PDA

Դիտել ողջ տարբերակը : Տաքսիստները բողոքում են

Rammstein
12.12.2008, 11:54
Տաքսիների վարորդները բողոքում են նոր կարգի դեմ, ըստ որի պետք է բոլոր` տաքսի հանդիսացող ավտոմեքենաներն ունենան դեղին պետհամարանիշ եւ հաշվիչ։ Նաեւ 10 տարեկանից բարձր տարիքի ավտոմեքենաները չի թույլատրվում շահագործել որպես տաքսի։

Վարորդները պնդում են, որ մեքենայի տարիքը ոչ մի կապ չունի նրա տեխնիկական վիճակի հետ։ Իսկ դեղին պետհամարանիշեր չեն ուզում ձեռք բերել, քանի որ դա էլ լրացուցիչ դժվարություններ է մտցնում երկրից դուրս գնալու դեպքում։

:angry:angry:angry

Ի՞նչ եք կարծում, արդա՞ր է տաքսիստների բողոքը։ Ըստ իս` այո։ Ախր իսկականից, ի՞նչ կապ ունի մեքենայի տարիքը, միեւնույն է, մեքենայի վրա եթե մի բան փչանում ա, ապա փոխում են նորով, էլ չասած, որ մեքենա կա, որ 6 ամսում կարող ա հայտնվի էնքան վատ վիճակում, ինչ վիճակում մի ուրիշ մեքենան կհայտնվեր 20 տարում։
Դեղին համարներն էլ փող պլոկելու ձեւ ա։ Փոխանակ ձգտեն մարդկանց քաշքշուկներից հեռացնել, ավելի են բյուրոկրատացնում ամեն ինչը։

Morpheus_NS
12.12.2008, 12:01

Դրա համար տեխզննում գոյություն ունի/այլ հարց է, թե մեր մոտ դա ինչպես է իրականացվում/, իսկ հին մեքենան մնում է հին մեքենա:

Լուսաբեր
12.12.2008, 12:59
Այ դե խեղճ մարդիկ էդ փողով են տուն պահում:(
միանգամից ուզում են փոխեն,ամեն ինչ,դա շատ լավա որ փոփոխություններ արվում են,բայց դե դա պետք չի էլի տենց կտրուկ որոշվի ու լուծվի:

Rammstein
12.12.2008, 16:32
Դրա համար տեխզննում գոյություն ունի/այլ հարց է, թե մեր մոտ դա ինչպես է իրականացվում/, իսկ հին մեքենան մնում է հին մեքենա:
Դե էդ դեպքում պետք ա 10 տարուց ծեր մեքենաներին տեխ զննում ընհանրապես չանցկացնեն, ու արգելեն դրանց օգտագործումը։ Ի՞նչ կապ ունի մարդը տաքսի ա աշխատում, թե իրա համար ա քշում...
Ավելի լավ ա, թող ՌԱՖ-երը արգելեն շահագործել, երբ նստում եմ, կամ ճամփի կեսից փչանում ա, կամ վերջի շնչում ա տեղ հասնում։

Այ դե խեղճ մարդիկ էդ փողով են տուն պահում:(
միանգամից ուզում են փոխեն,ամեն ինչ,դա շատ լավա որ փոփոխություններ արվում են,բայց դե դա պետք չի էլի տենց կտրուկ որոշվի ու լուծվի:

Էդ նրանից ա, որ մեր մկների ժողովում (ԱԺ) նստած են այնպիսի մարդիկ, որ եթե հենց հիմա մի հատ մայրենի լեզվի քննություն անց կացվի, ապա էդ մարդկանց մեծ մասը կկտրվեն։ Այդ կարգի գրագիտությամբ մարդիկ եկել են մեզ համար օրենք են որոշում, թե մենք ոնց պետք ա ապրենք, տաքսիստները ոնց պետք ա ապրեն եւ այլն...

dvgray
12.12.2008, 16:36

Իսկ էտի էլ նրանից ա նաև, որ երկրի գլխավոր պաշտոնյան արդեն տասը տարի ա եսիմ ով ա ;)

Սամվել
12.12.2008, 18:03
Դե էդ դեպքում պետք ա 10 տարուց ծեր մեքենաներին տեխ զննում ընհանրապես չանցկացնեն, ու արգելեն դրանց օգտագործումը։ Ի՞նչ կապ ունի մարդը տաքսի ա աշխատում, թե իրա համար ա քշում...
Ավելի լավ ա, թող ՌԱՖ-երը արգելեն շահագործել, երբ նստում եմ, կամ ճամփի կեսից փչանում ա, կամ վերջի շնչում ա տեղ հասնում։

Ռաֆերը բան չունեմ ասե,ո լավ կլինի .. դրանք ոչ թե 10 այլ մի 50 տարվա պատմություն ունեն... իրանց պետքա Ռաֆ Ձա ասես :D

Բայց դե տարբերությունը մեծա... Տաքսի նստողը սպասումա որ իրան անվտանգ տեղափոխելու են .. իսկ Մարդը որ գիտի իրա ավտոն 50 տարվայա թեքուզ ինքը քշումա մենակ իրա կյանքնա վտանգում... նա սվոյ ստռախ ի րիսկ...

Իսկ էտ Դեղին համարները ենթադրում են Տաքսիներին հարկային դաշտ բերել.. էտ լավ բանա... ;)

Ուրվական
12.12.2008, 19:40
Դե էդ դեպքում պետք ա 10 տարուց ծեր մեքենաներին տեխ զննում ընհանրապես չանցկացնեն, ու արգելեն դրանց օգտագործումը։ Ի՞նչ կապ ունի մարդը տաքսի ա աշխատում, թե իրա համար ա քշում...

Մեծ կապ ունի, տաքսիին որ մի բան եղավ, մեծ հավանականությամբ մեջը մարդ կլինի, իրան էլ բան կլնի, իսկ քո մեքենայով դու ես մեջը, ու ոչ մեկ չի արգելում ու չի կարա արգելի քեզ, որ 50 տարվա ավտո քշես, որովհետև դու ես քո գլխի տերը:
Դու ինչ անում ես քո հետ, դա դու ես ընտրում, բայց ուրիշներին քո հետ տանել-սպանելու (կներեք, եթե կոպիտ է հնչում, բայց իրականությունն է) իրավունք չունես:
Միանշանակ կողմ եմ, որ արգելեն, ու իրանք թող ուրիշ ձև գտնեն փող աշխատելու, էդ ինձ չի հետաքրքրում, իմ կամ իմ ընկերոջ ու բարեկամի առողջության/կյանքի հաշվին փող աշխատելը ինձ, մեղմ ասած, էդքան էլ դուր չի գալիս:

Elmo
12.12.2008, 20:54

Սխալ ա…
Դու քո 50 տարվա վատոյով մենակ քո կյանքը չես վտանգում, կարող ա արգելակման համակարգը չաշխատի ու ասենք դա տեղի ունենա օպերայի կանգառի մոտ, որտեղ մոտ 80 մարդ կա կանգնած:
Կամ մարդը իրա 3 տարեկան երեխայի ու կնոջ հետ իրա 50 տարվա մեքենայով որոշի գնալ քաղաքից դուր: Հիմա ինչա էդ երեխեն ու կինը իրանն են, ուրեմն կարելի ա՞ ռիսկի տակ դնել իրանց կյանքը:
Ով վճարում ա տեղափոխման համար, ուրեմն պետք ա «անվտանգ» երթևեկի, ով ոչ ուրեմն պետք ա «վտանգի տակ» լինի՞…
Համ էլ նույն տրամաբանությամբ կարելի ա նարկոմանին չդատել, որովհետև ինքն իրան ա վնաս տալիս, ի՞նչ վատ բան ա անում որ:
Կամ պետք ա բոլորին թույլատրել վարել 10 տարվա մեքենա, կամ բոլորին արգելել, մարդկային կյանքը գին չունի:

Ավելացվել է 3 րոպե անց

Ռաֆերը բան չունեմ ասե,ո լավ կլինի .. դրանք ոչ թե 10 այլ մի 50 տարվա պատմություն ունեն... իրանց պետքա Ռաֆ Ձա ասես :D

Բայց դե տարբերությունը մեծա... Տաքսի նստողը սպասումա որ իրան անվտանգ տեղափոխելու են .. իսկ Մարդը որ գիտի իրա ավտոն 50 տարվայա թեքուզ ինքը քշումա մենակ իրա կյանքնա վտանգում... նա սվոյ ստռախ ի րիսկ...

Ու տեղ 50 տարվա ռաֆը արագ գալիս ա ու խփում 2 տարվա տաքսիին, որի մեջ մոտ 4 ուղևոր կար, իսկ ռաֆում մի 20 հոգի նստած ու կանգնած:
Հալա ռաֆը ջահնամ, 2001 անտեր 33 համարի «Երազով» մոնումենտից իջնում էի դասի ու արգելակման համակարգը անջատվեց, բոլորս հրաշքով փրկվեցինք, նույնիսկ գերնոր ֆիրմա մեքենաները, որոնք բարձրանում էին մոնումենտի դիքը:

էդ կլոունարիադը մենակ փող աշխատելու համար ա, աչքիս պաշտոնյաներից մեկը դալալություն ա որոշել անի, ու թազա մեքենաներ ա ուզում խուրդած լինի:

Janita Hero
12.12.2008, 21:00
Տաքսիների վարորդները բողոքում են նոր կարգի դեմ, ըստ որի պետք է բոլոր` տաքսի հանդիսացող ավտոմեքենաներն ունենան դեղին պետհամարանիշ եւ հաշվիչ։ Նաեւ 10 տարեկանից բարձր տարիքի ավտոմեքենաները չի թույլատրվում շահագործել որպես տաքսի։

Վարորդները պնդում են, որ մեքենայի տարիքը ոչ մի կապ չունի նրա տեխնիկական վիճակի հետ։ Իսկ դեղին պետհամարանիշեր չեն ուզում ձեռք բերել, քանի որ դա էլ լրացուցիչ դժվարություններ է մտցնում երկրից դուրս գնալու դեպքում։

:angry:angry:angry

Ի՞նչ եք կարծում, արդա՞ր է տաքսիստների բողոքը։ Ըստ իս` այո։ Ախր իսկականից, ի՞նչ կապ ունի մեքենայի տարիքը, միեւնույն է, մեքենայի վրա եթե մի բան փչանում ա, ապա փոխում են նորով, էլ չասած, որ մեքենա կա, որ 6 ամսում կարող ա հայտնվի էնքան վատ վիճակում, ինչ վիճակում մի ուրիշ մեքենան կհայտնվեր 20 տարում։
Դեղին համարներն էլ փող պլոկելու ձեւ ա։ Փոխանակ ձգտեն մարդկանց քաշքշուկներից հեռացնել, ավելի են բյուրոկրատացնում ամեն ինչը։

եթե կարողանան իրականում լավ կազմակերպեն կիրառվելիք փոփոխությունները՝ բոլորին լավ կլինի, և կլինեն նոր մեքենաներ, և կլինեն այնպիսի համարներ, որոնք երկրից դուրս գալու դեպքում խնդիրներ չեն առաջացնի և այլն....... սակայն լավատես լինելով հանդերձ կարող եմ ասել, որ սա միակողմանի շահավետությամբ ա մի տեսակ բուրում:think......

Լուսաբեր
12.12.2008, 22:19
Էդ նրանից ա, որ մեր մկների ժողովում (ԱԺ) նստած են այնպիսի մարդիկ, որ եթե հենց հիմա մի հատ մայրենի լեզվի քննություն անց կացվի, ապա էդ մարդկանց մեծ մասը կկտրվեն։ Այդ կարգի գրագիտությամբ մարդիկ եկել են մեզ համար օրենք են որոշում, թե մենք ոնց պետք ա ապրենք, տաքսիստները ոնց պետք ա ապրեն եւ այլն...

Էդ ում պետքա մեղադրենք,մենք ենք մեղավոր,մենք չենք իրենց ընդեղ նստացրել :( Հիմա էլ մեզ հետ ինչ ուզում անում են:

Աթեիստ
12.12.2008, 22:34
Քանի դեռ այդ "փափախչիներն" աշխատում են "վիզ փող ա պետք" սկզբունքով, և ցանկացած տաքսի սերվիսից կրկնակի անգամ ավել գին են կրակրում, նրանց ինչպես էլ նեղեն, 2 ձեռքով կողմ եմ։
Իմ համոզմամբ փափախչին կարող է նույնիսկ ավելի էժան քշել, քանի որ ամբողջ եկամուտն իրենն է, ոչ թե սերվիզի վարորդների նման` սերվիզի տիրոջը, վարորդին, մնացած անձնակազմին, պետությանը։
Եթե նրանք այդքանը գիտակցեին ու սկսեին ավելի էժան սպասարկել (կամ գոնե նույն գնով), այնքան փող կաշխատեին, որ տարեկան նույնիսկ 200000 դրամը (որը նշանակում է, օրը 1000դր-ից էլ քիչ, այսինքն ընդամենը 1 հաճախորդը) նրանց համար խնդիր չէր լինի։

Մարկիզ
12.12.2008, 22:38
Հերթական անգամ, գլխավորը թողած, վազում ենք անէականի հետևից: Պետք է, չէ՞, որ այդ մարդիկ իրենց ընտանիքների հոգսերը հոգան: Համոզված եմ, նրանց մեծ մասի մասնագիտությունն այլ է: Աշխատանք չունեն…
Հասկանում ենք, ուղևորի անվտանգությունը ամենակարևորն է, բայց կարելի է այնպիսի պահանջներ դնել նրանց առաջ, որ արդյունքում գոնե այդ մարդիկ միանգամից չմնան անգործ:

Աթեիստ
12.12.2008, 22:58
Մի հարց եմ ուզում տալ, բոլոր նրանց, ովքեր ոգևորված պաշտպանում են այդ տաքսու վարորդներին։
Ձեզանից ո՞ր մեկը, մտածելով այդ վարորդի ընտանիքի մասին, կնստի նրանց տաքսին, երբ կողքին կանգնած է սերվիզի տաքսի։
Եթե բոլոր պաշտպանողները սկսեն այդպես վարվել, նրանք հեշտությամբ կվճարեն ցանկացած հարկ։

ministr
12.12.2008, 23:51
Քանի դեռ այդ "փափախչիներն" աշխատում են "վիզ փող ա պետք" սկզբունքով, և ցանկացած տաքսի սերվիսից կրկնակի անգամ ավել գին են կրակրում, նրանց ինչպես էլ նեղեն, 2 ձեռքով կողմ եմ։
Իմ համոզմամբ փափախչին կարող է նույնիսկ ավելի էժան քշել, քանի որ ամբողջ եկամուտն իրենն է, ոչ թե սերվիզի վարորդների նման` սերվիզի տիրոջը, վարորդին, մնացած անձնակազմին, պետությանը։
Եթե նրանք այդքանը գիտակցեին ու սկսեին ավելի էժան սպասարկել (կամ գոնե նույն գնով), այնքան փող կաշխատեին, որ տարեկան նույնիսկ 200000 դրամը (որը նշանակում է, օրը 1000դր-ից էլ քիչ, այսինքն ընդամենը 1 հաճախորդը) նրանց համար խնդիր չէր լինի։

+1
Էդ հոգնածները մանավանդ թիվ են կրակում երբ որ ջահել տղա են տեսնում աղջկա հետ: Մի երկու տարի առաջ առաջին ձյունը որ եկավ քաղաքում բավականին տրասպորտազուրկ իրավիճակ էր ստեղծվել... ու օպերայից 3-րդ մաս էդ փափախչին գիտեք ինչքան ուզեց??? 5000!!!! Ու այլընտրանք չունեի որորվհետև մեր ինչպես միշտ մեր քաղաքում մի թեթև տեղումների արդյունքում բոլոր տաքսիները մտնում են գետնի տակ...Ու շատա եղել որ թիվ են կրակել.. դրա համար հասնում ա:

Մարկիզ
13.12.2008, 00:01
Մի հարց եմ ուզում տալ, բոլոր նրանց, ովքեր ոգևորված պաշտպանում են այդ տաքսու վարորդներին։
Ձեզանից ո՞ր մեկը, մտածելով այդ վարորդի ընտանիքի մասին, կնստի նրանց տաքսին, երբ կողքին կանգնած է սերվիզի տաքսի։
Եթե բոլոր պաշտպանողները սկսեն այդպես վարվել, նրանք հեշտությամբ կվճարեն ցանկացած հարկ։
Ես կնստեմ սերվիզի մեքենան: Բայց ամեն անգամ չի, որ սերվիզի մեքենան կանգնած է անհատի տաքսու հարևանությամբ: Բոլորի համար էլ իրենց անվտանգությունն է կարևոր… Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ եթե տաս տարեկանից բարձր մեքենաները իրավունք չլինի վարել որպես տաքսի, բազմաթիվ ընտանիքներ կզրկվեն իրենց եկամտի աղբյուրից:

Ավելացվել է 58 վայրկյան անց

+1
Էդ հոգնածները մանավանդ թիվ են կրակում երբ որ ջահել տղա են տեսնում աղջկա հետ: Մի երկու տարի առաջ առաջին ձյունը որ եկավ քաղաքում բավականին տրասպորտազուրկ իրավիճակ էր ստեղծվել... ու օպերայից 3-րդ մաս էդ փափախչին գիտեք ինչքան ուզեց??? 5000!!!! Ու այլընտրանք չունեի որորվհետև մեր ինչպես միշտ մեր քաղաքում մի թեթև տեղումների արդյունքում բոլոր տաքսիները մտնում են գետնի տակ...Ու շատա եղել որ թիվ են կրակել.. դրա համար հասնում ա:
Իսկ ես չէի վճարի… Ինչ ուզում է լինի:

Rammstein
13.12.2008, 11:51
Բայց դե տարբերությունը մեծա... Տաքսի նստողը սպասումա որ իրան անվտանգ տեղափոխելու են .. իսկ Մարդը որ գիտի իրա ավտոն 50 տարվայա թեքուզ ինքը քշումա մենակ իրա կյանքնա վտանգում... նա սվոյ ստռախ ի րիսկ...

Իսկ էտ Դեղին համարները ենթադրում են Տաքսիներին հարկային դաշտ բերել.. էտ լավ բանա... ;)
Մենակ իրա կյանքը չի վտանգում, կարդա Էլմոյի գրառումը։

Լավ ա, թող հարկային դաշտ բերեն, բան չունեմ ասելու, բայց ոչ դեղին համարներով։ Հազար ու մի ձեւ կա դրա համար։ Դեղին համարներով իրան ուզում են մըլիցեքի գործը հեշտացնեն, բայց միաժամանակ բարդացնում եմ տաքսիստի գործը, որովհետեւ թքած ունեն հասարակ մարդկանց վրա։
Լավ պարտադրում են ջհանդամը պարտադրեն, բայց գոնե թող սպիտակ համարը մարդկանց ձեռից չառնեն, որ երբ ուզի, կարանա երկրից դուրս գա։ Այ մառշուտնիների ու ավտոբուսների` դեղին համարները տրամաբանված են, իսկ տաքսիներինը` ոչ, ես սխալ եմ համարում։

Մեծ կապ ունի, տաքսիին որ մի բան եղավ, մեծ հավանականությամբ մեջը մարդ կլինի, իրան էլ բան կլնի, իսկ քո մեքենայով դու ես մեջը, ու ոչ մեկ չի արգելում ու չի կարա արգելի քեզ, որ 50 տարվա ավտո քշես, որովհետև դու ես քո գլխի տերը:
Դու ինչ անում ես քո հետ, դա դու ես ընտրում, բայց ուրիշներին քո հետ տանել-սպանելու (կներեք, եթե կոպիտ է հնչում, բայց իրականությունն է) իրավունք չունես:
Միանշանակ կողմ եմ, որ արգելեն, ու իրանք թող ուրիշ ձև գտնեն փող աշխատելու, էդ ինձ չի հետաքրքրում, իմ կամ իմ ընկերոջ ու բարեկամի առողջության/կյանքի հաշվին փող աշխատելը ինձ, մեղմ ասած, էդքան էլ դուր չի գալիս:
Եթե տենց ա, պետք ա ոչ մի մեքենայի, բացի տաքսներից ու տրանսպորտից, տեխզննում անց չկացնել։
Մի խոսքով Էլմոն ամեն ինչ ասեց։

Էդ ում պետքա մեղադրենք,մենք ենք մեղավոր,մենք չենք իրենց ընդեղ նստացրել :( Հիմա էլ մեզ հետ ինչ ուզում անում են:
Դե չեմ կարծում, որ թուրքիային, կամ Վրաստանին պետք ա մեղադրել...
Ես վստահ եմ, որ մենք բոլորս էլ մեր մեղքի բաժինն ունենք, որ իրանք ընտես նստած են։ Դե լավ, չեմ ուզում էս հարցի շուրջ խորանամ...;)

Քանի դեռ այդ "փափախչիներն" աշխատում են "վիզ փող ա պետք" սկզբունքով, և ցանկացած տաքսի սերվիսից կրկնակի անգամ ավել գին են կրակրում, նրանց ինչպես էլ նեղեն, 2 ձեռքով կողմ եմ։
Իմ համոզմամբ փափախչին կարող է նույնիսկ ավելի էժան քշել, քանի որ ամբողջ եկամուտն իրենն է, ոչ թե սերվիզի վարորդների նման` սերվիզի տիրոջը, վարորդին, մնացած անձնակազմին, պետությանը։
Եթե նրանք այդքանը գիտակցեին ու սկսեին ավելի էժան սպասարկել (կամ գոնե նույն գնով), այնքան փող կաշխատեին, որ տարեկան նույնիսկ 200000 դրամը (որը նշանակում է, օրը 1000դր-ից էլ քիչ, այսինքն ընդամենը 1 հաճախորդը) նրանց համար խնդիր չէր լինի։

+1
Էդ հոգնածները մանավանդ թիվ են կրակում երբ որ ջահել տղա են տեսնում աղջկա հետ: Մի երկու տարի առաջ առաջին ձյունը որ եկավ քաղաքում բավականին տրասպորտազուրկ իրավիճակ էր ստեղծվել... ու օպերայից 3-րդ մաս էդ փափախչին գիտեք ինչքան ուզեց??? 5000!!!! Ու այլընտրանք չունեի որորվհետև մեր ինչպես միշտ մեր քաղաքում մի թեթև տեղումների արդյունքում բոլոր տաքսիները մտնում են գետնի տակ...Ու շատա եղել որ թիվ են կրակել.. դրա համար հասնում ա:
[QUOTE=Մարկիզ;1452093]Ես կնստեմ սերվիզի մեքենան: Բայց ամեն անգամ չի, որ սերվիզի մեքենան կանգնած է անհատի տաքսու հարևանությամբ: Բոլորի համար էլ իրենց անվտանգությունն է կարևոր… Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ եթե տաս տարեկանից բարձր մեքենաները իրավունք չլինի վարել որպես տաքսի, բազմաթիվ ընտանիքներ կզրկվեն իրենց եկամտի աղբյուրից:

Հարգելի վերջին գրառում կատարողներ, բայց ո՞վ է խոսել տաքսի սերվիս, կամ անհատ տաքսիների մասին։ Նույն սերվիսի մեքենան կարող է լինեն, ասենք 18 տարվա, նույն սերվիսի մեքենային է պարտադրվում, որ դեղին համար կպցնի։ Ի՞նչ կապ ունի տաքսու վարորդներին պաշտպանելը անհատ, կամ սերվիսային լինեու հետ։ Ես պաշտպանում եմ տաքսու վարորդներին, բայց կնստեմ սերվիսի մեքենան, ոչ թե անհատի, ի՞նչ կա դրա մեջ։