PDA

Դիտել ողջ տարբերակը : Ջեքլին Սաբուրիդոյի պատմությունը



ivy
10.12.2008, 20:16
Զգուշացում. Թույլ նյարդերով մարդկանց խորհուրդ չեմ տալիս նայել թեման ու նկարները:

1999 թ.-ի սեպտեմբերյան այդ օրը քսանմեկամյա Ջեքլինը, որ Վենեսուելայից վերջերս եկել էր Նահագներ՝ անգլերեն սովորելու, ընկերների հետ մի երեկույթի էր մասնակցում: Ուշ երեկոյան նրա երեք ընկերները որոշեցին հեռանալ հավաքույթից՝ իրենց հետ վերցնելով Ջեքլինին: Նստեցին ընկերներից մեկի մեքենան, Ջեքլինի նստեց առջևում, ղեկի մոտ՝ մի այլ երիտասարդ աղջիկ: Մութ ճանապարհին նրանց մեքենայի առջև դուրս եկավ մի այլ քեֆից հետ վերադարձող ու բավականին խմած տասնյոթամյա մի պատանի՝ իր մեքենայով: Երկու մեքենաները բախվեցին, որի արդյունքում Ջեքլինի ընկերնեիրց մի քանիսն անմիջապես մահացան, իսկ ինքը՝ Ջեքլինը, հայտնվեց կրակով բռնկված ավտոմեքնայի մեջ, որից հնարավոր չէր դուրս գալ: Մինչև նրան կարողացան հանել վառվող մեքենայից, նրա մարմնի վաթսուն տոկոսն այրված էր. ոչ ոք չէր պատկերացնում, որ նման սարսափելի այրվածքներից հետո հնարավոր է կենդանի մնալ: Բայց Ջեքլինը չմահացավ: Նրան բաժին հասած 40 վիրահատության արդյունքում կարողացան պահել աղջկա կյանքը, բայց նա հավետ կորցրեց իր դեմքը՝ քիթը, կոպերը, մի աչքը, բերանը, ականջները, մազերը, ինչպես նաև մատները, որոնք ածխացած էին և ստիպված էին ամպուտացվել: Նրա տեսողությունը հնարավոր եղավ միայն մասնակիորեն վերականգնել: Մինչ օրս էլ Ջեքլինը բուժման մեջ է...

Նրա մասին բազմաթիվ հաղորդումներ ու հոդվածներ են տպվել:
Երբ լսում ես Ջեքլինի խոսքը, չես կարող պատկերացնել, որ իրականում այդպիսի տրավմա ապրած մարդ է խոսում՝ այնքան հավասարակշռված, լավատեսությամբ լցված ու հանգիստ է նրա ձայնը: Ասում է, որ ամեն օր իրեն թույլ է տալիս լաց լինել միայն հինգ րոպե: Ասում է, որ ուրախ է, որ ապրում է, թեև իր ապագայի շատ պլաններ անհետ կորած են իր համար, սակայն ցանկացած դեպքում, երջանիկ է, որ ապրում է ու կարող է ինչ-որ բան անել այս կյանքում: Բոլորին իր կենդանի օրինակով կոչ է անում ԵՐԲԵՔ խմած վիճակում չնստել ղեկին: Իսկ իր հետ կատարվածի համար չարություն չի զգում ու ներել է մեղավորներին...
2003-ին նա ավարտեց անգլերեն լեզվի դասընթացը, ինչի համար էլ եկել էր ԱՄՆ:

Երբ առաջին անգամ իմացա այս պատմության մասին, էնքան չնչին ու անիմաստ թվացին բոլոր այն բողոքները, որոնցով արթնանում ենք ամեն օր և այնքան խորը թվաց մարդկային հոգու ուժը, լավատեսությունը ու ապրելու տենչը...

http://i35.tinypic.com/2m766ja.jpg http://i36.tinypic.com/2qn9j7t.jpg

Ռուֆուս
10.12.2008, 20:46
Լսել եմ էս պատմության մասին, նկարներն էլ եմ տեսել (ավելի շատ, քան տեղադրել ես) :(

Սարսափելի է, ուրիշ խոսք հնարավոր չի ասել... :(

ivy
10.12.2008, 20:56
Լսել եմ էս պատմության մասին, նկարներն էլ եմ տեսել (ավելի շատ, քան տեղադրել ես) :(

Սարսափելի է, ուրիշ խոսք հնարավոր չի ասել... :(

Այս պատմության մեջ ամենահուզիչը էդ սարսափի մեջ պահպանված ներքին ուժն ու կյանքի հանդեպ սերն է...

Ռուֆուս
10.12.2008, 22:02
Սրտից թույլ մարդկանց խորհուրդ եմ տալիս նկարները չդիտել...
















http://www.lenet3000.com/saburido/JacquelineSaburidoAndFather2.jpg

http://www.lenet3000.com/saburido/JacquelineSaburido6.jpg

http://www.lenet3000.com/saburido/JacquelineSaburido7.jpg

http://www.lenet3000.com/saburido/JacquelineSaburido8.jpg

http://www.lenet3000.com/saburido/JacquelineSaburido9.jpg

http://www.lenet3000.com/saburido/JacquelineSaburido11.jpg

http://www.lenet3000.com/saburido/JacquelineSaburido14.jpg

Սա էլ մեղավորը.

http://www.lenet3000.com/saburido/JacquelineSaburido13.jpg

ivy
10.12.2008, 22:07
Ես խնայել էի ակումբցիներին, էդքան նկար չէի դրել...
Ի դեպ, մեղավորը յոթ տարվա բանտարկություն է ստացել ու քսան հազար դոլար տույժ:
Մի հաղորդման ժամանակ ցույց էին տալիս, թե ինչպես այդ տղայի մայրը խոսում էր Ջեքլինի հետ ու լաց էր լինում, իսկ Ջեքլինը նրան հանգստացնում էր՝ ամեն ինչ կարգին է... Ու էնպիսի հանգիստ ձայնով...

Elmo
10.12.2008, 22:11
Դե արի ու էսքանից հետո ինքնասպանությունները հասկացի:

Yellow Raven
10.12.2008, 22:34
Ավելի լավա էս թեման չմտնեի:(
Կամքի ուժ ասվածը այ հենց էսա,ապրի ինքը: Բայց ահավորա:(

Ռեդ
10.12.2008, 22:35
Էս ինչ տխուր պատմություն էր :( ...ցռը

Kita
10.12.2008, 22:44
Վայյյյյ:(

VisTolog
10.12.2008, 22:45
Միգուցե Ջեքլին հոգեկան շեղումներա ունեցել, վթարից կամ առաջ կամ հետո :think
Մարդ ո՞նց կարա այդքան հանգիստ լինի...

ivy
10.12.2008, 22:49
Միգուցե Ջեքլին հոգեկան շեղումներա ունեցել, վթարից կամ առաջ կամ հետո :think
Մարդ ո՞նց կարա այդքան հանգիստ լինի...

Լրիվ նորմալ աղջիկ է եղել, քոլեջի ուսանողուհի, ով ժամանակավորապես եկել էր ԱՄՆ՝ լեզու սովորելու: Պարզ է, որ էդպիսի տրավմայից հետո հոգեկան ծանր վիճակներ է ունեցել, բայց ինքը հիմա հոգեպես հավասարակշված ու նորմալ մարդ է: Երբ ձայնը ու խոսքը լսում ես՝ առանց տեսնելու, չես ասի, թե էս վիճակի մեջ ընկած մարդն է խոսում: Ապշեցնող է:

VisTolog
10.12.2008, 22:53
Լրիվ նորմալ աղջիկ է եղել, կոլեջի ուսանողուհի, ով ժամանակավորապես եկել էր ԱՄՆ՝ լեզու սովորելու: Պարզ է, որ էդպիսի տրավմայից հետո հոգեկան ծանր վիճակներ է ունեցել, բայց ինքը հիմա հոգեպես հավասարակշված ու նորմալ մարդ է: Երբ ձայնը ու խոսքը լսում ես՝ առանց տեսնելու, չես ասի, թե էս վիճակի մեջ ընկած մարդն է խոսում: Ապշեցնող է:
Այոոո... :think

Amaru
10.12.2008, 23:27
Ես խնայել էի ակումբցիներին, էդքան նկար չէի դրել...
Ի դեպ, մեղավորը յոթ տարվա բանտարկություն է ստացել ու քսան հազար դոլար տույժ:
Մի հաղորդման ժամանակ ցույց էին տալիս, թե ինչպես այդ տղայի մայրը խոսում էր Ջեքլինի հետ ու լաց էր լինում, իսկ Ջեքլինը նրան հանգստացնում էր՝ ամեն ինչ կարգին է... Ու էնպիսի հանգիստ ձայնով...

Տղան վարո՞րդն ա եղել: Եթե այո, ինչպե՞ս ա, որ կենդանի ա մնացել:
Չեմ հասկանում... Միշտ էլ էդպիսի ուժեղ մարդկանց չեմ հասկացել, գլխումս չի տեղավորվում... ((

ivy
10.12.2008, 23:28
Տղան վարո՞րդն ա եղել: Եթե այո, ինչպե՞ս ա, որ կենդանի ա մնացել:
Չեմ հասկանում... Միշտ էլ էդպիսի ուժեղ մարդկանց չեմ հասկացել, գլխումս չի տեղավորվում... ((

Էդ աղջկա մեքենայի վարորդը մահացել է, իսկ տղան դիմացից եկող մեքենայի վարորդն է եղել...

Ծով
10.12.2008, 23:29
Ցավալի պատմություն է իհարկե:(:(:(, իսկ այդ ամենից հետո այդքան խաղաղ ոչ թե լավատեսությունը, այլ կյանքն՝ իբրև գլխավոր արժեք գնահատելու կարողությունը՝ ապշեցնող։ Բայց ես կուզենայի, որ բացված թեման վերածվեր ռեալ քննարկման։
Ամեն մարդ իր չափով իր ցավի գիտակն է։ Մեկը դուրս է գալիս դրանից միայնակ։ Մյուսը՝ ինչ-որ մեկի օգնությամբ։ Մյուսը՝ եսիմինչով։ Բայց սա չի էականը։ Եթե լավ փնտրենք, ավելի խոցելի դեպքեր էլ կարող ենք գտնել, բայց ես էլի կարծում եմ, որ թե որքանով է մարդու կյանքում կատարված, էս դեպքում չգիտես էլ ինչ անուն տալ, երևույթը ցավալի, տառապալից, անելանելի ու չգիտեմ ինչ, ամեն մարդ միշտ ինքն է իր համար չափը որոշելու։ Աղջկա լավատեսությունը թվում է թե դաս է տալու, ճիշտ դաս, բայց ցավոք սրտի երբ որ Պողոսը կամ Պողոսուհին սա կարդա ու էլի մեզ նման մտածի, որ ինչի հետևից ենք ընկել, տեսե՛ք աշխարհում ինչեր են կատարվում, միևնույն է իր համար, իր կյանքում կատարված որևէ ավելի «պակաս ցավոտ» երևույթ ամենա-ամենացավոտն է թվալու հենց այն պահին, երբ որ ինքը դա զգալու է։ Տարբերությունը թերևս այս դեպքում այն է, որ եթե որոշ վերքեր հերթով սպիանում են այս աղջկա համար դա հավերժ վերք է, որն ինքն իր կամքի ուժով կարողացել է սպիացնել։ Բայց....ես չեմ հավատում...ես չեմ հավատում նրա ասած հինգ րոպեներին։ Ես վստահ եմ միայն, որ անսահման բարի մարդ է էս աղջիկը, որ պարզապես իր մեջ մեծ, շատ մեծ տեղ ունի հոգևորը։ Որ իրեն տրված է Աստվածային տաղանդ ապրելու։ Եվ դժվար է ասել դա է երջանկությունը, թե ոտով-ձեռով կյանքի թելերից կախվելը...
Ի վերջո կարևոր է, թե երբ կապաքինվի մարդու ներսը..հոգին..երբ որ էդ սահմանը հատում է մարդը, եթե կարողանում է, այդ ժամանակ է, որ ինքը պատրաստ է նոր էջ բացել։
Ինձ համար հստակ մի բանաձև էլ կա էս պատմության մեջ. մարդը ուժեղ է իրեն հասցրած ճակատագրական ցավի սպեղանին դառնալու հարցում, որովհետև թույլ է խղճահարվելու համար։ Մարդ, որը ուղղակի չի կարող տանել իրեն խղճալը։ հենց այս ժամանակ նա կարող է լինել բոլորից ուժեղ ու լավատես...իսկ միակ լավը, որ կարող է տեսնել դա իր սեփական բարությունն է և դրա պատասխանը մարդկանց կողմից։

Ասում է, որ ամեն օր իրեն թույլ է տալիս լաց լինել միայն հինգ րոպե:
Հենց միայն այս տողից ամեն ինչ պարզ է…;)
Ամեն դեպքում, ես էլ եմ կոչ անում բոլորին միշտ լինել լավատես…:)

Երվանդ
10.12.2008, 23:58
Սարսափելի ա , բայց դե ամեն մարդու համար իրա պռոբլեմները ամենավատն ու անելանելին են , ու ինչքաան էլ սենց դեպքերով փորձես քեզ հանգստացնես, ինչքան էլ մտածես աշխարհում լիքը մարդիկ կան որոնց համաեմատ դու կարելիա ասել պռոբլեմ չունես, մեկա դա ժամանակավոր կարողա հանգստացնի մաքսիմումը, մարդ կա նենց դատարակ բանից կարա իրան դժբախտ զգա որ ապշելու բան, իսկ էտ աղջիկը չգիտեմ ահավոր ահավոր ուժեղա, ես իմ տղամարդ հալով իրա ստացած վերքերի կեսն էլ ստացած լինեի կփորձեի ինքնասպանություն գրոծել, այսինքն ամենահեշտ ճանապարհով կգնայի պռոբլեմներից ազատվելու:

Sunny Stream
11.12.2008, 00:24
երբեք չէի լսել ու չէի տեսել... կսզբում նույնիսկ չէի հավատում, մնիչև որ մյուս նկարներն էլ տեսա... սարսափելի է... նաև նրա հարազատների համար...
աղջկա կամքի ուժն ապշեցնող է ու...ապրեցնող... բայց, ախր... չեմ պատկերացնում, այլևս... ինչի՞ համար կարող է ապրել այս աղջիկը (ինչ էլ սիրունիկն էր :cry)... թեև, խնդիրը արդեն հասարակության մեջ է... մի պահ մտածեցի, փաստորեն եթե ցանկացած մարդ զրկվի դիմագծերից, կլինի էսպիսին, ինքը էլի մեկն է մեզնից, ուղղակի մեզ համար դժվար է ընդունել, որ մենք էլ այսպիսին ենք... եթե ինչ-որ հրաշքով էս գիտակցությունը նստած լիներ մարդկանց մեջ, աղջիկը կկարողանար գրեթե լիարժեք կյանքով ապրել՝ առավել ևս զինված էսպիսի լավատեսությամբ ու կամքով... կամ, եթե էդքան հայտնի պատմություն է, որևէ մեծահարուստ չի՞ փորձել օգնել, ի վերջո "աստղերը" հաճախ իրենց արտաքինը հենց պլաստիկ վիրաբուժությամբ են ստեղծում, հնարավոր չէ՞ այս աղջկան, եթե ոչ իր, բայց գոնե որոշակի դիմագծեր վերականգնել…

ivy
11.12.2008, 01:32
կամ, եթե էդքան հայտնի պատմություն է, որևէ մեծահարուստ չի՞ փորձել օգնել, ի վերջո "աստղերը" հաճախ իրենց արտաքինը հենց պլաստիկ վիրաբուժությամբ են ստեղծում, հնարավոր չէ՞ այս աղջկան, եթե ոչ իր, բայց գոնե որոշակի դիմագծեր վերականգնել…

Ջեքլինի վիրահատությունների վրա տասնյակ հազարներ են ծախսվել: Ամբողջ հարցն այն է, որ այստեղ խնդիրը կյանքը փրկելն էր. ցավոք, այս խորության այրվածքների դեպքում ավելին անել հնարավոր չէր: