PDA

Դիտել ողջ տարբերակը : Անիծվածները



Lion
04.12.2008, 13:57
Բարև Ձեզ.

Հավանաբար բոլորդ էլ նայել եք 90-ականների սկզբին ստեղծված "Անիծվածներ" ֆիլմը, որը պատմում է բանտային կյանքի մասին: Ինչ կարծիք ունեք այս ֆիլմի մասին?

Ըստ իս սա հայկական ամենամռայլ ու բացասական էներգիա սփռող ֆիլմն է: Միանգամից ուզում եմ ասել, որ խոսքերս ուղղված չեն գողական աշխարհի կամ գողական օրենքների դեմ - դա առանձին թեմա և և բացի այդ հենց այդ աշխարն է, որ ֆիլմում մեր առջև հառնում է այդ թվում և իր դրական կողմերով...

Խոսքս հենց ֆիլմի մասին է, նրա գեղարվեստական կողմի;

Այս կինոն տարածում է բազում բացասական հույզեր` վախ, անորոշություն, զզվանք և այլն: Ըստ իս կինոարվեստը, հատկապես մասսայական կինոարվեստը, չպետք է այդպիսին լինի: Սակայն մեր "Արմենակոբ"-ը համառորեն չի ուզում հաշվի նստել այդ հանգամանքի հետ և հանգիստ խղճով ցերեկային ժամին ցուցադրում է մի ֆիլմ, որի ընթացքում բավականին նատուրալ նկարած կադրերով մասնավորապես բռնի սեռական գործողություններ են իրականացնում տղամարդու նկատմամբ կամ բռնաբարում են մի աղջկա, որին եղբայրը տարվել է թղթախաղում...:(

Ես շատ անգամ եմ նայել այդ ֆիլմը, բայց այդ "շատ անգամ"-ը այնուհանդերձ մինչև այժմ էլ ինձ չի պաշտպանում այդ կինոյի բացասական հույզերից:

Եվ այս կոնտեքստում էլ հարցս - արժե այդ ֆիլմը մշտական և մասսայական ցուցադրման?

Լեո
04.12.2008, 14:14
Իրոք ֆիմը մռայլ է և ծանր զգացողություններ է առաջացնում: Բայց ըստ իս ֆիմլը բավականին հաջող է նկարահանված: Իրական կյանքն առավելագույն ճշտությամբ է արտացոլում (90-ականների Հայաստանը): Ոչ թե ներկայիս սերյալների նման: Գաղութի մասին ֆիլմ են նկարում, բայց քեզ թվում է դա գաղութ չէ, հանգստյան տուն է:

Ինձ ավելի շատ դուր է գալիս ֆիլմի 2-րդ սերիան, որտեղ իրոք զգացվում է երկրաշարժի պատճառած ցավն ու ողբերգությունը:

Lion
04.12.2008, 14:18
2-րդ սերիայի մասին հենց նոր իմացա:( Իսկ ներկայիս սերիալները առանձին թեմա են...

Ասածս այն է, որ պետք չէ բացասական հույզեր ցրել... Տես, ընտանիքիդ հետ նստած ես, հայրդ, մայրդ... մեկ էլ այդ ֆիլմն է սկսվում: Դե գիտեք էլի ոնց է լինում: Ծնողներդ միանամից ասում են. "Վայ, Հայկական կինո է, թող նայենք..." Ու հիմա ոնց դու ծնողներիդ ասես, որ դա համենայն դեպս այդ սաստավով նայելու բան չէ, քանի որ այնտեղ տղամարդ են բռնաբարում... Ուղիղ ասես, չի լինի համ էլ անհարմար է, նամյոկ անես, կարողա չհասկանաս, թողնես գնաս- պիտի նստեն ու ճնշվեն այդ տեսարաններից, վատ զգան, նողկանք ապրեն, տրամները ընկնի...

Դա դեռ մեծերը - բա որ երեխաները նայեն? Չնայած այս պահը հեշտ է, քանի որ երեխային կարող ես համոզել, շեղել ու ալիքը շուռ տալ...

Լեո
04.12.2008, 14:23
Եթե «Անիծվածները» չցուցադրեն էլ, ապա հաստատ դրա տեղը մի ամերիկայն անասուն մարտաֆիլմ կցուցադրեն:[, որտեղ տղամարդ բռնաբարելուց բեթար բաներ էլ են անում:[

Lion
04.12.2008, 18:05
Եթե «Անիծվածները» չցուցադրեն էլ, ապա հաստատ դրա տեղը մի ամերիկայն անասուն մարտաֆիլմ կցուցադրեն:[, որտեղ տղամարդ բռնաբարելուց բեթար բաներ էլ են անում:[

Էդ էլ կա... Չնայած ես դժվարությամբ եմ հիշում արևմտյան մի որևէ ֆիլմ, որ "Անիծվածներ"-ից ավելի բացասական հույզեր արթնացնի:think

Լուսաբեր
04.12.2008, 19:30
Իսկ ես չեմ տեսել այդ ֆիլմը…
Հիմա հեռուստատեսությամբ ցուցադրվում է՞…

Lion
04.12.2008, 19:31
Իսկ ես չեմ տեսել այդ ֆիլմը…
Հիմա հեռուստատեսությամբ ցուցադրվում է՞…

Ավելի լավ է չնայես, լուրջ բան եմ ասում:) Քո պես նուրբ աղջիկների համար չէ...

Լուսաբեր
04.12.2008, 19:35
Ավելի լավ է չնայես, լուրջ բան եմ ասում:) Քո պես նուրբ աղջիկների համար չէ...
Շնոռհակալ եմ :oy
լավ դե,որ ասում ես... , բա գոնե չիմանամ խի՞ եք սենց բացասաբար տրամադրվել

հետաքրքիրա ուղղակի

Հայկօ
05.12.2008, 00:33
Հրաշալի ֆիլմ է, վերջին շրջանի լավագույններից մեկը, եթե ոչ լավագույնը: Ու հենց մենակ էն, որ «հույզեր, հակասական ու բացասական եսիմինչեր» է արթնացնում, արդե՛ն իսկ վկայում է ֆիլմի՝ հաջողված լինելու մասին:

Ցույց տալ-չտալու մասին. չեք ուզում՝ փոխեք «Վերվարածներ» նայեք:

Lion
05.12.2008, 13:55
հետաքրքիրա ուղղակի

Լուսաբեր ջան... չգիտեմ էլ ոնց ասեմ... Լավ, այսպես ասեմ - այնտեղ կան կադրեր, որ նուրբ պսիխիկայի և նորմալ բարոյականության տեր աղջկան հնարավոր է բավականին ցնցեն:(

Հայկօ ջան - գուցե ֆիլմն իրոք լավն է, համենայն դեպս քո համար: Չեմ վիճում, կարծիքին ընկեր չկա, իսկ արվեստի ամեն մի գործ, իմ խորին համոզմամբ, իրավոնք ունի ստեղծվել...

Բայց ցերեկվա 10:30-ին նման ֆիլմերը ցույց տալու բան չեն... Դեռ հարց է, արժե նման ֆիլմերը հեռուստատեսությամբ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ցույց տալ, բայց նույնիսկ եթե արժե, ապա միայն որոշակի ժամերին...

Elmo
05.12.2008, 18:54
Գերազանց ֆիլմ է: Հիմա էլ կուզեի նայել, ափսոս չգիտեմ որտեղից քաշեմ:

Ավելացվել է 1 րոպե անց

Եվ այս կոնտեքստում էլ հարցս - արժե այդ ֆիլմը մշտական և մասսայական ցուցադրման?

Երևի թե հա…
Հիմա ավելի շատ անբարոյական ֆիլմեր են ցուցադրում, որտեղ հենց անբարոյական կերպարներն են առաջին պլանում, ու ֆիլմի քարոզը հենց անբարոյականությունն է:
Իսկ անիծվածները հակառակն է քարոզում: Պետք է և կարելի է մասսայական ցուցադրել:

Lion
05.12.2008, 18:59
Գերազանց ֆիլմ է: Հիմա էլ կուզեի նայել, ափսոս չգիտեմ որտեղից քաշեմ:

Ավելացվել է 1 րոպե անց


Երևի թե հա…
Հիմա ավելի շատ անբարոյական ֆիլմեր են ցուցադրում, որտեղ հենց անբարոյական կերպարներն են առաջին պլանում, ու ֆիլմի քարոզը հենց անբարոյականությունն է:
Իսկ անիծվածները հակառակն է քարոզում: Պետք է և կարելի է մասսայական ցուցադրել:

Գուցե... Իսկ բռնաբարության նատուրալիստական և բավականին ճնշիչ կադրերը՞: Ընդ որում ասեմ - աղջկա էպիզոդը բավականին գեղեցիկ է նկարած և հայկական էրոտիկայի վատ օրինակ չէ, թեև կարծես դերասանուհին հայ չէ... Բայց տղամարդու պահը, թեև այնտեղ բռնաբարությունը ավելի շուտ սիմվոլիկ բնույթ է կրում, ինձ թվում է ուղղակի տգեղ է...:B

Sunny Stream
05.12.2008, 20:02
:think սա էն սեպիայով նկարված ֆիլմն է՞, մենակ մի կադր եմ լավ հիշում, որ երկրաշարժի ժամանակ բեռնատարով դագաղներ են բերում, մարդիկ իրար հերթ չտալով խլում են դագաղները...:(
եթե սա է, ապա իսկապես շա՜տ ծանր ֆիլմ էր... դիտել եմ, երևի, 2 տարի առաջ, ցուցադրվում էր չեմ հիշում որ կինոթատրոնում, չեմ հիշում ինչ հատուկ ծրագրի շրջանակներում... իսկ էսքան աղոտ եմ հիշում երևի էն պատճառով, որ ֆիլմի մեծ մասը քնել էի... տպավորությունները շատ ծանր էին, ես էլ հոգնած էի, էդպիսի նատուրսալիստական ֆիլմեր էլ չեմ սիրում... մենակ հիշում եմ՝ մտածում էի՝ ինչ լավ է, որ երկրաշարժը վերապրած ու սարսափների միջով անցած ընկերուհիս հիմա չի դիտում ֆիլմը...

Lion
06.12.2008, 18:06
Դու երևի 2-րդ սերիան ես դիտել... Իմ խոսքը 1-ին սերիայի մասին է:

Հենո
07.12.2008, 05:57
Էտ կինոն վերջնա ու շատ ճիշտ կինոյա
Իսկ ինչ մնումա կինոն եթերով ցույց տալուն դեմ եմ, կամ էլ շատ ուշ ժամի թող ցուցադրեն

Lion
08.12.2008, 13:03
Ես էլ եմ մոտավորապես նույն կարծիքին:)

Լուսաբեր
11.12.2008, 13:27
Կներես Լիոն,բայց հետաքրքրությունս հաղթեց :oy
Բայց ասեմ չնայեցի,ինձ հենց առաջի պահը հերիք էր չշարունակելու համար... Ահավոր ներվայնանում եմ նման ֆիլմերից,ավելի ճիշտ երբ դրանք գիշերը չեն ցուցադրում:
Թու...զզվելի էր,գիշերը 3-4_ին էլի ցույց տան...:angry
Ինձ դուր չեկավ,էլի ասեմ մի հատված եմ նայել... չեմ էլ ուզում նայեմ :(

Lion
11.12.2008, 13:28
Կներես Լիոն,բայց հետաքրքրությունս հաղթեց :oy
Բայց ասեմ չնայեցի,ինձ հենց առաջի պահը հերիք էր չշարունակելու համար... Ահավոր ներվայնանում եմ նման ֆիլմերից,ավելի ճիշտ երբ դրանք գիշերը չեն ցուցադրում:
Թու...զզվելի էր,գիշերը 3-4_ին էլի ցույց տան...:angry
Ինձ դուր չեկավ,էլի ասեմ մի հատված եմ նայել... չեմ էլ ուզում նայեմ :(

Լուսաբեր ջան, ես հենց դա էլ նկատի ունեյի...:) Շատ ծանր ֆիլմ է:(

Lady SDF
12.12.2008, 23:35
Իսկապես ծանր ֆիլմ է: Այդ ֆիլմը դիտել եմ երբ նոր էր նկարվել: Այդ ժամանակ շատ ավելի օպտիմիստական հայացքներ ունեի Հայաստանի և ընդհանրապես մեր մասին ... չէի մտածել որ նման բաներ հնարավոր են: Վարդագույն ակնոցը վայր ընկավ ու ... համ ծայրահեղ տխրեցի համ վիրավորվեցի: Հաջողված ֆիլմ է, քանի որ (որքան հասկանում եմ) մոտ է իրականությանը: Նման թեման հենց էդպես էլ պիտի նկարվեր:

Հետաքրքիր մի փաստ - ոմանք այդ ֆիլմը դիտելուց հետո Արաքսիա Վարդանյանի երգերը (հատկապես այն մեկը որ հնչում է ֆիլմում, հերոսին ծեծելու ժամանկ) չեն կարողանում լսել:


Իսկ 2-րդ մասը չեմ տեսել որքան հիշում եմ:

Lion
14.12.2008, 17:18
Այդ ֆիլիմի երաշտությունը առանձնահատուկ թեմա է...: Ընդ որում սկզբում կարծես այնքան էլ դրա վրա ուշադրություն չես դարձնում - մի տեսակ կամաց, միօրինակ, բայց ճնշող ձայն է, որը ֆիլմի ընթացքում աստիճանաբար ուժեղանում է...

Ես լրջորեն կասկածում եմ, որ այդ ֆիլմի ստեղծմանը մասնակցել են լուրջ հոգեբաններ, որոնք հատուկ հոգեբանական պրիոմներ են կիրառել:think