PDA

Դիտել ողջ տարբերակը : Ճգնաժամից ճգնաժամ Հայաստան



Artgeo
06.12.2006, 20:28
«Հայաստանը կարող է ևս հարյուր տարի նորմալ զարգանալ փակ սահմաններով»,- ասել է չեմ հիշում ով, չեմ հիշում երբ։ Քաղաքական... չե մի չէ էլիտայում, այդպես խոսացողներ շատ կլինեն, տնաշեններն էլ խոսալուց էնքան միանման են խոսում, որ կարծես մի մարդ խոսելուց լինի։ Մի հատ դեմք չկա, որ տարբերվի ու հիշվի։ Ինչևիցե... Ասողն հաստատ համերի կապ ջիպի պատուհանից նայող է։ Ու տեսնում է միայն Բաղրամյանի ու Մաշտոցի պողոտաների անորակ ու ճաքճքած ասֆալտը։ Իսկ Հայաստանը... Հայաստանը ապրում է... չէ, ապրելն ուրիշ է... գոյատևում է ճգնաժամից ճգնաժամ։ Իրար հաջորդող տարատեսակ ճգնաժամեր... Գազի, լույսի, բիտումի, նավթի, հացահատիկի... Դեկտեմբերի 7-ից սկսվում է թղթի ճգնաժամը։ ՀՀ ում չի տպագրվի և ոչ մի թերթ... Սպասենք հաջորդին...

Fobus
06.12.2006, 21:10
իսկ ինչի չի տպագրվի ??

Sergey
06.12.2006, 21:27
իսկ ինչի չի տպագրվի ??

Թուղթ չկա, Իլյիչևսկից պետք է գա, դեռ չկա:(
Բայց դա ոչ բոլորը, ոմանք տպագրվելու են։

Artgeo
07.12.2006, 09:23
Թուղթ չկա, Իլյիչևսկից պետք է գա, դեռ չկա:(
Բայց դա ոչ բոլորը, ոմանք տպագրվելու են։
Թերթերը չեն տպագրվելու, ամսագրերն են միայն տպագրվելու։

Ի դեպ ևս մեկ, ըստ իս լուրջ ճգնաժամ։ Դեկտեմբերի 7 ի 0.00 ից ՀՀ -ն հիմն չունի...

Marduk
07.12.2006, 11:27
Ինչու հենց թու՞ղթը պակասեց: Եթե պռոբլեմը լաստանավն է ապա պետք է, որ մյուս ապրանքներն էլ պակասություն տաին:

քաղաքացի
07.12.2006, 16:53
«Հայաստանը կարող է ևս հարյուր տարի նորմալ զարգանալ փակ սահմաններով»,- ասել է չեմ հիշում ով, չեմ հիշում երբ։ ...
Այս «էլիտային» խոսքերը ասել է ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանը: Չգիտեմ իր մեքենան Ջիպ է, թե Համեր: :D

Դեկտեմբերի 7 ի 0.00 ից ՀՀ -ն հիմն չունի
Թող ԼՂՀ-ի օրհներգը օգտագործեն: :scen
:D

Artgeo
07.12.2006, 16:53
Ինչու հենց թու՞ղթը պակասեց: Եթե պռոբլեմը լաստանավն է ապա պետք է, որ մյուս ապրանքներն էլ պակասություն տաին:
Ինձ էլ է դա տարօրինակ թվում։ Միգուցե կարավառությունը նախապատրաստում է ժողովրդին այն բանին, որ այդպիսի բաներ կարող են լինել ու շատ հնարավոր է, որ ընտրությունների կամ այլ նման իրադրությունների ժամանակ նույն բանը տեղի ունենա։

Artgeo
18.12.2006, 13:42
Եվ այսպես, հաջորդ ճգնաժամը իրեն երկար չի սպասեցրել.


Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՄԱՐ

Քաղավիացիան նաեւ հայտարարել էր, որ մինչեւ շաբաթվա վերջ «Միկան» կներկրի անհրաժեշտ քանակությամբ վառելիք: Մինչդեռ Բաղդասարովը երեկ բերել է ընդամենը 4000 տոննա, որը բոլորովին էլ օդանավակայանին անհրաժեշտ խմբաքանակը չէ: Այդ 4000 տոննան պայմանագրով նա պետք է բերած լիներ դեռ նոյեմբեր ամսին ու մի բան էլ նոյեմբեր ամսվա պարտավորություններից 3000 տոննա էլ պարտք կմնար: Ավիավառելիքի վերջին խմբաքանակը օդանավակայանը ստացել է նոյեմբերի 6-ին, դրանից հետո օդանավակայանի պահուստի հաշվին են սպասարկվում ինքնաթիռները, իսկ պահուստն արդեն, ըստ երեւույթին, բավականաչափ կրճատվել է, որը լրացնել է պետք:
http://new.aravot.am/am/articles/society/14197/view

«Արագ զարգացող» Հայաստանում ճգնաժամերը շա՞տ չեն։

Artgeo
16.01.2007, 20:04
Հաջորդ բավականին խոշոր ճգնաժամը, կոմունալ ծառայությունների ճգնաժամն է: Որը կարելի է անվանել «Կոմունալ ծառայությունների ձմեռային քուն»: Այս ճգնաժամը սկսվել է դեկտեմբերի վերջերից և շարունակվում է մինչ այսօր… Համոզված եմ՝ հիմնվելով անցած տարիների դառը փորձի վրա, շարունակվելու է հետագայում էլ:
Ճգնաժամը հիմնվում է կոմունալ ծառայությունների «Թքած ունենք ժողովրդի վրա» կարգախոսով և արտահայտվում է.
1. Դեկտեմբերի վերջերից սկսված համատարած հոսանքազրկումներով: Նույնիսկ Ամանորի գիշերը: Հոսանքազրկումները շարունակվում են առ այսօր: Օրինակ մեր մոտ այսօր հոսանքը անջատել են 6 անգամ, ընհանուր առմամբ 4 ժամ 27 րոպե տևողությամբ: Սրան են գումարվուն նաև ակնթարթային հոսանքազրկումները, որոնք այսօր միայն եղել են 8 անգամ:
2. Հանրապետության ողջ տարածքում և հատկապես մայրաքաղաքում ճանապարհների անանցանելի վիճակ: 5-րդ ձմեռն է, որն ես անց եմ կացնում Երևանում և 5-րդ ձմեռն է, որ տեսնում եմ, թե ինչպես է «անսպասելի» կոմունալ ծառայությունների համար մայրաքաղաքում ձյուն գալիս: Կենտրոնական մի քանի փողոցից բացի ճանապարհները հիմնականում ինքնամաքրվել են, իսկ միջթաղային փողոցներից շատերը մինչ օրս մնում են անանցանելի: Փորձը ցույց է տալիս, որ այդ փողոցները անցանելի կդառնան եղանակները տաքանալուն պես: Փողոցների ասֆալտի մասին խոսելն ավելորդ է, բազմաթիվ տեղերում նրա իսպառ բացակայելու պատճառով:
3. Ամանորի գիշերը մայրաքաղաքի բնակիչներից շատերը տոնական սեղանի փոխարեն, ամանորը դիմավորել են կոյուղաջրերի մեջ լողալով: Ֆիզիկայի տարօրինակ օրենքների համաձայն, ցրտի ժամանակ չհոսող ջուրը սառչում է: Ավելորդ է նշել, որ միլիոնավոր կանաչ թղթադրամներ «ներդրված» Երևանի Ջրմուղկոյուղի ընկերությունը մինչ օրս չի ապահովում Երևանը 24 ժամյա խմելաջրով: Չնայած, որ Հայաստանի որոշ տարածքներում լավ էլ ապահովվում է 24 ժամյա ջրամատակարարում: Ճիշտ է կոյուղաջրախառը, բայց դէ... (www.nt.am/newpost.php?NewsID=94879&LangID=2)
4. Աղբահանության մասին ասել ոչինչ չեմ կարող, քանի որ աղբահանություն Ամանորի օրերին ընդհանրապես չէր կատարվում։
http://www.aravot.am/2007/aravot_arm/January/9/p1-6.jpg
Նկարը՝ Առավոտ-ի (http://www.aravot.am)

Vive L'Armenie
17.02.2007, 02:07
«Հայաստանը կարող է ևս հարյուր տարի նորմալ զարգանալ փակ սահմաններով»,- ասել է չեմ հիշում ով, չեմ հիշում երբ։ Քաղաքական... չե մի չէ էլիտայում, այդպես խոսացողներ շատ կլինեն, տնաշեններն էլ խոսալուց էնքան միանման են խոսում, որ կարծես մի մարդ խոսելուց լինի։ Մի հատ դեմք չկա, որ տարբերվի ու հիշվի։ Ինչևիցե... Ասողն հաստատ համերի կապ ջիպի պատուհանից նայող է։ Ու տեսնում է միայն Բաղրամյանի ու Մաշտոցի պողոտաների անորակ ու ճաքճքած ասֆալտը։ Իսկ Հայաստանը... Հայաստանը ապրում է... չէ, ապրելն ուրիշ է... գոյատևում է ճգնաժամից ճգնաժամ։ Իրար հաջորդող տարատեսակ ճգնաժամեր... Գազի, լույսի, բիտումի, նավթի, հացահատիկի... Դեկտեմբերի 7-ից սկսվում է թղթի ճգնաժամը։ ՀՀ ում չի տպագրվի և ոչ մի թերթ... Սպասենք հաջորդին...


Է՜հ, իսկապես որ շատ ցավալի վիճակում է մեր խեղջ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ախր նա դարեր ի վեր գոյատևել է հպարտորեն, իսկ հիմա պետք է նայի թե ինչպես են այդպիսի թափթփուկները ուղղակի դեպի կործանում տանում: :cry
Բայց պետք չէ թույլ տալ, պիտի պայքարել::aggressive
Ախր ասում եմ << ՊԱՅՔԱՐԵԼ >>, բայց ու՞մ դեմ, քաղաքական գործիչների՞, է՜, օգուտ չունի, մեկա ցավոք սրտի դրանք իրանց գործը անում են, իսկ մի բանի հասնելու համար պիտի ամբողջ ազգը ոտքի կանգնի, մի բան, որը Հայերի մոտ չի ստացվում::( :nea

Artgeo
02.03.2007, 11:55
Միջանկյալ գրառում սպասվող ճգնաժամերի վերաբերյալ

Առջևում ընտրություններ են և ըստ այդմ՝
1. Դոլարի կուրսի անկումը շարունակվելու է, մինչև ընտրությունները: Չի բացառվում, որ այն կհասնի 320 դրամի:
2. Կշատանան «ինքնասպանությունների» և սպանությունների դեպքերը:

Տարօրինակ ձևով այս տարի նույնպես ձյունը կհալվի ու անսպասելի ձևով մի քանի գյուղ կմնա ջրի տակ:

Philosopher
02.03.2007, 11:58
Միջանկյալ գրառում սպասվող ճգնաժամերի վերաբերյալ

Առջևում ընտրություններ են և ըստ այդմ՝
1. Դոլարի կուրսի անկումը շարունակվելու է, մինչև ընտրությունները: Չի բացառվում, որ այն կհասնի 320 դրամի:
2. Կշատանան «ինքնասպանությունների» և սպանությունների դեպքերը:

Տարօրինակ ձևով այս տարի նույնպես ձյունը կհալվի ու անսպասելի ձևով մի քանի գյուղ կմնա ջրի տակ:
Լրացում. Նաև Հայաստանից կհեռանան մի շարք մարդիկ, որոնք պետք էին Հայաստանին, բայց պետք չեկան։

Avangardist
13.03.2007, 18:25
Տնտեսական, քաղաքական և այլ ճգնաժամերի նախահիմքը թերևս ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄՆ է-ուղեղների հալոցք, որը պատճառ է դառնում մի շարք բացասական գործընթացների շղթայի համար: Թերևս երկար բանավեճ կստացվի պարզելու համար, թե որն է որի պատճառը և հետևանքը: Օրինակ, Մարքսը համարում էր, որ մարդու հասարակական օտարման հիմքում ընկած են նրա` արտադրամիջոցներից օտարվելու մեջ, այլ մտածղներ կարծում էին. որ գիտակցության ճգնաժամի նախահիմքերը ընկած են զուտ բարոյահոգեբանակ դաշտի տիրույթներում: Այնուամենայնիվ, կարծում եմ. որ այս հարցերը լիարժեք բացահատված չեն, և գիտալցական հալոցքի պրոբլեմը հեգեմոն է մնացյալ հիմնահարցերի նկատմամբ:

Philosopher
13.03.2007, 22:10
Տնտեսական, քաղաքական և այլ ճգնաժամերի նախահիմքը թերևս ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄՆ է-ուղեղների հալոցք, որը պատճառ է դառնում մի շարք բացասական գործընթացների շղթայի համար: Թերևս երկար բանավեճ կստացվի պարզելու համար, թե որն է որի պատճառը և հետևանքը: Օրինակ, Մարքսը համարում էր, որ մարդու հասարակական օտարման հիմքում ընկած են նրա` արտադրամիջոցներից օտարվելու մեջ, այլ մտածղներ կարծում էին. որ գիտակցության ճգնաժամի նախահիմքերը ընկած են զուտ բարոյահոգեբանակ դաշտի տիրույթներում: Այնուամենայնիվ, կարծում եմ. որ այս հարցերը լիարժեք բացահատված չեն, և գիտալցական հալոցքի պրոբլեմը հեգեմոն է մնացյալ հիմնահարցերի նկատմամբ:
Այդ թեմայով կարևոր են Է. Ֆրոմի աշխատությունները, մասնավորապես՝ "Փախուստ ազատությունից", "Մարդն իր համար", "Առողջ հասարակություն"։ Ֆրոմը հիմնական քաղաքակրթական չարիք է համարում նորմալության պաթոլոգիան, երբ անհատական գիտակցությունը կորչում է հասարական ընդհանրական "նորմալության" տոտալ զանգվածում և առաջանում են մասսայական հասարակություններ՝ իրենց մասսայական, հետևաբար նաև՝ խիստ հեշտ ու լավ կառավարելի գիտակցությամբ։ Թեման, իհարկե, առավել լայն քննարկման կարիք ունի։

Avangardist
14.03.2007, 11:05
Այդ թեմայով կարևոր են Է. Ֆրոմի աշխատությունները, մասնավորապես՝ "Փախուստ ազատությունից", "Մարդն իր համար", "Առողջ հասարակություն"։ Ֆրոմը հիմնական քաղաքակրթական չարիք է համարում նորմալության պաթոլոգիան, երբ անհատական գիտակցությունը կորչում է հասարական ընդհանրական "նորմալության" տոտալ զանգվածում և առաջանում են մասսայական հասարակություններ՝ իրենց մասսայական, հետևաբար նաև՝ խիստ հեշտ ու լավ կառավարելի գիտակցությամբ։ Թեման, իհարկե, առավել լայն քննարկման կարիք ունի։


Դժվար է չհամաձայնվել Ֆրոմի հետ. իսկապես կոլեկտիվ կարծրատիպային պարտադրանքները ուղղակիորեն նպաստում են անհատի գիտկցության ինդիվիդուլիզմի կորուստյանը.մյուս կողմից` սոցիալական էակը կարծես այլընտրանք չունի, որքան էլ արևմտյան աշարհայացքը անտեսի ընդհանուրի շահերը:Իսկ Հայաստանի հասարակությունը,կարծես, քաոսայի տիպի է, սա, երևի հսարակության նոր տեսակ է, որտեղ մի դեպքում կոլեկտիվի շահերը ամբողջովին սահմանափակում են, անհատի լիարժեք ինքնարտահայտությունը, իսկ մյուս դեպքում` ինդիվիդումը գերազանցում է ինքն իրեն և, ընկնելով ծայրահեղության մեջ, կարողանում է ճնշում գործադրել կոլեկտիվի գիտակցության վրա:

Artgeo
03.05.2007, 20:14
Ահա և սպանությունները

Հերթական աղմկոտ սպանությունն է տեղի ունեցել Երեւանում: Ընդ որում, արդեն ոչ ոք չի զարմանում նմանատիպ սպանությունների առատությունից, քանի որ իշխանության կրիմինալիզացիան արդեն վաղուց հասել է այն մակարդակի, որ աղմկոտ սպանությունները դարձել են դրա բաղկացուցիչ մասը:

Նախ, ներկայացնենք պաշտոնական հաղորդագրությունը. «Ապրիլի 28-ին, ժամը 23:15-ի սահմաններում, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 1 շենքի բակում կրակոցներ են հնչել, եւ կա վիրավոր: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 23-ի սահմաններում նշված շենքի բակում անհայտ անձը ինքնաձիգ հրազենից կրակահերթ է արձակել 1966 թվականին ծնված Սամվել Շահվերդյանի վրա, որի հետեւանքով վերջինս գլխի եւ մարմնի տարբեր մասերում ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 9 մմ տրամաչափի 10 պարկուճ եւ 1 գնդակ»:

Սամվել Շահվերդյանը, նույն ինքը` «Մերգելյանցի Սամվելիկը» կամ «Բարեց Սամոն» Կոմիտասի հայտնի հեղինակություններից էր: 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ բավական «արդյունավետ» աշխատել էր Քոչարյանի, իսկ նույն տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ` հանրապետականների համար:

2005թ. Արաբկիրի թաղապետի ընտրությունների ժամանակ, մեր տեղեկություններով, լուրջ հակասություններ էին առաջացել Սամվել Շահվերդյանի եւ Արաբկիրի ներկայիս թաղապետ Հովիկ Շահինյանի միջեւ, որոնք այդպես էլ չհաղթահարվեցին: Ըստ էության, նրանք տարբեր խմբավորումների էին պատկանում:

Մեր աղբյուրները նշում են, որ վերջին շրջանում Սամվել Շահվերդյանը իր շրջապատով համագործակցում էր ԲՀԿ-ի հետ, աջակցում էր այդ ընտրատարածքում առաջադրված ԲՀԿ-ի անդամ Հայրապետ Հայրապետյանին: Իսկ դա շոշափելի աջակցություն կարելի էր համարել, քանզի Ս. Շահվերդյանը մեծ ազդեցություն ուներ հատկապես Մերգելյանի ինստիտուտի շրջանում: Նրան էին պատկանում Մերգելյանի զբոսայգին, ինչպես նաեւ այնտեղի առեւտրական կետերը:

Այլ աղբյուրներ հաղորդում են, որ Ս. Շահվերդյանի սպանության ականատեսն է եղել վերջինիս հայրը, ով փորձել է մարդասպանին հետապնդել, սակայն ապարդյուն: Մարդասպանը շատ արագ հեռացել է դեպքի վայրից:

Ի դեպ, իրավապահ մարմինները դեպքի մասին պաշտոնական հաղորդագրություն են տարածել եւ գործ հարուցել միայն երկու օր անց, այն բանից հետո, երբ սպանության մասին «Հ1»-ի եթերից տեղեկացրել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Մեր տեղեկություններով, իշխանությունները ոստիկանությանն ու դատախազությանը կարգադրել են մինչեւ խորհրդարանական ընտրությունների ավարտը նմանատիպ սպանությունների մասին տեղեկություններ չհաղորդել եւ հնարավորինս ծածուկ պահել:

www.chi.am

Artgeo
08.05.2007, 18:12
Ձերբակալություններ - Ծեծ
Հերթական հաշվեհարդարը
12:02 Yerevan | 8:02 GMT | Saturday 5 May 2007

Երեկ, գիշերը հերթական նախընտրական պատահարն է արձանագրվել` դաժան ծեծի է ենթարկվել Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:

Նա երեկոյան որդու հետ որոշել է ժամանակ անցկացնել Սարյան փողոցի վրա գտնվող «Ստոպ» բարում եւ մի քիչ գինովցած վիճակում իրեն բնորոշ հումոր է արել, թե` «Ինչու չեք Դոդի Գագոյի նկարը փակցրել պատերին` նայենք գեղագիտական հաճույք ստանանք»: Հարեւան սեղաններից մեկի մոտ հավանաբար ԲՀԿ «անդամներ» են եղել, որոնք ծանր են տարել Շահենի հումորը եւ անմիջապես փոխանցել են ում հարկն է: Քիչ անց «դեպքի վայր» են ժամանել մի խումբ հաստավզեր եւ Շահեն Պետրոսյանին կանչել են «ռազբիրատի»` ասելով. «Պատասխան ես տալու ասածիդ համար»: Նա փորձել է խուսափել, խոսակցությունը տեղափոխել «կառուցողական» հուն, վերջապես համոզել, որ «ռազբորկան» հետաձգվի մինչեւ առավոտ, քանի որ որդու եւ նրա ընկերուհու հետ է, սակայն սափրագլուխները շատ մարտական են տրամադրված եղել: Նրանք, հենց որդու աչքի առաջ, Շահեն Պետրոսյանի ձեռքերը ոլորելով, բռնությամբ նստեցրել են «Ջիպը» եւ տարել են դեպի Նորքի զանգվածների կողմը: Մեքենայի մեջ նրան դաժանաբար ծեծել են այնքան` մինչեւ ուշագնաց է եղել: Եվ հավանաբար կսպանեին, եթե դահիճները «շեֆից» հեռախոսով հրահանգ չստանային` «մի սպանեք»: Ապա սափրագլուխները գիտակցությունը կորցրած զոհին գցել են փողոցում ու հեռացել: Բարեբախտաբար` հեռախոսը մնացել է Պետրոսյանի մոտ, եւ նա զանգել, օգնության է կանչել: Երեկ Շահեն Պետրոսյանի ինքնազգացողությունը շատ վատ էր, դեմքն անճանաչելի էր դարձել, աչքերի տակ կապտուկներ ու արյունազեղումներ էին: Եվ հայտնի չէ, թե այս ծեծն ինչ հետեւանք կթողնի նրա առողջականի վրա: Շահեն Պետրոսյանը իրավապահներին չի դիմել, քանի որ կարծում է, որ դա անիմաստ է: Ի դեպ` քրեական գործ հարուցելու համար դա պարտադիր չէ, բավական են մամուլի հրապարակումները:

Ինչքան հաճախանում են ծեծի, սպանության, ահաբեկման, բռնության դեպքերը, այնքան ավելի հաճախ են իշխանության մեջ գտնվողները` Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ, ինքնագոհ հայտարարություններ անում, որ նախընտրական շրջանը «խաղաղ» է անցնում: Իրականում` «բեսպրեդելը» հասել է կրիտիկական սահմանագծին, որից այն կողմ անկառավարելի վիճակն է, արյունահեղությունը, մասսայական զոհերը: Չկա օր, որ որեւէ բռնարարքի մասին տեղեկություն չստացվի: Իսկ նախընտրական եւ ետընտրական շրջանի ամենալարված օրերը, այդ թվում` բուն քվեարկության օրը դեռ առջեւում են: Այնպես որ, մեզ առջեւում բարդ օրեր են սպասվում եւ առանց այն էլ վախի ու սարսափի մեջ թաղված մեր հասարակությունը կարող է ավելի շատ պարփակվել իր պատյանի մեջ, ավելի շատ մեկուսանալ ու պասիվանալ: Ըստ էության` այս իշխանության ուզածն էլ հենց դա է: Այնպես վախեցնել ու այնքան վախեցնել, որ որեւէ մեկն այլեւս չհանդգնի ասել` «ոչ դոդացմանը»: Այդ պարագայում իշխանությունը պահելու խնդիրը ինքնըստինքյան կլուծվի եւ Ռոբերտին կհաջորդի Սերժը, ապա Սերժին կհաջորդի Ռոբերտը, կամ էլ լավագույն դեպքում` Սեդրակը:

http://www.zhamanak.com/article/6135/

Ավելացվել է 44 վայրկյան անց
Համաձայն մի շարք լրատվամիջոցների հրապարակումների` մայիսի 3-ի երեկոյան, Երեւանի ակումբներից մեկից առեւանգվել եւ ծեծի է ենթարկվել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:

Հաշվի առնելով դեպքի հասարակական հնչեղությունը եւ ստացված տեղեկատվությունը ճշտելու նպատակով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը հադիպեց Շահեն Պետրոսյանին, հայտնում են օմբուդսմենի գրասենյակից:

Ըստ Շահեն Պետրոսյանի` լրատվամիջոցների կողմից տարածած տեղեկատվությունը հիմնականում համապատասխանում է իրականությանը: Շահեն Պետրոսյանը հայտնեց, որ ոստիկանությունը 05.05.07-ին. ընդունել է իր հայտարարությունը կատարվածի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում Շահեն Պետրոսյանը տեղեկացրեց նաեւ այն մասին, որ ճանաչել է իրեն խոշտանգող անձանցից մեկին եւ պատրաստվում է նրա նկարը ներկայացնել ոստիկանություն:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դատապարտում է նման փաստերը եւ կոչ է անում իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր միջոցները մեղավորներին բացահայտելու համար:

Այսօրինակ դեպքերը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են եւ իրավապահ մարմինների կողմից հետեւողականություն չցուցաբերելը կարող է վախի մթնոլորտ ձեւավորել հասարակության մեջ:

http://lragir.am/src/index.php?id=1&l_id=31893&firstpg=1

Ավելացվել է 1 րոպե անց
Լրատվության ճգնաժամ

Մայիսի 8-ին հաղորդագրություն է տարածել Նոր Ժամանակներ կուսակցությունը, որը վերաբերում է նախօրեին կուսակցության համամասնական ցուցակի երրորդ համար Գուրգեն Եղիազարյանի մասնակցությամբ հեռուստահաղորդման խափանման մասին:

«Մայիսի 1-ին Հրազդանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կողմից փորձեր արվեցին խափանել ՆԺԿ հանրահավաքը: Նախապես մշակված եւ իշխանությունների կողմից հրահանգված ծրագիրը տապալվեց Արամ Կարապետյանի ջանքերի եւ հավասարակշռված կեցվածքի շնորհիվ: Այնուհետեւ Հ1-ի ուղիղ եթերում ՆԺԿ նախագահն անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի կենսագրության որոշ դրվագներին եւ փաստերով ապացուցեց, որ այդ գործարարը սերտաճել է գործող ղարաբաղյան կլանի հետ:

Ի պատասխան այս ամենին՝ իշխանությունների անմիջական միջամտությամբ խափանվեց «Կենտրոն» հեռուստաընկերության մայիսի 7-ի «Ուրվագիծ» հաղորդման ուղիղ եթերը, որին նախնական պայմանավորվածության համաձայն՝ պետք է մասնակցեր ՆԺԿ համամասնական ընտրացուցակի երրորդ տեղը զբաղեցնող, Ազգային Անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը», ասված է ՆԺԿ տարածած հաղորդագրության մեջ:

http://lragir.am/src/index.php?id=1&l_id=31893&firstpg=1

Philosopher
08.05.2007, 18:43
Իշխանությունների մոտ արդեն սովորություն է ձևավորվում ամենաթեժ պահերին շոկային քայլեր անելու, որոնց միջոցով նրանք նախ համոզում են սեփական կողմնակիցներին, որ կարող են մեկ քայլով լռեցնել բոլոր ընդդիմադիր ձայները և ապա վերջիններիս ակնարկում են, որ վաղը կարող է ծեծվողի, ձերբակալվողի, քրեական պատասխանատվության ենթարկվողի դերում լինի նրանցից յուրաքանչյուրը, հետևաբար՝ չարժե ոգևորվել ժողովրդի միտինգային թեև թույլ, բայց այնուամենայնիվ դրսևորվող ակտիվությունից և պետք է հասկանալ՝ դուք գետտոյում եք, որտեղ ազատ քաղաքական ուժ լինել չի կարող. եթե այն ճաղերից այս կողմ է, ուրեմն՝ դա իշխանությունների կամքն է, և պետք է ենթարկվել այդ կամքին ու երկրպագել նրան։

Philosopher
31.05.2007, 15:18
Սոցիալական ճգնաժամի նոր փուլ...


ԱԺ ընտրությունների քվեարկությունից հետո Հայաստանի ապրանքային շուկայում նկատվող թանկացումները շարունակվում են: Մասնավորապես, ալյուրի թանկացման դինամիկան հաստատուն է, եւ վերջին երկու շաբաթում բարձր որակի ալյուրի 50 կիլոգրամանոց պարկը թանկացել է ավելի քան 1500 դրամով, եւ այժմ այն վաճառվում է 7 հազար 5 հարյուր դրամով: Այս երեւույթն իր հերթին հանգեցրել է հացի եւ մակարոնեղենի արժեքի բարձրացմանը: Ալյուրի գներով պայմանավորված` փռերը ստիպված են կա°մ հացի գինը թանկացնել, կա°մ նվազեցնել քաշը, ինչը, ըստ էության, նույնն է: Բացի այդ, վերջին մեկ շաբաթում թանկացել են նաեւ ձեթի մեծածախ գները` մեկ լիտրը 10-ից 20 դրամով, ինչը մանրածախ խանութներում դեռեւս նկատելի չէ, բայց եթե դինամիկան շարունակվի, ապա մանրածախ գները եւս կթանկանան: Ի դեպ, վաճառողները միայն ենթադրում են, թե ինչու են գները թանկանում: "Թանկացնում են, որ հետ բերեն ընտրություններում բաժանած իրենց փողերը",- սա է գների թանկացման ամենաժողովրդական բացատրությունը:

http://www.hzh.am/

Smergh
02.06.2007, 11:29
...Թող ԼՂՀ-ի օրհներգը օգտագործեն: :scen
:D

Բա որ հանկարծ ԱԺ-ում չհավանեն ու որոշեն " ԳԱԶԱՐԸ" սարքե՞լ օհներգ :D
Չեմ կարծում, երևի "Կարտոշկեն ու տուկի թելն" ավելի կգերադասեն... Մրցույթ կհայտարարեն ու ...:think :D

Artgeo
02.06.2007, 11:42
1. Դոլարի կուրսի անկումը շարունակվելու է, մինչև ընտրությունները: Չի բացառվում, որ այն կհասնի 320 դրամի:
Կանխատեսումներս մի փոքր սխալ էին: Դոլարի կուրսը շարունակում է ընկնել ընտրություններից հետո: Հավանաբար մինչև աշուն: ԿԲ-ի նախագահը շատ հնարավոր է, որ էս մի քանի օրը դուրս գա ու էլի մի բան բլթցնի «տնտեսականորեն հիմնավորելով» ժողովրդի թալանը: