PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչո՞ւ է հորանջելը «վարակիչ»

ars83
01.12.2008, 14:39
Փորձեք հորանջել սենյակում, որտեղ մի քանի հոգի կա, և մի քանի րոպեից նրանց մեծամասնությունը կսկսի հորանջել: Կամ էլ երբ վիդեոկադրեր ես դիտում, որտեղ հորանջում են, դու էլ ես սկսում հորանջել: Անգամ հեռախոսով խոսելիս, երբ զրուցակիցդ հորանջում է, քո հորանջելն էլ է գալիս:

1. Ինչո՞ւ ենք մենք հորանջում ընդհանրապես:
2. Ինչո՞ւ է հորանջելը «վարակիչ»:

Փորձենք այս թեմայում լուսաբանել այս հետաքրքիր հարցը: ;)

chutik
01.12.2008, 14:57
Ըստ կենսաբանների հորանջելը միջոց է հանդիսանում գանգի ճնշումն իջեցնելու և այն հովացնելու համար: :)

ars83
01.12.2008, 14:59
Ըստ կենսաբանների հորանջելը միջոց է հանդիսանում գանգի ճնշումն իջեցնելու և այն հովացնելու համար: :)

Հա, այդպիսի վարկած կա: Բա մնացածնե՞րն ինչու են սկսում հորանջել: Բոլորի գանգերի ճնշումները միանգամից բարձրանո՞ւմ են:

chutik
01.12.2008, 15:10
Ըստ մեկ այլ վարկածի հորանջելով մարդ մեծ քանակությամբ թթվածին է շնչում, որն էլ թարմացնում և բարձրացնում է ուղեղի և օրգանիզմի աշխատունակությունը: Իսկ ինչ վերաբերվում է, թե ինչու է հորանջելը վարակիչ, ապա նույն կենսաբանները պնդում են, որ դա ենթագիտակցական ռեֆլեքս է, որը վերջնական բացատրություն չի ստացել: :think

Լուսաբեր
01.12.2008, 15:11
Մարդիկ հորանջում են երբ թթվածնի պակաս է լինում,դրա համար էլ միաժամանակ նույն վայրում գտնվող մարդկանց մոտ կարող է առաջանալ թթվածնի պակաս, ու սկսեն հորանջել...

chutik
01.12.2008, 15:19
Ես համամիտ չեմ, քանի որ նույնիսկ թթվածնով հարուստ միջավայրում մարդիկ հորանջում են նույն հաճախությամբ, ինչոր թթվածնի պակասի դեպքում:8

Երկնային
01.12.2008, 15:26
նույնիսկ եթե չես նկատում, որ շուջդ մեկը հորանջեց, էլի վարակվում ես… իմ հետ շատ ա եղել տենց… :))

Բարեկամ
01.12.2008, 16:45
Վարակիչի հետ կապված.
Օրգանիզմը վարակվում է մի բանով, եթե այն ընդունում է այդ բանը, չկան հակամարմիններ: Հաճույքի դեմ հակամարմին ոչ մի օրգանիզմ չի արտադրում: Ճիշտ հակառակը. հաճույքին դիմադրելն է խնդիր: Հորանջելը ազդակ է մի շաաատ հաճելի, ես կասեի՝ երանելի վիճակի. ոչ թե քնի, այլ քնին անմիջապես նախորդող վիճակն է դա, երբ որ ուղիղ քնի շեմին ես կանգնած, նիրվանային վիճակ :love Օրգանիզմը "ճանաչում", հիշում է այդ վիճակը, երբ ազդակ է ստանում հորանջողից, ու ինչպես ցանկացած հաճույքի հանդեպ անդիմադրելիություն, անմիջապես վարակվում է: Նմանապես վարակիչ են ծխելու ցանկությունը, երբ տեսնում ես ծխող /եթե ծխող ես, իհարկե /, կամ օրինակ լիաթոք, անկեղծ, բուռն ծիծաղը նույնպես վարակիչ ա :))

ivy
01.12.2008, 23:19
Փորձեք հորանջել սենյակում, որտեղ մի քանի հոգի կա, և մի քանի րոպեից նրանց մեծամասնությունը կսկսի հորանջել: Կամ էլ երբ վիդեոկադրեր ես դիտում, որտեղ հորանջում են, դու էլ ես սկսում հորանջել: Անգամ հեռախոսով խոսելիս, երբ զրուցակիցդ հորանջում է, քո հորանջելն էլ է գալիս:

1. Ինչո՞ւ ենք մենք հորանջում ընդհանրապես:
2. Ինչո՞ւ է հորանջելը «վարակիչ»:

Փորձենք այս թեմայում լուսաբանել այս հետաքրքիր հարցը: ;)

Փորձեք գտնվել մի սենյակում, որտեղ քնած մարդ կա, կտեսնեք, որ մի քանի րոպեից ձեր քունն էլ կտանի: Գտնվեք մի տարածքում, որտեղ խուճապ է, դուք էլ արագ կընկնեք խուճապի մեջ՝ առանց անգամ իմանալու, թե ինչն է պատճառը: Հայտնվեք շրջապատում, ուր բոլորը ծիծաղում են, անգամ եթե նրանց հաղորդակցման լեզուն չեք հասկանում, ակամայից ժպիտ կհայտնվի դեմքին, տրամադրությունն էլ կբարձրանա: Վարակման այս տեսակը զուտ հոգեբանական է, և այն վերաբերվում է ոչ միայն հորանջելուն...

ars83
01.12.2008, 23:27

Մի հետաքրքիր հոդված այսօր աչքովս ընկավ, որ ժամանակ լինի, կտեղադրեմ այստեղ: Հոդվածում գրված էր, որ չափահաս մարդիկ սովորաբար «չեն վարակվում» երեխաների հորանջելուց, կամ կենդանիների (օրինակ՝ շների) հորանջելուց: Այսինքն՝ հարցն այնքան էլ միջավայրի ազդեցության մեջ չէ:

*e}|{uka*
02.12.2008, 00:56
Փորձեք հորանջել սենյակում, որտեղ մի քանի հոգի կա, և մի քանի րոպեից նրանց մեծամասնությունը կսկսի հորանջել: Կամ էլ երբ վիդեոկադրեր ես դիտում, որտեղ հորանջում են, դու էլ ես սկսում հորանջել: Անգամ հեռախոսով խոսելիս, երբ զրուցակիցդ հորանջում է, քո հորանջելն էլ է գալիս:;)

Հետաքրքիր ա, հորանջելու մասին կարդալիս էլ ա հորանջելը գալիս :think

Քամի
02.12.2008, 01:18
Ամերիկացի հոգեբանները հետաքրքիր փորձերի շարք են անցկացրել պարզելու համար այդ՝ առաջին հայացքից տարօինակ հարցը։

Նրանք փորձը անցկացրել են համալսարաններից մեկի լսարանում որտեղ հավաքել են տարբեր տարիքի ուսանողների։
Սկզբում նրանք ցուցադրել են հորանջող մարդու վիդեո։ Այդ փորձից հետո, պարզվել է, որ լսարանի 55% «վարակվել» է ու սկսել հորանջել։ Նրանք փակել են տեսահոլովակում հորանջողի աչքերը ու նորից լսարանի 55% սկսել է հորանջել։ Ապա նրանք ցուցադրել են միայն հորանջող բերան, կարծելով որ դա բերանի յուրահատուկ արտահայտությունն է հորանջելու ընթացքում, որ պատասխանատու է նրա «վարակիչ» լինելու համար։ Սակայն ի զարմանս նրանց շեշտակի անգամ նվազել է հորանջողների թիվը։ Այսինքն ստացվում է, որ հորանջելը դա կոմպլեքս շարժում է և այն կարելի է դիտել որպես այդպիսին միայն ամբողջությամբ՝ դեմքի ու բերանի արտահայտության ու մարմնի ձգումների մի ամբողջություն։ Որոշ գիտնակաների կարծիքով հորանջելու հանդեպ մեր թուլությունը գալիս է նրանից, որ սաղմը դեռ կազմավորման ընթացքում կատարում է հորանջելուն հատկանշական շարժումներ ու ձգումներ ամբողջ մարմնով։ Չնայաց տարբեր տեսակի համադրություններով կատարված հետագա փորձերին, չի հաջողվել գերազանցել 55% սահմանագիծը։

Ինչպես գիտենք կենդանիներին ել է հատուկ հորանջելը։ Օրինակ կատուները, շները, օձերն ու այլ կենդանիներ բավական հաճախ են հորանջում։ Հիմա հարց է ծագում, եթե մարդու հորանջելը վարակիչ է մեկ այլ մարդու համար, ապա արդյոք այն նաև վարակիչ է կենդանիների համար։ Որոշ փորձերում կենդանիները ցուցաբերել են միևնույն «վարակվածության» հատկանիշներ ինչ մարդը։

*e}|{uka*
02.12.2008, 16:31
Նույնիսկ մտածելիս «հորանջելու մասին» հորանջելս գալիս ա, հուսով եմ մենակ իմ մոտ չի :scare

ars83
05.12.2008, 15:56
Նույնիսկ մտածելիս «հորանջելու մասին» հորանջելս գալիս ա, հուսով եմ մենակ իմ մոտ չի :scare

Մեկ քո մոտ է այդպես, մեկ էլ անգլիացիների :)

Լիդսի համալսարանի անցկացրած հետազոտության համաձայն՝ հորանջելը կարող է լինել սոցիալական կարեկցանքի, ուրիշի վարքագծին և հոգեբանական վիճակին հավանություն տալու նշան:
Չնայած նրան, որ մարդիկ և կենդանիների տարբեր տեսակներ հորանջում են, միայն մարդիկ և նրանց նման որոշ կենդանիներ են «վարակվում են» հորանջելով, ինչը ցույց է տալիս, որ սա զուտ հոգեբանական երևույթ է: Պարտադիր չէ լսել կամ տեսնել հորանջելը, բավական է նույնիսկ կարդալ դրա մասին և կարող ես «վարակվել»: Հետազոտությունները ցույց են տվել, որ ուղեղի միևնույն հատվածն է պատասխանատու տեսողության և ուրիշների հորանջելուն արձագանքելու համար:
Նրանք այսպիսի մի փորձ են անցկացրել. մի սենյակում հավաքել են հոգեբան և տեպնիկական մասնագիտությունների ուսանողների և ցուցադրել են տեսահոլովակ, որում նրանց գործընկերներն են նկարահանված՝ աշխատելիս: Ընդ որում նկարահանվածները 10 րոպեի ընթացքում 10 անգամ հորանջել են: Հետո «փորձվողներին» առաջարկել են թեստ՝ նրանց կարեկցելու ունակությւոնները ստուգելու համար: Պարզվել է, որ նրանք, ովքեր կարեկցելու մեծ ունակություն ունեն, տեսահոլովակը նայելիս ավելի շատ են հորանջել: Բացի դրանից պարզվել է, որ մասնագիտությունն էլ նշանակություն ունի. տեխնիկական մասնագիտությունների ուսանողներն ավելի քիչ են արձագանքել ուրիշների հորանջելուն (դե չոր, անսիրտ բաներ ենք էլի... :D)

Ռեդ
05.12.2008, 17:44
Ըստ մեկ այլ վարկածի հորանջելով մարդ մեծ քանակությամբ թթվածին է շնչում, որն էլ թարմացնում և բարձրացնում է ուղեղի և օրգանիզմի աշխատունակությունը: Իսկ ինչ վերաբերվում է, թե ինչու է հորանջելը վարակիչ, ապա նույն կենսաբանները պնդում են, որ դա ենթագիտակցական ռեֆլեքս է, որը վերջնական բացատրություն չի ստացել: :think
Այ էս տարբերակին եմ կողմ: Բայց և այնպես անհրաժեշտ է կարդալ բժշկական հոդված հորանջելու մասին :oy Միգուցե օգնի ավելի ճիշտ հասկանալ երևույթը :oy

Katka
05.12.2008, 18:33
Ես չգիտեի, որ վարակիչ հորանջելը ողնաշավորներից մարդուն, շիմպազեին և մի քանի այլ կապիկների է բնորոշ:think,