PDA

Դիտել ողջ տարբերակը : Հնարավո՞ր է արդյոք սիրել մի մարդու, որի ապրելակերպը ձեզ համար ընդունելի չէ

Երվանդ
07.12.2006, 15:32
Օրինակով ասեմ որ ավելի հասկանալի լինի, օրինակ տղեն սիրի փողոցայինին, կամ ասենք աղջիկը գողական օրենքներով ապրող տղուն, հետաքրքիրա սիրո հարցում մասնագետների կարծիքը;)

Cassiopeia
07.12.2006, 15:42
Օրինակով ասեմ որ ավելի հասկանալի լինի, օրինակ տղեն սիրի փողոցայինին, կամ ասենք աղջիկը գողական օրենքներով ապրող տղուն, հետաքրքիրա սիրո հարցում մասնագետների կարծիքը;)
Ինձ միշտ թվացել է, թե սերը այն զորեղ ուժն է, որ կարող է ստիպել փոխվել բոլոր նրանց ովքեր հայտնի են իրենց վատ համբավով… անկեղծ ասած մի ծանոթ անձնավորություն կար, որի մասին մտածում էի, որ եթե այդ գողական օրենքներով շարժվող տղան սիրահարվի, ապա անպայման կփոխվի, քանի որ նրա պահվածքի մեղավորը նրա շրջապատն է և այլն… իսկ երբ նա սիրահարվի ու արդեն "ապրի միայն այդ աղջկանով" , ապա նա կամաց-կամաց կկտրվի շրջապատից ու կվերափոխվի… Հետո չգիտեմ, ոնց այդ տղան ինձ սիրահարվեց, ու ես խուսափեցի նրա հետ ապագա շփումներից, նրան թողելով բախտի քմահաճույքին և վերափոխվելու հնարավորություն չտալով…:oy

Arisol
07.12.2006, 15:49
Եթե ինձ տվյալ մարդու ապրելաձևը դուր չի գալիս, եթե ես այն չեմ հարգում ու եթե ես չեմ կարող ստիպել, որ նա փոխվի, դառնա այնպիսին, ինչպիսին ես կցանկանայի, որ նա լինի, ապա ես դժվար թե համակերպվեմ նրա ապրելաձևին, եթե, իհարկե, նրա ապրելաձևն իմ կողմից լիովին անընդունելի ա;) :

Երվանդ
07.12.2006, 16:10
Հետո չգիտեմ, ոնց այդ տղան ինձ սիրահարվեց, ու ես խուսափեցի նրա հետ ապագա շփումներից, նրան թողելով բախտի քմահաճույքին և վերափոխվելու հնարավորություն չտալով…:oy
Իսկ ինքը որպես տղամարդ հետաքրքրում էր քեզ? Եթե տենց կյանքով չապրեր դու կուզենաիր հանդիպեիր նրա հետ?
Մի գուցե քեզ նա ուղակի դուր չի եկել, ինձ թվումա տենցել եղելա որովհետև մարդը իր բնույթով համարյա միշտ լավատեսա, եթե քեզ շատ դուր գար երևի կպայքարեիր ու նրա ապրած կյանքը քեզ հետ չէր պահի, կմտացեիր որ քեզ սիրումա ուրեմն քիչ քիչ կփոխես նրան. Հակառակ դեպքում կլիներ վախկոտություն ուղակի իմ կարցիքով:

Ավելացվել է 4 րոպե անց

Եթե ինձ տվյալ մարդու ապրելաձևը դուր չի գալիս, եթե ես այն չեմ հարգում ու եթե ես չեմ կարող ստիպել, որ նա փոխվի, դառնա այնպիսին, ինչպիսին ես կցանկանայի, որ նա լինի, ապա ես դժվար թե համակերպվեմ նրա ապրելաձևին, եթե, իհարկե, նրա ապրելաձևն իմ կողմից լիովին անընդունելի ա;) :
Եթե լիովին անընդունելիա, բայց ուզում ես իրեն տեսնես, հետը շփվես, կարողա անընդունելիա բայց քեզ հետաքրքիրա իրա բնավորությունը, մենակ իրա հետ ես քեզ լավ զգում բայց մի 80 տոկոս գիտես որ վերջը լավ չի լինի, ետ ժամանակ ինչ:think

Cassiopeia
07.12.2006, 16:14
Մի գուցե քեզ նա ուղակի դուր չի եկել, ինձ թվումա տենցել եղելա որովհետև մարդը իր բնույթով համարյա միշտ լավատեսա, եթե քեզ շատ դուր գար երևի կպայքարեիր ու նրա ապրած կյանքը քեզ հետ չէր պահի, կմտացեիր որ քեզ սիրումա ուրեմն քիչ քիչ կփոխես նրան. Հակառակ դեպքում կլիներ վախկոտություն ուղակի իմ կարցիքով:
Ճիշտ ես, նա ինձ դուր չէր գալիս…

Artgeo
07.12.2006, 16:51
Հնարավոր է, ես սիրել եմ այդպես։ Կար մի աղջիկ, որին չէր սիրում ամբողջ թաղը, նրան համարելով կոպիտ, կռվարար ու նույնիսկ փողոցային։ Սակայն նա իրականում այդպիսին չէր։ Չնայած... Չգիտեմ, միգուցե փողոցում նա իրեն կոպիտ ու կռվարար էր պահում, բայց իմ հետ նա աշխարհի ամենաքնքուշ ու նուրբ էկան էր։ Ու չնայած, որ մեր հարաբերությունները, ավաղ, շուտ ավարտվեցին, անկախ իմ ու երևի թե նրա կամքից, ես նրան դեռ երակր էի սիրում...

Z77
07.12.2006, 16:58
Օրինակով ասեմ որ ավելի հասկանալի լինի, օրինակ տղեն սիրի փողոցայինին, կամ ասենք աղջիկը գողական օրենքներով ապրող տղուն, հետաքրքիրա սիրո հարցում մասնագետների կարծիքը;)
Սերը աթարին էլ է կպնում, ցավոք:

Երվանդ
07.12.2006, 17:08
Սերը աթարին էլ է կպնում, ցավոք:
Հա բայց էլ ուր մնաց մեր ինքնակառավարումը, եթե դիմացինտ փողոցայինա դու հաստատ նրան չես հարգի, թեկուզ շատ լավ բնավորություն ունենա, իսկ որտեղ հարգանք չկա կարողա արդյոք սեր լինի?, եթե հա ուրեմն հաստատ ոչ երկարատև իսկ եթե երկարատև ուրեմն հիմար սիստեմա:D

Z77
07.12.2006, 17:18

Հարգելի ԶԵՎՍ, ինչպես պետք է քեզ կառավարես, երբ չիմանալով սիրահարվես քո ասած փողոցայինին, հետարքրքիր է?

Sun
07.12.2006, 17:20
Սիրել հնարավոր է,բայց ապրել նրա հետ կարծում եմ ոչ: Ամեն մարդ այս կյանքում ձգտում է երջանիկ , հանգիստ կյանքով ապրել: Դրա համար կարելի է անտեսել սերը այս հանգամանքներում,չէ որ ժամանակի ընթացքում սերը,սիրելը վեր է ածվում համակերպման... ապրիր ավելի հանգիստ կյանքով....
________________________
[I]Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական

Z77
07.12.2006, 17:25

Այդ դեպքում ինչ իմաստ ունի սիրելը?

Երվանդ
07.12.2006, 17:30
Հարգելի ԶԵՎՍ, ինչպես պետք է քեզ կառավարես, երբ չիմանալով սիրահարվես քո ասած փողոցայինին, հետարքրքիր է?
Ես սիրահարվել չեմ ասում սիրել եմ ասում սիրահարվելը պարզա չես կառա նենց անես որ չլինի, բայց այ կարաս պայքարես որ չվերածվի սիրո, կստացվի թե չէ էտ արդեն մարդուցա կախված:

Sun
08.12.2006, 11:31
Այդ դեպքում ինչ իմաստ ունի սիրելը?

Սերը,սիրելը այդ զգացմունք է,որը յուրաքանչյուր անհատի կյանքի անբաժանելի մասն է ,որին սպանել հաճախ չէս կարող: Այս անակնկալներով և խոչընդոտներով լի կյանքը շատ զոհողություններ է պահանջում մարդուց, ինչպես ասում են բավական չէ առողջ միտք ունենալ,կարևորը դրանից հմտորեն օգտվելն է:)

_____________________________
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:

Malu
08.12.2006, 13:51
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ աղջիկների մեծ մասին դուր են գալիս այսպես կոչված "Bad Boys"-ը (վատ տղաներ) :think Եվ փաստորեն ստացվում է, որ շատ աղջիկներ են համակերպվում իրենց սիրեցյալի վարած ապրելակերպին: Հակառակ դրան տղաների մեծ մասին դուր են գալիս այսպես կոչված "տան աղջիկները":think, հետևաբար շատ քչերն են սիրահարվում(սիրում), ինչպես դուք ասացիք, փողոցային աղջիկներին:
Ինչ վերաբերվում է ինձ, ես ոչ մի հարցին ծայրահեղորեն փորձում եմ չպատասխանել: Սիրել եմ մի տղայի, ով այդքան ել չէր փայլում իր հեղինակությամբ, սակայն չկարողացա փոխել նրան, և հեռացա նրանից: Թեև համոզված եմ, որ հնարավոր է, մարդիկ միմյանց փոխեն մեծ սիրո առկայության դեպքում::love

Z77
08.12.2006, 13:57
Սերը,սիրելը այդ զգացմունք է,որը յուրաքանչյուր անհատի կյանքի անբաժանելի մասն է ,որին սպանել հաճախ չէս կարող: Այս անակնկալներով և խոչընդոտներով լի կյանքը շատ զոհողություններ է պահանջում մարդուց, ինչպես ասում են բավական չէ առողջ միտք ունենալ,կարևորը դրանից հմտորեն օգտվելն է:)

_____________________________
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:
Դուք պլատոնական մտածելակերպ ունեք:

Երվանդ
08.12.2006, 14:02
Սերը,սիրելը այդ զգացմունք է,որը յուրաքանչյուր անհատի կյանքի անբաժանելի մասն է ,որին սպանել հաճախ չէս կարող:

_____________________________
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:
Էս մասի հետ ես համաձայն եմ, հնարավորա միանշանակ սիրել մարդու որին դու քեզ արժանի չես համարում, էտ սատանայական բանա, համ գիտես որ ինքը լավը չի, բայց համել ուզում ես միշտ կողքտ լինի, զարմանալի բանա:) , բայց վերջում իհարկե բանականությունը հաղթումա, էտ դեպքում ավանդապաշտություննելա օգնում:)

Z77
08.12.2006, 14:07

Հարգելի ԶԵՎՍ, ուղղակի չեմ կարողանում չարտահայտվել: Սատանայական պիտակներ ես կպցնում, իսկ մականունդ վերցնում ես նույն սատանայից666?

Երվանդ
08.12.2006, 14:50
Հարգելի ԶԵՎՍ, ուղղակի չեմ կարողանում չարտահայտվել: Սատանայական պիտակներ ես կպցնում, իսկ մականունդ վերցնում ես նույն սատանայից666?
Դե Զեվսը աստծո օրինակա 666 սատանայի թիվնա, մարդիկել էտ 2-ի արանքում են, երևի տենց կարելիա մեկնաբանել մականունս:D , բայց իրականում ես աթեիստ եմ, մականունսել ոչ մի կապ չունի աստծո ու սատանայի հետ ուղակի մականունա :)

Sun
08.12.2006, 17:27
Դուք պլատոնական մտածելակերպ ունեք:

Ոչ, ես պլատոնական մտածելակերպ չունեմ:) ,ուղակի զգում եմ,որ հաճախ ամեն ինչի մասին ավելի խորն ու հստակ եմ մտածում,թեկույզ շատ կցանկանայի որ այդպես չլինեմ...

______________________
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական

Selene
09.12.2006, 00:30
Միանգամայն հնարավոր է:Քանի որ երբ սիրում ես,սիրում ես սրտով,իսկ թե ընդունելի է նրա ապրելակերպը քեզ համար թե ոչ՝դա արդեն քո մտածողությունն է որոշում:
Իսկ թե ինչպիսին կլինի ձեր սիրո հետագա ընթացքը,ժամանակը ցույց կտա… Հանրավոր է
1.Կամ դու կհամակերպվես իր ապրելակերպին,որքան էլ որ դա ընդունելի չլինի քեզ համար,որովհետև սիրում ես ու առանց այդ մարդու չես կարող ապրել,
2.Կամ ձեր սերն այնքան զորեղ կլինի,որ կփոխի գոնե մի քիչ քեզ համար ընդունելի ապրելակերպի նրա ապրելակերպը,
3.Կամ էլ դուք պարզապես կբաժանվեք՝ զգալով ձեր աշխարհների անհամապատասխանությունը

Երվանդ
09.12.2006, 13:43

Իսկ հնարավոր չէ չհարմարվես, բայց շարունակես?

Selene
09.12.2006, 23:47
Իսկ հնարավոր չէ չհարմարվես, բայց շարունակես?
Ընդհանուր առմամբ իմ կարծիքով երևի չէ,ես չեի շարունակի:think
Բայց ասում են.«Երբեք մի ասա երբեք»,այնպես որ չեմ էլ բցառի շարունակելը,բայց դա կլինի միայն սեփական նյարդերիդ ու առողջությանդ հաշվին :(

Արսեն
15.12.2006, 00:55
Ընդհանուր առմամբ իմ կարծիքով երևի չէ,ես չեի շարունակի:think
Բայց ասում են.«Երբեք մի ասա երբեք»,այնպես որ չեմ էլ բցառի շարունակելը,բայց դա կլինի միայն սեփական նյարդերիդ ու առողջությանդ հաշվին :(

Գտնում եմ որ հնարավոր , եթե կուրորեն սիրում ես այդ մարդուն, հակառակ դեպքում վերջաբանը մեկն է: իսկ շատերն էլ համակերպվում են, դա սխալ է իմ կարծիքով:ok

Black Insomnia
01.02.2007, 23:31
Մարդի'կ, իսկ չե՞ք կարծում ,որ մարդուն սիրելն ու նրա հետ ապրելը <<մի քիչ>> տարբեր հասկացություններ են. կարող ես չէ՞ սիրել հարեվան Պետրոսին առանց նրա ապրելակերպի մասին որեվէ գաղափար ունենալու:Հա,ասում են` любовь зла ,полюбишь и ..:oy ..,ուրեմն `հնարավոր է սիրել մի մարդու ,որի ապրելակերպը ձեզ համար ընդունելի չէ,բայց այ էդ մարդու հետ ապրել կարողանալը բոլորին չէ ,որ տրված է:hands

Kita
02.02.2007, 00:44
Սիրել հնարավոր է,բայց ապրել նրա հետ կարծում եմ ոչ: Ամեն մարդ այս կյանքում ձգտում է երջանիկ , հանգիստ կյանքով ապրել: Դրա համար կարելի է անտեսել սերը այս հանգամանքներում,չէ որ ժամանակի ընթացքում սերը,սիրելը վեր է ածվում համակերպման... ապրիր ավելի հանգիստ կյանքով....

իսկ իմ կարծիքով լավ էլ հնարավոր է ապրել... ասվում է...իրար պետք է լրացնեն:)
ես նույնպես սիրել եմ ու եթե հնարավորություն լիներ մեկ անգամ էլ կսիրեի...

ihusik
02.02.2007, 00:53
Կարծում եմ, որ հնարավոր է, քանզի իսկական սերը ծնվում է սրտում (մի ֆիզիկական օրգան, որի ոգեղեն նշանակությունը դեռ բավական չի ուսումնասիրված ու գնահատված), այլ ոչ թե գլխում... Թեմայի հարցին կարճ պատասխանելուց հետո, կցանկանայի դրա հետ կապված մի հարցի մասին գրել. խոսքս ամուսնանալու կամ չամուսնանալու ընտրության առջև կանգնած այն զույգերի կատարած սխալի մասին է, որոնք տեսնելով ու գիտակցելով իր սիրեցյալի՝ ապագա ամուսնու, մեջ առկա իրենց համար անընդունելի ու անհանդուրժելի որոշակի թերություններ, այնուամենայնիվ ամուսնանում են՝ աչք փակելով այդ թերությունների վրա և մտածելով, որ երբ միասին նրանք ապրեն իր արդեն ամուսինը կփոխի իր այդ գծերը: Փորձը ցույց է տալիս, որ ամուսնական տարիքին հասած տղան ու աղջիկն արդեն ֆիզիկապես ու հոգեպես լիովին ձևավորված անձնավորություններ են ու շատ դժվար է, եթե ոչ անհնար, նրանց հետագա տարիներում փոխել և նրանք, որոնք հույսերը դնում են իր զուգընկերոջ մեջ հետագայում այդ սպասվելիք ու ցանկալի փոփոխության վրա, մեծամասամբ հետո հիասթափություն են ապրում, բայց արդեն շատ դժվար ու գրեթե անընդունելի է դառնում տվյալ անձնավորության համար "ետ դարձի ճանապարհը", քանզի նրանց արդեն կապում է համատեղ երեխան ու նրա ճակատագրի մասին համատեղ հոգածությունը, հատկապես աղջկա համար ամուսնալուծված լինելու և հայ հասարակության մեջ դրա հանդեպ բացասական վերաբերմունքին արժանանալու ու հետագայում անձնական երջանիկ կյանք ունենալու դժվարություններն ու խնդիրները և այլն... ՈՒստի նախնական թեմայի հարցին տվածս պատասխանին կուզենայի ավելացնել, որ այո հնարավոր է սիրել նման մարդու, որի ապրելակերպը ձեզ համար ընդունելի չէ, բայց հույս չպետք է նաև փայփայեք ու ինքներդ ձեզ խաբեք՝ աչք փակելով նրա այդ ձեզ համար անընդունելի ապրելակերպի վրա, որ ամուսնությունից հետո նա կփոխվի կամ դուք կկարողանաք նրան փոխել ու չպետք է մոռանալ նաև, որ նա իր այդ ապրելակերպով պետք է կողք-կողքի ձեզ հետ միասին ապրի օրվա 24 ժամը և այդպես տարիներ շարունակ ձեր ողջ մնացյալ կյանքի ընթացքում... ՈՒստի, նման ընտրության առջև կանգնած աղջիկը կամ տղան պետք է ինքն իրեն հարց տա. <<Պատրա՞ստ է արդյոք նա ընդունի իր սիրած էակին այնպիսին ինչպիսին նա կա այժմ ու սիրի նրան, ինչպիսին նա կա այժմ, իր ողջ կյանքի ընթացքում...>> Սրան պետք է ավելացնել նաև այն հանգամանքը, որ սովորաբար մինչ ամուսնական շրջանում սիրահար զույգերը շատ ավելի լավն են լինում, քան հետ ամուսնական շրջանում՝ կապված առաջացած սեփականատիրական ու նպատակին հասած լինելու զգացողության հետ, ինչպես նաև սեփական մաշկի վրա զգալով այն իր կողմից զուգընկերոջ անընդունելի ապրելակերպի ազդեցությունը, որի վրա սիրելով աչք էր փակել... ՈՒստի լավագույն տարբերակը, իմ կարծիքով, դա՝ Սենտ Էքզուպերիի առաջարկածն է, երբ զույգերը նայում ու գնում են մի ուղով ու նույն ուղղությամբ. ինչու եմ սա ասում, որովհետև կյանքում լինում է, որ խաչվում են մարդկանց ուղիները, բայց գնալու ուղղություններն են տարբեր լինում՝մեկը հատվելուց հետո վեր պետք է գնար, մյուսը՝ ներքև... Սակայն, երբեմն, Մեծ ու Իսկական Սիրո դեպքում հրաշքներ են տեղի ունենում...:B
Սրտի համար չկա էլ ավելի գեղեցիկ ու ցանկալի զգացողություն, քան Սերն է...

Երկնային
02.02.2008, 03:08
Օրինակով ասեմ որ ավելի հասկանալի լինի, օրինակ տղեն սիրի փողոցայինին, կամ ասենք աղջիկը գողական օրենքներով ապրող տղուն, հետաքրքիրա սիրո հարցում մասնագետների կարծիքը;)

հնարավորը ամեն ինչ էլ հնարավոր է… ստեղ ուրիշ հարց կառաջանա… արդյո՞ք նա կհամակերպվի այդ տեսակ սիրո հետ… իսկ դա արդեն շատ լուրջ է :think

keyboard
02.02.2008, 10:57
Հնարավոր է, բայց հենց սկսում են միասին ապրել, սերը դառնում է տառապանք....:P

Մարիաննա
02.02.2008, 18:31
Հնարավորը հնարավոր է, չնայած ես միշտ էլ կարծել եմ, որ յուրաքանչյուր մարդ հենց սիրահարվելուց առաջ, շատ լավ գիտի ում է սիրահարվում և ինչու համար է սիրահարվում: Չհամարձակվեք չհամաձայնել:

Անցնենք առաջ: Ասենք թե արդեն սիրահարվել է: Ակամայից մի դրվագ հիշեցի «Աշնանային ծիրան, բարի լո՛ւյս» ֆիլմից:
Ամուսինը հրավիրված է լինում խաշ ուտելու: Կոստումն է հագնում, օծանելիք փչում, պատրաստվում է էլի: :) Կինն էլ կողքից.
- Լսի բայց էս խաշի հաշիվ չի, ո՞ւր ես գնում, կարողա սիրուհի ունե՞ս:
- Ասեցի խաշ ուտելու եմ գնում:
- Եթե իրոք խաշ ուտելու ես գնում, ինձ էլ հետդ տար:
- Էն որ ես սիրուհի կարողա ունենամ, էդ ինչ-որ տեղ հասկանալի է, նույնիսկ՝ պարտադիր, բայց որ դու իմ հետ խաշ ուտելու պիտի գաս, ես էդ պահը չհասկացա: :))
Ի՞նչ եմ ուզում ասել: Այն որ սիրահարվելը հնարավոր է, դա ինչ-որ մի տեղ հասկանալի է, բայց որ այդ մարդու ապրելակերպը քեզ համար ընդունելի չի ու դու գիտակցելով դա, այդ սիրուն ընթացք պետք է տաս, ես էլ էդ պահը չհասկացա: ;) Ամեն մի հեգված վանկ կայծ է առկայծում, բայդ դա չի նշանակում, որ այդ կայծը պետք է կրակ դառնա: «Բնազդը՝ ուշիմություն և ուշիմությունը՝ հանճար»,- կասեր արդեն չեմ հիշում ով: :)

Դեկադա
03.02.2008, 22:09
Միանգամայն հնարավոր է:Քանի որ երբ սիրում ես,սիրում ես սրտով,իսկ թե ընդունելի է նրա ապրելակերպը քեզ համար թե ոչ՝դա արդեն քո մտածողությունն է որոշում:
Իսկ թե ինչպիսին կլինի ձեր սիրո հետագա ընթացքը,ժամանակը ցույց կտա… Հանրավոր է
1.Կամ դու կհամակերպվես իր ապրելակերպին,որքան էլ որ դա ընդունելի չլինի քեզ համար,որովհետև սիրում ես ու առանց այդ մարդու չես կարող ապրել,
2.Կամ ձեր սերն այնքան զորեղ կլինի,որ կփոխի գոնե մի քիչ քեզ համար ընդունելի ապրելակերպի նրա ապրելակերպը,
3.Կամ էլ դուք պարզապես կբաժանվեք՝ զգալով ձեր աշխարհների անհամապատասխանությունը

Համաձայն եմ,բայց ավելացնեմ ևս մի կետ:
1.Երեխաների առկայությունը:Հիմնականում կանայք որոշակի քայլերի չեն դիմում, քանի- որ ըստ իրենց մտածելակերպի չեն ուզում, որ երեխան լինի անհայր:Չնայած ինձ թվում է նման դեպքերում վիճակը էլ ավելի է բարդանում:

John
03.02.2008, 22:15
Հա, հնարավոր է: Գուցե հնարավոր չէ ապրել նրա հետ, բայց դա էլ չեմ բացառում, իսկ սիրել հնարավոր է նույնիսկ… սաղին էլ հնարավոր է ;)

Ann87
03.02.2008, 22:24
:thinkհնարավոր է,իհարկե հնարավոր է,սիրելուց սիրտը ոչինչ չի հարցնում

Adam_Smith
16.02.2008, 12:47
Սիրել, իհարկե, հնարավոր է, բայց սիրողը անիմաստ տառապանքներ կունենա կամ էլ կամաց-կամաց պետք է հարմարվի ու ինքն էլ դառնա էդպիսին

Ramzes
01.10.2008, 22:00
Միանշանակ հնարավոր է: Յուրաքանչյուր ոք անհատականություն է և իրավունք ունի ապրել այնպես, ինչպես ինքն է ցանկանում, իսկ եթե նրան սիրում ես, պետք է ընդոևնես նրան, ինպես որ նա կա, կարելի պարզապես որոշ հարցերի շուրջ համաձայնության գալ:

ministr
01.10.2008, 23:46
Սիրել այո, հետը ապրել ` ոչ, ու պետք չէ հույսեր փայփայել, որ բնավորությունը կամ սովորությունները կփոխվեն: Ինչ տեսնում ես դա այսբերգի երևացող մասն է, իսկ չերևացող մասը սովորաբար շատ ավելի մեծ է լինում:

dvgray
02.10.2008, 02:29
Ոչ միայն հնարավոր է, այլև ողջունելի է:
Քանի որ բացառձակ սխալ մարդ չկա: Չկա նաև բացարձակ անընդունելի ապրելակերպ:
Ապրելով համատեղ լիքը նոր բաներ կսովորեք և միգուցէ հասկանաք որ իր կենցաղը ու ապրելակերպը այնքան էլ անընդունելի չէր՞ ձեր համար :)

PetrAni
02.10.2008, 02:56
Սիրել այո, հետը ապրել ` ոչ, ու պետք չէ հույսեր փայփայել, որ բնավորությունը կամ սովորությունները կփոխվեն: Ինչ տեսնում ես դա այսբերգի երևացող մասն է, իսկ չերևացող մասը սովորաբար շատ ավելի մեծ է լինում:

Միանշանակորեն ճիշտ է նկատված, եթե միայն հաշվի չառնենք այն պարզ բանը, որ ամենինչ էլ հնարավոր կդառնա, եթե մտքիդ տեղ լինի միայն... :love:unsure

Ֆրեյա
02.10.2008, 08:40
Աշխարհում ոչ մի անհնարին բան չկա, բայց այդ սերը երկար չի կարող ապրել:
Երկու տարբերակ կարող է լինել. կամ երկուսն էլ վեճեր են սարքում, ամեն մեկը փորձում է դեպի իր կողմը քաշել սիրելիին, կամ
երկուսն էլ փորձում են սեփական կյանքով ապրել և չեն ճնշում միմյանց:
Բայց երկրորդ դեպքում ինչքան էլ մարդիկ լոյալ լինեն, ներքուստ լարվածություն են զգալու, որ սիրելին «ճիշտ» չի ապրում և վերջիվերջո այդ կուտակված լարվածությունը կործանելու է սերը:

ՆանՍ
22.07.2011, 14:13
Սիրել, իհարկե, հնարավոր է, այն էլ՝ երկար տարիներ, իսկ եթե պիտի արդեն հետն ապրես, դա արդեն մի քիչ դժվար կլինի, բայց կլինի ու մի դեպքում միայն. եթե ինքը քո կեսն է. սիրտդ է դա ասում:love, այսինքն՝ հա՛մ դուք շատ նման եք, հա՛մ էլ՝ շատ տարբեր, եթե սիրուց բացի դուք ունեք խոսելու ու մեծամասամբ իրար հասկանալու լիքը թեմաներ, ընդհանուր հետաքրքրություն, նպատակ, դու աշխատում ես նայել այն ուղղությամբ, որով ինքն է նայում, իսկ ճիշտ խորհուրդ տալուց էլ՝ նա ընդունում է, նույնն էլ քո դեպքում: Եթե քո մեջ գերակշռում է ավելի շատ լավը, քան վատը, ուրեմն ժամանակի ընթացքում դա քո մեջ տեսնելով,ինքնստինքյան նա էլ կփորձի ավելի լավը դառնալ, պետք չէ համեմատել նրան ուրիշների հետ, դա ավելի շատ կցածրացնի նրա արժանապատվությունը, ու նաև կդիտվի որպես դաստիարակության վառ նշան,որից տղամարդկանց ներվերը քայքայվում է ու հակառակ ազդեցություն կարող է ունենալ. ախր առանց դրա էլ նա քեզնից լավ գիտի իր հաջող ու անհաջող բնավորության գծերի մասին, հիմա էլ դու ես եկե՞լ՝գլխին պրարաբ:angry...Ոչ մեկս իդեալական չենք, ու իրավունք էլ չունենք դիմացինից իդելականություն պահանջենք, հիմա էդ մարդն էլ էդ է, համ էլ եթե կեսդ է ու քեզ նման է, ուրեմն ավելի պայծառ.ստեղ արդեն անկախ քեզնից ձենդ կտրում ես :think... Կարճ ասած՝ քեզ համար անընդունելի ապրելակերպով ապրող կեսիդ հետ մնում է միայն փորձես նրա դրության մեջ մտնելով՝ հասկանաս, թե խնդիրն ինչումն է և որքան հնարավոր է աջակցես, թև ու թիկունք լինես , որովհետև մեկ է, ուրիշի հետ էլ երջանիկ չես լինելու,ուրիշի մեջ քո տղամարդուն ես ման գալու, չես գտնելու ու ավելի վատ է լինելու, քան սիրելիիդ հետ էր...Դրա համար ավելի լավ է մնաս ու ապրես 50%-իդ հետ:love ...Իսկ ի՞նչ գիտես, գուցե դու ես նրա համար այս աշխարհ ուղարկված հենց այն միակ մարդը, ով խելացի ձևով կկարողանա հանել նրան այդ ճահճից ու դնել այն ուղղու վրա, որտեղից կսկսեք կերտել ձեր երջանիկ ու առանց վախերի ապագան... Մնացե՛ք միշտ լավատես:ok:

Sophie
22.07.2011, 16:25
Նման սիրո մեջ պետք չէ խորանալ: Կոպիտ ասած պետք է «ցրես գնա», ու ինչքան շուտ էնքան լավ: Որովհետև հետո էտ ռոմանտիկ պահերը կանցնեն կմնա գորշ իրականությունը, որը քեզ բոլորովին դուր չի գալիս ու դա կզգաս ավելիս սուր քան սկզբում:

lampone
22.07.2011, 18:27
Միշտ էլ հակառակ բևեռներն իրար ձգել են: Սեր, սեր (ամեն մեկն այն յուրովի է ընկալում ) .... վերջում միշտել բանականությունն է հաղթում

CactuSoul
22.07.2011, 19:11
Հնարավո՞ր է արդյոք սիրել մի մարդու, որի ապրելակերպը ձեզ համար ընդունելի չէ
Ո՞նց հնարավոր չի: Օրինակ՝ մեկին շատ սիրում ես, բայց քեզ համար հեչ ընդունելի չի այն փաստը, որ ինքն առանց քեզ ա ապրում:))

Աննամառիա
18.07.2012, 15:45
ես չեմ սիրում, հարուստների լպրիշ տղաներին ու հնարավորչէ որ ես սիրահարվեմ նմանատիպ ինչոր մեկին որքան էլ գեղեցիկ լինի

Նարե91
18.07.2012, 18:02
Եթե էդ մեկին սիրում ես /իսկապես սիրում ես/, նշանակում ա դու իր հետ կապված ամեն բան ես սիրում… այդ թվում նաև ապրելակերպը: