաներով և ուժեղ արտահայտված ռիթմերով:

Ահա նրանց էջը Վիկիպեդիայում (http://en.wikipedia.org/wiki/Portishead), Մայսփեյսում (http://www.myspace.com/PORTISHEADALBUM3), պաշտոնական կայքը (http://www.portishead.co.uk/):

Հետաքրքիր կլինի ուրիշների կարծիքն էլ իմանալ:

Sunny Stream
19.12.2008, 18:37
վերջերս գիշերվա կեսին Դար21-ով մի տեսահոլովակ տեսա, չեմ հիշում երգի վերնագիրը, շատ հավանեցի ու տետրիս վերջում գրի առա իրենց անունը, որ հետո փնտրեմ-գտնեմ ;)
եթե հայկական սերվերներում տեղադրված երգեր լինեն, հղումներն էստեղ դիր, հա? :)

հիմա չեմ հիշում տպավորություններս, բայց շատ հետաքրքիր խումբ էր, երգն էլ գեղեցիկ էր...

Rhayader
19.12.2008, 19:14
Կարող եմ ձայնագրել ու ակումբի հանդիպումներից որևէ մեկին բերել: Միայն թե նախօրոք զգուշացրու հանդիպման մասին, լա՞վ:

Ռուֆուս
21.05.2009, 12:39
Մոդերատորական։ Թեմայի վերնագիրը ուղղվել է:

Ռուֆուս
21.05.2009, 12:49
Ինձանից էլ ահագին ջանք ու համառություն պահանջվեց, մինչև կարողացա ընկալել Փորթիսհեդի երաժշտությունը: Սկզբում նյարդերիս վրա ազդում էր թե Բեթի ձայնը, թե երաժշտության մեջ օգտագործվող հնչյունները: Բայց հետո Փորթիսհեդը դարձավ իմ ամենասիրած խմբերից մեկը: :love

Սրանք էլ իրենց ամենահայտնի երգերից են

http://www.youtube.com/watch?v=Vg1jyL3cr60

http://www.youtube.com/watch?v=qnUFhrmk3Os

cold skin
21.05.2009, 12:52
Ես հակառակը՝ առաջին հայացքից հավանեցի Բեթի ձայնը: Առաջին անգամ ես էլ Դար -ով եմ լսել: Միակ երգն էլ, որ լսել եմ"Roads"-ն է:

Rhayader
21.05.2009, 12:57
Ես հակառակը՝ առաջին հայացքից հավանեցի Բեթի ձայնը: Առաջին անգամ ես էլ Դար -ով եմ լսել: Միակ երգն էլ, որ լսել եմ"Roads"-ն է:

Roads երգի ավելի լավ կատարում է Մայ Դայինգ Բրայդ խմբինը, Անատեմայի հետ համատեղ սպլիտից:

Ռուֆուս
21.05.2009, 13:13
Roads երգի ավելի լավ կատարում է Մայ Դայինգ Բրայդ խմբինը, Անատեմայի հետ համատեղ սպլիտից:
Սա էլ My Dying Bride-ի տարբերակը: Օրիգինալը ինձ ավելի շատ է դուր գալիս...

http://www.youtube.com/watch?v=Y2IsNeO0QE4

Ռուֆուս
26.05.2009, 22:32
Էն որ ասում էի, թե սկզբում Փորթիսհեդի երաժշտությունը օրգանիզմս չէր ընդունում, էս երգը որ լսեք, կհասկանաք, թե ինչու ;) Իրար հետ ընդհանրապես չխոսացող գործիքներ, աղմուկ ու դրան գումարած ականջ ծակող վոկալիստկայի ձայն, մեկ էլ երգի մեջտեղում այլանդակ հնչողությամբ սաքսաֆոն է մեջ ընկնում… :[ CD տարբերակում էլ երգը մի ուրիշ ձևի նյարդեր քայքայող գարշելի գուդոկով է սկսվում... :[

Մի խոսքով Փորթիսհեդի իմ առաջին լսածս երգերից մեկն է եղել, որի պատճառով ատեցի խումբը, իսկ հիմա Փորթիսհեդի ամենասիրածս երգերից մեկն է.... :love Ու ինչքան շատ եմ լսում, էդքան ավելի շատ ա դուրս գալիս :love Կլիպում էլ տեսա, որ աղեղով կիթառ են նվագում, մինչև ականջներիս ծերը սիրահարվեցի էս երգին.... :love

Մի խոսքով, վայելեք (եթե կարող եք :D)

http://www.youtube.com/watch?v=tEQJeiMSW8Y

Rhayader
27.05.2009, 01:19

Իսկ ինձ վերջին աբոմը հենց սկզբից էլ դուր եկավ::oy:love

anihakobyan
06.05.2010, 11:10
Շատ հզոր են..Թրիփ Հոփի մեջ ամենաշատը իրանյց եմ սիրում.նամանավանդ Գլօրի Բոքս երգը...

Ռուֆուս
02.08.2010, 11:15
Կարծես թե Բեթ Գիբբոնսը դադարեցրել էր ինձ զարմացնել, երբ մի երկու օր առաջ հայտնաբերեցի այս ԳԱՆՁ ալբոմը. Բեթ Գիբբոնսի և Talk Talk խմբի բասսիստ Ռաստին Մենի (Beth Gibbons & Rustin Man) համագործակցությամբ ալբոմը Out Of Season:

http://upload.wikimedia.org/wikipedia/en/a/a2/Outofseason.jpg

Թողարկվել է 2002թ-ին
Ոճը՝ ֆոլկ, ջազզ, ալտերնատիվ

Ալբոմի վրա մեծ ազդեցություն են թողել Նինա Սիմոնը, Բիլլի Հոլիդեյը և Նիք Դրեյքը: Ի տարբերություն Փորթիսհեդյան կարիերայի, այս ալբոմում լիովին զգացվում է Բեթ Գիբբոնսի ձայնի հզորությունը, նա ապացուցում է, որ լավ ձայն ունենալը դեռ ամեն ինչ չի, կարևորը ձայնին լիովին տիրապետելն է: Երբեմն խռպոտ, երբեմն լարված, երբեմն շշուկով, Բեթը կարողանում է ամեն մի երգում յուրովի ներկայանալ:

Լսեք ու վայելեք :)

Mysteries

http://www.youtube.com/watch?v=nJrRVl7goLE

Tom The Model

http://www.youtube.com/watch?v=wtl2CbgWWJI

Show

http://www.youtube.com/watch?v=T3YiiE6ibeU

Spider Monkey

http://www.youtube.com/watch?v=Ig58AFYZz5U

և վերջում Velvet Underground խմբի Candy Says երգի քավրը

http://www.youtube.com/watch?v=KeAVsn4qVJ4

Rhayader
02.08.2010, 12:49
"Romance" երգից հետ տալս գալիս ա))) բայց իսկապես հզոր ալբոմ ա: Դրեյքի ազդեցության մասին չգիտեի: Որտե՞ղ ես կարդացել նման բան:

---------- Ավելացվել է՝ 13:49 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:47 ----------

Համ էլ, Ռուֆուս, Բեթի ազգանունը Ջիբոնս ա)))

Ռուֆուս
02.08.2010, 13:12
"Romance" երգից հետ տալս գալիս ա))) բայց իսկապես հզոր ալբոմ ա: Դրեյքի ազդեցության մասին չգիտեի: Որտե՞ղ ես կարդացել նման բան:

Անճաշակ, Romance-ը ամենաշատ դուրս եկած երգերից մեկն ա :)) Ու ընդհանրապես բոլոր երգերը հոյակապ են, հլը չեմ կողմնորոշվել ամենաշատը որ մեկն եմ հավանել (Ոչ էն ա Spider Monkey-ն, ոչ էն ա Romance, ոչ էն ա Show, իսկ Rustin Man երգից վաբշե եսիմ ինչ էքստազի մեջ եմ ընկնում :love): Դրեյքի մասին Վիկիում էր գրված, Դրեյքի ազդեցությունը ամենաշատը ալբոմի մթնոլորտում ա զգացվում, մելամաղձոտ, տխուր, անձրևային :)

Համ էլ, Ռուֆուս, Բեթի ազգանունը Ջիբոնս ա)))

Մերսի, ուղղեցի, սրանց ազգանուններից մեկ մեկ գլուխ չեմ հանում :))

---------- Ավելացվել է՝ 14:12 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:10 ----------

http://www.youtube.com/watch?v=ewdRJPG_xYM

Rhayader
02.08.2010, 13:39
Համարյա Նինա Սիմոունի չափ վատն ա:[

Ռուֆուս
02.08.2010, 14:14
Համարյա Նինա Սիմոունի չափ վատն ա:[

Դե էլ մի սկսի, Նինան լավ էլ երգում ու նվագում ա :love

Համ էլ նոր նկատեցի, որ Spider Monkey երգում Rustin Man-ը գիթառը հարթաշուրթերով (պլասկագուբցի) ա նվագում :o :good

Rhayader
02.08.2010, 14:56
Իմ ամենասիրած երգը գուշակի որն ա)

Ռուֆուս
02.08.2010, 15:16
Իմ ամենասիրած երգը գուշակի որն ա)

Ես շատ իմանամ :))
Funny Time Of Year-ը՞: ԱմենաՓորթիսհեդյան երգն ա :)

Ռուֆուս
02.08.2010, 17:11
Համ էլ, Ռուֆուս, Բեթի ազգանունը Ջիբոնս ա)))

Համ էլ հերիք ա ալիքները խառնես, ճիշտը Գիբբոնսն ա, նոր էլի Գուգլով ճշտեցի: Սկզբում էլ էիր Ջիբբոնս գրել, ես էի ուղղել :beee

Rhayader
02.08.2010, 18:49
Sand River:love
Հմ, մի երկու տեղ նայեցի՝ նույնիսկ տեսա, որ Բեթն ինտերվյուի ժամանակ զարմացել է, թե ինչու են ամերիկացիները խմբի անունն արտասանում Փորթիսհեդ: Եվ այլն, և այլն:
Ցանկացած դեպքում, քերականորեն ճիշտ է Փորթիշեդ (եթե «head» արմատի հետ կապ չունի, իհարկե), ու Ջիբոնս՝ ցանկացած դեպքում: Չեմ պատկերացնում, ինչու պետք է Ջիբոնսը հնչի Գիբոնս: Համ էլ ես թեման բացելիս դժվար թե հայերեն գրած լինեի անունը)))

Ռուֆուս
02.08.2010, 19:01

Վիկիից
http://en.wikipedia.org/wiki/Portishead,_Somerset
http://en.wikipedia.org/wiki/Portishead_(band)
http://www.forvo.com/word/beth_gibbons/

սովորաբար Gi-ով անուն ազգանունները անգլերենում Գ-ով են արտասանվում. Գիլբերտ, Գիլմուր, Գիլլան և այլն :)

Rhayader
02.08.2010, 19:18
սովորաբար Gi-ով անուն ազգանունները անգլերենում Գ-ով են արտասանվում. Գիլբերտ, Գիլմուր, Գիլլան և այլն :)
Համոզեցիր;)

Հարդ
24.12.2010, 11:19
Ծանոթությունս Փորթիսհեդի հետ եղավ շատ պատահական (ուղղակի Յութուբն էի քրքրում): Երևի մի քանի օր առաջ էր, բայց էդ խումբը (ինչքան հասկացա Փորթիսհեդը խմբի անունն ա, ոչ թե վոկալիստի) մտավ սիրտս այնպես, որ կարծես վաղուց էլ ճանաչում էի: Ասենք այն զգացողությունն ա, որ գտել եմ էն՝ ինչ էսքան ժամանակ ման էի գալիս:
Որ երաժշտություն լսելիս մի ամբող մեծ ցուցակ ունես ընտրելու, թե ինչ լսես, բայց ինչ որ զգում ես որ շատ քիչ ա էդ մեծ ցուցակն ու բան չես կարողանում ընտրել: Այ այդ ժամանակվա համար ա Փորթիսհեդը:
Սա լրիվ ուրիշ աշխարհ ա, ուրիշ մոլորակից: Այլևս չգովեմ, քանի որ լավ է մեկ անգամ տեսնեք, քան բազմիցս լսեք:
Վերջում էլ ավելացնեմ, որ տեսահոլովակների մեջ կան անասելի հետաքրքիրները:

the rip

http://www.youtube.com/watch?v=kBOaLjtR4mw

we carry on

http://www.youtube.com/watch?v=dNg9SQxip5A

mysterons

http://www.youtube.com/watch?v=w2fBwsB6px8

only you:love:love

http://www.youtube.com/watch?v=i6eewqgGs_Q

gloomy sunday:love

http://www.youtube.com/watch?v=iyKXEdnN8b4

glory box

http://www.youtube.com/watch?v=yF-GvT8Clnk

և այլն...

Վոկալիստն էլ շատ գեղեցիկ ա:love (չնայած արդեն մեծ ա):

Ռուֆուս
24.12.2010, 12:00
Ինչ վերաբերվում ա թեմային, էս վերջերս պլոտնի նստել եմ Third ալբոմի վրա, որը առաջ էդքան էլ չէի հավանում, որքան Dummy-ն ու Portishead-ը: Իրոք Third-ը ալբոմ չի, գլուխգործոց ա :love

We Carry On, Machine Gun, Magic Doors, The Rip, Deep Waters, խելքս գնում ա....

Ի դեպ Փորթիսհեդի դիսկոգրաֆիան ամբողջական չէ առանց Live At Roseland NYC կենդանի ալբոմի... Էս ալբոմն իմ համեստագույն կարծիքով բոլոր ժամանակների լավագույն կենդանի ալբոմներից մեկն է:

Հարդ
02.07.2011, 12:45
Մի 2 անգամ առաջ (շատ առաջ) լսել էի Բեթի ու Ռաստինի ալբոմը, բայց մեջս ոչ մի կերպ չէր տպավորվում: Ձանձրացնում էր:
Բայց էսօր հասկացա, թե ինչ գլուխգործոց ա:love
Հետաքրքիր ա, որ լսելուց (մանավանդ Sand River երգից սկսած) աննդհատ Դրեյքն էր աչքիս առաջ գալիս: Հետո թեման բացեցի, տեսա որ փաստորեն շատ ա խոսվում, որ նաև Դրեյքից ա ոգեշնչված: Դա անզեն աչքով ա երևում:):
Երգերի ռիթմիկան, սառը շունչը հիշեցնում են Նիքի Five Leaves Left ալոբմը (:love):

Իսկ հիմա մի քիչ խմբից. թվում ա թե խումբը շատ ներդաշնակ ա չէ՞, բայց արի ու տես որ հակասություն կա: Հարցազրույցներից մեկի ժամանակ Բեթն ասել ա, որ ինքն ու Ջեֆֆը շատ տարբեր մարդիկ են: Ջեֆի կարծիքով պետք ա ուղղակի երաժշտությունն ու խոսքերը համընկնեն, իսկ Բեթն ավելի զգացմունքային է ու միայն դա իրեն քիչ է: Բայց վերջում նշում ա, որ այնուամենայնիվ Ջեֆֆը ճիշտ ա:))

Հ.գ. ոնց որ 2009 - ի Chase the tear ից հետո բան չեն թողարկել (ինքն էլ սինգլ ուղղակի)...:(, տենաս երբ կթողարկեն:think

Ռուֆուս
02.07.2011, 14:33
Հ.գ. ոնց որ 2009 - ի Chase the tear ից հետո բան չեն թողարկել (ինքն էլ սինգլ ուղղակի)...:(, տենաս երբ կթողարկեն:think

Երևի մի տասը տարի հետո :))

Իսկ էդ ընթացքում խորհուրդ կտամ լսել Archive (http://www.last.fm/music/Archive) խմբի Londinium ու Take My Head ալբոմները, ալարում եմ Archive-ի մասին թեմա բացեմ Ակումբում: