PDA

Դիտել ողջ տարբերակը : Մաթեմատիկական սոփեստություններ

Արիացի
29.11.2008, 00:49
Եկեք էստեղ գրենք մաթեմատիկական սոփեստություններ և փորձենք գտնել թե որտեղ է սխալը:
Նախ ասեմ, թե ինչ է սոփեստությունը: Մաթեմատիկական սոփեստությունը սխալ պնդում է, որին տրվում է սխալ ապացույց: Ամբողջ պրոբլեմը նրանում է, թե ոնց որոշենք թե ապացույցի որ կետն է սխալ:

Ավելացվել է 3 րոպե անց
Ամենապրիմիտիվ սոփեստությունը, որը երևի բոլորն էլ կարող են լուծել:
Ապացուցենք, որ 2=3:
(2-5/2)^2=(3-5/2)^2:
հետևաբար երկու մասից արմատ հանելով ստանում ենք`
2-5/2 = 3 - 5/2
և կրճատելով երկու մասերից 5/2-ը, ստանում ենք 2=3:

Ստեղ x^y-ը նշանակում է x-ի y աստիճան:

ars83
29.11.2008, 00:58

Արմատ հանելոլիս մոդուլի նշանը բաց է թողնված․ (-0.5)^2 = (0.5)^2 => |-0.5| = |0.5|: Հետևաբար, վերջին քայլում 5/2 գումարել չենք կարող:

Արիացի
29.11.2008, 01:09
Արմատ հանելոլիս մոդուլի նշանը բաց է թողնված․ (-0.5)^2 = (0.5)^2 => |-0.5| = |0.5|: Հետևաբար, վերջին քայլում 5/2 գումարել չենք կարող:

Ճիշտ ա: Դե սա պարզն էր: Հետագայում խոստանում եմ տեղադրել ավելի լուրջ բաներ::)

Արիացի
29.11.2008, 15:30
Ահա ևս մեկ սոփեստություն, որը բարձրագույն մաթեմատիկայից է: Պահանջվում է գիտելիքներ ինտեգրալ հաշվից: Այսինքն պետք է մասերով ինտեգրմանը ծանոթ լինել:
Ապացուցվում է, որ 0 = 1: Ապացույցը նայեք կցված նկարում:

Yellow Raven
29.11.2008, 23:14

Ինտեգրալները կրճատել չի կարելի:) Որովհետև վերջիվերջո էդ ինտեգրալը անորոշա,այսինքն պատասխանը ստացվելուա ln|x|+C, ու էդ +1-ը ստեղ ոչ մի բան չի փոխում…
Կարելիա գրել +10,մեկա անհավասարությունը ճիշտա,բայց 0-ն հավասար չի 10-ին;)

petros59
07.11.2009, 21:30
դիցուք a≠b
a^2-2ab+b^2=b^2-2ab+a^2
(a-b)^2=(b-a)^2
√((a-b)^2 )=√((b-a)^2 )
a-b= b-a
a+a =b+b
2a=2b
a=b

Mariam1556
07.11.2009, 22:03
դիցուք a≠b
a^2-2ab+b^2=b^2-2ab+a^2
(a-b)^2=(b-a)^2
√((a-b)^2 )=√((b-a)^2 )
a-b= b-a
a+a =b+b
2a=2b
a=b

գրածիտ մեջ տրամաբանություն կա,բայց դու չես կարող (a-b)²- ին արմատից հանելով գրել a-b քանի որ √(a-b)²=+-(a-b) իսկ √(b-a)²=+-(b-a ) և տվյալ պարագայում հավասարումը լուծել չի լինում

petros59
08.11.2009, 21:24
Մարիամ ջան,կներես,բայց քո ասածի մեջ հեչ «տրամաբանություն »չկա:Արմատից բացասական թիվ դուրս գալ չի կարող…

Yellow Raven
08.11.2009, 21:41
դիցուք a≠b
a^2-2ab+b^2=b^2-2ab+a^2
(a-b)^2=(b-a)^2
√((a-b)^2 )=√((b-a)^2 )
a-b= b-a
a+a =b+b
2a=2b
a=b

