PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբի համակարգը թարմացվել է

Էջեր : [1] 2

Chuk
18.12.2008, 07:26
Սիրելի ակումբցիներ, ուրախ եմ տեղեկացնել, որ ակումբի համակարգը թարմացվել է ու կան մի շարք հետաքրքիր ու հարմարավետ նորություններ: Աշխատանքն իրականում դեռ ընթացքում չէ, բայց արդեն իսկ այն կարելի է կիրառել ու ուսումնասիրել, օգտագործել նոր հնարավորությունները:

Կարծում եմ ինքներդ կփորփրեք, կգտնեք դրանք, այսուհանդերձ մի քանիսը կարճ նշեմ: Երկար ու մանրամասն կգրեի, բայց հոգնած եմ ու պիտի գնամ քնելու :oy

Այսպիսով.
- Ձեր անդամների անձնագրերը վերածվել է մի հարմարավետ համակարգի, որտեղ կարելի է հաղորդագրություն գրել տվյալ անդամին, բռնվել հրապարակային խոսակցության (սա թեմա չէ, այստեղ խոսում ես հենց տվյալ մարդու հետ), նայել նրա վիճակագրությունները, առաջարկել ընկերանալ, նայել կապի միջոցները, տեսնել թե ինչ խմբերի կամ սոցիալական խմբերի է անդամակցում և այլն: Ենթադրենք սա իմ անձնագիրն է (http://www.akumb.am/member.php?u=1) ;)

- Դուք ձեր անձնագիրը կարող եք ձևավորել ձեր հայեցողությամբ (http://www.akumb.am/profile.php?do=customize),

- Ավելացվել է սոցիալական խմբերի (http://www.akumb.am/group.php) համակարգը, որը հետագայում շատ հզորանալու հեռանկար ունի

- Ավելացել է ընկերների ու կոնտակտների ցուցակ (http://www.akumb.am/profile.php?do=buddylist) ստեղծելու հնարավորություն: Նպատա՞կը: Ենթադրենք կարող եք սահմանել, որ միայն այդ ցանկերում ներառված մարդիկ կարողանան ձեզ նամակ գրել, կամ ձեր նկարներին մեկնաբանություններ թողնեն, կամ էլ հաղորդագրություն ձեր անձնագրում: Եվ ոչ միայն:

- Այսուհետև կարող եք ստեղծել ձեր նկարների ալբոմներն (http://www.akumb.am/album.php) ու դրանցում նկարներ տեղադրել, որոշելով դրանք հրապարակային են, թե նախատեսված նեղ շրջանակի մարդկանց համար:

- Գրականություն, Ստեղծագործողի անկյուն, Առք ու Վաճառք բաժիններում թեմա ստեղծելիս կարող եք ընտրել թեմայի բնորոշիչներ: Գրականության բաժիններում դրանք են «Պոեզիան» և «Արձակը», «Առք և Վաճառք» բաժնում «Առքը» և «Վաճառքը»: Կիրառումը մի քանի թեմաների վրա կարող եք նայել «Ստեղծագործողի անկյուն» բաժնում: Այս բնորոշիչները առանձնանում են իրենց գույնով և ձեզ հուշում, թե թեման ինչի մասին է: Որոշ ժամանակ անց հարմար բնորոշիչներ կսահմանվեն նաև մյուս բաժինների համար:

- Յուրաքանչյուր թեմայի համար այսուհետև կարելի է սահմանել բնորոշիչ պիտակներ: Օրինակ այս թեմայի համար ես կօգտագործեմ «Թարմացում», «Սոցիալական», «Խումբ», «Ալբոմ», «Անձնագիր», «Վիճակագրություն» պիտակները: Հետագայում եթե դուք որոշեք ըստ պիտակների որոնում կատարել ու նշեք «Անձնագիր» բառը, ապա այս թեման կգտնվի: Թեև դժվար է, բայց կաշխատենք բոլոր թեմաները այսպես պիտակավորել, յուրաքանչյուրի համար սահմանելով բնորոշիչ պիտակներ, որը կհեշտացնի ակումբում որոնում կատարելն ու թեմաներ գտնելը:

Դե ինչ, բարի ժամանց:
Իսկ այլ նորությունները՝ հաջորդիվ :)

Chuk
18.12.2008, 07:36
հետ.գրություն.
Մոռացա ասել, որ բացառված չեն բազում թերություններն ու վրիպակները: Խնդրում եմ նկատելու դեպքում տեղեկացնել :)

Chilly
18.12.2008, 10:36
ակումբակլասսնիկի :D :hands բայց լավն ա :hands

Chilly
18.12.2008, 10:37
հա, կուզեի առաջվա պես տեսնել, թե վերջին այցելությունից հետո քանի նոր գրառում կա :think

Chuk
18.12.2008, 10:39
հա, կուզեի առաջվա պես տեսնել, թե վերջին այցելությունից հետո քանի նոր գրառում կա :think

Էդ ուղղությամբ աշխատում եմ ;)

Ռեդ
18.12.2008, 10:48
Վարկանիշային համակարգնել ա չէ՞ վերականգնվել :)

Morpheus_NS
18.12.2008, 10:53
Chuk ջան, իսկ հնարավոր չէ Ստեղծագործողի անկյուն բաժնում բացված թեմաներում բուն ստեղծագործությունները եւ քննարկումները տարբեր ձեւով լինեն, որ ասենք երբ Նոր գրառումները նայես, երեւա, որ այդ թեմայում նոր ստեղծագործություն կա: Հասկանալի ասեցի՞:

Chilly
18.12.2008, 10:56

հա, լավ կլիներ, լավ միտք ա...

Moon
18.12.2008, 11:10
Էդ ուղղությամբ աշխատում եմ ;)

Արտակ ջան ընդհանուր հետաքրքիր ա, բայց շատ ա օդնոկլասսնիկի հոտ գալիս, ակումբը ես հենց ակումբ վիճակում եմ սիրում...
մեկ էլ էն անձնագրի ձևավորումը ինձ համար շատ խառն ա.:(

Ռեդ
18.12.2008, 11:12
Արտակ ջան ընդհանուր հետաքրքիր ա, բայց շատ ա օդնոկլասսնիկի հոտ գալիս, ակումբը ես հենց ակումբ վիճակում եմ սիրում...
մեկ էլ էն անձնագրի ձևավորումը ինձ համար շատ խառն ա.:(
Համ էլ կասեք ձևավորման մեջ որը ինչի գույնն ա ես խառնվել եմ

Moon
18.12.2008, 11:19
Համ էլ կասեք ձևավորման մեջ որը ինչի գույնն ա ես խառնվել եմ

ես հենց դա էլ նկատի ունեմ, չեմ հասկանում, որը ինչն ա:(

Moon
18.12.2008, 11:29
հա, կուզեի առաջվա պես տեսնել, թե վերջին այցելությունից հետո քանի նոր գրառում կա :think

Ես էլ կուզենայի, քանի որ մեխանիկորեն հա նայում եմ վերևի աջ խողմը, ուզում եմ վերջին գրառումները տեսնել:( ու մեկ էլ տեսնում եմ, որ չկա

Elmo
18.12.2008, 11:56
ես ինձ տեստ հաղորթագրություն եմ գրել ու ջնջել, բայց տեղը գրած ա մնում

Elmo
Այս գրառումը ջնջել է Elmo-ը: Պատճառ ,,, * Տեղեկացնել

Լրիվ անհետք ո՞նց ջնջեմ, սենց մենակ հայդ ա լինոում

Chilly
18.12.2008, 11:56
մանրանկարներ ցույց տալու ձևը ԴԶՈՒՄ Ա :hands

Yellow Raven
18.12.2008, 12:10
Չուկ

Լրիվ հասկանալիա,որ էս ամեն ինչը արվելա ակումբցիների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու համար ու նաև հասկանալիա,որ ահագին աշխատանքա թափվել սրա վրա…:)
Ուղղակի մի բան ասեմ՝ կարելի էր նաև Ակումբի գլխավոր էջի ինտերֆեյսը 8 սմ-ով նեղացնել,իսկ այդ 8 սմ լայնությամբ մասում չատ բացել,որտեղ կկարողանային ազատ շփվել,ոչ միային Ակումբի անդամները,այլև չգրանցվածները… Անունն էլ թող լիներ Ակումբ Չատ…
Դե կարելի էր նկարների գնահատման համակարգ մտցնել(միգուցե հետո լավ շահավետ դառնար գնահատակնի գործը):
Վերջում միգուցե այդպես ավելի հարմար լիներ ու ընդհանրապես հեռացնեիր ֆորումի պարունակությունը թողնելով միայն յուզեռների էջերը…
Շատ լավ կլիներ.. ;)

Ռեդ
18.12.2008, 12:15

Լավ գաղափար ա չատի գաղափարը, ասենք Զրուցարանում սենյակներ լինեն
Բացի էդ կուզեի տեսնել չատ էն իմաստով, որ հենց մեկը թեմայում գրառում ա անում միանգամից ավելանա թեմայում /այսինքն կապ չունի դու շուտ էիր նայում թեման/, թե չե հատկապես "իմ վերևի մարդը" տիպի թեմաներում միշտ խառնվում են իրար գրառումները

Yellow Raven
18.12.2008, 12:23

Դե հա հին ու բարի ֆորումը հերիք չի Օդնօկլասսնիկ դառավ,հիմա էլ չատ ավելացնեն...... չնայած ինչ վատա որ՝ կլինի Akumb-Три в одном:B

Ձայնալար
18.12.2008, 12:31
Շնորհակալություն Չուկ ջան, ահագին հավես բաներ են ավելացել: Միքիչ ազատվեմ ու սկսեմ բզբզել, ուխ-ուխ :)

Նորմարդ
18.12.2008, 12:33
Դզեց քիչ ու միչ եմ նայել, բայց փոփոխություննրը ակնհայտ են նամանավանդ AJAX-ի կիրառումն ա դզում :)

Chilly
18.12.2008, 14:36
Չուկ

Լրիվ հասկանալիա,որ էս ամեն ինչը արվելա ակումբցիների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու համար ու նաև հասկանալիա,որ ահագին աշխատանքա թափվել սրա վրա…:)
Ուղղակի մի բան ասեմ՝ կարելի էր նաև Ակումբի գլխավոր էջի ինտերֆեյսը 8 սմ-ով նեղացնել,իսկ այդ 8 սմ լայնությամբ մասում չատ բացել,որտեղ կկարողանային ազատ շփվել,ոչ միային Ակումբի անդամները,այլև չգրանցվածները… Անունն էլ թող լիներ Ակումբ Չատ…
Դե կարելի էր նկարների գնահատման համակարգ մտցնել(միգուցե հետո լավ շահավետ դառնար գնահատակնի գործը):
Վերջում միգուցե այդպես ավելի հարմար լիներ ու ընդհանրապես հեռացնեիր ֆորումի պարունակությունը թողնելով միայն յուզեռների էջերը…
Շատ լավ կլիներ.. ;)

Կարծում եմ ակումբի փոփոխությունները շատ տեղին ու ճիշտ էին, որովհետև միշտ մնալ նույն շարժիչով այս արագությունների դարում սխալ է: Չուկն ըստ իս գտել է ոսկեմիջինային տարբերակ, որ ոչ օդնոկլասսնիկացված է ու ոչ էլ կորել է ակումբի հին ու բարի շունչը: Ժամանակակից ինտերնետային մրցակցությունն իր պայմաններն է թելադրում, որոնց չբավարարողները ուզած-չուզած դուրս են մղվում...

Գալաթեա
18.12.2008, 14:48
Լրիվ մասյակա վիճակ:

Elmo
18.12.2008, 14:48
You did not select any valid messages
սենց մի քանի չթարգմանված տողեր կան, երևի կթարգմանես չէ՞

Ռուֆուս
18.12.2008, 16:42
կայֆ ա.... :hands

Շնորհակալություն Արտակին ամեն ինչի համար, ապրես ;)

impression
18.12.2008, 16:57
Հա, ինձ էլ ա դուր գալիս, դեռ ժամանակ չի եղել յավեսով նայել, ուսումնասիրել, համ էլ մեկ ա չայնիկ եմ, բայց ինչ էլ տեսա, շատ լավ էր:

Մանե
18.12.2008, 17:09
Շաաաաաաաաաաաաաաատ լավ բան ա,մերսի Չուկ ջան.:yahoo
Հեսա կասեք եկավ ու միանգամից սխալ գտավ:oy Անձնագրում գրում ա «Ցույց է տցվում ընկերների 1-ից 1-ը»;)

Նորմարդ
18.12.2008, 17:53
Չուկ ջան նայի երբ սեղմում ես «Խմբագրել պիտակները» հղման վրա բերում է այսպիսի մի արտահայտություն
»Դուք կարող եք ավելացնել 2 պիտակ(ներ) այս թեմային:«

ԻՄ կարծիքով ընդգծված մասը ավելորդ է, սխալ չէ սակայն ավելորդ է, որովհետև նշելով թիվը արդեն իմաստ չունի հոգնակին օգտագործել իսկ եզակիի դեպքում առավել ևս :)

Ու մեկ էլ մի հարց ինչու՞ է կարելի ավելացնել ընդամենը 2 պիտակ :oy
Ուղղակի հետաքրքիր է :)

Chuk
18.12.2008, 18:24
Chuk ջան, իսկ հնարավոր չէ Ստեղծագործողի անկյուն բաժնում բացված թեմաներում բուն ստեղծագործությունները եւ քննարկումները տարբեր ձեւով լինեն, որ ասենք երբ Նոր գրառումները նայես, երեւա, որ այդ թեմայում նոր ստեղծագործություն կա: Հասկանալի ասեցի՞:
Հետաքրքիր միտք ա, բայց կիրառման ձև չեմ պատկերացնում (տեխնիկական առումով), այնուամենայնիվ կնայեմ, չնայած որ չեմ կարծում, որ կստացվի:

մեկ էլ էն անձնագրի ձևավորումը ինձ համար շատ խառն ա.:(

Համ էլ կասեք ձևավորման մեջ որը ինչի գույնն ա ես խառնվել եմ
Դոկումենտացիա չեմ սարքելու :))
Փորձեր արեք, հետո միշտ հին տեսքին բերել հնարավոր է: Ուղղակի հուշեմ, որ երբ ինչ-որ մի պարամետր փոխում ես, ավելանում է «Ցույց տալ» անվամբ կոճակ ու կարող ես տեսնել, թե դա ինչին է վերաբերվում:

ես ինձ տեստ հաղորթագրություն եմ գրել ու ջնջել, բայց տեղը գրած ա մնում

Լրիվ անհետք ո՞նց ջնջեմ, սենց մենակ հայդ ա լինոում
Չես կարող :oy
Սահմանված է այնպես, որ մենակ մենք կարողանանք ֆիզիկապես ջնջել: Բայց կքննարկենք նաև ձեզ այդ հնարավորությունը տալու նպատակահարմարությունը:

Արտակ ջան ընդհանուր հետաքրքիր ա, բայց շատ ա օդնոկլասսնիկի հոտ գալիս, ակումբը ես հենց ակումբ վիճակում եմ սիրում...

Չուկ

Լրիվ հասկանալիա,որ էս ամեն ինչը արվելա ակումբցիների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու համար ու նաև հասկանալիա,որ ահագին աշխատանքա թափվել սրա վրա…:)
Ուղղակի մի բան ասեմ՝ կարելի էր նաև Ակումբի գլխավոր էջի ինտերֆեյսը 8 սմ-ով նեղացնել,իսկ այդ 8 սմ լայնությամբ մասում չատ բացել,որտեղ կկարողանային ազատ շփվել,ոչ միային Ակումբի անդամները,այլև չգրանցվածները… Անունն էլ թող լիներ Ակումբ Չատ…
Դե կարելի էր նկարների գնահատման համակարգ մտցնել(միգուցե հետո լավ շահավետ դառնար գնահատակնի գործը):
Վերջում միգուցե այդպես ավելի հարմար լիներ ու ընդհանրապես հեռացնեիր ֆորումի պարունակությունը թողնելով միայն յուզեռների էջերը…
Շատ լավ կլիներ.. ;)
Լուս, «համադասարանցիները» ընդամենը մեկն է սոցիալական ցանցերից, ընդ որում անգամ ամենաառաջինը կամ ամենալավը չէ, էնպես որ «օդնոկլասնիկի հոտ է գալիս» արտահայտությունը ճիշտն ասած սխալ է ;)

Վահիկ, իրոնիադ հասկացա, բայց հիասթափեցնեմ :))
Չատ ամենայն հավանականությամբ լինելու է՝ առանձին էջով:
Նկարների գնահատման համակա՞րգ :think Չգիտեմ: Գուցե և հետագայում:
Այլ բաներ էլ լինելու: Սպասե՛ք անակնկալների ;)

Ես շատ լավ հասկանում եմ անհանգստությանդ պատճառը, բայց իրականում այն անտեղի է: Նախ նորամածություններն իմ հնարարածները չեն: Ինչպես գիտեք ակումբն աշխատում է vBulletin հանրահայտ համակարգով: vBulletin-ի ստեղծողները, ինչպես և ես, հասկանում են, որ անհրաժեշտ է նորանոր հնարավորություններ տալ օգտագործողներին: Ու այն ժամանակ, երբ օրեցոր ավելի են տարածվում սոցիալական ցանցերը՝ գերելով բազում օգտագործողների, բնական է նման ուղղությամբ շարժվելը: Այսուհանդերձ նկատիր, որ նման գործիքները մնում են միայն որպես օժանդակ, իսկ առաջնային կարևորության է մնում ՖՈՐՈՒՄԸ: Այո՛, ակումբը ևս ավելի է հզորանալու, փորձելով իր այցելուին հնարավորինս շատ «ծառայություններ» մատուցել, բայց այսուհանդերձ մեր համար գլխավորը մնալու է ֆորումը:

սենց մի քանի չթարգմանված տողեր կան, երևի կթարգմանես չէ՞

Հեսա կասեք եկավ ու միանգամից սխալ գտավ:oy Անձնագրում գրում ա «Ցույց է տցվում ընկերների 1-ից 1-ը»;)
Անշուշտ կուղղվեն բոլոր սխալները ու կթարգմանվեն չթարգմանված տողերը: Բայց խնդրում եմ այդպիսիք նկատելուն պես տեղեկացնել՝ առաջնայնության ցուցակ սահմանելու համար :)

Չուկ ջան նայի երբ սեղմում ես «Խմբագրել պիտակները» հղման վրա բերում է այսպիսի մի արտահայտություն
»Դուք կարող եք ավելացնել 2 պիտակ(ներ) այս թեմային:«

ԻՄ կարծիքով ընդգծված մասը ավելորդ է, սխալ չէ սակայն ավելորդ է, որովհետև նշելով թիվը արդեն իմաստ չունի հոգնակին օգտագործել իսկ եզակիի դեպքում առավել ևս :)

Ու մեկ էլ մի հարց ինչու՞ է կարելի ավելացնել ընդամենը 2 պիտակ :oy
Ուղղակի հետաքրքիր է :)
Ճիշտն ասած չգիտեմ Նոր, էդ պարամետրերը չեմ ուսումնասիրել: Օրինակ ինձ այս թեմայում 17 հատ ավելացնելու հնարավորություն է տալիս: Ընդհանուր ամեն թեմայի համար դրված է, որ ամենաշատը կարող է 25 հատ լինել: Թերևս ինչ որ սուբօրդինացիայով սահմանում է, որ ասենք ադմինը կարող է բոլորն էլ լրացնել, մոդերն N հատը, սովորական անդամը M հատը:

Հետո սրանք լրիվ կնայեմ, ղեկավարման գրասենյակում կքննարկենք, ճիշտ որոշման կգանք:

Բոլոր դրական խոսքերի համար՝ շնորհակալություն :)

Հա, մեկ էլ :oy
Առավոտը հոգնած էի, մոռացա:
Ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել ղեկավարության այն ներկայացուցիչներին, ովքեր մասնակցել էին հանգանակությանը, որում հավաքված գումարով էլ գնվել է համակարգի նոր տարբերակը :) Շնորհակալություն :)

Rhayader
18.12.2008, 18:32
Չատ դնելու դեպքում ավելի լավ է այն ֆորումից անկախ դնեք, որ ֆրեյմերի ու սկրիպտերի հետ կապված հարցեր չլինեն: Բացի դրանից, չատը լավ պրոց կուտի:
Իսկ բլոգ նախատեսվու՞մ է: Կամ բլոգի RSS կարդացող մոդ: Որ ամեն մեկիս պրոֆիլում ցույց տա: Երկրորդն առանձնապես լավ կլինի:

Chuk
18.12.2008, 18:36

Շատ շուտով բլոգ կլինի :)
Իսկ Չատն ասացի, առանձին էջով է լինելու, եթե լինի:

Sunny Stream
18.12.2008, 18:48
Չու~կ, էս ինչե~ր ես արել? :)
էսքանը երբ հասցրեցիր? ասում էիր` լիքը թարգմանելու գո~րծ կա...

ընդհանուր առմամբ` կայֆ ա! :ok
առաջին պահին ընկերների գաղափարը դուրս չեկավ... նու, գուցե հիմա էլ էդպես չեմ հավանում.. ֆորումն ինքը մի ամբողջական, էսպես ասած, ինտերնետային համայնք է, իսկ Ակումբն առավել ևս` ընտանիքի պես մի բան... էստեղ ընկերներին առանձնացնել, խմբավորվել... հա, էն ժամանակ կար բարեկամների ցանկ, բայց չեմ հիշում` մյուս անդամներին հասանելի ինֆորմացիա էր դա? դե, ամեն դեպքում, վատ բանի չբերի, է~ :oy
բայց այ սոցիալական խմբերը, ըստ հետաքրքրությունների առանձին խմբերում հավաքվելը լավ գաղափար է ;)
համ էլ իսկականից օդնոկլասնիկի նմանությունը դրանով շատ է շատանում.

մեկ-մեկ ֆեյսբուքյան ինչ-որ բաներ եմ նկատում ու դա ավելի է ուրախացնում ;)

Ղեկավարման վահանակը որ գժանոց է, բայց դա հաստատ սովորելու հարց է, 1-2 օրից տեղը կընկնի ;)

Նկարներ - ալբոմներ - անձնագրի ոճ - սա արդեն տանում է բլոգի ;)

չաթը... իսկականից չարժի Ակումբը, կներեք արտահայտությանս համար, "проходной двор" սարքել, առանձին, կամ ինչ-որ կերպ ֆորումին ոչ միացած կարող է լինել:

ԱՊՐԵՍ ՉՈՒ'Կ :)

Chuk
18.12.2008, 18:58
Սեդա ջան, շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար :)

ընդհանուր առմամբ` կայֆ ա! :ok
առաջին պահին ընկերների գաղափարը դուրս չեկավ... նու, գուցե հիմա էլ էդպես չեմ հավանում.. ֆորումն ինքը մի ամբողջական, էսպես ասած, ինտերնետային համայնք է, իսկ Ակումբն առավել ևս` ընտանիքի պես մի բան... էստեղ ընկերներին առանձնացնել, խմբավորվել... հա, էն ժամանակ կար բարեկամների ցանկ, բայց չեմ հիշում` մյուս անդամներին հասանելի ինֆորմացիա էր դա? դե, ամեն դեպքում, վատ բանի չբերի, է~ :oy
Ընկերների համակարգի կիրառման տարբերակներ կան :)
Ենթադրենք ուզում ես դնել մանկության նկարներդ, բայց չես ուզում որ ակումբ ամեն մտած մարդ տեսնի... խնդրեմ, դա կարող են տեսնել միայն ընկերները ;)

չաթը... իսկականից չարժի Ակումբը, կներեք արտահայտությանս համար, "проходной двор" սարքել, առանձին, կամ ինչ-որ կերպ ֆորումին ոչ միացած կարող է լինել:
Չաթ եթե լինի, նրանից կկարողանան օգտվել միայն այն ակումբցիները, ովքեր կունենան որոշակի քանակի գրառումներ ու որոշակի վարկանշային միավոր: Այսինքն "проходной двор" չի դառնա :)

Ռեդ
18.12.2008, 19:05
Չատ դնելու դեպքում ավելի լավ է այն ֆորումից անկախ դնեք, որ ֆրեյմերի ու սկրիպտերի հետ կապված հարցեր չլինեն: Բացի դրանից, չատը լավ պրոց կուտի:
Իսկ բլոգ նախատեսվու՞մ է: Կամ բլոգի RSS կարդացող մոդ: Որ ամեն մեկիս պրոֆիլում ցույց տա: Երկրորդն առանձնապես լավ կլինի:
Շատ եմ լսել բայց չգիտեմ, բլոգը ի՞նչ ա, մեկել RSS կարդացող մոդը

Rammstein
18.12.2008, 19:11
Շնորհակալություն Արտակին... :good :good :good
Ընտիր ա...

Չուկ, իսկ վարկանիշը մնալո՞ւ է, թե՞ ոչ։

Yellow Raven
18.12.2008, 19:18
Չուկ բա դեղին կուբիկներդ ուր են?:oy

Հայկօ
18.12.2008, 19:30
Ընդհանուր առմամբ լրիվ համաձայն եմ Eta Pegasi-ի ասածի հետ. ընկեր-չընկերների բաժանումը սխալ է: Նաև՝ դրա բուն նպատակը չեմ հասկանում. մի տեսակ ինքնանպատակ է թվում, պատճենողական :oy: Բայց դե՝ շատ բան դեռ չեմ հասցրել նայել, շատ բան՝ չեմ հասկանում :): Ամեն դեպքում՝ իմ հումանիտար էությամբ նույնիսկ տեսնում եմ, որ հսկայական աշխատանք է արված, կեցցե՛ք:

Չաթ, իմ համեստ կարծիքով, չարժի ավելացնել: «Զրուցարանն» ու նամակները մեր ֆորմատում լրիվ հերիք են:

Ի դեպ՝ «Արագ պատասխանում» սմայլիկների ցուցակը կորել է:

Rammstein
18.12.2008, 19:42

Ընկերների բաժանումը իմ կարծիքով կօգնի մարդկանց (հիմնականում նոր գրանցվածներին), որ նրանք ավելի շուտ ընկալեն ակումբի մթնոլորտը։

Ինչ վերաբերում է պատճենելուն... կարծում եմ պետք է ոչ թե խնդիրը դնել չպատճենելը, այլ խնդիր դնել բարեկարգել ակումբը, անկախ նրանից դա կլինի պատճենելով, թե սկան հետո պրինտ անելով :D ...

Չաթի հարցում համաձայն եմ, Զրուցարանը լրիվ հերիք է։

Էլ պատասխանի արագ լինելու իմաստը ո՞րն ա, որ մի հատ էլ սմայլիկներ դնես... :lol... Լավ, լավ, կատակ եմ անում... :)

Rhayader
18.12.2008, 19:46
Երկու ձեռքով կողմ եմ ընկերների գաղափարին:

Ձայնալար
18.12.2008, 19:48
Վայ, փաստորեն ես կարամ մարդկանց անձնագրերում հաղորդագրություններ ջնջել: Նոր Կիտաի մոտ միհատ ջնջեցի :D Կիտ ջան, թեսթ էի անում:D: Տեսնես դա մենակ մոդերները կարան, թե՞ սխալմամբ Չուկը բոլորին էդ լիազորությունը տվել ա :D Միհատ փորձեք էլի իմ անձնագրից հաղորդագրություն ջնջել :oy

ivy
18.12.2008, 19:51
Չուկ, էս ինչեր ես արել, ապրե~ս: :yahoo

Kita
18.12.2008, 20:27
Վայ, փաստորեն ես կարամ մարդկանց անձնագրերում հաղորդագրություններ ջնջել: Նոր Կիտաի մոտ միհատ ջնջեցի :D Կիտ ջան, թեսթ էի անում:D: Տեսնես դա մենակ մոդերները կարան, թե՞ սխալմամբ Չուկը բոլորին էդ լիազորությունը տվել ա :D Միհատ փորձեք էլի իմ անձնագրից հաղորդագրություն ջնջել :oy

ԶԶվանք մեկ:noti
ինչ գալիս է, իմ գլխին է գալիս:angry

Ձայնալար
18.12.2008, 20:32
ԶԶվանք մեկ:noti
ինչ գալիս է, իմ գլխին է գալիս:angry

Վերականգնեցի լավ, լացուկոծ մի արա :D

Ի դեպ, «վերականգնել գրառումները» -ի փոխարեն գրված էր «վերականգնած գրառումներ»:

ars83
18.12.2008, 20:55
Շաաաաաաաաաաաաաաատ լավ բան ա,մերսի Չուկ ջան.:yahoo
Հեսա կասեք եկավ ու միանգամից սխալ գտավ:oy Անձնագրում գրում ա «Ցույց է տցվում ընկերների 1-ից 1-ը»;)
Իրոք որ, սխալ ա: Պիտի լիներ՝ «ցույց է տրվցվում» :D

Չուկ, և բոլոր նրանք, ովքեր մասնակցել են կատարված աշխատանքին, մեծ շնորհակալությո՛ւն :)
Ֆորում մտնելը հաճելի էր միշտ, հիմա՝ էլ ավելի:

Առավոտը հոգնած էի, մոռացա:
Ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել ղեկավարության այն ներկայացուցիչներին, ովքեր մասնակցել էին հանգանակությանը, որում հավաքված գումարով էլ գնվել է համակարգի նոր տարբերակը Շնորհակալություն
Իսկ ինչո՞ւ չեք հայտարարում հանգանակության հավաքման մասին :8 Կարծում եմ՝ «շարքային» ակումբցիների մեջ էլ մարդիկ կգտնվեն, որոնք կցանկանան հանգանակություն կատարել: (այդ թվում նաև սույն գրառման հեղինակը ;))

Egern.net
18.12.2008, 21:31
շատ ուրախ եմ, որ հետ չենք մնում vBulletin-ի նորամուծություններից: Միշտ հաճելի է up-to-date լինել: Վերջին այցելությունից հետո կատարված գրառումների մասին ինֆոն լավ չի որ պակասել է (էդ նշվեց արդեն): Մեկ էլ նկատեցի, որ իրար հետևից արվող գրառումները չեն միանում...

Միայն թե իրոք "ադնակլասնիկացիայի" միտումները հեչ լավ չեն: Chuk ջան, որ ասում ես
«համադասարանցիները» ընդամենը մեկն է սոցիալական ցանցերից, ընդ որում անգամ ամենաառաջինը կամ ամենալավը չէ էդ ճիշտ ա, ու էդ "տերմինը" (ադնակլասնիկ) լավ իմաստով չենք օգտագործում :)

Egern.net
18.12.2008, 21:33
Շատ եմ լսել բայց չգիտեմ, բլոգը ի՞նչ ա, մեկել RSS կարդացող մոդը
վաղը որ երևաս համալսարանում, կբացատրեմ ;)

ars83
18.12.2008, 21:40
հետ.գրություն.
Մոռացա ասել, որ բացառված չեն բազում թերություններն ու վրիպակները: Խնդրում եմ նկատելու դեպքում տեղեկացնել :)

Երբ փորձում եմ փոխել անձնագրիս նկարը, ստանում եմ հետևյալ հաղորդագրությունը․

Վերբեռնումը չհաջողվեց, քանի որ չհաջողվեց գրանցել ժամանակավոր ֆայլ:

Moon
18.12.2008, 21:46
Լուս, «համադասարանցիները» ընդամենը մեկն է սոցիալական ցանցերից, ընդ որում անգամ ամենաառաջինը կամ ամենալավը չէ, էնպես որ «օդնոկլասնիկի հոտ է գալիս» արտահայտությունը ճիշտն ասած սխալ է ;)

[
Ես շատ լավ հասկանում եմ անհանգստությանդ պատճառը, բայց իրականում այն անտեղի է: Նախ նորամածություններն իմ հնարարածները չեն: Ինչպես գիտեք ակումբն աշխատում է vBulletin հանրահայտ համակարգով: vBulletin-ի ստեղծողները, ինչպես և ես, հասկանում են, որ անհրաժեշտ է նորանոր հնարավորություններ տալ օգտագործողներին: Ու այն ժամանակ, երբ օրեցոր ավելի են տարածվում սոցիալական ցանցերը՝ գերելով բազում օգտագործողների, բնական է նման ուղղությամբ շարժվելը: Այսուհանդերձ նկատիր, որ նման գործիքները մնում են միայն որպես օժանդակ, իսկ առաջնային կարևորության է մնում ՖՈՐՈՒՄԸ: Այո՛, ակումբը ևս ավելի է հզորանալու, փորձելով իր այցելուին հնարավորինս շատ «ծառայություններ» մատուցել, բայց այսուհանդերձ մեր համար գլխավորը մնալու է ֆորումը:

Բոլոր դրական խոսքերի համար՝ շնորհակալություն :)

Հա, մեկ էլ :oy
Առավոտը հոգնած էի, մոռացա:
Ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել ղեկավարության այն ներկայացուցիչներին, ովքեր մասնակցել էին հանգանակությանը, որում հավաքված գումարով էլ գնվել է համակարգի նոր տարբերակը :) Շնորհակալություն :)

Արտակ ջան ուղղակի ակումբը շատ սիրելուց ա անհանգստությունս...շատ եմ ուզում, որ ֆոռումի տիպը հենց պահպանվի...չմոռանան մարդիկ, որ ֆոռում ա....Հուսամ ինձ հասկացար, իսկ մնացածի համար ԱՊՐԵՍՍՍՍՍՍՍՍՍՍ:hands:hands:hands:

Morpheus_NS
18.12.2008, 21:49
Մի սխալ էլ.

Morpheus_NS-ը ոչ մի այցելու հաղորդագրություն չի ստացել:
Երեւի այցելուից պիտի լինի:

Ambrosine
18.12.2008, 22:04
Մեր խախտումները բացի մեզնից ոչ ոք չի տեսնում չէ?:D

Sunny Stream
18.12.2008, 22:04
վաաա~յ, կանոնադրությունն (http://www.akumb.am/rules.php) ա կորե~լ.... (երևի խմբագրվում է, հա?) :(
ժողովուրդ, հանգիստ խախտումներ արե'ք :P

իսկ եթե լուրջ, ուզում էի ես էլ միանալ Չուկին ու իրան էլ հասկանալ իր իսկ գրառման ընդգծված բառերի տակ`

Ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել ղեկավարության այն ներկայացուցիչներին, ովքեր մասնակցել էին հանգանակությանը, որում հավաքված գումարով էլ գնվել է համակարգի նոր տարբերակը Շնորհակալություն

Հայկօ
18.12.2008, 22:07
իսկ եթե լուրջ, ուզում էի ես էլ միանալ Չուկին ու իրան էլ հասկանալ իր իսկ գրառման ընդգծված բառերի տակ՝

Ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել ղեկավարության այն ներկայացուցիչներին, ովքեր մասնակցել էին հանգանակությանը, որում հավաքված գումարով էլ գնվել է համակարգի նոր տարբերակը Շնորհակալություն

Չէի տեսել: Իսկապես (չնայած հայ-հայը գնացել, վայ-վայն ա մնացել), եթե բոլորս օգտվում ենք, բոլորս էլ պիտի ծախսը հոգանք: Ղեկավարությունից պահանջվում էր միայն մարդա մի հատ PM :):

Չու՛կ, ամսվա վերջ մի հատ թանԳ նվեր ուզես :)):

Yellow Raven
18.12.2008, 22:08
Այ բլոգ որ լինի շատ ուրախ կլինեմ:)
Ճիշտա դեռ չեմ օգտվել էդ հաճույքից,բայց Ակումբում կօգտվեմ:P

Ambrosine
18.12.2008, 22:16
Այ բլոգ որ լինի շատ ուրախ կլինեմ:)
Ճիշտա դեռ չեմ օգտվել էդ հաճույքից,բայց Ակումբում կօգտվեմ:P

Բլոգը ինչ է?:8
կարող ա Օդնոկլասսնիկիի տիպի ինչ-որ...:[

Ռեդ
18.12.2008, 22:18
Մեկդ կարա՞գ բլոգի բացատրությունը գրեք, կամ էլ ՊՄ անեք :oy

*e}|{uka*
18.12.2008, 22:23
Ապրի ղեկավարությունը :clap
Շատ հարմար տարբերակ է, շատ շատ հարցեր լուծվել են :oy

Հայկօ
18.12.2008, 22:26
Մեկդ կարա՞գ բլոգի բացատրությունը գրեք, կամ էլ ՊՄ անեք :oy

web-log: Օրագիր, կարճ ասած: Դու գրում ես, բոլորը կարդում են: Կարող ես կարծիքներ գրել, մեկնաբանություններ, հոդվածներ, մտքեր, վիդեո կամ աուդիո նյութեր դնել:

Ռեդ
18.12.2008, 22:27
web-log: Օրագիր, կարճ ասած: Դու գրում ես, բոլորը կարդում են: Կարող ես կարծիքներ գրել, մեկնաբանություններ, հոդվածներ, մտքեր, վիդեո կամ աուդիո նյութեր դնել:
ապրես ;) բա էն RSS կոդը ինչ էր :8

Yellow Raven
18.12.2008, 22:28
Հայկականներից www.dnforum.am-ը վառ օրինակ:)

Ներսես_AM
18.12.2008, 22:31
Բլոգը օրագիրնա, Էն որ մարդա մի հատ բացածա ստեղծագործողի անկյունում: Օրինակ իմ բլոգը՝ nerses-am.livejournal.com (http://nerses-am.livejournal.com)

Ambrosine
18.12.2008, 22:34
Որ էսօր մտա ակումբ, տեսա՝ 2 տեղեկացում:o
ասեցի՝ վերջ, էլի նկատողություն կամ էլ արգելափակեցին վերջը:D
էն էլ...:D

Մոռացա ասեմ, ապրեք, շատ լավ է:)
Երվանդը երևի սրա համար էր գումար հավաքում. կռիսին հարցրի՝ ինչի է հավաքում, ինչի մենք էլ չգիտենք դրամահավաքի մասին?
Ասեց՝ քանի որ ես հանդիպումներին չեմ գալիս, դրա համար էլ չգիտեմ ու որ ինձ հետո կասի:angry:angry

Chuk
18.12.2008, 23:06
Ժող, հետո հարցերին կարձագանքեմ, հիմա հոգնած եմ :)

հիմա մի ավելի կարևոր բաներին պատասխանեմ :))

Չու՛կ, ամսվա վերջ մի հատ թանԳ նվեր ուզես :)):
Հայկօ ջան, հեչ չմտածես, ամսվա վերջին ծնունդս ա :P

Երվանդը երևի սրա համար էր գումար հավաքում. կռիսին հարցրի՝ ինչի է հավաքում, ինչի մենք էլ չգիտենք դրամահավաքի մասին?
Ասեց՝ քանի որ ես հանդիպումներին չեմ գալիս, դրա համար էլ չգիտեմ ու որ ինձ հետո կասի:angry:angry

Չէ, Աստղ ջան, էն ավելի հետաքրքիր բան ա :)
Այլ կերպ ասած ակումբի հաջորդ հանդիպումը կլինի մի հարմարավետ տանը ;)
Այս մասին հետո:

*e}|{uka*
18.12.2008, 23:06
Որ էսօր մտա ակումբ, տեսա՝ 2 տեղեկացում:o
ասեցի՝ վերջ, էլի նկատողություն կամ էլ արգելափակեցին վերջը:D
էն էլ...:D

Մոռացա ասեմ, ապրեք, շատ լավ է:)
Երվանդը երևի սրա համար էր գումար հավաքում. կռիսին հարցրի՝ ինչի է հավաքում, ինչի մենք էլ չգիտենք դրամահավաքի մասին?
Ասեց՝ քանի որ ես հանդիպումներին չեմ գալիս, դրա համար էլ չգիտեմ ու որ ինձ հետո կասի:angry:angry

Հա՜ իրոք անարդարացիա, մենք էլ ենք չէ՞ օգտվում այս հարմարավետությունից :(:oy

Moon
18.12.2008, 23:44
Չուկ ջան մի հարց տամ, երբ նայում եմ ով է ֆորումում, որոշ անդամների անունների կողքին + նշանն է, դա ի՞նչ է նշանակում։:think

Chuk
18.12.2008, 23:47

Որ քո ընկերներից է կամ էլ կոնտակտներից :)

Հայկօ
18.12.2008, 23:47
Հայկօ ջան, հեչ չմտածես, ամսվա վերջին ծնունդս ա :P

Հենց դա էլ նկատի ունեի :): 30-ին, չէ՞:

Երվանդ
18.12.2008, 23:50
Որ էսօր մտա ակումբ, տեսա՝ 2 տեղեկացում:o
ասեցի՝ վերջ, էլի նկատողություն կամ էլ արգելափակեցին վերջը:D
էն էլ...:D

Մոռացա ասեմ, ապրեք, շատ լավ է:)
Երվանդը երևի սրա համար էր գումար հավաքում. կռիսին հարցրի՝ ինչի է հավաքում, ինչի մենք էլ չգիտենք դրամահավաքի մասին?
Ասեց՝ քանի որ ես հանդիպումներին չեմ գալիս, դրա համար էլ չգիտեմ ու որ ինձ հետո կասի:angry:angry

Մոռացել էի:oy, հեսա նամակ եմ գրում;)

Kuk
19.12.2008, 00:04
Յա՛, Չո՞ւկ, էս ի՞նչ խաղեր ես տվել ակումբում:D Լավ ա, լավ ա.. Ապրեք էս գործում ներդրում ունեցած մարդիկ, բա էդ ֆինանսական պահերից մենք ինչի՞ կուրսի չենք որ, թե՞ մենք նենց չուժոյ պախմել ենք հանդիսանում:think էդ էլ ա լավ, վատ չի.. Միքիչ հեսա բզբզամ մանրամասները.. բայց մի հատ էլ հարց էլի, իմ մոտ ցույց ա տալիս չորս հատ տեղեկացում, մտնում եմ անձնագիրս մի հատ գրություն ա ու վսյո, բա էն երեք հատը ո՞նց պեղեմ գտնեմ:)

Chuk
19.12.2008, 00:07
բայց մի հատ էլ հարց էլի, իմ մոտ ցույց ա տալիս չորս հատ տեղեկացում, մտնում եմ անձնագիրս մի հատ գրություն ա ու վսյո, բա էն երեք հատը ո՞նց պեղեմ գտնեմ:)
Կարողա ուրիշ տեղեկացումներ են :oy
որ եռանկյունիկի վրա սեղմում ես, ցանկ ա բացում, տես որ կետի առաջ ա գրած էդ 4-ը:

Քամի
19.12.2008, 05:02
Հայկօի տեղադրած նկարը կարմիր շրջանակի մեջ է նկարի գույները շատ պարզ են

իսկ իմ մոտ սև ու խամրած գույներով
ինչու՞

Chuk
19.12.2008, 06:20
Հայկօի տեղադրած նկարը կարմիր շրջանակի մեջ է նկարի գույները շատ պարզ են

իսկ իմ մոտ սև ու խամրած գույներով
ինչու՞

Տարբերվում է միայն շրջանակի գույնը, իսկ միջի գույների խամրածությունը շրջանակի թողած պատրանքն է:
Բաց շրջանակով նկարը «Դար մանրանկար» միջավայրում է, մուգ շրջանակովը՝ «Դար գարնանային» միջավայրում:

Միջավայրը կարելի է փոխել կայքի ստորին մասին, ցույց եմ տալիս կցորդում :)

Empty`Tears
19.12.2008, 06:31
Կապույտը լավնա, էն մյուսը աչքա ցավացնում…:}

Second Chance
19.12.2008, 10:17
Դեռ կարգին չեմ ջոկել ինչը ինչոցա:) բայց մերսի Չուկ և մնացած անձնակազմ շատ լավ Նոր տարվա նվեր էր ;)

Ambrosine
19.12.2008, 20:57
Ժող, հետո հարցերին կարձագանքեմ, հիմա հոգնած եմ :)

հիմա մի ավելի կարևոր բաներին պատասխանեմ :))

Չէ, Աստղ ջան, էն ավելի հետաքրքիր բան ա :)
Այլ կերպ ասած ակումբի հաջորդ հանդիպումը կլինի մի հարմարավետ տանը ;)
Այս մասին հետո:

Մոռացել էի:oy, հեսա նամակ եմ գրում;)

Չուկ ջան, Երվանդը արդեն ամեն ինչի մասին պատմեց:)

Լուսաբեր
19.12.2008, 21:27
մի հարց էլի տամ,բա ես վերջին բացած թեմաները խի ՞չի ցույց տալիս,էլ չի լինելու՞

Belle
20.12.2008, 21:51
Շնորհակալությու~~~ն, Չուկ ;)
ինչը հացրել եմ նկատել ու նայել, շատ եմ հավանել :oy

Ուլուանա
21.12.2008, 00:36
Չուկ ջան նայի երբ սեղմում ես «Խմբագրել պիտակները» հղման վրա բերում է այսպիսի մի արտահայտություն
»Դուք կարող եք ավելացնել 2 պիտակ(ներ) այս թեմային:«

ԻՄ կարծիքով ընդգծված մասը ավելորդ է, սխալ չէ սակայն ավելորդ է, որովհետև նշելով թիվը արդեն իմաստ չունի հոգնակին օգտագործել իսկ եզակիի դեպքում առավել ևս :)
«2 պիտակներ»–ը հենց սխալ է, դրա համար էլ ավելորդ է։ Ճիշտը «2 պիտակն» է, այսինքն՝ եզակիով։

Մի սխալ էլ ես նկատեցի. Հետևյալ անդամները ցանկանում են ձեր հետ ընկերանալ
Պետք է լինի «ձեզ հետ»։ :)

Chuk
23.12.2008, 02:02
«Արագ պատասխան»-ի ու «Արագ խմբագրման» ռեժիմներում ավելացվել են տեքստի ձևաչափման հարմար գործիքները (աջ, ձախ, ըստ կենտրոնի հավասարում, տառաչափ, տառատեսակ և այլն), սմայլերի ցուցակը, կցորդ, նկար և այլն գրառմանը կցելու հնարավորությունը: Այլ կերպ ասած ներկայումս ունի նույն ֆունկցիոնալ հնարավորությունը, ինչը ունի գրառում անելու և խմբագրելու հիմնական համակարգը:

Ռեդ
23.12.2008, 02:03
Շնորհակալություն հարմար է բավականին ;)

Երկնային
23.12.2008, 02:18
«Արագ պատասխան»-ի ու «Արագ խմբագրման» ռեժիմներում ավելացվել են տեքստի ձևաչափման հարմար գործիքները (աջ, ձախ, ըստ կենտրոնի հավասարում, տառաչափ, տառատեսակ և այլն), սմայլերի ցուցակը, կցորդ, նկար և այլն գրառմանը կցելու հնարավորությունը: Այլ կերպ ասած ներկայումս ունի նույն ֆունկցիոնալ հնարավորությունը, ինչը ունի գրառում անելու և խմբագրելու հիմնական համակարգը:
կայֆ… :)

Լեո
23.12.2008, 10:52
Չգիտեմ եղել է այս հարցը, թե ոչ. իմ մոտ մի այսպիսի պրոբլեմ կա: Երբ որևէ թեմայում գրառում եմ կատարում, իսկ հետո վերևի աջ անկյունում քլիք եմ անում Չկարդացված գրառումներ, տվյալ թեման թեմաների ցանկի մեջ չկա այնքան ժամանակ, մինչև ինձնից հետո ուրիշ մեկը գրառում չի կատարում:

Քամի
23.12.2008, 12:25

Օգտվիր Նավակում կոժակից
բաց արա հետո մտի այսօրվա գրառումները
և քո կատարած գրառումն էլ կերևա

Sunny Stream
23.12.2008, 20:26
Չուկու~կ, մի հարց էլ ինձնից.
էս չկարդացված գրառումներն օր-օրի շատանում են, ինչպես կարող եմ բոլորը մի հրամանով կարդացած դարձնել?

Kuk
23.12.2008, 20:33
Չուկու~կ, մի հարց էլ ինձնից.
էս չկարդացված գրառումներն օր-օրի շատանում են, ինչպես կարող եմ բոլորը մի հրամանով կարդացած դարձնել?

Նավարկման մեջ երկրորդն ա, բոլոր բաժինները ընթերցված են;)

Rammstein
23.12.2008, 21:57
Նավարկման մեջ երկրորդն ա, բոլոր բաժինները ընթերցված են;)
Կամ էլ ինդեքսային էջի ներքեւի մասում («Հեռահաղորդակցություն» բաժնի անմիջապես ներքեւում)։

Ավելացվել է մի քանի րոպե անց։
Հ.Գ.

Չուկո՜ւկ, մի հարց էլ ինձնից.
էս չկարդացված գրառումներն օր-օրի շատանում են, ինչպես կարող եմ բոլորը մի հրամանով կարդացած դարձնել?

Էս մի բանը իրոք անհարմար ա։ Ամեն ելք անելուց առաջ պետք ա էդ «բոլոր գրառումներն ընթերցված են»-ը սեղմել, որ չշատանան։ :(

Chuk
23.12.2008, 23:37
Էս մի բանը իրոք անհարմար ա։ Ամեն ելք անելուց առաջ պետք ա էդ «բոլոր գրառումներն ընթերցված են»-ը սեղմել, որ չշատանան։ :(
Իրականում դա չափազանց հարմար է չկարդացած թեմաները «չկորցնելու» համար :)

Ռուֆուս
24.12.2008, 00:47
Իրականում դա չափազանց հարմար է չկարդացած թեմաները «չկորցնելու» համար :)

Լրիվ համաձայն եմ, առաջին երկու օրը ինձ էլ ահավոր դուր չէր գալիս, բայց հիմա զգում եմ, որ լիքը առավելություններ ունի ;)

Սովորելու հարց է :)

Սամվել
24.12.2008, 00:51
Իրականում դա չափազանց հարմար է չկարդացած թեմաները «չկորցնելու» համար :)

ԱՅ հենց էտա իրա հիմնական առավելությունը դրա համար էլ մի անգամ գրել էի որ սկսել եմ սիրել էս համակարգը.. իրոք վերջնա :good

Yellow Raven
24.12.2008, 13:24
Դուրս սկեսլա գալ,ահագին առավելություն ունի:)

Chuk
24.12.2008, 18:00
սենց մի քանի չթարգմանված տողեր կան, երևի կթարգմանես չէ՞

Անձնագրում գրում ա «Ցույց է տցվում ընկերների 1-ից 1-ը»;)

Չուկ ջան նայի երբ սեղմում ես «Խմբագրել պիտակները» հղման վրա բերում է այսպիսի մի արտահայտություն
»Դուք կարող եք ավելացնել 2 պիտակ(ներ) այս թեմային:«

ԻՄ կարծիքով ընդգծված մասը ավելորդ է, սխալ չէ սակայն ավելորդ է, որովհետև նշելով թիվը արդեն իմաստ չունի հոգնակին օգտագործել իսկ եզակիի դեպքում առավել ևս :)

«2 պիտակներ»–ը հենց սխալ է, դրա համար էլ ավելորդ է։ Ճիշտը «2 պիտակն» է, այսինքն՝ եզակիով։

Մի սխալ էլ ես նկատեցի. Հետևյալ անդամները ցանկանում են ձեր հետ ընկերանալ
Պետք է լինի «ձեզ հետ»։ :)

Ի դեպ՝ «Արագ պատասխանում» սմայլիկների ցուցակը կորել է:

Ի դեպ, «վերականգնել գրառումները» -ի փոխարեն գրված էր «վերականգնած գրառումներ»:

Մի սխալ էլ.

Երեւի այցելուից պիտի լինի:

Կարծես թեմայում նշված ոչ մի վրիպակ բաց չեմ թողել:
Ինչևէ, վերևում մեջբերածս բոլոր վրիպակները շտկվել են:
Բոլորին շնորհակալություն :)

Rammstein
25.12.2008, 01:02
Կարծես թեմայում նշված ոչ մի վրիպակ բաց չեմ թողել:
Ինչևէ, վերևում մեջբերածս բոլոր վրիպակները շտկվել են:
Բոլորին շնորհակալություն :)
Կեցցե՜ անվրիպակ Ակումբը... :yahoo

Մերսի Չուկին... :)

Chuk
26.12.2008, 01:17
Այսուհետև ակումբի գլխավոր էջի ստորին մասում կարող եք տեսնել ակումբցիների ստեղծած հրապարակային ալբոմներից պատահական կերպով ընտրված 5 նկարներ :)

Morpheus_NS
26.12.2008, 01:42
Չուկ ջան, կբացատրես, թե էս կանաչ կուբիկների քանակը ոնց ա հաշվարկվու, եւ արդյոք դրանք մնալու են, թե ոչ:

Kuk
26.12.2008, 01:56
Այսուհետև ակումբի գլխավոր էջի ստորին մասում կարող եք տեսնել ակումբցիների ստեղծած հրապարակային ալբոմներից պատահական կերպով ընտրված 5 նկարներ :)

Շատ լավ միտք ա: Այ դրա խաթր հեսա ալբոմ կսարքեմ:)

Chuk
26.12.2008, 02:02
Չուկ ջան, կբացատրես, թե էս կանաչ կուբիկների քանակը ոնց ա հաշվարկվու, եւ արդյոք դրանք մնալու են, թե ոչ:
Դեռ որոշված չի: Իսկ կուբիկները ուղղակի ինչ-որ միավորից սկսած էլ չեն ավելանում:

Chuk
26.12.2008, 02:24
Ի դեպ շնորհավորում եմ (:))), ակումբի կանոնադրությունը վերականգվեց :)

Kuk
26.12.2008, 16:26
Վարկանիշները դուրս եկավ, շատ լավ ա, համեստ ա, ու ամենակարևորը, որ չի լինում հաշվել, էլ կռիվ ղալմաղալ չի լինի:))

Rammstein
26.12.2008, 16:32
Չուկ, բա էս ինչի՞ վարկանիշերի կուբիկների շրջանակները չկան` կուբիկները գծեր են դառել։

Chuk
26.12.2008, 21:18
Տեղեկացնեմ որոշ սահմանափակումների մասին:

Ալբոմ ստեղծել կարող են միայն այն մարդիկ, ովքեր ֆորումում ունեն ոչ պակաս, քան 50 գրառում: Յուրաքանչյուր ակումբցի կարող է ստեղծել 2-ից ոչ ավելի ալբոմ: Ամեն ալբոմում կարող է տեղադրվել ոչ ավելի, քան 25 նկար: Նկարներին մեկնաբանություններ կարող են թողնել այն ակումբցիները, ովքեր ֆորումում ունեն ոչ պակաս, քան 30 գրառում:

Անձնագրերում այցելուի հաղորդագրություններ կարող են թողնել միայն այն ակումբցիները, ովքեր ֆորումում ունեն ոչ պակաս, քան 30 գրառում:

Սոցիալական խմբեր կարող են ստեղծել միայն այն մարդիկ, ովքեր ֆորումում ունեն ոչ պակաս, քան 50 գրառում: Սոցիալական խմբերին անդամակցել կարող են միայն այն անձինք, ովքեր ունեն ոչ պակաս, քան 30 գրառում: Յուրաքանչյուր ակումբցի չի կարող 2-ից ավելի սոցիալական խումբ ստեղծել:

Այս թվերը վերջնական չեն, քննարկման առարկա են, և կարող են թե՛ մեծանալ, թե՛ փոքրանալ:

Rammstein
28.12.2008, 23:28

Չուկ ջան, իմ համեստ կարծիքով ավելի լավ է ոչ թե ամեն ալբոմում թույլատրել 25 նկար, այլ թույլատրել ընդհանուր 50 նկար։

Սամվել
28.12.2008, 23:40
Չուկ ջան, իմ համեստ կարծիքով ավելի լավ է ոչ թե ամեն ալբոմում թույլատրել 25 նկար, այլ թույլատրել ընդհանուր 50 նկար։

Դե իրականում միտքը լավնա.. բայց իմ կարծիքով էտ տեխնիկապես եքա պատմությունա իրագործելը :think տենանք Չուկը ինչ կասի

Chuk
29.12.2008, 00:31
Չուկ ջան, իմ համեստ կարծիքով ավելի լավ է ոչ թե ամեն ալբոմում թույլատրել 25 նկար, այլ թույլատրել ընդհանուր 50 նկար։
Իսկ իմ անհամեստ կարծիքով էսպես անհամեմատ ավելի ճիշտ է :)

Chuk
29.12.2008, 05:11
Ձեզ դու՞ր է եկել ակումբցիներից ինչ-որ մեկի կատարած գրառումը, այն օգնե՞լ է ձեզ, դրանում գտե՞լ եք հետաքրքիր խորհուրդ, բացատրություն, կարևոր տեղեկություն կամ մեկ այլ պատճառով ուզում եք շնորհակալություն հայտնե՞լ:

Է՛, հայտնե՛ք, ու՞մ եք սպասում:
Այսուհետև ակումբում գործում է շնորհակալությունների համակարգը:
Եթե ուզում եք գրառման հեղինակին այդ գրառման համար շնորհակալություն հայտնել, ընդամենը սեղմեք գրառման ստորին մասին շնորհակալության կոճակին:

«Դար Գարնանային» ոճում այն ունի հետևյալ տեսքը՝ http://www.akumb.am/images/dargarun/buttons/post_thanks.gif

«Դար Մանրանկար» ոճում այն ունի հետևյալ տեսքը՝ http://www.akumb.am/images/darmanrankar/buttons/post_thanks.gif

Chuk
29.12.2008, 05:22
Մի քիչ տեղեկացում.

Բոլոր շնորհակալություն ստացած գրառումները գտնելու համար մտեք. «Որոնել->Գտնել շնորհակալություն ստացած բոլոր գրառումները»:

Եթե ցանկանում եք տեսնել, թե տվյալ ակումբցին քանի շնորհակալություն է ստացել ու քանիսը հայտնել, ապա մտեք նրա անձնագիր ու «Վիճակագրություններ» բաժնում կարդացեք այդ մասին: Այս նույն տեղից կարող եք որոնել ու գտնել բոլոր այն գրառումները, որոնց համար նա շնորհակալություն է ստացել, ու բոլոր նրանք, որոնց համար հայտնել է շնորհակալություն :)

Kuk
29.12.2008, 15:01
Հլը որ մենակ էս նշանը դուրս եկավ http://www.akumb.am/images/dargarun/buttons/post_thanks.gif :))

REAL_ist
29.12.2008, 16:08
շատ լավա շնորհակալությունները, ուղղակի որ ետ նշանը միքիչ ձախ բերվի լավ կլինի որտև արագ պատասխանելի վերջում լինելը արդեն շատերը սովորած կլինեն:)

Kuk
29.12.2008, 17:26
Իսկ չի լինի՞ որ շնորհակալությունների մասին ինչ որ կերպ տեղեկացվի ստացողը: Անձնագրում տեսնում ենք, որ ավելացել ա, բայց չենք կարողանում իմանալ, թե որ գրառման համար ա:

Kuk
29.12.2008, 18:22
Իսկ չի լինի՞ որ շնորհակալությունների մասին ինչ որ կերպ տեղեկացվի ստացողը: Անձնագրում տեսնում ենք, որ ավելացել ա, բայց չենք կարողանում իմանալ, թե որ գրառման համար ա:

Կներեք, անուշադրության հետևանք էր, կարողանում ենք տեսնել, բայց մի վրիպակ կա ոնց որ:

Elmo
29.12.2008, 18:35
Կներեք, անուշադրության հետևանք էր, կարողանում ենք տեսնել, բայց մի վրիպակ կա ոնց որ:

0-ն քո տվածները չի՞

Kuk
29.12.2008, 18:40
0-ն քո տվածները չի՞

Էդ դեպքում պետքա «բոլոր» բառը փոխարինվի:)

Elmo
29.12.2008, 18:45
Էդ դեպքում պետքա «բոլոր» բառը փոխարինվի:)

ուհու
Կամ ավելացվի «բոլոր տված»

Dragon
30.12.2008, 01:11
հետ.գրություն.
Մոռացա ասել, որ բացառված չեն բազում թերություններն ու վրիպակները: Խնդրում եմ նկատելու դեպքում տեղեկացնել :)
Օրինակ` հետգրություն ոչ թե հետ.գրություն. կամ ուղղակի Հ.Գ:P

Հ.Գ. Նորույթների համար շնորհակալություն::ok
Մեկ էլ մի հատ առաջարկ. sms-ի միջոցով կարելի է ժամանակ առ ժամանակ հանգանակություն կազմակերպել, որ ֆինանսական խնդիրները միայն ձեր ուսերին չծանրանան, վերջին հաշվով ամեն ինչ մեզ համար է, կամ գոնե նաև մեզ համար::oy

Ambrosine
30.12.2008, 01:38
Իսկ հնարավոր է, որ հաղորդագրությունները /անձնագրի միջի/ կարդան միայն այն մարդիկ, որոնք գրել են?:think թե շատ բան ուզեցի?:D

Kuk
30.12.2008, 01:47
Իսկ հնարավոր է, որ հաղորդագրությունները /անձնագրի միջի/ կարդան միայն այն մարդիկ, որոնք գրել են?:think թե շատ բան ուզեցի?:D

Իմաստը՞:

Ambrosine
30.12.2008, 01:54
Իմաստը՞:

որ էլ ՓՄ չգրեմ. ալարում եմ:( համ էլ ռիսկով խոսալ չի ստացվում. վախում ես էդ մարդուն մի բան ասես, հանկարծ մյուսները չիմանան կամ հանկարծ իր մասին մի բան հարցնել, որ ուրիշները պետք չի որ իմանան... չգիտեմ:8
երևի շատ բան ուզեցի:D

Chuk
30.12.2008, 01:55

Շատ բան չուզեցիր, նկարագրեցիր նույն PM-ը: PM արդեն կա, սա նրա համար է, որ բոլորը տեսնեն :)

Chuk
30.12.2008, 01:57
Էդ դեպքում պետքա «բոլոր» բառը փոխարինվի:)

ուհու
Կամ ավելացվի «բոլոր տված»

Շնորհակալություն, որևէ հարմար տարբերակով կփոխարինեմ :)

Օրինակ` հետգրություն ոչ թե հետ.գրություն. կամ ուղղակի Հ.Գ:P

Հ.Գ. Նորույթների համար շնորհակալություն::ok
Մեկ էլ մի հատ առաջարկ. sms-ի միջոցով կարելի է ժամանակ առ ժամանակ հանգանակություն կազմակերպել, որ ֆինանսական խնդիրները միայն ձեր ուսերին չծանրանան, վերջին հաշվով ամեն ինչ մեզ համար է, կամ գոնե նաև մեզ համար::oy

Շնորհակալություն :)

Առաջարկի մասին կմտածեմ: Հանգանակության կազմակերպումը չի բացառվում, բայց չեմ կարծում, որ SMS-ների միջոցով կլինի :)

Ahik
30.12.2008, 02:26
Առաջարկի մասին կմտածեմ: Հանգանակության կազմակերպումը չի բացառվում, բայց չեմ կարծում, որ SMS-ների միջոցով կլինի :)

Ըհակառակը SMS-ի տարբերակը հարմարա ու պրակտիկ, ուղղակի հանգանակության փոխարեն կարելի է այլ ծառայություններ ակտիվացնել` օրինակ ինչպես օդնոկլասսնիկում: Բայց էս դեպքում էլ ուրիշ պռոբլեմա առաջանում, դառնում ենք շահույթ հետապնդող կազմակերպություն:think

Kuk
30.12.2008, 03:45
Մի քանի ժամ առաջ շնորհակալություն եմ հայտնել, հիմա նայում եմ, տակը գրած ա, որ կարող եմ հեռացնել շնորհակալությունս: Տենց ա՞, թե՞ մոռացել եք ժամկետ սահմանեք փոշմանելու կամ սխալմամբ կոճակը սեղմելու դեպքում հեռացնելու համար:

Chuk
30.12.2008, 03:47

Ժամկետ դրած չի, բայց կարող ա դրվի, դեռ չի որոշվել:

Moon
30.12.2008, 11:52
Արտակ ջան մի բան կա, որից նյարդայնանում եմ, հենց պատասխանում ես, սմայլեր ընտրելիս էն էլի-ից ես օգտվում, բայց հենց պատասխանում պրծնում ես, սմայլերի պատուհանն ինքն իրան փակվում ա....հնարավոր չի՞ էնպես անել, որ չփակվի....:(:think

Yellow Raven
30.12.2008, 13:39
Շատերը խառնում են շնորհակալությունը վարկանիշի հետ....:think
Ինձ թվումա կարիք չկար շնորհակալություն մտցնելու, շնորհակալությունը վարկանիշի տեսքով էլ կարող էինք հայտնել:)

Chuk
30.12.2008, 14:37
Շատերը խառնում են շնորհակալությունը վարկանիշի հետ....:think
Ինձ թվումա կարիք չկար շնորհակալություն մտցնելու, շնորհակալությունը վարկանիշի տեսքով էլ կարող էինք հայտնել:)
Կարծում եմ, որ դու ես խառնում վարկանիշը շնորհակալության հետ:

Արտակ ջան մի բան կա, որից նյարդայնանում եմ, հենց պատասխանում ես, սմայլեր ընտրելիս էն էլի-ից ես օգտվում, բայց հենց պատասխանում պրծնում ես, սմայլերի պատուհանն ինքն իրան փակվում ա....հնարավոր չի՞ էնպես անել, որ չփակվի....:(:think
Կնայեմ :)

Yellow Raven
30.12.2008, 16:03
Կարծում եմ, որ դու ես խառնում վարկանիշը շնորհակալության հետ:

Հա բա ախր առաջ եթե ինչ-որ նորություն էին գրում,դրա համար վարկանիշ էինք տալիս` գրելով մեր մեկնաբանությունը… Հիմա չգիտես շնորհակալություն հայտնես,թե վարկանիշ տաս… Երկուսն էլ տեղին է....;)

Chuk
30.12.2008, 16:11

Կարող է լինել այնպիս գրառում, որը դրանցից միայն մեկին է «արժանի», գրառում, որ ոչ մեկին էլ «արժանի չի», ու գրառում, որ երկուսին էլ «արժանի է»:

Շնորհակալության կիրառման հիմնական դեպքերից է այն, որ ասենք ինչ-որ թեմայում Պողոսը գրել է մի միտք, որին համաձայն ես, մինչև հիմա անիմաստ գրում էին ասենք «+1», կամ «Ճիշտ է» և այլն, իսկ հիմա կարելի է շնորհակալություն հայտնել, ու թեմայի մյուս ընթերցնողները կհասկանան որ համամիտ եք հետը ու թեման էլ չի խցանվի:

Հաջորդ կարևոր տարբերությունն այն է, որ վարկանիշ տալիս քո վերաբերմունքը իմանում է միայն տվյալ գրառման հեղինակը, իսկ այս դեպքում բոլորը, որը հաճախ շատ կարևոր ու օգտակար գործոն է:

Adam
30.12.2008, 16:16
Ձեզ դու՞ր է եկել ակումբցիներից ինչ-որ մեկի կատարած գրառումը, այն օգնե՞լ է ձեզ, դրանում գտե՞լ եք հետաքրքիր խորհուրդ, բացատրություն, կարևոր տեղեկություն կամ մեկ այլ պատճառով ուզում եք շնորհակալություն հայտնե՞լ:

Է՛, հայտնե՛ք, ու՞մ եք սպասում:
Այսուհետև ակումբում գործում է շնորհակալությունների համակարգը:

Արտ, լրիվ տելեմարկետ ես դառել :D
էս տեքստդ էդ մարդու ձենովա հնչում մտքումս: :D

Սամվել
30.12.2008, 16:18
Արտ, լրիվ տելեմարկետ ես դառել :D
էս տեքստդ էդ մարդու ձենովա հնչում մտքումս: :D

Էնքան որ Անվճար է ամեն ինչ :)

Kuk
30.12.2008, 19:08
Հլը որ մենակ էս նշանը դուրս եկավ http://www.akumb.am/images/dargarun/buttons/post_thanks.gif :))

Արդեն ողջ ֆունկցիան ա դուրս գալիս:) Չէ, որ ստացել եմ, դրա համար չէ:)) Մենակ լավ կլինի, որ հեռացնելու համար որոշակի ժամկետ սահմանվի, մեկ էլ տեղեկացման համակարգի միջոցով երևա:) Կարծում եմ` ավելի հարմար կլինի:)

Rammstein
30.12.2008, 19:24
...վարկանիշ տալիս քո վերաբերմունքը իմանում է միայն տվյալ գրառման հեղինակը...

Մեկ էլ ադմինիստրացիան, չէ՞։ ;)

:)

Razo
30.12.2008, 19:37
Նորույթտ շատ լավնա ու հարմար Չուկ ջան…

Հայկօ
30.12.2008, 20:03
Հնարավո՞ր է այնպես անել, որ «շնորհակալություն» ստանալիս նաև վարկանշային միավորները ավելանան: Եթե սա մասամբ համարժեք է, այսպես ասած, հարապարակային վարկանիշի, ապա թող ունենա նաև վարկանշի մյուս հատկությունները: Ի վերջո՝ շատ գրառումների, որոնց նախկինում վարկանիշ կտային, այսօր «շնորհակալություն» են տալիս, ինչը էն մեր սիրելի կանաչ գծիկի վրա հեչ չի ազդում :):

Chuk
30.12.2008, 23:09
Մեկ էլ ադմինիստրացիան, չէ՞։ ;)

:)
Ադմինիստրացիային հասանելի են նաև վարկանիշները:

Արդեն ողջ ֆունկցիան ա դուրս գալիս:) Չէ, որ ստացել եմ, դրա համար չէ:)) Մենակ լավ կլինի, որ հեռացնելու համար որոշակի ժամկետ սահմանվի, մեկ էլ տեղեկացման համակարգի միջոցով երևա:) Կարծում եմ` ավելի հարմար կլինի:)
Երկու ուղղությամբ էլ կմտածեմ: Առաջինը կիրագործվի, պարզապես ժամանակի հարցը պիտի քննարկվի ղեկավարման ներկայացուցիչների հետ, երկորդ կիրագործվի համապատասխան տեխնիկական լուծում գտնելու դեպքում:

Հնարավո՞ր է այնպես անել, որ «շնորհակալություն» ստանալիս նաև վարկանշային միավորները ավելանան: Եթե սա մասամբ համարժեք է, այսպես ասած, հարապարակային վարկանիշի, ապա թող ունենա նաև վարկանշի մյուս հատկությունները: Ի վերջո՝ շատ գրառումների, որոնց նախկինում վարկանիշ կտային, այսօր «շնորհակալություն» են տալիս, ինչը էն մեր սիրելի կանաչ գծիկի վրա հեչ չի ազդում :):
Տեխնիկապես հնարավոր է, նպատակահարմարության հարցում եմ կասկածում: Քննարկման կդրվի ղեկավարման գրասենյակում:

Rammstein
01.01.2009, 14:44
Չուկ ջան, էն գլխավոր էջի տակի մասում, որ նախկինում գրվում էին վերջին ստեղծված թեմաները, շատ հարմար բան էր, էլ չի լինելո՞ւ։ :(

Chuk
02.01.2009, 23:27
Ուրախ եմ տեղեկացնել, որ այժմ 2-ի փոխարեն թույլատրվում է ստեղծել 5 ալբոմ: Պարզապես յուրաքանչյուր ալբոմում թույլատրվում է դնել 25-ի փոխարեն 15 նկար: Սակայն թվային առումով շահում ենք. նախկինում թույլատրելի 50 նկարի փոխարեն ալբոմներում կարող եք դնել 75 նկար:

Նախկինում ստեղծված այն ալբոմները, որոնցում կա 15-ից ավելի նկար մնում են այնպես, ինչպես հիմա կան :)

Chuk
02.01.2009, 23:28
Չուկ ջան, էն գլխավոր էջի տակի մասում, որ նախկինում գրվում էին վերջին ստեղծված թեմաները, շատ հարմար բան էր, էլ չի լինելո՞ւ։ :(

Դեռ վերջնական չեմ որոշել, քանի որ ներքևում շատ էլեմենտների առկայությունը, խառը-խշտիկ վիճակն այնքան էլ ցանկալի չի: Իսկ հիմա ներքևում ավելացվել է ալբոմներից նկարներ ցույց տալու հատվածը: Բայց հնարավոր է, որ թեմաներն էլ ավելացնեմ:

Ուլուանա
04.01.2009, 23:58
Ուրախ եմ տեղեկացնել, որ այժմ 2-ի փոխարեն թույլատրվում է ստեղծել 5 ալբոմ: Պարզապես յուրաքանչյուր ալբոմում թույլատրվում է դնել 25-ի փոխարեն 15 ալբոմ: Սակայն թվային առումով շահում ենք. նախկինում թույլատրելի 50 նկարի փոխարեն ալբոմներում կարող եք դնել 75 նկար:

Նախկինում ստեղծված այն ալբոմները, որոնցում կա 15-ից ավելի նկար մնում են այնպես, ինչպես հիմա կան :)
Հեչ էլ չի թույլատրվում։ :( Երրորդ ալբոմն էի փորձում վերբեռնել, ահա թե ինչ հաղորդագրություն բերեց. :8

Sorry, but you are only allowed a maximum of 2 album(s).

Chuk
05.01.2009, 01:08
Հեչ էլ չի թույլատրվում։ :( Երրորդ ալբոմն էի փորձում վերբեռնել, ահա թե ինչ հաղորդագրություն բերեց. :8

Ներողություն :)
Կրկին փորձիր:

Rammstein
05.01.2009, 01:13
Տարօրինակ բան. հենց նոր 1 րոպեի տարբերությամբ գրառումներ արեցի, բայց իրար չմիաձուլվեցին։ :think Չեմ դժգոհում, բայց ինչի՞ց կլինի, կարող ա՞ թարմացումների հետեւանքն է։

Սամվել
05.01.2009, 01:15

Ուհու...

Էս ոնր համակարգում միաձուլումներ ոնց որ ընդհանրապես չկան :think

Chuk
05.01.2009, 01:15
Տարօրինակ բան. հենց նոր 1 րոպեի տարբերությամբ գրառումներ արեցի, բայց իրար չմիաձուլվեցին։ :think Չեմ դժգոհում, բայց ինչի՞ց կլինի, կարող ա՞ թարմացումների հետեւանքն է։
Այո՛, հետագայում այդ հնարավորությունը նորից կավելանա:

Yellow Raven
05.01.2009, 13:38
շատ լավա շնորհակալությունները, ուղղակի որ ետ նշանը միքիչ ձախ բերվի լավ կլինի որտև արագ պատասխանելի վերջում լինելը արդեն շատերը սովորած կլինեն:)

Կարծում եմ էս տարբերակը ավելի ճիշտ կլինի` արագ պատասխանի կոճակը ամենաաջում ավելի հարմար է;)

Rammstein
05.01.2009, 13:48
Կարծում եմ էս տարբերակը ավելի ճիշտ կլինի` արագ պատասխանի կոճակը ամենաաջում ավելի հարմար է;)
Ճիշտ ա` հին ձեւով սովորել էինք, բայց դե սա էլ ա սովորելու վրա, ես արդեն սովորել եմ։ Եթե արագ պատասխանինը բերվի աջ, ապա պետք ա բազմակի մեջբերման (սխալ անունով) կոճակն էլ բերվի աջ` իր նախկին տեղը։

Yellow Raven
05.01.2009, 13:52

Դե բազմակի պատասխանը կարծում եմ էդքան էլ շատ չի օգտագործվում ինչքան արագ պատասխանը:)

Rammstein
05.01.2009, 14:02
Դե բազմակի պատասխանը կարծում եմ էդքան էլ շատ չի օգտագործվում ինչքան արագ պատասխանը:)
Դե կարող ա դու շատ չես օգտագործում, բայց դա դեռ չի նշանակում, որ բոլորն են քիչ օգտագործում։ ;)

Yellow Raven
05.01.2009, 14:06
Դե կարող ա դու շատ չես օգտագործում, բայց դա դեռ չի նշանակում, որ բոլորն են քիչ օգտագործում։ ;)
Դու ավելի շատ արագ պատասխանն ես օգտագործում,թե բազմակի պատասխանը?

Ռուֆուս
05.01.2009, 14:07
Դե բազմակի պատասխանը կարծում եմ էդքան էլ շատ չի օգտագործվում ինչքան արագ պատասխանը:)

Հինգ տարի ա vBulletin ֆորումներում եմ ու ոչ մի անգամ արագ պատասխանած չկամ :D

Rammstein
05.01.2009, 14:13
Դու ավելի շատ արագ պատասխանն ես օգտագործում,թե բազմակի պատասխանը?

Հինգ տարի ա vBulletin ֆորումներում եմ ու ոչ մի անգամ արագ պատասխանած չկամ :D

Ես էլ առաջ արագ չէի պատասխանում, իսկ բազմակի մեջբերումն էլ չգիտեի ինչ է (անվան պատճառով)։ Հետո որ իմացա, սկսեցի դա օգտագործել։ Իսկ հիմա երկուսից էլ օգտվում եմ։ Ու կապ չունի, թե որից եմ ավելի շատ օգտվում, իմ կարծիքով դրանով չի որոշվում, թե որն է ավելի կարեւոր։

Rammstein
05.01.2009, 14:21
Ուրախ եմ տեղեկացնել, որ այժմ 2-ի փոխարեն թույլատրվում է ստեղծել 5 ալբոմ: Պարզապես յուրաքանչյուր ալբոմում թույլատրվում է դնել 25-ի փոխարեն 15 նկար: Սակայն թվային առումով շահում ենք. նախկինում թույլատրելի 50 նկարի փոխարեն ալբոմներում կարող եք դնել 75 նկար:

Նախկինում ստեղծված այն ալբոմները, որոնցում կա 15-ից ավելի նկար մնում են այնպես, ինչպես հիմա կան :)

Հիմա իմ ալբոմներից մեկում կա 25 նկար։ Եթե պակասացնեմ, էլ չեմ կարողանա՞ ավելացնեմ։

Chuk
05.01.2009, 18:03
Կոճակների տեղերի փոխում ներկայումս նախատեսված չէ: Որպես կանոն պետք է նայել թե ինչ կոճակի ես սեղմում, նոր սեղմես:

Հիմա իմ ալբոմներից մեկում կա 25 նկար։ Եթե պակասացնեմ, էլ չեմ կարողանա՞ ավելացնեմ։
Ոչ:

Rammstein
07.01.2009, 21:53
Չուկ, էս նոր բան ա՞, որ արգելափակված անդամների ավատարները չեն կորում... :o:think

Ուլուանա
08.01.2009, 01:04
Չուկ, ստացված շնորհակալություններն ինչու՞ մյուս անձնագրային նորությունների պես չեն տեղեկացվում։ Կարծում եմ՝ ճիշտ կլիներ, եթե տեղեկացվեին, քանի որ շնորհակալությունն էլ վարկանշի նման մի բան է, որն ստանալու մասին տեղեկանալը գրեթե նույնքան հետաքրքրում է ֆորումի անդամներին, որքան վարկանիշը։ Տեղեկացնելու տեխնիկական հնարավորություն չկա՞։

Chuk
08.01.2009, 01:07

Որ գտնեմ տեխնիկական հնարավորությունը, կավելացնեմ: Այս պահին հնարավոր չի:

vaheg
08.01.2009, 01:36
ինչպես ջնջել կրկնակի գրառումը՞ :think

vaheg
08.01.2009, 01:41
Ձեզ դու՞ր է եկել ակումբցիներից ինչ-որ մեկի կատարած գրառումը, այն օգնե՞լ է ձեզ, դրանում գտե՞լ եք հետաքրքիր խորհուրդ, բացատրություն, կարևոր տեղեկություն կամ մեկ այլ պատճառով ուզում եք շնորհակալություն հայտնե՞լ:

Է՛, հայտնե՛ք, ու՞մ եք սպասում:
Այսուհետև ակումբում գործում է շնորհակալությունների համակարգը:

անձնապես ես սպասում եմ, թե երբ է հայտնվելու այդ կոճակը... թէ չէ զգում եմ ինձ ոնցոր առաջի անգամ ամերիկա գալուց - բոլորը շնորհակալություններ են հայտնում, իսկ ես՝ «0 շնորհակալություն» :( :}

Rammstein
08.01.2009, 01:56
անձնապես ես սպասում եմ, թե երբ է հայտնվելու այդ կոճակը... թէ չէ զգում եմ ինձ ոնցոր առաջի անգամ ամերիկա գալուց - բոլորը շնորհակալություններ են հայտնում, իսկ ես՝ «0 շնորհակալություն»

Ոնց, քո մոտ չկա՞... :o

vaheg
08.01.2009, 02:12
Ոնց, քո մոտ չկա՞... :o

չկար: բայց ինձ «լսեցին» :}

Chuk
08.01.2009, 02:21
Շնորհակալություն հայտնել կարող են միայն 15 և ավելի գրառումներ ունեցողները:

vaheg
08.01.2009, 02:28
Շնորհակալություն հայտնել կարող են միայն 15 և ավելի գրառումներ ունեցողները:

փաստորեն բողոքովս ավտոմատ լուծվեց խնդիրս: ուղակի խոսք չունեմ: փաստորեն Չուկից ավելի «սուպեր» ադմինը ինձ «լսեց» :} :hands

Պարոն Ն
08.01.2009, 10:14
Ժող ինձ թվում ա, որ լավ կլիներ, որ վարկանիշի տողը անսահմանափակ լիներ: Հը? Ինչ կասեք?????

aerosmith
08.01.2009, 12:45
Մի բաց խնդրանք մեր ադմիններին ու մոդերատորներին
Շատ լավ կլիներ կցորդների ծավալները մի քիչ մեծացվեր։ իսկ եթե դա տեխնիկապես դժվար է ապա,այդ դժվարությունները որ խնդրեմ կասե ինչումն է կայանում???

Chuk
08.01.2009, 16:44
Ժող ինձ թվում ա, որ լավ կլիներ, որ վարկանիշի տողը անսահմանափակ լիներ: Հը? Ինչ կասեք?????
Հըը:
Վարկանիշը նամակագրական համակարգ չէ:

Մի բաց խնդրանք մեր ադմիններին ու մոդերատորներին
Շատ լավ կլիներ կցորդների ծավալները մի քիչ մեծացվեր։ իսկ եթե դա տեխնիկապես դժվար է ապա,այդ դժվարությունները որ խնդրեմ կասե ինչումն է կայանում???
Տարածքի սահմանափակումներով է պայմանավորված:

Sunny Stream
08.01.2009, 18:27
Չու~կ... էս նկար-ալբոմները, որ կան, ընտիր են :good բայց ինչ-որ ֆեյսբուքային բնազդով անընդհատ մկնիկը տանում եմ նկարներում պատկերվածների վրա, որ տեսնեմ անունները... իմ կարծիքով, դա շատ կարևոր բան է, որ Ֆեյսբուքն ունի... հատկապես Ակումբի խմբային լուսանկարներում շատ կօգնի: Անգլերենում դա tag է կոչվում, էստեղ կլինի երևի "նշել" կամ "ցույց տալ", չգիտեմ... ի՞նչ ես կարծում:)

Chuk
08.01.2009, 18:30

Ճիշտն ասած ֆեյսբուքի օգտվող չեմ, չգիտեմ թե այնտեղ կոնկրետ ինչպես է, բայց որ մկնիկը տանում եմ ալբոմների նկարների վրա (ակումբում), գրվում է այն մեկնաբանությունը, որը նկարին համար թողել է նկարը տեղադրողը:

Արշակ
08.01.2009, 18:41

Չէ, ոնց–որ գրվում է ալբոմի վերնագիրը, որը տակն էլ կա գրված։ Ի դեպ, լավ կլիներ, որ բացի ալբոմի վերնագրից, գրվեր նաև նկարի վերնագիրը որևէ տեղ՝ տակը կամ թեկուզ նկարի վրա մկնիկը պահելիս։
Իսկ Սեդայի ասածը երևի էն է, որ ասենք խմբակային լուսանկարների համար նկարի տարբեր հատվածներում մկնիկը պահելիս գրվի էդ հատվածում գտնվող մարդու անունը։ Այսինքն՝ նկարի տարբեր հատավածների վրա tag–եր դնելու հնարավորություն լինի։

Ներսես_AM
08.01.2009, 18:45
Ասեք-ասեք մի ամաչեք, մարդկանց պիտակելու հետ են Չուկ :))

Chuk
08.01.2009, 18:49
Չէ, ոնց–որ գրվում է ալբոմի վերնագիրը, որը տակն էլ կա գրված։ Ի դեպ, լավ կլիներ, որ բացի ալբոմի վերնագրից, գրվեր նաև նկարի վերնագիրը որևէ տեղ՝ տակը կամ թեկուզ նկարի վրա մկնիկը պահելիս։
Նկարի վերնագիրն է գրվում:

Իսկ Սեդայի ասածը երևի էն է, որ ասենք խմբակային լուսանկարների համար նկարի տարբեր հատվածներում մկնիկը պահելիս գրվի էդ հատվածում գտնվող մարդու անունը։ Այսինքն՝ նկարի տարբեր հատավածների վրա tag–եր դնելու հնարավորություն լինի։
Չեմ կարող :)

Արշակ
08.01.2009, 19:18
Նկարի վերնագիրն է գրվում:

Պարզեցի. նկարի վերնագիրը գրվում է, եթե ալբոմի էջում ես փոքր նկարների վրա մկնիկը պահում։
Իսկ Ակումբի հիմնական էջի ներքևում պատահական բերվող նկարների վրա մկնիկը պահելիս ալբոմի վերնագիրն է գրվում։ Համ նկարի տակ է ալբոմի վերնագիրը գրում, համ մկնիկով վրան պահելիս։ Իմ կարծիքով լավ կլինի, որ և՛ ալբոմի և՛ նկարի վերնագրերը գրվի, կամ գոնե միայն նկարի վերնագիրը, այլ ոչ թե ալբոմի։

Chuk
09.01.2009, 01:54
Նոր թարմացումներ ակումբում

Ակումբն այսօրվանից անցավ vBulletin 3.8 տարբերակի ֆորումային համակարգի օգտագործմանը, որը թողարկվել է միայն այսօր, բայց արդեն թարգմանված տեսքով ներկայանում է նաև հայ օգտագործողին:

Կարճ խոսեմ կարևոր նորությունների մասին.

- Ձեր ղեկավարումներում ավելացվել է «Անձնագրի անվտանգություն (http://www.akumb.am/profile.php?do=privacy)» կոչված նորամուծությունը: Սրա օգնությամբ կարող եք սահմանել, թե ձեր Անձնագրի լուսանկարը, ստացած հաղորդագրությունները, Կապի միջոցներ, Ալբոմները, Ձեր մասին ինֆորմացիան, Ընկերներին, Անձնագրի վերջին այցելուներին, Խմբերի անդամակցությունները ովքեր կարող են տեսնել: Յուրաքանչյուրի համար ընտրությունն առանձին է: Օրինակ կարող եք դնել, որ ձեր անձնագիր այցելածների ցանկը տեսնեն միայն ընկերները, կամ միայն կոնտակտի ցուցակում գտնվողները:

- Ձեր ստացած և ուղարկած նամակներում (http://www.akumb.am/private.php) այուսհետ կարող եք որոնում կատարել և ֆիլտրացիա, գտնել միայն կոնկրետ անձից, կամ կոնկրետ ժամանակաընթացքում ստացած նամակները և այլն:

- Նամակներում ավելացվել է արագ պատասխանի հնարավորությունը, ինչպես նաև նամակների մասին ղեկավարությանը տեղեկացնելու հնարավորությունը: Սա այն դեպքերի համար է, եթե ստացել եք սպառնական նամակներ, ակումբի կանոնադրությանը հակասող նամակներ, գովազդային նամակներ և այլն:

- Եթե մի գրառման մեջ կա մեկից ավելի կցորդ, ապա դրանցից մեկը բացելուց հետո մյուսները կարող եք նայել հարմար թերթելու համակարգով (ավելացվել են «հաջորդը» և «նախորդը» հղումները),

- Հզորացվել է սոցիալական խմբերի համակարգը: Այսուհետև դուք կարող եք դրա համար իկոնա դնել, նկար, որով կճանաչվի այդ խումբը, իսկ խմբի ներսում քննարկումները անցկացնել ֆորումին նման համակարգով: Յուրաքանչյուր քննարկման համար կարելի է բացել առանձին «թեմա»: Փաստորեն ըստ էության սոցիալական խումբը նմանվում է ֆորումի բաժնին, մի տարբերությամբ, որ այստեղ կարող եք նաև նկարներ տեղադրել իսկ գրառումներ կարող են անել միայն տվյալ խմբի անդամները:

Այլ նորությունների մասին ընթացքում կգրեմ: Աշխատանքները դեռ չեն ավարտվել: Ցանկանում եմ բարի քննարկումներ :)

Chuk
09.01.2009, 02:57
Վերևի հղումների մեջ այժմ «Անդամներ» հղումի փոխարեն (որը բացում էր ֆորումի անդամների ցանկը) կտեսնեք «Համայնք» հղումը, որի վրա կտտացնելու դեպքում կբացվի ցանկ:

Այս հղումների ցանկում կգտնեք.
- «Սոցիալական խմբեր» (http://www.akumb.am/group.php) հղումը, որի վրա կտտացնելով կարող եք տեսնել, թե ակումբում ինչ սոցիալական խմբեր են ստեղծվել, անդամակցել դրանց և այլն,
- «Նկարներ և ալբոմներ» (http://www.akumb.am/album.php) հղումը, որի վրա կտտացնելով կգտնեք ակումբցիների ստեղծած հրապարակային ալբոմները,
- «Կոնտակտներ և ընկերներ» (http://www.akumb.am/profile.php?do=buddylist) հղումը, որով կբացեք ձեր կոնտակտների և ընկերների ցանկը,
- «Անդամներ» (http://www.akumb.am/memberlist.php) հղումը, որը կբացի մեզ քաջ ծանոթ ակումբի անդամների ցանկը:

Chuk
09.01.2009, 03:17
Քանի որ այժմ սոցիալական խմբերը կարելի է դասակարգել ըստ «կատեգորիաների», ապա ներկայումս գոյություն ունեցող (ի դեպ դեռ պասիվ) սոցիալական խմբերը դասակարգվել են ըստ հետևյալ կատեգորիաների.
- Սպորտ
- Երաժշտություն
- Կրոն
- Ընդհանուր

Ցանկը հետագայում կընդլայնիվ՝ ըստ պահանջարկի:

dvgray
09.01.2009, 03:28
ur e korel translity ??? :(

Chuk
09.01.2009, 03:37
ur e korel translity ??? :(

Վայ, շուտով կգա :oy

Chuk
09.01.2009, 03:44
ur e korel translity ??? :(

Արդեն իր տեղում է:

Փոխարենն իր տեղում չէ վերևի մենյուի «Նոր գրառումներ» հղումը: Դա անում էր նույն ֆունկցիան, ինչն անում է ողջույնի խոսքում առկա «Ձեր վերջին այցելությունից հետո կա N չկարդացված գրառում» տողում առկա հղումը: Իսկ «Նոր գրառումների» փոխարեն հայտնվել է «Վերջին գրառումներ» հղում: Սրա վրա կտտացնելու դեպքում բացվում է հղումների ցանկ, որոնց միջոցով կարելի է գտնել նոր գրառումները, այսօրվա գրառումների, վերջին 2, 3, 4, 5 օրերի, կամ վերջին 1, 2 շաբաթվա, կամ վերջին 1,2 ամսվա գրառումները:

Թե որքանով է սա հարմար, կարծում եմ, որ կասեք դուք :)

Արշակ
09.01.2009, 11:25

Իմ կարծիքով շատ հարմար է, սրա կարիքը ես վաղուց էի զգում։:ok

Kuk
09.01.2009, 14:47
ՀԻմա երկու հատ կա «Այսօրվա գրառումները» կոճակ: Մեկը «վերջին գրառումներ»-ի մեջի «Այսօրվա գրառումներ» կոճակն ա, մյուսը «նավարկում»-ի մեջի «Այսօրվա գրառումները» կոճակն ա:

Chuk
09.01.2009, 17:14
ՀԻմա երկու հատ կա «Այսօրվա գրառումները» կոճակ: Մեկը «վերջին գրառումներ»-ի մեջի «Այսօրվա գրառումներ» կոճակն ա, մյուսը «նավարկում»-ի մեջի «Այսօրվա գրառումները» կոճակն ա:
Քանի որ «Վերջին գրառումները» փորձնական եմ դրել ու դնելիս չգիտեի, թե որքանով է հարմար, նավարկման միջինը դեռ թողել եմ իր տեղում :)
Որոշ ժամանակ փորձարկելուց հետո ճակատագիրը կորոշվի:

Ուլուանա
09.01.2009, 21:14
Փոխարենն իր տեղում չէ վերևի մենյուի «Նոր գրառումներ» հղումը: Դա անում էր նույն ֆունկցիան, ինչն անում է ողջույնի խոսքում առկա «Ձեր վերջին այցելությունից հետո կա N չկարդացված գրառում» տողում առկա հղումը: Իսկ «Նոր գրառումների» փոխարեն հայտնվել է «Վերջին գրառումներ» հղում: Սրա վրա կտտացնելու դեպքում բացվում է հղումների ցանկ, որոնց միջոցով կարելի է գտնել նոր գրառումները, այսօրվա գրառումների, վերջին 2, 3, 4, 5 օրերի, կամ վերջին 1, 2 շաբաթվա, կամ վերջին 1,2 ամսվա գրառումները:

Թե որքանով է սա հարմար, կարծում եմ, որ կասեք դուք :)
Շատ հարմար է, ավելի ճիշտ՝ պետքական։ :ok Ճիշտ է, «Նոր գրառումներ» կոճակը սեղմելու առաջին պահին մանթո վիճակ է լինում, երբ չի բացվում :D, բայց դե ոչինչ, ընթացքում կսովորենք։ ;) Նոր ֆունկցիաների ավելացումը, կարծում եմ, ավելի կարևոր է։ :)

Chuk
10.01.2009, 02:09
Գլխավոր էջի ստորին մասում (վիճակագրությունների մոտակայքում) ավելացվել է այսպես կոչված «պիտակների ամպ»: Սա կմնա՞, թե՞ կհեռացվի, կախված է միայն իր օգտակարության աստիճանից, ինչպես նաև ակումբցիների (ձեր) կարծիքներից:

Rammstein
12.01.2009, 18:32
Էս ի՞նչ նոր լավ բան ա հայտնվել։ Աչքիս լավ հարմար բան ա։:)

Chuk
12.01.2009, 18:39
Քանի որ նկատվեց, որ շատերն այնուամենայնիվ պատահական սեղմում են շնորհակալության կոճակը, այն տեղափոխվել է դեպի ձախ: Սակայն իր նախկին տեղում այժմ նոր գործիք է:

Էս ի՞նչ նոր լավ բան ա հայտնվել։
Մկնիկով նշեք գրառման մի հատվածը, ապա սեղմեք նոր կոճակը.
http://www.akumb.am/images/dargarun/buttons/quickquote.gif - «Դար գարնանային» ոճում
http://www.akumb.am/images/darmanrankar/buttons/quickquote.gif - «Դար մանրանկար» ոճում

Արդյունքում արագ պատասխանի դաշտում կմեջբերևի գրառման միայն նշված հատվածը.
35785

Ձայնալար
12.01.2009, 18:46
Արտ, իսկ էդ պիտակների ամպում ինչի՞ են պիտակների մի մասը մեծ չափսերով գրված ու ի՞նչ սկզբունքով ա ընտրվում, թե որոնք:

Chuk
12.01.2009, 18:50
Արտ, իսկ էդ պիտակների ամպում ինչի՞ են պիտակների մի մասը մեծ չափսերով գրված ու ի՞նչ սկզբունքով ա ընտրվում, թե որոնք:
Ավելի շատ հանդիպողները ավելի մեծ են:

Ներսես_AM
12.01.2009, 20:05
Մկնիկով նշեք գրառման մի հատվածը, ապա սեղմեք նոր կոճակը.
- «Դար գարնանային» ոճում
- «Դար մանրանկար» ոճում

Արդյունքում արագ պատասխանի դաշտում կմեջբերևի գրառման միայն նշված հատվածը.

աաաաաաաաաաաաաաա վերջապեեեեես: :yahoo :yahoo :yahoo
Արտ է՞ս մեկն էր, որ այս տարի առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 91 րդ տարելիցի կապակցությամբ պիտի դնեիր: :D :D :D

Ուխխխ ինչ կայֆաաա: Շնորհակալություն: էլ մեծ գրառումներին պատասխանելիս 100 ջամ քվոթերի մեջ չենք խճճվի:

Հատուկ շնորհակալություններ ինձ ընդունվում են, առաջարկի ու Չուկին զզվցնելու համար մինչև արեց: :oy :D

Rammstein
13.01.2009, 00:06
Սակայն իր նախկին տեղում այժմ նոր գործիք է:

Իրոք շատ հարմար է։:) Էլ կարիք չկա վախենալ, որ [quote] կոդը կջնջվի, կամ տեղերը սխալ կլինեն... Համ էլ լավ է, որ գրառողի անունն էլ հետն է գրում։

Մի հատ էլ առաջարկ. կարելի է նենց անել, որ «Արագ պատասխանել այս գրառմանը» կոճակը սեմելիս ակտիվացած դաշտում լինի ոչ թե չրթիկ «Պատասխանում մեջբերում անե՞լ:», այլ լինի մի լինք, որը սեղմելով գրվի «[quote=...]...»։ Դա այնքաով հարմար կլինի, որ հնարավոր կլինի մեջբերումից առաջ էլ տեքստ գրել։

Chuk
13.01.2009, 06:59
Ակումբի վերին մասում ավելացվել է նոր հղում՝ Զրուցարան (http://www.akumb.am/misc.php?do=cchatbox):

Սա դեռևս փորձնական տարբերակ է, բայց կարծում եմ, որ բավական հաջողված և հարմարավետ չատային համակարգ է: Այսուհետև զրույցներն օնլայն ռեժիմում անցկացրեք այստեղ:

Արված սահմանափակումներն են.
Զրուցարանից օգտվել կարող են միայն գրանցված մասնակիցները, ովքեր ունեն ոչ պակաս քան 30 «արժեքավոր» գրառում ֆորումում: «Արժեքավոր» ասելով նկատի ունեմ այն գրառումները, որոնք արվել են բաժիններում, որտեղ գրառում անելիս գրառման հաշվիչը ավելանում է: Սրա նպատակն այն է, որ չվերածվի մանկապարտեզի, որտեղ այս համակարգի մասին ամեն լսածը որոշում է գալ «աղջիկ խոսացնելու» և այլն: Այսպիսով սա պետք է դառնա զրուցարան միայն ներքին օգտագործման համար՝ հեշտացնելու ակումբցիների շփումը:

48 ժամից ավելի հին գրառումները ջնջվելու են մեքենայորեն, առանց որևէ կողմնակի միջնորդության: Կանոնները հետո կհստակեցվեն, իսկ առայժմ նկատեմ, որ այնտեղ ակումբի կանոնադրության պահպանումը շարունակում է մնալ կարևորագույն գործոն: Խախտողների բոլոր գրառումները կջնջվեն, իրեն կարգելվի զրուցարանից օգտվել:

Ուրախ եմ տեղեկացնել, որ հայերեն գրելու՝ ակումբում ներդրված համակարգն աշխատում է նաև զրուցարանում:

Բարի զրույցներ :)

Սամվել
13.01.2009, 14:56

Հարց. Իսկ կա՞ ինչոր Hotkey, որով կարանք սենդ անենք մեր գրած տեքստը... Օրինակ՝ Enter :) :8

Սամվել
13.01.2009, 14:58
Մեկ էլ լավ կլիներ անհատապես գրելու ձև նախատեսվեր... օրինակ Չատում նիկի վրա կտցնելուց գրառումը երևար բոլորին բայց նաև նշվեր թե ում է ուղղված :)

Սամվել
15.01.2009, 00:46
:(. Հ՞ն շանս չկա՞ :noti

REAL_ist
15.01.2009, 01:00
չհասկացա ինչի շնորհակալությունը եկավ աջ, բայց արագ պատասխանելը տենցել վերջում չհայտնվեց:think են վերջիննել կարգին բանա բայց ամեն դեպքում ինձ թվումա արագ պատասխանելը ավելի շատ կիրառվողա:)

Chuk
15.01.2009, 01:04

Դրա համար անհրաժեշտ է ընդամենկ կարդալ այս նույն թեմայի վերջին՝ քո չկարդացած գրառումները: Ու այդ ժամանակ ոչ միայն կիմանայիր, թե ինչու՞ աջ եկավ, այլ նաև կիմանայիր, թե այդ կոճակն ինչի համար է նախատեսված ու որ մասնավորապես արագ պատասխանի ավելի կատարելագործված ձև է, ըստ էության ;)

Chuk
15.01.2009, 01:04
:(. Հ՞ն շանս չկա՞ :noti

Համբերություն :)

Սամվել
15.01.2009, 01:05
Իսկ ՀՆարավո՞ր է արագ պատասխանի պատուհանը մի քիչ մեծացնել... :)

REAL_ist
15.01.2009, 16:03
Դրա համար անհրաժեշտ է ընդամենկ կարդալ այս նույն թեմայի վերջին՝ քո չկարդացած գրառումները: Ու այդ ժամանակ ոչ միայն կիմանայիր, թե ինչու՞ աջ եկավ, այլ նաև կիմանայիր, թե այդ կոճակն ինչի համար է նախատեսված ու որ մասնավորապես արագ պատասխանի ավելի կատարելագործված ձև է, ըստ էության
իմ գրածից ենթադրություն արեցիր որ չեմ կարդացել? կարդացել էի, օգտագործել էլ էի, ուղղակի ասածս եներ որ արագ պատասխանը ավելի շատ կիրառելիա, չնայած կամաց կամաց կարծիքս փոխում եմ:) շատ հարմար բանա, ապրես Չուկ ջան

Լեո
15.01.2009, 16:41
Շատ լավ է, որ ավելացել է նոր կոճակ, որի օգնությամբ կարողանում ենք գրառման հեղինակին շնորհակալություն հայտնել օգտակար և (կամ) հետաքրքիր գրառման համար:
Իսկ ինչու՞ չկա կոճակ, որով կարողանանք դժգոհություն հայտնել:think Կարծում եմ դրա իրավունքն ունենք:

Chuk
15.01.2009, 18:40

Բացառված չի, որ ավելացվի: Պատասխանս միանշանակ չի, քանի որ դա կարող է բերել կոնֆլիկտների և այլն: Սակայն հնարավոր է այդ հարցում ինձ օգնի կողմնորոշվել քո գրառմանը տրված շնորհակալությունների քանակը, որով կտեսնեմ, թե քանի հոգի են համաձայն քո առաջարկին: Այս գրառումս գրելու պահին այդպիսիք չկան :)

Լեո
15.01.2009, 20:20

Չեմ ուզում բողոքական երևալ, բայց կարծում եմ, որ եթե կա շնորհակալություն հայտնելու հնարավորություն, պետք է լինի նաև դժգոհություն հայտնելու հնարավորություն: Այլապես ստացվում է, որ Ակումբում բոլորը հրեշտակներ են և միայն բարի ու գեղեցիկ գրառումներ են կատարում:
Ինձ շատ հաճախ դուր չեն գալիս մեղմ ասած աղավաղված հայերենով (լեզուս պապանձվի, որ այդպիսի խզբզոցները հայերեն եմ համարում) կատարված գրառումները: Բացասական գնահատական երբեք չեմ տվել ու երևի հետայսու նույնպես չեմ տա (ես էլ այդպիսի սովորություն ունեմ), բայց մեծ հաճույքով դժգոհությունս կհայտնեի: Ճիշտ է, երբեմն հենց տեղում գրավոր դժգոհությունս արտահայտում եմ, բայց ոչ միշտ կարելի է այսպես, դա օֆտոպի տեղիք է տալիս:
Կարծում եմ շատերը ինձ հետ համամիտ կլինեն:

Chuk ջան, կարծում եմ դու այս հարցում պիտի օբյեկտիվ լինես: Հասկանում եմ քեզ, դու ցանկանում ես Ակումբը միշտ տեսնել համերաշխության ու փոխըմբնման մթնոլորտում, ուզում ես, որ Ակումբի անդամները միշտ իրարից գոհ լինեն, բայց այդպես միշտ չի կարող լինել: Դժգոհությունը միշտ չէ, որ վատ բան է ու կոնֆլիկտներ է առաջացնում: Այն կարող է սպիպել մարդուն փոխել իր կարծիքն ու դիրքորոշումը, եթե նա զգում է, որ իր այդ դիրքորոշումը համընդհանուր (պարտադիր էլ չէ համընդհանուր) դժգոհություն է առաջացնում: Օրինակ ես հաստատ կվերանայեի իմ կարծիքը, եթե ակումբեցիներին այն դուր չգար:

Կներեք, որ միտքս այսքան երկարացրի: Ամեն դեպքում վերջնական որոշումը քոնն է, Chu՛k:)

Հ.Գ. Ներողություն եմ խնդրում «դժգոհություն» բառը չարաշահելու համար: Իրականում ես դժգոհ մարդ չեմ:oy

Chuk
15.01.2009, 20:24
Լեո դե Գրան, քո բերած փաստարկներին կարող եմ հարյուրը ավելացնել, 200 հատ էլ հակափաստարկ բերել: Բայց նախորդ գրառմանս մեջ հստակ ասացի, որ հարցը որոշված չի ու կարող է կախված լինել ՆԱԵՎ քո գրառմանը հայտնված շնորհակալությունների թվից (բայց պարտադիր չէ): Էնպես որ ավելի լավ կլիներ, որ այս գրառումը չլիներ: Շատ ավելի համակողմանի է հարցը դիտարկվել, քան հիմա դու ներկայացրիր: Թեր և դեմ կողմերը բազում են:

Ֆրեյա
15.01.2009, 20:29
Չուկ, ապրես ! Ավելի ու ավելի հարմար ա դառնում ֆորումը :) Օր օրի նոր հետաքրքիր բաներ են ավելանում :)
Շնորհակալություն :)

Հ.գ. Մի բան ասեմ? :)
Սոցիալական խմբերում, երբ նոր գրառումներ են լինում, մասնակիցները չեն իմանում այդ մասին :oy

Կարելի է բաժանորդագրվել թեմաներին, թեև չեմ փորձարկել ;)

Ռեդ
15.01.2009, 20:50
Կարելի է բաժանորդագրվել թեմաներին, թեև չեմ փորձարկել ;)
Բաժանորդագրվեցի, ոչ մի տեղեկացում, մինչդեռ ահագին նոր գրառումներ են եղել դրանից հետո

Պարոն Ն
15.01.2009, 21:55
Հըը:
Վարկանիշը նամակագրական համակարգ չէ:

Տարածքի սահմանափակումներով է պայմանավորված:

Չէ երևի սխալ հասկացաք: Նկատի ունեի վարկանիշի գիծը: Էդ կանաչը էլի::P

vaheg
15.01.2009, 22:40
Դժգոհություն արտահայտելու մեջ ոչ-մի լավ բան չեմ տեսնում: Ենթադրենք նայում ես մի գրառման համար դրած է 10 հատ "դժգոհություն". հետո՞, իմաստը ինչումա՞: Ուրեմն նշանակումա 9 հատ դժգոհությունը քիչ էր վերջին էլ միևնույն է որոշեց կարդալ ու դժգոհություն արտահայտել. «Վատ» գրառումների համար մոդերատորներ կան, Շնորհակալության մեջ իմաստ կա, որտև դրա համար մարդը պետքա հասկանա ուրիշի գրառումը, ինչն էր դրա մեջ լավը, որ շնորհակալություն հայտնի.. ու ուրիշներն էլ տեսնելով դա ուշադիր կլինեն էդ գրառման համար... իսկ դժգոհությունը - :[...

Ուլուանա
16.01.2009, 00:36

Իսկ դժգոհությունը կստիպի հեղինակին հաջորդ անգամ գրառում անելուց առաջ ավելի լավ մտածել ու աշխատել դժգոհության առաջացնող գրառումներ չանել, եթե, իհարկե, դժգոհությունը զուտ նախասիրությունից դրդված չի արվել։
Ուղղակի դժգոհություն հայտնելու իմաստն եմ նշում, թե չէ ընդհանուր առմամբ ես ինքս էլ դեռ չեմ կողմնորոշվել, թե դժգոհության համակարգ ներդնելը որքանով ճիշտ կլինի... :think Ամեն դեպքում տհաճ երևույթ է, բայց մյուս կողմից էլ կարող է տհաճ գրառումների կանխմանը ծառայել, ի՞նչ իմանաս։

vaheg
16.01.2009, 01:38
բա բացասական վարկանիշը ինչի համարա՞ :think
..եթե մենակ բարձր վարկանիշ ունեցողները կարանան դժգոհություն արտահայտել.. ու միգուց է նենց լինի, որ միայն ասենք գոնե 3 «դժգոհություն» ստանալուց հետո երևա «դժգոհությունները».. էդ դեպքում կարա դրական ազդեցություն թողնի.. (համ էլ հենց վարկանիշների վրա, քանի որ ավելի պատասխանատվությամբ մարդիկ վարկանիշներ կտան)...բայց դե հենց «շնորհակալության» մեջ իմաստ կա - կյանքում էլ իրար ասում են մարդիկ... իսկ «դժգոհություն» արտահայտել մենակ ծնողները ունեն, կամ դասատուները.. կամ էլ եթե բողոքում են միասին են բողոքում.. :)

Rammstein
16.01.2009, 01:46
Իսկ ՀՆարավո՞ր է արագ պատասխանի պատուհանը մի քիչ մեծացնել... :)
Սամ ջան էս արագ պատասխանի պատուհանի վերին աջ անկյունում էրկու հատ սլաք կա` մեկը վերեւ, մյուսը ներքեւ ուղղված։ Այ էդ ներքեւ ուղղավծը սեղմիր, պատուհանը կմեծանա։ ;) Ինչքան սեղմես, կմեծանա, հետո մյուսավ էլ կարաս փոքրացնես։ :)

Ու էս ձեւով կարաս մեծացնես-փոքրացնես ոչ միայն արագ պատասխանի պատուհանը...

cold skin
16.01.2009, 12:33
Ժող մի բան ասեմ չխժաք…Քանի որ ես նորեկ եմ :oy, ո՞նց կարամ թեմա ստեղծեմ:Համ էլ նենց վատա, որ չգիտեմ…:(
Կարող եք օգնել, խնդրում եմ…:)

Rammstein
16.01.2009, 12:43
Ժող մի բան ասեմ չխժաք…Քանի որ ես նորեկ եմ :oy, ո՞նց կարամ թեմա ստեղծեմ:Համ էլ նենց վատա, որ չգիտեմ…:(
Կարող եք օգնել, խնդրում եմ…:)
Դրա համար ակումբի գլխավոր էջից մտնում ես մի բաժին` այն բաժինը, որտեղ ուզում ես թեմադ ստեղծել, օրինակի համար` «Քաղաքականություն» (չնայած էս մի բաժինը խորհուրդ չեմ տա :D)։ Հետո թեմաների պատուհանի վերին եւ ստորին հատվածներում կտեսնես այս կոճակը`http://www.akumb.am/images/dargarun/buttons/newthread.gif։
Սեղմում ես այն։ Կբացվի նոր էջ, որտեղ գրում ես թեմայի վերնագիրը, գրում ես թեմայի տեքստը ու սեղմում ես «Ստեղծել նոր թեմա» կոճակը, ու վերջ` թեմադ ստեղծված է։

Եթե ուզում ես հարցում էլ լինի հետը, ապա մինչեւ «Ստեղծել նոր թեմա» սեղմելը, էջի ներքեւում նշում ես «Թեմային ավելացնել հարցում» չրթիկը, ու կողքն էլ նշում ես, թե քանի պատասխանի տարբերակ ես ուզում։ Հետո սեղմում ես «Ստեղծել նոր թեմա» ու կտեղափոխվես մի էջ, որտեղ կնշես հարցման հարցը ու պատասխանի տարբերակները։

;)

Chuk
20.01.2009, 05:04
Գլխավոր էջում փոխվել է ենթաբաժինները ցույց տալու կարգը: Այժմ դրանք գրվում են ոչ թե իրար կողքի, այլ իրար տակ, էապես հեշտացնելով անհրաժեշտ ենթաբաժինը գտնելու, այն աչքի առաջ ունենալու հարցը:
Միաժամանակ ենթաբաժինների կողքը փակագծերի մեջ գրվում է, թե կոնկրետ այդ ենթաբաժնում քանի թեմա և քանի գրառում կա:

Սամվել
28.01.2009, 02:24
Հարց. Իսկ կա՞ ինչոր Hotkey, որով կարանք սենդ անենք մեր գրած տեքստը... Օրինակ՝ Enter :) :8

Մեկ էլ լավ կլիներ անհատապես գրելու ձև նախատեսվեր... օրինակ Չատում նիկի վրա կտցնելուց գրառումը երևար բոլորին բայց նաև նշվեր թե ում է ուղղված :)

Ժող էս 2ին մի բան էլ ավելացնեմ... կարծում եմ սա ավելի իրագործելիյա...

ՀՆարավո՞ր է որ Զրուցարանի վրա կտցնելուց նոր պատուհանով բացի կամ ասենք ֆայրֆոքսում նոր թաբով... :8 Ինձ թվումա տենց ավելի հարմար կլինի :think

Հայկօ
28.01.2009, 02:27
ՀՆարավո՞ր է որ Զրուցարանի վրա կտցնելուց նոր պատուհանով բացի կամ ասենք ֆայրֆոքսում նոր թաբով... Ինձ թվումա տենց ավելի հարմար կլինի

Middle-Click արա ;):

Morpheus_NS
28.01.2009, 02:33
Հարց. Իսկ կա՞ ինչոր Hotkey, որով կարանք սենդ անենք մեր գրած տեքստը... Օրինակ՝ Enter :) :8

Alt+S

Սամվել
28.01.2009, 03:01
Alt+S

Էտ ո՞ր Բրոուզերում :think

Morpheus_NS
28.01.2009, 03:06
Էտ ո՞ր Բրոուզերում :think

Ես IE եմ օգտագործում, մնացածը չգիտեմ:

Սամվել
28.01.2009, 03:09
Ես IE եմ օգտագործում, մնացածը չգիտեմ:

ֆայրֆոքսում չկա :think

Moon
28.01.2009, 12:07
Թեմա ստեղծելուց ասում ա, կարող եք 5 պիտակ ավելացնել, պիտակը ո՞րն ա:think

Rammstein
28.01.2009, 18:58
Թեմա ստեղծելուց ասում ա, կարող եք 5 պիտակ ավելացնել, պիտակը ո՞րն ա:think
Կարող է լավ չբացատրեմ, բայց ասեմ (ինչքան որ ես եմ հասկացել). Պիտակները տվյալ թեմային բնորոշող բառեր կամ արտահայտություններ են, որոնց հիմնական նպատակը որոնման հեշտացումն ու արագացումն է։ :)

Chuk
01.02.2009, 05:57
Մի նորամուծություն, որը, սակայն, դեռ փորձարկման փուլում է:

Եթե թեմաների ցուցակում, օրինակ վերջին գրառումները նայելիս, թեմայի առջև տեսնում եք http://www.akumb.am/images/dargarun/statusicon/thread_livetopic.gif պատկերը, ուրեմն այդ թեման, այսպես կոչված, «Կենդանի թեմա» է: Ինչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ դուք կարող եք բացել թեման, կատարել գրառում ու առանց էջը փակելու կամ ռեֆրեշ անելու սպասեք նոր գրառումների: Մասնավորապես սա օգտակար է «Զրուցարան» թեմայի համար, որտեղ այլևս այդ թեմայի «կենդանի» եղած ժամանակ կարիք չի լինի անընդհատ ռեֆրեշներ անել, պատասխան գրառումները տեսնելու համար: Դրանք իրենք-իրենց կհայտնվեն ու դուք կարող եք «արագ պատասխան»-ով անմիջապես պատասխանել՝ առանց լրացուցիչ էջը բեռնելու:

Առայժմ նկատված վրիպակներից է, որ կարծես թե Internet Explorer 6-ում չի աշխատում: Սպասում եմ այս նորամուծության մասին արձագանքների:

Ռուֆուս
01.02.2009, 18:33

Իսկ նոր գրառումները ինչ որ հաճախականությա՞մբ են հայտնվում, ասենք մի րոպե հաճախականությամբ, թե անմիջապես: :)

ivy
01.02.2009, 18:35
Իսկ նոր գրառումները ինչ որ հաճախականությա՞մբ են հայտնվում, ասենք մի րոպե հաճախականությամբ, թե անմիջապես: :)

Ոնց որ թե անմիջապես` հենց նոր գրառում է լինում: :)

Ռուֆուս
01.02.2009, 18:38
ինչ կայֆա.... :)

Rammstein
01.02.2009, 23:16
Եթե թեմաների ցուցակում, օրինակ վերջին գրառումները նայելիս, թեմայի առջև տեսնում եք պատկերը

Չուկ, ինչքան ման եկա, էդ նշանը չգտա։ :think

Yellow Raven
01.02.2009, 23:17
Չուկ, ինչքան ման եկա, էդ նշանը չգտա։ :think

Նոր Գրառումներում համարյա ամեն թեմայի դեմն էլ կա:o

Rammstein
02.02.2009, 01:32
Չուկ, իսկ ավելի հարմար չի՞ էս ֆունկցիայի համար մի հատ էլ անջատիչ սարքել, որ եթե պետք չի տվյալ թեմայում, ապա անջատենք, որ իզուր տրաֆիկ չսպառի։ :)
Օրինակի համար էն «Միացնել հայերեը»-ի տիպի։

Chuk
02.02.2009, 01:42

«Հարմար» կամ «անհարմարին» այս համատեքստում չանդրադառնանք: Այս պահին հնարավոր չէ: Կամ ընդհանուր լինում է, կամ չի լինում:

Արիացի
24.02.2009, 14:47
Մի նորամուծություն, որը, սակայն, դեռ փորձարկման փուլում է:

Եթե թեմաների ցուցակում, օրինակ վերջին գրառումները նայելիս, թեմայի առջև տեսնում եք http://www.akumb.am/images/dargarun/statusicon/thread_livetopic.gif պատկերը, ուրեմն այդ թեման, այսպես կոչված, «Կենդանի թեմա» է: Ինչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ դուք կարող եք բացել թեման, կատարել գրառում ու առանց էջը փակելու կամ ռեֆրեշ անելու սպասեք նոր գրառումների: Մասնավորապես սա օգտակար է «Զրուցարան» թեմայի համար, որտեղ այլևս այդ թեմայի «կենդանի» եղած ժամանակ կարիք չի լինի անընդհատ ռեֆրեշներ անել, պատասխան գրառումները տեսնելու համար: Դրանք իրենք-իրենց կհայտնվեն ու դուք կարող եք «արագ պատասխան»-ով անմիջապես պատասխանել՝ առանց լրացուցիչ էջը բեռնելու:

Առայժմ նկատված վրիպակներից է, որ կարծես թե Internet Explorer 6-ում չի աշխատում: Սպասում եմ այս նորամուծության մասին արձագանքների:
Ես փոփոխությունների մեջ ինձ ամենաշատը էս դուր եկավ: Իրոք լավն ա :hands
Բայց մի վրիպակ ունի. երբ հաղորդագրությունը ավելանում ա, շնորհակալություն հայտնելու կնոպկան չի լինում:

Rammstein
08.03.2009, 11:31
Բաժինների նոր պատկերակները շատ լավն են։ :)

freethinker
08.03.2009, 12:17
Բաժինների նոր պատկերակները շատ լավն են։ :)

ինչպես նաև ֆորումի ամբողջ արտաքին տեսքը, շնորհակալություն ադմիններին :love

Kuk
27.03.2009, 20:25
Վարկանիշ տալուց եթե հայերեն գրելու էն պծիչկեն դրած ա, հայերեն ա գրում. նորություն ա չէ՞: Էս լավ բան ա, մերսիներ սարքողներին:)

Ռուֆուս
27.03.2009, 21:32
Վարկանիշ տալուց եթե հայերեն գրելու էն պծիչկեն դրած ա, հայերեն ա գրում. նորություն ա չէ՞: Էս լավ բան ա, մերսիներ սարքողներին:)

Իմ մոտ հայերեն չի գրում, ինձ թվում է քո բրաուզերից է...

Chuk
27.03.2009, 22:53
Վարկանիշ տալուց եթե հայերեն գրելու էն պծիչկեն դրած ա, հայերեն ա գրում. նորություն ա չէ՞: Էս լավ բան ա, մերսիներ սարքողներին:)
Պիտի որ չգրի :D

Ձայնալար
28.03.2009, 00:59
Վարկանիշ տալուց եթե հայերեն գրելու էն պծիչկեն դրած ա, հայերեն ա գրում. նորություն ա չէ՞: Էս լավ բան ա, մերսիներ սարքողներին:)

Եթե էդ պտիչկի անունը KDWin ա, ապա ճիշտ ես ասում :D

Kuk
28.03.2009, 02:03
Իմ մոտ հայերեն չի գրում, ինձ թվում է քո բրաուզերից է...

Պիտի որ չգրի :D
Նոր ա սկսել հայերեն գրել:

Եթե էդ պտիչկի անունը KDWin ա, ապա ճիշտ ես ասում :D

:D

Chuk
30.03.2009, 04:05
Այսուհետև youtube համակարգում տեղադրված վիդեոհոլովակների հղումները գրառումներում տեղադրելիս, այդ վիդեոհոլովակները մեքենայորեն կցուցադրվեն տվյալ գրառման մեջ, ինչպես սույն գրառման մեջ կարող եք տեսնել Artgeo-ի պատրաստած ակումբի մասին վիդեոհոլովակը :)

http://www.youtube.com/watch?v=FNBKP1Q7Qg4

Elmo
30.03.2009, 07:12
շուտվանից էի սպասում

Ռուֆուս
30.03.2009, 18:57
Այսուհետև youtube համակարգում տեղադրված վիդեոհոլովակների հղումները գրառումներում տեղադրելիս, այդ վիդեոհոլովակները մեքենայորեն կցուցադրվեն տվյալ գրառման մեջ, ինչպես սույն գրառման մեջ կարող եք տեսնել Artgeo-ի պատրաստած ակումբի մասին վիդեոհոլովակը :)

http://www.youtube.com/watch?v=FNBKP1Q7Qg4

Ինչ կայֆա... Իսկ ոնց ենք վիդեո տեղադրու՞մ, մենակ Յութուբի լինքը URL թեգերի մեջ ենք գրում ու մնացածն ինքն իրեն անում ա՞

Ձայնալար
30.03.2009, 19:00
Ինչ կայֆա... Իսկ ոնց ենք վիդեո տեղադրու՞մ, մենակ Յութուբի լինքը URL թեգերի մեջ ենք գրում ու մնացածն ինքն իրեն անում ա՞

Ոնց որ թե թագերը իրենք իրանց են ավելանում

Ներսես_AM
30.03.2009, 19:03
սովորական դնում եք ՅուԵռԵլ թեգի մեջ լինումա: Այ սենց՝ :)

[ url ]http://www.youtube.com/watch?v=FNBKP1Q7Qg4[ / url ]

Chuk
30.03.2009, 19:26
Մենակ հասցեն գրում եք, ինքն իրան սարքում ա, իսկի URL թեգերը պետք չի:

Դրա համար ուղղակի գրառում անելուց «Տարբեր Դրույթների» մեջ պետք ա նշված լինի «Automatically embed media (requires automatic parsing of links in text to be on).» կետը (դեռ չեմ թարգմանել :oy): Էդ կետը լռելյայն տարբերակով նշած ա:

Sunny Stream
09.04.2009, 22:17
Չու~կ, էս հրեշտակն ու գրքույկը հրաշք են, երևի մինչև հիմա եղած գլխագիրներից ամենաշատը սիրեցի :good

Chuk
09.04.2009, 22:20
Չու~կ, էս հրեշտակն ու գրքույկը հրաշք են, երևի մինչև հիմա եղած գլխագիրներից ամենաշատը սիրեցի :good

Շնորհակալ եմ :)

Enipra
11.04.2009, 15:10
Չուկ, էս նոր header-ն իրոք շատ լավ ա ստացվել! :)

Chuk
23.04.2009, 16:04
Նամակների ծրարի տարողունակությունը մեծացվել է 2 անգամ, համապատասխանաբար մոդերատորների համար դառնալով 500-ի փոխարեն 1000 նամակ տարողունակությամբ, սովորական ակումբցիների համար 300-ի փոխարեն 600 նամակ տարողունակությամբ:

Ուլուանա
23.04.2009, 20:37
Նամակների ծրարի տարողունակությունը մեծացվել է 2 անգամ, համապատասխանաբար մոդերատորների համար դառնալով 500-ի փոխարեն 1000 նամակ տարողունակությամբ, սովորական ակումբցիների համար 300-ի փոխարեն 600 նամակ տարողունակությամբ:
Իմը (ավագ մոդերատորներինը) մինչև հիմա էր 1000 ու չի ավելացել... :cry Փաստորեն, ավագ մոդերատորները մեջների կյաժն էին, հա՞։ :beee

Kuk
23.04.2009, 20:38
Իմը (ավագ մոդերատորներինը) մինչև հիմա էր 1000 ու չի ավելացել... :cry Փաստորեն, ավագ մոդերատորները մեջների կյաժն էին, հա՞։ :beee

Հա, Արշակը:D

Chuk
23.04.2009, 20:57
Իմը (ավագ մոդերատորներինը) մինչև հիմա էր 1000 ու չի ավելացել... :cry Փաստորեն, ավագ մոդերատորները մեջների կյաժն էին, հա՞։ :beee
Այս անգամ ադմինիստրատորներն էլ էին կյաժ :)

Artgeo
23.04.2009, 22:11
Այս անգամ ադմինիստրատորներն էլ էին կյաժ :)
Ա նամ վսյո ռավնո

Նամակներ. Չկարդացված 0, Ընդամենը 0.

Chuk
08.05.2009, 04:01
Սիրով տեղեկացնում եմ, որ առաջվա նման աշխատում է ակումբի հեռախոսների համար նախատեսված տարբերակը, որը նորից հասանելի է wap.akumb.am հասցեով: Այժմ այդ համակարգը նախկինից տարբերվում է իր գունային լուծումներով, ինչն ավելի հարմարավետ է դարձնում կայքից հեռախոսով օգտվելը, գրառումներն իրարից տարանջատելը, մեջբերումների հստակեցումը և այլն: Նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել Artgeo-ին ու Ներսես_AM-ին այս համակարգը ներմուծելու, այն մշակելու համար:

John
08.05.2009, 06:15
Շատ ավելի հարմար է դարձել հեռախոսային տարբերակը, շատ շնորհակալ եմ բոլորիցդ

Chuk
08.05.2009, 23:51
Սիրելի ակումբցիներ, շնորհավորում եմ բոլորիդ այս հրաշալի տոնի՝ հաղթանակի օրվա կապակցությամբ, ու այդ առթիվ, ինչպես նաև նոր հոստինգի տեղափոխվելու շնորհիվ տեղեկացնում եմ, որ նկարների ալբոմների թույլատրելի թիվը 5-ից դարձել է 10-ը, իսկ յուրաքանչյուր ալբոմում թույլատրված նկարների քանակի թիվը 20-ից 50-ը:

Նորից շնորհավորում եմ բոլորիդ հաղթանակի օրվա առթիվ:

Chuk
09.05.2009, 04:51
Շարունակեմ հաղթանակի օրվա անականկալները.

Առաջին բլոգային գրառումը - ուռա (http://www.akumb.am/blog.php?b=1)

Այն նյութը, ինչը կկարդաք այդ հղումի վրա կտտացնելուց հետո, ընդամենը հոգնած մարդու անհետաքրքիր գրառում է: ԲԱՅՑ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, դա ակումբում առաջին բլոգային գրառումն է:

Այսպիսով, ուրախությամբ տեղեկացնում եմ, որ ակումբի վերին մենյուում ավելացել է «Բլոգներ» ցանկը: Ստեղծեք ու զարգացրեք ձեր բլոգը: Իհարկե, դեռ հում վիճակով ենք տրամադրում ձեզ, դեռ պետք է ստեղծվեն գլոբալ կատեգորիաներ, որոշ այլ հնարավորություններ ավելացվեն, դեռ թերություններ կան թարգմանության մեջ և այլն, բայց սա արդեն իսկ աշխատող տարբերակ է: Էնպես որ, սկսեք կիրառել այն :)

Եթե նկատեք, որ մենյուում «Զրուցարան» հղումն անհետացել է, մի շտապեք բարկանալ, իրականում զրուցարանը շարունակում է մնալ ու գործել, պարզապես նրա հղումը տեղափոխվել է «Համայնք» ցանկի մեջ:

Բարի քննարկումներ, բարի օրագրային գրառումներ ու բարի զրույցներ եմ կամենում: Այսպիսով ակումբում գործում է թե՛ ֆորում, թե՛ բլոգ, թե՛ չատ:

Բարի՛ ժամանց բոլորիդ :)

John
09.05.2009, 09:27
Շատ մերսի անակնկալների համար Չուկ ջան :-) իսկ հեռախոսից հնարավո՞ր է բլոգից օգտվել . . .

Գալաթեա
09.05.2009, 14:03
Չուկ ջան, ապրես։ Հիանալի աշխատանք է տարվել։
Պաչ-մաչ։