PDA

Դիտել ողջ տարբերակը : Կյանքը մոտ ապագայում

Guest
05.12.2006, 18:07
Կամ որոշների համար այսօր, օրինակ իմ:(

1. Սխալմամբ դու հավաքում ես քո գախտնաբառը միկրոալիքային վառարանի վրա:
2. Արդեն անցել են տարիներ, երբ դու «դուռակ» ես խաղացել խաղաթղթերով, այլ ոչ համակարգչի վրա:
3. Դու ունես 15 համարների ցուցակ ընտանիքիտ անդամների հետ կապվելու, երբ նրանք ընդամենը 3 հոգի են:
4. Դու է-նամակ ես գրում կողքիտ նստած աշխատակցին:
5. Դու կորցնում ես կապը այն ընկերների հետ, ովքեր ICQ չունեն:
6. Տան հեռախեսից ամեն անգամ հավաքում ես 9, որպեսզի քաղաքային գիծ դուրս գաս;
7. Գովազդներից տեսնում և հիշում միայն ինտերնետային հասցեն:
8. Խառնըվում ես իրար, երբ տնից դուրս գալուց մոռանում ես ձեռքիտ հեռախոսը և անպայման վերադարնում այն վերցնելու:
9. Առավոտ վեր կենալուց առաջին հերթին մի հատ ինտերնետ ես մտնում, եվ դրանից հոտո նոր մտածում մի կտոր հաց ուտելու մասին:

Մի բավականին տարածված ֆայլից եմ կետերը գրել: Այն կետերը, որոնք իրոք պատահում են իմ առօրյաում:
Գրեք նմանատիպ դեպքեր ձեր կյանքից:

Delicada
05.12.2006, 18:20
Կամ որոշների համար այսօր, օրինակ իմ:(

1. Սխալմամբ դու հավաքում ես քո գախտնաբառը միկրոալիքային վառարանի վրա:
3. Դու ունես 15 համարների ցուցակ ընտանիքիտ անդամների հետ կապվելու, երբ նրանք ընդամենը 3 հոգի են:
4. Դու է-նամակ ես գրում կողքիտ նստած աշխատակցին:
5. Դու կորցնում ես կապը այն ընկերների հետ, ովքեր ICQ չունեն:
6. Տան հեռախեսից ամեն անգամ հավաքում ես 9, որպեսզի քաղաքային գիծ դուրս գաս;
8. Խառնըվում ես իրար, երբ տնից դուրս գալուց մոռանում ես ձեռքիտ հեռախոսը և անպայման վերադարնում այն վերցնելու:

Մի բավականին տարածված ֆայլից եմ կետերը գրել: Այն կետերը, որոնք իրոք պատահում են իմ առօրյաում:
Գրեք նմանատիպ դեպքեր ձեր կյանքից:

Էս կետերը որոնք թողել եմ քո գրառումից լրիվ իմ մասին են :)
Կարամ օրինակ 6 կետը մի քիչ փոխած գրեմ.
Տան հեռախոսը վերցնելիս մեկ մեկ հիմնարկի անուն եմ ուզում ասել ալո-ի փոխարեն :)

Մի քանի տարի հետո գրիչ բռնելու ձևը կարող ա մոռանամ:(
Չնայած դեռ հուսադրողա հիմնարկու հազարից մեկ գրում եմ գրիչով ;)
Բա տենց տխուր վիճակ

Գոռ Ջան - Հայ
05.12.2006, 18:32
1. Սխալմամբ դու հավաքում ես քո գախտնաբառը միկրոալիքային վառարանի վրա:---->Երբեք
2. Արդեն անցել են տարիներ, երբ դու «դուռակ» ես խաղացել խաղաթղթերով, այլ ոչ համակարգչի վրա:----»ՇԱրունակում եմ միայն խաղաթղթերով
3. Դու ունես 15 համարների ցուցակ ընտանիքիտ անդամների հետ կապվելու, երբ նրանք ընդամենը 3 հոգի են: ----» 15 չէ,115, 3չէ՝ 15:)
4. Դու է-նամակ ես գրում կողքիտ նստած աշխատակցին: –––» Չէ է;)
5. Դու կորցնում ես կապը այն ընկերների հետ, ովքեր ICQ չունեն:–––»Բացառվածա:
6. Տան հեռախեսից ամեն անգամ հավաքում ես 9, որպեսզի քաղաքային գիծ դուրս գաս; -----»մերը պուլսվիա:D
7. Գովազդներից տեսնում և հիշում միայն ինտերնետային հասցեն:–––»Աշխատում եմ գովազդ չտեսնեմ:)
8. Խառնըվում ես իրար, երբ տնից դուրս գալուց մոռանում ես ձեռքիտ հեռախոսը և անպայման վերադարնում այն վերցնելու:–––»Ուրախանում եմ ,որ մոռացա:Բայց հետևիցս հասցնում են:
9. Առավոտ վեր կենալուց առաջին հերթին մի հատ ինտերնետ ես մտնում, եվ դրանից հոտո նոր մտածում մի կտոր հաց ուտելու մասին: –––» Բացառվում է:

Անգյալությունից երկու նստարան էն կողմ նստած ընկերոջդ հետ ՍՄՍ -ով ես խոսում:

Guest
05.12.2006, 19:02
Բոլոր պատասխաններն էին …, բայց ես մեկը լրիս սպանեց

մերը պուլսվիա:D

:D :D :D ինչ կապ ունի պուլսը:

Հայրենասեր
05.12.2006, 20:00
1. Սխալմամբ դու հավաքում ես քո գախտնաբառը միկրոալիքային վառարանի վրա: դժվար թե:
2. Արդեն անցել են տարիներ, երբ դու «դուռակ» ես խաղացել խաղաթղթերով, այլ ոչ համակարգչի վրա: ընդամենը մեկ ամիս:
3. Դու ունես 15 համարների ցուցակ ընտանիքիտ անդամների հետ կապվելու, երբ նրանք ընդամենը 3 հոգի են: այո:hands
4. Դու է-նամակ ես գրում կողքիտ նստած աշխատակցին: դժվար թե:
5. Դու կորցնում ես կապը այն ընկերների հետ, ովքեր ICQ չունեն: իհարկե ոչ
6. Տան հեռախեսից ամեն անգամ հավաքում ես 9, որպեսզի քաղաքային գիծ դուրս գաս; ետքան մարդ հայաստանում չի լինի
7. Գովազդներից տեսնում և հիշում միայն ինտերնետային հասցեն: :think
8. Խառնըվում ես իրար, երբ տնից դուրս գալուց մոռանում ես ձեռքիտ հեռախոսը և անպայման վերադարնում այն վերցնելու: իհարկե այո ուր առանց բջջիջայնի այսօր արդեն այդպես է:
9. Առավոտ վեր կենալուց առաջին հերթին մի հատ ինտերնետ ես մտնում, եվ դրանից հոտո նոր մտածում մի կտոր հաց ուտելու մասին: այսօր արդեն այդպես է: պարտադիր: «առանց կատակ»

Sunlight
05.12.2006, 22:07
Անկեղծ ասած` շատերիս այսօրն է նման քոնին:think

2. Արդեն անցել են տարիներ, երբ դու «դուռակ» ես խաղացել խաղաթղթերով, այլ ոչ համակարգչի վրա:
3. Դու ունես 15 համարների ցուցակ ընտանիքիտ անդամների հետ կապվելու, երբ նրանք ընդամենը 3 հոգի են:
4. Դու է-նամակ ես գրում կողքիտ նստած աշխատակցին:
6. Տան հեռախեսից ամեն անգամ հավաքում ես 9, որպեսզի քաղաքային գիծ դուրս գաս;
8. Խառնըվում ես իրար, երբ տնից դուրս գալուց մոռանում ես ձեռքիտ հեռախոսը և անպայման վերադարնում այն վերցնելու:

Վերը նշված կետերը լիովին բնութագրում են իմ առօրյան, հաջորդ կետը ներկայացնում եմ միփոքր խմբագրված տարբերակով.
9. Գործի հասնելուց հետո առաջին հերթին մի հատ ինտերնետ ես մտնում, եվ դրանից հոտո նոր մտածում գլխիդ լցված գործերի մասին::D

Ավելացնեմ ևս մի քանի զարմանահրաշ կետ.

- Զգում եմ, որ դպրոցն ավարտելուց հետո իմ ուղեղն աստիճանաբար դեգրադացիա է ապրում, (նույնիսկ ուսանող տարիներին:think այս առիթով երևի մի նոր թեմա և հարցում բացեմ ֆորումում` պարզելու, արդյոք ես միայնակ եմ իմ ցավում, թե ինձ նմաններ էլի կգտնվեն)
- Դեռևս հազվադեպ, բայց մոտ ապագայում կարծում եմ ավելի հաճախ` ընդմիջմանը մոռանում եմ հաց ուտել, ավելի ճիշտ` ընդմիջման ժամն անցնում է, նոր եմ հիշում, երբ արդեն ուշ է:P

Հիշելու դեպքում կտեղեկացնեմ այլ հետաքրքիր նորությունների մասին իմ անհետաքրքիր կյանքից:D

Guest
06.12.2006, 12:39
Անկեղծ ասած` շատերիս այսօրն է նման քոնին:think

Գուցե ֆորումի մասնակիցների համար ավելի մոտ և հասկանալի են իմ ասածները, բայց դուք մտածեք այն բոլորի մասին, որքեք դեռ կոմպին նայում են զարմացած աչքորով: Իրոք, մոտ ապագայում նրանք ոչ միայն կհասնեն, այլ նաև կանցնեն մեզ:D

Լավ, մի քանի կետ էլ;)

10. Երբ նոր ծանոթ մարդում, եթե հանկարծ ինչ-որ բան ես ցույց տալիս, մցնում ես նրա քիթը, քանի որ ինքնագիտակցաբար մտածում ես, որ հաստատ «քոռ» կլինի:
11. Արդեն եղել ա դեպք, երբ դու հիշեցրել ես քո սիրո մասին սեղանին դիմացտ նստախ աղջկան, մատների շարծումով հավաքելով՝ «ես քեզ սիրում եմ», ու ամենա վատն էն ա, որ նա քեզ հասկանում է:
12. Քո խոսելաոճի մեջ մտած է կոմպուտերային տերմիններով նկարագրել գրեթե ամեն ինչ:
13. Արդեն կան որոշ ռեֆլեկտիվ շարժումներ կապված համակարգչի վրա աշխատելու հետ:

Shauri
06.12.2006, 13:26
Երբ քեզ անեկդոտ են պատմում, քիչա մնում ասես` լօլ :(

Delicada
06.12.2006, 13:47
:hands :D Դեռ չի պատահել այդպիսի բան բայց դե ամեն ինչ դեռ առջևում է
Երբ քեզ անեկդոտ են պատմում, քիչա մնում ասես` լօլ :(

Arisol
06.12.2006, 15:56
1. Քաղաքավարությանը զոհ գնալով առավոտները պտի վեր կենամ ու դասի գնամ, իսկ մնացած օրերը քնում եմ մինչև օրը կեսօր դառնա ու հետո բողոքում գլխացավից,
2. ամեն օր գալ գործատեղ, միացնել համակարգիչները, միացնել Opera բրաուզերը, մտնել www.akumb.am և կարդալ նոր գրառումները, իսկ էդ ընթացքում միացնել ICQ-ն, բարևել contact list-ում գտնվող որոշ անդամներին,
3. լոքշվել կամ էլ գերմաներեն պարապել, գնալ Հովոյատեսության:D , մնալ մինչև 22:30 և ուղևորվել դեպի տուն,
4. բացել անկողինը, պուլտը վերցնել և ալիքներն իրար հետևից փոխել մինչև նորմալ բան չհանդիպվի, չհանդիպելու դեպքում՝ sms-ներ գրել ու սպասել պատասխաններին, հետո պարկել փորի վրա և քնել:
Ու այսպես ամեն օր:

Շատ ժամանակ տետրում ձեռագրով գրելու ժամանակ, եթե ինչ-որ բառ կամ նախադասություն կրկնվում ա ուզում եմ copy-paste անեմ, երբ ինչ-որ մի ծիծաղելի բան են ասում ծիծաղալու ընթացքում բարձր ասում եմ ԼՕԼ, երբ ինչ-որ մի բան եմ անում, մտածում եմ, որ Ctrl+z կա, գրառումներ կատարելիս որոշ բառեր լեկցիայի կրճատ նշաններով եմ ուզում գրել, երբ շատ բարձր խոսում են՝ պուլտ եմ փնտրում, որ ձայնմ իջեցնեմ, դուռը բացելու ժամանակ ասում եմ «ալո», ամերիկացու հետ գերմաներեն եմ խոսում, երբ նա հայերեն գիտի, նայում եմ երկնքին կամ ինչ-որ մի հագուստի և մտածում, որ ֆոտոշոփով լավ աշխատանք ա արված, նայում եմ ինչ-որ մի մարդու, որի արտաքինը էդքան էլ լավը չի, դեֆեկտներ կան ու մտածում եմ, որ ֆոտոշոփով կարելիա շտկել էդ դեֆեկտները:D :D :D : Դե հլը որ էսքանն եմ հիշում ;) :

Shah
26.07.2010, 16:42
Մոտ ապագայում հայոց լեզվի եւ գրականության դասերին.

Ուսուցչուհի.
- ..եւ հիշեք երեխաներ վերջակետը դրվում է սմայլիկից հետո:

CactuSoul
26.07.2010, 18:07
Երևի էս շարքից ամենաշատը պատահող ու «ամենամանթո» վիճակները սրանք են.
1. Ձեռքիցդ մի խիստ պետքական բան ընկնում է ու գլորվում դժվարամատչելի մի տեղ. առաջին ռեակցիան՝ undo:
2. Փնտրում ես ինչ-որ կորած իր. բնական(:))) ցանկություն է առաջանում search տալ:

Հարդ
26.07.2010, 19:14
Մոտ ապագայում հայոց լեզվի եւ գրականության դասերին.

Ուսուցչուհի.
- ..եւ հիշեք երեխաներ վերջակետը դրվում է սմայլիկից հետո:

Իսկ հիմա փակեք նոթբուկները ու գլխի վրայով հավաքեք ու թող ամեն շարքի առաջին նստածը բոլորի նոթբուկները բերի դնի սեղանիս: Ու միշտ հիշեք՝ փակելուց առաջ անջատեք Վինդոուզները, այլապես մեծ վնաս կհասցնեք պրոցեսորին:

Վարդան, ինչու անունդ չես գրել նոթբուկիդ վրա?:angry

Shah
26.07.2010, 19:51

Կամ էլ. - Վարդան դու նորի՞ց crack արած ծրագրային ապահովում ես օգտագործում: :D

Ուլուանա
26.07.2010, 21:23
Երևի էս շարքից ամենաշատը պատահող ու «ամենամանթո» վիճակները սրանք են.
1. Ձեռքիցդ մի խիստ պետքական բան ընկնում է ու գլորվում դժվարամատչելի մի տեղ. առաջին ռեակցիան՝ undo:
2. Փնտրում ես ինչ-որ կորած իր. բնական(:))) ցանկություն է առաջանում search տալ:
Սրանք իսկապես լուրջ խնդիր են դարձել արդեն, կարծում եմ՝ շատերի համար։ :))

Իսկ իմ մտքով սենց մի բան անցավ... Հայոց լեզվի դասին.
– Արա՛մ, էլի՞ տրանսլիտով ես գրել :angry։ Քեզ հազար անգամ ասել եմ, որ չի կարելի. հայոց լեզվի դասերին պետք է գրել միմիայն հայատառ :nono։

Rammstein
26.07.2010, 23:40
Սրանք իսկապես լուրջ խնդիր են դարձել արդեն, կարծում եմ՝ շատերի համար։ :))

Իսկ իմ մտքով սենց մի բան անցավ... Հայոց լեզվի դասին.
– Արա՛մ, էլի՞ տրանսլիտով ես գրել :angry։ Քեզ հազար անգամ ասել եմ, որ չի կարելի. հայոց լեզվի դասերին պետք է գրել միմիայն հայատառ :nono։

Կամ էլ սենց.
– Արա՛մ, էս ի՞նչ ա, օտարալեզու ե՞ս գրում…
– Պողոս Սմբատիչ, խի օրենքը նոր ա՞ փոխվել: :}

Հ.Գ. Շատ զվարճալի էր չէ՞… :cry

Shah
06.08.2010, 20:13
2025 թվական:

Դեպք 1. Քուչա, բիսեդկի մոտ:

- Արմեեեեն, Աաաարմեեեն...
- Ի՞նչա
- Ապե իջի մի քիչ counter strike 7 խաղանք ցանցով: Լափտոփդ չմոռանաս, արա...
- Ոնց մոռանամ եթե USB-ով լափտոփին եմ միացրած...
- Դե սեռվերը սարքում ենք արդեն, շուտ արա, էլի էն անգամվա պես դիսքոնեկտ չլես տունը ժամերով...
- Էսա գամ կաբելդ քամուն...
- Արա, մկնիկս առանց ինձ էլ քեզ կկրի...

Դեպք 2.
- Բարև քուր ջան
- Ասենք թե բարև..
- Կարելի՞ ա քեզ дружить տալ:
- Ես անկապ նիկերի հետ չեմ խոսում...
- Հա լավ, գոնե skype-իդ անունն ասա..
- Օ~ֆ, ինչքան ասում եմ իգնոռ չքցեմ չի ըլում էլի...

Ուլուանա
22.09.2010, 22:59
Վերջերս մի հատ նոր իներնետածին բզիկ եմ ձեռք բերել Ֆեյսբուկի շնորհիվ, դե, վերջին մի քանի շաբաթվա ընթացքում եմ էնտեղ քիչ թե շատ ակտիվացել, մինչև էդ ներկայությունս հազվագյուտ ու ուրվականային էր. ուրեմն, քանի որ էնտեղ տեղադրվող լուսանկարները մեծ մասամբ tag են արվում (նկարում եղած մարդկանց անունները նշվում են, էնպես, որ մկնիկը վրան պահելիս տվյալ մարդու վրա հայտնվում է նրա անուն–ազգանունը), ես էլ հիմա ինտերնետի որ ծակում ինչ լուսանկար տեսնեմ, որի մեջ ինչ–որ մարդ կա, որի ինքնությունն ուզում եմ իմանալ, ակամա մկնիկը պահում եմ վրաները՝ էն հույսով, որ անունը կգրվի :D։ Լրիվ տարել ա :}։

Ռուֆուս
22.09.2010, 23:08
Իսկ հիմա փակեք նոթբուկները ու գլխի վրայով հավաքեք ու թող ամեն շարքի առաջին նստածը բոլորի նոթբուկները բերի դնի սեղանիս: Ու միշտ հիշեք՝ փակելուց առաջ անջատեք Վինդոուզները, այլապես մեծ վնաս կհասցնեք պրոցեսորին:

Վարդան, ինչու անունդ չես գրել նոթբուկիդ վրա?:angry

Չէ, հայկական դպրոցներում սենց ավելի իրատեսական է: :))
- Իսկ հիմա save եք անում շարադրությունները և ուղարկում իմ e-mail-ի վրա: Վարդա՛ն, հազար անգամ եմ ասել, շարադրությունդ .docx ֆորմատով save մի արա, իմ Office 2003-ը .docx չի բացում :angry

Հայկօ
23.09.2010, 00:44
Կարդացեք, կարդացեք, շատ լավ ու աններելիորեն փոշոտ թեմա ա. Ակումբը 40 տարի հետո (http://www.akumb.am/showthread.php/30657-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%A8-40-%D5%BF%D5%A1%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%B8) :)):

One_Way_Ticket
23.09.2010, 00:49
Ես տպած լուսանկար տեսնելիս ուզում եմ զում անել․․․

---------- Ավելացվել է՝ 01:49 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:47 ----------

Ստադիոնում ֆուտբոլ նայելիս երբ գոլ են խփում կամ այլ հետաքրքիր դրվագ է լինում, կրկնապատկերի եմ սպասում․․․

Interdenominational
23.09.2010, 01:14
Ահազանգող թեմա է, թեև վերնագիրը մարդասիրություն ունի գոնե մեկ աչքով նայելու «մոտ ապագային», բոլորս էլ իհարկե, «հեռավոր ապագայի» աղոտ ուրվապատկերն ենք երանությամբ տենչում:
Միևնույն է, բոլոր ձեռքբերումները, թեկուզև անուղղակի, դեռևս մեզ սնող բնության հաշվին է… գուցե անդրոիդամետ միտքը կատարելագործումների անսխալ ուղին է բռնել, բայց շարունակում ենք սիրով ու հետևողականորեն դանդաղ ոչնչացնել մոլորակը… Ի դեպ, Հոլլիվուդի երբեմն ծիծաղահարույց «աշխարհափրկիչ» սցենարները ամուր հիմք ունեն…ցավոք:

Ուլուանա
23.09.2010, 21:42

Interdenominational ջան, էդ բոլորը ճիշտ ես ասում, իհարկե, բայց արի չմոռանանք, որ թեման, այնուամենայնիվ, «Զվարճալի» բաժնում է ;)։

Interdenominational
23.09.2010, 23:36
Interdenominational ջան, էդ բոլորը ճիշտ ես ասում, իհարկե, բայց արի չմոռանանք, որ թեման, այնուամենայնիվ, «Զվարճալի» բաժնում է ;)։

Հըմ…արդեն քանիերորդ նուրբ դիտողությունից հետո գրեթե նույն բովանդակությամբ՝ տարբեր ակումբցիների կողմից, սկսում եմ մտածել՝ գուցե ավելորդ լրջության սինդրոմո՞վ եմ տառապում ;)

… Մի գուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում :sulel

Ուլուանա
12.10.2010, 19:15
Էսօր մի բզիկ էլ հայտնաբերեցի. փորձում էի մի քանի օր առաջ ունեցածս մի կարևոր խոսակցությունից ինչ–որ կոնկրետ բան հիշել, զգացի, որ մոռացել եմ, միանգամից մտածեցի՝ մի հատ history–ն նայեմ, հետո նոր տեղը բերեցի, որ ախր հեռախոսային խոսակցություն էր, ի՞նչ հիսթըրի, ի՞նչ բան... :(