PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիրեցյա՞լ, թե՞ կարիերա

kot
05.12.2006, 20:51
:think ԵՍ ՀԱՐՑԸ ԻՆՁ ՄԻՇՏ ՀԵՏԱՔՐՔՐԵԼԱ,ՈՒԶՈՒՄ ԵՄ ԻՄԱՆԱԼ ՁԵՐ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ......

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/announcement.php?f=26)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում ՄԻԱՅՆ ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ գրառումներն ու վերնագրերը:

Վերնագիրը խմբագրված է։

Ուրվական
05.12.2006, 21:36
Եթե զգամ, որ այդ աղջիկը իմ կյանքում անփոխարինելի է, որ իրեն իրոք սիրում եմ, իհարկե ես կընտրեմ նրան, եթե նա կարիերայի հետ ընդհանրապես համատեղելի չէ: Կփոխեմ աշխատանքս, կաշխատեմ ոչ իմ մասնագիտությամբ, սակայն կլինեմ սիրելիիս կողքին::love

Ուլուանա
06.12.2006, 09:26
Միանշանակ կընտրեի սիրեցյալին։ Դե, եթե հնարավոր լիներ համատեղել կարիերան և սիրած մարդուն, իհարկե, շատ ավելի լավ կլիներ։ Բայց եթե ոչ, ապա երկար մտածելու կարիք հաստատ չէր լինի. պատասխանն ինձ համար հենց սկզբից էլ պարզ է։ :)

Angelina
06.12.2006, 11:21
Յուրաքանչյուր մարդու համար շատ դժվար է, երբ ինքը կանգնած է ընտրության առաջ, մանավանդ երբ երկուսն էլ թանկ են իր համար: Բայց եթե իմ հետ նման բան լինի, ես անհապաղ կընտրեմ սիրած էակին, որովհետև անձնական կյանքը շատ ավելի կարևոր է: Բացի այդ իմ կարծիքով աղջկա համար շատ բարձրունքներ պետք չեն: Ասեմ նաև, որ շատ լավ ու արդիական թեմա էր. հաճույքով պատասխանեցի:

Selene
06.12.2006, 12:04
Եթե իրոք սիրեցյալը նաև քո կյանքի ընկերն է կամ էլ ապագա ընկերը,ապա անխոս կարիերայի վրա առանց կասկածելու խաչ կքաշեմ,բայց եթե դա ժամանակավոր հրապութանք է,ապա արժե ավելի լուրջ մտածել…:think

Cassiopeia
06.12.2006, 12:05
Իմ սիրեցյալը իմ աշխատանքն է… Դրանից հավատարիմ սիրեցյալ դեռ չեմ գտել…;)

Ուլուանա
06.12.2006, 12:23
Իմ սիրեցյալը իմ աշխատանքն է… Դրանից հավատարիմ սիրեցյալ դեռ չեմ գտել…;)
Իսկ եթե, այնուամենայնիվ, մի օր գտնե՞ս։ :P

Cassiopeia
06.12.2006, 12:28
Իսկ եթե, այնուամենայնիվ, մի օր գտնե՞ս։ :P
Աստված ձայնդ լսի… Կսիրեմ, կհարգեմ, բայց ես չեմ հանդուրժի, որ ինձ ստրուկի նման տանը բանտարկեն ու թույլ չտան աշխատել… Եթե այդպես լինի, ապա 1 ամիս անց հաստատ հոգեբուժարան կընկնեմ…

Ուլուանա
06.12.2006, 13:03
Աստված ձայնդ լսի… Կսիրեմ, կհարգեմ, բայց ես չեմ հանդուրժի, որ ինձ ստրուկի նման տանը բանտարկեն ու թույլ չտան աշխատել… Եթե այդպես լինի, ապա 1 ամիս անց հաստատ հոգեբուժարան կընկնեմ…
Բայց, ինձ թվում է, որ ստրուկ լինելու կամ տանը բանտարկվելու մասին տվյալ դեպքում խոսք չկար։ ;)

Cassiopeia
06.12.2006, 13:28
Բայց, ինձ թվում է, որ ստրուկ լինելու կամ տանը բանտարկվելու մասին տվյալ դեպքում խոսք չկար։ ;)
Ճիշտ ես, թեմայից շեղվեցի, բայց դե…

Goga
06.12.2006, 16:09
Միանշանակ սիրեցյալ:hands Կարիերան կսպասի, իսկ սիրեցյալը՝ ոչ:D

Cassiopeia
06.12.2006, 16:14
Կարիերան կսպասի, իսկ սիրեցյալը՝ ոչ:D
Ընտրության պահի հետ համաձայն եմ, որ ընտրում ես այն, ինչ համարում ես ճիշտ… Իսկ այ այս տողերի հետ:think … Ներկայիս պայմաններում, երբ գործատուները փնտում են երիտասարդ կադրեր, ապա կարիերան հաստատ չի սպասի ու ընդհակառակը, ժամանակի հետ վազքով կփախչի քեզանից…;)

Delicada
06.12.2006, 16:15
Միանշանակ սիրեցյալ:hands Կարիերան կսպասի, իսկ սիրեցյալը՝ ոչ:D
:o Կարիերա՞ն կսպասի: Ես իմ շա՜տ եմ կասկածում որ կսպասի:
ՄԻակ ճիշտ ու հաճելի տարբերակն է համատեղել:

Goga
06.12.2006, 20:41
:o Կարիերա՞ն կսպասի: Ես իմ շա՜տ եմ կասկածում որ կսպասի:
ՄԻակ ճիշտ ու հաճելի տարբերակն է համատեղել:
Իմ կարծիքով հարցը ձևակերպված է, որպեսզի ընտրություն կատարես, կա՛մ նա, կա՛մ մյուսը, համատեղության համար դեմ չեմ, բայց հարցի մեջ դա չի նշվում:P

Երվանդ
06.12.2006, 20:45
Միանշանակ կարերիա, սիրել կհասցնես նաև հետո պետքա կարերիաի մասին մտածել

Մարիաննա
21.09.2007, 04:11
Մի հատ անկեդոտ հիշեցի: :D Նոտարիուսը հանգուցյալի ընտանիքի անդամներին կարդում է նրա կտակը. «Սիրելի հարազատներ, լինելով լիովին առողջ գիտակցությամբ, բոլոր փողերը մահից առաջ վատնել եմ»: :D
Ես էլ լինելով լիովին առողջ գիտակցության մեջ, հայտարարում եմ, որ եթե սիրեցյալը այնքան արժանիքներ ունենա, հանուն, որի կարելի է հրաժարվել կարիերաից, ուրեմն՝ սիրեցյալ: :)

ivy
21.09.2007, 04:58
Իսկ իմ սիրացյալը լսել անգամ չի ուզում այն մասին, որ ես կարիերա ստեղծելու փոխարեն երեխաներ ունենամ ու գոնե մի որոշ ժամանակ զբաղվեմ միայն ընտանիքով... Էհ՜, դե արի ու հասկացի էս տղամարդկանց։ :esim:mda

Երվանդ
21.09.2007, 11:11
Ես էլ լինելով լիովին առողջ գիտակցության մեջ, հայտարարում եմ, որ եթե սիրեցյալը այնքան արժանիքներ ունենա, հանուն, որի կարելի է հրաժարվել կարիերաից, ուրեմն՝ սիրեցյալ: :)

Դե երևի ենթադրվումա որ եթե սիրեցյալա արդեն իսկ ունի արժանիքներ:), հակառակ դեպքում սիրեցյալ չէր լինի երևի, իսկ իրականում տենց ընտրության առաջ շատ ժամանակ արհեստական են կագնում, երբ ասենք զույգերից մեկին դուր չի գալիս մյուսի աշխատանքը ու էտ հարցը դրվում է, կամ ուղիղ ձևով կամ զատուղի ճանապարհներով, նայած ինչ աստտիճանի խելք ունի:), տենց դեպքերում միանշանակ կարիերա, իսկ եթե խնդիրը ոչ թե արհեստականա ստեղծված սիրեցյալի կողմից այլ իրոք գօյություն ունի սիրեցյալին:love:))

Մարիաննա
21.09.2007, 14:35
Դե երևի ենթադրվումա որ եթե սիրեցյալա արդեն իսկ ունի արժանիքներ
Չէ Երվանդ, շրջապատումս եղած սիրեցյալներին նայելով, զգացել եմ, որ երբեմն մարդիկ սիրում են նաև անարժաններին: Ուղղակի սիրում են, իրենք էլ չգիտեն, թե ինչի համար: :)

Guest
21.09.2007, 23:38
Պիտի այնպիսի սիրեցյալ ունենաս, որ կարիերատ վերելք ապրի նրա շնորհիվ… :)

Իսկ իրականում քեզ սիրող մարդը միշտ կհասկանա ու կսպասի, որքքն էլ որ դու զբաղված չլինես: Ոնց էլ լինի միասին կլինեք որոշ ժամանակ, այդ ժամանակը անցկացրեք այնպես, որ այն ձեզ հավերժություն թվա:
Եթե սիրում եք իրար, մեկա իրարից չեք կշտանա թեկուզ ամբեղջ օր միասին եղեք, իսկ եթե սերը պինդ չի ապա ամեն ինչ կարող է խոչնդոտ լինել և որ միայն կարիերան:
Շարունակեք կարիերան, շարունակեք աշխատել;)

dvgray
21.09.2007, 23:59
Ներդաշնակություն է ստացվում, եթե զույգերից մեկը ըստ իր բնույթի լինում է "տվող", մեկը "վերցնող" /ուրիշ իմաստով չհասկանաք:D/: Ու շատ բնական ու գեղեցիկ է լինում, եթե "տվողը" տղան է, իսկ "վերցնողը" աղջիկը /կրկնում եմ, ուրիշ իմաստով չհասկանաք:angry:D/:
Ցանկավցած դեպքում տղան պետք է ամեն ինչ անի որ իր զուգընկերուհին իրեն բավարարված զգա: Եթե աղջիկը ուզում է կարերա անի, ապա պետք է ստեղծի էտ հնարավորությունը, նույնիսկ ի վնաս իր կարերայի: Իսկ եթե ուզում է դառնալ մայր, ու խնամել երեխաներին, ապա ես դեպքում նույպես պետք է անի ամեն ինչ, որ կինը երբևէ իրեն ճնշված և կյանքից կտրված չզգա: Այսինքն պետք է իրականում նրան միշտ պահի կյանքի կիզակետում: Սա ընտանիքում տղամարդ կոչվելու անհրաժեշտ /բայց ոչ բավարար/ պայմաններն են:

Ribelle
22.09.2007, 20:40
Դե եթե սիրեցյալդ դնում է քեզ ընտրության առջև, ուրեմն պետք է մի քիչ խորը մտածես սիրում է ինքը քեզ արդյոէ թե ոչ, քանի որ կարիերա սածը ինքնանպատակ չէ, այլ քո մի մասնիկը, որտեղ դւ հանդես ես գալիս որպես սոցիալական էակ, համ էլ վերջիվերջո կարողա էդքան տարի իզուր ես սովորել? Ի դեպ հարցը ավելի արդիական է աղջիկների համար, քանի որ կարերայից հրաժարված տղան ինչով պետք է ընտանիք պահի???

Ի դեպ բարև բոլորին:) Ես նորեկ եմ:think

Lapterik
22.09.2007, 22:51
Ես ընտրում եմ ոսկե միջինը: Մեկից հրաժարվել հանուն մյուսի, եսիմ, արժի՞ որ: Էտ նման ա նրան, որ ուսումը կարան կիսատ թողնեն, ինչ ա թե ամուսնանում են, տղան էլ ասում ա դու պիտի դասի չգնաս, հո էտպես չի: Ախր մեկը գա հարցնի էս դարում եթե կինը, աղջիկը կարիերա ունի ու դրանով կարա առաջ գնա, որ մի տղան կասի չէ, դու տունը նստի: Հետո սենց մի բան օրը եսիմ քանի ժամ տղան աշխատումա, իրան տաքություն ա տալիս, որ աղջիկը տանն ա՞:

Apsara
23.09.2007, 22:35
Դե եթե սիրեցյալդ դնում է քեզ ընտրության առջև, ուրեմն պետք է մի քիչ խորը մտածես սիրում է ինքը քեզ արդյոէ թե ոչ,

Ահա ամբողջ ճշմարտությունը: Նախ և առաջ այդպիսի հարցի առաջ կկանգնեցնի այն մարդը, ով ոչ թե ձեզ այլ ինքն իրեն է սիրում, ու ուղղակի ուզում է իրեն որոշ գլխացավանքներից ազատել:B

Իսկ եթե այդպիսի հարցի առաջ ես ինքս կանգնեմ անմիջապես կհասկանամ, որ նա իմ սիրեցյալը չէ, այլապես ես այդպիսի ընտրության առջև չէի հայտնվի, այն էլ "սիրեցյալ " կոչեցյլաի շնորհիվ

Ի դեպ բարև բոլորին:) Ես նորեկ եմ:think
Բարի գալուստ:)

Մանոն
25.09.2007, 09:15
Դե եթե սիրեցյալդ դնում է քեզ ընտրության առջև, ուրեմն պետք է մի քիչ խորը մտածես սիրում է ինքը քեզ արդյոէ թե ոչ, քանի որ կարիերա սածը ինքնանպատակ չէ, այլ քո մի մասնիկը, որտեղ դւ հանդես ես գալիս որպես սոցիալական էակ
Ի դեպ բարև բոլորին:) Ես նորեկ եմ:think
Բարև:), լավ մուտք էր ակումբ, համամիտ եմ խոսքերիդ հետ: Մարդը իրեն լիարժեք չի զգա, եթե միայն դրսևորվի որպես ֆիզիկական էակ: Բարձր գիտակցական զարգացածության տեր մարդը երբեք էլ չի հաշտվի այն մտքի հետ, որ իրեն վերածեն միայն տուն մաքրող, երեխաներին խնամող տնտեսական մի գործիքի, որքան էլ որ դա արվի հանուն սիրո: Միևնույն է, կգա մի օր, երբ նա իրեն դժբախտ կզգա: Այստեղ մեջբերեմ dvgray-ի խոսքն ու ավելացնեմ.

Ներդաշնակություն է ստացվում, եթե զույգերից մեկը ըստ իր բնույթի լինում է "տվող", մեկը "վերցնող"
Սա, dvgray ջան, որ պարագայում էլ նայես՝ տվողը կինն է թե տղամարդը, հանգեցնում է մի բանի, որ մի օր այդ տվողը հասկանում է, որ միայն տալով ու այդպես էլ չվերցնելով՝ սպառվել է, դատարկվել է հոգին…Դա՝ այդ տալն ու վերցնելը, փոխադարձ է լինելու, համաչափ, որպեսզի երկուսն էլ իրենց լիարժեք ու երջանիկ զգան:
Ուստի ընտրություն անելիս մեկի և մյուսի միջև, անշուշտ արժե մտածել՝ արդյոք իսկական սիրո առկայության դեպքում կինը կամ ամուսինը կարգելեր մյուսին չաշխատել, չկայանալ, չդրսևորվել նաև որպես սոցիալական էակ:

Սերխիո
13.10.2007, 14:45
Սա ամենակարևոր թեման է իմ համար:Նախ կուզենայի թեմայի հարցի պատասխանները ավելի շատ լսեի աղջիկներից, քանի որ տղայի պարագայում այս հարցադրումը այդքան էլ ճիշտ չէ:
Նախ ասեմ ,որ սա Մեծ դեր ունեցավ իմ ու ընկերուհուս բաժանման գործում:
ԵՍ ուզում էի ,որ հետագայում միայն ես աշխատեմ , և իհարկե կարող եմ լավ վաստակել ,իսկ նա լիներ տանը և զբաղվեր կենցաղային հարցերով ,սակայն նա ասում էր ,որ իր համար աշխատելը (ուսուցչուհի) միշտ եղել է երազանքի պես մի բան :Իսկ ներկայիս դպրոցում աշխատելը հանցագործություն է:angry

Fantazy
13.10.2007, 16:20
Ժամերով խանութներում շրջել, գեղեցկության սրահներից դուրս չգալ, գնել ինչ ցանկանաս ու վատնել ամուսնու փողերը… Թվում է թե սրանից այն կողմ ինչ պետք է ցանկանա կինը… Բայց արի ու տես, որ նմանատիպ կյանք վայելողները երազում են իրենք իրենց գումարը վաստակել ու ամեն ինչում ամուսնուց կախված չլինել:

Աշխատող կինը բողոքում է աշխատանքից, որ հոգնել է, էլ չի ուզում աշխատել, բայց, նա մի շաբաթ տունը նստելուց հետո, կվազի աշխատանքի, որովհետև կան մարդիկ, որոնք չեն կարողանում հանգիստ կյանք վարել: նրանց պարզապես ապրում են աշխատելով, դա նրանց բնույթն է, ու կարևոր չի, որ նրա ամուսինը շաաաատ ա վաստակում, կարևոր չի նաև, որ ինքը քիչ գումար ա ստանում, դա էական չի… Էականը այն է, որ տանը նստելով կինը թոշնում ա, նրան առողջ շփման միջավայր է հարկավոր: Ամբողջ օրը տանը նստելուց, հիմար սերիալներ դիտելուց ու հարևանների հետ բանբասելուց, նա ոչ մի լավ բան չի ստանա: :think

Selene
13.10.2007, 22:30

Միշտ այս հարցին պատասխանել եմ, որ իմ սիրած տղան այնպիսի հասկացողությամբ օժտված կլինի, որ ես աշխատանքից չեմ զրկվի:P
Բայց տվյալ դեպքում քանի որ նման պատասխան չեմ կարող տալ, ասեմ, որ կընտրեմ սերը, եթե այն իմ հետագա կյանքում միակն ու փոխադարձն է լինելու: Որովհետև հակառակ դեպքում հնարավորություն չեմ ունենա զգալ իսկական սիրո քաղցրությունը, բայց սերն ընտրելով՝ հնարավորություն կունենամ հետագայում աշխատելու (եթե ոչ հնարավորություն, ապա գոնե հույս:) ):
Ես այսպես կվարվեմ, հաստատ:) Բայց ներքուստ կունենամ հույս, որ մի գեղեցիկ օր կկարողանամ աշխատել փոխադարձ համաձայնության գալով իմ սիրելիի հետ;)
Tinto Brass, չեմ կարծում, որ նման խնդրի պատճառով կարելի էր բաժանվել սիրելի էակից, եթե իհարկե այս խնդիրը ոչ թե պատճառ է եղել, այլ պարզապես առիթ՝ բաժանվելու:think
Երկուսդ էլ չպիտի ծայրահեղ վերաբերվեիք այդ հարցին: Բացի դա, քանի որ ըստ քեզ այժմյան դպրոցներում ուսուցչուհի աշխատելն այնքան էլ հեշտ չի, ուրեմն պիտի թույլ տայիր, որ նա ինքն իր սեփական փորձով դա հասկանար ու գուցե, էլ չուզենար աշխատել, կամ էլ, աշխատելով ու քեզ տեղյակ պահելով իր աշխատանքային գործի այն լավին ու դրականին, կկարողանար քեզ համոզել, որ այստեղ հարցը բնավ էլ գումարի խնդիրը չի, այլ, ինչպես դու ես գրել, նրա երազանքի իրականացումը, այն հոգեկան բավարարվածությունը, որ դու ինքդ էլ կտեսնեիր:) Չէ որ բոլորս էլ դեռ մանկուց երազում ենք, թե ինչ պիտի դառնանք, ապա ավելի հստակ կողմնորոշվելով տարիների ընթացքում՝ ձեռք ենք բերում որոշակի մասնագիտություն, կյանքի տարիներից մի քանիսը նվիրում սովորելուն, ապա ցանկանում ենք աշխատել մեր մասնագիտությամբ, ախր գիտակից մարդը չի կարող սովորել՝ զուտ դիպլոմ կոչվող փաստաթղթի համար:ok
Բայց դե բոլորս էլ գիտենք, որ կանանց բնությունից տրված գեղեցիկ ու հրաշալի պարգևների արդյունքում, որոշակի ժամանակային սահմանափակումներ են լինում աշխատելու հետ կապված, բայց դա էլ չի խանգարում.փոքր երեխան շատ ավելի շատ ունի մոր սիրո, խնամքի ու ջերմության կարիքը, ինչը միայն մայրը պիտի անի, ուրիշ ոչ ոք:love(դեմ եմ դայակներ վարձելու գաղափարին:angry), ու այդ ժամանակ կարելի է դադար վերցնել աշխատանքից՝ ժամանակդ ամբողջովին նվիրելով բալիկիդ:), մինչև որ նա կհասնի գոնե մանկապարտեզային տարիքի:ok
Խելացի կինը կարող է զբաղվել իր երեխաներով, տնային գործերով ու աշխատանքով, ընդ որում այդ ամենն անել անթերի ու ժամանակին, այնպես որ ոչ մի դժգոհություն չլինի;), ու ամենակարևորն այն է, որ այս դեպքում կինն ինքն իրենից ներքուստ գոհ կլինի ու կկարողանա հիանալ սեփական անձով: Իսկ այս դեպքում նրա կողքին գտնվող խելացի տղամարդը կրկնակի հպարտություն կզգա;)

Fantazy
14.10.2007, 16:29
Ժամերով խանութներում շրջել, գեղեցկության սրահներից դուրս չգալ, գնել ինչ ցանկանաս ու վատնել ամուսնու փողերը… Թվում է թե սրանից այն կողմ ինչ պետք է ցանկանա կինը… Բայց արի ու տես, որ նմանատիպ կյանք վայելողները երազում են իրենք իրենց գումարը վաստակել ու ամեն ինչում ամուսնուց կախված չլինել:

Աշխատող կինը բողոքում է աշխատանքից, որ հոգնել է, էլ չի ուզում աշխատել, բայց, նա մի շաբաթ տունը նստելուց հետո, կվազի աշխատանքի, որովհետև կան մարդիկ, որոնք չեն կարողանում հանգիստ կյանք վարել: նրանց պարզապես ապրում են աշխատելով, դա նրանց բնույթն է, ու կարևոր չի, որ նրա ամուսինը շաաաատ ա վաստակում, կարևոր չի նաև, որ ինքը քիչ գումար ա ստանում, դա էական չի… Էականը այն է, որ տանը նստելով կինը թոշնում ա, նրան առողջ շփման միջավայր է հարկավոր: Ամբողջ օրը տանը նստելուց, հիմար սերիալներ դիտելուց ու հարևանների հետ բանբասելուց, նա ոչ մի լավ բան չի ստանա: :think

Ցավոք, իմ գրածը երեկ կիսատ էր տեղադրվել, ոչ մի ձև չեր ստացվում ամբողջը գրել, տալիս էի պատասխանել ու համակարգիչս կախվում էր, բայց կեսը տեղադրել ա: Ինչևէ, ահա շարունակությունը:

Ու եթե այս ամենը իմանալով տղան արգելում ա աղջկան աշխատել, ապա շատ եմ ցավում, բայց այդ անձը միայն իրեն է սիրում, ու չի ցանկանում իր զույգին երջանիկ տեսնել::mda Ուշ թե շուտ այդ մարդը կամ կկոտրի ձեզ, կամ էլ դուք կհրաժարվեք նրանից, դրա համար ավելի լավ է հենց սկզբից ամեն ինչ չխորացնել և շուտ այդ հարաբերությունների վերջը տալ, եթե իհարկե չեք կարող նրան մտափոխել:
Մարդ պետք ա զիջող լինի ու մի քիչ էլ դիմացինի մասին մտածի: Մեզ թվում ա, որ եթե մենք զիջենք ու մեր ցանկացածը առաջ չտանենք, ապա մենք մեզ երջանիկ չենք զգա: Դա սխալ է…
Այդպես շատ առաջ կգնաք, բայց ընկնելուց ներքևում ոչ մեկը չի լինի որ ձեզ բռնի…:mda

Սերխիո
18.10.2007, 22:06
Selene

Ամեն դեպքում շնորհակալ եմ;)

Մարիաննա
19.10.2007, 00:55
Նախ ասեմ ,որ սա Մեծ դեր ունեցավ իմ ու ընկերուհուս բաժանման գործում:
ԵՍ ուզում էի ,որ հետագայում միայն ես աշխատեմ , և իհարկե կարող եմ լավ վաստակել ,իսկ նա լիներ տանը և զբաղվեր կենցաղային հարցերով ,սակայն նա ասում էր ,որ իր համար աշխատելը (ուսուցչուհի) միշտ եղել է երազանքի պես մի բան :Իսկ ներկայիս դպրոցում աշխատելը հանցագործություն է

- Անկանգ դեպի նպատակը սլացող ճամփո՞րդ:
- Ինչ կա որ, վատ տարբերակ չէ: :)

gayane70
19.10.2007, 14:46
Ամեն մեկը առաջնահերթ ինքն է որոշում՝ կարիերա՞ թե սիրեցյալ՞: Եթե կարիերան կարող է զարգանալ և նպաստել զույգերի բարեկեցությանը ապա վստահաբար ընտրել կարիերան: Չնայած չզարգանա ել աշխատանքը պետք է՝ հատկապես կանանց ՝ ավելի ինքնավստահ ու կանացի դառնալու համար: Իսկ խելացի տղամարդը երբեք «սիրեցյալ՞, թե՞ կարիերա» հարցը չի դնի սիրելիի առաջ::D

Սերխիո
19.10.2007, 18:47
Իսկ խելացի տղամարդը երբեք «սիրեցյալ՞, թե՞ կարիերա» հարցը չի դնի սիրելիի առաջ::D

իսկ խելացի մարդը կմտածի ու նոր գրառում կանի::angry

Զարմանում եմ ֆորումի դրվածքի վրա ,եթե մի հարց քննարկում են ,անպայման պետք է դիմացինին վիրավորեն ,պիտակներ կպցնեն :Ձեր կարծիքը հայտնեք կոռեկտ

*e}|{uka*
19.10.2007, 19:14
Շատ նուրբ հարց է~:Տարբեր մարդկանց մոտ խնդրի լուծման էֆեկտիվ տարբերակ կգտնվի:Շատ մարդիկ կարերային հասնելու համար զոհաբերում են սերը մտածելով իրենց ապագա բարեկեցության մասին:Շատերին կարերա ստեղծելու համար պետք է սիրելի էակի ներկայությունը,շատերի համար կարերան երկրորդական է,իսկ ամենաէֆեկտիվ տարբերակը երկուսի համատեղումն է իրար հետ, իհարկե մեկը մյուսից չպետք է տուժի,ամեն մեկը իր լիարժեք տեղում::hands;)

Dragon
20.10.2007, 00:03
Ճիշտ կազմակերպելու դեպքում մեկը մյուսի հետ համատեղելի է: Իհարկե ամեն դեպքում որոշ չափով սիրեցյալը տուժում է, բայց պետք է հասկանա որ նրա հետ չանցկացրած ժամերը ծառայել են ի նպաստ քո եվ նրա բարորության:

Արսեն
20.10.2007, 00:27
Շփոթեցնող հարց է: Առաջին հայացքից պարզ է՝ կամ մեկը, կամ էլ մյուսը: Համատեղելն է շատ դժվար, ու այսօր քննարկում էինք կոնկրետ այս թեման ընկերներով, վերջին հաշվով կոնկրետ եզրահանգման չեկանք: Իմ կարծիքով այն պատճառով, որ դա կախված է կոնկրետ մարդուց և կոնկրետ իրադրությունից: /Իմ համար մեկը մյուսից թանկ է/

Սերխիո
20.10.2007, 00:36
Arss
Կյանքն առանց դժվարությունների անհետաքրքիր կդառնա... :think

Fantazy
20.10.2007, 10:37
Շփոթեցնող հարց է: Առաջին հայացքից պարզ է՝ կամ մեկը, կամ էլ մյուսը: Համատեղելն է շատ դժվար, ու այսօր քննարկում էինք կոնկրետ այս թեման ընկերներով, վերջին հաշվով կոնկրետ եզրահանգման չեկանք: Իմ կարծիքով այն պատճառով, որ դա կախված է կոնկրետ մարդուց և կոնկրետ իրադրությունից: /Իմ համար մեկը մյուսից թանկ է/

Բայց ի՞նչ դժվար բան կա այստեղ, առավելևս շփոթեցնող ոչինչ չկա: Շատ հեշտ է համատեղել այս երկուսը, եթե ցանկություն լինի: :ok Իմ մայրը միշտ աշխատել է ու դրանից ոչ իմ հայրն է դժգոհել, ոչ էլ ես եմ տուժել: Ավելին, ես շահել եմ, որովհետև ավելի ինքնուրույն եմ մեծացել, ու ամեն ստից բանի պատճառով չեմ վազել ու մամայիս փեշի հետևը թաքնվել:
Եթե մարդ ցանկանում է ապա նա պետք է աշխատի, իսկ եթե չի ցանկանում աշխատել, ապա պետք չի նրան ստիպել:
Իսկ կնոջ համար տանը նստելուց վատ բան չկա:

Հ.Գ. Էտ Հ1-ի անկապ սերիալներն էլ նայում են հենց դրա՝ տունը նստելու պատճառով:

Երկնային
19.01.2008, 01:25
սիրող մարդը երբեք չի կանգնեցնի քեզ նման ընտրության առջև...

Adam_Smith
19.01.2008, 17:28
Անկասկած երկուսն էլ իրենց դերն ու նշանակությունը ունեն յուրաքանչյուր մարդու համար ու ճիշտ չի երկընտրանք դնել դրանց միջև: Ինչ վերաբերում ա սիրեցյալին թողնել կամ չթողնել աշխատել, կարիերա անել, ապա ասեմ, որ իմ կարծիքով եթե քո սիրեցյալի աշխատելուց, կարիերա անելուց անձնականի մասով որևէ բան չի տուժում, ապա թող կարիերա անի ինչ կա որ? Իսկ եթե սիրեցյալիդ մեկ առավոտն ես տեսնում մեկ էլ երեկոյան այլանդակ հոգնած ու ոչ մի բանի հավես չունեցող, հազիվ թե հավանություն տաս կարիերային::ok:hands

Brigada
08.08.2008, 15:33
1-ը. կարիերան հետո նոր սիրեցյալը

Kuk
08.08.2008, 15:42
Երկուսն էլ` ճիշտ համատեղելով:

Նարե
08.08.2008, 21:49
առանց անձնական երջանկության կարիերան լիարժեք երջանկություն չի բերի ,հետրաբար առաջնայինն ինձ համար Սիրեցյալն է

Մարկիզ
08.08.2008, 21:50
Օ՜, սիրեցյալակարիերա՜…:P

Morpheus_NS
08.08.2008, 21:59
Իհարկե շատ ռոմանտիկ ա երկուսով նստել հին ու կոտրված աթոռի վրա, սեւուսպիտակ սովետական հեռուստացույց դիտել՝ զուգահեռ ճաշակելով երեք օր առաջ պատրաստած ու չորս օրվա հաշվարկով ամեն օր հավասար քանակությամբ իրար մեջ կիսած սուպը:

*e}|{uka*
08.08.2008, 22:52
Տղայի համար առաջինը կարիերա, կյանքից կառչելու հիմքերը, հետո կարելի է մտածել սիրելու , սիրվելու ու ընտանիք կազմելու մասին, իսկ աղջկա համար «սիրեցյալ»-Ը (չեմ սիրում կարիեիրստ աղջիկների, թող աշխատի :ok, բայց առաջին տեղում մենակ պետք է ընտաիքը լինի)...:)

Kuk
08.08.2008, 22:54

Ոնց են դուրս գալիս Յոժի գրառումները սենց թեմաների շուրջ:good

Ուլուանա
08.08.2008, 22:57
Տղայի համար առաջինը կարիերա, կյանքից կառչելու հիմքերը, հետո կարելի է մտածել սիրելու , սիրվելու ու ընտանիք կազմելու մասին, իսկ աղջկա համար «սիրեցյալ»-Ը (չեմ սիրում կարիեիրստ աղջիկների, թող աշխատի :ok, բայց առաջին տեղում մենակ պետք է ընտաիքը լինի)...:)
Ըհը, կարիերա կանի, որի ընթացքում իրեն շատ հեշտությամբ կամ մի կերպ կզսպի, որ հանկարծ չսիրահարվի, հենց գործերը լավացան, կմտածի. «չբռնե՞մ մի հատ սիրահարվեմ, արդեն ժամանակն ա :think», չէ՞։ :} Կամ էլ երևի հատուկ կոճակ կա, սեղմում ես, կարիերայի ֆունկցիան միանում ա, սիրոնն անջատվում, հետո հենց ժամանակը գալիս ա, չըխկ, սեղմում ես ու սկսում ես սիրել... :roll :D

Kuk
08.08.2008, 23:01

Իհարկե կոճակով հնարավոր չի հարցը լուծել, բայց եթե պետք է ամուսնանա առանց աշխատանք ունենալու, հետո զանգի ասի` «պապ, փող տուր, որ կնոջս համար ներքնազգեստ գնեմ, երեխուս համար էլ պամպերս», սենց ամուսնանալն ո՞ւմ ա պետք, բա որ պապան էլ չունեցա՞վ: Հասկացանք` սիրել, գժվել, վատանալ, մեռնել, մոստից գցվել, բայց մտածել ա պետք չէ՞, ո՞նց կարելի ա տենց ան.. ու անգլուխ ամուսնանալ: Նենց որ` Յոժի հետ համամիտ եմ:

Ուլուանա
08.08.2008, 23:13

Ամուսնանալու հետ կապված ես էլ եմ համամիտ։ Բայց դե սիրելը հաստատ պատվերով համերգ չի, էլի, որ երբ որոշես, էն ժամանակ լինի։ Համ էլ էս թեման «սիրեցյալ – կարիերա» երկընտրանքի մասին է, ոչ թե «ամուսնություն – կարիերա» :P. վերջինիս մասին առանձին թեմա կա, ի դեպ։ ;)

Վարպետ
08.08.2008, 23:20
Ես մի ընկեր ունեմ, լավ համատեղում ա կարիերան սիրեցյալի հետ: Գործի տեղը ասում ա սիրեցյալի մոտ ա, սիրեցյալին ասում ա` գործի տեղն եմ, ինքը գնում բիլիարդ խաղալու:))

*e}|{uka*
08.08.2008, 23:20
Վայ, Վայ էս չեմ հավատում սեր առաջին հայացքից կոչեցյալին ու եթե տղան նպատակներ ունի հաստատ «սիրաքստիկը» կդնի բարձի տակ, մինչև հարմար պահը գա, ապսուրդա չէ՞ :D, տղաները համենայն դեպս աղջիկների նման զգայուն չեն, որ ամեն քայլափոխի 27 անգամ սիրահարվեն (խոսքս մեծամասնությունների մասին է և՛ տղանների. և՛ աղջիկների), տղան մի քիչ պիտի զուսպ լինի, որ էմոցիաներից զոհ գնալով, սիրաքստիկի ուղեկցությամբ 19 տարեկանում չամուսնանա, երկու տարի հետո բաժանվի, ասի կյանքս վերջացել է , գնամ Ռուսաստան մի քիչ փող աշխատեմ , ամեն ինչ իրա ժամանակն ունի: Իսկ սիրո դեմ չեմ, իսկական սիրո՜ ;)

Kuk
08.08.2008, 23:24
Ես մի ընկեր ունեմ, լավ համատեղում ա կարիերան սիրեցյալի հետ: Գործի տեղը ասում ա սիրեցյալի մոտ ա, սիրեցյալին ասում ա` գործի տեղն եմ, ինքը գնում բիլիարդ խաղալու:))

Հա, եթե բիլլիարդի խաթր ա արվում, ընդունելի ա;) Բիլլիարդ:love

Ուլուանա
08.08.2008, 23:28

Ժող, բայց չե՞ք զգում, որ էդ արդեն ուրիշ թեմա ա. «Սիրեցյա՞լ, կարիերա՞, թե՞ բիլիարդ»։ :D

Kuk
08.08.2008, 23:28
Ամուսնանալու հետ կապված ես էլ եմ համամիտ։ Բայց դե սիրելը հաստատ պատվերով համերգ չի, էլի, որ երբ որոշես, էն ժամանակ լինի։ Համ էլ էս թեման «սիրեցյալ – կարիերա» երկընտրանքի մասին է, ոչ թե «ամուսնություն – կարիերա» :P. վերջինիս մասին առանձին թեմա կա, ի դեպ։ ;)

Լավ, թեկուզ առանց ամուսնանալու: Եթե լուրջ գործեր ունի, որոնք ապագայի հետ կապված լուրջ նպատակներ են հետապնդում, պետք չի դա թողնել մի կողմ ու սիրած աղջկա հետ գնալ ռեստորան`պապայի փողերով կոֆե խմելու: Կարելի է համատեղել` ամեն ինչն իր ժամանակին ու չափավոր: Իհարկե, դեմ եմ նաև հակառակ պատկերին, որ մոռանա աղջկան ու ամբողջովին տարվի գործերով. դե սիրող սիրտ ա վերջիվերջո, կարող է այրվել սիրուց:))

Վարպետ
08.08.2008, 23:30
Ժող, բայց չե՞ք զգում, որ էդ արդեն ուրիշ թեմա ա. «Սիրեցյա՞լ, կարիերա՞, թե՞ բիլիարդ»։ :D

Դե հիմա ես մեղավոր եմ, որ ֆորումի կանոններով արգելված ա մենակ սմայլիկ դնել? :D:D Ախր ավելացնելու բան չունեմ է~ :D

I love love
09.08.2008, 16:00
Իսկ ես չեմ հասկանում այն մարդկանց,ովքեր կարող են հրաժարվել սիրուց հանուն կարիերայի:Խոսքս վերաբերվում է հիմնականում աղջիկներին:Այդ ինչ կարիերա պետք է լինի,որ վեր լինի սիրուց բխող երազանքներից:

Փիսիկ
25.07.2009, 11:51
Միանշանակ կարերիա, սիրել կհասցնես նաև հետո պետքա կարերիաի մասին մտածել

ես ուղակի շատ եմ ուզում իմանալ թե դուք դա ինչպես կանեիք? :8:oy

Երվանդ
25.07.2009, 11:53
ես ուղակի շատ եմ ուզում իմանալ թե դուք դա ինչպես կանեիք? :8:oy

Շաաատ զգույշորեն:D, չէ հիմա փոխվել ա:), էտ ջահել վախտերս եմ գրել Փիսո ջան, հիմա ամեն ինչի վրա թքած, մենակ սիրեցյալ:love

Սլիմ
25.07.2009, 12:03
Սեր... սեր... սիրելի... սեր + սիրելի... սիրելիի համար.... կարիերա... գործ... սիրելի գործ... սիրելի + գործ... սիրելի + գործ + սեր = սիրելի գործում և անձնական կյանքում մեծ հաջողությունների հասած խելքը գլխին մարդ:)

Ariadna
25.07.2009, 13:46
Ինձ կբացատրե՞ք, ինչ կապ ունեն մեկը մյուսի հետ: Տղայի դեպքում ընդհանրապես մեկը մյուսին չեն խանգարում, իսկ աղջկա դեպքում միայն կարծում եմ, էն որ երգչուհի ա լինում, կամ դերասանուհի, մի քիչ էլ քյառթույոտ ընկեր ա ունենում, էդ դեպքում կարող ա կանգնի ընտրության առջև: Իսկ ընդհանրապես, կարծում եմ մեկը մյուսին չեն խանգարում, եթե մարդը նպատակասլաց է, ամեն ինչի էլ կհասնի: Մի ընկերուհի ունեմ, իրեն հիշեցի, ուրեմն Բրյուսովում էր սովորում, լավագույն ուսանողուհիներից էր, էնպես, որ, ասենք, 3-րդ կուրսից սինքրոն թարգմանություն էր անում, դրան զուգահեռ մեզ մոտ աշխատում էր որպես թարգմանչուհի ու 14 տարեկանից ընկեր ուներ: Ասում էր կուրսեցիներս ասում են՝ ոնց ես հասցնում, համ ընկեր պահես, համ աշխատես, համ էլ սենց սովորես, ես էլ ասում եմ՝ հո ընկերը շուն չի, որ պահում եմ:D, սիրելը ինձ ընդամենը օգնում ա էդ ամեն ինչը ավելի լավ անելուն: Էնպես որ, մարդու մտքին տեղ լինի, ամեն ինչ էլ կկարողանա հասցնել: ;)
Հ.Գ. Ի դեպ, էդ ընկերուհիս վերջիվերջո ամուսնացավ էդ իր առաջին ընկերոջ հետ, ամուսնանալուց հետո ընդունվեց Ամերիկյան համալսարան, հիմա էլ Բոստոնում ա ընդունվել համալսարան ու հղի ա: Օգոստոսին ամուսնու հետ մեկնում ԱՄՆ համ սովորելու, համ էլ որ էնտեղ ծննդաբերի ու էնպես արեց, որ ամուսինն էլ ընդունվի ԱՄՆ-ում, որ շատ պարապ չմնա :)