PDA

Դիտել ողջ տարբերակը : Լինել հայ…



Artgeo
17.06.2006, 16:35
Ըստ ձեզ ի՞նչ է նշանակում լինել հայ։ Որքանո՞վ է ձեզ համար դա կարևոր և ընդհանրապես կարևորություն ունի՞ հայ ազգի գոյությունը

StrangeLittleGirl
17.06.2006, 20:27
Ինձ համար ոչինչ էլ չի նշանակում: Կարևորը՝ մարդս մարդ լինի: Չնայած մեկ-մեկ ուզում եմ ևրոպացի լինել, որ իմ ուզած երկրներն առանց ավելորդ գլխացավանքի կարողանամ գնալ: :D

John
17.06.2006, 20:50
Ինձ համար մեծ նշանակություն ունի,ես շաաատ հպարտ եմ,որ իրավունք ունեմ Հայ կոչվելու։ ՀԱՅԵՐ!!! :hands

Մելիք
18.06.2006, 15:05
Ինձ համար մեծ նշանակություն ունի,ես շաաատ հպարտ եմ,որ իրավունք ունեմ Հայ կոչվելու։ ՀԱՅԵՐ!!! :hands
Ես էլ... ՀԱՅԵՐ!!! :hands :D

Artgeo
18.06.2006, 16:18
Ինձ համար մեծ նշանակություն ունի,ես շաաատ հպարտ եմ,որ իրավունք ունեմ Հայ կոչվելու։ ՀԱՅԵՐ!!! :hands
Չգիտեի, որ հայ կոչվելու համար իրավունք է պետք։
Կարո՞ղ ես կոնկրետացնել հպարտությանդ պատճառները։

Anul
18.06.2006, 16:29
հայ..... :think մի ժամանակ ես միա այլ ձևի հայրենասեր էի և կարծում էի, թե հայերից են կողմ լավ ազգ չկա ու կյանքում չէի համաձայնվի ուրիշ երկրում ապրել :) , բայց ինչքան մեծանում եմ, սկսում եմ հիասթափվել մեր ազգից. բայց նույնիսկ հիմա էլ չեմ ուզենա ուրիշ երկրում ապրել, կամ ուրիշ ազգի ներկայացուցիչ լինել, քանի որ լավն ենք, վատն ենք, սա ենք:hands
բայց ես բավականին լավատեսորեն եմ նայում մեր երկրի ու մեր ազգի բարգավաճմանը. կարծում եմ մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի ապագայում :hands

John
19.06.2006, 12:52
Չգիտեի, որ հայ կոչվելու համար իրավունք է պետք։
Կարո՞ղ ես կոնկրետացնել հպարտությանդ պատճառները։ Գիտես Արթուր ջան, հպարտ եմ, օրինակ, նրա համար, որ այժմ մեր մոլորակի վրա գտնվող ազգերից ամենահներից մեկն ենք`այսինքն եղել ենք ու կանք, իսկ եգիպտացիները, բաբելոնցիները, ու էլի շաաատ ազգեր եղել են մեզնից հզոր, մեզնից զարգացած, բայց ու՞ր են հիմա...չկան։ Հպարտ եմ. որ էսքան բարբարոսների շրջապատում ապրելով, շատերի կողմից նվաճված լինելուց հետո, մենք կանք։ Հպարտ եմ, որ աշխարհի գյուտերի որոշ մասի հեղինակը իմ հայրենակիցներն են (օրինակ՝ Ադամյանը`գունաոր հերուստացույցի հեղինակը, կամ դոլլարի գույնի հեղինակը, որի սարքած գույնը կեղծել հնարավոր չէ..., հպարտ եմ, որ մեր շախմատիստները Օլիմպիադայի չեմպիոն դարձան, հպարտ եմ որ Շարլ Ազնավուրի հայրենակիցն եմ...եվ այլն։ Սա թվարկում եմ մի չնչին մասը միայն:

kiki
19.06.2006, 22:37
հարգելիներս, ես բոլորիցդ վատ պատկերացում չունեմ ինչպիսին է այժմ հայ ժողովուրդը, ու չնայած ամեն ինչի, հպարտ եմ որ հայ եմ, անկեղծ:
ես ծնվել եմ Ռուսաստանում, ու մեծացել եմ այնտեղ, շատ անգամ կարոտով եմ հիշում այդ տարիները, ու ցանկություն է եղել վերադառնալ, բայց երբ հանկարծ ինձ երբևէ ասում էրն (դե հիմա էլ չեն ասում) դու ռուս ես, ես ահավոր բարկանում ու վիրավորվում էի, անգամ կատակի դեպքում:
հուզվում եմ մեր հիմնը լսելիս (դրան էլ հասան, հիմա կփոխեն, պարապ են մնացել), մեր հին ժողովրդական ֆիլմերը դիտելսի, կամ երգերը լսելիս, սիրում եմ մեր պատմությունը , ու սրիում եմ իմ ժողովրդին ՝ բոլոր թերություններով, ու բնականաբար առավելություններով հանդերձ...
համ էլ մի մոռացեք 90-ականները: ես երբ հիշում եմ, միևնույն է, չեմ կարողանում հավատալ, որ դրա միջով անցած ժողովուրդը կարող էր ոտքի կանգնել...ճիշտ է, հիմա էլ ծանր է, շատրը վատ են ապրում, բայց հիմնականում շողովուրդը կարողացավ կյանքի վերադառնալ... ու բնական է, որ այդ ամենը պետք է մարդկանց վրա ազդեր...այդ ծանր տարիների հետևանք է այն, որ մարդիկ փոխվել են ՝ թե բնավորությամբ, թե ցանկություններով, թե ...ամեն ինչով , ու դա բնական է...այնուամենայնիվ, նույն այդ անգլիացին, ճապոնացին, կամ ամերիկացին եթե մեզանից պակասը չի, ապա հստատ լավն էլ չի... իհարկե բոլոր ազգերն էլ ունեն իրենց զզվելի ներկայացուցիչներին... ռուսները մի լավ խոսք ունեն "в семье не без уродов"!
այնպես որ, ես ուրախ եմ որ հայ եմ, ու չեմ պատրերացնում ինձ ուրիշ երկրում ապրելիս...

dvgray
19.06.2006, 23:45
ես էնքան ել մեծ տեղ չեմ տալիս ազգ հասկացությանը. Սիրում եմ ու կապնված եմ իմ բնակավայրը, այնտեղ, որտեղ անցել ե իմ մանկությունը...իմ ընկերներին, հատկապես մանկության. Սակայն նույն ձև կլիներ, ետե ես ծնված լինեի Եգիպտոսում, կամ Հնդկաստանում.
ընդհանրապես ասաց, իմ կարծիքով ազգ հասկացությունը արհեստական է. Ինչ ընդհանուր գծեր կան իմ և արդեն 60 տարի ֆրանսիայում ապրող իմ բարեկամի մեջ . Ես չգիտեմ ու չեմ տեսել.

Ինչ վերաբերվում ե Հայաստան կոչվող պետության ազգաբնակչությանը, ապա այստեղ կարելի ե խոսալ հասարակական անկատար կառույցների, անկրթության, հետամնացության մասին. Նաև , որ դեռ չի ձևաորվել կայուն հասարակություն.
Իսկ "հայ" կոչվող մասսան շատ հեղհեղուկ է ու շատ անգամ չի կարելի գտնել 1 կամ 2 ընդհանուր գծեր կամ ընդհանուր նպատակներ անգամ հարևան տներում ապրող երկու անհատների միչև, ուր մնաց ամբողջ պետության կամ աշխարհի մասշտաբով.

Չէ. Ազգը դա արհեստական և շինծու կատեգորիա է

kiki
20.06.2006, 21:40
Իսկ "հայ" կոչվող մասսան շատ հեղհեղուկ է ու շատ անգամ չի կարելի գտնել 1 կամ 2 ընդհանուր գծեր կամ ընդհանուր նպատակներ անգամ հարևան տներում ապրող երկու անհատների միչև, ուր մնաց ամբողջ պետության կամ աշխարհի մասշտաբով.

Չէ. Ազգը դա արհեստական և շինծու կատեգորիա է

օօօ, վատ չէր, վատ չէր:think
հատկապես "հայ կոչվող մասսա" ու "հեղհեղուկ" արտահայտոթյունները : Բրավո:
Խոսք չունեմ ասելու...

հ.գ. իսկ քեզ ո՞վ ասաց, որ պետք է ընդհանուր գծեր գտնել աշխարհի մասշտաբով...մեկ էլ, ինչպե՞ս ես դա պատկերացնում... հասկանում ես, "բարձր" բառեր գրելը շատ հեշտ է, բայց դրանց մեջ մեկ մեկ իմաստ էլ պիտի լինի

Մելիք
21.06.2006, 00:31
օօօ, վատ չէր, վատ չէր:think
... հասկանում ես, "բարձր" բառեր գրելը շատ հեշտ է, բայց դրանց մեջ մեկ մեկ իմաստ էլ պիտի լինի
Ճիշտ ա` մեկ-մեկ:D

kiki
21.06.2006, 19:21
Ճիշտ ա` մեկ-մեկ:D
դու՞ ինչի ես ծիծաղում տղա ջան... :nonoլուրջ թեմա ենք քննարկում վերջապես...:sad

Մելիք
22.06.2006, 21:07
դու՞ ինչի ես ծիծաղում տղա ջան... :nonoլուրջ թեմա ենք քննարկում վերջապես...:sad
Լավ սրանից հետո ինձ խելոք կպահեմ:8 Ուրեմն սենց.
Այո, :scen կա այդպիսի մասսա , որ հայ է կոչվում , և այդ մասսան շատ փոփոխական, հեղհեղուկ է, քանի որ դրա անդամների թիվը անընդհատ փոփոխվում է:scen :D

Array
14.04.2007, 20:47
Գիտեք «Ի՞նչ է նշանակում լինել հայ»,կամ «Հպա՞րտ ես որ հայ ես» հարցերի հետ նույն հաջողությամբ կարելի է հարցնել.«Հպա՞րտ ես ,որ մայրդ այսինչ մարդն է»,կամ «ի՞նչ է նշանակում լինել այինչ մարդու տղա»:Ես նման հարցեր քննարկելու մեջ ոչ մի իմաստ չեմ տեսնում:Սիրում եմ մորս ամեն դեպքում և միայն աշխատում եմ որևէ կերպ օգտակար լինել նրան:Նույնը և ժողովրդիս դեպքում:

Artgeo
15.04.2007, 00:05
Գիտեք «Ի՞նչ է նշանակում լինել հայ»,կամ «Հպա՞րտ ես որ հայ ես» հարցերի հետ նույն հաջողությամբ կարելի է հարցնել.«Հպա՞րտ ես ,որ մայրդ այսինչ մարդն է»,կամ «ի՞նչ է նշանակում լինել այինչ մարդու տղա»:Ես նման հարցեր քննարկելու մեջ ոչ մի իմաստ չեմ տեսնում:Սիրում եմ մորս ամեն դեպքում և միայն աշխատում եմ որևէ կերպ օգտակար լինել նրան:Նույնը և ժողովրդիս դեպքում:
Իմ արև թե ավելի պարզ բացատրություն այս պարզ ճշմարտության երբևէ կարդացել եմ:
Հորողբորս տղան լավ մոտիկ ընկերներ ուներ: Մի 5-6 հոգով շատ ուժեղ ընկերություն էին անում, որոնցից մեկի մայրը մարմնավաճառուհի էր: Սակայն փորձեր ու մեկը բան ասեր նրա մոր մասին, ոչ միայն ինքը, այլ նաև ընկերները նրա կողքն էին կանգնում: