PDA

Դիտել ողջ տարբերակը : Այշվարյա Ռայ, կյանքի աչքերով...

Narinfinity
19.12.2008, 16:29
Ողջույն բոլորին...
Այս թեման բացելով նպատակ ունեմ մի փոքր զրույց տանել Այշվարյա Ռայ մարդու մասին, դերասանուհու մասին...
Նշեմ, որ նրա աչքերի լույսով եմ ջերմանում և "մնում կանգուն", նրանով եմ ներշնչվում և ապրում... ուրախ եմ, որ ապրում եմ նրա հետ նույն մոլորակում, թեկուզ անտանելի հեռու, բայց նա ապրում է իմ սրտում և ամենամոտն է ինձ թվում...
Այնուամենայնիվ մոլորակում կան մարդիկ, որոնց համար կատարելություն բառը լիովին, արժանի կերպով չի կարող բնութագրիչ լինել, այդ մարդիկ մեր մեջ կան, նրանց մտքերն ու մասունքները մեր մեջ ապրում են... այդ ընդհանուր և ծանոթ որակներով մենք նրանց մեզ հարազատ ենք համարում... և պատրաստ ենք անել անկարելին հանուն այդ տեսակ մարդկանց... նրանք մենք ենք և մեր երազները...

Խնդրում եմ արտահայտել ձեր մտքերը Այշվարյա Ռայ մարդու մասին, կուզենաիք, որ նա հավերժ այդպես աստվածուհի մնա...

*e}|{uka*
19.12.2008, 16:36
Ողջու՜յն ...հասկանում եմ քո ապրումները Նարինֆինիտի ջան, բայց կներես էլի, հնդկուհի դերասանուհիներին անունով չգիտեմ, կտեղադրես, նրա նկարը ;)

Yellow Raven
19.12.2008, 17:20
Լավ,կարծես պատկերացրեցի ում մասին է խոսքը: :P
Ինչ ասեմ` դերասան է,նույն հաջողությամբ կարող էր Անջելինա Ջոլին լինել;)

Հայկօ
19.12.2008, 21:14
Կյանք ա: Սեքսուալագույն դերասանուհի ա :love:love:love

Ռեդ
19.12.2008, 21:17
Իսկ նկար չկա՞, տեղը չեմ բերում ով ա http://i428.photobucket.com/albums/qq3/vardaram/SmileyS/frown.gif

Hripsimee
21.12.2008, 17:46
Այշվարյա Ռայն ու Անջելինա Ջոլին համեմատության համար: (իրականում մի քիչ իրար նման են):
Այշվարյա Ռայի մենակ Համենունքներ ֆիլմն եմ տեսել , չեմ ճանաչում որպես դերասանուհի կամ անհատ , բայց իսկապես շատ գեղեցիկ է:

Ռուֆուս
21.12.2008, 17:51
Սեքս բոմբա :love

Ջոլլին Այշվարյայի դիմացը գլուխը պատովնա տվել :P

Hripsimee
21.12.2008, 18:31
Համաձայն չեմ:Չնայած տարբեր մարդիկ տարբեր ճաշակներ ունեն: :)Մի հատ էլ ունեմ Այշվարյայի նկար:

Երկնային
21.12.2008, 19:05
արտակարգ գեղեցիկ ա… :love

*e}|{uka*
21.12.2008, 20:07
Ճիշտն ասած իր ֆիլմերից ոչ մեկը չեմ տեսել, բայց նայել եմ մի հաղորդում, որտեղ իր ֆիլմերից հատվածներ էին ցույց տալիս , ինքը էլ հյուր էր: «Համեմունքներ» ֆիլմը անպայման կդիտեմ, շատ հետաքրքրեց, չգիտեի , որ ամեն համեմունք իր նշանակությունը ու դերը ունի , ո՜նց էր խոսում համեմունքների հետ.... :oy
Հետաքրքիր դիմագծեր ունի, բայց նենց տպավորությունա, որ և՛ քիթը ,և՛ աչքերը, և՛ մաշկը , և՛ բերանը առանձին առանձին հավաքած են... անկատար լինելով հանդերձ կատարյալ ա... երևի 100%-ոց հնդկուհի չի...:P

Լուսաբեր
22.12.2008, 14:03
Ողջույն բոլորին...
Այս թեման բացելով նպատակ ունեմ մի փոքր զրույց տանել Այշվարյա Ռայ մարդու մասին, դերասանուհու մասին...
Նշեմ, որ նրա աչքերի լույսով եմ ջերմանում և "մնում կանգուն", նրանով եմ ներշնչվում և ապրում... ուրախ եմ, որ ապրում եմ նրա հետ նույն մոլորակում, թեկուզ անտանելի հեռու, բայց նա ապրում է իմ սրտում և ամենամոտն է ինձ թվում...
Այնուամենայնիվ մոլորակում կան մարդիկ, որոնց համար կատարելություն բառը լիովին, արժանի կերպով չի կարող բնութագրիչ լինել, այդ մարդիկ մեր մեջ կան, նրանց մտքերն ու մասունքները մեր մեջ ապրում են... այդ ընդհանուր և ծանոթ որակներով մենք նրանց մեզ հարազատ ենք համարում... և պատրաստ ենք անել անկարելին հանուն այդ տեսակ մարդկանց... նրանք մենք ենք և մեր երազները...

