PDA

Դիտել ողջ տարբերակը : «Լոգիկադ ուտեմ» կամ 7ի գործը



voter
18.12.2008, 18:14
Քննիչները հրապարակել են մեղադրանքի հիմնական թեզը։ http://new.aravot.am/am/articles/politics/52869/view

Պարզվում է մեղադրանքը պետական իշխանության յուրացման վերաբերյալ հիմնվում է այն փաստի վրա, որ մեղադրյալ 7 անձիք Մարտի 1ին կազմակերպել են չարտոնված հանրահավաք ու անկարգություններ Մյասնիկյանին հարող տարածքում։

Թողնելով մի կողմ մեղադրանքի անհեթեթությունը, որ մարդիկ պատասխանատու են համարվում անկարգություների համար, որոնք եղել են իրենց «կազմակերպած» հանրահավաքից շատ հեռու, ցանկանում եմ փաստել ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԱՊՈՒՇՈՒԹՅՈՒՆԸ կամ սերժանտների ու հաբռգիսների ՄԵՂԱՅԱԿԱՆԸ.
փաստորեն դրանք հայտարարում են, որ բավական է 7 հոգով 1000 քառակուսի մետր տարածքում հանրահավաք կազմակերպել ու անկարգություններ հրահրել, հնարավոր է 60 հազար քառակուսի կիլոմետր Հայաստանի վրա իշխանությունը ՅՈՒՐԱՑՆԵԼ։

Ակընհայտ է, դեռ Մարտին հատուկ դրություն մտցնելով, ցույց էր տրվել թե ինչքան վախեցած ու տկար է սերժանտական ու հաբռգիստական իշխանությունը - ազատամիտ մարդկանցից ուղղակի սարսափում է։

Հիմա ընդհամենը 7ի գործով անհրաժեշտ են համարում ամեն հնարավոր մասսայական հանրահավաք կանխել, պատժելով ու կազմակերպիչների վրա կախելով տարբեր մեղադրանքներ, որ ուրիշներին դաս լինի։

Մնում է ժողովուրդը գիտակցի ու հանրահավաքներ անի Հայաստանով մեկ - սերժանտներից ու հաբռգիստներից իզ ու թոզ չի մնա - կինքնալիկվիդացվեն, ինչպես ժամանակին 88-89ին մեկել պարզվեց, որ արդեն կոմմունիստ ու սովետ միության հավատարիմ նոմենկլատուրշիկներ էլ այլևս գոյություն չունեն, ուր նայում ես միայն համազգային շարժ էր...

Աբելյան
18.12.2008, 18:18
:(
մի հատ դատախազության էջում կարդացեք մեղադրանքը
մարդ կգժվի :angry
որ տենց բաներ եմ կարդում կամ լսում, հա ուզում եմ մի հատ ձող առած գնամ անկարգություններ հրահրեմ :(
ինչքան ա էս ամեն ինչը շարունակվելու :(

Աբելյան
18.12.2008, 18:23
Մնում է ժողովուրդը գիտակցի ու հանրահավաքներ անի Հայաստանով մեկ - սերժանտներից ու հաբռգիստներից իզ ու թոզ չի մնա - կինքնալիկվիդացվեն, ինչպես ժամանակին 88-89ին մեկել պարզվեց, որ արդեն կոմմունիստ ու սովետ միության հավատարիմ նոմենկլատուրշիկներ էլ այլևս գոյություն չունեն, ուր նայում ես միայն համազգային շարժ էր...
մնում ա մարդիկ միանան
թե չէ հա Սերժից դժգոհում են, բայց ասում են. "ձեր հետ Լևոնն ա"

Chuk
18.12.2008, 18:31
Էս պահին ամենակարևորը վաղը դատարան գնալն է, ներկայացնեմ ՀԱԿ-ի կոչը.


ԿՈՉ

Դեկտեմբերի 19-ին, ժամը 12-ին Երեւան քաղաքի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (գտնվում է Պանթեոնի հարեւանությամբ) կսկսվի այսպես կոչված «7-ի գործով» քաղաքական դատավարությունը։

Սեփական ժողովրդի դեմ մարտիմեկյան ջարդի ու սպանդի հեղինակ վարչախումբը, իրեն հատուկ ցինիզմով, փորձում է իր իսկ կատարած ծանրագույն հանցանքը բարդել Համաժողովրդական շարժման ու նրա ներկայացուցիչների վրա։

Կանխելու համար հերթական համազգային խայտառակությունը, հանուն արդարության եւ իրական արդարադատության օժանդակման՝ կոչ ենք անում բոլորին ներկա լինել դատավարությանը։


ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ


Դե ինչ, ես գնալու եմ:
Հետաքրքիր է ակումբցիներից ու՞մ կհանդիպեմ :)

Երվանդ
18.12.2008, 18:54
Էս պահին ամենակարևորը վաղը դատարան գնալն է, ներկայացնեմ ՀԱԿ-ի կոչը.


ԿՈՉ

Դեկտեմբերի 19-ին, ժամը 12-ին Երեւան քաղաքի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (գտնվում է Պանթեոնի հարեւանությամբ) կսկսվի այսպես կոչված «7-ի գործով» քաղաքական դատավարությունը։

Սեփական ժողովրդի դեմ մարտիմեկյան ջարդի ու սպանդի հեղինակ վարչախումբը, իրեն հատուկ ցինիզմով, փորձում է իր իսկ կատարած ծանրագույն հանցանքը բարդել Համաժողովրդական շարժման ու նրա ներկայացուցիչների վրա։

Կանխելու համար հերթական համազգային խայտառակությունը, հանուն արդարության եւ իրական արդարադատության օժանդակման՝ կոչ ենք անում բոլորին ներկա լինել դատավարությանը։


ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ


Դե ինչ, ես գնալու եմ:
Հետաքրքիր է ակումբցիներից ու՞մ կհանդիպեմ :)

Իմ կարծիքով ինձ կհանդիպես;)

Ձայնալար
18.12.2008, 19:45
Եթե մեկ անց կեսից երկուսը դեռ այնտեղ լինեք, ես էլ կերևամ:

Տրիբուն
18.12.2008, 21:09
մի քիչ թասիբով ու ինքնասեր ժողովուրդ լինեինք, այդ թվում նաև ես, հիմա վաղուց նախագահականը, դատախազության հետ միասին ցունամի պիտի արած լինեինք, ժողովդրին էշի տեղ դնելու համար

murmushka
18.12.2008, 21:24
+1 չեք կասկածում, չէ որ ինձ էլ կտեսնեք;)
միայն թե մարդիկ հավաքվելու են ժամը 11.30-ից
կհանդիպենք;)

Վարպետ
18.12.2008, 22:09
Մինչև հունվար իրենք իսկ կանեն, որ էս գործը փլվի... Սերժի տակից իշխանության հողը փախնում ա... Ափսոս որ մի տարի կորցրինք: Բայց դե լավ է ուշ լինի` նուշ լինի;)

Սեպտեմբերի 21
19.12.2008, 06:16
Խայտառակության, ամոթի օր

… Իմ մոտ հիմա` այս պահին, երեկոյան ժամը 9-ն է: Այսինքն, Հայաստանում արդեն 2008թ.-ի հունվարի 19-ն է: Խայտառակության, ամոթի օր… Այսօր Հայաստանի Հանրապետությունում սկսվում է նախադեպը չունեցող դատավարություն: ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ:

Այո, ասում եմ նախադեպը չունեցող, որովհետեւ վերջին անգամ Հայաստանի պատմության մեջ, մասայական քաղաքական դատավարություններ նախորդ դարի 60-ականների կեսերին էր եղել:
Ես հասկանում եմ, որ հիմա, վերոգրյալ մտքերս կարդալուց հետո, որոշ կուսակցականներ (դաշնակ, մաշնակ, եւ այլնը), վրա են տալու, թե Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակել են քաղաքական դատավարություններ տեղի ունեցել. «Բա՞ «դրո»-ն, բա՞ «31», բա՞ ֆլանը, ֆստանը…»: - «Դրո»-ի գործը ի՞նչ քաղաքական դատավարությունը, ահաբեկչական խմբավորում էր բացահայտվել… 11 տարի դաշնակները ըստ էության իշխանության մեջ են, բայց «դրո»-ի գործով, ժամանակին Իրանում Մարդասպանության մեջ մեղադրված Հրանտ Մարգարյանի «գործովները» այսօր իրենց պատիժն են կրում:
«31» գործը նույնպես քաղաքական դատավարություն համարել չի կարելի, դա քաղաքական դրդապատճառներով կատարված քրեական հանցագործություն էր…

«7-ի գործ» կալանավորված տղեքը, «Ազատության» հրապարակում խաղաղ ցույցեր, միտինգներ, երթեր են արել: Երգ ու պարով էին անում… 95-ին` դաշնակ Վահանը, ԿԳԲ-ի ծնունդ Իսագուլյան Գառնիկը, չգիտեմ ինչ Մանվելն ու էլի մի քանի հոգի` Ջրաշենում գաղտնի հավաք էին կազմակերպել ու քննարկում էին, թե որտե՞ղ ու ո՞նց են պաշտպանության նախարարին խփելու, շառը` ՆԳ նախարարի վրա գցելու: Հանրապետության նախագահին` ո՞նց պիտի Սևանի ամառանոցում խփեին…
Կարծում եմ, եթե համեմատություններ ենք անում, ճիշտը այսպս` մանրամասնորեն համեմատելն է… 95-ին իրեղեն ապացույցները` պիլիմոտ ու ավտոմատներ էին , մեղադրյալների, այն էլ ոչ շարքային, այլ կազմակերպիչների ` իրենց ձերքերով` հանգիստ շարված ձեռագրերով գրած ինքնախոստովանական ցուցմունքներն էին … հիմա իրեղեն ապացույցները` իշխանությանը ենթակա` մենթերն են, կամ` վառելափայտը, քառը, վրանի տրուբեն… հիմա աղվանականները Սուրիկ Սիրունյանին, միտի ժամանակ` Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պաշտպանելու համար են մեղադրում («Ճուտն» ասում է` ինքը Վանո Սիրադեղյանից բացի, որիշ ոչ մեկի անվտանգությունը չի պաշտպանել, բայց դա կապ չունի) , սրանով աղվանականները ի՞նչ են ուզում ասել, որ Նիկոլին վերացնելու` իշխանական պլանի մասին տեղեկությունները, փաստորեն ճիշտ էին, հա՞… Հիմա Շանթ Հարությունյանին` միտինգի ժամանակ (ինքնաբուխ, թե` կազմակերպված, արտոնված, կամ` չարտոնված, սրանք էլ կապ չունեն) արտահայտած ելույթի` իր կարծիքը արտահայտելու համար…
Էլի ասեմ` եթե համեմատություններ են արվում, ուրեմն ավելի արդար կլինի այսպես` մանրամասնորեն համեմատել (Արամ Աբրահամյան ջան, քեզ էլ եմ ասում, խնդրում…

Լավ, «7-ի» ու«31»-ի գործերի անհամեմատության մասին քիչ խոսեմ, վերադառնամ` ՀՀ-ում նախադեպը չեղած դատավարությանը` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՐԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ (ֆորումներում մեծատառերով գրելը` բարձր ձայն է նշանակում, արդեն սովորություն եմ դարձրել) …

Անկախ Հայաստանում առաջին անգամ տեղի է ունենում: Խայտարակություն…

Հ.Գ.
Ինձ այս առումով հատկապես զարմացնում եմ, երբեմնի Խորհրդային ժամանակներին հայ քաղբանտարկյալների պահվածքը… Սերժանտ գրված Ռազմիկ Մարկոսյան, Ռազմիկ Զոհրաբայն… ԿԳԲ-ի ճանկերից «շակալադնի սրոկ»-ներով պլստացած էս «քաղաքական» գործիչներին մի կողմ դնեմ, բա՞ Պարույր Հայրիկյանը ի՞նչ է մտածում…
Ժամանակին ես Հայրիկյանի ոտնահարված իրավունքը վերականգնելու համար, Բաղրամյան 26 հասցեյում` ՀԽՍՀ ԳԽ-ի շենքում 10-նօրեա հացադուլ եմ արել : Ու հիմա ինձ իրավունք եմ վերապահում նույնը իրենից պահանջել: Բաղրամյան 26 հասցեյում կամ մոտակայքում հացադուլ անելը, այն էլ 10 օր, ամենեւին էլ պարտադիր չի: Վրանի, բանի-մանի կարիք էլ չկա, որ մտածի թե կարմիր բերետավորները կարող է գան տփեն…այդ մասին նախապես տեղեկացնել միջազգային բոլոր հայտնի կազմակերպություններին, արտասահմանյան դիվանագիտական հաստատություններին, ԶԼՄ-ներին ու որպես բողոքի արտահայտման ձեւ` ինքնամեկուսացվել Երեւանում հայտնի որեւէ հյուրանոցի, որեւիցէ մի հարկի որեւիցէ համարում…

Վահագն Ղուկասյան
19, հունվար 2008թ.

Տրիբուն
19.12.2008, 14:44
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՂՄՈՒԿՈՎ
Երեւանում դեկտեմբերի 19-ին մեկնարկել է ընդդիմության առաջնորդների` “7-ի գործի” դատավարությունը, որով անցնում են Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը, պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, ՀՀՇ անդամ Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, ինչպես նաեւ Շանթ Հարությունյանը:

Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքի առաջ հավաքված է մի քանի հարյուր մարդկանցից կազմված բազմություն, պարզված են քաղբանտարկյալների նկարները, մարդիկ դատական նիստից առաջ վանկարկում էին համաժողովրդական շարժման կոչերը, “Ազատություն”, “Լեւոն նախագահ”: Դատարանի շրջակայքը հսկում էր ոստիկանությունը, կարմիր բերետավորները:

Բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից, դատական նիստին հետեւելու համար դատարանում են ընդդիմության գրեթե բոլոր առաջնորդները` Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զավենի Սարգսյանը, ինչպես նաեւ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը: Դատարանում է նաեւ մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանը:

Դատական նիստը սկսել է միջադեպով: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը առաջարկել է նիստը սկսել մարտի 1-ի զոհերի հիշատակի լռության րոպեով, ինչին ի պատասխան մեղադրյալներից մեկը հայտարարել է, թե պետք է դադարեցնել այդ բանը, քանի որ դա սադրանք է:

13:10:50 - 19/12/2008
http://www.lragir.am/src/index.php#top


Այ սենց մի րոպե լռությամբ, դեմքի լուրջ արտահայտությամբ, մի քանի չմոշնիկ ոստիկանի վկայությամբ, կարկատած քրգործով, ԵԽ ծափահարությունների ներքո, ամենղ մարդկանց տասական տարի կտան: Դատն էլ կձգեն նվազագույնը մի տարի:

Անունը դատ են դրել, իսկ իրականում դիակների վրա խրախճանք են անում: Ու որտեղի՞ց էսքան տականք մեր մեջ:

Աբելյան
19.12.2008, 17:43
Քաղաքական դատավարության մասնակիցները երթ են սկսել

Այս պահին, երբ «7–ի գործով» բոլոր մեղադրյալների անունից Ալիկ Արզումանյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկ է հայտնել և դատավորն էլ այս անգամ երկու ժամով է հեռացել խորհրդակցական սենյակ որոշում կյացանելու համար, դատավարության մասնակիցները, ովքեր դատարանի շենքի բակում են, որոշել են երթ անել։

Ըստ տեղեկությունների, երթն ուղղվելու է դեպի Ֆրանսիայի դեսպանատուն, կառավարություն ու հավանաբար հետքայլ է անելու դեպի Շնգավիթի ընդհանուր իրավասության դատարան։

Tert.am

:aaa
էս ինչ եմ բաց թողեեել :aaa

Katka
19.12.2008, 17:47
Վայ փաստորեն այստեղ են նորությունները:( հոգնած եմ մարդիկ, կներեք:)

Աբելյան
19.12.2008, 18:55
Ժ.17.00-ին Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասույթան դատարանում շարունակվեց «7-ի գործով» դատավարությունը։ Երկու ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց մերժել 7 բանտարկյալների կողմից իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։

Ալեքսանդր Արզումանյանը կրկին պնդեց դատավորի ինքնաբացարկի անհրաժեշտությունը, հետո էլ առաջարկեց նրան ինքնահրկիզվել։

Երբ դատավոր Մարտիրոսյանը նեղսրտեց և կարգի հրավիրեց մեղադրյալներին, Սուրեն Սիրունյանը հայտարարեց, թե մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար էլ են ինքնահրկիզվում, և «թող ինքն իր վրա բենզին լցնի ու վառի»։

«Թող մի հատ էլ ինքնահրկիզված դատավոր ունենանք։ Ի՞նչ կլինի որ», – ասել է Սիրունյանը։

Դատավորը սանկցիա է կիրառել ու դատարանի դահլիճից դուրս է հրավիրել Սիրունյանին։ Այդ պահին ոտքի են կանգնել մյուս մեղադրյալները, ու դատավորը հայտարարել է, որ դատավարությունը հետաձգվում է մինչև դեկտեմբերի 23–ը, ժամը 12։00։
Tert.am

բարև ձեզ, էդ օրն էլ զաչոտի եմ :angry:(

voter
19.12.2008, 19:16
մի քիչ թասիբով ու ինքնասեր ժողովուրդ լինեինք, այդ թվում նաև ես, հիմա վաղուց նախագահականը, դատախազության հետ միասին ցունամի պիտի արած լինեինք, ժողովդրին էշի տեղ դնելու համար
Ախր ինչու ցունամի - Ֆրեյդն ասում է մարդիկ միշտ ավելին են ասում, քան ցանկանում են, հիմա սերժանտները ու հաբռգիստները սխալմամբ ճիշտ հայտարարություն են անում ու մարդկանց հուշում իրենցից ինչպես ազատվել - բավական է հանրահավաք անել։

Դա իհարկե արդեն վաղուց էր հայտնի, բայց ժողովրդի մեծամասնությունը դեռ չի հավատում, հիմա այս դատավարությունից հետո հուսամ կսկեն շատերը հասկանալ, թե ինչքան ՏԿԱՐ ու ԱՊԱՇՆՈՐՀ է առօրյա Հայաստանյան իշխանական բուրգը, քանի որ նրա համար 7 անձի կողմից հանրահավաք կազմակերպելը արդեն իշխանությունը կորցնելու փաստ է...

Կազմակերպել է պետք հանրահավաքներ ու հայտարարել, որ այսուհետև Հայաստանի իշխանությունները զավթված են...

Chuk
19.12.2008, 19:54
Կազմակերպել է պետք հանրահավաքներ ու հայտարարել, որ այսուհետև Հայաստանի իշխանությունները զավթված են...
Կազմակերպի՛ր :)


Իսկ ՀԱԿ-ը կկազմակերպի այն ժամանակ, երբ նպատակահարմար կգտնի: Իսկ ես կշարունակում վստահել ՀԱԿ-ի քաղաքական գիտակցությանը:

voter
19.12.2008, 20:01
մնում ա մարդիկ միանան
թե չէ հա Սերժից դժգոհում են, բայց ասում են. "ձեր հետ Լևոնն ա"

Սխալ մարդկանց վրա էս հույս դնում, դրանք Սերժից դժգոհում են գիտակցելով, որ գովելու բան չկա ու վախենալով, որ եթե չդժգոհի վաղ թե ուշ իրեն հիշեցնելու են։

Իսկ, որ վաղ թե ուշը գալու է դրանում կասկած չկա ոչմեկի մոտ։

Հիմա հիմնական դժվարությունը հասկացնել, որ դուք ավելի ուժեղ եք քան իրենք կարծում են։

Դրանք կասկածում են, որ ունակ եք նորարարության ու միակ պատճառաբանությունը Լևոնի անձն է - բազմաթիվ անգամ եմ կրկնվել, անձի միջոցով առավել ևս վարկաբեկված ինչպես ԼՏՊ ոչինչ չես փոխի։

Բայց այսօր փաստը ԼՏՊն չէ, այլ այս խայտառակ թխած դատական գործը, որը կախված չէ նրանից թե ԼՏՊի հետ են այն մարդիկ, ովքեր պայքարում են այդ անարդարության դեմ, թե ոչ։

Ակընհայտ է, որ անգամ այդ գործում տուժող կողմ ճանաչվածները բացարկ են հայտատարում դարատանին, դա պետք է շեշտել - հայաստանյան դատա-իրավական համակարգի նկատմամբ վստահության բացակայություն է։

Կան իհարկե թաքնված սերժանտներ, օրինակ դաշնակացական կուս.տոմսեորով, որոնք հայ պետության արդար իշխանության գոյության երգն են երգում ու միայն ընդվզում են, երբ այդ "արդար" իշխանությունը փորձում է Արցախը հանձնել։ Նայիր մյուս ֆոռումներն, բլոգները, նույնիսկ ամենաբաց իրենց հայտարարողներղ կամ openarmenia.com խոսում են անարդարություննեիր մասին, երբ կոնկրետ իրենց կաշվին է հասնում հարցը։ Ապշած եմ, որ 7ի գործի մասին ոչ մի «ազատամիտ» ձայն չի հանում - չնայալ մեղք են ստրուկները, երևի վախեցած են, որ կարող են կորցնել շղթաները, որոնցով իրնեց պետք եղած դեպքում տերերը քաշում հանգստացնում են։

"Մյուսը ես եմ" լավ կարգախոս է, մնում է գնալ էշի ականջում պախկվածներին հասցնել, որ "ՄՅՈՒՍԸ ԴՈՒ ԵՍ" - երթ ու հանրահավաքներ անել հասկացնել, որ այօր չարեցին վաղն իրենք են նստելու ամեն անհեթեթ մեղադրանքով ու հանցակազմի բացակայությամբ մեղադրյալի աթոռին «իշխանություն զավթելու» փորձի մեղադրանքով, հերիք է նույնիսկ մտածես թե ցանկանում ս իշխանությունը փոխվի։

Կարծում եմ հիմա առիթ է ստեղծվել, որ ՀԱԿն կոչ անի մտածել, ու միգուցե նորից բոլորի հետ Հայրիկյանների, դաշնակներին, Մանուկյանների ևյլն հանդիպումների գնա Հայաստանում դատական իրավական համակարգի վերականգման ուղիներ փնտրելու համար։

Պետք է այնպես ներկայանալ, որ արդեն դու իշխանություն ես ու զբաղվում ես կարևոր հարցերով - դատական համակարգը կարգավորում ես, չէ որ իշխանության գալուց հետո պիտի անես, իսկ ինչու սպասել ու նման շնորհակալ գործը արդեն չսկսել։

voter
22.12.2008, 21:21
Կազմակերպի՛ր :)


Իսկ ՀԱԿ-ը կկազմակերպի այն ժամանակ, երբ նպատակահարմար կգտնի: Իսկ ես կշարունակում վստահել ՀԱԿ-ի քաղաքական գիտակցությանը:

Խառնում ես ամեն ինչ իրար։

Խոսքը սերժանտների ու հաբռգիստների մասին է, նրանք ասում են, որ իրենք 7 մարդով միտինգ անելը արդեն իշխանության զավթում են համարում, ես ել կոչ եմ անում նման ակցիա կազմակերպել 7 հոգով հավաքվել ու "Հայաստանի իշխանությունը մենք ենք" գոչել։ ՀԱԿ հանրահավաք սկսել չսկսելու մասին ուրիշ թեմա է ու կարծես թե դրա մասին արդեն վերջին ժողովի ժամանակ ոչ միայն Սեֆիլյանը, այլև Դեմիրչյանն ու Արամ Սարգսյանն են ակնարկել, էլ չասած ժառանգության մասին։

Իսկ եթե ընդհամենը ցանկանաում ես արտահայտվել, որ քեզ համար ՀԱԿ ասում ենք հասկանում ԼՏՊ, ԼՏՊ ասում ենք հասկանում ՀԱԿ, լավ իմացանք, հաշվի կարռնենք ու հուսանք, որ չես հիասթավի եթե պարզվի, որ դա միևնույն բանը չէ, օրինակ, որ ՀԱԿ կարող է լինել և նա, որ ԼՏՊի նման չի մտածում :o)

Chuk
22.12.2008, 21:42
Խառնում ես ամեն ինչ իրար։

Խոսքը սերժանտների ու հաբռգիստների մասին է, նրանք ասում են, որ իրենք 7 մարդով միտինգ անելը արդեն իշխանության զավթում են համարում, ես ել կոչ եմ անում նման ակցիա կազմակերպել 7 հոգով հավաքվել ու "Հայաստանի իշխանությունը մենք ենք" գոչել։ ՀԱԿ հանրահավաք սկսել չսկսելու մասին ուրիշ թեմա է ու կարծես թե դրա մասին արդեն վերջին ժողովի ժամանակ ոչ միայն Սեֆիլյանը, այլև Դեմիրչյանն ու Արամ Սարգսյանն են ակնարկել, էլ չասած ժառանգության մասին։

Այո՛, քո ասածը սխալ էի հասկացել :)
Բայց դու էլ ես խառնում:
Մասնավորապես երեկավ ժողովում Դեմիրճյանն ասել է, որ ինքը կարծում է, որ հանրահավաքները ճիշտ կլինի փետրվարին կամ մարտին վերսկսել, ինչը ՀԱԿ որդեգրած սկզբունքն է, այնպես որ հակասություն չկա: Նույն էլ Արամ Սարգսյանը:

Իսկ ժառանգությունն ու Ժիրայր Սեֆիլյանը ոչ մեկից ոչ մի բանով կախված չեն և ցանկացած ժամանակ կարող են հանրահավաք անցկացնել, եթե իհարկե կարողանան :oy Ցավոք այս հարցում նրանք սահմանափակվում են քո նման գնահատականներ հնչեցնելով (կրկնում եմ, այս հարցում, ոչ թե ընդհանրապես):

Ինչ վերաբերվում է յոթ հոգով հավաքվելուն ու գոռալուն, ապա ասեմ, որ օրինակ նույն այդ գործի դատաքննության ժամանակ հազարավոր մարդիկ հավաքվել էին դատարանի մոտ, վանկարկում էին բազում կոչեր, իսկ ձեռքներին բռնած ունեին «Ես եմ մյուսը...» կարգախոսով պլակատներ: Այդ հազարավորներից մեկն էլ, ի դեպ, ես էի, որովհետև ի տարբերություն շատերի ոչ միայն խոսում եմ, այլև գործում:


Իսկ եթե ընդհամենը ցանկանաում ես արտահայտվել, որ քեզ համար ՀԱԿ ասում ենք հասկանում ԼՏՊ, ԼՏՊ ասում ենք հասկանում ՀԱԿ, լավ իմացանք, հաշվի կարռնենք ու հուսանք, որ չես հիասթավի եթե պարզվի, որ դա միևնույն բանը չէ, օրինակ, որ ՀԱԿ կարող է լինել և նա, որ ԼՏՊի նման չի մտածում :o)
Հասարակ պրովոկացիա, ապատեղեկատվություն, կեղծիք: Սա կոչվում է, ներիր իհարկե, բայց Մանուկյանական ձեռագիր ;)

Վիշապ
23.12.2008, 15:24
Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ այսօր շատ ավելի ոստիկաններ կային, քան սովորական քաղաքացիներ: Ընդ որում` նրանք եկել էին շատ ավելի շուտ, քան կսկսվեր ՚7-ի գործովՙ դատավարությունը:

Ոստիկանները շատ խիստ եւ կոպիտ էին մարդկանց նկատմամբ: Դահլիճ չէին թողնում մտնել ՚7-ի գործովՙ մեղադրվողների նույնիսկ ամենամոտ հարազատներին: Ալեքսանդր Արզումանյանի քույրը` Նելլի Արզումանյանը,այդպես էլ չկարողացավ ներս մտնել:

Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Վլադիմիր Օսիպյանը անձամբ էր հրում մարդկանց եւ թույլ չտվեց նախկին արտգործնախարարի քրոջը առաջ անցնել` նշելով, որ դահլիճը լիքն է եւ նստելու տեղ չկա:

Դահլիճը իրոք լիքն է, սակայն հարազատները մնացել են դրսում: Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը, բղավելով դուրս եկավ դահլիճից` նշելով, որ ոչ թե հարազատներն են դահլիճում նստած, այլ այնպիսի երիտասարդներ են նստած, որոնց ոչ-ոք չի ճանաչում:

Դատավարությունը դեռ չսկսված` կես ժամ ընդմիջում հայտարարվեց: Վանատուրցի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը, երբ ներս էր մտնում, հետեւի շարքում նստածներից մեկն նրան ասաց.՚Կալյասկայիդ չխաբնվես, հաստատ գլուխդ կջարդեմՙ:

Վերջին շարքում նստած են կասկածելի սափրագլուխներ, եւ հավաքվածները վախենում են, որ կարող է ընդհարում առաջանա:

40 րոպե ուշացումով սկսվեց ՚7-ի գործովՙ դատավարությունը եւ նորից ընդմիջվեց: Հենց սկզբում դատավոր Մնացական Մարտիրոսյանը սկսեց կողմերին բացատրել իրենց իրավունքները` հայտարարելով, որ անհարգալից վերաբերմունքի դեպքում ինքը կարող է ամբաստանյալներին հեռացնել դահլիճից:

՚7-ի գործովՙ մեղադրվող պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը զայրացավ ու դատավորին ասաց, որ իրենց չդիմի ամբաստանյալ բառով: Ի դեպ, դատավորը հայտնեց, թե դատի ուշ սկսվելու պատճառը մեղադրյալ Գրիգոր Ոսկերչյանի առողջական վիճակն է, նրան ուշ են բերել դատարան: Այստեղ չդիմացավ Ալեքսանդր Արզումանյանը, որը հայտարարեց` շոու է, եւ բոլորին էլ պարզ է, որ պատճառը Ոսկերչյանի առողջական վիճակը չէ, այլ նրա նկատմամբ բռնություն է կիրառվել: Աղմուկ բարձրացավ, եւ դատը ընդմիջվեց:

Նշենք, երբ մեղադրյալներին բերեցին դահլիճ, նրանց միայն մի փոքր խումբ ողջունեց, քանի որ մյուսները բոլորովին անծանոթ մարդիկ էին: Ի դեպ, կարգադրիչներն այսօր շատ կոպիտ են վերաբերվում լրագրողներին` խոչընդոտելով նրանց աշխատանքը:

Հասկացա՞ք ընկերներ իշխանությունների պատասխանը. բռնությունը շարունակել մինչև վերջ ու նստացնել 7–ին։ Սրանք երկիրն էլ կծախեն, իրենց մամաներին էլ հետը, ԲՏ–երքի հետ ի՞նչ դատավարություն, ինչ երկխոսություն, ի՞նչ ծակ մեշոկ։ Սրանք փամփուշտներից բացի ուրիշ լեզու երբեք չեն հասկանա ու ընդդիմության այս երկար–բարակ քաշքշոցին անիմաստ բան է, տականքները գյոլ են տվել ու խեղդում են արդեն, շանս չկա։ Իրենք եթե իշխանությունը կորցնում են, ապա կորցնում են ամեն ինչ, քանի որ իրենց ամեն ինչը հենց իշխանությունն է, որ կա։ Առանց դրա նրանք բոլորն էլ ռեշոտկայի հետևից նայելու ապրանք են, քանի որ ԲՏ–ությունից բացի ուրիշ կերպ չեն կարող ապրել։ Դրա համար էլ թող ոչ ոք չկասկածի, նրանք թքած ունեն Հայաստանի հզորության վրա էլ, վարկանիշի վրա էլ, ապագայի վրա էլ։ Այնպես որ հայ ժողովուրդ ու հարիֆություն, գլխիդ ճարը տես։

voter
23.12.2008, 15:37
Այո՛, քո ասածը սխալ էի հասկացել :)
Բայց դու էլ ես խառնում:
Մասնավորապես երեկավ ժողովում Դեմիրճյանն ասել է, որ ինքը կարծում է, որ հանրահավաքները ճիշտ կլինի փետրվարին կամ մարտին վերսկսել, ինչը ՀԱԿ որդեգրած սկզբունքն է, այնպես որ հակասություն չկա: Նույն էլ Արամ Սարգսյանը:

Իսկ ժառանգությունն ու Ժիրայր Սեֆիլյանը ոչ մեկից ոչ մի բանով կախված չեն և ցանկացած ժամանակ կարող են հանրահավաք անցկացնել, եթե իհարկե կարողանան :oy Ցավոք այս հարցում նրանք սահմանափակվում են քո նման գնահատականներ հնչեցնելով (կրկնում եմ, այս հարցում, ոչ թե ընդհանրապես):

Ինչ վերաբերվում է յոթ հոգով հավաքվելուն ու գոռալուն, ապա ասեմ, որ օրինակ նույն այդ գործի դատաքննության ժամանակ հազարավոր մարդիկ հավաքվել էին դատարանի մոտ, վանկարկում էին բազում կոչեր, իսկ ձեռքներին բռնած ունեին «Ես եմ մյուսը...» կարգախոսով պլակատներ: Այդ հազարավորներից մեկն էլ, ի դեպ, ես էի, որովհետև ի տարբերություն շատերի ոչ միայն խոսում եմ, այլև գործում:


Հասարակ պրովոկացիա, ապատեղեկատվություն, կեղծիք: Սա կոչվում է, ներիր իհարկե, բայց Մանուկյանական ձեռագիր ;)

Չե դա պրովոկացիա չէ, այլ փաստ, որը ևս մեկ անգամ հաստատեցիր, հայտարարելով ապատեղեկատվությունը ակընհայտ փաստը, որ ՀԱԿ կարող է լինել և ԼՏՊի պես չմտածողը, առնվազն Սեֆիլյանը դա բաց հայտարարել է, որ տերբեր կարծիքներ ԼՏՊի հետ նա ունի։

Բայց այդ ամենը դեռ հանգամանք չէ գնալ ՀԱԿի դեմ քանի դեռ հույս կա, որ այն դիտվում է, կամ կդիտվի որպես հավաքական ընդիմություն և ոչ միայն ԼՏՊին կից ու ԼՏՊի կարծիքը միայն արտահայտող կառույց։

Մանուկյանական է ձեռագիրս թե, ոչ չգիտեմ, բայց մի բան կարող եմ ասել, որ շատ բաներում Մանուկյանի հետ ընդհանրություններ ունեմ, բայց կան հարցեր, որոնց վերաբերյալ լրիվ հակադիր կարծիքի եմ, քանի որ ընդհամենը նրա որոշ գաղափարներին եմ համակրում և ոչ թե նրա անձին, որը իր գինը չգիտես ինչու չի գիտակցում ու շարունակում է սերժանտների վրա հույս դնել, նրանց գաղափարակիր համարել ու բանակցել։

Լիովին վստահել անձի բոլոր գործողություններին ու անելիքներին, ինչը ԼՏՊի կողմնակիցներից շատերի մոտ կա – թերություն է, քանի որ գաղափարակիր անձին, եթե քննադատող չկա ապա նրա ասածները զրկված են արժեվորվելու ու հղկվելու հնարավորությունից։

Օրինակի համր, գիտական աստիճան ստանալը հնարավոր է միայն եթե օպոնենտներդ, որոնք պարտավորվում են քննադատել գորխդ, հարգված ու արժեք ունեցքղներ են։

ԼՏՊն Սեֆիյլանի ու մի քիչ Ժառանգության տեսքով օպոնենտներ գտել է, մնում է ինչպես նշեցի, այդ շրջանը ընդլայնի նրանցող, ովքեր Մարտի մեկի հանցագործության հետ կապ չունեն, այսինքն իշխանություն չեն, բայց և իր անվերապահ համակիրների շարքեում չեն ու պատրաստ են քննադատել ԼՏՊի գաղափարներն ու գործողությունները։

Նման քաղաքական քննարկումների միջավայր ստեղծելու դեպքում, ժողովրդի այն չկողմնորոշված մասին, որ ԼՏՊի հետ չի ցանկանում լինել, բայց և հաբռգիստների ու սերժանտներից ազատվելու ցանկություն ունի, կարելի է ակտիվացնել։

Քաղաքական դաշտը վերականգնել է պետք, որտեղ իրարա արժանի հակադիր կարծիքների քաղաքական ուղղություններ ու գաղափարներ կան, այդ դաշտում հաբռգիստները իրենց ապաշնորհությամբ կմնան մայթին ու միայն կդիտեն, ինչպես են ձևավորվում քաղաքական ուղղություներ ու Հայաստանը առաջ է շարժվում...

Chuk
23.12.2008, 15:40
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի փաստաբանները փոխանցել են, որ առավոտյան զննություն կատարելու պատրվակով հատուկջոկատայինները մտել են Գրիգոր Ոսկերչյանի խուց, դուրս են հրավիրել բոլոր բանտարկյալներին բացի Ոսկերչյանից, նրան հարցրել են, թե ինչ գործով է նստած, ապա իմանալով, որ մարտի 1-ի հետ կապված, դաժան ծեծի են ենթարկել:

Սա ռեպրեսիայի տիպիկ օրինակ է:

Chuk
23.12.2008, 15:42
Չե դա պրովոկացիա չէ, այլ փաստ, որը ևս մեկ անգամ հաստատեցիր, հայտարարելով ապատեղեկատվությունը ակընհայտ փաստը, որ ՀԱԿ կարող է լինել և ԼՏՊի պես չմտածողը, առնվազն Սեֆիլյանը դա բաց հայտարարել է, որ տերբեր կարծիքներ ԼՏՊի հետ նա ունի։
Էլի հրաժարվում եմ գրառումդ լրիվ կարդալ, ժամանակ չունեմ:
Այսօր ՀԱԿ-ը Հայաստանյան միակ քաղաքական ուժն է, որտեղ կա բազմակարծություն ու դա ողջունվում է: Էնպես որ կտրուկ կասեմ. գլուխս մի հարթուկիր, խնդրում եմ :)

Chuk
23.12.2008, 16:31
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԵՐՉՅԱՆԻՆ ԾԵԾԵ՞Լ ԵՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ

[15:55] 23 Դեկտեմբերի, 2008
image
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
prev next

՚7-ի գործիՙ դատական նիստն այսօր 45 րոպե ուշացումով էր սկսվել ոչ թե գործով անցնող մեղադրվող Գրիգոր Ոսկերչյանի` վատ առողջական վիճակի համար նրան ուշ դատարան բերելու պատճառով, այլ, որ նրան ծեծի էին ենթարկել:

Այսինքն` դատը ուշ սկսվելու մասին դատավոր Մնացական Մարտիրոսյանի պատճառաբանությունը չէր համապատասխանում իրականությանը:

՚Փաստորեն դատարանի կողմից չարձանագրվեց այն փաստը, որ այսօր ՚Նուբարաշենՙ քրեակատարողական հիմնարկում կատարվել է քրեական հանցագործություն. Քրեական պատիժներ իրականացնող վարչության հատուկ նշանակության աշխատակիցները ստուգել են իմ պաշտպանյալի խուցը` բոլորին դուրս հանելով եւ նրան մենակ թողնելով: Ոսկերչյանին հարցրել են, թե որ հոդվածով է նա մեղադրվում: Իմանալով, որ նա անցնում է ՚7-ի գործովՙ` ղեկավարի կողմից հարվածներ են հասցրել նրա դեմքին` ականջի հատվածում եւ գլխինՙ,- ասաց Գրիգոր Ոսկերչյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը` ավելացնելով, որ իր պաշտպանյալին այսօր նույնիսկ հնարավորություն չտվեցին դատարանում հանդես գալ հայտարարությամբ:

Տեղի ունեցած քրեական հանցագործության կապակցությամբ Ոսկերչյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդագրություն ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազին` մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար: Փաստաբանը նաեւ հայտնեց, որ իր պաշտպանյալի խցում որեւէ բան չեն հայտնաբերել եւ ընդհանրապես` Քրեական պատիժներ իրականացնող վարչության հատուկ նշանակության աշխատակիցների իրավասությունից դուրս է քրեակատարողական հիմնարկի խցում նման ստուգումներ անցկացնելը եւ մեղադրվողի նկատմամբ ուժ եւ բռնություն կիրառելը:

՚Նրանց գործողությունները վկայում են այն մասին, որ նրանք նախապես իմացել են, թե ում մոտ են գնում, հակառակ դեպքում նրան մենակ չէին թողնի խցում: Դեպքին ականատես են եղել նաեւ 6-7 աշխատակիցներ, մեկուսարանի այդ օրվա հերթապահը: Կողքի խցի աշխատակիցները, որոնց նույնպես դուրս են բերել, եթե նրանք ականատես էլ եղած չլինեն, ապա այդ ծեծի ձայները հաստատ լսած կլինեն:

Մարտի 1-ի զոհերից Գոռ Գլոյանի շահերի պաշտպան Արմեն Խաչատրյանը հայատարարեց, որ այսօրվա դատավարության գլխավոր սադրիչը դատավոր Մնացական Մարտիրոսյանն էր. ՚Նա, ով անհարգալից վերաբերմունքի համար այսօր գործով անցնող մեղադրվողների նկատմամբ սանկցիա էր կիրառում, ինքը չհարգեց այն նույն օրենսգիրքը, որով նա առաջնորդվում էրՙ:

Խաչատրյանը նկատի ուներ այն փաստը, որ դատավորը դատական նիստը հետաձգեց այն պատճառաբանությամբ, որ մեղադրվողները անհարգալից վերաբերմունք ցուցաբերեցին դատարանի նկատմամբ` դատավորի ներս մտնելուց ոտքի չկանգնեցին:

Փաստաբան Հովիկ Արսենյանն այսօր ոստիկանների աննախադեպ առատությունը, դահլիճում սափրագլուխների առկայությունը, լրագրողների աշխատանքը խոչընդոտելը, գործով անցնող մեղադրվողների հարազատներին դահլիճ չթողնելը, իսկ դահլիճում գտնվողների հետ էլ կոպիտ վարվելը գնահատեց. ՚Այսպիսի գռեհիկ պահվածքը թույլ է տալիս ասել, եթե դատավարությունը օրինական ընթանա, հերքվելու են քաղբանտարկյալներին առաջադրված բոլոր մեղադրանքները: Այս իշխանությունները նորմալ դատավարությունից ձերբազատվելու համար սկսել են պրովոկացիանները: Խնդիրը մեկն է` անել հնարավոր եւ անհնարինը, որպեսզի դատական նիստը տեղի ունենա դռնփակ: Մինչ օրս տեղի ունեցած բոլոր դատավարությունները կրկես են եղելՙ:

Արսենյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ Մարտի 1-ի բոլոր գործերով մեղադրվողները, որոնք քաղբանտարկյալներ են երբեք ոտքի չեն կանգնում. ՚Հիմա դատավորը որոշեց նկատել այդ փաստը: Ի՞նչ է` նախորդ դատական նիստում նա չէ՞ր նկատել այն փաստը, որ մեղադրվողները եւ տուժողների հարազատները ոտքի չեն կանգնում: Հետեւաբար, ակնհայտ է, որ դատավորին հանձնարարություն է տրված նման միջոցներով փորձել զսպել մեղադրվողներինՙ:

Ի դեպ, ԱՆ քրեակատարողական վարչության պետի մամլո խոսնակ Արսեն Բաբայանը հերքեց Գրիգոր Ոսկերչյանին ծեծի ենթարկելու փաստը:

Աղբյուր՝ Ա1+

Chuk
23.12.2008, 16:37
Voter, այնուամենայնիվ կարդացի գրառումդ ու հայտարարում եմ, որ հասարակ զրպարտությամբ ու փաստերի խեղաթյուրմամբ ես զբաղվել: Ապատեղեկատվություն ասելով նկատի եմ ունեցել քո ցանկացածը իրականի տեղ անցկացնելու փաստը, որ իբր ես կամ շարժման մեջ այլ մեկը Տեր-Պետրոսյանին ու ՀԱԿ-ը նույնացնում են: Հայտարարում եմ, որ ի տարբերություն քեզ ու քո նման մտածող անձնանց մենք անձնապաշտ չենք ու հերիք ա ձեր արշինով մեզ չափեք ու փորձեք շեղել քննարկման ընթացքը էժանագին տրյուկներով, ապատեղեկատվությամբ, զրպարտությամբ, ձեր ցանկացածը իրականի տեղ անցկացնելու փորձերով:

Փոխարենը կոչ եմ անում մի քիչ քաղաքացիական գիտակցություն ձեռք բերել ու չսահմանափվել ինչ-որ ֆորումում կամ ֆորումներում բարձրաձայն անիմաստ մտորումներով, այլ կատարվող բացահայտ անարդարությունների դեմ պայքարի դուրս գաք, վերջապես ձեր անձնապաշտությունը կամ անձնատացությունը, որոնք նույն որակներն են տարբեր դրսևորումներով, մի կողմ դնելով:

Որովհետև մեղքը, որ այսօր 7 ազգի նվիրյալներ դատվում են անտեղի, որ նրանցից մեկն այսօր ծեծվել է և այլ բազում անօրինությունները, ինչպես նաև երկիրը առաջ դեպի խորտակում գնալու փաստը նաև ձեր այս որդեգրած քաղաքականության (իրականում քաղաքականության բացակայության) արդյունքն է:

Chuk
24.12.2008, 18:42
Գտնում եմ, որ սույն մեջբերումս (աղբյուրը՝ Ա1+) համապատասխան է թեմային.

ՀԵՆՑ ԻՄԱՑԵԼ ԵՆ, ՈՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ է ՄԱՍՆԱԿՑԵԼ

[18:34] 24 Դեկտեմբերի, 2008


՚Նուբարաշենՙ ՔԿՀ-ի 66 խցի կալանավոր Գեւորգ Մանուկի Մանուկյանը դիմում է ուղարկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պարոն Արմեն Հարությունյանին, իսկ պատճենները ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին:


՚Ես` Գ. Մ. Մանուկյանս 2008թ. մայիսի 10-ից գտնվում եմ անազատության մեջ: 20.11.2008թ. դատապարտվել եմ չորս տարի ազատազրկմամբ ՀՀ քր. օրի. 225-րդ հոդվածի 2-րդ մասով` դատավճիռը բողոքարկված է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում: 23.12.2008 թվականին` առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում մոտ 30 հոգուց բաղկացած սպայական անձնակազմը մտավ 66 խուց եւ բոլորին բացի մեկ տարեց մարդուց դուրս հրավիրեցին: Սպաներից մեկը ինձ հարցրեց, թե դու ինչու չես սափրվել, որին ես պատասխանեցի, որ ընկեր եմ կորցրել: Այնուհետեւ ինձ հարցրին, թե դու ինչու ես հայտնվել այստեղ, ես պատասխանեցի, որ մասնակցել եմ հանրահավաքների: Իմ պատասխանից անմիջապես հետո ինձ սկսեցին դաժան ծեծի ենթարկել, այնուհետեւ ես կորցրեցի գիտակցությունս:


Ես պնդում եմ, որ այս վերնշված արարքը բարբարոսություն է իմ նկատմամբ եւ հրավիրում եմ բոլորիդ ուշադրությունը ու պահանջում եմ արագ արձագանքեք կատարվածին:


Սույն դիմումը ուղարկում եմ իմ պաշտպան Ի. Պետրոսյանի միջոցովՙ,-ասված է դիմում: :

Kuk
26.12.2008, 01:44
Հասարակ պրովոկացիա, ապատեղեկատվություն, կեղծիք: Սա կոչվում է, ներիր իհարկե, բայց Մանուկյանական ձեռագիր ;)

Արտ, մենակ դու կարաս քաղաքական դամբարանում սենց բարձրաձայն փռշտաս:pardon

Քամի
27.12.2008, 03:12
՚Ըստ հավաստի տեղեկությունների, ոստիկանության ամենաբարձրաստիճան պաշտոնյաների կողմից հրահանգվել է դեկտեմբերի 27-ին ՚7-ի գործովՙ դատավարության ընթացքում կոշտ սադրանքներ կազմակերպել քաղբանտարկյալների հարազատների նկատմամբ, դատարանի դահլիճում հասնել այնպիսի իրավիճակի ստեղծման, որը թույլ տա դատավորին, հղում կատարելով օրենքի՝ հասարակական կարգը դատարանի շենքում պահպանելու մասին համապատասխան հոդվածին, փակ դատավարության անցկացման որոշում կայացնել£ Ընտրվել է հատկապես այդ օրը, քանի որ հաջորդ օրվանից տեւական ժամանակով դադարում են հրապարակվել թերթերը, Ծննդյան տոների ու նոր տարվա կապակցությամբ չեն աշխատելու միջազգային կազմակերպություններն ու նրանց ներկայացուցչությունները, օտարերկրյա դեսպանատները


Ելնելով վերոհիշյալից, եւ վիժեցնելու համար վարչախմբի նենգ մտադրությունը, Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում քաղբանտարկյալների հարազատներին, ընկերներին ու աջակիցներին ոչ մի դեպքում չմտնել դատարանի դահլիճ Դատավարական այս պրոցեսում եւս վարչախմբին զսպող մեր ամենահզոր զենքը հրապարակայնությունն է, տեղեկատվության արագ տարածումը, միջազգային կառույցների ու դիվանագիտական ներկայացուցչությունների հակազդեցության կազմակերպումը£ Դատարանի դահլիճ չմտնելու այս մարտավարությունը մենք կշարունակենք մինչեւ տոներից հետո կվերականգնվի մամուլի ու հիշատակված կառույցների ու հիմնարկների բնականոն աշխատանքը

Բոլորս, ինչպես նախորդ երկու օրերին, ներկա կլինենք դատավարությանը դատարանի շենքի բակումՙ,-ասված է Հայ ազգային կոնգրեսի հայտարարության մեջ:

A1+ (http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=67859)

Աբելյան
27.12.2008, 22:07
իշխանությունները սադրանքների չհասնելով` հազիվ սկսած հետաձգեցին դատը

Ambrosine
05.01.2009, 17:21
....... ընդդիմությունը հրեշտակներ չեն: Մեկ ակնթարթ նայեք անցյալը դրանց, թե այդ մարդիկ օվքեր են եղել սովետի փլուզումից հետո, և ինչեր էին կատարվում, միթե մոռանալ կարելի է?

իսկ դու անցյալը մի նայիր ու ներկան գնահատիր, ընտրություն կատարիր սեփական ժողովրդի վրա կրակողի ու չկրակողի, անգրագետի ու գրագետի, գողաԳանի ու ինտիլիգենտի ... միջև

brat_eu
05.01.2009, 18:26
իսկ դու անցյալը մի նայիր ու ներկան գնահատիր, ընտրություն կատարիր սեփական ժողովրդի վրա կրակողի ու չկրակողի, անգրագետի ու գրագետի, գողաԳանի ու ինտիլիգենտի ... միջև

ես կասեի կրակելն ել ե տխամարդուտյուն.այդ ով չի կրակում՞ ԼՏՊ-Ն, վանոն՞ րոբիկե՞ ԲՈԼՈՐՆ ԵԼ ԿՐԱԿԵԼ ԵՆ Ու ԿՐԱԿԵԼՈւ ԵՆ ԴԱ ՆՈՐՄԱԼ ԵՐԵՎՈւՅՏ Ե. տխա եմ ասել.որ դիմանա.ետե այդկան դեմ են երկրի կարավարուտյանե ,ապա ինչու մինչեվ վերջ չե պայկարեցին՞

Chuk
05.01.2009, 18:31
ես կասեի կրակելն ել ե տխամարդուտյուն.այդ ով չի կրակում՞ ԼՏՊ-Ն, վանոն՞ րոբիկե՞ ԲՈԼՈՐՆ ԵԼ ԿՐԱԿԵԼ ԵՆ Ու ԿՐԱԿԵԼՈւ ԵՆ ԴԱ ՆՈՐՄԱԼ ԵՐԵՎՈւՅՏ Ե. տխա եմ ասել.որ դիմանա.ետե այդկան դեմ են երկրի կարավարուտյանե ,ապա ինչու մինչեվ վերջ չե պայկարեցին՞

Մինչև գրառումդ հրապարակելը խմբագրի՛ր այն, դարձրու ընթեռնելի:
Ինչ վերաբերվում է կրակելուն, ապա մեզ պետք է երկիր, որտեղ կրակող չեն:

brat_eu
05.01.2009, 18:35
Մինչև գրառումդ հրապարակելը խմբագրի՛ր այն, դարձրու ընթեռնելի:
Ինչ վերաբերվում է կրակելուն, ապա մեզ պետք է երկիր, որտեղ կրակող չեն:

իմ կլավիտուրան գերմաներեն ե ,...իսկ կրակելե եխել ե ու կմնա ,որովհետեվ դեր այն անվտագուտյունե ապահովվաց չե.

Chuk
05.01.2009, 18:39
իմ կլավիտուրան գերմաներեն ե ,...իսկ կրակելե եխել ե ու կմնա ,որովհետեվ դեր այն անվտագուտյունե ապահովվաց չե.

Իսկ ինձ չի հետաքրքրում թե քո ստեղնաշարն ինչերեն է, ինձ հետաքրքրում է, որ ակումբում գրառումները լինեն ընթեռնելի, որպեսզի դրանք կարդալն այլոց համար դժվար չլինի: Ցանկացած ստեղնաշարով կարելի է գրել ընթեռնելի: Հարկավոր է միայն ցանկանալ ու ժամանակ ծախսել դրա վրա: Եթե չանես, ապա դիտարկիր որպես պաշտոնական զգուշացում հավանական արգելափակման:

Ինչ վերաբերվում է կրակելուն, ապա ես չեմ կարող հասկանալ այն մարդկանց մտածելակերպը, ովքեր նորմալ են վերաբերվում, որ Երևանի փողոցներում մարտի 1-ին կարող են 10 հոգու սպանել ու համակերպվել էդ մտքի հետ, մտածելով, համարելով որ այդպես էլ պիտի շարունակվի:

Ո՛չ, չի շարունակելու էդպես, խորհուրդ կտայի Գերմանիայից տաքուկ-տաքուկ էդպես չխոսել:

Նարե
05.01.2009, 21:47
ես կասեի կրակելն ել ե տխամարդուտյուն.այդ ով չի կրակում՞ ԼՏՊ-Ն, վանոն՞ րոբիկե՞ ԲՈԼՈՐՆ ԵԼ ԿՐԱԿԵԼ ԵՆ Ու ԿՐԱԿԵԼՈւ ԵՆ ԴԱ ՆՈՐՄԱԼ ԵՐԵՎՈւՅՏ Ե. տխա եմ ասել.որ դիմանա.ետե այդկան դեմ են երկրի կարավարուտյանե ,ապա ինչու մինչեվ վերջ չե պայկարեցին՞

եթե այս կարգի մտածողները իրար կրակեն, միանշանակ կարծում եմ, որ դա բավական ճիշտ ու օգտակար կլինի ողջ ժողովրդի համար, իսկ նորմալ երկրում, նորմալ մտածող ոչ մի մարդու համար օրը ցերեկով ժողովրդին սպանդի ենթարկելը նորմալ չի, հետաքրքիր է այդ նորմալը ձեր համար որքան կտևեր, եէե այնտեղ իրենց իրավունքները պաշտպանելու համար գտնվեին նաև ձեր հարազատները?

Chuk
08.01.2009, 21:36
«7»- Ի ԿՈՉ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ, ՀԱՄԱԽՈՀՆԵՐԻՆ


Սիրելի հարազատներ, համախոհներ,

Վարչախումբը կանգնած է այն իրողության առջեւ, որ համաժողովրդական բողոք առաջացրած ու միջազգային հնչեղություն ստացած մեր դատավարությունը վերածվելու է դատավարության հենց իր դեմ՝ բացահայտելով իշխող ավազակախմբի ու նրա պարագլուխների գործած ապօրինությունների ու հանցանքների ողջ համապատկերը։ Այդ հեռանկարից խուսափելու համար է, որ դեկտեմբերի 27-ին նշանակված դատավարության ընթացքում դատարանի դահլիճում ծրագրվել էր նենգ սադրանք՝ դահլիճում խառնաշփոթ ստեղծելով, փակ դատավարության անցկացման որոշում կայացնել։ Միայն նախօրյակին Հայ ազգային կոնգրեսի տարածած կոչի եւ ձեր՝ դատարանի դահլիճ չմտնելու շնորհիվ խափանվեց պլանավորած սադրանքը։

Վարչախումբն այսօր էլ այլ ելք չունի, քան մեր դատավարությունը փակ անցկացնելու առիթներ փնտրելու նենգ պլաններ մշակելը։ Ուստիեւ կոչ ենք անում մեր հարազատներին, ընկերներին ու համախոհներին՝ հունվարի 9-ին ամբողջ ժողովրդի հետ անպայման ներկա լինել դատարանի շենքի մոտ, բայց ոչ մի դեպքում չմտնել դատարանի դահլիճ։ Նույնը պետք է կրկնել նաեւ դատավարության հաջորդ օրերին, այնքան ժամանակ, քանի դեռ վարչախումբը կշարունակի սափրագլուխների խմբեր ու իշխանական կուսակցություններին իջեցված քվոտաներով ու ցուցակներով սադրիչներ ուղարկել դատարան։


ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ՝

Ալեքսանր Արզումանյան
Մյասնիկ Մալխասյան
Հակոբ Հակոբյան
Սասուն Միքայելյան
Գրիգոր Ոսկերչյան
Սուրեն Սիրունյան
Շանթ Հարությունյան
Աղբյուր՝ payqar.net

Հիշեցնեմ, որ դատական հաջորդ նիստը նշանակված է վաղը՝ հունվարի 9-ին, ժամը 12-ին:[/B][/RIGHT]

Ambrosine
08.01.2009, 21:48
ես կասեի կրակելն ել ե տխամարդուտյուն.այդ ով չի կրակում՞ ԼՏՊ-Ն, վանոն՞ րոբիկե՞ ԲՈԼՈՐՆ ԵԼ ԿՐԱԿԵԼ ԵՆ Ու ԿՐԱԿԵԼՈւ ԵՆ ԴԱ ՆՈՐՄԱԼ ԵՐԵՎՈւՅՏ Ե. տխա եմ ասել.որ դիմանա.ետե այդկան դեմ են երկրի կարավարուտյանե ,ապա ինչու մինչեվ վերջ չե պայկարեցին՞

իսկ ես կասեի՝ զենքը թույլի ատրիբուտն է
իմ իմանալով տղամարդկության մասին հոդված չկա, ու բոլոր կրակողներին նստեցնում են

Chuk
09.01.2009, 17:28
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «7-Ի ԳՈՐԾԻ» ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2008 թվականի դեկտեմբերի 19-ին Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում հատուկ կահավորված նիստերի դահլիճում մեկնարկած «Յոթի գործով» դատավարության առաջին նիստի ընթացքում նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը, դատավարության բոլոր կողմերի համաձայնությամբ, որոշում ընդունեց որեւէ կերպ չսահմանափակել ԶԼՄ ներկայացուցիչների գործունեությունը` կապված դատական նիստի լուսաբանման հետ եւ գտնվել դատարանի դահլիճում, կատարել ձայնագրություններ, տեսագրություններ ու լուսանկարել: Սակայն հաջորդած բոլոր երեք դատական նիստերին դատական կարգադրիչները արգելեցին լրագրողներին մտնել դահլիճ` նախ պատճառաբանելով, թե դատարանի դահլիճում տեղ չկա, ապա` մատնացույց արեցին լրագրողների համար դատարանի շենքի երկրորդ հարկում հատկացված աշխատանքային սենյակը, որտեղ տեղադրված մոնիտորների միջոցով լրագրողներին առաջարկվում էր հետեւել դատավարության ընթացքին: Լրագրողների այն պնդումները, թե տեղադրված մոնիտորերից անհնար է լուսանկարել, տեսագրել, եւ բացի այդ հասկանալ դահլիճում տիրող մթնոլորտը, մնում են անպատասխան: Բանն այն է, որ դահլիճից հնչող արձագանքները մոնիտորը չի փոխանցում, իսկ փոխանցվող ձայնն էլ հեռարձակվում է խոտանով, ինչը անպիտան է հատկապես հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների օգտագործման համար: Այս պայմաններում անհնար է դառնում հասարակությանը դատավարության ընթացքի վերաբերյալ լիարժեք պատկեր ներկայացնելը:

Արդյունքում` դեկտեմբերի 23-ից սկսած, երբ դատական նիստերը ընթանում են անգամ կիսով չափ դատարկ դահլիճում, լրագրողները, միեւնույն է, փաստացի մուտք չունեն դատական նիստերի դահլիճ եւ զրկված են դատավարությունը բազմակողմանիորեն լուսաբանելու բոլոր հնարավորություններից: Ավելին, անհրաժեշտության դեպքում լրագրողները պատրաստ են դահլիճում գտնվելիս նաեւ ոտքի վրա հետեւել դատական նիստի ընթացքին:

Իսկ հունվարի 9-ին որոշ լրագրողների թույլ տրվեց մտնել դատական նիստերի դահլիճ, բայց չաշխատելու պայմանով` առանց ձայանագրիչների եւ ֆոտոխցիկների, որպես ՀՀ շարքային քաղաքացիների:

Մեր տարակուսաքն ու վրդովմունքն է առաջացնում հատկապես այն փաստը, որ ԶԼՄ-ների աշխատանքային կարգի վերաբերյալ դատավոր Մարտիրոսյանի վերոհիշյալ եւ միակ որոշումը չեղյալ չի հայտարարվել, ԶԼՄ-ների ներկյացուցիչների համար աշխատանքային նոր կարգ, որպես այդպիսին, չի սահմանվել, սակայն լրագրողները շարունակում են զրկված մնալ դատարանի դահլիճից ռեպորտաժներ պատրաստելու իրենց իրավունքից:

Ստեղծված իրավիճակը մենք գնահատում ենք որպես` լրատվամիջոցների ներկայացուցւչների աշխատանքը խոչընդոտելու եւ ուղղորդելու փորձ, որով խախտվում է ՀՀ Սահմանադրությունը, Զանգվածային լրատվության մասին օրենքը:

Սույնով դիմում ենք պատկան մարմիններին` ապահովել դատավարությունը լուսաբանող լրագրողների օրենքով սահմանված եւ բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ պայմանները, նաեւ հասարակության` դատավարության ընթացքի վերաբերյալ լիարժեք եւ բազմակողմանի տեղեկատվություն ստանալու իրավունքը:

«Յոթի» գործով դատավարությունը լուսաբանող լրագրողներ

Թագուհի Թովմասյան` Չորրորդ իշխանություն
Գոհար Վեզիրյան`Չորրորդ իշխանություն
Նաիրա Մամիկոնյան` Առավոտ
Վահագն Հովակիմյան` Հայկական ժամանակ
Գայանե Առուստամյան` Տարեգիր, Ժամանակ
Վիկտորիա Աբրահամյան` Ա1+
Սերգեյ Սարփազյան` Ա1+
Սեւակ Գրիգորյան` Ա1+
Գագիկ Շամշյան` Առավոտ եւ Չորրորդ իշխանություն ֆոտոլրագրող

Հայտարարությունը բաց է եւ այն կարող են ստորագրել նաեւ մյուս ԶԼՄ-ների ներկայացուցիչները
Աղբյուր՝ lragir.am

Kuk
12.01.2009, 22:48
7-ի գործը, և այն վարող յոթերը

Նրանց փորձում են դատել «Հայ ֆիդայիներ» «ռազմաշունչ» երգի հնչյունների ներքո

Մնացը կրկին գնաց դատարանից` առանց դատ անելու

Վերջերս Շենգավիթի դատարանում Երեւանի քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը կրկին փորձեց վերսկսել 7 քաղբանտարկյալների դատավարությունը, սակայն, ինչպես կանխատեսել էինք, նիստը արդեն 4-րդ անգամ հետաձգվեց` այս անգամ մինչեւ հունվարի 13-ի ժամը 12-ը:

«Ոտքի, դատարանն է գալիս» հայտարարությունից հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեկիկ-մեկիկ կարդաց ընդդիմադիրների անունները` պահանջելով ոտքի կանգնել, սակայն բոլոր 7 քաղբանտարկյալները մնացին նստած` տեղից հայտարարություններ անելով: Նախկին արտգործնախարար, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը դարձյալ Մացոյին առաջարկեց ինքնաբացարկ հայտնել: «Գուցե ռադիկալ մոտեցում է, բայց առաջարկում եմ ինքնահրկիզման միջոցով ինքնաբացարկ հայտնել, եթե այլ ձեւով չի հաջողվում: Մենք նախադեպ ունենք` քաղբանտարկյալ Սմբատ Այվազյանն ընդդեմ ռեժիմի դատավարության ժամանակ դատավորն ինքնաբացարկ հայտնեց ծառից ընկնելու միջոցով: Դա էլ է ինքնաբացարկի ձեւ: Առաջարկ է, որը կարող եք ընդունել կամ մերժել: Եթե գլխավոր դատախազն իր ողջ աշխատակազմով ծառ է տնկում, ուրեմն պետք է լինեն դատավորներ, որոնք ընկնեն այդ ծառերից»,- ասաց պարոն Արզումանյանը` դատավորին հիշեցնելով, որ իրենց իրավունքները չեն պարզաբանվել դատարանում: «Դուք անընդհատ ասում եք դատարանն է գալիս, բարով է գալիս, գլխիս վրա տեղ ունեք: Ո՞վ է մեզ ասել, որ ոտքի պետք է կանգնել: Մենք ոտքի չենք կանգնում, կարող է լուրջ պատճառ ունենք, կարող է հիվանդ ենք, հլը մի հատ հարցրեք»,- ասաց նախկին արտգործնախարարը` հիշեցնելով, որ ինքը շատ լուրջ ամբիոններում կանգնած խոսել է: Դատավորն էլ Արզումանյանին պարզաբանեց, թե «Դատական նիստը սկսելու պահին ոտքի չկանգնելը անհարգալից վերաբերմունքի դրսեւորում է, որը ենթարկվում է դատավարական տույժի»: «Դուք պահանջում եք հարգել, բայց հարգանքը վաստակում են: Ձեր որոշումով ձեզ չեմ պատրաստվում հարգել, չեմ ուզում, չեմ հարգում, ես իրավունք ունեմ: Բերեք դատեք: Դուք կամայական տիրույթում բացատրություն եք տալիս»,- հակադարձեց առաջին նախագահի նախընտրական շտաբի պետը: Նա նաեւ բացատրություն պահանջեց «անհարգալից վերաբերմունք» ձեւակերպման մասով` մանրամասնելով, թե «դուք անընդհատ ասում եք, անկարգություն չանենք: Դա նույնն է, որ հիշեցնեք, թե դահլիճում չթքեք, չհայհոյեք, դա հասկանալի է»: Սուրեն Սիրունյանն էլ տեղից լրացրեց, թե «չիշիկ չանեք դահլիճում»:

Բայց քանի որ լրագրողների աշխատանքը երեկ եւս խոչընդոտվեց, քաղբանտարկյալները նաեւ այդ հարցին ուշադրություն դարձրեցին. «Դուք անտեսել եք ձեր իսկ որոշումը: Ինչո՞ւ լրագրողները հնարավորություն չունեն մասնակցել նիստերին: Ինձ հստակ պատասխանեք. դուք կայացրել եք որոշում` լրագրողների մասին: Բայց անհասկանալի պատճառներով փոխել եք այն, ինչ են արել լրագրողները, խուլիգանությո՞ւն, ռո՞ւմբ են դրել: Ո՞վ է լուսաբանման կարգի մասին դատարանի որոշումը փոխել, ո՞վ կա դատավորից բարձր, ասեք, իմանանք: Ի՞նչ են անում այս մարդիկ` սափրագլուխները, ոստիկանության աշխատողները: Եթե տուժող են, թող նստեն դահլիճում, մեզ հետ: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ պրովոկացիա: Սա հո պարի պետականի ներկայացում չէ, որ տոմսեր եք բաժանել կուսակցություններին `ՀՅԴ, ՕԵԿ, որ գան, նստեն: Մեր հարազատները պետք է այստեղ լինեին: Պահանջում ենք անմիջապես դուրս հրավիրել այս մարդկանց»: Սակայն դատավորն ասաց, թե դատական նիստը դռնբաց է, իսկ լրագրողների համար էլ առանձնացված սենյակ կա:

Երբ հերթը հասավ Սասուն Միքայելյանին եւ Հակոբ Հակոբյանին, նրանք երկուսն էլ հայտարարություն անելու ցանկություն հայտնեցին: Սասուն Միքայելյանի ելույթի ժամանակ, որում նա ասում էր, որ իրենց չեն կարող դատել, դատավոր Մացոն արդեն փախավ դահլիճից: «Սասուն» ջոկատի հրամանատարին միայն մնում էր բղավել դատավորի հետեւից, թե «Ու՞ր ես գնում: Հիմա դու Մնացն ես, թե գնացը»: Դատավորը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, բայց վերադարձավ մեկ ժամից հետո: Երբ կրկին մտավ դահլիճ, քաղբանտարկյալները դարձյալ ոտքի չկանգնեցին, ավելին` նրանք հայրենասիրական երգեր էին երգում` «Հայ ֆիդայիներ», «Արաբո-Արաբո»: Մացոն սպասեց այնքան, մինչեւ ընդդիմադիրներն ավարտեցին երգելը, եւ Հակոբ Հակոբյանը հայտարարեց` լռություն: Այս խոսքերից ոգեշնչված իշխանությունների կամակատար դատավորը փորձեց կրկնել ընդմիջումից առաջ ասված իր խոսքերը: «Ձայնագրեիր, նորից դնեիր»,- առաջարկեցին քաղբանտարկյալները: Բայց դատավոր Մացոն կատարում էր իր պարտականությունները` արագ-արագ կարդալով ձեռքի թուղթը: Նա ասաց, որ Հակոբ Հակոբյանը «ավազակներ, լրբի ծնունդներ» արտահայտությունով, որոնք, ի դեպ, ուղղված էին իր հարյուր տարվա գործընկերներին, խոչընդոտել է դատարանի բնականոն ընթացքը: Զավեշտ է, բայց փաստ: Սակայն որեւէ մեկը չէր լսում դատավորին: Մյասնիկ Մալխասյանն այդ ընթացքում ասաց, թե «Դուք Մուշեղ Սաղաթելյանի նման մարդուն ապօրինի դատապարտեցիք, մենք ո՞նց վստահենք ձեզ: Դուք ավելի լավ է Գրիգոր Ոսկերչյանի նկատմամբ իրականացված հանցագործությանը ընթացք տվեք»: Շանթ Հարությունյանի եւ Սուրեն Սիրունյանի խոսքերը պարզապես լսելի չէին: Հավանաբար նրանք էլ էին դատավորին կշտամբում քաղաքական պատվերով աշխատելու համար:

Ինչեւէ, դատավոր Մնացականյանը ընդդիմադիր գործիչների երեկվա պահվածքը եւս որակեց որպես դատարանի նկատմամբ ցուցաբերված անհարգալից վերաբերմունք եւ 7-ին էլ հեռացրեց նիստերի դահլիճից:

Երեկ հայտարարված ընդմիջման ժամանակ տեղեկացանք, որ «7-ի» փաստաբաններին դատարանում սենյակ չկա հատկացված` նույնիսկ հանդերձանքի համար, իսկ մեղադրող փիլոյանների համար երկու սենյակ են առանձնացրել Շենգավիթի դատարանում: Այս փաստն արձանագրեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Վերջում նշենք, որ երեկ քաղբանտարկյալների տրամադրությունը բավականին բարձր էր: Նրանք ոչ միայն երգում էին, այլեւ ընդմիջման ընթացքում շնորհավորում էին իրենց փաստաբանների եւ գործով տուժողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը:


Թագուհի Թովմասյան
www.chi.am

Lionne_en_Chasse
12.01.2009, 23:51
Ժողովուրդ, չեք պատկերացնի թե արբանյակային հեռարձակվող ալիքները սփյուռքին ինչ մոլորության մեջ են գցել: Էնպես որ մի զարմացեք մարդկանց անտեղյակության վրա: Էդ մոլորության մեջ գտնվողներից մեկն էլ ես եմ եղել, մինչև Հայաստանից ինձ չպատմեցին իրականությունը: Լուրերը ոչ թե որոշ վերապահումներով են եթեր հեռարձակում, այլ լրիվ ուրիշ բաներ են պատմում...

Chuk
13.01.2009, 00:39
Լեզվի սայթաքում

Շարմազանովն էսօր հերթական գերհանճարեղ մտքերով հագեցած ասուլիսն էր տալիս: Չեմ ուզում անդրադառնալ այդ ասուլիսին, քանզի ժամանակս ափսոս է: Միայն մի մտքի կանդրադառնամ:

7-ի գործի վերջին դատավարության ժամանակ Հակոբ Հակոբյանը քաղաքական մարմնավաճառներ էր անվանել այն պատգամավորներին, ովքեր քվեարկել էին իրենց անձեռնմխելիությունից զրկելու համար: Այսօր Շարմազանովը դրան հակադարձեց մոտավորապես այսպես. «Իմ իմանալով քաղաքական մարմնավաճառներ կոչվում են նրանք, ովքեր սկզբից մի թիմից են ու հետո քաղաքական իրավիճակից ելնելով փոխվում են այլ թիմ, մի օր Սերժի հետ են, հետո ուրիշի...»: Չեմ ուզում անգամ այս մտքին էլ անդրադառնալ, բայց այ նկատել, որ սա հերթական ակամա խոստովանությունն է, որ նրանք ձերբակալվել են ու իրենք էլ քվեարկել են զուտ քաղաքական հայացքների համար, վրեժխնդրության համար, ուզում եմ :)

Վիշապ
16.01.2009, 18:04
՚7-Ի ԳՈՐԾՈՎՙ ԴԱՏԱՎՈՐԸ ՍՊԱՍՈ՞ՒՄ Է ԵԽԽՎ ՆԻՍՏԻՆ (http://a1plus.am/amu/?page=issue&iid=68155)

՚7-ի գործովՙ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նիստերի դահլիճում հայտնվելն ու անհետանալն այսօր տեւեց ընդամենը մի քանի րոպե:


Դատավորը թվարկեց նախորդ դատավարությունների օրերը, որոնց ընթացքում քաղբանտարկյալներն իրենց բողոքն արտահայտելու համար ոտքի չէին կանգնում ու դատական նիստը հետաձգեց մինչեւ հունվարի 30-ը եւ անհետացավ: Այդ օրերը չեն ընդգրկվելու քաղբանտարկյալների պատժամկետի մեջ:



Հենց այդպես… սրանք սպասում են ԵԽ–ում Հայաստանի ձայնից զրկվելուն։ Հենց ԵԽ–ն որոշումը ընդունեց, փաստորեն էլ կորցնելու ոչինչ չունեն։ Արդեն Հայաստանը անթաքույց ոչ–ժողովրդավարական երկիր է, է հետո՞ ինչ։ Քաղբանտարկյալներին կդատեն նույնիսկ առանց վերջիններիս մասնակցության, ո՞վ պիտի խանգարի։ Ի՞նչ պիտի անի ընդդիմությունը բացի ցույցերից, որոնք հաջողությամբ կցրեն ամենակոպիտ ձևերով։ Իրական բռնատիրությունը ինձ թվում է դեռ կտեսնենք իր ողջ դեմքով։ Իսկ եթե ԵԽ–ն այնուամենայնիվ որոշի կրկին ժամանակ տալ Հայաստանին, այդ դեպքում երևի կապիկությունները կշարունակվեն նույն հունով։

Mephistopheles
17.01.2009, 03:06
Հենց այդպես… սրանք սպասում են ԵԽ–ում Հայաստանի ձայնից զրկվելուն։ Հենց ԵԽ–ն որոշումը ընդունեց, փաստորեն էլ կորցնելու ոչինչ չունեն։ Արդեն Հայաստանը անթաքույց ոչ–ժողովրդավարական երկիր է, է հետո՞ ինչ։ Քաղբանտարկյալներին կդատեն նույնիսկ առանց վերջիններիս մասնակցության, ո՞վ պիտի խանգարի։ Ի՞նչ պիտի անի ընդդիմությունը բացի ցույցերից, որոնք հաջողությամբ կցրեն ամենակոպիտ ձևերով։ Իրական բռնատիրությունը ինձ թվում է դեռ կտեսնենք իր ողջ դեմքով։ Իսկ եթե ԵԽ–ն այնուամենայնիվ որոշի կրկին ժամանակ տալ Հայաստանին, այդ դեպքում երևի կապիկությունները կշարունակվեն նույն հունով։

Ով է ֆինանսավորելու՞…դրանք իրենց "ջեբից" փող դնող չեն, երկիրն էլ ռեսուրս չունի (բռնապետություն լինելու համար ռեսուրս է պետք)

Հայկօ
17.01.2009, 04:24
Ով է ֆինանսավորելու՞…դրանք իրենց "ջեբից" փող դնող չեն, երկիրն էլ ռեսուրս չունի (բռնապետություն լինելու համար ռեսուրս է պետք)

Փամփուշտները էդքան էլ թանկ հաճույք չեն:

Վիշապ
17.01.2009, 12:08
Ով է ֆինանսավորելու՞…դրանք իրենց "ջեբից" փող դնող չեն, երկիրն էլ ռեսուրս չունի (բռնապետություն լինելու համար ռեսուրս է պետք)
Մեֆիստո, Ռուսաստանը նեղն ընկած ժամանակ լավ էլ ֆինանսավորում է, բանակին որ հաստատ։

Արտիստ
17.01.2009, 13:26
Մեֆիստո, Ռուսաստանը նեղն ընկած ժամանակ լավ էլ ֆինանսավորում է, բանակին որ հաստատ։

Այն պահին երբ այդ ֆինանսավորումա առավել քան անհրաժեշտ լինի, այն կդադարի...կրիզիսա...

Վիշապ
17.01.2009, 13:53
Այն պահին երբ այդ ֆինանսավորումա առավել քան անհրաժեշտ լինի, այն կդադարի...կրիզիսա...

Կրիզիսի պատճառով Ռուսաստանը իր հարավային ռազմակայան–հրվանդանը հազիվ թե զոհաբերի։ Մեր իշխանությունները հենց միայն այդ լծակի վրա էլ պահում են իրենց։ Ուրիշ լծակ իրականում չունեն։

Mephistopheles
17.01.2009, 15:14
Մեֆիստո, Ռուսաստանը նեղն ընկած ժամանակ լավ էլ ֆինանսավորում է, բանակին որ հաստատ։

Չեմ կարծում որ մենք նրանց նեղ վիճակից կարողանանք հանել…մյուս կողմից էլ ինչու՞ ՍՍ-ին ֆինանսավորի ՍՍ-ն ինքն է վառոդի տակառին նստած

Mephistopheles
17.01.2009, 15:17
Կրիզիսի պատճառով Ռուսաստանը իր հարավային ռազմակայան–հրվանդանը հազիվ թե զոհաբերի։ Մեր իշխանությունները հենց միայն այդ լծակի վրա էլ պահում են իրենց։ Ուրիշ լծակ իրականում չունեն։

Եթե ՍՍ-ն հեռանա դա միանշանակ Հայաստանի կորուստ չի նշանակում Ռուսաստանի համար…Չեմ կարծում որ ՀԱԿ-ն այդ ուղղությամբ ոչինչ չանի (եթե մենք գիտենք)

Mephistopheles
17.01.2009, 15:20
Փամփուշտները էդքան էլ թանկ հաճույք չեն:

Ապեր, փամփուշտի պակաս մեր բանակում չկա, մանավանդ մեր ժողովրդի համար, դա "մերոնք" առանց ֆինանսավորման էլ կանեն

Ambrosine
17.01.2009, 18:19
Ով է ֆինանսավորելու՞…դրանք իրենց "ջեբից" փող դնող չեն, երկիրն էլ ռեսուրս չունի (բռնապետություն լինելու համար ռեսուրս է պետք)
Եթե իմանան, որ իրենց գրապանից դուրս եկած գումարը տասնապատկված տեսքով նորից հետ է մտնելու իրենց գրպանը, ապա ինչու չեն դնի?

մի մոռացիր, որ մոնոպոլիա է:) ինչ էլ գնի ժողովուրդը, իրենցից է գնում

Քամի
17.01.2009, 18:41
՚7-ի գործովՙ դատավարությունը կրկին հետաձգվելու պատճառով, դատարանի մոտ հավաքվածները եկել էին դատախազություն` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու: Ոստիկանների առատությունը ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը համարեց անիմաստ` նշելով, որ երեկ նույնքան մարդ էր հավաքվել ԵԽ երեւանյան գրասենյակի մոտ, սակայն այդքան ոստիկան չկար: ՚Երեկ ԵԽ գրասենյակի մոտ մի ոստիկան չկար, որովհետեւ Կոլոմբիեն ու Պրեսկոտը Հայաստանում էին: Այսօր ամբողջ ոստիկանական կազմը գազազած հարձակվել է խաղաղ ժողովրդի վրա: Կանանց գետնին տապալելով` իրենց ուժեղ են զգում:Երեկ խելոք էին, այսօր չարացել ենՙ,-ասաց նա: Արամ Մանուկյանը ընդգծեց, որ իրավիճակը սրում են ոչ թե շարքային ոստիկանները, այլ նրանց ղեկավարները, որոնք իրենց չեն պահում ուսադիր կրողին համարժեք:

- Կարդալ ամբողջ տեքստը (http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=68168)

Chuk
21.01.2009, 06:14
7-Ի ԳՈՐԾՈՎ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԱՐԱԾԵԼ

[00:23] 21 Հունվարի, 2009

՚Մինչ օրս ՚7-ի գործովՙ տեղի ունեցած (տեղի չունեցած) դատական նիստերը մեզ հիմք են տալիս հանդես գալ սույն հայտարարությամբ` հրապարակային եւ արդարացի դատաքննություն ապահովելու ակնկալիքով:

19.12.2008թ. դատական նիստի ժամանակ դատավոր Մ. Մարտիրոսյանը որոշում կայացրեց լրատվամիջոցներին թուլատրել ամբողջ դատական նիստերի ընթացքում տեսանկարահանում կատարել դատական նիստերի դահլիճում: Սակայն հետագա դատական նիստերի ժամանակ հակառակ իր իսկ որոշման դատարանը արգելեց տեսանկարահանում կատարել, հայտարարվեց, որ տեսանկարահանումը կարող են կատարել հատուկ առանձնացված սենյակում: Դատարանը փաստացի զրկեց ԶԼՄ-ներին ինքնուրույն կատարել նկարահանումներ դատարանի դահլիճից, այլ պետք է միայն բավարարվեն մոնիտորների կողմից մատուցված անորակ ձայնից եւ պատկերից:

Հայտարարում ենք, որ լրատվամիջոցներին դատական նիստերի դահլիճից տեսանկարահանում կատարել արգելելը չի բխում արդարացի դատաքննության սկզբունքից` մասնավորապես խախտելով մեր պաշտպանյալների հրապարակային դատական քննության իրավունքը:

Համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի հոդված 16-ի, դատական նիստերը դռնբաց են եւ ցանկացած անձ իրավունք ունի ներկա գտնվել նիստերի դալիճում: Սակայն, սկսած երկրորդ դատական նիստից, դահլիճը զբաղեցրել էին անձինք, որոնք սույն գործի քննության հետ կապված, որեւէ առնչություն չունեին, ավելին` ինչպես նշում էին մեր պաշտպանյալների հարազատները, հանդիսանում էին ոստիկանության աշխատակիցներ, ովքեր, ի տարբերություն մեր պաշտպանյալների հարազատների, դահլիճ են մուտք գործում առանց ստուգման եւ առանց ցուցակագրման: Ավելին, այդ անձինք իրենց արտահայտություններով փորձել են նիստերի դահլիճում ստեղծել կոնֆլիկտային վիճակ: Նշված իրադրությունը ճիշտ գնահատելով եւ փորձելով խուսափել սադրանքներից, մեր պաշտպանյալների հարազատները դադարել են դահլիճ մուտք գործել` մտավախություն ունենալով, որ սադրանքների հետեւանքով կարող են դահլիճում ստեղծել իրավիճակ, որը դատարանին հիմք կտա դռնփակ դատական քննություն իրականացնելու համար:

Հաջորդ մտահոգիչ փաստը վերաբերվում է դատական կարգադրիչների կողմից պաշտպաններին ստուգելուն: Մանրակրկիտ ստուգվում են մեր պայուսակները, գրպանները, պարզվում է նաեւ, որ պաշտպանները իրավունք չունեն մեկ տուփ սիգարետից ավել սիգարետ ունենալ գրպանում, իսկ մեղադրողները դատարան մուտք են գործում շենքի մեկ այլ մուտքից եւ չեն ենթարկվում որեւէ զննման:

Արգելվում է տեսակցությունը մեր պաշտպանյալների հետ դատարանի շենքում, իսկ ուղեկցող դասակի հրամանատարը որպես այդ հրահանգի հեղինակ նշեց նախագահող դատավորին: Խախտվում է օրենքով մեզ վերապահված անարգել, կոնֆիդենցիալ մեր պաշտպանյալների հետ տեսակցելու իրավունքը:

13.01.09թ. նիստի ժամանակ ըստ մեղադրողի չավարտված հայտարարության պարզվեց, որ պաշտպանները չունեն դատավարական այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են ինքնաբացարկի և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություններ ներկայացնելը, իսկ պաշտպանների իրավունքների իրականացումը մեղադրողների մոտ տարակուսանք և զայրույթ են առաջացնում: Այսպես` մեղադրողը իր հայտարարության մեջ նշեց, որ պաշտպանական տակտիկան կառուցված է նիստերը տապալելու սկզբունքի վրա եւ ամեն ինչ արվում է պաշտպանների կողմից, որպեսզի հասարակությունը չիմանա, թե ինչ է իրականում կատարվել Երեւանում մարտի 1-ին և 2-ին, եւ այդ պատճառով մենք միջնորդություն ենք ներկայացրել` քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում կայացնել:

Մեղադրողի հայտարարությունից ստացվում է, որ պաշտպանների կողմից օրենքով սահմանված իրենց իրավունքները իրացնելը նպատակ է հետապնդում դատաքննությունը ձգձգելուն: Սակայն փաստը այն է, որ դատարանն է մշտապես ձգձգում դատաքննության ընթացքը, պատճառաբանելով, թե մեր պաշտպանյալները դատարանում ոտքի չեն կանգնում: Այնինչ` դատարանը իրավասու է ոտքի չկանգնելու համար կիրառել այլ միջոցներ` նախազգուշացում, տուգանք եւ շարունակել դատական նիստերը: Ոտքի չկանգնելն անհնարին չի դարձնում դատական նիստի շարունակելը:

23.12.2008թ-ին, 27.12.2008թ-ին, 09.01.2009թ-ին, 13.01.2009թ-ին, 16.01.2009թ-ին կիրառված սանկցիաները քողարկված դատավճիռներ են :

Մենք, 7 քաղբանտարկյալների պաշտպաններս, պահանջում ենք

Ապահովել մեր պաշտպանյալների արդար դատաքննության իրավունքը, ապահովել տեսանկարահանող լրատվամիջոցների ներկայացուցիչների անխափան եւ չմիջնորդավորված աշխատանքը դատական նիստերի դահլիճում:

Ապահովել հրապարակային դատական քննությունը, ապահովել մեր պաշտպանյալների հարազատների, ընկերների եւ սատարող անձանց մուտքը դատական նիստերի դահլիճ` ապահովելով դահլիճում կարգ ու կանոն:

Պաշտպանական կողմի եւ մեղադրողների համար հաստատել հավասար պայմաններ:

՚7-ի գործովՙ քաղբանտարկյալների պաշտպաններ

Լիպարիտ Սիմոնյան
Մելանյա Առուստամյան
Վարդուհի Էլբակյան
Հովիկ Արսենյան
Ստեփան Ոսկանյանՙ
Աղբյուր՝ Ա1+

voter
04.02.2009, 21:50
«Յոթի» մեղադրական եզրակացությունը վերլուծել է քրեական իրավունքի լավագույն մասնագետներից մեկը՝ քաղկալանավոր, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը: Այդ մեղադրական եզրակացությանը ծանոթանալուց հետո Գ. Ջհանգիրյանն իր ասելով՝ եւս մեկ անգամ համոզվել է, որ իր ընկերներին առաջադրված մեղադրանքներն «անհիմն են, շինծու»: Գ. Ջհանգիրյանը փորձել է իր գնահատականները հիմնավորել: Նախ, նրա մատուցմամբ, այս հոդվածում նկարագրվող գործողությունները ենթադրում են բացառապես ուղղակի դիտավորություն եւ հատուկ նպատակ: Կոնկրետ «Յոթի» դեպքում մարդիկ մեղադրվում են «պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ» կատարելու համար: Գ. Ջհանգիրյանի ասելով՝ «ըստ քրեական իրավունքի տեսության կամ այս հոդվածի դիսպոզիցիայի մեկնաբանման, այդ հատուկ նպատակը իշխանության զավթումն է, որին էլ պիտի ուղղված լինեին բոլոր բռնի գործողությունները»: Հիշեցնելով ՀՀ Քրդատօրի 270 հոդվածի պահանջը՝ «գործով մեղադրական եզրակացությունը պետք է կազմված լինի նկարագրական-պատճառաբանական եւ եզրափակիչ մասերից», Գ. Ջհանգիրյանը հայտարարում է. «Պետք է հաստատագրեմ, որ «Յոթի գործով» մեղադրական եզրակացությանը ծանոթանալիս 300 հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի օբյեկտիվ կողմի նկարագրական մաս կամ բռնի գործողությունների նկարագրություն ես չհայտնաբերեցի: Այն կարծիքին չեմ, թե մեղադրական եզրակացություն կազմած քննիչը կամ այն հաստատող դատախազը մոռացել են այդ նկարագրական գործողությունները արտացոլել մեղադրական եզրակացության մեջ: Չէին կարող մոռանալ: Այդ դեպքում ինչո՞ւ է բացակայում իշխանության յուրացման նկարագրությունը: Շատ պարզ պատճառով՝ օբյեկտիվ իրականության մեջ նման գործողություններ չեն կատարվել, նման մտադրություն չի եղել: Հետեւաբար՝ որքան էլ հորինել են քննիչներն ու դատախազները, ոչինչ չեն կարողացել հայտնաբերել, առավել եւս՝ արտացոլել մեղադրական եզրակացության մեջ»: Ըստ նրա՝ «միակ գուշակությունը, որը կարող է ինչ-որ կերպ հուշել «Յոթի» արարքի օբյեկտիվ կողմի կամ սուբյեկտիվ դիտավորության մասին»՝ ինքը հայտնաբերել է մեղադրական եզրակացության 17-րդ էջի 4-րդ պարբերությունում՝ «կազմակերպիչների դրդմամբ եւ հրահանգավորմամբ, հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների վրա զանգվածային անկարգությունների մասնակիցների զինված հարձակումներն ուղղված են եղել Գրիգոր Լուսավորիչ, ապա Պարոնյան փողոցներով դեպի Պռոշյան փողոց, ուր Ձորափի 77Ա հասցեում գտնվում են ՀՀ նախագահի անձնակազմի կառավարական առանձնատները, եւ Պռոշյան փողոցով դեպի Մարշալ Բաղրամյան փողոց, ուր գտնվում է ՀՀ Ազգային ժողովի շենքը, այն դեպքում, երբ Մյասնիկյանի արձանից դեպի «Այրարատ» կինոթատրոն, Արշակունյաց պողոտա, «Մետրոպոլ» հյուրանոց տանող բոլոր ուղղությունները չեն վերահսկվել ոստիկանության ուժերի կողմից եւ գտնվել են ամբոխի հսկողության տակ: «Այդտեղից ենթադրվում է՝ իբր, Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված ամբոխը պետք է հարձակվեր Պռոշյան-Լեո փողոցներով, որի նպատակն էր գրավել նախագահի առանձնատունը, ապա՝ ԱԺ շենքը: Բայց երկու տող ներքեւում նույն մեղադրական եզրակացության հեղինակները գրում են՝ «այդ ուղղություններով, նաեւ գրավված՝ Պարոնյան եւ Լեո փողոցները փակվել եւ բարիկադներ են կառուցվել»: Ակնհայտ է, որ հավաքված ժողովուրդը որեւէ ուղղությամբ գնալու, որեւէ շենք գրավելու դիտավորություն չի ունեցել, եւ մեղադրական եզրակացության հեղինակներն իրենք են իրենց հերքում: «Հարգելիներս, եթե ընդդիմությունը, նրա առաջնորդները եւ այսօրվա մեր ամբաստանյալները նպատակ ունեին գրավել ձեր նշած շինությունները, ինչո՞ւ էին իրենք բարիկադավորել եւ փակել ոչ միայն Պարոնյան եւ Լեո փողոցները, այլեւ մնացած փողոցները: Խնդիրը մեկն է. նրանք դիմում էին ինքնապաշտպանության՝ ոստիկանության, ներքին զորքերի ստորաբաժանումների եւ զինվորական համազգեստով կրիմինալ խմբերի հարձակումներից: Հետեւությունը մեկն է՝ ՀՔԾ քննիչները եւ գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազները ՔՕ 300 հոդվածի դիսպոզիցիային տվել են կամային եւ շատ լայն մեկնաբանություն»,- հայտարարում է Գ. Ջհանգիրյանը՝ հավելելով, որ դրա միակ նպատակը ընդդիմության գործիչներին շինծու մեղադրանքներ առաջադրելը եւ դրա հիման վրա նրանց քրեական հետապնդման ենթարկելն է՝ քաղաքական նկատառումներից ելնելով, բայց «ո՛չ երբեւէ հանցավորության կամ հանցագործության փաստի կատարման հիմքով»:

«Իսկ գուցե հիմնավոր են իմ քաղաքական պատանդ ընկերներին առաջադրված 225 հոդվածո՞վ մեղադրանքները»՝ ի պատասխան իր այս հռետորական հարցին, Գ. Ջհանգիրյանը փորձում է վերլուծել նաեւ «Յոթին» առաջադրված այս հոդվածի եւ դրա 3-րդ մասի դիսպոզիցիան՝ «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելը»: Արդյոք ընդդիմությունը նպատա՞կ է ունեցել զանգվածային անկարգություններ կազմակերպել կամ իրականացնել: Հիշեցնելով, որ «10 օր եւ ավելի Ազատության հրապարակում հարյուր հազարանոց խաղաղ հանրահավաքներ եւ երթեր են տեղի ունեցել, եւ այդ օրերին ոչ մի իրավախախտում, ոչ մի հանցագործություն՝ թե՛ Ազատության հրապարակում, թե՛ երթերի ընթացքում երբեւէ չի արձանագրվել, որեւէ մեկի քթից արյուն չի եկել», որ բռնությունները սկսվել են ուժայինների կողմից՝ մարտի 1-ի առավոտյան, շարունակվել մայրաքաղաքի փողոցներում, նաեւ Մյասնիկյանի արձանի մոտ, Գ. Ջհանգիրյանը մեջբերել է ՀՀ ՔՕ 42-րդ հոդվածը, որը մասնավորապես վերաբերում է անհրաժեշտ պաշտպանությանը, որով նաեւ սահմանված է, որ «անհրաժեշտ պաշտպանության իրավունքն անձին պատկանում է անկախ ոտնձգությունից խուսափելու կամ այդ անձանց՝ կամ պետական մարմինների օգնությանը դիմելու հնարավորությունից»: Սա, ըստ նախկին դատախազի, նշանակում է, որ մարտի 1-2-ին Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված հարյուր հազարավոր մեր հայրենակիցները, պաշտպանելով իրենց համաքաղաքացիների, իրենց հարազատների անձնական անձեռնմխելիությունը, առողջությունը, կյանքը՝ դիմել են ինքնապաշտպանության, եւ դա ոչ թե պասիվ, այլ՝ ակտիվ իրավունք է: «Ափսոսում եմ, որ իմ մեղադրանքի ծավալից քննչական մարմինը հանել է 300 հոդվածով մեղադրանքը եւ ինձ այդ հոդվածով մեղադրանք չի առաջադրել, որովհետեւ եթե ինձ ներգրաված լինեին «7-ի գործով», ես խոստանում եմ՝ կպայթեցնեի դատարանում այդ արհեստական, ծիծաղելի մեղադրանքը»,- եզրափակում է Գ. Ջհանգիրյանը:


ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ http://new.aravot.am/am/articles/politics/55039/view

voter
04.02.2009, 21:56
Փաստացի Մեղադրանքի անհեթեթությունը ու գործի ինքնահակասությունը Ջհանգիրյանի վերլուծությանը ակընհատ է դարձնում - ստացվում է մեղադրանք է առաջադրվում իշխանություն զավթելու մեջ , որը հիմնավորվում է նախագահի նստավայրի, ազգային ժողովի և այն կարևոր պետական շենքերի գրավման նպատակներով և միևնույն ժամանակ գործում հաստատվում է, որ պարիկադներ են կառուցվել,ինչը ակընհայտ հակասություն է - ստացվում է մարդիկ իրենք իրենք նպատակի-իշխանություն զավթելու դեմ խոչնդոդներ բարիկադներ են կառուցել, որ դժվար լինի գնալ գրավել իշխանությունը։

Ի սկզբան է էլ ակընհայտ է, որ այս գործը ԷՇխանության (բառի copyright Խզմալյանին է), տկարամտության, վախի ու ապաշնորհության մասին է, նրանք համոզված են, որ նույնիսկ չցանկանաս էլ իշխանությունը գրավես, բավական է Հայաստանում մասսայական հանրահավաք անես արդեն իրենք ԷՇխանությունից կզրկվեն...

Chuk
12.02.2009, 16:18
՚7-Ի ԳՈՐԾՙ-ՈՎ ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ` ԴԱՏԱՐԱՆԻՆ ՀԱՐԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ

[14:35] 12 Փետրվարի, 2009

՚Մենք դեռ ձեզ չենք հասցրել վիրավորելՙ,- այսօր ՚7-ի գործովՙ մեղադրվող նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը հուշեց նիստերի դահլիճ մտնող դատավոր Մնացական Մարտիրոսյանին:

՚7-ի գործովՙ մեղադրվող ընդդիմության բոլոր 7 ներկայացուցիչներն ոտքի էին կանգնել ու դատարանի նկատմամբ իրենց հարգալից վերաբերմունքը ընդգծելու եւ դատավարությունը վերջապես սկսելու համար` պատրաստակամություն հայտնեցին կանգնած մնալ ողջ դատավարության ընթացքում:

Քաղբանտարկյալների ոտքի կանգնելը նույնքան չբավարարեց դատավորին, որքան չկանգնելը: Մարտիրոսյանն այսօր դատավարությունը հետաձգեց մինչեւ փետրվարի 26-ը` քաղբանտարկյալների ոտքի կանգնելու եւ չնստելու համար:

Մինչ հետաձգման որոշումը հրապարակելը Մարտիրոսյանը սկսեց քաղբանտարկյալներին պարզաբանումներ տալ` իրենց գործողությունների վերաբերյալ:

Մյասնիկ Մալխասյանը դատավորին զգուշացրեց, որ իրենք դեռ գործողություններ չեն կատարել եւ պարզաբանումների առիթ չկա:

՚Եթե դուք նշում եք այն նորմը, որի համաձայն մենք պետք է կանգնենք, ապա չկա մի նորմ, որը մեզ պարտադրում է նստելՙ,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

Ի պատասխան քաղբանտարկյալների չնստելուն` դատավոր Մարտիրոսյանը սկսեց բոլորին պարզաբանել իր կարգադրությունները չկատարելու հետեւանքը:

Քաղբանտարկյալներն իրենց հերթին դատավորին զգուշացրեցին, որ նրա կարգադրությունները պետք է լինեն խելամտության շրջանակներում` նշելով, որ նույն հաջողությամբ Մարտիրոսյանը կարող է իրենց ՚պպզել կամ պառկելՙ կարգադրել:

Տեսնելով, որ Մարտիրոսյանը պատրաստվում է ՚7-ի գործովՙ դատավարությունը կրկին հետաձգել, քաղբանտարկյալները դիմեցին դատարանում ներկա 10 զոհերի հարազատներին` ասելով, որ ոտքի են կանգնում` հարգելով նրանց եւ զոհերի հիշատակը, որպեսզի դատավարությունը վերջապես սկսվի:

՚Այս գործով ես ինձ մեղավոր եմ համարում միայն մի հարցում, որ մարտի 1-ի առավոտյան, երբ իմ ժողովրդին իմ աչքի առաջ սպանում էին, ես չկարողացա նրան պաշտպանել: Այդ հարցում մեղավոր եմ: Պատերազմի ժամանակ ադրբեջանցի գերիներ եմ ունեցել, բայց երբեք նրանց հետ չեմ վարվել այնքան դաժան, որքան մարտի 1-ին իշխանություններ մեր ժողովրդի հետ: Տարան սպանեցին անմեղ երիտասարդների: Դուք մոռանում եք, որ այս գործով անցնողներիս մեջ հրամանատարներ կան, մենք չէինք կարող երիտասարդ, անփորձների ուղարկել առաջ: Ես երկրին մատուցած ձեր գործը մերի համեմատ ոչնչություն էՙ,- դատավորին ասաց Սասուն Միքայելյանը, որին դատավորը թույլ չտվեց շարունակել իր խոսքը:

Դատավորը համեմատաբար մեղմ էր Հակոբ Հակոբյանի նկատմամաբ, որը դատարան էր եկել միայն դատավարությունը չտապալելու համար եւ մի կերպ էր ոտքի կանգնում:

Բայց. ՚Հակոբ ջանՙ, -դատավորի խոսքեր փոխարինվեցին կոշտ արտահայտություններով, երբ Հակոբյանը նրան ասաց.՚Ի՞նչ եք ուզում մեզանից, մենք հո գերի չենք, սկսեք դատավարությունըՙ:

Քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանի խոսքը հենց սկզբից դուր չեկավ Մարտիրոսյանին, եւ նա միանգամից ընդհատեց նրան: ՚Իմ ոտքի կանգնելը չի նշանակում, որ ես հարգում եմ դատարանին: Ձեզ չէր հետաքրրում, թե ես ինչու նախորդ նիստերում չէի կանգնում, Ձեզ չէր հետաքրքրում քրեակատարողական հիմնարկում ինձ ծեծի ենթարկելու փաստը: Ես չեմ հարգում եւ դատարանին եւ չեմ վստահում արդարադատությանըՙ,- հասցրեց ասել Ոսկերչյանը:

Ալեքսանդր Արզումանյանը Մարտիրոսյանին առաջարկեց դատական նիստը այսօր հետաձգելու պատճառաբանության մեջ նշել. ՚Նիստը հետաձգում եմ դատարանի նկատմամբ ընդգծված հարգալից վերաբերմունքի համարՙ:

Դատավորը բավարարվեց միայն նիստը հետաձգելու մասին հայտարարելով եւ հեռացավ` ոչ միայն հետաձգման պատճառները, այլեւ ժամկետը չհայտարարելով:


ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԽՈՍՏԱՑԵ՞Լ ԷՐ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ

Նախքան ՚7-ի գործովՙ դատավոր Մնացական Մարտիրոսյանի դատարանում հայտնվելը քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը եւ մեղադրող Կորյուն Փիլոյանը զրուցում էին:

՚Փիլոյան, հիշում ես, որ ՚Հոկտեմբերի 27-իՙ գործով 2 անգամ միջնորդեցիր ինձ կալանավորել, բավարար ապացույցներ չկար, չստացվեց: Հետո խոստացար, որ ուրիշ գործով ես ինձ նստացնելու: Հիշո՞ւմ եսՙ,- Շանթ Հարությունյանի ասածները Կորյուն Փիլոյանը չհերքեց: Դեռ ավելին` շարունակեց.՚Հա հիշում եմ: Ես էդ ուրիշ գործն աՙ: Ի դեպ, ինչպես միշտ, դատարանի բակում հավաքվել էին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, մեղադրվողների հարազատները:

Աղբյուր՝ Ա1+



Սա ընդամենը հերթական ապացույցն է, որ իշխանությունները վախենում են բաց և հրապարակային դատ անցկացնել, քանի որ առաջին նիստից հետո արդեն ակնհայտ պարզ էր, թե այս յոթը ինչպես են «շուռ տալու» դատարանը՝ հանդես գալով մեղադրողի անունից ու ամբաստանյալ իշխանության բոլոր մեղքերն ապացուցելու: Իշխանությանը այժմ ուրիշ ոչինչ չի մնում անել, քան անհեթեթ պատճառաբանություններ բերելով հետաձգել դատը, մինչև որ պատրաստ լինի համապատասխան օրենքը (որը փոփոխվում է ԱԺ-ում)՝ դատարանի դահլիճից հերթական անհեթեթ մեղադրանքով յոթին հեռացնելու ու առանց նրանց դատն անցկացնելու համար:

Ի՞նչ է նշանակում ոտքի չկանգնելու համար հետաձգել հասարակական այսպիսի հնչեղություն ունեցող դատկ, ի՞նչ է նշանակում որ ոտքի կանգնելու համար է հետաձգվում էդ դատը... նշանակում է միայն մեկ բան. իշխանությունը թքած ունի մարդու, մարդու իրավունքների, իր ժողովրդի, մարտ 1-ի անմեղ 10 զոհերի, բազում հալածվածների, վիրավորների, պատերազմի հերոսների, մեր վրա: Թքած ունի և վերջ: Ուրեմն ի՞նչ է պետք անել: Ընդամենը մեկ բան. մարտի 1-ին մեկ մարդու նման լինել Մատենադարանին հարող տարածքում, բռունցքը բարձրացնել վեր ու պայքարել այս խուժանի դեմ:

Աբելյան
12.02.2009, 21:35
Իմիջայլոց, նիստին ներկա էր Արամ Կարապետյանը:
Հենց դուրս եկավ, Կլարա Խաչիկովնան մոտեցավ, թե բա.
-Ես տենց էլ չիմացա դու աջ ես թե ձախ:
-Ես միշտ ժողովրդի հետ եմ:
Կլարան էլ ասեց որ նենց տպավորություն ա, որ ինքը Սերժի կողմից ա, ու առաջարկեց Լևոնի կողմն անցնել, որ իրա ասածը ճիշտ դուրս գա: Ասում էր.
-Եթե էդ ժպիտդ չլներ, հիմա ես քո փորին կխփեի:
-Կլարա ջան, իմ փորին ոչ մեկը չի կարա խփի:
Հետո էլ`
-Որ վաղը-մյուս օրը Լևոնը չլնի, դուք ժողովուրդ չեք ըլնի՞ էլ: Պատկերացրեք, մարդը մի հինգ օրով իրան վատ ա զգում, գնում ա տուն, ի՞նչ պետք ա անեք:
Հետո ասեց, որ ժողովուրդը ոտքի ա կանգնել 2007-ի նախընտրական միտինգին, երբ որ ինքը Իմպիչմենտի հետ հանրահավաք կազմակերպեց, որ իբր իրա շնորհիվ 50 հազար մարդ էր եկել. "Էն որ ասում եք 1+1+1, էդ մեկը Իմպիչմենտն էր, մեկը "Հանրապետությունը", մեկն էլ ես էի: Էն մայիսի 9-ի դեպքերին ո՞վ էր կռվում: Ես չէի՞:"
Վերջում Կլարան ասեց. "Քեզ ժամանակ եմ տալի, լավ մտածի:"
Ես էլ հարցրեցի Մարտի 1-ին գալու ա՞, ասեց. "Հա, անպայման":

Chuk
12.02.2009, 22:31
Հայկո ջան, ես չեմ կարծում, որ Ալամի հարցով խորանալ, գրառումներ անել և այլն իմաստ ունի ;)

Old
21.02.2009, 08:28
Փաստորեն Ալամը հիամա էլ շարժման կողմից չի՞՞՞՞: Բայց մի ժամանակ, եթե չեմ սխալվում, ակտիվիստ էր, դաժէ ձերբակալել էին, քաղբանտարկյալի պիտակով էր ման գալիս, այսինքն էս էլ դավաճան դուրս եկավ՞՞՞: Բա հիմա փարաքյարը ով ա փակելու, որ իշխանիկները չփախնեն:
Թուհաա, ախմախ երգիր ա այ մարդ:

Norton
21.02.2009, 12:04
Փաստորեն Ալամը հիամա էլ շարժման կողմից չի՞՞՞՞: Բայց մի ժամանակ, եթե չեմ սխալվում, ակտիվիստ էր, դաժէ ձերբակալել էին, քաղբանտարկյալի պիտակով էր ման գալիս, այսինքն էս էլ դավաճան դուրս եկավ՞՞՞: Բա հիմա փարաքյարը ով ա փակելու, որ իշխանիկները չփախնեն:
Թուհաա, ախմախ երգիր ա այ մարդ:
Ընգեր ՀԱԿ-ին միանալ-չմիանալը ամեն կուսակցության ու գործչի գործն է , քեզ ի՞նչ:
Նա իրոք բանտարկվելա քաղաքական հայացքների համր, հետո բաց ա թողնվել ու իրան ոչ մեկը չի պիտակավորել, դու ի՞նչ ես իրար խառնվել:
Իսկ, որ էս իշխանությունների հարցը առանց փարաքյարը փակելու կլուծվի համոզված եղի:

Norton
04.03.2009, 21:22
«7–ի գործով» անցնող վկան դատարանի դահլիճում փոխել է իր ցուցմունքը

«7–ի գործով» դատավարությունը, որն ընդմիջվել էր դատավորի՝ խորհրդակցական սենյակ հեռանալու պատճառով, շարունակվել է հետաքրքիր դեպքերի արձանագրմամբ։ Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժել է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի ներկայացրած միջնորդությունը, ինչին հետևել է մեկ այլ միջնորդություն՝ այս անգամ Սուրեն Սիրունյանի կողմից։ Հերթական անգամ հեռանալով խորհրդակցական սենյակ՝ դատավորը քննել միջնորդությունը, իսկ դատական նիստը ևս մեկ անգամ վերսկսելուց հետո դատավորը խոսք է տվել մարտի 1–ի իրադարձությունների հետևանքով տուժած Ռոբերտ Բաղդասարյանին, որը խիստ ուշագրավ քայլ է կատարել. նա դատարանի դահլիճում փոխել է իր նախապես տրված ցուցմունքը։

Նշենք, որ, ըստ Բաղդասարյանի, այն պահին, երբ ինքը ցուցմունք է տվել իր տուն այցելած ոստիկանության աշխատակիցներին, ինքը եղել է վիրավոր և շոկի մեջ։ Այժմ նա հայտարարել է, որ իր վրա կրակել է ոստիկանը և հրաժարվել որպես մեղադրյալ ճանաչել 7 բանտարկյալներին։ Նա ասել է, որ ինքը մեղադրյալներին չի տեսել մարտի 1–ին դեպքի վայրում, այնտեղ տեսել է միայն Սասուն Միքայելյանին, որին հերոս է անվանել։

Ռոբերտ Բաղդասարյանի խոսքի ընթացքում դահլիճում ինչ–որ մեկը խոսել է, ինչին ի պատասխան՝ Շանթ Հարությունյանը հայտարարել է, որ թույլ չի տա ճնշումներ գործադրել դատարանի դահլիճում։ Դատավորը նրան հեռացրել է դահլիճից, իսկ հետո Ալեքսանդր Արզումանյանը, ում դուր չի եկել Մնացական Մարտիրոսյանի որոշումը, դիմել է դատավորին՝ իր խոսքում նրան անվանելով «ապուշ»։

Մեղադրյալները, ի նշան բողոքի, նույնպես հեռացել են դահլիճից, դատական նիստը հետաձգվել և նշանակվել է մարտի 9–ին։ Նշենք նաև, որ դատական նիստի ընթացքում հայտարարությամբ է հանդես եկել Շանթ Հարությունյանը, ով ասել է, որ եթե իր կամ իր ընտանիքի անդամներին ինչ–որ բան պատահի, ապա դրանում մեղավոր են ռուսական հատուկ ծառայությունները։
Տենանք սրանից հետո շոուն ինչքանա շարունակվելու:

Տրիբուն
05.03.2009, 11:35
«7–ի գործով» անցնող վկան դատարանի դահլիճում փոխել է իր ցուցմունքը

Տենանք սրանից հետո շոուն ինչքանա շարունակվելու:
Օրացուցային այնքան, որքան ղզլբաշները իշխանության կմնան: Յոթին ու Ջհանգիրյանին բաց թողնելն այսօր ղզլբաշների համար փաստացի նշանակում է խառակիրի: Իսկ ինչպես գիտենք, նույնիսկ ամենաողորմելի անասունին այս աշխարհի հետ կապում է ապրելու անհագ ցանկությունը:

Norton
07.03.2009, 04:29
Կտրուկ վատացել է Շանթ Հարությունյանի վիճակը

Կալանավայրում կտրուկ վատացել է քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի առողջական վիճակը։ Ինչպես հայտնում է Հայ ազգային կոնգրեսը, նրան անհրաժեշտ է շտապ ստացիոնար բուժում և բժիշկների ամենժամյա հսկողություն։
«Հայ ազգային կոնգրեսը պահանջում է Շանթ Հարությունյանին անհապաղ տեղափոխել հիվանդանոց և թույլ տալ, որպեսզի նրան քննեն նաև անկախ բժիշկ մասնագետներ», - ասված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ։
Tert.am

murmushka
09.03.2009, 23:09
7-իՙ գործը դարձավ ՚6-իՙ գործ, ու մնաց մեկը

[19:12] 09 Մարտի, 2009
image
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
prev next

՚7-ի գործՙ- ով դատավարությունն վաղը կշարունակվի 7 քաղբանտարկյալներից 6-ի բացակայությամբ: Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի մասով գործը դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր ժամանակավորապես կասեցրեց. առանց դատաբժշկական փորձաքննության եզրակացության որոշելով, որ նա հոգեբույժի կարիք ունի:

Քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանին, Մյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին, Ալեքսանդր Արզումանյանին եւ Սուրեն Սիրունյանին դատավորը 10 օրով հեռացրեց նիստերի դահլիճից` դատարանին վիրավորելու համար: Այսինքն` Քր. դատ. օրենսգրքում կատարված փոփոխությունը, համաձայն որի դատավորը կարող է ամբաստանյալներին հեռացնել նիստերի դահլիճից եւ առանց նրանց շարունակել դատավարությունը` առաջին անգամ կիրառվեց ՚7-ի գործովՙ:

Ի դեպ, դատավորը բավականին մեծ ջանքեր այսօր գործադրեց, որպեսզի հնարավորություն ունենա արձանագրելու, որ քաղբանտարկյալներն իրեն վիրավորեցին: Պատրվակը մարտի 1-ի 10 զոհերից Գոռ Քլոյանի հոր` Սարգիս Քլոյանի ինքնաբացարկի միջնորդությունն էր դատավորին: Պարոն Քլոյանի միջնորդությունը մեղադրող Հովսեփ Սարգսյանը գնահատեց իրավաբանորեն գրագետ կազմված եւ հայտարարեց, որ իրականությանը չեն համապատասխանում զոհվածի հոր այն հայտարարությունները, թե ինքը չունենալով իր ներկայացուցիչը դատարանում` զրկված է իրավաբանական աջակցությունից:

Սասուն Միքայելյանն ու Մյասնիկ Մալխասյանը մեղադրողին կոչ արեցին ավելի հարգալից լինել զոհվածի հոր նկատմամբ: Քաղբանտարկյալների հայտարարությունը դատավորին վիրավորեց, եւ նա նրանց 10 օրով հեռացրեց դահլիճից: Մնացական Մարտիրոսյանը վիրավորվեց նաեւ նույն թեմայի շուրջ Ալեքսանդր Արզումանյանի հայաթափությունից եւ երբ նրան նույնպես 10 օրով հեռացնելու որոշում կայացրեց:

ուրեն Սիրունյանը բավականին մեղմ տոնով սկսեց դատավորին բացատրել, որ նա օրենք է խախտում, սակայն դատավորը վիրավորվեց նաեւ նրա բացատրությունից: Նիստերի դահլիճից հեռանալուց առաջ Սիրունյանը դատավորին մեղադրեց 10 զոհ ունենալու փաստի առիթով:

Այսօրվա նիստի ավարտին դատարանի դահլիճում 7 քաղբանտարկյալներից մնաց միայն Գրիգոր Ոսկերչյանը, որը հայտարարեց, որ միանում է քաղբանտարկյալների բոլոր այն հայտարարություններին, որոնցից դատավորը վիրավորվել է եւ նրանց 10 օրով պատժել: Ի դեպ, ընդմիջումից հետո դատավորի ներս մտնելու պահին Գրիգոր Ոսկերչյանը ոտքի չկանգնեց, սակայն ի տարբերություն նախորդ նիստերի` դատավորը Մնացականյանն այսօր չվիրավորվեց Ոսկերչյանի որեւէ գործողությունից: ՚7-ի գործովՙ դատական նիստը կշարունակվի վաղը` ժամը 12-ին, սակայն այն այլեւս ոչ թե ՚7-իՙ, այլ ՚6-իՙ գործ է, իսկ 6 քաղբանտարկյալներից էլ վաղվա նիստի կարող է մասնակցել միայն մեկը:

www.a1plus.am

Հայկօ
09.03.2009, 23:34
Սրանք լրիվ անասուն են, արա՛: Դե արի ու մի ասա, **-ներ: Տո արա ա՛յ էշի ծնունդներ, էսօրվա դրությամբ երկրի ամենակարևոր դատական գործն ա էդ. նույնիսկ եթե սաղ մեղադրանքները ճիշտ են, մեջներդ էդքան դուխ չկա՞՝ մի հատ մարդավարի դատ կարողանաք անել, ա՛յ անուղեղներ: Սաղիս լրիվ դրել են դեբիլի տեղ սրանք, դրած ինչ ուզում, ոնց ուզում՝ անում են: Հետաձգում են դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով: ԸՏԵՆՑ գործը: Ու տենց՝ հիսուն անգամ: Արա էս ինչ ա կատարվում, իմ արև...

Ու հետաքրքիրն էն ա, որ ոչ մի ձեն-ծպտուն չկա: Դեմ արտահայտվողներին էլ ասում են «Դուք լևոնական եք»: Էսօր էդ յոթ մարդն են, վաղը կարող ա դուք լինեք, ա՛յ լուռումունջներ: Էդ գործը եթե «անհարգալիցի» համար ոնց ուզում՝ հետաձգում են, ուրիշ գործի վախտ փռշտալու համար կարան ցմահ տան:

Elmo
09.03.2009, 23:50
Հայկ ջան մի ջղայնացի: Դատական համակարգ ունենալուց առաջ պետք ա պետական համակարգ ունենալ, որը մենք չունենք: Ինչ էլ ունենք մեր ուժերով ա ստեղծված: Ակտիվ թե պասիվ. բոլորս էլ մասնակցել ենք էս համակարգի ստեղծման գործընթացին: Հիմա էլ համակարգը վրեժխնդիր ա լինում ինչ-ինչ պատճառներով իրան կազմաքանդելու փորձ արածների նկատմամբ: Ջունգլիի համար նորմալ վիճակ ա:

Հայկօ
10.03.2009, 00:00
Բոլորս չենք մասնակցել, Elmo: Հազարավոր մարդիկ կան, որ չեն մասնակցել: Շատ մարդիկ կան, որ փորձել են ու փորձում են ամեն կերպ խոչնդոտել դրա կազմավորմանը: Ու, ի վերջո, լիքը մարդ կա, որ էդ ձևավորման տարիներին մի մատ երեխա ա եղել: Ու հիմա իրանց գլխին ա էդ կուժն ու կուլան ջարդվում: Ջունգլիի նորմալ վիճակ չի, նորմալ քաքլանություն ու վախկոտություն ա:

Elmo
10.03.2009, 00:11
Ով պայքարում ա համակարգի դեմ, համակարգն էլ իրա հերթին պայքարում ա նրանց դեմ: Պարզապես ստեղ մի հատ բայց կա: Համակարգը բութ ա, որովհետև չգիտի. ամենասարսափլին ստրուկ լինելը չի, այլ ստրուկ լինելով, չգիտակցել որ դու ստրուկ ես(եսիմ ով ա ասել): Քանի որ գիտակցող ստրուկը ստրուկ չի, ինքը վտանգավոր հակառակորդ ա, որը ամեն վայրկյան ուժեղանում ա ու մեթոդներ ա մտածում իրան բռնությամբ պահող ուժի դեմն առնելու համար: Իսկ համակարգը իրա բացահայտ գործողություններով հենց տենց էլ ասում ա «դուք իմն եք, ու անում եմ են, ինչ ուզում եմ»:
Ես չգիտեմ ինչ ա կառուցվելու էս համակարգի կազմաքանդումից հետո, բայց ես անձամբ ու պատմության փորձը պնդում է հետևյալը. «բոռնի ուժով զավթած իշխանությունը կործանվում ա բռնի ուժից, կամ քայքայվում ա ներքին անհամաձայնությունների ու ատելության հողի վրա»: Իրանք երկար չեն ձգի: Ու էդ դատող դատավորը ինքն ա դառնալու մեղադրայլ, իսկ դատվողները՝ դատավոր:

Տրիբուն
10.03.2009, 08:46
Էսօր էդ յոթ մարդն են, վաղը կարող ա դուք լինեք, ա՛յ լուռումունջներ:


բոռնի ուժով զավթած իշխանությունը կործանվում ա բռնի ուժից, կամ քայքայվում ա ներքին անհամաձայնությունների ու ատելության հողի վրա

Հայ հեղափոխական իրավիճակ - «Երբ վերևների խելքը չի հասնում, իսկ ներքևների տանձին չի»: Մի հատ խելոք մարդ ա ասել:

Mephistopheles
11.03.2009, 02:14
Բոլորս չենք մասնակցել, Elmo: Հազարավոր մարդիկ կան, որ չեն մասնակցել: Շատ մարդիկ կան, որ փորձել են ու փորձում են ամեն կերպ խոչնդոտել դրա կազմավորմանը: Ու, ի վերջո, լիքը մարդ կա, որ էդ ձևավորման տարիներին մի մատ երեխա ա եղել: Ու հիմա իրանց գլխին ա էդ կուժն ու կուլան ջարդվում: Ջունգլիի նորմալ վիճակ չի, նորմալ քաքլանություն ու վախկոտություն ա:

Մեկ էլ "չեզոքներն" ու "քաղաքական որևէ ուժի չհարողներն" իրենց չմասնակցությամբ ստեղծել են նման դատական համակարգ…

Elmo
11.03.2009, 10:58
Մեկ էլ "չեզոքներն" ու "քաղաքական որևէ ուժի չհարողներն" իրենց չմասնակցությամբ ստեղծել են նման դատական համակարգ…

Mephistopheles լավ էլի... դու իրոք հավատում ես, որ իմ նմաններն են ստեղծե՞լ: Իսկ ես գիտեմ ով ա ստեղծել:
Մեֆ հարգիր մարդկանց դիրքորոշումները: Իմը սա է, ու դու ոչ մի կերպ չէս կարող այն փոխել, նույնիսկ ծնողներս չեն կարող այն փոխել: Ու չէս էլ կարող ինձ մեղադրել ինչ որ բան ստեղծելու մեջ, քանի որ ես ոչ թե ստեղծողն եմ, այլ էդ ամեն ինչի վրա թքած ունեցողը(խոսքը հետևանքների մասին չի): Որովհետև չեմ հավատում ոչ մեկին:
Ու հաշվի առ, հակաօրինական ոչինչ չեմ անում:

Norton
11.03.2009, 16:49
Mephistopheles լավ էլի... դու իրոք հավատում ես, որ իմ նմաններն են ստեղծե՞լ: Իսկ ես գիտեմ ով ա ստեղծել:
Մեֆ հարգիր մարդկանց դիրքորոշումները: Իմը սա է, ու դու ոչ մի կերպ չէս կարող այն փոխել, նույնիսկ ծնողներս չեն կարող այն փոխել: Ու չէս էլ կարող ինձ մեղադրել ինչ որ բան ստեղծելու մեջ, քանի որ ես ոչ թե ստեղծողն եմ, այլ էդ ամեն ինչի վրա թքած ունեցողը(խոսքը հետևանքների մասին չի): Որովհետև չեմ հավատում ոչ մեկին:
Ու հաշվի առ, հակաօրինական ոչինչ չեմ անում:

Elmo հարցը այստեղ ոչ թե համակարգը ստեղծելու մասինա, այլ հանդուրժելու ու այդպիսով փաստորեն նաև այդ համակարգին աջակցելու մասինա: Քանի դեռ մեր հասարակության որոշ շերտեր հանգիստ են վերաբերվում նման անօրինականությունների՝ սայլը տեղից չի շարժվի:

Elmo
11.03.2009, 16:53
Elmo հարցը այստեղ ոչ թե համակարգը ստեղծելու մասինա, այլ հանդուրժելու ու այդպիսով փաստորեն նաև այդ համակարգին աջակցելու մասինա: Քանի դեռ մեր հասարակության որոշ շերտեր հանգիստ են վերաբերվում նման անօրինականությունների՝ սայլը տեղից չի շարժվի:

Գիտեմ: Որ հանրահավաքներ չեմ գալիս, դա դեռ չի նշանակում, որ ես հանդուրժում եմ այս համակարգը: Սակայն դա լրիվ ուրիշ թեմայի քննարկման նյութ է: Բերեք վերադառնանք այս թեմային, ոից արդեն շեղվում ենք(առաջացել է իմ գրառմանը ուրիշ ռակուրսով պատասխանելուց):

Chuk
11.03.2009, 16:55
Mephistopheles լավ էլի... դու իրոք հավատում ես, որ իմ նմաններն են ստեղծե՞լ: Իսկ ես գիտեմ ով ա ստեղծել:
Մեֆ հարգիր մարդկանց դիրքորոշումները:
Այդ դեպքում դու էլ հարգիր, Վազգ, որովհետև օրինակ ես կարծում եմ, որ այդ արատավոր երևույթների ամենամեծ ծնողը անտարբերությունն ու ամենաթողությունը, հանդուրժողականությունը ու կրավորական կեցվածքն է: Ու այո՛, իմ այս կարծիքով դու մտնում ես այդ սահմանումների մեջ, չնայած որ «մեղադրանքս» քեզ չի ուղղված, որտև դու բազումներից մենակ մեկն ես, իսկ այդ համակարգը ստեղծվել է քո նման շատերի գոյության, այլ ոչ թե քո պատճառով:

Elmo
11.03.2009, 17:08
Այդ դեպքում դու էլ հարգիր, Վազգ, որովհետև օրինակ ես կարծում եմ, որ այդ արատավոր երևույթների ամենամեծ ծնողը անտարբերությունն ու ամենաթողությունը, հանդուրժողականությունը ու կրավորական կեցվածքն է: Ու այո՛, իմ այս կարծիքով դու մտնում ես այդ սահմանումների մեջ, չնայած որ «մեղադրանքս» քեզ չի ուղղված, որտև դու բազումներից մենակ մեկն ես, իսկ այդ համակարգը ստեղծվել է քո նման շատերի գոյության, այլ ոչ թե քո պատճառով:

Արտ ջան էդ դատավորներին նշանակելուց հո ժողովուրդը չի՞ քվեարկում: Ժողովրդը ընտրում ա նախագահին, որի անվան տակ նշում ա կատարում, ու թերթիկը գցում ա քվեատուփը: Որ իրա ընտրյալը լավ դատավոր ու նախարար նշանակի:
Այ ի՞նչ ա կատարվում դրանից հետո...: Հա, համաձայն եմ քո հետ, որ անտարբերությունը նպաստում ա վատ ձաձաների աճին: Կամ հանցագործություն է կոչվում այն գործողությունը կամ անգործությունը, որը բերում է մեկ ալյ անձի կամ անձաց խմբի... ...: Բայց իմը անտարբերություն չի, ես դիրքորոշում ունեմ:

Chuk
11.03.2009, 18:10
Արտ ջան էդ դատավորներին նշանակելուց հո ժողովուրդը չի՞ քվեարկում: Ժողովրդը ընտրում ա նախագահին, որի անվան տակ նշում ա կատարում, ու թերթիկը գցում ա քվեատուփը: Որ իրա ընտրյալը լավ դատավոր ու նախարար նշանակի:
Քաղաքացին ընտրելուց ու տեսնելուց հետո, որ իր ձայնը կեղծել են, որ ընտրությունները կեղծել են սկսում է պայքարել այդ կեղծիքի դեմ, մասնավորապես հասկանալով, որ այդ կեղծված ընտրության արդյունքում այսպիսի դատական համակարգ է ձևավորվելու:

Mephistopheles
12.03.2009, 00:13
Mephistopheles լավ էլի... դու իրոք հավատում ես, որ իմ նմաններն են ստեղծե՞լ: Իսկ ես գիտեմ ով ա ստեղծել:
Մեֆ հարգիր մարդկանց դիրքորոշումները: Իմը սա է, ու դու ոչ մի կերպ չէս կարող այն փոխել, նույնիսկ ծնողներս չեն կարող այն փոխել: Ու չէս էլ կարող ինձ մեղադրել ինչ որ բան ստեղծելու մեջ, քանի որ ես ոչ թե ստեղծողն եմ, այլ էդ ամեն ինչի վրա թքած ունեցողը(խոսքը հետևանքների մասին չի): Որովհետև չեմ հավատում ոչ մեկին:
Ու հաշվի առ, հակաօրինական ոչինչ չեմ անում:

Elmo ջան, կարող ես պարտեզդ էլ աչքաթող անել ու մոլախոտերը եղած-չեղածը խեղտեն, կարող ես հիվանդությանդ էլ չմիջամտել ու քեզ (աստված մի արասցե) մահվան դուռը հասցնի… ոչ մոլախոտն ես դու ցանել ոչ էլ հիվանդությամբ քեզ դիտմամբ վարակել, բայց դրանց վրա թքած ես ունեցել… Իսկ ինչու՞ հետևանքների մասին չես ուզում խոսել Elmo ջան, գործողություններն իրենց հետևանքներով են արժևորվում, էդպես չի՞ (վիրահատությունը հաջող անցավ, բայց հիվանդը մահացավ)

Elmo ջան, "այլ էդ ամեն ինչի վրա թքած ունեցողի" դիրքորոշումը դժվար է հարգել, եթե չասենք անհնարին է… ինչի՞ ես կարծում որ մարդը, որը կարող է հանգիստ նայել թե ինչպես է իր քաղաքի փողոցներում արյուն թափվում, մարդկանց ծեծում անտեղի, ձերբակալում անօրինաբար ու ամբողջ երկիրը վերածվում "զոնի", մի պատճառաբանությամբ միայն որ նա այդ ամենի վրա թքած ունի, արժանի է հարգանքի… սխալ չհասկանաս ու անձնական չընդունես, Elmo ջան, բայց դու ո՞նց ես ուզում որ քեզ հարգեն… դու թքած ունենաս իրենց վրա, իրենք էլ քեզ հարգե՞ն…

Ես քեզ հարգում եմ Elmo ջան, բայց քո դիրքորոշումը դժվարանում եմ…

Chuk
16.03.2009, 21:37
Այսօր 7-ի գործով մեղադրվող անձանց պաշտպանները հանդես են եկել հայտարարությամբ

21:12 • 16.03.09

2009թ. մարտի 16-ին Ալեքսանդր Արզումանյանի, Միասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի շահերի պաշտպանները հանդես են եկել հայտարարությամբ: Սույն հայտարարությանը միացել է նաև Հովիկ Արսենյանը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

"2008թ-ի դեկտեմբերի 19-ից սկսվել է սույն քրեական գործի դատավարությունը: 2008թ-ի դեկտեմբերի 19-ից մինչև օրս նախագահող դատավորի կողմից թույլ են տրվում օրենքի այնպիսի կոպիտ խախտումներով, որոնք խախտում են մեր պաշտպանյալների, տուժողների եւ պաշտպանների իրավունքները: Կոպտորեն ոտնահարվում են դատավարության մասնակիցների իրավունքները: Սույն գործով դատավարությունն իրականացվում է ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, այլ` նախագահող դատավորի կամայականությամբ: 2008թ-ին դեկտեմբերի 19-ին դատական նիստին նախագահող դատավորի թույլտվությամբ դատական նիստին ներկա են գտնվել ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբաններ Արթուր Գրիգորյանը և Արա Զաքարյանը: Մյասնիկ Մալխասյանը և Սասուն Միքայելյանը հանդես են եկել հայտարարությամբ, որով ցանկություն են հայտնել իրենց պաշտպաննությունը իրականացնել այդ պաշտպանների միջոցով: Դատարանը մերժել է նրանց միջնորդությունը այն պատճառաբանությամբ, որ դատավորին ինքնաբացարկի հայտնման փուլում չի թույլատրվում նրանց ներգրավվումը որպես պաշտպանների: 2008թ-ի դեկտեմբերի 19-ի դատական նիստին պաշտպանական կողմը դատավորին ներկայացրել է երեք ինքնաբացարկի միջնորդություն:

Այնուհետև դատարանը` սկսած 2008թ-ի դեկտեմբերի 23-ից, պարբերաբար սկսել է դատարանի դահլիճից հեռացնել մեր պաշտպանյալներին` դատական նիստերը հետաձգելով մի քանի օրով, իսկ 4 անգամ` երկշաբաթյա ժամկետով:

Դատարանը ամեն օր նշանակում է դատական նիստ` զրկելով մեզ մեր պաշտպանյալների հետ տեսակցելու, դատական նիստերին պտրաստվելու, միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունից:

Դատարանը դատական նիստի քարտուղարի անուն ազգանունը հայտարարելուց հետո, հնարավորություն չի ընձեռել մեզ պարզելու մեր պաշտպանյալները ունեն արդյոք բացարկի միջնորդություններ: Իսկ մեր միջնորդությունները այդ հնարավորությունը ընձեռելու մասին մերժել է` պատճառաբանելով, որ մեր պաշտպանյալները ցանկացած փուլում կարող են բացարկ հայտնել դատական նիստերի քարտուղարին: Այսինքն, դատարանը դատական նիստի ընթացքում նոր քրեական դատավարության օրենսգիրք է “ընդունում”` դատական նիստի նախապատրաստական մասում հայտնվելիք միջնորդությունների ներկայացումը կամայականորեն հետաձգելով և փոխադրելով այն դատաքննության փուլ:

Դատարանը օրենքի կոպիտ խախտումներով անտեսել և անտեսում է սույն գործով տուժող մոտ 240 անձանց, արդեն երեք ամիս է չի ծանուցում տուժողներին և նրանց իրավահաջորդներին, ընդհանապես չի ստուգում նրանց ներկայությունը, իսկ նրանց կողմից դատավորին ինքնաբացարկի միջնորդությունների փուլ ըստ դատարանի քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում , քանի որ դատարանը այդ նորմի պահանջը անտեսել է միտումնավոր :
Դատարանը մի դեպքում մերժում է պաշտպաններիների ներգրավումը դատավարության այս փուլում, մյուս դեպքում նույն փուլում նշանակում է պաշտպան: Այսինքն, գործում է կրկնակի ստանդարտ. այն ինչ ցանկանում են Սասուն Միքայելայնն ու Մյասնիկ Մալխասյանը չի թույլատրվում, սակայն Շանթ Հարությունյանին պարտադրվում է:
Ստեղծված իրավիճակի անկողմնակալ գնահատումը հիմք է տալիս ասելու, որ մենք` ՀՀ Փաստաբանական պալատի անդամներս, սույն գործով ներգրավված պաշտպաններս, ըստ էության, չենք մասնակցելու տվյալ դատավարությանը: Մենք պարզապես ներկա ենք այս դատավարությանը, ընդ որում` մեր ներկայությունը բխում է ոչ թե մեր պաշտպանյալների շահերից, այլ` մեղադրանքի կողմին և մեղադրանքի կողմին հարած դատարանի պարտադրմամբ:

Ընդ որում, մեր ներկայությունն ապահովելով դատարանը հետապնդում է արդարադատության նպատակների հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող նպատակ` լեգիտիմության տեսք տալու այս կամայականություններով հագեցած դատավարությանը:
Նման պայմաններում ակնհայտ է, որ մեր ներկայությունն այս դահլիճում ոչ մի ընդհանուր բան չունի փաստաբանի առաքելության հետ: Մենք պարզապես օգտագործվում ենք` այս դատավարությանը օրինական և իրավական տեսք տալու նպատակով:

Մենք չենք կարող դավաճանել փաստաբանական մեր երդմանը և խախտել օրենքները ու ի վնաս մեր պաշտպանյալների գործողություններ կատարել:

Մենք գիտենք ինչ հետապնդումների են ենթարկվում այն փաստաբանները, ովքեր ստիպված դիմում են ծայրահեղ միջոցի և լքում են դատարանի դահլիճը, և որքան էլ մեծ լինի այդ հետապնդմանը ենթարկվելու վտանգը, այն համարժեք չի կարող լինել այն վտանգին, որը սպառնում է մեր պաշտպանյալներին` մեր դատավարությանը մասնակցելու պարագայում:
Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր մասնակցությունը վտանգի մեր պաշտպանյալների իրավունքները և ստիպված դիմում ենք ծայրահեղ միջոցի:

Հարգելի դատարան.
Մենք չենք կարող վտանգել մեր պաշտպանյալների ճակատագիրը, մենք այլևս չենք կարող մասնակցել այս կեղծ արդարադատությանը և, հավատարիմ մնալով մեր երդմանը, մենք ստիպված ենք թողնել այս դահլիճը` հանուն արդարադատության իրականացման: Մեր գործողությունները հանուն օրենքի և իրավունքի են հանուն մեր պաշտպանյալների, հանուն արդարադատության:
Դուք Ձեր գործողություններով (անգործությամբ) մեզ դրել եք ընտրության առաջ. կամ` մնալ և լեգիտիմացնել այս ապօրինությունները, որը, ցավոք, վերածվում է մեկ դերասանի թատրոնի, և մենք ակամա դառնում ենք ապօրինությունների մասնակից, որոնք տեղի են ունենում այստեղ, այդ պարագայում մեր ներկայությունը այս դահլիճում այլևս որևէ տրամաբանական բացատրություն չի ունենա, կամ` այսուհետև դատարանը կգործի իրավունքի և օրենքի շրջանակներում":

Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2009/03/16/advocates/)

Թեժանում է: Զիլ քայլ է:

Մարկիզ
16.03.2009, 21:52
Հայլուրն:[ այնպիսի կեղտոտ եղանակով ներկայացրեց, որ թվաց, թե դատապաշտպաններն ու յոթը կռիվ են արել…:D

Քամի
20.03.2009, 13:02
Դատավոր Ժորա Վարդանյանը երեկ հայտնել է, որ մարտի 23-ին կհրապարակի քաղբանտարկյալ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի դատավճիռը: Մեր տեղեկություններով` իշխանությունները որոշել են այդ օրը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի մոտ սադրանք հրահրել: Դրա համար նրանք օգտագործում են փորձված միջոցը` մի քանի կանանց գումարներ են բաժանվել` այդ օրը դատարանի շենքի մոտ գալու եւ Գ.Ջհանգիրյանին տարատեսակ մեղքերի մեջ մեղադրելու համար: Ի դեպ, այդ կանանց մի մասը 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ մասնակցել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տան մոտ կազմակերպված հակահիգիենիկ բողոքի գործողություններին
ժամանակ (http://www.zhamanak.com/news/6782/)
դրանք, բութանիայում ծաղիկ վաՃառողներն էին..

Տրիբուն
20.03.2009, 13:25
դրանք, բութանիայում ծաղիկ վաՃառողներն էին..
քամի ջան, դրանց ձեռը նամուսով ծաղիկը կես ժամ չի դիմանա, կչորանա

Քամի
20.03.2009, 13:41
քամի ջան, դրանց ձեռը նամուսով ծաղիկը կես ժամ չի դիմանա, կչորանա
:D
Բութանիայում կա "բոշի մայլա" իրանք հենց էնտեղի բոշեքից էին/ լուրջ եմ ասում/

voter
29.03.2009, 18:17
«Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ կալանավորված եւ դատապարտված երկրապահներից շատերը նաեւ ԵԿՄ վարչության անդամներ են: Ըստ հանդիպման կողմերի համատեղ ծրագրի, ԵԿՄ համագումարում, որի անցկացման օրը դեռ անորոշ է, կալանավորված երկրապահները կվերընտրվեն վարչության անդամներ, իսկ նորընտիր վարչությունը կմիջնորդի իշխանություններին նրանց նկատմամբ համաներում կիրառել: Մեր տեղեկություններով, կալանքի տակ գտնվող երկրապահ պատգամավորների հարցը թողնվել է որպես առանձին քննարկման թեմա, որը կարող է լուծվել այլ ճանապարհներով:
http://new.aravot.am/am/articles/politics/58037/view

Եթե նորընտիր ԵԿՄ վաչությունը միջնորդի համաներում կիրառելու խնդրանքով, դա կփաստի ԵԿՄի կողմից կալանվածներին ներկայացված մեղադրանքի հետ համաձայն լինելը, քանի որ հնարավոր համաներման ենթակա են մեղադրանքը ապացուցված կալանավորները։

Հետաքրքիր է ինչպես կվարվեն դատապարտված երկրապահները... Հուսամ ինչպես Գագիկ Ջհանգիրյանը կհրաճարվեն վաճառել իրենց պատիվը համաներման դիմաց նույնիսկ եթե դա դասավորել է ԵԿՄ նախագահ գնդապետ Մանվելը ՍՍարգսյանի հետ անձնական քաստմից հետո....

ԶԶՎԵԼՍ գալիս է, թե ինչ երկիր ենք դարձել, օրենքի կիրառումը, մարդկանց մեղադրանքի ապացուցումը կախված է ինչ որ անձանց լիշնի ռազբիրատից և ոչ թե գործող օրենքներից...

Chuk
30.03.2009, 19:14
Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանական խմբակցությունների հետ քննարկեց «Մարտի 1-ի» մայր գործով' «7-ի» գործով մեղադրվող ԱԺ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու ԱԺ որոշումը չեղյալ հայտարարելու, հետեւաբար նրանց ազատ արձակելու վերաբերյալ հարցը:

Հիշեցնենք, որ օրերս անազատության մեջ գտնվող պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը եւ Մյասնիկ Մալխասյանն էին նամակով դիմել խորհրդարանին:

Խորհրդակցությանն այսօր մասնակցել են նաեւ իրավաբաններ, որոնք էլ նկատել են, եթե հանձնաժողովը արտահերթ նիստ հրավիրի եւ որոշում ընդունի անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ իր իսկ որոշումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ, խորհրդարանը իրավաբանական հակասությունների մեջ կմտնի Սահմանադրության հետ.

«Ես այն կարծիքին էի, որ, այնուամենայնիվ, մենք կարող ենք այդպիսի որոշում կայացնել, քանի որ հենց մենք ենք համաձայնություն տվել անձեռնմխելիությունից զրկելու եւ մեր գործընկերներին կալանքի տակ վերցնելու վերաբերյալ, հիմա մենք կարող էինք ուղղակի ԱԺ այդ որոշումը չեղյալ հայտարարել»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

Եվ այնուամենայնիվ, այսօր որոշվեց դատարանի գործերին չխառնվել, եւ սպասել, թե դատախազն ինչ քայլեր կիրականացնի:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին դատախազը նոր մեղադրանք պետք է ներկայացնի: Այսինքն, որոշակիություն կմտնի այս գործընթացում:

Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը , Սասուն Միքայելյանը, ինչպես նաեւ Ալեքսանդր Արզումանյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, Շանթ Հարությունյանը մեղադրվում են սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու համար:
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/03/30/hovik-abrahamyan)

Ձայնալար
30.03.2009, 19:17
Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը , Սասուն Միքայելյանը, ինչպես նաեւ Ալեքսանդր Արզումանյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, Շանթ Հարությունյանը մեղադրվում են սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու համար:

Փաստորեն զավթել են, վրեքս խաբար չկա :)

Kuk
30.03.2009, 19:25
Փաստորեն զավթել են, վրեքս խաբար չկա :)

Բագ ջան, շփ-թփ հոդվածներ են նկարել, ինչ հասել ա, դրել են, դե ի՞նչ կապ ունի` զավթել են, թե զավթելու փորձ են արել, չնայած, որ իրականում դրանցից և ոչ մեկը չի եղել, լավ գիտես, պռոստը կողքերն եմ լսցնում էլի:))
Իրավաբանական անփությություն ա, էլի: Մայիսի երկուսի երկրորդ կոնգրեսի ժամանակ Լևոնը նենց լավ մեջբերումներ էր արել, կարդացեք մի հատ, պեռաշկի ծախող իրավաբանի ձեռքի աշխատանք էր:

Chuk
01.04.2009, 15:44
Թվում ա, որ թեմայի վերնագիրը փոխելու ժամանակն ա:
Փոխանակ հստակ գործողություններ անեին քաղբանտարկյալների հնարավորինս շուտ ազատվելու համար, նորից դիմեցին աբսուրդի թատրոնի կայացմանը:

Ի՞նչ տեղի ունեցավ: Ընդամենը մեկ բան: Իշխանությունը տեսավ, որ 7-ի գործում իրեն տապալում է սպասվում, որովհետև այնտեղ իրենք պարզապես ջախջախվում էին, որտև 7-ը իրենց ձեռքն էին վերցրել դատավարությունը, ակամա դարձել մեղադրողներ: Պետք էր 7-ին իրարից անջատել, հասարակական հնչեղությունը շատ մեծ էր: Փորձեցին դատեր հետաձգել, փորձեցին քաղբանտարկյալներին դատարանի դահլիճից հեռացնել, փորձեցին Շանթին դատավարությունից հետ պահել խորհրդային ստոր մեթոդներով նրան հոգեկան հիվանդ հանելով, բայց էսօր վերջին կարն էլ տվեցին.


«7-ի գործով» անցնող մեղադրյալների գործերը անջատվեցին

16:01 • 01.04.09


Այսօր մեկնարկած «7-ի գործով» դատավարության ժամանակ մեղադրող կողմը միջնորդությամբ հանդես եկավ։ Քանի որ ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխության են ենթարկվել 300 և 225 հոդվածները, այս հոդվածների փոփախության պայմաններում մեղադրողները նոր մեղադրանք են առաջադրել և «7-ի գործով» անցնող քաղբանտարկայլներին, համաձայն որոնց մեղադրյալների գործողությունները համապատասխանում են 225 հոդվածի 1-ին մասին և նրանց առաջադրել են մեղադրանք 225 հոդվածի 1-ին մասով, իսկ 300 հոդվածը վերացված է։

Ու մինչ դատախազ Փիլոյանը կարդաց միջնորդությունը, 7 քաղբանտարկյալները բղավում էին, որ իրենք նույնպես միջնորդություն են ներկայացրել։ Սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը Փիլոյանի միջնորդությունը լսելուց հետո գնաց խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Ժամը 14.00–ին դատավորը, վերադառնալով դահլիճ, հրապարակեց «7-ի գործը» իրարից անջատելու որոշումը։
Դատարանը որոշեց 7 քաղբանտարկայլների վերաբերյալ ՀՀ քր .օր–ի 300 հոդվածի առաջին մասով քր. գործի վարույթը կարճել և դադարեցնել քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։

«Մյասնիկ Մալխասյանի վերաբերյալ ՀՀ քր.օր–ի 225 հոդվածի առաջին մասով և 316 հոդվածի երրորդ մասով քր. գործն անջատել և ըստ ընդատության ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

Սասուն Միքայելյանի վերաբերյալ ՀՀ քր.օր–ի 225 հոդվածի 1-ին մասով և 235–ի 1–ին և 2-րդ մասերով քր. գործն անջատել և ըստ ընդատության ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

Գրիգոր Ոսկերչյանի, Շանթ Հարությունյանի, Հակոբ Հակոբյանի վերաբերյալ 225 հոդվածի 1-ին մասով քր. գործն անջատել և ըստ ընդատության ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»,– նշվում է դատավորի հրապարակած որոշման մեջ։

Իսկ Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի վերաբերյալ 225 հոդվածի 1-ին մասով քր. գործը դատարանը որոշեց թողնել նույն վարույթում և դատական քննությունը շարունակել Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում։

Բոլոր 7 քաղբանտարկայլների նկատմամբ խափանման միջոցը՝ կալանավորումը, մնում է անփոփոխ։ Դատավորը նաև որոշեց, որ նոր ներկայացված մեղադրանքներին ծանոթանալու համար քաղբանտարկյալներին և նրանց պաշտպաններին տրվում է մեկ շաբաթ ժամկետ։ Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի վերաբերյալ դատական նիստը կկայանա 2009 թ. ապրիլի 8-ին ժամը 12.00–ին։


Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2009/04/01/7case/)

Տրիբուն
02.04.2009, 20:44
Թվում ա, որ թեմայի վերնագիրը փոխելու ժամանակն ա:
Փոխանակ հստակ գործողություններ անեին քաղբանտարկյալների հնարավորինս շուտ ազատվելու համար, նորից դիմեցին աբսուրդի թատրոնի կայացմանը:

Ի՞նչ տեղի ունեցավ: Ընդամենը մեկ բան: Իշխանությունը տեսավ, որ 7-ի գործում իրեն տապալում է սպասվում, որովհետև այնտեղ իրենք պարզապես ջախջախվում էին, որտև 7-ը իրենց ձեռքն էին վերցրել դատավարությունը, ակամա դարձել մեղադրողներ: Պետք էր 7-ին իրարից անջատել, հասարակական հնչեղությունը շատ մեծ էր: Փորձեցին դատեր հետաձգել, փորձեցին քաղբանտարկյալներին դատարանի դահլիճից հեռացնել, փորձեցին Շանթին դատավարությունից հետ պահել խորհրդային ստոր մեթոդներով նրան հոգեկան հիվանդ հանելով, բայց էսօր վերջին կարն էլ տվեցին.



Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2009/04/01/7case/)
Լավ, տաս հոգու սպանության գործն էլ մի ձևի կարել էին յոթի վրա, հիմա ու՞մ վրա են կարելու:

Հայկօ
02.04.2009, 21:26
Մարդա տասը հոգի, Տրիբուն ջան, պլյուս մի-մի հատ էլ իշխանության յուրացում ու մի չորս հատ բոնուսային պետական հեղաշրջում, ոզնիներն ու ձողերն էլ քեզ նվեր:

Տրիբուն
02.04.2009, 21:38
Մարդա տասը հոգի, Տրիբուն ջան, պլյուս մի-մի հատ էլ իշխանության յուրացում ու մի չորս հատ բոնուսային պետական հեղաշրջում, ոզնիներն ու ձողերն էլ քեզ նվեր:
Ընկեր, լուրջ եմ ասում, մեղադրնանքների մեջից «սպանություններով ուղեկցված» մասը հանվել ա: Ու մեղադրանքների տեսքտի մեջից էլ հանել են տաս հոգու սպանության մասն ու նկարագրությունը: Էն թքած կպցրած մասը էլի: Հիմա դուրս ա գալիս, որ էլ սպանությնա գործ ընդհանրապես չկա: Էն ժամանակ գոնե կար ու սաքրում էին յոթի գլխին: Հիմա ընդհանրապես չկա:

Տրիբուն
02.04.2009, 21:40
ու մի չորս հատ բոնուսային պետական հեղաշրջում
հինգ հատ որ պետական հեղաշրջում ես անում, մի հատը նվեր են տալիս ...

Chuk
15.04.2009, 19:06
«7-ի գործով» վկայությունները հակասում են միմյանց

15:18 • 15.04.09


Այսօր քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի դատն սկսվեց վկաների հարցաքննությամբ։ Վկաներ Զավեն Վարդանյանը և Տիգրան Հակոբյանն իրենց ցուցմունքներում նշեցին, որ մարտի 1-ի հանրահավաքը եղել է ինքնաբուխ, այն չի կազմակերպվել որևէ մեկի կողմից, իսկ Արզումանյանը և Սիրունյանը որևէ զանգվածային անկարգություն չեն հրահրել և որևէ բռնության կոչ չեն արել։ Այնուհետև, մեղադրող Փիլոյանն ասաց, որ Տիգրան Հակոբյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքում հակասություններ կան, ու ընթերցեց Հակոբյանի նախաքննական ցուցմունքը, սակայն Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ ցուցմունքների միջև ոչ մի հակասություն չկա։

Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ Փիլոյանի կարդացած 8-էջանոց ցուցմունքի մեջ ոչ մի տեղ չէին հիշատակվում Արզումանյան և Սիրունյան անունները։ Այս գործով 3-րդ վկան Սամվել Գասպարյանն էր։ Դատելով վերջինիս պահվածքից՝ ակնհայտ էր, որ նա հոգեկան խնդիրներ ունի։ Երբ Լիպարիտ Սիմոնյանը հարցրեց, թե արդյոք ինքը տառապում է որևէ հիվանդությամբ, Գասպարյանը չկարողացավ հստակ պատասխան տալ։

Սկզբում նա հայտարարեց, որ և Սիրունյանին, և Արզումանյանին տեսել է Մյասնիկյանի արձանի մոտ, հետո ասաց, որ Մյասնիկյանի արձանի մոտ ժամը 7-ին տեսել է միայն Արզումանյանին Լևոն Տեր–Պետրոսյանի հետ, մինչդեռ, ինչպես հայտնի է, Լևոն Տեր–Պետրոսյանը մարտի 1-ի առավոտյան արդեն տնային կալանքի էր ենթարկվել, իսկ Ալեքսանդր Արզումանյանը Մյասնիկյանի արձանի մոտ եղել է ժամը 21-ին և ոչ մի հայտարարություն չի արել, իսկ վկան պնդում էր, որ Արզումանյանը հանդես է եկել հայտարարությամբ։

Սամվել Գասպարյանի խոսքով՝ ինքը Արզումանյանի հայտարարությունը լսել է հեռվից, բայց չի ճանաչել Արզումանյանին, այլ նրան իբրև թե կողքից են ասել, որ դա Ալեքսանդր Արզումանյանն է։

Փաստաբաններից Հովիկ Արսենյանը հայտարարեց, որ Սամվել Գասպարյանին հիշում է դեռ 2007թ. հոկտեմբերի 23–ից, և որ նա գործակալ է։ Սամվել Գասպարյանն ի պատասխան ասաց. «Բա գործ եմ անում, չաշխատե՞մ»։ Իսկ Ալեքսանդր Արզումանյանի այն հարցին, թե իրեն որևէ մեկը ասել է՝ ինչ գրի իր ցուցմունքներում, Գասպարյանը պատասխանեց, ոչ, հետո էլ հավելեց. «Իրանք ասեցին գրի, ես էլ գրեցի»։ Գասպարյանը վկայություն տալու ժամանակ նաև ասաց, որ մարտի 1-ին ժամը 19.00-ին, եղել է Ազատության հրապարակի մերձակայքում և տեսել է վրանները և բազմաթիվ մարդկանց, մինչդեռ նշված ժամին Ազատության հրապարակն արդեն պաշարված էր ոստիկաններով։ Այսօրվա դատավարության ժամանակ պետք է վկայություն տային 5 վկաներ, սակայն ներկայացել էին երեքը։ Այդ պատճառով դատավորը հայտարարել է ընդմիջում մինչև մյուս վկաների ժամանումը։
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2009/04/15/witness/)

Աբսուրդի թատրոն: Փաստորեն Լևոնը հաջողացրել էր տնային կալանքից դուրս գալ ու գնալ Մյասնիկյանի արձանի մոտ... վերջն ա... իսկ ոմանք բամբասում են, ասում, թե իբր Լևոնը ժողովրդին լքել էր :D

Chuk
18.04.2009, 00:02
Մեկը անձնագիր չուներ, մյուսը` հիշողություն
18:23 | Ապրիլ 17, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Գցել էին գետնին ու ոտքերով հարվածում էին: Ինձ դաժան ծեծի են ենթարկել, սամասուդ են արել ու ասել` գրեմ էն, ինչ կասեն»,- այսօր դատարանում հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործով վկա Գագիկ Ավդալյանը:

Նա մանրամասն ներկայացրեց, թե մարտի 1-ին ինչպես է նա 3 անգամ ծեծի ենթարկվել ոստիկանների կողմից` առաջինը լուսաբացին Ազատության հրապարակում, այնուհետեւ` Մյասնիկյանի արձանի մոտից բերման ենթարկվելու, իսկ հետո էլ Ոստիկանության 6-րդ վարչությունում` 2 օր անընդմեջ. «Մեզ 5 րոպե անգամ չէին թողնում հանգիստ նստեինք եւ գոնե մի հատ ծխեինք: Մի հատ մեծ սենյակ էին գցել, ով մտնում` խփում էր»:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընդհատեց վկային` ասելով, որ իրեն հրավիրել են մարտի 1-ի մասին պատմելու համար: Ի դեպ, վկան հայտնեց, որ նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքները իրականությանը չեն համապատասխանում. «Քննիչը ասեց, որ եթե չգրեմ այն, ինչ ասում է` վատ կլինի: Այդ ընթացքում բացեց դուռը եւ այնտեղ հայտնվեցին մասկաներով մարդիկ: Ինչ էր լինելու` արդեն պարզ էր»:

Վկա Ավդալյանի ասելով` քննիչն իրենից պահանջել է գրել. «Վանոյի Ճուտը 2 հազար դրամ էր բաժանում Ազատության հրապարակում: Իսկ ես չգիտեի, Ճուտն ով է»: Իսկ Ճուտը նույն ինքը Սուրեն Սիրունյան է: Ինչեւէ, դաժան ծեծի ենթարկվելուց հետո Գրիգոր Ավդալյանը 2 ամիս բուժում է ստացել տնային պայմաններում եւ չի համարձակվել դիմել օրինապահներին. «Ու՞մ դիմեի: Իմ ցուցմունք տալուց հետո էլ շարունակում էին հետապնդել: Օրվա տարբեր ժամերի տարբեր մեքենաներով գալիս էին մեր տուն, վախեցնում»:

Ի դեպ, վկա Ավդալյանը խնամիական կապ ունի Մյասնիկ Մալխասյանի հետ եւ վկայի ասելով` նախաքննության մարմինն իրենից փորձում էր կորզել, որ նա Մալխասյանի հրահանգներն է կատարել մարտի 1-ին:

Այսօր դատարան ներկայացավ եւս 4 վկա: Նրանցից մեկը` Աշոտ Հայրապետյանը մի կերպ էր կանգնում ոտքի վրա: Դատարանը նրան չհարցաքննեց, քանի որ վկան չուներ անձը հաստատող փաստաթուղթ: Վկա Սուսաննա Գալստյանն էլ ուներ անձը հաստատող փաստաթուղթ, սակայն հիշողությունն այն չէր: Տիկին Գալստյանը հաշմանդամ էր եւ առողջական խնդիրներ ուներ: Նա նույնիսկ չկարողացավ հիշել, թե երբ է տեսել Ալեքսանդր Արզումանյանին, մարտի 1-ին ինքը ինչպես է հայտնվել Մյասնիկյանի արձանի մոտ: Վկան միայն պնդում էր, որ իր նախաքննության ցուցմունքը գրել է ինքը` առանց ճնշումների ազդեցության: Ամենատարօրինակն այն է, որ նա պնդում էր, թե Մյասնիկյանի արձանի մոտից տեսել է , թե ինչ է կատարվում Մաշտոցի պողոտայում, Պարոնյան եւ Լեո փողոցներում:

Ալեքսանդր Արզումանյանն այսօր բավականին երկար ժամանակ ապարդյուն փորձում էր վերականգնել վկայի հիշողություն. «Դուք հիմա 20 րոպե կտանջվեք ու կգնանք կհանգստանաք, բայց ես արդեն 1 տարուց ավելի է ձեր ցուցմունքների պատճառով բանտում եմ: հասկանո՞ւմ եք»: Գրեթե բոլոր հարցերին վկայի պատասխանը նույն էր. «Չեմ հիշում»: Մեղադրող կողմին եւ դատավորին Արզումանյանն առաջարկեց հիշող վկաներ բերել:

Այսօր դատարանը լսեց նաեւ վկաներ Լեւոն Ենգիբարյանին եւ Վարուժան Մելիքյանին, որոնք խնամիական կապի մեջ էին Արզումանյանի հետ: Վերջիններս գործով վկա էին ընդգրկվել միայն նրա համար, որ Արզումանյանի խնդրանքով Օպերայի հարակից տարածքում` բնակարան էին վարձել, որպեսզի Արզումանյանը կարողանար օրվա ընթացքում մի փոքր հանգստանալ եւ իր հիգիենայի խնդիրները լուծել:

Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/04/17/arzumanyan-sirunyan)

Այսպիսով վկաների կեսը թե կեսից ավելին հարցաքննվել են, ու ոչ մեկի ցուցմունքում չկա մի բան, որ կապացուցի կամ նամյոկ կանի Արզումանյանին կամ Սիրունյանին առաջադրված «մեղադրանքը»... վերջն ա

Տրիբուն
18.04.2009, 00:08
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/04/17/arzumanyan-sirunyan)

Այսպիսով վկաների կեսը թե կեսից ավելին հարցաքննվել են, ու ոչ մեկի ցուցմունքում չկա մի բան, որ կապացուցի կամ նամյոկ կանի Արզումանյանին կամ Սիրունյանին առաջադրված «մեղադրանքը»... վերջն ա
Աբսուրդի թատրոն ա, լուրջ: Սաղ աշխարհը գիտի, որ Արզումանյանը ամեն օր միտինգի ա եղել, սրանք դաժե մի հատ նորմալ վկա չեն կարում ճարեն, որ բանավոր գոնե դա հաստատի: Կես միլիոն պոտանցիալ վկա կա, է, մենակ Երևանում:

voter
20.04.2009, 20:19
Նա նույնիսկ չկարողացավ հիշել, թե երբ է տեսել Ալեքսանդր Արզումանյանին, մարտի 1-ին ինքը ինչպես է հայտնվել Մյասնիկյանի արձանի մոտ:

Նման անմակարդակ սարքովի տիկինների, դատարաններում հա բերում են ներկայացնում ցանկացած դատավարությունների ժամանակ - փողին մուննաթ։ Ծանոթիս վրա էլ էին սարքել ժամանակին - մի անկապ պառավ նույնիսկ պնդում էր, որ ծանոթիս մեքենայի մեջ է եղել ու տեսել է, որ նա խաղտումներով երթևեկել է ու վթարվել այն մեքենային, որի տերը լավ մուծվել էր վկաների համար։ Մյասնիկյանի արձանի մոտ կարող է և չհիշես, ոնցես հայտնվել, բայց պատկերացնում եք չէ, էտ պառավը չէր հիշում ընկերոջս մեքենայի մեջ ոնց է հայնտվել ու ոնց է ճմլված մեքենայից սախ սալամաթ դուրս եկել, բայց հիշում էր, ոնց է ըկերս գանյատներ արել....

Հայաստանյան դատավարություն..........

Կարճ ասած աչքիս էշխանությունները ուղղակի լավ չեն մուծվել կամ այդքան կարևոր գործի համար շնոհրքներն չի հերիքում, «լավ» թանգոտ վկաներ սարքեն, էժան թափոններից, մի երեկու հարբեցող, թմրամոլ, օզաբոչենի տիկին են պահեստից հանել, ճալաղաջ վկաներին չեն ուզում էժանով վառեն...

Chuk
29.04.2009, 18:33
Զննեցին Արզումանյանի և Սիրունյանի գործով առաջին տեսասկավառակը

19:02 • 29.04.09


Այսօր Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի գործով դատական նիստի ժամանակ Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հանդես եկավ միջնորդությամբ, համաձայն որի՝ պահանջում էր իր պաշտպանյալի գործում թույլ չտալ օգտագործել մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում դեպքի վայրի զննության արձանագրությունները։

Պաշտպանը նշեց, որ մինչև 2008թ. մարտի մեկն իրականացված զննումները կատարվել են Քրեականա օրենսգրքի խախտումներով՝ ավելացնելով, որ իր պաշտպանյալի գործում առկա ընթերակաների անունները կարելի է տեսնել տարբեր քրեական գործերում։ Այդ փաստաթուղթը նա ևս ներկայացրեց դատավորին։

Ալեքսանդր Արզումանյանն էլ հայտարարեց, որ Օպերայի թատրոնի տարածքի զննությունն իր հետ կապ չունի, և պահանջեց մինչև մարտի մեկը ոչինչ չհիշատակել։ Նրա խոսքով՝ այդպես շարունակելու դեպքում կարելի է սկսել Քրիստոնեության ընդունումից, կամ էլ Վրաստանի հետ կապված դեպքերն էլ կցել իրենց գործին։ Սակայն դատավորը որոշեց այդ միջնորդության լուծումը հետաձգել՝ մինչև ապացույցների բազմակողմանի ստուգումը։ Այնուհետև այս դատական նիստի ժամանակ զննվեց գործում առկա համար առաջին տեսասկավառակը։ Այս սկավառակում շատ հստակ երևում է, թե ինչպես 2008թ. մարտի մեկի կեսօրին ոստիկանները սկսում են ծեծել խաղաղ ցուցարարներին։ Այնուհետև երևում է, թե ինչպես են մարդիկ հավաքվում Մյասնիկյանի արձանի մոտ, ինչը կազմակերպված բնույթ չի կրում։ Զննվող առաջին սկավառակում բացակայում էր որևէ բան, որը կապացուցեր քաղբանտարկյալների մեղավոր լինելը, քանի որ այս սկավառակում նրանք ոչ մի տեղ չեն երևում։

Ի դեպ, նշենք նաև, որ երբ միացվեց առաջին տեսասկավառակը, համապատասխան նյութի փոխարեն էկրանին մի քանի վայրկյանով հայտնվեցին պարող մերկ աղջիկներ, ինչն առաջացրեց ներկաների ծիծաղը։

Իսկ հաջորդ սկավառակները կզննվեն հաջորդ դատական նիստի ժամանակ, որը կկայանա մայիսի 4-ին, ժամը 11.30–ին։

:D:D:D
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2009/04/29/7case/)

Rammer
29.04.2009, 23:33
:D:D:D
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2009/04/29/7case/)
Վայյյյ էս ինչ եմ բաց թողել...:(
Մյուս դատին անպայման գնալու եմ, կարող ա իրական ստրիպտիզ լինի, կամ իմ սիրած կինոներից ցույց տան...:D
Ամեն ինչին չափ ու սահման կա, բացի մեր դատական, իարավական համակարգի աշխատողների տհասությունից...

Տրիբուն
30.04.2009, 15:13
Վայյյյ էս ինչ եմ բաց թողել...:(
Մյուս դատին անպայման գնալու եմ, կարող ա իրական ստրիպտիզ լինի, կամ իմ սիրած կինոներից ցույց տան...:D
Ամեն ինչին չափ ու սահման կա, բացի մեր դատական, իարավական համակարգի աշխատողների տհասությունից...
Սրանք լրիվ դեբիլ են արա: Դրած դեսից դենից անկապ զապիսներ են անում: Բայց համ էլ վտանգավոր ա, կարող ա հիմա էլ էլի հոդվածը փոխեն ու Արզումանայանին թրաֆֆիքինգի մեջ մեղադրեն: Ասեն օպերայի մոտ մերկ աղջիկներ էր բերում, պարացնում էին ու հետո տանում էին էմիրաթներ:

murmushka
14.05.2009, 23:49
http://www.youtube.com/watch?v=oJ4Jg4_qejo

murmushka
14.05.2009, 23:56
http://www.youtube.com/watch?v=llnsBBrzPVs

Տրիբուն
15.05.2009, 12:35
Ազատամարտիկ մարդը ասում ա, որ սենց շարունակվի ինքը ինքնասպան ա լինելու: Մեռնենք մենք ազգովի:

Էս ու՞ր են հասցրել բոլորիս:

Mephistopheles
15.05.2009, 12:50
Ազատամարտիկ մարդը ասում ա, որ սենց շարունակվի ինքը ինքնասպան ա լինելու: Մեռնենք մենք ազգովի:

Էս ու՞ր են հասցրել բոլորիս:

դե էս ա, մեր Karenmorm-ն էլ դրանից հետո կեթա "ինֆորմացի կհավաքի որ ուեբսայթում դնի"… մեզ էս մարդը շատ ա… մենք մեր ազատամարտիկներին արժանի չենք եթե էսօր տունն ենք նստած ու պայքարին չենք խառնվում

Chuk
21.05.2009, 23:08
Արդյո՞ք վկաներին ստիպում են հրաժարվել ցուցմունքներից. համապատասխան մարմինները փորձում են պարզել

21:14 • 21.05.09

Վկաներին սուտ ցուցմունքներ տալու, տարբեր անձանց կողմից կատարված հանցագործությունը նկարագրող ցուցմունքներից հրաժարվել հարկադրելու վերաբերյալ ստացված ահազանգերի հիման վրա հարուցվել է քրեական գործ, հայտնում է ՀՀ դատախազությունը։

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ վկաներից ստացվել են դիմումներ իրենց նկատմամբ կիրառվող ճնշումների վերաբերյալ։ Մասնավորապես, Հակոբ Հակոբյանի, Սասուն Միքայելյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Մյասնիկ Մալխասյանի քրեական գործերով դատակոչված շուրջ մեկ տասնյակի հասնող վկաներ դիմել են դատարաններ՝ իրենց նկատմամբ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու խնդրանքով՝ նշելով, որ տարբեր անձինք սպառնում են հաշվեհարդար լինել նշված անձանց գործողությունները նկարագրող նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներից չհրաժարվելու դեպքում։

Դատախազության համաձայն, ստացված ահազանգերը, գրավոր դիմումները վկայում են, որ որոշ անձինք, տեղեկանալով վկաների նախաքննության ընթացքում տված ցուցմունքների բովանդակությանը, փորձում են խոչընդոտել արդարադատության իրականացմանը և հարկադրում վկաներին սուտ ցուցմունքներ տալ, հրաժարվել նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից։ Ընդ որում, սպառնալիքներն ուղղված են ոչ միայն վկաներին, այլ նաև նրանց հարազատներին, մերձավորներին։

Վկաներին սուտ ցուցմունքներ տալուն հարկադրելու վերաբերյալ ահազանգերը ստուգելու, մեղավոր անձանց հայտնաբերելու համար մայիսի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության
Աղբյուր՝ tert.am

Ծուռ հայելիների թագավորություն :[

Տրիբուն
21.05.2009, 23:50
Դատախազության համաձայն, ստացված ահազանգերը, գրավոր դիմումները վկայում են, որ որոշ անձինք, տեղեկանալով վկաների նախաքննության ընթացքում տված ցուցմունքների բովանդակությանը, փորձում են խոչընդոտել արդարադատության իրականացմանը և հարկադրում վկաներին սուտ ցուցմունքներ տալ, հրաժարվել նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից։
Վայ քու արա .... լրիվ հակառակն են ներկայացնում ....
Դե սկզբունքորեն տենց էլ պիտի լիներ: Դատախազությունն ինքն է նախաքննությամ ընթացքում ցուցմունքների կեսը զաստավիտով գրել տվել, հո ինքը իր դեմ գործ չէ՞ր հարուցելու: Պիտի հարուցեր նրան դեմ, ովքեր դրա մասին բարձրաձայնում են: