PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ խենթություն կանեք Ձեր սիրելիի համար

Z77
07.12.2006, 17:30
Ինչ խենթություն կանեք Ձեր սիրելիի համար?

Երվանդ
07.12.2006, 17:34
Ամեն ինչ ինչ որ մտքովս անցնի ,հիմա ոչ մի բան չի անցնում սիրելի չունեմ ես պահին:oy

Z77
07.12.2006, 17:40
Ամեն ինչ ինչ որ մտքովս անցնի ,հիմա ոչ մի բան չի անցնում սիրելի չունեմ ես պահին:oy
Իսկ եթե հարգ եղած դեպքում քո հավանական սիրելին նույնը չանի?

Երվանդ
07.12.2006, 17:44
է թող չանի ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում, ես խենթություն անում եմ որ նրան հաճույք պատճարեմ, ու երբ իմ մոտ ստացվումա ես ինքսել եմ հաճույք զգում որ իրան հաճելի բան արեցի, էտ հիմնականում մարդու բնավորությունիցա գալիս, կարողա սիրելիտ ետքանել ռոմանտիկ չի ու չի հասկանում կամ ուղակի չի կարող խենթություն անի, մեղք կլինի ինքը էտ դեպքում:)

Z77
07.12.2006, 17:54

Բայց չէ, որ ամեն ինչ սիրո մեջ պետք է փոխադարծ լինի.

Shauri
07.12.2006, 18:02
Դե սիրելը արդեն խենթություն ա որ կա... :D

Երվանդ
07.12.2006, 18:29
Բայց չէ, որ ամեն ինչ սիրո մեջ պետք է փոխադարծ լինի.
Ցանկալի է իհարկե որ ամեն ամեն ինչ փոխադարձ լինի, բայց տենց անհնարա ու եթե ուզում եք որ սերը երկար տևի պետքա լինի նաև փոխըմբռնում, այսինք պետքա հաշտվել սիրած էակի մանր թերությունների հետ, ինքնել քո բնականաբար:

Firegirl777
07.12.2006, 19:01
Ոչ մի խենթություն էլ չեմ անի, ուղղակի կլինեմ նրա կողքին ու կանեմ ամեն ինչ նրա կյանքը գունավոր, գեղեցիկ, հետաքրքիր և հուսալի դարձնելու համար:ok

Գոռ Ջան - Հայ
07.12.2006, 19:28
Դե սիրելը արդեն խենթություն ա որ կա... :D
:ok Լրիվ համամիտ եմ...

Համարյա ամեն ինչ կանեմ...:think

Ուլուանա
07.12.2006, 19:34
:ok Լրիվ համամիտ եմ...

Համարյա ամեն ինչ կանեմ...:think
Ես էլ... :P :oy

Guest
07.12.2006, 19:40
Համարյա ամեն ինչ կանեմ...:think

Համարյա՞… ես կասեի միանշանակ ամեն ինչ, քանի որ սիրում այնպիսի մարդու, ով հաստատ թույլ չի տա իր համար անել այնպիսի բան, ինչ չի մտնում ամբողջի մեջ, այնպիսի բաներ ինչի համար ասում են համարյա:

PlesOk
07.12.2006, 19:46
պատրաստ եմ բանականությանը մոտ ամեն ինչի քանի որ պաշտում եմ խենթությունները

Ուրվական
16.12.2006, 21:50
Ուղղակի մի հարց առաջացավ իմ մոտ. իսկ ինչ է նշանակում "սիրելիի համար", ինչ է, դա նրան ինչ-որ բան կտա՞: Իմ կարծիքով` ոչ, հետևաբար, ես ոչ մի ոչ անհրաժեշտ բան նրա համար չեմ անի:

Goga
16.12.2006, 22:51
ՈՒղղակի կսիրեմ խենթի պես:) :love

Արսեն
16.12.2006, 22:56
եթե զգամ, որ դա իմ սիրելիի համար շատ կրևոր է, ապա կանեմ այն, ինչ նույնիսկ պատկերացնելն անհնար է...:yahoo

Lilit
18.12.2006, 12:08
Սիրել:love , դա էլ հենց խենթություն է

Է Ն Ց Ո
18.12.2006, 17:23
Վան-Գոգը կտրեց ականջը, Պուշկինը դուելի զոհ դառավ Ռոմեոն թույն խմեց
հերիք չի հանճարները իրանց վարի տան ուրիշի պատճառով
չէ ոչ մի բան էլ չեմ անի եթե սիրելիա կհասկանաոր եթե խենքության պատճառով ինձ վարի տամ բա ով կլնի իրա սիրելին :B

John
20.12.2006, 15:02
Կանեմ իմ համար հնարավոր ամեն բան, բայց երբեք աստղեր չեմ բերի երկնքից, քանի որ դա անհնար է…

Guest
20.12.2006, 18:14
Կանեմ իմ համար հնարավոր ամեն բան, բայց երբեք աստղեր չեմ բերի երկնքից, քանի որ դա անհնար է…

Անհնար բան չկա այս աշխարհում, հետևաբար ամեն ինչ կարաս անես:

Ի դեպ, հիշեցի մի պատմություն կապված աստղ երկնքից բերելու հետ:D
Ուրեմն մի աղջիկ կար (փոքր էիք էտ ժամանակ, այնպես որ շատ լուրջ մի ընդունեք) սիրում էի նրան, յանեմ:) հետո, երեկոյան կանչեցի մի քիչ ման գանք, գնանք հեռու շենքերից, այնտեղ ծառեր կային, սիրուն էր, մեծ լուսին, որը խավարեցնում էր աստղելի լույսը: Կիսապարկած ծառի տակ խոսում էինq… որոշ ժամանակ անց խոսք տարա աստղերի մասին և ասացի, որ այնքան եմ նրան սիրում, որ անգամ աստղ երկնքից կիջեցնեմ նրա համար… նա ժպտած, իսկ ես լրջացա (լավ դերասան եմ էլի:D ): Հետո մի քանի շարժումով բրձրացա ծառը և պոկեցի ճյուղի ծայրին, դեռ ցերեկը կպցրած ֆոսֆորի կտորը: Նրա զարմանքին սահման չկար…
Ռոմանտիկա:love շատ եմ սիրում:

Ուլուանա
20.12.2006, 19:43
Անհնար բան չկա այս աշխարհում, հետևաբար ամեն ինչ կարաս անես:

Հետո մի քանի շարժումով բրձրացա ծառը և պոկեցի ճյուղի ծայրին, դեռ ցերեկը կպցրած ֆոսֆորի կտորը: Նրա զարմանքին սահման չկար…
Ռոմանտիկա:love շատ եմ սիրում:
Բայց դու ինչ պրակտիկ ռոմանտիկ ես։ :D

Է Ն Ց Ո
25.12.2006, 11:11
Եթե հաշվի առնենք,որ աստղերը շատ անգամ մեծ են քան երկիրը ու անգամ արևը, աստղ իջացնելը բացի վնասից օգուտ չի տա
առաջարկում եմ չիջացնել այլ ընդամենը նվիրել:
քանի որ աստղերը ոչ-ոքինը չեն կարելի է նաև նվիրել ոչ-ոքի աստղը որևէ մեկին
համ նոր տերը գոհ կմնա, համ էլ երկրի բնակչությանը վնաս չեք տա :D

Enigma
26.12.2006, 11:12
Եթե շատ սիռեմ նրան, պատրաստ եմ ԱՄԵՆԱՄԵԾ խենթությանը. ամուսնանալ նրա հետ:

Angelina
26.12.2006, 12:52
Դե հիմա մի քիչ դժվար է ասել, թե ինչ կանեի, բայց որ կանեի դա հաստատ է: Եթե սիրում ես, ուրեմն պատրաստ ես ամենաանհնարինին::)

Crazy_Moon
01.05.2007, 15:02
Չգիտեմ դա խենթություն կհամարվի թե ոչ, իմ ընկերը արդեն 5 ամիս է ծառայում է Ղարաբաղում, ես էլ աշախատանք եմ գտել այնտեղ ուզում եմ տեղափեղվել այնտեղ ժամանակավոր ապրելու և աշխատելու, չնայած անկեղծ ասած նա դեմ է դրան, բայց ես հուսով եմ կկարողանամ համոզել :oy

Firegirl777
01.05.2007, 16:42
Դե ինչ դա որոշակիորեն խենթություն է....
ԱՊՐԵՍ

Annushka
01.05.2007, 17:47
Եթե խոսքը գնում է իսկական սիրո մասին, ապա պատրաստ եմ թեկուզ մի կյանքի մի մասը տալ նրան..կամ , իհարկե աստված հեռու տանի,եթե վիրահատման կարիք լինի, իմ օրգաններից էլ կտամ, եթե համապատասխան դոնոր լինեմ, ասենք մի երիկամ, կամ թոք, կամ արյուն, ամեն ամեն ինչ, որ ես և նա լինենք միասին ու նրա աչքերում տեսնեմ երջանկություն....... նրա հետ աշխարհի ծայրը կգնամ, որտեղ նա, այնտեղ ես...
Եթե հանկարծ մի օր նա սիրի ուրիշին, չեմ պահի նրան, չեմ կռվի ու վիրավորի, կցանկանամ, որ լինի նրա հետ, ում հետ իրեն երջանիկ կզգա.. անշուշտ ծանր կտանեմ, կտառապեմ, ինչպես մասնատված մի մարմին կդառնամ, բայց հանուն նրա երջանկության կհաղթահարեմ.. Որորվհետև ՆՐԱ երջանկությունը ինձ համար ամեն ինչ է:love

Wisper
01.05.2007, 18:02
բայց հանուն նրա երջանկության կհաղթահարեմ.. Որորվհետև ՆՐԱ երջանկությունը ինձ համար ամեն ինչ է:love

Շատ ազնիվ ու մաքուր բաներ ես գրել ապրես...
Բայց դէ սենց որ գնա... մի 3 հոգի որ հաստատ կգտնվեն, որ դոնորության համար մի որոշ ժամանակ կսիրեն քեզ... գիտեմ շատ դաժան հնչեց, բայց դե պետք է միշտ զգոն լինել, ես ենքան տենց դեպքերի մասին եմ լսել որ էլ ասելու չի...

Firegirl777
02.05.2007, 17:25
Զոհողություն, իսկ գուցե այդ մարդուն ֆիզիկական զոհողություն պետք չէ, գիտեք շատ հաճախ մի բառը կարող է ամեն ինչ անել, ու շատ հաճախ զոհողությունը գուցե սիրելիին քիչ թվա ու կհամարի որ իր սիրելի ավելիի արժի, բայց այդ մարդուն հենց այդ զոհողությունն է պետք...
Եկեք անենք այնպիսի զոհողություններ, որոնք անհրաժեշտ են, այլ ոչ թե պատուհանից գցվել, կամ նրա ամեն մի բառը կատարել առանց մտածելու..... խելացի լինենք դա ավելի մեծ զոհողություն է, և ավելի կսիրվեք:

Root
02.05.2007, 21:31
:D Իսկ ես կտրեցի օվկիանոսը անացա հազարավոր կիլոմետրեր, որ կարոտս առնեմ ;)

մի ընկերուհի ունեի ... նրան նվիրեցի ԱՍՏՂ .... հիմա Օրիոնի համաստեղության մի համակարգի արևը կոչվում է այդ աղջկա անունով, :P նույն իսկ սերտիֆիկատ էլ ուղարկեցին ...դուք էլ կարող եք գնել ԱՍՏՂ սիրելիի համար http://www.universalstarcouncil.com

Wisper
03.05.2007, 12:43
http://www.universalstarcouncil.com[/url]

Խիշճտ կտրվի... :D : Էտքան փող ունենամ... Երևանում շենք կսարքեմ... դէ հայ եմ չե՞ վերջը վերջո... :P :hands :oy

Z77
04.05.2007, 17:13
Չգիտեմ դա խենթություն կհամարվի թե ոչ, իմ ընկերը արդեն 5 ամիս է ծառայում է Ղարաբաղում, ես էլ աշախատանք եմ գտել այնտեղ ուզում եմ տեղափեղվել այնտեղ ժամանակավոր ապրելու և աշխատելու, չնայած անկեղծ ասած նա դեմ է դրան, բայց ես հուսով եմ կկարողանամ համոզել :oy

Դա ամենամեծ խենթություններից է, որ մարդ կարող է անել իր սիրելիի համար:
Ապրեսսսսսսսսսսսսսսսսսսսսսսս::ok :ok :ok

Ավելացվել է 2 րոպե անց

Եթե խոսքը գնում է իսկական սիրո մասին, ապա պատրաստ եմ թեկուզ մի կյանքի մի մասը տալ նրան..կամ , իհարկե աստված հեռու տանի,եթե վիրահատման կարիք լինի, իմ օրգաններից էլ կտամ, եթե համապատասխան դոնոր լինեմ, ասենք մի երիկամ, կամ թոք, կամ արյուն, ամեն ամեն ինչ, որ ես և նա լինենք միասին ու նրա աչքերում տեսնեմ երջանկություն....... նրա հետ աշխարհի ծայրը կգնամ, որտեղ նա, այնտեղ ես...
Եթե հանկարծ մի օր նա սիրի ուրիշին, չեմ պահի նրան, չեմ կռվի ու վիրավորի, կցանկանամ, որ լինի նրա հետ, ում հետ իրեն երջանիկ կզգա.. անշուշտ ծանր կտանեմ, կտառապեմ, ինչպես մասնատված մի մարմին կդառնամ, բայց հանուն նրա երջանկության կհաղթահարեմ.. Որորվհետև ՆՐԱ երջանկությունը ինձ համար ամեն ինչ է:love

Սկզբնամասի համար լիովին համամիտ եմ և դա անշուշտ գովելի է: Ինչ վերաբերում է 2-րդ մասին, ապա լավ կլիներ որ սիրուդ համար պայքարեիր: Այլապես կարող է, օրինակ սովորական հրապուրանքի պատճառով այն կորցնես:

ihusik
06.05.2007, 23:28
Եթե խոսքը գնում է իսկական սիրո մասին, ապա պատրաստ եմ թեկուզ մի կյանքի մի մասը տալ նրան..կամ , իհարկե աստված հեռու տանի,եթե վիրահատման կարիք լինի, իմ օրգաններից էլ կտամ, եթե համապատասխան դոնոր լինեմ, ասենք մի երիկամ, կամ թոք, կամ արյուն, ամեն ամեն ինչ, որ ես և նա լինենք միասին ու նրա աչքերում տեսնեմ երջանկություն....... նրա հետ աշխարհի ծայրը կգնամ, որտեղ նա, այնտեղ ես...
Եթե հանկարծ մի օր նա սիրի ուրիշին, չեմ պահի նրան, չեմ կռվի ու վիրավորի, կցանկանամ, որ լինի նրա հետ, ում հետ իրեն երջանիկ կզգա.. անշուշտ ծանր կտանեմ, կտառապեմ, ինչպես մասնատված մի մարմին կդառնամ, բայց հանուն նրա երջանկության կհաղթահարեմ.. Որորվհետև ՆՐԱ երջանկությունը ինձ համար ամեն ինչ է:love Ապրես... ուրախ եմ, որ քեզ պես մտածող մարդիկ կան, տա Աստված կյանքը քեզ չփոխի ու խոսքերիդ իսկությունն երբ պետք լինի կյանքում ապացուցելու՝ ետ չկանգնես ու չթեքես ուղիդ՝ կյանքով ապացուցես ու մնաս այդ բարձրության վրա... կրկին ու կրկին ապրես Annushka, ուրախ եմ լսելու խոսքերդ...:) Քեզ ամենայն բարին...:ok ;) :)

Brigada
18.08.2008, 01:15
կսպանեմ իրան

Narinfinity
06.09.2008, 02:32
Ինչ խենթություն կանեք Ձեր սիրելիի համար?

Շատ վեհ մտքեր ու անելիքներ կարդացի և հասկացա որ հանուն սիրելիի ինչ էլ անես քիչ է էլի,
Իմ ցանկությունն է, որ սիրելիս անմահ լինի և հավերժանա, թեկուզ առանց ինձ...
Ես կապրեմ նրան հիշելով մինչ կյանքիս վերջ և հավերժ...
Իսկ ավելի կոնկրետ`
Կուզենայի նրա անունով բարեգործություններ կազմակերպել ու կատարել,
Ամենուր նրա նկարները կուզենայի տեսնել ու լսել նրա ձակնը,
Իսկ եթե կարողանամ, մի ուրույն` դրախտ աշխարհ կստեղծեմ նրա համար...:(
Տխուր է, բայց դեռ ցանկություն...:love

Հակոբ Գեւորգյան
06.09.2008, 05:24
ամեն ինչ… ոչի՛նչ

Narinfinity
14.09.2008, 02:19
ամեն ինչ… ոչի՛նչ

Որքան էլ որ խենթ լինեմ,քիչ է էլի,
Աշխարհում նրա համար միայն,
Հավերժ կյանքն է հարմար երևի,
Թող միշտ ժպտա արեգակը,
Լուսավորի օրը, մութը,
Քուն մտնելիս երազները,
Տանեն հեռու եզերքները...:oy

Modigliani
17.09.2008, 22:41
եթե հնարավոր լիներ էն ինչ իրա համար կանեի նկարագրել բառերով,ուրեմն էտ էլ խենթություն չէր լինի իմ համար, կլիներ սովորական բան

ArmineIvanyan
18.09.2008, 16:17
Ամեն ինչ բացի նվաստացուցիչ բաներից.........

dvgray
19.09.2008, 02:12
:8 Կամուսնանաի իր հետ :oy

Ariadna
19.09.2008, 10:30
:8 Կամուսնանաի իր հետ :oy

Վայ ինչ լավն ես Դիվի ջան, թեման կարդացի, բացում էի, որ գրեմ՝ կամուսնանայի, տեսա գրել ես արդեն :D

Ուրվական
19.09.2008, 10:33
Վայ ինչ լավն ես Դիվի ջան, թեման կարդացի, բացում էի, որ գրեմ՝ կամուսնանայի, տեսա գրել ես արդեն :D

+1:)

Djavaxhq
22.09.2008, 01:49
է թող չանի ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում, ես խենթություն անում եմ որ նրան հաճույք պատճարեմ, ու երբ իմ մոտ ստացվումա ես ինքսել եմ հաճույք զգում որ իրան հաճելի բան արեցի, էտ հիմնականում մարդու բնավորությունիցա գալիս, կարողա սիրելիտ ետքանել ռոմանտիկ չի ու չի հասկանում կամ ուղակի չի կարող խենթություն անի, մեղք կլինի ինքը էտ դեպքում:)

Համաձայն եմ Երվանդի հետ մի ընկեր ունեի պատրաստվում եր սիրելիի հորը սպանել տար որ հետո գեղեցիկ պսակ ուղարկեր, հայտնվեր նրա կողքին ու սփոփեր, հազիվ հետ պահեցի եդ մտքից,