Խնդրում եմ արտահայտել ձեր մտքերը Այշվարյա Ռայ մարդու մասին, կուզենաիք, որ նա հավերժ այդպես աստվածուհի մնա...
Ի՞նքն էր գեղեցկուհի ճանաչվել մի քանի տարի առաջ...
Շատ լավ դերասանուհիա,անձամբ ես շատ եմ հավանում ու հավեսով նայում եմ իրա մասնակցությամբ ֆիլմերը…
Գեղեցկուհիա…:love
Հ.Գ. Պետք չի համեմատել,բոլորն էլ իրենց գեղեցկությունը ունեն :oy

Հայկօ
22.12.2008, 23:14
Ի՞նքն էր գեղեցկուհի ճանաչվել մի քանի տարի առաջ...

1994թ, միսս Տիեզերք :love:

Ռուֆուս
22.12.2008, 23:26
անկատար լինելով հանդերձ կատարյալ ա... երևի 100%-ոց հնդկուհի չի...:P

Իմ իմանալով մաքուր հնդիկ ա :P

Narinfinity
23.12.2008, 12:56
Սիրելի ակումբցիներ, կխնդրեի մի խորհուրդ տայիք...
Ես ճանաչում եմ մի աղջկա, որն այնքան նման է Այշվարյաին, որ ուղղակի նրան տեսնելիս աշխարհով մեկ եմ լինում...

Ցանկություն ունեմ, որ նա էլ դառնա հայտնի ամբողջ աշխարհում, չգիտեմ ինչպես օգնեմ նրան, որ նախանձ մարդիկ աչքով չտան... կամ թեկուզ առանց իմ օգնության , արդյոք ինչ է անհրաժեշտ նրան հայտնի դառնալու համար?

Համոզված եմ և գիտեմ, նա ունի բնականից տրված հրաշք արտաքին նման Այշվարյային, մանավանդ, որ նա այն է, ինչը ես սիրում եմ Այշվարյայի մեջ... և ընդհանրապես կնոջ համար լավ իմաստով ասված...
Այսքանից հետո էլ ոնց չգժվեմ?...
Օգնուուուուուություուուուուուուուն...

_Zeon_
23.12.2008, 15:14
Լավիկն է, լավիկն է...
Աչքերը շատ լավն են

Տեսել եմ իրա մի կինո, Pride and Pregudice ֆիլմի ռեմեյքում է խաղում....
ահավոր բան ա :D

Երկնային
23.12.2008, 15:21
Ես «Համեմունքներ» ֆիլմն եմ տեսել, շատ ա դուրս եկել… :oy

Գալաթեա
23.12.2008, 15:30
Համեմունքներ-ը ես էլ եմ նայել:
Ախմախ ֆիլմ ա:

Բայց աչոնը լավն ա :) Մանավանդ կարմիր շորով շատ սեքսի ա:

impression
23.12.2008, 15:32
բացահայտում ենք Բոլիվուդի սպառողներին :)

Երկնային
23.12.2008, 15:37
Համեմունքներ-ը ես էլ եմ նայել:
Ախմախ ֆիլմ ա:

Բայց աչոնը լավն ա :) Մանավանդ կարմիր շորով շատ սեքսի ա:
Ի դեպ, ես էլ էի հենց աչոնի մասին ասում, որտև ուրիշ ոչ մի ֆիլմ չեմ տեսել իր մասնակցությամբ… :) բայց մամաս տեսած կլինի, ինքը հնդակական կինոյի բալելշիցայա :))

Ռեդ
23.12.2008, 15:38
Սնովա ինդիսկի փիլմ :lol
Լավիկն ա, վատիկը չի :oy

Narinfinity
23.12.2008, 15:46
Այշվարյա Ռայն ու Անջելինա Ջոլին համեմատության համար: (իրականում մի քիչ իրար նման են):
Այշվարյա Ռայի մենակ Համենունքներ ֆիլմն եմ տեսել , չեմ ճանաչում որպես դերասանուհի կամ անհատ , բայց իսկապես շատ գեղեցիկ է:

Կարծում եմ Այշվարյային մի քիչ նման է Վերա Բրեժնեվան, Վիագրայից, բայց մի քիչ, իսկ Անջելինան նման չի...

Ինձ համար Այշվարյան հրաշք տեսք ունի, երբ իսպանուհու կարմիր շորերով ա նկարվում... կարմիրը իրեն շատ ա սազում, թե հնդկական տարազով, և թե իսպանական...
Նա այդպիսի նկարներ ունի, երբ նայում եմ, պատկերացնում եմ, թե ինչպես կպարի իսպանական պարեր ու գժվելս գալիս ա... բա որ Դեդուլյա եմ լսում ու իսպանական տարազով Այշվարյայի նկարը տեսնում, քիչ ա մնում Անտոնիո Բանդերաս դառնամ ու գնամ իրա մոտ հետը պարելու մինչև վերջին շունչը, չափսոսալով ոչ մի վայրկյան...

Լուսաբեր
23.12.2008, 16:14
Narinfinity ջան,Նա քո կու՞ռքն է,նենց եմ հասկանում,որ ինչ էլ անի քեզ համար լավա ;)

Ֆրեյա
23.12.2008, 16:48
Լավիկն է, լավիկն է...
Աչքերը շատ լավն են

Տեսել եմ իրա մի կինո, Pride and Pregudice ֆիլմի ռեմեյքում է խաղում....
ահավոր բան ա :D

Հաաա, ճիշտ ա, մի անգամ նկատել եմ այդպիսի ֆիլմ :D
Ահավոր էր, ու ինքն այդտեղ այնքան սիրուն չի, որքան օրինակ, Լօրեալի գովազդում :P

Sunny Stream
23.12.2008, 20:05
Խնդրում եմ արտահայտել ձեր մտքերը Այշվարյա Ռայ մարդու մասին, կուզենաիք, որ նա հավերժ այդպես աստվածուհի մնա...

Իսկապես գեղեցկուհի է, 1-2 դերակատարում տեսել եմ, հիացել եմ ու ես էլ եմ նմանեցրել Անջելինա Ջոլիին... զարմանում եմ, որ Հոլիվուդ չի ներթափանցում, կամ էլ` իրեն նվիրել է հայրենական կինոյին...

բայց մի բան չեմ հասկանում. թեման միայն դերասանուհու գեղեցկությունը գովելու համար է բացված? էդ դեպքում "Կինո" բաժնի հետ կապ չի ունենա, հակառակ դեպքում գեղեցկությունը քննարկելու հետ մեկնաբանեք նաև դերակատարումները... իմ տեսած դերերն առանձնապես մի բարդ բան չէին, սիրուն սիրող աղջիկ էր խաղում ու լավ էր խաղում :)

Հայկօ
23.12.2008, 20:17
Ճիշտն ասած՝ իր դերակատարմամբ ոչ մի ֆիլմ չեմ տեսել. միայն հատվածներ՝ «Համեմունքից» :): Էնպես որ՝ իր տաղանդի ու վարպետության մասին ոչ մի բառ չէի կարող գրել, մանավանդ որ, իմ խորին համոզմամբ, Բոլիվուդում «դունիյա» երգելու համար առանձնապես մեծ տաղանդ պետք չէ: Իսկ գեղեցկության առումով հատուկենտ դերասանուհիներ կարող են իր հետ համեմատվել :love: Լիվ Տայլեր, Նատալի Պորտման, Էնն Հաթաուեյ (նաև՝ Ուայնոնա Ռայդեր, մի ժամանակ)... Ճաշակս արդեն հասկացաք, կարծում եմ :): Անջելինա Ջոլիի հետ համեմատությունը սխալ է:

Չեմ կարծում, որ Հոլիվուդում նա ավելիին կհասնի, քան ունի: Նախ՝ դրամական առումով Բոլիվուդը բնավ չի զիջում և երբեմն նույնիսկ գերազանցում է Հոլիվուդը: Ապա՝ առանց այն էլ Ռայը անասելի հայտնի է ամբողջ մեկուկես միլիարդանոց Հնդկաստանում, էն ստից 250 միլիոնանոց ԱՄՆ-ը էլ ինչի՞ն է պետք ;):

Hripsimee
23.12.2008, 20:39
Իսկ գեղեցկության առումով հատուկենտ դերասանուհիներ կարող են իր հետ համեմատվել :love: Լիվ Տայլեր, Նատալի Պորտման, Էնն Հաթաուեյ (նաև՝ Ուայնոնա Ռայդեր, մի ժամանակ)... Ճաշակս արդեն հասկացաք, կարծում եմ :): Անջելինա Ջոլիի հետ համեմատությունը սխալ է:

Ինչու է սխալ :thinkԵթե դերասանական վարպետության առումով , ապա օր. Վայնոնա Ռայդերը նույնպես լավ դերասանուհի է , իսկ եթե գեղեցկության տիպի մասին , ապա երևի թե համաձայն եմ;)
Ես նույնպես Այշվարյային ոչ մի լուրջ , մնայուն դերում չեմ տեսել , սակայն , իհարկե , գուցե և կան այդպիսիք :

Հայկօ
23.12.2008, 20:47
Ինչու է սխալ :think
Տարբեր գեղեցկություններ են: Նուրբ ու խորհրդավոր Արևելքը քյառթ ու սիլիկոն Արևմուտքին հավասարեցները ճիշտ չի, ըստ իս:

Hripsimee
23.12.2008, 20:50
Կարծում եմ Այշվարյային մի քիչ նման է Վերա Բրեժնեվան, Վիագրայից, բայց մի քիչ, իսկ Անջելինան նման չի...

Ինձ համար Այշվարյան հրաշք տեսք ունի, երբ իսպանուհու կարմիր շորերով ա նկարվում... կարմիրը իրեն շատ ա սազում, թե հնդկական տարազով, և թե իսպանական...
Նա այդպիսի նկարներ ունի, երբ նայում եմ, պատկերացնում եմ, թե ինչպես կպարի իսպանական պարեր ու գժվելս գալիս ա... բա որ Դեդուլյա եմ լսում ու իսպանական տարազով Այշվարյայի նկարը տեսնում, քիչ ա մնում Անտոնիո Բանդերաս դառնամ ու գնամ իրա մոտ հետը պարելու մինչև վերջին շունչը, չափսոսալով ոչ մի վայրկյան...

Չէ , իմ կարծիքով Այշվարյան շատ ավելի նուրբ ու յուրահատուկ գեղեցկություն ունի քան Վերա Բրեժնեվան:

Hripsimee
23.12.2008, 20:57
Տարբեր գեղեցկություններ են: Նուրբ ու խորհրդավոր Արևելքը քյառթ ու սիլիկոն Արևմուտքին հավասարեցները ճիշտ չի, ըստ իս:
Քյառթ ու սիլիկոն?:o Ինչի էդքան կտրուկ?
Հ.Գ.Համոզված եմ , որ ոչ բոլորն են Ջոլիի գեղեցկությունը կապում քյառթի ու սիլիկոնի հետ:
Էս նկարում Ջոլին քյառթ ու սիլիկոնա?

Հայկօ
23.12.2008, 21:06
Ուրեմն, իմ կարծիքով, կան երեք գեղեցկություններ: Դրանք են (ըստ նվազման կարգի).

1. Արևելյան (հայուհիները, ինքը)
2. Եվրոպական (Մոնիկա Բելուչի, Ժյուլիետ Բինոշ, Օռնելա Մուտի, ՆատալիՊորտման)
3. Ամերիկյան (Անջելինա Ջոլի, Պամելա Անդերսոն, Պերիս Հիլթոն [ստեղմիհատկանաչսմայլիկ]:

Օբյեկտը ուղիղ երկու գլուխ բարձր է Ջոլիից :):

Sunny Stream
23.12.2008, 21:39

իսկ ինձ մեկ-մեկ թվում է, թե Ջոլիի հայացքում առաջին կետից մի բան կա (չէ, չսկսեք հայկական արմատներ փնտրել, խոսքս Արևելքի մասին է;) ), համենայն դեպս ինքը ունի որոշակի խորություն ու պետք չի նշածդ մյուս տափակ ու դատարկ հարթությունների հետ համեմատել, լուրջ... նրա դերերը մենակ արտաքին գեղեցկության համար չեն հայտնի ու սիրված ;) իսկ հետաքրքիր է, այդ դեպքում գեղեցկուհի-ավստրալուհիներին մասնավորապես` Նիկոլ Կիդմանին, որ շարքին ես դասում?

Hripsimee
23.12.2008, 21:45
Անջելինա Ջոլիին Պամելա Անդերսոնի ու Պերիս Հիլթոնի հետ համեմատել...:oԼավ էլի...:(
Իսկ ինչ վերաբերում է դերասանական վարպետությանը , ապա այս հարցում գոնե Այշվարյան Ջոլիին զիջում է : Նա ուղղակի ,ըստ իս ,հեքիաթային գեղեցկություն ունեցող հնդկուհի է :B

Հայկօ
23.12.2008, 21:53
իսկ ինձ մեկ-մեկ թվում է, թե Ջոլիի հայացքում առաջին կետից մի բան կա (չէ, չսկսեք հայկական արմատներ փնտրել, խոսքս Արևելքի մասին է;) ), համենայն դեպս ինքը ունի որոշակի խորություն ու պետք չի նշածդ մյուս տափակ ու դատարկ հարթությունների հետ համեմատել, լուրջ... նրա դերերը մենակ արտաքին գեղեցկության համար չեն հայտնի ու սիրված ;) իսկ հետաքրքիր է, այդ դեպքում գեղեցկուհի-ավստրալուհիներին մասնավորապես` Նիկոլ Կիդմանին, որ շարքին ես դասում?

Չէ դե իհարկե, Ջոլին մնում է Ջոլի :love: Ամեն դեպքում՝ համեմատական կարգով իր տեղը մնում է նշածս երրորդ կետը :): Որպես դերասանուհի, համաձայն եմ, լավն է: Իսկ Նիկոլ Քիդմանը... Ըհը՛մ... Ես ընդհանրապես ոչ մի կյաժի չեմ սիրում :): Դուրըս չի գալիս: Ա՛յ ինքը տափակ ա: Մինչև հիմա ոչ մի լուրջ կինո չի ունեցել, էն Դոգվիլում էլ իր փոխարեն ով էլ խաղար՝ ավելի լավ կիոն էր լինելու :):

Գեղեցկուհի ավստրալուհիները, բոմբ սևամորթուհիները, կծումռու լատինոները հիթ-շքերթում չկան՝ գլխաքանակ ապահովել չկարողանալու պատճառով :)): Չնայած՝ վերջիններն ավելի շատ առաջին են, քան թե՝ երրորդ (Սալմա Հայեկ :love):

