PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». ՄԱՍ ԵՐՐՈՐԴ (III)

Վարպետ
02.12.2008, 11:42
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Նոր պատվածք. Այն սիրով մեզ է տրամադրել Հեղինակը:

Շարունակության հետ անպայման պետք է ուղարկել ողջ ստեղծագործության վերնագիրը:

Վերջաբանները կտեղադրվեն ուղիղ մեկ շաբաթից` երեքշաբթի կեսօրին:

...........................

Վարդուշ տատը դողդոջուն մատներով հաշվեց ձեռքին մնացած գումարը` երեք հազար վեց հարյուր երեսուն դրամ: Թոշակն առավոտյան էր ստացել, մտել էր խանութ, յուղ, շաքարավազ, մի քիչ պանիր, հաց, օճառ, մանր-մունր բաներ գնել ու ողջ ամսվա համար նախատեսված գումարից մնացել էր այդքանը. Ուղիղ երեք հազար վեց հարյուր երեսուն դրամ: Հա, մեկ էլ վարձերն էր մուծել, հոսանքի պատճառով էդքան վճարեց. Դե ինչ անի, արդեն եղանակը ցրտել է, իսկ իր ծերացած մարմինն այլևս ի վիճակի չէ ցրտին դիմանալ: “Անտեր պլիտան էնքան հոսանք ա վառում…”,-մտքում բողոքելով վճարել էր փոստատանն ու հաստատ որոշել, որ անպայման կգտնի դեռ անցյալ տարի անհետ կորած բրդից գուլպաներն ու միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կմիացնի “պլիտան”: Էսպես մտմտալով` Վարդուշ տատը քայլերն ուղղեց դեպի տուն: Ու ըստ սովորության` նայում էր ոտների առաջ, դե ավելին նայեր-չնայեր, օգուտ չկար, միևնույն է, լավ չէր տեսնում: Մեկ էլ ականջին հասավ լոտո վաճառող տղամարդու ձայնը.
- Ախպե~ր, հորս արև, մեր հարևանի փեսեն շահեց,- վաճառողը ոգևորված պատմում էր իր շուրջը հավաքված մի քանի հոգուն` հույս ունենալով լոտոյի տոմսերը հնարավորինս շուտ վաճառել ու էս ձմռան բքին փողոցում էլ չտնկվել:
Վարդուշ տատը քայլերն ուղղեց դեպի փայլփլուն լոտոներով սեղանիկն ու սկսեց մյուների նման լսել, թե ինչ հրաշք մեքենա էր շահել վաճառողի հարևանի փեսան: Հավաքվածներն իրար անցան, դե, գովազդն իր գործն արեց, ու անգամ Վարդուշ տատը, չգիտակցելով, որ քամուն է տալիս իր վերջին գրոշները, մեկ հատ լոտո գնեց: Գնեց ու հենց տեղում էլ ջնջեց…
Շահել էր: Այն էլ` մեքենա, այն էլ ի~նչ մեքենա` դե մի իմպորտնի բան, Վարդուշ տատը մեքենաների մակնիշներից հեռու էր:
Աշխարհում ոչ մի պլաստիկ վիրահատություն չէր կարող ջնջել նրա դեմքի կնճիռներն, այն էլ մի ակնթարթում: Տատը չէր հավատում իր բախտին, ախր ոնց, ախր ինքը… Մի ակնթարթում ողջ փողոցը հավաքվեց գլխին, լոտո վաճառողը օրվա պլանը կատարեց երեք րոպեում, ու գրեթե կաթված էր ստանում, ախր իր դիմաց դրված լինի մեքենան, ու ինքն իր կոտրած ձեռքով տա ուրիշի~ն, էն էլ` էս սմքած պառավին: Վարդուշ տատը դարձավ հռչակավոր, նրան անգամ հեռուստատեսությամբ ցույց տվեցին, այն էլ` մի քանի անգամ: Բոլոր հարևանների խոսակցության նյութը Վարդուշ տատն էր ու իր նոփ-նոր ավտոնեքենան: Ամենաշատը Նուշիկն էր ազդվել` երրորդ հարկի պառավը, որ աչքով աչք չուներ Վարդուշի հետ, ու նրա շահումը ընկալում էր որպես վերջին հարված այս դաժան աշխարհից:
Վարդուշ տատը մեքենայի փոխարեն գումարը վերցրեց: Դե մեքենան ինչին էր պետք, մեն-մենակ էր, մի թոռ էլ չուներ` մեքենան դներ տակն ու թոռան ուրախությամբ աշխարհով մեկ լիներ: Փողն իր տուն բերեցին տոպրակով, ստորագրեց ինչ-որ թղթեր, դուռը փակեց փողը բերող մարդկանց հետևից ու նստելով սեղանի մոտ` տոպրակը շուռ տվեց: Վարդուշ տատն իր ողջ կյանքում էդքան փող տեսած չկար: Միշտ էլ խեղճ էր ապրել, դեռ երեխա ժամանակ էլ հազիվ էին իր օղորմածիկ ծնողները ծայրը ծայրին հասցնում: Երբ ամուսնացավ, վիճակը շատ չփոխվեց, ամուսինն էլ շուտով մահացավ` թողնելով իրեն մեն-մենակ ողջ աշխարհում: Ամբողջ կյանքում աշխատել էր Վարդուշ տատը, բայց քանի որ ընդամենը երրորդ դասարանի կրթություն ուներ, միայն հավաքարարի գործ էին վստահում, իսկ դրանով ոչ կարողություն կկուտակես, ոչ էլ մարդավարի կապրես:
Նա ապշահար նայում էր փողի կույտին ու մտածում “բա ես հիմա ի՞նչ անեմ էսքան փողը”: Որոշեց, որ բակի երեխաներին կոնֆետ կգնի, որպես “մաղարիչ” ու հազար դրամ առանձնացրեց: “Էն իմ սիրած պանրից կառնեմ մի գլուխ”,- մտածեց ու երկու հազար էլ դրեց մի կողմ:
Շուտով այլ մտքեր սկսեցին նրան անհանգստացնել. “բա ես էս փողն ու՞ր պահեմ…”, “բոլորն իմացան, որ տանս լիքը փող կա, բա որ գան, դուռս բաց անեն գիշերով ու համ փողերս տանեն, համ էլ ինձ մորթեն քնած ժամանակ…”, “տո ինձ պե~տք էր էս անտեր մնացած փողը….”
Վարդուշ տատն այլևս ոչ քուն ուներ, ոչ դադար: Երեսին գույն չկար, մի տեսակ ավելի էր կորացել, ամեն ինչից վախենում էր: Վախենում էր տնից դուրս գալ, տանը մնալ էլ էր վախենում, երրորդ հարկի Նուշիկի հետ ընդհանրապես դադարեց շփվել, մի քանի օրը մեկ տնից դուրս էր գալիս մի քանի րոպեով միայն, որ գնա ամենամոտ խանութն ու իր համար մթերք գնի: Մինչև գալիս տուն էր հասնում, սիրտը բերանն էր գալիս: Գալիս մտնում էր ննջարան, քջջում պահարանի խորքերն ու փողերը շոշափելով` հանգստանում. չէ, չեն տարել, տեղում է:
Շահումից անցավ գրեթե մեկ ամիս, իսկ Վարդուշ տատի կյանքում գրեթե ոչինչ չէր փոխվել: Շարունակում էր իր սովորական գնումները, շարունակում էր միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միացնել տաքացուցիչը, շարունակում էր ջուրը կաթիլ-կաթիլ հավաքել, որ ջրաչափը չպտտվի, լվացքն էլ էր սառը ջրով անում, ինչպես միշտ: Մի տեսակ չէր կարողանում ընկալել, որ հիմա արդեն էնքան փող ունի, որ մի ահագին ժամանակ կարող է առանց իրեն որևէ բանից զրկելու ապրել: Երբ գալիս էր տան վարձը մուշելու ժամանակը, էլի սարսափահար նայում էր հոսանքի վարձին` մոռանալով, որ պահարանի խորքում այնքան գումար ունի, որ կարող է առանց աչքը թարթելու ողջ շենքի հոսանքի փողը մուծել: Կարճ ասած, շահումը նրան ոչ մի լավ բան չբերեց. միայն վախ, անհանգստություն ու անքնություն: Ամեն անգամ, երբ դուռը ծեծող էր լինում, խեղճ պառավը սրտաճաք էր լինում, կարծելով, թե եկել են իր փողերի հետևից, ու դռան հետևում մի դիմակավոր մարդասպան է կանգնած` դանակով կամ ատրճանակով զինված:

Վարպետ
03.12.2008, 10:56
Մնաց վեց օր:) Հուսամ էս անգամ շատերը համարձակություն կունենան շարունակելու;)

Վարպետ
09.12.2008, 09:18
Բան չմնաց ժողովուրդ: Բայց էսօր կեսօրին դժվար թե կարողանամ տեղադրել: Օգտվեք առիթից, մինչև հինգի կողմերը ժամանակ ունեք:)

Վարպետ
11.12.2008, 18:04
Նախաբան

11.12.2008, 18:10
Վարդուշ տատի երազանքը

Մի օր էլ Վարդուշ տատը նստած իր համար գուլպա էր գործում՝ դուռը ծեծեցին: Սովորության պես վեր թռավ տեղից ու հետո իրեն հանգստացնելով, թե էլի ջրի մարդն է երևի ,կամացուկ մոտեցավ դռանը : Շատ զարմացավ՝ անծանոթ մի երիտասարդուհի էր: Չլինի ջրի մարդը փոխվել է մատածեց արագ
-Ներեցեք տատիկ ջան -խոսեց անծանոթուհին - անունս Արփի է, ես բարեգործական միությունից եմ, ձեզ ցանկանում եմ մեր ծրագիրը ներկայացնել, կցանակա՞նք լսել :
Պառավի աչքերը աշխուժացան մի ակնթարթում «դե ինչի չէ որ, եկել են իրեն օգնեն երևի, ինչ վատ է որ, թող օգնեն չի խանգարի, արժի ներս հրավիրել.... իսկ կարողա սա սարքած գործա, ուզումա խաբի, վերջս տա ու փողերս տանի,-սիրտը նորից վախ մտավ, բայց անմիջապես էլ - չէ էս լղարիկ աղջիկը ինձ ինչ կարա անի, ես էս հալիս սրան գետնով կտամ...
Դե խեղջ աղջիկն էլ կանգնած նայում էր նրան ու սպասում պատասխանի :
Վերջը Վարդուշ տատը կողմնորոշվեց.
-Ներս արի աղջիկ ջան, ներս արի տեսնեմ էդ ինչ ծրագիրա

Աղջկան տարավ հյուրասենյակ նստեցրեց իր նովի թվի բազմոցին ինքն էլ նստեց դեմ դիմաց իր սիրած չորսոտանի «աթոռակին»
Նա զգաց, որ աղջկա դեմքին ինչ որ շվարանք կա՝ մի տեսակ շուրջն էր նայում ու կարմրում, զգացվում էր, որ ահավոր շփոթված է: Վարդուշն էլ չէր հասկանում, -բայց ինչիա տենց զարմացել որ, կարողա մտածում էր պալատում եմ ապրում , բա էլ ինչիա եկել ինձ օգնի որ...
--Դուք մենակ է՞ք ապրում տատիկ ջան - վերջապես սկսեց Արփին
-- Հա բա բալա ջան, լրիվ մենակ. էս աշխարքումս ես մա՜րդ չունեմ, ոչ երեխա ունեմ, ոչ թոռ ունեմ...
Աղջիկը գնալով ավելի կարմրեց : Վարդուշ տատն էլ գնալով ավելի էր զարմանում, ու անհամբեր սպասում էր թե երբ է վերջապես խոսվելու օգնության մասին, մտածում էր կասի, որ լավ կլինի ոչ թե փողով օգնեն, այլ ասենք մթերքով- բանով, մի բան առնեն բերեն տունը դնեն, թե չէ էդ փողերը զուլում են, հավես չունի...
-Ցավում եմ տատի ջան, չգիտեմ ինչ ասեմ...
- Ասա բալա ջան ասա - արդեն անհամբերությունից վրա տվեց Վարդուշ տատը - ասա տենամ էդ ինչ ծրագիրա
- Չգիտեմ տատիկ ջան արժե ընդհանրապես խոսել դրա մասին ...-կմկմաց աղջիկը
Այ մարդ մտածում էր Վարդուշը, կարողա սա մտածումա էնքան աղքատ եմ, որ իրանց օգնությունը քիչա ինձ, դրա համար էլ խեղճը ամաչումա: Որպեսզի սիրտ տա աղջկան ասաց.
-Բալա ջան ոչինչ դու մի ամաչի, ինչ կա ասա ..
Դե աղջիկն էլ սիրտ առավ , մտածեց .էս ինչ բարի տատիկա էս վիճակին ...
- Տատիկ ջան մենք բարեգործական ծրագիր ունենք, ծրագիրը վերաբերում է մանկատան երեխաներին, երեխաներին որոնք զրկված են ծնողական օժանդակությունից ու սիրուց, բացի այդ ...մեծ նյութական, ֆինանսկան դժվարություններ ունեն, նրանց օգնություն է հարկավոր:
Վարդուշ տատի գլխին ոնցոր սառը ջուր լցնեին :Այսպիսի անսպասիլի շրջադարձ չէր սպասում, «ա՜յ քեզ հիմար, ոնց միանգամից չհասկացա» աչքերը կլորացան սկսեց անհաննգիստ շարժվել «թող խոսա պրծնի դուրս հրավիրեմ , ես ինչ օգնություն տվող»:
Աղջիկը մի պահ դադարից հետո շարունակեց.
-Տատիկ ջան դուք շատ բարի մարդ էք, շատերը պալատներ ունեն, բայց անգամ չեն ուզում լսել...դուք գիտեմ մեծ բանով չէք կարող օգնեք, բայց ինչ էլ անեք դա մեզ համար մեծ բան կլինի.
Աղջիկը լռեց որպեսզի մի արձագանք լսի տատիկից ու հետո շարունակի: Վարդուշ տատն էլ մտազբաղ էր, չէր հասկանում ինչ է կատարվում հազար ու մի միտք էր գալիս, եկել փողա ուզում, հա էդ երեխեքը մեղք են , բայց ինքը ինչ անի ինքն էլ մենակ ծեր կինա հազիվա ձեռը փող ընկել էն էլ չեն թողում վայելի, բայց դե ինչ վայելի էդ փողն էլ լրիվ պատուհասա իրա գլխին : Էս հաստատ Նուշիկը սրան ուղարկած կլինի հա: Երևի գնացելա իրանց տուն, սա էլ թե գնա Վարդուշը փող կունենա: Մտածում էր ու քանի գնում կատաղում Նուշիկի վրա, հետո զգաց որ աղջկա հայացքը սպասողական է, պետք է մի բան ասի
- Բալա ջան շարունակի
ամենահարմարը դա էր, ժամանակ կշահի կմտածի
_ Տատիկ ջան, ես մտածում եմ, որ լավ կլինի դուք հանդիպեք այդ երեխաների հետ: Պատկերացնում էք նրանք ինչքան լավ կզգան, կարող էք այցելել նրանց գոնե շաբաթը մեկ հեքիաթներ պատմել , ոնց որ ձեր թոռներին կպատմեիք...
Հանկարծ տատի աչքերը լցվեցին, միշտ երազել էր թոռնիկ ունենար ու հեքիաթ պատմեր, վերջում էլ հաներ մի կոնֆետ տար: է՜հ, ինչքան էր երազել այդ մասին: Հարևան տատիներն էին էդպես անում, բայց առանց կոնֆետի ու ինքը միշտ մտածում էր, որ ինքը վերջում անպայման կոնֆետ կտա...
--պատկերացնում էք նրանք տատիկ կունենան դուք էլ թոռնիկներ...

-Հոնգուր- հոնգուր լաց էր լիում Վարդուշ տատը: աղջիկն էլ շվարած չգիտեր ինչ աներ, ոնց փորձում էր հանգստացնել չէր ստացվում: Իսկ Վարդուշ տատը լաց էր լինում ու չէր ուզում հանգստանալ…
Այդ դեպքից անցավ երկու ամիս: Հարևանները զարմացած Էին, Վարդուշ տատը էլ վախվորած չէր ման գալի, բոլորին բարևում էր ու շաբաթը երկու անգամ մտնում էր խանութ մի լավ առևտուր անում, /հիմնականում կոնֆետ / ու ձեռքերը լիքը տոպրակներով շտապում էր դեպի կանգառ: Զարմանում էին, այ մարդ ես պառավն էս առևտուրն ուրա տանում , մենակ էն առառաջվա նման առևտուր անելիսա տուն գնում : Ու մի օր խանութից դուրս գալիս Նուշիկ տատը պատահեց.
- Այ կնի՛կ, էդ բեռով բանով էդ ու՞ր ես գնում:
-- Նուշիկ ջան - ուրախ-ուրախ սկսեց Վարդուշ տատը - գնում եմ թոռներիս մոտ, կոնֆետ բան եմ տանում , որ հեքիաթ պատմեմ ու հետո ամեն մեկին մի բան տամ:
-Իյա՜, այ տնաշեն, քեզ թոռ որտեղից համել էդքան շատ, որ ամեն մեկին մի բան տաս
Երջանիկ էր Վարդուշ տատը, երկու թոռ ուներ ընդամենը Նուշիկը, իսկ ինքը...

-Մի զարմացի Նուշիկ ջան շատ են շատ, ու մեկը մեկից լավ ու համով - տատին հատուկ հպարտությամբ ու ժպիտով ասաց նա ու շարունակեց ճանապարհը:

Քսանից ավել թոռնիկ էին տվել նրան որոնք դեռ հեքիաթ լսելու տարիքում էին, որ նրանց տատիկություն անի մակատանը: Երեխաներն էլ սիրում էին նրան ու կարոտում հեքիաթներին: Վարդուշ տատն էլ իր պարտականությունը մեծ սիրով ու լրջությամբ էր անում անհամբեր սպասելով այցելության օրերին: Ամբողջ շահած գումարը խնայում էր երեխաների համար որ նրանց կոնֆետ ու հագուստ գնի:

Թեև շարունակում էր առաջվա պես ապրել անում էր իր սովորական գնումները, զրկում էր իրեն իր սիրած պանիրից, որովհետև թանկ էր ,շարունակում էր խնայել հոսանքը, հաշվում էր ամեն մի կիլովատը , շարունակում էր ջուրը կաթիլ-կաթիլ հավաքել, որ ջրաչափը չպտտվի, լվացքն էլ էլի սառը ջրով էր անում, բայց երջանիկ էր արդեն Վադուշ տատը :