Սխալը կարմրացրածս մասում է, արմատի տակից մոդուլն է դուրս գալիս, այսինքն ոչ թե a-b= b-a, այլ |a-b|= |b-a| ;)

matlev
08.11.2009, 21:55
դիցուք a≠b
a^2-2ab+b^2=b^2-2ab+a^2
(a-b)^2=(b-a)^2
√((a-b)^2 )=√((b-a)^2 )
a-b= b-a
a+a =b+b
2a=2b
a=b
Ինչ թեման բացվել ա, էդ ա քննարկվում: :)

Mariam1556
08.11.2009, 22:02
Մարիամ ջան,կներես,բայց քո ասածի մեջ հեչ «տրամաբանություն »չկա:Արմատից բացասական թիվ դուրս գալ չի կարող…

ներում եմ ,բայց ես ի նկատի չունեմ արմատի տակից հանելով ստանալ բացասական նշան այլ,ըստ օրենքի եթե գրում ես √((a-b)^2 ) ապա դեմը անպայման լինում է + - ,այսինքն +-√((a-b)^2 ) և հետևաբար արմատից հանելուց ստացվում է +- (a-b)

petros59
10.11.2009, 07:55
Մարիամ ջան տես Վահիկի պատասխան:

petros59
10.11.2009, 08:00
Փոխենք թեման:
Գյուղի վարսավիրը սափրում է բոլոր նրանց ովքեր իրենք իրենց չեն սափրում:
Հարց-գյուղի վարսավիրը ինքն իրեն սափռում է թե ոչ:

Lion
10.11.2009, 09:10
Փոխենք թեման:
Գյուղի վարսավիրը սափրում է բոլոր նրանց ովքեր իրենք իրենց չեն սափրում:
Հարց-գյուղի վարսավիրը ինքն իրեն սափռում է թե ոչ:

Իրականում այս հարցերը իրար հետ կապված չեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից:) "Գյուղի վարսավիրը սափրում է բոլոր նրանց ովքեր իրենք իրենց չեն սափրում", նորմալ իրավիճակ է, իսկ այ այն հարցի պարզաբանման համար, թե "գյուղի վարսավիրը ինքն իրեն սափրում է թե ոչ"... ինֆորմացիան չափազանց քիչ է և լրիվ անբավարար հետևության համար: Այնպես որ դա միայն առաջին հայացքից են այս հարցերը իրար հետ տրամաբանական շաղկապվածության մեջ գտնվում և ինֆորմացիա տալիս միմյանց մասին. իրականում դրանք առանձին հարցեր են և երկրորդ հարցի լուծման համար ինֆորմացիա ուղղակի չկա...:think

Հայկօ
10.11.2009, 10:34
"Մաթեմատիկական սոփեստությունը" չգիտեմ ինչ է, բայց վարսավիրի դեպքը պարադոքսի դասական օրինակ է:

BOBO
10.11.2009, 10:57
Եթե վարսավիրը որպես սոորական մարդ չի սափրվում ուրեմը որպես վարսավիր կսափրվի, ետե սափրվումա վարսավիրը չի սափրի, ամեն դեպքում սափրվումա

Արիացի
10.11.2009, 11:19
Իրականում այս հարցերը իրար հետ կապված չեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից:) "Գյուղի վարսավիրը սափրում է բոլոր նրանց ովքեր իրենք իրենց չեն սափրում", նորմալ իրավիճակ է, իսկ այ այն հարցի պարզաբանման համար, թե "գյուղի վարսավիրը ինքն իրեն սափրում է թե ոչ"... ինֆորմացիան չափազանց քիչ է և լրիվ անբավարար հետևության համար: Այնպես որ դա միայն առաջին հայացքից են այս հարցերը իրար հետ տրամաբանական շաղկապվածության մեջ գտնվում և ինֆորմացիա տալիս միմյանց մասին. իրականում դրանք առանձին հարցեր են և երկրորդ հարցի լուծման համար ինֆորմացիա ուղղակի չկա...:think

Լիոն ջան, քո ասածը ճիշտ կլիներ, եթե գյուղի սափրիչը լիներ մի այլ, սափրվողների բազմությանը չպատկանող մարդ: Եթե վերանանք սափրիչից ու սափրվողներից, ամբողջ պարադոքսը հետևյալում է, կա մի բազմություն (գյուղի սափրվողների բազմությունը) ու էդ բազմության մի էլեմենտը (սափրիչը), ինչ-որ գործողություն է անում բազմության մյուս էլեմենտների նկատմամբ, նրանց հետ, որոնք իրենք իրենց նկատմամբ հետ այդ գործողությունը չեն անում: Հիմա այդ էլեմենտը (սափրիչը) ինքն իր նկատմամբ այդ գործողությունը անում է, թե ոչ? Եթե այդ էլեմենտը այդ բազմությանը չպատկաներ (օրինակ պնդումը ձևակերպեինք այսպես` սափրիչը սափրում է իրենից տարբեր բոլոր նրանց ովքեր իրենց չեն սափրում ու նաև ինքն իրեն), ապա պարադոքս չէր լինի ու քո ասածը ճիշտ կլիներ` երկու հարցերը իրար հետ կապ չունեն: Բայց ցավոք սրտի սափրիչն էլ է սափրվողների բազմության անդամ, հետևաբար հարցը նրան էլ է վերաբերվում:
Նման և մի շարք այլ պարադոքսները թույլ են տալիս մտածել, որ մաթեմատիկայի հիմքերից երկուսը` բազմությունների տեսությունը և տրամաբանական դատողություններ անելու սկզբունքները (օրինակ` Արիստոտելի սիլոգիզմները) սխալ հիմքի վրա են դրված: Բայց քանի որ նման սխալները (դեռևս) լուրջ ու անանցանելի բարդության առաջ չեն դրել մարդկությանը, մենք շարունակում ենք օգտագործել դրանք, չնայած ուրիշ ճար էլ չունենք: :)
Նշված պարադոքսների լավագույն ընդհանրացումը կատարել է ավստրիացի խոշորագույն մտածող ու իմ կարծիքով մարդկության մեծագույն հանճարներից մեկը` Գյոդելը, տեսությունների ոչ լրիվության մասին իր թեորեմով: Նա ցույց է տվել, որ կամայական անհակասելի տեսության մեջ միշտ կգտնվի մի պնդում, որը ոչ կապացուցվի, ոչ էլ կհերքվի այդ տեսության շրջանակներում: Սա ֆորմալ ձևակերպումն է այն բանի, որ մարդկությունը երբեք չի կարող հասնել մի վիճակի, երբ բոլոր հարցերի պատասխանները սպառված կլինեն:

matlev
10.11.2009, 11:32
Փոխենք թեման:
Գյուղի վարսավիրը սափրում է բոլոր նրանց ովքեր իրենք իրենց չեն սափրում:
Հարց-գյուղի վարսավիրը ինքն իրեն սափռում է թե ոչ:
Հարցն էստեղ կարծես պարզ է: Ուղղակի քո ձևակերպման մեջ կա հակասություն: Կամ էսպես ասեմ, այդպիսի վարսավիր գոյություն չունի: Իսկ այս պարադոքսի մասին ինֆորմացիա կառող եք գտնել՝ փնտրելով Парадокс Рассела о цирюльнике, Парадокс брадобрея

Lion
10.11.2009, 12:13
Ամեն դեպքում կարելի է ավելի աբսուրդ հետևությունների էլ գալ - օրինակ, որ վարսավիրը... կին էր :)

Mariam1556
10.11.2009, 21:09
Փոխենք թեման:
Գյուղի վարսավիրը սափրում է բոլոր նրանց ովքեր իրենք իրենց չեն սափրում:
Հարց-գյուղի վարսավիրը ինքն իրեն սափռում է թե ոչ:

իմ կարծիքով համ հա համ չէ:
Եթե վարսավիրը սափրի ինքն իրեն կնշանակի որ նա պատկանում է մարդկանց այն խմբին ովքեր իրենք իրենց են սափրում:
Բայց եթե նա իրեն սափրում է և նա վարսավիր է ,ապա ստացվեց որ նա պատկանում է այն մարդկանց խմբին որոնց վարսավիրներն են սափրում : :':esim

petros59
12.11.2009, 20:11
42121
Ապացուցենք,որ ուղղանկյուն եռանկյան էջը հավասար է ներքնաձիքին:
Տանենք A անկյան կիսորդը և BC հատվածի միջնուղղահայացը:Ըստ միջնուղղահայացի և կիսորդի հատկությունների (ON-ն ուղղահայաց է AB-ին,OM-ն ուղղահայաց է AC-ին) BO=OC-ին, OM=ON, AM= AN, ուստի եռանկյունիներ BNO-ն հավասար է եռանկյունի ONC-ին:Այսինքն NB = MC, մի խոսքով AB=AC:
Եթե միջնուղղահայացը և կիսորդը հատվեին եռանկյունուց դուրս կկատարեինք ճիշտ նույն դատողությունները և կստանայինք նույն արդյունքը:
Տես գծագիրը:

Արիացի
14.11.2009, 18:54

Երևի պիտի ասեիր BNO-ն հավասար է OMC-ին: Բայց ինչից է դա բխում? Որ BO=OC, OM=ON, AM=AN, ստեղից հեչ չի հետևում, որ BNO-ն հավասար է OMC-ին:

Արիացի
14.11.2009, 19:36
Իմ ամենասիրած երկրաչափական սոփեստություններից մեկը:
Ցույց տանք, որ ուղիղ անկյունը հավասար է բութ անկյանը:

http://s49.radikal.ru/i125/0911/d7/99e1e63a34d5.jpg
Նկարում AB=CD, BAC-ն ուղիղ անկյուն է իսկ ACD-ն` բութ: O կետում հատվում են AC և BD հատվածների միջնուղղահայացները: Ըստ միջնուղղահայացների հատկության` BO=OD և AO=OC: Քանի որ AB=CD, ապա եռանկյուն AOB-ն հավասար է եռանկյուն COD-ին: Հետևաբար անկյուն BAO-ն հավասար է անկյուն DCO-ին: Մյուս կողմից` անկյուն OAC-ն հավասար է անկյուն OCA-ին քանի որ եռանկյուն OAC-ն հավասարասրուն է: Հետևաբար` անկյուն BAC=անկյուն BAO+անկյուն OAC=անկյուն DCO+անկյուն OCA=անկյուն DCA: Ուղիղ անկյունը հավասար է բութ անկյանը: :)
Հետևյալ նկարը`
http://s15.radikal.ru/i189/0911/16/1fce15d41826.jpg
ցույց է տալիս, որ եթե O կետը լինի քառանկյունից դուրս, ապա պատկերը նույնը կլիներ, միայն վերոնշյալ հավասարության մեջ գումարը փոխարինվում է տարբերությամբ և հավասարությունը էլի տեղի կունենա:

matlev
14.11.2009, 22:45

Լավն էր, թուղթ ու գրիչ պետք եկավ: Այ թե սխալ նկարն ինչ ա անում:
Բանն այն էր, որ O կետը AC-ի միջնուղղահայացի և CD-ի հատման կետից ներքև է:

petros59
15.11.2009, 07:52
Երևի պիտի ասեիր BNO-ն հավասար է OMC-ին: Բայց ինչից է դա բխում? Որ BO=OC, OM=ON, AM=AN, ստեղից հեչ չի հետևում, որ BNO-ն հավասար է OMC-ին:

