PDA

Դիտել ողջ տարբերակը : Հոր/Աստծո սիրո նամակը

Second Chance
15.12.2008, 14:15
անգլերեն (/www.fathersloveletter.com/video.html)
ռուսերեն (http://www.poiskboga.com/?p=01)
Հուսով եմ ձեզ դուր կգա:)
Ես հայերենն ունեմ շատ ավելի լավն է, ափսոս չեմ կարող տեղադրել, ինետում էլ չգտա

Yellow Raven
15.12.2008, 17:45
Լավն էր,ապրես:)

Если будешь искать Меня всем сердцем твоим,то найдешь
Второзакония 4.29
:love:love:love

Հ.Գ. Ի դեպ,եթե հայերենը ունես,կարող ես մտնել այստեղ`ftp://voidmain:[email protected] ,այնտեղ public_html անունով պապկա կա`դրա մեջ քոփի արա մենք կքաշենք;)

Amourchik
15.12.2008, 18:55
Վայ ինչ լավն էր:love:love

Vaho
15.12.2008, 21:57
:good Շատ մտածելու տեղիք է տալիս :cry2

Second Chance
15.12.2008, 22:32
Հ.Գ. Ի դեպ,եթե հայերենը ունես,կարող ես մտնել այստեղ`ftp://voidmain:[email protected] ,այնտեղ public_html անունով պապկա կա`դրա մեջ քոփի արա մենք կքաշենք;)
ինչ լավ է ես չգիտեի որ հնարավոր է;) վաղը կփորձեմ:)

Lion
18.12.2008, 20:24
Письмо, которое вы сейчас прочтете – не выдумка. Потому что его написал Сам Бог. Оно написано от всего сердца.

Չեմ հավատում - ուղղակի սուտ է առնվազն հենց նրա համար, որ այդ նամակը "տառային" տեսքի է բերել որևէ մի մարդ...:)

Amourchik
18.12.2008, 20:57
Չեմ հավատում - ուղղակի սուտ է առնվազն հենց նրա համար, որ այդ նամակը "տառային" տեսքի է բերել որևէ մի մարդ...:)

Բայց դա չի նշանակում, որ հենց համակարգչի մեջ է նա այս բառերը գրել;)
Շատ դուրս եկավ ու պատրաստ եմ նորից ու նորից կարդալ այս նամակը:)

Yellow Raven
18.12.2008, 22:02
Չեմ հավատում - ուղղակի սուտ է առնվազն հենց նրա համար, որ այդ նամակը "տառային" տեսքի է բերել որևէ մի մարդ...:)

Առաջին հերթին ոչ թե մի մարդ,այլ մարդիկ,որոնք ապրել են տարբեր և նույն ժամանակաշրջաններում:)
Երկրորդ, իսկ ինչ էիր կարծում Աստված պետք է ինքը գրեր իր մասին? Հավատա,որ էդ դեպքում էլ չէիր հավատա;)

Քամի
19.12.2008, 04:46
Մի հղում էլ ես տեղադրեմ CLICK (http://pbi.ru/interes/god/god-clip.htm)

Lion
19.12.2008, 11:16
Xxxx, Վահիկ

Այդ դեպքում սա

Потому что его написал Сам Бог.

ուղղակի սուտ է:)

Second Chance
19.12.2008, 11:26
Xxxx, Վահիկ

Այդ դեպքում սա

ուղղակի սուտ է:)
Սուտ չէ Լիոն ջան բոլոր խոսքերը համարներ են Աստվածաշնչից ու դրանք հավաքվել է մի նամակի մեջ իսկ Աստվածաշունչը Աստծո խոսքն է : Հասկանում ես հեղինակն է Նա
օրինակի համար եթե դու մի բանաստեղծություն հորինես ու խնդրես ինձ թղթի վրա գրել այն- միթե՞ կարող եմ ասել, որ ես եմ այդ բանաստեղծությունը գրել- ոչ իհարկե, ոչ ;)Որովհետև հեղինակը դու ես ու դու կարող ես ասել միայն, որ ես գրել եմ այսինչ բանաստեղծությունը...
Հուսով եմ հասկանալի բացատրեցի;)

Lion
19.12.2008, 11:36

Իհարկե - բայց ես խոսում են մանակի մասին, էլ չասած, որ կան մարդիկ, ովքեր չեն հավատում, որ աստվածածունչը իրոք աստված է գրել:)

Second Chance
19.12.2008, 11:48
Իհարկե - բայց ես խոսում են մանակի մասին, էլ չասած, որ կան մարդիկ, ովքեր չեն հավատում, որ աստվածածունչը իրոք աստված է գրել:)
Չէ դե հո Աստված չվերցրեց հատուկ գրեց քցեց ինտերնետում :))))
Ուղղակի մի ամբողջ նամակից /Աստվածաշնչից / ,որն ուղղված է մարդկությանը, ինչ որ մեկի սրտով անցել է առանձնացնել որոշ հատվածներ ու հատուկ դարձնել հասանելի ;)

Lion
19.12.2008, 11:51

Հա, էդ ուրիշ բան: Բայց այդ դեպքում թող չբռնի ու գրի, թե. «Սա գրել է աստվածը», էլ չասած այն մասին, որ «աստված»-ը, ինչքան գիտեմ, քրիստոնեության մեջ ընկալվում է որպես Հոր, Որդու և Սուրբ հոգու ամբողջություն... Հիմա հարց է ծագում, նրանցից ո՞րն է գրել այս տողերը:

Lion
19.12.2008, 11:59
Հա, մոռացա ասել... դատելով նրանից, որ սա Հոր/աստծո սիրո նամակն է և հիմք ընդունելով ոճային նմանությունները՝ կարելի է գրեթե առանց սխալվելու հավանականության պնդել, որ սա Եհովային վկա աղանդավորների գործն է...:think

Second Chance
19.12.2008, 12:01
Հա, էդ ուրիշ բան: Բայց այդ դեպքում թող չբռնի ու գրի, թե. «Սա գրել է աստվածը», էլ չասած այն մասին, որ «աստված»-ը, ինչքան գիտեմ, քրիստոնեության մեջ ընկալվում է որպես Հոր, Որդու և Սուրբ հոգու ամբողջություն... Հիմա հարց է ծագում, նրանցից ո՞րն է գրել այս տողերը:
Էէէէէէէէ էլի նույնն ես ասում:( այո այդ մտքերի հեղինակն Աստված է ուրեմն կարելի է ասել որ նա է գրել
Իսկ այդ հարցիդ թող պատասխանեն հենց այդ Աստվածաշնչյան համարները ;)

Աստված բառը գրվում է մեծատառ և չի ընդունում Ը կամ Ն հոդ;):oy

Monk
19.12.2008, 12:02
Հա, էդ ուրիշ բան: Բայց այդ դեպքում թող չբռնի ու գրի, թե. «Սա գրել է աստվածը», էլ չասած այն մասին, որ «աստված»-ը, ինչքան գիտեմ, քրիստոնեության մեջ ընկալվում է որպես Հոր, Որդու և Սուրբ հոգու ամբողջություն... Հիմա հարց է ծագում, նրանցից ո՞րն է գրել այս տողերը:
Լիոն, արդեն ստիպված եմ միջամտել, բայց առայժմ ոչ իբրև մոդերատոր:) Ձեր այս հարցն արդեն սկսում է դուրս գալ նամակի քննարկման շրջանակներից և ուղղորդվում դեպի Ս. Երրորդության վերաբերյալ քննարկումներ: Ձեր հարցերը կառուցեք թեմայի շրջանակներում:;)

Lion
19.12.2008, 12:06
Amina

Լավ, ինքն է գրել:) Ո՞նց է լինում, որ հենց կյանքում մի անարդար բան պիտի ուղղվաի կամ կանխվի, աստված չկա, բայց երբ պիտի մխիթարիչ գործունեություն իականացվի, նրա խոսքերը հայտնվում են... :think

Monk ջան

Ասածս էնա, որ սա եհովականների արածը կլնի...

Monk
19.12.2008, 12:09

Եթե կարող եք, ապացուցեք դա: Որևէ խնդիր չեմ տեսնում դրա մեջ: Կարևորը, որ մնանք թեմայի շրջանակներում::)

Lion
19.12.2008, 12:11
Ինչ ապացուցեմ - ոճն է այդ ասում, մեկ էլ Հոր/աստծո ընդգծման փաստը... Հուսով եմ սա թեմայի շրջանակներում էր:)

Monk
19.12.2008, 13:35
Ինչ ապացուցեմ - ոճն է այդ ասում, մեկ էլ Հոր/աստծո ընդգծման փաստը... Հուսով եմ սա թեմայի շրջանակներում էր:)
Կարծում եմ տվյալ դեպքում ի նկատի է առնված ոչ թե զուտ Ս. Երրորդության առաջին Դեմքի` Հայր Աստծո պարագան, այլ ընդհանրապես Աստծո` իբրև Հոր և մարդու` իբրև զավակի հանգամանքը:

Yellow Raven
19.12.2008, 16:57
Lion

Ինչ <<Եհովայի վկաների>> ստեղծած,եթե մեջբերումները բերված եթե չեմ սխալվում հիմնականում Նոր Կտակարանից:B

Lion
19.12.2008, 17:23
Կարծում եմ տվյալ դեպքում ի նկատի է առնված ոչ թե զուտ Ս. Երրորդության առաջին Դեմքի` Հայր Աստծո պարագան, այլ ընդհանրապես Աստծո` իբրև Հոր և մարդու` իբրև զավակի հանգամանքը:

Կարծես չէ... այստեղ «Հայր»-ը հատուկ ընդգծված է:

Վահիկ

Ըստ քեզ ԵՎ-երը չե՞ն ընդունում նոր կտակարանը:

Yellow Raven
19.12.2008, 17:25
Կարծես չէ... այստեղ «Հայր»-ը հատուկ ընդգծված է:

Վահիկ

Ըստ քեզ ԵՎ-երը չե՞ն ընդունում նոր կտակարանը:

Ըստ ինձ` ոչ;)
Չնայած հնարավոր է,որ նշեն,իբր ընդունում են,բայց մեկ է գտնում եմ,որ իրանց համար հիմք է հանդիսանում Հին Կտակարանը:)

Lion
19.12.2008, 17:26
Ըստ ինձ` ոչ;)
Չնայած հնարավոր է,որ նշեն,իբր ընդունում են,բայց մեկ է գտնում եմ,որ իրանց համար հիմք է հանդիսանում Հին Կտակարանը:)

Դե էս էլ այդ կարգից է... հատվածաբար մե)բերում են, բայց հիմք են ընդունում Հինը...:think

Second Chance
19.12.2008, 17:29
Դե էս էլ այդ կարգից է... հատվածաբար մե)բերում են, բայց հիմք են ընդունում Հինը...:think
Ըստ քեզ եթե Եհովայի վկաներն ընդունում են միայն Հայր Աստծուն, մենք ի՞նչ պետք է գործածությունից հանենք այդ բառը

Lion
19.12.2008, 17:30
Ըստ քեզ եթե Եհովայի վկաներն ընդունում են միայն Հայր Աստծուն, մենք ի՞նչ պետք է գործածությունից հանենք այդ բառը

Չէ, մի հանեք - ուղղակի ասածսա այն էր, որ հիշատակված սսիլկեն իրենց պատրաստածը կլինի:)

Yellow Raven
19.12.2008, 17:33
Չէ, մի հանեք - ուղղակի ասածսա այն էր, որ հիշատակված սսիլկեն իրենց պատրաստածը կլինի:)

Я Отец Твой, и люблю тебя не меньше, чем Сына Своего Xриста
Иоанна 17.23

Չէ Lion ջան, հոլովակում մեջբերված է նաև սա,որը չեմ կարծում թե ԵՎ-ները մեջբերեին;)

Lion
19.12.2008, 17:35
Չէ Lion ջան, հոլովակում մեջբերված է նաև սա,որը չեմ կարծում թե ԵՎ-ները մեջբերեին;)

Գուցե... բայց ես վստահ չեմ, որ նրանց մեկնաբանիչները նույն այս խոսքը այլ կերպ չէին մեկնաբանի ու ընկալի:think

Yellow Raven
19.12.2008, 17:38
Գուցե... բայց ես վստահ չեմ, որ նրանց մեկնաբանիչները նույն այս խոսքը այլ կերպ չէին մեկնաբանի ու ընկալի:think

Դե դա մեզ չպետքա հետաքրքրի`բոլոր խոսքերն էլ Աստվածաշնչից են ու կարևորը էն չի,թե ուրիշը ոնց կհասկանար,կարևորը դու չիշտ հասկանաս;)

Lion
19.12.2008, 17:39
Դե դա մեզ չպետքա հետաքրքրի`բոլոր խոսքերն էլ Աստվածաշնչից են ու կարևորը էն չի,թե ուրիշը ոնց կհասկանար,կարևորը դու չիշտ հասկանաս;)

Հետաքրքրում է այնքանով, որ այս գեղեցիկ խոսքերի հետևից գնալով նրանց թակարդը չընկնենք:(

Second Chance
19.12.2008, 17:46
Չէ, մի հանեք - ուղղակի ասածսա այն էր, որ հիշատակված սսիլկեն իրենց պատրաստածը կլինի:)
Հղումներից մեկը կոնկրետ հենց քրիստոնեկան սայթիցա ռուսերենը ,մյուսն էլ կարող ես նայել աղբյուրը, Վստահ եղիր պատրաստողը եհովայի վկա չի
http://www.parable.com/parable/search.asp?searchType=4&criteria=At~Adams,%20Barry:A1~1
Ուշադրություն դարձրու այդտեղ -որ հատուկ նվեր է Սուրբ Ծննդին, այսքանով պետք է ցրվեն կասկածներդ քանի որ վկաները Նոր տարի ու Սուրբ Ծննունդ չեն նշում:)

Lion
19.12.2008, 17:49

Ցրվեցին:)

Monk
19.12.2008, 17:59
Կարծես չէ... այստեղ «Հայր»-ը հատուկ ընդգծված է:

Վերնագրից դա ես չեմ տեսնում: Այլ հարց, եթե գրված լիներ <Հայր Աստծո սիրո նամակը>: Այդ դեպքում կհամաձայնեի, որ «Հայր»-ը հատուկ ընդգծված է այդ նպատակով: Իսկ ներկա պահին ես ավելի շատ գտնում եմ, որ ընդգծված է Աստծո` մարդու Հայր լինելու հանգամանքը:
Իմ նպատակը պարտադիր քեզ քո կարծիքի հակառակը ապացուցելը չէ, Լիոն ջան: Ուղղակի քո ասածը ներկա պահին ոչ կարող ենք ժխտել, ոչ էլ հաստատել: Դա ընդամենը ենթադրություն է, որն առայժմ անժխտելի ապացույց չունի: Իսկ նամակի պրոյեկտի ձեռագիրը արևմտյան բողոքական ոճով է, հատկապես լուսանկարների պարագան: Այն կարող է պատկանել ինչպես ավանդական բողոքական հարանվանություններից մեկին, այնպես էլ ժամանակակից աղանդավորական կազմակերպություններից մեկին: Ես որ ժամանակ (մի քիչ էլ հավես) ունենամ, կքչփորեմ այդ կայքէջը, գուցե ավելի հստակ պատկերացում կարողանամ ունենալ: Ինչ վերաբերում է Սուրբ Գրքի համարներից կազմված այս նամակին, անձամբ ես ինչ-որ վտանգավոր բան չեմ տեսնում: :)

The_only_one
08.02.2010, 00:27
Հոր նամակը տեքստային (http://hisus.am/index.php?page=letter) տարբերակով

Բառերը, որ հիմա կկարդաս, ճշմարիտ են: Դրանք կփոխեն քո կյանքը, եթե թույլ տաս, Որովհետև դրանք Աստծո սրտից են գալիս: Նա սիրում է քեզ: Եվ Նա Հայրն է, որին փնտրում ես կյանքիդ ողջ ընթացքում: Սա Նրա սիրո նամակն է քեզ:

Զավակս, գուցե ինձ չես ճանաչում, բայց ես ամեն բան գիտեմ քո մասին (Սաղմոս 138:1):

Ես գիտեմ, թե երբ ես նստում և երբ ես վեր կենում (Սաղմոս 138:2):

Ես քո բոլոր ճանախարհները գիտեմ (Սաղմոս 138:3):

Անգամ գլխիդ ամեն մազերն էլ հաշվված են (Մատթեոս 10:29-31):

Եվ դու ստեղծվել ես Իմ պատկերով (Ծննդոց 1:27):

Իմ մեջ ես դու ապրում, շարժվում և գոյատևում (Գործք 17:28):

Որովհետև դու իմ ժառանգն ես (Գործք 17:28):

Ես գիտեի քեզ անգամ մինչև քո առաջացումը (Երեմիա 1:4-5):

Ես ընտրեցի քեզ, երբ ծրագրեցի արարչագործությունը (Եփեսացիս 1:11-12):

Դու սխալմունք չես եղել, և քո բոլոր օրերը գրված են իմ գրքում (Սաղմոս 138:15-16):

Ես որոշեցի քո ծնունդի ճիշտ ժամանակը և վայրը, որտեղ դու պիտի ապրեիր (Գործք 17:26):

Ահեղ և հրաշալի կերպով ես ստեղծված (Սաղմոս 138:14):

Ես քեզ հյուսելով կազմավորեցի քո մոր որովայնում (Սաղմոս 138:13):

Եվ լույս աշխարհ բերեցի այն օրը, երբ ծնվեցիր (Սաղմոս 70:6):

Ինձ սխալ են ներկայացնում նրանք, ովքեր չեն ճանաչում ինձ (Հովհաննես 8:41-44):

Ես օտարացած և բարկացած չեմ, այլ սիրո ամբողջական արտահայտությունն եմ (Ա Հովհաննես 4:16):

Եվ իմ փափագն է շնորհել իմ սերը քեզ (Ա Հովհաննես 3:1):

Պարզապես որովհետև դու իմ զավակն ես, ես էլ քո հայրը (Ա Հովհաննես 3:1):

Ես քեզ ավելին եմ առաջարկում, քան քո երկրային հարը երբևէ կարող էր (Մատթեոս 7:11):

Որովհետև ես կատարյալ Հայր եմ (Մատթեոս 5:48):

Ամեն բարի նվեր, որ ընդունում ես, գալիս է իմ ձեռքից (Հակոբոս 1:17):

Քանի որ ես եմ քո երաշխավորը, և հոգում եմ քո բոլոր կարիքները (Մատթեոս 6:31-38):

Իմ ծրագրերը քո ապագայի վերաբերյալ միշտ հույսով լեցուն են եղել (Երեմիա 29:11):

Որովհետև ես քեզ հավիտենական սիրով եմ սիրում (Երեմիա 31:3):

Քո նկատմամբ իմ մտքերը անհաշիվ են, ծովի ավազահատիկների պես (Սաղմոս 138:17-18):

Ես ցնծում եմ քո վրա զվարճությունով և երգով (Սոփոնիա 3:17):

Ես երբեք չեմ դադարի բարիք անել քեզ համար (Երեմիա 32:40):

Որովհետև դու իմ պահված գանձն ես (Ելից 19:5):

Ես փափագում եմ քեզ հաստատել իմ ամբողջ Հոգով և Սրտով (Երեմիա 32:41):

Եվ ուզում եմ քեզ ցույց տալ մեծ և զարմանալի բաներ (Երեմիա 33:3):

Եթե դու ամբողջ սրտով փնտրես Ինձ, ապա կգտնես (Բ Օրինաց 4:29):

Մխիթարվիր Ինձնով, և ես քեզ կտամ քո սրտի իղձերը (Սաղմոս 36:4):

Քանի որ այդ ես եմ, Ով տալիս է քեզ այդ իղձերը (Փիլիպպեցիս 2:13):

Ես կարող եմ ավելին անել քեզ համար, քան դու երբևէ կպատկերացնեիր (Եփեսացիս 3:20):

Քանի որ ես եմ քո ամենամեծ քաջալերողը (Բ Թեսաղոնիկեցիս 2:16-17):

Ես նաև հայր եմ, որը մխիթարում է քեզ քո բոլոր ցավերի մեջ (Բ Կորնթացիս 1:3-4):

Երբ սիրտդ կոտրված է, ես մոտ եմ քեզ (Սաղմոս 34:19):

Ինչպես հովիվն է կրում գառնուկին, ես այդպես եմ քեզ կրում սրտիս շատ մոտիկ (Եսայիա 40:11):

Մի օր ես կսրբեմ քո աչքերից ամեն մի արցունք (Հայտնություն 21:3-4):

Եվ կվերցնեմ ամեն ցավ, որից տառապել ես այս երկրի վրա (Հայտնություն 21:3-4):

Ես քո հայրն եմ և սիրում եմ քեզ նույնիսկ այնքան, որքան իմ Որդի Հիսուսին (Հովհաննես 17:23):

Քանի որ Հիսուսի մեջ է արտահայտվել իմ սերը քո նկատմամբ (Հովհաննես 17:26):

Նա իմ էության ճշգրիտ ներկայացումն է (Եբրայեցիս 1:3):

Նա եկավ, որ ցույց տա, որ ես քո կողմից եմ, և ոչ թե քեզ հակառակ (Հռովմեացիս 8:31):

Եվ ասի, որ ես քո մեղքերը չեմ հաշվում (Բ Կորնթացիս 5:18-19):

Հիսուսը մահացավ, որ դու և ես կարողանանք հաշտվել (Բ Կորնթացիս 5:18-19):

Նրա մահը իմ սիրո ծայրահեղ արտահայտումն է քո համար (Ա Հովհաննես 4:10):

Ես ամեն թանկարժեք բան տվեցի, որ ձեռք բերեմ քո սերը (Հռովմեացիս 8:31-32):

Եթե ընդունես իմ Որդու նվերը, դու Ինձ ես ընդունում (Ա Հովհաննես 2:23):

Եվ այլևս ոչինչ նորից չի բաժանի քեզ իմ սիրուց (Հռովմեացիս 8:38-39):

Տուն արի, և ես ամենամեծ խնջույքը կանեմ, որ երբևէ երկինքը տեսել է (Ղուկաս 15:7):

Ես միշտ հայր եմ եղել, և միշտ կլինեմ հայր (Եփեսացիս 3:14-15):

Իմ հարցն է` կդառնա՞ս իմ զավակը (Հովհաննես 1:12-13):

Սպասում եմ քեզ (Ղուկաս 15:11-32):

Սիրով, Քո Հայրիկ, Ամենակարող Աստված:

sweet
08.02.2010, 10:30
Շատ լավն է, բայց ապսոս, համարներում անմիջապես այն չի գրված, ինչ այստեղ, այլ միայն իմաստային առումով համաձայնեցված է, որոշ հարցերում քննարկում է պահանջում (օրինակ ես` ինքս ինձ համոզելու համար մի քիչ մտածեցի Հովհաննես 17:23 համարների մասին, ուղղակի "նույնիսկ" բառը շփոթեցրեց...)
Ապրեք, որ տեղադրել եք...................

Արիացի
08.02.2010, 11:38
"http://hisus.am/index.php?page=letter"
Մտնում ենք այստեղ (http://who.is/whois/hisus.am/) ու պարզում, թե ով ա էս սայթի "տերը"՝ The Church "Unity" of Christ of the Gospel Faith of RA: Հարց ա առաջանում՝ սա ի՞նչ կազմակերպություն ա, որ աստծո անունից նամակներ ա հրատարակում: Գտնում ենք նրանց կայքը (http://emmanuel.am/index.php)՝ ԷՄՄԱՆՈՒԷԼ Ավետարանի Հավատքի Քրիստոնյաների Եկեղեցի: Ինչևէ, չգիտեմ ովքեր են, բայց որ աղանդ է, դա հաստատ: Փաստորեն Լիոնի կասկածանքները տեղին էին՝ աղանդավորներ են, բայց այն ինչ չստացվեց ապացուցել ուղիղ ճանապարհով, ապացուցվեց տեխնիկական ճանապարհով :))

The_only_one
08.02.2010, 16:06
Շատ լավն է, բայց ապսոս, համարներում անմիջապես այն չի գրված, ինչ այստեղ, այլ միայն իմաստային առումով համաձայնեցված է, որոշ հարցերում քննարկում է պահանջում (օրինակ ես` ինքս ինձ համոզելու համար մի քիչ մտածեցի Հովհաննես 17:23 համարների մասին, ուղղակի "նույնիսկ" բառը շփոթեցրեց...)
Ապրեք, որ տեղադրել եք...................

Ես քո հայրն եմ և սիրում եմ քեզ նույնիսկ այնքան, որքան իմ Որդի Հիսուսին (Հովհաննես 17:23): Այս համարի մասի՞ն է խոսքը: Ես էլ եմ մտածել այս համարի շուրջ: Մի փոքր դժվար է պատկերացնել թե մենք ընդամենը մարդ լինելով ինչպես ենք կարողացել արժանանալ նմանատիպ մեծ սիրո: Բայց ամեն դեպքում դա այդպես է…

may
08.02.2010, 16:37
Գտնում ենք նրանց կայքը (http://emmanuel.am/index.php)՝ ԷՄՄԱՆՈՒԷԼ Ավետարանի Հավատքի Քրիստոնյաների Եկեղեցի: Ինչևէ, չգիտեմ ովքեր են, բայց որ աղանդ է, դա հաստատ:

Ես գիտեմ, թե ովքեր են, Հիսուսի աշակերտներն են :o. Մեջբերում կայքից.

<<Մենք, որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, կատարում ենք մեր Տիրոջ պատգամը..... (http://emmanuel.am/index.php?page=about)>>

Monk
08.02.2010, 20:30
Մոդերատորական. Անկախ այն հանգամանքից, թե որ՛ կայքից է բերված տվյալ տեքստը և ովքե՛ր են կայքի տերերը, դադարեցնում ենք կայքի քննարկումը և, եթե կան կարծիքներ նշյալ նամակի վերաբերյալ, ապա գրում ենք միայն դրանք: Թեման հսկողության տակ է, և եթե զգամ, որ այն վեր է ածվում որևէ կրոնական կազմակերպության քարոզչության, համապատասխան մոտեցում կցուցաբերվի: Այսուհետ նաև ադմինիստրացիային ուղղված որևէ բողոքի կամ առաջարկի դեպքում օգտվեք տեղեկացման համակարգից, այլապես դա նույնպես խախտում կնկատվի, հետո խնդրում եմ չբողոքել սուբյեկտիվիզմից: Մոդերատորականից հետո եղած ցանկացած գրառում, որ թեմայից դուրս կլինի, կտուգանվի:

razmik21
29.03.2010, 17:38
Մտնում ենք այստեղ (http://who.is/whois/hisus.am/) ու պարզում, թե ով ա էս սայթի "տերը"՝ The Church "Unity" of Christ of the Gospel Faith of RA: Հարց ա առաջանում՝ սա ի՞նչ կազմակերպություն ա, որ աստծո անունից նամակներ ա հրատարակում: Գտնում ենք նրանց կայքը (http://emmanuel.am/index.php)՝ ԷՄՄԱՆՈՒԷԼ Ավետարանի Հավատքի Քրիստոնյաների Եկեղեցի: Ինչևէ, չգիտեմ ովքեր են, բայց որ աղանդ է, դա հաստատ: Փաստորեն Լիոնի կասկածանքները տեղին էին՝ աղանդավորներ են, բայց այն ինչ չստացվեց ապացուցել ուղիղ ճանապարհով, ապացուցվեց տեխնիկական ճանապարհով :))

Արիացի ջան, չես կարծում, որ նախ այդքան էլ կապ չունի ով է այդ կայքի տերը, կարևորը տեղադրված ինֆորմացիայի բովանդակությունն է,
երկրորդն էլ ես շփում ունեմ այդ եկեղեցու անդամներից մի քանիսի հետ, ու ասեմ, իրականում աղանդավոր չեն, ու ճշմարիտ Քրիստոնյա են: Հետո էլ եթե այդպես էլ լիներ այդքան էլ կարևոր չէ, հավատա "Եհովայի վկաների" կայքում կարելի բազմաթիվ ճիշտ մեկնաբանություններ գտնել: