PDA

Դիտել ողջ տարբերակը : Օգնեք ընտրել :)

Հայկօ
18.12.2008, 21:08
Խնդրում եմ օգնեք այս երկու թարգմանություններից ընտրել լավագույնը: Բնագիրը չեմ կարող դնել, չունեմ: Թարգմանված է ռուսերենից:

- Ու՞ր ես գնում դու, Գիլգամե՛շ։
Մինչ Աստվածներն են ուղղորդում մարդկանց
Եվ ապա մատնում անհողդողդ մահվան,
Չես գտնի երբեք կյանքը քո փնտրած.
Իրե՛նց կպահեն Աստվածները լոկ
Կյանքն հավերժական։

- Ու՞ր ես գնում դու, Գիլգամե՛շ։
Իշխում են Աստվածները մեզ
Ու հետո մատնում են մահվան։
Այն կյանքը, որ դու ես փնտրում
Չե՛ս գտնի, քանի նրանք կան.
Անմահությունը
Նրա՛նցն է միայն։

Շնորհակալություն :):

*e}|{uka*
18.12.2008, 21:15
Իհարկե առաջին տարբերակը :)

Kita
18.12.2008, 21:28
1-ը:)
Հայկ հարցում ավելացրու;)

Աթեիստ
18.12.2008, 21:30
Երկրորդը։

Kita
18.12.2008, 21:33
Եկեք 3որդ տարբերակ գտնենք:D

Rammstein
18.12.2008, 21:40
2-րդը...

Հայկօ
18.12.2008, 21:41
Եկեք 3որդ տարբերակ գտնենք:D
3-ը ստորագրությունս ա :):

Kita
18.12.2008, 21:44
3-ը ստորագրությունս ա :):

ԴԵ ուրեմն 3որդ տարբերակ:D

Taurus
18.12.2008, 21:46
Հայկ լավը չեն, կրկին փորձիր

Moon
18.12.2008, 21:50
Խնդրում եմ օգնեք այս երկու թարգմանություններից ընտրել լավագույնը: Բնագիրը չեմ կարող դնել, չունեմ: Թարգմանված է ռուսերենից:

- Ու՞ր ես գնում դու, Գիլգամե՛շ։
[I]Մինչ Աստվածներն են ուղղորդում մարդկանց
Եվ ապա մատնում անհողդողդ մահվան,
Չես գտնի երբեք կյանքը քո փնտրած.
Իրե՛նց կպահեն Աստվածները լոկ
Կյանքն հավերժական։

Շնորհակալություն :):

Առաջինը հաստատ, ԱՊՐԵՍ:hands

Հայկօ
18.12.2008, 21:56
Դե ինձ էլ ա առաջինը դուր գալիս, մեր մեջ ասած ;):

Հայկ լավը չեն, կրկին փորձիր
Չէ, չարժի, համ էլ հավես չունեմ: Էսօր գործի տեղը մի տասը րոպե ազատ էի, բզբզացի:

Ambrosine
18.12.2008, 22:02
Եթե այս երկու տարբերակները վերջնական են, ապա առաջինը.., բայց լոկ-ը ինչքանով է ճիշտ կամ հարմար?:think հենց այդ լոկ-ը մի քիչ փչացնում է:think

Վարպետ
18.12.2008, 22:03
Առաջինը Հայկ ջան, բայց.. մի~ քիչ էլ բզբզա էլի:)

Elmo
18.12.2008, 22:38
Երկրորդը։

+1 Երկրորդը նորմալ ա

Ռուֆուս
19.12.2008, 00:39
Առաջինը ավելի լավն էր, երկրորդը շատ հասարակ էր :)

Kuk
19.12.2008, 00:44
Հայկօ ջան, առաջինը, ապեր: Ես հայերենից նենց ոչինչ հասկանում էլի, ու կարամ ասեմ, որ երկրորդը հայերեն չի:D

Chuk
19.12.2008, 00:47
2-րդն ավելի պարզունակ էր, առաջինը :)

Հայկօ
19.12.2008, 00:50
Հայկօ ջան, առաջինը, ապեր: Ես հայերենից նենց ոչինչ հասկանում էլի, ու կարամ ասեմ, որ երկրորդը հայերեն չի:D

Ի՞նչը հայերեն չի, եղբա՛յր :o:

2-րդն ավելի պարզունակ էր, առաջինը :)

Երկրորդը ավելի մոտ ա բնագրին: Բնագիրը կարճ-կոնկրետ էր: 2-րդը նենց «Չարենցոտ» եմ փորձել գրել :):

Ռեդ
19.12.2008, 00:50
1-ը

CCoder
19.12.2008, 01:06
2-րդը կարդալուց այնպիսի տպավորություն էր կարծես մի ծեր իմաստուն, երիտասարդ հերոսին խորհուրդ է տալիս :hands
1-ինը ավելի չեզոք էր այդ առումով։

ընտրել եմ 2-րդը։

Kuk
19.12.2008, 01:19
Ի՞նչը հայերեն չի, եղբա՛յր :o:

Հայկօ ջան, առաջինը, ընգեր, նորմալ ա.. համ էլ իմաստային տարբորությունը բա.. հիմա ո՞նց ջոգենք ճիշտը որնա:D հա, մոռացա ասեմ, երկրորդը հայերեն չի:D

Հայկօ
19.12.2008, 01:22
Հայկօ ջան, առաջինը, ընգեր, նորմալ ա.. համ էլ իմաստային տարբորությունը բա.. հիմա ո՞նց ջոգենք ճիշտը որնա:D հա, մոռացա ասեմ, երկրորդը հայերեն չի:D

Կու՞կ :think: Լավ ե՞ս, ապեր :o:)):
Չասիր՝ խի հայերեն չէր...

Քամի
19.12.2008, 04:05
Կու՞կ :think: Լավ ե՞ս, ապեր :o:)):
Չասիր՝ խի հայերեն չէր...

կարծում եմ կուկը նկատի ունի, որ հանգեր չկա երկրորդի մեջ
կարծես թե բառ առ բառ թարգմանված լինի ռուսերենից:mda

Դեկադա
19.12.2008, 10:04
առաջինը:)

Ariadna
19.12.2008, 10:51
Ինձ երկրորդը դուր եկավ :)

Lion
19.12.2008, 11:38
Առաջինը:) Սա ի՞նչ էր:

Հայկօ
19.12.2008, 21:20
կարծես թե բառ առ բառ թարգմանված լինի ռուսերենից:mda

Երկուսն էլ նույն մարդը բառ առ բառ թարգմանել է նույն ռուսերենից :):

Rhayader
19.12.2008, 21:23
Առաջինը մի քիչ շատ ամպագորգոռ էր՝ ինձ երկրորդն ավելի դուր եկավ: Խիստ էր, բայց վեհ:

Լուսաբեր
19.12.2008, 21:24
առաջինը,բայց էս ինչի՞ համարա

Yellow Raven
19.12.2008, 21:28
Առաջինը ավելի հետաքրքիր էր ստացվել;)

Հայկօ
19.12.2008, 21:30
Առաջինը:) Սա ի՞նչ էր:

առաջինը,բայց էս ինչի՞ համարա

Հենց ընենց :):

Ա դե սիրու՛մ եմ, է՛լի, էս Ակումբը :)): Երեսուն հոգի առանց հարցնելու, առանց իմանալու, հենց ընենց քվեարկել են :love:

Rhayader
19.12.2008, 21:38
Հենց ընենց :):

Ա դե սիրու՛մ եմ, է՛լի, էս Ակումբը :)): Երեսուն հոգի առանց հարցնելու, առանց իմանալու, հենց ընենց քվեարկել են :love:

Խի, փող չկա՞ մեջը:angry
:D:D:D

Lion
20.12.2008, 17:26
Վատը չէր... ես հույս ունեի, թե ինչ-որ մի պոեմի մի մասն էր...

ars83
26.12.2008, 17:34
Խնդրում եմ օգնեք այս երկու թարգմանություններից ընտրել լավագույնը: Բնագիրը չեմ կարող դնել, չունեմ: Թարգմանված է ռուսերենից:
Շնորհակալություն :):

Երկրորդը: Պարզ է ավելի /բառերի և կառուցվածքների կիրառման իմաստով/, և հենց դրանով էլ՝ ավելի գեղեցիկ:

Ուլուանա
26.12.2008, 20:16
Ամենահետաքրքիրն այն է, որ էստեղ գրված բոլոր կարծիքներին համաձայն եմ։ :D :D :D Ում գրածը կարդացի, զգացի, որ համաձայն եմ։ :o Տարբերակներն, ի դեպ, շատ չեն տարբերվում, իմ կարծիքով։ Կարծես զգացվում է, որ նույն մարդու ձեռքի գործն են։ Համենայնդեպս, առաջինն իսկապես մի քիչ ամպագոռգոռ էր, ես էլ ամպագոռգոռ բաներ էնքան էլ չեմ սիրում, պարզն ավելի է դուր գալիս։ Մի խոսքով՝ երկրորդը։ :)
Հայկ, բայց, իմ կարծիքով, դու ավելի լավ էլ կարող էիր թարգմանել։ ;)

Հայկօ
26.12.2008, 20:23

:)
Դե երկու տարբերակների բառապաշարն էլ կիսով չափ նույնն է :): Առաջինը գրեցի, հետո զգացի, որ շատ «ամպագոռգոռ» է, ու սկսեցի փոխել: Երկորդը առաջինի հիմքի վրա գրվեց :):

Դե ես իմ առաջ լուրջ թարգմանելու նպատակ չէի էլ դրել. էս մի տեսակ մտավարժանք էր, ոչ ավել (բնագիրը չունեի, հետաքրքրություն չկար): Սրա փոխարեն կարող էի գործի տեղը կարտ խաղալ, ասենք: Բայց հավես ստացվեց: Մի վեպ եմ կարդում, մեջը լիքը սենց մեջբերումներ կան: Էս մեկը դուրըս շատ եկավ, մտածեցի՝ եթե հանկարծ վեպը հայերեն թարգմանվեր, սա կտեղավորվե՞ր վեպում, ու փորձեցի թարգմանել: Ոնց որ սկզբից մի հատ կոճակ ճարես, հետո սկսես վերարկու առնելու համար փող հավաքել, է՛լի :):