PDA

Դիտել ողջ տարբերակը : Angelina-ի ոտանավորները



Angelina
05.12.2006, 16:09
Մենություն


Այսօր մենակ եմ նորից,
Դու կողքիս չես, սիրելիս,
Այնպես կուզեի, որ դու գայիր,
Ու հանկարծ ինձ միանայիր:

Լինեիր ինձ հետ, որ այսօր
Մենությունից չտխրեի,
Ու երազներն իմ բոլոր,
անիմաստ չհամարեի:

Գգվեի քեզ ու համբուրեի
Շրթունքները քո անուշ,
Աչքերիդ մեջ ինձ տեսնեի,
Շոյեի մազերդ քնքուշ:

Բռնեի ձեռքդ նրբին,
Ամուր հպեի շուրթերիս,
Գլուխս թեքվեր քո կրծքին,
Քո շնչով լցվեր հոգիս:

Ու արբենայի քեզանով,
Արբենայի քեզ սիրելով...
Բայց դու չկաս սիրելիս,
Այսօր մենակ եմ նորից...

Angelina
05.12.2006, 16:12
Իմ երազում


Թեև դու կաս իրականում,
Բայց սիրում եմ իմ երազում,
Թեև տեսնել քեզ չեմ ուզում,
Բայց սիրում եմ իմ երազում:

Դու նույնն ես իմ երազում,
Ինչպես որ կաս իմ սրտում,
Միայն թե դու իմ երազում,
Խենթի նման ինձ ես սիրում:

Դու գալիս ես, անց կենում,
Ու քեզ եմ կրկին երազում,
Բայց դու գիտես` ինձ ես մնում,
Նուրբ ու քնքուշ իմ երազում:

Տառապանքս սին է դառնում
Քնքշօրօր իմ երազում,
Ու աչքերս թաց չեն լինում,
Սիրագորով իմերազում:

Երջանիկ եմ ես լինում,
Միայն, միայն իմ երազում,
Երբ իմ գրկում ես լինում,
Ու միասին ենք երազում:

Սեր ես դու ինձ պարգևում,
Համբուրում ես իմ երազում,
Հավերժ ինձ ես պատկանում...
Բայց միայն իմ երազում:

Ախ, ափսոս դու չես սիրում,
Երբեք ինձ չես երազում,
Բայց ես դարձյալ քեզ եմ տենչում,
Քեզ եմ սպասում իմ երազում:

kot
15.12.2006, 19:28
Իմ երազում


Շատ գեղեցիկ է և ինչպես ասել եմ բավականին ինքնատիպ:Քեզ մոտ ամենինչ կստացվի եթե որոշես շարունակել:

Simon
20.12.2006, 19:00
Իմ երազում

Թեև տեսնել քեզ չեմ ուզում,
Բայց սիրում եմ իմ երազում:

Կարծում եմ մի քիչ շտկելու կարիք կա::)

Angelina
25.12.2006, 16:41
Շատ գեղեցիկ է և ինչպես ասել եմ բավականին ինքնատիպ:Քեզ մոտ ամենինչ կստացվի եթե որոշես շարունակել:
Շնորհակալ եմ::)

Երվանդ
25.12.2006, 16:43
:hands :hands :hands

Angelina
26.12.2006, 13:21
:hands :hands :hands
Շնորհակալ եմ : Բոլորիցդ էլ շնորհակալ եմ: