PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանդիպում Տեր Հոր հետ

Ambrosine
26.11.2008, 19:23
Հարգելի ակուբցիներ, քանի որ Տեր Հայրը շատ զբաղված է և ժամանակի սղության պատճառով չի կարողանում հաճախակի մտնել Ակումբ, ուստի առաջարկում է կազմակերպել հանդիպում, որի ընթացքում կարող ենք Տեր Հորը հղել մեզ հուզող բոլոր հարցերը:

Հանդիպմանը մասնակցել կարող են բոլոր ցանկացողները՝ անկախ հայացքներից /լինի քրիստոնյա, մահմեդական, հեթանոս, աթեիստ... մենք մի ազգ ենք/

Տեր Հորը մեր որոշման մասին պետք է հայտնենք մոտ 1 շաբաթ առաջ:
Տեսնենք՝ քանի հոգի է ուզում գալ:think

Rammstein
26.11.2008, 19:47
Ուզում եմ, բայց չեմ կարող;

Արշակ
27.11.2008, 11:14
Ոչ, ռեալում ինձ հարմար չէ, այնպես որ կսպասեմ՝ հուսալով, որ Տեր Հայրը մի օր ժամանակ կգտնի ֆորումում պատասխանել հարցերիս։

Վարպետ
27.11.2008, 11:28
Աստղ ջան, ես գուցե գերագնահատեմ իրավիճակը, սակայն կարծիքս է, որ մեզնից գրեթե յուրաքանչյուրը ճանաչելիս կլինի հաստատ մի որևէ քահանայի, որին, անհրաժեշտության դեպքում կուղղի իր աստվածաբանական հարցերը, այնպես որ հատուկ հանդիպում կազմակերպել` հարցեր ուղղելու համար, ըստ իս, կարիք չկա:

Շատ դեպքերում երբ ես որևէ մեկին հարց եմ տալիս, դա դեռ չի նշանակում, որ չունեմ այդ հարցի պատասխանը: Լինում են դեպքեր, երբ հարցը տրվում է կարծիք իմանալու, բանավեճի մեջ ներքաշելու, հնարավոր բանավեճի համար հիմք ստեղծելու, այլոց որևէ նոր բան փոխանցելու համար:

Ֆորումում շփվելու ամբողջ հմայքն էլ հենց այն է, որ շփումը լինի տարածությունից և ժամանակից դուրս, որպեսզի գրառումներին հնարավոր լինի փոխադարձաբար պատասխանել որոշ ժամանակ մտածելուց, վերլուծելուց, ուսումնասիրելուց հետո: Որպեսզի բանավեճին կամ պարզապես զրույցին ականատես լինեն բոլոր ցանկացողները` անկախ նրանից, թե երբ ու որտեղից են մտնում ֆորում: Որպեսզի արտահայտված մտքերը, եթե դրանք արժեքավոր են, չկորեն:

Ambrosine
27.11.2008, 11:52

բայց ոչ բոլորն են ճանաչում;) ու հետո իմ կարծիքով ավելի հեշտ կլինի հարցին պատասխանել բանավոր, քան գրավոր: Բանավոր խոսքը ավելի ազդու է:think
այո, ֆորումը ունի իր հմայքը, բայց հարցը նաև այն է, որ երբեմն Տեր Հոր հետ զրուցելիս մոռանում ենք, թե ում հետ ենք զրուցում:(. երբեմն լինում են նույնիսկ հեգնական, կծող հարցեր...

ամեն դեպքում, մտածեք, ակումբցիներով կարող ենք մի ամբողջ <<կոնֆերանս>> կազմակերպել, որը մեր շատ հարցերին կտա սպառիչ պատասխան, գուցե մեր որոշ կասկածներ փարատվեն, համոզմունքները ամրապնդվեն....;)

Մտածեք...
կոնկրետ իմ օրինակով ասեմ... /շուտով կպատասխանեմ նաև համապատասխան թեմայում/ Բանավիճում էինք կանանց քահանայության վերաբերյալ, ես ամենը դիտում էի իրավունքի տեսանկյունից... Տեր Հայրը ինձ հիշեցրեց մի հանգամանքի մասին.... ընտանիք, որով հպարտացել ու հպարտանում է հայ ազգը, իսկ իմ մտքով դա չէր էլ անցել;) իհարկե, իմ դիրքորոշումը մնաց անփոփոխ, որ ես դեմ չեմ կանանց քահանայությանը, բայց ես այժմ մի քիչ հանգիստ եմ նայում <<տղամարդը կնոջ գլուխն է>> արտահայտությանը:D լավ, էդ թեմայում ամբողջը կգրեմ

Աթեիստ
27.11.2008, 13:27
երբեմն Տեր Հոր հետ զրուցելիս մոռանում ենք, թե ում հետ ենք զրուցում:(. երբեմն լինում են նույնիսկ հեգնական, կծող հարցեր...

Եթե Տեր Հայրը խուսափելու է "կծող" հարցերից, հանդիպումը համարում եմ անիմաստ:

Տատ
27.11.2008, 14:01
Հետաքրքիր է, բայց ես չէի գա: Ինտերնետի անդեմք շփումը մեծ առավելություններ ունի:
Այն պահից, ինչ ծանոթացա ակումբցիների հետ, քաղաքական վեճերի ցանկությունս, ցավոք, վերացավ: Ոչ թե բացարձակ համաձայնությունից(բոլորիվին այդպես չկարծեք:P), այլ՝ անձնական կարեկից հոգահարազատ վերաբերմունքից:
Հաստատ, Տէր Հայրն էլ հետաքրքիր և բազմակողմանի զրուցակից կլինի կյանքում, կարելի է սպասել, որ մեր հարցերի օբյեկտիվությունը խախտվի:

Ambrosine
27.11.2008, 20:07
Եթե Տեր Հայրը խուսափելու է "կծող" հարցերից, հանդիպումը համարում եմ անիմաստ:

Բայց ով է ասում, որ խուսափելու է? կամ երբևէ նկատել եք, որ խուսափի? ոչ. դա ես էի ուղղակի իմ կողմից նշել. կարելի է հարցը ուղղակի տալ, ոչ թե ներքին բովանդակություններով;)

Հարգելի Տատ, անդեմք շփումը իր տեղը ունի, բայց երբեք չի համեմատվի առերես հանդիպմանը;) Ճիշտ նկատեցիր, որ Տեր Հայրը շատ հետաքրքիր զրուցակից է, զարգացած անձնավորություն... մի խոսքով, ինչ կա? մի անգամ հանդիպենք, հետո կորոշենք՝ ցանկանում ենք հանդիպումները դարձնել շարունակական, թե ոչ;)

Ambrosine
27.11.2008, 20:13
Ես կոնկրետ կանանց քահանայության թեմայով, ֆեմինիզմի թեմայով իր հետ զրուցել եմ /Մոնկ, աչքերդ փակի:P/ ու շատ ազատ, շատ հանգիստ իրեն ասել եմ, որ շատ դժվար է 21-րդ դարում ընդունել, որ տղամարդը կնոջ գլուխն է, ու ընդհանրապես ինձ համար ընդունելի չի: Ինքը շատ հանգիստ սկսեց բացատրել... մինչև հասանք ֆեմինիզմին, հայկական ընտանիքին ու.... աղանդավորներին:D Շատ վիճահարույց հարց է, համաձայնեք, ես նույնիսկ իրեն ասել եմ, որ Աստվածաշունչը ռեգուլյատիվ գործոն չի, իսկ ինքը ինձ ոչ միայն չնզովեց:D, այլև ինչ-որ տեղ համաձայնեց... ինչ-որ մտավախության պատճառ չեմ տեսնում:)

Second Chance
02.12.2008, 11:27
բայց ոչ բոլորն են ճանաչում;) ու հետո իմ կարծիքով ավելի հեշտ կլինի հարցին պատասխանել բանավոր, քան գրավոր: Բանավոր խոսքը ավելի ազդու է:think
այո, ֆորումը ունի իր հմայքը, բայց հարցը նաև այն է, որ երբեմն Տեր Հոր հետ զրուցելիս մոռանում ենք, թե ում հետ ենք զրուցում:(. երբեմն լինում են նույնիսկ հեգնական, կծող հարցեր...

Բանովոր խոսքը մի գուցե ազդու է թվում, բայց այն չես կարող ապացուցել ու որպես փաստ ներկայացնել:), իսկ ֆոռումում այդ հարցը լուծված է , ինչպես նաև հնարավութությունը երկար մտածելու ու միտքդ ճիշտ ձևակերպելու առանց անմիջական ազդեցության տակ, այնպես որ ամենահարմար տարբերակն ըստ իս սա է:)
Իսկ ինչ վերաբերվում է հարգանքին,կարծում եմ այստեղ հնարավորինս կանխվում է անհարգալից վերաբերմունքը , որը միգուցե ավելի դժվար լինի կանխել բնական շխան ժամանակ:

Հ.Գ Ամեն դեպքում հանդիպումը որպես հավելյալ վատ չի, բայց լավ չի լինի, եթե այն փոխարինի այս տարբերկին

Ambrosine
02.12.2008, 19:05
Հ.Գ Ամեն դեպքում հանդիպումը որպես հավելյալ վատ չի, բայց լավ չի լինի, եթե այն փոխարինի այս տարբերկին

չի փոխարինում. ուղղակի գոնե մեկ անգամ չհանդիպենք?:)