PDA

Դիտել ողջ տարբերակը : Մոգություն

Arisol
06.12.2006, 19:02
Կան որոշ բաներ, որոնք մարդիկ համարում են մոգություն, կախարդանք, անեծք… Հավատու՞մ եք արդյոք նման բաների, որ մարդուն կարելի ա անեծքով ինչ-որ վնասներ հասցնել (հիվանդություններ, անհաջողություններ կյանքում և այլն), կամ որ կա մոգություն, որ կան մարդիկ, որոնք դրանով զբաղվում են ու հաջողությունների են հասել այդ բնագավառում, որ կան մարդիկ, որոնք որտեղ որ գտնվում են, այնտեղ միշտ ինչ-որ վատ բան ա կատարվում և այլն: Հավատու՞մ եք, որ մենք՝ հասարակ մարդիկ, ընդունակ ենք…մտքի ուժով ազդել մարդկանց և իրավիճակների վրա:
Ինքս կարծում եմ, որ ամեն ինչ էլ հնարավոր ա ու լավ էլ հավատում եմ նման բաների, քանի որ ինքս եմ ընդունակ այդպիսի բաների… Երբ փոքր էի, այդ բաներն իմ մոտ ավելի լավ էին արտահայտված: Միշտ, երբ ինձ վրա մեծերը ջղայնանում էին կամ բարձր ձայնով էին խոսում հետս, ես թարս-թարս նայում էի իրանց, ուրիշ հայացքով, ինչպես իրենք էին ասում՝ կախարդի վախենալի հայացքով, ու դրանից հետո նրանց հետ ինչ-որ վատ բան էր պատահում…Էն ժամանակ մայրիկիս մի ծանոթ, չգիտեմ՝ ինչպես, իմ էդ նման կարողությունն իմ մեջ շատ խորը թաքցրեց: Այժմ, երբ ես մեծ եմ բավականին ու հասկանում եմ, որ իմ արածները շատ վատ բաներ էին, որ չի կարելի նման բաներ անել, ես ձգտում եմ իմ նման կարողությունը դեպի լավ գործերն ուղղել, օգուտ տալու համար, ոչ թե մարդկանց վնաս տալու:
Մյուս կարողությունը, որին ես տիրապետում եմ, դա էն ա, որ իմ մտքերը նյութականանում են: Նման օրինակներ շատ կարող եմ բերել: Օրինակ՝ մի անգամ դահլիճում նստած համերգ էի նայում ու մտածեցի, որ բեմի վրա մի տեղ ջուր ա թափված, ես ուզում էի, որ էդպես լինի, որպեսզի ստուգեմ իմ կարողությունը, հետո շատ պատահաբար հայտնվեցի բեմում (ընկերուհիս էր երգում, բեմի հետևի մուտքով գնացինք իր մոտ) ու տեսա, որ էնտեղ իրոք ջուր ա, բայց գրեթե անհնար բան էր դա: Ընկերուհուցս հարցրեցի, արդյոք համերգի սկզբում այդ հատվածը ջուր էր թափվել ու նա ասաց՝ չէ, քիչ առաջ ա հայտնվել… Դե սա ամենապրիմիտիվ բաներից ա: Ավելի հաճախ իրականում են իմ երազանքները: Եթե ինչ-որ մի բան եմ ուզում, ապա էդ բանն իրականանում ա: Նաև ինտուիցիաս, որը շատ մարդկանց մոտ ա լավ արտահայտված: Այսինքն՝ կարողանում եմ կանխազգալ գալիք իրադարձությունները:

PoeT
07.12.2006, 15:12
Ես քեզնից վախենում եմ :(

Shauri
07.12.2006, 15:38
Իսկ ես մի քիչ նախանձում եմ :D

Երվանդ
07.12.2006, 17:15
Մյուս կարողությունը, որին ես տիրապետում եմ, դա էն ա, որ իմ մտքերը նյութականանում են: Նման օրինակներ շատ կարող եմ բերել: Օրինակ՝ մի անգամ դահլիճում նստած համերգ էի նայում ու մտածեցի, որ բեմի վրա մի տեղ ջուր ա թափված, ես ուզում էի, որ էդպես լինի, որպեսզի ստուգեմ իմ կարողությունը, հետո շատ պատահաբար հայտնվեցի բեմում (ընկերուհիս էր երգում, բեմի հետևի մուտքով գնացինք իր մոտ) ու տեսա, որ էնտեղ իրոք ջուր ա, բայց գրեթե անհնար բան էր դա: Ընկերուհուցս հարցրեցի, արդյոք համերգի սկզբում այդ հատվածը ջուր էր թափվել ու նա ասաց՝ չէ, քիչ առաջ ա հայտնվել… Դե սա ամենապրիմիտիվ բաներից ա: Ավելի հաճախ իրականում են իմ երազանքները: Եթե ինչ-որ մի բան եմ ուզում, ապա էդ բանն իրականանում ա: Նաև ինտուիցիաս, որը շատ մարդկանց մոտ ա լավ արտահայտված: Այսինքն՝ կարողանում եմ կանխազգալ գալիք իրադարձությունները:
Իսկ ես ուզում եմ քո հետ ընկերություն անեմ:D

Ավելացվել է 3 րոպե անց
Իսկ եթե լուրջ ես տենց բաների չեմ հավատում, հավատում եմ որ ցանկացած մարդ հատուկ դաշտ ունի որով կարա ուրիշ մարդկանց վրա ազդի, իմ կարծիքով համակրանքը հակակրանքը էտ դաշտերով են առաջանում, բայց որ ցանկությունը նյութականացնես կամ ինչ որ մեկին վատ բան անես մտքի ուժով մինչև աչքովս չտենամ չեմ հավատա:)

Ուլուանա
07.12.2006, 22:44
Ոչ միայն հավատում եմ, այլև գիտեմ, որ այդպիսի երևույթ գոյություն ունի, քանի որ անձամբ բազմիցս համոզվել եմ դրանում։

Arisol
08.12.2006, 14:41
բայց որ ցանկությունը յութականացնես կամ ինչ որ մեկին վատ բան անես մտքի ուժով մինչև աչքովս չտենամ չեմ հավատա:)
Դե նյութականացնելը մի օր ցույց կտամ, բայց այ մտքի ուժով վատ բան անելը…հույս չունենաք, որ ես նման բան էլի կանեմ:

Երվանդ
08.12.2006, 15:14
Դե նյութականացնելը մի օր ցույց կտամ, բայց այ մտքի ուժով վատ բան անելը…հույս չունենաք, որ ես նման բան էլի կանեմ:
Եթե իրոք տենց բան տեսնեմ էտ իմ կյանքի մասին ունեցած պատկերացումներում ահագին բան կփոխի, նենց որ արդեն սկսել եմ վախենալ:)

Arisol
08.12.2006, 15:33
Եթե իրոք տենց բան տեսնեմ էտ իմ կյանքի մասին ունեցած պատկերացումներում ահագին բան կփոխի, նենց որ արդեն սկսել եմ վախենալ:)
Ինչու՞ ես վախենում:o : Եթե ինձնից, ապա կարիք չկա, իկ աշխարհայացքն ինձ թույլ չի տա, որ ես դիտավորյալ ինչ-որ մեկին վնաս տամ, բայց կարող ա ինձնից անկախ ստացվի, դե բայց ես դրա դեմ պայքարում եմ, առայժմ վախենալու կարիք չկա;) :

Երվանդ
08.12.2006, 15:40
Չէ ես իմ պատկերացումների փոփոխություններից եմ վախենում:) , ինչ որ հարցերում արդեն լավ ձևավորված պատկերացումներ ունես մեկել հանկարծ մեկը մի բանա անում ու պատկերացումներիտ որոշ մասը փլվումա:angry :)

Ուլուանա
08.12.2006, 17:21
Չէ ես իմ պատկերացումների փոփոխություններից եմ վախենում:) , ինչ որ հարցերում արդեն լավ ձևավորված պատկերացումներ ունես մեկել հանկարծ մեկը մի բանա անում ու պատկերացումներիտ որոշ մասը փլվումա:angry :)
Բայց եթե փլվեն, ուրեմն սխալ էին, չէ՞, իսկ եթե սխալ էին, ապա ինչքան շուտ փլվեն, այնքան լավ։ :P Իմ կարծիքով, հասարակ տրամաբանություն է։ :)

Երվանդ
08.12.2006, 18:00
Բայց եթե փլվեն, ուրեմն սխալ էին, չէ՞, իսկ եթե սխալ էին, ապա ինչքան շուտ փլվեն, այնքան լավ։ :P Իմ կարծիքով, հասարակ տրամաբանություն է։ :)
Հա մի կողմից ճիշտ ես, բայց ես չեմ սիրում էն մարդկանց որ իրանց պատկերացումները կամ համոզմունքները շատ արագ փոխում են, թեկուզ եթե հիմնավորվածա էտ փոփոխությունը:)

Arisol
28.12.2006, 21:32
Ոնց տեսնում եմ էս թեման գրեթե ոչ մեկին մտերիմ չէր ու ասելիքներ այստեղ ոչ ոք չունեցավ:( … Էհ, ինչ արած, ցավոք այն, ինչ ինձ այդքան կարևոր էր, միգուցե անհասկանալի ա մյուսներին…
Հ.Գ. մի հատ չկախարդե՞մ բոլորիդ;) :D (կատակ):

Երվանդ
29.12.2006, 12:45
Ոնց տեսնում եմ էս թեման գրեթե ոչ մեկին մտերիմ չէր ու ասելիքներ այստեղ ոչ ոք չունեցավ:( … Էհ, ինչ արած, ցավոք այն, ինչ ինձ այդքան կարևոր էր, միգուցե անհասկանալի ա մյուսներին…
Հ.Գ. մի հատ չկախարդե՞մ բոլորիդ;) :D (կատակ):
Նենց ես գրել (կատակ), ոնց որ կարաիր լուրջ կախարդեիր ուղղակի գրել ես կատակա որ իմանանք ու չվախենանք:)

Angelina
29.12.2006, 13:21
Ես շատ եմ հավատում մոգությանը: Բայց կարծում եմ, որ պետք չէ այդքան ներշնչել:

Rhayader
29.12.2006, 20:30
Ես արդեն քեզ պատմել եմ իմ անեծքների մասին: Կոլլեգա…

Մանե
29.12.2006, 21:20
Կան որոշ բաներ, որոնք մարդիկ համարում են մոգություն, կախարդանք, անեծք… Հավատու՞մ եք արդյոք նման բաների, որ մարդուն կարելի ա անեծքով ինչ-որ վնասներ հասցնել (հիվանդություններ, անհաջողություններ կյանքում և այլն), կամ որ կա մոգություն, որ կան մարդիկ, որոնք դրանով զբաղվում են ու հաջողությունների են հասել այդ բնագավառում, որ կան մարդիկ, որոնք որտեղ որ գտնվում են, այնտեղ միշտ ինչ-որ վատ բան ա կատարվում և այլն: Հավատու՞մ եք, որ մենք՝ հասարակ մարդիկ, ընդունակ ենք…մտքի ուժով ազդել մարդկանց և իրավիճակների վրա:
Ինքս կարծում եմ, որ ամեն ինչ էլ հնարավոր ա ու լավ էլ հավատում եմ նման բաների, քանի որ ինքս եմ ընդունակ այդպիսի բաների… Երբ փոքր էի, այդ բաներն իմ մոտ ավելի լավ էին արտահայտված: Միշտ, երբ ինձ վրա մեծերը ջղայնանում էին կամ բարձր ձայնով էին խոսում հետս, ես թարս-թարս նայում էի իրանց, ուրիշ հայացքով, ինչպես իրենք էին ասում՝ կախարդի վախենալի հայացքով, ու դրանից հետո նրանց հետ ինչ-որ վատ բան էր պատահում…Էն ժամանակ մայրիկիս մի ծանոթ, չգիտեմ՝ ինչպես, իմ էդ նման կարողությունն իմ մեջ շատ խորը թաքցրեց: Այժմ, երբ ես մեծ եմ բավականին ու հասկանում եմ, որ իմ արածները շատ վատ բաներ էին, որ չի կարելի նման բաներ անել, ես ձգտում եմ իմ նման կարողությունը դեպի լավ գործերն ուղղել, օգուտ տալու համար, ոչ թե մարդկանց վնաս տալու:
Մյուս կարողությունը, որին ես տիրապետում եմ, դա էն ա, որ իմ մտքերը նյութականանում են: Նման օրինակներ շատ կարող եմ բերել: Օրինակ՝ մի անգամ դահլիճում նստած համերգ էի նայում ու մտածեցի, որ բեմի վրա մի տեղ ջուր ա թափված, ես ուզում էի, որ էդպես լինի, որպեսզի ստուգեմ իմ կարողությունը, հետո շատ պատահաբար հայտնվեցի բեմում (ընկերուհիս էր երգում, բեմի հետևի մուտքով գնացինք իր մոտ) ու տեսա, որ էնտեղ իրոք ջուր ա, բայց գրեթե անհնար բան էր դա: Ընկերուհուցս հարցրեցի, արդյոք համերգի սկզբում այդ հատվածը ջուր էր թափվել ու նա ասաց՝ չէ, քիչ առաջ ա հայտնվել… Դե սա ամենապրիմիտիվ բաներից ա: Ավելի հաճախ իրականում են իմ երազանքները: Եթե ինչ-որ մի բան եմ ուզում, ապա էդ բանն իրականանում ա: Նաև ինտուիցիաս, որը շատ մարդկանց մոտ ա լավ արտահայտված: Այսինքն՝ կարողանում եմ կանխազգալ գալիք իրադարձությունները:
Իսկ իմ մոտ նենց ա որ ինչ պատկերացնում եմ մտքումս կատարվում ա ուղիղ հակառակը.Ետե ես ինչ որ բան իմանամ որ 100 տոկոսով տենց պիտի լինի բայց պատկերացնում եմ, որքան էլ անհնարին լինի միևնույնն է հակառակն է կատարվում

Cannibal
07.07.2008, 19:34
ժող ջան չգիտեմ թե թեման ճիշտ տեղում եմ բացել թե չե բայց մի բան պիտի հարցնեմ.
ինձ պետք է կախարդ հայաստանում ապրող.ով ա ճանաչում ըտենց մարդ՞
կարևոր չի թե սպիտակ ա թե սև.

ars83
07.07.2008, 19:36
ժող ջան չգիտեմ թե թեման ճիշտ տեղում եմ բացել թե չե բայց մի բան պիտի հարցնեմ.
ինձ պետք է կախարդ հայաստանում ապրող.ով ա ճանաչում ըտենց մարդ՞
կարևոր չի թե սպիտակ ա թե սև.

Կախա՞րդն ինչ ես անում։ Սևն ու սպիտակը մաշկի գույնն ա՞։

Լեո
07.07.2008, 19:57
ժող ջան չգիտեմ թե թեման ճիշտ տեղում եմ բացել թե չե բայց մի բան պիտի հարցնեմ.
ինձ պետք է կախարդ հայաստանում ապրող.ով ա ճանաչում ըտենց մարդ՞
կարևոր չի թե սպիտակ ա թե սև.

Էս լու՞րջ թեմա է, թե հումոր է…:think
Որ ասեք լուրջ ա, չեմ հավատա…:lol

Cannibal
07.07.2008, 20:04
Կախա՞րդն ինչ ես անում։
մի քանի հատ հարց ունեմ.
չե սեվը վատ կախարդն ա իսկ սպիտակը լավը

Ավելացվել է 4 րոպե անց

Որ ասեք լուրջ ա, չեմ հավատա…
բայց չհավատալու ինչ կա՞ …Դ :D

ars83
07.07.2008, 20:11
մի քանի հատ հարց ունեմ.
չե սեվը վատ կախարդն ա իսկ սպիտակը լավը

Կախարդը տեղից վատ բան ա, սև լինի, թե սպիտակ...

Մի առ ժամանակ առաջ երեք կանանց խոսակցություն լսեցի։ Նրանցից մեկի քույրը մահացել էր, իրենք քրոջ հետ գնացել էին կախարդի մոտ, որը քրոջն ասել էր, որ 50 տարեկանը շատ վտանգավոր տարիք է լինելու նրա համար։ Եթե հաջող կերպով բոլորի, կապրի մինչև 75–ը։ Ես էլ մտածեցի, որ ես էլ տենց «ստրախովկով» կարող էի գուշակել... Սուտ բան ա էդ սաղ։ Ու վտանգավոր՝ մտնել մի բնագավառ, որ մարդուն տրված չի պարզապես...

Cannibal
07.07.2008, 20:15
բայց ետ բնագավառը որոշ մարդկանց տրված ա.բայց իրանք շատ քիչ են/

*e}|{uka*
07.07.2008, 20:45
Կախարդը տեղից վատ բան ա, սև լինի, թե սպիտակ...

Ահա կախարդ պատկերացնելիս արդեն սև վհուկի էս պատկեացնում, էլ սպիտակը այստեղ անտեղի է :P, սևը ու սպիտակը մոգությանն է վերաբերում :)
Իսկ ինչ վերաբերում է կախարդներին ,կարծում եմ այդպիսին չկան Հայաստանում, հեքիմներ լիքը՜, ինքնակոչ սրբեր , իսկ կախարդներ միայն հեքիաթներում են լինում՜ :))

Հ.Գ. ԵրևԻ կախարդ ասելով գուշակ ես ի նկատի ունեցե՞լ :esim

Երկնային
07.07.2008, 21:46
Էդ ու՞մ ես ուզում սիրահարցնել քեզ… :D :D

Cannibal
07.07.2008, 21:48
ինկատի ունեի ռուսերեն մագ

Ավելացվել է 2 րոպե անց

Էդ ու՞մ ես ուզում սիրահարցնել քեզ
նույնիսկ ետ ձև միտք ել չունեմ.

Yevuk
07.07.2008, 21:56
Շատ տարօրինակ է.......Իսկ եթե գաղտնիք չէ, ինչու է քեզ պետք կախարդը, միգուցե մեզ ասես ու մենք բոլոր ակումբցիներով քեզ ձորձենք օգնել, եթե իհարկե վատ բան չես ուզում անել......:B

Cannibal
07.07.2008, 22:03
մի տեղ կարդացել եմ որ կա կյանք մահից հետո ու ետ ամեն ինչը իրանք գիտեն.ես ել ուզում եմ իմանամ.իրանք կարում են եթան ետ տեղերը.հետաքրքիր ա պրոստո
վատ բան մտքովս նույնիսկ չի ել անցել.

Երկնային
07.07.2008, 22:17
մի տեղ կարդացել եմ որ կա կյանք մահից հետո ու ետ ամեն ինչը իրանք գիտեն.ես ել ուզում եմ իմանամ.իրանք կարում են եթան ետ տեղերը.հետաքրքիր ա պրոստո
վատ բան մտքովս նույնիսկ չի ել անցել.

մահից հետո կյանք կա թե չէ, դա ոչ ոք չի կարող ասել… ;)
նրանք, ովքեր կարող էին ասել, մահացածներն են… էն էլ իրենք դժվար թե գան ու ասեն` կա, թե չէ մահից հետո կյանք… :D իսկ նրանք, ովքեր ողջ են, չեն կարող վստահ ասել այն, ինչ չեն տեսել սեփական աչքերով… :P

Yevuk
07.07.2008, 22:18
Իմիջիայլոց, ես էլ եմ շատ անգամ դրա մասին մտածել, բաըց երբեք մտքովս չի անցել գնալ կախարդի մոտ: Ես ինքս հավատում եմ, որ մահից հետո կյանք կա: Մոտ 1-2 ամիս առաջ Դար21-ով նման հաղորդում կար......Ես չեմ կարծում, որ կախարդները իսկականը կարող են ասել, որ դու թլ իրենց 100% ով հավատաս: Իմիջիայլոց, փորձերի միջոցով պարզել են, որ մահից հետո կյանք կա.....

Cannibal
07.07.2008, 22:30
ես միտք ել չունեմ գնամ կախարդի մօտ …Դ
պրոստո բան ու գործ չունեմ ասի կուրսվեմ տենամ ետի ճիշտ ա թե չե.
ես գիտեմ որ իրանք կարում են կապի մեջ մտնեն մահացածների հետ անօմալ գոտիներում.բայց դե եսիմ՞

ihusik
07.07.2008, 22:33
Մոդերատորական. կխնդրեի Մահ... իսկ հետո թեմայի քննարկումն անցկացնել համապատասխան անվամբ թեմայում որն այստեղ է (http://www.akumb.am/showthread.php?t=205)

Cannibal
07.07.2008, 22:43
ճիշտն ասած ես ես թեման բացել եի ուրիշ բանի համար բայց շեղվանք դեպի մահի թեման.

varduuhi
11.07.2008, 09:47
Հնում, երբ մարդիկ չէին կարողանում բացատրել բնության ինչ-ինչ երևույթներ, մեկնաբանում էին որպես կախրդանք: Հիմա ինտերնետային կայքերը լիքն են գուշակություն, մոգություն պարունակող բազմաթիվ կայքերով, բայց դա վստահություն չի ներշնչում:
Ի վերջո ինչ է գուշակությունը և ինչու են մարդիկ դրան այդքան հավատում?
Ասում են մարդն ունի 3 ճակատագիր:
Առաջինը տալիս է Աստված, և ոչ մի գուշակ չի կարող այն փոխել:
Երկրորդը մարդկային սխալներն են, երբ մարդը տուժում է սեփական սխալներից:
Երրորդ ճակատագիրը որոշում են թուղթուգրերը:

Grace43
11.07.2008, 19:43
Մոգությունը Աստծուց չի, սատանայից ա, դե կարծում եմ դա բոլորիս համար պարզ ա… Ու հնարավոր են տենց դեպքեր, որ մոգության արդյունքում մարդիք հասնեն հաջողության, բայց այստեղի կյանքը՝ երկրային, ժամանակավոր ա, մինչև մահը, ուրեմն արժի ժամանակավոր հաջողությունների համար կորցնել հավիտենական կյանքը դրախտում, քանի որ մոգությամբ զբաղվող մարդկանց վերջը դժոխքն ա…

VisTolog
11.07.2008, 19:46
Մոգությունը Աստծուց չի,սատանայից ա,դե կարծում եմ դա բոլորիս համար պարզ ա…Ու հնարավոր են տենց դեպքեր,որ մոգության արդյունքում մարդիք հասնեն հաջողության, բայց այստեղի կյանքը՝ երկրային,ժամանակավոր ա,մինչև մահը,ուրեմն արժի ժամանակավոր հաջողությունների համար կորցնել հավիտենական կյանքը դրախտում, քանի որ մոգությամբ զբաղվող մարդկանց վերջը դժոխքն ա…
Այստեղից էլ հարց.
ՈՒրա՞ աստվածը, երբ այսպես կոչված սատանան իրա չար գործերնա անում.
Ինչ գիտեմ, մենակ աստծուն են բոլորը արդարացնում, ու այն էլ, բոլոր արդարացումներն անհիմն են.

ihusik
12.07.2008, 02:16
Grace43 այդքան կտրուկ ու ճշմարտությանն ուղիղ հակառակ պնդում որ դու ես արել չէի պատկերացնի:think Իմիջիայլոց երկրից երկիր ովքե՞ր էին փնտրում նորածին Հիսուսին ու ովքե՞ր առաջինն երկրպագեցին ու խոնարհվեցին Նրա առջև... մոգերը չէի՞ն... Չնայած Grace43 ճիշտ կլիներ ասածդ, եթե այդպես ասեիր ոչ թե «մոգության» մասին ընդհանրապես, այլ «սև մոգության» մասին. այդ դեպքում քեզ հետ կհամաձայնեի գոնե մասամբ (հանած դժողք-մժողքն իհարկե) ;) Ահա մի մեջբերում կատարեմ բառարանից. (կներեք ռուսերեն է)

МАГИ (Лат.) Название древних наследственных жрецов и ученых адептов в Персии и Мидии, слово, происшедшее от Маха, большой, что позднее стало мог или маг, жрец - на языке пехлеви. Порфирий описывает их ("Abst." IV, 16) следующим образом: "Ученые люди, которые у персов заняты служением Божеству, зовутся магами", а Свидас сообщает, что "среди персов любителей мудрости (philalethai) называют магами". "Зендавеста" (II, 171, 261) разделяет их на три степени: 1) Хербеды или "Ученики"; 2) Мобеды или "Учителя"; 3) Дестур Мобеды или "Совершенные Учителя". Халдеи имели подобные школы, также как и египтяне, так что Дестур Мобеды были идентичны с Иерофантами Мистерий, практиковавшихся в Греции и Египте.

МАГИЯ Великая "Наука". Согласно Девериа и другим востоковедам, "магия считалась священной наукой, неотделимой от религии" у древнейших и самых цивилизованных и ученых народов. Египтяне, например, были одним из наиболее искренне религиозных народов, и таким были и все еще являются индусы. "Магия заключается в поклонении богам и достигается поклонением им", говорил Платон. Древние и средневековые мистики подразделяли магию на три класса - Теургию, Гоэтию и естественную Магию. "Теургия с древних времен была особой сферой теософов и метафизиков", говорит Кеннет Маккензи. Гоэтия есть черная магия, а "естественная (или белая) магия вознеслась с целением в своих крыльях на величественную позицию точного и поступательного изучения".

МАГИЯ, БЕЛАЯ или так называемая "Благотворная Магия", есть божественная магия, свободная от эгоизма, властолюбия, честолюбия или корысти, и направленная всецело на творение добра миру в целом и своему ближнему в частности. Малейшая попытка использовать свои сверхнормальные силы для своего удовольствия, превращает эти способности в колдовство и черную магию.

Մոդերական կարծում եմ հետագայում դուրս չի գա թեմայի քննարկումն իր սահմաններից ու չի թևակոխի կրոնական ոլորտի հարցերի պարզաբանման (Աստված - սատանա). դրա համար համապատասխան թեմաներ կան...

Fenix
12.07.2008, 09:48
Հարգելիներս ես չեմ կարող ասել որ պրոֆեսիոնալ մոգ եմ, սակայն որոշ հարցերի կարող եմ պատասխանել: Հետո Մոգությունը չարից չէ: Այն ընդամենը գործիք է, քո ձեռքերում: Եվ նաև խնդրում եմ մոգ ասելով չհասկանալ սև խալաթով փնփփնթատ տատիկներ: Մոգությունը արվեստ է: Որի միջոցով կարող ես հասնել հոգու կատարելության: Անգամ երբ Հիսուսը ծնվեց նրա մոտ շտապեցին մոգերը:

Second Chance
17.07.2008, 12:05
մահից հետո կյանք կա թե չէ, դա ոչ ոք չի կարող ասել… ;)
նրանք, ովքեր կարող էին ասել, մահացածներն են… էն էլ իրենք դժվար թե գան ու ասեն` կա, թե չէ մահից հետո կյանք… :D իսկ նրանք, ովքեր ողջ են, չեն կարող վստահ ասել այն, ինչ չեն տեսել սեփական աչքերով… :P

Դրա մասին քեզ կարող են պատմել կլինիկական մահ ապրած մարդիկ;)

Ավելացվել է 5 րոպե անց

Կախարդը տեղից վատ բան ա, սև լինի, թե սպիտակ...

Լրիվ համաձայն եմ, ոնց որ ասես բարի չար և չար չար:D մի բան որ վատա վատա էլ դրա բարին ու չարը որնա:8 ասենք մագիան ոռուցքի նմանա լինում բարորակ և չարորակ:D:D

varduuhi
17.07.2008, 12:33
Մոգությամբ զբաղվողները էնքան էլ միամիտ չեն: Նրանք զարգացած ինտուիցիա ունեն, հոգեբանական մեթոդներին շատ լավ են տիրապետում: Բոլոր ժամանակներում էլ մարդկանց խնդիրները նույնն են, այստեղից էլ <<ցնցող զուգադիպությունները>>: Ուղղակի պետք չէ անվերապահորեն հավատալ ամեն ասածի ու ծրագրավորվել ըստ գուշակության: Գուշակությանը հավատալով մենք ենթագիտակցորեն ընկնում ենք սատանայի ազդեցության տակ:

ihusik
17.07.2008, 15:04
Սև մոգերը (կախարդներն օրինակ) և Սպիտակ Մոգերը (բարի փերիներն օրինակ) երկուսն էլ օգտվում են նույն հոգևոր ուժերից, բայց եթե առաջինները դրանք կիրառում են անձնական, եսամոլական ու չար նպատակների համար, ապա երկրորդները տիրապետելով հոգեվոր այդ ուժերին գործի են դնում դրանք ոչ անձնական, մարդասիրական ու բարի նպատակների համար՝ ծառայելով մարդկությանն ու Աստվածայինին, ինչպես օրինակ նույն ինքը Հիսուսը, որը կարող էր քայլել ջրի վրայով, բուժեր հիվանդների ու մահացածների հարություն տար կիրառելով հենց նույն հոգևոր ուժերը։ Ինքնին այդ հոգևոր ուժերը ոչ չար են ոչ էլ բարի այլ այդպիսին են դառնում մարդու ձեռքին՝ նայած թե դրանք մարդն ինչպես է կիրառում։ Իսկ այդ ուժերին տիրապետելու համար մեծ ջանքեր են հարկավոր, որպեսզի մարդ նվիրի իրեն ողջ կյանքն այդ Աստվածային Գիտության՝ Մոգության, ուսումնասիրմանն ու կարողանա այդ ուժերը կիրառել հանուն բարի նպատակների ու Լույսի և առաջին պայմանը ուսումնասիրողի իր հոգեկանի ու սրտի մաքրությունն է, որպեսզի Սպիտակ, Աստվածային Մոգությունը չվերածվի սև մոգության։

Հասկանում եմ, որ չիմացության պատճառով Մոգության տակ շատերը տեսնում են միայն բացասականը (և դա հասկանալի է, քանի որ խավարի՝ Կալի Յուգայի դարաշրջանում Ճշմարտությունն անկում է ապրում և վեր է բարձրանում կեղծիքն ու խավարը), մինչդեռ ոչ մի սուրբ չէր կարող այդպիսին լիներ առանց ուսումնասիրելու ու կիրառելու այն հոգևոր ուժերը որոնք ունի իր մեջ ամեն մարդ և որի բացահայտմանն ու դրսևորմանն էլ ուղված է Մոգությունը։ Սակայն այդ ուժերի ուսումնասիրմանն ու տիրապետմանը կարող են գնալ ինչպես բարի այնպես էլ չար մղումներ ու նպատակներ ունեցող մարդիկ։

Grace43
17.07.2008, 15:54

Նախ,կներես,Հիսուսը սպիտակ մոգ չ,Աստված է,երկրորդ Նա չէր զբաղվում մոգությամբ,այլ Նրա միջոցով գործում էին Աստվածային պարգևները:Մոգությունը=կախարդություն,սրանք նույն բաներն են,Աստված դեմ է ամեն տեսակի կախարդության,քանի որ ինքը կախարդությունը չի կարող լինել բարի՝սպիտակ կամ չար՝սև:Իսկ,իմ կարծիքով,"Աստվածային մոգություն" արտահայտությունը սխալ է::think

ihusik
17.07.2008, 17:43

Հենց սխալն էլ դրանում է կայանում, որ հավասարության նշան է դրվում Մոգության ու կախարդության միջև ու այդ սխալն գլորվում է իր հետ բերելով հերթական նոր սխալ եզրակացություններ։ Մոգության մեջ միայն կախարդություն տեսնելը նման է լույսից հանելն նրա լույս տալու ունակությունն ու թողնել միայն խավարը։ Վստահ եմ մոգությանը հիմնականում դեմ են ու ոչ մի փաստարկ չեն ուզենա լսել հիմնականում քրիստոնյաները, նրանք որոնց պաշտելի Աստվածամանուկի ծնունդի լուրը կանխազգալով (հետաքրքիր է չէ՞ թե ո՞նց են կանխազգացել կամ իմացել մոգերը թե Աստծո Որդին պետք է ծնվի) շտապում էին Նրա առջև խոնարհվելու, երկրպագելու ու ընծաներ մատուցելու ու նման մոգերին ու նրանց ողջ դասն դիտվում է որպես սև կախարդություն և իրենց այդ սխալ կարծիքով քրիստոնյաներն իրենց անհարմար վիճակի մեջ են դնում- ստացվում է սև կախարդները եկել էին Հիսուսին երկրպագելու, Նրա առջև խոնարհվելու ու ընծաներ մատուցելու մինչդեռ տրամաբանական կլիներ եթե մոգերը սև ուժերի կողմնակիցն էին ոչ թե Հիսուսին ընդառաջ այդպես գնաին այլ սատանային։ Այնպես որ սխալ պատկերացումներով դուք ինքներդ եք ձեզ վատ վիճակի մեջ գցում։ Իսկ այն, որ Հիսուսը սպիտակ մոգ չէ,Աստված է, երկրորդ Նա չէր զբաղվում մոգությամբ,այլ Նրա միջոցով գործում էին Աստվածային պարգևները դու ինքդ քեզ հերքում ես, քանի որ հենց այդ Աստվածային պարգևները նույն ասածս հոգևոր այն ուժերն են որոնցով գործում է ամեն Լույսին ծառայող Հոգի և եթե այդ ուժերը որևէ մեկն չարաշահում է եսամոլական կամ չար նպատակների համար ապա իրոք համարվում է չար կախարդ կամ սև մոգ։

Hrayr
18.07.2008, 14:30
Դեռևս նախքան Քրիստոս գոյություն ունեին սև ու սպիտակ մոգությունները։
Ովքեր էին սրանք։
Սև մոգության մասին շատ չեմ ուզում խոսալ, սրանց դասին են պատկանում բոլոր սև ուժերը, կախարդները, հմայողները, գուշակները և այլն, նրանք ովքեր գործում են գերբնական ուժերի ազդեցությամբ, որի հետևանքով մարդուն հեռու են պահում Աստծուց։ Հուսով եմ Աստված հասկանում ենք Արարչին։
Սպիտակ մոգությունը դա գիտություն է, որը քննում է երկնքի երեսը, գրքերն ու ժամանակները (հիշենք Հիսուսի խոսքը. «Երկնքի երեսը քննել գիտեք . . .»)։ Սա իր մեջ շատ բան է պարունակում։
Մոգերը որոնց Աստվածաշունչը իմաստուն անվանեց, գրված է տեսան երկնքում աստղը և եկան Հիսուսին երկրպագեցին։
Ի՞նչ է նրանք աստղ առաջին անգամ տեսան, թե միայն նրա՞նց երևցավ այդ աստղը։ Նրանք գիտեին մարգարեության բոլոր գրքերը, գիտեին այդ նշանի մասին ու եկան երկրպագեցին Հիսուսին։ Դա ցույց է տալիս այն փաստը, որ նրանք ընդունում էիր Հիսուսի Աստված լինելը, նրանք վկայություն են տալիս, որ իրենցից մեծը կա ում առջև խոնարհվում են։
Մոգերը չունեն ինչ որ գերբնական ուժեր, նրանք պարզապես իմաստուններ են, որոնք քննել են և ճիշտ եղրահանգումների եկել։
Վերջում ավելացնեմ այն, որ Հիսուս Քրիստոսի աշխարհ գալուց հետո, երբ տրվեց նաև Սուրբ Հոգին մարդկությունը իմաստունների, մոգերի կարիք չունի, քանի որ գրված է ով իմաստության պակաս ունի թող խնդրի և Աստված կտա նրան։ Սա վերին իմաստության մասին է որի առկայության դեպքում մոգությունը դառնում է մի անիմաստ բան և ոչ մի նոր բան իր մեջ չի պարունակում։ Պարզապես մեր շատերի մեջ բացակայում է իմաստությունն, այդ իսկ պատճառով տրվում ենք այնպիսի բաների որոնք անհեթեթություն կարելի է համարել։
Հարգելիներ, խնդրում եմ մի տարվեք անիմաստ բաներով, ամեն իմաստություն Աստծո մեջ է, եկեք ճանաչեք նրան և իմաստություն կստանաք։

ihusik
29.08.2008, 00:25
Astral ջան երևի տեղյակ չես, որ աստրալայինը նուրբ ոլորտներից ցածրագույնն է համարվում ու հոգևոր զարգացման համար պետք է որ մարդ կարողանա շրջանցել կամ հաղթահարելով անցնել այդ ոլորտը ուր ցածրագույն ցանկություններն ու կրքերն են գերակշռողը ու դառնալ աստրալային ոլորտի մոգ ասել է թե դառնալ ձախ ուղղության կամ պարզ ասած սև մոգ որը ձեռք բերելով հոգևոր ուժ և ունակություն ու իմանալով որոշ գաղտնիքներ կատարում է իր սև գործը մինչ կգա այն ժամանակը երբ էլ չի կարող խուսափել իր Բնության դեմ կատարած սխալների հատուցումից...

ivy
29.08.2008, 01:26

Հարգելով կարծիքը՝ այնուամենայնիվ չեմ կարող չասել, որ այնքան էլ տեղին չէ նման հարցերում գրել այն տոնով, կարծես թե դա միակ, ապացուցված ու անհերքելի ճշմարտությունն է։ Ոչ ոք չի կարող հաստատ ասել, թե ինչն է համարվում բարձրագույն, ինչը՝ ցածրագույն, և, առավել ևս, ինչ է մոգությունը և ինչպիսի հատուցման է այն արժանի իր սխալների համար։ Ամեն մեկս ուղղակի կարող ենք արտահայտել մեր չպարտադրող կարծիքը, այն էլ՝ հնարավորինս համեստորեն ու ընթեռնելի։ :)

ihusik
29.08.2008, 14:17

Հա, ինչ որ ճիշտ է ճիշտ է՝ ձեռագիրս այնքան էլ լավը չէ, դրա համար գուցե լավ ընթեռնելի չէ;):) կատակը մի կողմ:) բայց չտեսա իմ անհամեստ գրվածքը, գուցե դա էլ է անհամստության նշան, չգիտեմ:think համենայն դեպս ամեն դեպքում ես իմ կարծիքն եմ ասում ու հիմա էլ իմ անձի համար չեմ գրում այլ կան բաներ որ ես ճշմարիտ եմ համարում ու կարող եմ դրանց մասին վստահորեն գրել անկախ այն բանից թե դա ում համար ճշմարիտ կլինի ում համար սխալ միևնույն ժամանակ վստահ ասելով այն ինչ ես համարում եմ ճշմարիտ ընդունում ու հարգում եմ բոլորի կարծիքն էլ բայց էլի դա չի նշանակում որ ես պետք է չասեմ այն ինչ ճիշտ եմ համարում և թողնեմ իմ պատկերացմամբ սխալը արագ զարգանա։ Ես պատրաստ եմ ընդունել ցանկացած ճշմարտություն բայց ոչ կեղծ ճշմարտություններ (համենայն դեպս իմ փոքր ունակությունների շրջանակներում այդ ճշմարտությունների ընկալելու առումով գոնե:) )

Ինձանից շատ ՝՝Հոգեբանության և փիլիսոփայության բաժնում՝՝ առկա ՝՝Մոգություն ՝՝ թեմայում (http://www.akumb.am/showthread.php?t=3921) մոգությանն այդպես երևի ոչ ոք չի պաշտպանել քան ես (մեկ անհամեստություն ևս ivy ջան կամ էլ կարող ես ստուգել ու տեսնել որ ասածս ուղղակի ճշմարտություն է;) ) բայց երբ խոսքը գնում է կարևոր բանի մասին ու ես կասեի մի ոլորտի, որ ամեն մի սխալ իր հետ կարող է մեծ վտանգ ներկայացնել քանզի քամի անելն, ամպեր խառնելը խաղ ու պար չէ, այլ մարդ գործ ունի տարերքների հետ ու նրանց հունից հանելն չիմացությամբ դժվար է ասել թե ինչ մեծ աղետներով կարող է անդրադառնա- օրինակ ասենք ինչ որ մի տեղ ահռելի քամու առաջացում կամ մեծ տեղումների հետևանքով ջրհեղեղներ, որոնք կարող են նաև մարդկանց կյանքեր խլեն- ու ամեն այդ բանի համար մեղավոր կլինի այն անձնավորությունը, ով որոշել էր փոքրիկ անմեղ երեխայի նման ուղղակի խաղ անել Բնության ահռելի քիմիական լաբորատորիայում ուր անմեղ քիմիական նյութերի կողքին դրված կարող է լինել կյանքի համար վտանգ ներկայացնող մեկ այլ նյութ։ Իմիջիայլով կարելի է ասել բախտդ բերել է, որ չնայած գերազանց ես սովորել մոգերի ինտերնետային դպրոցում (ինչը ինքնին ծիծաղելի է;) ) համենայն դեպս լավ է գոնե չես ավարտել քանի որ այնտեղից միայն սև մոգություն մարդ կարող է սովորել և ոչ մի դեպքում սպիտակ:) հիմա կասես այդ կայքի մասին էլ չգիտի ու էլի անհամեստորեն դատողություններ է անում, բայց եթե փոքր ինչ ծանոթ լինեիր այն օրենքներին, որոնց պետք է հետևի ու որոնցով առաջնորդվի սպիտակ մոգ դառնալ ցանկացող անհատը, ապա կտեսնես որ ասածներս ճիշտ է ու ամբողջ անհանգստությունս նրա համար է, որ այս ոլորտին անտեղյակ մարդկիկ չներքաշվեն սխալ ուղղության մեջ ու հետո պարզվի որ սպիտակի տեղը սևն են ընտրել իսկ սա շորի գույնի ընտրություն չէ ցավոք այլ մի հզոր ոլորտ որով մարդ կարող է վնասել ինչպես իր այնպես էլ շատ այլ մարդկանց հոգիների։

Իսկ Սպիտակ Մոգության հանդեպ իմ դրական վերաբերմունքը կարող եք կարդալ համապատասխան թեմայում և բացի դա եթե կլինեն մարդիկ, որոնք կցանկանան իմանալ թե ինչպես մարդ իր ազատ կամքի շնորհիվ մտքով ու հույզերով կարող է աղետներ առաջացնել, կարող եմ համապատասխան նյութեր տրամադրել, իհարկե եթե այս ամենը հեքիաթ չեք համարում և գիտեք որ մարդն էլ բաղկացած է տարերքներից ու կարող է նաև ազդել տարերքների վրա՝ առաջացնելով աղետներ կամ նաև կանխել դրանք...

Հ.Գ. կխնդրեի այս բաժնի մոդերատորին եթե ճիշտ համարի թեման միացնի ՝՝Մոգություն ՝՝ թեմայի հետ (http://www.akumb.am/showthread.php?t=3921)

Anul-26
21.02.2017, 20:51
Բարև Ձեզ իբձ կօգնել այնպես անել որ իմ սիրած տղան իմը լինի

StrangeLittleGirl
21.02.2017, 20:58
Բարև Ձեզ իբձ կօգնել այնպես անել որ իմ սիրած տղան իմը լինի

Ո՞նց օգնենք:

Anul-26
21.02.2017, 21:05
ով կարող է ինձ օգնել իմ սիրած տղային գրավելու հարցում

_Հրաչ_
21.02.2017, 21:07
ով կարող է ինձ օգնել իմ սիրած տղային գրավելու հարցում

Պարտադիր հենց մոգությամբ ա՞ պետք:

Anul-26
21.02.2017, 21:09
պարտադիր չի մոգությամբ լինի

_Հրաչ_
21.02.2017, 21:14
պարտադիր չի մոգությամբ լինի

Ուղղակի սա էդ թեման ա:
Եթե էս թեման (https://www.akumb.am/showthread.php/66205-Հայ-աղջիկների-սերը-կորեացի-տղաների-հանդեպ) չի համապատասխանում, կարելի ա էս մի թեմայում (https://www.akumb.am/showthread.php/165-Սիրե՞լ-թե՞-սիրվել) գրել օրինակ: Թե չէ մոգությունը հույս չի տենց դեպքերում:

Հա, ի դեպ, խորհուրդ կտամ նաև էս թեմայում (https://www.akumb.am/showthread.php/2953-Բարև-Ակումբ-am-ես) էլ մի բան գրել: :)

keyboard
21.02.2017, 21:37
պարտադիր չի մոգությամբ լինի
Անուլ ջան, սրանց մի լսի, քեզ վատ շրջապատ կգցեն։
Ստեղ գիտես ինչքան լավ մարդիկ կան՝ հոգատար, անվնաս, դու իրանց լսի, որ լավ-լավ բաներ աովորես իրանցից։

Anul-26
21.02.2017, 22:25
իսկ ինչ որ մեկը մոգի տեղ գիտի?

Agni
21.02.2017, 22:27
իսկ ինչ որ մեկը մոգի տեղ գիտի?

կներեք էլի, բայց իսկապե՞ս հավատում եք, որ դա Ձեզ կօգնի...

Anul-26
21.02.2017, 22:30
եթե իրոք լավ մոգ կա ապա ես հավատում եմ որ կարող են օգնել

_Հրաչ_
21.02.2017, 22:36
եթե իրոք լավ մոգ կա ապա ես հավատում եմ որ կարող են օգնել

Երբևէ փորձել ե՞ք, օգնել ա՞:

Anul-26
21.02.2017, 22:37
Ճիշտն ասած դեռ ոչ

_Հրաչ_
21.02.2017, 22:39
Ճիշտն ասած դեռ ոչ

Իսկ ինչո՞ւ եք համոզված, որ կօգնի: Միգուցե փորձեք խոսել իրա հետ:
Բայց ամեն դեպքում մյուս թեմաներում կարելի ա շարունակել քննարկումը:

Anul-26
21.02.2017, 22:44
Ում հետ խոսեմ?

_Հրաչ_
21.02.2017, 22:46
Ում հետ խոսեմ?

Սիրած տղայի, բա հո իմ հետ չէ: :)

keyboard
21.02.2017, 22:47
եթե իրոք լավ մոգ կա ապա ես հավատում եմ որ կարող են օգնել
Ինձ անձնական նամակով գրեք, ես արդեն պլան ունեմ, թե ինչ է պետք անել։

Anul-26
21.02.2017, 22:51
Keyboard բայց Ձեզ ինչպես գրեմ? միգուցե դուք ինձ գրեք որ ես կարողանամ գրել

keyboard
21.02.2017, 22:54
Keyboard բայց Ձեզ ինչպես գրեմ? միգուցե դուք ինձ գրեք որ ես կարողանամ գրել
Հեռախոսի համար գրեք, կապվենք։

Anul-26
21.02.2017, 22:56
իսկ դուք կարող եք ինձ գրել?

keyboard
21.02.2017, 22:57
իսկ դուք կարող եք ինձ գրել?
Հեսա գրեմ։