PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինտերնետային խաբեություններ



Adam
30.11.2008, 20:47
Կարծում եմ բոլորդ էլ մոտավոր հասկացաք թե ինչի մասին պետք է գնա խոսքը:
Խոսքս ինտերնետային խաբեությունների մասին է: Տարբեր տեսակի:
Գրեք ձեզ հետ պատահած խաբեություններից մեկը: Դե պարզ է, որ դուք չեք դառել դրա զոհը, սակայն ով գիտե: Ամեն դեպքում, գրեք:

Վերջերս, ամերիկյան dating սայթերից մեկում (որտեղ և գրանցված եմ), ինձ գրում է մի աղջիկ: Անունը՝ Անիտա, 19 տարեկան, Գանա -ից: Նամակի մեջ աղջիկը գրում է երկար մի պատմություն, կապված իր և ծնողների հետ: Գրում է, որ իրենց երկրում քաղաքացիական պատերազմ է և, որ իր ընտանիքը (հայր, մայր, երկու քույրեր) զոհվել են այդ պատերազմում: Եվ որ իր հայրը 2004 թվականին Գանայի բանկերից մեկում իր անունով մեծ գումար է թողել, մոտավորապես 8.5 միլիոն դոլար: Պայմանագրում նշելով, որ իր աղջիկը՝ Անիտան, այդ գումարը կարող է հանել բանկից միայն 25 տարեկանը լրանալուց հետո: Սակայն աղջիկը 19 տարեկան է, միայնակ, առանց ընտանիքի: Իր ասելով, ապրում է վրանում և չունի հացի փող և որ լինում են օրեր, որ անգամ ջուր չի կարողանում խմել: (սակայն չես հասկանա, թե ոնց է ինտերնետ մտնում)
Մի խոսքով, իր նամակի բովանդակությունը շատ երկար էր, կապված ծնողների կորստի, իր մենակ մնալու հետ... բնականաբար նամակում կար խնդրանք: Նա խնդրում էր իր համար խնամակալ գտնել, որից հետո խնամակալը կարող էր վերցնել այդ գումարը բանկից և տալ նրան, որոշակի տոկոս վերցնելով: Դա էր աղջկա բուն խնդրանք-առաջարկը:
Հետաքրքրությունից դրդված, ինքս ինձ վրա ծիծաղելով, գրեցի այդ աղջկան:
Գրեցի և ասացի, որ կա մեկը, ով կցանկանա անել այդ գործարքը և այդ մարդը իմ ընտանիքի անդամներից մեկն է: Անիտան գրեց ինձ նամակ, որում «մի քանի տեսակ» շնորհակալություններ էր հայտնում իրեն ուշադրություն դարձնելու համար և ամբողջ նամակը հեղեղված էր Աստծո օրհնանքը ինձ վրա իջեցնելու բովանդակությամբ տողերով: Մի խոսքով, իր կողմից հուզումնառատ մի նամակ, որ վերջապես ինքը կփրկվի այդ ահավոր վիճակից:
Նորից, ինձ վրա ծիծաղելով, նամակում տվեցի տան հեռախոսիս համարը: Համարը տալու բուն նպատակն այն էր, որ անգլերեն «կպած» սովորելու փուլում եմ և մտածեցի «ինչ լավ առիթ ա, հեսա մեկը կզանգի, օտարերկրացի ու հետը անգլերեն կխոսեմ»: Բուն նպատակը դա էր: Նույնիսկ նշանակություն չէի տալիս իր գրածին: Եվ այսպես, համարս տվեցի, չանցած 5-6 ժամ, աղջիկը զանգեց մեր տուն: Միանգամից մանթրաժ ընկա, որովհետև իմ պատկերացրած անգլերենով չէր խոսում, ու դժվար կարողանայի իր հետ խոսելով «բացել» անգլերենս :D : Անգլերեն խոսում էր աֆրիկացու ակցենտով ու հազիվ էի հասկանում, թե ինչ էր ասում: 1 րոպեում սկսեց պատմել նույն պատմությունը ինչ գրել էր նամակում: Ես նրան ասացի, որ ուզում ենք սկսել այդ գործընթացը և հետագա քայլերը թող մեյլով գրի: Պայմանավորվեցինք, մեյլս տվեցի:
1 օր հետո մեյլ գրեց, նույնպիսի շնորհակալություններով և այլն: Ես նրան գրել էի, որ խնամակալը լինելու է մայրս: (1 օր հետո արդեն սկսեց նամակներ գրել ուղղված իր ապագա մորը: Հուզումնառատ տողեր, Mummy, I love you... և այլն): Նամակում գրեց հետագա քայլերը, որն էլ Բանկի աշխատակիցներից մեկի հետ կապվելն էր: Գրեց այդ մարդու անունը, մեյլը, մի քանի խոսք այդ մարդու մասին և այլն: Գրեցի նամակ այդ մարդուն:
From the Desk of Mr.Frank Osei
Foreign Remittance Officer,
International Commercial Bank.(ICB).
Makola Branch.
Accra Ghana.
---
Գրեցի նամակ այդ մարդուն, վերջինս էլ տվեց մեկ ուրիշի մեյլը, որն էլ զբաղվում է այդպիսի հարցերով:

Այդ ընթացքում ամեն օր շարունակ, Անիտան զանգահարում էր և հարցնում, թե ինչ եղավ այդ գործը և հենց մի տեղեկություն իմանամ, անպայման տեղեկացնեմ իրեն: dating սայթում Անիտան դրել էր նաև իր նկարը (գեղեցկուհի սևամորթ, մոդելի նման), բնականաբար կարծում եմ, որ դա ինքը չէ: Մի խոսքով, տվեց հաջորդ փաստաբանի կոնտակնտները, որն էլ վերջնական պետք է իրականացնի խնամակալ դառնալու և գումարը մեր հաշվի վրա փոխանցելու գործը: Իրենց կենտրոնական բանկի փաստաբան՝

BARRISTER ARMEED SADIQ.(ESQ)
ARMEED SADIQ CHAMBERS.
ACCRA GHANA

Գրեցի նաև նրան: Եվ այդտեղից էլ սկսվեց ինձ համար ծիծաղահանելուկային օրերը: Այդ մարդը ինձ գրեց ամբողջ պայմանները, թե ինչ պետք է արվի աղջկա խնամակալը դառնալու համար և գրեց, որ իր ծառայության համար, մենք նրան պետք է վճարենք 350$ , որից հետո ամեն ինչ կլինի նորմալ, գումարի փոխանցումը կլինի նորմալ և այլն:
Այ էդտեղից ես ասացի «հոպ»: Չնայած մինչ այդ էլ համոզված էի, որ ինչ-որ գումար է ուզելու: Գրեցի նրան, որ չունեմ ոչ մի փող և չեմ կարող ուղարկել: Ասացի, եթե կարող եք, դուք ձեր գրպանից վճարեք, հետո երբ գումարն իմ ձեռքում լինի, ես ձեզ ավելին կտամ, քան 350$ -ն է: Եվ եթե հանկարծ վստահելու կամ չվստահելու խնդիր չառաջանա, ապա կարող եմ պայմանագիր ստորագրել, որից հետո գումարը չվերադարձնելու դեպքում, կարող եք ինձ դատի տալ:
Չհամաձայնվեց ոչ մի պայմանի, տարբեր պատճառաբանություններով և այլն: Ասաց, որ «ինձ չի հետաքրքրում ձեր 8.5 միլիոնը, ինձ միայն հետաքրքրում է 350 դոլարը՝ իմ ծառայության վարձը: Եթե չունեք փող ուղարկելու, ապա մեկ ուրիշին գտեք, որ կկարողանա վճարել: :D
Այդ ընթացքում, մինչ առ այսօր, Անիտան 2 օրը մեկ ինձ է զանգահարում և հարցնում, թե ինչ եղավ այդ գործը: Զանգում է և լաց լինում, ասելով, որ սովից մեռնում է, իր մոտ ահավոր վիճակ է և որ մենք պետք է փրկենք իրեն և պետք է այդ գործին արագ ընթացք տանք: (սովից մեռնում է, բայց Աֆրիկայից Հայաստան է զանգում 2 օրը մեկ, ամեն օր ինտերնետով մեյլ է գրում); Ինչևէ ես անընդհատ իրեն ասում եմ, որ մի քիչ սպասիր, մի բան կլինի՝ հույս ունենալով, որ կհամոզեմ այդ մարդուն և կվճարի իր գրպանից պարտքով :D :
Պարոն Սադիքը ինձ ուղարկում է նաև այն փաստաթուղթը, որն էլ ապացուցում է, որ այս ամենը զուտ ճշմարտություն է:

Ահա այն՝
http://freenet.am/~ame/DEPOSITSLIP.JPG

Հ.Գ. Խնդրում եմ գրեք կարծիքներ, թե ինչ եք մտածում այս ամբողջ պատմության մասին և գրեք նաև ձեր եզրակացությունները:

Dayana
30.11.2008, 20:56
Սյուր, մի քիչ շատ հեքիաթոտ ա :8 ես երևի իրավաբանի հետ կխոսեի :8 տես թե քեզ ինչ վտանգ կարող է սպառնալ, այսինքն մամաիդ ;) հետո նոր զբաղվի ;)

Racer
30.11.2008, 21:03
համա թե հավես ունես էտ ժուլիկների հետ :)

հա, հարևանի երեխան $200 միլիոն էր շահել, ողջ շենքով մեկ աղմուկ էին գցել, արդեն որոշել էին թե ինչ պետք ա առնեն այդ գումարով ...

Adam
30.11.2008, 21:05
Սյուր, մի քիչ շատ հեքիաթոտ ա :8 ես երևի իրավաբանի հետ կխոսեի :8 տես թե քեզ ինչ վտանգ կարող է սպառնալ, այսինքն մամաիդ ;) հետո նոր զբաղվի ;)

չէ, մտադրություն էլ սկի չունեմ տենց բաներով զբաղվեմ, նամանավանդ ինչ-որ փող ուղարկեմ :D
ուղղակի էսպիսի բանի մեջ առաջին անգամ եմ ընկել, ասի տենամ ինչա էլի... հետաքրքիրա :)

*e}|{uka*
30.11.2008, 21:17
Շատ պադազրիծելնի աղջիկա, Աֆրիկայում խնամակալ գտնելու փոխարեն ինտերնետումա ման գալիս :):
Սյուր, աչքիս վերջը գալուա Հայաստան ասի. «Ինձ պահեք, երբ 25ս լրանա, ես վարձահատույց կլինեմ» : Աֆրիկայի գեղերում որտեղից հեռախոս, ինտերնետ, եթե հացի, ջրի խնդիր կա, շատ մութ պատմություննա :D, բայց ամենուայնիվ զվարճալի: Ժուլիկության հոտա գալիս : Հաստատ մի 14 տարեկան աղջնակ բալուեցա :oy

Վարպետ
30.11.2008, 21:18
http://www.cubematch.com.my/images/logo_icb.jpg Նման ա լոգոն, Ադամ?:) Նույնիսկ թղթի վրա աշխատելիս առանձնապես ջանք չեն թափել:( Առաջարկում եմ մի երկու ամիս էնքան խոսել հեռախոսով, մինչև իրենք ընկնեն մի 350 դոլարի ծախսի տակ:))
Իսկ ամենահետաքրքիրը` Գանացիների Ուլիամս ազգանունն է:) Անիտա Ուիլիամս ու Սմիթ Ուիլիամս անուններն ամենատարածվածներից են, ու ծայրը բռնելն անհնար ա:

Adam
30.11.2008, 21:22
Առաջարկում եմ մի երկու ամիս էնքան խոսել հեռախոսով, մինչև իրենք ընկնեն մի 350 դոլարի ծախսի տակ:))


հենց տենց էլ անելու եմ :D

Վարպետ
30.11.2008, 21:24
հենց տենց էլ անելու եմ :D
Լոգոները համեմատեցիր? Գլխառադը նկատեցիր?

Adam
30.11.2008, 21:26
Շատ պադազրիծելնի աղջիկա, Աֆրիկայում խնամակալ գտնելու փոխարեն ինտերնետումա ման գալիս :):
Սյուր, աչքիս վերջը գալուա Հայաստան ասի. «Ինձ պահեք, երբ 25ս լրանա, ես վարձահատույց կլինեմ» : Աֆրիկայի գեղերում որտեղից հեռախոս, ինտերնետ, եթե հացի, ջրի խնդիր կա, շատ մութ պատմություննա :D, բայց ամենուայնիվ զվարճալի: Ժուլիկության հոտա գալիս : Հաստատ մի 14 տարեկան աղջնակ բալուեցա :oy

Ու ամենաղժալուն էն էր, որ 3 օր առաջ, գիշերվա ժամը 3-ին զանգում ա մեր տուն հենց էդ փաստաբանը :D:D:D
Դե իրանք մեզնից 4 ժամ են հետ: Բայց էլի որ վերցնում ես, ժամը 11-ին չեն զանգում տենց հարցերով :D
ու գիտե՞ս ինչա ասում:

- Ե՞րբ եք վերջապես մեզ պատասխան տալու:
- Ճիշտն ասած չգիտեմ: Մենք հիմա 350 դոլար չունենք ու չենք կարա ուղարկենք:
- Շատ լավ, իսկ ինչքան կարա՞ք:
:D:D:D

Ավելացվել է 1 րոպե անց

Լոգոները համեմատեցիր? Գլխառադը նկատեցիր?

Հա :hands
ուշադրություն չէի դարձրել:

VisTolog
30.11.2008, 22:01
Սյուր, էս ինքնա՞ http://a999.ac-images.myspacecdn.com/images01/5/m_71a91a9a47738e2654e9ee5541c4a6e6.jpg

Adam
30.11.2008, 22:05
Սյուր, էս ինքնա՞ http://a999.ac-images.myspacecdn.com/images01/5/m_71a91a9a47738e2654e9ee5541c4a6e6.jpg

չէ :D:D
ափսոս հիմա էդ սայթի հետ կապված ինչ-որ պրոբլեմ կա, հիմա չեմ կարա իրա նկարը դնեմ:
Քեզ էլա՞ գրել :D
Հմմմ... կարողա տարբեր նկարներով ու նիկերովա հանդես գալիս ինչ գիտես :think

Աթեիստ
30.11.2008, 22:10
Այս մեթոդն արդեն վաղուց է գործում, առաջին անգամ շփվել եմ կարծեմ 2000-ին։
Ամիսը գոնե մեկ անգամ ստանում եմ նման նամակ ամեն անգամ մի երկրից։
Հաջորդ անգամ որ զանգի, մի քանի խորհուրդ տուր․
1․ ասա թող ֆոտոշոփ ուսումնասիրեն։ Նման ոչ պրոֆեսիենալ "փաստաթղթի" համար 350դոլարը շատ է։
2․ Հայաստանի հայերի հետ (ու նման աղքան երկրների բնակիչների հետ) գործ չբռնեն, ժամանակի ու փողի անիմաստ ծախս է։

VisTolog
30.11.2008, 22:10
չէ :D:D
ափսոս հիմա էդ սայթի հետ կապված ինչ-որ պրոբլեմ կա, հիմա չեմ կարա իրա նկարը դնեմ:
Քեզ էլա՞ գրել :D
Հմմմ... կարողա տարբեր նկարներով ու նիկերովա հանդես գալիս ինչ գիտես :think
Չէ, ես անգլերենից լավ չեմ, համ էլ ի՞նչ 8 միլիոն :))

Adam
30.11.2008, 22:39
Հետաքրքրության համար ներկայացնում եմ իր գրած նամակներից մի քանիսը:

-----
Mummy thank you
mummy how are you and the family hope all is well
mummy please try your best so i came come over and join you i am really feeling lonely here plz mum i would have called you but i dont have money to call you all this while you know is very hard for me here
May God bless you and your family
extend my greeting to uncle Adam and the rest of the family
from your beloved daughter Anita
-----

:D
հեռախոսով ասում եմ աղջիկ ջան, դու ինձնից մեծ ես 1 տարով, էլի շարունակումա ինձ քեռի ասել :D
ես չգիտեյի, որ աֆրիկացիները տենց տուպոյ են :D

Adam
30.11.2008, 22:47
Փաստաբանին գրեցի, որ ինչպե՞ս կարող ենք մենք համոզված լինել, որ դա խաբեություն չէ.
իր պատասխանը թարգամանված հայերեն.
--
Շնորհակալ եմ ձեր նամակի համար, ես հասկանում եմ ձեզ լիովին: Այստեղ՝ Գանայում, շատ են կեղծիքներ տեղի ունենում, և Գանայի անունը հենց այդ կեղծիքներով է ընկել: Հիմա Գանայի կառավարությունը փորձում է միջոցնել կիրառել վերջ դնելու այդպիսի կեղծիքներին, որոնց արդյունքում անիրականանալի են մնում իրականները: Եվ ես հասկանում եմ, որ դուք փորձում եք զգույշ լինել, սակայն հավաստիացնում եմ, որ այս ամենն իրականություն է և ես ձեզ չեմ խաբում: Ես ուզում եմ, որ հասկանաք ինձ. ես 49 տարեկան մարդ եմ, ունեմ ընտանիք, երեխաներ, թոռներ: Ես երբեք նման կեղծիքի չէի գնա նման պարագայում և ինձ զուր տեղը չէի պատվազրկի, քանի որ ես այս գործում եմ ավելի քան 15 տարի:
Դուք այդ գումարը պետք է ուղարկեք, որ ես կարողանամ իրականացնել ամբողջ գործընթացը, փաստաթղթերի ձևակերպումը օրինական ճանապարհով և լինեմ ձեր գործի երաշխավորը այստեղ՝ Գանայում:

NetX
30.11.2008, 22:47
ինչպես Աթեիստը ասեց դա շատ շուտվա և դեռ մինչ օրս տարածված խաբեություն ա, իսկ միջազգային անունն է "Նիգերիական նամակներ" :)

Աթեիստ
30.11.2008, 22:48
Հետաքրքրության համար ներկայացնում եմ իր գրած նամակներից մի քանիսը:

-----
Mummy thank you
mummy how are you and the family hope all is well
mummy please try your best so i came come over and join you i am really feeling lonely here plz mum i would have called you but i dont have money to call you all this while you know is very hard for me here
May God bless you and your family
extend my greeting to uncle Adam and the rest of the family
from your beloved daughter Anita
-----

:D
հեռախոսով ասում եմ աղջիկ ջան, դու ինձնից մեծ ես 1 տարով, էլի շարունակումա ինձ քեռի ասել :D
ես չգիտեյի, որ աֆրիկացիները տենց տուպոյ են :D

Ադամ ջան, եթե դու գիտակցում ես, որ սա ընդամենը խաբկանք է, ի՞նչ "տուպոյ"-ության մասին է խոսքը։ Սա թատրոն է, խաղ, որը փող է բերում։

Adam
30.11.2008, 22:50
Ադամ ջան, եթե դու գիտակցում ես, որ սա ընդամենը խաբկանք է, ի՞նչ "տուպոյ"-ության մասին է խոսքը։ Սա թատրոն է, խաղ, որը փող է բերում։

հասկանում եմ, ուղղակի եթե խաղ է, առավելևս չպետք է տենց տուպոյություն դուրս տար :D:D
19 տարեկան աղջիկը 18 տարեկան տղուն ասումա քեռի: Սրա փող պոկելու միջոցը չեմ ջոգում :D

Աթեիստ
30.11.2008, 23:15
հասկանում եմ, ուղղակի եթե խաղ է, առավելևս չպետք է տենց տուպոյություն դուրս տար :D:D
19 տարեկան աղջիկը 18 տարեկան տղուն ասումա քեռի: Սրա փող պոկելու միջոցը չեմ ջոգում :D

Շատ լավ մշակված հոգեբանական քայլ է․ եղբայր չի անվանում չխրտնեցնելու համար, բայց արդեն ներկայանում է որպես ընտանիքի անդամ։

Adam
30.11.2008, 23:17
մի հատ թազա կիկս էլ նկատեցի :D:D
էդ փաստաթուղթը ով որ տեսավ մի հատ նորից նայեք...
ամենասկզբում գրածա
First name - Mr.SMITH
Last name - WILLIAMS

բայց խիա՞ MR. -ով :D

Մեր անձնագրերում, որ գրվածա մեր անունը, կարողա՞ գրածա պարոն էսինչյան, կամ օրիորդ էսինչյան :D

Yellow Raven
01.12.2008, 14:40
Ոնցոր ասումա Гана,Гана-Жуликовая страна:D:D

Մանրից արդեն դու սկսի վրեքները ղժալ,որ մյուս անգամ զանգի,ասա մեր խնամակալը համաձայնա,բայց մի պայմանով՝ 8 միլիոնից 7.5 միլիոնը պետքա մեզ տաս:D

Tigran1989
01.12.2008, 16:29
ես 49 տարեկան մարդ եմ, ունեմ ընտանիք, երեխաներ, թոռներ: Ես երբեք նման կեղծիքի չէի գնա նման պարագայում և ինձ զուր տեղը չէի պատվազրկի, քանի որ ես այս գործում եմ ավելի քան 15 տարի:


Միշտ նույն տողերը և նույն բառերը:
Ինձ էդ նամակներից ոնց էլ չլինի 2 շաբաթը մեկ գալիս ա ու հիմնականում Australian Lottorey-ի անունից:
Բայց դրանց դեբ....ը գիտեք որն ա, ես զարմանում եմ թե դրանք ինչքան ապ...շ են, դրանց էլեկտրոնային հասցեները yahoo-ում են, մարդ ինչքան չայնիկ պիտի լինի, որ հավատա:
Ինձ առաջին անգամ, որ տենց եկավ միանգամից դրանց մեյլը պոիսկ տվեցի google-ով ու գտա կիսամիլիոնատերներին, իրանք իրանց տենց էին անվանում ու 99 տոկոսը գրում էր, որ փողը ուղարկել ա ու խաբնվել:

Ձայնալար
01.12.2008, 17:03
Հեչ էլ տուպոյ չեն, մարդիկ փող են աշխատում: Օրը մի միլիոն մարդուց մի 3 հոգին էլ, որ կուտը ուտի վատ արդյունք չի :ok Միանգամ ես ու Նորոն տենց միհատ նեգր էինք բռնել, ամենօր զանգւմ էր, իրանց ընտանիքի նկարն էր ուղղարկել :D Վերջն էր, մինչև երևի հասկացավ, որ մենք իրանից ավելի նեգր ենք, յան տվեց, բայց մի 20$-ի զանգեց էլի :D Ընդ որում սկզբում ծնգցնում էր, հույս ուներ, որ հետ ենք զանգելու :D:D:D

Tigran1989
01.12.2008, 20:56
Մի տարի առաջ ընկերս գռազ էր եկել, որ cameron dias-ի մասնակցությամբ էրոտիկ(մեղմ ասած) հոլովակ կգտնի ու ինձ էր դիմել, բայց չէի գտնում:
Էդ օրերին էլ դրանք էլի նամակներ էին ուղարկում մեյլիս, շաբաթը մի 3-4 անգամ:Վերջը` ասեցի շնից մազ պոկելն էլ ա քյար, սկսեցի դրանց պատասխանել հուսադրելով ու երկրորդ կամ երրորդ նամակում վերջում գրում էի,_Չէիք կարող ինձ ուղարկել էսինչ բանը, ես դրա համար էլ կվճարեմ::D
Հիմնականում դրան ուշադրություն չէին դարձնում, իսկ մի քանիսը ուղղակի էրոտիկ սայտերի հասցեներ ուղարկեցին, ընդ որում վճարովի::D

VisTolog
01.12.2008, 23:04
Պարոն Սադիքը ինձ ուղարկում է նաև այն փաստաթուղթը, որն էլ ապացուցում է, որ այս ամենը զուտ ճշմարտություն է:

Ահա այն՝
http://freenet.am/~ame/DEPOSITSLIP.JPG
Հիանալի ծրագիր (http://www.softpedia.com/get/Office-tools/Other-Office-Tools/EZ-DepositSlip.shtml) այդպիսի փաստաթղթեր սարքելու համար

добиться реального вклада листы, которые можно использовать в банке

Freeman
29.05.2010, 19:35
էդ կարգի մի բան ինձ են գրել ,բայց ինձ գրողը իմ ազգանունով մարդու փաստաբանն էր,որը մեռել էր ու ոչ մեկի չէր թողել 4.5 մլն դոլար