PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբի գործունեությանը վերաբերող տեղեկացումներ



Chuk
07.12.2008, 02:08
Այս թեմայում կգրվեն ղեկավարության կատարած այն գործողությունները, քայլերը, որոնք պետք է, որ ակումբցիներն իմանան, բայց քննարկման առարկա չեն:


Camilla և Սքադի հաշիվները միացվել են իրար մեկ ընդհանուր Camilla մականվան տակ: Camilla (http://www.akumb.am/member.php?u=11301)-յին մաղթում եմ նորանոր ստեղծագործական հաջողություններ :)

Chuk
19.01.2009, 20:17
Այսօր՝ ս.թ. հունվարի 19-ին, Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 14:00-ից մինչև երեկոյան ժամը 20:00-ն ակումբի համակարգը տեխնիկական խնդիրների պատճառով չի աշխատել:

Հայցում ենք բոլոր ակումբցիների և այցելուների ներողամտությունը:

Chuk
19.01.2009, 23:05
Ուշադրություն

Եթե տեղեկացումների մեջ ցույց է տալիս, որ դուք ունեք չկարդացված նամակ, բայց իրականում բոլոր նամակները կարդացված են, ապա արեք հետևյալը:

- Մտեք նամակագրական համակարգ (http://www.akumb.am/private.php)
- Վերին մասում նշեք «Ընդգծել բոլորը / հանել ընդգծումը» վանդակը (նկարում ցույց է տրված 1 համարը կրող սլաքով)
- Էջի ներքևում «Ընտրված նամակները» ցանկից ընտրեք «Ընդգծել իբրև ընթերցված» կետը (նկարում պատկերված է 2 սլաքով), ապա սեղմեք «Առաջ» կոճակը (նկարում պատկերված է 3 սլաքով):

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=36061&d=1232391813

Եթե դրանից հետո տեղեկացումը չկորի, ապա անցեք նամկների ցանկի հաջորդ էջ և կրկնեք գործողությունը, այսպես մինչև վերջին էջ: Եթե հանկարծ ու նորից տեղեկացումը չկորի, ապա կապվեք իմ հետ նամակագրական համակարգով, կփորձեմ խնդիրը շտկել:

Ներողություն եմ խնդրում պատճառված անհարմարության համար:

Chuk
09.04.2009, 16:31
Վերջին օրերին ակումբի հետ կապը խայտառակ վատ է, այն հաճախ լինում է անհասանելի: Սա թերևս նկատել են շատերը, համենայն դեպս բողոքներն անսպառ են: Ուզում եմ տեղեկացնել, որ հոստինգ տրամադրող «Արմինկո» ընկերությունը սերվերների հետ կապված խնդիրներ ունի, այժմ տեղադրում են նոր սերվեր՝ խնդիրը լուծելու համար: Խոստացել են, որ առաջիկա 1-2 օրերի ընթացքում խնդիրը կկարգավորվի: Չկարգավորվելու դեպքում թերևս ստիպված ենք լինելու փոխել ու տեղափոխվել որևէ արտասահմանյան հոստ սերվեր, ինչից ակումբի ստեղծման օրվանից փորձել ենք խուսափել, համարելով, որ հայաստանցի օգտագործողների համար ամենից հարմարը հայկական հոստն է (տրաֆիկի, արագության և այլ գործոններից ելնելով):

Ամեն դեպքում պատճառված անհարմարության համար հայցում եմ բոլոր ակումբցիների ներողամտությունը:

Chuk
06.05.2009, 01:01
Հաշվի առնելով բազում բողոքները, ակումբի աշխատանքի պարբերաբար ընդհատումները, երկու սերվերների միջև առկա սինխրոնիզացիայի խաթարման պատճառով գրառումների մի սերվերում լինելը, մյուսում չլինելը, պարբերաբար դրանց կորելը և այլ վատ երևույթներ, որոշվեց ակումբի հոստինգ սերվերը փոխել և սկսել օգտվել արտասահմանյան հոստինգ ծառայությունից:

Սա ունի թե իր դրական, թե բացասական կողմերը: Դրականներից է այն, որ վերը նշված խնդիրներն այսպիսով կվերանան, քանի որ ներկայիս հոստինգի հնարավորություններն ավելի մեծ են, կկարողանանք նոր ու հաճելի անակնկալներ մատուցել ակումբցիներին:

Բացասական կողն այն է, որ հայկական ցանցից այն օգտվողները, ովքեր վճարում են տրաֆիկի համար և նրանց համար հայկական տրաֆիկն ավելի մատչելի էր, ներկայումս ստիպված են լինելու ակումբ մտնելիս տրաֆիկի համար վճարել արտասահմանյան տրաֆիկին համարժեք գումար:

Սակայն իրականում մենք այլ տարբերակ չունեինք, այս որոշումը թեև ուշացված, բայց ճիշտ որոշում էր: Նոր սերվեր տեղափոխվելու հետ կապված ակումբի աշխատանքը որոշ ժամանակով կասեցվեց, ինչի համար խնդրում ենք բոլոր ակումբցիների ներողամտությունը: Որպեսզի այդ կասեցման ընթացքը հնարավորինս քիչ լինի, մենք գնեցինք նաև akumb.org հասցեն ու ֆորումն աշխատացրինք այդ հասցեում, մինչև որ akumb.am-ը բոլոր պրովայդերների կողմից վերահասցեավորվի նոր սերվեր: Հետագայում akumb.org դոմեյնը կօգտագործվի ակումբին քույր մեկ այլ կայքի համար, այլ բովանդակությամբ, ինչի մասին կիմանաք շուտով:

Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, ում շնորհիվ հաջողվեց նոր սերվեր տեղափոխվելը, այդ թվում հատուկ շնորհակալություններ այն մարդկանց, ովքեր հանգանակության միջոցով կամ տեխնիկական աջակցությամբ նպաստեցին այս գործին: Այդ ամենի մասին ավելի ուշ, անուն առ անուն, երբ բոլոր աշխատանքները կավարտվեն ու ակումբը կմատուցի իր մյուս անակնկալները, կխոսեմ ավելի մանրամասն:

Chuk
21.08.2009, 23:00
xaladilnick-ի գաղտնաբառը վերականգնված է, «Garssg» և «xaladilnick» մականուները միացվել են «xaladilnick» ընդհանուր մականվան տակ:

Dayana
25.11.2009, 22:45
Dօnօr և Shindler մասնակիցները միացվել են: Այժմ միայն Dօnօr մասնակից ունենք:

Chuk
03.12.2009, 15:47
Umm և mat94 մականուններով ակումբցիները, հաշվի առնելով նրանց ստեղծած անիմաստ թեմաները, զրկվել են թեմաներ ստեղծելու հնարավորությունից:

Dayana
11.01.2010, 18:28
Guest մականունով մասնակիցն ապա-արգելափակվել է: :)

Dayana
27.01.2010, 17:42
Շնորհակալություն հայտնելով Ներսես_AM-ին ուզում եմ տեղեկացնել, որ այսուհետ Firefox 3.6 բրաուզերով սխալ աշխատող :beee և :angry սմայլերը ճիշտ են աշխատում:

Chuk
21.02.2010, 00:53
Ուշադրություն

Տեղեկացնում եմ, որ այսօր (21.02.2010) ժամը 02:00-03:00 հատվածում ակումբի աշխատանքը ժամանակավորապես (1-4 ժամ) կկասեցվի՝ տեխնիկական թարմացման համար:

Chuk
21.02.2010, 04:12
Ուշադրություն

Տեղեկացնում եմ, որ այսօր (21.02.2010) ժամը 02:00-03:00 հատվածում ակումբի աշխատանքը ժամանակավորապես (1-4 ժամ) կկասեցվի՝ տեխնիկական թարմացման համար:

Տեղեկացնում եմ, որ ակումբի աշխատանքը կասեցվեց 03:01-ին և վերսկսվեր 04:10-ին:
Ակումբի համակարգը vBulletin 4.0.1 տարբերակից թարմացվեց vBulletin 4.0.2 տարբերակի, որում՝ համեմատած նախորդ տարբերակի հետ, 250 սխալ շտկվել է:

Chuk
12.04.2010, 14:41
Ավելի քան 12 ժամ ակումբն անհասանելի էր, և, անշուշտ, շատերին հետաքրքրում է պատճառը:

Նախ տեղեկացնեմ, որ ակումբի համակարգը թարմացվել է առկա վերջին տարբերակին՝ vBulletin 4.0.3, որում, ըստ համակարգի մշակողների շտկվել են 316 սխալներ, ինչպես նաև եղել են որոշ նորամուծություններ, որոնք կշահագործենք առաջիկայում:

Թարմացման ժամանակ առաջացավ փոքրիկ խնդիր: Քանի որ ակումբի բազան շատ մեծ է (գիգաբայթից ավելի՝ առանց կցորդների), որոշ գործողություններ անել հեռակա կարգով չի հաջողվում. հոստինգ տրամադրող ընկերությունը դրել է որոշակի սահմանափակումներ: Առանց տեխնիկական դետալներին անդրադառնալու ասեմ, որ դրա արդյունքում, մասնավորապես, անհնար էր գրառումներ անել: Խնդիրը շտկելու համար դիմեցինք հոստինգ տրամադրող ընկերությանը, տալով ծրագրային կոդը, թե ինչ փոփոխություն է պատք անել բազայում: Որոշ ժամանակ անց հայտնաբերեցինք, որ սերվերում ստեղծվել են բազայի պահուստային երկու նոր տարբերակներ, իսկ ինքը բազան, ամբողջովին ջնջվել է: Ըստ մեր դիտարկումների դա կարող էր արվել միայն հոստինգ տրամադրող ընկերության կողմից, սակայն նրանք հրաժարվում են: Ինչևէ, երկար բանակցություններից հետո (որոնք վարում էր Ներսես_AM-ը և նրան անչափ շնորհակալ եմ դրա համար) ի վերջո վերականգնեցին բազան, բայց գրառումների հարցը, բնականաբար, նույն վիճակում էր: Նորից ուղարկվեց ծրագրային կոդը, պահանջը բազայում փոփոխություններ անելու ու ի վերջո դա էլ արվեց, ակումբը վերադարձավ իր բնականոն աշխատանքին:

Բոլորիցդ ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարության, ինտերնետային եթերից բացակայության համար:

Chuk
12.06.2010, 14:18
Տեղեկացնում եմ, որ Ռուֆուսը առժամանակ, իր իսկ ցանկությամբ, չի զբաղվելու մոդերատորությամբ, թեև շարունակում է մնալ ղեկավարման կազմի անդամ: Խնդրում եմ այդ ընթացքում Ռուֆուսին չանհանգստացնել ղեկավարության հետ կապված հարցերով, չտեղեկացնել բաժիններում եղած խախտումների ու նման բաների մասին:

Chuk
25.07.2010, 15:04
Տեղեկացնում եմ, որ Ռուֆուսը առժամանակ, իր իսկ ցանկությամբ, չի զբաղվելու մոդերատորությամբ, թեև շարունակում է մնալ ղեկավարման կազմի անդամ: Խնդրում եմ այդ ընթացքում Ռուֆուսին չանհանգստացնել ղեկավարության հետ կապված հարցերով, չտեղեկացնել բաժիններում եղած խախտումների ու նման բաների մասին:

Տեղեկացնում եմ, որ Ռուֆուսը վերադառնում է մոդերատորությանը: Բացի Երաժշտություն բաժնից Ռուֆուսը համամոդերատորություն կանի նաև «Կինո, Թատրոն» բաժնում, բայց դադարեցնում է «Երկիր մոլորակ» բաժնի մոդերատորությունը, չնայած համաձայնվել է որոշ, կարճ ժամանակ մոդերատորությունը շարունակել նաև այս բաժնում՝ մինչև նոր մոդերատորի ընտրությունը:

---------- Ավելացվել է՝ 16:04 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:52 ----------

հ.գ. Ռուֆուսն ինձ հիշեցրեց, որ մոռացել եմ նշել, որ հրաժարվել է նաև «Լեզուներ» բաժնի մոդերատորությունից: Ռուֆուսին շնորհակալություն եմ հայտնում մինչ այժմ այդ բաժնում (բնականաբար նաև մյուս բաժիններում) կատարած մոդերատորական աշխատանքի համար :)

Chuk
23.08.2010, 00:28
Սիրելի ակումբցիներ, ներողություն եմ խնդրում ակումբի աշխատանքի մոտ մեկ ժամով կասեցման համար:

ՀՀ անկախության հռչակագրի ընդունման ու ընթերցման 20-ամյակի առթիվ փոխում էի ակումբի շապիկը, արդյունքում ի դերև ելավ vBulletin 4.0.4-ի հերթական թերությունը (bug), որի արդյունքում նկարների հղումների տողերն անհետացան, ակումբը սկսեց պատկերվել առանց նկարների, անճոռնի ու տգեղ: Այս թերությունը շտկվել է vBulletin 4.0.5-ում, բայց ակումբը դեռևս չի անցել այդ տարբերակին, արդյունքում ստիպված եղա ակումբի աշխատանքը կասեցնել և ձեռքով շտկել սխալը:

Առիթից օգտվելով տեղեկացնեմ, որ վաղը գիշերը ևս ակումբի աշխատանքը կարճ ժամանակով կկասեցվի, որպեսզի ֆորումային համակարգը թարմացվի առկա վերջին՝ vBulletin 4.0.6 տարբերակով:

Chuk
26.08.2010, 00:13
Սիրելի ակումբցիներ, նախորդ գրառմանս մեջ նշված 24.08.2010-ի փոխարեն ակումբի համակարգի թարմացումը կատարվեց այսօր, ինչի պատճառով ակումբը վերջին մոտ երեսուն րոպեների ընթացքում անհասանելի էր օգտվողների համար: Բոլորիցդ ներողություն եմ խնդրում պատճառած անհարմարության համար և տեղեկացնում, որ ֆորումի համակարգը vBulletin 4.0.4-ից փոխվել է vBulletin 4.0.6 տարբերակով: Այդ երկու տարբերակների միջև տեսանելի նորություններ չկան, փոխարենը շտկվել են մոտ 160 սխալներ, որոնցից շատերը մեզ այս ընթացքում անհարմարություն են պատճառել:

Թարմացման որոշ աշխատանքներ դեռևս անավարտ են, որոնք կիրականացվեն արդեն առանց ֆորումն անջատելու:

Մաղթում եմ հաճելի ու հետաքրքիր քննարկումներ:

Chuk
24.10.2010, 14:37
Ինչպես գիտեք, ակումբում տեղադրվել էր համակարգ, որը իրար էր կցում նույն հեղինակի նույն թեմայում մինչև 20 րոպե ընմիջումով արված գրառումները:

Սակայն այս՝ միաձուլման համակարգի հետ կապված եղել են բազում դժգոհություններ, շատերը բողոքել են, որ անհարմար է:
Հիմնական դժգոհություններն էին.

Մասնակիցը ցանկանում է կատարել իրարից լրիվ անկախ, տարբերվող բովանդակություններով երկու գրառում, բայց դրանք կցվում են իրար,
Մասնակիցը շնորհակալություն է հայտնում կամ վարկանիշ է տալիս գրառմանը, որը հավանել է (կամ բացասական վարկանիշ՝ չհավանած գրառմանը), իսկ մի քանի վայրկյան անց նույն այդ գրառմանն ավելանում է նորը, որի մտքին ինքը համաձայն չէ, բայց արդեն իր շնորհակալությունը կամ վարկանիշը տրված է (կամ հակառակը, շատ հավանել է այդ միտքը, բայց արդեն բացասական վարկանիշ է տվել):

Կային նաև բազում այլ պատճառներ, սակայն կարևորներն այս երկուսն էին: Հաշվի առնելով սա ղեկավար կազմում կազմակերպվեց քվեարկություն, որտեղ կար քվեարկության երեք կետ.

Համակարգը թողնել այնպես, ինչպես կա (0 ձայն)
Փոխել կցվելու ժամանակամիջոցը (այստեղ հասկացվում էր ժամանակը նվազեցնելը) (5 ձայն)
Հանել համակարգը (7 ձայն)

Ընդ որում ժամանակամիջոցը փոխելու օգտին քվեարկածների մեջ կային մարդիկ, ովքեր կողմ էին նաև հանելուն:

Հետևաբար համակարգը հեռացված է: Սակայն համակարգը ներդնելու համար եղել է պատճառ, որը ներկայումս էլ արդիական է: Կան մասնակիցներ, ովքեր իրար հետևից անում են գրառումներ, որոնք իմաստային իմաստով նույնն են, բացարձակապես չկա իրարից առանձնացնելու որևէ պատճառ, դրանով իսկ ծանրացնում են թեման, դարձնում դժվարադիտելի, դժվարակառավարելի: Հաշվի առնելով սա հիշեցնում եմ, որ ակումբի կանոնադրության համապատասխան մոդերատորը մշտապես իրավասու է իրար կցել երկու և ավելի գրառումները, եթե համարում է, որ դրանք նույնաբովանդակ են, իմաստավորված չէ դրանց առանձին պահպանումը: Նաև չեմ բացառում, որ համակարգը հետագայում նորից կմիացվի և կգործի միայն որոշակի մասնակիցների համար, ովքեր նման տեսքով գրառումներ անելով հետապնդում են միայն մեկ նպատակ, ավելացնել սեփական գրառումների հաշվիչի ցուցիչը:




Նաև առիթից օգտվելով տեղեկացնեմ, որ այսօր գիշերը ակումբի աշխատանքը կարճ ժամանակով դադարեցվելու է՝ թարմացման նպատակով:

Chuk
25.10.2010, 00:34
Նաև առիթից օգտվելով տեղեկացնեմ, որ այսօր գիշերը ակումբի աշխատանքը կարճ ժամանակով դադարեցվելու է՝ թարմացման նպատակով:
Տեղեկացնում եմ, որ ակումբի աշխատանքը կասեցվեց 25.10.2010 00:59 րոպեին և վերականգնվեց 01:28 րոպեին:
Թարմացումը տևեց նախատեսվածից ավելի երկար՝ սերվերի հետ ծագած խնդիրների պատճառով: Համակարգը թարմացվել է vBulletin 4.0.6 տարբերակից vBulletin 4.0.8 տարբերակի: Շտկվել է մոտավորապես 440 ծրագրային սխալ: Նոր տարբերակում վերականգնվել է անձնագրի ձևավորման հնարավորությունը՝ առավել հարմար տարբերակով:

Քանի որ նոր տարբերակում ձևավորման հետ կապված ծրագրային փոփոխություններ են արվել, ակումբի ձևավորման որոշ հատվածներ փոխվել են, որոնք կշտկվեն կարճ ժամանակում: Թարմացման հետ կապված կլինեն նաև թարգմանական բացթողումներ (նոր ավելացված հնարավորությունները թարգմանված չեն, ինչպես նաև փոփոխված կլինեն որոշ հին տեքստեր, որոնք կերևան անգլերեն), դրանք ևս կարճ ժամանակում կշտկվեն:

Թարմացումն ամբողջովին ավարտված չի, մնացած աշխատանքները կարվեն ֆոնային ռեժիմում՝ առանց համակարգն անջատելու:

Ներողություն եմ խնդրում պատճառած անհարմարության համար ու մաղթում նորանոր հետաքրքիր քննարկումներ:

Chuk
24.11.2010, 10:57
«Ջան Գոռ Ջան» ու «Հայ» մականուններով հաշիվները միացվել են իրար՝ ընդհանուր «Գոռ Ջան - Հայ» մականվամբ:

Chuk
06.01.2011, 01:52
Անհրաժեշտությունից ելենլով ակումբի գործունեությունը քիչ անց կկասեցվի՝ տեխնիկական վերազինման համար:
Հուսով եմ, որ կասեցումը կտևի առավելագույնը 1 ժամ:

Chuk
06.01.2011, 02:28
Տեղեկացնում եմ, որ ակումբի աշխատանքը մոտ 10 րոպե է, ինչ վերսկսվել է: Ներողություն եմ խնդրում պատճառած անհարմարության համար:

Chuk
10.01.2011, 11:04
Ինչպես համացանցային այլ համակարգերում, այնպես էլ ակումբում գրանցվելիս ի թիվս այլ տվյալների լրացման կատարվում է այսպես կոչված «անձի ստուգում»: Սրա նպատակն է խոչընդոտել բոտերի (ռոբոտային սփամեր համակարգերի) գրանցումն ակումբում: Մինչ այժմ ստուգումն իրականացվում էր բավական լավ պաշտպանված ReCaptcha համակարգով: Սրա դեպքում երկու աղճատված բառեր էին պատկերվում, որոնք, ենթադրվում էր, որ ունակ է ճանաչել ու հասկանալ թե ինչ է գրված մարդու աչքը, բայց ոչ ռոբոտ համակարգերը: Պատկերված բառերը գրանցվողը արտագրում էր բառերից ներքև բերված դաշտում՝ այդպիսով հավաստելով իր մարդ լինելը:

Վերջին օրերին կտրուկ ավելացել են բոտերի գրանցումները, ոչ միայն ակումբում, այլև բազում այլ համակարգերում, հատկապես ֆորումներում: Ըստ ամենայնի ReCaptcha համակարգի պաշտպանությունը կոտրված է: Կոնկրետ ակումբում վերջին մեկ շաբաթվա ընթացքում օրական տասից ավելի նման գրանցումներ էին կատարվում: Բոտային համակարգերը հիմնականում զբաղվում են SPAM-ով, բայց ոչ միայն: Սրանցից շատերի բուն նպատակը որոշակի տիպի կայքերի (հիմնականում պոռնո բովանդակությամբ) տարածումն է, ինչը իրականացվում է անձնագրային դաշտերում ու ստորագրության մեջ համապատասխան կայքերի հղումների ավտոմատ լրացմամբ: Այդ հղումները տեսանելի են լինում ոչ միայն կայքերի այցելուներին, այլև որոնող համակարգերին:

Սրա դեմն առնելու համար ակումբը, հետևելով vBulletin ստեղծողների խորհրդին, առժամանակ անցել է անձի ստուգման այլ համակարգի: Տրվում է հարց, համապատասխան դաշտում պետք է լրացնել պատասխանը: Հաշվի առնելով հայերենի յուրահատկությունը կարելի է ենթադրել, որ այս համակարգն առնվազն առժամանակ բոտային համակարգերի կողմից չի «կոտրվի»: Բայց սա, թերևս, ժամանակավոր լուծում է և ոչ այնքան հարմար:

Հարցերն ունեն հետևյալ տեսքը.

Հարց. Գրեք 8 թվանշանը տառերով (լրիվ փոքրատառերով):
Պատասխան. ութ

Chuk
13.02.2011, 23:42
Հաշվի առնելով հոդվածների էջի (http://www.akumb.am/content.php) պասիվ թարմացումներն ու ոչ այնքան պոպուլյարությունը՝ akumb.am-ի առաջնային էջ սահմանվեց ֆորումի էջը: Այսուհետ դոմենը հավաքելուց բացվելու է ֆորումի էջը: Որոշումը հնարավոր է փոփոխության՝ հոդվածների էջի առավել ակտիվ օգտագործման դեպքում:

Chuk
10.03.2011, 00:17
«Վարկանիշների գծիկի նվազեցում» օպերացիա

Այսուհետ յուրաքանչյուր http://www.akumb.am/images/reputation/reputation_green.gif վանդակը ավելանալու է 600 վարկանշային միավորից հետո:
5 այդպիսի վանդակից հետո կսկսեն երևալ http://www.akumb.am/images/reputation/reputation_greenh.gif վանդակները, որոնք կերևան յուրաքանչյուր 6000 միավորից հետո:
5 այդպիսի վանդակից հետո կսկսեն երևալ http://www.akumb.am/images/reputation/reputation_gold.gif վանդակները, որոնք կերևան յուրաքանչյուր 18000 միավորից հետո:

Ապա նոր կերևան աստղերը: Սակայն այս թվերը մշակման ու փոփոխման ենթակա են: Նպատակն է այնպես անել, որ տարբեր ակումբցիների մեջ շատ սար ու ձոր տարբերություն՝ վարկանշի գծիկի երկարության հետ կապված, չլինի:

Chuk
18.03.2011, 19:40
Տեղեկացնում եմ, որ գիշերը 0.5-2 ժամ ժամանակով ակումբի աշխատանքը կասեցվելու է՝ տեխնիկական վերազինման, թարմացման համար:

Chuk
19.03.2011, 00:49
Տեղեկացնում եմ, որ գիշերը 0.5-2 ժամ ժամանակով ակումբի աշխատանքը կասեցվելու է՝ տեխնիկական վերազինման, թարմացման համար:

Տեղեկացնում եմ, որ ակումբի աշխատանքը կասեցվեց 00:27 րոպեին և վերականգնվեց 00:47 րոպեին: Թարմացման առաջին փուլի աշխատանքը տևեց 20 րոպե: Ներողություն եմ խնդրում, որ այդ ընթացքում ակումբն անհասանելի էր օգտագործողների համար:

Տեխնիկական վերազինման մյուս աշխատանքները կատարելիս ակումբը կշարունակի գործել:

Ներսես_AM
01.08.2011, 19:09
Ամեն օր քաղաքականությունում Մեֆի գրառումները կարդալիս ներվայնանում էի «Ժ» տառի փոխարեն «=» կամ «+» տեսնելուց: :[ Այսօր էլ բացեցի հերթական գրառումը ու էլ չդիմացա, ու ակումբի ներդրված ստեղնաշարում ուղղեցի այդ թերությունը: :B

Ֆայրֆոքս օգտագործողները մի հատ CTRL+F5: ;) Հա, Մե՛ֆ, հատկապես դու՛: :apeape

Chuk
01.08.2011, 23:53
Տեղեկացնում եմ, որ շուտով ակումբի աշխատանքը 0.5-2 ժամ ժամանակով կասեցվելու է՝ տեխնիկական վերազինման, թարմացման համար:

Chuk
02.08.2011, 00:34
Տեղեկացնում եմ, որ շուտով ակումբի աշխատանքը 0.5-2 ժամ ժամանակով կասեցվելու է՝ տեխնիկական վերազինման, թարմացման համար:

Տեղեկացնում եմ, որ ակումբի աշխատանքը կասեցվել է 1:19 րոպեին և վերականգնվել 1:28 րոպեին:
vBulletin համակարգը 4.1.2 տարբերակից թարմացվել է 4.1.5 տարբերակի:
Ի թիվս խոցելի հատվածների շտկումների, ինչպես նաև թերությունների շտկումների կան նորություններ:
Մասնավորապես ամբողջովին փոխվել է գրառում կատարելու հատվածը:
Սա լա՞վ է, թե՞ վատ, վիճելի է: Մի կողմից լավ է, որովհետև ունենք կարծես թե ավելի ճկուն համակարգ՝ նոր հնարավորություններով, մյուս կողմից այս պահին այդ համակարգում չի աշխատում ակումբում ներդրված հայերեն մեքենագրելու համակարգը:

Այս խնդիրն ուղղելու համար կկատարենք աշխատանքներ:
Ներողություն պատճառած անհարմարության համար:

Chuk
28.05.2012, 03:22
Սիրելի ակումբցիներ,
անհրաժեշտ էր ֆորումի համակարգը թարմացնել նոր, վերջին տարբերակով: Քանի որ վերջին շրջանում ժամանակի խայտառակ սղություն ունեմ, որոշեցի այս անգամ գնալ «ռիսկի» ու թարմացնել, առանց նախօրոք փորձարկելու: Արդյունքում այսպես ասած «պայթեց» ակումբի ստանդարտ ձևավորումը, պարզվեց, որ նոր տարբերակում փոխվել են մի շարք արտահայտություններ, ինչի շնորհիվ հիմա համակարգի մի մասը թարգմանված չէ:

Ակումբը երկար ժամանակ փակ չպահելու համար որոշեցի այն բացել հենց այս տեսքով, իսկ ես կփորձեմ առաջիկա օրերին հետ բերել ակումբի՝ արդեն սովորական դարձած ձևավորումը ու թարգմանել համկարգի չթարգմանված մասերը:

Ներողություն եմ խնդրում պատճառած անհարմարության համար:

Chuk
06.04.2014, 14:50
Սիրելի ակումբցիներ,
տեխնիկական խնդիրների պատճառով տևական ժամանակ ակումբի կողմից ուղարկվող նամակները չէին հասնում հասցեատերերին: Այդպիսի նամակների շարքում են գրանցման ժամանակ ուղարկվող նամակները, որի պատճառով բավական մեծ քանակով մարդիկ չէին կարողանում գրանցվել ակումբում, բաժանորդագրված թեմաների մասին տեղեկացնող նամակները, փոստարկղը լցվելու մասին տեղեկացնող նամակները, ծնունդները շնորհավորող նամակները և այլն: Այդ բոլոր նամակները իրականում «չէին կորել» (գուցե ինչ-որ բացառություններով, դեռ լավ չենք ուսումնասիրել), այլ «կանգնել էին հերթի», սպասելով տեխնիկական խնդիրների լուծմանը՝ հասցեատերերին վերջապես, թեկուզ ուշացած հասնելու համար:

Սա է պատճառը, որ երեկվանից շատերդ ուշացած նամակներ եք ստանում ակումբից, որովհետև տեխնիկական խնդիրները կարծես թե լուծվել են (շնորհակալություն Քաղաքացուն՝ խնդրով զբաղվելու համար):

Ներողություն եմ խնդրում պատճառած անհարմարության համար:

Chuk
10.10.2015, 00:42
Սիրելի՛ ակումբցիներ,
տեղեկացնում եմ, որ 10.10.2015-ի ուշ երեկոյան, մոտավորապես ժամը 23:00-24:00-ին ակումբի աշխատանքը ժամանակավոր կասեցվելու է, մինչև մոտավորապես 11.10.2015-ի առավոտյան 7:00-8:00-ն:

Աշխատանքի կասեցումը պայմանավորված է հոստինգ տրամադրող կազմակերպության կողմից սերվերների փոփոխության հետ:

Chuk
12.04.2016, 17:34
Ակումբցիներ ջան,

Ներսես_AM-ի առաջարկով էսօր ակումբում տեղադրեցինք SSL/TLS սերտիֆիկատ, որը ավելի ապահով կդարձնի ակումբի աշխատանքը: Այսուհետ, ինչպես կարող եք նկատել հասցեի տողից, ակումբն աշխատում է https պրոտոկոլով:

Արդյունքում հնարավոր է, որ կարիք ունենք նորից լոգին լինել ակումբում, ինչպես նաև tapatalk օգտագործողները ստիպված լինեն ֆորումների ցանկից հեռացնել ակումբը և նորից ավելացնել:

Ներողություն եմ խնդրում պատճառած անհարմարության համար, բայց արդյունքում հենց ձեր հաշիվներն առավել պաշտպանված կլինեն:

Chuk
02.02.2017, 21:45
Ուզում եմ տեղեկացնել, որ արդեն մի քաբի օր է, ինչ ակումբում հնարավոր է ջնջել տվյալ գրառմանը տված շնորհակալությունը։

Չէի հայտարարում, քանի դեռ ղեկավար կազմով չէինք քննարկել։ Այսուհետ եթե սխալմամբ շնորհակալություն եք տվել, այն կարող եք հեռացնել։

Sent from my A0001 using Tapatalk

Chuk
05.06.2017, 12:42
Երեկ ստեղծված ««Ոճիր և պատիժ» կամ ներողություն խնդրելը Ակումբում» թեման ջնջվել է: Ներողություն եմ խնդրում թե՛ թեմայի ստեղծողից, թե՛ թեմայում գրառումներ արածներից: Սակայն հաշվի առնելով թեմայի կոնկրետ անձի թիրախավորումն, այն համարել եմ անձնական հարթության ու նպատակահարմար չեմ գտել այն թողնել:

Ակումբցիներին, նաև թիրախավորված մասնակցին, հորդորում եմ պահպանել քաղաքակիրթ շփման կանոնները:

Chuk
07.06.2018, 21:03
Սիրելի ակումբցիներ,
հնարավոր է, որ այսօրվա կեսգիշերից հետո ակումբի գործունեությունը մի քանի ժամով դադարեցվի՝ տեխնիկական վերազինման նպատակով։

Եթե դրա անհրաժեշտությունը լինի, դադարեցումից 15-30 րոպե առաջ լրացուցիչ կտեղեկացնեն։

Chuk
10.06.2018, 01:19
Ժողովուրդ ջան, մի 15-20 րոպեից ակումբի աշխատանքը ժամանակավոր կասեցնում եմ ))

Chuk
10.06.2018, 02:22
Ցավոք առաջիկա օրերին մի անգամ էլ պետք է ժամանակավոր կանգնացնեմ ակումբի աշխատանքը: Առաջացան տեխնիկական խոչընդոտներ՝ ստիպելով թարմացումը հետաձգել:

Chuk
14.06.2018, 01:36
Թարմացվել են ակումբի սերտիֆիկատները, որոնք կգործեն մինչ սեպտեմբերի 12-ը:
Հաստատվել են վերջին 2 օրերին գրանցված մասնակիցները:

հ.գ. թազա կառավարությունից հաշվետվողականություն սովորենք :))

Chuk
15.06.2018, 19:28
Տեխնիկական մանրամասների մեջ չմտնեմ, բայց ակումբի ծրագրային ապահովումը թարմացնելու համար անհրաժեշտություն առաջացավ փոխել ակումբի սերվերը։

Աշխատանքը նախատեսված է իրականացնել երկուշաբթի ցերեկը։ Մի քանի ժամ ակումբը չի աշխատի, եթե տեխնիկական խնդիրներ առաջանան, հնարավոր է մի փոքր ավելի երկար։

Ներողություն եմ խնդրում պատճառելիք անհարմարության համար։

Chuk
18.06.2018, 16:45
Սիրելի ակումբցիներ, էս պահին իրականացում է ակումբի նոր սերվերի կարգավորումների գործընթացը։

Դրանից հետո ակումբի բազան ու ֆայլային համակարգը պետք է տեղափոխվեն նոր սերվեր, պետք է թարմացվի ակումբի ծրագրային ապահովումը, փոխվեն NSները։

Կաշխատենք ամեն ինչ անել հնարավորինս արագ, բայց տեղափոխումը սկսելուն պես ակումբի աշխատանքը կասեցվելու է, աշխատանքները կարող են տևել 2-4 ժամ, եթե իհարկե լրացուցիչ խնդիրներ չառաջանան։

Ներողություն պատճառելիք անհարմարության համար։

Chuk
18.06.2018, 22:42
Սիրելի ակումբցիներ,
նախորդ սերվերում ակումբի աշխատանքը վերականգնվել էր այսպես կոչված «միայն կարդալ» ռեժիմում: Այդ մասին տեղեկացնող գրառումս այս մի սերվերում չկա, դրա համար չեք տեսել: Դա արվել էր, որպեսզի հնարավորություն ունենայիք կարդալու եղածը, բայց նոր գրառումներ չանեիք, քանի որ դրանք կկորեին:

Եթե այս գրառումը կարդում եք, ուրեմն արդեն նոր սերվերում եք:

Մանրամասն հետո կներկայացնեմ թարմացման նպատակն ու ստացված արդյունքը: Իսկ առայժմ ասեմ, որ շտապել ենք ակումբի աշխատանքը վերականգնել, բայց աշխատանքները դեռևս ավարտված չեն: Կարող եք գտնել ֆունկցիոնալ սխալներ, բաներ, որոնք առաջ աշխատում էին, հիմա չեն աշխատի: Չնայած ես հերթով ամեն ինչը ստուգելու եմ, բայց հնարավոր է աչքից վրիպող բաներ լինեն: Խնդրում եմ դրանց մասին տեղեկացնել: Լրացուցիչ աշխատանքների ու արդեն հավելումների մասին լրացուցիչ կտեղեկացնեմ, մեր աշխատանքները շարունակվում են:

Նորից ներողություն պատճառած անհարմարության համար:

Chuk
19.06.2018, 02:54
Էսպիսով, ի՞նչ արեցինք: Տեղափոխվեցինք նոր սերվեր: Հիմա դա աշխատում է nginx համակարգով, PHP-ի 5.6 վերսիայով: Նախատեսում ենք անցնել PHP 7 վերսիային, բայց քանի որ vBulletin-ի հետ որոշ error-ներ տվեց, դա առժամանակ հետաձգենինք: Ի՞նչ շահեցինք. շահեցինք անվտանգության բարձրացում, որոշակի արագության բարձրացում: Ինչպես նաև ակումբի համակարգը՝ vBulletin-ը թարմացնելու հնարավորություն, քանի որ PHP-ի նախորդ վերսիայի համար vBulletin-ի այս տարբերակը համատեղելի չէր:

Բնականաբար էս ընթացքում արեցինք սերվերի բոլոր նաստրոյկաները, սկսած սերտիֆիկատների նորից տեղադրումից, մեյլի աշխատանքից ու այլ կարգավորումներից: Առանց լավ ընկերոջս՝ Արաբոյի օգնության դա չէի կարողանա: Էնպես որ հեռակա շնորհակալություն (ցավոք ինքն ակումբ չի մտնում):

Ակումբը ամբողջովին տեղափոխեցի էս սերվեր ու թարմացրինք vBulletin-ի վերսիան: Հիմա գործում ա vBulletin 4-ի առկա վերջին տարբերակը: vBulletin 5-ի անցնելու կարիք չտեսա, բայց հետագայում դա էլ է քննարկման առարկա: Սրանից ի՞նչ շահեցինք: Բավական լուրջ խոցելիության վերացում: Հիմա մեզ ավելի անվտանգ կարող ենք զգալ:

Մինչ այս նկարագրած որևէ բան ձեզնից ոչ մեկը անմիջական չի զգալու, քանի որ դրանք առավելապես ուղղված էին անվտանգության բարձրացմանը:

Ի՞նչ կորցրինք. կորցրինք կայքի վերևում երևացող տեղեկացումը, որ «ձեր վերջին այցելությունից հետո կատարվել է X գրառում: Դա արվում էր լրածրագրի միջոցով, որի սպասարկումը դադարեցվել է, այն այլևս հասանելի չի: Կփորձեմ դրա համար այլընտրանքային լուծում գտնել, բայց կարծում եմ, որ եթե չգտնեմ էլ, սարսափելի չի լինի... լավ, կռիվ մի արեք: Մի բան կմտածեմ:

Որպեսզի այսքան սպասելուց հետո գոնե մի առարկայական բան էլ տեսնեք, կայքում ավելացրի մարդկանց «թագադրելու» հնարավորությունը: Սրա մասին դեռ տարիներ առաջ Ներսես_AM ջանն էր ասում, ականջի հետև էի գցում: ivy ջան, վերջերս դու էլ էիր էս հարցը բարձրացրել, դրա համար քեզ էլ եմ նշում: Մարդկանց նշելու համար պետք է ընդամենը իր մականվանից առաջ դնել @ նշանը ու մականունը ճիշտ գրել, վերջինիս կգնա տեղեկացում, որ իրեն գրառման մեջ նշել են: Կա նաև թեմայում ընդհանուր մարդկանց նշելու գործիք, որը խնդրում եմ դեռ չօգտագործել, մինչև վաղվա մեջ հստակ քաղաքականություն մշակեմ ու կարգավորումները անեմ: Նաև ասեմ, որ էս լրածրագրի արտահայտությունները դեռ անգլերենով են, շուտով կթարգմանեմ հայերեն:

Առաջիկայում սպասեք այլ լրածրագրերի, հնարավորությունների: Առաջին տեղում է լինում սոց կայքերի հետ որոշակի ինտեգրացիայի ապահովումը:

Բարի քննարկումներ:

Chuk
01.07.2018, 23:59
Նաիրուհի ու Ծլնգ ակումբցիներն այլևս մոդերատոր չեն: Երկուսն էլ սեփական ցանկությամբ:
Երկուսիդ էլ շնորհակալ եմ արած գործի համար, անկախ նրանից, որ աշխատանքի ընթացքում գուցե նաև տարաձայնություններ ունեցած լինենք: Շնորհակալ եմ ակումբին տրամադրած ժամանակի, այն ավելի լավը դարձնելու ձգտման համար:
Հուսամ, որ դեռ երկար կունենանք իրար հետ քննարկելու բան, ակումբի թեմաներում կկարդամ ձեր գրառումները: