PDA

Դիտել ողջ տարբերակը : Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում



Էջեր : 1 [2]

նախշուն
24.04.2010, 13:08
Շատ հնարավոր է , որ արագացված դատավճիռ կայացվի ու մեր ամենաբարոյական իրավապահները այդ մանկապիղծին երեք տարվա ազատազրկման փոխարեն պայմանական տան ու ինքը մնա ազատության մեջ....պատկերացրեցիք? էդ որնա...ՀՀ օրենքը թույլա տալիս, բաաաաաաա~~օրենք ունենք աշխարհը չունի, իսկ բարոյականությունը սահմաններ չի ճանաչում, տեսե'ք ոնց են ...կանգնում հանցագործի մեջքին...) երբ մեղադրյալը իր մեղավորությունը ընդունում է, այդ օրենքը կիրառելի է, իսկը հենց այս դեպքն է... բայց դե պետք չի հուսահատվել, պետք է աղմկել, գրել, խոսել, գալ, ներկայանալ, ճնշումներ գործել, նամակներ ուղարկել, տուժողների կողքին լինել տեր կանգնել.... Շատ կուզենամ, ենթադրություններումս սխալվել, դե մեզ տեսնենք... միասին, միահամուռ ուժերով, մեկ մարդու նման~

Բոլոր լրատվամիջոցներից ներկայացուցիչներ՝ անխտի՛ր: Մեկ-մեկ զանգեք, խոսեք, պայմանավորվեք: Հատուկ տեսանյութ և ռեպորտաժ բոլոր ալիքներով՝ գոնե նորությունների մեջ պետք է տեղ գտնի: Այնպես պիտք է արվի, որ այդ մարդու երեսին նայող չլինի՝ ազատության մեջ անազատ լինի: Եթե օրենք է թերանում՝ հասարակությունը պիտի պարզավանքի ենթարկի:

Նաիրուհի
13.05.2010, 13:07
http://www.youtube.com/watch?v=GpPQ3rGsuZA
Ու էս տականքի համար ընդամենը 1.5 տարի ազատազրկո՞ւմ... :[

Շնորհակալություն Մարիամ Սուխուդյանին իր կամքի ու համառության համար։

Tig
19.05.2010, 16:51
http://www.a1plus.am/am/social/2010/05/19/levon-avagyan

Ձայնալար
24.05.2010, 17:32
Մեջբերում թեմայի առաջին գրառումից, որն արվել է 2008թ. -ին

Մենք` մի խումբ երիտասարդներս, ՄԱԿ-ի ՙ10 լավաԳույն դպրոց՚ ծրագրի շրջանակներում 2008 թվականի ապրիլ, մայիս, հունիս ամիսներին կամավորական սկզբունքով աշխատել ենք Երևանի` մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցում (Նուբարաշեն):
Մեր հաճախակի այցերի, երեխաների հետ սերտ շփման արդյունքում հանդիպեցինք մի շարք խնդիրների, որի հանդեպ չենք կարող անտարբեր լինել և որի վրա ուզում ենք հրավիրել Ձեր ուշադրությունը: …

3 տարի անց, «ուսուցիչ» Լևոն Ավագյանը դատարանի դահլիճից տեղափոխվեց կալանավայր: Նա դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Դրա համար պահանջվեց 3 տարվա համառ պայքար: Սրտանց շնորհավորում եմ բոլոր ակտիվիստներին, ովքեր նեցուկ եղան անպաշտպան երեխաներին՝ այս 3 տարվա ընթացքում ենթարկվելով պետական տերորի, հետապնդումների:

Իսկ Լևոն Ավագյանին մաղթում եմ հաճելի ժամանց քրեակատարողական հիմնարկում: Տարոսը դպրոցի տնօրենին, ու հանցագործությունը կոծկող մյուս պատասխանատուներին:

Adriano
24.05.2010, 20:44
Ես ավելին կասեմ էս խեղճերը փողի համար նույնիսկ իրենց պատիվն են ծախում: իսկ էդ ավազակին պետք է միանգամից մահապատիժ տրվի, քանի որ դրա նման անամոթները նույնիսկ մեռած ժամանակ են մարդ բռնաբարում:

Ձայնալար
26.05.2010, 12:59
http://www.youtube.com/watch?v=oqfUQbsNkyY

Ձայնալար
26.05.2010, 18:50
Աշոտյանը կզբաղվի տնօրենի հարցով
16:21 | Այսօր | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ հատուկ դպրոցների համակարգում նախարարությունը լուրջ խնդիրներ ունի` կադրային եւ համակարգային: Ինչ վերաբերում է Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցչի, մանկապիղծ Լեւոն Ավագյանին 2 տարի ազատազրկման դատապարտելուն, ապա Արմեն Աշոտյանն ասաց. «Ես ուրախ եմ, որ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի գործով արդարությունը հաղթեց»:

Նույն քրեական գործով Նուբարաշենի թիվ 11 դպրոցի նախկին եւ ներկայիս սաները նշել են, որ դպրոցի ներկայիս տնօրեն Մերուժան Ենգիբարյանն իր գործողություններում շատ ավելի դաժան է եղել, քան դատարանի առաջ կանգնած Լեւոն Ավագյանը:

Ի՞նչ է անում Կրթության նախարարը հատուկ դպրոցի աշակերտներին իրենց տնօրենից պաշտպանելու համար, ինչո՞ւ այդ տնօրենը ազատված չէ աշխատանքից. «Ա1+»-ի հարցին` Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ես գործի նյութերին ծանոթ չեմ, սակայն ակնհայտ է, որ մենք ունենք կադրային խնդիրներ եւ մոտ ապագայում հանրակրթության հատվածի հատուկ կրթության բաժնում դուք կտեսնեք փոփոխություններ: Իհարկե, դա կարվի օրենքի շրջանակներում: Հենց այնպես հանել մարդուն աշխատանքից, եթե չկան համապատասխան հիմնավորում, դժվար է»:

Նախարարը «Ա1+» խոստացավ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի հարցը դարձնել քննարկման առարկա նախարարությունում, իսկ նրանք ովքեր տվյալներ ունեն դպրոցի տնօրենի վարքի մասին, խնդրեց տրամադրել իրեն:


...

http://www.a1plus.am/am/social/2010/05/26/armen-ashotyan

Ֆրեյա
26.05.2010, 19:39
Չեմ հասկանում ...
Եթե նույնիսկ կասկածներ եւ աղմուկ կա, արդեն իսկ պետք է տնօրենին հեռացնեն աշխատանքից...
Դպրոցը ռեստորան չէ, աշխատակիցների համբավը առաջնահերթ պետք է լինի։


Եթե դպրոցը լիներ մասնավոր եւ ղեկավարվեր հոգաբարձուների խորհրդով, հենց այդպես էլ անելու էին...

Ձայնալար
01.06.2010, 10:10
Հատուկ դպրոցներին` հատուկ ուշադրություն

31.05.2010


ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնելու նպատակով հասարակական դիտորդների խմբի ձևավորման և գործունեության կարգը»: Համաձայն կարգի` խումբը գործելու է հասարակական հիմունքներով, և խորհրդի անդամն ընդգրկվելու է խմբի կազմում հինգ տարի ժամկետով:

Խմբի անդամներն իրավասու են անարգել այցելել հաստատություններ, անհրաժեշտության դեպքում ծանոթանալ փաստաթղթերի բովանդակությանը, սովորողների անձնական գործերին, հաստատության պայմաններին, ինչպես նաև հանդիպել հաստատության աշխատակիցների և սովորողների հետ: Խմբի անդամները կարող են առանձնազրույց ունենալ սովորողի հետ` հոգեբանի կամ մանկավարժի պարտադիր մասնակցությամբ:
Համաձայն կարգի` մշտադիտարկումն իրականացվելու է հաստատություններ այցելություններ կատարելու և կատարված այցելությունների, ուսումնասիրությունների և դիտարկումների հիման վրա` ՀՀ կրթության և գիտության նախարարին ընթացիկ, տարեկան և հրատապ հաշվետվություններ ներկայացնելու ձևով, որոնց կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տալիս է իր մեկնաբանությունները՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: Ընթացիկ հաշվետվություններում կարող են ներկայացվել երեխաների իրավունքների խախտման, խմբի լիազորությունների իրականացմանը՝ հաստատությունների կողմից խոչընդոտելու կոնկրետ դեպքերը: Ընթացիկ հաշվետվությունները ներկայացվելու են առնվազն եռամսյակը մեկ անգամ: Տարեկան հաշվետվություններում կարող են ներկայացվել յուրաքանչյուր հաստատության գործունեությունը, հաստատություններում տիրող ընդհանուր իրավիճակը, հիմնական խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները, խմբի կողմից կատարված աշխատանքների արդյունքները և այլն: Հրատապ հաշվետվություններում ներկայացվելու են հաստատություններում բացահայտված մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին փաստեր, եզրակացություններ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Հրատապ հաշվետվության կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում տալիս է պաշտոնական մեկնաբանություններ:
Մշտադիտարկման լիարժեք իրականացման նպատակով խումբը տարվա մեջ առնվազն երկու անգամ այցելելու է բոլոր հաստատություններ: Նախատեսվում է կազմակերպել համապատասխան վերապատրաստման դասընթաց, որը պարտադիր է լինելու խմբի յուրաքանչյուր անդամի համար: Խմբի անդամները հաստատություններ կարող են այցելել ցանկացած օր և ցանկացած ժամի (այդ թվում՝ ոչ աշխատանքային օրերին և ժամերին` առանց նախազգուշացման: Այցելությունները կատարվելու են խմբի առնվազն երկու անդամի մասնակցությամբ, որոնցից առնվազն մեկը պետք է լինի դիտորդական խմբի խորհրդի անդամ: Հաստատություն այցելող խմբում պետք է ընդգրկված լինեն առնվազն երկու տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

www.edu.am

---------- Ավելացվել է՝ 11:10 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:07 ----------

