PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեկ կաթիլ քաղաքական հանքային ջրից

Տրիբուն
27.11.2008, 11:45
ԱԼԲԵՐՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ

Արդեն լուրեր են պտտվում, թե ով է աչք դրել Բջնի գործարանի վրա:

Նախազգուշացնում եմ բոլոր անօրինականություն գործողներին, կպատժվեք օրենքի ամբողջ խստությամբ:

Թող չթվա ձեզ, թե հետո արդարանալու եք, որ հրաման եք կատարել կամ չեք իմացել, թե ինչ անօրենություն եք անում կամ ուրիշ ճար չեք ունեցել:

Ձեր անձնական գույքով օրենքի առջև պատասխան եք տալու մեր կրած վնասների համար:

Իսկ այն անձին ով աչք է դրել մեր գույքի վրա և ուզում է այն խլել, ապա թող իմանա, որ այդ աչքը կհանեմ` անկախ նրանից անձամբ հանդես կգա, թե միջնորդավորված խամաճիկների միջոցով:

Այս պահից բոլոր անօրեններդ համարվում եք նախազգուշացված:

Ալբերտ Սուքիասյան
18:29:16 - 26/11/2008

http://www.lragir.am/src/index.php#top

На войне, так на войне !!!!

Ղզլբաշները, բացի ուրիշի գույքը թալանելուց, ուրիշ բանի ընդունակ չէն: Իմ ողջ համակրանքը այս պահին Սուքիասյանների ընտանիքի կողմն է: Եթե իշխանությունը թքած ունի օրենքի վրա, ինչի՞ պիտի քաղաքացին կուրորեն հետևի այդ օրենքին: Կներեք արտահայտությանս համար, հո մենք էշ չե՞նք:

Tigran1989
27.11.2008, 12:04
Իսկ ով ա աչք դրել էդ գործարանի վրա?

Տրիբուն
27.11.2008, 12:22
Իսկ ով ա աչք դրել էդ գործարանի վրա?
Իսկ ի՞նչ տարբերություն: Մի հատ հերթական Իբրահիմ Օղլի կամ Մահմուդ Փաշա՝ հայկական անուն ազգանունով, կամ էլ ինչ-որ միջնորդի միջոցով:

Վիշապ
27.11.2008, 12:25
Դե ֆեոդալներին արդեն իրենց ունեցվածքը քչություն է անում, հասուն տղա ունեն, աղջիկ–փեսա, շուտով ցեղի մնացած անդամների ախորժակն է պետք հագեցնել, ու քանի որ երկրում էլ շատ ավար չի մնացել, սաղ բաժան–բաժան արված է, մնում է իրար ուեցվածքներին աչք գցեն, գործ սարքեն, տակ փորեն, ու արդեն նման «քաղաքակիրթ» ձևերն էլ կսպառվեն ու յալլա ավտոմատներով ու նռնակներով իրար պատռելը… ֆեոդալական հասարակությունը ավարտվում է ֆեոդալական պատերազմներով ու սոցիալիստական հեղափոխությամբ, աչքիս մենք աշխարհից մի քանի դար հետ ենք ընկել։

Վարպետ
27.11.2008, 12:34
Մեռնեմ Աբոյի ջանին!!!:)) Զգացիք? Աչքերը հանելու եմ!:)) Ցավը տանե~մ, մուժիկ ա, պապին է~, մուժիկ! :))

Տրիբուն
27.11.2008, 12:56
Դե ֆեոդալներին արդեն իրենց ունեցվածքը քչություն է անում, հասուն տղա ունեն, աղջիկ–փեսա, շուտով ցեղի մնացած անդամների ախորժակն է պետք հագեցնել, ու քանի որ երկրում էլ շատ ավար չի մնացել, սաղ բաժան–բաժան արված է, մնում է իրար ուեցվածքներին աչք գցեն, գործ սարքեն, տակ փորեն, ու արդեն նման «քաղաքակիրթ» ձևերն էլ կսպառվեն ու յալլա ավտոմատներով ու նռնակներով իրար պատռելը… ֆեոդալական հասարակությունը ավարտվում է ֆեոդալական պատերազմներով ու սոցիալիստական հեղափոխությամբ, աչքիս մենք աշխարհից մի քանի դար հետ ենք ընկել։
Մի քանի դա՞ր: Մի քանի հազարամյակ: Ուշ միջնադարի արիստոկրատ ֆեոդալները գոնե նամուսով կրթություն ու դաստիարակություն էին ստանում: Մեր ֆեոդալները առաջին մարդակապիկից մի երկու քայլ են առաջ անցել - բու բու բու, բռ բռ բռ ..

Վարպետ
27.11.2008, 13:14
Դե ֆեոդալներին արդեն իրենց ունեցվածքը քչություն է անում, հասուն տղա ունեն, աղջիկ–փեսա, շուտով ցեղի մնացած անդամների ախորժակն է պետք հագեցնել, ու քանի որ երկրում էլ շատ ավար չի մնացել, սաղ բաժան–բաժան արված է, մնում է իրար ուեցվածքներին աչք գցեն, գործ սարքեն, տակ փորեն, ու արդեն նման «քաղաքակիրթ» ձևերն էլ կսպառվեն ու յալլա ավտոմատներով ու նռնակներով իրար պատռելը… ֆեոդալական հասարակությունը ավարտվում է ֆեոդալական պատերազմներով ու սոցիալիստական հեղափոխությամբ, աչքիս մենք աշխարհից մի քանի դար հետ ենք ընկել։
Էխ.. Երանի թե ֆեոդալականները ավարտվեին սոցիալիստականներով: Կապիտալիստականներն են ավարտվում.. Ուստի Տրիբուն ձյան ճիշտ ա երբ ասում ա` հազարամյակներ:
Բերանն արնոտ մարդակերն էն անբան
Հազար տարում հազիվ դառաւ մարդասպան
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:

dvgray
27.11.2008, 16:24
վաղուց ժամանակն էր այս հայտարության ու դրան հետևող, այդ հայտարարությունից բխող քայլերի:
Ափսոս սակայն , որ այս հայտարարությունը արվում է միայն նյութական գույքի պաշտպանության համար, չնայած շատ ավելի կարևոր ու ակտուալ է, գաղափարական "գույքի" պաշտպանություն և անօրրինական բռնադատված մարդկանց իրավունքների վրա բռնացածների աչք հանելը: Այ այստեղ էր, որ պետք էր ուղված լիներ Սուքիասյանների միջոցները - խամաճիկների միջոցով:
Լավ հայտնի են այն մարդիկ, ովքեր եղել են հարձակման որոշումը ընդունողներ:
Նրանց հերթով պետք է վերացնել: Քանի որ օրինական արդարադատությունը նրանց հանդեպ ոչ մի պարագայում /ոչ մի՛/ Հայաստանում չի լինի:

Մարկիզ
27.11.2008, 16:51
Գողը գողից գողացավ… Աստված տեսավ, բարկացավ…:))

Chuk
04.12.2008, 16:26
Խաչատուր Սուքիասյանը ընդհատակից բավական հետաքրքիր հարցազրույց է տվել, կարդացեք այստեղ (http://www.payqar.org/am/80/item/732/):

Տրիբուն
04.12.2008, 22:25
Խաչատուր Սուքիասյանը ընդհատակից բավական հետաքրքիր հարցազրույց է տվել, կարդացեք այստեղ (http://www.payqar.org/am/80/item/732/):

Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարեց, թե այծի պանիրը, բիբարը, թթուն պետք է դարձնել բրենդ: Օրինակ “Բջնին” արդեն բրենդ էր, բայց փորձ է արվում այն ոչնչացնել:

Արաաաաաաաաաաա, էսի մեր նախագահն ա: Խորացեք ինչ փայլուն տնտեսություն ենք կառուցում: Ասենք բարձր տեխնոլոգիաների դրեզդենյան միջազգային ցուցահանդեսում (խոսքի օրինակ) կողք կողքի դրած են - Apple, Sony, Այծի Պանիր:

Բայց ինչ թթուն, այ էս մի բանը չեմ հասկանում: Խաշի սեզոնը մոտենում ա, նախագահի մտքով թթուն ա անցել, թթուն ա ասել էլի; Խաշը որ կա, ազգային բրենդ թաշախուստեն էլ պիտի լինի; Որ ամառվա կողմ լիներ, կասեր երևի բադրջան-պամիդորով խորովածը;

Մեղապարտ
04.12.2008, 23:07

Մեր նախագահը մեղմ ասած սայթակել է ոչինչ կպատահի ,կմեծանա և այդպես էլ կմնա:
Ով գոնե մեկ անգամ եղել է արևմտյան զարգացած երկրներում գիտի ինչ պղպջակ է մեր նախագահի ասածը :Դե իսկ օրինակի համար Գողթում ապրող և նախագահի պղպջակ ների վրա բան կառուցողը Մաքսիմը ինչես հասկանա որ իրեն կուտ են տալիս,ինչպես՞:
Աշխարհի գինին եվրոպայում վաճառվում է նույնիսկ Մոլդովացիներն են գինի վա ճառում:
Հա ,ամենա կարևորը լավ կլինի որ եվրոպայի գոնե ամեն 10000 երրորդ բնակիչը իմանա որ Հայաստան երկիր կա առը քեզ բրենդ:
Թե չէ գիտահետազոտական միտահետազոտական ........

Տրիբուն
09.12.2008, 11:16
ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ ԲՋՆԻԻ ԳՈՒՅՔԸ

Հայաստանի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հայտարարել է, թե վաճառվում է Բջնի հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ի գույքը եւ գույքային իրավունքները: Աճուրդը մեկնարկելու է սույն թվականի դեկտեմբերի 19-ին:

11:09:43 - 09/12/2008
http://www.lragir.am/src/index.php#top

Տեսնենք ովքեր են դուխով տղեքը:

Վիշապ
09.12.2008, 11:21
ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ ԲՋՆԻԻ ԳՈՒՅՔԸ

Հայաստանի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հայտարարել է, թե վաճառվում է Բջնի հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ի գույքը եւ գույքային իրավունքները: Աճուրդը մեկնարկելու է սույն թվականի դեկտեմբերի 19-ին:

Լրագիր.ամ (http://lragir.am/includes/prnview.php?lang=arm&pid=22449)

Mephistopheles
10.12.2008, 14:51
Արաաաաաաաաաաա, էսի մեր նախագահն ա: Խորացեք ինչ փայլուն տնտեսություն ենք կառուցում: Ասենք բարձր տեխնոլոգիաների դրեզդենյան միջազգային ցուցահանդեսում (խոսքի օրինակ) կողք կողքի դրած են - Apple, Sony, Այծի Պանիր:

Բայց ինչ թթուն, այ էս մի բանը չեմ հասկանում: Խաշի սեզոնը մոտենում ա, նախագահի մտքով թթուն ա անցել, թթուն ա ասել էլի; Խաշը որ կա, ազգային բրենդ թաշախուստեն էլ պիտի լինի; Որ ամառվա կողմ լիներ, կասեր երևի բադրջան-պամիդորով խորովածը;

Չուտել մարդու միս, ուտել այծի պանիր, թթու վարունգ, բիբար....ոնց Ռոբինզո

Հայ ժողովրդի պահանջները գնալով շատանում են.... Ցեղասպանության, Ղարաբաղի անկախության, այծի պանրի, թթվի ու բիբարի ճանաչում

Քամի
16.02.2009, 15:42
Այսօր ժամը 13։00 ավարտվեց «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերության գույքի և գույքային իրավունքների օտարման կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդը. ստացվել է մեկ հայտ։

Այս մասին տեղեկացնում է ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը՝ իր տարածած մամուլի հաղորդագրությամբ, որում նաև նշվում է.
«Աճուրդի 10 օրվա ընթացքում կատարվել է գնային առաջարկ։ Ըստ այդմ, լոտի վաճառքի գինը կազմել է 4 միլիարդ 441 միլիոն 500 հազար դրամ։ Աճուրդում հաղթած մասնակիցը, համաձայն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.2 հոդվածի 6-րդ կետի, պարտավոր է աճուրդի ավարտից հետո` 3 բանկային օրվա ընթացքում, ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ փոխանցել կամ մուծել լոտի գնման գինը` հաշվանցելով նախավճարը։ Հիշեցնենք, որ աճուրդին մասնակցելու նախավճարը կազմում էր 222 միլիոն 68 հազար դրամ։ Նույն օրենքի 35.1 հոդվածի 8-րդ կետի համաձայն, աճուրդի մասնակիների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։

Կրկնաճուրդի մեկնարկային գին էր սահմանվել 4 միլիարդ 441 միլիոն 358 հազար դրամ։ Աճուրդը մեկնարկել էր փետրվարի 5-ի 13։00-ին։ Հիշեցնենք, որ պահանջի գումարի չափը կազմում է 4 միլիարդ 355 միլիոն 972 հազար դրամ»։
Մեր կողմից հավելենք, որ այս պահին խիստ գաղտնիության պայմաններում է պահվում և չի հրապարակվում «Բջնիի» գնորդի անունը։

թերթ (http://www.tert.am/am/news/2009/02/16/bjni/)

Ձայնալար
16.02.2009, 15:56
Ինչքա՞ն կարա գաղտնի մնա: Օրենքով սահմանվու՞մ է գաղտնիության ժամանակահատվածը:

Գալաթեա
16.02.2009, 15:58
Ինչքա՞ն կարա գաղտնի մնա: Օրենքով սահմանվու՞մ է գաղտնիության ժամանակահատվածը:

Երևի սյուրպրիզ են ուզում անեն:

Elmo
16.02.2009, 16:02
Ինչքա՞ն կարա գաղտնի մնա: Օրենքով սահմանվու՞մ է գաղտնիության ժամանակահատվածը:

Անհնար ա գախտնի պահել: Նույնիսկ էդ գործարանի պահակը գործարանի նոր տիրոջ աշխատանքի սկսելուց 15 րոպե հետո կպատմի նրա կենսագրությունը:

Երվանդ
16.02.2009, 16:07
Իմ իմանալով Ախրքալաքցիներն էին ուզում առնեին, երևի իրանք են:think

Elmo
16.02.2009, 16:14
Իմ իմանալով Ախրքալաքցիներն էին ուզում առնեին, երևի իրանք են:think

Էդ օվքեր ե՞ն:

Երվանդ
16.02.2009, 16:17
Էդ օվքեր ե՞ն:

Դեմքեր են, ընտրությունների պահով Սերժին շատ են օգնել, Նորիկն ա գլխավորը, ստեղ Ադալը :

Elmo
16.02.2009, 16:19
Դեմքեր են, ընտրությունների պահով Սերժին շատ են օգնել, Նորիկն ա գլխավորը, ստեղ Ադալը :

Ադալի մասին լսել եմ:

Երվանդ
16.02.2009, 16:20
Ադալի մասին լսել եմ:

Դե իրանց գլխավորը Նորիկն ա, Մոսկվայի Հայեյերի Միության նախագահն ա, միլիոններով փող ունի հզոր կապեր հանցավոր աշխարհի հետ, ոբշեմ դեմք ա:

Տրիբուն
16.02.2009, 16:27
Իմ իմանալով Ախրքալաքցիներն էին ուզում առնեին, երևի իրանք են:think
Փաստորեն վարչապետի ու նախագեի խոստացած օտարերկրյա ներդրումների մասին խոստումները իրականություն են դառնում: Գժական հակաճգնաժամային աճուրդ էր:

Վիշապ
17.02.2009, 11:51
«168 ժամ». Ռուբեն Հայրապետյանը գնեց «Բջնին» (http://tert.am/am/news/2009/02/17/168/)

ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պարբերականի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ ինքն է գնել «Բջնին»՝ առայժմ հրաժարվելով այլ մեկնաբանություններից:

Ռուբեն Հայրապետյանը գնեց «Բջնին»

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանի գույքի ու գույքային իրավունքների կրկնակի աճուրդի վերջնաժամկետի ավարտից րոպեներ առաջ՝ երեկ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հայտարարել է, որ ստացել է գնման մեկ հայտ։ Գնորդը, ըստ ԴԱՀԿ-ի, առաջարկել է 4 միլիարդ 441 միլիոն 500 հազար դրամ, որը պարտավոր է վճարել աճուրդի ավարտից հետո՝ 3 բանկային օրվա ընթացքում։
ԴԱՀԿ-ն գնորդի ով լինելը չի հրապարակել, չնայած շրջանառվող այն լուրերին, որ աճուրդի միակ մասնակիցը և գնորդը ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն է։ Վերջինս մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ ինքն է գնել «Բջնին»՝ առայժմ հրաժարվելով այլ մեկնաբանությունից։ «Պետությունը հանել է աճուրդի, ես էլ գնել եմ»,- ասել է Ռ. Հայրապետյանը, որը երեկ բացակայում էր Հայաստանից։

Elmo
17.02.2009, 13:12
«Բջնի» հանքային ջրերի գործարանի գլխավոր տնօրեն Լ. Հարությունյանն այսօր հայտարարություն է տարածել՝ հիշեցնելով, որ «Բջնիի» աճուրդային գործընթացը կազմակերպվել է օրենքի պահանջների խախտմամբ, ինչի առնչությամբ այս պահին 8 դատական հայց կա դատարանում։

«Չնայած նրան, որ դատական համակարգն ամեն ինչ արել է, որ այս գործերը շատ դանդաղ ընթացք ստանան, իսկ ներկայացված հայցի ապահովման միջոց ձեռնարկելու միջնորդությունները մերժվել են, այնուամենայնիվ, Ընկերության գույքը ձեռք բերող անձին հարկ ենք համարում տեղեկացնել իրավական հետևանքների մասին`
1. աճուրդը կարող է անվավեր ճանաչվել, եթե այն կազմակերպվել և անցկացվել է օրենքի պահանջների խախտմամբ (հիշեցնում ենք, որ կատարողական վարույթը պետք է կասեցվեր, քանի որ լոտի գինը ցածր էր պահանջի չափից, հարկադիր կատարողը հաշվի չէր առել վճարվելիք ավելացված արժեքի հարկը (որը կազմում է 20 տոկոս, իսկ ընդհանուր գումարի մեջ` 16,67 տոկոս)).
2. Ընկերության հետ կապված իրադարձությունները հանրահայտ են, և յուրաքանչյուր հնարավոր գնորդ տեղեկացված է եղել Ընկերության կողմից վկայակոչված խախտումների մասին.
3. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի ուժով գույքը կարելի է հետ պահանջել նույնիսկ բարեխիղճ ձեռք բերողից (մենք բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ ձեռք բերողը բարեխիղճ չէ), եթե գույքը դուրս է եկել սեփականատիրոջ տիրապետումից անկախ իր կամքից։ Ընկերության գույքի օտարմանը մենք միշտ դեմ ենք եղել.
4. ձեռք բերողը խնդիր է ունենալու նաև ապրանքային նշանների օգտագործման հետ։

Վերոհիշյալի հիման վրա նախազգուշանում ենք Ընկերության գույքի հնարավոր գնորդին ձեռնպահ մնալ գումարը եռօրյա ժամկետում մուծելու գործողությունից, քանի որ հակառակ դեպքում վերջինս Ընկերության գույքը հետագայում` դատական կարգով վերադարձնելու է Ընկերությանը և հատուցելու է Ընկերության կրած վնասները»,– ասվում է հայտարարության մեջ։

Լավ բաներ չի սպասվում:
http://tert.am/am/news/2009/02/16/bjni1/

Mephistopheles
17.02.2009, 14:09
Դե հիմա պատկերցրեք թե հայ մարդն ու իր ունեցվածքը ինչքանով է պաշտպանված, երբ Սուքիասյաններն իրենց չեն կարողանում պաշտպանել…

Chuk
17.02.2009, 18:05
Պարզվում է` Սուքիասյանների ընտանիքին պատկանող ՚Բջնիՙ հանքային ջրերի գործարանը պետությունը աճուրդի հանեց` ՚Բջնինՙ փրկելու համար: Համենայնդեպս` այս կարծիքին է ՚Գրանդ Հոլդինգՙ ընկերության նախագահ, գործարար Հրանտ Վարդանյանը:

՚ ՚Բջնինՙ մեր ազգային, պետական, ժողովրդի արժեքն է: ՚Բջնինՙ մեկ օր շուտ էլ բաց թողնելն էլ շատ կարեւոր է: Այդ արժեքը ստեղծել է Սուքիասյան ընտանիքը, դրա վրա աշխատել է տարիներ, բայց հիմա, փաստորեն պետությունը իր պրիտենզիաներով, ստուգումներով, դա վաճառում է: Ես որ ջուր չեմ արտադրում, Ձեզ որեւէ բան չեմ կարող ասել: Հիմա ի՞նչ տարբերություն` Հայրապետյան Ռուբիկն է դա առնում, կամ առնում է Վարդանյան Հրանտը, կամ Պողոսը: Ամենակարեւորը, որ ՚Բջնինՙ շուտ բաց թողնեն, որովհետեւ որպես ապրանքատեսակ կարող է մահանալ: Ես այդպես եմ ընկալումՙ, - այսօր ՚Ա1+ՙ-ի հարցին պատասխանելով` ասաց Հրանտ Վարդանյանը:
Երբ այսպես ժողովրդին էշի տեղ են դնում, ուզում եմ դեմ առ դեմ կանգնել ու ժպտալով ասել. «Հարգելի՛ս, ավանակը դու ես»:

՚Ինձ իմ ոլորտից հարցեր տվեքՙ,- լրագրողներին դիմեց պարոն Վարդանյանը: Հետեւելով նրա խորհրդին` հարցրեցինք. ՚Դուք որեւէ երաշխիք ունենք, որ երբեւէ չեք հետապնդվի, ինչպես Սուքիասյանների ընտանիքը, եթե չսատարեք իշխանություններինՙ:

՚Չէ, նման բան չկա: Ես սատարում եմ իմ երկրի նախագահին, եթե դու լինես` քեզ եմ սատարելու: Ես այդպիսի պրոբլեմներ չունեմՙ,- ասաց Հրանտ Վարդանյանը: Ն
Բայց դե անկեղծությունն անշուշտ գնահատում եմ, մարդը պարզ ու հստակ ասում է, որ ինքը թքած ունի, թե ով է նախագահը, ինչ գաղափարների կրող է և այլն, կարևորը ինքն էդ նախագահի կողքին լինի, որ իր մորթին պաշտպանված լինի... բայց դե էդպիսի պաշտպանությունը հավերժ չէ :oy

Ամբողջովին կարդացեք «Ա1+ (http://a1plus.am/amu/?page=issue&iid=69339)»-ում:

REAL_ist
20.02.2009, 13:09
բայց ինչ անասուն երկրում ենք ապրում, օրը ցերեկով բացեբաց Սահմանադրություն են խախտում, պատագամավորը ինչ իրավունք ունի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվի, գոնե վախտին քողարկված էին անում…

Սամվել
20.02.2009, 14:28
բայց ինչ անասուն երկրում ենք ապրում, օրը ցերեկով բացեբաց Սահմանադրություն են խախտում, պատագամավորը ինչ իրավունք ունի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվի, գոնե վախտին քողարկված էին անում…

Բալքիմ Գռզոենք դրան խփեն Հայկական ֆուտբոլը պրծնի էտ անասունից. :oy /Կներեք անասուն բառի համար ուղակի իրականում իրան ճանաչողները կհաստատեն որ ինքը անասունա / :8

Իսկ թեմայով կասեմ որ հիմա 2 ճանապարհ կա կամ դեպի հանրահավաք–» դատարան–»? կամ օդանավակայան... սաղ ազգի համար... :8

Ծով
20.02.2009, 19:58
սրանք հանքային ջուրն էլ են խախտումով «խմում»...
Ժո՛ղ, լավ էլի, չգիտեմ ինչքան...բայց սենց ինչքա՞ն...:D
ուզում եմ ասել ինչքան շատ խախտում,էնքան ոնց զգում եմ շուտ ենք հաղթում...
երբ որ օրենքը համատարած խախտվում ա էդ անասունների կողմից՝ ի վնաս ժողովրդի կամ թեկուզ ոչ իրենց թիմից անհատների, էնքան խախտման շրջանակների ընդլայնման պակաս են զգում...այ հենց դրա համար էլ հերթով իրար վերացնելու են...հեչ որ չէ մեկն ու մեկը մյուսի ափսեի պարունակությունը «քաշած» ժամանակ կուտի ու տենց...

REAL_ist
20.02.2009, 21:18
Ծով ջան չգիտեմ ինչ դրական բան ես տենում դրա մեջ, բայց ես մենակ բացասականն եմ տեսնում, միքիչ էլ որ սենց շարունակվեց կատարյալ անարխիա կտիրի, ու դրա դեմը մենակ կարաս տանկերով առնես, բայց տանկերն էլ են իրանց ձեռը…

Ahik
21.02.2009, 01:54
Չգիտեմ ինչը ոնց, բայց Նեմեցը լավ կերցրեց լրագրողներին Սուքիասյանների կողմից Բջնիի ձեռք բերման պահը անկախությունից հետո:D

Elmo
21.02.2009, 02:00
Չգիտեմ ինչը ոնց, բայց Նեմեցը լավ կերցրեց լրագրողներին Սուքիասյանների կողմից Բջնիի ձեռք բերման պահը անկախությունից հետո:D

Ահարոն ջան բա սրա մասին եմ խոսում էս մի 2 ամիս ա: Լավ ա, երբ խլողից խլում են: Էնքան թող իրարից խլեն որ էլ խլող չմնա Հայաստանում ու վերջին խլողին ժողովուրդը տապալի: Էնքան ա որ դրանից ժողովուրդը չտուժի: Կամ մաքսիմում տարվա մեջ մի 10 օրով արձակուրդ գնան: Ոչ թե լավ ասեց, այլ դոմփեց գրզոներին: «Խլած բան ա առել եմ էն էլ թանկ գնով»

Ahik
21.02.2009, 02:15

Դոմփեցը միքիչ շատ ասիր, բայց հիմնականում նորմալա:D:D:D

Mephistopheles
21.02.2009, 05:17
Ահարոն ջան բա սրա մասին եմ խոսում էս մի 2 ամիս ա: Լավ ա, երբ խլողից խլում են: Էնքան թող իրարից խլեն որ էլ խլող չմնա Հայաստանում ու վերջին խլողին ժողովուրդը տապալի: Էնքան ա որ դրանից ժողովուրդը չտուժի: Կամ մաքսիմում տարվա մեջ մի 10 օրով արձակուրդ գնան: Ոչ թե լավ ասեց, այլ դոմփեց գրզոներին: «Խլած բան ա առել եմ էն էլ թանկ գնով»

Էլմո ջան, էս հարցին դու սխալ ես նայում ընգեր, եթե Գռզոյից նրա քաղաքական հայացքների համար իր ունեցվածքն են խլում, դու պատկերացրու քեզ(հասարակ քաղաքացուն) ինչ կանեն… կգան տնիցդ յա քեզ, յա էրեխիդ կտանեն և դու ոչինչ չես կարող անել ու էն ժամանակ դու կիմանաս "Բջնին " ով ա առել ու ոնց են առել

Mephistopheles
21.02.2009, 05:21
Բալքիմ Գռզոենք դրան խփեն Հայկական ֆուտբոլը պրծնի էտ անասունից. :oy /Կներեք անասուն բառի համար ուղակի իրականում իրան ճանաչողները կհաստատեն որ ինքը անասունա / :8

Իսկ թեմայով կասեմ որ հիմա 2 ճանապարհ կա կամ դեպի հանրահավաք–» դատարան–»? կամ օդանավակայան... սաղ ազգի համար... :8

չէ Սամ ջան, ոչ մեկին չպիտի խփեն… դրանք պիտի դատվեն… էդ դրանց արածի համար մի 1000 հատ ցմահ բանտարկություն ու մի 30 հատ էլ գնդակահարություն ա հասնում, ամեն մեկին

dvgray
21.02.2009, 07:50
Բալքիմ Գռզոենք դրան խփեն Հայկական ֆուտբոլը պրծնի էտ անասունից. :oy /Կներեք անասուն բառի համար ուղակի իրականում իրան ճանաչողները կհաստատեն որ ինքը անասունա / :8

Բալքիմը որն՞ ա: Եթե չսատկացրին, ուրեմն Գռզո ձյաձաի խոսքը գռոշի գին չունի: իսկ դա շատ վատ բանի սկիզբ կլինի իրա ու իրա ընտանիքի համար:
հիմա ժամն ա, որ Գռզոն իրա ունեցած չունեցածը անգամ խուրդի ու դրան իրա սեքյուրիթիրով /:D/ օդ հանի:

dvgray
21.02.2009, 07:53
Ահարոն ջան բա սրա մասին եմ խոսում էս մի 2 ամիս ա: Լավ ա, երբ խլողից խլում են: Էնքան թող իրարից խլեն որ էլ խլող չմնա Հայաստանում ու վերջին խլողին ժողովուրդը տապալի: Էնքան ա որ դրանից ժողովուրդը չտուժի: Կամ մաքսիմում տարվա մեջ մի 10 օրով արձակուրդ գնան: Ոչ թե լավ ասեց, այլ դոմփեց գրզոներին: «Խլած բան ա առել եմ էն էլ թանկ գնով»

ժողովրդի օգուտը կլինի ոչ թե որ իրարից խլեն, այլ ավտեմատներով իրար սատկացնեն ու մենք էլ պրծնենք իրանց նման անասուններից:

Հ.Գ. ներողություն անասուններն, որ էս տվարներին իրանց անունն եմ տալիս

dvgray
21.02.2009, 08:00
Էլմո ջան, էս հարցին դու սխալ ես նայում ընգեր, եթե Գռզոյից նրա քաղաքական հայացքների համար իր ունեցվածքն են խլում, դու պատկերացրու քեզ(հասարակ քաղաքացուն) ինչ կանեն… կգան տնիցդ յա քեզ, յա էրեխիդ կտանեն և դու ոչինչ չես կարող անել ու էն ժամանակ դու կիմանաս "Բջնին " ով ա առել ու ոնց են առել
Mephistopheles ջան: լավ ես ասում: բայց մոռանալ պետք չի, որ էս "խլելու" օրոցեսի սկզբնական ակունքներին հենց գռզոենք ու գժոյաններն են կանգնած եղել: իրանք են ցանել սերմերը ու լավ է: հունձ կատարել:
հիմա որ Լևոնի կողքին ա ու իրան ֆինանսավորում ա, դա չի նշանակում որ հիշողություննես ռութ ֆարմատ արվեց ;) ու թազա մասավորեցիքն:
ոչ: ես որպես գռզոի թաղակից, լավ գիտեմ ու հիշում եմ իրա ավտոմատավորներն էլ, իրան էլ: հիմա որ Լեգա-մեգա, բանկ-մանկ ա բացում ու կամպյուտեղային ձրի դասեր ա տալիս, դա իրան մեղքերի թողություն չի տալիս:
Հ.Գ. ասեմ նաև, որ հիմիկվա հայաստանյան բիրդան-օլիգարխների մեջ Գռզոն երևի ամենա ճաճանչափայլ ու ազնվագույն տիպն ա: մյուսներին առանց պատռոն փչացնելու, տապոռով սատկացնել ա պետք ու վերջ

Old
21.02.2009, 08:01
Ընդհանուր առմամբ, թող իրարից խլեն, դոմփեն, ոնց որ ասեցիք, մի քանի անասունի պակասից հաստատ վատ չենք զգա մեզ: Բայց դե ոչ, Գռզոյից, ախր նա Լևոնի քավարանով անցել էր, ու իրա բոլոր մեղքերը ամնիստիայի էին ենթարկվել: Համ էլ հիմա հո չենք դնելու, ընկնենք հիշողությունների գիրկը, թե ինքը ումից էր գողացել, ինչ էր արել:

dvgray
21.02.2009, 08:06

իզուր ես սարկազմ անում: ես օրինակ Լևոնի կողմնակից եմ: բայց դա ինձ առիթ չի տվել Գռզոի , ջանհանգիրյանի, էն ապուշ դատավորի /կարծեմ անունը Պարգև էր/ կամ էն նախկին կենտրոնի թաղապետի կողմնակից լինեմ: չգիտեմ թե ում հիշողությունը ոնց ա կառուցված ու աշխատում, բայց իմը աշխատում ա ոչինչ չի մոռացվել սկզբունքով:
Իսկ Լևոնը ինձ ձեռ ա տալիս հիմա: հենց հիմա:

Old
21.02.2009, 08:14

Բացառություններ լինում են նաև Լևոնի կողմնակիցների մեջ: Հեգնաքս ուղղված չէր բոլորին անխտիր, առավել ևս ձեզ : Այն ավելի շուտ ուղղված էր ստվար խմբի, որոնք անկախ ամեն ինչից միաձայն գոռում են ազատություն մարդասպան լեդիին, դահիճ ջանհանգիրյանին և այլն:
Կներեք ևս մեկ անգամ, մտադրություն չունեի ձեզ վիրավորելու:

dvgray
21.02.2009, 08:21

չէ, հարցը ներողություն ասելու կամ չասելու մեջ չէ :):
իրականում շատ նուրբ մոմենտ է: էն 88- ի "անվերապահ կողմը" պրծավ: հիմա ավելի նուրբ մոմենտներ են, քան առաջ էր, երբ ռիկոպալ գնում էինք լևոն-լևոն գոռալով: ու բռունցքնրս վեր հանած: հիմա "կողմ ենք, բայց…" ու շարում ենք լիքը "բայց-եր":
դա եկեք հասկանանք ու էտ բայցերը շարենք բոլորս, համ ես, համ դու համ "նա": ու աչքերս բաց հետրենք ու էտ "բայց"-երը ոչ մեկի մտքով անգամ չանցնի խախտել:
իսկ Լևոնին ցավոք /ինչպես Վանոն էր ասել իր հայտնի հարցազրույցում/ առայժմ ալտերնատիվ չկա որ կարողանանք մի քայլ առաջ շարժվել: իսկ տեղում կանգնելը, կամ առավել ևս հետ գնալը մեր համար այժմ իրականում մահ է:

Old
21.02.2009, 08:45

Այո, ցավոք ալտերնատիվ չկա: Ու երբ շարժումը ստանա այնպիսի ընթացք, որ իրոք համոզվեմ անձերի կռիվ, անձնական վրեժխնդրություն, աթոռի բազար կամ նման ուրիշ բան չկա, ես առաջինը կկանգնեմ ՔՈ ԿՈՂՔԻՆ: իսկ մինչ այդ, ցավոք մենք կլինենք հակադարձ բևեռներում: Երկուսս էլ գիտենք, որ Լևոնի թագադրումից մեկ օր հետո, կադրային բարելավումների արդյունքում ունենալու ենք Արզումանյան արտգործնախարար, Վանո քաղաքապետ (տառապյալ տարիների տոկոսներն էլ որ հաշվենք, վարչապետ), Լեդի ՊՆ նախարար, Գռզո (որն ապրում է իր նոր Աբովյանի ճանապարհին գտնվող առյուծապատ տնակում)..... Արժի արդյոք նմանատիպ ռակիրովկան; Լևոնը իր թուլությունը ապացուցել ա դեռ էն ժամանակ, երբ Վազգենը կարող էր մտնել ու հենց իր աչքի առաջ, ձեռքի թեթև շարժումով ու կոկորդի ծանր վնասվածքներով շարքից հանել նորանշանակ վարչապետին....Արմեն Դարբինյան, եթե չեմ սխալվում:

dvgray
21.02.2009, 09:07

Արմեն Սարգսյանի մասին էս երևի: բայց դա էական չի: կարևորը երևույթն ա, ու ցավոք էտ երևույթը առկա էր /օբեկտիվորեն/ ու դեռ կլինի երկար ժամանակ /օբեկտիվորեն/:
Եթե չգիտես, ապա ասեմ, որ դեռ Դեմիրճյանն էր իր "թսգավորական" իրավունքը բանեցնում մեր քրֆելով աջ ու ձախ: սա շատ "հայկական" մենեջմենթ է :D:
Իսկ Վազգենը իրա տեղակալներին քաշում ծեծում էր եթե գալիս ասում էին, որ ինչ որ մինիստր ինչ որ բան չի տալիս, ասելով որ այ սենց էլ դուք պետք ա քաշեք ծեծեք մինիստրներին: դրանք ով ՞ են որ տան կան չտան :
:[
Մի խոսքով հիշելու լիքը բան կա:
բայց նաև առաջ գնալ ա պետք: իսկ առաջ գնալու համար ուրիշ մեքենա չկա, քան էն ինչ որ ունենք: բազմիցս ա ասվել, որ հերիք ա մի նորմալ "մեքենա" ունենանք, ապա լրիվ ուրիշ իրավիճակ կլիներ:
բայց առայժմ բավարարվենք սրանով, հետներս էլ լիքը սապազ պագռրշկա ու լիքը ուրիշ զապաս զապչաստ պատրաստ ունենալով:

ով՞ չէր ուզի զավադսկոյ, յուղը վրեն մաշնա ունենար ու հանգիստ քշեր :hands
:)

էս անալոգիան շարունակելով պետք է ասեմ, որ քո վերևի ասածը նման ա նրան, որ ասես մինչև նոր մերսեդես չլինի, տեղիցս չեմ շարժվի: իսկ մենք էլ քեզ համոզում ենք / :)/ որ արի ռեալությունից դուրս արի: մերը կալամուշկա, իրա սռոկը ապրած զապ ա: ով՞ դրա միսին չգիտի: բայց քանի որ եթե տեղներս կանգնեք ու գոնե 20 կմ / ժամ արագությամբ առաջ չգնանք ապա կանգնած տեղում մեզ կամ գայլերը կխժռեն, կամ էլ սոված կմեռնենք:

Elmo
21.02.2009, 12:39
Mephistopheles ջան: լավ ես ասում: բայց մոռանալ պետք չի, որ էս "խլելու" օրոցեսի սկզբնական ակունքներին հենց գռզոենք ու գժոյաններն են կանգնած եղել: իրանք են ցանել սերմերը ու լավ է: հունձ կատարել:
հիմա որ Լևոնի կողքին ա ու իրան ֆինանսավորում ա, դա չի նշանակում որ հիշողություննես ռութ ֆարմատ արվեց ;) ու թազա մասավորեցիքն:
ոչ: ես որպես գռզոի թաղակից, լավ գիտեմ ու հիշում եմ իրա ավտոմատավորներն էլ, իրան էլ: հիմա որ Լեգա-մեգա, բանկ-մանկ ա բացում ու կամպյուտեղային ձրի դասեր ա տալիս, դա իրան մեղքերի թողություն չի տալիս:
Հ.Գ. ասեմ նաև, որ հիմիկվա հայաստանյան բիրդան-օլիգարխների մեջ Գռզոն երևի ամենա ճաճանչափայլ ու ազնվագույն տիպն ա: մյուսներին առանց պատռոն փչացնելու, տապոռով սատկացնել ա պետք ու վերջ

Div օր օրի ավելի եմ հարգում քեզ

Ծով
21.02.2009, 14:03
Ծով ջան չգիտեմ ինչ դրական բան ես տենում դրա մեջ, բայց ես մենակ բացասականն եմ տեսնում, միքիչ էլ որ սենց շարունակվեց կատարյալ անարխիա կտիրի, ու դրա դեմը մենակ կարաս տանկերով առնես, բայց տանկերն էլ են իրանց ձեռը…

Վա՛ն, ես նկատի ունեմ, որ իրանց ստեղծած ռաբիզ ու իրար Քցող համակարգը երկար կյանք չունի...
ու ամեն ինչ ներքևից ա քանդվելու...
հիմա խլում են քաղաքական հակառակորդից, վաղը իրարից կխլեն, չնայած արդեն տենդենց կա...
Իսկ որ անարխիա կտիրի, ես էլ եմ վախենում, բայց մեր առաջ տանկերը դուրս եկել են, իսկ իրանց վրա հենց իրանք էլ քշելու են...

Mephistopheles
21.02.2009, 14:12
Mephistopheles ջան: լավ ես ասում: բայց մոռանալ պետք չի, որ էս "խլելու" օրոցեսի սկզբնական ակունքներին հենց գռզոենք ու գժոյաններն են կանգնած եղել: իրանք են ցանել սերմերը ու լավ է: հունձ կատարել:
հիմա որ Լևոնի կողքին ա ու իրան ֆինանսավորում ա, դա չի նշանակում որ հիշողություննես ռութ ֆարմատ արվեց ;) ու թազա մասավորեցիքն:
ոչ: ես որպես գռզոի թաղակից, լավ գիտեմ ու հիշում եմ իրա ավտոմատավորներն էլ, իրան էլ: հիմա որ Լեգա-մեգա, բանկ-մանկ ա բացում ու կամպյուտեղային ձրի դասեր ա տալիս, դա իրան մեղքերի թողություն չի տալիս:
Հ.Գ. ասեմ նաև, որ հիմիկվա հայաստանյան բիրդան-օլիգարխների մեջ Գռզոն երևի ամենա ճաճանչափայլ ու ազնվագույն տիպն ա: մյուսներին առանց պատռոն փչացնելու, տապոռով սատկացնել ա պետք ու վերջ

dvgray ջան, չենք հերքում դա, բայց հիշելու ժամանակը հիմա չի ու ոչ էլ պետք ա ուրախանանք թե "ինչ լավ եղավ, դրան հասնում ա"… տեսնես հլա ով ա էդ արդարադատությունն իրականացնում… ու էս հաջորդական հափշտակությունների մեջ տուժողը ժողոդուրդն ա, նրա աչքն են վախացնում… ամեն սենց հափշտակություն մեր հասարակությունը մի 10 տարի հետ է գցում… մենք ուրախանում ենգ թե Գռզոն ինչքան ա կորցնում, բայց մոռանում ենք թե մենք ինչքան ու ինչքան երկար ժամանակով ենք կորցնում…

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=69509

dvgray
21.02.2009, 16:16

Հա. Mephistopheles ջան:
դրա համար էլ ասում եմ, որ

Հ.Գ. ասեմ նաև, որ հիմիկվա հայաստանյան բիրդան-օլիգարխների մեջ Գռզոն երևի ամենա ճաճանչափայլ ու ազնվագույն տիպն ա: մյուսներին առանց պատռոն փչացնելու, տապոռով սատկացնել ա պետք ու վերջ
ու սրանց մեջ ես հավասարաության նշան եմ դրել: վաղուց:
որ Հայաստանը , այսիքն մենք, դոփոմ է իր տեղում ու հլա ավելին, թափով հետ է գնում, հիմնականում սրանց մեղքն է, ավելի ճիշտ հանցագործությունը: Այ սրանց էլ Քոչի հետ միասին պետք է Հաագա ուղարկել, որպես մարդկության դեմ հանցանք կատարածներ:
ֆաշիստներին որ դատին Նույենբերգում, մենակ Հիտլերի դատը չէր, այլ իրա արբանյակներինն էլ հետը դատին:
իսկ սրանք իրանք ստեղծեցին Քոչին, իրանք /դաշնակների հետ միասին/ Քոչի ու Սերժի թարգետները դրին ու ըստ էտ պլան գրաֆիկի էտ երկուսը սկսան Հայաստանի ժողովրդին ստրկացնելու պրոցեսը:

Mephistopheles
21.02.2009, 16:28

լրիվ համաձայն եմ բացի մի բանից… ոնց որ Տրիբունն ա ասում "դրանց պիտի դատեն Հայաստանում, դատավորն էլ Մացոն պիտի լինի"

Mephistopheles
23.02.2009, 08:57
Լրիվ երևում ա որ "Վախը բռնած ա". դրա "վախը" Սերժի բռումն ա ու Սերժը լավ էլ "սեղմում ա"

Քամի
06.03.2009, 11:50
Չի մերժի, բայց կտա՞

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մարտի 4-ի դրությամբ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը՝ Նեմեց Ռուբոն, դեռևս չէր վճարել «Բջնի» հանքային ջրերի գործարանի ձեռքբերման համար իր իսկ կողմից առաջարկած շուրջ 14 միլիոն դոլարը։ Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին «Բջնի» հանքային ջրերի գործարանի գույքն ու գույքային իրավունքները կրկնաճուրդով վաճառվել էին այդ գործարքի միակ հայտատուին՝ Նեմեց Ռուբոյին։ Այն ժամանակ Նեմեցը եղել էր «Բջնի» գործարանի աճուրդի միակ մասնակիցը, որը պարտավորվել էր երեք օրվա ընթացքում գումարն ամբողջությամբ փոխանցել։

ՀՀ ֆինանսների նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ նախարարության գանձապետարան այդ գումարը դեռևս մուտք չի արվել։ Նրանց կարծիքով՝ Նեմեց Ռուբոն նախապես տեղյակ է եղել, որ առաջիկայում դոլարը թանկանալու է, և հատուկ ձգձգել է, որպեսզի պահեստավորված իր անձնական դոլարներն ավելի թանկ կուրսով դրամի վերածի և գործարքը հասցնի տրամաբանական ավարտին։ Ֆինանսների նախարարությունում կատակում էին, թե շատ հնարավոր է, որ ԱԺ պատգամավորը տնտեսական ճգնաժամի քողի տակ այդպես էլ չվճարի խոստացած գումարը։ թերթ (http://www.tert.am/am/news/2009/03/06/4rdishkhanutyun/)

Վիշապ
06.03.2009, 17:56
…Վանո քաղաքապետ (տառապյալ տարիների տոկոսներն էլ որ հաշվենք, վարչապետ)…

Բա չլիներ… :noti

Elmo
07.03.2009, 10:31
Չհասկացա, հիմա էդ գործարանը ձրի ե՞ն գնել: :think

Տրիբուն
08.03.2009, 15:24
Չհասկացա, հիմա էդ գործարանը ձրի ե՞ն գնել: :think
Ապեր Հայաստանում դասական իմաստով սեփականության առք ու վաճառք արդեն վաղուց տեղի չի ունենում: Խլել են մեկից, տվել եմ մեկին՝ հետագայում էլի խլելու պայմանով:

dvgray
08.03.2009, 16:13
Ապեր Հայաստանում դասական իմաստով սեփականության առք ու վաճառք արդեն վաղուց տեղի չի ունենում: Խլել են մեկից, տվել եմ մեկին՝ հետագայում էլի խլելու պայմանով:

գողը գողից գողացավ: իսկ Աստվա՞ծը… Աստվածը վազուղ արդեն նադայել ա եղել Հայաստանից էլ, իրա սեփականատերերից էլ

Քամի
09.03.2009, 11:50
«Բջնին» ականապատված է

«Բջնի» հանքային ջրերի գործարանի հետ կատարված իրադարձությունները թերևս երբեք չեն կորցնի իրենց հետաքրքրությունը։
Խնդիրն այն է, որ Սուքիասյաններից այն խլելը, ապա աճուրդի ներկայացնելը, իսկ դրանից հետո նաև Ռուբեն Հայրապետյանի կողմից գնելը մի ամբողջական գործընթաց է, և այդ գործընթացի յուրաքանչյուր քայլ իր տակ բազմաթիվ ականներ է պարունակում...

Ռուբեն Հայրապետյանը ընդամենը 20 օր առաջ է ձեռք բերել «Բջնին» ու արդեն կրել է միլիոնավոր դոլարների վնաս։ Շատ պարզ հաշվարկ է. Ռուբեն Հայրապետյանը փետրվարի 16-ին դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հայտարարած էլեկտրոնային աճուրդում և դրանից երեք օր անց վճարել է ամբողջ գումարը՝ 4 միլիարդ 441 դրամ կամ մոտ 14,5 միլիոն դոլար։ Երբ նա կատարում էր այդ վճարումը, ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը կազմում էր 305 դրամ։ Այսօր դոլարն արժե 370 դրամ։ Այսինքն՝ եթե Ռուբեն Հայրապետյանը «Բջնիի» դիմաց վճարեր ոչ թե փետրվարի 19-ին, այլ, ասենք, երեկ, ապա նրա վճարած գումարը կկազմեր ոչ թե 14,5 միլիոն դոլար, այլ ուղիղ 12 միլիոն դոլար։ Սա այլ կերպ, քան ճակատագրի հեգնանք, չես համարի։ Ընդամենը երկու շաբաթվա մեջ Ռուբեն Հայրապետյանը կորցրեց ուղիղ 2,5 միլիոն դոլար։

Եթե իրականությանը համապատասխանում են համառորեն շրջող այն տեղեկությունները, թե Ռուբեն Հայրապետյանը սահմանված ժամկետներում չի վճարել 14,5 միլիոնը, այլ դա հետաձգել է մարտի 3-ից հետոյին, ապա դա երկար ժամանակ թաքցնել հնարավոր չի լինելու։ Այդ դեպքում կստացվի, որ Ռուբեն Հայրապետյանը կորցրել է ոչ թե 2,5 միլիոն, այլ ապագայում կորցնելու է ազատությունը, որովհետև դա քրեական հանցագործություն է...
Ռուբեն Հայրապետյանը պետական բյուջե պետք է մուծի «Բջնիի» դիմաց իր վճարած գումարի ավելացված արժեքի հարկը՝ մոտ 740 միլիոն դրամ կամ մոտավորապես 2 միլիոն դոլար։ Իհարկե, կարող են օրենքը խախտել և Հայրապետյանից չգանձել ավելացված արժեքի հարկը։ Բայց սա ևս քրեական հանցագործություն է, որը չունի վաղեմության ժամկետ՝ հանցավոր եղանակով պատությանը հասցված վնասի առանձնապես խոշոր չափերի պատճառով։

Մի խոսքով, «Բջնին» Ռուբեն Հայրապետյանի վրա սաղացնելով՝ իշխանությունը Ռուբեն Հայրապետյանից արդեն քցել է 4,5 միլիոն դոլար։ Բայց սա դեռ ամենը չէ։ Հայրապետյանը էլի վճարելիք գումար ունի, որի մասին կխոսենք ապագայում։

թերթ (http://www.tert.am/am/news/2009/03/07/armeniantimes/)

Chuk
19.03.2009, 18:44
«Բջնիի» աճուրդն անվավեր ճանաչվեց
18:27 | Այսօր | ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այսօր ՀՀ Վարչական դատարանը չեղյալ է հայտարարել «Բջնիի» գործարանի գույքի եւ գույքային իրավունքների աճուրդ-վաճառքը: Այս մասին «Ա1+»-ը տեղեկացավ «Բջնի» ընկերության փաստաբան Արա Զահրաբյանից:

Դա նշանակում է պետք է գնորդից հետ վերցվի գույքը եւ արդեն ընթանա այլ`սնանկացման գործընթաց:
«Այն պայմաններում, որ վաճառվել է «Բջնին», ԴԱՀԿ ծառայությունը պարտավոր էր կատարողական վարույթը կասեցնել, որովհետեւ պահանջի չափը, գույքի գնահատման գումարը, իրականում ավելի քիչ էր, քան ԴԱՀԿԾ-ի պահանջը: Այսինքն` լոտի գինն ավելի փոքր էր, քան Հարկադիրի պահանջը: Այս դեպքում պետք է ԴԱՀԿԾ-ն կասեցներ վարույթը եւ դիմեր սնանկության ճանաչման պահանջով: Այսինքն, այն, ինչ 4 ամիս առաջ մենք ասում էինք»,-«Ա1+»-ին ասաց Արա Զոհրաբյանը:

Իսկ «Բջնին» աճուրդով գնած գործարար, պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն «Ա1+»-ից իմացավ նորությունը եւ որեւէ կերպ չցանկացավ մեկնաբանել: «Զարմանալի է, որ այդպիսի բան է եղել, բայց ես հո դատարանից բարձր չեմ, որ որեւէ բան ասեմ, կամ գնահատեմ կատարվածը»,-«Ա1+»-ին ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Դատական որոշումը կարող է բողոքարկվել:

Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/economy/2009/03/19/bjni)

Լավ նորություն ա :)

Elmo
19.03.2009, 18:52
Աչքիս Գրզոն "դզզ" ա արել սրանց: Կամ էլ եսիմ...

Kuk
19.03.2009, 21:31
Աչքիս Գրզոն "դզզ" ա արել սրանց: Կամ էլ եսիմ...

Կամ էլ վախեցան ծնկներից վերև թրջվել:

Տրիբուն
20.03.2009, 10:29
Նեմեցին լավ պադստավկա արեցին: Բայց քանի որ ես սկզբունքորեն չեմ հավատում Հայաստանում արդարադատությանը, հատկապես Ջհանգիրյանի վերջին ճառից հետո, հավատացած եմ, որ նույնիսկ այս դեպքում վարչական դատարանը վերևից իջեցված պատվեր է կատարում. թոզ փչելու համար, կամ հեռուն գնացող այլ նպատակներ ունեն:

Քամի
20.03.2009, 11:19
Երեկ տարածվեց հաղորդագրություն, որտեղ նշված էր, որ վարչական դատարանը անվավեր է ճանաչել «Բջնի» գործարանի աճուրդը, և գործարանը պետք է ընդունված կարգով սնանկ ճանաչվի։ Սակայն տեղեկատվության մեջ դատարանի վճռի համար հիմք հանդիսացող որևէ փաստ նշված չէր։

Այն ճշտելու ակնկալիքով դիմեցինք «Բջնիի» ներկայիս սեփականատեր, գործարար Ռուբեն Հայրապետյանին։ «Նոր Ձեզանից եմ լսում,- զարմացավ Հայրապետյանը։- Ես տանը հիվանդ պառկած եմ, ոչինչ չգիտեմ»։:D Իսկ ի՞նչ է պատրաստվում անել հարցին գործարարը պատասխանեց. «Ես ի՞նչ պիտի անեմ։ Որ դատարանը նման որոշում է կայացրել, ի՞նչ կարող եմ անել»։ :D
թերթ (http://www.tert.am/am/news/2009/03/20/iravunq/)

Լյարդդ ոնց ա՞, լյարդդ:D

Elmo
20.03.2009, 11:27
Առանց իրա գիտության գործարանը հետ են վերցրել ու իրա հեչ պետքը չի՞: Ժողովուրդ պատկերացնում ե՞ք ինչ պետք ա լինի, որ 5 միլիարդանոց գույքը ձեռիցդ գնա, բայց տենց հանգիտս ռեակցիա տաս:
1. էդ գույքը քոնը չէր: Այսինքն իրա փողով ինքը ոչինչ չի առել:
2. տենց էլ պիտի լիներ, ու դու դա գիտերիր: Այ ստեղ րեմ հասկանում, ոնց պետք ա լիներ:
Ու ընդհանրապես գլուխ չեմ հանում: Կարող ա՞ Գրզոն ու Նեմեցը միասին են:

Mephistopheles
20.03.2009, 11:56
Նեմեցին լավ պադստավկա արեցին: Բայց քանի որ ես սկզբունքորեն չեմ հավատում Հայաստանում արդարադատությանը, հատկապես Ջհանգիրյանի վերջին ճառից հետո, հավատացած եմ, որ նույնիսկ այս դեպքում վարչական դատարանը վերևից իջեցված պատվեր է կատարում. թոզ փչելու համար, կամ հեռուն գնացող այլ նպատակներ ունեն:

Լրիվ համաձայն եմ…Դատարանները երբեք էս մասշտաբի գործը "անկախ" չեն դատում… թոզ փչելն էլ մի քիչ պրիմիտիվ է, բայց դե սրանք էլ պրիմիտիվ կրիմինալ են

dvgray
21.03.2009, 04:19
http://i548.photobucket.com/albums/ii347/dvgray/p1.jpg

երկու ախպերացուները… տենաս ինչ՞ խաղեր են տալիս փորերը տնկած :think

նկարը և թեմատիկ գրաումը կարող եք կարդալ Առավոտից
aavet.am 23 . 03

Քամի
27.03.2009, 02:09
Վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել է ՙԲջնի՚ հանքային ջրերի գործարանի ապագայի վերաբերյալ եղած մտահոգություններին: Տիգրան Սարգսյանը նշել է, որ դատական գործընթացը չի ենթադրում, որ գործարանը մասնատվելու եւ վաճառվելու է:

Ըստ կառավարության ղեկավարի` ընդհակառակը, կառավարությունն հետեւելու է, որ այդ գործընթացը կարճ ժամկետում ավարտվի: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ գործարանն ամբողջությամբ աշխատելու է եւ մոտեցումներ կան, որ աշխատատեղերը ոչ միայն չեն կրճատվելու, այլեւ ավելանալու են, գործարանի աշխատակիցներն այդ մասին չպետք է մտահոգություն ունենան:

A1+ (http://www.a1plus.am/am/official/2009/03/26/bjni)

Ձայնալար
04.06.2009, 16:16
Իսկ մինչ այդ, Բժնի հանքային ջուրն արդեն վաճառքում է Սիլ անվանումով, և շշի միևնույն դիզայնով :hands

ministr
04.06.2009, 18:02
Էլի գործարկել են??? Հիմա ումնա?

Ձայնալար
04.06.2009, 22:04
Սուքիասյաններին ա, բայց ասում են ուրիշ հոսքագիծ ա՝ նույն գործարանը չի. չգիտեմ:esim

Chuk
19.10.2009, 16:06
Սուքիասյանն ընդդեմ ՀՀ-ի
16:16 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի երրորդ բաժանմունքն ընդունել է ՙԲջնի հանքային ջրերի գործարան՚ ՓԲ ընկերության և Սուքիասյանի բողոքն ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի' նշված գործի համարն է N 41340/09:

Եվրոպական դատարանն առաջարկել է բողոք բերող անձանց մինչև 2009թ. նոյեմբերի 19-ը ներկայացնել նաև բողոքի ամփոփագիր:

Հիշեցնում ենք, որ 2009թ. հուլիսի 24-ին ՙԲջնի հանքային ջրերի գործարան՚ ՓԲ ընկերութունը և Սուքիասյանը դիմել էին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Դիմողները խնդրել են, որպես արդար փոխհատուցում Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնել տրամադրել մոտ 220 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամ:

Միջազգային իրավունքի որոշ մասնագետների կարծիքով վերոհիշյալ բողոքը հիմնավոր է, չնայած դրան Եվրոպական դատարանը կարող է 220.000.000 եվրոյից պակաս գումարի վճարում պարտադրել ՀՀ-ին' հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը:

Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/10/19/bjni)

Elmo
19.10.2009, 16:46
Միջազգային իրավունքի որոշ մասնագետների կարծիքով վերոհիշյալ բողոքը հիմնավոր է, չնայած դրան Եվրոպական դատարանը կարող է 220.000.000 եվրոյից պակաս գումարի վճարում պարտադրել ՀՀ-ին' հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը:

Էլի ո՞վ ա տուժելու: Ճիշտ ա, ժողովուրդը: Օլիգարխներից մեկը մյուսի բիզնեսը խլել ա, բռնել պետությանն են դատի տալիս ու տուգանում: Վրաներս ղժում են էլի, գժի տեղ են դրել լրիվ:
Կայֆ ա չէ՞: Ոնց որ ինադու սարքեն:

Chuk
19.10.2009, 23:07

Այս պահին մի կողմ դնելով էմոցիոնալ բոլոր հանգամանքները հասկանանք, թե ո՞վ է տուժել. ճի՛շտ է, Սուքիասյաններն են տուժել: Ինչու՞: Որովհետև իշխանությունը ժողովուրդը «վստահել» է ավազակապետական, հանցագործ վարչախմբին: Ո՞վ է մեղավոր. ճի՛շտ է. ժողովրդի պասիվ հատվածը :)

Elmo
19.10.2009, 23:35

Դէ հա, օրինական բյուջեն թալանելու ձև են գտել:
Վաղը Լֆիկի ֆիրման էլ «կխլեն», լֆիկը դատի կտա ու բյուջեից մի քանի միլիարդ կհանեն տուգանքի ձևով ու կկիսվեն: Հետո ֆիրման էլ հետ կտան:

Chuk
19.10.2009, 23:37
Դէ հա, օրինական բյուջեն թալանելու ձև են գտել:
Վաղը Լֆիկի ֆիրման էլ «կխլեն», լֆիկը դատի կտա ու բյուջեից մի քանի միլիարդ կհանեն տուգանքի ձևով ու կկիսվեն: Հետո ֆիրման էլ հետ կտան:
Վազգ, ցավոք չեմ կարող ասել չափազանցնում ես, որտև չափազանցության մասին խոսք անգամ չկա, պարզապես բոլորովին սխալ ես ներկայացնում իրավիճակը :)

Elmo
19.10.2009, 23:40
Վազգ, ցավոք չեմ կարող ասել չափազանցնում ես, որտև չափազանցության մասին խոսք անգամ չկա, պարզապես բոլորովին սխալ ես ներկայացնում իրավիճակը :)

Մենակ չասես հնարավոր չի տենց բան: Լրիվ հավանական սցենար ա:

Chuk
19.10.2009, 23:41
Մենակ չասես հնարավոր չի տենց բան: Լրիվ հավանական սցենար ա:

Այդպիսի բան լինել անշուշտ հնարավոր ա, բայց ուզած պրոցեսներին հետևած մարդ կհասկանա, որ սա էդ դեպքը չի :)

Chuk
19.10.2009, 23:45
Ու Վազգ, հաշվի առ, որ
1. Ամենայն հավանականությամբ Սուքիասյաններին ողջ վնասը չի փոխհատուցվելու՝ ՀՀ սոցիալական վիճակից ելնելով: Բիզնես տեսակետից նշանակում է (քո սցենարի դեպքում) անհաջող գործարք,
2. Դատական ակտի ուժի մեջ մտնելուն պես ժողովրդի դժգոհությունը մեծանալու է, ասել է թե Սերժի հիմքերը թուլանալու են, ասել է թե Սերժի համար անհաջող գործարք է. ոչ մի դրամական շահույթ, լիքը բացասական հետևանքներ:

Elmo
19.10.2009, 23:46
Այդպիսի բան լինել անշուշտ հնարավոր ա, բայց ուզած պրոցեսներին հետևած մարդ կհասկանա, որ սա էդ դեպքը չի :)

Հա, էնքան ա հնարավոր, ինչքան որ այն ինչ մեզ թերթերում ու լրատվամիջոցներում պատմում են: Քանի որ Հայլուրը չի պատմել՝ մեծ հավանականությամբ ես սխալվում եմ:
Բայց բյուջեից դուրս եկած ամեն կոպեկ մեր գրպանից ա պակասում, ոչ թե իրանց: Իսկ դա ցավալի ա:
Ժողովրդին լրիվ վզից բռնել են:

Chuk
19.10.2009, 23:58
Բայց բյուջեից դուրս եկած ամեն կոպեկ մեր գրպանից ա պակասում, ոչ թե իրանց: Իսկ դա ցավալի ա:
Ժողովրդին լրիվ վզից բռնել են:
Ցավալին էն ա, որ սրանից հետո ոչ թե բոլորը կատաղած դուրս են գալու ու սկսեն Սերժի հրաժարականը պահանջել (ինչը բնական ու նորմալ կլիներ), այլ մեծ հավանականությամբ տանը նստած շատերը տուժող կողմ Սուքիասյանին են քֆրտելու, իրենց գրպանից փողեր «կորզելու» համար :)

Elmo
20.10.2009, 00:01

Տանը նստած քֆրտողներից ոչ օգուտ կա, ոչ էլ վնաս:
Տանը նստել ենք, որ էս օրին ենք էլի:

Chuk
20.10.2009, 00:07
Տանը նստած քֆրտողներից ոչ օգուտ կա, ոչ էլ վնաս:
Վերևի մեջբերման միտքը հակասում է ներքևի մեջբերման մտքին:

Տանը նստել ենք, որ էս օրին ենք էլի:
Այս մտքի հետ համաձայն եմ ու դա հենց վնաս եմ համարում :)

dvgray
20.10.2009, 03:06
:o

Դիմողները խնդրել են, որպես արդար փոխհատուցում Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնել տրամադրել մոտ 220 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամ:

ես չեմ հասկանում, ուրեմն եթե էս կաշաների մեջ չլիներին, ապա միայն բջնիից Սուքիասյանները էս մի քանի ամսվա /կամ մեկ տարվա/ մեջ 220 միլիոն եվրո պետք է աշխատեին՞ :o
էս ինչ՞ է կատարվում … էս ինչ՞ ծավալի գերշահույթներ են գնում սրանց գրպանները :8

Ձայնալար
20.09.2012, 13:43
Սիլ ջրի նոր գովազդը։ Ի դեպ, ո՞վ ա տեղյակ էս դատը ուր հասավ։

http://www.youtube.com/watch?v=duRQGN2hUuA&feature=g-all-u