Sunny Stream
23.12.2008, 22:07
Իսկ Նիկոլ Քիդմանը... Ըհը՛մ... Ես ընդհանրապես ոչ մի կյաժի չեմ սիրում :): Դուրըս չի գալիս: Ա՛յ ինքը տափակ ա: Մինչև հիմա ոչ մի լուրջ կինո չի ունեցել, էն Դոգվիլում էլ իր փոխարեն ով էլ խաղար՝ ավելի լավ կիոն էր լինելու :):
Այ էստեղ խստիվ չհամաձայնեցի!!!!!!!! հեսա կօֆտոպեմ, բայց պիտի ասեմ` բա "Մուլեն Ռուժում" ով կարող էր փոխարինել Նիկոլին?! Իրականում շատ ուժեղ դեր է` հաշված նաև բոլոր երաժշտական-պարային համարները: Բա "Լայն փակված աչքերով"-ում?! Դոգվիլում ինքը շա'տ տեղին է ու ճիշտ, էդ մտահղացմանը, էդ ահավոր կերպարների մեջ ոչ մի ավել էմոցիա, ոչ մի բան պետք չէր, հենց ինքն էր պետք! Նիկոլը` տափակ? Հետո ինչ, որ արտաքնապես համապատասխանում է "տափակ աղջկա" անիմաստ կարծրատիպին` շեկ մազեր, կապույտ աչքեր:

Հայկօ
23.12.2008, 22:17
Դե արդեն անաստվածաբար օֆտոպում ենք :)... Բայց պիտի ասեմ. Մուլեն Ռուժը ախմախ կինո ա :P: Ու ընդհանրապես վերջին հազարամյակում ընդամենը մեկ լավ (ես կասեի՝ հանճարեղ) մյուզիքլ է եղել՝ Ջոնի Դեպի «Սուինի Տոդդը»: Կծիծաղես, բայց «Լայն փակված աչքերովն» էլ չեմ սիրում: Նախ՝ որովհետև պաթոլոգիկ զզվում եմ Թոմ Կրուզից, հետո՝ այդքա՜ն ահավոր «ֆեստիվալային» ֆիլմեր տանել չեմ կարողանում: Սթենլի Կուբրիկն, իհարկե, հանճար է, արտհաուզն էլ՝ ամենահարգելի ժանրը ինձ համար, բայց էդ կինոն մի տեսակ չսիրեցի:

Hripsimee
23.12.2008, 22:28

Իսկ ՈՒրիշները ֆիլմ?:ok Ով կարա Նիկոլին փոխարինի դրա մեջ:
Իսկ գեղեցկության առումով ես կարծում եմ , որ Նիքոլ Քիդմանի գեղեցկությունը ոչ մի կերպ այսպես կոչված տափակ չի կարող համարվել , ընդհակառակը , բավականին յուրահատուկ:

*e}|{uka*
23.12.2008, 22:39
Նիկոլի միայն մի ֆիլմն եմ սիրում, որտեղ ինքը ու իր նախկին սիրեցյալը՝փոքրամարմին գեղեցկադեմիկ Թոմ Կռուզն են խաղում, Նիկոլը տեղ իր բնական խուճուճ մազերով ա ու ընդհանրապես իր մշտական սառած կերպարով չի :love/ ֆիլմի անունը չեմ հիշում...:D

Իսկ ինչ վերաբերում ա Ռայ-ին ու Ջոլիին /գեղեցկությունը մի կողմ, հլը դուք հիշել Ջոլին իր դերասանական կարեռան ոնցա՜՜՜՜ կերտել:oy ու ընդհանրապես իր ֆիլմերը ոչինչով չեն տարբերվում՝օդին ստռաշնեե դռուգովա, մե՛կ Լառա Կռոֆտ, մե՛կ Միսիս Սմիթ, բեեե:[
Չնայած Լառա Կռոֆտ խաղացել եմ :love

Անդրադառնանք գեղեցկությանը... Մեկ մեկ ինձ թվում ա մեր արական սեռի ներկայացուցիչները գիպնոզացված են , Ջոլիամանյաությամբ են տառապում... հերի՛ք ա էլի:oy...Յոհանսանին, Պորտմանին, Միլա Յահովիչին կամ անկրկնելի Շառլիզ Թերոն-ին :love թողած ընկել եք շաբլոնի հետևից :B
Ռայը, ինչպես արդեն նշվեց հեքիաթային գեղեցկություն ունի, խոսելն ավելորդ է... իսկ ինչ վերաբերվում է ֆիլմերին, որոնք ինչպես նորից նշվեց լուրջ չեն... երեկ երկու ֆիլմ եմ հատուկ նայել իր մասնակցությամբ՝մեկը «համեմունքներն» էր, մյուսը սիրաքստիկ ֆիլմ էր/ անունը չեմ հիշում,էնքան էլ երկա՜ր էր :D, երկուսում էլ բավականին լուրջ ու խորը կերպարով էր ներկայացած:think

Հայկօ
23.12.2008, 22:41
Ես ջոլիամոլությամբ չեմ տառապում :P: Վերևում մի տեղ արդեն նշել եմ՝ իմ մոլուցքներն ովքեր են :):

Narinfinity
25.12.2008, 13:55
Սիրելի Ակումբցիներ, խնդրում եմ մի հարցում օգնել.

Ես ճանաչում եմ մի հայ աղջնակի, որը բնությունից ունի այն ամենալավը ինչը որ սիրում եմ Այշվարյայի մեջ...

Խնդրում եմ օգնել. ինչպես նա կարող է հայտնի դառնալ, մի հատ կարգին ռեժիսորի տեղ ասեք, որ նորմալ ֆիլմում լավ դեր առաջարկի, կամ էլ գեղեցկության կարգին մրցույթի կազմակերպիչի տեղ ասեք... որ ինքը անպայման դառնա աստղ... և թող բոլորն էլ հիանանա նրա լույսի աչքերով...
Վերջում մի բան խնդրեմ միայն. թող նախանձ մարդիկ աչքով չտան...
Ես սիրում եմ Ձեզ բոլորին...

Գալաթեա
25.12.2008, 13:59
Նարինֆինիծի ջան, իսկ ինքն ուզում ա աստղ դառնա?
Էդ լուսե աղջիկը, էլի:

Ռեդ
25.12.2008, 14:03
Անդրադառնանք գեղեցկությանը... Մեկ մեկ ինձ թվում ա մեր արական սեռի ներկայացուցիչները գիպնոզացված են , Ջոլիամանյաությամբ են տառապում... հերի՛ք ա էլի:oy...Յոհանսանին, Պորտմանին, Միլա Յահովիչին կամ անկրկնելի Շառլիզ Թերոն-ին :love թողած ընկել եք շաբլոնի հետևից :B
Լավ ասիր :hands Ջոլի :[
Շարլիզզզզզզ :love

Narinfinity
26.12.2008, 17:14
Նարինֆինիծի ջան, իսկ ինքն ուզում ա աստղ դառնա?
Էդ լուսե աղջիկը, էլի:

Իսկ ով չի ուզում?

Կարևորըշ, որ արժանի է:

Երկնային
26.12.2008, 17:22
Իսկ ով չի ուզում?

օրինակ ես չեմ ուզում :))

Narinfinity
27.12.2008, 12:22
օրինակ ես չեմ ուզում :))

Դու արդեն իսկ աստղերի հետ ես ԵՐԿՆԱՅԻՆ ազատության մեջ...:think

Narinfinity
13.01.2009, 11:23
Անդրադառնանք գեղեցկությանը... Մեկ մեկ ինձ թվում ա մեր արական սեռի ներկայացուցիչները գիպնոզացված են , Ջոլիամանյաությամբ են տառապում... հերի՛ք ա էլի:oy...Յոհանսանին, Պորտմանին, Միլա Յահովիչին կամ անկրկնելի Շառլիզ Թերոն-ին :love թողած ընկել եք շաբլոնի հետևից :B
Ռայը, ինչպես արդեն նշվեց հեքիաթային գեղեցկություն ունի, խոսելն ավելորդ է... իսկ ինչ վերաբերում է ֆիլմերին, որոնք ինչպես նորից նշվեց լուրջ չեն... երեկ երկու ֆիլմ եմ հատուկ նայել իր մասնակցությամբ՝մեկը «համեմունքներն» էր, մյուսը սիրաքստիկ ֆիլմ էր/ անունը չեմ հիշում,էնքան էլ երկա՜ր էր :D, երկուսում էլ բավականին լուրջ ու խորը կերպարով էր ներկայացած:think

Անկեղծ եմ ասում,
Եթե հնարավոր լիներ Քեզ կհամբուրեի միայն նրա համար, որ Էստեղ գրել ես Շարլիզ Տերոնի և Այշվարյայի մասին... և միանգամայն գժոտ ձևով էլ զգացել ես այն ամենը, ինչը գրել ես...

Այդ երկուսին անհնար է, որ չսիրեմ և նրանցով չապրեմ` "Ճակատագիրը բաժանել է ինձ նրանցից և դա է ստիպում հավերժական սիրով նրանց պաշտել..." չմոռանալով, որ նրանք աստղեր են այն երկնակամարում, ուր ես եմ միշտ ձգվում` նկատի ունեմ, որ ներշնչվում եմ նրանցով և զգում եմ որ կյանքը ողողված է ցավով և խնդությամբ, կախված, թե երբ որն է գերակշռում...

Hripsimee
13.01.2009, 13:13
Նիկոլի միայն մի ֆիլմն եմ սիրում, որտեղ ինքը ու իր նախկին սիրեցյալը՝փոքրամարմին գեղեցկադեմիկ Թոմ Կռուզն են խաղում, Նիկոլը տեղ իր բնական խուճուճ մազերով ա ու ընդհանրապես իր մշտական սառած կերպարով չի :love/ ֆիլմի անունը չեմ հիշում...:D

Իսկ ինչ վերաբերում ա Ռայ-ին ու Ջոլիին /գեղեցկությունը մի կողմ, հլը դուք հիշել Ջոլին իր դերասանական կարեռան ոնցա՜՜՜՜ կերտել:oy ու ընդհանրապես իր ֆիլմերը ոչինչով չեն տարբերվում՝օդին ստռաշնեե դռուգովա, մե՛կ Լառա Կռոֆտ, մե՛կ Միսիս Սմիթ, բեեե:[
Չնայած Լառա Կռոֆտ խաղացել եմ :love

Անդրադառնանք գեղեցկությանը... Մեկ մեկ ինձ թվում ա մեր արական սեռի ներկայացուցիչները գիպնոզացված են , Ջոլիամանյաությամբ են տառապում... հերի՛ք ա էլի:oy...Յոհանսանին, Պորտմանին, Միլա Յահովիչին կամ անկրկնելի Շառլիզ Թերոն-ին :love թողած ընկել եք շաբլոնի հետևից :B
Ռայը, ինչպես արդեն նշվեց հեքիաթային գեղեցկություն ունի, խոսելն ավելորդ է... իսկ ինչ վերաբերվում է ֆիլմերին, որոնք ինչպես նորից նշվեց լուրջ չեն... երեկ երկու ֆիլմ եմ հատուկ նայել իր մասնակցությամբ՝մեկը «համեմունքներն» էր, մյուսը սիրաքստիկ ֆիլմ էր/ անունը չեմ հիշում,էնքան էլ երկա՜ր էր :D, երկուսում էլ բավականին լուրջ ու խորը կերպարով էր ներկայացած:think
Իմ կարծիքով Համեմունքներ ֆիլմում Այշվարյայից համարյա ոչ մի դերասանական խաղ չէր պահանջվում , ուղղակի իրա գեղեցկությունն ու նրբությունն էր պետք: Թե չէ , խորը կերպար …
Ու մեկ էլ ինձ հետաքրքրումա ` դու որտեղից գիտես , թե Ջոլին իրա կարիերան ոնցա կերտել:think:think:think Իսկ իրա ֆիլմերը Սմիթներով ու Լարա Կրոֆտով չեն սահմանափակվում , Ընդհատված կյանք , Ջիա , Ալեքսանդր ֆիլմերում իրա դերակատարումը հրաշալիա: Դերասանական տաղանդի առում Ջոլին ու Աշվարյան շատ հեռու են...:[

*e}|{uka*
13.01.2009, 20:56

21-րդ դարում ենք ապրում: Իսկ դա ո՞վ չգիտի, լսել եմ, կարդացել եմ ... ու ընդհանրապես ինտերնետում թնդում ա :pardon
Ես դերասանական տաղանդի մասին չեմ խոսում, չեմ էլ փորձում համեմատել անհամեմատելի շնչավոր առարկաները՝երկուսն էլ տարբեր ժանրերում են :D
Այշվարան իր պուպուշ կերպարով հանդերձ կարծում եմ երբեք քխ -քխ ֆիլմերում չի նկարահանվի, միշտ կմնա իր ռոմանտիկ կերպարի մեջ, բայց Ջոլին նկարահանվել է պուպուշ ֆիլմերում, որը իրեն չի համապատասխանում ու ընդհանրապես իրեն բացասական կերպարներն են սազում :)
Իսկ ինչ վերաբերում է Ալեքսանդր ֆիլմին, որը ես շատ եմ սիրում, մոր կերպարը ուղղակի աբսուրդ է, իմ համեստ կարծիքով, ու նույնպես ոչ մի դերասանական տաղանդ չի պահանջում :P

Hripsimee
13.01.2009, 21:44

Իսկ Այշվարյան 21-րդ դարում չի ապրում?:think:think
Ով ասեց Անջելինային բացասական կերպարներ են սազում?? :o Իրան սազում են դրամատիկ դերեր , լավագույն դերերը Անջելինայի հենց դրամատիկ են:Ինձ թվումա ` դու ուղղակի լավ ծանոթ չես Ջոլիի ֆիլմերին...
Հ.Գ.Հավեսով թեմայից շեղվում ենք...

*e}|{uka*
14.01.2009, 07:36

Թեմայից չշեղվելու համար ասեմ, որ Այշվարյան էլ է 21-րդ դարում ապրում, բայց դե դու ինձ չհասկացար :))

Լավ էլ ծանոթ եմ, դա իմ կարծիքն էր, իսկ դրամատիկան ու բացասականը այնքանով իրար հետ կապ ունեին, որ բացասականը դրամատիկայի որոշիչը կարող է լինել: Անջելիկայի սազում է բացասական դրամատիկ կերպարներ :))

Hripsimee
14.01.2009, 13:22

Լավ , վերջին կետի հետ որոշ չափով , բայց ոչ լիովին , համաձայն եմ;)Վերջացնենք Անջելինայի մասին խոսելը , թեման գեղեցկուհի Այշվարյայի մասին է::love

$Baron$
14.01.2009, 14:47
Վայ էս ինչ լավ թեմայաաաաա.............Այշվարյա Ռային շատ եմ սիրում.......
Բայց չեմ հասկանում թէ խի էք իրան Ջոլիի հետ համեմատում? Երկւսն էլ շատ գեղեցիկ են,:ok բայց........Ջոլին մնւմ է Ջոլի;)
Իսկ դերասանական տաղանդների մասին չի կարելի խոսել քանի որ էսի նոր նոր հելած աստղա... Չես կարա ասես տե ինչքան առաջ կգնա.
Բայց շատ եմ խնդրում Ջոլլին համեմատության նժարին մի դրեք որևէ մեկի հետ....:)

Narinfinity
20.01.2009, 09:54
Ողջույն, ողջույն ...
Բոլոր նրանց, ում որ հոգին ազատ գոչում,
Վեր է թռչում և հառաչում...

Սիրելի Ակումբցիներ. խորհուրդ եմ տալիս դիտել "Сметение Чувств" ֆիլմը, որի սյուժեն իմ կյանքում տեղ գտավ վերջին երկու ամիսների ընթացքում, ես այնտեղ ինձ նմանեցնում եմ "Яш" անունով երիտասարդի հետ. այն տարբերությամբ, որ ես դասախոսի փոխարեն ուսանող եմ, իսկ ֆիլմում Այշվարյայի ամուսնու փոխարեն ընկերն է, որի հետ գրեթե ընկերացել եմ, իսկ Այշվարյայի դերը իմ կյանքում ունի այն աղջիկը, որը իրոք արժանի է երջանկության իր ընկերոջ հետ: Այս պարագայում ես նույնպես ինձ զգում եմ ուրախ ու երջանիկ և ցանկացա Ձեզ հետ կիսել իմ ուրախությունը իմ մտքերով:

Միայն մի խնդրանք կա. թող նախանձ մարդիկ աչքով չտան, թող հավերժ ապրի իմ ուրախությունը...
Շնորհակալություն, որ Բարի եք, սիրում ու սիրված եք...իսկ դա միշտ կյանք է տալիս...:ok

Ռուֆուս
28.01.2016, 19:37

Տենաս էս տղեն ինչ եղավ :))

StrangeLittleGirl
28.01.2016, 19:40
Տենաս էս տղեն ինչ եղավ :))

Վա՜յ, նա ինձ ուխաժիվատ էր անում :oy

Ռուֆուս
28.01.2016, 19:47
Վա՜յ, նա ինձ ուխաժիվատ էր անում :oy

Իսկ քեզ լիալուսնին նավակով չի տարե՞լ զբոսանքի, որ կողքից դելֆինները ջրից դուրս թռնեն ու աստղերի լույսի տակ քեզ սեր խոստովանի :))

StrangeLittleGirl
28.01.2016, 19:48
Իսկ քեզ լիալուսնին նավակով չի տարե՞լ զբոսանքի, որ կողքից դելֆինները ջրից դուրս թռնեն ու աստղերի լույսի տակ քեզ սեր խոստովանի :))
Չէ, ու՜ր էր թե, մենակ խոսում էր :D

Ռուֆուս
28.01.2016, 19:49
Չէ, ու՜ր էր թե, մենակ խոսում էր :D

էն էլ չափածո :))

StrangeLittleGirl
28.01.2016, 19:50
էն էլ չափածո :))
Արձակ :))

Շինարար
28.01.2016, 20:21
Տենաս էս տղեն ինչ եղավ :))

Ոնց որ թե ես գիտեմ, թե Ռուզաննա Խաչատրյանի տեքստերն ով է գրում::think

StrangeLittleGirl
28.01.2016, 20:23
Ոնց որ թե ես գիտեմ, թե Ռուզաննա Խաչատրյանի տեքստերն ով է գրում::think
Իրան ասեք նախարարի կնիկ էլի, անուն-ազգանունով մի դիմեք :cry

Ռուֆուս
28.01.2016, 20:33
Ոնց որ թե ես գիտեմ, թե Ռուզաննա Խաչատրյանի տեքստերն ով է գրում::think

Նարինֆինիտիի գրառումները կարդալուց հետո պիտի մինիմում պիտի մի անծանոթի դեմքին բոքսես, որ տղամարդկությունդ հետ գա :))

Շինարար
28.01.2016, 21:12
Նարինֆինիտիի գրառումները կարդալուց հետո պիտի մինիմում պիտի մի անծանոթի դեմքին բոքսես, որ տղամարդկությունդ հետ գա :))

Խի՞ բայց տղամարդը չի կարող լինել երազկոտ ու քնքուշ:

StrangeLittleGirl
30.01.2016, 13:22
Խի՞ բայց տղամարդը չի կարող լինել երազկոտ ու քնքուշ:

Կարա: Ռուֆը սեքսիստ ա:

Ռուֆուս
30.01.2016, 18:55
Կարա: Ռուֆը սեքսիստ ա:

բառարմատը ճիշտ է, համա վերջածանցը սխալ ես գրել :))

StrangeLittleGirl
30.01.2016, 18:58
բառարմատը ճիշտ է, համա վերջածանցը սխալ ես գրել :))
Ինքնասիրահարված :beee