Նախարարի հրամանով տնօրենն ազատվել է աշխատանքից
31.05.2010


Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 123-րդ հոդվածի 2-րդ մասով` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել «Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում Մերուժան Ենգիբարյանի լիազորությունները դադարեցնելու մասին:

www.edu.am

Grieg
01.06.2010, 14:17
Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 123-րդ հոդվածի 2-րդ մասով` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել «Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում Մերուժան Ենգիբարյանի լիազորությունները դադարեցնելու մասին:

մի մարդ որը դպրոցը պահում էր բանտային ռեժիմով... որտեղ երեխան ոչ մի ձև երբեք պաշտպանված չի եղել և ենթարկվել պարբերաբար նվաստցման.. ու այս մարդուն ընդամենը գործիծ ազատել են.. ծիծաղելու ա և լացելու..
ես կհասկանաի եթե սա այն դեպքը լիներ երբ տնօրենը անտեղյակ և անմասնակից լիներ իր դպրոցում տեղի ունեցողին, սա միանշանակ այդ դեպք չի...

երբ ուղղակիորեն կազմակերպում են մի համակարգ որի հետևաքով երկար տարիների ընթացքում երեխաները ստանում են թե հոգևոր թե ֆիզիկական տրավմաներ..և երկու տարվա ընթացքում կազմակերպված խոչնդոտում որպիսզի իրականությունը բացահայտվի.. էլ էդ դեպքում ինչ ա նշանակում "գործից ազատվել ա' ?...

...նշանակում ա Հայաստանում ենք գտնվում, որտեղ ինչքան բարձր ա գտնվում "մարդ" կառավարական հանցախմբի մեջ այդքան նրա պատժվելու շանսերը մոտիկանում են 0ին, զարմանալի չի որ, կրթության նախարարությունից ոչ մեկ նույնիսկ գործից չի ազատվել, երևի իրանց գործը դպրոցներին չի վերաբերվում?.. կամ վերաբերվում ա բայց միայն ֆինանսական լվացումների առումով /դա ել կարծում եմ չափից լավ են անում/ ..երևի մտածում են էլի շնորհակալ պետք ա լինեն որ "ադալժենի" արեցին տնօրենին հանեցին.

իսկականից որ...սրբերի կաստա և նոր աստվածներ.. նախարարության չի տաճար ա, կառավարություն չի հրաշք ա..

Ձայնալար
01.06.2010, 14:27
Գրիգ ջան, հանցագործների շղթան որ բռնես, մինչև նախագահ կգնա՝ պարզ ա, որ փորձելու են մինիմալ կորուստներով դուրս գալ էս պատմությունից, քանի որ դատողն ու դատվողը մի թիմում են խաղում: Ինչի՞ մենակ տնօրենը՝ բոլոր ուսուցիչներն էլ տեղյակ են եղել, էն քննիչ մննիչները, որ Մարիշի վրա էին գործ շինում, կարող ա՞ իրանք չգիտեին ինչն ինչոց ա:

Ներսես_AM
03.06.2010, 22:05
ՄԱԿը մանկապիղծների պաշտշանության գրասենյակ ա դառել, որ սրանք գնացել են ՄԱԿ-ի մոտ բողոքում են: Ախմախները, սրնացել որպես հանցակից պտի դատեն որ նոր իմանան, հանցագործություն կոծկելը ոնց ա լինում:


http://www.youtube.com/watch?v=5ABXR2TF7PI

Ariadna
09.07.2010, 13:59
ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹԻՎ 11 ԴՊՐՈՑԻ ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆԸ ԴԻՄԵԼ Է ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Իրավապաշտպանները տեղեկացնում են, թե Նուբարաշենի թիվ 11 դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանը, որը հեռացվել էր դպրոցից իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով, որի օրոք էր փաստորեն Լ.Ավագյանը սեռական ոտնձգությունների ենթարկել երեխաներին մոտ 20 տարի շարունակ, դիմել է Վարչական դատարան, վերականգնվելու համար իր պաշտոնին, որ 'կրկին տնօրինի երեխաների ճակատագրերը...':

Լրագիր

Ձայնալար
27.07.2010, 16:08
Աննախադեպ հայցադիմում` ընդդեմ ՀՀ ոստիկանության



Այս տարվա մայիսին Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման` աշակերտուհիների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար, սակայն այսքանով հատուկ դպրոցի շուրջ բարձրացված աղմուկը չդադարեց, քանի որ, բացի մանկավարժի դեմ հարուցված քրեական գործից, այս պատմությունն այլ զարգացումներ ունեցավ:

Նուբարաշենի դպրոցում տիրող մտահոգիչ երեւույթներն ակտիվորեն բարձրաձայնած Մարիամ Սուխուդյանը հայց է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ՀՀ ոստիկանությունից որպես բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով 1 մլն դրամ, քանի որ ոստիկանությունը, ի դեմս ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանի, խախտել է իր անմեղության կանխավարկածը:

Քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով սահմանվում է անձի անմեղության կանխավարկածը: «Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետեւությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ»:

Մինչդեռ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով Մարիամին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ լրագրողների հարցին, հայտարարել է. «Նա անհիմն մեղադրանքով է հանդես եկել, զրպարտել անմեղ մարդկանց եւ անչափահասներին դրդել պատժելի արարքների»:

Իսկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանը «Տարեգիր» թերթին տված հարցազրույցում, խոսելով Մարիամ Սուխուդյանի մասին, գործածել է «հանցագործ» բառը:

«Բայց ոչ թե հանցագործի համար ինչ-որ կազմակերպություններ հավաքվեն»,- ասել է Սայաթ Շիրինյանը` ի պատասխան մի շարք կազմակերպությունների այն հայտարարության, որով պահանջում էին դադարեցնել քրեական հետապնդումը Սուխուդյանի նկատմամբ:

«ՀՀ ոստիկանապետը, հանդես գալով որպես պաշտոնատար անձ եւ իշխանության ներկայացուցիչ, առանց որեւէ վերապահումների ինձ անվանել է «անմեղ մարդկանց զրպարտող եւ անչափահասներին պատժելի արարքների դրդող», իսկ Սայաթ Շիրինյանն ուղղակիորեն եւ առանց վերապահումների ինձ անվանել է «հանցագործ»:

Նրանք խոսել են այնպես, կարծես դատարանը իմ նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացրել, այսպիսով խախտել են իմ անմեղության կանխավարկածի իրավունքը»,- նշել է Մարիամ Սուխուդյանն իր հայցադիմումում:

Հիշեցնենք, որ Ալիկ Սարգսյանի եւ Սայաթ Շիրինյանի հայտարարությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Մարիամ Սուխուդյանին մեղադրանք էր առաջադրվել «Սուտ մատնություն» հոդվածով:

Մարիամը կարծում է, որ ոստիկանապետի հայտարարությունն ուղղորդել է քննիչներին եւ ազդել քրեական գործի նախաքննության ընթացքի վրա:

«Ոստիկանությունն ի սկզբանե կողմնակալ վերաբերմունք է ունեցել իմ նկատմամբ, արդյունքում գործը սխալ մեղադրանքով ուզում էին ուղարկել դատարան, սակայն կեղծիքները բացահայտվեցին, եւ իմ նկատմամբ հարուցված մեղադրանքը կարճվեց»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Մարիամ Սուխուդյանը:

Ալիկ Սարգսյանը Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված «Բրիֆինգ» հաղորդման ընթացքում, պատասխանելով Մարիամ Սուխուդյանի անմեղության կանխավարկածը խախտելու վերաբերյալ հարցին, ասել է. «Ես ինքս քաջ գիտակցում եմ` ինչ ասել է անմեղության կանխավարկած, ուղղակի հարցն ինձ հնչեցրել են այն պահին, երբ սկսվել էր նախաքննությունը: Անձին մեղավոր ճանաչողը ես չեմ, որեւէ մեկը իրավունք չունի անձին մեղավոր ճանաչել, բացի դատարանից»:

Ոստիկանապետը չի ընդունում, թե ինքը խախտել է Սուխուդյանի անմեղության կանխավարկածի իրավունքը. «Ես ոչ թե նրան մեղադրեցի, այլ լրագրողներն ինձ հարցրին, թե ինչ ընթացքում է Մարիամ Սուխուդյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, ես ընդամենը ներկայացրի, որ էս-էս փաստարկներով Մարիամ Սուխուդյանը մեղադրվում է այս հանգամանքների կապակցությամբ, ես ներկայացրի այն փաստարկները, որոնք արդեն զետեղված էին նախապատրաստվող նյութերում»,- «Հ1»-ի եթերում հայտարարեց Ալիկ Սարգսյանը:

Մարիամ Սուխուդյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը «Հետքին» ասաց, որ դատարանում որպես պատասխանող կողմ հանդես են գալու ոչ թե անձամբ Ալիկ Սարգսյանը կամ Սայաթ Շիրինյանը, այլ Հայաստանի Հանրապետությունն ու ՀՀ ոստիկանությունը:

«ՀՀ որեւէ օրենքով բարոյական վնասի փոխհատուցում սահմանված չէ, դա բխում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից»,- ասում է փաստաբանը` չցանկանալով բացահայտել իրենց հետագա քայլերը:

Նշենք, որ եթե ՀՀ դատական պրակտիկայում Մարիամ Սուխուդյանի հայցադիմումն աննախադեպ է, ապա Եվրոպական դատարանը անմեղության կանխավարկածի վերաբերյալ նախադեպային վճիռ արդեն կայացրել է:

«Այդ գործը մեր հայցադիմումի հետ այնքանով է առնչվում, որ Եվրոպական դատարանը սահմանել է, որ անմեղության կանխավարկածի խախտումը կարող է լինել ոչ միայն դատավորների կողմից, այլեւ պաշտոնատար անձանց եւ կոնկրետ ոստիկանապետի: Այդ գործում ոստիկանապետի ելույթին էր վերաբերում հայցադիմումը»,- ասում է փաստաբան Սիմոնյանը:

Այնպես որ, հնարավոր է` ոստիկանապետի հայտարարության պատճառով տարիներ անց Եվրոպական դատարանը եւս մեկ վճիռ կայացնի «ընդդեմ Հայաստանի Հանրապետության» եւ պարտավորեցնի երկրի բյուջեից փոխհատուցում տալ Մարիամ Սուխուդյանին:

«Հետքի» այն հարցին, թե փոխհատուցում ստանալուց հետո ինչպես կտնօրինի 1 մլն դրամը, Մարիամը պատասխանեց. «Այդ փողը հատուկ դպրոցի տուժած երեխաներին կտամ, դա այն փողն է, որը պետք է հասներ երեխաներին, բայց չի հասել»:

Արման Ղարիբյան
http://hetq.am/am/court/nubarashen-11/

Dayana
28.07.2010, 10:42
Նենց եմ հպարտանում Մարիամով:

Ձայնալար
05.08.2010, 10:13
Նուբարաշենի հատուկ դպրոցի նախկին ուսուցչի պատժաչափը խստացվեց


http://www.azatutyun.am/video/9429.html

Այսօր Վերաքննիչ դատարանը 1 տարով ավելացրեց անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար 2 տարվա ազատազրկման դատապարտված նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանի պատժաչափը։
Հրապարակելով այդ վճիռը` դատարանը մասնակիորեն բավարարեց տուժող Հասմիկ Սինանյանի վերաքննիչ բողոքը:

Չհամաձայնելով առաջին ատյանի դատարանի վճռի հետ` Հասմիկ Սինանյանը վերաքննիչ բողոքով պահանջել էր Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցչին դատապարտել նշված հանցանքի համար քրեական օրենսգրքով նախատեսված առավելագույն պատժաչափով` 5 տարի ազատազրկման:

Տուժող կողմի փաստաբան Տիգրան Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե իրենք բավարարված չեն նաեւ Վերաքննիչ դատարանի վճռով:

«Արդարությունը կվերականգնվի, եթե վերջնական պատիժ նշանակվի խիստ պատիժ։ 3 տարի պատիժը, մեր կարծիքով, խիստ պատիժ չէ», - հայտարարեց փաստաբանը։ - «Բացի այդ, մենք մեր բողոքում նշել էինք, որ [առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում] տուժողների կարծիքները հաշվի չեն առնվել։ Այդ մասով դատավճիռը չբեկանվեց», - հավելեց Տիգրան Հայրապետյանը։

Տուժող կողմի ներկայացուցիչը նաեւ ասաց, որ այսօրվա վճռի շուրջ դիրքորոշումները ճշտելուց հետո, ամենայն հավանականությամբ, իրենք այս գործով հայց կներկայացնեն Վճռաբեկ դատարանին։

Հիշյալ գործի հետաքննության սկզբում Լեւոն Ավագյանը եւ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ղեկավարությունը կտրականապես հերքում էին ուսուցչի կողմից դպրոցի սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մասին մեղադրանքները, իսկ դպրոցում որպես կամավոր աշխատած եւ այս խնդիրը բարձրաձայնած ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ Ոստիկանությունն անգամ մեղադրանք էր առաջադրել սուտ մատնություն, այնուհետեւ՝ զրպարտության համար։ Գործի առնչությամբ մամուլում եւ տարբեր շրջանակներում բարձրացած քննադատության ճնշման տակ Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց եւ հարուցվեց քրեական գործ՝ անչափահասների նկատմամբ «անառակաբարո գործողություններ կատարելու համար»։ Արդյունքում դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:

Աղբյուրը՝ www.azatutyun.am (http://www.azatutyun.am/content/article/2118324.html)

