PDA

Դիտել ողջ տարբերակը : Հեռուստացույց

Rammstein
08.12.2008, 21:02
Կներեք, ավելի հարմար բաժին ոնց որ թե չկա էս տիպի թեմաների համար (չհաշված Դեսից - Դենից-ը:))

Խնդրում եմ օգնեք մի հարցում։ Ուրեմն էս հեռուստացույցի էկրանը չգիտեմ ինչի ժամանակի ընթացքում լայնացել ա։ Կողքերից, վերեւից, ներքեւից արդեն շատ բան չի երեւում։ Էլ չասած, որ մի քիչ էլ ծռվել ա, էն վազող տողերի ձախ մասը երեւում ա, իսկ աջ կողմը գնալով մտնում ա էկրանի տակ։ Ցավոք մոնիտորի նման չեն սարքում էդ անտերները, որ վրայից կնոպկեքով ուղղվի։
Հիմա ի՞նչ եք ասում ժող ջան, կարա՞մ ես բացեմ մեջից տեղերը գտնեմ, թե՞ չարժի փորձել։
Հա հեռուստացույցը PHILIPS ա։

*e}|{uka*
08.12.2008, 21:36

Բացի :}
Ֆիլիփս, ի՞նչ ֆիլիպս, էլսիդի՞, պուլտի վրա նայի տես չկա էկրանի վերաբերյալ կնոպկեք: Եթե հին ֆիլիփսներիցա, ավելի լավա մասնագետի մոտ տարեք :)

Սամվել
08.12.2008, 21:40
Կներեք, ավելի հարմար բաժին ոնց որ թե չկա էս տիպի թեմաների համար (չհաշված Դեսից - Դենից-ը:))

Խնդրում եմ օգնեք մի հարցում։ Ուրեմն էս հեռուստացույցի էկրանը չգիտեմ ինչի ժամանակի ընթացքում լայնացել ա։ Կողքերից, վերեւից, ներքեւից արդեն շատ բան չի երեւում։ Էլ չասած, որ մի քիչ էլ ծռվել ա, էն վազող տողերի ձախ մասը երեւում ա, իսկ աջ կողմը գնալով մտնում ա էկրանի տակ։ Ցավոք մոնիտորի նման չեն սարքում էդ անտերները, որ վրայից կնոպկեքով ուղղվի։
Հիմա ի՞նչ եք ասում ժող ջան, կարա՞մ ես բացեմ մեջից տեղերը գտնեմ, թե՞ չարժի փորձել։
Հա հեռուստացույցը PHILIPS ա։

Ապեր Գործ չունես... իմ մոտ էտ անտերը ինչոր տղ մ,անագիտականա բայց մեկա ռիսկ չեմ անում քիթս մեջը մցնեմ...

Վիշապ
08.12.2008, 22:00
Կներեք, ավելի հարմար բաժին ոնց որ թե չկա էս տիպի թեմաների համար (չհաշված Դեսից - Դենից-ը:))

Խնդրում եմ օգնեք մի հարցում։ Ուրեմն էս հեռուստացույցի էկրանը չգիտեմ ինչի ժամանակի ընթացքում լայնացել ա։ Կողքերից, վերեւից, ներքեւից արդեն շատ բան չի երեւում։ Էլ չասած, որ մի քիչ էլ ծռվել ա, էն վազող տողերի ձախ մասը երեւում ա, իսկ աջ կողմը գնալով մտնում ա էկրանի տակ։ Ցավոք մոնիտորի նման չեն սարքում էդ անտերները, որ վրայից կնոպկեքով ուղղվի։
Հիմա ի՞նչ եք ասում ժող ջան, կարա՞մ ես բացեմ մեջից տեղերը գտնեմ, թե՞ չարժի փորձել։
Հա հեռուստացույցը PHILIPS ա։

Դատելով պրոբլեմի բնույթից կինեսկոպային հեռուստացույց է, LCD կամ պլազմայինները նման պրոբլեմ չեն ունենում։ Ուրեմն եթե նաև խավարել է էկրանը, ապա հեռուստացույցը փոխելու ժամանակն է, տելեվիզր սարքողի լեզվով ասած՝ տրուբկեն նստել ա, այսինքն կատոդի էլէկտորննեի էմիսիան թքել է այսպես ասած:8, Իսկ եթե պայծառությունը նորմալ է, ու միայն ռաստրն (դե այդ, որ էկրան ես կոչում) է լայնացել, ապա կինեսկոպի վրա էլեկտրնների փունջը արագացնող կոճեր կան, այդ դրանց լարումն է թուլացել։ Ինչու է թուլացե՞լ, դե երևի էլէկտրոլիտիկ կոնդենսատոր է չորացել, կամ էլ համապատասխան տրանսֆորմատորի փաթույթների միջև կարճ միացումներ են առաջացել… վերջիններիս դեպքում մասնագետը կօգնի, եթե իհարկե ափսոսում ես, հակառակ դեպքում օգտվիր ամանօրյա զեղչերից ու քեզ անակնկալ մատուցիր, ապառիկով կարելի է գուցե տեղավորվել;)

Rammstein
09.12.2008, 00:29
Չէ, չի խավարել, ընդամիենը մի 4 տարվա հեռուստացույց ա։ Մի բան եմ նկատել, միացնելու պահին մի 2 վայրկյան գույները շատ վառ են լինում, հետո դզվում ա։ Մեկ էլ էդ լայնացածությունն ա։ Ուրիշ պրոբլեմ չկա։

Kuk
09.12.2008, 00:32
Rammstein, կարողա՞ կողքը մոտիկ տեղ դինամիկ ես դրել:

Rammstein
09.12.2008, 01:02
Ի՞նչ հեռավորության վրա։ Մի կես մետրի վրա կան դինամիկներ, բայց նոր եմ դրել դրանք։

Վիշապ
09.12.2008, 10:31
Ի՞նչ հեռավորության վրա։ Մի կես մետրի վրա կան դինամիկներ, բայց նոր եմ դրել դրանք։

Տար վերանորոգման, ինքնությույն հազիվ թե գտնես պրոբլեմը, քանի որ միարժեքորեն այսպես չի կարելի ասել, կարող է 1000 ու մի բանից լինել, սկսած ռաստրի կորեկցիոն սխեմայից մինչև ընդհանուր լարումների բարձրացումը՝ սնման բլոկի պատճառով։ Կարող ես տանել ասենք «Արայ»–ի սերվիս (Ազատության 9)։

Լեո
09.12.2008, 10:36
Իմ խորհուրդը հետևյալն ա.
Էտ շպրտիր, նորը գնիր:D

Elmo
09.12.2008, 11:19
Կներեք, ավելի հարմար բաժին ոնց որ թե չկա էս տիպի թեմաների համար (չհաշված Դեսից - Դենից-ը:))

Խնդրում եմ օգնեք մի հարցում։ Ուրեմն էս հեռուստացույցի էկրանը չգիտեմ ինչի ժամանակի ընթացքում լայնացել ա։ Կողքերից, վերեւից, ներքեւից արդեն շատ բան չի երեւում։ Էլ չասած, որ մի քիչ էլ ծռվել ա, էն վազող տողերի ձախ մասը երեւում ա, իսկ աջ կողմը գնալով մտնում ա էկրանի տակ։ Ցավոք մոնիտորի նման չեն սարքում էդ անտերները, որ վրայից կնոպկեքով ուղղվի։
Հիմա ի՞նչ եք ասում ժող ջան, կարա՞մ ես բացեմ մեջից տեղերը գտնեմ, թե՞ չարժի փորձել։
Հա հեռուստացույցը PHILIPS ա։

Մի հատ Սեկամում հարցրու, իրանք կարողա ապամագնիսացման գործիք ունենան: Մագինասացել ա էկրանը: Իմը անիմաստ կապույտ երանք էր կողքից քցել, կնոպկից անջատեցի մի 20 րոպե, հետո միացրեցի, ուղվեց: Բայց քո մոտ աչքիս լավ մագնիսացած ա վարպետ հրավիրի թող ապամագնիսացնի:

Taurus
09.12.2008, 11:25
Սովետական լիներ կասեի:
ինքտ ոչինչ չանես, տալու էս մերն էլ անիծես (հերը անիծված ա արդեն):
ինչ-որ մի եղ կոնդ ա ծակվել, հաստատ

Kuk
09.12.2008, 14:43
Ի՞նչ հեռավորության վրա։ Մի կես մետրի վրա կան դինամիկներ, բայց նոր եմ դրել դրանք։

չէ, կես մետր հեռուն պետքա մի մետրանց դինամիկ լինի, որ ազդի, տանն էլ դժվար թե տենց մեծ դինամիկ դրած լինես. ես շատ մոտ դնելու մասին էի հարցնում:

Edz
09.12.2008, 14:57
Ավելի լավ կլինի որ մասնագեռի դիմես, թե չե քանդես մեկ ել տեսար ու ասենք փոշեկուլ դառնա :clean: հետ հավաքելուց հետո, մի քանի անգամ ըտենց ստացվելա իմ մոտ: Ինչպես ասում են ունքը դզելու տեղը գլուխը կարող ես կտրել: :)

Լեո
09.12.2008, 15:54
Ավելի լավ կլինի որ մասնագեռի դիմես,թե չե քանդես մեկ ել տեսար ու ասենք փոշեկուլ դառնա :clean: հետ հավաքելուց հետո,մի քանի անգամ ըտենց ստացվելա իմ մոտ:Ինչպես ասում են ունքը դզելու տեղը գլուխը կարող ես.. :)

Էս փոշեկուլով ներքևինի գլո՞ւխն ա արդուկում:D

Rammstein
09.12.2008, 16:24
Մերսի բոլորին։

Ինձ թվում ա մագնիսացած չի, որովհետեւ մագնիսացված լինելու դեպքում հիմնականում գույները խառնվում են։ Բացի էդ էլ մեկ-մեկ կնոպկից անջատում միցնում եմ, ու տենց միացնելուց միշտ ուժեղ դզզոց ա գալիս, դա էլ հենց ապամագնիսացումն ա։

Մասնագելտի դիմել էլ չեմ պատրաստվում, չեմ կարծում տենց էպիլյատորի համար արժի մասնագետ կանչել, էլ չասեմ շալակել տանել սերվիս կենտրոն։

Xelgen
11.12.2008, 00:26
Իրականում քո ասած «մենյուով-կոճակներով դզել» հեռուստացուցյների վրա էլ կա, պետք է մտնես «Սերվիսային մենյուի» մեջ, ամեն մի մոդել իր մտնելու ձևը ունի։
Նենց որ բացեոլւ ոչ մի բան չկա։ :) Կոդերը կորող ես գտնել ինտերնետում, բայց դե եթե դրանից չես հասկանում, ավելի լավ է սերվիս կենտրոն տանել։

Իսկ փորձե՞լ էս գիշերը լրիվ հոսացնքից անջատել։ Գույների հետ խնդիր չկա, միայն պատկերի երկրաչափությա՞ն հետ է խնդիրը։

Rammstein
11.12.2008, 20:49

Շատ շնորհակալ եմ, Ինեթում կփնտրեմ կոդերը :)

Խնդիրը հիմնականում երկրաչափության հետ է, գունային խնդիր համարյա չունեմ, միայն, ինչպես արդեն նշել եմ, միացնելուց հենց պատկերը հայտնվում է, առաջի մի վայրկյանը շատ վառ գույներ են լինում, հետո ավտոմատ ուղղվում է։ (Ընդ որում էս հեռուստացույցը մյուսների նման չի այն առումով, որ եթե ուրիշ հեռուստացույցները միացնելուց պատկերը քիչ-քիչ ա հայտնվում (fade լինելով), ապա սրա մոտ առաջի մի 4 վայրկյանը պատկեր ընդհանրապես չկա, հետո մի անգամից գալիս ա։)

Xelgen
12.12.2008, 05:51

Ամեն դեպքում ճիշտ է սերվիս տանել, կամ գոնե խորհուրդ հարցնել, թե հարմար-հասկացող մարդ կա։

Rammstein
12.12.2008, 10:36
Ամեն դեպքում ճիշտ է սերվիս տանել, կամ գոնե խորհուրդ հարցնել, թե հարմար-հասկացող մարդ կա։
Էրեկ ման եկա, գտա կոդը Ինտերնետում... :)
Հավաքեցի, բացվեց Սեվիս մենյուն։
Իհաչկե ամեն ինչ չի, որ կարողացա ուղղել։ Ուրեմն այնտեղ կա Geometry։ Դրա մեջ կա Horizontal եւ Vertical։ Վեռտիկալի մեջից կարողացա ուղղել էկրանի բարձրությունն ու ուղղաձիգ ձգվածությունը, բայց Horizontal-ի մեջից լայնությունը ուղղել չստացվեց։ Մենա աջ-ձախ է լինում տանել։ Որոշ ֆունկցիաներ էլ կան, որ թվերը փոխում եմ, բայց արդյունքը չեմ տեսնում...

Ամեն դեպքում շատ շնորհակալ եմ... :)

masivec
21.05.2009, 00:31
Աշխարհի ամենաբարակ հեռուստացույցը՝ LG-ից:

http://s52.radikal.ru/i135/0905/5f/8cad4fd2afac.jpg (http://www.radikal.ru)

LG ընկերությունը ներկայացրել է նոր LCD հեռուստացույց, որը, համաձայն արտադրողի հայտարարության, աշխարհի ամենաբարակ հեռուստացույցն է: Դրա հաստությունը կազմում է 5,9 մմ, հաղորդում է mobbit.info-ն։

Այս մոդելն արտադրվելու է երկու տարբերակով` 42 և 47 դույմ տրամագծով և համապատասխանաբար 6,1 և 7,3 կգ քաշով: Նոր հեռուստացույցի գնի և թողարկման ժամկետի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:

Tert.am

linus
21.05.2009, 01:55
իսկ հեռուստացույց դիտելիս ձեզ հետաքիքիր է դրա հաստությունը, առավել ևս քարշը? կարող եք ասել այնպիսի մի կիրառություն որտեղ այդ բարակ հեռուստացույցը առավել հարմար կկիրառվի: մենակ չասեք թե կարելի է պատին կպցնել ու ինքը ավելի լավ կստացվի քան բրավիաները:

Լեո
21.05.2009, 08:32

Կարելի ա, ասենք, տան մեջ մի 5-6 սմ տեղ խնայել :D