PDA

Դիտել ողջ տարբերակը : Երևանի գլխավոր տոնածառը



Artgeo
06.12.2006, 00:36
Այսօր նկատեցի, որ Հանրապետության հրապարակում կանգնեցնում են նույն անճաշակ ու անհետաքրքիր, հարյուր տարվա տոնածառը։ Չե՞ն փոխելու վերջապես։ :[

Taurus
06.12.2006, 00:46
էհ ,ուրեմն էս տարի էլ չգնացի հրապարակ, անկապ ա:(

Angelina
06.12.2006, 11:23
Անցյալ տարի Գարեգին Նժդեհի հրապարակի տոնածառը ավելի լավն էր, գոնե այս տարի էլ լավը լինի, մանավանդ, ասում եք, որ գլխավոր տոնածառը լավը չի:

Shauri
06.12.2006, 13:46
Ինձ դուր չի գալիս էն, որ տոնածառը տեղադրում են մի ամբողջ ամիս` դեկտեմբերին, ու հետո հանում են էլի մի ամբողջ ամիս` հունվարին...

Sergey
06.12.2006, 13:46
Անցյալ տարի Գարեգին Նժդեհի հրապարակի տոնածառը ավելի լավն էր, գոնե այս տարի էլ լավը լինի, մանավանդ, ասում եք, որ գլխավոր տոնածառը լավը չի:

Կլինի, մանավանդ, որ կարկասը չեն էլ հավաքել, այդպես էլ կանգնած մնացել է:D

Delicada
06.12.2006, 13:53
Կլինի, մանավանդ, որ կարկասը չեն էլ հավաքել, այդպես էլ կանգնած մնացել է:D
:D Այնտեղ նկատել եմ արդեն 2 տարի չեն հավաքում կարկասը

Ավելացվել է 3 րոպե անց

Այսօր նկատեցի, որ Հանրապետության հրապարակում կանգնեցնում են նույն անճաշակ ու անհետաքրքիր, հարյուր տարվա տոնածառը։ Չե՞ն փոխելու վերջապես։ :[
Իմ կարծքիով մենք չենք տեսնի մի փոփխություն տոնածառի մեջ դեռ շատ երկար տարիներ ու դա շատ ցավալի փաստ է:
Մտածում եմ այն մարդիկ ովքեր պատասխանատու են տոնածառի տեղադրման և զարդարման համար ուղղակի գլուխ չեն դնում ու երևի հավես ել չեն ունենում մի նոր բան մտածել: Հաշվելով որ դա այնքան ել կարևոր չէ:
Ինչը շատ հաճախ է պատահում մեզ մոտ

Selene
06.12.2006, 16:22
Այսօր նկատեցի, որ Հանրապետության հրապարակում կանգնեցնում են նույն անճաշակ ու անհետաքրքիր, հարյուր տարվա տոնածառը։ Չե՞ն փոխելու վերջապես։ :[
ԷԷԷԷԷԷ:( :( Լավ չի էտպես…
Պիտի Երևանի գլխավոր տոնածառը ամեն տարի այնքան սիրուն ու թարմ լինի իր տեսքով,որ ոչ միայն երեխաներն ու մենք,այլ անգամ 70- 75 տարեկան պապիկներն իրենց տատիկների հետ գան հրապարակ՝ տոնածառով ուրախանալու:)

Արամ
31.12.2007, 15:30
Բա հիմա ինչ ա դրաց նույննա?

Adam
31.12.2007, 16:20
Բա հիմա ինչ ա դրաց նույննա?

Հա :)
էսօր Բարի լույս հայերն էի նայում առավոտը: Թեմա բացվեց, որ հերիքա էլի անընդհատ նույն ավանդական տոնածառը: Իրանք իրենց տաղավարում պապայայի ծառ էին դրել: Ես էլ մտածեցի, որ ճիշտ են... մի քիչ շատ հնացավ էլի... չնայած որ մենակ մեր երկրում չի: Բայց եթե նկատել եք, Ռուսաստանի, կամ Ամերիկայի տոնածառները մի տեսակ ուրիշ են էլի... նայվում են: :)

Արամ
31.12.2007, 17:23
Որովհետև դրանք բնական են:

Adam
01.01.2008, 22:39
Որովհետև դրանք բնական են:

Բացի դրանից...

NetX
01.01.2008, 22:59
Այսօր նկատեցի, որ Հանրապետության հրապարակում կանգնեցնում են նույն անճաշակ ու անհետաքրքիր, հարյուր տարվա տոնածառը։ Չե՞ն փոխելու վերջապես։ :[

Էլի լսում եմ նույն վատատեսությունը ու նունիսկ անիմաստ փնովելը !!!
:angry:angry:angry
Թարգեք,
ինչ պետքա տեղը դնեին որ դուրդ գար, եթե փնովել/փնթփնթալը մարդու մեջ ա, տո ուզում ա ոսկուց ետ տոնածարը դնեին, մեկա փնովող/փնթփնթացողը իրեն իր ստիլի մեջ դրսևորելու պատճառ կգտներ, տվյալ դեպքում երևի կասեր որ եսինչա, ովա տեսել տենց բան անեն հաստատ ստեղ ինչ որ խաբեություն կամ կառավարության մակարդակով զագովոր ա...

Փոխանակ բողոքեք մթությունից, ինքերդ գոնե միահատ մոմ վառեք !!!

Մեր տոնածառը շատել լավն ա ու կարծեմ ԱՊՀ՛ում Մոսկվաինից հետո բարձրությամբ ինքնա !

Anna.Khachatryan
01.01.2008, 23:34
Ինձ դուր է գալիս Հայաստանի Հանրապետության տոնածառը: Սակայն նորամուծություններ անհրաժեշտ են:

Artgeo
05.01.2008, 02:35
Էլի լսում եմ նույն վատատեսությունը ու նունիսկ անիմաստ փնովելը !!!
:angry:angry:angry
Թարգեք,
ինչ պետքա տեղը դնեին որ դուրդ գար, եթե փնովել/փնթփնթալը մարդու մեջ ա, տո ուզում ա ոսկուց ետ տոնածարը դնեին, մեկա փնովող/փնթփնթացողը իրեն իր ստիլի մեջ դրսևորելու պատճառ կգտներ, տվյալ դեպքում երևի կասեր որ եսինչա, ովա տեսել տենց բան անեն հաստատ ստեղ ինչ որ խաբեություն կամ կառավարության մակարդակով զագովոր ա...

Փոխանակ բողոքեք մթությունից, ինքերդ գոնե միահատ մոմ վառեք !!!

Մեր տոնածառը շատել լավն ա ու կարծեմ ԱՊՀ՛ում Մոսկվաինից հետո բարձրությամբ ինքնա !

Նետ ջան, նախ գրառմանս ամսաթվին նայի :) Հետո էլ կարող ես հանգիստ նստել ու ուրախանալ այս անճաշակությամբ ;) Խանգարող չի լինի, հաստատ :)
Ինչ վերաբերում է «մոմ վառելուն» ապա ես իմ բաժին մոմը, իմ հնարավորությունների ու պարտավորությունների սահմաններում վառում եմ, սակայն Հրապարակի տոնածառը իմ «մոմը» չէ, այլ Երևանի քաղաքապետարանի։ :)

http://zhamanak.com/2007/12/28/a-7902-b.jpg
նկարը http://zhamanak.com - ի

Apsara
05.01.2008, 02:42
Չեմ հասկանում ինչ եք ուզում, նորմալ տոնածառա, շատ էլ սիրունա, երեխեքը կողքը լավ էլ ուրախանում են, համ էլ զարդարանքները տարբեր են ամեն տարի, ու լույսերով խաղը շաատ սիրունա, ինձ դուրա գալիս, իսկ ճաշակին ընկեր չկա, համ էլ Networkը ճիշտա ասում, Արթ քեզ լինի ամեն ինչի մասին թեմա կբացես ու քննադատելու բան կգտնես, դե ժուռնալիստի թաքնված տաղանդա էլի;)

Ֆելո
05.01.2008, 02:44
լավ էլ տոնածառա. իսկ ում դուրը չի գալիս թող ներկայացնի առաջարկ թե ոնց պետքա լինի տոնածառը. ինձ էլա հետաքրքիր...:)

Chuk
05.01.2008, 03:05
լավ էլ տոնածառա. իսկ ում դուրը չի գալիս թող ներկայացնի առաջարկ թե ոնց պետքա լինի տոնածառը. ինձ էլա հետաքրքիր...:)

Հույս ունեմ, որ հիմա մի հազար հոգի էլ իմ դեմքին չեն թռնի :D
Կոնկրետ ինձ համար առանձնապես էական չէ, թե տոնածառը կամ Հանրապետության հրապարակում կանգնած տոնածառը ինչ տեսք կունենա:

Բայց ամեն դեպքում, ավելի հաճելի կլիներ, եթե այն անհամեմատ ավելի սիրուն լիներ: Ու գիտեք, կոնկրետ ինձ համար իր բոյը ու բարձրությունը կապ չունի, կարևորը գեղեցկությունն է:

Հրապարակի տոնածառից հատկապես համաչափությունը, սիմետրիան ու «քառակուսիությունը» չեմ հավանում: Ինչ-որ արհեստական տպավորություն է թողնում, կարծես չունենա ամանորյա համարձակություն, նազանք, խրոխտություն: Ու հեչ խմած տեսք չունի :D Իսկ էլ hնչ նոր տարի, որ տոնածառը հարբած չլինի: Էս վերջին մասը կատակի տեսքով: Բայց մեր տոնածառը կարծես չունի գեղեցկուհուն վայել սեթևեթանքը, որով պետք է գերի իրեն նայողին, կարծես կյանք չունենա իր մեջ, կարծես ռոբոտ լինի, ում ասել են «կանգնի՛ր» ու ինքը կանգնել է, չիմանալով ինչի համար:

Իր կողքը խաղացող մանուկներին աչքով չի անում, իր մոտով անցնող աղջիկներին չի ուղեկցում, տղերքին ձեռքով չի ողջունում: Մռայլ ու անդեմ կանգնել է: Խիստ համաչափ: Լույսերը հանգցնելով ու վառելով նույն համաչափությամբ, նույն հերթականությամբ, կարծես երգիչ, որ իր երգի մեջ հոգի չի դնում ու միայն մի երգ գիտի:

Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական տոնածառը: Մի քանի վայրկյանի որոնում Google-ում ու պատասխան.
այսպես (http://www.panoramio.com/photos/medium/9593/christmas-tree-rockefeller-center.jpg), այսպես (http://www.prague-pictures.cz/images/77.jpg) կամ էլ ասենք այսպես (http://ginacobb.typepad.com/photos/uncategorized/capitol_christmas_tree_1995_2.jpg)...

Ուլուանա
05.01.2008, 03:28
Վայ, ես էս թեման առաջին անգամ եմ կարդում... Դե, Երևանի տոնածառը կենդանի չեմ տեսել, առաջինն էլ Chuk–ի գրառումը կարդացի, հատկապես քառակուսիության ու համաչափության մասին գրածը որ կարդացի, մի տեսակ հավատս չեկավ :o, բայց հետո սկսեցի առաջին էջում փնտրել նկարը (դե, ենթադրեցի, որ ոնց էլ լինի որևէ մեկը, հատկապես Արթուրը :D դրած կլինի, էլի :P), և ի՞նչ... :o իսկապես որ քառակուսի ու անհետաքրքիր կերպով համաչափ... :bad Ինձ էլ դուր չեկավ, ճիշտն ասած... :( Ի դեպ, ասեմ, որ ինձ համար էլ առանձնապես էական չէ, թե ինչ տեսք ունի էդ տոնածառը, ու պատճառը բնավ Հայաստանից դուրս գտնվելս չէ, ուղղակի մինչև էդ էլ առանձնապես չեմ հետաքրքրվել, բայց դե, ինչպես Արտակն ասեց, ավելի հաճելի կլիներ իմանալ, որ ավելի սիրուն տոնածառ ունենք։ Համենայնդեպս, էդ դրած նկարի մեջ ահագին տխուր տեսք ունի տոնածառը, դե, էն ակնբախ քառակուսիության մասին էլ չասեմ... :think

Ես չեմ բողոքում, պարզապես կարծիքս եմ հայտնում։ Իսկ բացասական կարծիք արտահայտելը չարժե նույնացնել բողոքելու հետ։;)