Ձայնալար
23.08.2010, 11:09
Խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել դպրոցի բոլոր այն աղջկներին, ովքեր հերոսաբար պայքարեցին եվ կշարունակեն պայքարել, մինչև վերջ, օրինակ դառնալով բոլոր նրանց, ում իրավունքները այսօր շարունակում են ոտնահարվել: Ուզում եմ նաև նշել, որ ամենևին չեմ նեղանում այն երեխաներից, որոնք հանգամանքներից ելնելով իմ դեմ ցուցմունքներ են տվել,հերքել են առկա փաստերը: Մի ամբողջ կրթածնողաիրավահամակարգ դուրս էր եկել այդ նուրբ, անպաշտպան իգական սեռի ներկայացուցիչների դեմ:
Դե պատկերացրեք, ինչ դրության մեջ պետք է երեխաներն հայտնվեն, որ օտար կամավորներին հարազատան և պատմեն իրենց նկատմամբ ամենավերջին բռնությունների մասին:
Ուր? ես ծնող կոչեցյալ, ուր? ես տնօերնի կողմից նշանակված դաստիարակ, մանկավարժ, հոգեբան, բժիշկ, տնօրեն, ուր?
Քանի քանի անգամներ, երեխաները Ձեր դուռն են թակել, Ձեզ օգնության կանչել, փրկություն մուրացել? Իսկ դու’ք հանցագործներ, իմանալով ճշմարտությունը, երեխաներին շարունակել եք այլասեռել, ձեր հասկացմամբ սա է ձեռք մեկնելը? երբ անչափահաս երեխաներին փակի տակ պահելով պղծել եք, շոշափել, համբուրել, բռնացել, արթնացրել եք նրա հասունացումը ժամանակից շուտ ու կա ?որևէ մեկը, որ կարող է ժխտել, որ հենց նմանատիպ “վերաբերմունքն” է հետագայում դառնում թրաֆիքինգի պատճառ:
Երեխան իր իսկ մանկավարժների կողմից տարիներ շարունակ հատուկ բռնասեռական դաստիարակություն ստանալուց հետո, արդեն իր կյանքը միայն փողոցներում կամ այլ երկրներում մարմինը վաճառելուց է պատկերացնում: Այո’ դուք եք կերտում այս երեխաների պղծված ճակատագրերը օվ~ մանկավարժներ, տնօրեններ եվ այդ մանկապիղծներին սատարողներ:
Ու այս փթած, բորբոսնած, արատավորված համակարգում անպաշպան անչափահաս էակը չունի որևէ մեկը ում նա կարող է դիմել եվ դա հերիք չէ,
նա պատժի է ենթարկվում, երբ փորձում է բարձրաձայնել իր նկատմամբ կատարված բռնությունների մասին:
Սա պատահեց աշակերտուհիներից մեկի հետ, երբ ողջ Էրեբունու քննչահանցակազմը, մանկապիղծների դպրոցը` տնօրենի գլխավորությամբ, տուժած երեխու վախվորած մայրը, բոլորը դուրս էին եկել այս աղջկա դեմ:
Ու նրան մնում էր միայն ետ վերցնել իր նախնական ցուցմունքները, ավելին` գրեր, որ այդ ամենը` կամավորներից մեկի`իմ դրդմամբ է եղել, ես եմ նրան հրահրել հանցավոր արարքի, որն է զրպարտություն Լ.Ավագյանի նկատմամբ:
Ահա երեխան բարձրաձայնեց, մենք արձագանքեցին, իսկ այժմ մեզ է պետք փրկել:
Առաջին անգամ, երբ գնացի ոստիկանություն, էնպես էի համակրում ոստիկաններին, ահա, սրանք այն փրկիչներն են, որոնք երեխաներին կազատեն բռնարարների ճանկերից եվ կարգապահություն կհաստատվի դպրոցում:
Առանց փաստաբան մի միամիտ Մարիամ էի այն ժամանակ, երբ պարզվեց, դեռ իմ կաշին է պետք փրկել նրանցից:
Յոթ ժամ շարունակ ոստիկանությունում էի, գիշեր էր հիշում եմ, երբ դուրս եկա այդ տխուր շենքից, ես երբևիցե որևիցե տեղ այդպիսի բացասական լիցքերի կուտակում չէի զգացել : Կարծես, բոլոր փոքրագույն, ընչաքաղց կիսահոգիները մի տեղ էին հավաքվել ու իրենց արյունոտ լեզվակները դուրս ցցած լիզում էին բարոյականությունը ու փորձում իրենցով անել:
Ժամեր, ամիսներ, ահա արդեն տարին է լրանում, երբ ինձ մեղադրանք առաջադրեցին սկզբից զրպարտության, հետո` սուտ մատնության հոդվածով/մինչեվ հինգ տարի ազատազրկում, ի դեպ դա ավել է քան Ավագյանի պատիժը/:
Ուր էիր օրենք? ուր էիր խիղճ, ուր էին այդ վեհ գաղափարհների կրողները…?
Էլ ում դուռ ասես չենք թակել, որ երեխաների ահազանգը հնչեցնենք, տեղ հասցնենք…
Եկեղեցի, ՄԱԿ, Հետախուզական կենտրոն, պատգամավոր, հետաքննող լրագրողներ, ամեն ամենին~ բայց երեխաների օգնության կանչը միայն արձագանք գտավ կես տարի հետո քաջ լրագրող Սյուզան Սիմոնյանի կողմից միայն, որն այն ժամանակ աշխատում էր Հ1-ում, և ով այս ռեպորտաժներից հետո արժանացավ էլ այնտեղ չաշխատելուն: Աղմուկը այնքան բարձր էր, այնքան համատարած, որ Հ1-ի տնօրինությունը պատճառաբանելով
- ճգնաժամ է…գումար չկա, կրճատեց այդ հիանալի անձնավորությանը Սյուզան Սիմոնյանին, ով մինչև իր վերջին շունչը պայքարում է արդարության համար:
Ամենից շատ վրդովեցնող է Եկեղեցու վերաբերմունքը, հիշում եմ, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքնահարկում հավաքվել էինք մի քանի կամավորներով և երիտասարդ քրիստոնյաներով, ներկա էր նաւ մի հասուն կին Հ.Օ.Ֆ.-ից կարծես Լիլիթ էր անունը եվ մի սարկավագ:
Երբ հայտնեցինք, որ նման բան ենք լսել նուբարաշենի աղջիկներից, Լիլիթը չզարմացավ, ասեց,
-այո դա իրականություն է, ես գիտեմ եվս մի տուժած աղջկա, որն այժմ Փարաքարում է սովորում, նա նույնպես Ավագյանի կողմից ենթարկվել է բռնությունների, բայց սարսափում է այդ մասին հայտնել, ասելով` միևնույն է Ավագյանը անպատժելի է, իսկ ես չեմ ուզում կորցնել կյանքս….Սա մեզ հաղորդեց քրիստոնյա Լիլիթը բոլորի ներկայությամբ: Հետագայում, երբ ոստիկանություն նրանց կանչեցին ցուցմունքներ տալու, նրանք հրաժարվեցին, ասելով ՄԵՐ ՀԱՎԱՏՔԸ ՄԵԶ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ:
Միայն թե հիշեցնեմ, որ իրենց ցուցմունքը կարող էր փոխել շատ շատ բան:
Բայց դե իրենց պատվիրանը երևի այլ է չգիտեմ, այն օտար է մեզ, ես դա չեմ հասկանում, եվ չեմ էլ հասկանա, ներեցե’ք “քրիստոնյաներ” ~~
Եվ այսպես պաշտպանենք պաշտպաններին, սկսեց իմ դեմ քրեական հետապնդումը, ես ստորագրություն տվեցի քաղաքից չհեռանալու մասին:
Գրեթե ամեն շաբաթ ոստիկանությունում էի, ցուցմունքներ, բացարկներ, միջնորդություններ, բողոքներ, նամակներ, հոդվածներ, ցույցեր, խնդրագրեր~
Կյանքս լի էր արկածներով: Բայց կարծես Էրեբունու քննչականը ավելի անակնկալի եկավ, երբ իր նողկալի սցենարով չընթացավ ֆիլմը, որն էր վախեցնել, ճնշել կամավորին այնքան, որ հետո իրենց առաջարկած ցանկացած տարբերակին համաձայնվեի:
Ամիսներ շարունակ ընթացող պայքարը կարծես փորձում էր ավարտվեր, քննչականը առաջարկեց համաներում կիրառել , գործը կարճել ու այդքանով իր գլուխն ազատել այդ աղմուկից, սակայն ես հրաժարվեցի եվ հայտարարեցի, որ շարունակելու եմ պայքարել մինչև դատարան:
Էդպես էլ եղավ հիմա գործը դատարանում է, ես դատի եմ տվել Էրեբունու քննչականին` իմ նկատմամբ անհիմն մեղադրանք առաջադրելու համար:

Էրեբունու քննչականից գործս տեղափոխվեց Երևանի քննչական վարչություն, ավելի պրոֆֆեսիոնալ ոստիկաններ, եթե Էրեբունիում գործը թարս շիտակ բլանդում էին, ծուռ մուռ կարկտում, էստեղ այդ արվում էր բարձր մակարդակով, աննկատ, կոկիկ~
Բայց արդեն ամուր էինք, փորձառու:~ Հունվարին լ.ավագյանի նկատմամբ գործ հարուցվեց, սակայն իմ գործը շարունակում էր բաց մնալ, լարման մեջ պահել ակտիվիստին կարծես բոլորին ձեռք էր տալիս:
Մինչեվ ԱՄՆ դեսպանը չշնորհեց “խիզախ կին” մրցանակը` բնապահպանության եվ երեխաների իրավունքների ոլորտում իմ կատարած աշխատանքների համար: Ուղիղ հաջորդ օրը Երևանի քննչականից զանգ ստացա, որ գործս կարճվել է:
Հիմա արդեն իմ հերթն է գործեր բացելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու: Ու չնայած դրան, որ ամենինչ արվեց , որ չբացայատվի հանցագործների երկար ցուցակը` (արագացված դատավճիռ կայացվեց, չլսվեց տուժողների , վկաների կարծիքը , անպատժելի մնաց այն հանցակազմը, որը սատարել է ուսուցչին, կլինի դա դպրոցի հանցնակազմ իր վերնախավով, կլինի դա իրավապահ կամ ավելի ավելի բարձր, ում ձեռնտու չէ բացել կծիկը) միևնույն է ճշմարտությունը չռռում է, ամեն ծակ ու ծուկից: Նա եկել է , որ հաստատվի մեր երկրում մեր միջոցով:~


Որպես թարմ նորություն ուզում եմ հայտնել Ձեզ, որ հայց եմ ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ՀՀ ոստիկանությունից որպես բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով 1 մլն դրամ, քանի որ ոստիկանությունը, ի դեմս ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանի, խախտել է իմ անմեղության կանխավարկածը:

Մեջ բերում իմ հայցադիմումից:
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով իմ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ լրագրողների հարցին, հայտարարել է. «Նա անհիմն մեղադրանքով է հանդես եկել, զրպարտել անմեղ մարդկանց եւ անչափահասներին դրդել պատժելի արարքների»:

Իսկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանը «Տարեգիր» թերթին տված հարցազրույցում, խոսելով իմ մասին, գործածել է «հանցագործ» բառը:

«Բայց ոչ թե հանցագործի համար ինչ-որ կազմակերպություններ հավաքվեն»,- ասել է Սայաթ Շիրինյանը` ի պատասխան մի շարք կազմակերպությունների այն հայտարարության, որով պահանջում էին դադարեցնել քրեական հետապնդումը Սուխուդյանի նկատմամբ:

«ՀՀ ոստիկանապետը, հանդես գալով որպես պաշտոնատար անձ եւ իշխանության ներկայացուցիչ, առանց որեւէ վերապահումների ինձ անվանել է «անմեղ մարդկանց զրպարտող եւ անչափահասներին պատժելի արարքների դրդող», իսկ Սայաթ Շիրինյանն ուղղակիորեն եւ առանց վերապահումների ինձ անվանել է «հանցագործ»:

Նրանք խոսել են այնպես, կարծես դատարանը իմ նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացրել, այսպիսով խախտել են իմ անմեղության կանխավարկածի իրավունքը»:

Դե ինչ ավարտելով` կասեմ
Կոտրենք ներսի անտարբերությունը: Անտարբեր չլինենք կյանքի, երեխայի, ինքներս մեր նկատմամբ:
Արդարությանը դառնանք ընկեր, օգնենք այն վերահաստատվի մեր մեջ:
Լինենք այն փոփոխությունը, որն ուզում ենք տեսնել մեր երկրում:

Բարով

www/mariamsukhudyan.info

http://bnamard.blogspot.com/2010/08/blog-post_23.html

Ձայնալար
28.10.2010, 10:07
Աննախադեպ հայցադիմում` ընդդեմ ՀՀ ոստիկանության

http://hetq.am/am/court/nubarashen-11/


Բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը ծանուցում է ստացել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից, որտեղ նշված էր, որ վերջինիս հայցադիմումն ընդդեմ ՀՀ ոստիկանության կքննվի նոյեմբերի 1-ին, ժամը 12:00-ին: Մարիամ Սուխուդյանը հայց էր ներկայացրել` ՀՀ ոստիկանությունից որպես բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով 1 մլն դրամ, քանի որ ոստիկանությունը, ի դեմս ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանի, «խախտել է իր անմեղության կանխավարկածը»:…

http://lragir.am/armsrc/right-lrahos40133.html

Ձայնալար
02.11.2010, 14:14
http://www.azatutyun.am/video/12034.html

Ձայնալար
07.11.2010, 17:06
Գնա, Սայաթ
http://www.armtimes.com/sites/default/files/img/1-2_182.jpg


ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանով ազատվել է աշխատանքից եւ անցել կադրերի տրամադրության տակ:

Շիրինյանը «ՀԺ» թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրեն հայտնի չեն ազատման պատճառները, եւ որ ինքը ոստիկանապետի հրամանները չի քննարկում: Մեր տեղեկություններով, Սարգսյանը նրան ազատել է սխալ «խորհրդի» համար` կապված ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հայտնի պատմության հետ: 2009-ի փետրվարին Մարիամի դեմ գործ սարքվեց սուտ մատնության մեղադրանքով: Սարգսյանը ասուլիսում նրան անվանել էր հանցագործ, հետո նույնը կրկնել էր Շիրինյանը: Մարիամի դեմ մեղադրանքները հերքվել են, եւ այժմ նա դատական հայց է ներկայացրել ոստիկանության դեմ որպես բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով 1 մլն դրամ: Սարգսյանն էլ այս հարցում մեղադրում է Շիրինյանին:


http://www.armtimes.com/19077

Միհատ պեշկա թռավ: Ռուսն ասում ա՝ мелочь но приятно.