PDA

Դիտել ողջ տարբերակը : տարբեր ժամանակներ



KT'
28.11.2008, 16:03
Մի փոքրիկ դժբախտություն


կամ

..ինչ էր..

Արթնացավ և ուղիղ խոհանոց: Միշտ այդպես էր անում, բայց նախ լվացվում էր: Մարդու համար ուտելու բան էր սարքում, հետն էլ ուտում էր: Մարդն արթնանում էր, նախաճաշում, գնում աշխատանքի: Հետո Ինքը նորից գալիս էր խոհանոց, ամեն ինչ հավաքում, մաքրում, լվանում էր:
Մի օր էլ արթնացավ, գնաց խոհանոց, բայց չլվացվեց: Ալարեց: Մի ձու կոտրեց ափսեի մեջ ու քարացավ; Հիշողության մեջ մի բան շարժվեց: <<Հա~: Երեկ գիշեր լիալուսին էր` շուրջն էլ ինչ-որ շրջանակ կար: Վա~յ: Ոնց որ էս ձուն լինի>>:
Մինչև ձվածեղի պատրաստվելը մնացած ուտելիքները դանդաղ շարեց սեղանին, բայց հացը մոռացավ: Հետո հանկարծ աչքն ընկավ սառնարանին, ու տեսավ, որ սպիտակ դուռը մուգ կապույտ է` գրեթե սև, վրան էլ աստղեր: Էլի հիշեց նաղորդ գիշերվա երկինքը։ Մի ակնթարթ հետո… նույն սպիտակ սառնարանն էր: <<Չէ: Լավ չեմ>>:
Գնաց լոգարան: Հետ տվեց: Հետո հայելու մեջ երկար ուսումնասիրում էր իրեն անծանոթ մի հայացք: <<Ինչքան եմ փոխվել…>>: Աջ ու ձախ թեքվեց: Ձևական ժպտաց: Հանկարծ հայելու միջից մի մեծ կրակ եկավ ու մտավ աչքը. լամպի արտացոլանքն էր: <<Հը~: Ուշքի արի: Սիրտդ հո բռիտ մեջ չի>>: <<Վա~յ>>,- մի բան հիշեց ու վազեց խոհանոց: Չէ: հացը չէր, ուրիշ բան էր…
Մարդն արդեն գնացել էր:
<<Չասեցի… Ավելի լավ: Երկար բարակ կմտածեմ ու սիրուն ձևով կասեմ ասելիքս… Բայց ինչ երկար եմ մնացել բաղնիքում…Էն կինոների <<ռոմանտիկ ընթրիքներից>> կսարքեմ ու կպատմեմ…>>: Ժպտաց: Հետո մռայլվեց: Հիշեց մի քանի օր առաջվա վեճը.
_Եթե աղջիկ ես բերելու, ավելի լավ ա չբեր դուրս գաս: Աղջիկ չեմ ընդունի: Ինչ կուզես արա:
_Բայց… Աղջիկը մարդ չի՞, երեխա չի՞: Բա որ տղա լինի ու մի թերությաուն ունենա՞…
Մարդն ապտակեց.
_Տղա՜… ու վերջակետ,- գանաց պառկեց հեռուստացույցի առջև:
_Աղջիկ լինի, թե տղա: Ի՞նչ տարբերություն: Մարդը մարդ լինի: Աստված չի ների…
_Խանգարում ե՜ս:
Բայց Կինը չէր խանգարում, որովհոտոև Մարդը հեռուստացույց նայելու ցանկություն չուներ: Նայելու բան էլ չկար: Կինը գնաց: Ինքն էլ ձանձրացավ, քնեց շուտով:
Առավոտյան արթնացավ, երբ Կինն արդեն խոհանոցում էր:
_Կյանք, հասկացի: Ախր տղեքը հետս գռազ են եկել: Թասիբի հարցա: Երեկ էլ շատ ջղայնացա, կներես…
Գնաց աշխատանքի:
Երեկոյան հարբած եկավ…

***
<<Բա որ էսօր էլ հարբած գա... Էլ ո՞նց ասեմ, որ աղջիկ է…>>:
Օրը մի կերպ անցավ` մտածելով, հետ տալով…
Երեկոյան Մարդը զարմացավ նրա զարդարած սեղանից.
_ Նշելու բան կա՞:
_Կա,-չիմացավ ոնց շարունակի:
_Եվ՞…
_Հղի եմ…
_Ի՞նչա:
_Չ-չգիտեմ:
_Կստուգվես: Աղջիկ եղավ, մոռանում ենք,_ժպտաց:
_Բայց…
_Չի ծնվելու: Ծնվի կսպանեմ….սսսսս,_ձեռքով փակեց կնոջ բերանն ու ամուր սեղմեց կրծքին: Կամաց, քնքուշ համբուրեց: Մազերը շոյեց ու սեղանից հեռացավ:_ Ամեն ինչ մի փչացրու:_ Խոհանոցից եկավ մի բաժակ ջուր ձեռքին:_ Կուզե՞ս:
_Չէ:
Մարդը խմեց, ընթրեցին, քնեցին:
Հաջորդ օրը կեսօրից հետո մարդը զանգեց.
_Հ՞ը:
_Լավեմ:
_Ասում եմ ստուգման գնացի՞ր:
_Ըհը: Ասեցին… տղայա…
_Ո՞նց: Մի օրում ասու՞մ են:
_Դե.. դե հա: Ասեցին էլի:
_Լավ, կյանք: Էսօր շուտ եմ գալու:
Երեկոյան ծաղիկներ բերեց:

***
Ամիսներն արագ անցան:
<<Երանի հավերժ հղի մնայի>>…
Կարծես մահապատժի օրն էր մոտենում: Չնայած հույս ուներ, որ “ներում կշնորհեն”: Բայց մարդն ամեն օր ավելի էր սիրահարվում չծնված որդուն:
Երեխան ութ ամսից ծնվեց:
Բժիշկն ասաց. <<Մի քիչ թույլ է, բայց արագ կվերականգնվի>>… Ժպտաց ու ասաց. <<Ապրելու մեծ ձգտում ունի>>… Ասաց. <<Կյանքի համար վտանգ չկա>>…

Վտանգն իրոք չկար: Նա հիվանդանոց չէր եկել: Տանն էր սպասում` գարեջրի դատարկ շշերով ու լիքը մոխրամանով...


Մայիս 2005