PDA

Դիտել ողջ տարբերակը : Սնահավա՞տ ես արդյոք դու.

Malu
05.12.2006, 13:44
Չկա այնպիսի մի մարդ, որ նախապաշարմունք չունենա: Ուրեմն եկեք կիսվենք միմյանց հետ, թե ինչ նախապաշարմունքներ մենք ունենք, որտեղից են դրանք սկզիբ առել, և պետք է արդյոք հավատալ դրանց :think

Ավելացվել է 5 րոպե անց
Բոլորս էլ ուզենք, թե չուզենք սնահավատ ենք և ունենք նախապաշարմունքներ:
Օրինակ բերեմ: Ասենք, երբ ես ընդունելության քննությունների էր մասնակցում տարիներ առաջ, իմ մեջ կար համոզմունք, որ եթե բոլոր 3 քննություններին էլ նույն շորը հագնեմ, ապա հաջող կհանձնեմ: Եվ նման շատ նախապաշարմունքներ: Իսկ դուք ի՞նչ կասեք:

Arisol
05.12.2006, 14:01
Հա, իմ մոտ էլ ա տենց մի քանի անգամ եղել. ասել եմ, որ տվյալ տոմսը չսովորեմ՝ հաստատ քննության ժամանակ ինձ կընկնի ու տենց էլ եղավ, ամեն քննության մի հատ, թե երկու հատ տոմս կամ չէի սովորում կամ էլ վատ էի սովորում ու հենց էդ տոմսն էլ ընկնում էր:D :
Դե օրինակ հավատում եմ, որ եթե երկնքում աստղի ընկնելու ժամանակ մի բան մտահապես, ապա այն կիրականանա, բայց որ ասում են սև կատուն եթե փողոցն անցնի, ապա անհաջողություն ա սպասվում կամ նման բաներ… դրանց չեմ հավատում:
Ես էլ մեկ-մեկ պայմաններ եմ դնում, բայց ասեմ, որ դրանք վտանգավոր են, рискованно…

Angelina
05.12.2006, 14:45
Ոչ, ես այդպիսին չեմ, թեպետ ունեմ ինքնազգացողություն:

Ուլուանա
05.12.2006, 16:25
Չկա այնպիսի մի մարդ, որ նախապաշարմունք չունենա: Ուրեմն եկեք կիսվենք միմյանց հետ, թե ինչ նախապաշարմունքներ մենք ունենք, որտեղից են դրանք սկզիբ առել, և պետք է արդյոք հավատալ դրանց :think

Լիքը նախապաշարմունքներ ունեմ, որոնք ինձ շատ են խանգարում։ :cry Ճիշտ է, շատ նախապաշարմունքներից էլ ազատվել եմ։ Օրինակ՝ սև կատվի հանդիպելուց արդեն վաղուց չեմ վախենում, որովհետև արդեն քանի անգամ համոզվել եմ, որ սուտ է։ :P Այսինքն՝ սև կատվի հանդիպելուց հետո ոչ մի վատ բան, ոչ մի անհաջողություն չի եղել։ :hands

Բոլորս էլ ուզենք, թե չուզենք սնահավատ ենք և ունենք նախապաշարմունքներ:
Օրինակ բերեմ: Ասենք, երբ ես ընդունելության քննությունների էր մասնակցում տարիներ առաջ, իմ մեջ կար համոզմունք, որ եթե բոլոր 3 քննություններին էլ նույն շորը հագնեմ, ապա հաջող կհանձնեմ: Եվ նման շատ նախապաշարմունքներ: Իսկ դուք ի՞նչ կասեք:

Վայ, ես էլ ճիշտ նույն նախապաշարմունքից ունեմ։ :( :oy Եվ ընդունելության քննություններին, և մնացած բոլոր քննություններին միշտ նույն շորերն էի հագնում, որ իբր լավ լինի։ :D
Հետո մի շոր ունեմ, որը, նկատել եմ, ինչքան հագնում եմ, էդ օրը հեչ հաջող չեն լինում գործերս... :(
Մեկ էլ մի բլուզ ունեի՝ կանաչ գույնի, որ օրը դա հագնեի, անհաջող էր լինում, հետո սկսեցի նկատել, որ ընդհանրապես կանաչ գույնն է ինձ համար անհաջող, իսկ դրանից հետո էլ ոնց որ ինադու մի աստղագուշակի մեջ կարդացի, որ Երկվորյակների համար (ես Երկվորյակ եմ) կանաչ գույնն անհաջող է։ :o Էդ էլ որ կարդացի... կանաչ բլուզս անմիջապես նվիրեցի քրոջս։ :D Ինքը համ Երկվորյակ չի, համ էլ տենց բաների չի հավատում։ :oy
Բայց էս վերջերս սկսել եմ կանաչ գույնի հետ լեզու գտնել։:D Ախր էդ գույնը միշտ սիրել եմ, բայց դե որ մեր սերը փոխադարձ չէր, ի՞նչ անեի... :(

Մի խոսքով, բոլոր նախապաշարմունքներս չթվարկեմ, թե չէ հաստատ էսօր չեմ պրծնի։ Բայց մի բանում համոզված եմ. նախապաշարմունքներն իրական են այնքան ժամանակ, քանի դեռ մենք հավատում ենք դրանց։ Չե՞ք նկատել, որ այն մարդկանց վրա, որոնք նախապաշարմունքներ չունեն, դրանք չեն ազդում։ :) Եվ եթե մարդը վստահ է իր ուժերին, ապա նրա հաջողությանը ոչ մի նախապաշարմունք էլ չի կարող խանգարել։

Malu
05.12.2006, 16:42
Այնքան նախապաշարմունքներ կան, որ չգիտես էլ որ մեկն ասես:
Ասենք ծննդյան օրը ասում են շուտ չի կարելի շնորհավորել, իսկ ինչու՞: :think

Գոռ Ջան - Հայ
06.12.2006, 17:53
Դրանք ընդամենը հոգեբնական ճնշվածության արդյունքում առաջացած նախապաշարմունքներ են, իլյուզիաներ, որ սուք ինքներդ ստեղծում եք ձեր համար:

Ես տենց բաները ընդհանրապես չեմ ընդունում, ամեն մարդ իր ճակատագրի տերն է:

Aida
06.12.2006, 18:26
Ես էլ էի քննություններիս նույնը հագնում, մազերս նույն ձև հավաքում: Ինձ էլ տենց մամայիս ընկերուհին էր ասել ես էլ իրան լսեցի: Լսել եմ նաև, որ քննության նախօրյակին չի կարելի գլուխը լվանալ: Եթե տնից դուրս ես եկել հետ գալը վատ նշանա, բայց մի քանի անգամ ես հետ եմ եկել ոչ մի բան էլ չի եղել:

Arisol
06.12.2006, 18:35

Ամեն քննության նախորյակին լողանում էի:D: Ամեն անգամ տնից դուրս գալուց հետո վերադառնում եմ տուն, միշտ ինչ-որ բան եմ մոռացած լինում, կամ էլ ասում են, որ գնամ համոզվեմ, որ ջրերը փակ են ու մինչև հիմա դրանցից հետո վատ բան չի եղել;) :

Shauri
06.12.2006, 18:42
Քննությունից առաջ լողանալ/չլողանալը սնահավատության հետ կապ չունի: Դրա մեջ ճշմարտություն կա այնքանով, որ կարևոր իրադարձությունից առաջ նախընտրելի չէ լուրջ փոփոխություններ կատարել, օրինակ` կարելի է մրսել ու հիվանդանալ: Նաև ասում են` պետք չի մազերը կտրել: :)
Համ էլ խոսք կա` գետանցից առաջ ձիերը չեն փոխում... սա էլ մոտավորապես նույնն է :)

Aida
06.12.2006, 18:49
Ամեն քննության նախորյակին լողանում էի:D: Ամեն անգամ տնից դուրս գալուց հետո վերադառնում եմ տուն, միշտ ինչ-որ բան եմ մոռացած լինում, կամ էլ ասում են, որ գնամ համոզվեմ, որ ջրերը փակ են ու մինչև հիմա դրանցից հետո վատ բան չի եղել;) :
Ես էլ տենց բաների չեմ հավատում, բայց դե ինչ լսել եմ էդ եմ ասում: Բայց մյուս կողմից էլ ֆրանսերենից բանավոր քննությանս նախորդ օրը, երբ քրոջս հետ սաղ թեմաները կրկնում էի, քուրս Երևան թեմայի դիմացը մեծ մինուս դրեց ասեց լավ չգիտես: Ու տենց պառկեցի քնելու: Էնքան էի պատմել կոկորդս ցավում էր ու էլ հավես չունեի կրկնելու: Կարճ ասած տնից դուրս եկա անձնագիրս մոռացած սեղանին: Հետ եկա վերցրեցի ու քննությանս թեման հենց Երևանն էր, որ տոմսիս վրա տեսա, որ Երևանն ա դաժը ծիծաղս եկավ: Հիմա չգիտեմ էդ իմ հետ գնալու հետ կապ ուներ, թե՞ ուղղակի համընկավ:

Ուլուանա
06.12.2006, 20:19
Ես էլ էի մի ժամանակ մեծ ուադրություն դարձնում էդ տուն հետ գալու վրա, ու որ հետ էի գալիս, միշտ անհաջող էր լինում էդ օրը, բայց ժամանակ առ ժամանակ սկսում եմ ուշադրություն չդարձնել, ու երբ չեմ դարձնում զգում եմ, որ չի ազդում։ Իսկ, օրինակ, քույրս համարյա ամեն օր դասի կամ աշխատանքի գնալիս հետ էի գալիս, քանի որ միշտ մի բան մոռացած է լինում, բայց դեռ չեմ իմացել, որ գործերն անհաջող եղած լինեն, որովհետև ինքն ընդհանրապես չի հավատում ու ոչ մի նշանակություն չի տալիս նման բաներին։ Այնպես որ, հավատն իրոք շատ մեծ ուժ է։

Arisol
06.12.2006, 20:32
Այնպես որ, հավատն իրոք շատ մեծ ուժ է։
Իհարկե ունի, քանի որ դրանով մենք ազդում ենք իրադարձությունների վրա: Օրինակ եթե հավատում ես նման բաների ու ամբողջ օրը մտքիդ մեջ դա ա լինում, որ դու դուրս գալուց հետո հետ ես դառել կամ սև կատուն անցել ա ճանապարհն ու էդ պատճառով անհաջող օր ա լինելու, դու հա մտածում ես, կամա, թե ակամա, դա ռեֆլեքսորեն ա ստացվում, դու կարող ա լրիվ ուրիշ մտքերով տարված լինես, բայց մեկ էլ բռնացնես քեզ էն մտքի վրա, որ էսօր տենց բան ա պատահել ու հա սպասում ես անհաջողությանը, իսկ ինչպես արդեն ասվել ա, միտքը մեծ ուժ ունի, նա կարա նյութականացվի, ուստի էդ օրը մի անհաջող բան ա պատահում…

Selene
06.12.2006, 21:55
Ես գիտեմ մարդկանց,որ անուղղելի սնահավատ են,դա շատ շատ վատ է,երբեմն կարծում եմ,որ նման սնահավատությունն ինչ-որ տեղ հիվանդության է նման:think
Ես չեմ կարծում,որ ճիշտ է սեփական անհաջողությունը կապել ինչ-որ երևույթի հետ,
ասենք եթե օրդ վատ է անցել,ապա մեղավոր է այն սև կատուն,որ անցավ առավոտյան քո դիմացով կամ էլ քո այն ծանոթն,ում առավոտյան հանդիպեցիր երթուղայինի մեջ և ում բնավ էլ չես հավանում,և նման շատ բաներ…
Սա ես սխալ եմ համարում:think

Guest
07.12.2006, 19:12
Հին ժամանակներում մարդը շատ դեպքերում չեր կարող բացատրել թե ինչու՞ ա այսպես: Ինչու՞ կայծակը ավելի շատ խբում ա հենց այս ծառին, ինչու՞ կրակի դեմ պարելուց հետո ավելի լավ ա ստացվում որս բռնել: Իսկ, քանի որ հավատում են այնտեղ, որտեղ չեն կարող իմանալ՝ բացատրության բացակայությունը բերում ա սնահավատության:
Այն ժամանակներից գիտությունը շատ բան ա բացատրել, բայց մարդում մեձ մնացել կարիքը, կամ ավելի շուտ սովորությունը հավատալ ինչ-որ բանի: Իհարկե պետք չե լիովին ազատվել սնահավատությունից, ուղղակի պետք ա թուլացնել որոշ բաներով փոխարինելով:

Դրա համար՝
- Սնահավատությունների քանակը պիտի լինաի բավականին քիչ: եթե լինի շատ, դուք կսկսեք շփոտվել նրանց մեջ, եթե քիչ կյանքը ավելի կանհետաքրքրանա:
- Հորինաք ձեր համար օրիգինալ սնահավատություններ, մենակ ձեր համար, արդյոք դուք արժանի չեք լինել առանձնահատուկ:
- Թող ձեր սնահատությունները լինեն առավել գեղեցիկ և գունաոր, բազմաոճ և հետաքրքիր:
- Նաև օգտավետ կլինեն անհեթեթ և զարմանալի սնահավատությունները:
- Երբեք մի հետևեք սնահավատության մոդաին, խուսափեք նրանցից, նայեք այդ սնահավություններին վերևից, իբրև դուք լրիվ ոչ սնահավատ մարդ եք:

Apsara
26.05.2007, 20:40
հետաքրքիր է ինքս էի ուզում բացել այս թեման, բայց ուզում էի հարցում դնել:)
բայց փնտրեցի և գտա, որ արդեն զրուցել եք այս թեմայի շուրջ: ինձ թցում է այն սպառված չէ, ուղղակի դադարել եք խոսել:
Օրինակ շատ հաճախ սնահավատությունը խառնում են ինտուիցիայի հետ, կամ կարմայի օրենքների հետ:
Ես կարող եմ բացատրել, թե ինչու քննությունից առաջ ասում են, թե գլուխ լվանալը լավ չէ: պարապելու ընթացքում որոշակի ինֆորմացիոն դաշտ է ստեղծվում մարմնի շուրջ, հատկապես գլխի շրջանում, իսկ ջուրը բնության կողմից բնական մաքրող է, ահա թե ինչու այն կարող է ջնջել այդ դաշտը, և դուք պարզապես այդքան էլ լավ չեք հիշի կարդացածը: հիշենք նաև, որ կնքվելուց հետո 3 օր չեն լվացվում և լողանում:
Իսկ ինչ վերաբերվում է սև կատվին, ասեմ որ սխալ են կարծում, որ այն միայն վատ նշան է: Բացատրությունը այն է, որ սև կատվի էներգետիկան շատ ավելի ուժեղ է քան մյուս գույնի կատուների, և երբ դուք նրան հանդիպում եք նա կարող է ավելի ուժեղացնել ձեր բացասական լիցքերը կամ դրական լիցքերը կամ ընդհանրապես չազդել, դա կախված է ձեր դաշտի տվյալ պահի վիճակից:)
Լավ երևի շատ խոսեցի, բայց դեռ շատ բաներ կան, որ կուզենայի կիսվել

Firegirl777
27.05.2007, 17:12
Վերջերս ես էլ մի քանի այդպիսի բաներ կարդացի, օրինակ, որ հայելու դիմաց չի կարելի հաց ուտել, գեղեցկությունդ կկրոցնես, և ևս մի շատ հետաքրքիր սնահավատություն, թաղման ժամանակ ոչ մեկին չի կարելի դիպչել, նույնսիկ սեփական մաշկին, ծանոթին տեսնելիս հարկավոր է բարևել միայն գլխի շարժումով, իսկ եթե ձեռքով դիպչել ես մաշկիդ, ապա ասում են, որ այդ տեղում շատ ուշ լավացող վերք է առաջանում....
Դե ինչ հավատում ե՞նք

Amaru
28.05.2007, 01:32
Երբ գիշեր ա, անձրև, կայծակ, բակում շներ են հաչում, քամուց պատուհանը, ճռռալով, բացվում ա ու նման որևէ պատմություն եմ լսում, մի քանի րոպեով ներշնչվում եմ :D Աաա, սուտ ա սաղ, ապրեք հանգիստ :)

Wisper
28.05.2007, 01:49
Ուրեմն Ամերիկայում կան որոշ բեյսբոլիստներ, որոնք հավատում են, որ եթե ամբողջ սեզոնի ընթացքում նասկիները չփոխեն, ապա ամպայման իրենց թիմը չեմպիոն կդառնա :D :[ :o : Լավ է, որ այդպես մտածող մարդիկ քիչ են :[ :D

Fantazy
29.05.2007, 15:00
Հա, իմ մոտ էլ ա տենց մի քանի անգամ եղել. ասել եմ, որ տվյալ տոմսը չսովորեմ՝ հաստատ քննության ժամանակ ինձ կընկնի ու տենց էլ եղավ, ամեն քննության մի հատ, թե երկու հատ տոմս կամ չէի սովորում կամ էլ վատ էի սովորում ու հենց էդ տոմսն էլ ընկնում էր:D :
Դե օրինակ հավատում եմ, որ եթե երկնքում աստղի ընկնելու ժամանակ մի բան մտահապես, ապա այն կիրականանա, բայց որ ասում են սև կատուն եթե փողոցն անցնի, ապա անհաջողություն ա սպասվում կամ նման բաներ… դրանց չեմ հավատում:
Ես էլ մեկ-մեկ պայմաններ եմ դնում, բայց ասեմ, որ դրանք վտանգավոր են, рискованно…

Տոմսերի պահով իմ մոտ հակառակն ա եղել, օրինակ սովորել եմ տոմսերի կեսից ավելին, բայց ոչ բոլորը, մտածել եմ, որ հարցերից մեկը «սա» կլինի ու այդպես էլ եղել ա, բայց միշտ մի հարցի ճշտությամբ եմ գուշակել: :P

Աստղի ընկնելուն ես էլ եմ հավատում, բայց երբեք երազանքս չի իրականացել, երևի թե շատ «երկնային» երազանքներ եմ պահել: :( Սև կատվի վատությանը միայն փոքր ժամանակ եմ հավատացել, որովհետև դեռ չէի հասկանում թե դա ինչ է: Մի հատ խոսք կա. "բոլորը վազեցին ես էլ վազեցի", էդ պահերն էին մոտս: :D Հիմա էլ չեմ հավատում, որովհետև երբեք ոչ մի վատ բան չի պատահել, կամ էլ ես չեմ մտաբերում, կամ էլ դա նրանից ա, որ կենդանիներ շատ եմ սիրում ու չեմ կարողանում նրանց վատ բանի մեջ մեղադրել, իսկ իմ անհաջողությունների մեջ մեղադրում եմ միայն ինձ:

Ես էլ եմ երբեմն իմ առաջ պայմաններ դնում, :) բայց միշտ ձգտում եմ լավ բաների վերաբերյալ լինեն դրանք:

Ու մի բան հաստատ գիտեմ. ինչքան շատ վատի մասին մտածես ու պեսսիմիստ լինես, այնքան շատ վատ բաներ կբերես քո գլխին, դրա համար էլ պետք է լավատես լինել: ;)

Ռուսները մի հատ լավ խոսք ունեն՝ (ու քանի որ չեմ կարողանում այստեղ ռուսերեն գրել, նորից ստիպված եմ անգլերեն տառերով գրել:angry) bedu naklikaesh'.

Enipra
29.05.2007, 16:14
Չկա այնպիսի մի մարդ, որ նախապաշարմունք չունենա:

Կա, ես եմ։ :P
Ախր նախապաշարմունքներն ավելորդ կապանքներ են, որոնք մեզ չեն թողնում հանգիստ ապրել։ Ինձ հետ էլ է պատահել, որ մի քանի տոմս չեմ սովորել, ու քննության ժամանակ հենց դրանցից մեկն էլ ընկել է, բայց ես դա չեմ փորձել կապել ինչ–որ բանի հետ, իսկ ինչո՞ւ պիտի չընկներ որ... Երբեմն էլ հակառակն է եղել. իմ ամենալավ իմացած տոմսն է բաժին հասել։:) Պարզապես պատահականություն է։
Մարդն ինչքան շատ իմանա նման նախապաշարմունքների մասին ու մի քիչ էլ դրանց հավատալու հակում ունենա, կամա, թե ակամա կսկսի դրանցից խուսափել կամ վախենալ։
Ես ժողովրդի մեջ տարածված շատ նախապաշարմունքների մասին տեղյակ էլ չեմ, ճիշտ է՝ տարբեր մարդիկ մեկ–մեկ փորձում են ինձ «լուսավորել». «Վա՜յ, էս ի՞նչ ես անում, սեղանը թղթով մի՛ սրբիր, չգիտեմ ինչ կլինի, սեղանի այս մասում մի՛ նստիր, այսպես մի՛ կանգնիր, այսպես մի՛ արա, այնպես մի՛ արա...»։ Բայց այս խոսքերը կարծես կողքովս անցնեն։ :D

Vive L'Armenie
29.10.2007, 06:29
Չկա այնպիսի մի մարդ, որ նախապաշարմունք չունենա: Ուրեմն եկեք կիսվենք միմյանց հետ, թե ինչ նախապաշարմունքներ մենք ունենք, որտեղից են դրանք սկզիբ առել, և պետք է արդյոք հավատալ դրանց :think

Ես սնահավատ չեմ, ճիշտն ասած մի ժամանակ էի, ուրեմ պատմեմ թե ինչպես այդ սնահավատությունն անցավ միջիցս, երբ գնացի Խոր Վիրապ եկեղեցին, երբ մտա այն խուցը, որտեղ Գրիգոր Լուսավորիչն էր եղել բանտարկված 13 տարի, աչքս ընկավ մի թղթի կտորի վրա, որտեղ գրված էին Աստծո հենց սնահավատության հետ կապված բառերը, << Աստված չի ողորմում այն օջախը, որտեղ պղծում են Իր (Աստծո) անունը, որտեղ փորձում են գուշակություններ անել Իմ անունից, ... և պատկերացնու՞մ եք այդ օրվանից միանգամից անհետացավ այդ ամենը, նույնիսկ ես եմ զարմանում, այդպես միանգամից...:esim իսկ դրանից առաջ ամեն անգամ, նույնիսկ օրվա մեջ 3 բաժակ սուրճ խմելուց, 4 անգամ էլ թեքում էի բաժակս:D, ամաչում եմ, որ ասւմ եմ նույնիսկ :(:cry2 Կարևորն այն է, որ հիմա ամեն ինչ լավ է :)) երբեմն էլ ես եմ ազդում ուրիշների վրա, փորձում եմ հասկացնել, որ լավ բան չեն անում, չնայաց համոզված եմ, որ այդ բաժակ նայելն էլ ուղղակի ժամանակ անցկացնելու միջոց է (հուսով եմ...:) )

Second Chance
18.12.2007, 14:12

Ճիշտ ես;)
Հենց այդ նույն պատճառով ես եմ հրաժարվել դրանցից և ուրախ եմ որ հիմա ազատ եմ:)
Յուրաքանչյուր նախապաշարմունք զրկում է մարդուն որոշակի ազատությունից պահում է վախի ու գերության մեջ:( չնայած որ երբեմն մարդկանց թվում է թե այդպես չէ....

Hrayr
24.12.2007, 18:40
Ես համաձայն եմ Ձեր հետ, սակայն կուզենաի ավելացնել.
սնահավատությունը արմատ է պապենական տարվեր սովորությունների, որոնք միայն հոգնեցնում են նրանց անձնատուր եղողներին:

Երկնային
06.03.2008, 18:23
կարծես, թե ես սնահավատ չեմ… երևի ինչ-որ մանրուքներ կլինեն, բայց ճիշտն ասած հիմա չեմ կարողանում կոկրետ ինչ-որ բան մտաբերել… :)

ամենահաճախը մարդկանց մոտ հանդիպել եմ այն, որ երբ աղը թափվում է, միանգամից մտածում են, թե կռիվ է լինելու… մեկ էլ սև կատուներից աշխատում են հեռու մնալ… :think

մի տեղ կարդացել եմ, թե որտեղից է գալիս այդ աղի մասին սնահավատությունը… դա եկել է այն ժամանակներից, երբ աղը շատ թանկ հաճույք էր համարվում և շատ դժվար էլ ճարվում էր… հետրաբար եթե մի փոքր թափեին, տանը այդ պատճառով վիճաբանություն էր անպայման լինում :P

իսկ ընդհանրապես համարում եմ, որ եթե չհավատաս նման բաների ու ինքդ քեզ չներշնչես, ոչ մի վատ բան էլ չի լինի հետդ… ;)

Empty`Tears
08.03.2008, 00:29
Ես անձամփ չեմ հավատում, շատ-շատ, որ ասում են թու-թու-թու... :P
Գիտեք ամերիկացիները կարելի է ասել, որ վախենում են Ուրբաթ, 13ից. և 13ից: Նույնիսկ 15 հարկանի շենքում չկա 13րդ հարկ՞ :oy

VisTolog
08.03.2008, 00:46
Ես էլ չեմ հավատում: Որ կողքինս սնահավատա լինում, չեմ կարողանում հետը չվիճել, ախր ըտենց մարդիկ մենակ ասում են, բայց ոչ մեկ, ոչ մի ապացույց չունի նման բաների գոյության մասին: Օրինակ մեր հարևան ընտանիքը, նոր ծնված երեխուն անընդհատ ուռոդ են ասում... մի անգամ ջղայն հարցրի թե խի են ըտենց ասում, ասին ըտենց են ասում, որպեսզի երեխեն սիրուն լինի::shok

Shushan-87
06.12.2009, 20:31
Ես էլ սնահավատ չեմ,ու գտնում եմ որ դա միայն խանգարում է հանգիստ ապրելուն:Ես Աստծուն եմ միայն հավատում:

DVG
06.12.2009, 22:38
Ես սնահավատ եմ ու ահավոր նեղվում եմ դրանից, մի անգամ մի շատ զավեշտալի դեպք պատահեց. գնում էինք ընկերոջս տուն ու իրանց բակում չգիտեմ որտեղից հայտնվեցին 4 սև կատուներ...դե իմ սնահավատություն ինձ ստիպում 3 անգամ 360 աստիճան պտտվել, եթե դեմովս սև կատու է անցնում...թարսի պես էլ էդ անգամ չորսն էլ դեմովս անցան :D 4*3=12 պտույտ :D

Yevuk
06.12.2009, 23:15
Ես էլ սնահավատ չեմ… Քանի սև կատու էլ դեմովս անցնեն, ես մեկա էտ փողոցը անցնելու եմ, միշտ անձրևանոցը տան մեջ եմ բացելու ու գլխարկը սեղանի վրա եմ դնելու, մեկ էլ աղը թաձելուց հանգիստ հավաքելու եմ առանց վրան խաչ քաշելու: ;)

Կարծում եմ, որ շատ հնուց է եկել նման երևույթը, անգամ այն ժամանակվանից, երբ մարդիկ կրակապաշտ են եղել և ունեցել են բազմաթիվ աստվածներ… :think

Gayl
06.12.2009, 23:18
Ես սնահավատ եմ,էն էլ չափից շատ,որ սև կատու եմ տենում մոռթում ուտում եմ:
Հարգանքներով Սև Գայլ:

VisTolog
06.12.2009, 23:20
Ես սնահավատ եմ,էն էլ չափից շատ,որ սև կատու եմ տենում մոռթում ուտում եմ:
Հարգանքներով Սև Գայլ:
Լավ, ասենք թե սև կատուն անցավ, հետո ինչ որ բան եղելա՞:)

Gayl
06.12.2009, 23:23
միշտ անձրևանոցը տան մեջ եմ բացելու ու գլխարկը սեղանի վրա եմ դնելու

Էս երկուսը չհասկացա,առաջին անգամ եմ լսում,հիմա որ անձրևանոցը տանն ես բացում կամ գլխարկը սեղանի վրա ես դնում ինչա՞ լինում,դե իհարկե ըստ ավանդույթի:
Ես միշտ անձրևանոցը դուրսն եմ բացում,գլխարկս սեղանի վրա չեմ դնում,դե առաջինի դեպքում մինչև տնից բացած հանեմ հոգիս կհելնի,իսկ երկրորդի դեպքում,երբեք մտքովս չի անցել,որ կարելիա գլխարկը դնել սեղանի վրա:

Yevuk
06.12.2009, 23:55

Ասում են վատ բանա լինելու…:scare
Ոչ թե բացես ու դուրս գաս, այլ բերել ես տուն, բացես ու բաց դնես հատակին չորանալու: ;)
Բայց ես միշտ տենց եմ անում…:)

VisTolog
06.12.2009, 23:58

Վայ ժողովուրդ, ինչի հետևից եք ընկել..:)
Չե՞ք ձանձրանում տենց անիմաստ, անկապ բաներին հետևելուց::)
Թարգեք, նույնիսկ ծիծաղելիա:pardon

Gayl
07.12.2009, 00:24
Վայ ժողովուրդ, ինչի հետևից եք ընկել..:)
Չե՞ք ձանձրանում տենց անիմաստ, անկապ բաներին հետևելուց::)
Թարգեք, նույնիսկ ծիծաղելիա:pardon
Այ ապրես,ես էլ էտ էի նամիկատ անում:)

Gayl
07.12.2009, 00:26
Ասում են վատ բանա լինելու…:scare
Ոչ թե բացես ու դուրս գաս, այլ բերել ես տուն, բացես ու բաց դնես հատակին չորանալու: ;)
Բայց ես միշտ տենց եմ անում…:)
Բա ափսոս չի՞,պարկետը ջուր ես անում:)

Ասում են վատ բանա լինելու…
Մահացու մեղքա,ես կասեի դժոխքի անվճար տոմսա:

Ուլուանա
07.12.2009, 09:25
Ես էլ սնահավատ չեմ… Քանի սև կատու էլ դեմովս անցնեն, ես մեկա էտ փողոցը անցնելու եմ, միշտ անձրևանոցը տան մեջ եմ բացելու ու գլխարկը սեղանի վրա եմ դնելու, մեկ էլ աղը թաձելուց հանգիստ հավաքելու եմ առանց վրան խաչ քաշելու: ;)

Ասում են վատ բանա լինելու…:scare
Ոչ թե բացես ու դուրս գաս, այլ բերել ես տուն, բացես ու բաց դնես հատակին չորանալու: ;)
Բայց ես միշտ տենց եմ անում…:)
Ժող, բայց չեմ հասկանում, ի՞նչ է, մարդիկ կան, որ տուն գալով՝ թաց անձրևանոցն էդպես թաց վիճակով փակած խցկում եմ ինչ–որ տե՞ղ։ :o Ինձ թվում էր՝ թաց անձրևանոցը տանը բացած դնելը տրամաբանորեն անխուսափելի գործողություն պիտի լինի ցանկացած մարդու համար։ Թե՞ դրան ինչ–որ այլընտրանք էլ կա, ես չգիտեմ։ :8

Մեկ էլ մտածում եմ՝ եթե սև կատվի հանդիպելն իսկապես վատ նշան լիներ, ուրեմն սև կատու պահողներն ամբողջ օրը պիտի հոլի պես պտտվելով ման գայի՞ն։ :D Պատկերացնու՞մ եք՝ տանդ մեջ սև կատու ունես, ու ինչքան դեմդ է դուրս գալիս, պտտվում ես, ու էդպես տան բոլոր անդամներն ամեն տեսնելիս պտտվում են։ Մի հատ պատկերացրեք էդ ընդհանուր տեսարանը, էլի։ :{ :D

Farfalla
07.12.2009, 09:53
Սնահավատ չեմ ու չեմ հասկանում, թե ոնց կարան մարդիկ տենց անիմաստ բաների հավատան: Սնահավատ մարդիկ էնքան են իրանց ներշնչում, որ հաստատ մի վատ բան լինումա:
Ես մի ընկերուհի ունեի, ահավոր սնահավատ էր, եթե դեմով սև կատու էր անցնում յոթ անգամ պտտվում էր, 5 անգամ գլխին խփելով թու-թու-թու էր անում ու մայկան կծում էր :D:D:D Բայց իրա հետս միշտ մի վատ բան լինում էր :D Իսկ եթե հանկարծ աղ էր թափում ասում էր, արի ստից կռվենք, որ թափած աղը իրա չար ուժը կորցնի :o :D

Դատարկություն
07.12.2009, 10:33
Իրականում, սնահավատությունների նկատմամբ էսպիսի բացասական վերաբերմունքը ես չեմ հասկանում, որովհետև սնահավատությունները դա միայն «սև կատուն անցավ», «աղը թափվեց»... կամ սրա պես այլ երևույթներ չեն, որոշ սնահավատություններ էնպես են խորացել ու ձուլվել մեր առօրյա կյանքին, որ մենք չենք էլ պատկերացնում, նրանց սնահավատություն լինելու մասին: Եթե մի անգամ պատահական հայտնվեք հայելու առաջ, ապա մի կենտրոնացրեք ձեր հայացքը և գիտակցությունը արտացոլման որևի հատվածի վրա, այլ նայեք ձեզ մի փոքր ցրված հայացքով: Որոշ ժամանակ անց, ձեզ կթվա, թե կա մեկ այլ ձեզ նման մարդ, որն ապրում է ձեզնից առանձին կյանքով և ունի իր զգացողությունները: Հնարավոր է, որ դուք ձեզ համարում եք «իրականը» և փակելով աչքերը ու հպվելով ձեր մարմնին, դուք կխախտեք այդ իլյուզիան: Բայց այն պահին, երբ դուք հպվում եք ձեզ, արտացոլումը նույնպես փորձում է իր «իրական» լինելը:): Ի՞նչ է այս ամենը նշանակում. այլ աշխարհներ գոյություն, հոգեկանի հետ կապված երևույթներ, թե պարզապես մարդու երևակայության արդյունք է. ամեն մարդ որոշում է ինքն իր համար: Եվ հենց սրա պատճառով է, որ նույնիսկ սնահավատություններին չհավատացող յուրաքանչյուր մարդու համար «անհարմար» է լինում, երբ իրենց տանը հայելի է կոտրվում: Այս հարցի շուրջ ուզում եմ գրել մի պատմություն, որը էս վերջերս կարդացի ու որը կատարվել է անգլիացի օդաչու Ռայենի հետ, որը լինելով մատերիալիստ, չէր հավատում սնահավատություններին և փորձեց ապացուցել, որ բոլոր սովորույթները և սնահավատությունները, միայն մարդկային երևակայության արդյունք են: 13-րդ օրը նա կատարեց իր թռիչքը, որը սկսվեց 13:13, թռիչքից առաջ նա կոտրեց հայելի, ինչպես նաև մի քանի այլ իրեր որոնք կապված են սնահավատության հետ: Ինքնաթիռից հեռացրեց բոլոր թալիսմանները, իսկ օդում թռավ ուղիղ 13 րոպե: Ինչպես և մտածել էր Ռայենը, ոչ մի արտառոց երևույթ տեղի չունեցավ և նա բարեհաջող վայրէջք կատարեց: Թվում էր, թե սնահավատությունների վերջը դրված է, բայց թռիչքին հաջորդող խնջույքի ժամանակ, երբ 13րդ կենացն էին ասում, Ռայենի կոկորդում մնաց ձկան փուշը, որից նա շնչահեղձ եղավ ու մահացավ: Այս օրինակով ես չեմ ուզում ասել, որ սնահավատությունները իրական են, այլ ուզում եմ ասել, որ սնահավատությունների հիմքը, ինչ - որ միստիկ երևույթներն են եղել: Իսկ միստիկայի նկատմամբ վերաբերմունքը դա ամեն մարդու խնդիրն է: Հիմա խնդրում եմ ասեք, ձեզնից ով չի փակի հայելիները, երբ մարդ է մահացել՞, կամ ով չի ջարդի ամուսնության ժամանակ ափսեները դռան շեմին, կամ ով ձեզնից կնվիրի իր ընկերոջը /ընկերուհուն/ զույգ քանակի մեխակներ՞ / կան նաև բազմաթիվ սնահավատություններ կապված և հարսանիքի և թաղման և այլ արարողությունների հետ/: Մեր բոլոր ավանդույթները և սովորությունները լի են սնահավատություններով: Նույնիսկ էնպիսի սովորական երևույթ ինչպիսին առավոտյան լվացվելն է նույնպես կապում են սնահավատությունների հետ: Եթե այսպես մտածենք, ապա դարերից եկած ու արդեն մեզ սովորական դարձած երևույթների մեծ մասի մեջ մենք կգտնենք միստիկա, որն էլ սնահավատությունների հիմնման պարարտ հող է::)

Yevuk
07.12.2009, 16:21
Բա ափսոս չի՞,պարկետը ջուր ես անում:)
Ես խալիի վրա եմ դնում: :)

Ժող, բայց չեմ հասկանում, ի՞նչ է, մարդիկ կան, որ տուն գալով՝ թաց անձրևանոցն էդպես թաց վիճակով փակած խցկում եմ ինչ–որ տե՞ղ։ :o Ինձ թվում էր՝ թաց անձրևանոցը տանը բացած դնելը տրամաբանորեն անխուսափելի գործողություն պիտի լինի ցանկացած մարդու համար։ Թե՞ դրան ինչ–որ այլընտրանք էլ կա, ես չգիտեմ։ :8
Ես լսել եմ, որ ոչ թե պետք է բացել և այդպես դնել, որ չորանա, այլ փակ վիճակում կախել մի տեղից: Ես ինքս միշտ բացում եմ ու չեմ հավատում նման կարգի սնահավատությունների:;)

Լուսաբեր
07.12.2009, 16:36
Ես լսել եմ, որ ոչ թե պետք է բացել և այդպես դնել, որ չորանա, այլ փակ վիճակում կախել մի տեղից: Ես ինքս միշտ բացում եմ ու չեմ հավատում նման կարգի սնահավատությունների:;)

Ես էլ կիսափակ եմ կախում ու այդպես չորանում է:Թեկուզ վերջին 2 տարվա մեջ հազիվ մեկ կամ երկու անգամ գործածած լինեմ անձրևանոց:))
Ասեմ պատճառը. անձրևանոցը բաց վիճակում ինչու չեն չորացնում, որովհետև թաց վիճակում կարերը կտորի լայնացած են մանավանդ բացված վիճակում:Երբ այդ վիճակում չորանում է/ մի քանի անգամ/ անձրևանոցը ընդունում է լոճած տեսք... սա բացատրությունն էր.
Ինձ ամենաշատը «սարդը տան ղսմաթնա, չսպանեք» էտա դուր գալիս :)) Ես ամեն ինչը իրա բացատրությունն ունի, հորինվածքներ են մարդկանց համար, գալիս են դեռևս վաղ անցյալից, մեկը այդ սարդի մասին , որ իմացա շատ հետաքրքիր էր: Սարդը տան մանր մունր միջատներին, որոնց մեծ մասը մեր աչքի համար տեսանելի չի, ուտում ու վերացնում է: Մարդիկ էլ մտածել են , ոնց անեն, որ մաքուր մնա տունը միջատներից տենց մի բան են ասել/խաբել: Ոնց-որ ասենք, երեխային խաբում են, որ մեշոկ պապին գալուա մեշոկի մեջ առնի քեզ գնա, եթե հաց չուտես...
Չգիտեմ ինչքանով եմ սնահավատ/սակայն ինձ սնահավատ չեմ համարում, բայց մեկի մասին վատ բան լսելուց կամ , եթե ինքս եմ պատմում միշտ էլ ասում ե «թու թու թու», որ փայտից ինչ-որ բանա ընկնում ձեռիս տակ երեք անգամ էլ տուկ-տուկ եմ անում վրեն :oy:D

Gayl
07.12.2009, 22:35
Իրականում, սնահավատությունների նկատմամբ էսպիսի բացասական վերաբերմունքը ես չեմ հասկանում, որովհետև սնահավատությունները դա միայն «սև կատուն անցավ», «աղը թափվեց»... կամ սրա պես այլ երևույթներ չեն, որոշ սնահավատություններ էնպես են խորացել ու ձուլվել մեր առօրյա կյանքին, որ մենք չենք էլ պատկերացնում, նրանց սնահավատություն լինելու մասին: Եթե մի անգամ պատահական հայտնվեք հայելու առաջ, ապա մի կենտրոնացրեք ձեր հայացքը և գիտակցությունը արտացոլման որևի հատվածի վրա, այլ նայեք ձեզ մի փոքր ցրված հայացքով: Որոշ ժամանակ անց, ձեզ կթվա, թե կա մեկ այլ ձեզ նման մարդ, որն ապրում է ձեզնից առանձին կյանքով և ունի իր զգացողությունները: Հնարավոր է, որ դուք ձեզ համարում եք «իրականը» և փակելով աչքերը ու հպվելով ձեր մարմնին, դուք կխախտեք այդ իլյուզիան: Բայց այն պահին, երբ դուք հպվում եք ձեզ, արտացոլումը նույնպես փորձում է իր «իրական» լինելը:): Ի՞նչ է այս ամենը նշանակում. այլ աշխարհներ գոյություն, հոգեկանի հետ կապված երևույթներ, թե պարզապես մարդու երևակայության արդյունք է. ամեն մարդ որոշում է ինքն իր համար: Եվ հենց սրա պատճառով է, որ նույնիսկ սնահավատություններին չհավատացող յուրաքանչյուր մարդու համար «անհարմար» է լինում, երբ իրենց տանը հայելի է կոտրվում: Այս հարցի շուրջ ուզում եմ գրել մի պատմություն, որը էս վերջերս կարդացի ու որը կատարվել է անգլիացի օդաչու Ռայենի հետ, որը լինելով մատերիալիստ, չէր հավատում սնահավատություններին և փորձեց ապացուցել, որ բոլոր սովորույթները և սնահավատությունները, միայն մարդկային երևակայության արդյունք են: 13-րդ օրը նա կատարեց իր թռիչքը, որը սկսվեց 13:13, թռիչքից առաջ նա կոտրեց հայելի, ինչպես նաև մի քանի այլ իրեր որոնք կապված են սնահավատության հետ: Ինքնաթիռից հեռացրեց բոլոր թալիսմանները, իսկ օդում թռավ ուղիղ 13 րոպե: Ինչպես և մտածել էր Ռայենը, ոչ մի արտառոց երևույթ տեղի չունեցավ և նա բարեհաջող վայրէջք կատարեց: Թվում էր, թե սնահավատությունների վերջը դրված է, բայց թռիչքին հաջորդող խնջույքի ժամանակ, երբ 13րդ կենացն էին ասում, Ռայենի կոկորդում մնաց ձկան փուշը, որից նա շնչահեղձ եղավ ու մահացավ: Այս օրինակով ես չեմ ուզում ասել, որ սնահավատությունները իրական են, այլ ուզում եմ ասել, որ սնահավատությունների հիմքը, ինչ - որ միստիկ երևույթներն են եղել: Իսկ միստիկայի նկատմամբ վերաբերմունքը դա ամեն մարդու խնդիրն է: Հիմա խնդրում եմ ասեք, ձեզնից ով չի փակի հայելիները, երբ մարդ է մահացել՞, կամ ով չի ջարդի ամուսնության ժամանակ ափսեները դռան շեմին, կամ ով ձեզնից կնվիրի իր ընկերոջը /ընկերուհուն/ զույգ քանակի մեխակներ՞ / կան նաև բազմաթիվ սնահավատություններ կապված և հարսանիքի և թաղման և այլ արարողությունների հետ/: Մեր բոլոր ավանդույթները և սովորությունները լի են սնահավատություններով: Նույնիսկ էնպիսի սովորական երևույթ ինչպիսին առավոտյան լվացվելն է նույնպես կապում են սնահավատությունների հետ: Եթե այսպես մտածենք, ապա դարերից եկած ու արդեն մեզ սովորական դարձած երևույթների մեծ մասի մեջ մենք կգտնենք միստիկա, որն էլ սնահավատությունների հիմնման պարարտ հող է::)
Օրինակդ լավն էր ու քննարկման ենթակա,բայց արի ասածիդ պատասխանի անունը դնենք պատահականություն,երբեք թալիսման չեմ ունեցել,երբեք այդպիսի բաների չեմ հավատացել ու ապրում սովորական կյանքով,իսկ տված երկու հարցին էլ պատասխանեմ մահվան հետ կապված երբեք առնչություն չեմ ունեցել ու չէի էլ անի,իսկ օրինակ հորեղբորս տղայի հարսանիքին ոչ մի ափսե չի ջարդվել,համարյա նույն մտածելակերպը ունենք այնպես որ արտառոց հարց չտվեցիր:

Դատարկություն
07.12.2009, 22:53

Գայլ ջան, ես նշել էի, որ դու պետք է որակես դա ինչպես կուզես, դու ուզում ես անվանիր դա «պատահականություն», մյուսը թող անվանի «13 թվի ազդեցությունը», ես օրինակով ուզում էի բացատրել ոչ թե սնահավատության ճշմարտացիությունը, այլ թե ինչպես են սնահավատությունները ծագել, այսինքն ինչ- որ միստիկ դեպք է եղել որից էլ ձևավորվել կամ իր զարգացումն է շարունակել սնահավատությունը: Լավ Գայլ ջան, ափսե չեն ջարդել կենաց էլ չեն ասել հարսանիքի ժամանակ, չէ որ դա էլ սնահավատական տարրեր ունի, կամ չեն «չխկացրել» /հայերենը չգիտեի/ բաժակները՞, լավաշ էլ չի եղել հարսի ու փեսայի ուսերին գցած........ էսպիսի բազմաթիվ օրինակներ կբերեմ: Լավ պատկերացրու մեկը քեզ 2 հատ մեխակ է նվիրում ինչ որ տոնի, դու չես զայրանա՞:)

VisTolog
07.12.2009, 22:57
Ես խալիի վրա եմ դնում: :)

Ես լսել եմ, որ ոչ թե պետք է բացել և այդպես դնել, որ չորանա, այլ փակ վիճակում կախել մի տեղից: Ես ինքս միշտ բացում եմ ու չեմ հավատում նման կարգի սնահավատությունների:;)
ես լսել եմ :D
էտ լսելն արդեն իսկ սնահավատությունա :))

Հիմա խնդրում եմ ասեք, ձեզնից ով չի փակի հայելիները, երբ մարդ է մահացել՞, կամ ով չի ջարդի ամուսնության ժամանակ ափսեները դռան շեմին, կամ ով ձեզնից կնվիրի իր ընկերոջը /ընկերուհուն/ զույգ քանակի մեխակներ՞ / կան նաև բազմաթիվ սնահավատություններ կապված և հարսանիքի և թաղման և այլ արարողությունների հետ/: Մեր բոլոր ավանդույթները և սովորությունները լի են սնահավատություններով: Նույնիսկ էնպիսի սովորական երևույթ ինչպիսին առավոտյան լվացվելն է նույնպես կապում են սնահավատությունների հետ: Եթե այսպես մտածենք, ապա դարերից եկած ու արդեն մեզ սովորական դարձած երևույթների մեծ մասի մեջ մենք կգտնենք միստիկա, որն էլ սնահավատությունների հիմնման պարարտ հող է::)
Եթե իմ որոշելով լինի, նման ոչ մի բան էլ չեմ անի: Հուսանք հարսս իմ նման կլինի :D:)
Իսկ առավոտյան լվացվելը, ես նույնիսկ չէի մտածում, որ կարողա սնահավատության հետ կապված լինի :D:)

Ուլուանա
07.12.2009, 23:19
Իսկ առավոտյան լվացվելը, ես նույնիսկ չէի մտածում, որ կարողա սնահավատության հետ կապված լինի :D:)
Հա, իրոք, շատ հետաքրքիր կլիներ լսել սույն հիգիենիկ գործընթացի սնահավատական հիմքերի մասին։ :D Փաստորեն, մենք կարծում ենք, թե լվացվում ենք մաքուր լինելու ու թարմանալու համար, այնինչ իրականում սնահավատությունից դրդված ենք դա անում։ :D

Gayl
07.12.2009, 23:28
Գայլ ջան, ես նշել էի, որ դու պետք է որակես դա ինչպես կուզես, դու ուզում ես անվանիր դա «պատահականություն», մյուսը թող անվանի «13 թվի ազդեցությունը», ես օրինակով ուզում էի բացատրել ոչ թե սնահավատության ճշմարտացիությունը, այլ թե ինչպես են սնահավատությունները ծագել, այսինքն ինչ- որ միստիկ դեպք է եղել որից էլ ձևավորվել կամ իր զարգացումն է շարունակել սնահավատությունը: Լավ Գայլ ջան, ափսե չեն ջարդել կենաց էլ չեն ասել հարսանիքի ժամանակ, չէ որ դա էլ սնահավատական տարրեր ունի, կամ չեն «չխկացրել» /հայերենը չգիտեի/ բաժակները՞, լավաշ էլ չի եղել հարսի ու փեսայի ուսերին գցած........ էսպիսի բազմաթիվ օրինակներ կբերեմ: Լավ պատկերացրու մեկը քեզ 2 հատ մեխակ է նվիրում ինչ որ տոնի, դու չես զայրանա՞:)
Հա էտ լավաշից եղելա մեկ էլ մեղր բան կերան չեմ հիշում ում տունը,ապեր դրանք հնուց եկած բաներ են,օրինակ ես դա սնահավտություն չէի որակի կասեի գեղեցիկ ավանդույթ այ կենացը սնահավատության հետ ընդհանրապես կապ չունի,օրինակ ես կենաց չեմ սիրում ասել,դե մի տեսակ կեղծություն կա դրա մեջ,բայց դա լրիվ ուրիշ բան է դրան կարաս մաղթանք ասես:
Այ երկու հատ մեխակի վրով ճիշտ ասիր,դե կվիրավորվեի,որովհետև մեռելներին են զույգ տանում ու կհամարեի դիտավոր քայլ,բայց եթե իմանամ որ ոչ մի դիտավորություն չկա հաճույքով կվերձնեմ:

Լուսաբեր
07.12.2009, 23:33
Այ երկու հատ մեխակի վրով ճիշտ ասիր,դե կվիրավորվեի,որովհետև մեռելներին են զույգ տանում ու կհամարեի դիտավոր քայլ,բայց եթե իմանամ որ ոչ մի դիտավորություն չկա հաճույքով կվերձնեմ:

Բայց ժողովուրդներ էլ կան, որտեղ հակառակնա ընդունված:Կենտով նվիրեցիր մինչև հոգու խորքը կնեղանան: Մի 20 տարի առաջ մեխակը տոնական օրերին նվիրելու ծաղիկ էր, մեխակով աղջիկ ուզելու էին գնում, իսկ հիմա ոնց կարաս մեկին մեխակ նվիրես ...
Այսինքն, ես ամեն ինչը ուղղակի ընդունված բաներն են, որոնք տվյալ ժամանակաշրջանում լայն հասարակությունը ընդունումա:
Ափսե կոտրել բան դրանք ավանդույթներ են, համաձայն եմ Գայլի հետ, դրանք սնահավատությունների հետ խառնել պետք չի:

Rhayader
07.12.2009, 23:38
Ես հավատում եմ, որ եթե ամսի 13-ին, ուրբաթ 13-րդ հարկից մարդու գլխին սև դաշնամուր ընկնի, մարդը կմեռնի;)

Gayl
07.12.2009, 23:39
Բայց ժողովուրդներ էլ կան, որտեղ հակառակնա ընդունված:Կենտով նվիրեցիր մինչև հոգու խորքը կնեղանան: Մի 20 տարի առաջ մեխակը տոնական օրերին նվիրելու ծաղիկ էր, մեխակով աղջիկ ուզելու էին գնում, իսկ հիմա ոնց կարաս մեկին մեխակ նվիրես ...
Այսինքն, ես ամեն ինչը ուղղակի ընդունված բաներն են, որոնք տվյալ ժամանակաշրջանում լայն հասարակությունը ընդունումա:
Ափսե կոտրել բան դրանք ավանդույթներ են, համաձայն եմ Գայլի հետ, դրանք սնահավատությունների հետ խառնել պետք չի:
Այդ թվերին մեխակ նվիրելը այնքան տարածված էր ոչ Բղդոն երգեց «Մեխակներ ում նվիրեմ» երգը:)
Դե չէ ուղակի ինքը մեխակը սիրուն տեսք չունի դրա համար էլ իրար չեն նվիրում,իսկ էն ժամանակ ժողովրդի ձեռը փող չկար ու ձեռներն ինչ ընկնում նվիրում էր,թե չէ մեխակը սգի հետ ասոսացնելը սխալա:

Դատարկություն
07.12.2009, 23:44
Ափսե կոտրել բան դրանք ավանդույթներ են, համաձայն եմ Գայլի հետ, դրանք սնահավատությունների հետ խառնել պետք չի:
Լուս ջան, բայց ախր դրանց հիմքը սնահավատութուննա: Համարում են, որ ափսե կոտրելով չարքերին են չէ քշում՞, «չարը խափանվումա»

Այդ թվերին մեխակ նվիրելը այնքան տարածված էր ոչ Բղդոն երգեց «Մեխակներ ում նվիրեմ» երգը
Դե հիմա կարևորը ոչ թե մեխակների կենտ ու զույգ լինելնա այս կամ այն երկրում, այլ որ մեխակների կամ ծաղիկների զույգ քանակը հենց կոնկրետ մեր մոտ սնահավատություն ա:)

Լուսաբեր
07.12.2009, 23:57
Դե չէ ուղակի ինքը մեխակը սիրուն տեսք չունի դրա համար էլ իրար չեն նվիրում,իսկ էն ժամանակ ժողովրդի ձեռը փող չկար ու ձեռներն ինչ ընկնում նվիրում էր,թե չէ մեխակը սգի հետ ասոսացնելը սխալա:

Էտ սիրուն տեսք ունենալն էլա հարաբերական:
Ինչ-որ բան ճիշտ չես ասում մեկա, հաստատ ժողովրդի ձեռը էն մեխակ նվիրելու տարիներին ավելի շատ փողա եղել, քան օրինակ մի 15 տարի առաջ:Հո էտ ժամանակ վարդը չհանվեց ընդունվածից, բայց նա էր «մոդդա»: Ուղղակի ամեն ծաղիկ ընդունված բացատրություն ունի: Կարելի է ասել, որ տարբեր ժողովուրդների մոտ դրանք տարբեր են: Հիշում եմ մի 7-10 տարի առաջ մարդիկ ինչ խանդավառությամբ Կալլա էին նվիրում իրար ու դա համարվում էր շքեղություն, բայց այդ նույն ծաղիկը լատինամերիկյան որոշ երկրներում սգո ծաղիկա համարվում: Ասածս էնա, որ սնահավատության համար ընտրված երևույթները պետքա տվյալ ժամանակաշրջանում մեծ տարածում գտնեն: Նույն էն սարդին չսպանելու արգելքը: Հիմա ովա բարեկեցիկ ու մաքուր վերանորոգված, օդափոխվող բնակարանում մտածում, որ չպլեսոսի դրանց ու մաքրի տնից հանի:Մինչդեռ մի 80 տարի առաջ, երբ մարդիկ ապրում էին ոչ բարեկեցիկ պայմաններում անհրաժեշտ էր նման մի «օգնող» կենդանի, որ մաքրի տները: Սենց մի բան էլի )))))

Լուս ջան, բայց ախր դրանց հիմքը սնահավատութուննա: Համարում են, որ ափսե կոտրելով չարքերին են չէ քշում՞, «չարը խափանվումա»
ուրեմն դրանք իրար հետ փոխկապակցված են, բայց ժամանակի ընթացքում առանձնացել են սնահավատություններից... որովհետև ափսե կոտրելը միայն չարքին քշելը չի, այն նաև տարոսա ու կտորները բաժանվումա չամուսնացած աղջիկներին, որ իրենց էլ երջանկություն բաժին հասնի....

Ովա՞ լսել մուհալ անելու մասին :think մամասա միշտ ասում ինչ մուհալ եմ անում գալիս ու դուրսա գալիս իմ դեմը: Սա էլա չէ՞ սնահավատություն :8

Gayl
08.12.2009, 00:01
Լուս ջան, բայց ախր դրանց հիմքը սնահավատութուննա: Համարում են, որ ափսե կոտրելով չարքերին են չէ քշում՞, «չարը խափանվումա»

Դե հիմա կարևորը ոչ թե մեխակների կենտ ու զույգ լինելնա այս կամ այն երկրում, այլ որ մեխակների կամ ծաղիկների զույգ քանակը հենց կոնկրետ մեր մոտ սնահավատություն ա:)
Ապեր ջան,եթե խոսքը հայերին ա վերաբերում ուրեմն քո հետ համաձայն եմ,որովհետև մանավանդ տատի,պապիները չափից շատ սնահավատ են,ժամանակի հարցա մի երկու սերունդ հետո էլ սև կատվից չենք վախենա:D:
Իսկ իմ ասածը էն էր որ սնահավատ չեմ ու չեմ հավատում հազար հատ 13 ին ու 666 ին,դրանք թվեր են,կամ հայելու ջարդվելուն,ճիշտա որ շատ ես նայում մի պահ ուրիշ զգացում ես ունենում,չեմ կարող վիճել,որովհետև երեկ մոտս մի պահ տենց վիճակ էր կանգնել էի հայելու առաջ ու մի հատ անուն էի ուզում հիշել և մի պահ թվաց որ սենյակում երկու հոգով ենք կանգնած,պետք է կարողանաս միտք կառավարես:

Gayl
08.12.2009, 00:08
Էտ սիրուն տեսք ունենալն էլա հարաբերական:
Ինչ-որ բան ճիշտ չես ասում մեկա, հաստատ ժողովրդի ձեռը էն մեխակ նվիրելու տարիներին ավելի շատ փողա եղել, քան օրինակ մի 15 տարի առաջ:Հո էտ ժամանակ վարդը չհանվեց ընդունվածից, բայց նա էր «մոդդա»: Ուղղակի ամեն ծաղիկ ընդունված բացատրություն ունի: Կարելի է ասել, որ տարբեր ժողովուրդների մոտ դրանք տարբեր են: Հիշում եմ մի 7-10 տարի առաջ մարդիկ ինչ խանդավառությամբ Կալլա էին նվիրում իրար ու դա համարվում էր շքեղություն, բայց այդ նույն ծաղիկը լատինամերիկյան որոշ երկրներում սգո ծաղիկա համարվում: Ասածս էնա, որ սնահավատության համար ընտրված երևույթները պետքա տվյալ ժամանակաշրջանում մեծ տարածում գտնեն: Նույն էն սարդին չսպանելու արգելքը: Հիմա ովա բարեկեցիկ ու մաքուր վերանորոգված, օդափոխվող բնակարանում մտածում, որ չպլեսոսի դրանց ու մաքրի տնից հանի:Մինչդեռ մի 80 տարի առաջ, երբ մարդիկ ապրում էին ոչ բարեկեցիկ պայմաններում անհրաժեշտ էր նման մի «օգնող» կենդանի, որ մաքրի տները: Սենց մի բան էլի )))))

Համոզեցիր:)
Էտ սարդի մասին մոռացել էի,էտ միջատներից երբեք չեմ զզվել,միշտ հետաքրքրությամբ եմ նայել իրանց գործողություններին,երևի փոքրուց ա եկել,որովհետև ասում էին պետք չի սատկացնել:
Հազար ու մի բան կա այ հենց Տրնդեզը,կրակի վրով թռնելը ինչ որ նշանակություն ունի,եթե չեմ սխալվում համ գարունն ես դիմավորում համ էլ վատը հետևում ես թողնում,կարճ ասած տենց մի բանա նշանակել,չեմ հավատում,բայց միշտ թռել եմ կրակից վրից էտ տոնը շատ եմ սիրում,մանավանդ թռնելու պահը:),դե երևի նրանից է որ կրակի հետ խաղալ չափից շատ եմ սիրում ու դրա համար էլ ես այդպիսի բաներին ավանդույթ եմ ասում,ոչ թե սնահավատություն:

Դատարկություն
08.12.2009, 00:17
այն նաև տարոսա ու կտորները բաժանվումա չամուսնացած աղջիկներին, որ իրենց էլ երջանկություն բաժին հասնի....
տեսար մի սնահավատություն էլ դու ասեցիր, ափսեի ջարդած կտորները բաժանում են, դնում են գլխի տակ, որ իրենց ապագային տեսնեն, կամ որ իրենք էլ շուտ ամուսնանան:)

Եթե իմ որոշելով լինի, նման ոչ մի բան էլ չեմ անի: Հուսանք հարսս իմ նման կլինի
Հույս ունենամ, որ դու էլ փշից չես խեղդվի:D

Իսկ առավոտյան լվացվելը, ես նույնիսկ չէի մտածում, որ կարողա սնահավատության հետ կապված լինի

Հա, իրոք, շատ հետաքրքիր կլիներ լսել սույն հիգիենիկ գործընթացի սնահավատական հիմքերի մասին։ Փաստորեն, մենք կարծում ենք, թե լվացվում ենք մաքուր լինելու ու թարմանալու համար, այնինչ իրականում սնահավատությունից դրդված ենք դա անում։
Ինչի եք ծիծաղում:beee
Եթե լուրջ, ապա լվացվելը բացի ֆիզիկական մաքրումը կապում են նաև հոգեկան մաքրումի հետ: Ջրին միշտ էլ օժտել են գերբնական կարողություններով: Այն միշտ խորհրդանշել է մաքրում, լուսավորում..... հիշենք մկրտվելը կամ այլ սուրբ արարողությունները, որոնց ժամանակ առաջատար է ջրի դերը: Հենց այս բոլորի համար էլ կարծիք կա, որ լվացվում ենք որպեսզի ազատվենք վատ երազներից, բացասական լիցքերից, որոշ առումով հոգեպես մաքրվենք ու քանի որ անցյալում գիշերը կամ խավարը կապել են չարիքի հետ, նաև որոշակի առումով այդ «չարիքից» ազատվենք: :)

Դատարկություն
08.12.2009, 00:23
Իսկ իմ ասածը էն էր որ սնահավատ չեմ ու չեմ հավատում հազար հատ 13 ին ու 666 ին,դրանք թվեր են,կամ հայելու ջարդվելուն,ճիշտա որ շատ ես նայում մի պահ ուրիշ զգացում ես ունենում,չեմ կարող վիճել,որովհետև երեկ մոտս մի պահ տենց վիճակ էր կանգնել էի հայելու առաջ ու մի հատ անուն էի ուզում հիշել և մի պահ թվաց որ սենյակում երկու հոգով ենք կանգնած,պետք է կարողանաս միտք կառավարես:
Բայց ես չասեցի, որ ես մոլի սնահավատ եմ, ես պարզապես ուզում եմ ասել, որ կան սնահավատություններ, որ մենք արդեն անգիտակցաբար ենք կատարում ու չի կարելի ասել «ես ամբողջությամբ ոչ սնահավատ եմ»: Իսկ մնացած սնահավատություններին հավատալը կամ չհավատալը դա յուրաքանչյուրիս խնդիրն է, մերն է ընտրությունը ու ես էլ եմ համաձայն, որ չարժե շատ սնահավատ լինել:), բայց որոշ բաներից այնուամենայնիվ արժե զգուշանալ, իզուր ու անիմաստ չէ, որ դա դարերից եկել հասել է մեզ:)

Լուսաբեր
08.12.2009, 00:26
տեսար մի սնահավատություն էլ դու ասեցիր, ափսեի ջարդած կտորները բաժանում են, դնում են գլխի տակ, որ իրենց ապագային տեսնեն, կամ որ իրենք էլ շուտ ամուսնանան:)

Ամենևին:mda ոչ թե դա սնահավատություն համարեցի , այլ սնահավատության հիմք ունեցող գեղեցիկ ավանդություն: Որը սկզբնական շրջանումա միգուցե սնահավատություն եղել, դրան հանգեցի քո ասելուց / ի դեպ այսպես շարժվելով կարողա հասնենք նրան, որ կրոններն էլ են սնահատանքի հետևանք :think

Փաստորեն էտ կտորները բարձի տակ էլ են հա՞ դնում :)) իսկ ես դրանք տարոսիկների հետ կամ մեջն էի/մ պահում:} թե խի քեզ շուտ չէի ճանաչում Դ ջան :roll

Gayl
08.12.2009, 00:26
Եթե լուրջ, ապա լվացվելը բացի ֆիզիկական մաքրումը կապում են նաև հոգեկան մաքրումի հետ: Ջրին միշտ էլ օժտել են գերբնական կարողություններով: Այն միշտ խորհրդանշել է մաքրում, լուսավորում..... հիշենք մկրտվելը կամ այլ սուրբ արարողությունները, որոնց ժամանակ առաջատար է ջրի դերը: Հենց այս բոլորի համար էլ կարծիք կա, որ լվացվում ենք որպեսզի ազատվենք վատ երազներից, բացասական լիցքերից, որոշ առումով հոգեպես մաքրվենք ու քանի որ անցյալում գիշերը կամ խավարը կապել են չարիքի հետ, նաև որոշակի առումով այդ «չարիքից» ազատվենք: :)

Դե ջրի հետ վերաբերյալ ասածդ սնահավտություն չի,համոզված եմ որ ինքդ էլ դա գիտես:)
Հավատում եմ որ օրհնած ջուրը ինչ որ տեղ բուժիչ հատկություն ունի,ասած սնահավատության հետ չի կարելի կապել,դա ուրիշ թեմա է:

Gayl
08.12.2009, 00:29
Բայց ես չասեցի, որ ես մոլի սնահավատ եմ, ես պարզապես ուզում եմ ասել, որ կան սնահավատություններ, որ մենք արդեն անգիտակցաբար ենք կատարում ու չի կարելի ասել «ես ամբողջությամբ ոչ սնահավատ եմ»: Իսկ մնացած սնահավատություններին հավատալը կամ չհավատալը դա յուրաքանչյուրիս խնդիրն է, մերն է ընտրությունը ու ես էլ եմ համաձայն, որ չարժե շատ սնահավատ լինել:), բայց որոշ բաներից այնուամենայնիվ արժե զգուշանալ, իզուր ու անիմաստ չէ, որ դա դարերից եկել հասել է մեզ:)
Լավ մի հարց,որտեղից է մտել մեր մեջ սնահավտությունը:

Դատարկություն
08.12.2009, 00:38
Ամենևին ոչ թե դա սնահավատություն համարեցի , այլ սնահավատության հիմք ունեցող գեղեցիկ ավանդություն: Որը սկզբնական շրջանումա միգուցե սնահավատություն եղել, դրան հանգեցի քո ասելուց / ի դեպ այսպես շարժվելով կարողա հասնենք նրան, որ կրոններն էլ են սնահատանքի հետևանք
Լուս ջան դե եսել եմ դա ասում, միստիկան ծնումա սնահավատություն, հետո կարող է սնահավատությունը վերածվի մի տեսության կամ աղանդի, իսկ հետո էլ կրոնի, դա կախված է սնահավատության բնույթից:) /բայց էստեղ ես իմ կրոնը չեմ խառնում, իմ հավատքը էստեղ չեմ քննարկի/

Փաստորեն էտ կտորները բարձի տակ էլ են հա՞ դնում
մեր մոտ բարձի տակ են դնում:):love ,

թե խի քեզ շուտ չէի ճանաչում Դ ջան
:oy :roll դե արդեն ճանաչում ես:)

Լավ մի հարց,որտեղից է մտել մեր մեջ սնահավտությունը:
Գայլ ջան, երկու կարծիք կա ինչպես միշտ` մատերիալիստական ու իդեալիստական, մատերիալիստականը այն է, որ ասել Ռայադերի, եթե մի 100 հոգու գլխին ամսի 13-ին ժամը 13-ին դաշնամուր ընկնի, մարդիկ կտեսնեն դրա մեջ ինչ- որ միստիցիզմ ու կսկսեն զգուշանալ ամսի 13ին դաշնամուրի տակով անցնելուց, իսկ իդեալիստականը...... դե հիմա ինչ օրինակով ասեմ.... օրինակ դեռ Պյութագորն էր համարում, որ թվերը իրենց մեջ ուժ են պարունակում, հենց ինքը Նումերոլոգիայի հիմնադիրը եղավ, մի օկկուլտիստական գիտություն, որը համարում է, որ և ձայնը և հնչյունը և թվերը իրենց մեջ էներգիա են պարունակում, ու 13 թվի դժբախտությունը կապված է նրա մեջ պարունակվեղ էներգիայի հետ:)

Դե ջրի հետ վերաբերյալ ասածդ սնահավտություն չի,համոզված եմ որ ինքդ էլ դա գիտես
Հիմա տեսնում ես՞, դա էլ դու չես համարում սնահավատություն, իսկ մյուսը կարող է համարի:)

Gayl
08.12.2009, 00:50
Գայլ ջան, երկու կարծիք կա ինչպես միշտ` մատերիալիստական ու իդեալիստական, մատերիալիստականը այն է, որ ասել Ռայադերի, եթե մի 100 հոգու գլխին ամսի 13-ին ժամը 13-ին դաշնամուր ընկնի, մարդիկ կտեսնեն դրա մեջ ինչ- որ միստիցիզմ ու կսկսեն զգուշանալ ամսի 13ին դաշնամուրի տակով անցնելուց, իսկ իդեալիստականը...... դե հիմա ինչ օրինակով ասեմ.... օրինակ դեռ Պյութագորն էր համարում, որ թվերը իրենց մեջ ուժ են պարունակում, հենց ինքը Նումերոլոգիայի հիմնադիրը եղավ, մի օկկուլտիստական գիտություն, որը համարում է, որ և ձայնը և հնչյունը և թվերը իրենց մեջ էներգիա են պարունակում, ու 13 թվի դժբախտությունը կապված է նրա մեջ պարունակվեղ էներգիայի հետ:)

Հիմա տեսնում ես՞, դա էլ դու չես համարում սնահավատություն, իսկ մյուսը կարող է համարի:)
Ուրեմն էտ 666 ը,տրնդեզը,հայելի փակելը,ափսե ջարդելը,սև կատուն,աղի բլիթը և այլ և այլն դրանց հիմնական մասը առաջացել է կրոնից,քրմերը,քահանաները մարդկանց վրա այդպիսի բաների շնորհիվ սկսել են ազդել,մարդիկ չեն հավատա եթե արանքում կրոն չլինի:

Հիմա տեսնում ես՞, դա էլ դու չես համարում սնահավատություն, իսկ մյուսը կարող է համարի:)
Որովհետև էտ մյուսը չգիտի,որ դա ճշմարտությունա,երեք տարի առաջ եթե մեկը ինձ ասեր ջուրը հիշողություն ունի կասեի էս մարդը խելքը թռցրելա,որովհետև չգիտեի ինչի մասինա խոսք գնում, օրինակ երբեք չես տեսել որ ջուրը սառելիս ծավալը մեծանումա ու եթե մեկը քեզ ասի որ դա այդպես է,դու կասես «այ քեզ հիմար նապաստակ»,սրանք ուրիշ թեմաներ են,սրանք սնահավատության հետ կապ չունեն,լսել ես որ ասում են գնա ջրին պատմի,որովհետև հնուց մարդիկ զգացել են,որ երբ ջրի հետ կիսվում են հոգիները ավելի հանգստանում են,այսինքն զգացել են որ ջուրը լսելու ունակություն ունի:

Դատարկություն
08.12.2009, 01:05
Ուրեմն էտ 666 ը,տրնդեզը,հայելի փակելը,ափսե ջարդելը,սև կատուն,աղի բլիթը և այլ և այլն դրանց հիմնական մասը առաջացել է կրոնից,քրմերը,քահանաները մարդկանց վրա այդպիսի բաների շնորհիվ սկսել են ազդել,մարդիկ չեն հավատա եթե արանքում կրոն չլինի:
Ես կասեի միստիկան է ազդել, թե չէ մի ժամանակ հնարավոր է, ոչ քուրմ է եղել, ոչ քահանա, մարդը չի կարողացել բացատրել այն ինչ կատարվում իր շրջակայքում ու հիմնականում վախի ազդեցության տակ էդպիսի բաներ է հորինել /կամ էլ մյուս տարբերակը;)/

Որովհետև էտ մյուսը չգիտի,որ դա ճշմարտությունա,երեք տարի առաջ եթե մեկը ինձ ասեր ջուրը հիշողություն ունի կասեի էս մարդը խելքը թռցրելա,որովհետև չգիտեի ինչի մասինա խոսք գնում, օրինակ երբեք չես տեսել որ ջուրը սառելիս ծավալը մեծանումա ու եթե մեկը քեզ ասի որ դա այդպես է,դու կասես «այ քեզ հիմար նապաստակ»,սրանք ուրիշ թեմաներ են,սրանք սնահավատության հետ կապ չունեն,լսել ես որ ասում են գնա ջրին պատմի,որովհետև հնուց մարդիկ զգացել են,որ երբ ջրի հետ կիսվում են հոգիները ավելի հանգստանում են,այսինքն զգացել են որ ջուրը լսելու ունակություն ունի:
Դե գիտեմ, իսկի ֆիլմեր ու գրքեր էլ կան դրա մասին, բայց դեռ որոշները կան, որ համարում են դա սնահավատություն, որովհետև գիտական ապացույցներ էդքան էլ շատ չեն, գերակշռում են էլի դեպքերը, պատահականությունները...... այնուամենայնիվ մենք տեսանք, որ կան սնահավատություններ որոնց մենք հավատում ենք, կամ ինչ որ չափով զգուշանում ենք դրանցից:): Իսկ ջրի հետ կիսվելը նույնպես կարելի է սնահավատություն դիտարկել /չնայած ես էդպես չեմ կարծում/: Ինչ թեմա էլ լինի վերջում հանգում ենք որ «ամեն բան հարաբերական է»

Gayl
08.12.2009, 01:09
Ես կասեի միստիկան է ազդել, թե չէ մի ժամանակ հնարավոր է, ոչ քուրմ է եղել, ոչ քահանա, մարդը չի կարողացել բացատրել այն ինչ կատարվում իր շրջակայքում ու հիմնականում վախի ազդեցության տակ էդպիսի բաներ է հորինել /կամ էլ մյուս տարբերակը;)/

Դե գիտեմ, իսկի ֆիլմեր ու գրքեր էլ կան դրա մասին, բայց դեռ որոշները կան, որ համարում են դա սնահավատություն, որովհետև գիտական ապացույցներ էդքան էլ շատ չեն, գերակշռում են էլի դեպքերը, պատահականությունները...... այնուամենայնիվ մենք տեսանք, որ կան սնահավատություններ որոնց մենք հավատում ենք, կամ ինչ որ չափով զգուշանում ենք դրանցից:): Իսկ ջրի հետ կիսվելը նույնպես կարելի է սնահավատություն դիտարկել /չնայած ես էդպես չեմ կարծում/: Ինչ թեմա էլ լինի վերջում հանգում ենք որ «ամեն բան հարաբերական է»
Դու քո կարծիքն ունես,ես իմ ու քանի որ ինքդ գրեցիր որ ամեն բան հարաբերական է,ուրեմն կարելի է ասել թեման սպառվեց:
Դե էտքան էլ անկապ բաներ չեն ասում,արվել են փորձեր,անգամ ինքդ տան պայմաններում կարող ես փորձեր կատարել ջրի վրա ասենք այնպես անես որ մի բաժակ ջուրը մեկ ամսից նեխի,իսկ մեկ այլ բաժակով ջրին ոչինչ էլ չլինի:

*e}|{uka*
16.12.2009, 18:53
Դե շատ էպոխաններ են անցել, մարդիկ ահագին փոխվել են, դարձել են հոգեպես ավելի ուժեղ բայց գենետիկայից չի ջնջվել որոշակի ինֆորմացիա կապված մարդկային վախերի մասին` վերաբերվող անհասկանալի երևույթների նկատմամբ: Շատ բաներ էլ ջնջել ա :oy , օրինակ կայծակը ու ամպրոպը հին մարդկանց մոտ ահուսարսափ ա առաջացրել ՝ ինչ- որ կարևոր բան կանխագուշակող, մարդիկ դադարել են ոչ մեկին չպետք կուլտեր պահել, երկպագել՝ իհարկե վախի զգացումից ելնելով: Սնահավատությունը ինքնին վախի պտուղ ա:

Ameli
13.05.2011, 15:03
Ուշադրություն. ուշադրություն , սնահավատներ այսօր մայիսի 13-ն է, օրը՝ ուրբաթ

Ե՞վ, ինչպե՞ս անցավ այսօր Ձեր օրը:

Նարե91
13.05.2011, 15:20
Ուշադրություն. ուշադրություն , սնահավատներ այսօր մայիսի 13-ն է, օրը՝ ուրբաթ

Ե՞վ, ինչպե՞ս անցավ այսօր Ձեր օրը:

Կատարյալ անմտություն է հավատալ նմանատիպ բաների, անձամբ իմ օրը սպասվածից շատ ավելի լավ անցավ,(չնայած օրս դեռ չի ավարտվել) ու ես չեմ հավատում, որ ուրբաթ 13-ը կարող է ինչ-որ մեկի կյանքի վրա վատ անդրադառնալ, եթե նմանատիպ դեպքեր էլ լինում են, ապա զուտ զուգադիպություններ են, կամ էլ ուղղակի ներշնչանքի արդյունք:

Ֆոտոն
13.05.2011, 16:05
Մի անգամ ինձ մոտ 13 ուրբաթ ահավոր պատահել է, անսպասելի դեպքերով: Բայց չեմ տխրելէդ օրը, ստրեսի մեջ չեմ եղել իհարկե: Մնացած անգամները ուշադրություն չեմ դարձրել, հիմա էլ էդպես: Այսօրն էլ հրաշալի օր է::)

Ameli
13.05.2011, 16:23
Իսկ սրա մասին լսե՞լ էիք. ասում են, երբ պատահաբար ժամին ես նայում, ու ժամը ցույց է տալիս ասենք 11:11, 22:22 , այդ պահին սիրեցյալդ քո մասին է մտածում:D: Ես էս հիմարություն եմ համարում

Lusina
13.05.2011, 16:25
Իսկ սրա մասին լսե՞լ էիք. ասում են, երբ պատահաբար ժամին ես նայում, ու ժամը ցույց է տալիս ասենք 11:11, 22:22 , այդ պահին սիրեցյալդ քո մասին է մտածում:D: Ես էս հիմարություն եմ համարում

:D:D ճիշտ եք համարում :D

Անահիտ
13.05.2011, 16:30
ընդհանրապես «ես չեմ հավատում» արտահայտությունը մատնում է, որ այնուամենայնիվ հավատում է)
իսկապես չհավատացողը կասի, որ ԴԱ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է : )

Gayl
13.05.2011, 16:34
ընդհանրապես «ես չեմ հավատում» արտահայտությունը մատնում է, որ այնուամենայնիվ հավատում է)
իսկապես չհավատացողը կասի, որ ԴԱ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է : )

Ես չեմ հավատում:
Դե ապացուցիր, որ այնուամենայնիվ հավատում եմ :)

Գանգրահեր
13.05.2011, 16:42
Ուշադրություն. ուշադրություն , սնահավատներ այսօր մայիսի 13-ն է, օրը՝ ուրբաթ

Ե՞վ, ինչպե՞ս անցավ այսօր Ձեր օրը:

Ես էլ մտածում էի դասախոսս ինչի չեկավ:think:D

Freeman
13.05.2011, 19:46
Ուշադրություն. ուշադրություն , սնահավատներ այսօր մայիսի 13-ն է, օրը՝ ուրբաթ

Ե՞վ, ինչպե՞ս անցավ այսօր Ձեր օրը:

Էս կիսամիակի մեջ առաջին անգամ դասախոսը մարդ էր դուրս թողել լսարանից,էն էլ դեկանատից ստուգողներ եկան,մատյանը ճղվեց,մեր խմբից մեկն ուշացավ միջանկյալից: :D
Ես 50 հարցից երկու հատը սխալ գրեցի(բայց էս վերջինը լավ էր)
Հ.Գ. սնահավատ չեմ

VisTolog
13.05.2011, 20:57
Ուշադրություն. ուշադրություն , սնահավատներ այսօր մայիսի 13-ն է, օրը՝ ուրբաթ

Ե՞վ, ինչպե՞ս անցավ այսօր Ձեր օրը:

Էսօր ակումբի Դարքին տեսա, ում մի քանի ամիսա չէի տեսել: :)

Ֆսյո::D

ՀԳ Սնահավատ մեռնում եմ:

Ուլուանա
13.05.2011, 22:24
Իսկ սրա մասին լսե՞լ էիք. ասում են, երբ պատահաբար ժամին ես նայում, ու ժամը ցույց է տալիս ասենք 11:11, 22:22 , այդ պահին սիրեցյալդ քո մասին է մտածում:D: Ես էս հիմարություն եմ համարում
Հաճախ է լինում, որ էդպիսի ժամերի եմ նայում ժամացույցին, ու մեծ մասամբ էդ պահերին սիրեցյալս կողքիս քնած է լինում :))։

Ընդհանրապես ահագին սնահավատ եմ, բայց որ մի բանը փորձում եմ, ու չի լինում, էլ չեմ հավատում :D։ Օրինակ՝ ուրբաթ տասներեքին չեմ հավատում, որովհետև միշտ հատուկ ուշադրություն եմ դարձրել էդ օրվան, տեսնեմ՝ ոնց է անցնում, ու դեռ չեմ հիշում էնպիսի դեպք, որ էդ օրը որևէ կերպ առանձնանար։ Հուսով եմ՝ էդպես էլ կշարունակվի, թու–թու–թու :}։

Էլիզե
13.05.2011, 22:30
Երբ սև կատուն կտրում է Ձեր ճանապարհը, դա նշանակում է ... որ խեղճ կենդանին ինչ որ տեղ է գնում... :))

Հ.Գ. Սնահավատ եմ, բայց խելամտության սահմաններում... :}

Մանուլ
13.05.2011, 22:34
Իսկ սրա մասին լսե՞լ էիք. ասում են, երբ պատահաբար ժամին ես նայում, ու ժամը ցույց է տալիս ասենք 11:11, 22:22 , այդ պահին սիրեցյալդ քո մասին է մտածում:D: Ես էս հիմարություն եմ համարում

Իսկ ես լսել եմ, որ էդ ժամերին պիտի երազանք պահես: Թե չէ` մարդ ես, կարող ա սիրեցյալ չունես, ո՞վ պիտի քո մասին մտածի :D

Էսօր բավականին լավ օր էր, ուրբաթ 13-ին չեմ հավատում :):

Իսկ ընդհանրապես որոշ չափով սնահավատ եմ:

Ֆոտոն
02.05.2012, 15:26
Իմ հետ պատահած դեպքը որոշեցի մանրամասնել այստեղ, քանի որ շատ տիպիկ է: Ուրեմն կարևոր է, որ կողքինս սնահավատ էր, թե չէ ինձ հետ նման բան չէր պատահի: :)) Իր համար բացառված էր երկուշաբթի ու ուրբաթ օրերին տնից դուրս գալը, այն էլ 13-ին:

Ես ու սնահավատը փետրվարի 13-ին երեկոյան, ուրբաթ օր, եսիմ որ թվին, չգտնելով բնական կարիքները բավարարելու հարմար տեղ, :oy Սուրբ Սարգիս եկեղեգու դիմացի ձորն իջանք, աչքից հեռու տեղ: Ձմեռ էր, ձյուն, դժվար էր կռահել տարածքի միստիկ եղելությունը: ՈՒ՜՞ :D Խրվեցի կեղտաջրերի մեջ::oy Մինչև ծունկս շագանակագույն էր, էլ չասած հաճելի բույրը :)) Ստիպված ոտքով եմ տուն գնացել մինչև Բանգլադեշ: :D Քիչ էր մնում ոտս կտրեի ճամփին:

Հետևություն. սնահավատի հետ էլ իր համար անբարեհաջող օրը չարժի տեղ գնալ: :)

Varzor
02.05.2012, 17:51
Չէ, հեչ էլ սնահավատ չեմ (թու-թու-թու, սատանի ականջը խուլ) :D

Ամմէ
02.05.2012, 19:49
ես ամեն տեսակի փուչ բաների չեմ հավատում:) , բայց կատուներից զզվում եմ , ու սև կատուներից էլ վախենում:( , բայց դե ուրիշ բաների վրա ուշադրություն չեմ դարձնում

Hayk Avetisyan
08.05.2012, 16:48
Հավատացեք ում կամ ինչին ուզում եք, բայց վստահեք ինքներդ ձեզ:

Նարե91
08.05.2012, 18:56
Մի ժամանակ երևի ինձնից սնահավատ մարդ աշխարհում գուցե չգտնվեր. ամեն մի ստից բանին ուշադրություն էի դարձնում, անհաջողություններս ինչ-որ անկապ երևույթների վրա էի գցում, բայց երկարատև աշխատանքների շնորհիվ այսօր լրիվ վերացրել եմ էդ սնհավատություն կոչվող հիվանդությունս ու դրա համար նախ առաջինը շնորհակալ եմ ինքս ինձ, այնուհետ ինձ մտերիմ մարդկանց, որ աջակցեցին ինձ դա վերացնելու հարցում:)

Ֆոտոն
09.05.2012, 01:08
Սնահավատ չեմ եղել, բայց մի քանի անգամ որոշել եմ ստուգել, արդրյոք նման բաներն իրականանոմւ ե՞ն, թե՞ չէ: Այդպես մի կետի հասա, որ նախ պետք էր որոշել, արդյոք ո՞րն է անհաջողությունը, ի՞նչը կարելի է անհաջողութոյւն համարել: Քանի որ ինձ մոտ անհաջողություն չի եղել, երևի ես շատ լավատես եմ ուղղակի, :)) ոչ մի բան էլ չհաստատվեց, շարունակեց մնալ հավատալու համար անպետք: :)

Նարե91
13.06.2014, 10:43
Նոր պատահաբար հեռախոսիս վրա գրված friday 13-ին նայեցի ու այ սենց էղա` :o
Հետո իմ էդ վիճակից ինքս ինձ վրա խնդացի:
Հա, իբր ի՞նչ:
Ուշադրություն դարձնո՞ւմ եք:
Դեպքեր կա՞ն կապված էս ամսաթվի հետ:
Կիսվեք:"

Freeman
13.06.2014, 10:59
Մենք էսօր գնում ենք նշելու ուրբաթ 13ը)

Ռեյ սամա
13.06.2014, 11:34
Մենք էսօր գնում ենք նշելու ուրբաթ 13ը)
հահահահա ՃՃՃ ես էլ հենց նոր իմացա որ էսօր ուրբաթ 13 ա, մնում ա բացակա դնեն ու գինեկոլոգիան լիկվիդ գնամ, լրիվ ուրբաթ 13 կլինի ՃՃՃ ովքերով եք նշում, Ռուբ? կարողա մերոնցով հավաքվելու ենք, կանաչ թեյ խմենք? ՃՃՃՃ

Զաքար
13.06.2014, 11:38
Սնահավատ եմ այնքանով, որքանով բոլորը, երբեմն սնահավատությունը կարող է մարդուն այնպիսի հավատով մոտեցնել մի բանի, որը չի կարող ուղղակի չիրականանալ, ընդհանրապես սնահավատությունը մարդու մեջ ծնվում է որոշակի ցանկությունից, որը նորմալ է, բայց հիվանդագին մոտենալը հեչ լավ բան չի::p

Զաքար
13.06.2014, 11:42
:D:D

Նոր պատահաբար հեռախոսիս վրա գրված friday 13-ին նայեցի ու այ սենց էղա` :o
Հետո իմ էդ վիճակից ինքս ինձ վրա խնդացի:
Հա, իբր ի՞նչ:
Ուշադրություն դարձնո՞ւմ եք:
Դեպքեր կա՞ն կապված էս ամսաթվի հետ:
Կիսվեք:"

ուշադրություն չեմ դարձնում, բայց դեպքեր համացանցում որքան ուզես կգտնվի :)
ինձ համար օրը բոլոր օրերի պես հիանալի ժամանակ է ցանկություններին հասնելու համար

Զաքար
13.06.2014, 11:44

13.06.2014, 12:26
հահահահա ՃՃՃ ես էլ հենց նոր իմացա որ էսօր ուրբաթ 13 ա, մնում ա բացակա դնեն ու գինեկոլոգիան լիկվիդ գնամ, լրիվ ուրբաթ 13 կլինի ՃՃՃ ովքերով եք նշում, Ռուբ? կարողա մերոնցով հավաքվելու ենք, կանաչ թեյ խմենք? ՃՃՃՃ
Վարդուհին ա իրանց տուն կանչել պիվ... այսինքն կանաչ թեյի)

Յոհաննես
13.06.2014, 12:39
Էս իմ թեման է :))
Դեռ չեմ հանդիպել իմ նման սնահավատ մարդու:Կարծում եմ իմ սնահավատությունների գլխավոր մեղավորը ֆուտբոլն է:Երբ փոքր էի Ռեալի խաղերի ժամանակ միշտ նույն բազմոցին էի նստում,եթե աջ ոտքս գցած էր ձախ ոտքիս վրա ու խաղը լավ էր ընթանում ամբողջ խաղի ընթացքում իրավունք չունի ոտքս հանելու,չնայած դժվար էր,բայց մի կերպ դիմանում էի:Հետո դպրոց գնալուց մեկը մտքիս մեջ ասում էր,որ եթե ուզում եմ Ռեալը հաղթի պիտի ինչ որ անկապ ճանապարհով գնամ:Հետո էդ սնահավատությունները ֆուտբոլից տեղափոխվեցին առօրյա կյանք:Մինչև հիմա էլ ահավոր սնահավատ եմ:Հագնում եմ են շորերը,որոնք ինձ հաջողություն են բերել,հեռախոսս պարտադիր պետք է լինի ձախ գրպանումս:Անգամ երգեր կան,որոնք չեմ լսում,քանի որ դրանք լսելուց հետո ինչ որ տհաճ բան է լինում:Բայց ես պայքարում եմ սնահավատության դեմ ու մի օր կհաղթեմ :goblin

Ռեյ սամա
13.06.2014, 13:44
Վարդուհին ա իրանց տուն կանչել պիվ... այսինքն կանաչ թեյի)

Վարդուհին...կինդ? ՃՃՃ անուշ լինի պիվ...չայը ՃՃՃ կանաչ ՃՃՃ գոնե չայի բաժակով կխմես

Ռեյ սամա
13.06.2014, 13:49
Էս իմ թեման է :))
Դեռ չեմ հանդիպել իմ նման սնահավատ մարդու:Կարծում եմ իմ սնահավատությունների գլխավոր մեղավորը ֆուտբոլն է:Երբ փոքր էի Ռեալի խաղերի ժամանակ միշտ նույն բազմոցին էի նստում,եթե աջ ոտքս գցած էր ձախ ոտքիս վրա ու խաղը լավ էր ընթանում ամբողջ խաղի ընթացքում իրավունք չունի ոտքս հանելու,չնայած դժվար էր,բայց մի կերպ դիմանում էի:Հետո դպրոց գնալուց մեկը մտքիս մեջ ասում էր,որ եթե ուզում եմ Ռեալը հաղթի պիտի ինչ որ անկապ ճանապարհով գնամ:Հետո էդ սնահավատությունները ֆուտբոլից տեղափոխվեցին առօրյա կյանք:Մինչև հիմա էլ ահավոր սնահավատ եմ:Հագնում եմ են շորերը,որոնք ինձ հաջողություն են բերել,հեռախոսս պարտադիր պետք է լինի ձախ գրպանումս:Անգամ երգեր կան,որոնք չեմ լսում,քանի որ դրանք լսելուց հետո ինչ որ տհաճ բան է լինում:Բայց ես պայքարում եմ սնահավատության դեմ ու մի օր կհաղթեմ :goblin

Ռիտուալների ու կոմպուլսիաների ապշեցուցիչ հավաքածու ներկայացրեցիք ՃՃՃ բա սիմվոլիզմը ՃՃՃ լավ, կատակը կատակ, բայց իրականում դուք ի՞նչ եք կարծում՝ դեպքերի ելքի համար կա՞ տարբերություն՝ էդպես կանեք, թե՝ ոչ

Յոհաննես
13.06.2014, 14:56

Իհարկե կա,հակառակ դեպքում չէի անի :))

Ariadna
13.06.2014, 14:58
Ես էլ եմ մի այլ կարգի տարած էս հողի վրա, օրինակ եթե ուզում եմ մի նկարի լայքեմ, կամ գրառման, ու տեսնում եմ, որ էդ դեպքում 13-րդն եմ լինելու, չեմ լայքում :))

Ռեյ սամա
13.06.2014, 15:12
Իհարկե կա,հակառակ դեպքում չէի անի :))

վայ, փաստորեն հեչ էլ կատակ չէր ասածս ՃՃՃ :D լավ յա, լուրջ. ախր ի՞նչ կապ կա ասենք Ռոնալդոյի ոտերի ուժի, տարածական կողմնորոշման ու քո՝ կապույտ բազմոցին թե ոտքը ոտքին գցած նստած լինելու միջև

Յոհաննես
13.06.2014, 21:27
վայ, փաստորեն հեչ էլ կատակ չէր ասածս ՃՃՃ :D լավ յա, լուրջ. ախր ի՞նչ կապ կա ասենք Ռոնալդոյի ոտերի ուժի, տարածական կողմնորոշման ու քո՝ կապույտ բազմոցին թե ոտքը ոտքին գցած նստած լինելու միջև

Ինձ մի աչքով եք նայում էլի, բազմոցին նստած աշխարհն եմ կառավարում :))

boooooooom
13.06.2014, 22:04
Ես 6-րդ ամսի 13-րդ օրն եմ ծնվել, մեր տան համարը 6-րդն է, մի ժամանակ էլ 06 ունեինք, բայց փռշտալ կուզեմ սին բաների վրա, ես մենակ իմ մտերիմներին եմ հավատում ու վերջ:

Nihil
13.06.2014, 22:19
Ինձ մոտ մի վախտ սենց մի անկապ բան կար։
Ասենք նստած էի՝ ձեռքիս ճմռթած ու գունդ սարքած թուղթ, ու ուզում էի էդ թուղթը հեռվիղ շպրտեի աղբարկղը։ Գցելուց առաջ մի բան մտածում էի, օրինակ "Եթե կարողանամ գցեմ աղբարկղի մեջ, ուրեմն․․․․եսիմ ինչ կլինի, եթե չէ՝ ուրեմն ․․․եսիմ ինչ"։ Կստածի, լավ առիթ ա պարզելու՝ մենակ ես էի տենց, թե չէ :D
դե դա անցավ իհարկե, հիմա անգամ հավատ նորմալ չի մնացել, ուր մնաց` սնահավատություն :))

Պիրիտ
14.06.2014, 01:40
Չկա այնպիսի մի մարդ, որ նախապաշարմունք չունենա:

ես չունեմ )

Ռեյ սամա
14.06.2014, 02:07
Ինձ մի աչքով եք նայում էլի, բազմոցին նստած աշխարհն եմ կառավարում :))
կապույտ բազմոցին...ոտքն էլ ոտքին գցած ՃՃՃ չէ, մի աչքով չեմ նայում, չորսն ունեմ, չորսով էլ կարդում եմ ձեզ ՃՃՃ որ պետք լինի մի զույգ էլ կավելացնեմ ՃՃՃ

Freeman
14.06.2014, 11:22
Վարդուհին...կինդ? ՃՃՃ անուշ լինի պիվ...չայը ՃՃՃ կանաչ ՃՃՃ գոնե չայի բաժակով կխմես
Նախկին կինս :Դ
Պիվ... Չայը չայի բաժակով խմելը սնահավատություն չի՞)
Ի դեպ, ռիտուալների ու կոմպուլսիաների դեպքում քննադատական վերաբերմունք կա, ուրեմն Յոհաննեսի մոտ ավելի շուտ սիմվոլիզմ ա:

Ռեյ սամա
14.06.2014, 14:34
Նախկին կինս :Դ
Պիվ... Չայը չայի բաժակով խմելը սնահավատություն չի՞)
Ի դեպ, ռիտուալների ու կոմպուլսիաների դեպքում քննադատական վերաբերմունք կա, ուրեմն Յոհաննեսի մոտ ավելի շուտ սիմվոլիզմ ա:
դե ես նախորդ հարցով հենց քննադական վերաբերմունքի առկայությունն էի ստուգում ՃՃՃ բացակայում էր ՃՃ
չէ, չայը չայի բաժակով խմելը պերսևեռացիա է, թեյի բաժակով խմելը՝ հանգամայնություն, թյի բաժակն անկարևոր է, երբ տիեզերքի մասին մտքերը...՝ փիլիսոփայական ինտոքսիկացիա, չայը ու չայի բաժակը վազում են երբ դրսում բարձրագոչ ամպրոպներն են՝ շիզոֆազիա, չայը, չայը՛, ես կանչում եմ 12 բաժակ հեռակա ու ոչ մի երգ՝ ինկոհերենցիա, չայի բաժակով պիվա չեն խմի, չայի բաժակը մայրության նշան է, կլորիկ ու խորունկ՝ սիմվոլիզմ...էհ ՃՃՃ տարավ

Vardik!
14.06.2014, 15:18
Նոր պատահաբար հեռախոսիս վրա գրված friday 13-ին նայեցի ու այ սենց էղա` :o
Հետո իմ էդ վիճակից ինքս ինձ վրա խնդացի:
Հա, իբր ի՞նչ:
Ուշադրություն դարձնո՞ւմ եք:
Դեպքեր կա՞ն կապված էս ամսաթվի հետ:
Կիսվեք:"

Նար ջան, երեկ ինքս էլ էի ուշադրություն դարձրել ամսաթվին: :)
Տենց չեմ հիշում վատ դեպքեր՝ կապված օրվա ու ամսաթվի հետ: Իմ համար սովորական օր ա:
Մենակ երկու անգամ ա վատ բան համընկել, էն էլ ամսաթվի հետ չեմ կապում:
Ուշադրություն մի դարձրու:

Սնահավատ եմ, եթե խոսքը իմ երազներին ա վերաբերվում: Ախր դրանք համարյա միշտ իրականանում են: Իսկ քո մո՞տ: :8