PDA

Դիտել ողջ տարբերակը : սիրո ուժը



otar
05.12.2006, 22:12
աշխարհի անհայտ ծայրերից մեկում ապրում էին մի տղա և մի աղջիկ.
երկուսն էլ սոորական մարդիկ էին. ապրում էին հանգիստ ու հասարակ` արանց
խառնվելու այդ անհայտ քաղաքի հայտնի իրարանցմանը. քաղաքում կյանքը եռում էր,
իսկ երիտասարդները կարծես դուրս էին մնացել նրա բովից. նրանք վաղուց գիտեին
միմյանց, և երևի թե ինչքան գիտեին հենց այդքան ժամանակ էլ սիրում էին...
երկուսի ընտանիքներն էլ մեղմ ասած դեմ էին զույգի ամուսնությանը, իսկ այդ քաղաքում
ընդունված չէր ամուսնանալ ծնողների կամքին հակառակ. քանի ու քանի անգամ էին թե
տղան և թե աղջիկը փորձել համոզել ծնողներին, ցոր տան իրենց համաձայնությունը, սակայն ապարդյուն.
աղջիկը լռում էր` չցանկանալով հակադրվել հորը. տղան փորձում էր ամեն գաղտնի հանդիպման
ժամանակ համոզել. << Արի~ փախչենք>>
բայց աղջիկը լռում ու երեսը թեքում էր. այդպես էլ անցան տարիներ...
աղջիկը իր կամքին հակառակ ամուսնացավ քաղաքի մեծահարուստներից մեկի որդու հետ, իսկ տղան մնաց մենակ.
բայց նրանք միևնույն է հանդիպում էին.
բանն այն է որ աղջիկը հաց էր թխում, տղան էլ քաղաքի մի ծայրից մյուսն էր հասնում միայն այդ կրպակից
հաց գնելու համար. գնում էր միշտ նույն հացը, որի վրա պատկերված էր երկու աղավնի. ամեն անգամ հանդիպելիս աղջկա աչքերին արցունքներ էին հայտնվում, կաթում կրպակի վրա ու չորանում
իր ամուսնու հայտնվելում պես.
Հը~ ամեն ինչ լա՞վ է անուշիկս, ինչ եք նայում այդպես հիացած կնոջս հեռացեք այստեղից, ասեց ամուսինը
Աղջիկը լուռ գլխով էր անում.
Գուցե սիրում էր նա աղջկան, բայց ինչ ոգուտ որ նրա այդ սերն էր հենց սպանել աղջկա սերը. հենց այդ դաժան սիրո
պատճառով այն անհայտ սերն ինքնասպանություն գործեց. բայց դեռ ապրում էր... քանի դեռ ապրում էին սիրող սրտերը.
հեռացավ տղան. Աղջիկը հենց նույն որը գնաց իր ամուսնու տանից. Որոշեց ապրել ծնողների հետ. այլևս չեր կարող
սիրահարվացի դեր խաղալ. հոգնել էր.
Անցավ մի քանի ամիս, և այդ ամիսների ընթացքում տղան այլևս չհայտնվեց այդ կրպակում. աղջիկը կարոտում էր, և ամեն
անգամ երբ ինչ-որ մեկը աղավնիներով հաց էր գնում արցունքները առաջվա պես հայտնվում էին նրա աչքերին. Մի որ էլ եկավ.
Նա մոտեցավ կրպակին ժպիտը դեմքին ծիծաղելով, տեսավ աղջկան, ժպիտը սառեց. նրա կողքին մի ուրիշ աղջիկ էր.
Հաջորդ որը երբ տղան եկավ կրպակ մի ծեր կին էր կանգնած կրպակի մոտ.
-Իսկ ուր է այն աղջիկը.
-Ինչ է պատահել

-Բանն այն է որ ես սիրում եմ նրանԵս իմացել եմ որ նա այլևս չի ապրում իր ամուսնու հետ, ևԵս ուզում էի նրան ասել որ իմ քույրն է եկել ... Ֆրանսիայից... և ես ուզում էի... ծանոթացնել...
- Ցավում եմ, բայց դուք ուշացել եք...

Այո... նա ուշացել էր աղջիկը, խանդի պատճառով կուրանալով, վերջ է տալիս կյանքին...

Անցնում են շատ ու շատ տարիներ անհայտ պատճառներով մահացած, նախկինում մեծ հաջողությունների հասաց տղայի պատկերյ վերականգնելու համար փորում են նրա գերեզմանյ.
Ոսկորներն,որոնք պետք է ուսումնասիրվեին, տղայի մատներն էին. Քաղաքի հայտնի կենսաբանների ուսումնասիրություններից հետո պարզվեց որ մատները տարբեր մարդկանց էին պատկանում.
Այսպիսով վերականգնվեցին երկու տարբեր պատկերներ. Աղջկա և տղայի, բայց ոսկորների խառնված լինելը մնաց առեղծվածային. Կարելի է միայն ենթադրել որ տղան ու աղջիկը հետմահու
ձերք ձերքի էին տվել. Բայց ինչպես՞...

StrangeLittleGirl
10.12.2006, 16:40
Վա՜յ, ջան, նոր էի նկատել էս պատմվածքդ: Վերջը սպանիչ էր:

Firegirl777
10.12.2006, 17:20
Շատ օրիգինալ էր, վերջը իրոք հիանալի է ու անսովոր:)