PDA

Դիտել ողջ տարբերակը : Պրոգրեսիվ էլեկտրոնային երաժշտություն



tombraider
01.12.2008, 18:08
Իսկ Ի՞նչ եք կարծում երաժշտական այս ոճի մասին:
օրինակ ես այլևս չեմ կարողանում ուրիշ ոճի երաժշտություն լսել, միայն Progressive music և հատկապես Trance:
Կարծում եմ որ շատերը չեն համաձայնի, որ լսել այսպիսի երաժշտություն կարելի է ամբողջ օրը, այն էլ` աշխատանքին համընթաց... :ok:ok
արժե նշել Andy Moor, Armine Van Buuren, Above and Beyond, Solarstone, Matthew Dekay և շատ ուրիշներին....:hands:hands:hands

cool_aper
03.12.2008, 02:15
Տռանսը շատ լավ երաժշտությունա ուղակի իրան պետքա հասնել ... առհասարակ Էլեկտրո չլսող մարդը միանգամից տռանս չի լսի ARMIN VAN BUUREN forever .. առաջարկում եմ 373 րդ ի 24 րդ րոպեից լսեք

Rhayader
06.12.2008, 09:17
Իսկ Ի՞նչ եք կարծում երաժշտական այս ոճի մասին:
օրինակ ես այլևս չեմ կարողանում ուրիշ ոճի երաժշտություն լսել, միայն Progressive music և հատկապես Trance:
Կարծում եմ որ շատերը չեն համաձայնի, որ լսել այսպիսի երաժշտություն կարելի է ամբողջ օրը, այն էլ` աշխատանքին համընթաց... :ok:ok
արժե նշել Andy Moor, Armine Van Buuren, Above and Beyond, Solarstone, Matthew Dekay և շատ ուրիշներին....:hands:hands:hands

Իրականում տրանսը պրոգրեսսիվ երաժշտության տեսակ չի, ինչպես կարող է թվալ քո գրառումից: Չնայած դրան, կա ՊՐՈԳՐԵՍՍԻՎ ՏՐԱՆՍ երաժշտական ոճ՝ լավն է, մեղեդային է, բայց շուտ է ձանձրացնում:
Տրանս լսում էի ութ տարի առաջ, հետո վերադարձա տեխնոյի-տեխհաուսի կողմերը:
Ամենասիրածս կատարողը՝ BT (Dreaming, Love Peace and Grace, Flaming July, Blue Skies):

Հանուման
19.10.2009, 15:31
... առհասարակ Էլեկտրո չլսող մարդը միանգամից տռանս չի լսի ARMIN VAN BUUREN forever .. առաջարկում եմ 373 րդ ի 24 րդ րոպեից լսեք

Հանմաձայն չէմ, ես էլեկրո լսող չեմ եղել, այլ ջազ, ռոք... էթնո–մեթնո, բայց տռանսը շուտ տեղ հասավ, առաջինը Astral Projection, Dimension 5, Infected Mushrum. ... ու թենց բացեց ու բացեց...

Վիշապ
25.04.2010, 13:43
Պրոգրեսիվ տրանսը տրանս ոճի ենթաոճն է։ Սակայն իր ուրույնությամբ այն բավականին հստակ է առանձնանում սովորական այսպես ասած «հարթ» տրանսից։ «Պրոգրեսիվ» անվանումը հիմնավորվում է նրանով, որ սույն ոճի կոմպոզիցիաներում առկա են պրոգրեսիաներ, այսինքն հնչյունային, հարվածային էֆեկտների և մեղեդու այնպիսի էքսպերիմենտալ համադրություն, որով տպավորություն է ստեղծվում, թե թրեքը զարգանում է, պրոգրես է ապրում և ոչ թե կրկնվում է, ինչպես ասենք «հարթ» տրանսում։ Պրոգրեսիվ տրանսը էքսպերիմենտալ երաժշտություն է, այսինքն փորձնական որոնումների միջոցով գործիքավորողը ստանում է իր կարծիքով առավել հետաքրքիր, ոգեշնչող, դրական էմոցիաներ պարգևող էլեմենտներ և դրանք համադրում պրոգրեսիայի մեջ։ Վերջինս ԴիՋեյների լեզվով կոչվում է կոմպիլյացիա։
Պրոգրեսիվ երաժշտություն սիրելը նշանակում է ամենաքիչը լինել մելոման և ունենալ համբերություն, այսինքն եթե մարդը սիրում է ասենք պրոգրեսիվ տրանս, ապա կարելի է նույնիսկ պնդել, որ նա համբերատար է, որովհետև պրոգրեսիվ տրանսի հետաքրքիր էֆեկտները պետք է զգալ միայն համբերատար լսելով միալար թվացող «ցկցկոցները», և որսալ դրանց փոփոխությունները։:)) Անհամբեր մարդկանց համար պրոգրեսիվ տրանսը հիմնականում դիտվում է որպես ձանձրալի, միապաղաղ երաժշտություն, այնինչ սիրողները ճիշտ հակառակ կարծիքի են այդ երաժշտության մասին, այսպիսով բավականին հետաքրքիր պարադոքս է ստացվում։:)
Ինչևէ, ֆորումում տվյալ էլեկտրոնային ոճի սիրահարների քանակը բավականին քիչ է թվում, ինչը դժվար է միարժեքորեն բացասական երևույթ համարելը, բայց սիրահարների համար գուցե և մի քիչ հիասթափեցնող լինի, ասենք ինձ համար… Դե ինչպես ասենք համախոհ գտնելուց է մարդը ուրախանում, այնպես էլ ասենք «համաճաշակ» գտնելուց... Առանձնահատուկ շնորհակալություն davidus–ին, ռադիո Dinka (http://www.last.fm/music/Dinka) –ի մասին հուշելու համար։ Ստորև բերած փոքրիկ ընտրանին նվիրում եմ պրոգրեսիվ տրանսի սակավաթիվ սիրահարներին, եթե այդպիսիք դեռ մնացել են:)) Հուսով եմ թեկուզ մի երկու հոգի թերևս կգնահատեն այս աներևակայելի թրեքները։


http://www.youtube.com/watch?v=ofcBTRTu-cA

http://www.youtube.com/watch?v=9t-YwndBiR0

http://www.youtube.com/watch?v=P20MkctMxc8

http://www.youtube.com/watch?v=6ZFXrFbG_-s

http://www.youtube.com/watch?v=DNE9znfyJ-o

http://www.youtube.com/watch?v=V32yokHDWB0

chang
11.12.2010, 21:25
Ասեմ ֆորումի մասնակիցներին որ ևս մեկ հոգի միանում է տրանս երաճշտության սիրահարների խմբին... Ես սկսել եմ լսել տրանս 5 տարի առաջ ու մինչև հիմա լսում եմ ու հետևում եմ նորություններին մասնավորապես բոլորիտ հայտնի "Արմենչիկ Վանբուրենչիկին" :ՃՃ .
Տրանսը հասկանալու համար պետք է խորասուզվես մանրամասնությունների մեջ...
Ես ընդհանուր առմամբ սիրում ու լսում եմ էլեկտրոնային երաժշտության տարբեր ենթավոճեր , նաև որպես հոբի ստեղծում եմ DJ Set - եր , բայց հաուս վոճում. Դրանք լսելու համար կարող եք այցելել հետրյալ կայքէջերը`http://haykod.official.fm/ և http://www.house-mixes.com/artists/HaykoD/.

Վիշապ
11.07.2011, 16:14
Սա աներևակայելի ֆանտաստիկ «ձայնաուղեծիր» է, գրողը տանի ծո՛ցը, ֆաքին սյուփեր թրէք, վիչ այ վուդ լայք թու շէր վիդ յու... Հե՛յ, ով կա մելոմաններից... :unsure


http://www.youtube.com/watch?v=bHk9WptBxm8&feature=related

chang
12.07.2011, 09:59
Այս ինչ էրրրրրրրրրրր ․ Չէի լսել , տարավ ինձ ես երգը ․ :hands
http://www.facebook.com/groups/tranced?ap=1 սա ֆեյսբուքում տրանս երաժտության ֆանատնեի խումբն է միացեք !

davidus
12.07.2011, 17:28
Progressive House-ը ավելի հաճելի ա լսվում, չնայած տրանսն էլ իրա էֆեկտը ունի... ամեն դեպքում, պրոգրեսիվ հաուսի իմ համար չգերազանցված վարպետներից մեկը՝ Dinka (http://www.last.fm/music/Dinka)


http://www.youtube.com/watch?v=IRHNJqtEp08

chang
13.07.2011, 01:49
Համաձայն եմ ... EDX-ն էլա շատ լավը
http://www.youtube.com/watch?v=N-_ZElEVbKw Մեկել պռոգռեսիվից ուժեղա GUY J - ն
http://www.youtube.com/watch?v=NX8vKLorJXM&feature=related

Ռուֆուս
13.07.2011, 09:40
Մոդերատորական. Թյուրիմացություններից խուսափելու համար թեմայի վերնագիրը խմբագրվել է: Տրանս, պրոգրեսիվ երաժշտությունը փոխարինվել է պրոգրեսիվ էլեկտրոնային երաժշտությամբ, որի մեջ մտնում են պրոգրեսիվ տրանսը, պրոգրեսիվ հաուսը և այլն: Մաղթում եմ հաճելի քննարկումներ:

Enigmatic
13.07.2011, 14:49
Ես տրանս-ի մեծ սիրահար եմ, եթե լավ նորություններ ունենաք, դրեք էլի:

http://www.youtube.com/watch?v=rGC39F6qsK8&feature=related
սկսած հատկապես 2:30 -ից բոմբ ա

Enigmatic
13.07.2011, 14:54
էս էլ պրոգրեսսիվ: Թեթևի մեջ

http://www.youtube.com/watch?v=vto8CVgZZlw

chang
14.07.2011, 21:38
Enigmatic դուք facebook-ում եթե կաք ասեք դզեզ ներառեմ մեր տռանսի խումբ :) Նորություններ միշտ փոստում ենք :Ճ

Վիշապ
16.07.2011, 16:40
Յաննիս Դուսկոսը սըբանում ա, տանում ա... ցխում ա... կներեք պրիմիտիվ ժարգոնիս համար, բայց այնուամենայնիվ խոսքեր չեմ գտնում նկարագրելու այս ռիթմերը՝

http://www.youtube.com/watch?v=M6_DeTtTLy8

Այս ալբոմը փոքրիկ ալբոմ է, խորհուրդ կտամ քաշել՝
http://thepiratebay.org/torrent/3576877/Dousk_-_D.I.Y , սիդերները քիչ են, համենայն դեպս ես սիդ եմ անում, ինքս էլ քաշել եմ մի հոգուց։
14 իրար տրամաբանորեն հաջորդող բայց բնավ ոչ մոնոտոն և հետաքրքիր թրեքներ, որոնք պրոգրեսիվ երաժշտության սիրահարներին անպառ էներգիա և բավականություն կպարգևեն թե ճանապարհորդելիս, թե երազելիս։

dvgray
18.07.2011, 02:23
Յաննիս Դուսկոսը սըբանում ա, տանում ա... ցխում ա... կներեք պրիմիտիվ ժարգոնիս համար, բայց այնուամենայնիվ խոսքեր չեմ գտնում նկարագրելու այս ռիթմերը՝

իմ փորձից ելնելով ասեմ, որ այս ռիթմերի տակ մեքենա վարելը բավականին օգտավետ է, այն իմաստով որ ամենաներվային երթեվեկության մեջ անգամ օգնում է պահել հոգեկան հավասարակշռությունը, և ամենակարևորը ՝ օգնում է ենթագիտակցորեն - վարել մեքենան հասավասրաչափ /դանդաղ/ արագությամբ, միևնույն ժամանակ օգնելով պահպանել երթևեկության նկատմամբ լավագույն հսկողություն: Բոլոր վարորդներին խորհուրդ եմ տալիս: բայց մի կարևոր պայման - ձայնի հզորությունը շատ չբացել: թողնել որ երգի մի տեսակ որպես ֆոն:

նաև շատ օգտակար է ֆիտնեսում, երբ անում ես այսպես կոչված "տաժանակիր" կարդիո պարապմունքներ - հեծանիվերի, վազքի տրենաժոռներ և մնացած 30-և ավել րոպե պահանջող տրենաժորային մարզումները: նորից օգնում է ապահովվել մկանների հավասարաչափ աշխատանքը, որը անչափ օգտակար է երկարատև ժամանակ պահանջող պարապմունքների ընթացքում:

davidus
04.12.2011, 20:14
http://www.youtube.com/watch?v=aGcrTStudoA

Սիրեմ գը քեզի... :love