PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիրված ռեժիսորներ, դերասաններ

քաղաքացի
04.12.2006, 23:04
Ժամանակն անզոր է նրանց դեմ…

Ռեժիսորներ - Սըր Չարլզ Սպենսեր Չապլին, Սերգեյ Էյզենշտեյն, Ֆրանկո Ձեֆիրելլի, Միլոշ Ֆորման, Հենրիկ Մալյան
Դերասաններ - Սըր Չարլզ Սպենսեր Չապլին, Ջեկ Նիկոլսոն, Շոն Պենն, Կեվին Սպեիսի, Ալ Պաչինո, Դաստին Հոֆֆման, Հրաչյա Ներսիսյան, Մհեր Մկրտչյան

Cassiopeia
04.12.2006, 23:12
Ադրիանո Չելենտանո :dance

Taurus
04.12.2006, 23:26
Ես ասեմ ավելի ժամանակակիցներից.
Քվենտին Տառանտինո, Տիգրան Քեոսայան
Պենելոպա Կռուս, Էշլի Ջադդ, Տոմ կռուզ, Ջորջ Կլունի

Selene
05.12.2006, 01:17
Դերասաններից սիրում եմ Բրեդ Փիթին,և շատ եմ սիրում Ջորջ Քլունիին,իսկ դերասանուհիներից՝ Ջուլյա Ռոբերթսին և Օդրի Տոտուին:Հայրենակիցներից շատ եմ հավանում հատկապես Խորեն Աբրահամյանին և Կարպ Խաչվանքյանին,ցավոք հիմա 2ն էլ մեզ հետ չեն:(

Արսեն
05.12.2006, 01:50
Դերասաաներից սիրում եմ Ժան Ռենոին, Պյեռ Ռեշառին, Կիանու Ռիվզին, Բռեդ Պիտին չեմ սիրում:angry . Դերասանուհիներից սիրում եմ Ջուլիա Ռոբեռտսին, Քեյթ Ուինսլետին, շատերին:P ...
Մեր Էրգրի սուրերաստղերից սիրում եմ...:( երեվի բոլորն էլ լավն են:hands

kot
07.12.2006, 23:37
Դերասան` Ժան Ռենո:
Դերասանուհիներ` Նիկոլ Քիդման,Անջելինա Ջոլի,Միլա Յովովիչ,Պամելա Անդերսոն:

Sirop
22.12.2006, 03:24
Ես ասեմ ավելի ժամանակակիցներից.
Քվենտին Տառանտինո, Տիգրան Քեոսայան
Պենելոպա Կռուս, Էշլի Ջադդ, Տոմ կռուզ, Ջորջ Կլունի

Ես Տիգրան Քեոսայանին շատ եմ լսել հեռուստացույցով, մի անգամ նույնիսկ տեսել եմ Աբովյան փողոցում բայց ֆիլմերից ոչ մի բան չի տպավորվել:

Ամենատպավորիչը որ հիշում եմ երևի Սարուխանովի երգի կլիպն է:

Մանե
22.12.2006, 16:01
Շաաաաաաաաաաատ եմ սիրում Сергей Безруков-ին. Կարելի է ասել գժվում եմ. Հատկապես իրա «Բրիգադա» ֆիլմը, որտեղ ինքը իդեալական տղամարդու կերպար ա իմ համար

Amaru
22.12.2006, 23:37
Շերիլ Պոլակ,Շարլիզ Տերոն,Բելուչչի,Էշտոն Կաչեր,Բրեդ Պիտտ,Բենխամին Ռոխաս,Կամիլա Բորդոնաբա,Պաբլո Հերեդիա...Շատ են :)

Simon
25.12.2006, 00:15
Ժիրայր Ավետիսյան:)

Anul
25.12.2006, 00:38
մեկ բառով-Tarantino
կարծում եմ ամեն ինչ ասված է :B

Philosopher
05.01.2007, 17:34
Հիանալի ռեժիսորներ են Պիեռ Պաոլո Պազոլինին, Էմիր Կուստուրիցան, իհարկե՝ Չապլինը
Հիանալի դերասաններ են Չապլինը, Գիրը, Օդրի Հեփբըրնը, Ջուլյա Ռոբերտսը

Mesrop
05.01.2007, 18:40
Ռեժիսոր՝ Արման Բարդումյան
Դերասան՝ Արման Բարդումյան

Մանե
05.01.2007, 19:51
Ռեժիսոր՝ Արման Բարդումյան
Դերասան՝ Արման Բարդումյան
Իսկ դու կնկարահանվե՞ս այդ ֆիլմում

Mesrop
05.01.2007, 21:00
Իսկ դու կնկարահանվե՞ս այդ ֆիլմում
մենակ կասեմ "Մինյա կռուտա պաստավիլի, ուաու…"

Philosopher
06.01.2007, 10:09
Հիանալի ռեժիսորներ են Պիեռ Պաոլո Պազոլինին, Էմիր Կուստուրիցան, իհարկե՝ Չապլինը
Երեկ մինչև ուշ գիշեր նայեցի Կուստուրիցայի "Գնչուների ժամանակը" ֆիլմը: Ցնցող էր սեփական հոգեբանության ու բարոյականության ճահճի մեջ խեղդվող ժողովրդի թշվառությունը: Բայց առավել ցնցող էր այն փաստը, որ այդ ախտորոշումը միանգամայն բնորոշում էր նաև հայության վիճակը, ընդ որում ժամանակային լայն՝ դարերի կտրվածքով: Գուցե պարզապես մենք այդպիսի ռեժիսորներ չունենք, այդ պատճառով ենք մեզ այսքան լավը համարում… Հարց, որը իր պատասխանը չի ստանա այնքան ժամանակ մինչև մենք խիզախորեն չընդվզենք ինքներս մեր դեմ, սեփական ազգի շաբլոն գնահատականների դեմ ու "ծանենք մեզ", այսինքն՝ չանաչենք ու, եթե կարող ենք, ապաքինվենք:

Philosopher
08.01.2007, 16:38
Նաև խորը ռեժիսոր ու սցենարիստ է Ալեքս Վան Վարմերդամը; Դիտեք նրա "Աբելը":

Philosopher
09.01.2007, 23:39
Անպայման պետք է նշել Թոմ Հենքսին և նրա խաղը "Ֆորեսթ Գամփում"; Այս ֆիլմ իսկապես ժամանակակից էպոպեա է միամիտ ու միայն վազքի միջոցով իրեն փրկող տղայի մասին, որը ֆիլմի զարգացմանը զուգահեռ դառնում է երիտասարդ ամերիկյան ազգի սիմվոլն ու հատկանիշների կրողը; Թեև նա սկզբում թվում էր բավականին հիմար և կյանքը չհասկացող մի տղա, սակայն նրա կյանքը հանգեցրեց նրա որդու ծննդին, որը և' Ֆորեստ էր, և' իմաստուն ու խելոք; Բացառիկ ֆիլմ այսքան ոչ բացառիկ մարդու մասին; Այստեղ ռեժիսուրան և սցենարը բարձր կատարում ունեն, իսկապես պարզ ու ցնցող ֆիլմ է;

Philosopher
07.02.2007, 08:53
Լարս Ֆոն Տրիեր. "Դոգվիլ": Այս ֆիլմը կարելի է համարել 21-րդ դարում նկարահանված առայժմ ամենանշանակալից երևույթը ոչ միայն կինոարվեստում, այլև համաշխարհային մտածողության, քաղաքական ու սոցիալական, արդյունքում` քաղաքակրթական ընդգրկման տարածքում: Մեծ խիզախություն է պետք է 21-րդ դարի սկզբում հայտարարելու համար, որ եթե մարդիկ վեր են ածվել կենդանիների, ապա նրանց պետք է ոչնչացնել` բառի բուն իմաստով, իսկ կենդանուն պետք է կենդանի թողնել, քանզի նա մեղավոր չէ, որ մարդիկ այդքան նմանվել են իրեն: Եվ սա ասում է դանիացին, որը, թվում է, պետք է հավակներ կիսել արևմտյան ժողովրդավարության ու մարդու իրավունքների թմբկահարման դափնիները իր շատ այլ ընկերների հետ: Ֆոն Տրիերը, սակայն, հակառակ է գնում հոսանքին, և դա է նրա մեծության գաղտնիքը. նա մարդուն առաջարկում է անկեղծ լինել ինքն իր գնահատականում և պատասխանել իրեն մեկ հարցում. "ինչի՞ եմ ես արժանի, ես, որ այսպիսին եմ":

Idealistka
07.02.2007, 21:46
Ռեժիսորներից երեւի Պոլանսկին, մեր հին ու բարի Շուրիկի հեղինակը՝ Գայդայը եւ իհարկե Ռյազանովը, ես նրանց ֆիլմերի ազդեցության տակ եմ մեծացել, շատ հարազատ են:) :
Իսկ դերասաններից միայն կարող եմ ասել, որ Օդրի Հեպբերնը ինձ համար գրեթե իդեալ է, "իրական" կնոջ կատարելագործված օրինակ:

Philosopher
09.02.2007, 09:01
Բարդ, դժավարամարս, բայց հետաքրքիր ռեժիսոր է Ակի Կաուրիսմյակին: Հատկապես պետք է նշել նրա երկու ֆիլմերը` "Յուխա" և "Աղջիկը լուցկու ֆաբրիկայից" ֆիլմերը: Կաուրիսմյակիի բացառիկ տաղանդը նրանում է, որ նա կարողանում է, չփոխելով ավանդական ֆիննական զուսպ զգացմունքայնությունը, փոխանցել խորապես ողբերգական և զգայական մեծ լիցք ունեցող կենսական հանգույցներ: Իսկապես դժվար է առանց գոնե տաս բառ արտաբերելու արտահայտել դժբախտ, ծնողների կողմից նսեմացված և սիրելիի կողմից խաբված փոքր մարդու` լուցկիագործ բանվորուհու հոգու ողջ փոթորիկը: Սակայն Կաուրիսմյակին գտնում է ձևը. աղջիկը պարզապես թույն է լցնում ծնողների ընթրիքի խմիչքի մեջ և նույնը անում իրեն մոտեցած, բայց անիծված տղամարարդկային սեռին պատկանող նոր ծանոթի հետ: Իսկապես, ողբերգությունը զգալու, ապրելու ու վերապրելու համար երբեմն լռությունը ավելի կարևոր է, քան բամազախոսք ինքնասպառումը:

Philosopher
09.02.2007, 14:05
Թերևս այս բաժնում առանձին պետք է գրել Օդրի Հեփբրնի և "Հռոմեական արձակուրդներ" ֆիլմի մասին: Ամերիկյան կինեմոտոգրաֆի առաջին` մեծ անկեղծության շրջանում ստեղծված այս ֆիլմը կարելի է համարել համաշխարհային կինեմատոգրաֆի մեծագույն գլուխգործոցներից: Բայց ոչ թե այն պատճառով, որ այն խորը հիմնախնդիրներ է արծարծում, կամ առավել ևս` լուծում դրանք, այլ քանի որ այդ ֆիլմը ապացուցեց, որ կինեմատոգրաֆը իրավունք ունի գոյություն ունենալ որպես գեղեցիկ արվեստ և առաջին հերթին որպես այդպիսին և հետո միայն որպես արվեստ մնացյալ ամեն ինչ մասին: "Հռոմեական արձակուրդները" համաշխարահային կինեմատոգրաֆի այն բացառիկ զեղումներից է, որը դիտելիս մարդը ուզում է ապրել առանց իր ուսերի վրա ծանրացող քննադատի , կյանքը զննող պեդանտ մտածողի ու ապրել գեղեցկության մեջ, իր հոգուն թույլ տալ մեկուսկեսժամյա հռոմեական արձակուրդ, իսկական արձակուրդ:

Philosopher
10.02.2007, 09:25
Նաև խորը ռեժիսոր ու սցենարիստ է Ալեքս Վան Վարմերդամը; Դիտեք նրա "Աբելը":
Ուշագրավ սցենար ու ռեժիսոարական կատարում ունի նաև Վարմերդամի "Գրիմ եղբայրների նոր հեքիաթաները" ֆիլմը: Առաջին հայացքից այն մի անհեթեթ պատմություն է մի եղբոր ու քրոջ մասին, որոնք, հոր կողմից լքվելով անտառի խուլ խորքերում, գնում են դեպի մարդիկ ու իրենց ճանապարհին ոչնչացնում նրանց: Դաժանությունը պարզապես արյան նման ծորում է այս ֆիլմի կադրերից: Սակայն ինչպես յուրաքանչյուր մեծ ռեժիսոր և արվեստագետ, Վարմերդամը իր գեղագիտական գաղափարի բանալին տալիս է դեռ ֆիլմի սկզբում. հոր դաժան ու անմարդկային վերաբերմունքը զավակների նկատմամբ, որը ցուցադրվում է 2-3 կարդով ու կարճ դիալոգներով, բավարար է հասկանալու համար, որ մենք գործ ունենք հորից որդուն փոխանցվող, չմոտիվացված, հաճախ անհեթե, բայց ներքին խորը պատճառներ ունեցող դեստրուկտիվության ու ագրեսիայի հետ: Եվրոպական միայնակության ու ներքին դժբախտության մայրաքաղաքներից մեկու նկարված այս ֆիլմը ցույց է տալիս այն տարերային դետսրուկտիվության հրեշին, որը ամեն պահի կարող է կլանել մարդուն` կամ ոչնչացնելով նրան, կամ նրան դարձնելով իր զենքը` ուրիշների ոչնչացման համար, որը նույն ոչնչացումն է: Մի խոսքով` լուրջ հիմնախնդիր, որի ներքին տարերքը քողարկված է հյուսիսային ժողովուրդների զգայական ու խոսքային սառնության շղարշով:

Philosopher
19.02.2007, 14:40
Հիանալի ռեժիսորներ են Պիեռ Պաոլո Պազոլինին, Էմիր Կուստուրիցան, իհարկե՝ Չապլինը
Երեկ մինչև ուշ գիշեր նայեցի Կուստուրիցայի "Գնչուների ժամանակը" ֆիլմը: Ցնցող էր սեփական հոգեբանության ու բարոյականության ճահճի մեջ խեղդվող ժողովրդի թշվառությունը: Բայց առավել ցնցող էր այն փաստը, որ այդ ախտորոշումը միանգամայն բնորոշում էր նաև հայության վիճակը, ընդ որում ժամանակային լայն՝ դարերի կտրվածքով: Գուցե պարզապես մենք այդպիսի ռեժիսորներ չունենք, այդ պատճառով ենք մեզ այսքան լավը համարում… Հարց, որը իր պատասխանը չի ստանա այնքան ժամանակ մինչև մենք խիզախորեն չընդվզենք ինքներս մեր դեմ, սեփական ազգի շաբլոն գնահատականների դեմ ու "ծանենք մեզ", այսինքն՝ չանաչենք ու, եթե կարող ենք, ապաքինվենք:
Նաև Կուստուրիցա. "Ընդհատակը"՝ որպես մի ողջ ժողովրդի քաղաքական ողբերգության էպոպեա, որտեղ, սակայն հաղթահարված է բոլոր ազգային էպոպեաներին բնորոշ ծայրահեղականությունը ու բևեռայնություն, նաև "Կյանքը՝ որպես հրաշք", "Արիզոնյան երազ"։ Հիանալի ֆիլմեր են, որոնք, արվեստի մեծ գործեր լինելով, նաև հեշտությամբ են նայվում ու մեծ հաճույք են պատճառում։

PygmaliOn
19.02.2007, 21:14
Մարտին Սկորսեզեն(Авиатор, Банды Нью-Йорка, Отступники и т. д.), Ստիվեն Սպիլբերգը, Կվենտին Տարանտինոն:
Դերասաններից սկսեցին դուր գալ Լեոնարդո Դիկապրիոն և Մետտ Դեյմոնը(The Departed Ֆիլմից հետո), Բեն Աֆլիմը և մնացածները: Դերասանուհիներից...մմմմմմմ... բոլորը:)

Վազգեն
20.02.2007, 05:24
Թերևս այս բաժնում առանձին պետք է գրել Օդրի Հեփբրնի և "Հռոմեական արձակուրդներ" ֆիլմի մասին: Ամերիկյան կինեմոտոգրաֆի առաջին` մեծ անկեղծության շրջանում ստեղծված այս ֆիլմը կարելի է համարել համաշխարհային կինեմատոգրաֆի մեծագույն գլուխգործոցներից:
Համաձայն եմ: :)
Իմ ամենասիրված կինոներից է::) Ամերիկայում մինչև հիմա էլ ամեն տարի գոնե երկու-երեք անգամ ցույց են տալիս հեռուստցույցով: Միշտ հաճույքով նայում եմ:

Philosopher
26.02.2007, 15:26
Հիանալի ռեժիսորներ են Պիեռ Պաոլո Պազոլինին, Էմիր Կուստուրիցան, իհարկե՝ Չապլինը
Թեև Չապլինը կարող էր դառնալ առանձին թեմայի նյութ, բայց այստեղ արժե նշել նրա "Մեծ դիկտատորը"՝ որպես ոչ միայն գեղարվեստական, գեղագիտական բարձր երևույթ, այլև քաղաքացիական մեծ սխրանք։ Եթե կարող է լինել արվեստի ակտուալություն, ինչը մեծավ մասամբ չի լինում, քանի որ արվեստի ակտուալությունը նրա արվեստայնության, նրա գեղագիտական արժեքի, հումանիզմի մեջ է, ապա այդպիսի ակտուալությունը մենք կարող ենք տեսնել առաջին հերթին հենց այս ֆիլմում։ Իսկապես, բարձր պրոֆեսիոնալիզմով կատարված ֆիլմ, որի ապոթեոզը՝ դիկտատորի հագուստներով հանդես եկող վարսավիրի դիմումը մարդկությանը, մի ամբողջ պատմափիլիսոփայություն է, կյանքի, մարդկային, շատ մարդկային կյանքի փիլիսոփայություն։

Avangardist
27.02.2007, 16:38
Հավանում եմ այն ֆիլմերը, որոնցում սցենարային լուծումները երկակի, եռակի իմաստ ունեն ր և որոնք դիտելիս ինքդ ես սկսում եզրափակել ֆիլմը` քո երևակայությամ և տրամաբանությամբ: Կինոյում սիրում եմ այն երևույթների էկրանավորումը, որոնք լիարժեքորեն չեն պարզաբանված գիտական աշխարհում, իսկ մարդկանց կրոնական ներաշխարհում զբաղեցնում են առաջնային տեղ:
Միշտ նայեք Տարկովսկու ֆիլմերը, եթե ներսի աղբն արտամղելու կարիք ունեք:

Arminka_
07.03.2007, 23:59
Ռեժիսորներ - Պեդրո Ալմոդովար, Ալեխանդրո Ամենաբար
Դերասաններ - Քլարք Գեյբլ, Ջորջ Քլունի, Լեո Դիկապրիո (մասնաորապես վերջին ֆիլմերում), Մայքլ Դուգլաս,Բեն Աֆֆլեք
Դերասանուհիներ- Օդրի Հեբվերն, Կատրին Դենյով, Պենելոպ Կռուս, Նիքոլ Քիդման,Ջուլիա Ռոբերթս...

dvgray
08.03.2007, 19:29
Շատ շատ են;
Կառանձնացնեի Բունյուելին,
Լուի դը Ֆյունեսին, Հոֆմանին ու Նիկոլ Քիդմանին;

shark_baby_girl
10.03.2007, 22:25
Ես էլ շատ շատերին եմ սիրում,բայց կառանձնացնեի ռեժիսորներից`Էմիր Կուստուրիցային (Ti Ricordi Di Dolly Bell?,
Le Temps Des Gitans,
Arizona Dream,
Chat Noir Chat Blanc,
La Vie Est Un Miracle)
Դերասաներից`ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ, Կեանու Ռիվզ,Նիկոլաս Քեյջ,Ալ Պաչինո,Օդրի Հեփբորն,Սալմա Հայեք,Էնդի Գարսիա,Շերոն Սթոուն... շատ շատ են որ թվարկեմ երկար կտևի...

Ambrosine
09.04.2007, 21:43
Սիրածս դերասանը Wentworth Miller-ն է

Ֆելո
09.04.2007, 21:52
դերասանուհին Միշել Պֆայֆեր
դերասանները Ռոբին Ուիլյամս ու Թոմ Հենքս:hands

Սերխիո
09.04.2007, 22:21
Ռեժիսորներ - Գայ Ռիչի
Դերասաններ -Բրեդ Փիթ,Տարանտինո.......

*e}|{uka*
29.07.2007, 20:55
Ռեժիսյորներից- Quentin Tarantino, L,Beson..,
Դերասաններից- Թիմ Ռոթ,Կյանո Ռիվզ, Ջեկ Նիկլսոն,Ջ, Կլունի....... Դերասանուհիներից Ջեսիկա Ալբա, Շառլիզ Թերոն, Միլա Յահովիչ..... :P;)

Աբելյան
11.01.2008, 12:36
դերասաններից` Յուրի Նիկուլին, Ալեքսանդր Դեմյանենկո, Գեորգի Վիցին, Անդրեյ Միրոնով, Պիեռ Ռիշար, Չարլի Չապլին, Ռոուեն Ատկինսոն, Ռոնալդ Լի Էրմի, Մայքլ Էմերսոն, Թոբին Բելլ, Դեննի Գլովեր, Դոնալդ Ուոլբերգ, Լայրիք Բենթ, Ժան Ռենո, Նիկոլաս Քեյջ, և իհարկե, Առնոլդ Շվարցենեգեր:
դերասանուհիներից` մենակ Ջեսսիկա Բիլ :love

Undina
11.01.2008, 13:54
Կամերային Թատրոն - Արշալույս Հարությունյան, Քետրին Մանասյան, Լուիզա Ներսիսյան........ Գժվում եմ իրանց ու իրանց "ներկայացումների" համար:love
Խորեն Լևոնյան :ok արժանի մարդու արժանի հետևորդ…
Սիրած ռեժիսոր Հրաչ Քեշիշյան :D

Annychka
11.01.2008, 22:01
Շատ-շատ սիրում եմ
Անջելինա Ջոլլի, Ջեսիկա Ալբա, Ջենիֆեր Էնիստոն,Ջեյլո, Ջուլիա Ռոբերդս, Պենելոպա Կռուզ, Նիկոլ Քիդման, Ումա-Թուրման
Դերասաններից՝ Թոմ Կռուզ, Նիկոլայս Քեյջ, Բռեդ Փիդ, Նիկոյի դերասանին, մի խոսքով հոլիվուդյան բոլոր դերասան-դերասանուհիներին
Հայերից էլ՝ Հրանտ Թոխատյան, Լուիզա Ներսիսյան,Լուիզա Ղամբարյան

Sunny Stream
12.01.2008, 00:38
Իսկապես, բարձր պրոֆեսիոնալիզմով կատարված ֆիլմ, որի ապոթեոզը՝ դիկտատորի հագուստներով հանդես եկող վարսավիրի դիմումը մարդկությանը, մի ամբողջ պատմափիլիսոփայություն է, կյանքի, մարդկային, շատ մարդկային կյանքի փիլիսոփայություն։
ըհը... փշաքաղվում եմ լսելիս... ու դրա համար Չապլինը հայտնվեց Հիտլերի սև ցուցակում ու այդ ճառը հիմք հանդիսացավ, որ իրեն սոցիալիստ համարեն ու թույլ չտան վերադառնալ ԱՄՆ...:(
Ռեժիսորներ - շատ հետաքրքիր ռեժիսորներ են եղել գերմանական էքսպրեսիոնիզմի շրջանում (ֆիլմերը՝ «Դոկտոր Կալիգարիի սենյակը», «Վերջին մարդը», «Նոսֆերատու...»),
Սերգեյ Էյզենշտեյն («Իվան Ահեղ»)
Միխայիլ Ռոմմ («Սովորական Ֆաշիզմ»)
Ֆեդերիկո Ֆեիլինի (հատկապես «Ճանապարհը» :love, նաև՝ «Կաբիրիայի գիշերները», «8 1/2»... շատ եմ ուզում դիտել «Նվագախմբի փորձը»(հա՞), «Եվ նավը լողում է...»),
Սերգեյ Փարաջանով («Նռան գույնը»!!!),
Հենրիկ Մալյան («Եռանկյունի», «Կտոր մը երկինք», «Հայրիկ»), Արտավազդ Փելեշյան («Տարվա եղանակները», «Մենք»),
Կուստուրիցա («Подземелье»!!!, «Жизнь как чудо», «Время циган») (կարծում եմ էլի կհիշեմ, բայց հերիք է...)

Դերասաններ - Ջուլիետա Մազինա (հատուկ Ջելսոմինայի համար), Անի Ժերարդո (Վիսկոնտիի «Ռոկոն և նրա եղբայները»-ում շատ հավանեցի), Ալեն Դելոն (նույն ֆիլմում՝ Ռոկո), Բատալով («Летят журавли», «Москва слезам не верит»), Մհեր Մկրտչյան, Խորեն Աբրահամյան, Էնտոնի Հոփկինս, Դաստին Հոֆման, Ջոննի Դեպ, Կատրին Դենյուվ, Օդրի Տատու (Ամելի!!!), Նիկոլ Քիդման (հատկապես սիրեցի «Լայն փակված աչքերով»-ից ու «Մուլեն Ռուժ»-ից հետո, «Դոգվիլ»-ն էլ դեռ սպասում է), Պենելոպա Կռուզ, Բրեդ Փիթ, Քեթրին Զետա-Ջոնս...

Ամեն ինչ - Չարլզ Սպենսեր Չապլին (մարդկության պատմության մեջ եզակի հանճար...:love)

BOBO
12.01.2008, 01:44
Դերասաններ-Ժան Կլոդ վան Դամ:)), Առնոլդ Շվարցնեգռ:)). Ջեկի Չան:hands, Էդդի Մերֆի:hands, Մարտին Լոուրենս, Ուիլ Սմիթ,Միտխուն Չակրաբորտի:D, Ժան Ռենո, Պիեռ Ռիշար, Հարիսոն Ֆորդ, Շոն Քոների, Ռոջեր Մուր, Ադրիանո Չելենտանո, Բրյուս Ուիլիս, Դենզել Վաշինգտոն, Ջիմ Քերի, Սիլվեստր Ստալոնե:hands, Նիկոլաս Քեյջ, Դոլֆ Լունդգրեն, Սթիվեն Սիգալ, Քիյանու Ռիվզ, Ռոբին Ուիլյամս, Ջոն Տրավոլտա, Ջետ Լի, Ռիչարդ Գիր,
Մարկ Դակասկոս:hands...

Դերասանուհիներ-Ջոլի, Ջոլի, Ջոլի, Ջոլի, Ջոլի, Ջոլի մի հատ էլ Ջոլի:D

Աբելյան
12.01.2008, 14:07
Քուլիո, Դր. Դրե, Ուիլլ Սմիթ

Սերխիո
12.01.2008, 15:42
Ռեժիսորներ - Գայ Ռիչի
Դերասաններ -Բրեդ Փիթ,Տարանտինո.......

Ես գրել էի ,բայց դերասանուհիներին էի մոռացել
Շարլիզ Թերոն ,Մանիկա Բելուչչի,Իզաբել Աջանի ,Ջեսիկա Ալբա ,Ումա Թուրման,Լիվ Թայլեր դե մեկել Իմ սիրել Բրեդ Փիթի սիրել Ջոլիին :love:love

REAL_ist
12.01.2008, 17:13
ռեժիսորներից Ֆռենսիս Ֆոռդ Կոպպոլա մեկել Տրավոլտան
դերասաններից Էնտոնի Խոպկինս, Ժեռառ Դեպարդյե, Ջոն Տռավոլտա, Ալ Պաչինո, Բելմոնդո, Ժան Ռենո
դերասանուհիներից Բելուչի, Զետա Ջոնս դե մեկել Շառլիզը ու Անջելինան գեղեցկության համար զուտ:)

Լեո
12.01.2008, 17:13
Ռեժիսոր - Լեոնիդ Գայդայ
Դերասան - Պիեռ Ռեշար
Դերասանուհի - Նիկոլ Քիդման

Sunny Stream
03.02.2008, 17:57
Վայ... հայտնի ու ծանոթ անունների հետևից ընկա ու մոռացա իմ ամենասիրած ժամանակակից դերասանին ու շատ սիրած դերասանուհուն (:fool)`
Ռոբին Ուիլյամս և Լիվ Թեյլոր :love

Hripsimee
26.06.2008, 22:00
Դերասաններ – Բրեդ Պիտ («Դիմավորեք , Ջո Բլեք», «Աշնանային լեգենդներ «Տրոյա»),Ենթնի Հոփկինս («Դիմավորեք , Ջո Բլեք», «Աշնանային լեգենդներ»),Նիքըլըս Քեյջ : Չեմ սիրում Բեն Աֆլեքին:
Դերասանուհիներ-Անջելինա Ջոլի («Ընդհատված կյանք», «Միսթր և միսիս Սմիթ»,«Ալեքսանդր»-միայն Օլիմպիայի հերոսուհին), Ջուլիա Ռոբերթս («Փախչող հարսնացուն») , Գվինեթ Փելթրոու:
Էլի շատ կան , հիմա չեմ հիշում:

Kuk
26.06.2008, 22:14
Դերասաններից՝ Ալ Պաչինո:
Դերասանուհիներից՝ Միշել Պֆայֆեր:

Իսկ երբ միասին են խաղում նույն ֆիլմում, ֆիլմը վերածվում է գլուխգործոցի: Երևի բոլորն են տեսել «Սպիով դեմքը» (Scarface) ֆիլմը: Ովքեր չեն տեսել, խորհուրդ կտամ՝ դիտեն:

Ռուֆուս
26.06.2008, 22:34

Տեսել եմ, ընդհանրապես տպավորիչ ֆիլմ չէր, միգուցե 80-ական թվականներին գլուխգործոց էր, բայց հիմա դարձել է անհետաքրքիր ֆիլմ....

Kuk
26.06.2008, 22:38
Տեսել եմ, ընդհանրապես տպավորիչ ֆիլմ չէր, միգուցե 80-ական թվականներին գլուխգործոց էր, բայց հիմա դարձել է անհետաքրքիր ֆիլմ....

Նենց հաճույքով բացասական վարկանիշ կտայի:angry դու բան չես հասկանում էդ ֆիլմից և ընդհանրապես ֆիլմերից:P

Freddie
30.06.2008, 08:19
Դե էլ նշված ռեժիսորներից չասեմ։ Ավելացնեմ միայն
Ռենե Կլեռին:love
Ֆրանսուա Տրուֆոին
Ռենե Կլեմանին
Ֆեդերիկո Ֆելինիին՝ չգիտեմ նշելե՞ք
Կաուրիսմյակիին նշեցիք։ Իսկապես շատ հիանալի ռեժիսյոր է։ Ունի իր ուրույն ոճը, որը ոչ մեկի հետ չես շփոթի։:ok
Դե Գայ Ռիչին և Տառանտինոն ընդհանրապես հիանալի տղեղերք են;)

Heqim
30.06.2008, 11:59

Գայ Ռիչին կարողա, բայց Տարանտինոն ստեղից տնդեղից թրցնող կեղծ ինտելեկտուալա, չնայած ես իրա դեմ բան չունեմ, էդ էլ ա տեսակ : :)

Ավելացվել է 3 րոպե անց
ԳՈԴԱՐ նայեք !

Ռուֆուս
30.06.2008, 20:59
Տարանտինոյին ես էլ չեմ սիրում: Ինչքան փորձում եմ ոչ մի կինո չեմ կարող սկզբից մինչև վերջ նայել:

Իսկ իմ սիրած ռեժիսյորների մեծ ցանկից մի քանիսը.

Դևիդ Լինչ :love
Լարս ֆոն Տրիեր :love
Ինգմար Բերգման
Բերնարդո Բերտոլուչի :love
Միքելանջելո Անտոնիոնի
Ստենլի Կուբրիկ :love
Դարեն Արանոֆսկի
Կշիշտոֆ Կիսլեվսկի :love
Ռոման Պոլանսկի
Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա
Էմիր Կուստուրիցա
Լուիս Բունյուել
Ակիրա Կուրոսավա
Քոեն եղբայրներ :love
Չան-վու Պարկ

ու էլի շատ շատեր

Freddie
30.06.2008, 21:36
Գայ Ռիչին կարողա, բայց Տարանտինոն ստեղից տնդեղից թրցնող կեղծ ինտելեկտուալա, չնայած ես իրա դեմ բան չունեմ, էդ էլ ա տեսակ : :)

Տարանտինոյի, հենց միայն ,"Կատաղած շները" վերցնենք՝ գլուխգործոց է։:hands Ինչպե՜ս է աշխատել օպերատորը, ընտիր կադրեր ունի՝ հաճույք ես ստանում նայելուց։ Դերասանները հիանալի խաղ են ցուցադում։:ok Իսկ ռեժիսուրան վերջն է՝ ասեմ ինչու։ Տարանտինոն կինոն հանել է շատ յուրահատուկ և նոր ձևով։ Նա առաջիններից կինոյում օգտագործեց "ժամանակները խառնելը" և դա արեց շատ բարձր մակարդակով, քանի կան ֆիլմեր որտեղ ռեժիսորը անկապ տեղն է այս տրուկը օգտագործում։ Նրա մոտ հիանալի են ընտրված դերասանները և խաղն էլ համապատասխան մակարդակի վրա են ցուցադրում։
Վերցնենք Տարանտինոյի մեկ ալյ ֆիլմ՝ "Չորս սենյակ"։ Նա նկարահանել է այս ֆիլմի 4-րդ մասը։ Եթե ֆիլմը տեսել եք, ապա զգացած կլինեք, որ այն կարծես նկարահանված լինի մեկ շնչով։ Եվ հենց այդպես էլ նայվում է։:B Տիմ Ռոտը, Բրյուս Ուիլիսը և հենց Տարանտինոն հիացնում են իրենց խաղով։ Եվ այս ամենը իհարկե ռեժիսյորի առժանիքներն են։ Դե էլ չեմ թվի նրա լեգենդար դարձած ֆիլմերը;
Եվ քանի որ նա առաջիններից է, որ այսպիսի ոճով ֆիլմեր է նկարահանում՝ օրինակ չունի որից թռցնի։:P

Ռեդ
30.06.2008, 22:08
Տարանտինոն իրոք տաղանդ ա, բայց ես իրան :[ չեմ սիրում

Heqim
01.07.2008, 09:29

Իմ կարծիքով "Կատաղած շները" Տարանտինոյի չհաջողված ֆիլմերից ա: Ինքնանպատակ պաթոլոգիկ դաժանություն ու ոչ մի բռնող բան: Միակ դրվագը որի շուրջ կարելի ա խոսել էդ, երբ պատմում ա թե ոնց ա մի անգամ զուգարամում թմրանյութով լի պայուսակով հանդիպել ոստիկաններին: Էդ անցումը բավականին լավա մտածված: Իսկ մնացածի մասին նույնիսկ խոսելու բան չկա:
Իսկ ինչ վերաբերվում ա ժամանակները խառնելուն էդ իրա հայտնագործությունը չի: Շուտվանից են օգտվում էդ տրյուկից: Ինքը ուղակի լավ "թխողա": Ի միջայլոց հենց իրա խոսքերն են ."Ես գողանում եմ կինոյում ստեղծված ամեն բան":

Freddie
09.07.2008, 22:14

Թե չգիտեի, որ այսպես կգրես։:D Ախր ես օգտագործեցի ոչ թե «հայտնագործել» բառը, այլ ասացի, որ նա առաջիններից էր, որ օգտագործեց դա։
Իսկ «գողանալ» բառը այստեղ ճիտ չէ օգտագործել։ Նա միայն օգտվում է կինեմատոգրարաֆի ձեռքբերումներից, որոնք հայտնաբերել են այլ ռեժիսյորներ։ Իսկ դա արգելել կամ անօրինական համարել չի կարելի։ Արգելելը կամ դրանց օգտագործման մեջ մեղադրելը նույնն է, ինչ երիտասարդ գիտնականներին ասել, որ չօգտվեն նախորդների փորձից։

ArmineIvanyan
10.07.2008, 11:22
Շաաաաաաաաաաատ եմ սիրում Сергей Безруков-ին. Կարելի է ասել գժվում եմ. Հատկապես իրա «Բրիգադա» ֆիլմը, որտեղ ինքը իդեալական տղամարդու կերպար ա իմ համար

Մանե ջան համաձայն եմ քեզ հետ, ու ընդհանրապես ֆիլմն էլ ա շատ հաջողված, իսկ ՍԵՐԳԵՅ ԲԵԶՐՈՒԿՈՎԸ, հոյակապ դերասան է, իդեալական!:hands

Cindy
10.07.2008, 19:30
Նիկոլ Քիդման և Բրեդ Փիթ

Freddie
10.07.2008, 21:09
Հա, մոռացել եմ գրել Վուդի Ալենի Մասին։ Հիանալի ռեժիսյոր և դերակատար։ :hands

Heqim
12.07.2008, 12:26
Թե չգիտեի, որ այսպես կգրես։:D Ախր ես օգտագործեցի ոչ թե «հայտնագործել» բառը, այլ ասացի, որ նա առաջիններից էր, որ օգտագործեց դա։
Իսկ «գողանալ» բառը այստեղ ճիտ չէ օգտագործել։ Նա միայն օգտվում է կինեմատոգրարաֆի ձեռքբերումներից, որոնք հայտնաբերել են այլ ռեժիսյորներ։ Իսկ դա արգելել կամ անօրինական համարել չի կարելի։ Արգելելը կամ դրանց օգտագործման մեջ մեղադրելը նույնն է, ինչ երիտասարդ գիտնականներին ասել, որ չօգտվեն նախորդների փորձից։

Դե ես էլ ասում եմ, որ նա առաջիններից չի :)
Իսկ ինչ վերաբերվում ա օգտվելուն ես դրամ դեմ չեմ, ուղղակի պետքա դրա հետ մեկտեղ էլ նոր բան բերի :B

Jarre
23.03.2009, 00:12
Սիրված դերասաններ.

Էնթոնի Հոփկինս
Մէլ Գիբսոն
Ռոբերտ դե Նիրո
Ալ Պաչինո
Դենզել Վաշինգտոն
Ջիմ քերի

Մարկիզ
23.03.2009, 00:15
ա.Ռոբերտ դե-Նիրո:ok
բ.Դասթին Հոֆման
գ. Թոմ Հենքս
դ. Ալ Պաչինո
………:)

Մարկիզ
23.03.2009, 00:18
Դերասանուհիներ.:(

Շարլիզ Թերոն:love:(

Kuk
23.03.2009, 01:13
Վերջերս մի ֆիլմ նայեցի` «Ջիա», Ջոլին սկսեց դուրս գալ:'

Moon
23.03.2009, 01:33
Չժան Ցզի-անկրկնելի դերասանուհի ինձ համար:love

Շինարար
20.09.2009, 18:33
Ռեժիսոր՝ Ալմոդովար, Սկորսեզե, Ռյազանով, Ա. Մկրտչյան ու էլի շատ կան, որ ֆիլմերը հավանում եմ, բայց ռեժիսորը չգիտեմ ով է, բայց այդ ֆիլմերի ռեժիսորներին սիրում եմ

Դերասան՝ Հոփկինս, Դի Կապրիո, Ֆ. Մկրտչյան, Ա. Ջիգարխանյան, Հ. Թոխատյան
Դերասանուհի՝ Գ. Նովենց, Պ. Կրուս, Մ. Բելուչչի, Ս. Հայեկ, Ս. Լորեն ու հոլիվուդյան շատ սիրուն աղջիկներ

Աբելյան
18.03.2010, 23:41
Սիմոնի Դայմոնդ::love

erexa
10.11.2012, 03:01
Սիրված դերասանուհիներ՝ Մարիա Պառոշինա և Սանդրա Բուլըք: :love