Կներես իրոք պետք է լիներ BNO-ն հավասար է OMC-ին: Աիս երկու եռանկյունները ողղանկյուն եռանկյուններ են, որոնց ON ուղղահայաց է AB-ին, OM-ը AC-ն:ՈՒնեն հավասար ներքնաձիգներ և էջեր:Հետևաբար հավասար են:

matlev
15.11.2009, 14:25
42121
Ապացուցենք,որ ուղղանկյուն եռանկյան էջը հավասար է ներքնաձիքին:
Տանենք A անկյան կիսորդը և BC հատվածի միջնուղղահայացը:Ըստ միջնուղղահայացի և կիսորդի հատկությունների (ON-ն ուղղահայաց է AB-ին,OM-ն ուղղահայաց է AC-ին) BO=OC-ին, OM=ON, AM= AN, ուստի եռանկյունիներ BNO-ն հավասար է եռանկյունի ONC-ին:Այսինքն NB = MC, մի խոսքով AB=AC:
Եթե միջնուղղահայացը և կիսորդը հատվեին եռանկյունուց դուրս կկատարեինք ճիշտ նույն դատողությունները և կստանայինք նույն արդյունքը:
Տես գծագիրը:

Էս մեկն էլ: Իրականում M կետը AB էջից դուրս է, իսկ N կետը AC ներքնաձիգի վրա:

petros59
15.11.2009, 22:43
ճիշտ կառուցումը -դեռ չի նշանակում խնդրի լուծում:Փորձիր ապացուցել քո ասածը և այս և անկյան մասին խնդրի:

matlev
16.11.2009, 01:06
ճիշտ կառուցումը -դեռ չի նշանակում խնդրի լուծում:Փորձիր ապացուցել քո ասածը և այս և անկյան մասին խնդրի:

Էս երկու խնդիրներն ինձ համար հետաքրքիր էին ընդամենը այն մի քանի րոպեներին, երբ փնտրում էի լուծումը: Ինչ որ գրել էի, իհարկե նաև ապացուցել էի, բայց ի՞նչ իմաստ ունի իմ կողմից ապացույցն այստեղ բերելը: :)

Արիացի
16.11.2009, 10:57
ճիշտ կառուցումը -դեռ չի նշանակում խնդրի լուծում:Փորձիր ապացուցել քո ասածը և այս և անկյան մասին խնդրի:

Սոփեստության խնդրի լուծումը, ո՞րն է: Պետք է ընդամենը գտնել, թե որտեղ է սխալը, իսկ matlev-ը գտել է: :)

petros59
16.11.2009, 15:00
Սոփեստության խնդրի լուծումը, ո՞րն է: Պետք է ընդամենը գտնել, թե որտեղ է սխալը, իսկ matlev-ը գտել է: :)

matlev-ը գտել է, որ միջնուղղահայացը և անկյան կիսորդը չեն կարող հատվել այն կետերում որտեղ ես եմ նշել: Այդ դեպքում որտեղ են հատվում և ի՞նչու:

Արիացի
16.11.2009, 15:24
matlev-ը գտել է, որ միջնուղղահայացը և անկյան կիսորդը չեն կարող հատվել այն կետերում որտեղ ես եմ նշել: Այդ դեպքում որտեղ են հատվում և ի՞նչու:

Հատվում են այնտեղ, որտեղից էջին տարած ուղղահայացը ընկնում է էջից դուրս, իսկ ներքնաձիգին տարած ուղղահայացը ընկնում է հենց ներքնաձիգի վրա: Իսկ թե ինչու են հենց այդտեղ հատվում, կպատասխանեմ սենց. քանի որ ուղղանկյան եռանկյան ներքնաձիգը հավասար չէ էջին: :)

petros59
16.11.2009, 20:20
42266

ABC եռանկյան BC կողմին տարած միջնուղղահայացը և A անկյան կիսորդը կհատվեն եռանկյանն արտագծած շրջանագծի BC աղեղի M միջնակետում ուրիշ ոչ մի տեղ:

matlev
17.11.2009, 17:20
Չալարեցի, թղթի վրա նկարածս հավաքեցի: Իմ նկարից ակնհայտ չի՞ Ձեր պնդումը:

42266

ABC եռանկյան BC կողմին տարած միջնուղղահայացը և A անկյան կիսորդը կհատվեն եռանկյանն արտագծած շրջանագծի BC աղեղի M միջնակետում ուրիշ ոչ մի տեղ:

matlev
17.11.2009, 18:03
ճիշտ կառուցումը -դեռ չի նշանակում խնդրի լուծում:Փորձիր ապացուցել քո ասածը և այս և անկյան մասին խնդրի:

Մի հատ էլ նկար: Որտեղ ABEC-ն ուղղանկյուն է: Բավական էր տեսնել, որ BD-ի և AC-ի միջնուղղահայացների հատման կետը՝ O-ն հենց BED եռանկյան միջնուղղահայացների հատման կետն է: Մացածն ակնհայտ է: :)

Ծով
17.11.2009, 18:47
ուղեղումս էռոր տվեց:D

petros59
17.11.2009, 23:26
Մի հատ էլ նկար: Որտեղ ABEC-ն ուղղանկյուն է: Բավական էր տեսնել, որ BD-ի և AC-ի միջնուղղահայացների հատման կետը՝ O-ն հենց BED եռանկյան միջնուղղահայացների հատման կետն է: Մացածն ակնհայտ է: :)

կխնդրեի ասեիք ինչպե՞ս եք ուղարկում Կցված մանրանկարներ:

matlev
17.11.2009, 23:46
կխնդրեի ասեիք ինչպե՞ս եք ուղարկում Կցված մանրանկարներ:

Այ էսպես: :)

KT'
18.11.2009, 18:12
Իսկ ում մոտ այդ հնարավորությունը չ՛կա, ի՞նչ անի..
:(

matlev
19.11.2009, 11:10
Այդ հնարավորությունը չկա՞, իսկ ընդլայնված ռեժիմու՞մ: Մեկ էլ հնարավոր է այլ էջում տեղադրել, իսկ այստեղ հղում տալ: Օրինակ՝ http://imageshack.us/img/is1.gif (http://imageshack.us)
http://img10.imageshack.us/img10/7434/99386925.th.jpg (http://img10.imageshack.us/img10/7434/99386925.jpg)

aren-1995
08.12.2009, 11:09
թույլ տվեք առաջադրել 1 խնդիր այն հետևյալն է:
կոշկակարը կարեց 25000-ոց կոշիկ և տվեց ընկերոջը որ ծախի այն 25000
ընկերոջ մոտ առնելու համար եկավ ձախ ոտքը կտրած մարդ ընկերը վաճառեց աջ կոշիկը 12500 դրամով հաջորդ մարդու աջ ոտքն էր կտրած և նույն ձևով ընկերը վաճառեց կոշիկի ձախ ոտքը կրկին 12500 դրամով երբ նա փողը տվեց կոշկակարին կոշկակարն ասաց որ կոշիկի գնից 5000 տանի այդ 2 մարդու միջև բաժանի նրա ընկերը 3000 դրամը դրեց իր գրպանը իսկ մնացած 2000 բաժանեց 1000 1000 այդ արդյունքում գնորդները յուրաքանչյուր կոշիկին տվեցին 11500 դրամ հիմա կոշիկի գինը եղավ 11500+11500և + նաև այն 3000 որ ընկերը դրեց իր գրպանը արդյունքում ստացանք 26000 իսկ կոշիկի գինն էր 25000 ինչպես ավելացավ այդ 1000 դրամը:

matlev
08.12.2009, 14:30

Իսկ եթե այսպես հաշվեք:
(12500-1000)+(12500-1000)=(25000-5000)+3000
Այսինքն կոշիկների համար վճարված գումարը՝ 11500+11500=23000 գտնվում է կոշկակարի ու նրա ընկերոջ մոտ՝ 20000+3000=23000
Զարմանում եմ, բայց շատերը այս խնդրից շփոթվում են:

KT'
08.12.2009, 15:06
Լավ ձևակերպումն է շատերին շփոթացնում.. :)
Շփոթվում են նրա համար, որտև խնդիրն առաջարկողը սխալ հաշվարկի է դրդում, իսկ այդ հաշվարկն անիմաստ է.. Ես էլ առաջին անգամ նմանատիպ խնդրի հանդիպեցի ու առաջարկողի «կուտը կերա»..

aren-1995
09.12.2009, 19:25
Կխնդրեի ասեիք որտեղ է հաշվարկի սխալը

KT'
09.12.2009, 20:28
Արեն ջան, պատասխանը գիտեմ:
Եթե գրեմ հետաքրքիր չի լինի..
Մյուսները մտածեն, եթե չ՛գտնեն, կ՛գրեմ

davidus
10.12.2009, 12:22
թույլ տվեք առաջադրել 1 խնդիր այն հետևյալն է:
կոշկակարը կարեց 25000-ոց կոշիկ և տվեց ընկերոջը որ ծախի այն 25000
ընկերոջ մոտ առնելու համար եկավ ձախ ոտքը կտրած մարդ ընկերը վաճառեց աջ կոշիկը 12500 դրամով հաջորդ մարդու աջ ոտքն էր կտրած և նույն ձևով ընկերը վաճառեց կոշիկի ձախ ոտքը կրկին 12500 դրամով երբ նա փողը տվեց կոշկակարին կոշկակարն ասաց որ կոշիկի գնից 5000 տանի այդ 2 մարդու միջև բաժանի նրա ընկերը 3000 դրամը դրեց իր գրպանը իսկ մնացած 2000 բաժանեց 1000 1000 այդ արդյունքում գնորդները յուրաքանչյուր կոշիկին տվեցին 11500 դրամ հիմա կոշիկի գինը եղավ 11500+11500և + նաև այն 3000 որ ընկերը դրեց իր գրպանը արդյունքում ստացանք 26000 իսկ կոշիկի գինն էր 25000 ինչպես ավելացավ այդ 1000 դրամը:

բայց էս խնդիրը մեկ անգամարդեն եղելա, բայց ուրիշ թվերով.... պատասխաններն էլ գրել ենք... :think

KT'
10.12.2009, 18:01
բայց էս խնդիրը մեկ անգամարդեն եղելա, բայց ուրիշ թվերով.... պատասխաններն էլ գրել ենք... :think
Հա «տրամաբանական խնդիրներ» թեմայում

petros59
05.05.2010, 21:38
АB-ն տրամագիծն է,AC - լար: B կետը միացնենք AC 4764047640-ի 0 միջնակետին և շարունակենք:A և D անկյունները հավասար են, որպես միևնույն BC աղեղի վրա հենված անկյուններ,DOC և AOB անկյունները հակադիր անկյուններ են, AO=OC ըստ կառուցման:Այպիսով AOB և DOC եռանկյունները հավասար են (մի եռանկյան կողմը և երկու անկյունները հավասար են մյուս եռանկյան կողմին և երկու անկյուններին):Հավասար անկյունների դիմաց ընկած են հավասար կողմեր, հետևաբար AB=DC:Ապացուցեցինք , որ տրամագիծը հավասար է կենտրոնով չանցնող լարին:

Hda
05.05.2010, 21:57
АB-ն տրամագիծն է,AC - լար: B կետը միացնենք AC 4764047640-ի 0 միջնակետին և շարունակենք:A և D անկյունները հավասար են, որպես միևնույն BC աղեղի վրա հենված անկյուններ,DOC և AOB անկյունները հակադիր անկյուններ են, AO=OC ըստ կառուցման:Այպիսով AOB և DOC եռանկյունները հավասար են (մի եռանկյան կողմը և երկու անկյունները հավասար են մյուս եռանկյան կողմին և երկու անկյուններին):
մի եռանկյան կողմը և երկու առընթեր անկյունները.....

Հավասար անկյունների դիմաց ընկած են հավասար կողմեր, հետևաբար AB=DC:Ապացուցեցինք , որ տրամագիծը հավասար է կենտրոնով չանցնող լարին: