PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչ ասել է` իրական ճգնաժամ:)

Վարպետ
29.11.2008, 11:07
Շնորհակալ եմ Camilla-ից` հետաքրքիր տեղեկության համար, այս ֆոտոպատմությունը վերցրել եմ trinixy.ru կայքից: Եվ այսպես:

Թվերը չեմ շփոթել Ճգնաժամ ասելով` հիմա անմիջապես պատկերացնում ենք ԱՄՆ, դոլլար, Եվրոպա, եվրո և այլն: Բայց իրական ճգնաժամի մասին պատկերացում կազմելու համար պետք է ուսումնասիրել Զիմբաբվեի` վերջին 8 տարիների ֆինանսական պատմությունը, այդ դա ուղղակի հրաշք է: Հենց սկզբից տեղեկացնենք, որ այստեղ գործազրկության մակարդակը 80 տոկոս է, իսկ ինֆլյացիան այս տարի կազմել է 231 միլիոն տոկոս: Կրկնում եմ` ինֆլյացիան կազմել է տարեկան 231 000 000 տոկոս: Դիտենք նկարները?

Ահա մուրացկան անցած տարվա դեկտեմբերին երեխան մանր փող է ստանում` 200 հազարանոց զիմբաբվեական դոլարներ (հետագայում ուղղակի` Z դոլլար):
http://ru.trinixy.ru/pics3/20081023/zimbabwe_01.jpg

Փոքրի միլիոնատերը: Մի թղթադրամը արժե մոտ 10 ցենտ:
http://ru.trinixy.ru/pics3/20081023/zimbabwe_02.jpg

Դեկտեմբերի 22-ին երկրում հայտնվեցին 500 հազարանոց Z դոլլարներ:
http://ru.trinixy.ru/pics3/20081023/zimbabwe_03.jpg

Հետո` 750 հազարանոց:
http://ru.trinixy.ru/pics3/20081023/zimbabwe_04.jpg

Հունվարի կեսերին` 10 միլիոնանոց:
http://ru.trinixy.ru/pics3/20081023/zimbabwe_05.jpg

Մի բառով` մուլտիմիլիոնատերը:
http://ru.trinixy.ru/pics3/20081023/zimbabwe_06.jpg

Ներքևի դոլարանոցը 10 անգամ ավելի թանկ արժե, քան վերևինը:
http://ru.trinixy.ru/pics3/20081023/zimbabwe_07.jpg

Մուրացկան երեխաները` փետրվարին:
http://ru.trinixy.ru/pics3/20081023/zimbabwe_08.jpg

Տեղական միլիարդատերերը:
Այս ճամպրուկում ընդամենը 2000 ամերիկյան դոլար է:

http://ru.trinixy.ru/pics3/20081023/zimbabwe_09.jpg

Մարտին մարդիկ այսպես էին գնում խանութ:
http://ru.trinixy.ru/pics3/20081023/zimbabwe_10.jpg

100 դոլարանոց տրցակ:
http://ru.trinixy.ru/pics3/20081023/zimbabwe_11.jpg

Ապրիլին կառավարությունն ասած` հերն էլ անիծած, ու տպեց 50 միլիոնանոց թղթադրամ:
http://ru.trinixy.ru/pics3/20081023/zimbabwe_12.jpg

Իսկ ապրիլին` 250:
http://ru.trinixy.ru/pics3/20081023/zimbabwe_13.jpg

Այդ ժամանակ մի շապիկն արժեր գրեթե 3 միլիարդ:
http://ru.trinixy.ru/pics3/20081023/zimbabwe_14.jpg

Մայիսի կեսերից ի հայտ եկան կես միլիարդանոցները:
http://ru.trinixy.ru/pics3/20081023/zimbabwe_15.jpg

Հունիսին`25 և 50 միլիարդանոցները:
http://ru.trinixy.ru/pics3/20081023/zimbabwe_16.jpg

Հուլիսին` 100:
http://ru.trinixy.ru/pics3/20081023/zimbabwe_17.jpg

Իսկ ինչ կարելի էր գնել 100 միլիարդով? Դե, ասենք, երեք հատ ձու:hands
http://ru.trinixy.ru/pics3/20081023/zimbabwe_18.jpg

Վարպետ
29.11.2008, 11:07
Մարդիկ սկսեցին ահա այսպես հաճախել ռեստորան...
http://ru.trinixy.ru/pics3/20081023/zimbabwe_19.jpg

... և ստանալ այսպիսի հաշիվներ:
http://ru.trinixy.ru/pics3/20081023/zimbabwe_20.jpg

Տներում տեղ չկար կանխիկի կույտերի պատճառով:
http://ru.trinixy.ru/pics3/20081023/zimbabwe_21.jpg

Օգոստոսին ուղղակի հանեցին վերջին 10 զրոները:
http://ru.trinixy.ru/pics3/20081023/zimbabwe_22.jpg

Բայց դե ինֆլյացիան... Սեպտեմբերին այս տրցակով կարելի էր գնել միայն 4 հատ պոմիդոր:
http://ru.trinixy.ru/pics3/20081023/zimbabwe_23.jpg

Այսքան արժեր մեկ հատ հացը:
http://ru.trinixy.ru/pics3/20081023/zimbabwe_24.jpg

Սեպտեմբերին զրոները սկսեցին էլի աճել:
http://ru.trinixy.ru/pics3/20081023/zimbabwe_25.jpg

Մի քանի շաբաթ անց` 50 հազարանոցներ: Զիմբաբվեում բոլոր շանսերն ունեն նորից անցնելու միլիարդների:
http://ru.trinixy.ru/pics3/20081023/zimbabwe_26.jpg

Համեմատենք ու կպարզենք, թե որն է իրական ճգնաժամի դեմքը: Կներեք` որ ռուսերեն, նկար էր:)
http://ru.trinixy.ru/pics3/20081023/zimbabwe_27.jpg

Dayana
29.11.2008, 11:11
:D :D Բայց լավնա :D :D ասենք ասում ես, մի երկու հարյուր միլիոն վերցնեմ թռնեմ խանութ :D :D

Արշակ
29.11.2008, 12:16
բռռռռ…էս ինչ էր։:D
Տո ասա ա՛յ աֆրիկացիներ, բա ձեզ պետքա՞ էդ փողը։ Գցեք մի կողմ ու ապրանքափոխանակությամբ զբաղվեք, ինչպես հին ու բարի ժամանակներում։ :hands
Բայց, ժող, որևէ մեկդ կարո՞ղ է տնտեսագիտորեն բացատրել, թե էդ ո՞նց է տենց լինում։Ինչի՞ հաշվին է էդ կարգի ինֆլյացիա լինում։ :'
Ու մեկ էլ էդքան փող տպելը ու էն էլ ամեն անգամ նոր ձևի, եքա ծախս չի՞։:8

Վարպետ
29.11.2008, 12:20

Իմ կարճ ուղեղով դա ուղիղ կապ ունի ներքին ռեսուրսների, դրանց փոխարժեք համարվող թղթադրամների և համախառն ներքին արդյունքի համեմատականների հետ, վայթեմ: Այսինքն` եթե չունես փողին համարժեք ընդերք, էկոնոմիկա, ինչքան ուզում ես փող տպի, դրանք ամեն վայրկյան արժեզրկվում են: Ասենք` էկոնոմիստի փողերն էլ են փողեր, չէ? Խաղի նկատի ունեմ: Ու իրանցից ամեն մեկի համար ծախսվել ա ասենք 10 դրամ: Բայց 10 դրամ էդ թղթերից ոչ մեկի համար ոչ ոք չի տա: Ու էդ փողերը դառնում են զուգարանի թուղթ: Անին ա էկոնոմիստ, իմ ճանաչածներից, կբացատրի, որ ուզի:)

Տրիբուն
29.11.2008, 15:14

Կարա՞մ ես մի քիչ խառվնեմ:

Փողի առաջարկը պիտի համադրելի լինի ոչ թե ընդերքի կամ տնտեսական պոտենցիալի հետ, այլ այն ապրանքների ու ծառայությունների քանակի հետ, որոնք կարելի է երկրի ներսում ձեռք բելեր տվյալ երկրի ազգային արժույթով:

Օրինակ, Հայաստանն առանձնապես ընդերք չունի, բայց գները համեմատաբար կայուն են, ու չկա բարձր ինֆլյացիա: Բայց սա արդեն ուրիշ պատմություն է …

Հիմա հարց է առաջանում, իսկ ինչու՞ է պետությունը թողարկում ավելի շատ փող քան այն ապրանքների ու ծառայությունների քանակն է, որոնց հավասարակշռված համադրման դեպքում նման տեմպերով ինֆլյացի չէր լինի: Պետութունը դա անում է, քանի որ պետությունն ինքն էլ ծախսեր ունի որոնք պետք է իրականացնել: Երբ պետությունը սկսում է ծախսել ավելի ու ավելի շատ քան իր եկամուտներն են, կարիք է առաջանում լրացուցիչ լիկվիդայնության՝ փողի: Ումի՞ց վերցնել: Միջազգային ֆինասկական կառույցներից վերցնելը մի տարբերակ է, բայց Զիմբաբվեին ոչ մեկը չէր ցանկանում փող տալ, հայտնի քաղաքական պատճառներով: Մնում են ներքին աղբյուրները - տպել պարտատոմսեր ու պարտք վերցնել սեփական ժողովրդից: Բայց սեփական ժողովուրդն էլ խնայոություններ չունի պետությանը ֆինանսավորելու համար. եկամուտներն առանց այն էլ ցածր են ու հիմնականում գնում են սպառմանը: Մնում է վերցնել փողը սեփական էմիտենտ, այսինք փող տպող բանկից՝ կենտրոնական բանկից: Սովորաբար կենտրոնական բանկը, հենց նույն ինֆլյացիան չխթանելու համար, քանի որ գների կայունություն ապահովելը ԿԲ հիմնական ֆունկցիաներից մեկն է, մերժում է կառավարությանը ֆինանսավորել նրա ծախսերը: Բայց, Զիմբաբվեն այն դեպքը չէ: Այստեղ Մուգաբեն ուղղակի զանգում է ԿԲ, ու ասում «Տպի, արա»: Սրանք էլ տպում են: Ու տպում են ու տպում են, այնքան մինչև ամեն ինչ հասնում է վերևի նկարներին:

Ֆրեյա
29.11.2008, 15:19
Իրենց երկրում տնտեսական վիճակի հետ ծանոթ չեմ, բայց կարծում եմ, պատճառն այն է, որ երբ երկրում աղքատության ու գործազրկության բարձր մակարդակ է, երկրում չկա ռեալ գործող տնտեսություն , բիզնես, որից գոյացած հարկերը պետական եկամուտներ ձևավորեն, առաջանում է բյուջեի դեֆիցիտ, այսինքն փող չի լինում պետ աշխատավարձ վճարելու,թոշակ, նպաստ և այլ պետական ծախսեր անելու…
Այդ դեպքում պետությունը փող է տպում ուղղակի, և դրանով է վճարում աշխատավարձ, թոշակ և այլն...
Ինֆլացիան առաջանում է այն դեպքում, երբ բնակչության մոտ եղած փողը գերազանցում է նույն տնտեսությունում առկա ապրանքների քանակը… Այսինքն, եթե շատ մարդ կա, ով փող ունի, բայց ապրանքները քիչ են, սկսում է ապրանքների գինը բարձրանալ…
Այս դեպքում, քանի որ բնակչության եկամուտները ձևավորվում են ոչ թե կատարված աշխատանքների, արտադրված ապրանքների, ծառայությունների դիմաց, այլ պետության կողմից ուղղակի բաժանված փողերով, առաջանում է հսակայակ ինֆլացիա…
Իսկ պետությունը ստիպված է լինում ամեն հաջորդ անգամ ավելի ու ավելի շատ փող տպի, որ կարողանա արդեն բարձրացած գների դեպքում ապահովել նույն ծախսերի մակարդակը

Տրիբուն
29.11.2008, 15:22
Ուր երբ ամեն ինչ հասնում է ծերը ծերին.. Ճգնաժամն ընդունում է հետևյալ ձևերը

Տրիբուն
29.11.2008, 15:32
Իրենց երկրում տնտեսական վիճակի հետ ծանոթ չեմ, բայց կարծում եմ, պատճառն այն է, որ երբ երկրում աղքատության ու գործազրկության բարձր մակարդակ է, երկրում չկա ռեալ գործող տնտեսություն , բիզնես, որից գոյացած հարկերը պետական եկամուտներ ձևավորեն, առաջանում է բյուջեի դեֆիցիտ, այսինքն փող չի լինում պետ աշխատավարձ վճարելու,թոշակ, նպաստ և այլ պետական ծախսեր անելու…
Այդ դեպքում պետությունը փող է տպում ուղղակի, և դրանով է վճարում աշխատավարձ, թոշակ և այլն...
Ինֆլացիան առաջանում է այն դեպքում, երբ բնակչության մոտ եղած փողը գերազանցում է նույն տնտեսությունում առկա ապրանքների քանակը… Այսինքն, եթե շատ մարդ կա, ով փող ունի, բայց ապրանքները քիչ են, սկսում է ապրանքների գինը բարձրանալ…
Այս դեպքում, քանի որ բնակչության եկամուտները ձևավորվում են ոչ թե կատարված աշխատանքների, արտադրված ապրանքների, ծառայությունների դիմաց, այլ պետության կողմից ուղղակի բաժանված փողերով, առաջանում է հսակայակ ինֆլացիա…
Իսկ պետությունը ստիպված է լինում ամեն հաջորդ անգամ ավելի ու ավելի շատ փող տպի, որ կարողանա արդեն բարձրացած գների դեպքում ապահովել նույն ծախսերի մակարդակը

Միանշանակ: ՄԻ բացառությամբ, որ մասին երկուսս էլ չնշեցիքն: Բարձր դոլարիզացիոյով երկրներում լիկվիդայնության լրացուցիչ քանակը, որը կարող է հանգեցնել ինֆլյացիայի, կարելի է նեյտրալիզացնել նաև արտարժույթ վաճառելով: Այսինք ինֆլյացիոն քաղաքականություը կապել արտարժութային քաղաքականության հետ: Բայց սրա համար էլ անհրաժեշտ է արտարժույթի ներհոսք, որը հնարավորություն կտա ԿԲ-ին բավական արտարժութային ռեզերվներ կուտակել՝ նման գործարքներ իրականացնելու համար: Արտարժույթի աղբյուր կարող են լինել կամ մեծ ծավալներին արտասահմանյան ինվեստիցիաները, կամ մեծ միջազգային վարեկրը, կամ մասնավոր տրանսֆերտները: Զիմբաբվեի դեպքում երեքն էլ բացակայում են: Իսկ այ օրինակ Հայաստանի դեպքում երրորդրը շատ լավ աշխատում է, որն էլ մեր ԿԲ-ին հնարավորություն է տալիս գներ կայուն պահել՝ փոխարժեքի վրա ազդելով:

Տրիբուն
29.11.2008, 15:41
Ի միջի այլոց, Զիմբաբվեն առաջին դեպքը չի; Նույն բանը տեղի է ունեցել եվրոպական մի շարք երկրներում, ու հատկապես Գերմանիայում առաջին համաշխարհայինից հետո:

Ծանոթացեք, Գերմանիա 1923

http://www.jonchristianryter.com/2003/Images/030528/Untitled-6.gif

http://www.thegreatdepression.co.uk/wp-content/img/germanHyperinfaltion.JPG

http://www.the-privateer.com/coins/20bn-mk.jpg

http://www.321gold.com/editorials/barron/barron110904/notes2.jpg

http://www.safehaven.com/images/gnazzo/3536_f.jpg

Տրիբուն
30.11.2008, 21:02
Էսօր մի հատ գժական ռեկլամ եմ տեսել ԹՎ-ով, վազող տողով:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի կապակցությամբ գների իջեցում մեր ատամնաբուժական կլինիկայում:

Վարպետ
30.11.2008, 21:26
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի կապակցությամբ գների իջեցում մեր ատամնաբուժական կլինիկայում:
Ոնց էինք մոռացել իրար շնորհավորենք:( Լցրեք, բաժակները լցրեք:

Տրիբուն
30.11.2008, 22:33
Ոնց էինք մոռացել իրար շնորհավորենք:( Լցրեք, բաժակները լցրեք:
Բայց մինչև խմելը կարելի ա մի հատ թափով ատամները կապիտալ ռեմոնտ անել, քանի պռազդնիկ ա;

Ռուֆուս
01.12.2008, 22:22
Տխուր իրավիճակ է, բայց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հունգարիայում տեղի ունեցած ինֆլյացիան շատ ավելի սարսափելի էր...

1946թ-ին Հունգարիայում թողարկվել է 100,000,000,000,000,000,000 (100 քվինտիլիոնանոց) պենգո....

Նկարն էլ կա, մենակ թե նկարի վրա գումարը չի գրվել ;)

http://bankjegy.szabadsagharcos.org/xxcentury/p136_f.jpg

1946թ-ի օգոստոսին պենգոն փոխարինվեց ֆորինտով - 1 ֆորինտը 400 000 000 000 000 000 000 000 000 000 (400 օկտիլիոն) պենգո փոխարժեքով...

Գաղթական
02.12.2008, 22:17
իրոք տխուր պատկեր էր..

Norton
17.01.2009, 16:30
Զիմբաբվեյում 100 տրիլիոն դոլարանոց թղթադրամ են ներմուծել

17:15 • 16.01.09
Երկրի տնտեսական անկման ամենադաժան օրերին Զիմբաբվեն 100 տրիլիոն դոլար արժողությամբ թղթադրամ է ներկայացրել։ Ինչպես հայտնում է AFP գործակալությունը, դա տեղի է ունեցել այսօր։

Այսպիսով, ոչ պաշտոնական տարադրամի փոխարժեքի կետերում նոր 100,000,000,000,000 Զիմբաբվեի դոլարը կարժենա մոտ 300 ԱՄՆ դոլար (225 եվրո), սակայն մասնագետները կանխատեսում են, որ դա դեռ անկման վերջնակետը չէ։

:D
Ոնց ասում են ամեն-ինչ դեռ առջևումա, սենց շարունակվի Հունգարիայի ռեկորդը կանցնի:

Ներսես_AM
17.01.2009, 16:50
:D
Ոնց ասում են ամեն-ինչ դեռ առջևումա, սենց շարունակվի Հունգարիայի ռեկորդը կանցնի:
ի՞նչ ռեկորդ :oy

Norton
17.01.2009, 16:54
ի՞նչ ռեկորդ :oy

Ինֆլյացիայի մակարդակով, էս կարդա:)
http://www.akumb.am/showpost.php?p=1412169&postcount=14

Djavaxhq
19.01.2009, 22:44
Էս ինչ կայֆ երկիր է էդ Զ-ն, մի ժամանակ վրաստանում էլ էր սենց Մամաս մի քանի միլիօն կուպոն էր աշխատավարձ ստանում, ես ել մի միիոնով պաղպաղակ էի առնում, չեք պատկերացնում ինչ լավ էր,
-մամ շատ փող չեմ ուզում մի միլիոն էլի…

Sunny Stream
20.01.2009, 00:50
օօօ~... համ ահավոր ծիծաղելի է էդ աբսուրդը, համ էլ ահավոր ահավոր... :(
տնտեսագիտությունից առանձնապես գաղափար չունեմ, բայց շատ շնորհակալ եմ մանրամասն տեղեկատվության համար` ոնց որ թե հասկացա... մի հարց է մնում. իրադարձությունների նման զարգացումը կարո՞ղ են բերել նրան, որ մենք էլ էդ օրն ընկնենք: Հասկանալի է, որ մեր պայմանները շատ ավելի "նախանձելի" են իրենց համար, բայց դե եթե իրավճիակը շատ վատանա. ու ինչքա՞ն է էդ շատը, էսօրվա դրությամբ կանխատեսելի՞ է:

Հայկօ
20.01.2009, 00:54
իրադարձությունների նման զարգացումը կարո՞ղ են բերել նրան, որ մենք էլ էդ օրն ընկնենք

Չի բացառվում :pardon: