PDA

Դիտել ողջ տարբերակը : Իմ փոքրիկ աշխարհից



Sunlight
04.12.2006, 21:44
Այս փոքրիկ պատմվածքը գրել եմ 99 թվականին: Արդեն 7 տարի է անցել, իսկ ես նույնիսկ չէի էլ կասկածում...:think

...........................................................................................................
Շուրջս լուռ է: Լուռ եմ և ես... Եվ այդ խորհրդավոր լռության մեջ կա մի տագնապ: Չգիտեմ` ինչու, բայց սիրտս անհանգիստ է: Ուզում եմ լացել, սակայն ինչ-որ բան խանգարում է, կարծես այս թախիծը փակված է մեջս և ոչ մի կերպ չի ուզում հեռանալ: Թմրություն է իջնում վրաս, չմ զգում շուրջս կատարվածը: Ճիշտն ասած, չեմ էլ ուզում զգալ. չէ° որ այդ ամենը զգալու և հասկանալու համար ուժեղ կամքի տեր պետք է լինես, դիմանաս հարվածներին... Իսկ դա հեշտ չէ, նույնիսկ դժվար է: Ժամանակն անցնում է այնպես արագ, որ չես էլ հասցնում կշռադատել անցածը: Իսկ կյանքը չի սպասում, սլանում է մի այնպիսի արագությամբ, որից շնչահեղձ ես լինում: Եվ հանկարծ հասկանում ես, որ կյանքն էլ երազ է... Սակայն այս երազն ավելի իրական է, ավելի տպավորիչ:
Իսկ շուրջդ ամեն ինչ թվում է այնպե¯ս անցողիկ... և այդ ամեն ինչը թվում է դատարկ, դառնում է ոչինչ և անհետանում...
Իսկապես, մի օր էլ ես կանհետանամ: Միգուցե այդ պահն այնքան էլ հեռու չէ, բայց անկարելի է կանխագուշակել: Սարսափելի է նույնիսկ մտածել, որ անգամ կարող է չզգաս, որ այդ պահը մոտ է, որ հաջորդ վայրկյանին էլ չես կարողանա արտահայտել զգացմունքներդ, իսկ ինքդ կարծում էիր, թե դեռ այնքա¯ն ժամանակ կա...
Եվ հանկարծ բազում-բազում երազանքներդ հօդս են ցնդում: Վազում ես: Միգուցե դեռ կհասնես, կկարողանաս բռնել նրանց... Ո°չ, ուշ է արդեն: Այլևս երբեք նրանց չես տեսնի, չես զգա: Փայփայածդ հույսերը կհեռանան, և դու կտեսնես, թե ինչպես քո ամենավերջին ցանկությունն է անհետանում հորիզոնում... Եվ կհիշես կյանքիդ բոլոր պահերը, որոնք ակնթարթից էլ քիչ են, իսկ դու կախված ես այդ ակնթարթից և ոչ մի կերպ չես ուզում, որ պոկվի ամենավերջին թելը: Բայց... սա էլ կտրվեց...

Աստվա°ծ իմ, մի°թե սա էր միակ ելքը:

08.04.1999թ.

CactuSoul
16.01.2007, 14:56
:cry2 Արտակարգ էր…
Կներես, խոսքեր չունեմ…
:cry

Angelina
16.01.2007, 15:03
:hands Դու հրաշք ես: Ապրես…:hands