PDA

Դիտել ողջ տարբերակը : Մայր Տաճարի պատմությունը:



Մեղապարտ
03.12.2008, 21:52
Հարգելի ֆորումակիցներ մեզանից շատ շատերը բազում անգամ եղել են Մայր Տաճարում և բազում անգամ հիացել են տաճարով :
Հավատացած եմ որ մեզանից քչերը գիտեն Մայր Տաճարի պատմությունը ուստի և կխնդրենք Մոնկին հնարավորինս մեզ ներկայացնի Մայր Տաճարի ստեղծման իրական և ավանդական պատմությունները:

Մեղապարտ
04.12.2008, 05:22
Ըստ մեր պատմահայր Մովսես Խորենացու, Էջմիածին քաղաքի մեզ հայտնի ամենահին ունունն է Արտեմիդ ։ Քաղաքը այդպես է կոչվել ի պատիվ Արտեմիդ դիցուհու, այս քաղաքում է եղել Հելլենական Արտեմիդին նվիրված աղոթավայրը:
Ինքնին հասկանալի է, որ ժամանակի ընթացքում Արտեմիդ քաղաքի անունը փոխարինվեց հայկականով։ Վարդգես իշխանի կողմից քաղաքը բարեկարգվեց և վերանվանվեց Ավան Վարդգեսի կամ Վարդգեսավան, իսկ երբ Վաղարշ թագա վորը այն պարսպապատեց,այն կոչվեց Վաղարշապատ, Նա Տիգրան Գ-ի որդին էր, որը թագավորեց մեր թվականության 193—213 թվականներին։ Այդ մասին Մովսես Խորենացին գրում է. «Այժմ Վաղարշը պատեց պարսպով և ամուր պատվարով և կոչեց Վաղարշապատ...»Վերջապես մեր թվականության 5-րդ դարում որոշ ժամա նակ հայտնի էր Նոր քաղաք անվամբ: Վաղարշապատը եղել է Հայաստանի հինա վուրց աթոռանիստ քա ղաքը և արքունի ձմեռանոցը:
Վաղարշապատում է կառուցված հայ ճարտարապետության հնագույն կոթողնե րից մեկը, և քրիստոնեական ամենահին և անընդմեջ գործող տաճարը՝ Եվրոպա յում և աշխարհում:
Վաղարշապատի հետ է կապված նաև Գրիգոր Լուսավորչը, նրա հորդորանքով Տրդատը կառուցեց Վաղարշապատի Մայր տաճարը 303 թվականին: Իսկ երբ 303 թվականին կառուցվեց Մայր տաճարը, Վաղարշապատ անվան զուգընթաց գործա ծական դարձավ նաև Էջմիածին անունը։ Մայր տաճարի կառուցման, տեղի ընտրության մասին մեզ է հասել ավանդապատում այն մասին ,որ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապից ելնելուց հետո տեսնում է նշանա վոր տեսիլք: Քրիստոսը՝ Աստծու Միածին որդին, ոսկե մուրճը ձեռքին իջնում է երկնքից և ցույց տալիս տաճարի կառուցման տեղը։ Մուրճով խփում է այնտեղ, որտեղ գտնվում էր Սանդարամետի գետնափոր մեհյանը։
Այդ տեսիլքի ժամանակը համարվում է 302 թվականը մայիսի 24-ից մինչև հունիսի 27-ը ընկած ժամանակահատվածը։ Հայ եկեղեցին նվիրագործել է այդ օրը և համարում է որպես «Տոն կաթուղիկե Էջմիածնի»։
Այսպիսով 303 թվականին կառուցվում է Մայր տաճարը և ի հավերժացումն ս. Գրիգոր Լուսավորչի տեսած երազի՝ կոչվում է էջ Միածին, այսինքն՝ Միածինի իջնելու տեղը։ Իսկ Միածինը, ինչպես ասվեց, մակդիրն է Քրիստոսի։ Մայր տաճարի ներսում, գլխավոր գմբեթի տակ, կա ավանդական մի սեղան, որը «իջման սեղան» է կոչվում։ Ի դեպ, չնայած Մայր տաճարը կոչվում է Էջմիածին, բայց այն նվիրված է ս. Աստվածածնին, որի տոնը կոչվում է «Վերափոխումն ս. Աստվածածնի», որովհետև քրիստոնեական եկեղեցին ընդունում է, որ այդ օրը Քրիստոսը եկել է իր մորը երկինք փոխադրելու։ Այդ տոնը ժողովրդի մոտ հայտնի է ուղղակի, Աստվածածին անունով։
Մայր տաճարը գոյություն ունի 17 դար, ենթարկվել է բազմաթիվ վերակառուցում ների։ Առաջին աթոռակալը եղել է ս. Գրիիգոր Լուսավորիչը նրան հաջորդեցին 18 կաթողիկոսները մինչև 453 թվականը և Մայր աթոռը տեղափոխվեց Դվին։ 1441 թվականին Մայր աթոոը վերստին Էջմիածին փոխադրվեց, ուր և գտնվում է մինչև այսօր։
P.S.
Կարծում եմ որ շարադրանքը բավարար է, սկաայն մեկ հարց ինձ միշտ տանջում է այդ ինչպես պատահեց որ այն կառուցվեց երկու տարում ,այդ ինչպես պատահեց որ հրաշք ճարտարապետի անունը մնաց անհայտ:
Մի գուցե այս հարցերը ունեն պատասխան և ես տեղյակ չեմ,չգիտեմ , սակայն շատ կցանկանայի լսել այս հարցերի պատասխանը: