PDA

Դիտել ողջ տարբերակը : Իմ պրոյեկտները



Rhayader
18.12.2008, 01:54
Մոտակա սոլո ալբոմիցս ինչ ձայնագրել եմ գցեցի Լաստ, ուզեցի վախեցած դեմքեր տեսնել))) վախեցեք նա զդարովյե:
http://www.last.fm/music/Bayandur+Pogosyan/Հեքիաթ

Հայկօ
18.12.2008, 02:34
Դեռ երեք գործ եմ հասցրել լսել, ու տպավորությունս միայն խիստ դրական է: Հենց նոր լսեցի «Հեքիաթը», «Իմպրովիզացիա - անձրևը», «Քաղցրությունը»: Ամենաշատը դուրըս եկավ «Իմպրովիզացիա - անձրևը»: Իրոք՝ շատ լավն էր: Ասեմ, որ լսելիս մի տեսակ աղոտ թվում էր, որ ինչ-որ գործիք, այնուամենայնիվ, պակաս է (ես գուցե դասական կիթառ կավելացնեի): Միայն դաշնամուր էր, չէ՞: Բայց դե ինքնին էլ շա՜տ սիրուն գործ է: Հաջորդը, ըստ «հավանածության», «Հեքիաթն» է: Մի տեսակ բարի, գողտրիկ գործ է, համենայ դեպս՝ իմ տպավորությամբ: Երգեհոնն ու մանավանդ՝ վերջի ֆլեյտան շատ լավն էին: «Քաղցրությունը», կարծես թե, ավելի շատ անտրակտ է, քան թե՝ ավարտուն գործ. անկախ ամեն ինչից՝ հաճելի երաժշտություն է:

Վաղը մնացածն էլ անպայման կլսեմ:

Հ.Գ. Ավելի »ծանր» բաներ կա՞ն:

Rhayader
18.12.2008, 02:40
Ավելի ծանրերը Garden Of Snakes ու Children Of Taliesin խմբերի շրջանակում: Այս գիշեր բոլորը երևի կգցեմ Լաստ:
Շնորհակալություն կարծիքի համար:)

Rhayader
18.12.2008, 02:49
Քաղցրությունն իրականում Հիստերիայի ավարտն է ու իր մեջ ներառում է Դառնություն դեռևս անավարտ գործի գլխավոր թեման:

Rhayader
18.12.2008, 03:40
http://www.last.fm/music/Bayandur+Pogosyan/The+Time+Machine%3A+Adrian's+Voyage+from+Childhood
Ավելի հին, 2004-2007 ավարտուն ալբոմս:

Քամի
18.12.2008, 04:22
Բայց ես չվախեցա...
Բոլորն էլ լսեցի, շատ լավն էին, ամեն մեկի մեջ յուրահատուկ բարի մեղեդի կար
ապրես :)

2004-2007 վաղը կլսեմ

Rhayader
18.12.2008, 04:27
Քամի, պարզապես մարդկանց մեծ մասը երաժշտություն ասելով հասկանում են երեք մաժորային ակորդների հաջորդականություն ու իմ գրած շատ բաներ իրենց լեղաճաք են անում: Ուրախ եմ, որ քո մտահորիզոնն ավելի լայն է::)

Հայկօ
18.12.2008, 13:28
Բայց ես չվախեցա...

:D:D:D
Needles In Eyes, վռազ իմիջդ փոխիր, մարդկանց շփոթության մեջ ես գցում :):

Քամի Երաժշտությունից վախենալը ո՞րն է:

Rhayader
18.12.2008, 14:48
:D:D:D
Needles In Eyes, վռազ իմիջդ փոխիր, մարդկանց շփոթության մեջ ես գցում :):

Քամի Երաժշտությունից վախենալը ո՞րն է:

Իսկ ավելի մանրամասն կասե՞ս:

http://last.fm/music/garden+of+snakes
http://last.fm/music/children+of+taliesin

Ավելի ծանր բաներ:

Cannibal
18.12.2008, 16:24
վախենալու չեն երգերը.ոնցվոր իրլանդական երգեր լինեն

Rhayader
18.12.2008, 16:33
վախենալու չեն երգերը.ոնցվոր իրլանդական երգեր լինեն

Որո՞նք ես լսել: Ես իսկապես գործեր ունեմ կելտական ֆոլկի մեջ:

Քամի
18.12.2008, 16:51
Մոտակա սոլո ալբոմիցս ինչ ձայնագրել եմ գցեցի Լաստ, ուզեցի վախեցած դեմքեր տեսնել))) վախեցեք նա զդարովյե:http://www.last.fm/music/Bayandur+Pogosyan/Հեքիաթ


:D:D:D


Քամի Երաժշտությունից վախենալը ո՞րն է:

;)........

Cannibal
18.12.2008, 17:05
Որո՞նք ես լսել: Ես իսկապես գործեր ունեմ կելտական ֆոլկի մեջ:

ճիշտն ասած չեմ ել նայել…պրոստո մտա մի երկու հատ լսեցի.բավականին հաճելի ա.

Վարպետ
18.12.2008, 17:33
Ես հիմա "Հեքիաթն" եմ լսում: Շատ սիրուն ա, մի փոքր նվագարանների ընտրությունն ա կաղում, բայց որքան հասկացա` մաքսիմալ էֆեկտը ապահոված ա` հնարավորության սահմաններում: Վերջում սաքսոնական շունչ փչեց, ասպետական ժամանակների:)
Բախ ես սիրում, Բայանդուր?:)

Rhayader
18.12.2008, 17:49
:) Ահա, սիրում եմ:
Children Of Taliesin պրոյեկտի կազմում Thorin's Song երգի բառերը Տոլկիենի «Հոբբիտից» են: Կհիշե՞ք՝


Far over the misty mountains cold
To dungeons deep and caverns old
We must away ere break of day
To seek the pale enchanted gold.

The dwarves of yore made mighty spells,
While hammers fell like ringing bells
In places deep, where dark things sleep,
In hollow halls beneath the fells.

For ancient king and elvish lord
There many a gleaming golden hoard
They shaped and wrought, and light they caught
To hide in gems on hilt of sword.

On silver necklaces they strung
The flowering stars, on crowns they hung
The dragon-fire, in twisted wire
They meshed the light of moon and sun.

Far over the misty mountains cold
To dungeons deep and caverns old
We must away, ere break of day,
To claim our long-forgotten gold.

Goblets they carved there for themselves
And harps of gold; where no man delves
There lay they long, and many a song
Was sung unheard by men or elves.

The pines were roaring on the height,
The winds were moaning in the night.
The fire was red, it flaming spread;
The trees like torches blazed with light.

The bells were ringing in the dale
And men looked up with faces pale;
The dragon's ire more fierce that fire
Laid low their towers and houses frail.

The mountain smoked beneath the moon;
The dwarves, they heard the tramp of doom.
They fled their hall to dying fall
Beaneath his feet, beneath the moon.

Far over the misty mountains grim
To dungeons deep and caverns dim
We must away, ere break of day,
To win our harps and gold from him

Հայկօ
18.12.2008, 19:54
Շարունակում եմ լսել «Հեքիաթը»: Միանգամից ասեմ, որ ինչ-որ խորը վերլուծություն գրելու ո՛չ միտք ունեմ, ո՛չ էլ կարող եմ. կասեմ զուտ տպավորություններս:

«Երկաթուղային բլյուզը» դուրըս չեկավ: Դե սա իմ սուբյեկտիվ կարծիքն է. օբյեկտիվորեն կարող եմ ասել, որ ճիշտ վերնագիր է ընտրված (կամ էլ հասել եք ձեր առջև դրած նպատակին), որովհետև երաժշտության մեջ շատ լավ զգացվում էր էդ ընթացող գնացքի ձայնը/ռիթմը, դե բլյուզն էլ՝ կարգին «նեգր-միսիսիպի» բլյուզ էր ;). ուղղակի ես տենց բաներ չեմ սիրում:
«Հիստերիա»... Գիտե՞ս՝ ինչի էր նման: 1989թ-ի Նինթենդոյի 8 բիտանոց խաղի սաունդտրեկի :): Մի տեսակ միապաղաղ էր:
«Օրորոցային». սիրուն օրորոցային էր՝ էն կախարդական զարդատուփ - մեղեդիներից :): Հավես էր լսելը:
«Իմպրովիզացիա - Հարվածային սոլոն» դզեց :): Ճիշտն ասած՝ ընդհանուր ալբոմից մի տեսակ «դուրս» էր, բայց որպես outro սազում էր:

Իմ զգալով՝ ալբոմում ոչ մի կելտական բան չկար: Այնինչ վատ չէր լինի, սիրում եմ :):

Հ.Գ. Անչափ հաճելի է, որ Հայաստանում մենակ ավետբարսեղյաններ ու հրաչքեշիշյաններ չեն:

Ռեդ
18.12.2008, 20:14
Մոտակա սոլո ալբոմիցս ինչ ձայնագրել եմ գցեցի Լաստ, ուզեցի վախեցած դեմքեր տեսնել))) վախեցեք նա զդարովյե:
http://www.last.fm/music/Bayandur+Pogosyan/Հեքիաթ
Հեքիաթը վատը չէր, ինչպես նաև օրորոցայինը

Rhayader
18.12.2008, 20:17
Շարունակում եմ լսել «Հեքիաթը»: Միանգամից ասեմ, որ ինչ-որ խորը վերլուծություն գրելու ո՛չ միտք ունեմ, ո՛չ էլ կարող եմ. կասեմ զուտ տպավորություններս:

«Երկաթուղային բլյուզը» դուրըս չեկավ: Դե սա իմ սուբյեկտիվ կարծիքն է. օբյեկտիվորեն կարող եմ ասել, որ ճիշտ վերնագիր է ընտրված (կամ էլ հասել եք ձեր առջև դրած նպատակին), որովհետև երաժշտության մեջ շատ լավ զգացվում էր էդ ընթացող գնացքի ձայնը/ռիթմը, դե բլյուզն էլ՝ կարգին «նեգր-միսիսիպի» բլյուզ էր ;). ուղղակի ես տենց բաներ չեմ սիրում:
«Հիստերիա»... Գիտե՞ս՝ ինչի էր նման: 1989թ-ի Նինթենդոյի 8 բիտանոց խաղի սաունդտրեկի :): Մի տեսակ միապաղաղ էր:
«Օրորոցային». սիրուն օրորոցային էր՝ էն կախարդական զարդատուփ - մեղեդիներից :): Հավես էր լսելը:
«Իմպրովիզացիա - Հարվածային սոլոն» դզեց :): Ճիշտն ասած՝ ընդհանուր ալբոմից մի տեսակ «դուրս» էր, բայց որպես outro սազում էր:

Իմ զգալով՝ ալբոմում ոչ մի կելտական բան չկար: Այնինչ վատ չէր լինի, սիրում եմ :):

Հ.Գ. Անչափ հաճելի է, որ Հայաստանում մենակ ավետբարսեղյաններ ու հրաչքեշիշյաններ չեն:
Խիստ շնորհակալ եմ կարծիքի համար, ու կոնստրուկտիվ քննադատությունը միայն իմ օգտին է:)

Դու այս հղումները նայեցի՞ր:
Garden Of Snakes (http://last.fm/music/garden+of+snakes)- իմ հիմնական խումբը, խիստ էքսպերիմենտալ-սիմֆոնիկ բան է, նոր գործեր էլ կգցեմ շուտով: Սա ծանր բան:
Children Of Taliesin (http://last.fm/music/children+of+taliesin)- խումբ, որտեղ ինձ հրավիրեցին բասս նվագելու, ու արդյունքում մինչև հիմա բոլոր երգերը ես են գրել: Սա էլ կելտական:

Բարի ունկնդրում:

Հայկօ
18.12.2008, 20:27
Հեքիաթը վատը չէր, ինչպես նաև օրորոցայինը
Ինձ ամենաշատը «Իմպրովիզացիա - անձրևը» դուր եկավ:


Դու այս հղումները նայեցի՞ր:
...
Բարի ունկնդրում:

Դեռ չեմ հասցրել, էս քանի օրը ժամանակ կգտնեմ, կնայեմ:
Մերսի :):

Չէ, մոռացա, White Is the Color of Weeping-ից Intro-ն նոր լսեցի (մենակ էդ կար :) ): Շատ լավ գործ էր. թեթև ու մեղմ էր սկսվում, բայց... Ալբոմի շարունակությունը չկա, բայց ինտրոյի վերջից մի տեսակ զգացվում էր, որ շարունակության ոչ բոլոր երգերն են դրա նման սպիտակ-փափուկ լինելու :): Ամենակարևորը՝ մինչև հիմա ինչ լսել եմ, որակյալ երաժշտություն է եղել. նկատվում է, որ լուրջ աշխատել եք ու լուրջ եք մոտեցել:

Ռեդ
18.12.2008, 20:32
Կիթառի պակաս եմ զգում :)

Հայկօ
18.12.2008, 20:35
Կիթառի պակաս եմ զգում :)

+1: Բայց դե էդ չափանիշ չի: Մարդ կա՝ զուռնա-դհոլի պակաս ա զգում:

Ռեդ
18.12.2008, 20:37
+1: Բայց դե էդ չափանիշ չի: Մարդ կա՝ զուռնա-դհոլի պակաս ա զգում:
Ինձ համար արդեն չափանիշ ա դառել ;)

Rhayader
19.12.2008, 22:02
White is the Color of Weeping-ն ամբողջությամբ գցեցի: Մի գործ էլ դրել եմ Garden Of Snakes-ի հաջորդ, սիգնատյուր ալբոմից:

Jarre
10.01.2009, 16:35
Ընտրի՛ր էր։ Շատ-շատ մերսի։ Առողջ, պարզ երաժշտություն է....