PDA

Դիտել ողջ տարբերակը : Վանականի արգելափակման հարցը

Chuk
03.12.2008, 03:10
Երբեմն իրավիճակ է առաջանում, երբ ցանկանում եմ տեսնել, արդյոք ակումբցիները ի՞նչ կարծիք ունեն հնարավոր արգելափակման մասին:

Սույն անդամին ընդմիշտ արգելափակման համար բոլոր հիմքերը կան՝ իր արած խախտումները: Բայց այս պահին ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը: Քվեարկեք հանգիստ :)

Kuk
03.12.2008, 03:15
Քվեարկել եմ «Այո» տարբերակը` ի նպաստ շատ ակումբցիների` այդ թվում և իմ առողջության:)

Մարկիզ
03.12.2008, 03:17
Վանակա՞նը պիտի նյարդերՍ քայքայի:;)
Ես ընտրել եմ «ոչ» տարբերակը::D

Երկնային
03.12.2008, 03:18
սենց է՞լ անորոշ վիճակ կլինի… :(

Վարպետ
03.12.2008, 03:18
Իմ հոգեկան հավասարակշռվածությունը վտանգի տակ է: Եթե ուզում եք փրկել իմ միտքը և համապատասխան անդամի կյանքը, խնդրում եմ, ուղղակի խոչընդոտեք նրա մասնակցությանը այս հանրույթին:

Հայկօ
03.12.2008, 03:19
Քվեարկել եմ «Չգիտեմ», որովհետև անձամբ ես, որպես հասարակ անդամ, դեմ եմ, բայց նաև չեմ կարող ասել, թե վերոհիշյալ «բոլոր հիմքերը» ինչքան շատ դժվարություններ են պատճառում ադմինիստրացիային, որ ստիպված է «ավլել», քանի դեռ մենք ուրախանում ենք:

Kuk
03.12.2008, 03:21
Վանական ջան, ես կատակով եմ քվեարկել, ինձ չնզովես, մենք իրարից տենց քվեարկելով կատակ ընդունում ենք չէ՞:D

Մեղապարտ
03.12.2008, 03:21
Բանից պարզվում է ,խռովություն նավի վրա:D

Chuk
03.12.2008, 03:22
Բանից պարզվում է ,խռովություն նավի վրա:D

Վանական ջան, ես լրիվ լուրջ եմ քվեարկել, հանգիստ նզովիր :)

NetX
03.12.2008, 03:22
Արգելափակել ! ակումբի բարիդրացիական ու կանոնավոր մթնոլորտ խաթարելու ինչպես նայև վիճաբանություններ հրահրելու փորձերի համար

Վարպետ
03.12.2008, 03:24
Բանից պարզվում է ,խռովություն նավի վրա:D
Ազիզ, դե ախր շատ բոց ես, է: Նզովյալ ըլնեմ, թե սուտ եմ ասում: Հլը էնքան մարդ կքվեարկի դեմ: Մեր խինդ ու ուրախություն: Բայց պետք ա խոստանաս, որ ատավոտները ատամներդ միշտ լվանալու ես: Լավ?

Ambrosine
03.12.2008, 03:24
քվեարկել եմ "ոչ":P

Chuk
03.12.2008, 03:26
Ագիտացիոն նպատակներով դնում եմ Վանականի ինքնախոստովանանքի տեքստերից մեկը.

հիշիր ես հանդես չեմ գալիս իմ անունով այլ հանդես եմ գալիս կեղծ անունով որը ինձ հնարավորություն է տալիս օգտագործել կիբեռտարածքի կրիտիկական հնարավորությունները

Վարպետ
03.12.2008, 03:26
քվեարկել եմ "ոչ":P
Դե որ տենց ա` Յըլդըզ!! :D

Kuk
03.12.2008, 03:26
քվեարկել եմ "ոչ":P

Դո՛ւրս արի էս թեմայից:angry ինչ հարամչի ես բայց դու:angry

Քամի
03.12.2008, 03:27
քվեարկել եմ :nono

չեք ուզում մի կարդացեք գրառումները..ով ա ստիպում

Ambrosine
03.12.2008, 03:28
Դե որ տենց ա` Յըլդըզ!! :D

:D

ինձ կոնկրետ եթե նույնիսկ տհաճություն էլ պատճառեր էդ մարդը, ես էլի չէի քվեարկի "այո" տարբերակի օգտին;)

Ավելացվել է 1 րոպե անց

Դո՛ւրս արի էս թեմայից:angry ինչ հարամչի ես բայց դու:angry

ինչի եմ հարամչի? քեզ դուր կգար, եթե քո վերաբերյալ սենց թեմա բացվեր?:angry

Վարպետ
03.12.2008, 03:29
:D

ինձ կոնկրետ եթե նույնիսկ տհաճություն էլ պատճառեր էդ մարդը, ես էլի չէի քվեարկի "այո" տարբերակի օգտին;)
Իրավիճակն անկառավարելի է, տրամաբանությունը` հերքված: Մարտի են գնում միայն զգացմունքները: Նենց որ` մեկ ա Յըլդըզ :D

Chuk
03.12.2008, 03:32
Քանի որ քվեարկողները գործ չունեն հարցի իրավական կողմի հետ, նրանց պիտի որակը հետաքրքրի ու ըստ դրա առաջնորդվեն, ապա բերեմ փոքրիկ վիճակագրություն, որը բավական խոսուն է որակի առումով.

Իր բացած թեմաների 50%-ը փակվել կամ ջնջվել են կանոնադրությանը հակասելու պատճառով:

Kuk
03.12.2008, 03:32
ինչի եմ հարամչի? քեզ դուր կգար, եթե քո վերաբերյալ սենց թեմա բացվեր?:angry

Հա, ի՞նչա եղել որ, դրա մեջ վատ բան կա՞:
Համ էլ, ես քվեարկել եմ Վանականի օգտին` «Այո» տարբերակը. չեմ ուզում, որ ինքը ստեղ գրառումներ անի, ու կարդացողներն էլ ակումբի կանոնադրությունից ելնելով չբարձրաձայնեն, բայց մտքի մեջ իրան փիս-փիս բաներ ասեն:D

Chuk
03.12.2008, 03:33
քվեարկել եմ :nono

չեք ուզում մի կարդացեք գրառումները..ով ա ստիպում

Ասեմ, թե ո՞վ ա ստիպում, կամ ավելի ճիշտ ի՞նչը :cry2
Մենակ ձեր մասին եք մտածում, մենք էլ չենք մարդ :cry

Ուլուանա
03.12.2008, 03:33
Ոչ մի կերպ չեմ կողմնորոշվում... :think

Մի կողմից չեմ կարող ժխտել, որ Վանականը խաթարում է ֆորումի մթնոլորտը, անընդհատ անիմաստ կռիվներ ու վիճաբանություններ հրահրում՝ դրանով իսկ քայքայելով շատերի՝ այդ թվում և իմ նյարդային համակարգը։ Բայց մյուս կողմից էլ, ինչպես ոմանք արդարացիորեն նկատեցին, Վանականն ախր մեր ուրախությունն ա, ո՞նց արգելափակենք։ :D

Ավելի ուշ կկողմնորոշվեմ ու կքվեարկեմ։ :P

Այնուամենայնիվ, անկախ քվեարկության արդյունքներից, առաջարկում եմ թեման տեղափոխել «Զվարճալի»։ Վանականի հետ կապված ոչ մի բան ես լուրջ ընկալել չեմ կարողանում մի տեսակ։ :oy

Chuk
03.12.2008, 03:35
Վանականն ախր մեր ուրախությունն ա, ո՞նց արգելափակենք։ :D
Մի քիչ մարդասեր եղիր, մարդու դժբախտության վրա չե՛ն ծիծաղում :angry

Ambrosine
03.12.2008, 03:36
Հա, ի՞նչա եղել որ, դրա մեջ վատ բան կա՞:
Համ էլ, ես քվեարկել եմ Վանականի օգտին` «Այո» տարբերակը. չեմ ուզում, որ ինքը ստեղ գրառումներ անի, ու կարդացողներն էլ ակումբի կանոնադրությունից ելնելով չբարձրաձայնեն, բայց մտքի մեջ իրան փիս-փիս բաներ ասեն:D

խայտառակություն ա, ինչ ահավոր? եթե հայացքները չեն համընկնում, ինչ-որ տարաձայնություններ կան չի նշանակում, որ ընդմիշտ պիտի մարդուն արգելափակեն: Հիմա էդ մարդն էլ գուցե բնավորությամբ, խառնվածքով մի քիչ տարբերվում ա. մենք միշտ յոլա ենք գնում իրար հետ?:think

Վարպետ
03.12.2008, 03:37
Վանականն ախր մեր ուրախությունն ա, ո՞նց արգելափակենք։ :D
Այնուամենայնիվ, անկախ քվեարկության արդյունքներից, առաջարկում եմ թեման տեղափոխել «Զվարճալի»։ Վանականի հետ կապված ոչ մի բան ես լուրջ ընկալել չեմ կարողանում մի տեսակ։ :oy

Ան, լավ էլի... Քեզնից չէի սպասում... :( Ուզում ես ասես` կլոուն ա մեր Վանոն?:(

Հայկօ
03.12.2008, 03:38
Այնուամենայնիվ, անկախ քվեարկության արդյունքներից, առաջարկում եմ թեման տեղափոխել «Զվարճալի»։ Վանականի հետ կապված ոչ մի բան ես լուրջ ընկալել չեմ կարողանում մի տեսակ։ :oy

:hands +1: Առաջարկում եմ Վանականին ոտով-գլխով տեղափոխել «Զվարճալի», ու երեք օրը մեկ հրապարակավ ջնջման ենթարկել:

Kuk
03.12.2008, 03:38
Վանականն ախր մեր ուրախությունն ա, ո՞նց արգելափակենք։ :D

Լավ առաջարկ ծնվեց Ուլուանայի գրառումը կարդալիս. Վանականին զրկել բոլոր բաժիններում գրառում կատարելու հնարավորությունից, բացառությամբ զվարճալի բաժնի:D

NetX
03.12.2008, 03:38
քվեարկելուց առաջնորդվեք օբյեկտիվությամբ այլ ոչ հետագա շոուների ականատես լինելու ակնկալիքով !!!

Վարպետ
03.12.2008, 03:41
Լավ առաջարկ ծնվեց Ուլուանայի գրառումը կարդալիս. Վանականին զրկել բոլոր բաժիններում գրառում կատարելու հնարավորությունից, բացառությամբ զվարճալի բաժնի:D
Պլյուս մե~կ, պլյուս մե~կ :D

Մեղապարտ
03.12.2008, 03:42
Իմ տեսակետը մեկն է ,ես ասել եմ և նորից կասեմ Հարգելի Չուկը Ստալինի շինելն է ման գալիս :
Վկա այս թեման,
Սա բարոյականության խնդիր է ,ազատության խնդիր է կիբեռ տարածության մեջ, որը իրական աշխարհից տարբերվում է իր ազատությամբ և ճկունությամբ:
Կիբեռտարածությանը հնարավոր չէ հարմարեցնել իրական կյանքի ելեվեջների հետ
իսկ Չուկը և որոշ Չուկականներ սա չեն հասկանում և փորձում են ամեն գնով պահպանել հնարավոր դիկտատուրան և այն կիրառելի դարձնել որպես ճնշման միջոց:
Ձեր բոլորի ուշադրությունը հրավիրում եմ ոչ թե արգելաթակման վրա այլ այն որպես ճնշման միջոց օգտագործելու վրա:
Չուկը այստղ կիբեռտարածույան մեջ փորձում է ամրագրել հայաստանյան իրա կնության մոդելը:
Ես այդ մոդելի կիրառմանը կտրականապես դեմ եմ :

Ուլուանա
03.12.2008, 03:43
:hands +1: Առաջարկում եմ Վանականին ոտով-գլխով տեղափոխել «Զվարճալի», ու երեք օրը մեկ հրապարակավ ջնջման ենթարկել:
Էս, փաստորեն, ռեալի հրապարակավ քառատմանը համարժեք բա՞ն ես առաջարկում։ :D

Լավ առաջարկ ծնվեց Ուլուանայի գրառումը կարդալիս. Վանականին զրկել բոլոր բաժիններում գրառում կատարելու հնարավորությունից, բացառությամբ զվարճալի բաժնի:D
Այ թե պատիժ կլիներ, չէ՞։ :))
Բայց հլը մի րոպե... Ի, էդ ուզում եք ամբողջ ֆորումն ազատագրեք, ու Վանականին ամբողջությամբ ինձ վրա բարդեք, հա՞։ :angry Ո՛չ մի դեպքում։ :beee

Ambrosine
03.12.2008, 03:44
Չուկը այստղ կիբեռտարածույան մեջ փորձում է ամրագրել հայաստանյան իրա կնության մոդելը:

էս ինչ է նշանակում?

Մարկիզ
03.12.2008, 03:45
Իմ տեսակետը մեկն է ,ես ասել եմ և նորից կասեմ Հարգելի Չուկը Ստալինի շինելն է ման գալիս :
Վկա այս թեման,
Սա բարոյականության խնդիր է ,ազատության խնդիր է կիբեռ տարածության մեջ, որը իրական աշխարհից տարբերվում է իր ազատությամբ և ճկունությամբ:
Կիբեռտարածությանը հնարավոր չէ հարմարեցնել իրական կյանքի ելեվեջների հետ
իսկ Չուկը և որոշ Չուկականներ սա չեն հասկանում և փորձում են ամեն գնով պահպանել հնարավոր դիկտատուրան և այն կիրառելի դարձնել որպես ճնշման միջոց:
Ձեր բոլորի ուշադրությունը հրավիրում եմ ոչ թե արգելաթակման վրա այլ այն որպես ճնշման միջոց օգտագործելու վրա:
Չուկը այստղ կիբեռտարածույան մեջ փորձում է ամրագրել հայաստանյան իրա կնության մոդելը:
Ես այդ մոդելի կիռրառմանը կտրականապես դեմ եմ :
:D:D:D
Չէ, Վանական, դու լրիվ, կներես, օլիգոֆրենին վայել գրառումներ ես անում՝ ԱՆԻՄԱՍՏ… անմիտ, աննպատակ: Շու-շուտ խմբագրի:
Մարդ էդքան չոր կողահաստ չի լինի:

Kuk
03.12.2008, 03:45
էս ինչ է նշանակում?

Թեչէ մնացածը հասկացար հա՞:D

Chuk
03.12.2008, 03:46
Ձեր բոլորի ուշադրությունը հրավիրում եմ ոչ թե արգելաթակման վրա այլ այն որպես ճնշման միջոց օգտագործելու վրա:

Ճնշման միջո՞ց :o :D
Վանիկ ջան, հակառակը, քո անհարկի ճնշումից ակումբցիներին ազատելու միջոց ;)

Վարպետ
03.12.2008, 03:46
Իմ տեսակետը մեկն է ,ես ասել եմ և նորից կասեմ Հարգելի Չուկը Ստալինի շինելն է ման գալիս :
Վկա այս թեման,
Սա բարոյականության խնդիր է ,ազատության խնդիր է կիբեռ տարածության մեջ, որը իրական աշխարհից տարբերվում է իր ազատությամբ և ճկունությամբ:
Կիբեռտարածությանը հնարավոր չէ հարմարեցնել իրական կյանքի ելեվեջների հետ
իսկ Չուկը և որոշ Չուկականներ սա չեն հասկանում և փորձում են ամեն գնով պահպանել հնարավոր դիկտատուրան և այն կիրառելի դարձնել որպես ճնշման միջոց:
Ձեր բոլորի ուշադրությունը հրավիրում եմ ոչ թե արգելաթակման վրա այլ այն որպես ճնշման միջոց օգտագործելու վրա:
Չուկը այստղ կիբեռտարածույան մեջ փորձում է ամրագրել հայաստանյան իրա կնության մոդելը:
Ես այդ մոդելի կիրառմանը կտրականապես դեմ եմ :

Ես սիրում եմ էս մարդուն:D:D:D

WhiteSmoke{F}
03.12.2008, 03:48
Քվեարկում եմ ՈՉ: Ճիշտ է, ես նորեկ եմ, ու չգիտեմ, որքանով է ուժեղ իմ խոսքը ձեզ համար: Բայց ես սա գրում եմ ակումբցիների՝ բոլոր բաժիններում գրառումները կարդալուց հետո: Ու ակումբն էլ դիտում եմ, որպես մի աշխարհ, որտեղ երևի մարդիկ ավելի անկեղծ են, քան այս, ակումբային աշխարհից դուրս: Ու էս աշխարհն էլ ունի իր բոլոր երանգները, շատ բնական ու ՕՐԻՆԱՉԱՓ, որ բերում ենք մենք՝ ակումբցիներս: Իսկ Վանականի գրառումներում ոչ մի կնիկական լաչառություն չեմ զգացել: Ինչ հաստատ կարող եմ ասել մի քանի հոգու համար: Ես միշտ սպասում եմ իր գրառումներին: Քանի որ դրանք շատ հաճախ առանձնանում են, ու թեկուզ մտավոր կոնֆլիկտ են ստեղծում: Բայց դե հետաքրքիրա: Պետք չի խախտել օրինաչափությունը: Իսկ եթե դուք ուժեղ եք ձեր համոզմունքներում, ինչի պետքա այլ մարդու համոզմունքների համար տառապե՞ք: Ու եթե վանականն էլ եստեղ է, նշանակում է, ուզում է կիսվել, տալ ու վերցնել: Հնարավորա ինքը հայհոյելա մեկին, կամ էլ չի համաձայնում բոլորիս մտքերի հետ: Մեկա դա էլ պատճառ չի նրան հեռացնելու: Դա իմ կարծիքով: Բայց երևի ես քիչ եմ որոշում այդ հարցում: Բայց ես կտխրեմ, եթե նա չլինի այստեղ: Այսքանից հետո էլ ի՞նչ սրտով նա կմնա ակումբում

Ուլուանա
03.12.2008, 03:48
Չուկը այստղ կիբեռտարածույան մեջ փորձում է ամրագրել հայաստանյան իրա կնության մոդելը:
Չուկի կնության մոդելն եմ ուզում տեսնել։ :goblin Չուկ, փաստորեն, քո էդ մոդելի մասին մենակ Վանականը գիտի, հա՞։ :think

Հայկօ
03.12.2008, 03:50
էս ինչ է նշանակում?

Իրականության մոդելը :):

Լավ բան չի արվում, ժողովու՛րդ: Նորից եմ ասում, ես չեմ կարող վստահ ասել ոչ, որովհետև չեմ պատկերացնում, թե մոդերատորների համար ինչքա՛ն դժվար է Վանականի գրածներին հետևելը: Համենայ դեպս կարծում եմ, որ հեշտ չէ: Բայց «չգիտեմ»-իս միակ պատճառը դա է:

Մարկիզ
03.12.2008, 03:51
Ժող, միգուցե սխալվեմ, էս մարդը ԴԵՐԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ ա անում::D:D

Kuk
03.12.2008, 03:51
Քվեարկում եմ ՈՉ: Ճիշտ է, ես նորեկ եմ, ու չգիտեմ, որքանով է ուժեղ իմ խոսքը ձեզ համար: Բայց ես սա գրում եմ ակումբցիների՝ բոլոր բաժիններում գրառումները կարդալուց հետո: Ու ակումբն էլ դիտում եմ, որպես մի աշխարհ, որտեղ երևի մարդիկ ավելի անկեղծ են, քան այս, ակումբային աշխարհից դուրս: Ու էս աշխարհն էլ ունի իր բոլոր երանգները, շատ բնական ու ՕՐԻՆԱՉԱՓ, որ բերում ենք մենք՝ ակումբցիներս: Իսկ Վանականի գրառումներում ոչ մի կնիկական լաչառություն չեմ զգացել: Ինչ հաստատ կարող եմ ասել մի քանի հոգու համար: Ես միշտ սպասում եմ իր գրառումներին: Քանի որ դրանք շատ հաճախ առանձնանում են, ու թեկուզ մտավոր կոնֆլիկտ են ստեղծում: Բայց դե հետաքրքիրա: Պետք չի խախտել օրինաչափությունը: Իսկ եթե դուք ուժեղ եք ձեր համոզմունքներում, ինչի պետքա այլ մարդու համոզմունքների համար տառապե՞ք: Ու եթե վանականն էլ եստեղ է, նշանակում է, ուզում է կիսվել, տալ ու վերցնել: Հնարավորա ինքը հայհոյելա մեկին, կամ էլ չի համաձայնում բոլորիս մտքերի հետ: Մեկա դա էլ պատճառ չի նրան հեռացնելու: Դա իմ կարծիքով: Բայց երևի ես քիչ եմ որոշում այդ հարցում: Բայց ես կտխրեմ, եթե նա չլինի այստեղ: Այսքանից հետո էլ ի՞նչ սրտով նա կմնա ակումբում

Էս հայհոյելու պահը բայց լավ ես ասում, գիտե՞ս. մոտդ ինչ որ լավ ա ստացվում: Ստեղ որ հայհոյում են, սովորաբար ոչ թե արգելափակվում են, այլ դուրս են շպրտվում, ինչից առայժմ ապահովագրված է հարգելի Վանականը:

Հայկօ
03.12.2008, 03:51
ՆԱԽԱԴԵՊ ՄԻ՛ ՍՏԵՂԾԵՔ :angry:

Chuk
03.12.2008, 03:52
Քվեարկում եմ ՈՉ: Ճիշտ է, ես նորեկ եմ, ու չգիտեմ, որքանով է ուժեղ իմ խոսքը ձեզ համար: Բայց ես սա գրում եմ ակումբցիների՝ բոլոր բաժիններում գրառումները կարդալուց հետո: Ու ակումբն էլ դիտում եմ, որպես մի աշխարհ, որտեղ երևի մարդիկ ավելի անկեղծ են, քան այս, ակումբային աշխարհից դուրս: Ու էս աշխարհն էլ ունի իր բոլոր երանգները, շատ բնական ու ՕՐԻՆԱՉԱՓ, որ բերում ենք մենք՝ ակումբցիներս: Իսկ Վանականի գրառումներում ոչ մի կնիկական լաչառություն չեմ զգացել: Ինչ հաստատ կարող եմ ասել մի քանի հոգու համար: Ես միշտ սպասում եմ իր գրառումներին: Քանի որ դրանք շատ հաճախ առանձնանում են, ու թեկուզ մտավոր կոնֆլիկտ են ստեղծում: Բայց դե հետաքրքիրա: Պետք չի խախտել օրինաչափությունը: Իսկ եթե դուք ուժեղ եք ձեր համոզմունքներում, ինչի պետքա այլ մարդու համոզմունքների համար տառապե՞ք: Ու եթե վանականն էլ եստեղ է, նշանակում է, ուզում է կիսվել, տալ ու վերցնել: Հնարավորա ինքը հայհոյելա մեկին, կամ էլ չի համաձայնում բոլորիս մտքերի հետ: Մեկա դա էլ պատճառ չի նրան հեռացնելու: Դա իմ կարծիքով: Բայց երևի ես քիչ եմ որոշում այդ հարցում: Բայց ես կտխրեմ, եթե նա չլինի այստեղ: Այսքանից հետո էլ ի՞նչ սրտով նա կմնա ակումբում
Գեղեցիկ էր գրված:
Բաց էր թողնված ընդամենը մեկ մանրուք :)
Ցանկացած աշխարհում կա պատիժների մեխանիզմ: ՑԱՆԿԱՑԱԾ :)
Եվ եթե մարդն արժանացել է այդ պատժին, ապա պիտի կիրառվի: Սա էլ հենց ապահովում է աշխարհի գունավորությունը :)

Ambrosine
03.12.2008, 03:52
Թեչէ մնացածը հասկացար հա՞:D
մնացածը պարզ էր գրած:P

Այսքանից հետո էլ ի՞նչ սրտով նա կմնա ակումբում
:)

Մեղապարտ
03.12.2008, 03:54
Չուկի կնության մոդելն եմ ուզում տեսնել։ :goblin Չուկ, փաստորեն, քո էդ մոդելի մասին մենակ Վանականը գիտի, հա՞։ :think

Դե լավ հոգուս հետ խաղ մի արեք, հարկավոր է կարդալ «ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

Ուլուանա
03.12.2008, 03:56
Դե լավ հոգուս հետ խաղ մի արեք, հարկավոր է կարդալ «ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
Հա, պարզ էր, ես մինչև Աստղի մեջբերելն էի «իրականություն» կարդացել։ ;) Բայց ամեն դեպքում ահագին զվարճալի վրիպակ էր ստացվել։

Բա որ ասում եմ՝ տեղափոխենք «Զվարճալի՞»։

Վարպետ
03.12.2008, 03:56
ՆԱԽԱԴԵՊ ՄԻ՛ ՍՏԵՂԾԵՔ :angry:
Էլ ստրախովկա մի արա, հա~ :D
Հայկօ ապեր, Մարկիզը ճիշտ ա ասում, իմ կարծիքով:) Էս մարդը, ամենայն հավանականությամբ, խաղում ա: Եթե խաղում ա, ապա ես էլ եմ ուզում մասնակցեմ էդ խաղին: Թե չէ անընդհատ գնդակով գլխիս եմ ուտում ու ներվայնանում: Պարզվում ա` գործագործի մեջ եմ:) Է իմ խփելու հերթը չի գալու, չեմ հասկանում?:)
Ախր մենակ գրառումներին հետևելը չի է~, էս 24 ժամ ա նե~նց տեռորի տակ ա պահում, որ ամբողջ ադմինիստրացիան մենակ իրանով ա զբաղված: :[

Կոչ եմ անում գլխից էլ պրծնենք` գլխացավից էլ! :D

Kuk
03.12.2008, 03:56
Բա որ ասում եմ՝ տեղափոխենք «Զվարճալի՞»։

Թեմա՞ն, թե՞ Վանականին:D

WhiteSmoke{F}
03.12.2008, 03:57
Կամ ել եթե Վանականը գնա, մեր կյանքից կհեռանա՞ այդ գույնը: Չէ՞: Ուղղակի ակումբից կհեռանա: Ու ակումբը արհեստական կդառնա մի կաթիլով: ՄԻ կաթիլ պակաս երանգ կունենա: Մերժողական քաղաքականությունը աչքակապությունա, ջայլամի քաղաքականություն: Չեմ տեսնում չկա: Չի զգացվու՞մ, որ ես մարդը զարգացածա, ու ասելիք ունի հաստատ: Թեկուզ լինի աբսուրդային շատերիս համար: Բայց հետաքրքիր մտքերա տալիս

Ուլուանա
03.12.2008, 04:00
Թեմա՞ն, թե՞ Վանականին:D
Թեման, բնականաբար։ Մի մոռացեք, որ իմ երկու բաժիններից մեկում Վանականն ահագին շատ ա («Հայերեն»), երկրորդը գոնե թողեք հանգիստ մնա։ :))

Kuk
03.12.2008, 04:00
Կամ ել եթե Վանականը գնա, մեր կյանքից կհեռանա՞ այդ գույնը: Չէ՞: Ուղղակի ակումբից կհեռանա: Ու ակումբը արհեստական կդառնա մի կաթիլով: ՄԻ կաթիլ պակաս երանգ կունենա: Մերժողական քաղաքականությունը աչքակապությունա, ջայլամի քաղաքականություն: Չեմ տեսնում չկա: Չի զգացվու՞մ, որ ես մարդը զարգացածա, ու ասելիք ունի հաստատ: Թեկուզ լինի աբսուրդային շատերիս համար: Բայց հետաքրքիր մտքերա տալիս

Էդ մտքերից մի քանիսը ցույց տուր, մենք էլ կարդանք էլի:) Էն նզովել, աղոթել, ուրիշի նկարները սեփականի տեղ մատուցել և նմանատիպ այլ բաներ մատնացույց չանես, խնդրում եմ:

Chuk
03.12.2008, 04:00
Կամ ել եթե Վանականը գնա, մեր կյանքից կհեռանա՞ այդ գույնը: Չէ՞: Ուղղակի ակումբից կհեռանա: Ու ակումբը արհեստական կդառնա մի կաթիլով: ՄԻ կաթիլ պակաս երանգ կունենա: Մերժողական քաղաքականությունը աչքակապությունա, ջայլամի քաղաքականություն: Չեմ տեսնում չկա: Չի զգացվու՞մ, որ ես մարդը զարգացածա, ու ասելիք ունի հաստատ: Թեկուզ լինի աբսուրդային շատերիս համար: Բայց հետաքրքիր մտքերա տալիս
Իսկ դու գիտե՞ս, որ Մարսը միգամածություն է, ոչ թե մոլորակ ;)

Մարկիզ
03.12.2008, 04:00
Կամ ել եթե Վանականը գնա, մեր կյանքից կհեռանա՞ այդ գույնը: Չէ՞: Ուղղակի ակումբից կհեռանա: Ու ակումբը արհեստական կդառնա մի կաթիլով: ՄԻ կաթիլ պակաս երանգ կունենա: Մերժողական քաղաքականությունը աչքակապությունա, ջայլամի քաղաքականություն: Չեմ տեսնում չկա: Չի զգացվու՞մ, որ ես մարդը զարգացածա, ու ասելիք ունի հաստատ: Թեկուզ լինի աբսուրդային շատերիս համար: Բայց հետաքրքիր մտքերա տալիս
Աբսուրդի ինչն ա՞ հետքրքիր:o: Ծիծաղելի ա: :D
Բայց ինքը, որ ուզենա, կարող ա իրան նորմալ պահել՝ հաստատ:

Ambrosine
03.12.2008, 04:01
Դե լավ հոգուս հետ խաղ մի արեք, հարկավոր է կարդալ «ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

ես էի սխալ կարդացել:D

Վարպետ
03.12.2008, 04:02
WhiteSmoke{F}-ի համար:
Իր քառասնօրյա աղոթք թեմայի գրառումներին էլ էիր սպասում ամեն օր?:)

Հայկօ
03.12.2008, 04:02
Կամ ել եթե Վանականը գնա, մեր կյանքից կհեռանա՞ այդ գույնը: Չէ՞: Ուղղակի ակումբից կհեռանա: Ու ակումբը արհեստական կդառնա մի կաթիլով: ՄԻ կաթիլ պակաս երանգ կունենա: Մերժողական քաղաքականությունը աչքակապությունա, ջայլամի քաղաքականություն: Չեմ տեսնում չկա: Չի զգացվու՞մ, որ ես մարդը զարգացածա, ու ասելիք ունի հաստատ: Թեկուզ լինի աբսուրդային շատերիս համար: Բայց հետաքրքիր մտքերա տալիս

Չէ, կոնկրետ զարգացածությունը մե՜ծ, հաստ, բաբաթ հարցականի տակ ա: Հարցը մի քիչ ուրիշ ա:

Մեղապարտ
03.12.2008, 04:06
Չէ, կոնկրետ զարգացածությունը մե՜ծ, հաստ, բաբաթ հարցականի տակ ա: Հարցը մի քիչ ուրիշ ա:

Բարի գիշեր ......................................................................էր

Մարկիզ
03.12.2008, 04:08
Բարի գիշեր ......................................................................էր
:angry:angry
:B:B
էս մենակ Հայկի՞ն ես « բարի գիշեր» մաղթում::think:think

WhiteSmoke{F}
03.12.2008, 04:09
Գրկում եմ քեզ: Բարի գիշեր

Հայկօ
03.12.2008, 04:10
Բարի գիշեր ......................................................................էր

Չգիտեմ՝ ստեղ ինչ ես ուզել գրել, բայց համենայն դեպս՝ ................... քո ................... ու .................... ............... ...........-ի ..................... ձեռը բռնած ...................... ................. .................. մեջը .............................. ..................... վրեն ................. կ.................. ............. .......ող :angry:angry:angry:

Չու՛կ, հլը սրան չարգելափակես, կարող ա PM գրեմ :angry:

Մարկիզ
03.12.2008, 04:12

Հայկ ջան, աղոթք ու նզովք ա…:D

NetX
03.12.2008, 04:12
Գրկում եմ քեզ: Բարի գիշեր

Մենաստանի վանականներին գրկել չի կարելի :D:D:D

Ambrosine
03.12.2008, 04:12
Չգիտեմ՝ ստեղ ինչ ես ուզել գրել, բայց համենայն դեպս՝ ................... քո ................... ու .................... ............... ...........-ի ..................... ձեռը բռնած ...................... ................. .................. մեջը .............................. ..................... վրեն ................. կ.................. ............. .......ող :angry:angry:angry:

Չու՛կ, հլը սրան չարգելափակես, կարող ա PM գրեմ :angry:

սկսվեեեեեեեեեց:[

Chuk
03.12.2008, 04:14
Հայկօ ջան, քվեդ ուզում ես փոխե՞ս :oy

Հայկօ
03.12.2008, 04:16
Հայկօ ջան, քվեդ ուզում ես փոխե՞ս :oy

Չէ, բայց աչքիս հեսա կարմիր քարտ եմ ուզելու...

Chuk
03.12.2008, 04:17
Չէ, բայց աչքիս հեսա կարմիր քարտ եմ ուզելու...
Խնդրում եմ քեզ, չեմ սիրում այդ քարտերը բաժանել :(

Քամի
03.12.2008, 04:18
WhiteSmoke{F}-ի համար:
Իր քառասնօրյա աղոթք թեմայի գրառումներին էլ էիր սպասում ամեն օր?:)

Ճիշտ է հարցը իմ համար չի,բայց ես սպասում էի .....

Հայկօ
03.12.2008, 04:19
Խնդրում եմ քեզ, չեմ սիրում այդ քարտերը բաժանել :(

ՕԿ, սաղ լավ ա արդեն :): Վանակա՛ն, женись, топись, море рядом!

Վարպետ
03.12.2008, 04:24
Ճիշտ է հարցը իմ համար չի,բայց ես սպասում էի .....

Սպասում էիր, որ ամեն օր քոփիփասթեր նույն աղոթքը? :o Լուրջ?

Քամի
03.12.2008, 04:40
Սպասում էիր, որ ամեն օր քոփիփասթեր նույն աղոթքը? :o Լուրջ?
պատՃառ ունեի սպասելու

նույնը չէր :)

Վարպետ
03.12.2008, 04:47
պատՃառ ունեի սպասելու

նույնը չէր :)
Լավ:) Թող էդպես լինի:) Եթե մտերիմ ես հետը. խնդրիր ուղղակի` հիմարություններով չզբաղվել: Ոչ ոքս ոչինչ չունենք իր դեմ: Ըստ ամենայնի, էս քվեարկությունն էլ կատակի պես բան էր երևի:

Սելավի
03.12.2008, 08:03
Եթե այս քվիարկությունը լուրջ է ապա ես չեմ ուզում որ Վանական մականվամբ անդամը լքի մեզ: Նա ունի չափավոր հումորի զգացում, համ էլ այստեղ գտնվող յուրաքանչյուր անդամի նման խելացի է և բանիմաց, պարզապես նա յուրահատուկ, ոչ առօրյական մոտեցումներ ունի շատ հարցերի վերաբերյալ և դա ավելի հետաքրքիր է դարձնում շփումը ֆորումում:
Ես այստեղ՝ ֆորումում, ոչ մեկի չեմ ճանաչում և ինձ համար հաճելի չի լինի՝ որ այսպիսի հարց բարձրացվի ցանկացած անդամի վերաբերյալ, որովհետև մենք իրարից շատ բան ունենք սովորելու, իսկ ամեն հեռացված անդամը իր հետ տանում է իր յուրահատկությունը իր մոտեցումը իր գույնը, համը ու այդպես ֆորումը կգունազրկվի և կդառնա գորշ ու անհամ մի միջավայր, որտեղ ձանձրալի կլինի երբ հավաքված կլինեն բոլոր հարցերում միշտ միակարծիք անդամներ, եթե ուզում եք քվիարկությամբ հեռացնեք այդ չարաճճի անդամին հեռացրեք, բայց հիշեք կարոտելու եք իրան, երբ ջնջելու բան չգտնեք:

Իսկ եթե հարցը մոդերատորները նայում են ուրիշ տեսանկյունից, ապա ինչու՞ եք հեռացնում, թողեք նա մնա մեր մեջ, նա մեր ամբողջի մի մասնիկն է և բոլորովս միասին փոխենք այդ մարդուն դեպի մեր (հասկացած) ճիշտ տեսակետին: Հակառակ դեպքում ինքը այս կյանքը առանց մեզ էլ կապրի ու այդպես էլ (հասարակությունից դաստիարակություն) չի ստանա, դեռ հակառակը ավելի կընկըղմվի իր՝ շատ ժամանակ (թյուրիմաց կարծիքիքների) մեջ:

Համ էլ Վանականը Էս ֆորումի թալիսմանն է սիրեք իրան:):

Հարգանքներս Վանական ջան, անկախ քվիարկության արդյունքից, դու հրաժեշտ կտաս մեզ թե կմնաս այստեղ մեր կողքին, միևնույնն է դու լինելու էս մեր ամբողջի մի մասնիկը, իմացի որ ես քեզ սիրում եմ ու համարում եմ բարձր արժանավոր, բանիմաց ու խելացի մարդ: Անկեղծորեն ցավում եմ որ իմ այս հազիվ լսվելի ձայնը վճռականությամբ լցված մեր սիրելի մոդերատորների ձայների առաջ բան չի փոխի:

impression
03.12.2008, 09:18
Եթե մինչև էս թեման կարդալը դեռ կասկածներ ունեի՝ արգելափակումը ճիշտ կլինի, թե ոչ, հիմա արդեն համոզվեցի, որ ճիշտ կլինի: Ովքեր էլ նրա հումորի պակասն են զգալու, թող հին գրառումներով մխիթարվեն:

Հակոբ Գեւորգյան
03.12.2008, 10:00
Ինչ Դեմոկրատիկ Ֆորում ա՜՜՜՜

Հէյ–Հեյ՜՜՜՜ :D (Մենք ենք մեր սարերը հիշեցի :) )

Նորմարդ
03.12.2008, 10:14
Քվեարկել եմ ոչ քանիզի
«Զայն ինչ ունայն է, զարեգակեն կիջուցանե», կարճ ասած էդ մարդը ամենաշատը իմ ներվերի վրա պիտի ազդի տեսականորեն, բայց չի ազդում ու ասեմ ավելին հակառակ էֆֆեկտն ա լինում ես նույնիսկ ունեմ հարգարժան վանականի լավագույն գրառումների հավաքածուն, որը կարող է ցանկացածդ մարդու տրամադրություն բարձրացնել, նենց որ ուր եք հեռանում է :angry

Հակոբ Գեւորգյան
03.12.2008, 10:31
Տղեք, նոր ինձ ցանգահարեց Հայաստանում Մարդու Իրավունքների Պաշտպանության օֆիսում աշխատող գործակալս ու ասաց, որ իրենք շատ ուշադիր հետեւում են այս քվեարկությանը։ Տեսեք հա, հանկարծ լցոնումներ չանեք, խայտառակվենք։
:B

Վարպետ
03.12.2008, 10:38

Դու էլ չէ` քեզ, հա?:o Ապեր, կարաս մի հատ Հիլլարի Քլինթոնի աֆտոգրաֆ կպցնես? Կարամ փոխեմ Թաթուլի 6 ամսական վախտվա չեպչիկի հետ:

Լեո
03.12.2008, 10:39
Քվեարկել եմ «Չգիտեմ», որովհետև անձամբ ես, որպես հասարակ անդամ, դեմ եմ, բայց նաև չեմ կարող ասել, թե վերոհիշյալ «բոլոր հիմքերը» ինչքան շատ դժվարություններ են պատճառում ադմինիստրացիային, որ ստիպված է «ավլել», քանի դեռ մենք ուրախանում ենք:

Ես էլ են մոտավորապես այսպես կարծում և քվեարկել եմ «չգիտեմ»:

Հակոբ Գեւորգյան
03.12.2008, 10:43
Քլինտոնի աֆտոգրաֆը չէ, բայց իր զեկույցները գրող ծերունուց կարող եմ մի զեկույց վերցնել ու քեզ տալ, Սպիտակցի Հայկոյի ստորագրությամբ՝ ռաբիզ… Եթե էլ հանկարծ Սպիտակցի Հայկոյի ստորագրությունը քեզ չդզի, Թաթուլի ստորագրությամբ կտանք…

Morpheus_NS
03.12.2008, 10:46
Արյա՜ բա Վանականին կարելի՞ ա արգելափակել: Ինչի՞ համար, ի՞նչ ա արել էտ տղեն: Հետո ինչ, որ իրա գրառումները բոլորիս նման չեն, որ ուրիշ ձեւ ա մտածում: Չուկ ջան, այ դու հարցրեցիր.

Իսկ դու գիտեիր, որ Մարսը միգամածություն է, այլ ոչ թե մոլորակ:

Ուզում եմ հարցնել քեզ. կարող ես դու հարյուր տոկոս համոզվածությամբ պնդել, որ Մարսը մոլորակ է, այլ ոչ թե միգամածություն:

Իմ կարծիքով Վանականը պետք է մնա Ակումբում:

Վարպետ
03.12.2008, 10:47
Քլինտոնի աֆտոգրաֆը չէ, բայց իր զեկույցները գրող ծերունուց կարող եմ մի զեկույց վերցնել ու քեզ տալ, Սպիտակցի Հայկոյի ստորագրությամբ՝ ռաբիզ… Եթե էլ հանկարծ Սպիտակցի Հայկոյի ստորագրությունը քեզ չդզի, Թաթուլի ստորագրությամբ կտանք…
Ինչ ա է ասում... Դե լավ, սպասում եմ: Բայց անպայման Էդ երկուսից մեկի ստորագրությամբ: Չմոռանաս, նայի: Չեպչիկն էլ ուժի մեջ ա:

Rhayader
03.12.2008, 10:47
Անձամբ ես կդնեի Վանականի մեղսունակության-անմեղսունակության հարցը: Գվեարկել եմ Վարպետի հոգեկան առողջության օգտին:

Հակոբ Գեւորգյան
03.12.2008, 10:55
Ինչ ա է ասում... Դե լավ, սպասում եմ: Բայց անպայման Էդ երկուսից մեկի ստորագրությամբ: Չմոռանաս, նայի: Չեպչիկն էլ ուժի մեջ ա:

Մենք չենք մոռանում…

Չեպչիկի մոմենտով էլ լավ մտածի… Մեզ մոտ շոգա, ամառ–ձմեռ հունիս ամսվա եղանակ… Չեպչիկը քեզ պետք գքա… Հաքի որ գլուխտ չսառչի… ախպարիկ…

Վարպետ
03.12.2008, 10:58
Մենք չենք մոռանում…

Չեպչիկի մոմենտով էլ լավ մտածի… Մեզ մոտ շոգա, ամառ–ձմեռ հունիս ամսվա եղանակ… Չեպչիկը քեզ պետք գքա… Հաքի որ գլուխտ չսառչի… ախպարիկ…
Չի սառչի, իմ մազերը խիտ են: Խոստացել եմ` փոխանակել, կփոխանակեմ: Դուք իրար արդեն աղպարիկով եք դիմում, Հակոբ ջան? Դասական ուղղագրութեան չես ուզում անցնել?

Հակոբ Գեւորգյան
03.12.2008, 11:12
Չի սառչի, իմ մազերը խիտ են: Խոստացել եմ` փոխանակել, կփոխանակեմ: Դուք իրար արդեն աղպարիկով եք դիմում, Հակոբ ջան? Դասական ուղղագրութեան չես ուզում անցնել?

Եթե մազոտ ես, ուրեմն ծնվել ես ցուրտ ժամանակներում։ Մազերիտ խտությունը հուշում է այն, որ մայրդ հղիության ժամանակ սաստիկ ցուրտ եղանակում քեզ է հաղորդել դրսում պատրաստ ելնելու լուրը։ Սա գիտեմ, երեւի դու էլ կհիշես այդպիսի դեպքեր նորածին Հայաստանում… Երբ ԼՏՊ–ի ժամանկներում երեխաներ էին ծնվում արջի պես մազոտ…պատրաստ դրսի ցուրտին... ինչեւէ, մի վախտ դուրս ելանք թեմայից, նորղ եղեք, ուղղակի հետաքրքիր էր:B

Վարպետ
03.12.2008, 11:35

Չէ, ես ծնվել եմ քեզ հոգեհարազատ խորհրդային տարիներին: Ու բացի այդ` գլխիս մազերն են խիտ, ոչ թե այն ինչ դու նկատի ունես: Իսկ քո մայրը հղիության ընթացքում քեզ ինչ է հաղորդել?

ivy
03.12.2008, 11:46
Ես էլ դեռ լրիվ չեմ կողմնորոշվել... Բայց երևի այնուամանեայնիվ դեմ քվեարկեմ. պետք չի ոչնչացնել անհատականությունները: :))

Ribelle
03.12.2008, 12:11
Մարդ ա էլի թող մնա:)
քվեարկում եմ դեմ, բայց հուսով եմ, որ կանոնադրությունը կպահպանի ու իր արգելափակման հարցը էլ առաջ չի քաշվի:)

Վանական :B

Լեո
03.12.2008, 12:12
Խնդրանք Չուկին.
Իմ արգելափակման հարցն էլ դիր էլի… Ես էլ եմ ուզում, որ իմ մասին էլ էսքան բուռն քննարկումներ լինեն:D

ivy
03.12.2008, 12:16
Չի զգացվու՞մ, որ ես մարդը զարգացածա, ու ասելիք ունի հաստատ:

Ճիշտն ասած՝ հեչ չի զգացվում: :))

Ձայնալար
03.12.2008, 12:17
Քվեարկել եմ դեմ, բայց լրիվ կհասկանամ Չուկին, եթե արգելափակի:

Ներսես_AM
03.12.2008, 12:39
Քվեարկել եմ ոչ քանիզի
«Զայն ինչ ունայն է, զարեգակեն կիջուցանե», իմ ներվերի վրա չի ազդում ու ասեմ ավելին հակառակ էֆֆեկտն ա լինում ես նույնիսկ ունեմ հարգարժան վանականի լավագույն գրառումների հավաքածուն, որը կարող է ցանկացածդ մարդու տրամադրություն բարձրացնել, նենց որ ուր եք հեռանում է :angry

Քվեարկել եմ դեմ, բայց լրիվ կհասկանամ Չուկին, եթե արգելափակի:

+2 :)

ivy
03.12.2008, 12:41
+2 :)

Ներս, ի՞նչ երկու, մենակ դո՞ւ չես քվեարկողը: :think

Kuk
03.12.2008, 12:50
Հակոբ, «մի դիմում էլ դու գրի»: Թող քո օգտին էլ սենց թեմա բացեն էլի;)

Ներսես_AM
03.12.2008, 12:57
Ներս, ի՞նչ երկու, մենակ դո՞ւ չես քվեարկողը: :think
Դե ես մի հատ եմ քվեարկել բայց էտ երկու մտքերի հետ համաձայն եմ կպցրած իրար էլի: Այսինքն որ գլուխգործոցները կարդում ես տրամադրությունդ բարձրանումա, բայց որ Չուկը վերջը արգելափակի իրան կհասկանամ :)

ivy
03.12.2008, 13:00
Դե ես մի հատ եմ քվեարկել բայց էտ երկու մտքերի հետ համաձայն եմ կպցրած իրար էլի: Այսինքն որ գլուխգործոցները կարդում ես տրամադրությունդ բարձրանումա, բայց որ Չուկը վերջը արգելափակի իրան կհասկանամ :)

Էդ պլյուսիկով թվերը ոչ թե էղած կարծիքների թիվն են ցույց տալիս, այլ քանի հոգի է դրանց հետ համաձայն: Եթե նույնիսկ Վանականի մասին ասված բոլոր կարծիքներին էստեղ համաձայն ես, մեկա դնում ես +1, այսինքն՝ մի հոգի էլ է ձեզ հետ համաձայն: ;)

ars83
03.12.2008, 13:21
քվեարկել եմ :nono

չեք ուզում մի կարդացեք գրառումները..ով ա ստիպում

+1
Քվեարկել եմ «ոչ»

Աբելյան
03.12.2008, 13:55
եկեք չարգելափ ակենք մեր սիրելի Վանականին ,քանզի չի կարելի վերացնել այն ,ինչը մեր համընդհանու ուրախուփյան ու մեր ներքին եներգետիկ ներդաշնա կնության մոդելը այն ուրախությունն է և մենք դրա համաև իրեն ենք պարտական,և եթե գլուխ չունեք ,այն չի էլ ցավի ,ուրեմն եկեք գլուխ մի ունեցեք նրա գռարումների վրա ,որոնցով նա փորձում է մեզ հաշտեցնել իր գաղփարական եսի հետ և մեզ ցանկանում է ողղակի բերել իր կիբեռտարաություններ ,դրա համար էլ ցանկացողները թող կարդան ,իսկ չցանկացոզներին բարի գիշեր

ժողովուրդ, կես ժամ տանջվեցի էս գյոզալ մտքերը երկնելու վրա, եկեք գոնե էս խնդրաքիս խաթեր չարգելափակենք, էլի
ձեզ ինչ վատություն ա արել
հետո ինչ, որ մի քիչ տարբերվում ա մյուսներից, հո պետք չի խտրականություն անել :pardon

Ավելացվել է 4 րոպե անց
:o
էս ինչ անսպասելի արդյունքներ էին
եթե իմանայի սենց ա, "այո" կասեի

Lion
03.12.2008, 14:00
Երբեմն իրավիճակ է առաջանում, երբ ցանկանում եմ տեսնել, արդյոք ակումբցիները ի՞նչ կարծիք ունեն հնարավոր արգելափակման մասին:

Սույն անդամին ընդմիշտ արգելափակման համար բոլոր հիմքերը կան՝ իր արած խախտումները: Բայց այս պահին ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը: Քվեարկեք հանգիստ :)

Ես քվեարկել եմ "Ոչ": Անձամբ շատ բարձր կարծիք ունեմ Վանական-ի մասին:

Բացի այդ գտնում եմ, որ արգելափակման հարցը չափազանց լուրջ է և այդ որոշումը պետք է լինի միանգամայն հիմնավորված:

Ես քվեարկել եմ "Ոչ" - կրկնում եմ: Բայց սուբյեկտիվիզմի մեջ չմեղադրվելու և արդար վճիռ արձակելու համար ես պահանջում եմ հրապարակել այն կետերը, որոնցով "մեղադրվում" է Վանական-ը:)

Lion
03.12.2008, 14:11
հիշիր ես հանդես չեմ գալիս իմ անունով այլ հանդես եմ գալիս կեղծ անունով որը ինձ հնարավորություն է տալիս օգտագործել կիբեռտարածքի կրիտիկական հնարավորությունները

Այսին՞քն: Սարնում ոչ մի վատ բան չկա: Բոլոր էլ հանդես ենք գալիս նիկերով...:)

Իր բացած թեմաների 50%-ը փակվել կամ ջնջվել են կանոնադրությանը հակասելու պատճառով:

Ցույց տվեք այդ թեմաները:)

Լեո
03.12.2008, 14:53
Ինչպես տեսնում եմ, էս հարցը վերջը պիտի Եվրադատարան հասնի:D

Ինչ էս թեման բացվել ա, Վանականը արդեն մեր «շոուբիզնեսի» «աստղերի» չափ ճանաչում ու փառք ա ձեռք բերել:D

Գալաթեա
03.12.2008, 14:54
Վայ չէ այ մարդ, ինչ արգելափակել, ինչ բան...ես որպես ճշմարիտ Չուկական ուզում եմ շարունակել Ստալինի շինելի որոնումները:

Երիցս նզովյալ լինեմ ես :D

Kuk
03.12.2008, 14:54
Ինչպես տեսնում եմ, էս հարցը վերջը պիտի Եվրադատարան հասնի:D

Ինչ էս թեման բացվել ա, Վանականը արդեն մեր «շոուբիզնեսի» «աստղերի» չափ ճանաչում ու փառք ա ձեռք բերել:D

Ես ՀԱԱԳԱ--ի ուղղությամբ եմ մտածումhttp://stg.odnoklassniki.ru/res/default/Images/smiles/49a.gif

Տրիբուն
03.12.2008, 15:03
քվեարկել եմ «ոչ»
Վանականը իմ վրա միշտ թողել է պարկեշտ ու կիրթ մարդու տպավորություն: Իսկ մեկ անգամ լուրջ սխալվել բոլորս էլ կարող ենք:

Ավելացվել է 54 վայրկյան անց

Ես քվեարկել եմ "Ոչ" - կրկնում եմ: Բայց սուբյեկտիվիզմի մեջ չմեղադրվելու և արդար վճիռ արձակելու համար ես պահանջում եմ հրապարակել այն կետերը, որոնցով "մեղադրվում" է Վանական-ը:)

Տարօրինակ է, բայց համաձայն եմ: :D

Kuk
03.12.2008, 15:04
քվեարկել եմ «ոչ»
Վանականը իմ վրա միշտ թողել է պարկեշտ ու կիրթ մարդու տպավորություն: Իսկ մեկ անգամ լուրջ սխալվել բոլորս էլ կարող ենք:

Տրիբուն ջան, որ ասում ես «մեկ անգամ», դու ո՞ր մի անգամը նկատի ունեսhttp://stg.odnoklassniki.ru/res/default/Images/smiles/49a.gif

Տրիբուն
03.12.2008, 15:05
Տրիբուն ջան, որ ասում ես «մեկ անգամ», դու ո՞ր մի անգամը նկատի ունեսhttp://stg.odnoklassniki.ru/res/default/Images/smiles/49a.gif
Եսի՞մ,
Իմ իմանալով էս մի անգամն ա եղել, էս վերջին անգամը: Ինչի էլի ա՞ բան եղել:

Kuk
03.12.2008, 15:06
Եսի՞մ,
Իմ իմանալով էս մի անգամն ա եղել, էս վերջին անգամը: Ինչի էլի ա՞ բան եղել:

Տրիբուն ջան, գրանցված օրվանից բան ա լինումhttp://stg.odnoklassniki.ru/res/default/Images/smiles/49a.gif

Երվանդ
03.12.2008, 15:06
Ես նույնպես «ոչ» , մարդա էլի իրա համար, էս կարգի կարծում եմ լրջացնել պետք չէր, եթե Չուկը որոշի ու փակի դեպրեսիայի մեջ չեմ ընկնի, բայց իրա ներկայությունը անձամբ ինձ չի խանգարում, ու չի խանգարել:oy

Ավելացվել է 1 րոպե անց
Ես կասեի նույնիսկ http://stg.odnoklassniki.ru/res/default/Images/smiles/49a.gif:D

Տրիբուն
03.12.2008, 15:09
Տրիբուն ջան, գրանցված օրվանից բան ա լինումhttp://stg.odnoklassniki.ru/res/default/Images/smiles/49a.gif
Հավատս չի գալիս, Վանակն մարդ ա, էն օրը Եգիպտոսից մի քանի հատ աստված էր կանչել, արև բան-ման էին պաշտում իրար հետ, դիցաբանեցինք ահագին, Ամոն–Ռա-ին քարկապ քցեցինք Յահվեի հետ, բայց ոչ մի վատ բան չեմ տեսել

Տրիբուն
03.12.2008, 15:19
Հակոբ, «մի դիմում էլ դու գրի»: Թող քո օգտին էլ սենց թեմա բացեն էլի;)
Հակոբին որ կարանանք համոզենք դիմում գրի, կարելի ա մի հինգ հատ էլ Վանական ներս բերել

Kuk
03.12.2008, 15:21
Հակոբին որ կարանանք համոզենք դիմում գրի, կարելի ա մի հինգ հատ էլ Վանական ներս բերել

Էդ ո՞նց հաշվիր:o Ես ոնց հաշվում եմ` վեց հատ ա լինում:esim

Տրիբուն
03.12.2008, 15:25
ապեր, 5,4 էր ստացվել, ես կլորացրեցի ներքրև

Արշակ
03.12.2008, 16:33
Քվեարկել եմ այո։
Ֆորումը դատարկաբանության տեղ չի։ Հերիքա ինչքան ապականեց ֆորումը։ Որ թեմայում էդ մարդը գրառումա անում, էդ թեման կարդալու կամ գրառում անելու ցանկությունս իսպառ վերանումա։
Ցավալիա, որ ֆորումի անդամները «ոչ» էն քվեարկում միայն էն պատճառով, որ «Ակումբի ուրախություննա»։
Սա ֆորումա, ոչ թե կրկես։

Նորմարդ
03.12.2008, 16:39
Ախր այ Արշակ ջան ոնց չես հասկանում էս մեր գորշ ու ունայն կյանքւոմ, մեզ կրկեսն է պակասում, որը փառք Աստծու գտել ենք այստեղ, իսկ դու ուզում ես զրկես մեզ մեր ուրախությունից :cry

Գալաթեա
03.12.2008, 16:40
Քվեարկել եմ այո։
Ֆորումը դատարկաբանության տեղ չի։ Հերիքա ինչքան ապականեց ֆորումը։ Որ թեմայում էդ մարդը գրառումա անում, էդ թեման կարդալու կամ գրառում անելու ցանկությունս իսպառ վերանումա։
Ցավալիա, որ ֆորումի անդամները «ոչ» էն քվեարկում միայն էն պատճառով, որ «Ակումբի ուրախություննա»։
Սա ֆորումա, ոչ թե կրկես։

Էլի լուրջ կուլ տվեց :(

NetX
03.12.2008, 16:51
Էլի լուրջ կուլ տվեց :(

քո համար ուրախություն ու զվարճանք ա, իսկ մի տասնայկ մարդու համար ավելորդ աշխատանք ու անիմաստ նյարդերի քայքայում ա…

Վարպետ
03.12.2008, 16:53
Էլի լուրջ կուլ տվեց :(
Քեզ կցեինք Վանականին, Լիլ, տեխնիկական հնարավորություն լիներ::P

Գալաթեա
03.12.2008, 16:58
քո համար ուրախություն ու զվարճանք ա, իսկ մի տասնայկ մարդու համար ավելորդ աշխատանք ու անիմաստ նյարդերի քայքայում ա…

Դե ուրեմն առանց որևէ մեկին հարցնելու կամ հասարակական քննարկման ու ղժժալու թեմա դարձնելու վերցնեիք ու արգելափակեիք: Որ նյարդեր չքայքայեր...ոչ ոք էլ չի ուզում, որ մոդերներն իզուր ժամանակ ծախսեն նման բաների վրա:

Բայց:
Սովորական ակումբցու համար, որ չի կարող Վանականին մոդերավորել, այդ թվում և ինձ, սույն յուզերը ծիծաղի ու զվարճանքի առարկա է: Իր գրոտեսկային կերպարով ու թվացյալ օրիգինալությամբ:

Յուրաքանչյուրս զբաղվում ենք մեր գործով:

Ձայնալար
03.12.2008, 17:01
Քվեարկել եմ այո։
Ֆորումը դատարկաբանության տեղ չի։ Հերիքա ինչքան ապականեց ֆորումը։ Որ թեմայում էդ մարդը գրառումա անում, էդ թեման կարդալու կամ գրառում անելու ցանկությունս իսպառ վերանումա։
Ցավալիա, որ ֆորումի անդամները «ոչ» էն քվեարկում միայն էն պատճառով, որ «Ակումբի ուրախություննա»։
Սա ֆորումա, ոչ թե կրկես։

Գիտե՞ս ինչումն ա խնդիրը, ոչ թե նրանում, որ Վանականը հաճախ ծաղրածույություն ա անում կամ գոնե թե այդպիսին է երևում շատերի աչքերում, այլ այն, որ Վանականի ամեն հերթական ծաղրածույությունից հետո ակումբի մի շարք իմ կողմից շատ հարգված անդամներ (միգուցե նաև ես) իջնում են(ք) արենա ու սկսում ենք հավասար ծաղրածույություն անել: Համաձայն եմ, էս մարդը հաճախ սադրիչ քայլեր ա անում, երբեմն շատ զավեշտալի, բայց դե ակումբը նզովելու (:D) ու նմանատիպ մանր «հանցագործությունների» համար չեմ կարծում, որ պետք է արգելափակել: Առաջարկում եմ, լուրջ հետևել, ջնջել ու պատժել բոլոր սադրիչ կամ թեմայից դուրս գրառումները, ինչպես նաև իր կողմից բացված անիմաստ թեմաները, անմիջական կոնտակտի մեջ չմտնել նյարդերը խնայելու համար և սպասել: Արգելափակելը կա ու կա, դա ծայրահեղ միջոց է:

ivy
03.12.2008, 17:03
քո համար ուրախություն ու զվարճանք ա, իսկ մի տասնայակ մարդու համար ավելորդ աշխատանք ու անիմաստ նյարդերի քայքայում ա…

Լավ փաստարկ էր, մոռացել էի ավելորդ աշխատանքի մասին... Լրջացա ու քվեարկեցի՝ Այո: :)

Tigran1989
03.12.2008, 17:19
Ճիշտն ասած ես ցհեմ ճանաչում Վանականին, չեմ էլ հիշում իրա գրածները, բայց քվեարկել եմ ոչ, որովհետև կարծում եմ որ կան ավելի լուրջ պատճառներ մարդկանց հեռացնելու համար քան ձեր բոլոր նշածները Վանականի վերաբերյալ, և եթե էդ դեպքերում մարդուն ոչինչ չեն անում ուրեմն Վանականին չի կարելի հեռացնել հավանաբար նրա համար, որ իրեն դուր է գալիս մարդկանց նյարդայնացնել, մարդկանց ներվերի հետ խաղալ:

ivy
03.12.2008, 17:21

Իսկ կարելի՞ է իմանալ՝ ֆորումում ինչ լուրջ պատճառ է պետք մարդուն արգելափակելու համար: Ասենք՝ զինված հանցագործությո՞ւն կամ մահափո՞րձ:

Tigran1989
03.12.2008, 17:26
Իսկ կարելի՞ է իմանալ՝ ֆորումում ինչ լուրջ պատճառ է պետք մարդուն արգելափակելու համար: Ասենք՝ զինված հանցագործությո՞ւն կամ մահափո՞րձ:

Ավելի լավ ա ես քո իրոնիայով ձևակերպված հարցին չպատասխանեմ:

Ambrosine
03.12.2008, 17:38
Քվեարկել եմ այո։
Ֆորումը դատարկաբանության տեղ չի։ Հերիքա ինչքան ապականեց ֆորումը։ Որ թեմայում էդ մարդը գրառումա անում, էդ թեման կարդալու կամ գրառում անելու ցանկությունս իսպառ վերանումա։
Ցավալիա, որ ֆորումի անդամները «ոչ» էն քվեարկում միայն էն պատճառով, որ «Ակումբի ուրախություննա»։
Սա ֆորումա, ոչ թե կրկես։

Արշակ ջան, կոնկրետ ես քո ասած <<հոդվածով>> չեմ առաջնորդվել:D;)
իմ համար ոչ մեկ ակումբի <<ուրախություն>> չի. ամեն մեկը իր տեղն ունի;)

Բայց հասկանում էլ եմ, որ եթե իր դեմ են դուրս եկել ակումբի ամենահեղինակավոր անդամները, գուցե էս քվեարկությունը, որ դեռ արդարացնում է իրեն, անհրաժեշտ էլ չէր;)

Monk
03.12.2008, 18:41
Ես հրաշալի հասկանում եմ Չուկին, ինչպես նաև Վանականի արգելափակմանը կողմ քվեարկածներին: Պատճառները պարզ են, մեկ առ մեկ չթվարկեմ, ամեն դեպքում լիովին արդարացի փաստարկներ են: Գումարած դրան` ես ունեմ նաև հավելյալ պատճառ. Վանական անունով գրանցված անդամը հաճախ տպավորություն է ստեղծում, թե ինքը հոգևորական է, ինչով և բազմիցս տեղիք է տալիս հոգևորականության հասցեին ոչ կոռեկտ և ծաղրական արտահայտությունների: Չնայած կարծում եմ շատերն են հասկանում, որ Վանականն այնքանով է վանական, ինչքանով ես` ֆոտոմոդել:
Միանգամայն տեղին ու արդարացի համարելով Վանականի արգելափակման դեպքում ադմինիստրացիայի որոշումը` ես քվեարկում եմ դեմ: Ասեմ, թե ինչու. չեմ ուզում <բարի քեռու> տպավորություն ստեղծել, բայց ես միշտ կողմ եմ մեղմ ու ներողամիտ մոտեցման: Ոչ մեկս էլ կատարյալ չենք և միշտ էլ կգտնվի մի կետ, որով մենք տհաճություն ենք պատճառում ուրիշին: Եթե միշտ առաջնորդվենք չոր արդարությամբ ու սառնությամբ, վաղ թե ուշ կկանգնենք մեկուսանալու և պատժվելու խնդրի առաջ` անկախ այն բանից, թե դա ինչ ձևով կլինի: Ամեն դեպքում Վանականը վատ մարդ չի, հաճախ ինչ-որ բարության տպավորություն եմ ստանում նրանից: :) Եվ հետո` չնայած նրա որոշ ահավոր քաոսային, հաճախ ստույգ հիմնավորումներից զուրկ գրառումներին, որոնցով նա կարողանում է բառերի հեղեղ անելով` ոչինչ չասել, չեմ կարծում, թե Վանականը զուրկ է գիտելիքներից կամ տրամաբանելուց: Ավելի պրոբլեմատիկ է նրա կողմից երբեմն որոշ դրսևորումներ, որոնց մասին իմ կարծիքը չեմ ուզում ասել, քանի որ նախ` հնարավոր է, որ սխալվում եմ, և երկրորդ` կարող է կոպիտ հնչել:
Մի խոսքով. քանի որ հարցում է բացվել և շատերը դեմ են քվեարկել, կարծում եմ հաշվի կառնվի այս ամենը, հետևաբար Վանականին կարելի է տալ շանս` մնալու Ակումբում: Բայց Վանականը մտածելու և հետևություններ անելու շատ բան պիտի ունենա: Եթե այս ամենը հետևանք չունեցավ և շարունակվի նույն ոգով, ապա իմ կարծիքով միանշանակ պիտի արգելափակվի, այն էլ ընդմիշտ:
Վանական ջան, հուսով եմ գրածիցս չես նեղանա::)

Lion
03.12.2008, 18:41
Ես կասեմ մի բան, որ գուցե Վանական-ը իրեն բարոյական իրավունք չի վերապահի ասել: Նախապես ներեղություն եմ խնդրում Վանական-ից նրա համար, ինչ պիտի ասեմ;)

Վանական նիկի տակ հանդես է գալիս սփյուռքահայ մեր խոշորագույն հայագետներից մեկը: Լրիվ լուրջ եմ ասում: Դրա համար էլ ուղղակի խնդրում եմ, մի վիրավորեք նրան, քանի որ շատ հնարավոր է, որ բազում անգամներ կարդացել եք նրա գրքերը և հիացել...:B

Մանե
03.12.2008, 18:42
looooooooooooooooooool
Դեռ ոչ մի անլուրջ թեմայում էսքան անլուրջ պոստեր չէի կարդացել,ինչքան ստեղ::pardon Բայց ես էս 2 տարվա ընթացքում ինչքան հասկացել եմ,Չուկը եթե ուզեցել ա մարդ արգելափակի,ապա արել ա,ու եթե Վանականին դեռևս չի արգելափակել,ուրեմն մտադրություն չունի:)Կքվեարկեմ ոչ,քանի որ չեմ կարծում,թե դա մեր որոշելու բանն ա:Ու չեմ կարծում,թե ամեն ինչ պետք ա էդքան լուրջ տանել ու ընդունել,վերջիվերջո պիտի սովորենք որոշ բաներին հումորով վերաբերվել,ու չնայած էդքան շատ չեմ կարդացել Վանականի գրառումները,չեմ կարծում,թե նենց մահացու հանցագործություն ա արել,որ արժի արգելափակել:):):)
Ճառիս վերջ:scen:scen:scen

Գալաթեա
03.12.2008, 18:49
Վանական նիկի տակ հանդես է գալիս սփյուռքահայ մեր խոշորագույն հայագետներից մեկը: Լրիվ լուրջ եմ ասում: Դրա համար էլ ուղղակի խնդրում եմ, մի վիրավորեք նրան, քանի որ շատ հնարավոր է, որ բազում անգամներ կարդացել եք նրա գրքերը և հիացել...:B

Հուսով եմ` Երվանդ Օտյանը չի:

keyboard
03.12.2008, 18:54
Սպասեք մի հատ էլ ես խառնվեմ:
Մանե ջան, Չուկը ադմինա, բայց իրա ուզելով չի անում, անումա ռադի ակումբա ժէ բլագի:
Բայց ինչ վերաբերվումա նրա սփյուռքահայ գրող լինելուն, կարծում եմ դա չի արդարացնում նրա արարքները:Քվեարկել եմ չգիտեմ, բայց իրականում, նրա կեղծանունը՝ հայերեն ասած նիկը, հոգևորականի տպավորությունա թողնում, բայց միայն նիկը:;)
Կարծում եմ ամեն մեկն իր չափով գիտակցում եվ հասկանում է, որ այս "աշխարհը" ՝ ակումբը ունի իր օրենքները և այստեղ գտնվելով յուրաքանչյուրս պարտավոր է դրանք ոչ թե ընդունել այլ հարգել, իսկ չընդունելու և չհարգելու դեպքում ուղղակի լքել: Պետք ա մի պարզ բան հասկանալ, ստեղ կռվադաշտ չի ու աշխարհի ու մարդկության դեմ ունեցած աբիժնիկության արտահայտման տեղ չի:
Ամեն խախտումն էլ ենթակա է ներման, միայն եթե դա չի վերածվում սովորության:
Ոնց մեծամասնությունը նենց էլ մենք էս բարագայում::P
հ.գ. Էս հիմա ակումբի ամենաակտուալ թեմանա, հլը նայեք ով է ֆորումում

Մանե
03.12.2008, 19:02
Սպասեք մի հատ էլ ես խառնվեմ:
Մանե ջան, Չուկը ադմինա, բայց իրա ուզելով չի անում, անումա ռադի ակումբա ժէ բլագի:

չեմ կարծում,թե Վանականի ակումբում մնալուց կամ չմնալուց որևէ մեկիս տաք կլինի կամ սառը:)

Լուսաբեր
03.12.2008, 19:03
Էս ի՞նչա եղել... :pardon

Ambrosine
03.12.2008, 19:12
չեմ կարծում,թե Վանականի ակումբում մնալուց կամ չմնալուց որևէ մեկիս տաք կլինի կամ սառը:)

հա որ?:think
Մանե ջան, կարող ա քո համար տաք կամ սառը չլինի, բայց մարդիկ կան, ինչպես տեսնում ես այս թեմայում, որ նրա մեջ գուցե հարազատ բան են գտել;)

Lion
03.12.2008, 19:12
Հուսով եմ` Երվանդ Օտյանը չի:

Ոչ - ըստ ինձ հասած տեղեկությունների Ձեր ասած մարդը վաղուց ողջ չէ...

Եվ այսպես, առանց մեղադրանքի կետերը տեսնելու բոլորդ շտապում եք մեղադրե՞լ Վանական-ին...: Ասել եմ ու էլի կասեմ -

ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ ասել, թե կոնկրետ ինչ է արել Վանական-ը և կոնկրետ ինչ արարքների համար են նրան ուզում արգելփակել - իսկ եթե չեք ասում, գոնե թարգեք այս մարդուն վիրավորելը...:(

Մանե
03.12.2008, 19:14
հա որ?:think
Մանե ջան, կարող ա քո համար տաք կամ սառը չլինի, բայց մարդիկ կան, ինչպես տեսնում ես այս թեմայում, որ նրա մեջ գուցե հարազատ բան են գտել;)
Ջանս,դրա համար էլ առաջարկում եմ չարգելափակել:)/եթե նախորդ գրածս կարդացել ես:)/

Ambrosine
03.12.2008, 19:22
Ջանս,դրա համար էլ առաջարկում եմ չարգելափակել:)/եթե նախորդ գրածս կարդացել ես:)/

հա, կարդացել եմ ու ուրախ եմ, որ դեմ ես քվեարկել:) բայց դե որ տենց էիր գրել... :);)

Second Chance
03.12.2008, 19:33
Ոչ - ըստ ինձ հասած տեղեկությունների Ձեր ասած մարդը վաղուց ողջ չէ...

Եվ այսպես, առանց մեղադրանքի կետերը տեսնելու բոլորդ շտապում եք մեղադրե՞լ Վանական-ին...: Ասել եմ ու էլի կասեմ -

ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ ասել, թե կոնկրետ ինչ է արել Վանական-ը և կոնկրետ ինչ արարքների համար են նրան ուզում արգելփակել - իսկ եթե չեք ասում, գոնե թարգեք այս մարդուն վիրավորելը...:(
Լիոնը դեմ է , որովհետև վախենում է որ շուտով միգուցե իր հերթն է գալու:D:D
Դրա համար էլ սրտամց հասկանում է Վանականին

Lion
03.12.2008, 19:47
Մերսի - պարապ ժամանակ կարդա այս պատմվածքը

http://www.akumb.am/showthread.php?t=34269

ու մտածի իմ արարքների իրական դրդապատճառների մասին...

Ambrosine
03.12.2008, 19:48
Մերսի - պարապ ժամանակ կարդա այս պատմվածքը

http://www.akumb.am/showthread.php?t=34269

ու մտածի իմ արարքների իրական դրդապատճառների մասին...

Լիոն, հղումը ճիշտ ես տվել?:think

Lion
03.12.2008, 19:53
Լիոն, հղումը ճիշտ ես տվել?:think

Հղումը միանգամայն ճիշտ է: Խոսքը վերաբերվում է հանցավոր անտարբերության մասին Չուկի պատմվածքին, որն ինձ շատ է դուր եկել...:)

Ambrosine
03.12.2008, 19:59
Հղումը միանգամայն ճիշտ է: Խոսքը վերաբերվում է հանցավոր անտարբերության մասին Չուկի պատմվածքին, որն ինձ շատ է դուր եկել...:)

այո, շատ լավ գործ է:)
ես հասկացա, թե ինչ էիր ուզում ասել՝ սա մեջբերելով, բայց ուզում էի ճշտել:)

Lion
03.12.2008, 20:05
այո, շատ լավ գործ է:)
ես հասկացա, թե ինչ էիր ուզում ասել՝ սա մեջբերելով, բայց ուզում էի ճշտել:)

Ուրախ եմ... հիշո՞ւմ եք "Գառաժ" կինոն: Սա Վանական-ի հարցը չէ: Սա ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ու մարդկայնության հարց է... Եթե մենք փակեցինք մեկի բերանը, ապա դրանով կդնենք այն բանի սկիզբը, որ այս ֆորումը կդառնա տիռանիա...:(

Իսկ այս ֆորումը անձամբ ինձ համար այնքան արժե, որ ես հաստատ չեմ ուզում այստեղ նման կարգեր հաստատվեն:)

Chuk
03.12.2008, 20:07
Սիրում եմ ակտիվ թեմաներ բացել :))

Monk
03.12.2008, 20:07
Սիրում եմ ակտիվ թեմաներ բացել :))
Հա, զգացվում է:D

Երվանդ
03.12.2008, 20:08
Սիրում եմ ակտիվ թեմաներ բացել :))

Ասաց նա արգելափակելով Վանականին:D

Chuk
03.12.2008, 20:09
Ասաց նա արգելափակելով Վանականին:D

Մի վռազի, յաա :P

ars83
03.12.2008, 20:14
հիշո՞ւմ եք "Գառաժ" կինոն:
Իմ սւրած կինոներից է :):hands
Մեջբերում այդ կինոյից․ "Правление пошло на поводу у истерички!" :D
Հիմա տեսնես Վանականին արգելափակելու հարցը ո՞ւմ հիստերիայի հետևանք է: :think:P

Ambrosine
03.12.2008, 20:17
Սիրում եմ ակտիվ թեմաներ բացել :))

դե հա...:D գիշերվա կեսին..:D

Lion
03.12.2008, 20:17
Իմ սւրած կինոներից է :):hands
Մեջբերում այդ կինոյից․ "Правление пошло на поводу у истерички!" :D
Հիմա տեսնես Վանականին արգելափակելու հարցը ո՞ւմ հիստերիայի հետևանք է: :think:P

Վայեթ եդ "Իստերիչկա"-նէս անգամ ես էի:D

Աբելյան
03.12.2008, 20:32
Վա-նա-կան
Վա-նա-կան
Վա-նա-կան
:clap

մենք քո հետ ենք :B

Տրիբուն
03.12.2008, 21:38
Սիրում եմ ակտիվ թեմաներ բացել :))
Շեֆ ջան, ..ռ մտնել չլինի, ճի՞շտ ա, որ Վանականը քեզ գրանցվելուց մի անգամից հետո ուղարկել ա խուլ ու ցուրտ տեղեր, կարճ ասած, պասլատ ա արել: Եթե հա, կարա՞մ քվերակությունս փոխեմ: :D:D

Ավելացվել է 2 րոպե անց

Ուրախ եմ... հիշո՞ւմ եք "Գառաժ" կինոն: Սա Վանական-ի հարցը չէ: Սա ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ու մարդկայնության հարց է... Եթե մենք փակեցինք մեկի բերանը, ապա դրանով կդնենք այն բանի սկիզբը, որ այս ֆորումը կդառնա տիռանիա...:(

Իսկ այս ֆորումը անձամբ ինձ համար այնքան արժե, որ ես հաստատ չեմ ուզում այստեղ նման կարգեր հաստատվեն:)
Լիոն, արի դու ճիշտը խոսա, չես ուզում, որ Վանականին արգելափակեն, որ հանկարծ կոկորդիլոսների ու մնացած էկզոտիկ կենդանիների թվի համար քեզ ջան ղուրբան ասողների պակասություն չլինի, չէ՞:

Chuk
03.12.2008, 21:44
Շեֆ ջան, ..ռ մտնել չլինի, ճի՞շտ ա, որ Վանականը քեզ գրանցվելուց մի անգամից հետո ուղարկել ա խուլ ու ցուրտ տեղեր, կարճ ասած, պասլատ ա արել: Եթե հա, կարա՞մ քվերակությունս փոխեմ: :D:D
Իմ արև, թե հասկացա ինչ ես ասում :)

Տրիբուն
03.12.2008, 21:47
Իմ արև, թե հասկացա ինչ ես ասում :)
սպասի մի հատ կարդամ, եթե հասկանամ, կբացատրեմ

Ավելացվել է 1 րոպե անց
Դժվար ա: Բայց փորձի էլի, դու խելոք տղա ես, կարող ա քո մոտ ստացվի:

Chuk
03.12.2008, 22:10
Թեև հարցումը բացվել էր երեք օրով, բայց գտնում եմ, որ մեկ օրը լրիվ բավարար էր, արդեն պահն է եզրահանգումներ անելու, հարցումն ու թեման փակելու: Այսպիսով, սկսենք.

սա ինձ համար լոկ էքսպերիմենտ է և խաղ

Այո՛, այս ամենը ընդամենը խաղ է: Ի՞նչ է զարմացաք: Ավելին, երևի զայրացաք ինձ վրա... մի շտապեք, դրանք իմ խոսքերը չեն, դրանք ընդամենը Վանականի խոսքերն են՝ իր ակումբյան «գործունեության» վերաբերյալ: Այո՛, այս ամենը նրա համար ընդամենը էքսպերիմենտ է և խաղ: Մենք այդ էքսպերիմենտում ճագարների դերն ենք խաղում: Նորմալ է: Հազար մարդ, հազար նպատակ: Անշուշտ ոմն մեկը կարող է մտնել այստեղ փորձել անելու ու խաղալու համար: Հոգ չէ, որ այս ակումբը ստեղծվել է այլ նպատակներով՝ լուրջ նպատակներով: Հոգ չէ, որ մի քանի տասնյակ մարդիկ ակումբի ստեղծման օրվանից մինչև հիմա իրենց ժամանակը, ռեսուրսները, ոմանք գումարները, շատերը նյարդերը ներդրել են այստեղ լուրջ բան ստեղծելու համար, լուրջ քննարկումներ կազմակերպելու համար, մարդկանց օգուտ տալու համար... ի՞նչ կա որ, ինչ որ մեկը մի օր քնել, ապա զարթնել ու որոշել է խաղ խաղալ, էքսպերիմենտներ անել ուրիշների ստեղծածի վրա: Նորմալ է, բան չունեմ ասելու:

Նորմալ չէ ուրիշ բան. այդ մարդն իր էքսպերիմենտների ժամանակ խախտել է մեր ակումբի բազում օրենքներ. անհամար թեմայից դուրս, անլուրջ գրառումներ, անհամար անիմաստ գրառումներ, անիմաստ թեմաների բազմություն, վիրավորական գրառումներ, սադրանքների հսկայական շտեմարան: Ընդամենը հետադարձ հայացք է պետք գցել, տեսնելու համար, թե իր այցելած թեմաներից քանիսում են իր այցելության շնորհիվ լուրջ վեճեր ու կռիվներ առաջացել, շեղվել է թեմայի ընթացքը, այն անլրջացել է, դառնալով դատարկագույն թեմա: Խորաթափանց պետք չի լինել, տեսնելու համար նրա բազում սարկազմով գրառումները: Շատ գիտելիքներ պետք չէ ունենալ տեսնելու համար բազում ապատեղեկատվական գրառումները: Պետք չէ շատ ուշադիր լինել նկատելու համար, որ ինքն իր վրա Վանականի կերպար վերցնելով ու գրելով անհամապատասխան գրառումներ ինչ-որ չափով գցել է եկեղեցու պատիվը՝ շատ մարդկանց մոտ: Ղեկավար կազմի արած զգուշացումները անտեսվել են բազում անգամներ. հիշենք թեկուզ վերջինը, երբ իր բացած պրովոկացիոն թեման դառնում է կռվի բուն, մոդերատորը ստիպված այն փակում է, ինքը տեղեկանում է պատճառների մասին ու բացում պատճենը: Այս բոլորն (ամենը չթվարկվեց), իրականում, առավել քան բավարար են այս ակումբցուն արգելափակելու համար, բայց գուցե արդարացվում է նրանում, որ նա խաղու՞մ է, սա էքսպերիմե՞նտ է:

Այո՛, իհարկե արդարացում է, հետևաբար շտապում ենք ընդունել խաղի կանոնները ու մտնել խաղի մեջ: Ինչպես դա անել: Հարկավոր է հետևել իր խաղին ու կրկնօրինակել: Երկար փնտրել պետք չէ, հիշում ենք իր մի քանի օր առաջվա առաջարկը ակումբցիներին՝ ինձ հրապարակային դատի ենթարկելու վերաբերյալ, երբ խնդրում էր գրել պատժի ձևը: Անշուշտ սա կատակ էր ու դա հրաշալի հասկացանք բոլորս, բայց ինչու՞ այդ կատակը չկրկնօրինակել: Չկա պատճառ, որն ինձ դա արգելի, մանավանդ որ կրկնօրինակումն ու այս թեմայի բացումը տալու էր շատ (իմ և այլոց) հարցերի պատասխանը: Ուրեմն առաջ բարեկամներս. «ի՞նչ եք կարծում, արժե՞ Վանականին արգելափակել»... խաղի մեկնարկը տրված է, մնում է նայել արդյունքները :)

Թեմայում ու հարցման արդյունքում եղան և՛ ուրախացնող, և՛ տխրեցնող բաներ: Փորձեմ հնարավորինս հանգամանալից անդրադառնալ՝ խլելով ձեր ժամանակից անգին րոպեներ :)

Առաջին տխրեցնող բանը: Մեծամասնությունը բավական լուրջ ընդունեցին թեման ու այդուհանդերձ չեղավ նորմալ ըմբոստացում հետևայլ շեշտադրմամբ. «Ինչու՞, եթե կան բավարար հիմքեր նրան ընդմիշտ արգելափակման համար, նա չի՛ արգելափակվել: Ինչու՞ այլոք, այդ բավարար հիմքերի առկայության դեպքում արգելափակվում են, իսկ Վանականի դեպքում այսպիսի հարցում է բացվում: Ինչո՞վ է Վանականն առավել այն մյուսներից»: Չեղավ, բացակայեց: Սարսափելի է: Փաստորեն հավասարության մասին խոսքերը, արդարության մասին պահանջներն ընդամենը խոսքեր են, այլ ոչ թե իրական պահանջներ... Ու չեղավ հակառակ ըմբոստացումը. «Եթե արգելափակված չէ, ուրեմն չկան բավարար հիմքեր: Այդ դեպքում ինչու՞ եք նվաստացնում այս մարդուն: Ինչու՞ է նրա նկատմամբ այսպիսի հետապնդում ծավալվել»: Փաստորեն նորից բացակայեցի արդարության իրական պահանջ... ցավալի է: Այո՛, եղան նմանատիպ գրառումներ... բայց ընդամենը մի քանի թույլ գրառումներ, ոչ թե ըմբոստացում: Սարսափելի է...

Տարօրինակ է տեսնել քվեարկության ակտիվությունը... Այստեղ մի հստակեցում մտցնենք ու անցնենք առաջ: Ինչ-որ մեկի (ով ուզում է, թող լինի) արգելափակումը չի կարող լինել նպատակ. այն եղել ու մնում է միայն միջոց: Հետևաբար աբսուրդ է ինչ-որ հարցման հիման վրա մեկին արգելափակելը... Արգելափակվում են արված խախտումների, դրանք չուղղելու ու շարունակելու համար, այլ ոչ թե քվեարկության արդյունքում: Ի՞նչ է, կարծում եք, եթե վաղը Պողոսի հարցը քվեարկության դնեմ ու 100% քվե ստանա «Այո» տարբերակը, բայց այդ մարդը խախտած չլինի ակումբի կանոնները, պիտի՞ արգելափակեմ: ԲԱՑԱՌՎՈՒՄ Է:

Սա խաղ է, ընդամենը խաղ, որը նպատակ ուներ ցույց տալ մի քանի բան:
Առաջին. մի քանի հոգի վերջին օրերին տարբեր տեղերում թմբկահարում են այն մասին, որ ակումբում անարդարություն կա, շոշափվում է անձամբ իմ անունը, ու խոսվում այն մասին, որ իբր մարդիկ անում են այնպես, ինչպես ես եմ ասում: Անգամ այս թեմայում նույն խաղացողը՝ Վանականը, գրեց «Չուկական» վիրավորական տերմինը: Այս ճղճիմ պրոպագանդան ունենալու էր որոշակի ազդեցություն, հետևաբար ակնհայտ պետք էր ցույց տալ, որ ես, չնայած որ ակումբի տերն եմ, այն ինձ է պատկանում, հանդիսանում եմ ընդամենը տեսակետ կրող անհատ, ու դրանով չի պայմանավորված այլոց տեսակետները, գործունեությունը, վարքը: Դրա վառ ապացույցն էր այն, որ ես թեև ներկայացրի, որ իբր սույն անձի արգելափակումն ինձ «պետք է», միևնույն է մարդիկ, այսպես ասեմ, քվեարկեցին «իմ դեմ»: Ցավոք սրտի ակումբի ղեկավար լինելս ինձ պարգևել է թշնամիներ, ովքեր տարբեր տեղերում սիրում են իմ դեմ ու ակումբի դեմ քարոզչություն տանել: Դա լրիվ նորմալ է, ես այլ ակնկալիք չունեմ, որովհետև երբ հարկադրված եմ լինում կտրուկ որոշումներ կայացնել, որի դեպքում շահելու է ակումբը ու կորցնելու եմ ես, ես ընտրում եմ ակումբի շահը: Սա որպես փոքրիկ ինքնագովազդ:

Երկրորդ. Քվեարկության արդյունքները գոհացնող են այն տեսակետից, որ ես նայելով, թե ով ինչպես է քվեարկել, տեսնում եմ, որ, այսպես ասեմ, «Գործին լիովին ծանոթ անձինք», այսինքն ղեկավար կազմի ներկայացուցիչները, ովքեր տեսնում են ոչ միայն այն, ինչը տեսնում է շարքային ակումբցին, այլև կուլիսների ետևում կատարվողը, կա՛մ քվեարկել են սույն անձի արգելափակման օգտին, կա՛մ էլ այլ կերպ են քվեարկել, միաժամանակ նշելով, որ ճիշտ կհամարեն նրա արգելափակումը: Սա ուրախեցնող է: Միաժամանակ նկատում ենք, որ ակումբցիների մեծ մասը քվեարկում է խիստ սուբյեկտի, քննարկման ժամանակ խոսելով զուտ սուբյեկտիվ, չխորանալով հարցի էության մեջ: Սա տխրեցնող է:

Երրորդ. թեմայում ակնառու է ակնհայտ ծաղրուծանակը, ինչում ես վստահ էի: Մի վայրկյան անգամ չէի կասկածում, որ գրեթե յուրաքանչյուր գրառումում լինելու է Վանականի վերաբերյալ ծաղարական կամ վիրավորական խոսք: Սրա նպատակն էր ակնառու ցույց տալ, թե ինչ կլիներ ակումբի, նրա քննարկումների վիճակը, եթե չլինեին ջանասիրաբար աշխատող մոդերատորները, ովքեր ամեն օր անընդհատ իրենց բաժիններում կանխում են նմանատիպ զարգացումները: Բայց այստեղ պետք է հասկանալ, որ մոդերատորները դայակներ չեն ու չունեն անսպառ ժամանակ այդպիսի աշխատանք անելու համար: Միաժամանակ ես ուզում էի, որ պարոն Վանականը տեսնի, թե իր խաղով, իր էքսպերիմենտով, իր ոճով ի՞նչ վերաբերմունքի է արժանացել: Հուսով եմ, որ սա իր համար մտորելու բավարար հումք է: Ու այստեղ բոլորվին կապ չունի, թե իր դիմակի ետևում իրականում ով է թաքնվում: Դա ոչ թե իր դիմակի նկատմամբ վերաբերմունքն է, այլ իր: Ու եթե վաղը ինքը դիմակի տակից դուրս գա ու անգամ պարզվի, որ ինքն իրականում «շատ սիրված ու հարգված գրող է», ենթադրենք, միևնույն է այս վերաբերմունքը այդ «շատ սիրված ու հարգված գրողի» արժանացած վերաբերմունքը կմնա:

Ինչևէ. ես հակված եմ Վանականին ևս մեկ շանս տալ և որպես դրա սկիզբ ես դնում եմ այս թեման, որպես իրեն մտորելու հումք.
Վանականին տրվում է հնարավորություն ակումբի հասարակությանը ներկայանալ նոր կերպարով, այդ թվում նոր մականվամբ՝ «Մեղապարտ» մականվամբ: Նրա մականունը փոխվում է, քանի-որ իր նախորդ ընտրած կերպարը շատերին թյուրիմացության մեջ է գցել ու խաղացել է եկեղեցու պատվի հետ: Ես մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ այս անձը գիտելիքների բավարար մեծ պաշար ունեցող, ինչպես նաև վերլուծելու ընդունակ անձնավորություն է: Հետևաբար նրան տրվում է հնարավորություն իր այդ ընդունակությունները դնել ի սպաս հետաքրքիր քննարկումների, որից շահող դուրս կգան բոլոր ակումբցիները: Չարգելափակելուս հարցում մեծ ազդեցություն է ունենում նաև քվեարկության արդյունքները, ըստ որոնց ակումբցիների գերակշիռ մեծամասնությունը կամ չի ուզում նրան արգելափակված տեսնել, կամ էլ չի կողմնորոշվում: Սակայն ինչպես արդեն ասացի արգելափակումը միջոց է, ոչ թե նպատակ, հետևաբար եթե Վանականը չօգտագործի իրեն ընձեռնված շանսը, ապա նա կարգելափակվի՝ ակումբի կանոնադրության շրջանակներում, անկախ նրանից, թե քանիսը դրան համաձայն կլինեն: Թեմայում հնչած կարծիքներն այն մասին, որ նրան պետք է պահել, որպեսզի ապահովի հասարակության «գունավորությունը», համարում եմ անիմաստ այդ հարցում, քանի որ բոլորս էլ գիտենք, որ օրինակ մոլագարը լրացուցիչ աշխուժություն է մտցնում առօրյա կյանքում, բայց նրան պետք է ձերբակալել:

Մոդերատորական. Թեման և հարցումը փակվում են: