PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. *e}|{uka*-ի, dvgray-ի և Գալաթեա-ի համատեղ պատմվածքը



Վարպետ
13.12.2008, 17:57
*e}|{uka*-ն սկսում է, dvgray-ը շարունակում, իսկ Գալաթեա-ն` ավարտում:

*e}|{uka*
13.12.2008, 18:30
Ստաս Խաբիբուլինը կանանց համարում էր անկայուն տարր և գտնում, որ նրանց նկատմամբ պետք է զգոնություն ու զգուշություն ցուցաբերել: Գտնում էր նաև, որ ինքը` իր մասնագիտության ասս ու պրոֆեսիոնալ պատասխանատու աշխատող, կամ պետք է` ա) բոլորովին չամուսնանա, կամ բ) ամուսնանա գաղափարապես կոփված աղջկա հետ:
Ուստի, երբ որևէ աղջիկ համարձակվում էր ժպտալ նրան, սա անմիջապես հարցնում էր` արդյոք նրան հայտնի՞ են իմպերիալիզմի հինգ հիմնական գծերը, ի՞նչ կարող է ասել Շանհայի բոքսի ապստամբության ճնշման մասին և ինչ տարբերություն կա հավելյալ արժեքի ու գերարտադրության միջև :Բայց չգիտես ինչու նման հարցեր հաղթահարող աղջիկ չէր պատահում :
Ուստի մեր հերոսը` Ստասիկը, գնալով ավելի ու ավելի էր համոզվում, որ կանայք հիմնականում անկայուն տարր են , իսկ սերը ճնշող մեծամասնությամբ` անվայել քաղաքական կոմպրոմիս :
Եվ ահա աշնանային մի հիանալի օր, երբ Ստասը մետրոյի վագոնում էր, կատարվեց ինչ-որ ահավոր բան …
Նա աչքերը բարձրացրեց թերթից և շունչը կտրվեց:
Նրա առջև կանգնած էր ոսկեգույն գանգուրներով ու մտածկոտ աչքերով անկայուն մի տարր:
Նա իսկույն կորցրեց իր ամբողջ խոհեմությունը և նույնիսկ մոռացավ առաջիկա ժողովի որոշման քառասուն կետերը, որոնց վրա այնպիսի ջանասիրությամբ աշխատում էր շուրջ մեկ շաբաթ :
Մետրոն նորից շարժվեց, և այս անգամ Ստասը ինքը անկայունություն հանդես բերեց: Նա օրորվեց տեղում: Ավելին, այդ ցնցումով նա ցած թափեց սքանչելի արարածի ձեռքի դրամը :
Անմիջապես ծնկի գալով, Ստասը հավաքեց շաղ եկած փողերը, իբրև պարգև ստանալով մի հմայիչ ժպիտ :
Հանկարծ անորոշ տարը խոսեց.
-Դուք չգիտե՞ք արդյոք, թե որտեղ իջնեմ` Կենտրոնական բանկ ընկնելու համար :
Ստասը պատրաստակամությամբ պատասխանեց, որ ինքն էլ է այնտեղ իջնում: Իհարկե, ստեց. նրա հիմնարկը բոլորովին այլ տեղ էր գտնվում:
Եվ այսպես, Ստասը քայլում էր գեղեցիկ անծանոթուհու կողքով, իսկ վերջինս առանց մազաչափ շփոթվելու պատմում էր, թե ինչպես էր հոր խանութում աշխատում իբրև վաճառող :
Ստասի աչքերը մթնեցին, երբ մտածեց, որ քայլում է մանր բուրժուազիայի ներկայացուցչուհու կողքով : Ճիշտ է սիրտը փոքր ինչ թեթևացավ, երբ աղջիկն ասաց, որ հայրը որոշել է մտնել կոոպերատիվ, և ինքն այժմ աշխատելու է այլ տեղ:
Ստասը ծանր տառապանքներ էր ապրում : Բանականությունը, այդ նենգ զայթակղիչը, շշնջում էր.
«Հարցրու նրան իմպերիալիզմի հինգ հիմնական գծերի մասին, հարցրու՛, դե քեզ տեսնեմ, համարձա՛կ եղիր » : Բայց սիրտը բաբախում էր երկչոտությամբ.
«Չհարցնես, եղբա՛յր, այլապես կթքես, ամեն ինչ կորած կլինի» :
Ստասը գլուխը կորցրել էր: Նա պատասխանում էր իր ուղեկցուհու հարցերին այնպիսի մի ձայնով, որ երբեք չէին ճանաչի իր գործընկերները : Եվ հենց նույն ձայնով էլ նա տեսակցություն նշանակեց այդ ավելի քան անկայուն տարրին ...

dvgray
17.12.2008, 04:58
Եղանակը ցրտում էր:
Բարձր ճնշնան գոտին տեղափոխվել էր հյուսիս, ճանապարհին ավլելով աշնանային տերևաթափի վերջին հետքերը: Ցիկլոնը իր հետ բերել էր երկար սպասված ձյան առաջին փաթիլները:
Ստասը փայլում էր ուրախությունից: Սկսվում էր ձմեռային ձկնորսության երկար սպասված որսաշրջանը: Ստասը դրան պատրաստվել էր այս տարի ինչպես երբեք ՝ ամենայն խստապահանջությամբ: Հավաքել էր բավականին մեծ նյութական բազա հաջողակ որսաշջան անցկացնելու համար: Ու լրիվ անսպասելի լսվեց ցնցող լուրը… Ֆինանասական շուկան ցնցել է կրիզիսը …

Ստասը նոր էր պատրաստվել վայելելու երկար սպասված տարեկան արձակուրդը: Եվ հենց այստեղ ՝ երկու "ցունամի" միաժամանակ ՝ Անկայուն Տարրը և Ֆինանսական Կրիզիսը: Որպես աշխարահռչակ տեսաբան քաղաքատնտես, Ստասը լավ էր հասկանում, որ "Անկայուն Տարրը" և "Ֆինանսական կրիզիսը" լուրջ հակամարտող բանակներ են ու Անկայուն Տարրի պահանջած ֆինանասական ինվեստիցիաները հավանական է որ արդեն կուլ տված լինի Ֆինանսաան Կրիզիսը:
Այդ առավոտ իրավիճակը պատային էր: Պետք էր ընդունել Սողոմոնյան որոշում: Անկայունը, ըստ ամենայնի, հանդիպմանը նրան հինգ րոպեից ավել չէր սպասի: Իսկ եթե այժմ նա չգնար հանդիպման, ապա մյուս անգամվա մասին խոսք անգամ լինել չէր կարող:
Ստասը, միայն իրեն հատուկ որոշումներ ընդունելու կայծակնային արագությամբ, որոշեց այցելել "Կաղ Սատանա" հորջորջվող բախտագուշակին:

Բախտագուշակը նրան դիմավորեց մուտքի դռան մոտ, մեկնելով ձեռքը ու նայելով ուղիղ Ստասի աչքերի մեջ, քթի տակ մռթմռթալով.
-Ստաս: Ֆինանսական Կրիզիսը Անկայունության Տարրեր է պարունակում իր մեջ քո համար:

Ստասի աչքերը թռան ճակատին:

Գալաթեա
26.12.2008, 00:25
- Ի՞նչ գիտեք...թու, ուզում էի ասել..
- Նստիր, նստիր, Ստաս..

Բազմոցը ծակում էր։ Տեսքից դատելով՝ դրա վրա առաջին նստողը Նոյի գազանանոցի զույգ գետաձիներից մեկն էր եղել։
Մի չըրթ կողք գնաց։ Հետո՝ նոր տեղում ավելի սուր բանի ռաստ գալով՝փորձեց հազի տակ խեղդել ցավի ճիչը ու հետ եկավ նույն տեղը։ Այսպես ավելի լավ էր։
- Թե՞յ, սու՞րճ,- դիմացի աթոռին տեղավորվելով հարցրեց տարօրինակ, բաց հայացքով բախտագուշակը։
- Ըըը..
- Դունյաշ, արաղ բեր,- գոռաց դեպի սենյակի խորքը։

Ստասը թռուցիկ հայացքներ էր նետում չորսբոլորը՝ ցանկանալով լավ մտապահել այս խաբե...բախտագուշակի տան մանրամասները։
Առաջիկա պարտիական ժողովին պետք է սրա ու սրա նմանների հարցը լրջորեն քննարկել։ Ժպտաց՝ մի պահ պատկերացնելով, թե ինչպես են իրեն հոտնկայս ծափահարելու...Իոսիֆ Վիսարիոնիչը կնախանձեր, հի հի..
- Ստասիկ, թանկագինս, դու գիտե՞ս, որ 37-ի ժամանակներով այ էդ մտքիդ համար հետույքիդ նապաստակ կնկարեին ու կուղարկեին Սիբիր։ Երկու անգամ գնդակահարելուց հետո, - Տարօրինակը հայացքը ամբողջ ժամանակ չէր կտրել Ստասի դեմքից։
Ստասի աչքերը նորից թռան ճակատը։
- Ընկեր բախտագուշակ...
- Դունյաշ, ի՞նչ եղար,- նորից գոռաց Տարօրինակը։
- Այ ընկեր բախտագուշակ..իմ մտքերը..
- Ստաս, կինո նայել սիրում ե՞ս։
- Հա, "Կոմունիզմի դրախտը", ընկեր Իլյիչի..
- Ստաս, - ընդհատեց Տարօրինակը, - ես իսկական, նորմալ կինոյի մասին եմ խոսում։ "Սաբրինա"-ն տեսել ե՞ս։ Ամերիկյան ֆիլմ է։ Մի վարորդի դստեր մասին, որ հարուստ, բարձրաստիճան տղայի է սիրահարվում։ Ու չի ասում, որ ինքը վարորդի աղջիկ է։
- Ամերիկան քայքայում է մեր "ստավայ ստռանա ագռոմնայա"-յի կայուն հիմքերը...կազմաքանդում է..խարխլում է..մեր երկրում կասկածողներ չկան...մեր երկրում դավաճաններ չկան..
- Ստա՞ս։
- Հա՞։
- Նիկոլին էլ գիտե՞ս, փաստորեն։ Արաղ խմե՞ս...Դունյաա՛շ, վայ..
- Մի անկանո..թու...աղջիկ եմ տեսել..ընկեր բախտագուշակ։
- Հա, ի՞նչ։
- Կրիզիս է։
- Հետո՞։
- Ասեցի գնամ ձուկ բռնեմ, բան...
- Ստաս, տեղդ փոխիր, դեղնում ես արդեն։
- Չէ, շնորհակալ եմ...ի՞նչ է լինելու, կասե՞ք։
- Դրա համար ե՞ս եկել...
- Դե...պատահական ստացվեց..
- Չէ, Ստասիչ, չէ...դեռ Շիֆուի իմաստուն ուսուչիցն էր ասում..ի դեպ, կրիա էր..ասում էր՝պատահականություններ չեն լինում։
Ստասը գլուխը կախեց...երևի որ հետույքի ցավից առաջացած արցունքները չերևան։

- Դունդունիկ, արդեն բարկանում եմ, - գոռաց Տարօրինակը։
- Էկա, պապ։

Երկու սենյակները բաժանող կիսամգլած վարագույրը բացվեց ու ներս մտավ մի աղջիկ՝ ձեռքին մատուցարան՝ օղու շշով ու երեք բաժակով։ Տարածվեց թթու վարունգի ախորժալի բույրը։

Ստասը ցավը մոռացած, աչքերը մշուշող խոնավի միջից հայացքը մեխել էր ներս մտնող աղջկան։

Անկանոն Տարրն էր..

Morpheus_NS
26.12.2008, 00:34
Լինեմ ազնիվ: Յոժի մասը շատ լավն էր ու խոստումնալից: Ապրես Յոժ:love: Դիվը սաղ խառնեց իրար, իսկ Գալաթեան հազիվ գլուխ հանեց(բայց հումորը ինչպես միշտ բարձր մակարդակի վրա էր): Շարունակողներից ավելին էի սպասում:)

dvgray
26.12.2008, 00:36
- Ի՞նչ գիտեք...թու, ուզում էի ասել..
- Նստիր, նստիր, Ստաս..

Բազմոցը ծակում էր։ Տեսքից դատելով՝ դրա վրա առաջին նստողը Նոյի գազանանոցի զույգ գետաձիներից մեկն էր եղել։
Մի չըրթ կողք գնաց։ Հետո՝ նոր տեղում ավելի սուր բանի ռաստ գալով՝փորձեց հազի տակ խեղդել ցավի ճիչը ու հետ եկավ նույն տեղը։ Այսպես ավելի լավ էր։
- Թե՞յ, սու՞րճ,- դիմացի աթոռին տեղավորվելով հարցրեց տարօրինակ, բաց հայացքով բախտագուշակը։
- Ըըը..
- Դունյաշ, արաղ բեր,- գոռաց դեպի սենյակի խորքը։

:D :D :D

հլա էսքանն եմ կարդացել ու խնդալուց չեմ կարում առաջ գնամ… :D :D :D

dvgray
26.12.2008, 00:40
:D :D :hands
Ապրես Գալա
Բա որ առանց մուսաի սենց ա ստացվում, բա Մուսայելյանի հետ՞ ինչ կլիներ՝ բոմբ :hands
Ապրես :hands

*e}|{uka*
26.12.2008, 00:45
:D Արդեն գետնին եմ ընկել, Գալաթ էս ինչ արիր :hands :love ինչպես միշտ որակով, հումորով ...
Դիվի-ից ճիշտն ասած ուրիշ շարունակություն էի սպասում/մտածում էի ահագին ամաչելու եմ :D/ մի տեսակ իր ոճով չէր, Ստասիկին լիքը փոխվելու տեղեր էր թողել, շանսեր էր լիքը տվել, իսկ ես Ստասին այդպես չէի նկարագրել :oy

Գալաթեա
26.12.2008, 02:09
:oy :oy :)

Ուլուանա
26.12.2008, 05:29
Կարծում եմ՝ այս եռյակի ոճերն ու մոտեցումները, թեև առանձին–առանձին բոլորն էլ հետաքրքիր ու ինքնատիպ, բայց չափազանց տարբեր էին ամբողջական ու ներդաշնակ պատմվածք գրելու համար։ Էս էն դեպքերից էր, որ կարդալիս հաստատ էն զգացողություն չի առաջանում, թե ամբողջը նույն մարդն է գրել, անցումները հեչ սահուն չէին։ Բայց դե ո՞վ է ասել, թե պիտի էդպես լինի անպայման։

Ի դեպ, էս հարցը քննարկման ենթակա է զուտ հետաքրքրության համար։ Չգիտեմ, ես դեռ ինքս ինձ համար չեմ գտել պատասխանն այն հարցի, թե եռյակով պատմվածք գրելիս որն է ճիշտ՝ սեփական ոճը որոշ չափով պահպանելով՝ միաժամանակ հարմարվել առաջին հատվածի հեղինակի ոճին ու, այսպես ասած, դերի մեջ մտած գրել, թե լիովին պահպանել սեփական գրելաոճն ու անտեսել նախորդներինը, ու ստանալ խայտաբղետ, բազմազան, բայց ոչ ներդաշնակ ստեղծագործություն։ Երևի ամեն ինչ կախված է նրանից, թե գրելիս ինչ նպատակ ենք դնում մեր առջև։ Օրինակ, եթե ակնկալենք, որ այս պատմվածքները երբևէ տպագրվելու են, ապա երևի ավելի ճիշտ կլիներ, եթե հնարավորինս ներդաշնակ լինեին, իսկ եթե զուտ ժամանցի համար է ու զուտ այս պահի, ապա հավանաբար դրա կարիքը չկա։

Ճիշտն ասած՝ ինձ Յոժիկի հատվածը շատ դուր եկավ՝ խիստ որոշակի ոճով էր շարադրված ու հստակ տրամադրություն էր հաղորդում, տղամարդու նկարագիրը շատ տիպիկ էր։ Մեծ հաճույքով կարդացի, չհաշված, որ շեղատառից էի մի քիչ նյարդայնանում ։ :oy Չեմ հասկանում, թե ինչու է Յոժիկը եռյակային պատմվածքների ժամանակ հանկարծ սկսում շեղատառ գրել։ Բայց լավ, էդ հեչ։

Պետք է խոստովանեմ, որ Դիվին ինձ հաճելիորեն զարմացրեց. :oy երևում էր, որ էս անգամ ավելի ուշադիր ու խնամքով է գրել։ :) Բայց Ստասի կերպարը մի քիչ կտրուկ փոխվեց, իմ կարծիքով։ Ինքը էն մարդը չէր, էլի, որ տենց միանգամից կգնար գուշակի մոտ։ :D Բայց դե համարենք, որ սիրահարված մարդու հետ ինչ ասես որ չի կարող պատահել։ ;)
Էս նախադասությունը լավն էր շատ. :))

-Ստաս: Ֆինանսական Կրիզիսը Անկայունության Տարրեր է պարունակում իր մեջ քո համար:

Գալաթեայի հատվածում Ստասը կարծես կամաց–կամաց վերադարձավ իր իսկական բնույթին։ :)) Հումորն էլ, ինչպես միշտ տեղն էր։ :ok Մենակ թե չհասկացա, թե անկայուն տարրն ինչու էդ հատվածում վերածվեց անկանոն տարրի։ :D

Հա, մեկ էլ չհասկացվեց (չնայած երևի էդքան էլ կարևոր չի, բայց ամեն դեպքում հետաքրքիր է), թե բախտագուշակին այցելելը անկայուն տարրի հետ հանդիպումից առաջ էր, չկայացած հանդիպումից հետո, թե ընդհանրապես հենց հանդիպման ժամին։ :))

Մի խոսքով՝ առանձին–առանձին բոլոր երեք հատվածներն էլ ինձ դուր եկան յուրովի, բայց դե չեմ կարող չնկատել, որ եռյակի համատեղելիության աստճանն, այնուամենայնիվ, բավական ցածր էր։ :}
Ես էլ, ինչպես Մորֆեուսն ասաց, նախաբանից հետո մի քիչ ավելին էի սպասում։ :oy

Գալաթեա
26.12.2008, 13:34
Գալաթեայի հատվածում Ստասը կարծես կամաց–կամաց վերադարձավ իր իսկական բնույթին։ :)) Հումորն էլ, ինչպես միշտ տեղն էր։ :ok Մենակ թե չհասկացա, թե անկայուն տարրն ինչու էդ հատվածում վերածվեց անկանոն տարրի։ :D



Վայ, Ուլու, էդ անկանոնի պահը միամիտ եմ սխալ արել :)
Չեմ նկատել :oy

Ան-կա-յուն: :)