PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչն է մեզ մղում սխալների



Sunlight
07.12.2006, 09:45
Հաճախ մենք սխալներ ենք գործում` նախապես գիտակցելով, որ մեր արածը ճիշտ չէ: Ինչն է մեզ մղում նման քայլերի:
Առաջարկում եմ այստեղ քննարկել և փորձել բացահայտել պատճառները:
Անձամբ ինձ համար այդ պատճառներն այնքան էլ պարզ չեն: Հուսով եմ` քննարկումների արդյունքում բոլորս էլ ինչ-որ օգտակար բան կքաղենք մեզ համար:

Selene
07.12.2006, 11:00
ինձ թվում է սխալ գործում ես,երբ անում ես ինչ-որ մի բան՝նախորոք առանց խելամիտ կշռադատելու կամ էլ պարզապես հետևելով սրտիդ թելադրանքին:
Ընդհանրապես ասում են,որ սխալներ գործելու պատճառը նաև մեր անփորձությունն է այս կամ այն բնագավառում:Բայց եթե գլոբալ դիտարկենք,ապա անսծալ ապրող մարդ չկա,եթե լինի էլ,ապա նրա կյանքում հետաքրքրության պակաս կլինի:Մարդն ի սկզբանե երևի սխալական է կամ որ նույնն է՝ հակված է սխալներ գործելու,որպեսզի հետո դրանից դասեր քաղի և ինչ-որ բան սովորի:)

Երվանդ
07.12.2006, 16:15
Միանշանակ հետաքրքրասիրությունախառը:) ինքնավստահությունը, դու ճիշտա գիտես որ սխալ ես անելու բայց քեզ հետաքրքիրա անել էտ ինչ որ բանը ու հոգուտ խորքումել մտացում ես կարողա ու տակից դուրս գամ, բայց ամենաուժեղը իհարկե հետաքրքրասիրություննա, եթե դա չլիներ Եվան խնձորը չեր ուտի ու մենք հիմա դրախտում կլինեինք;)

Shauri
07.12.2006, 16:18
Շատ հաճախ անում ես ինչ-որ բան` հստակ գիտակցելով, որ սխալ է այդպես, բայց ուղղակի որովհետև չես կարող այլ կերպ...

Երվանդ
07.12.2006, 16:27
Եթե ուզենաս չանես ու կամքի ուժ ունենաս կարաս նաև այլ կերպ, օրինակ ես ծխում եմ գիտեմ որ սխալա բայց չեմ ուզում թարգեմ, եթե ուզենամել հնարավորա չկարողանամ չգիտեմ էտքան կամքի ուժ կունենամ թե չէ, բայց էս մի քիչ ուրիշա ստեղ ուղակի վատ սովորություննա որը սակայն քեզ դուրա գալիս, այ երբ ես առաջին անգամ ծխեցի էտ ժամանակ հետաքրքրասիրությունից էր մտածում եի հետաքրքիրա ինչ բանա որ եսքան խոսվումա սրա մասին , նաև ինքնավստահությունը կար մտացում էի երբ ուզենամ կթարգեմ: Դուրս եկավ վոր ինձ էտ քայլին մղեց, գլխավորը հետաքրքրասիրությունը, ես գիտեի որ վնասա բայց ինձ հետաքրքիր եր ուզում էի եսել փորձեի ու ինքնավստահությունը քանի որ մտացում էի որ շատ վատ եղավ երբ ուզենամ կթարգեմ

Firegirl777
07.12.2006, 19:03
Ուղղակի նորը ճանաչելու ու փորձելու ձգտումը;)

Երվանդ
07.12.2006, 19:16
Ուղղակի նորը ճանաչելու ու փորձելու ձգտումը;)

Դրան մի բառով ասում են հետաքրքրասիրություն:P

emo
07.12.2006, 21:10
հետաքրքրասիրություննա, եթե դա չլիներ Եվան խնձորը չեր ուտի ու մենք հիմա դրախտում կլինեինք;)

Եվան խնձորը կերավ որովհետև սատանան նրան խապեց, ոչ թե տեսավ ասեց հետաքրքիրա ուտեմ,մի թե քեզ համար հետաքրքիր կլինի անել մի բան որից հետո կյանքտ դժողքի կվերածվի,պարզապես նա խափվեց սատանաին:
Մարդը սխալա գործում անհնազանդությունից,են մտքից որ ինքը կարա ապրի իր ստեղծած օրենքներով,մոռանալով Աստծուն, որնել հենց չարի ուզածնա...

Արսեն
08.12.2006, 00:47
ինձ թվում է սխալ գործում ես,երբ անում ես ինչ-որ մի բան՝նախորոք առանց խելամիտ կշռադատելու կամ էլ պարզապես հետևելով սրտիդ թելադրանքին:
Ընդհանրապես ասում են,որ սխալներ գործելու պատճառը նաև մեր անփորձությունն է այս կամ այն բնագավառում:Բայց եթե գլոբալ դիտարկենք,ապա անսծալ ապրող մարդ չկա,եթե լինի էլ,ապա նրա կյանքում հետաքրքրության պակաս կլինի:Մարդն ի սկզբանե երևի սխալական է կամ որ նույնն է՝ հակված է սխալներ գործելու,որպեսզի հետո դրանից դասեր քաղի և ինչ-որ բան սովորի:)


Կներես համարձակությանս համաև, բայց պետք է առարկեմ:think
Սրտիդ ձայնը հենց այն է, որին մարդ պետք ե լսի և հետևի, քանի որ «սխալ» կամ «ճիշտ» հասկացությունները հարաբերական են... ուզում եմ ասել որ կան բաներ որոնք հակահասարակական են, այսինքն այդպես սխալ է բոլորի համար, բայց ինչ վերաբերում է կոնկրետ մարդու որոշումներին, քննադատելը շատ սխալ է:

Սա իմ սուբեկտիվ կարծիքն է, և շատերը կարող են չհամաձայնվել....:B

StrangeLittleGirl
08.12.2006, 01:59
Եվան խնձորը կերավ որովհետև սատանան նրան խապեց, ոչ թե տեսավ ասեց հետաքրքիրա ուտեմ,մի թե քեզ համար հետաքրքիր կլինի անել մի բան որից հետո կյանքտ դժողքի կվերածվի,պարզապես նա խափվեց սատանաին:
Մարդը սխալա գործում անհնազանդությունից,են մտքից որ ինքը կարա ապրի իր ստեղծած օրենքներով,մոռանալով Աստծուն, որնել հենց չարի ուզածնա...
Ստորագրում եմ :) :hands

Երվանդ
08.12.2006, 12:24
Եվան խնձորը կերավ որովհետև սատանան նրան խապեց, ոչ թե տեսավ ասեց հետաքրքիրա ուտեմ,մի թե քեզ համար հետաքրքիր կլինի անել մի բան որից հետո կյանքտ դժողքի կվերածվի,պարզապես նա խափվեց սատանաին:
Մարդը սխալա գործում անհնազանդությունից,են մտքից որ ինքը կարա ապրի իր ստեղծած օրենքներով,մոռանալով Աստծուն, որնել հենց չարի ուզածնա...
Ինչա նշանակում խաբեց?, Սատանան ուղակի իրան գայթակղում էր ասելով եթե խնձորն ուտես ամեն ինչ կիմանաս կդարնաս աստված և այլն և այլն, իսկ վերջնական ընտրությունը պատկանում եր Եվաին սատանան զորով չկերցրեց այլ ինքը իրա սեփական կամքով կերավ:

emo
08.12.2006, 19:31
Ինչա նշանակում խաբեց?, Սատանան ուղակի իրան գայթակղում էր ասելով եթե խնձորն ուտես ամեն ինչ կիմանաս կդարնաս աստված և այլն և այլն, իսկ վերջնական ընտրությունը պատկանում եր Եվաին սատանան զորով չկերցրեց այլ ինքը իրա սեփական կամքով կերավ:

Են որ Եվան կերավ ետ միրքը, լսելով սատանայի գայթակղիչ բառերը և հաշվի չառավ Աստծու ասածը,որ չուտեք ,կերաք կմահանաք, ինքնին ապացուցում է, որ չհնազանդվեց Աստծուն,այսինքն պատճառը անհնազանդություներ:
Ինչ վերաբերվում է խաբելուն,հա գայթակղեց, բայց ոնց? խաբնվելով սատանայից !
ինչքան մեծ պետքա լիներ ցանկությունը ուտելու,եթե խաբնված չլիներ,որ իմանալով ուտելույա ու մահանա,վերցներ ու ուտեր.... դա միայն կարաս խաբնված լինես կամ անխելք:
Եվ ի վերջո մեջ բերեմ Աստվածաշնչից հատված. Օձն ասաց կնոջը. «Չեք մահանա ...»
Խաբեց չէ.....

Cassiopeia
08.12.2006, 19:36
Այս աշխարհում անսխալ մարդ չկա… բոլորս էլ սխալական ենք, կամա թե ակամա սխալներ ենք գործում: Սխալական լինելը մարդուս բնույթն է: Մարդ կարող է մտածված կամ ակամա ձևով սխալներ գործել: Դա կախված է նրանից, թե ինչում է կայանում այդ սխալը: Ախր կան սխալներ, որոնք մարդ գործում է այն դեպքում, երբ բացարձակապես տեղյակ չէ դրա մասին ու չգիտի, թե տվյալ բնագավառում որն է ճիշտ և որը սխալ: Սակայն մտածված կերպով գործած սխալները կատարվում են ավելի շուտ հանուն իրենք իրենց համոզելու, իրենց ինքնահաստատումը ապացուցելու համար:
Ամեն դեպքում, ոչ ոք իրավասու չէ դատապարտել սխալ գործող անձին, քանի որ ինքն էլ ապահովագրված չէ սխալներից: Պետք է կարողանանք ներել, որպեսզի մենք էլ ներվելու հնարավորություն ունենանք:

Երվանդ
08.12.2006, 19:36
Դավայ չխառնենք, հարցն ստեղ այն է որ ես ասում եմ հետաքրքրասիրություննա անհնազանդություն ստեղ հետևանքնա իմ կարծիքով իսկ պատճառը հետաքրքրասիրությունը, Եվան տրվեց գայթակղությանը քանի որ հետաքրքրությունը հաղթեց վախին, իսկ ինչ վերաբերվումա մեռնելուն իհարկե չմեռավ, ուղղակի դրաղտից վտարվեց:

Ավելացվել է 5 րոպե 15 վարկյան անց

Ամեն դեպքում, ոչ ոք իրավասու չէ դատապարտել սխալ գործող անձին, քանի որ ինքն էլ ապահովագրված չէ սխալներից: Պետք է կարողանանք ներել, որպեսզի մենք էլ ներվելու հնարավորություն ունենանք:
Երկու ձեռքով կողմ եմ:)

emo
08.12.2006, 19:54
...իսկ ինչ վերաբերվումա մեռնելուն իհարկե չմեռավ, ուղղակի դրաղտից վտարվեց:


Հարցը ֆիզիկական մահին չի վերաբերվում, այլ հոգևոր մահին, ուտելուց հետո հենց նույն պահին նրանց հոգին մեռավ Աստծու համար, իսկ կարևորը ու ամենաթանկ բանը Քրիստոնիայի համար դա իր հոգինա.

Ուրվական
10.12.2006, 21:19
Սխալ քայլ անելու պատճառներից մեկը, ամենագլխավորը, դա արածդ քայլի հետևանքը չգիտակցելն է: Ինձ թվում է, որ այդպիսի մարդիկ աշխարհում շատ քիչ կան, որոնք ընդհանրապես սխալներ չեն գործել (թե ովքեր, դա լրիվ այլ թեմա է), իսկ մենք` հասարակ մահկանացուներս, մեր կյանքում հասցնում ենք թույլ տալ շատ սխալներ, սակայն շատ կարևոր է ժամանակին զգալ և, հնարավորության դեպքում, ուղղել այդ սխալը, քանի որ մի այսպիսի խոսք կա, "Իր սխալն ուշացումով ուղղողը կրկնակի է սխալվում", ես սա անձամբ իմ վրա զգացել եմ, սակայն մարդ հենց նրանով է մարդ, որ հասկանա և ընդունի իր սխալներն ու աշխատի երկրորդ անգամ նույն սխալը չկրկնել:

Sunlight
11.12.2006, 09:34
Ես կարծում եմ, որ գիտակցված սխալները հետաքրքրասիրության և կյանքի փորձ ձեռք բերելու ձգտման արդյունք են:


մարդ հենց նրանով է մարդ, որ հասկանա և ընդունի իր սխալներն ու աշխատի երկրորդ անգամ նույն սխալը չկրկնել:

Միանգամայն համաձայն եմ, բայց չանտեսենք այն, որ շատ հաճախ մարդը կրկնում է իր կողմից արդեն իսկ գործած սխալները և ոչ մի կերպ չի ուզում ընդունել, որ իսկապես սխալ է գործել: Երբեմն էլ` իր մեջ ընդունելով սխալը, փորձում է ջրջապատում ցույց չտալ, որ ինքը սխալ է արել և ընդունել իր արածը: Այ սա կարծում եմ ևս մեկ շատ մեծ սխալ է:

Array
29.03.2007, 17:15
Սխալը կյնքում ունի նույն արժեքը, ինչ կոնֆլիքտը վեպում.առանց կոնֆլիքտի վեպն ուղղակի անհետաքրքիր կլիներ

Արամ
29.03.2007, 20:24
Երևի թե ինքնասիրությունս

Sun
30.03.2007, 09:55
Օօ ամենացավոտ հարցերիցս մեկն է:(
Ամեն անգամ ինձ էլ եմ այդ հարցը տալիս և միշտ էլ մնում եմ անպատասխան:
Հասկանում ես հոգուդ խորքում,որ մարդ անսխալ չի լինում և դրանով կարծես ցանկանում էս արդարացնել քեզ,սակայն էլի չես կարողանում փոխել քեզ:
Կարծում եմ մեզ սխալների մղողը և ինքնասիրությունն է,և խառնվածքդ,և հիասթափությունից պաշտպանվելն է, և չգիտեմ էլ ինչեր,որովհետև դու այլ բան էս ուզում կյանքից,իսկ նա այլ անակնկալնե է մատուցում քեզ...

CactuSoul
30.03.2007, 14:02
Թե ինչն է մեզ մղում սխալների, արդեն շատերը նշեցին: Ըստ իս, գլխավոր «մղիչը» հետաքրքրասիրությունն է:
Ինձ մի ուրիշ հարց է հետաքրքրում: Կարծում եմ՝ թեմայից շատ չեմ շեղվի՝ այստեղ գրելով դրա մասին:
Մեզնից շատերը սխալներ գործում են գիտակցաբար՝ նախօրոք հաստատ իմանալով, որ իրենց ապագա արարքը սխալ է կամ գոնե այդպես է որակվում հանրության կողմից, սակայն ոչ միայն չեն զղջում այդ արարքներից հետո, այլև ընդհակառակը. իրենց լավ են զգում դրանից:
Կուզեի ձեր կարծիքներն իմանալ սրա մասին: Հատկապես հետաքրքիր է հոգեբանների կարծիքը: Արդյո՞ք այս երևույթը պաթոլոգիա է, նման մարդիկ ունեն հոգեկան շեղումներ, թե՞… :think

Մանոն
30.03.2007, 15:46
Անկասկած վերը բերված օրինակների մեծ մասի հետ համաձայն եմ, պարզապես ավելացնեմ մի պատճառ ևս. Սխալ են գործում նաև նրանք, ովքեր անկեղծորեն ձգտում են շտկել սխալը, և ամեն մի սխալ շտկելիս ակամա գործում են նոր սխալ: Այս տողերը մեջբերեցի Մեծ պոետ ու փիլիսոփա Պարույր Սևակի մի բանաստեղծությունից, որն ուզում եմ որոշ կրճատումներով ձեզ ներկայացնել.


Սխալ խոսք սխալի մասին

Գժվել է գարունը՛
Եվ օդը գինով է:
Եվ լույսի՛ց, լոկ լույսի՜ց կարող է մայրանալ,
Կարող է մայրանալ …մինչև իսկ չբե՜րը:
.............................................................................
…Ինչ-որ բան սխալ է հենց Երկրի առանցքում,
Որ ուղի՛ղ չի անցնում, այլ ինչ-որ թեքությամբ:
Ինչ-որ բան սխալ է մինչև իսկ լույսի՛ մեջ,
Որ պիտի՛ ունենար ծանրության կշիռ:

Ինչ-որ բան սխալ է և արյա՛ն, արյա՜ն մեջ,
Չհեղվե՛ր, հեղվելիս ինչու՞ է մակարդվում:
Թե ձեռքն է գավաթին երկարվում հուսահատ՝
Սխալ է և գինի՜ն, չի՛ խցվում կոկորդում:

Լռությունն է սխալ, մեր թևերն է փետրում:
Իսկ անկե՜ղծ խոսելը…սխալ ու սխա՜լ է:

Սխալ կա թերևս և նրանց արանքում,
Որ անկեղծ ձգտում են շտկել սխալը,
Եվ ամեն մի սխալ շտկելիս ակամա,
Գործում են նոր սխա՛լ,
Սխալ է ձգտու՜մը:

Ինչ-որ բան, լու՜րջ բան, անկասկա՛ծ սխալ է
Եվ մարդուս մարմնի մեջ,
Մի գլխով ի՞նչ անել,
Երբ այսքա՜ն դժվար է անսխալ ապրելը…

Հետո ի՞նչ դուրս եկավ,
Սխալ է ատելը,
Սխալ է սիրելը,
Այրվե՛լը,
Մխալը:

Սխալ է, անկասկա՛ծ, և այսպես դատելը,
Ուստի և այս երգը…սխալի՜ց սխալ է…

Պ. Սևակ

Ծով
30.03.2007, 16:09
Ամենաշատը սխալվելու վախը…
մեկ էլ կախումը այն ճիշտ խոսքերից…
Թե ոչինչ…Մարդը սխալական է…

Արսեն
30.03.2007, 17:43
Ընդհանրապես սխալ գործում են թե մեծերը, թե փոքրերը, խելացի, անխելք.... որքան էլ խելացի լինես, միևնույն է, մի տեղ հաստատ կսայթաքես: Բայց դե ամեն ինչին չափ կա, մի սահման, որ պետքա կառավարես քեզ ու գոնե գիտակցված սխալներ թույլ չտաս: Ափսոս իմ պրակտիկայում դեռ սովորելու շատ բաներ ունեմ.... ինչևէ.....
Համել համաձայն եմ այն կարծիքին, որ հետաքրքրությունն է շատ սխալների պատճառը, մեկել համառությունը:

Մեզնից շատերը սխալներ գործում են գիտակցաբար՝ նախօրոք հաստատ իմանալով, որ իրենց ապագա արարքը սխալ է կամ գոնե այդպես է որակվում հանրության կողմից, սակայն ոչ միայն չեն զղջում այդ արարքներից հետո, այլև ընդհակառակը. իրենց լավ են զգում դրանից:
Կուզեի ձեր կարծիքներն իմանալ սրա մասին:
Դե որ իրենց լավ են զգում ետ սխալը գործելով, ուրեմն հիանում են սխալի հետևանքով, դա իմ կարծիքով հոգով ու կամքով թույլ մարդկանց է յուրահատուկ, կամ էլ "շեղումներով" մարդկանց:

Գոռ Ջան - Հայ
30.03.2007, 18:22
Ի՞նչն է մեզ մղում սխալների



Էրկու բան.
1. Անուղեղությունը
2. Ուրիշների սխալները

Վազգեն
30.03.2007, 18:33
1. Գիտելիքի պակասը
2. Զգացմունքները

ihusik
30.03.2007, 21:42
Ինձ թվում է մարդուն սխալների է մղում հիմնականում երկու բան.

1.Ոգեղեն Գիտելիքի բացակայությունը կամ պակասը. հակառակ դեպքում շատ մարդիկ կան, որ լավ էլ կրթված են ու հազար ու մի բանից տեղյակ են՝ միայն թե սխալ կյանքով են ապրում, քանզի խելքը, կրթությունը և կարդացած, տեղեկացված լինելը դեռ չի նշանակում, որ մարդ կարող է սխալներ չգործել ու սխալներից խուսափելու միակ միջոցը տեսնում եմ հենց Ոգեղեն Գիտելիքի ձեռք բերման մեջ: Նշածս առաջին կետի որպես ենթակետ կարելի է համարել
1.1. մարդու ցանկությունները, որը ծնվում է Ոգեղեն Գիտելիքի բացակայությունից կամ պակասից:

Այս երկուսի հետ կապված ուզում եմ բերել Պլատոնի ուսմունքի հենասյուներից մեկը հանդիսացող մի օրինակ. մարդ մեջքով կանգնել է դեպի լույսն (Ոգեղեն Գիտելիքն) ու պատի վրա տեսնում է ստվերներ և դրանք համարում իրականություն ու ցանկությունների պատճառով սկսում է տանջվել այդ ոչ իրական, ստվերների պատճառով ու ստվերների աշխարհում: Միակ ելքը դրանից, որ մարդ դեմքով շրջվի դեպի լույսն ու ճանաչի այն և այդ դեպքում նա էլ չի տեսնի ստվերներն ու կազատվի դրանց ազդեցությունից՝ հասկանալով որ այդ ամենն լույսի ու մատերիայի ստեղծած խաղն էր ու էլ չի տառապի դրանց հետ կապված ցանկություններից:

2.Ճակատագիրը կամ քարման, որն իր ազդեցությունն ունի մեր ներկա վարքի վրա ու կարող է մղել քայլերի, որոնք պետք է ուզենք չուզենք էլ կատարենք, քանի որ համապատասխան սերմեր ենք ցանել անցյալում ու հիմա այդ սերմերը բերք է տվել ու մենք էլ պետք է հնձենք այդ բերքը - ինչ ցանես՝ այն էլ կհնձես: Ստացվում է անցյալում կատարած մեր սխալները ազդում են մեր վրա ու պատասխան տալով դրանց համար (լավի դեպքում լավը ստանալով, վատի դեպքում՝ վատը) ներկայում մենք պետք է կարողանանք այնպես անել, որ կրկին չցանենք վատ սերմեր, իսկ ցանում ենք մեր մտքերով, ցանկություններով, զգացմունքներով ու արարքներով... Ատելությանն ատելությամբ պատասխանելով չի սպառվում ատելությունն, այլ ատելության բացակայությամբ (սիրով) է սպառվում ատելությունը:

Այստեղ նկատի ունեի, որ անցյալից եկող սխալն կարող է մեզ մղի կրկին սխալ գործելու, բայց կա հնար նաև այդ շղթայից դուրս գալու՝ ինչը նշեցի վերևում -
Ինքնաճանաչում = Ինքնակատարելագործում = Իմաստություն = Ոգեղեն Գիտելիք + Սեր:

Հետաքրքրասիրությունն օգնում է հաճախ նորը ճանաչելուն ու առաջ գնալուն՝ դեպի նոր բարձրունքներ ուսումնասիրելու և հաղթահարելու:

Սա իմ կարծիքով, որքան որ ես հասկանում եմ այս խնդրի մասին, այստեղ տվեցի ընդհանուր պատասխանը, բայց եթե թեմայի հեղինակն այլ ուղի է տվել հարցի ընկալման համար
Հաճախ մենք սխալներ ենք գործում` նախապես գիտակցելով, որ մեր արածը ճիշտ չէ: Ինչն է մեզ մղում նման քայլերի: - ապա պետք է ասեմ, որ դրա պատճեռները կարող են լինեն. 1.տվյալ հարցի ոչ ճիշտ կամ ոչ ամբողջական գիտակցելն, որ այն ինչ անում է սխալ է, այսինքն կրկին չիմացությունը, 2.ցանկություններն ու դրանց կառավարել չկարողանալը, 3.ցածրագույն <<ես>>-ը կամ <<էգո>>-ն, երբ գիտակցում է, որ սխալ է անում, բայց այնուամենայնիվ անում է՝ ինչ որ մեկին մի բան ապացուցելու համար - մեկի ինադու:)

Մանոն
31.03.2007, 10:19
****
Այստեղ նկատի ունեի, որ անցյալից եկող սխալն կարող է մեզ մղի կրկին սխալ գործելու, բայց կա հնար նաև այդ շղթայից դուրս գալու՝ ինչը նշեցի վերևում -
Ինքնաճանաչում = Ինքնակատարելագործում = Իմաստություն = Ոգեղեն Գիտելիք + Սեր:
Հետաքրքրասիրությունն օգնում է հաճախ նորը ճանաչելուն ու առաջ գնալուն՝ դեպի նոր բարձրունքներ ուսումնասիրելու և հաղթահարելու:
****
... այստեղ տվեցի ընդհանուր պատասխանը, բայց եթե թեմայի հեղինակն այլ ուղի է տվել հարցի ընկալման համար - ապա պետք է ասեմ, որ դրա պատճեռները կարող են լինեն. 1.տվյալ հարցի ոչ ճիշտ կամ ոչ ամբողջական գիտակցելն, որ այն ինչ անում է սխալ է, այսինքն կրկին չիմացությունը, 2.ցանկություններն ու դրանց կառավարել չկարողանալը, 3.ցածրագույն <<ես>>-ը կամ <<էգո>>-ն, երբ գիտակցում է, որ սխալ է անում, բայց այնուամենայնիվ անում է՝ ինչ որ մեկին մի բան ապացուցելու համար - մեկի ինադու:)
Սպառիչ պատասխան՝ գեղեցիկ ձևակերպմամբ...:)

hippy w.s
12.04.2007, 09:06
վախը ընտրության հանդեպ, իրականում ընտրություն չկա, բայց մենք էտի չենք գիտակցում, ու վախենում ենք դրանից, ու անում սխալ (պայմանականորեն) քայլեր
մի վախեցեք ընտրությունից և սխալ չեք անի

Lethal Sweetness
12.04.2007, 09:34
Նայած դեպքում... ներքին անհանգստությունը.. կամ էլ երբ մի բան չես իմանում ու ուզում ես անպայման իմացած լինել, դրա համար անգիտակից քայլերիես դիմում ....

impression
12.04.2007, 09:48
Կարծում եմ, մեզ սխալների, ինչպես նաև հերոսության, անհեթեթության, չարաճճիության և այլն, մղող ուժերից ամենահիմնականը, ամենակործանարարն ու ամենահզորը ՀԵՏԱՔՐՔՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ է

Երվանդ
12.04.2007, 15:28
Կարծում եմ, մեզ սխալների, ինչպես նաև հերոսության, անհեթեթության, չարաճճիության և այլն, մղող ուժերից ամենահիմնականը, ամենակործանարարն ու ամենահզորը ՀԵՏԱՔՐՔՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ է

Ապրես, դու լրիվ ճիշտ ես: