PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիրում եմ քեզ



Angelina
05.12.2006, 15:42
Սիրում եմ քեզ


Նա հանգիստ ծածկեց դուռը և մտավ սենյակ: Լույսն առաջվա պես վառվում էր: Նրա դեղին մասնիկները ցիրուցան էին եղել տխրությամբ լի սենյակում: Դեռ չհավաքած սեղանը վկայում էր քիչ առաջ սենյակի մարդաշատ լինելու մասին: Սակայն նրա վերքը փարատված չէր: Ոչ ոք, կրկնում եմ, ոչ ոք չէր կարող փարատել այն վերքը, որը հասցված էր նրա սրտին: Կսկիծը կրծում էր հոգին: Ուղեղը մթագնել էր: Այլևս պետք չէր այն արևը, որ փայլում էր բոլորին, պետք չէին այն աստղերը, որ ուրախ ժպտում էին երկնքից: Կյանքն այլևս զրկված էր իմաստից, քանի որ չկար նա... Այլևս ապրելու ցանկություն չկար:
Չնկատելով շրջապատի անկանոնությունը` նա նստեց բազկաթոռին և փակեց աչքերը: Ինչքա~ն կուզենար չմտածել այլևս, չհիշել, չհուզվել: Ինչքա~ն կուզենար փախչել այստեղից, կորչել գեղեցիկ հուշերի գրկում`մի կողմ թողելով այս տհաճ ու կեղտոտ իրականությունը: Ինչքա~ն կուզենար էլ չուզել իզուր...
Նա չկա... Այլևս չկա... Այլևս իր կողքին չի... Նա սիրում էր նստել հենց այստեղ, հենց այս բազկաթոռին, հենվել հենց այս թիկնակին... Նա ձեռքի հպումով շոյեց բազկաթոռի թիկնակը, դեմքը մխրճեց նրա մեջ, և արցունքի կաթիլները հորդացին աչքերից: Այլևս անկարող էր զսպել իրեն: Սրտում կուտակված արցունքի ծովը ջրվեժի նման թափվում էր նրա աչքերից: Նա լալիս էր... ողբում... Ողբում կորցրած սերը, կորցրած ամուսնուն, կորցրած ուժը...ողբում էր իրեն: Կարող էր ոռնալ ու արցունք թափել, կարող էր տանջվել, մրմռալ ցավից... Կարող էր փախչել ինքը իրենից, բայց փոխել, ավա~ղ կարող էր ոչինչ...
Մի քանի վայրկյան անց նա վեր ելավ: Շուրջը հավաքեց և գնաց ննջասենյակ: Այնտեղ ամեն ինչ ամուսնուն էր հիշեցնում: Ամեն մի փոքր իր. սանրը, հայելին, զգեստները... Բոլորը խոսում էին նրա ձայնով և կրկին անգամ ալեկոծում արդեն իսկ ցամաքած սիրտը: Մի՞թե այլևս անհնար է նրան ետ բերել: Գեթ մի վայրկյան ևս նայել նրա քնքուշ աչքերի մեջ և գեթ մի վայրկյան զգալ նրա հայացքը...
Նա հագավ ամուսնու գնած զգեստը, սանրեց վարսերը և դուրս ելավ պատշգամբ: Քամին մեղմ շոյում էր նրա դեմքը և, կարծես, համբույրներ բերում ամուսնուց... Ամեն ինչ անցավ: Այլևս արտասվել պետք չէ: Նա չի կարող արտասվել այս կարևորագույն պահին: Նա բարձրացավ պատշգամբի եզրին, վերջին անգամ մի հայացք նետեց տան կողմը, որտեղ այդքա~ն տարիներ սիրել էին իրար երկու հարազատ սրտեր, ապա նայեց դիմաց... անորոշ մթություն էր, միայն քամու սուլոցն էր լսվում... Ոչ, նա չի կարող ապրել այսպես, չի կարող ապրել առանց նրա, չի ուզում գոյատևել միայն և ամեն առավոտ արթնանալ նրա կարոտով և ամեն իրիկուն աչքերը փակել նրա կարոտով: Տեսնել նրան ամենուր ու չզգալ նրա տաք շունչը իր մաշկի վրա, չզգալ նրա նուրբ շուրթերը, ձեռքի հպումը... Ոչ: Արտասվելն այլևս անիմաստ է.
- Ես գալիս եմ քեզ մոտ, սիրելի?ս...

Եվ քամին, որ նուրբ շոյում էր նրանց հոգիները, իր հետ բերում էր մի մեծ սիրո հառաչանք.


<<Սիրում եմ քեզ...>>

Simon
05.12.2006, 17:56
Ասեմ, որ ոճդ իմ ոճին նմանեցնում եմ::hands
Տողեր կար, որ թվաց թե ես եմ գրել:)

Arisol
05.12.2006, 18:16
Լավն էր, ջանս փշաքաղվեց, եթե էս ընթացքում չծիծաղացնեին, ապա կարող ա լացեի էլ:( :

Simon
05.12.2006, 20:51
Լավն էր, ջանս փշաքաղվեց, եթե էս ընթացքում չծիծաղացնեին, ապա կարող ա լացեի էլ:( :

Դատարկվել են փողոցները հարազատ ձեր դեմքերից,
եւ շրջում են չորս բոլորը լոկ ստվերները անցյալի։
Նույն քաղաքն է նույն արեւը եւ բոզերը անկյունում,
բայց օտար ուրիշ աչքեր են, անծանոթ օտար դեմքեր են,
քայլվածքին քո հետեւում։

Սա էլ կանցնի գուցե մի օր, և կփակվեն ցավոտ վերքերը
Եվ կփրկվեն տունկերը մեր համատարած այս ցամաքից
Եվ նվիրված պատրանքներից նա էր միակ օրհնված արժեքը,
Որ կպահեմ մինչ կյանքիս վերջ, որովհետև սիրել եմ քեզ

Արթուր Մեսչյան

Ուզում ես դոփել տախտակամածին
Ով դու’ ծերունի,
Դու նոր ես սկսել, բայց արդեն հո•նել:
Դու չես փորձում էշին հոշ ասել,
Բայց ուզում ես մեկից օդով նավարկե±լ:

Սիմոն Սիմոնյան
ՍՏՍ

xumhar
07.01.2007, 17:18
Համբույրից շիկնում ես,համբույրից՝նեղանում,
Հայացքից մեկ լայնք ես տալիս,մեկ ,քանի գնում՝նեղանում:
Ոչ ձեվդ գիտեմ,ոչ՝գույնդ,
Մոտենում ես,հանկարծ՝հեռանում.
Գրկիս մեջ մեկ աղջիկ ես ՝կրքոտ,
Մեկ՝քանի գնում՝ծերանում:

emo
07.01.2007, 18:59
Սիրում եմ քեզ...
Շատ լավներ...

ihusik
26.01.2007, 19:08
Angelina - Սիրում եմ քեզ ՈՒ՞մ գրածն է սա. քո՞ - կներես եթե հարցս անիմաստ է... շատ հուզիչ էր:(

Angelina
30.01.2007, 14:40
ՈՒ՞մ գրածն է սա. քո՞ - կներես եթե հարցս անիմաստ է... շատ հուզիչ էր:(
Ներողություն խնդրելու կարիք չկա, իհարկե, իմ:

xumhar
31.01.2007, 16:07
Եթե ihusik-ի հարցը վերաբերվում է "Համբյուրից շիկնում ես..." բանաստեղծությանը,ապա ես՝xumhar-ը,եմ գրել ու նվիրել Angelina-ին:Իսկ եթե հարցը վերաբերվում է արձակին.ապրի Angelina-ն:

Anul
31.01.2007, 17:33
ես էլ քեզ.. :love :hands

Angelina
31.01.2007, 18:28
Համբույրից շիկնում ես,համբույրից՝նեղանում,
Հայացքից մեկ լայնք ես տալիս,մեկ ,քանի գնում՝նեղանում:
Ոչ ձեվդ գիտեմ,ոչ՝գույնդ,
Մոտենում ես,հանկարծ՝հեռանում.
Գրկիս մեջ մեկ աղջիկ ես ՝կրքոտ,
Մեկ՝քանի գնում՝ծերանում:
Եթե սա նվիրվում է իրոք ինձ, շատ շնորհակալություն:

Dato
28.05.2007, 13:06
Могу коминтировать одним словом . ШИКАРНО !!!