PDA

Դիտել ողջ տարբերակը : Թքած

Djavaxhq
10.12.2008, 04:00
Ճլփ ճլփ
Հետաքրքիր է մարդը կարող է ապրել գորտի նման
Թքած թե չի կարող
Ուզում եմ նայել աչքերիդ մեջ ու շշնջալ, որ չեմ սիրում
Թքած, թե հիստերիա չես սկսի
Մարդը կարող է ապրել ում պես ուզես
Թքած թե չի կարող ապրել մարդավարի
Տեսնես վրացերեն ոնց կլինի թքած
Չմոռանամ տանը նայել բառարանին
Ասում են գորտը հեքիաթներում դառնում է սիրուն աղջիկ
Քո փոխարեն գորտին եմ համբուրելու
Թքած թե սառը ու զզվելի չի…
Քո նման:
Ճիշտ ես, վրացերեն այդպես էլ չսովորեցի
Թքած
Փորձել ես թուքդ արտամղել ատամներիդ արանքից
Ճստ
Վայ ես թքեցի էն նույ գորտի վրա
Թքած
Մեկ է հեքիաթում չենք ապրում հիմա

lili-4
10.12.2008, 08:47
Հետաքրքիր մոտեցում էր, արձակի ու չափածոյի խառնուրդ: Կարևորը, որ այն բառն ես օգտագործլ, որ ես սիրում եմ ասել բարկությանս պահին;): Լավն էր, թքած, որ մեր գրաքննադատները հիմա բառերից ու ձևից են կպնելու: Ապրես:)

Ուլուանա
10.12.2008, 09:27
Հա, թքած, որ անձև է մի տեսակ՝ ոչ արձակ, ոչ չափածո, բայց ամեն դեպքում հաջողված պատկերներ են, ամենակարևորը՝ զգացողություններ են առաջացնում։ Մեկ էլ՝ թքած, թե կետադրական նշաններն էլ էին համարյա բացակայում։ :D Մի խոսքով՝ թքած ամեն ինչի վրա, հետաքրքիր կարդացվեց։ ;)

Վարպետ
10.12.2008, 09:40
Ինձ դուր եկավ:)

Ariadna
10.12.2008, 10:42
Լավն էր, ժպտացի :)

Ուլուանա
10.12.2008, 20:11
Հա, թքած, որ անձև է մի տեսակ՝ ոչ արձակ, ոչ չափածո, բայց ամեն դեպքում հաջողված պատկերներ են, ամենակարևորը՝ զգացողություններ են առաջացնում։ Մեկ էլ՝ թքած, թե կետադրական նշաններն էլ էին համարյա բացակայում։ :D Մի խոսքով՝ թքած ամեն ինչի վրա, հետաքրքիր կարդացվեց։ ;)
Ես նոր մտածեցի, որ էս գրածս գուցե շատերի կողմից սխալ է ընկալվել... :oy Գուցե ոմանց թվացել է, թե ծաղրում եմ, բայց էդպես չի։ :8 Ես նկատի ունեի, որ չնայած որոշ թերություններին, որոնց մասին նշել եմ, այնուամենայնիվ, իմ կարծիքով, հաջողված է, քանի որ պատկերավոր է ու որոշակի զգացողություններ է առաջացնում։ :)

Վարպետ
10.12.2008, 20:14

Կոնկրետ ես հենց սենց էլ հասկացել էի:)

ivy
10.12.2008, 20:21
Ինձ էլ դուր եկավ: :)
Շատ դժվար է նման ֆորմատի մեջ հետաքրքիր գործ ստեղծելը, քեզ հաջողվել է: ;)

Kita
10.12.2008, 20:52
Շատ դուր եկավ, իմ թքածողական սրտի համար էր:)

Djavaxhq
11.12.2008, 11:08
Ուրախ եմ, որ դուր եկավ մի քանի ուրիշ բանաստեղություններ ել ունեմ` էս ոճի, ժամանակ եղավ կտեղադրեմ, առանց կետադրական նշանի ամեն մարդ կարդում է ընենց, ոնց իրեն է դուր գալիս, բայց մյուս անգամ կպարտադրեմ իմ կետադրական շեշտադրումները

Belle
11.12.2008, 13:10

մեկ ա, ես իմ ձևով կընկալեմ :P

իսկ էս մեկը :hands հատկապես ֆորմատը.. ու էն, որ դու գրում ես, առանց մտածելու կարծիքների մասին ;) գրում ես էն, ինչ ուզում ես, թչ թե էն, ինչը ԳՈՒՑԵ ՀԱՎԱՆԵՆ մյուսները :hands

Լուսաբեր
11.12.2008, 13:22
Լավ էր,մալադեց :)

Djavaxhq
05.06.2009, 22:32
Ես ու դու

Ես` կոպիտ,
Հզոր, ուժեղ,
Ցնդած...
Դու` նուրբ
Թույլ, քնքուշ,
Ցնդած...
Մենք` կոպիտ ու նուրբ
Հզոր ու թույլ
Ուժեղ ու քնքուշ
Ցնդած...
Իսկ ինչու՞
Գու՞ցե աշխարհն է ցնդել...

Ուր էիր

Ամեն անգամ քեզ եմ փնտրում`
Անկողնումս,
Սենյակումս,
Բակում,
Քաղաքում...
Իզուր, մեկ է չկաս,
Մեկ է չեմ գտնելու,
Գիտես, որ եթե գտնեմ
Տանելու եմ`
Մեր քաղաք,
Մեր բակ,
Սենյակս,
Անկողինս...
Գիտես, որ չեմ էլ փնտրել,
Այլ ուրիշին եմ տարել`
Մեր քաղաք,
Մեր բակ,
Սենյակս,
Անկողինս...

Adriano
05.06.2009, 23:04
Ճլփ ճլփ
Հետաքրքիր է մարդը կարող է ապրել գորտի նման
Թքած թե չի կարող
Ուզում եմ նայել աչքերիդ մեջ ու շշնջալ, որ չեմ սիրում
Թքած, թե հիստերիա չես սկսի
Մարդը կարող է ապրել ում պես ուզես
Թքած թե չի կարող ապրել մարդավարի
Տեսնես վրացերեն ոնց կլինի թքած
Չմոռանամ տանը նայել բառարանին
Ասում են գորտը հեքիաթներում դառնում է սիրուն աղջիկ
Քո փոխարեն գորտին եմ համբուրելու
Թքած թե սառը ու զզվելի չի…
Քո նման:
Ճիշտ ես, վրացերեն այդպես էլ չսովորեցի
Թքած
Փորձել ես թուքդ արտամղել ատամներիդ արանքից
Ճստ
Վայ ես թքեցի էն նույ գորտի վրա
Թքած
Մեկ է հեքիաթում չենք ապրում հիմա

Էս ում գրած <հրաշալի> բանաստեղծությունն է?

Ungrateful
06.06.2009, 00:03
Ուր էիր

Ամեն անգամ քեզ եմ փնտրում`
Անկողնումս,
Սենյակումս,
Բակում,
Քաղաքում...
Իզուր, մեկ է չկաս,
Մեկ է չեմ գտնելու,
Գիտես, որ եթե գտնեմ
Տանելու եմ`
Մեր քաղաք,
Մեր բակ,
Սենյակս,
Անկողինս...
Գիտես, որ չեմ էլ փնտրել,
Այլ ուրիշին եմ տարել`
Մեր քաղաք,
Մեր բակ,
Սենյակս,
Անկողինս...

շատ լավն էր... դուրս եկավ... :)

Djavaxhq
06.06.2009, 11:47
Էս ում գրած <հրաշալի> բանաստեղծությունն է?

Ի՞բր ինչ

Adriano
06.06.2009, 11:59
[QUOTE=Djavaxhq;1707454]Ի՞բր ինչ[/QUOT
Ես էդքան գլուխ չեմ հանում բանաստեղծություններից, բայց երբ կարդում եմ գրածդ ,էդքան էլ լավ զգացում չեմ ունենում, մի քիչ շատ անդուրա գրած օրինակ էս մասը`
Ճլփ ճլփ

Փորձել ես թուքդ արտամղել ատամներիդ արանքից
Ճստ
Վայ ես թքեցի էն նույ գորտի վրա
Թքած

Խնդրում եմ ինձնից չնեղանալ, քանի որ իմ կարծիքով յուրաքանչյուրը կարող է ազատ արտահայտել իր կարծիքն այս ակումբում: Ես քեզ խորհուրդ կտամ ավելի կարգին բանաստեղծություններ գրես, որ օրինակ ոչ մասնագետը կարդալուց գոնե ինչ-որ չափով հավանի::think

Djavaxhq
06.06.2009, 12:32

Հա դա հասկանալի է բայց ես չեմ գրում, որ բոլորը հավանեն, ամեն մարդ ունի անհատական կարծիք ու ես չեմ ել կարա պարտադրեմ, ոչ էլ ինձ կարան ստիպեն…

Belle
19.08.2009, 08:22
Ես ու դու

Ես` կոպիտ,
Հզոր, ուժեղ,
Ցնդած...
Դու` նուրբ
Թույլ, քնքուշ,
Ցնդած...
Մենք` կոպիտ ու նուրբ
Հզոր ու թույլ
Ուժեղ ու քնքուշ
Ցնդած...
Իսկ ինչու՞
Գու՞ցե աշխարհն է ցնդել...

Ուր էիր

Ամեն անգամ քեզ եմ փնտրում`
Անկողնումս,
Սենյակումս,
Բակում,
Քաղաքում...
Իզուր, մեկ է չկաս,
Մեկ է չեմ գտնելու,
Գիտես, որ եթե գտնեմ
Տանելու եմ`
Մեր քաղաք,
Մեր բակ,
Սենյակս,
Անկողինս...
Գիտես, որ չեմ էլ փնտրել,
Այլ ուրիշին եմ տարել`
Մեր քաղաք,
Մեր բակ,
Սենյակս,
Անկողինս...

:love :love :love :love :love :oy
առաջինը ավելի շատ հավանեցի

հ.գ. ակումբ չվերադարձած հեսա նկատղություն կստանամ :oy

Սլիմ
19.08.2009, 08:26
Ես ու դու

Ես` կոպիտ,
Հզոր, ուժեղ,
Ցնդած...
Դու` նուրբ
Թույլ, քնքուշ,
Ցնդած...
Մենք` կոպիտ ու նուրբ
Հզոր ու թույլ
Ուժեղ ու քնքուշ
Ցնդած...
Իսկ ինչու՞
Գու՞ցե աշխարհն է ցնդել...

Ուր էիր

Ամեն անգամ քեզ եմ փնտրում`
Անկողնումս,
Սենյակումս,
Բակում,
Քաղաքում...
Իզուր, մեկ է չկաս,
Մեկ է չեմ գտնելու,
Գիտես, որ եթե գտնեմ
Տանելու եմ`
Մեր քաղաք,
Մեր բակ,
Սենյակս,
Անկողինս...
Գիտես, որ չեմ էլ փնտրել,
Այլ ուրիշին եմ տարել`
Մեր քաղաք,
Մեր բակ,
Սենյակս,
Անկողինս...

Լավ էր, շատ լավ:)

AniwaR
28.02.2010, 02:11
Ինչ լավն էին բայց::)