PDA

Դիտել ողջ տարբերակը : Բարի Ձմեռ պապ



Մասսագետ
09.12.2008, 23:51
Հասարակական նախաձեռնությունը, որի մասին ցանկանում ենք հայտնել Ձեզ, կոչվում է «Բարի Ձմեռ պապ»: Սկզբում այն կրում էր մի քանի անապահով ու որբ երեխաների բնակարաններ Ձմեռ պապ ուղարկելու գաղափարի բնույթ: Այդ մասին ես ու ընկերս հայտնեցինք մեր ընկերներին, մեր ընկերներն իրենց ծանոթներին, արդյունքում այն դարձավ մի խոշոր բարեգործական ակցիա:

Հայտարարություն տարածեցինք Սիսիան քաղաքում, որ փոքրիկները կարող են նամակ գրել Ձմեռ պապուն եւ այն ուղարկել «Բարի Ձմեռ պապ« հասարակական նախաձեռնության գրասենյակ (ք. Սիսիան, Շիրվանզադե 2/14): Արդյունքն անսպասելի էր. ստացվեցին 2000-ից ավելի նամակներ, եւ նամակների անսպառ հոսքը դեռեւս շարունակվում է:

Նամակներով հազարավոր երեխաներ Ձմեռ պապին են ուղղում իրենց բարեմաղթանքներն ու նվիրական երազանքները: Նրանց սրտաճմլիկ խոսքերը մեզ համար դարձան պարտավորեցնող եւ որպես բարոյական պարտք ընդունեցինք հնարավորինս բավարարել փոքրիկների ցանկությունները:

ՀՀ Սոցիալական ապահովության հիմնադրամի Սիսիանի տարածքային կենտրոնի տնօրենն իմանալով այդ ակցիայի մասին, մեզ խնդրեց հատկապես այցելել տարածաշրջանի երկկողմանի եւ միակողմանի ծնողազուրկ երեխաների բնակարաններ:


Ակցիան իրենից ներկայացնում է հետեւյալը.

Մեր կողմից պատրաստվել են 15 Ձմեռ պապեր եւ Ձյունանուշեր, որոնք դեկտեմբերի 25-ից 31-ը անակնկալ այցելություններ են կատարելու նամակագիրների, ինչպես նաեւ ծնողազուրկ երեխաների բնակարաններ եւ հանձնելու են նվերներ: Իսկ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը, 5 սայլակներ` լծված ձիերին եւ զարդարված ամանորյա շուքով, շրջելու են քաղաքի փողոցներով, որոնց մեջ նստած Ձմեռ պապերը, Ձյունանուշերը եւ անտառային կենդանիների շորեր հագած երեխաները, ողջունելու են բնակչությանը եւ բաժանելու փոքրիկ նվերներ:

Մեր կողմից ստեղծվել է նվիրատվական ֆոնդ, հաշվեհամարներ, որոնց վրա կարող են ուղարկվել բարեգործական միջոցները: Դրանք ծառայելու են միայն «Բարի Ձմեռ պապի» նպատակներին եւ կայքում հաշվետվություն է ներկայացվելու գործունեության եւ գումարների բաշխվածության վերաբերյալ:

Հարգարժան ակումբցիներ, հուսով ենք Ձեզ նույնպես հաճելի կլինի միանալ մեր նախաձեռնությանը եւ դառնալ Ձմեռ պապ փոքրիկների համար:

Այսօր չկոտրենք երեխաների սիրտը եւ անկատար չթողնենք նրանց նվիրական երազանքները, վաղն այն կարող է թանկ արժենալ հասարակության համար:

Kita
10.12.2008, 00:55
Իսկ գումարը ինչպես պիտի փոխանցե՞նք, հաշվեհամարները չեն նշվու՞մ....:8

Մասսագետ
10.12.2008, 01:29
Կանխիկ նվիրատվություններն ընդունվում են միայն ՙԲարի Ձմեռ Պապ՚ հասարակական նախաձեռնության•գրասենյակում (ք. Սիսիան, Շիրվանզադե 2/14, հեռ. 0037428303767): Նվիրատուներին կտրվի նվիրատվության հավաստագիր եւ շնորհակալագիր: Բանկային փոխանցումները կարող եք կատարել հետեւյալ հաշվեհամարներին. ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ ՙՍիսիան՚ մասնաճյուղ ՀՀ, Սյունիք մարզ, ք. Սիսիան, հ/հ No 2471500299620030 (USD) հ/հ No 2471500299620020 (EUR) հ/հ No 2471500299620010(AMD) SWIFT: ASHBAM22 Թղթակցային հաշիվներ USD: Citibank, NA, New York, SWIFT:CITIUS33, Acc. 36209105 USD: Sberbank Rossii, Moscow, SWIFT: SABRRUMM Acc. 30112840200000000435 EURresden Bank Ag., Frankfurt am Main, SWIFT: DRESDEFF Acc. 499/0800065700/88

Քամի
10.12.2008, 01:38
իսկ ակցիան նույն այս (http://www.armenianow.com/?action=viewCategory&CID=101&lng=arm) կազմակերպություն է՞

Մասսագետ
10.12.2008, 01:55
Սա հասրակական նախաձեռնություն ա և չի մտնում ոչ մի կազմակերպության մեջ;

Xerox
11.12.2008, 14:49
Իսկ ինչպե՞ս կարող ենք ձեր հետ կապնվել

Մասսագետ
13.12.2008, 23:51
մեզ հետ կապնվելու համար կարող եք զանգել
099-222645, Հովիկ
077-380120 Մակար
էլ. փոստ Momik@santaclaus.am

StrangeLittleGirl
15.12.2008, 22:41
Ուղղում.
099 200 645 Հովիկ