Վարպետ
11.12.2008, 18:11
Երկու տատ, երեք պատմություն

Բայց դե դուռը ծեծողը հիմնականում Նուշիկն էր, որ իր պառավական սուր աչքով փորձում էր նկատել, թե Վարդուշի կենցաղում ինչ փոփոխություններ են եղել շահումից հետո:
- Վարդուշ ջան, քեզնից ձեն-ձուն չկա, ասեցի՝ մի հատ դուռդ ծեծեմ, տեսնեմ հո բան չի՞ պատահել: Դե... տարիքով կին ես,- դեմքին հոգատարություն նկարելով՝ ասում էր իր հարևանահուց հինգ տարով մեծ Նուշիկը:
Ու չսպասելով պատասխանի՝ աչքը գցում էր Վարդուշի տան ամեն մի պուճախին, որ տեսնի՝ ինչ մի նորություն, ինչ մի բամասանք... Երբեմն էլ իսկապես մի հարցով էր գալիս Վարդուշի տուն, բայց մինչև երրորդ հարկից հասնում էր առաջին, արդեն մոռացած էր լինում, թե ինչու է եկել... Սակայն ինչ հարց էլ լիներ-չլիներ, դա արդեն կարևոր չէր. դուռը բացվելուն պես՝ Նուշիկի ողջ ուշադրությունը սևեռվում էր տան եղած-չեղածի վրա: «Ինչ էլ մոռանամ, փողերդ հո լա~վ եմ հիշում»,- ինքնիրեն մտմտում էր սկլերոզի առաջին նշաններն անտեսող պառավը:
Մի խոսքով, Նուշիկը Վարդուշից ավելի լավ գիտեր, թե իմպորտնի ավտոյից եկած ամեն մի քոռ կոպեկը ինչի վրա է ծախսվել:
Այդպես անցավ մոտ մի տարի... Մի օր էլ Նուշիկը գնաց իր երեք թոռներին տեսակցության: Թոռները տատին ինչպես հարկն է ընդունեցին, շահեցին-պահեցին ու սկսեցին հարցուփորձ անել, թե ինչ կա չկա: Նուշիկ, դու Նուշիկ, բռնեց ու պատմեց Վարդուշի շահումի պատմությունը:
- Բա ի՞նչ եղավ էդ փողի հետ,- հարցրեց ավագ թոռը:
- Ես լավ գիտեմ, թե ինչ եղավ... Բայց հիմա չեմ ասի,- աչքերը պլպստացրեց շուստրիկ պառավը,- թող ձեզնից ամեն մեկն իր կարճ խելքով գուշակի:
Ու իր ասածից շատ գոհ՝ քթի տակ ծիծաղեց:
- Շատ լավ, - ասացին թոռները՝ արյան մեջ ազարտի խուտուտը զգալով:
Սիրուն նստեցին տատի կողքին, ու իր տարբերակը սկսեց ավագ թոռը, որ երեսունին մոտ մի ճարպիկ երիտասարդ էր.
- Ասեմ ձեզ: Վարդուշը էդպես էլ շարունակեց ապրել՝ ամեն մի գրոշի վրա դողալով, կարծես թե բան էլ չէր փոխվել իր կյանքում: Հետն էլ սիրտը դող էր ընկել, թե մի օր մեկը կգա, իր փողը կգողանա, իրեն էլ ուղիղ ռեյսով էն աշխարհ կուղարկի... Ու մտքում թաքուն երնեկ էր տալիս էն օրերին, երբ էդ դարդը գլխին չէր եկել, իր համար հանգիստ ապրում էր: Փողերի ձեռքը կրակն էր ընկել... Ձեր բակն էլ՝ փոքր բակ. իրար ասելով, իրար պատմելով՝ բոլորն էլ իմացան, որ հարևանուհիդ ահագին գումար է շահել: Դե ինքն էլ՝ մենակ կին... Թաղում էլ՝ լիքը անգործ տղերք... Մի օր Վարդուշի դուռը ծեծեցին: Խեղճ կինը հենց էդ օրվանից էլ վախենում էր... Բայց ամեն ինչ ավելի հեշտ անցավ, քան ինքը կարծում էր: «Ո՞ւր են փողերը»,- հանգիստ հարցրեցին տղերքը: Վարդուշը վախից բերանը ջուր առավ, միայն ձեռքով ցույց տվեց իր մաշված պահարանը: Հինգ րոպեից տան դուռը փակվեց, Վարդուշը մնաց մենակ՝ իր թալանված պահարանի հետ: Որոշ ժամանակ չէր կարողանում ուշքի գալ, հետո նստեց աթոռին ու միտք արեց... Մտածեց-մտածեց, վերջապես լիաթոք ու հանգիստ շունչ քաշեց. դարդից ազատվել էր, էն էլ՝ լրիվ անփորձանք: Այդ օրվանից Վարդուշը երջանիկ ապրում է ու էլ երբեք աչքը չի գցում անիծյալ լոտոյի կողմը: Հը՞ն, տատի, ի՞նչ կասես:
Մյուս թոռները ծափ տվեցին, ավագն էլ ձևականորեն վեր կացավ տեղից, խոնարհվեց ու նորից նստեց:
- Լավ պատմեցիր, բայց դեռ ծպտուն չեմ հանի, թող մյուսներն ասեն,- ձեռքերը դոշին ծալելով՝ պատասխանեց Նուշիկը:
- Հիմա իմ հերթն է,- ոգևորվեց միջնեկ թոռը՝ քսանամյա մի ճտպտան աղջնակ:- Ուրեմն էսպես: Վարդուշը էդ փողերը պինդ պահել էր պահարանի մեջ, որովհետև մտքին մի բան կար: Ինքն էս կյանքում շատ բան չէր տեսել... Ապրել էր իր հասարակ, աղքատ օրով, որտեղ ոչ մի իրադարձություն չկար: Բայց Վադուշը հոգու խորքում ուրիշ բաների մասին էր երազում, սիրտը էքստրիմ էր ուզում... Մի օր էլ եկավ մոտդ, թե՝ Նուշիկ ջան, սենց-սենց, արի դու ինձ ընկեր դարձի, իրար հետ մի քիչ կյանք անենք: Ու դիմացդ դրեց իր պլանը՝ մոտոցիկլ քշելու դասեր, ընտիր ռեստորաններ, ճամփորդություն, չաղ ու բախտավոր միամսյակ: Մենք էլ հո գիտենք՝ դու ինչ ժիր տատի ես, տեղով՝ կրակ: Քեզ էլ հենց էդպիսի մի բան էր պետք: Ու երկուսով էդ փողերը ոնց որ պետքն էր ծախսեցիք, քեֆ արեցիք, մի քիչ ֆռֆռացիք, Վարդուշն էլ իր խոսքի տերն էղավ՝ դարձավ բայքեր տատ:
Բոլորը ծիծաղեցին: Նուշիկը թոռանը աչքով արեց.
- Բալես ի~նձ ա քաշել... Ապրես: Մնաց մեր պստիկը պատմի:
Պստիկ կոչվածը կրտսեր թոռն էր, որը մի ինքնամփոփ ու լռակյաց տղա էր՝ շրջապատի համար անհասկանալի ու տարօրինակ:
- Որ ասում եք, ես էլ իմ տարբերակը կպատմեմ: Վարդուշի շահումը պատահական չէր: Ընդհանրապես, կյանքում ոչինչ պատահական չի լինում... Լոտոյի ստեղծումն էլ պատահական չէր, ինչպես նաև այն, որ դա այդքան մեծ տարածում գտավ հենց մեր երկրում: Վարդուշի տոմսը էսպերիմենտ էր... Հատուկ մշակված գիտափորձ: Ամբողջ լոտոն է գիտափորձ, ի~նչ լոտո, մեր ամբողջ կյանքը...Մեզ հսկում են, ստուգում, փորձարկում. բայց դա ոչ մեկդ չի տեսնում, կույր մարդիկ: Վարդուշը էքսպերիմենտի հատուկ փուլն էր. ինչպե՞ս կարձագանքի իր կյանքի մայրամուտին հասած աղքատ կինը, երբ պատահաբար (զգո~ւյշ մնացեք այդ բառից) մեծ գումար շահի: Կար հիպոթեզ, որ ոչ մի բան էլ նրա կյանքում չի փոխվի. միայն տագնապը կավելանա: Այդպես էլ եղավ: Հիպոթեզը հաստատվեց. մի տարվա ընթացքում Վարդուշը ոչ մի բան չփոխեց իր ապրելակերպի մեջ... Ու հենց երեկ փորձարկողները եկան ձեր շենք, ավելի ճիշտ՝ իջան: Վերձրեցին պահարանում պահված գիտափորձի նյութը ու թռան... Բայց ճանապարհին Կանաչը մի բան հիշեցրեց Կարմիրին, ու նրանք հետ եկան՝ այս անգամ Վարդուշ տատի հետևից: Ցտեսությո~ւն, Վարդուշ տատ, մենք քեզ կկարոտենք... Բայց հանդիպելու ենք, անպայման հանդիպելու ենք...
Նուշիկը խաչակնքվեց: Ավագ ու միջնեկ թոռներն իրար նայեցին ու բերանները փակ՝ փռթկացին:
- Ապրեք, էրեխեք ջան,- վերջապես ասաց Նուշիկը:
- Բա արդյունքնե՞րը,- հարցրեց ավագը:
- Ո՞վ էր ճիշտ գուշակել,- վրա տվեց միջնեկը:
- «Ճիշտ» գոյություն չունի,- հանգիստ տոնով արտասանեց կրտսերը:
Նուշիկն ինքն իրեն ուղղեց աթոռի վրա ու ասաց.
- Բոլորիդ պատմածն էլ սխալ էր: Իրականում լրիվ ուրիշ բան էղավ էդ փողերի ու Վարդուշի հետ ...
- Ի՞նչ էղավ,- հետաքրքվեցին թոռները:
Նուշիկը փորձեց մտաբերել իրական պատմությունը... Քիչ առաջ հաստատ հիշում էր՝ բոլոր մանրամասնություններով, բայց հիմա չէր կարողանում միտը բերել... Ութսունամյա կինը հոնքերը խոժոռեց:
- Տատի, բա չե՞ս ասում,- շարունակեցին անհամբեր ջահելները:
Նուշիկը ձեռքը տարավ ճակատին ու անհասկացող աչքերով նայեց թոռներին:
- Ի՞նչը չեմ ասում,- հարցրեց նա՝ փորձելով հիշել, թե ինչ են իրենից ուզում ջահելները, ու, ընդհանրապես, ինչի մասին է խոսքը...

Վարպետ
11.12.2008, 18:12
Lավն է, կարդացե՛ք

Ճիշտ են ասում, որ երջանկությունը փողի մեջ չէ: Խեղճ պառավը արդեն չէր դիմանում այդ վիճակին: Մտածում էր, որ փողերը տանը պահելը ապահով չէ, բայց ու՞ր տաներ, ու՞մ պահ տար: Մոտ բարեկամ էլ չուներ, ում կկարողանար վստահել: Հասկանում էր, որ այսպես վախի մտնոլորտում երկար ապրել հնարավոր չէ:
Ձմռան ցրտաշունչ օր էր… Ձյունը պար էր բռնել տների երդիկներից երկինք բարձրացող ծխի հետ: Վարդուշ տատը իր նոր տաքուկ վերարկուի մեջ փաթաթված, նոր ճտքավոր կոշիկները հագին՝ ձեռքին փոքրիկ մի կապոց քայլում էր ճերմակած փողոցով: Թե ուր էր գնում, միայն իրեն էր հայտնի: Մեզ հայտնի է, թե որտեղից էր գալիս: Առավոտ կանուխ տնից դուրս էր եկել ու քայլերն ուղղել դեպի մոտակա հագուստի խանութը: Մեկ ժամից ավել այնտեղ փորձել էր խանութի բոլոր վերարկուներն ու կոշիկները ու վերջապես ընտրել ամենաէժանը: Ինչքա՜ն երկար էր մտածել, մինչեւ որոշել էր նոր շոր գնել, բայց դե գիտեր թե հիմա ինչ գներ են. մարդ էլ էտ լաթի կտորներին այդքան փող կտա… Վերջին անգամ չորս տարի առաջ էր նոր բլուզ գնել՝ հարեւանի աղջկա հարսանիքին, ու մինչեւ հիմա իրեն չէր կարողանում ներել այն բանի համար, որ այդքան անշրջահայաց է գտնվել ու բլուզի վրա այդքան շռայլորեն չորս հազար հինգ հարյուր դրամ է ծախսել: Հիմա էլ մի տեսակ մեղավոր էր զգում իրեն…նո՜ր վերարկու, նո՜ր ճտքավոր կոշիկներ…
Հետո գնացել էր հարեւան շենքում ապրող ծանոթ ատաղձագործի մոտ ու իր համար դագաղ պատվիրել: Ծերուկ Ղուկասը լավ մարդ էր. Վարդուշ տատից շատ գումար չվերցրեց, հետն էլ խոստացավ, որ եթե, Աստված չանի, պառավի հետ մի բան պատահի, իր տղաները դագաղը նրա տուն կբերեն ու նրան հարմար մեջը կտեղավորեն:
Կարծես թե իր բոլոր անելիքներն արել էր. մնում էր փողը ապահով տեղում պահել, եւ այդ տեղը նա կարծես գտել էր…
Տուն վերադարձավ ուշ երեկոյան. փողը արդեն ապահով տեղում էր: Դե հիմա կարելի է հանգիստ նստել ու սպասել գողերին…
Բայց գողերը այդպես էլ չեկան: Փոխարենը եկավ մեկը, ում Վարդուշ տատը իսկի չէր սպասում տեսնել:
Երեկոյան ժամը ութն էր: Վարդուշ տատը իր հնամաշ թախտին նստած մուրաբայով թեյ էր վայելում ու գուլպա գործում: Դռան թակոց լսվեց: Պառավը անշտապ մոտեցավ դռանը:
-Ո՞վ է:
-Ես եմ, մորաքու՛յր:
Պառավը բացեց դուռը.
-Վարդա՜ն:
Քրոջ որդին էր, ում չէր տեսել այն պահից ի վեր, ինչ քույրը մահացել էր:
«Ըհը՜՜, -մտածեց Վարդուշ տատը,- իմացել է փողերիս մասին ու եկել է: Բայց դե հո դուրս չեմ անելու. քրոջս որդին է»:
Քիչ անց միասին թեյում էին ու զրուցում:
-…Այդպես մորաքույր, դրա համար էլ ստիպված թողեցի Հայաստանը ու բռնեցի Ռուսաստան տանող ճանապարհը: Սկզբում այնտեղ էլ շատ վիճակս. ո՛չ քնելու տեղ ունի, ո՛չ ուտելիք: Նույնիսկ հնարավորություն չունեի զանգեի ու քո՝ իմ միակ հարազատի որպիսությունը իմանայի: Հետո տեղի հայերից մեկը օգնեց ու լավ աշխատանք գտա: Կյանքս լավ դասավորվեց: Ամուսնացա մի շատ լավ ռուս աղջկա հետ… երկու որդի ունեմ՝ Արթուրն ու Ռոբերտը:
Գրպանից հանեց երկու լուսանկար ու մեկնեց պառավին:
-Քեզ իսկի նման չեն:
-Հա՛, մորն են նման:
Վարդանը մի սիգարետ վառեց/ես էլ գնամ ծխեմ, հետո կգամ կշարունակեմ/
-Երկու օրով եմ եկել: Որոշել եմ քեզ հետս տանել, մորաքույր, կգա՞ս:
Պառավը շփոթվեց: Երեւի սխալվել էր. Վարդանը փողերի մասին ոչինչ չգիտեր… համենայն դեպս նույնիսկ չակնարկեց դրանց մասին:
-Չէ, որդի՛ս. իմ տունն այստեղ է, դրսում չեմ կարող ապրել:
-Մտածի՛ր, մորաքու՛յր, մտածի՛ր, վաղը կպատասխանես… Այնտեղ ոչ մի բանի կարիք չես ունենա, իսկ այստեղ, տեսնում եմ զոռով ես գոյությունդ պահպանում: Չնայած ամեն դեպքում ես քեզ կօգնեմ ֆինանսապես,- այս ասելով՝ Վարդանը ձեռքը դեպի գրպանը տարավ,- ինչի՞ կարիք ունես:
-Ամեն ինչ նորմալ է, որդի՛ս, Աստված քեզ օրհնի: Ես կարիք չունեմ փողի. ինչ-որ ունեմ ինձ բավարար է: Միայնակ պառավին շատ բան պետք չէ երջանկության համար…
-Լա՛վ, տեսնում եմ, որ ինձնից գումար չես վերցնի, ես վաղը ինչ-որ պետք է, կգնեմ տան համար,- ասաց Վարդանը ու ավելացրեց,- ուզում եմ քնել, հոգնած եմ:
Առավոտ կանուխ պառավը իր սովորության համաձայն արթնացավ, հագավ իր նոր վերարկուն ու կամաց, որպեսզի Վարդանին չարթնացնի, բացեց դուռն ու դուրս եկավ հաց գնելու: Շենքի մուտքից դուրս գալիս հիշեց, որ փող չի վերցրել:
-Համա՜ թե մոռացկոտն եմ դարձել… ծերությու՜ն,- մտածեց պառավն ու հետ վերադարձավ փող վերցնելու:
Նորից կամաց բացեց դուռն ու ներս մտավ…
-Այստեղ չեն, մի՛ փնտրիր…
Պահարանի առջեւ կռացած Վարդանը շփոթվեց:
-Ի-ի-ի-՞նչ…
-Ասում եմ՝ փողերը այստեղ չեն:
Վարդանի աչքերում կատաղություն զգացվեց.
-Որտե՛ղ ես պահել հիմար ջադու: Ասա՛, թե չէ կսպանեմ:
Պառավը թախիծով նրան էր նայում ու լռում…
Վարդանը գրպանից հանեց դանակը.
-Որտե՞ղ են փողերը… կարծու՞մ էիր սիրուն աչքերիդ համար եմ եկել… ասա՛, ջադու՛, շուտ արա՛:
Պառավի աչքերից արցունքներ գլորվեցինք… վախից չէր, այլ…
Հանկարծ դռան բախոց լսվեց ու չսպասելով, որ ներսից դուռը բացեն, դրսից մեկը հրեց դուռը…
Մի վայրկյան հետո սենյակը լցվեց մանկական ուրախ ու զվարթ ձայներով…
-Ահա՛ մեր բարերարը, ողջունե՛նք նրան, - զիլ ձայնով ազդարարեց երեխաներին ուղեկցող կինը:
Վարդանը ապշած նայեց ուրախ որբուկներին ու դանակը մեխանիկորեն թաքցրեց մեջքի հետեւում:
Պառավը նորից նրան նայեց ու նորից աչքերից արցունքներ գլորվեցին… դարձյալ վախից չէր…

Վարպետ
11.12.2008, 18:13
Վերջին երազանքը

Ու ամեն անգամ քնելուց առաջ խեղճ կինը հարյուր անգամ համոզվում էր, որ դուռն ամուր կողպած է, պատուհանների փեղկերը փակ են, (չնայած, որ 9 հարկանի շենքի վեցերորդ հարկում էր ապրում): Պառկում էր` ականջը ձայնի << Ոտնաձայն է, փսփսոց է, ոնց որ ձայն եկավ...>> Ելնում էր, վախվորած վառում լույսը, պտտվում սենյակում, նորից ստուգում դռները, պատուհանները, համոզվում, որ տանը մենակ է, ու նորից պառկում էր, որ մինչև լուսաբաց տանջվի ` անկողնում շուռումուռ գալով: Առանց այն էլ չեղած քունը արդեն լրիվ փախել էր աչքից:
Այսպես մի երեկո էլ վերջին անգամ համոզվելով, որ տանը մենակ է ու մի անգամ էլ ստուգելով պահարանի խորքում պահած դրամները ողջ, առողջ տեղում են, Վարդուշ տատը, ցրտից դողդողալով լույսը մարեց ու պառկեց` մտքում անիծելով այն օրը, որ միլիոնատեր դարձավ: Հազար ու մի վատ բան էր մտքից անցնում: Քամին ոռնում էր դրսում ու պատուհանի ճեղքից սառը, կտրող հոսանքը սենյակ բերում: Տատը վերմակը ավելի վերև քաշեց, որ ականջներն էլ ծածկի: Մեկ էլ սենյակում շարժվող ստվեր նկատեց: Վարդուշ տատը վախից կուչ եկավ անկողնում: Էս անգամ սիրտ չարեց վեր կենալ ու լույսը վառել: Ստվերը գնում գալիս էր անձայն` ավելի ու ավելի սարսափեցնելով Վարդուշ տատին: Վախից ձեռ ու ոտը սառել էին: Կամաց-կամաց աչքերը լարելով Վարդուշ տատը մթության մեջ պարզորոշ սկսեց ուրվագծել դիմակավոր մարդասպանին: Նա արդեն նույնիսկ պատկերացնում էր հանցագործի արյունով լցված աչքերը, գզգզված մազերն ու չսափրված դեմքը: Վարդուշ տատը նույնիսկ զգաց ծխախոտի ու մի բաժակ օղու կամ գարեջրի տհաճ հոտը, որ գալիս էր մարդասպանի վրայից: Ստվերը գնալով ավելի էր մոտենում: Բառերը խեղդվում էին Վարդուշ տատի կոկորդում, արդեն ուզում էր բղավել, օգնություն կանչել, երբ զգաց, որ կոկորդը մարդասպանի ամուր ձեռքերում է:
-Տար, տար էդ անիծված փողերը, մենակ ինձ հանգիստ թող, տար ամբողջը,- հանկարծ ճչաց Վարդուշ տատն ու իր ձայնից վախեցած` վեր թռավ...
Քրտինքի մեջ կորած էր: Տատի երեսին գույն չէր մնացել: Հասկացավ, որ երազ է տեսել:
Լույսը արդեն բացվել էր: Վարդուշ տատը սրթսրթալով մի կերպ ելավ տեղից: Քայլել չէր կարողանում: Մի կերպ մոտեցավ պահարանին, ամենախորքից հանեց սրբիչներով ու շալերով հազար անգամ փաթաթած գումարը, դրեց սեղանին, գլուխն առավ ձեռքերի մեջ: Երազը շատ տպավորիչ էր, ու վախը դեռ միջից դուրս չէր եկել: <<Ինչ անեմ էս փողը>>...
- Վերջ,- կտրուկ որոշեց տատը,- էսօր վատ եմ զգում, վաղը լավ կլինեմ, կգնամ շուկա, ինձ տաք շորեր կառնեմ: Էն վերևի խանութում լավ-լավ գաթաներ են ստանում, աղի խորիզով, դրանցից կառնեմ...
Վարդուշ տատը փողերը փաթաթեց ու այս անգամ արդեն փողերի հետ մտավ անկողին` մտքում մտմտալով, թե վաղվանից ոնց է էդ գումարը ծախսելու: Աչքը ընկավ սենյակի անկյունում դրված 16-17-ամյա վաղեմություն ունեցող իր նման թառամած ճտքվոր կոշիկներին. <<Նորը կառնեմ, տաքը>>,- մտածեց Վարդուշ տատը: Աչքերը փակեց: Հիշեց մանկության դաժան օրերը, ամուսնական կարճ ու դժբախտ պատմությունը, անցած-գնացած սոված ու մրսած օրերը... Հետո իրեն պատկերացրեց տաք, փափուկ ու նոր կոշիկներով, նոր հագուստով, որ վերջին անգամ չէր էլ հիշում երբ է ունեցել... Մի անսովոր թեթևություն զգաց տատը, լույսի մի նուրբ շող փաթաթվեց նրա դեմքին: Տատը ժպտում էր` աչքերը փակ:

Վարպետ
11.12.2008, 18:14
Խոշոր շահում

Մոդերատորական: Հատվածը հանվում է քվեարկությունից` հեղինակի խնդրանքով: Այս պահից սկսած բոլոր այն ձայները, որոնք կտրվեն ի օգուտ այս` գոյություն չունեցող տարբերակի, կհամարվեն անվավեր:

Վարպետ
11.12.2008, 18:15
Անվերնագիր

Մի օր Վարդուշ տատը նստել էր խոհանոցում ու կարտոֆիլ էր մաքրում, որ խաշի, ու էլի մտքերով իր չարաբաստիկ փողերի հետ էր, երբ հանկարծ դուռը ծեծեցին: Խեղճ կնոջ սիրտը սկսեց փպրտալ, ձեռքերն սկսեցին դողալ: Ախր ով պիտի լիներ, ոչ ոք չուներ, Նուշիկի հետ էլ չէր շփվում: Մի կերպ, դողդողալով հասավ դռանն ու վախեցած հարցրեց.
-Ո՞վ ա:
-Վարդուշ տատ, Անին է, ձեր հարևանը,- լսվեց դրսից երիտասարդ մի ձայն:
Տատը դուռը բացեց: Դիմացը կանգնած էր քսաներկու-քսաներեք տարեկան մի աղջիկ, ում մի քանի անգամ տեսել էր իրենց բակում ու շենքի միջանցքում, բայց չէր ծանոթացել: Աղջիկը ժպտում էր, ձեռքին էլ` մի թաս խնձոր կար` դեղին, հյութալի:
-Վարդուշ տատ, կարելի՞ է ներս գալ, խոսենք մի քիչ,- ժպիտը դեմքին ասաց նա:
-Ներս արի, աղջիկ ջան, ասաց տատը, բայց էնքան էլ չէր հասկանում, թե ինչ պիտի խոսի էս գրեթե անծանոթ աղջկա հետ:
Անիին ուղեկցեց հյուրասենյակ: Նստեցին, Անին էլ խնձորով թասը դրեց սեղանին:
-Քեզ համար եմ բերել, տատի ջան,- ասաց նա:
-Ապրես, բալես,- Վարդուշն էդպես էլ չէր կարողանում կռահել նրա այցելության նպատակը:
-Վարդուշ տատ, ես Անին եմ, ինձ երևի թե լավ չեք ճանաչում, վերջերս ենք տեղափոխվել ձեր շենք, ես էլ ձեզ միայն դեմքով գիտեի, ու երբ լոտոյով մեքենա շահեցիք, հեռուստացույցով տեսա ձեզ ու ասեցի վա~յ, սա հո մեր հարևանն է: Ու այդ ժամանակվանից անընդհատ իմ ուշադրության կենտրոնում եք: Ես մասնագիտությամբ հոգեբան եմ, սիրում եմ մարդկանց ուսումնասիրել, ու ձեր դեպքն էլ շատ հետաքրքիր էր ինձ համար, քանի որ էդպիսի մի խոշոր իրադարձություն էր տեղի ունեցել ձեր կյանքում, ու ես անհամբեր սպասում էի, թե ինչ փոփոխություններ են լինելու ձեր առօրյայում…
Մինչ աղջիկը ոգևորված խոսում էր, Վարդուշ տատը փորձում էր հասկանալ իր այս տարօրինակ այցելուի գալու նպատակը, բայց իզուր:
-Սակայն ես նկատել եմ,-շարունակում էր Անին,- որ դուք, փոխանակ ուրախանաք, հեշտացնեք ձեր կյանքը, վայելեք այս հնարավորությունը, մի տեսակ ճնշվել եք, վախենում եք, դե հասկանում եմ, մեծ կին եք, այն էլ` մենակ, բայց ախր ձեր շահումը իսկական նվեր է, այլ ոչ թե պատիժ, ուղղակի դուք պետք է ոչ թե անընդհատ վախենաք այն կորցնել, այլ օգտագործեք այդ գումարը, հաճույք ստանաք կյանքից:
-Բալա ջան, էդ լավ ես ասում, բայց ախր ո՞նց: Անընդհատ վախենում եմ, թե ուր որ ա` կգան ձեռքիցս կառնեն, չեմ ուզում ինչ-որ թանկ բան գնել, որ ուշադրություն չգրավեմ: Հեռուստացույցս էլ չի աշխատում, ուզում եմ նորն առնել, բայց վախենում եմ:
-Տատի ջան, հիմա էդ գումարը քեզ համար գլխացավանք է դարձել, հա՞,- ծիծաղեց Անին:
-Հա~,- հառաչեց Վարդուշ տատը,-իսկական գլխացավանք:
-Այ եթե ինձ լսես, համ էդ գումարից կազատվես, համ էլ օր ծերության մի լա~վ կվայելես կյանքը….

Վարդուշ տատին իրոք որ դուր եկավ Անիի խորհուրդը, ու մի քանի շաբաթ անց նա գնեց երկու շաբաթյա ուղևորություն դեպի Կանարյան կղզիներ, ու հիմա թեթև սանդալները հագին, ոտնամատերին պլպլան մանիկյուր քսած, իր համար արևահարվում էր հինգ աստղանի հյուրանոցի հսկայական լողավազանի մոտ, հետաքրքրությամբ զննում անցնող-դարձող թիկնեղ երիտասարդներին ու մտքում օրհնում Անիին, ով իրեն օգնեց ազատվել “անիծյալ” գումարից, հետն էլ` նման հնարավորություն ստանալ` տեսնելու աշխարհն ու ԻՐՈՔ վայելելու կյանքը, թեկուզ և երկու շաբաթով…

Վարպետ
11.12.2008, 18:16
Կանաչ թելը

Հիմա Վարդուշ տատը գլխին էր տալիս, թե ինչի ընկավ էդ Հեղուշի խելքին ու գնաց գրբացի մոտ։ Ախր գնալ գնալ էր, կարար չէ մի խելքը գլխին բան ուզեր՝ ասենք լավ հեռուստացույց, կշահեր, հիմա կդներ իրա քեֆին, լավ որակով, հանգիստ կվայելեր, իսկ սենց հո ինքը չի գնա մի մեշոկ փող տա, ինչ ա թե տելեվիզոր առնի, բայց դե էդ վայրկյանին փողից էն կողմ խելքին ուրիշ բան չեկավ։ Գրբացն էլ մի երկու գունավոր թել ոլորեց իրար, թաթախեց խոզի յուղով լի բաժակի մեջ, երեք անգամ պտտեցրեց Վարդուշի գլխի վրայով և կարծես դատավճիռ՝ արտասանեց. «Չար աչքը չար փուուուշ մտնիիի, դուրս գա քեզ չկպնի։ Կարմիրը թող փող բերի, կանաչը թող բախտ բերի, սպիտակը՝ առողջություն, չուզողի աչքը հանես, ուզողին սիրտդ բաշխես...»։ Հետո թելերը փաթաթեց հազար տարվա, դեղնած «Կոմունիստ» թերթի մի կտորի մեջ ու Վարդուշին տալով ավելացրեց. «Կտանես, երեք գիշեր կդնես բարձիդ տակ, հետո կարմիրը կպոկես, կտանես կգցես էն առուն, մեջքով կկանգնես ու գլխիդ վրայով կգցես։ Երեք օր հետո մեծ հաջողություն կունենաս, կհարստանաս, կմնան կանաչն ու սպիտակը, էլի կդնես բարձիդ տակ, երեք օր կքնես, կհանես, կգնաս էլի էն առուն, նույն ձևի կանաչը կգցես ջուրը ու երջանկությունը քեզ կժպտա»։ Վարդուշը ականջներին չէր հավատում, էլ ինչ բախտ ախր, էս տարիքում էլ ով էր իր վրա նայողը։ Ընկավ մտքերի գիրկը, մտքով հասավ նույնիսկ իրենց գյուղ, իր առաջին սիրուն տեսավ, հիշեց, որ երբ արդեն հասուն տարիքում մի անգամ հեռուստացույցով լսեց Հ.Սահյանի «Առաջին սեր» բանաստեղծությունը, արտասվեց՝ « ..երբ վազում էին ձեր խենթ հորթերը մեր կանաչ–կանաչ բանջարանոցում...» տողերի վրա, ախր լրիվ իրենց մասին էր, է.... «Այ պառավ, ինչ ես աչքերդ չռել վրես նայում, չես հասկանու՞մ ինչ եմ ասում, ասում եմ՝ սեր կգտնես», –Վարդուշին անուրջներից պոկեց և նորից իրականություն վերադարձրեց պառավ Արաքսյան՝ գրբացը, – «Դե նույնն էլ կանես վերջում սպիտակի հետ, եթե առողջական խնդիրներ ունենաս» ։ Ու էսպես, Վարդուշը վերցրեց կախարդական թելերի կապոցը ու Հեղուշի հետ էկան տուն։ Սրտի խորքում իհարկե չէր հավատում, բայց դե ամեն դեպքում, երեք օր շարունակ քնեց թելը բարձի տակ, դե հետո էլ, ամեն ինչ արեց էնպես, ինչպես գրբացն էր հրահանգել… Տարավ, կարմիր թելը գցեց առուն ու էկավ տուն։ Դե դրանից հետո արդեն դեպքերը էնպես զարգացան, որ Վարդուշը լրիվ մոռացել էր մնացած թելերի մասին, մասնավորապես կանաչի։ Ամբողջ օրը ուշքն ու միտքը փողն էր։ Առաջին երկու ամիսը անցան մղձավանջի մեջ. վայ, դուռը խբեցին, երևի եկել են իրեն թալանելու, վայ, հարևանը ձեն տվեց, երևի գաղտնի համաձայնության է եկել հանցագործների հետ և ուղիներ են փնտրում իրենից ազատվելու.... Էսպես օր–օրի Վարդուշը հալումաշ էր լինում. շենքում բոլորը խոսում էին, որ Վարդուշը խելքը թռցրել է, մեկն ասում էր անբուժելի հիվանդ ա, մյուսը թե՝ չեք տեսնում, էրեսին գույն չկա, բայց աչքերը փայլում են, հոգեկանը տեղը չի... Մինչև որ Հեղուշը մի օր էկավ Վարդուշի մոտ. Հեղուշը միակ մարդն էր, ում Վարդուշը ներս էր թողնում ու վստահում. «Վարդուշ, հիշում ե՞ս Արաքսյան քեզ ինչ էր ասել, այ կնիկ, էդ ավտոդ, որ շահել ես, հենց ընենց չի է, Արաքսյայի շնորհքն ա» ։ Վարդուշը մոտ երեք րոպե պապանձվել էր, ոչ մի բառ չէր կարողանում արտաբերել։ Չնայած սկզբում իր մտքով էլ դա անցել էր, բայց հետո վանել էր էդ միտքն իրենից. ախր կյանքում նման բաների չէր հավատացել։ Բայց դե, որ Հեղուշն էլ է ասում... Հանկարծ կապը կտրած շան պես, թեթև կաղալով, բայց մեծ արագությամբ վազեց դեպի մահճակալը, բարձրացրեց բարձը՝ փառք աստծո, կանաչ և սպիտակ թելերը բարձի տակ էին. իսկ ինչի՞ չփորձի, եթե կարմիրը աշխատեց, միգուցե սրանք էլ աշխատեն, հը՞ն, վատ չէր լինի։ Վարդուշի դեմքից իսկույն չքացան անհանգստությունն ու վախը, ինչ որ նոր փայլ հայտնվեց նրա աչքերում, բայց էս արդեն էն գժական փայլը չէր, գժականի երանգներ էլի կային, բայց մի տեսակ ջահելություն էին առկայծում էս պահին, էնքան տեսանելի, որ Հեղուշի մարմնով դող անցավ ու մտքում մտածեց՝ բիձես էդքան խանդոտ չլիներ, երևի ես էլ մի հատ էդ կանաչը փորձեի, չնայած կարմիրն ու սպիտակն էլ հեչ չէին խանգարի, բայց կանաչը..... էէէէէէէ՜հ...

ХХХХХ

Վարդուշը երեք օր տնից դուրս չեկավ. մի հատ հաց էր առել, մի կտոր պանիր, թեյ, իրեն հերիք էր, երեք օր յոլա կգնար, դե որ շատ սովածանար էն կոնֆետներից էլ կուտեր, որ առել էր բակի էրեխեքի համար ու դեռ չէր բաժանել. ախր շատ էրես առած էին, ձեռքը չէր գնում դրանց բան տար։
«Էս անգամ սպիտակն եմ տանելու»,– մտածում էր Վարդուշը, –«առողջությունս կարգավորեմ, նոր ուրիշ բաների մասին կմտածեմ»։

ХХХХХ

Վարդուշը անճանաչելի էր դարձել։ Ջահելացել, սիրունացել, ախր իրականում շատ մեծ էլ չէր, ընդամենը 62 տարեկան, բայց երբեմն իրենից մեծերն էլ իրեն Վարդուշ տատի էին ասում։ Հիմա արդեն Վարդուշ տատին տիկին Վարդուշ էր դարձել՝ մաշկը խնամված, մազերը ներկած, կոկիկ հագնված, մի խոսքով՝ ոմանց համար նույնիսկ շատ ցանկալի էր տիկին Վարդուշը։ Հարևանների համար Վարդուշի նոր իմիջով հայտվելը իսկական շոկ էր։ Բայց ինչպես ցանկացած շոկ, ժամանակի ընթացքում համակերպվեցին, անգամ Նուշիկը, որ անվերջ քթի տակ մրմնջում էր՝ «չի տեսել պատից կախ, տեսել է ճակտից կախ», էլի ինչ որ չափով համակերպվեց և արդեն օրվա մեջ ընդամենը մի քանի ժամ էր հատկացնում հարևանների հետ Վարդուշին քննարկելու սուրբ գործին։ Շատերը նույնիսկ հանգիստ վերաբերվեցին էն փաստին, որ Վարդուշով սկսեց հետաքրքրվել անկյունի մթերայինի չաղլիկ ու ճաղատ մսագործը՝ Քաջիկը։ Վարդուշը արդեն մենակ չէր և երեկոները ստիպված չէր անցկացնել մութ ու սառը սենյակում, տաք գուլպաների հույսին, սև–սպիտակ «Ռուբին» հեռուստացույցի դիմաց։
Մի օր էլ տեսան, որ Վարդուշը ճամպրուկները հավաքել, Քաջիկի տուն է տեղափոխվում։ Չնայած, որ Վարդուշը ընդամենը կողքի շենք էր տեղափոխվում, ամեն դեպքում Հեղուշը, որպես ամենամոտիկ ընկերուհի, եկել էր Վարդուշին ճանապարհելու ու հավուր պատշաճի մի կուշտ լացելու։
—Լավ, Հեղուշ, մի լացի, – հանգստացնում էր վարդուշը, — վաղը կգաս առավոտը նույն ժամին, հո կոֆեն մենակս չե՞մ խմելու, Քաջիկը շուտ ա գնում գործի։ Համ էլ քեզ գաղտնիք պետք ա ասեմ էն կանաչ թելի մասին, գիտե՞ս, կանաչը դեռ չեմ օգտագործել, պահում եմ նեղ օրվա, ինչ իմանաս մարդ ես էլի, մեկ էլ տեսար դեռ պետք էկավ... ջահել, սիրուն կնիկ եմ, – շշուկով ավելացրեց նա, աչքով արեց Հեղուշին ու, թևանցուկ անելով իր թմբլիկ ու ճաղատ Քաջիկին, շարժվեց դեպի իր նոր տունը։
ХХХХ

Երկնքից ընկավ երեք խնձոր՝ մեկը էս հեքիաթը ձեզ պատմողին, մեկը էս խաղը մեզ խաղացնողին, մեկն էլ նրան, ով ամենից շատ ուրախացավ Վարդուշի երջանկության համար։ Անուշ արեք 

Վարպետ
11.12.2008, 18:18
Դե քվեարկեցեք: 7 օրից կփակվի:

ivy
11.12.2008, 18:40
Ժողովուրդ, ո՞նց է լինում, որ էս նախագծում հեղինակները միշտ յոթն են... :think Ու ընդհանարպես ամբողջ նախագիծը մի տեսակ առնչվում է յոթ թվի հետ: :8
Միստիկա: :'

Վարպետ
11.12.2008, 18:56
Ժողովուրդ, ո՞նց է լինում, որ էս նախագծում հեղինակները միշտ յոթն են... :think Ու ընդհանարպես ամբողջ նախագիծը մի տեսակ առնչվում է յոթ թվի հետ: :8
Միստիկա: :'
Միստիկական թիվ է նաև երեքը:) Ուստի, որպեսզի միստիկական եռնակյունին չքանդենք` Հավաք-երեք-յոթ, սա կլինի այս պռոյեկտի վերջին մասը;)

Chuk
11.12.2008, 18:57
Միստիկական թիվ է նաև երեքը:) Ուստի, որպեսզի միստիկական եռնակյունին չքանդենք` Հավաք-երեք-յոթ, սա կլինի այս պռոյեկտի վերջին մասը;)

Ինչի՞ :o

Վարպետ
11.12.2008, 19:07
Ինչի՞ :o
Դե որ միստիկան չվերանա: Սրա փոխարեն, նույն կանոններով ուրիշ վերնագրով պրոյեկտ կբացենք:))

*e}|{uka*
11.12.2008, 19:09
Չգիտեմ ում օգտին քվեարկեմ :Դուրս երկուսն եկան՝ Երկու տատ, երեք պատմություն-ը և Կանաչ թելը, չնայած վերջինի համար կարելի էր ավելի լավ վերնագիր մտաաածել :P, մյուսները իրար նման էին, բայց էլի լավը: :oy

Ձայնալար
11.12.2008, 19:10
Դե որ միստիկան չվերանա: Սրա փոխարեն, նույն կանոններով ուրիշ վերնագրով պրոյեկտ կբացենք:))

Չէ, ուղղակի քեզ բանալին կուլ տալու պահն ա դուր գալիս, ես գիտեմ :acute Պրոյեկտը փակենք, բանալին կուլ տանք :hands

Վարպետ
11.12.2008, 19:11
Չէ, ուղղակի քեզ բանալին կուլ տալու պահն ա դուր գալիս, ես գիտեմ :acute Պրոյեկտը փակենք, բանալին կուլ տանք :hands
Մի օֆֆթոփի, ուծյուի մեկը:angry:D

Մեմի
11.12.2008, 23:42
Բոլոր տարբերակներն էլ շատ լավն էին, բայց քվեարկել եմ, իմ կարծիքով, ամենաբարի ու համոզիչ տարբերակի օգտին, որն ավելի հոգեհարազատ էր ինձ; Ինքս էլ ուզում էի գրել, չհասցրեցի, բայց եթե գրեի, շատ ընդհանուր բաների կլինեին հենց այս տարբերակի հետ;

Վարդուշ տատի երազանքը

Քսանից ավել թոռնիկ էին տվել նրան որոնք դեռ հեքիաթ լսելու տարիքում էին, որ նրանց տատիկություն անի մակատանը: Երեխաներն էլ սիրում էին նրան ու կարոտում հեքիաթներին: Վարդուշ տատն էլ իր պարտականությունը մեծ սիրով ու լրջությամբ էր անում անհամբեր սպասելով այցելության օրերին: Ամբողջ շահած գումարը խնայում էր երեխաների համար որ նրանց կոնֆետ ու հագուստ գնի:

Թեև շարունակում էր առաջվա պես ապրել անում էր իր սովորական գնումները, զրկում էր իրեն իր սիրած պանիրից, որովհետև թանկ էր ,շարունակում էր խնայել հոսանքը, հաշվում էր ամեն մի կիլովատը , շարունակում էր ջուրը կաթիլ-կաթիլ հավաքել, որ ջրաչափը չպտտվի, լվացքն էլ էլի սառը ջրով էր անում, բայց երջանիկ էր արդեն Վադուշ տատը :

Ահավոր պարզ, բայց հոգին ջերմացնող բառեր են;:hands

Ariadna
12.12.2008, 11:19
Քվեարկել եմ Անվերնագրի օգտին, ինձ հոգեհարազատ էր, շաբլոնից դուրս, չնայած բոլորն էլ լավն էին։ Պատմությունը ինքը էնպիսին էր, որ ծավալվելու տեղ քիչ կար, ըստ իս, դրա համար բոլոր շարունակողներն էլ՝ ապրեն :)

Գալաթեա
12.12.2008, 16:47
Ariadna-ի հետ համամիտ եմ :) Շարունակելու հնարավորություններն այս անգամ փոքր-ինչ սուղ էին :)

Ու քիչ միամնան են ստացվել արդյունքում :)

Ձեր թույլտվությամբ` կիսվեմ իմ դիտարկումներով :oy
Շարունակողների մեջ կան Մորֆիուսը, Արս83-ը: Նույնիսկ կարող եմ ասել` որն է իրենցը :oy
Մի հոգի էլ կա, բայց քանի որ նա ինքն է ինձ այդ մասին ասել, իր անունը չեմ տա :)
Պարզապես իմ կարծիքով իր տարբերակի համար կքվեարկեմ, որովհետև ամենաշատը դուրս եկավ :)

Իսկ թե իսկական շարունակությունը որն է...կասկածում եմ "Երկու տատ, երեք պատմության" վրա :) Հա, ու "Կանաչ Թելի" :oy

Ֆսյո :oy

ivy
12.12.2008, 17:26
Ինձ մոտ էնպիսի տպավորություն է, որ էս անգամ նախաբանը սկսող հեղինակի շարունակությունն այստեղ չկա: :D
Լավն էին բոլոր տարբերակները, դեռ կմտածեմ՝ ում ձայն տալ: ;)

Second Chance
12.12.2008, 17:33
Ինձ մոտ էնպիսի տպավորություն է, որ էս անգամ նախաբանը սկսող հեղինակի շարունակությունն այստեղ չկա: :D

Ինձ մոտ էլ ճիշտն ասած :):D , /Չնայած մի քիչ վերջին երազանքի վրա եմ կասկածում:think/
Ինձ թվում է դա ուղղակի նրանից է որ այս անգամ իրական հեղինակն ուրիշ անձ է:oy

impression
12.12.2008, 17:38
սենց էլ անորոշ վիճա?կ կլինի, այ մարդ... :(

Ariadna
12.12.2008, 17:38
սենց էլ անորոշ վիճա?կ կլինի, այ մարդ... :(

:D Մեռա

Ավելացվել է 1 րոպե անց

Ինձ մոտ էլ ճիշտն ասած :):D , /Չնայած մի քիչ վերջին երազանքի վրա եմ կասկածում:think/
Ինձ թվում է դա ուղղակի նրանից է որ այս անգամ իրական հեղինակն ուրիշ անձ է:oy

Ամինա, ի՞նչ ի նկատի ունես ուրիշ անձ ասելով :o Այսինքն ակումբցի չի՞ :)

Second Chance
12.12.2008, 17:50
Ամինա, ի՞նչ ի նկատի ունես ուրիշ անձ ասելով :o Այսինքն ակումբցի չի՞ :)
Չէէէէէ:)) ուզում էի ասեի պատմվածքը տրամադրողն այս անգամ ուրիշ մեկն է երևի / Այվին չի էլի/ դրանից է որ գլխի չենք ընկնում իրական շարունակությունը:)
հուսով եմ էլի անհասկանալի չստացվեց:oy

Վարպետ
13.12.2008, 03:16
Մոդերատորական: Խոշոր շահում հատվածը հանվում է քվեարկությունից` հեղինակի խնդրանքով: Այս պահից սկսած բոլոր այն ձայները, որոնք կտրվեն ի օգուտ այս` գոյություն չունեցող տարբերակի, կհամարվեն անվավեր:

ivy
13.12.2008, 03:20
Իսկ ես մտածում էի՝ հենց էդ տարբերակի օգտին քվեարկել... Այ քեզ բան: :(

Chuk
13.12.2008, 03:20
Խաղի կանոնների հստակեցման, խստություններ մտցնելու կարիք կա:
Ես դեռ չեմ կարդացել, ցավոք, ու դեռ չեմ քվեարկել:

Վարպետ
13.12.2008, 09:27
Խաղի կանոնների հստակեցման, խստություններ մտցնելու կարիք կա:
Ես դեռ չեմ կարդացել, ցավոք, ու դեռ չեմ քվեարկել:

Ոչ միայն խաղի կանոնների: Անհրաժեշտ է մտցնել պատժամիջոցներ նման դեպքերի համար: Ես նախատեսում եմ դադարեցնել այս հեղինակի մասնակցությունը` բոլոր գրական նախագծերին մեկ ամսով և ըստ այդմ խնդրել քեզ` արգելափակել նրան նույնքան ժամանակով` Ստեղծագործողի անկյուն, Այլալեզու ստեղծագործողի անկյուն և Համատեղ ստեղծագործությունների բաժիններում:
Կանոնադրական փոփոխություններ էլ եմ առաջարկելու էդ առումով: Ինչ-որ սլիշկոմ շատ մարդու խելք ա էս վերջերս դարձել գնացովի-գալացովի, ֆորումն էլ դարձել ա` անձնական հարաբերությունների էքսպերիմենտի վայր:

Գալաթեա
13.12.2008, 13:55
Արս83-ի պահով սխալվել եմ, փաստորեն :oy

Հուսով եմ "Խոշոր Շահումը" իսկական շարունակությունը չէր :D

ivy
13.12.2008, 13:57
Հուսով եմ "Խոշոր Շահումը" իսկական շարունակությունը չէր :D

Էդ դեպքում նախաբանն էլ կջնջվեր: :D

Գալաթեա
13.12.2008, 13:59
Էդ դեպքում նախաբանն էլ կջնջվեր: :D

Խոխմա կլիներ :)
Ուզում եմ հիշեմ` որն էր էդ ջնջված տարբերակը...էն "Զատիկ"-ն էր չէ ոնց որ? :8

ivy
13.12.2008, 14:13
Խոխմա կլիներ :)
Ուզում եմ հիշեմ` որն էր էդ ջնջված տարբերակը...էն "Զատիկ"-ն էր չէ ոնց որ? :8

Հա, մանկատան մասին էր, իմ կարծիքով՝ մի քիչ նման էր առաջին տարբերակին, ու զարմանալի էր, որ առաջինին էդքան քվեարկում էին, իսկ էդ մեկին՝ չէ, ես էլ որոշել էի հենց դրան ձայն տալ:

Գալաթեա
13.12.2008, 14:16
Հա, մանկատան մասին էր, իմ կարծիքով՝ մի քիչ նման էր առաջին տարբերակին, ու զարմանալի էր, որ առաջինին էդքան քվեարկում էին, իսկ էդ մեկին՝ չէ, ես էլ որոշել էի հենց դրան ձայն տալ:

Հա, իսկապես վատ տարբերակ չէր:
Ժալկը:

Ռուֆուս
14.12.2008, 01:14
Կանաչ թելն ամենաշատը դուր եկավ, մեկ էլ Երկու Տատ, Երեք պատմությունը, մյուսները շատ միօրինակ էին ու բավականաչափ անհետաքրքիր

Second Chance
17.12.2008, 11:06
Այսօր վերջին օրնա չէ:)
Մի կերպ կողմնորոշվելով քվեարկում եմ Լավն է կարդացեք տարբերակի օգտին;), /չնայած վերջին մասը այդքան մտածված չի լուծված- մի տեսակ անտրաբանական եմ համարում առավոտ վաղ երեխաների հյուր գալը բարերարին,/

Հ.Գ. Ինչ որ շատ պասիվա այս անգամ այս թեման:unsure

Morpheus_NS
17.12.2008, 11:12
Ինձ էլ երկու տատ, երեք պատմությունը դուր եկավ:)

Ֆրեյա
18.12.2008, 13:33
Բոլոր ստեղծագործությունները տեխնիկապես շատ լավն էին, բայց բովանդակությունը հոգեբանորեն այդքան էլ չհուզեց :( Այդ պատճառով երկար ժամանակ դժվարանում էի քվեարկել, կարծես պատմվածքի ելքը ակնհայտ էր /որոշ չափով էլ պոպուլիստական/, առանց հետաքրքրության էր կարդացվում… այդ պատճառով քվեարկել եմ ամենաոչամբիցիոզ տարբերակի օգտին :)

Շնորհավորում եմ ապագա հաղթողին :)
հ.գ. երբ եք բացահայտում ;)՞

Ուլուանա
21.12.2008, 01:55
Վայ, փաստորեն, հեղինակները դեռ չեն բացահայտվե՞լ։ :o
Ցավոք, քվեարկությանը մասնակցել չհասցրի... :( Բայց դե ձայնս առանձնապես վճռորոշ դեր չէր խաղալու. մտադիր էի քվեարկել առաջին տարբերակի օգտին, որը, ինչքան հասկացա, առանց իմ ձայնի էլ հաղթում է։ :) Ինձ էդ տարբերակն ամենաբնականն ու համով–հոտովը թվաց ու հենց դրանով էլ դուր եկավ՝ չնայած այն հանգամանքին, որ գրագիտության առումով, մեղմ ասած, չէր փայլում։ :oy

Էս անգամ ավելի քիչ կասկածյալներ ունեմ, տեսնես ճի՞շտ եմ կասկածում։ :))

Morpheus_NS
21.12.2008, 02:02

Վարպետը էս թեման մոռացել ա::(

Վարպետ
21.12.2008, 14:00
Քվեարկության արդյունքներն ավարտվեցին:)

Շնորհակալություն պատմվածքի նախաբանի հեղինակին ինչպես նաև բոլոր մասնակիցներին և քվեարկողներին:

Հեղինակ - impression:)

Շարունակությունների տարբերակների հեղինակները.

Վարդուշ տատի երազանքը - Amina
Երկու տատ, երեք պատմություն - ivy
Լավն է, կարդացե'ք - Morpheus_NS
Վերջին երազանքը - GISastgh
Խոշոր շահում - տեսիլք (ոչ սպորտային պահվածքի համար որակազարկված է հետագա գրական խաղերին մասնակցելու իրավունքից` մինչև մոդերատորական որոշում կայացնելը):
Անվերնագիր - impression
Կանաչ թելը - Արիադնա

Շնորհավորում եմ Amina-ին հաղթանակի կապակցությամբ:)
Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին:

Ֆրեյա
21.12.2008, 14:29
Շնորհավոր, Ամինա :)

Ռուֆուս
21.12.2008, 16:11
Շնորհավորում եմ Ամինային ու մնացած բոլոր մասնակիցներին :)

Morpheus_NS
21.12.2008, 18:01
Ամինա ջան, շնորհավոոոոոոոոոոոոոոր!!!!!!!!!!!!!!!!!!!

Second Chance
21.12.2008, 20:29
Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար:)

Ռեդ
21.12.2008, 20:30
Շնորհավորում եմ Ամինա :)

Second Chance
21.12.2008, 20:32
Ինձ էդ տարբերակն ամենաբնականն ու համով–հոտովը թվաց ու հենց դրանով էլ դուր եկավ՝ չնայած այն հանգամանքին, որ գրագիտության առումով, մեղմ ասած, չէր փայլում։ :oy գիտեմ :)))) ընդունում եմ/ալարելը շատ վատ բանա/:oy

impression
21.12.2008, 22:53
Ամինա ջան, ես էլ եմ շնորհավորում, ապրես :)

Գալաթեա
22.12.2008, 00:01
Ամինա, ասենք շընավոր ;)
Մասյակա :)

տեսիլք
22.12.2008, 01:58
Քվեարկության արդյունքներն ավարտվեցին:)

Շնորհակալություն պատմվածքի նախաբանի հեղինակին ինչպես նաև բոլոր մասնակիցներին և քվեարկողներին:

Հեղինակ - impression:)

Շարունակությունների տարբերակների հեղինակները.

Վարդուշ տատի երազանքը - Amina
Երկու տատ, երեք պատմություն - ivy
Լավն է, կարդացե'ք - Morpheus_NS
Վերջին երազանքը - GISastgh
Խոշոր շահում - տեսիլք (ոչ սպորտային պահվածքի համար որակազարկված է հետագա գրական խաղերին մասնակցելու իրավունքից` մինչև մոդերատորական որոշում կայացնելը):
Անվերնագիր - impression
Կանաչ թելը - Արիադնա

Շնորհավորում եմ Amina-ին հաղթանակի կապակցությամբ:)
Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին:

Կարիք չկա մոդերատորական որոշում կայացնել, ես ինքնակամ էլ Ակումբ չեմ մտնի։

Քամի
22.12.2008, 02:08
Ամինա ջան շնորհավորում եմ:good

Morpheus_NS
22.12.2008, 02:18
Կարիք չկա մոդերատորական որոշում կայացնել, ես ինքնակամ էլ Ակումբ չեմ մտնի։

Ինչու՞: Ի՞նչ ա եղել որ:

comet
22.12.2008, 10:17
Շնորհավոր Ամինա ջան:) Ապրես:)

*e}|{uka*
22.12.2008, 14:54
Շնորհավոոո՜ր Ամինա ;)

Կարիք չկա մոդերատորական որոշում կայացնել, ես ինքնակամ էլ Ակումբ չեմ մտնի։

Նման բան մի արա...:(

ivy
22.12.2008, 23:05
Շնորհավորում եմ Ամինային, ապրես: :)

Կարիք չկա մոդերատորական որոշում կայացնել, ես ինքնակամ էլ Ակումբ չեմ մտնի։

Էկեք դրամաներ չանենք, ու ընդհանրապես հիշենք, որ դեռահաս չենք: ;)

Ուլուանա
23.12.2008, 05:01
Ամինա, շնորհավորում եմ։ :)
Փաստորեն, սխալ էի գուշակել։ :oy

Second Chance
23.12.2008, 11:16
Շատ շնորհակալություն երեխեք ;):oy

Ariadna
23.12.2008, 12:07
Շատ շնորհակալություն երեխեք ;):oy

Շնորհավորում եմ, Ամինա ջան :)

Վարպետ
24.12.2008, 09:16
ոչ սպորտային պահվածքի համար որակազարկված է հետագա գրական խաղերին մասնակցելու իրավունքից` մինչև մոդերատորական որոշում կայացնելը

Մոդերատորական: Համապատասխան նախազգուշացման բացակայության պատճառով մոդերատորական այս որոշումը չեղարկվում է ղեկավարման գրասենյակի կողմից: Տեսիլքը կարող է մասնակցել հետագա գրական մրցույթներին:

Նախազգուշացում. հետագա բոլոր նման գործողությունների հանդեպ կիրառվելու է սանկցիա` վերոհիշյալ կամ նմանատիկ այլ եղանակներով:

Ֆոտոն
18.08.2009, 00:09
Ինձ էլ դուր եկավ Ամինայի պատմվածքը: Շնորհավորում եմ: :)