PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Katka-ի, Morpheus_NS-ի և Amina-ի համատեղ պատմվածքը



Վարպետ
13.12.2008, 14:37
Katka-ն սկսում է, Morpheus_NS-ը` շարունակում, իսկ Amina-ն`ավարտում:

Katka
15.12.2008, 10:18
«Սա էր այն ամենն ինչին ձգտել եմ, մի՞թե ես այլընտրանք չունեմ…
Չէ պետք է գնալ մինչև վերջ, պայքարել… Պայքարե՞լ, բայց ինչի՞ համար, մի՞թե այն բոլոր արժեքները, որոնց ես հավատում էի դեռևս պահպանվել են…Չէ՞ որ արդյունքը նույնն է լինելու, պայքարի, թե առանց դրա... չէ՞ որ վաղուց եմ արդեն ձգտում փոխել այս ամենը, բայց արդյունքը նույնն է` գալիս են հասարակ մահկանացուները, գալիս են անհավատները, ես էլ նրանց պես անհավատ եմ, չէ, ուզում եմ անհավատ լինել, չեմ ուզում հավատալ իմ գաղափարին…Բավ է, ես պետք է լուծեմ այդ հարցը, գեթ մեկ վայրկյան ինձ հանգիստ թողեք, լռեք մեկ վայրկյան, ես կլուծեմ հարցը, այսպես թե այնպես, հարցը պետք է, պետք է լուծել, թեև ես արդեն վաղուց չեմ հավատում քեզ, իսկ գաղափարս այն է ինչով դու խաբել ես ինձ, անհասանելի ես դարձրել այն ու ստիպել ապրել, ստիպել ես հավատալ, ձգտել դրան, հավատալ քեզ…
Անտանելի է այս աղմուկը, այս ձայները, հոգնեցրել են, գեթ մեկ վայրկայն լռություն եմ ուզում, ես անհապաղ կլուծեմ, միայն թե հանգիստ թողեք ինձ….»
- Հայկ, Հայկ!
- Հը՞:
-Սիրելիս, ինչու ես մթության մեջ նստել, ի՞նչ որ բան է պատահել:
-Հա իսկապես, արդեն մութ է, եկեղեցու զանգե՞րն են… Մայրիկ , մամ, գիտես ես հիշեցի հրաշք երկրի մասին, հիշու՞մ ես, երբ դեռ մանուկ էի, դու պատմում էիր այդ երկրի մասին, հիշու՞մ ես…
-Հա, հոգիս, այնտեղ ամեն ինչ խաղաղ է ու մարդիկ բարի... ի՞նչ է քեզ մտահոգում… ձեռքերդ շատ սառն են…
-Զանգերի ղողանջը, լսու՞մ ես մայրիկ, արդեն քանի տարի է դրանք մեր կյանքի անբաժան մասն են կազմում, ես նույնիսկ երբեմն չեմ լսում այդ ձայնը, այնքան եմ սովորել , այնքան հարազատ է դարձել այն…
“Ինչքան նուրբ են այս ձեռքերը, ինչքան ուժեղ, միայն դրանք կարող են ձեզ լռեցնել, ու նոր կյանք պարգևել: Ինչպիսի հանգստություն… երնեկ պահը դար տևեր…”
-Սիրում եմ, երբ գլուխս շոյում ես…
-Հա՞… մանուկ ժամանակ չէիր սիրում և միշտ գրկիցս փախչում էիր…
-Մի՞թե… Մամ, որտե՞ղ է այդ երկիրը, որտե՞ղ… արևելքում, թե արևմուտքում… որտե՞ղ է մայրիկ…
-Ամենուր, քո սրտում…Մայրս մեղմ ժպտաց…


-Վաչե, պետք է հարցը լուծել, զանգիր այդ ալկահոլիկին, բեր դրան այստեղ, ես կխոսեմ, մենք պետք է արագ լուծենք մեր առջև դրված հարցը: Բերել տուր նաև այդ այլանդակ, տականք լրագրողին, դրան պետք է անհապաղ լռեցնել…
-Հայկ, պետք չէ շտապել, հարցը միայն ինձ ու քեզ չէ վերաբերում, գուցե մի փոքր սպասենք…
-Վաչե, միամիտ մի կաց, հարց է, դրված է, լուծել է պետք, սպասել, մտածել չենք կարող, այլընտրանք չունենք:
-Գուցե հավաքենք մարդկանց, ներկայացնենք հարցը, լսենք նրանց կարծիքները, ամեն դեպքում նրանք մեզ վստահում են և չենք կարող…
-Վաչե, հարցը ամբոխին ներկայացնելու ժամանակ չունենք…
-Ամբոխ չէ, մարդիկ են, որոնք քեզ վստահում են ու պատրաստ են գալ քո հետևից ամենուր:
«Ինչքան եմ հոգնել, ամբոխ չէ, մարդիկ են, մարդիկ հավաքվեցին դառնում է ամբոխ, իսկ ամբոխը մշտական չէ, այսօր ես, վաղը` մյուսը»:
-Գաղափարը, Հայկ, գաղափարը, ահա թե ինչին են նրանք վստահում, ահա թե ինչու են նրանք գալիս քո ետևից, նրանք քո մեջ տեսնում են իրենց փրկությունը…
-Բայց ես, ես չեմ … հա, ընկերս, դու ճիշտ ես, բայց ունենք հրաման վերևից, պետք է անհապաղ լուծել մեր առջև դրված հարցը… այնուհետև մարդկանց կհավաքենք… դու ճիշտ ես
-Կանեմ այնպես ինչպես ասում ես: Հա, հազիվ չէի մոռացել, Մարիամը Հայաստանից նամակ է ուղարկել…:)

Morpheus_NS
15.12.2008, 12:54
-Նամակի ժամանակը չի, տուր ինձ, հետո կկարդամ:
-Ուրեմն որոշե՞լ ես հնազանդվել, որոշե՞լ ես հանձնվել, Հա՛յկ:
-Իսկ ես ուրիշ ելք ունե՞մ, ինչ կարող եմ անել, Վաչե՛, թողնե՞մ, որ անունս գետնովը տան, հեղինակությունս գետնին հավասարեցնեն:
-Բայց դուրս գալով պայքարից՝ դու ինքդ քո ձեռքերով կոչնչացնես համբավդ. կասեն՝ վախկոտ է: Եվ հետո, դու պարտք ես ժողովրդիդ: Պարտք ես թշնամուն զոհ գնացած միլիոնավոր անմեղ մարդկանց: Հիշու՞մ ես, որ խոսք ես տվել ամեն գնով հասնել նրան, որ ԱՄՆ-ում ճանաչվի ցեղասպանությունը, ու հիմա, երբ սենատորի աթոռից քեզ մի քայլ է բաժանում, դու որոշել ես վայր դնել զենքերդ ինչ-որ ծախված լրագրողի կեղտոտ հոդվածի պատճառով:
-Սխալվում ես, Վաչե՛, ես ոչ մեկին պարտք չեմ: Ես արեցի ամենը, ինչ կարող էի, ավելին անել ես չեմ կարող, իմ ուժերից վեր է:
-Բայց ոչ ոք չի էլ պահանջում , որ դու ավելին անես: Քեզ միայն սպասել է պետք. մնացած ժողովուրդը կանի քո փոխարեն:
-Այն թույնը, որ սրսկեցին ժողովրդի մեջ մեծ դոզաներով, շուտով կանի իր սեւ գործը ու ժողովուրդը երես կթեքի ինձնից: Ժողովուրդը անկայուն է ու իր ամբողջականության մեջ՝ հիմար: Նրան շատ հեշտ է կառավարել: Մինչեւ հիմա դա ինձ էր հաջողվում, բայց նրանք կարողացան ղեկը իրենց կողմը թեքել, բոլոր կարեւոր խաղաքարտերը հիմա իրենց ձեռքում են, իսկ ես հիմար, ծայրաստիճան հիմար իրավիճակում են:
-Կարծու՞մ ես ժողովուրդը կհավատա, որ դու , մարդասպան ես, որ այդքան «անմեղ» ազերիների ես այն աշխարհ ուղարկել:
-Չե՛մ կարծում, վստա՛հ եմ: Եթե շարունակեմ պայքարը, գուցե իշխանություններն էլ սկսեն հավատալ, ու ես ճաղերի հետեւում հայտնվեմ: Հիմա շատ հեշտ է կեղծ ապացույցներ, վկաներ գտնելը:
-Ամեն դեպքում լա՛վ մտածիր, Հա՛յկ: Դու սխալվելու իրավունք չունես:
-Իմ որոշումը միանշանակ է ու չի փոխվելու: Մեր առջեւ խնդիր է դրված, որի լուծման միակ ճանապարհը սա է…
----------------------------
-Հա՛յկ, նորից մթության մեջ ես նստել: Զգում եմ ինչ-որ բան հետդ կատարվում է, որդի՛ս:
-Մայրի՛կ, ես հոգնել եմ… էլ չեմ կարող…
-Դու ուժեղ ես, գիտեմ… շուտով ոտքի կելնես…
Ինչպես մորս ասեի, որ իր որդին այնքան ուժեղ չի, որքան նա է կարծում, որ հիմա ինքը վախենում է… որ … Աչքերիս մեջ արցունքներ հայտնվեցին… չէի ուզում, որ մայրս տեսնի, դրա համար էլ մոտեցա լուսամոտին. լացակումած հայացքս սառեց դիմացի շենքի լուսամուտներից մեկին: Մի երիտասարդ աղջիկ համբուրվում էր ընկերոջ հետ այնքան բուռն, այնքան կրքոտ… Մարիամին հիշեցի… ախ, հա՜… Մարիամի նամակը…
Բացեցի խմամքով փակված ծրարը.
«Բարե՛ւ, Հա՛յկ ջան: Գիտեմ……………. :)

Second Chance
09.01.2009, 21:12
...գիտեմ թե հիմա ինչ վիճակում ես, թե որքան ես հիմա վազվզում ու որքան անհանգիստ է սիրտդ, ու միգուցե որքան անհարմար պահի ես բացում այս նամակը...
-Հայկ անցած անգամ առաջարկս չընդունեցիր, որովհետև կարծում էիր թե գրեթե հասնում ես...
հիմա կարծում եմ կանգ առնելու պահն է քանի դեռ ուշ չի , խնդրում եմ մտածիր ...

- Հայկ ես ինքս շատ եմ ուզում օգնել քեզ որ ամեն բան ստացվի, բայց չեմ կարող, որքան էլ ցավալի է... ես չեմ կարող օգնել որ հասնես երեզանքիդ, որն արդեն անիրագործելի է , արի օգնիր իմ երազանքն իրագործենք... ես չեմ ուզում մենակ գնալ...

խնրում եմ մի քանի անգամ կարդա նամակը հետո որոշումիդ կսպասեմ... արդեն վերջին անգամ...
Մարիամ»

----------------

-Մարիամ այսօր երազումս սենատոր էի դարձել
-Լու՞րջ
- Հա ու երկրորդ օրն ինձ սպանեցին... տեսնում էի ինչպես էր մայրս լաց լինում, սարսափելի էր...
- Սիրելիս մայրդ հիմա երջանիկ է քեզանով , դու արդեն գտել ես այն երկիրը որ պատմում էր քեզ.. այնպես չէ՞:)
-Այդպես է, լավ է...որ դու էլ գիտեիր այդ երկրի մասին:)

---------------
Սենատում խառնաշփոթ է, բոլորը վազվզում են անհասկանալի սարսափի մեջ:
Լուրերը հայտնեցին- սպանվել է նորընտիր սենատորը... պատճառներն անհայտ են

Yellow Raven
09.01.2009, 21:21
Կիսադետեկտիվախառը- այ սենց բնորոշում կտամ էս պատմվածքին:P
Իրականում բավականին կապակցված էի մասերը, մենակ կարծում եմ Կատկան ուրիշ շարունակություն էր պատկերացնում;)
Ամեն դեպքում որպես ամբողջական պատմվածք դուրս եկավ:)