PDA

Դիտել ողջ տարբերակը : 7-ը դեկտեմբերի 1988թ., 11:41



Cassiopeia
07.12.2006, 11:00
Այսօր լրանում է աղետալի երկրաշարժի 18-րդ տարելիցը… Բոլորս էլ երեխա ենք եղել այն ժամանակ, սակայն կարծում եմ, որ շատերի հուշերում դեռ ապրում են այն դաժան օրերի պատկերները…
Ես երրորդ դասարանի աշակերտ էր, դասերս 2-րդ հերթ էին: Նախաճաշում էի, որ դպրոց գնամ… Մեր տան դիմացով երկաթուղու ճանապարհ կա և գնացքի անցնելուց ամեն անգամ մի քանի վայրկյան անպայման տունը ցնցվում է: Ստորգետնյա ցնցումը սկզբում գնացքի տեղ դրեցինք: Բայց սովորականից երկար տևեց այդ "գնացքի ցնցումները": Դուրս եկանք բակ, գնացք չկար, խաղողի թուփը ուժգնորեն ցնցվում էր, իսկ հեռվու հորիզոնում սպիտակ փոշու ամպեր էին… որ իր հետ տարան հազարավոր մարդկանց կյանք ու …:(

aniko
07.12.2006, 12:18
այո, այդ օրը պետք է հիշել 7-ը դեկտեմբերի 1988թ
88-ին 2-րդ դասարանում էի սովորում, Կրուպսկայայաի դպրոցում, դասի էինք նստած, մեր դասարանում մեծ հաշվիչ ուներնք, հին պապական ձևի, դասղեկն ել դրանից օգտվել էր սովորեցնում, մեկ ել տեսանք, որ այդ հաշվիչը ու մեր դասատուն սկսեցին օրորվել, վախեցանք, բայց ընկեր Խաչիկյանը` Նոեմը, մեզ հանգստացրեց, շարունակեցինք դասը... հետո իմացանք որ երկրաշարժ էր եղել, որ բոլորը դպրոցից փախել էին, ու միայն մեր դասարաններ տեղում մնացել, այն էլ այն պատճառով, որ Նոեմը մտածել եր թե իր ճնշումն է տատանվում, ու իր գլուխն է պտտվում..., բայց անցավ ժամանակ ու հասկացանք, որ լավը դա էր, թե չէ եթե դուրս գաինք ու վազեինք փողոց, ավելի վատ բաներ կլիներ

իսկ երեկ զրուցում էի ընկերուհիներիցս մեկի հետ, երեկ իմացա որ Սպիտակից են իրենք, ու այդ օրը այնտեղ է եղել, փլատակների տակ, չգիտեի ինչ ասեի նրան, ուզում էր այսօր գնալ այնտեղ, ծաղիկներ տաներ գերեզմաններ, իսկ ես նրան համոզում էի չգնալ... էգոիստությունն էր բռնել, թ օրից համերգ պետք է տանք, ուզում էի գար որ պարենք, թորձենք ամեն ինչ,...իսկ այս պահին մտածում եմ որ երեկ սխալ էի, չէ-որ անցիալը ջնջել չի կարելի, պետք է ապրել, բայց նաև հիշել....

Angelina
07.12.2006, 12:46
Շատ աղոտ, բայց ես էլ եմ հիշում այդ դաժան օրը: Իրոք շատ ցավալի էր, երբ նորից հիշում եմ մարմնովս սարսուռ է անցնում::(

Fobus
07.12.2006, 13:18
էհ , ոնց որ ասում են հողը թեթև լինի ...
բայց այն, որ դա եղել է ոչ բնական երկրաշարժ, արդեն չեմ կասկածում:

RaMeSsEs-ll
07.12.2006, 15:01
Երկրաշարժը հիշելիս ակամաից հիշում եմ առաջին ուսուցչուհուս: Երկրաշարժի ժամանակ երկրորդ դասարան էի ու դպրոցում էի էտ պահին: Ուսուցչուհիս բոլորիս հանեց դուրս դասարանաից: Ճիշտ է ես, ու էլի երկու իմ համադասարանցիներ մնացինք փլատակների տակ մի քանի ժամ, բայց մեր դասարանից ոչ մի զոհ չեղավ ուսուցչուհուս շնորհիվ: Իսկ միուս կորպուսում իր 7-րդ դասարանի աղջիկը մնաց փլատակների տակ ու մահացավ... Ես երախտապարտ եմ իմ ուսուցչուհուն, որ հիմա կամ ու, որ կարող եմ գրել այս տողերը:

1988թ.-ի Դեկտեմբերի 7-ի երկրաշարժը շատ մեծ հետք թողեց ոչ միայն մեզ` ականատեսներիս, այլ ողջ մեր Հայ ազգի հոգեբանության վրա:

Խորին ակնածանքով խոնարհվում եմ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին...

Artgeo
07.12.2006, 16:38
Տխուր է... Տխուր է այն փաստը, որ այդքան զոհ կարող էր չլիներ, եթե ԽՍՀՄ ում լիներ արտակարգ իրավիճակների համար նախատեսված ջոկատներ ու հնարավորություններ, տխուր է, որ օգնությունն եկավ այդքան ուշ... Պապիկիս քույրը իր երկու երեխաների հետ փլատակների տակ է մնացել, միայն այն պատճառով, որ իրենց գործարանի այն դուռը, որ պիտի բաց լիներ, փակ էր։ Փակ էր իբր գողությունից խուսափելու համար։ Ցավալի է, որ նա մահացել է միայն այն պատճառով, որ օգնույունը եկել է 10 օր հետո միայն ու նրան ընդամենը մեկ օրվա մահացած են գտել... Ցավալի է, որ 18 տարի անց, մենք ունենք աղետի գոտի հասկացություն, որ այս 18 տարվա ընթացքում կարավառությունը այդքան անբաշար գտնվեց, կամ այդքան թքած ունի ժողովրդի վրա... Ցավալի է, որ Գյումրիում այսօր դեռ կան տնակներում «դոմիկներում» ապրող մարդիկ։ Ցավալի է... Որ Գյումրին ծաղկող ու ուրախ քաղաքից վերածվել է անմարդաբնակ ու ամայի քաղաք չհիշացնող տխուր բնակավայրի…

Խոնարհվում եմ, բոլոր շիրակցիների ու լոռեցիների առջև, որոնք կարողացել են անկախ ամեն ինչից, դուրս գալ վշտից ու շարունակել ապրել։

Ուլուանա
07.12.2006, 19:32
Ես էլ եմ այսօրվա պես հիշում այդ օրը... Երկրորդ դասարանում էի սովորում։ Մենք էլ այդ ժամանակ թելադրություն էինք գրում, նույնիսկ թելադրության բովանդակությունն է տպավորվել... Մեկ էլ զգացինք, որ նստարանները ցնցվում են, իսկ ուսուցչուհիս միանգամից ասաց, որ երկրաշարժ է, ու բոլորիս դուրս հանեց դասարանից, ապա՝ դպրոցից։

Բայց նաև հիշում եմ, որ այն ժամանակ դեռ կարգին չէի գիտակցում, թե ինչպիսի աղետ է իրենից ներկայացնում երկրաշարժ կոչվածը... :( Մեզ՝ այն երեխաներիս համար, որոնք թեթև վախից այն կողմ ոչինչ չէին զգացել իրենց մաշկի վրա, դա այն ժամանակ՝ սկզբի պահերին, ընդամենը ինչ-որ սուր զգացողություն էր, հետաքրքիր, հուզիչ ու խառնաշփոթ առաջացնող իրավիճակ։ Միայն հետո ամեն ինչ սկսեցինք գիտակցել ու հասկանալ... :think

Ուրվական
07.12.2006, 20:24
Իրոք, սարսափելի օր էր: Ես այդ ժամանակ մեկ տարեկան եմ եղել, սակայն այսօրվա պես հիշում եմ այդ վայրկյաննները: Պառկած խաղում էի, մեկ էլ այն զգացի, որ մամաս ինձ գրկեց, բոլոր տնեցիք դուրս վազեցին ու... Որոշ ժամանակ հետո հայրս եկավ, նրանց մոտ երկրաշարժը թույլ էր եղել, ասաց, որ զանգենք Գյումրիի մեր բարեկամներին, իսկ նրանք շատ-շատ էին (սա արդեն պատմել են), որ նայենք հո բան չի պատահել: Ու այդ ժամանակ ծանոթներից մեկը ասում է.
- Գյումրի արդեն չկա...
Մի խոսքով, շատ հարազատներ եմ կորցրել այս օրը... Թող հողը թեթև լինի բոլոր մահացածների վրա...

Նորմարդ
07.12.2006, 21:14
Թող հողը թեթև լինի նրանց վրա:
Կարևոր չէ կորցրել ենք մենք հարազատ թե ոչ այդ օրը մենք բոլորս հայրենակիցներ ենք կորցրել, և այն պետք է հիշվի:
Այդ օրը չեմ հիշում, բայց հիշում եմ մի օր գարուն էր երբ մեր բնակարանից ոչ հեռու գազի պայթյուն եղավ ուժգին ձայն լսվե, հայրս ինձ գրկեց և տանից դուրս վազեց երկար տարիներ ինձ թվում էր թե երկրաշարժը հենց այդ օրն է եղել:

Esmeralda
07.12.2006, 21:19
Այդ ժամանակ ես դեռ 1տարեկան չկայի... Վանաձորի մի թաղամասում մի ամբողջ շենքերի շարան հավասարվել էր գետնին... միայն մի շենքի կեսն էր մնացել.... հենց այդ կեսում ես ու մամաս ենք եղել... Ոչինչ չեմ հիշում, բնականաբար...
Իսկ տատիկս աշխատանքի է եղել ու մնացել փլատակների տակ...

Սրտումս կպահեմ բոլոր անմեղ զոհերի հիշատակը...

Ուրվական
07.12.2007, 10:28
Հարգենք բոլորի վառ հիշատակը: Արդեն ինչ որ պետք ա ասեի, ասել եմ, մի քանի գրառում վերև ասել եմ: Ես ուղղակի մի քիչ այլ ուղղությամբ նաև կուզենայի քննարկումներ լինեին: Ինչ եք կարծում, երկրաշարժը բնության կողմից էր, թե... ուզում էին հայերին թևաթափ անեին... ՉՍՏԱՑՎԵՑ, ավելին, ստացվեց հակառակը...

Goga
07.12.2007, 12:21
Լրացավ ևս մեկ տարի…
Այսօրվա պես հիշում եմ, այն ժամանակ ես երկու տարեկան էի, խաղում էի իմ ամենասիրելի տիկնիկի հետ, երբ մայրս բռնեց իմ ձեռքից ու դուրս տարավ, չէի հասկանում, թե ինչ է կատարվում, լացում էի անընդհատ, ցանկանում էի նորից մտնել տուն ու տիկնիկիս վերցնել:( Ամեն տարի մեծանալով՝ ավելի ու ավելի էի հասկանում, թե ինչ էր պատահել, մինչ ես այստեղ լացում էի, որ տիկնիկիս մենակ էի թողել, այնտեղ հազարավոր մայրեր ու որդիներ էին միմյանց կորցրել, ես նորից գտա իմ տիկնիկին, իսկ նրանք…:(
Թող միշտ վառ մնա ձեր հիշատակը…

Tigran Adunts
07.12.2007, 17:25
Այսօր լրանում է աղետալի երկրաշարժի 18-րդ տարելիցը… :(

Կներես, բայց երևի 19-րդ տարելիցը :)

Հ.Գ.
Ես ընդամենը 2 ամսեկան էի, ու ոչ մի բան չեմ հիշում:

Ծով
07.12.2007, 20:39
լռություն:(
...
:(

Cassiopeia
07.12.2007, 23:01
Կներես, բայց երևի 19-րդ տարելիցը :)

Թեման մեկ տարվա վաղեմություն ունի…
Այսօր, երբ հեռուստացույցով դիտում էի կադրեր 88-ի աղետի արխիվներից, զգացի, որ այդ ցավը բալասան չունի, որ սրա սպին անգամ ցավոտ է:(

dvgray
07.12.2007, 23:08
Ինչ եղել է, եղել է: Հիշենք բնության տարերքի բոլոր անմեղ զոհերին:

Կուզենայի այս օրը առանձնապես իմ խորին շնորհակալությունը հայտնել համայն աշխարհի մարդկությունը անխտիր: Այդ ծանրագույն օրերին մենք մենակ չէինք: Դա մեծ բան էր:

Vive L'Armenie
08.12.2007, 21:00
Թող Աստված նրանց հոգին լուսավորի..., թող, որ երբե՛ք և ո՛չ մի ազգ էլ չհամտեսի այդ դառնությունը.........

10 ամսեկան էի ընդհամենը, նույնիսկ վտանգ կար, որ ես էլ...:(, բայց բարեբախտաբար ապրում եմ այսօր...

Է՜ դաժան բան է կյանքը...

9aliq
08.12.2007, 22:37
Այո ես ևս իմ խորհին շնորհակալությունն եմ հայտնում նրանց ովքեր այդ ծանր օրհասական պահին մեր կոխկին էին կամ հոգով ու մտքով մեզ հետ։ Ես ինքս ականատեսն եմ այդ ահեղ եր՚կրաշարժի։Բառերով չես նկաագրի այն։Դանթեի նկարագրած դժողքը ընդամենը մանկան պատմվածք է այդ ահավիրքի համեմատ։Մինչև հիմա չեմրող մոռանալ մեր ապած ցավն ու կսկիծը։