PDA

Դիտել ողջ տարբերակը : Մնաք բարով :)



Chuk
17.06.2006, 02:11
Ուզում էի այս թեման բացել ու անկախ ինձնից հիշեցի Սասունցի Դավթից մի հատված :))
Ահա այն.

Ո՜վ քուրեր, ինձ քուրութուն եք արե,
Կացե՜ք բարով, կացե՜ք բարով.
Ով մերեր, ինձ մերութուն եք արե,
Կացե՜ ք բարով, կացե՜ք բարով.
Բարի դրկիցներ, կացե՜ք բարով,
Կացե՜ ք բարով մեծ ու փոքրով:
Դուռ–դրկիցներ, ձեր երես շատ եմ թռեր,
Ես կէրթամ ահա, ինձ հալալ արեք.
Տանտիկիններ, ինչ հաց կըթխեք,
Ձեր Չուկ հիշեցեք.
Ջահելներ, թե որ քեֆ կանեք,
Ձեր Չուկ հիշեցեք.
Քաղքցիք, մնացեք բարով.
Ես կէրթամ կռիվ,կըդառնամ,
Դուք ժիր մնացեք:


Դե ինչ, ես գնում եմ, բայց հույս չունենաք թե մշտական: Ամեն բանն էլ իր ավարտն ունի ու ես էլ եմ վերադառնալու: Վստահ եմ, որ ակումբն առանց ինձ էլ կշարունակի աշխատել ու զարգանալ ու վերադառնալուց հետո իրար հետ քննարկելու դեռ շատ ու շատ բաներ կունենանք: Ակումբի դեռևս կարճ կյանքի ընթացքում հասցրել եմ ձեր մեծ մասին սիրել, բայց մի մասին սիրել եմ ոչ այնքան, որքանի արժանի էիք, մյուս մասին ճանաչել եմ ոչ այնքան, որքան կուզեի ճանաչել: Լավ մնացեք սիրելիներս ու ամենակարևորը, մնացեք ակումբում (դա էլ ինձնից ձեզ խնդրանք): Առաջիկա 1-2 օրերին գուցե դեռ էլ կմտնեմ, բայց հաստատ չգիտեմ: Ամեն դեպքում մինչ նոր տեսություն, հարգելիներս :)

Մելիք
17.06.2006, 02:25
Chuk ջան, բարով գնաս, բարի ծառայություն ու ,կարևորը, բարի վերադարձ: Թող 2 տարին 2 օրվա պես անցնի: :bye
Բայց շատ արխաին չլնես, թե գնացիր ֆօրումից պրծար:nono , մեկ ել տեսար մի օր սաղ ֆօրումը հայտնվեց ձեր КПП-ի դեմը;)

Վազգեն
17.06.2006, 04:01
Ուզում էի այս թեման բացել ու անկախ ինձնից հիշեցի Սասունցի Դավթից մի հատված :))

Ապրես, լավն էր։ :hands
Քեզ բարի ծառայություն եմ ցանկանում։ Էլ ժամանակ մի կորցրու, շուտ գնա, շուտ արի ու հիշիր, որ այս ֆորումում լի՜քը մարդիկ կան, որոնք անհամբեր սպասում են վերադաձիդ։ :)

Մինչ նոր հանդիպում։:)

Lionne_en_Chasse
17.06.2006, 04:10
Չուկ ջան անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ ...Հիշի´ր, մենք քեզ հետ ենք :)
Առայժմ ! :)

Սահակ
17.06.2006, 04:40
Բարի ճանապարհ քեզ Chuk ջան։ Բարով ծառայես, բարով հետ գաս։ Մենք էլ ակումբում կմնանք։ Ուրիշ գնալու տեղ չունենք :)

-Սահակ

Intel
17.06.2006, 06:55
Հաջող Արտակ, մաղթում եմ որ ամեն ինչ լավ անցնի:

Firegirl777
17.06.2006, 07:52
Միայն կարող եմ միիանալ բոլոր ասված խոսքերին և հաստատել,
Բարի ծառայություն բարի վերադարձ, անձամբ ես քեզ միշտ կհիշեմ ու կսպասեմ

Anul
17.06.2006, 09:50
բարի ծառայություին Chuk ջան :)
ճիշտ է, չնայած նրան, որ ես դեռ այսպես ասած պատանի անդամ եմ այս ֆոռումում, բայց արդեն հասցրեցի այստեղ բոլորին սիրել, ինչի համար պարտական եմ քեզ :)

StrangeLittleGirl
17.06.2006, 10:35
Չուկ ջան......... :cry
մի խոսքով, բարի ծառայությունդ: Գնում ես հայրենիքիդ ծառայելու, պիտի ուրախանաս: :D
Համ էլ մենք քեզ կկարոտենք: :(

Sosoyan
17.06.2006, 11:24
Բարի ճանապարհ, ցանկանում եմ անփորցանք ծառայություն և բարի վերադարձ:

kiki
17.06.2006, 11:39
:cry քեզ շատ ենք կարոտելու...արդեն կարոտում ենք...
բայց էլ չեմ լացելու , ճանապարհի վրա չի կարելի...շատ բան ասել եմ արդեն, ավելացնեմ, որ ամեն կերպ կաշխատեմ խնդրանքդ կատաել... :) :bye

John
17.06.2006, 13:38
Հաջող Ադմին ջան,Քեզ ցանկանում եմ Ուրախ ծառայություն ու Բարի վերադարձ:)

Արշակ
17.06.2006, 15:51
Բարի ճանապարհ քեզ, Chuk։ Անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ։ Թող այս երկու տարիները շատ արագ ու թեթև անցնեն։
Քեզ կկարոտենք ու անհամբեր կսպասենք վերադարձիդ։:)

Ուլուանա
18.06.2006, 00:58
Վերջը եկավ, էլի, էս օրը... :(
Բայց ինչ շուտ եկավ։ Ընդամենը մոտ կես տարի առաջ դրա մասին խոսելիս այնքան հեռավոր էր թվում… :think
Ախր ֆորումն առանց քեզ հաստատ էլ առաջվանը չի լինի։ Շատ կկարոտենք քո գրառումները՝ ինչպես լուրջ, այնպես էլ դատարկացնդաբանական։ :) Որ գնաս, բա էլ ու՞մ գրառումների հետ պիտի անընդհատ «լրիվ համաձայն» լինեմ։ :P
Լավ, հերիք է փնթփնթամ, բայց ամպագորգոռ խոսքեր էլ չեմ ուզում ասել, դու առանց այդ էլ գիտես, թե քեզ ինչքան ենք սիրում ու հարգում, և որ անհամբեր սպասելու ենք քո վերադարձին։
Դե, մենք էլ կաշխատենք քո հիմնած ու մեզ բոլորիս համար արդեն այսքան հարազատ դարձած ֆորումի պատիվը բարձր պահել ու զարգացնել, որ երբ վերադառնաս, կարողանանք բաց ճակատով ու մաքուր խղճով երեսիդ նայել։ Դե, քեզ նման հաստատ ոչ ոք չի կարող հետևել, դա բոլորս էլ գիտենք, բայց դե պիտի ձեռքներիցս եկածն անենք։
Էհ, էլ ի՞նչ ասեմ, ինչպես արդեն շատերն ասել են, թող այս երկու տարին և՛ քեզ համար, և՛ քեզնից հեռու գտնվող ու քեզ սիրող ու սպասող մարդկանց համար հնարավորինս արագ ու աննկատ անցնի։ Թող այն դժվարությունները, որ այսպես թե այնպես լինելու են այս ընթացքում, քո կողմից հաջողությամբ հաղթահարվեն, իսկ դրանց միակ հետևանքը թող քո առավել հասուն ու բանիմաց դառնալը լինի։ ;)

Բանակում եղած ժամանակ էլ, եթե նեղն ընկնես, ծանր կամ հուսահատ վիճակում լինես (աստված չանի, իհարկե), այդ պահերին փորձիր հիշել, որ քեզ շատ ենք սիրում ու գնահատում (էլ հերթով չթվարկեմ, թե ինչերի համար)։

Հա, քիչ էր մնում մոռանայի, մի հատ էլ քույրական խրատ տամ. հանկարծ չսկսես ծխել։ :nono :P Չես ծխի, չէ՞։ ;)

Դե, քեզ լավ կնայես։
Մենք քեզ շատ կկարոտենք։
Գնաս բարով ու վերադառնաս բարով։ :bye

P.S. Տեսար, չէ՞, վերջը չկարողացա, էլի, առանց ամպագորգոռ խոսքերի։ :D

Artgeo
18.06.2006, 01:07
Արտ կարճ կգրեմ, ինքդ էլ ամեն ինչ գիտես…

Ցանկանում եմ բարի ծառայություն… ու բարի վերադարձ։ Մենք միշտ քեզ հետ ենք, քո կողքին։ Գիտեմ կասես, որ բանակում էլ պրծում չկա… Բոլորի ու իմ տեղը կպատասխանեմ… «Չկա…»

otar
18.06.2006, 17:05
pachik.

Chuk
18.06.2006, 22:21
Դե, քանի որ առավոտյան գնալու եմ, քիչ հետո էլ գնալու եմ քնելու, կարճ կասեմ. բոլորիդ շատ շնորհակալություն :)

Հ.Գ. Ով որ ուզում է ինձ կիսաքաչալ տեսնել, խնդրեմ :D

http://www.akumb.am/images/gnaci.jpg

StrangeLittleGirl
18.06.2006, 23:58
Ոնց որ բանտից փախած լինես :D

otar
19.06.2006, 00:22
ինչ սիրունա :love :oy

Ուլուանա
19.06.2006, 10:31
Դե, քանի որ առավոտյան գնալու եմ, քիչ հետո էլ գնալու եմ քնելու, կարճ կասեմ. բոլորիդ շատ շնորհակալություն :)

Հ.Գ. Ով որ ուզում է ինձ կիսաքաչալ տեսնել, խնդրեմ :D

http://www.akumb.am/images/gnaci.jpg
Վա՜յ, Արտ, էս ինչ սիրուն ես։ :love
Իսկապես որ քեզ քաչալ շատ է սազում։ :)

Տեսնես էս գրածս ե՞րբ կկարդաս... :(

Artgeo
19.06.2006, 13:55
Վա՜յ, Արտ, էս ինչ սիրուն ես։ :love
Իսկապես որ քեզ քաչալ շատ է սազում։ :)

Տեսնես էս գրածս ե՞րբ կկարդաս... :(

Միգուցե ինքդ այսօր ասես… ;)

Anul
19.06.2006, 15:56
իրոք որ հանցագործի տպաորություն ես թողնում, բայց ոչինչ, դա անցողիկ է :D :D

Sosoyan
19.06.2006, 16:15
Սակայն դաջվածք է պակասում թեվի վրա: :D

kiki
19.06.2006, 22:06
Ինձ էլ դուր եկավ, հեչ էլ հանցագործի տեսք չունի, համենայն դեպս, հիմա պատկերացում ունենք, ինչպիսին է լինելու բանակում...:)

Աբելյան
20.06.2006, 10:07
Արտակ ջան մնաս բարով: Քեզ անփորձանք ծառայություն::bye
Ե՞րբ են տանում:

Artgeo
20.06.2006, 11:14
Ե՞րբ են տանում:

Էրեկ են տարել :(

Narinfinity
20.06.2006, 17:06
Ուզում էի այս թեման բացել ու անկախ ինձնից հիշեցի Սասունցի Դավթից մի հատված :))
Ահա այն.

Ո՜վ քուրեր, ինձ քուրութուն եք արե,
Կացե՜ք բարով, կացե՜ք բարով.
Ով մերեր, ինձ մերութուն եք արե,
Կացե՜ ք բարով, կացե՜ք բարով.
Բարի դրկիցներ, կացե՜ք բարով,
Կացե՜ ք բարով մեծ ու փոքրով:
Դուռ–դրկիցներ, ձեր երես շատ եմ թռեր,
Ես կէրթամ ահա, ինձ հալալ արեք.
Տանտիկիններ, ինչ հաց կըթխեք,
Ձեր Չուկ հիշեցեք.
Ջահելներ, թե որ քեֆ կանեք,
Ձեր Չուկ հիշեցեք.
Քաղքցիք, մնացեք բարով.
Ես կէրթամ կռիվ,կըդառնամ,
Դուք ժիր մնացեք:


Դե ինչ, ես գնում եմ, բայց հույս չունենաք թե մշտական: Ամեն բանն էլ իր ավարտն ունի ու ես էլ եմ վերադառնալու: Վստահ եմ, որ ակումբն առանց ինձ էլ կշարունակի աշխատել ու զարգանալ ու վերադառնալուց հետո իրար հետ քննարկելու դեռ շատ ու շատ բաներ կունենանք: Ակումբի դեռևս կարճ կյանքի ընթացքում հասցրել եմ ձեր մեծ մասին սիրել, բայց մի մասին սիրել եմ ոչ այնքան, որքանի արժանի էիք, մյուս մասին ճանաչել եմ ոչ այնքան, որքան կուզեի ճանաչել: Լավ մնացեք սիրելիներս ու ամենակարևորը, մնացեք ակումբում (դա էլ ինձնից ձեզ խնդրանք): Առաջիկա 1-2 օրերին գուցե դեռ էլ կմտնեմ, բայց հաստատ չգիտեմ: Ամեն դեպքում մինչ նոր տեսություն, հարգելիներս :)

Արտակ Ջան Բարի ծառայություն և վերադարձ ... Պինդ կաց , քեզ հետ ենք ...

Anul
20.06.2006, 19:47
ժող. Արտակն արդեն վաղուց գնացել է. աչքիս մինչև իրա հետ գալը, մենք իրան հաջող ենք ասելու :D

Ներսես_AM
28.06.2006, 16:09
Ակամայից հիշեցի 1,5 տարի իմ նմանատիպ բացած թոպիկը գնալուս հենց նախորդ օրը։ երբ գիշերը քունս չէր տանում ու չգիտես ինչու մինչև վերջին գիշերը չէի գիտակցում որ գնում եմ։ Տեսնես ինչ էի գրել էն ժամանակ։ չեմ հիշում ոչինչ, գրում էի ինքնամոռաց, առանց մտածելու, գրում էի հերթով ինչ մտքիս գալիս էր։ Ցավոք էդ ֆոռումն այլևս չկա, նենց կուզենայի տեսնեի ինչ էի մտածում գնալուց հաշված ժամեր առաջ։

ինչ ասեմ։ Շառից փորձանքից հեռու ամենակարևորը։ Պինդ կաց։ Ամենակարևորը օրերը չհաշվելնա, հենց հաշվում ես չի անցնում։

:oy մի 8 ամիս հետո կկարդա :oy

Koms
01.07.2006, 15:30
Սիրելի Չուկ-Արտակ, մաղթում եմ քեզ բարի ծառայություն. :bye

իհարկե դժվար է պատկերացնել այս ֆորումը առանց քեզ, բայց այն մեծ գործը, որ դու արեցիր այստեղ` կշարունակեն քո ընկերները, վստահ եմ, որ այդպես էլ կլինի,

իսկ քո տեղը իրոք այս ոլորտում էր, քո ներդրումը օգտակար էր հենց այստեղ, հայկական համացանցում, բայց... :(

մի խոսքով, իմացիր, որ մեծ հետք ես թողել քո այս գործերով, ապրես. :)

Artgeo
01.07.2006, 22:37
Արտակը բոլորին բարևում է :)

Artgeo
09.07.2006, 18:23
Արտակին այս բոլոր գրառումները երեկ հասցրել ենք տեղ :) Անչափ ուրախ էր ու բոլորին բարևում էր :)

Artgeo
12.07.2006, 10:17
Շաբաթ օրը ժ. 10.00 տեղի կունենա Արտակի երդման արարողությունը :)
Ցանկացողները կարող են ներկա գտնվել ;)

Chuk
15.07.2006, 12:15
Ողջույններ բանակից :)
Բոլորին նորից շնորհակալություն :))

Vive L'Armenie
21.02.2007, 03:56
Բարև Chuk ջան, մենq քեզ շատ ենք կարոտել :cry , պատմիր տեսնենq ո՞նց ես քեզ զգում բանակում, ի՞նչ կա չկա :(

Armeno
21.02.2007, 11:59
Չուկ ջան չմտածես երկու տարի չի՞ եղածը երկու օրվա պես կանցնի…Բարի ծառայություն

Mephistopheles
04.06.2014, 00:16
Բարի ծառայություն, Չուկ ջան…

Mephistopheles
04.06.2014, 00:18
…կներեք, ես էսօր եմ իմացել…

Chuk
04.06.2014, 00:22
Քեզ էլ բարի ծառայություն, Մեֆ ջան: Դու ո՞ր թվերին էիր ծառայել, 60-ականներին, թե՞ 80-ականներին: Ափորձանք:

Mephistopheles
04.06.2014, 00:27
Քեզ էլ բարի ծառայություն, Մեֆ ջան: Դու ո՞ր թվերին էիր ծառայել, 60-ականներին, թե՞ 80-ականներին: Ափորձանք:

84-86… Բելոռուսիա… Միսնկայա օբլաստ, լագոյսկիի րայոն, պօխտավօյե օտդելենիա Սօկօլի…

Chuk
04.06.2014, 00:29
84-86… Բելոռուսիա… Միսնկայա օբլաստ, լագոյսկիի րայոն, պօխտավօյե օտդելենիա Սօկօլի…
Վայ քո արա: Դե զգույշ կլինես:

Mephistopheles
04.06.2014, 00:33
Վայ քո արա: Դե զգույշ կլինես:

խի՞…

Chuk
04.06.2014, 00:56
Մոդերատորական. բարլուս, ժող, ես եկել եմ :hi