PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբի համակարգը թարմացվել է



Էջեր : 1 [2]

Chuk
09.05.2009, 15:00
Շատ մերսի անակնկալների համար Չուկ ջան :-) իսկ հեռախոսից հնարավո՞ր է բլոգից օգտվել . . .
Չէ Հովսեփ ջան, ցավոք թեթևացրած տարբերակով չի գործում:

Չուկ ջան, ապրես։ Հիանալի աշխատանք է տարվել։
Պաչ-մաչ։
Շնորհակալ եմ Լիլ ջան :)

Ռուֆուս
09.05.2009, 15:02
Արտ, նախ շնորհակալություն բլոգի համար, երկար սպասված նորույթ էր :)

Իսկ ԼՋ-ի բլոգը հնարավո՞ր է բերել Ակումբ: :)

Chuk
09.05.2009, 15:17
Արտ, նախ շնորհակալություն բլոգի համար, երկար սպասված նորույթ էր :)

Իսկ ԼՋ-ի բլոգը հնարավո՞ր է բերել Ակումբ: :)

Չէ Հայկ ջան, իմփորթի հնարավորություն չկա: Բայց որպես գաղտնիք ասեմ, որ որպես առանձին պրոյեկտ շուտով այլ բլոգային համակարգ էլ կունենանք, առանձին յուզերներով, այլ ուղղվածությամբ :)

Ariadna
09.05.2009, 22:21
Չուկ ջան, իսկ ձեզ մոտ թարմացո)մներից հետո ստացվում ա՞ հեռախոսով ակումբ մտնել: Առաջին երկու օրը իմ հեռախոսը ասում էր link not awailable, `Բագրատը ասեց հեռախոսային տարբերակը դեռ պատրաստ չի, իսկ հիմա բացում ա, ու հենց սեղմում եմ նոր գրառումներ-ին, էկրանը անմիջապես սպիտակում ա, ինտերնետը անջատվում ու հեռախոսս ոնց որ restart lini :(

Ներսես_AM
09.05.2009, 22:43
Չուկ ջան, իսկ ձեզ մոտ թարմացո)մներից հետո ստացվում ա՞ հեռախոսով ակումբ մտնել: Առաջին երկու օրը իմ հեռախոսը ասում էր լինկ նոտ ավաիլաբլե, `Բագրատը ասեց հեռախոսային տարբերակը դեռ պատրաստ չի, իսկ հիմա բացում ա, ու հենց սեղմում եմ նոր գրառումներ-ին, էկրանը անմիջապես սպիտակում ա, ինտերնետը անջատվում ու հեռախոսս ոնց որ րեստարտ լինի :(

Հենց հիմա հեռախոսով եմ մտած. Ոպերա մինի ովեմ

Ariadna
09.05.2009, 22:48
Հենց հիմա հեռախոսով եմ մտած. Ոպերա մինի ովեմ

Ներս, ես ախր գլուխ չեմ հանում է, ինչով եմ: Սովորական GPRS ա, հասցեում գրում եմ wap.akumb.am մտնում եմ: Առաջ ամեն դեպքում տենց հանգիստ մտնում էի :(

Ներսես_AM
09.05.2009, 22:59
Ներս, ես ախր գլուխ չեմ հանում է, ինչով եմ: Սովորական ԳՊՐՍ ա, հասցեում գրում եմ վապ.ակումբ.ամ մտնում եմ: Առաջ ամեն դեպքում տենց հանգիստ մտնում էի :(

Ան ջան հերախոսով մտի հտտպ://վվվ.ոպերա.ցոմ/մինի ծրագիրը քաշի ու դրանով փորձի մտնել

Ուրվական
10.05.2009, 12:36
Ուրվական, you do not have permission to access this page. This could be due to one of several reasons:

Դուք չունեք այս էջից օգտվելու համար անհրաժեշտ լիազորությունները: Հնարավոր է, որ դուք ցանկանում եք խմբագրել ինչ-որ մեկի գրառումը, օգտագործել ադմինիստրատորի համար նախատեսված գործիքները կամ համակարգի կողմից այլ չարտոնված գործողություն եք կատարում:
Եթե դուք փորձում եք գրառում կատարել, ապա հնարավոր է, որ ադմինիստրատորը փակել է ձեր հաշիվը, կամ էլ այն սպասում է ակտիվացման:

Բլոգի գրառումը երբ ուզում եմ ջնջել, էս սխալն ա բերում: Չուկ, կդզե՞ս:

Katka
10.05.2009, 21:38
Չուկ, բլոգները իրոք ուրախացնող են: Վերջապես կարող ենք մեր անկյունը ունենալ: Ուռաաաաաաա :yahoo: Շատ ուրախացա այս փոփոխությունից :yahoo

Chuk
14.05.2009, 19:40
Մենյուի հղումների համայնք ցանկում ավելացել է «Բոլոր ալբոմները (http://www.akumb.am/all_albums.php)» հղումը, որի վրա կտտացնելով կարող եք գտնել ակումբցիների կողմից ստեղծած բոլոր հրապարակային ալբոմները:

Chuk
22.05.2009, 01:52
Զրուցարան ու Բլոգային համակարգ մուտքը հեշտացնելու ու արագացնելու համար ակումբի վերին մասում ավելացվել են համապատասխան նկարներով պատկերակներ, որոնց վրա կտտացնելով կհայտնվեք համապատասխան էջում: Մեջտեղում նախկինի նման շարունակում է «իշխել» ակումբի հիմնական «գլխարկը», որի վրա ցանկացած էջում կտտացնելով կհայտնվեք ֆորումի գլխավոր էջում :)

Chuk
09.07.2009, 22:50
Չնայած նոր ներկցված համակարգը 700px-ից ավելի լայնություն ունեցող նկարները փոքրացնելու ու ցույց է տալու 700px-ի սահմաններում, որպեսզի չգցվի էջի տեսքը, չավելանա հորիզոնական scroll bar-ը, բայց այսուահանդերձ խնդրում եմ զերծ մնալ այդպիսի մեծ չափերի նկարներ ակումբի թեմաներում տեղադրելուց, որովհետև դրանք օգտագործողի, ֆորումի մյուս այցելուների համար լրացուցիչ տրաֆիկի ու էջի բեռնման արագության խնդիր են առաջացանում՝ իրենց մեծ ծավալների պատճառով:

Նոր համակարգը, ինչպես ասեցի, դրանք փոքրացնում ու ցույց է տալիս փոքր չափերով, բայց իրականում բեռնում է ամբողջովին, ու դրանց վրա մկնիկի սլաքով կտտացնելու դեպքում կարող եք այդ նկարները տեսնել իրենց իրական չափսով:

Chuk
17.07.2009, 00:56
Ակումբի հիմքը հանդիսացող vBulletin համակարգը թարմացվել է վերջին առկա՝ 3.8.3 տարբերակի: Վերջին տարբերակի փոփոխությունների ու շտկումների, հայտնաբերված սխալների ուղղումների մասին կարող եք կարդալ այստեղ (http://www.vbulletin.com/forum/showthread.php?p=1746892):

Ակումբում այս թարմացումը եղավ ուշացած, բայց հուսով ենք, որ այդ ուշացումը լուրջ խնդիրների չի բերել :)

Dayana
23.09.2009, 16:37
Ուզում եմ տեղեկացնել, որ ակումբում ավելացվել է ևս մեկ տեգ, այն է ՝ տեքստի վրա գիծ գծել: Օրինակ ՝ ուրվագծված/ջնջված տեքստ: Այս տեգը դեռ տեղադրված չէ պատասխանի տեքստի խմբագրիչ մասում, սակայն կարող եք օգտագործել: Տեգի կոդն է ՝ [s]:
Շնորհակալություն Ներսեսին օգնության համար: :)